Your research : 150 Results for ել

Entries' title containing ել : 1011 Results

Definitions containing the research ել : 3436 Results

Խլուրդ (լրդից)

s.

mole.

• = Ասորերէնից փոխառեալ բառ. հմմտ. ասոր. [other alphabet] xuldā «խլուրդ», որի հետ նոյն են արաբ. ❇ xulud «խլուրդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 604), եբր. [hebrew word] *oleδ «խլուրդ»։ Այս ձևերը չեն կարող տալ հյ. խլուրդ, որի մէջ ր ձայնի համապատաս-խանը չկայ։ Մեր բառը յառաջացած է ասո-րի գաւառական մի ձևից, որ աւանդուած չէ, բայց որի գոյութեան իբրև ապացոյց կարող է ծառայել ասոր. ( xaldūdā «դաշտային մուկ» (Brock. Lex. syr. 497ա) երկրորդական ձևը։-Աճ.

• ՆՀԲ խլիրդն «քաղցկեղ» հանում է խլուրդ և խլրտել ձևերից։ Böttich. Ari-ca 8, 9 խլիրդն=սնս. kulīra, որ մեռ-4ում է Lag. Arm. Stud. § 989։-Lag. Urgesch. 752 խլուրդ համեմատում է հսլ. krutoruiia, լիթ. kurmis բառերի հետ։ Bugge, Etr. u. Arm. էջ 114խուլ բառից՝ -ուրդ մասնիկով։ Müller WZKM 8, 281 (հայ. թրգմ. ՀԱ 1894, 294) հա-մեմատում է պրս. [arabic word] xuld? բառի հետ, որ փոխառեալ է արաբերէնից, ինչպէս ցոյց է տալիս արամ. [syriac word] xulda «խլուրդ» բառը. Müller հարցը-


Խնդբունդ

adj. s.

unequal, uneven, rugged, winding;
—ք, spot, stain;
inequality, unevenness, roughness, ruggedness, asperity.

• «փայտի վրայի անհարթու-թիւնները» Իմ. ժգ. 14. «անհարթ, խորտու-բորտ» Ոսկ. յհ. ա. 9. առաջին վկայութեան մէջ գրուած է նաև անջատ խունդ բունդս։ Կերևի թէ պէտք չէ սրանից բաժանել խընդ-բածակ կամ խնդբուծակ scissura parietis «պատի ծերպ», որ գիտէ միայն Ներսէսովիչ, Բառ. ւտ.-հյ. էջ 483բ։


Խոզ (ից, աց)

s.

boar, sow;
pig, hog, swine;
—ք, spoke of a wheel;
scrofula, king's evil;
— մատակ, sow;
— մալեալ, hog;
— ծովային, sea-hog;
ցնկնիլ —ի, to farrow, to pig;
ծնունդք —ի, litter of pigs;
— խանչէ՝ բոհբոհէ՝ կնչէ՝ գրդայ՝ կռնչէ, the hog grunts.

• , ի, ի-ա հլ. «խոզ անասունը» ՍԳր. Ոսկ. մ. բ. 3. Ագաթ. «մի աստղի անուն է» Շիր. 73. որից խոզանալ Ոսկ. մ. բ. 3. խո-ղացեալ Ագաթ. խոզութիւն Ոսկ. մ. ա. 23. խոզեան Ղկ. ը. 33. խոզենի ՍԳր. Փարպ. խոզամիտ Ոսկ. մտթ. խոզագնաց Ագաթ. խո-զարած ՍԳր. խոզուկ «փոքր ոզնի» Գաղիան. խոզատանձ Գաղիան. խոզտի «խոզի եղ» Վստկ. 168. խոզք «պարանոցի գեղձերի այ-տում, scrofule» Բժշ. (միջին հյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. 438բ). հմմտ. ռուս. cвинья «խոզ» և «վզի ուռեցք» (որ նորերը թարգմանել են խոզուկ), արաբ. da-al-xa-nāzir։ Այստեղ պիտի աւելազնեւ նաև Բառ. երեմ. էջ 142 խոզիտ (կամ խոզիա?) «գարշ» (տիպն անորոշ է)։

• Հներից Վրդն. ծն. հանում է խուզել բայից. «խոզն՝ ի խուզողութենէն»։ Այս-պէս նաև Տաթև. հարց. էջ 220։ Klap-roth, Asia polyg. 354 Bhagalpur-ի լեզւով kis, էջ 105 բրըտ. guis, յն. υς «խոզ»։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 խ բնաձայնից։ Peterm. 22, 27, 38 լն. us. լտ. sus, պրս. [arabic word] xōk հոմանիշների հետ։-Böttich. Arica 66, 74 պրս. xok և օսս. xv։ Lag. Urgesch. 821, Pictet 1, 370, Lag. Beitr. baktr. Lex. 15 պրս. xok «խոզ»։ Մ. Մսեր, Ճռաքաղ 1861, 346 հետևելով Վարդանին՝ հա-

• նում է խուզել բայից։ Պատկ. Изслед. էջ 9 պրս. xōk և քրդ. xoz հոմանիշների հետ։ Բառիս վրայ խօսում է նաև Տէրվ. Երկրագունտ 1884, էջ 54-55։ Հիւնք. բոզ բառից։ Հիւբշ. 160 ասում է թե ո՛չ իբր բնիկ և ո՛չ իբր փոխառեալ կարող է կապուիլ պրս. xuk «խոզ» բառի հետ։ Patrubány SA 1, 190 փոխառեալ է դնում պհլ. xuk «խոզ» բառից, որի վեր-ջաձայնը ազդուել է հայ. եզն բառից։ Նոյն, ՀԱ 1908, էջ 275 սանս. khyā «խօ-սիլ, պատմել» բառի հետ։ Մառ ЗВO 19, 0158 հյ. կինճ, վրաց. ղորի, լազ. մինգր. ղեջի հոմանիշների հետ յաբե-թական արմատէ։ Karst, Յուշարձան 405 սումեր. kis «խոզ» բառի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի չէրքէզ. öuo «խոզ»։ Pictet, բ. տպ. Ա. 460 զնդ. hu, պրս. xuk, յն. σῦς ևն բառերի հետ. իսկ էջ 464 պրս. kas «արու խոզ»։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. խոզ (սեռ. Վն. խուզու), Ախց. Գոր. Երև. Կր. Խրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սչ. խօզ, Ագլ. Մկ, Ոզմ. Տիգ. Տփ. խուզ, Մրղ. խուքզ, Հմշ. Ղրբ. Սեբ. խէօզ, Ասլ. խէօ՞զ, Զթ. խիւզ։ Նոր բա-ռեր են խոզաբուն, խոզագի, խոզախոզի. իւոզամորթ անել, խոզակաշի, խոզակեր, խո-զակոխ, խոզամազ, խոզանոց, խոզապան, խոզապառկուկ, խոզարան, խոզկաղնի։


Խոլոր

cf. Խոժոռ.

• «խոժոռ, խեթիւ (նայուածքի հա-մար է ասւում)» Ոսկիփ. Անկ. գիրք հին կտ. Առմատական բառարան-25 329. Վրդն. առ. 81. գրուած է նաև խոլոռ (այսպէ՛ս ունի Վրդ. առ. 81 մի ձեռ.), խո-լոռ խոլոռ Բանք աղ. 180. որից խոլորել «խեթիւ նայիլ» Ոսկ. ճառք 831։

• ԳՒՌ.-Մշ. խօլոր, Կր. խօլօր, Ննխ. Պլ, խօլոր-մօլօր «խեթիւ», Ոզմ. խօլծուռ «խո-ժըռ, խեթիւ», Ռ. խօլօրցնէլ, Խրբ. խօլըրդիլ, Ջղ. խուլոր տալ «աչքերը խոլորել».-թրքա-խօս հայերից Ատն. խլօր խլօր բաքմաք «խո-լոր խոլոր նայիլ» (Արևելք 1888 նոյ. 8-9)։ -Նոյն բայի սաստկականն է խոլրկտալ Վն. քծուռ ծուռ. խոլոր խոլոր նայիլ», Ակն. «նուաղման ժամանակ աչքերը դառնալ»։-Սվ. խոյլել «խոլորիլ» կարող է ծագած լինել նոյն բայից, իբրև խոլորել >խոլրել >*խոր-չել >խոյլել։


Խոխոմ

adj.

well-watered, abounding in springs, or running waters.

• , ի-ա հլ. (անեզաբար գործած ուած) «թփոտ ձոր» Ոսկ. մ. բ. 3. եփես. 374. «նեղ ծործոր և առուամէջ, հոսանքի անցած տեղը» Յհ. կթ. 308. Արծր. «դժուար տեղեր» Ոսկ. եփես. 874 (յանհնարին և յան-բաւ խոխոմսն անկանի բանն «խօսքը դը-ժուար տեղերն է ընկնում, պատասխան տալ անհնարին է»). գրուած է խոհում Բառ. երեմ. էջ 143. որից խորախոխոմ ԱԲ. բայական գործածութեամբ խոխոմել «ոռոգել, լաւ ջրել (ծառերը)» Թէոդ. կուս. (գրուած է խողոմել, խոխել Բառ. երեմ. էջ 143). խոխոմեալ (գրուած է խողոմեան կամ խողոմեալ) «ջրա-ռատ» Թէոդ. կուս.-ճիշտ չէ խոխոմաձիգ «երկար ծործոր» Խոր. ա. 11. «Գետն Երասխ -անցանէ ընդ խոխոմաձիգս և նեղս», ուր շաղկապով միացած և նեղս ցոյց է տալիս որ ուղիղն է խոխոմս ձիգս և նեղս։

• ՆՀԲ խմել բայից կամ ռմկ. խխում։ Հիւնք. խմել բայից։


Խոհեր (աց)

s. fig.

filth, dirt, muck, mire, mud;
filth, obscenity, villany, wantonness;
ի —ի՝ ընդ — թաւալիլ, to get splashed, to be bemired, covered with mud;
—ք պղծութեանց, defilement;
—ք միմեանց, sodomites.

• , ի-ա հլ. (գրուած նաև խոխեր, խո-հեպ) «տիղմ, հոտած ցեխ» Կոչ. 100, 101, 106, 118. Ոսկ. յհ. ա. 2. Խոր. բ. 24 «դան-դիռ, գերեզմանի մութը» Եփր. վկ. արև. 20, 482 «գարշելի, զազրելի բան» Խոր. հռիփ. Յհ. իմ. Նար. որից խոհերական Կոչ. 124. Սեբեր. խոհերիմաց Համամ առ։-Նոյն խո-հեր բառը մէկ անգամ էլ գտնում եմ գոր-ծածուած «անդունդ, վիհ» նշանակութեամբ, ի-ա հլ. «Առ որ կայն ևս բարձրութիւն կաս-եալ, ոչ իջանել համարձակին առ տեսիլս խոհերաց խելագարեալք ցնորիւք».-յն. πρός τὴν ὄώιν τῶν γασμάτων ιλιγγιῶντες, ուր խոհեր բառի համապատասխանն է γάσμα «վիհ, անդունդ» (Փիլ. նխ. Բ. էջ 65)։


Խոճոճ

s.

thought.

• «մտածմունք» Հին բռ. որից խո-ճոճել «մտմտալ, մտածմունքի մէջ ընկնել, մտքով որոճալ» Փարպ. ծէ. ուրիշ վկայու-թիւն չկայ.-Բառ. երեմ. էջ 143 դնում է նաև խոճոպ ձևով՝ որ մեկնում է «խորհուրդ կամ փորձանք մտաց»։

• ՆՀԲ լծ. հյ. խոկալ, լտ. cogitare, թրք. հէնէլէմէք «հեգել»?--Տէրվ. Altarm. 104 խոկալ ձևի հետ՝ իբրև սանս. čank «հոգս անել, վարանիլ, երկբայիլ»։


Խոյ (ոց)

s. ast. mech. mar.

zool, ram;
Aries, -;
battering -;
windlass, capstan;
ջրաբաշխական —, hydraulic -.

• , ի, ո հլ. (մէկ անգամ յգ. գրծ. խո-յօգ Ս. Գրքի մէջ) «անմալ արու ոչխար» ՍԳր. նմանութեամբ «խոյի աստեղատունը» Եզն. Պիտ. Շիր. «մի տեսակ պատերազմա-կան մեքենայ» Բ. մկ. ժբ. 15 (ուր գրուած է նաև հոյ)։ Սրանից խոյակ «սիւնագլուխ» ՍԳր. Ագաթ. «նման մի զարդ դռան կամ վա-րագոյրի վրայ» ՍԳր. խոյակաւոր Ճառընտ. խոյօղ «ճարմանդ, մի տեսակ զարդ (խոյա-ձև օղ)» ՍԳր. խռյանալ «յարձակիլ, խոյի պէս վրայ վազել» Օր. իը. 49. Ագաթ. Մծբ. եզնախոյ «եզան և խոյի նման մտացածին մի կենդանի» Պտմ. աղէքս. խոյեանք կամ խոյանք «խոյեր» Մխ. ապար. խոյաքիթ կամ խուաքիթ «մեծ կամ ոչխարի նման քիթ ու-նեցող» ԱԲ. խոյեղջիւր «խոյի եղջիւր ունե-ցող» ԱԲ։

• ՆՀԲ (ոչխար բառի տակ) լծ. թրք. qօ-yun «ոչխար»։ Մորթման ZDMG 26, 563 իրար է կցում բևեռ. huzi, հյ. խոյ, ոչ-խար, թրք. qoc «խոյ» և quzu «գա-ռըն»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 94 արևել. թրք. և չաղաթ. [arabic word] qoy «ոչ-խար»։ Տէրվ. Altarm. 104 խոյանալ համեմատում է զնդ. su «արագել» ձևի հետ։ Մասեաց աղաւնի 1864, էջ 29 խոյ ռառը xoy հնչել համարում է ռամիկ և պահանջում է նոյ, գոյ, հաճոյ են ձևե-

• րի համեմատ կարդալ խօ։ Հիւնք. խոհ «կերակուր» բառից։ Jensen IF Anz. 14, 51 հաթ. x, xa (=xoli)։ Pedersen տե՛ս տակը ՓՈԽ։-Karst, Յուշարձան 419 և 427 թրք. qoy, qoč, qoyun, Մարտիրո-սեան ՀԱ 1926, 374 խոյանալ=կամիս. huij -a-mi «խոյանալ, վազել» բառի հիյ։

• ԳՒՌ.-Ամէն տեղ ջնջուելով՝ փոխանա-կուել է թրք. [arabic word] qoc(խոչ, ղոչ) հոմանի-շով. պահում են միայն Մկ. Ոզմ. խու «խոյ», որից ածանցուած է խոձագ Սս. «երկամեայ արու ոչխար» (իբրև խոյ-ձագ)։

• ՓՈԽ.-Lag. Urgesch. 734 համարում է թէ Թալմուդի մէջ մտած եբր. [hebrew word] kōy օտա-րազգի բառը հայերէնից է։ Նոյնը կրկը-նում են նաև Lag. Arm. Stud. § 1002 և -իւբշ. 305։-Pedersen KZ 40, 200, ZDMG 57(1903), էջ 561 և Հայ. դր. լեզ. էջ 179-185 մի ընդարձակ քննութիւն ունի բառիս փոխառեալ ձևերի վրայ։ Pedersen նախ հայ բառը համեմատելով իռլ. cit, cetnait «ոչ-խար» բառի հետ՝ հանում է հնխ. qhoti ձե-վից։ Խոյ անցել է թուրք լեզուներին՝ ուղ. *koli և հյց. *kolin ձևերով. առաջինից լա-ռաջացած է Օրխանեան արձանագրութեան koi «ոչխար» բառը, իսկ երկրորդից՝ օսմ. qoуun «ոչխար», որից էլ մոնգոլ. xoni, xo-nin, մանչու. honin, թունգուզ. koγin. (Бy-дaговъ 2, 97 դնում է մոնգոլ. xoy «ոչ-խար»)։ Հնխ. qhoti ձևի մօտ կար նաև qho-tlu ձևը, որից յառաջացաւ հյ. *խոչ, որ յե-տոյ կորաւ։ Այս *խոչ բառից են փոխառեալ օսմ. qoc «խոյ», տրից էլ մոնգոլ. xuca, ման-չու. kóča, թունգուզ. kuca։ Հայ. *խոչ ստա-նալով ն յօդը և սրա առաջ չ ձայնը կակղե-լով՝ ձևացաւ խաշն<*խաչն. իսկ խ և ար մասնիկներով *խոչխար>*հոչխար>ոչխար. Կորած *խոչխար ձևից են փոխառեալ չաղա-թայ. kočkar և արևել. թրք. [arabic word] qočqar «խոյ»։ Կովկասեաններից աւար. kul, կազի-կում. ku «ոչխար» (աւելացնենք նաև կու-մուկ. koi «մաքի») կա՛մ ուղղակի հայերէ-նից են և կամ թուրքերէնի միջնորդութեամբ։ -Ըստ իս մատնանշուած բառերի մեծագոյն մասը պատահական նմանութիւն միայն ու-նի. հյ. ոչխար բառը կովկասեաններից փո-խառեալ լինելով՝ ինքնին ջնջւում են սրա վրայ հիմնուած ենթադրութիւնները և qoč-qar ևն ձևերի փոխառութեան տեսութիւնը։ Բրք. qoyun «ոչխար» բառի համար էլ հմմտ. չին. ❇ kao'-уang2 որ է «ռառնուկ»։


Խալ

s.

speck, point;
mole on the skin.

• «մարմնի վրայ բնական նիշ. ծևն-տճ. պէնկ». ունին միայն ԱԲ և ՓԲ յաւել.

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ախց. Երև. Զթ. Խրբ. Նր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն Տփ. խալ՝ նոյն նշ. աւելի ընդհանուր իմաս-տով ունինք Խզ. «նշան» (խալ դնել «նշան դնել, որպէս զի միտքը մնայ»), Ղրբ. «խա-ղաթղթի նշանը՝ տեսակը», Նբ. «նարտախա-զի մէջ միաւորը, եէքը». նաև Ղրբ. խալ ընկ-նել «պտուղը մի կողմից փտիլ սկսիլ. 2. զգեստի վրայ մի քիչ տեղ կեղտոտուիլ, բիծ ունենալ». նոր բառեր են՝ խալաւոր, խալ-խալ, խալխալոտ։


Խալիզոն (ի)

s.

snail;
suit of rooms or buildings.

• ՆՀԲ սխալ հասկանալով բառիս վկա-յութիւնը, մեկնում է «միջամէջ սենեակք արքունեաց կամ խխունջ»։ Բայց յետոյ, յաւելուածի մէջ ուղղում է և մեևնում «որպէս արաբ. հալէզուն, խխունջ»։ Ու-ղիղ է մեկնում նաև ՋԲ։ Ըստ այսմ սը-խալ է ԱԲ, որ դնում է «խխունջ. 2. խը-խընջաձև մէջէմէջ շէնք»։


Խախալ

s.

coarse sieve, corn sieve.

• «մաղ» Ոսկիփ. որից խախալել «մաղել» Սեր. իէ. 5 (սխալ է սխախալել ըն-թերցուածը). խախալամիտ «մոռացկօտ» Տաղ։

• ԳՒՌ.-Երև. Շմ. Գոր. Ղրբ. Տփ. խախալ «մաղ», որից խախալտակել «մանրամասն սրոնել»։


Խահուէ

cf. Սուրճ.

• = Արաբ. [arabic word] qahva «սուրճ», որից փո-խառեալ են նաև թրք. kahve, լտ. cafaeum, յն. ϰαφέῖον, ϰαգενες, գերմ. Kaffee (Kluge 235), Հոլլ. koffie, անգլ. coffee, իտալ. caffe, ֆրանս. café, ռուս. кoфe, լեհ. kawa (Ber-neker 468) ևն, մինչև անգամ չին. Խ սγի ká-fei'։ Բոյսի գիտական անունն է coffea arabica։ Կան գիտուններ, որոնք պնդում են թէ բառս Ափրիկեան Caffa երկ-րի անունից է, ուր, ինչպէս և առհասարակ հասարակածային Ափրիկէի մէջ՝ սրճենին աճում է վայրի վիճակում և անտառներ է կազմում։ Այստեղից Եթովպիոյ վրայով ան-ցել է Արաբիա, որտեղից էլ տարածուել է ամէն կողմ (Տաշեան ՀԱ 1925, էջ 177)։

• ԳՒՌ.-Տփ. ղ'ավա, Ախց. Սեբ. ղmյֆm, Պլ խախվէ ևն։ Արևմտեան գրականում գործա-ծական է միայն խահուէ ձևով, արեւելեան գրականում կոֆէ։


Խամ

adj. s.

inexpert, unskilled, unpractised, ignorant;
new wine, must.

• = Պհլ. *xām բառից, որ թէև չէ «ոռծած-ուած, բայց հաստատւում է պրս. ❇ xām «հում, տհաս, անփորձ» բառով. սրա հետ նոյն են քրդ. xām, xāw, օսս. xóm, աֆղան. om, um, բելուճ. hāmag, սանս. amā ևն. համապատասխան բնիկ հայ. ձևն է հում (տե՛ս Horn § 463)։ Պարսիկ բառից փո-խառեալ է թրք. xam «խակ», որ մտած է մեր բոլոր գաւառականների մէջ։-Հիւբշ. 152,


Խամութ

s.

traces (harness).

• =Թթր. [arabic word] կամ [arabic word] qamut «ձիի լուծը. կիսաշրջանակաձև փայտ՝ որ կառքին լծուած ձիու վիզն են անցկացնում». նոյն է նաև կումուկ. xamutlar (յգ. lar մասնիկով միասին)։ Այս բառը փոխառեալ է սլաւա-կանից, ուր ունինք հսլ. chomuti, ռուս. xо-мутъ, ուկր. chomút, բուլգ. homut, hamut, homót, սերբ. hömut, չեխ. chomout, լեհ. chomat ձևերը։ Բայց սլաւական ընտանիքն էլ փոխառեալ է գերմանականից, հմմտ. մբգ. hamen, անգլ. hame, հոլլ. haam, ո-բոնք իբրև հնդևրոպական բառ կցւում են յն. ϰημός «բերանակապ կեմ» բառին։ Ա-ւելի ուշ՝ ԺԲ դարում՝ սլաւականից լետ են փոխառեալ մբգ. komat. գերմ. kumt kum-met, ինչպէս նաև լիթ. kamañtai, բոլորն էլ նոյն նշ. (Berneker 383 և 395, Kluge 200 և 285, Pokorny 1, 388)։-Աճ.


Խայծ (ի)

s.

bait, decoy;
slice, bit, piece, morsel;
spot, speckle;
*dark or ripening colour of fruits.

• . նշանակութեան կողմից ընդար-ձակ զարգացում կրած մի բառ է. ռուն և առաջին նշանակութիւնն է՝ 1. «պիսակ, ամ. բողջութեան վրայ տարբեր գոյնով մի բիծ», սրից ունինք մհյ. խայծ «բծբծոտ, բծերով կեղտոտուած» Անսիզք 85. ի խայծ լինել «պտուղը կարմրելու սկսիլ» Վստկ. 155. խայծոտ «պիսակոտ» Ոսկ. տիտ. խայծոտիլ Մեկն. ղևտ. խայծիլ «խաղոդի հասունանա-լով գոյն ստանալ ակսիլը, սև ու կարմիր բծեր առնել» Ամովս. թ. 13. խայծուած «խաղողի կարմրիլը» Թուոց ժգ. 21. նորախայծ Յայսմ, պտղախայծ Ովս. ժդ. 9. որից էլ հետզհետէ զարգանալով՝ խայծեցուցանել «հասունաց-նել» Լմբ. սղ. նաև գւռ. խայծ Զթ. «առաջին անգամ հասած պտուղը, նուբար». խաւձո-ղիկ Ալշ. «մի տեսակ միջատ, staphylis» (հմմտ. ծիրանհասուկ միջատը), խէծ ընկնել կամ խէծել Երև. «պտուղը հասնիլ սկսիլ».-2. «չորս կողմը պատող սպիների մէջ մա-ռուր մնացած մի կտոր տեղ՝ մարմնի վրայ» Բուզ. ե. 44. Եղիշ. ը.-3. սրանից էլ փո-զութեան գաղափարը, որից ունինք գւռ. խայծ (Հմշ. խաձ մը) «մի քիչ, փոքր ինչ». ինչ. խաձ մը հող. -4. «պատառ», որից Կր. խազ «մի պատառ (միս, տհալ, խորոված ևն)», երկուսի միջին տեղն է բռնում Ալշ. խէծ «արտում անվար մնացած մի կտոռ հող».-5. «մսի փոքր կտոր, որ իբր ձկան կեր՝ կարթի ծայրն են անց կացնում» Բրս. մրկ. որ և խէծ Տաթև. ամ. 70 (երկիցս). ո-րից խայծկեր «խայծ ուտող» Վրդն. սղ. ճժէ. էջ 389 (իբր զմեղու խածկերք՝ որ զայլոյ, վաստակս ծծեն. տպ. խածկեր. ՆՀԲ դնում է խայծկեր)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. khaid-արմատից, որի վրայ ավելի ընդարձակ տե՛ս խաւտ։-Աճ.

• ԳՒՌ-Հճ. Սլմ. Վն. խէթել, Ախց. Կր. Մրղ. Տիգ. խէթէլ, Զթ. խէթիլ, Ոզմ. խէյէթիլ, Խրբ. խmդ'իլ, Ալշ. Մշ. խէտել «խայթել», իսկ Մկ. խէթիլ «չարչարել»։

• ՆՀԲ խանծ, խանձ բառի հետ։ Տէրվիշ. Altarm. 29 և Նախալ. էջ 111 խայծ «ձը-կան կեր» բառը խածի և խածանել ձե-ւերի հետ=սանս. khād «ծամել» ևն իսկ խայծիլ=սանս. čand «փայլիլ». լտ. candere և հյ. շանթ։ Հիւնք. խածա-նել բայից խայծ, իսկ Մառ. Гpaм.

• др.-аpм. 42 խայծ-ից խածանել։ Schet-telowitz BВ 28, 312 և 29, 55 նոյն ընդ խածանել, սնս. khā̄dva ևն։


Խանթէփար

s. bot.

s. bot. dittany.

• Բառիս մասին ընդարձակ բանասիրա-կան տեղեկութիւններ ունի Վ. Թորդո-մեան. Կռչնակ 1922, էջ 20-21, ուր և հարց է տրւում թէ արդեօք կապ ունի՝ խանդ, խինդ բառերի հետ։ (Այս պարա-գային կարելի էր մայր ձևը համարել պրս. xandabar «խնդաբեր, ծիծաղ բե-րող», բայց այսպիսի բառ չունի ԳԴ ինչպէս որ թաթարական բառարաննե-րի մէջ էլ չկայ վերոյիշեալ թթր. խան-դեպար օթին)։ Նոյն բառի մասին մի լուրջ յօդուած ունի նաև Արթինեան, անդ, էջ 587-8։


Խանութ (նթից)

s.

shop;
manufactory;
treasure;
store, warehouse, magazine.

• кānū9, լտ. canaba, որից էլ գերմ. Kneipe «հասարակ գինետուն»։ Karolides, Iλ. ὄυγϰρ. 100 հայերէնը փոխառեալ է դնում կապադովկ. χανοῦτε «քարտաշի մուրճ» բառից! որ հանում է սանս. han «զարնել, սպանել» արմատից։


Խաշար

adj. s.

cf. Խոշոր;
young tree, shoot, sucker;
stake, pile.

• . նշանակութեամբ անստոյգ բառ. մէկ անգամ գործածում է Բուզ. Գ. 8 «Եւ ետ հրաման թագաւորն զօրավարին հանեւ ևա-շար յաշխարհէն բազում և բերել զվայրենի կաղին մայրեաց և տնկել»։ ՆՀԲ մեկնում է «խարձ, յն. χαρας, տունկ ի պէտս ցանգոյ կամ պատնշի, ցից ևն», ՋԲ «տնկելի շառա-ւիղ ծառոյ կամ ցից», ԱԲ «խարձ, թուփ՝ ցանգ շինելու ցից». ՀԲուս. § 998 «թուի թէ խարձի կամ ցախի տեսակ է»։ Այս բոլորը ի նկատի ունին անշուշտ Արդ. Խտջ. խաշար որ նշանակում է «բարակ ձող՝ որ մագլցող բոյսերի կողքին են տնկում, որպէս զի վրան փաթաթուին ու բարձրանան». սրա հետ էլ նոյն են վրաց. ხამარი խաշարի «նեցուկ, ցից», լազ. խաշարի «կաշի քաշելու գաւա-զան» (Արրտ. 1911, 420)։ Այսպէսով վերի հատուածի միտքն այն է լինում, որ թագա-ւորը հրամայել է «ծառերի ձողեր կտրել և բերել տնկել»։-Բայց հատուածը այնպէս է կազմուած (հանել խաշար յաշխարհէն և բե-րել զվայրենի կաղին), որ յայտնի երևում է թէ խօսքը ո՛չ թէ ձողերի մասին է, այլ «մարդկանց բազմութեան, հասարակ գիւղա-ցի մշակների»։ Այսպէս է հասկանում նաև Մառ, ЗВО 20, 116 և մեկնում է «խումբ, ամբոխ»։-Տես և խոշոր։


Խաշխաշ

s.

cf. Մեկոն.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև. Ղրբ. Շմ. Պլ. Սեբ. Տփ. խաշխաշ, Մշ. խաշխժուգ, Ոզմ. Ջղ. խաժխաժ, Սլմ. խmժխmժ.-նոր բառեր են խաշխաշ Ախք. «կարմրազարդ». խաշխաշաքար Ղրբ. «խաշխաշը տրորելու սար»։


Խաշն (շին, շինք, շանց)

s.

flock of sheep, sheep.

• Հիւնք. հանում է իշխան բառից։ Pe-dersen-ի մեկնութիւնը ընդարձակ տե՛ս խոյ բառի տակ։ Patrubány ՀԱ 1910, Չ3 հնխ. seqā «կտրել»+k'éuo «ուռիլ» արմատներից։


Խառուղ

s.

dried grapes, raisins;
bun, plum-cake.

• ՆՀԲ մեկնում է «խարեալ պտուղ, չո-րացեալ և իբրու չամիչ եղեալ» կամ «ե-փոյ ի խաղողոյ, որպէս ռուփ, խիւս, կտապ», որով ուզում է հանել խարել բայից։ ՋԲ «չամիչ կամ քաղցրաւենի ի


Խարագուլ

s.

zool, species of locust, attacus.

• = Ասոր. [arabic word] xargəlā, xargālā, նոր ասոր. [hebrew word] xargūl, եբր. [hebrew word] xargōl, արաբ. [arabic word] harǰal «մորեխ», [arabic word] harjalat «մորեխների խումբ», սումեր. irgilum «մի տեսակ մորեխ» (Aut-ran, Sumér et ind. 156). արաբերէնից է փոխառեալ պրս. ❇ xarial «մի տեսաև անթև մորեխ», որ ըստ այսմ պէտք է ուղղեւ ❇ harjal։ Ասորի բառը գործածուած է ճիշտ Ղևտ. ժա. 22 հատուածի մէջ, ուստի և Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ տա-ռադարձութեամբ անցել է հայերէնի։ Բուն արմատն է սեմ. xgl, աճած xrgl «ցատկտել, քառարշաւ վազել (ձիու, մորեխի)»։-Հիւբշ. 304։


Խարազան (աց)

s.

rod, switch, whip, knout, lash, scourge, cat-o-nine tails;
discipline, flagellum.

• , ի-ա հլ. «մտրակ» Յհ. ռ. 15 Էրզն. քեր. Նոնն. որից խարազանահալած Սկևռ. աղ. խարազանել Նխ. ես. Զքր. կթ. գրուած հարազանիլ «խարազանուիլ» (կրա. ւորական) Կնիք հաւ. էջ 347։

• = Միջին պրս. *xarāzan, զնդ. *xaraza na-ձևից, որ նշանակում է «էշ քշող, էշ քշե-լու գործիք». կազմուած է xar «էշ» և az, aǰ «քշել, վարել» բառերից. հմմտ. գաւազան «եզ քշելու գործիք», որ ճիշտ նոյն կազ-մութիւնն ունի։-Հիւբշ. 158։

• Այսպէս են իմացել նաև հներից Մագ. քեր. 229 (տե՛ս գաւազան բառի տակ), Վանակ. հց. Երզն. քեր. «խարազան, որ է վարիչ իշոյ. խարազան՝ իշավար ասի պարսիկ լեզուով»։ ՆՀԲ պրս. խէրէք «ծեծելու բիր»։ Ուղիղ մեկնեց Lag. Ur-gesch. 951, որից յետոյ Lag. Ges. Abhd. 299, 22, Müller SWAW 66, 271, Տէրվ. Մասիս 1882 ապրիլ 26, Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 84 և Հիւնք։

• ԳՒՌ-Երև. խարազան, Մրղ. խmրmզան, Մկ. խmրmզmն, Վն. խարէզան (քաղաքում խmրիզmն), Սլմ. խmրէզան, Ոզմ. խարըզmն, Ալշ. Ապ. Մշ. խարզան. նշանակում են «տա-ւար, եզ կամ գոմէշ քշելու կաշեայ խարա-զան. 2. գութանը լուծին միացնող շղթան 3. ռութանի առջևի հաստ գերանը». նոր բա-ռեր են խարզնկոթ, խարզնտուն, խարզնւր.

• ՓՈԽ.-Մեզանից է փոխառեալ ն. ասոր. xäräzán «եզ ու գոմէշ քշելու խարազան» և ո՛չ թէ պարսկերէնից. նախ՝ որովհետև այս բառը պարսկերէնում պահուած չէ և երկ-րորդ որ բառը իրանականում «էշ քշելու գործիք» է նշանակում և ո՛չ եզ ու գոմէշ, ինչպէս հայն ու ասղրին են։


Խարամանի (անւոյ)

s.

the devil, demon;
venomous serpent.

• = Ասոր. [syriac word] xarmanā, [arabic word] xarmān «օձ» բառն է, որ ըստ Brockelm. Lex. syr. 124 ա պատկանում է [arabic word] +əpam «արգիլել, ապօրինի համարել, նուիրագործել», [syriac word] xarmā «պիղծ» արմատին։ Բառը մեր մէջ ժողովրդական ստուգաբանութեամբ միացուելով զրադաշ-տական դենի Ահրիման չար աստուծու հեա (պհլ. Ahraman, Ahrman), ստացաւ սրա էլ նշանակութիւնները։-Հիւբշ. 26.

• Հներից Եզնիկ գրում է. «Առ ի յարև զարեգակնատենչիկսն արկանելոյ, ուս-տի և զանունն իսկ Խարամանոյ առ». (սրանից հետևցնում է Ադոնց, Բազմ. 1926. 12 ծան. թէ Եզնիկ խարամանի բառը ստուգաբանում է պրս. khvā-«արև» բառով)։ ՀՀԲ հանում է խարել «այրել» բառից։ ՆՀԲ Արհմն-ից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lag. Arm. Stud. § 1254։ Բառի ձևի մասին տե՛ս Վար-ռանեան ՀԱ 1922. 586։


Խարբ (ից)

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

• «ագահ և անյագ՝ ուտել-խմելու մէջ» Մաղաք. աբ. 24 (Վասն խարբ և անյագ ըմպելոյն իւրեանց. -այսպէս ունի տպ. Եմ. էջ 37. իսկ Պատկ. ունի խարաբ1). «մարմ-նաւոր ցանկութեան մէջ» Մխ. բժշ. 108 (Այ. նոզ որ գինի շատ խմեն և այնոց որ ի մեր-ձաւորութիւն խարբ լինին). «լիրբ, անա-ռակ, խառնակեցիկ» Մագ. թղ. 212-213 (Զիս համալուծ առնես որդւոյդ խեղկեալ խարբի։ Բ խարբի որգւոյդ ի գանգատ գնա), որից խարբութիւն «ագահութիւն ընչից, ըն. չաքաղցութիւն, զօշաքաղութիւն» Վստկ. էջ 6 (Զսղալանացն տտւգանս ըստ իւրաբան-չիւր յանցանացն չափով դնել ,որ ոչ վասն ատելութեան պակասեցուսցէ և խարբութեան աղագաւ առաւելուցու ի տուգանաց յափըշ-տակութիւն)։

• = Վրաց. ხარბი խարբի «ագահ, ան-կուշտ», որից გახარბება գախարբեբա «ա-գահութեան վարժուիլ», დახარბება դա-խարբեբա «մէկին ագահ դարձնել»։ Հալե-րէն բառը փոխառեալ է վրացերէնից և ո՛չ հակառակը, որովհետև ուշ ժամանակ միայն գործածուած անսովոր մի բառ է։-Աճ.

• ՆՀԲ մեկնում է «կարծի նոյն ընդ խարբանդակ, ուտօղ, խմօղ, եթէ չիցէ յատուկ անուն»։ ՋԲ դնում է «անիրաւ, անզգամ, խառնակեցիկ»։ ԱԲ միացնում է այս երկուսը։ (Բայց թէ՛ ՋԲ և թէ ԱԲ խարբութիւն մեկնում են «անիրաւու-թիւն, անառակութիւն»)։ Մառ. Гpaм. др.-арм. яз. էջ 265 ծանօթ չլինելով հյ. խարբ բառին, վրաց. ხარბი խարբի դնում է հյ. արբ, արբեալ բառից փո-խառեալ (տե՛ս Արբ)։ Կոստանեան, հրտր. Մագ. թղ. էջ 337բ ցանկում համարում է յատուկ անուն, սեռ. խար-բի, ուղ. խարիբ ձևից։ Սրա դէմ է խօ-սում Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ 187-190 և համեմատում է արաբ. [arabic word] xarba «կրօնի և ազգութեան դէմ խռովութիւն հանող. 2. թերութիւն, պա-կասութիւն», [syriac word] xarb «գողանալ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 118)։ Այս բա-ռերի նմանութիւնը պատահական է, ինչպէս նաև նոր ասոր. xirbä «գէշ, յո-ռի, անպիտան»։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 243 դնում է արաբ. [other alphabet] xarab «փճացած, աւեր» բառից։


Խարբալ (ի)

s. mech.

sieve, cribble, bolter;
bolting-mill.

• «մաղ». առանձին չէ գործա ծուած. բայց սրանից են խարբալել «մաղել», փխբ. «տակնուվրայ անել, վտանգել, փոր-ձել» Ղկ. իբ. 31. Եզն. 181. Բրս. մրկ. Մադ. Երզն. մտթ. «մի սուտ գլորել» Վրք. հց. Ա. 698. խարբալիլ «վնասուիլ, կարկամիլ, ան-դամալոյծ դառնալ» Մին. համր. 86. «սա-տանայից փորձուիլ» Վրք. հց. Բ. 443. խար-րալումն «փորձութիւն» Վրք. հց. խա.-ր վերածուելով լ-ի՝ խալբալել «շփոթել, միտ-քը տակնուվրայ անել» Ադամ. էջ 315, խալ-բալիլ «շփոթուիլ» Ադամ. 31. խալբալում այնել «շփոթեցնել, խանգարել» Սմբ. դատ. 124. երկու ձևով է խարբալեալ (այլ ձ. խալ-բալեալ) Ադամ. 59։

• = Ասոր. [syriac word] 'arbālā «մաղ», [syriac word] *arbel «մաղել», արամ. [hebrew word] 'arbālā արաբ. [arabic word] γirbal «մաղ». սրանցից են փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] γalbir «մի տեսակ կոշտ մաղ», թրք. [arabic word] qalbur «մաղ», [arabic word] qalburlamaq «մաղել». ռմկ. խալպուր, խալպուրլամիշ ընել։-Հիւբշ. 3n4։

• Վարդան Յունանեան, Ձեռբածութիւն 1671, էջ 313 խարբալ մեկնում է «ոլո-րապտոյտ ճանապարհ», որից խարբալել «մոլորեցնել»։-Schrōder, Thesaur. 47 թրք. և պրս. ձևերը դնելով՝ ենթադրում է որ հին պարթևական բառ լինի։ ՆՀԲ թրք. պրս. արաբ. ձևերի հետ նաև լտ. cribellum «մաղ»։ Lag. Arm. Stud. § 976 դնում է նաև արամ. և թալմ. ձևե-րը, որոնցից անբաժան է համարում լտ. cribrum «մաղ»։ Նոյնը նաև Müller WZKM 7, 381, որ ասորի բառը լ-cribellum ձևից փոխառութիւն է կար-ծում։ Հիւնք. չաղաթայ. ղարպալ։ [arabic word] xarfaq, որ մեկնւում է «սպիտակ մա-նանեխ» (տե՛ս Կամուս, անդ՝ էջ 892)։-Հիւբշ. էջ 268։

• ԳՒՌ.-Այս բառից է Ղրբ. խըլըփա՛լվէլ «ուշաթափուիլ, ուշքը գնալ, նուաղելով վայր ընկնել» (Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ Բ. 150). իմաստի զարգացման համար հմմտ. գւռ. խելքամաղ լինել «ուշքից գնալ» (մաղ բառից)։


Խարի

s. anat.

s. anat. penis.

• ՆՀԲ Գաղիանոսի մէջ գտնելով «ան-կիւդա (կամ անկիւրա). խարի» բացա-տըրութիւնը, նոյն յն. բառը հասկացել է ἄγϰυρα «խարիսխ. 2. ամօթոյք», որով մեր խարի բառն էլ մեկնում է «արութիւն մառռու. առնի անդամ»։ Զգուշաւոր ՋԲ չունի այս բառը։ ԱԲ հետևում է ՆՀԲ-ի։ Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 117 ցոյց տուեց՝ որ Գաղիանոսի յիշած յն. բառը պէտք է հասկանալ ἀγχοῦσα, որով խա-րի բառին տրուած «առնի» նշանակու-թիւնը ջնջեց և մեկնեց վերի ձևով։ Bug-ge KZ 32, 9 անտեղեակ սրանից՝ հա-մեմատում է խարի «առնի» բառը պրս. ❇ xar «փուշ» բառի հետ, ենթադրե-ւով որ պրս. xar ունեցած է նաև «առ-նի» նշանակութիւնը, որից փոխառեալ են ալբան. kā̄r, karε, գնչ. kar «առնի»։


Խարշափ

s.

rustling, murmur.

• «տեղևների խշրտոց» Նեղոս 659. որից խարշափել «սօսափել» Ոսկ. մ. բ. 8. խարշափումն Մեկն. ղևտ. խարշափուն «խը-շըրտացող» Յոբ. լ. 4 (բանջարի համար ա-սուած. տե՛ս աղիմայ). գրուած է խաշափ Նեղոս 710։


Խաւ (ոյ)

s.

couch, cot, bed;
plait, fold;
nap on cloth, down on fruit or plants;
— հանածոյից, stratum, layer, bed;
խաւ ի խաւ, խաւ ի խաւոյ, folded, plaited, doubled;
in folds, doubly.

• . ո հւ. «բարդ, շերտ». որից խաւ ի խաւ, խաւ ի խաւոյ «շերտ շերտ իրար վրայ բարդուած» Վեցօր. 97, 165. խաւել «կարգ կարգ, վրայէ վրայ, բարդ բարդ (կերակրի համար ասուած)» ԱԲ. խաւաքարտ «կար-տոն, մուխավա» (նոր գրականի մէջ)։ Ար-դեօք սրա հետ նո՞յն է


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

• «րրթի փափուկ, կակուղ և մատղաշ ծիլ». հմմտ. «Ինքեանք փափուկք և պէսպէս դարմանօք օր ըստ օրէ ևս քան զևս իբրև զխաւարծի փափկանային». Ոսկ. ե-փես. էջ 814. «Կանգնեցան կացին (յորթն) ար-մատք և տունկք, կողր և տերևք, խաւարծի և ծաղիկք, բաժակ, ողկոյզ, գնդակ, պատա-ղիճ» Վեցօր. 94։ Սրա հետ պէտք է նոյն դնել խաւարծիլ (որ և գրուած է խավարծիլ, խա-ւըրծիլ, խօրծիլ, խործովիլ, խործուիլ, խոր-ծիլ, խորձուիլ, խրձուիլ) «գաբծիլ, խաշնդեղ. rheum ribes Gron». (տե՛ս Տիրացուեան, Contributo § 100) Գաղիան. «որթի մատ-ղաշ ծիլ» Վստկ. 60. «վայրի վարունգ» Լեհ. խաւարտ, ի, ի-ա հլ. «կանաչեղէն, ուտելի բանջար» Կոչ. 116. Եւագր. 7. Վրք. հո. Ա. 200. Մագ. թղ. 96 (զհազարդ խաւարտ, աւ-սինքն «հազար կոչուած բանջարեղէնը»), «վարունգ, կաղամբ» Բժշ. «խիար կամ խա-ւարծիլ» Հին բռ. որից խաւարտածին «խոտ ուտելով մեծացած» Մագ. թղ. 88։ Սրան-ցից չենք կարող բաժանել նաև վիպասանա-կան «Տենչայր Սաթենիկ տիկին տենչանս զարտախոյր խաւարտ և զտից խաւարծի ի բարձիցն Արգաւանայ» հատուածի մէջ (Խոր. Ա. 29) խաւարտ և խաւարծի բառերը՝ որոնք ըստ իս արտախոյր և տից գոյական-ների ածականներն են (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1908, 124)։

• = Բոլորն էլ ծագում են խաւ «աղուամազ» ձևից. խաւարծի կազմուած է -ածրի կամ՝ արծի մասնիկով. հմմտ. թաւարծի, աղ-ար-ծի կամ աղ-ածրի։-Խաւարածի բառի հետ նոյն է խաւարտ (ბ=տ. հմմտ. խայտ-խայծ, խեղդ-հեղձ, արծ-արտ, պիղծ-պըղ-տոր ևն)։ Իսկ խաւարծիլ՝ խաւարծի բառի «աւառական ձևն է, որ ծիլ բառի նմանու-թեամբ ստացել է աւելորդ լ ձայնը։ Խաւար-ծի և խաւարտ նախնաբար նշանակում էին «թաւոտ, մազոտ, բրդոտ, աղուամազոտ» և էին պարզ ածական. յետոյ իբր գոյական՝ յատկացուեցան «թաւ՝ բրդոտ ծիլ՝ ընձիւղ և բանջար» նշանակութեանց և ի վերջոյ մաս-նաւորապէս «որթի ծիլ, խաշնդեղ կամ ուրիշ բանջար», սրանց երեսի թաւութեան պատ-ճառով։ Այս են հաստատում վիպասանական երգի խաւարծի և խաւարտ բառերը՝ որոնք ղեռ ածական են՝ «թաւոտ, բրդոտ, մացռա» նշանակութեամբ (ըստ այսմ արտախոյր և տից թաւ տերևներով բոյսեր պէտք է լինին), ինչպէս նաև մեզանից փոխառեալ կովկա-ևեան ձևերը՝ որ տե՛ս վարը (թաւիշ կամ ննթառամ ծաղիկ նշանակութեամբ)։-Աճ.

• Այս բառերի վրայ տրուած զանազան մեկնութիւններ տես արտախոյր բառի տակ։ ՆՀԲ խաւարծի նոյն ընդ խաւարտ։ Bugge IF 1, 450 խաւարտ բառից հա-նում է խաւարծի։ Հիսնք. սաղարթ-ից խաւարտ, որից խաւարծի, որից աղար-ծի և թաւարծի, որից էլ թաւ։ Վերի ձե-ւով մեկնել եմ ՀԱ 1908, 124։


Թէյ (ի)

s.

tea.

• «չայ» (բոյսի տերևները և նրանցից պատրաստուած ըմպելիքը). նոր բառ է, ո-րից կազմուած են թէյաման թէյասեղան, թէ-յարան, թէյատուն, թէյավաճառ, թէյավաճա-ռանոց, թէյենի, թէյին (քիմիական մարմի-նը), ոմանք գործածում են նաև թէյել «թէ, խմել»։

• = Ծագում է չինարէն = բառից. այս դաղափարանշանը հին չինարէնում կարդաց-ւում էր thou. նոր չինարէնում հիւսիսային բարբառները կարդում են č̌a, հարաւային-ները thou. այն ազգերը՝ որոնք հիւսիսային Չինաստանից են ստացել թէյր, գործածում ևն հիւսիսային չինարէնի ča ձևը, իսկ այն ազզերը՝ որոնք հարաւային Չինաստանից են ստացել, գործածում են հարաւային չինարւ-նի thou ձևը։ Այսպէս՝ հիւսիսային չինարէ-նից են փոխառեալ ճապոն. [arabic word] cha «թէլ». չաղաթ. կամ արևել. թրք. ❇ čay, եաքութ և թունգուղ. čai, թրք. čay, պլհ. [arabic word] cayi, բրոնցից էլ ռուս. чaй, լեհ. czaǰ, օսթյաք. šai, նաև հյ. չայ, որ ըստ ՀԲուս. § 2451 գործածուած է Ժէ դարի վերջերը գրուած մի բժշկարանում։ Հարաւային չինարէնից է փո-խառեալ մալայերէն [arabic word] teh, որի միջոցով յառաջացել են բոլոր եւրոպական ձևերը. ինչ անգլ. tea, իտալ. te, ֆր. thé, գերմ. thee, նյն. τείον և սրանցից էլ հյ. թէյ։-Աճ.


Թթու (ոց)

adj. s. chem.

acid, sour, tart, sharp;
bitter, harsh, grievous, sad;
s. chem. acid.

• (ըստ ՆՀԲ ո հլ. բայց առանց վկա-յութեան) «թթուհամ» Մագ. Փիլ. նխ. Հա-մամ. առ. (գրուած նաև թրթու). որից թթուե-նի «թթու պտուղ տուող (ծառ)» Վեցօր. 92 թբուաբար Պտմ. աղէք. թթուաբեր Երղն. լուս. թթուագոյն Պղատ. տիմ. և օրին. Վահր. երբ րթուեցուցանել Սարգ. ա. պ. թթուիկ Մազ. թղ. 138. թթուութիւն Մխ. առ. որ և թթութիւն (անշուշտ սխալ գրչութիւն) Վեցօր. Ոսկիփ. թթուոց (նորագիւտ բառ) «խմոր թթուեցնելու տեղ» Տարօն. Ա. § 96, էջ 197, թթուկ, թըթ-ւուտ (նորակերտ քիմիական բառեր)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մկ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. Տփ. թըթու, Ննխ. Շմ. Պլ Ռ. թութու, Տիգ. թըթթու, Հճ. թmթու, Զթ. թօթու, Ասլ. Սլմ. Վն. թթիւ, Մրղ. թիւթիւ. Ագլ. Գոր. Ղրբ. Ոզմ. թթօ. -ածանցներից նշանակելի են Սչ. թթֆել, Ասլ. թը'վիլ, Գոր. թըթըվէլ. Հւր. թութույէլ, Ղրբ. թըթուաշ, Գոր. թըթըվա՛շ, Շմ. թութվաշ։ Նոր բառեր են թթխմոր, թթուան, թթուահոտ, թթուեղէն, թթուեշաղ, թթուրուխ, թթռուպ ևն։-Թրքա-խօս հայոց մէջ կայ Ատն. թթվէլ օլմաք «խմորի թթուիլը» (Արևելք, 1888, նոյ. 8-9)։

• ՓՈԽ.-Սղերդի արաբախօս քրիստռնեա-ները հայերէնից են փոխ առել čortətu «շող. գամի կամ կաղամբի թթու, թուրշի» (Բիւր. 1899. 116), որ Մշոյ չորթթու բառն էւ-Ան շուշտ կապ ունին հայերէնի հետ հար. օսս. tuag «թթու», լակ. թութուլ «քացախ», վրաց. თუთუბო թութուբո «բոյս՝ որի տերևները փո-շիացնելով՝ քացախի տեղ գործածում են» (Չուբ. 2 570 դնում է «աղտոր, սմաղ»)։


Թիւն

cf. Թոյն.

• «մինչ ոստայն լիցի». ունի միայն Բառ. երեմ. էջ 119. ինչ լինելը յայտնի չէ։


Թիւրակ (աց)

s.

storax (odoriferous gum);
cf. Ստիւրակ;
cf. Շեր.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-ի Կանոն. «Ի պիղծ դեղոց հրաժարել, ի թիւրակէ և ի թռչնոց»։

• ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկնում են «ստեւ-րակ ազգ կաղամախի և խիժ կամ աւիշկ նորա». բայց այս բանը հաստատելու համար ո չ մի ապացոյց չունին և առաջ-նորդուած են թերևս յն. στύρας բառի պատահական նմանութիւնից։ Բայց մի՞-թէ ստիւրակի խէժը պիղծ դեղ է։ Դրուած արգելքից պէտք է հետևցնել՝ որ թիւրակ նոյն է թիւրակէ բառի հետ, որ իժերի մսից պատրաստուած դեղ էր։]


Թշուառ (աց)

adj.

unfortunate, unhappy, miserable, pitiable, poor, wretched, pitiful;
disastrous, calamitous.

• , ի-ա հլ. «դժբախտ, ողորմելի վիճակում» Գ. մակ. ե. 21. որից թշուառանալ ՍԳր. թշուառացեալ Առակ. իէ. 10. թշուա-ռական ՍԳր. թշուառացուցանել Ես. լդ. I. թշուառութիւն ՍԳր. Եզն. թշուառաբան Մծբ. երեքթշուառեան Ճառընտ. Սկևռ. աղ. 23 Արծր. ևն։ Նոյն բառի երկրորդ ձևն է-չուառ «թշուառ» (որ կազմուած է թշ ձայնախմբի միացումից. հմմտ. ֆրանս. tch և գերմ. tscb =չ գրչութիւնները) Եզն. որից չուառական Դատ. և 27. Եւս. պտմ. չուառանալ ՍԳր. չուառութիւն Երեմ. դ. 19 Եզն. ևն։

• = Իրանեան փոխառութիւն է և ծագում է զնդ. dušxvarənah-բառից, որ թարգման-ւում է ըստ Geldner «անպատիւ, անարգ», ոստ Justi «վատ փայլ ունեցող, ամբարիշտ», ըստ Darmesteter «անփառունակ», ըստ Bartholomae 755 «ubelberuchtigt, վատա-նուն, վատահամբաւ», ըստ պահլաւ թարգ-մանութեան «վատ ճակատագիր ունեցող»։ Բառիս բուն իմաստն է «նա՝ որի փառքը, մե-ծութիւնը, արժանիքը վատ է» և ևառմուած k duš «դժ-, վատ» և xvarənah «փառք» բա-ռերից։ Հայերէն բառը կարող է երկու ձևով մեկնուիլ. նախ՝ զնդ. dušxvarənā ձևին հա-մապատասխան հպրս.* dušhuvarna ձևից, որից պրս.՝ dušxvarr և սրանից էլ հյ. *ղուշվառ>*'դշվառ>թշուառ. բայց աւելի լաւ է դնել հպրս. *dušuvarna, որից պրս. dusvarr և սրանից էլ հյ. *դուշվառ>դըշ-վառ> թշուառ. հմմտ. վերը դժուար բառին տրուած մեկնութիւնը։-Հիւբշ. 154։


Թոժիւն

s.

young one, little one;
— արջոյ, bear's cub;
cf. Կորիւն.

• = Անշուշտ նոյն է քրդ. toeža, toezang «գազանի կամ թռչունի ձագ» բառի հետ. բայց չդիտեմ թէ ի՛նչպէս պէտք է կապել այս ևոկու բառերն իրար հետ։-Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. tosun «հորթ», իտալ tozzo «տխմար կամ տղայ»։ Հիւնք. թրք. tosun «հորթ»։ Ղափանցեան, ЗВО 23, 354 երկուսը միասին իրան. tauk-«ծնա-նիլ, սերունդ յառաջ բերել» արմատից. որոնց կցում է նաև թրք. [arabic word] foγ-maq «ծնիլ»!


Թոխոր

s.

pole-cat.

• «կուզ կենդանին». ունին միայն ՋԲ, ԱԲ և ՓԲ յաւել. չգիտէ ՆՀԲ.-սրա հետ թերևս նոյն է


Թոհ՞՞՞եւ՞՞՞Բոհ

s.

chaos, abyss, gulf, pit, hell, the bottomless pit.

• . գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։


Թոյր (ից)

cf. Երանգ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «գոյն, երանգ» Ոսկ. ա. տիմ. Պիտ. որից գեղեցկաթոյր Պիտ. սպիտակաթոյր Նև-մես. էջ 105. լուսաթոյր Պիտ. ծիրանաթոյր Թէոդ. կուս. ձիւնաթոյր Պիտ. արջնաթոյր Նար. 177. քաջաթոյր Ոսկ. պօղ. ա. ნծ, թոյրաթուխ «թխագոյն» Ոսկ. կող. ժբ. (Անկ գիրք հին կտկ. Ա. էջ 165 ունի թիւրաթուխ. թարաթուխ ընթերցուածները, որ պետք է ուղղել թուրաթուխ՝ որ է «թխագոյն»)։


Թոնձ

s.

shell-fish.

• «հաւալուսն, փորահաւ, pélican». մէկ անգամ ունի Փիլ. լիւս. 140. ուրիշ վկա-յութիւն չկայ։ Սակայն Փարպ. էջ 10 կայ թանձր թռչունը, որ անշուշտ պէտք է ուղղել թանձ կամ թոնձ և հասկանալ նոյնը։

• տող 1098-1112՝ փորահաւ թռչունի հա-մար գտնելով ճիշտ նոյն նկարագրու-թիւնը ինչ որ Փիլոնի մէջ տրուած է թոն-ձի համար, և երկրորդ՝ Փիլոնի լուսանց-քի վրայ թոնձին իբրև մեկնութիւն տրու-ած պեղական բառը յն. πελεϰαν հաս-կանալով՝ տուաւ թոնձ բառին վերի ու-ղիղ մեկնութիւնը։


Թոր

adj.

that flows down, drops, falls;
— աչք, blear eyes;
—ք, fall;
tear;
— աչաց, blearedness.

• «ջրի պէս վազելը» Ոսկիփ. Հին բռ. «արցունք» Մամբր. բ. տպ. էջ 58. «աչքի ճի-պըռ, բիժ» ՋԲ. որից թորել «հոսիլ» Պիտ. 32-կաթ. Մագ. թորացուցանել «վազեցնել» Բե-նիկ. Ճառընտ. Երզն. մտթ. կամ թորեցուցա-նել Փիլ. իմաստն. արիւնաթոր Անան. եկեղ. աւրտաւսուաթոր Յհ. եթ. Խոսր. մշտաթոր Աբ յայտաթորեալ Նար. տաղ. ցօղաթորիլ Գր. սք. թորակ (նոր բառ). կրկնութեամբ՝ թոր-թորել Յհ. կթ. 326. թորթորումն Փիլ. ար-մատը գրուած է նաև թուրել ԱԲ։

• ՆՀԲ լծ. ծոր, սոր, ջուր, յն. ի՛տօռ։ Pe-term 62 լծ. սորիլ, ծորիլ։ Tomaschek Die alten Thraker II, էջ 21 թրակ. τορελλή «մեռելի ողբ»! Canini, Et. ét-ym. 78 սանս. tarala «հեղուկ», tariša «ծով»։ Հիւնք. լտ. torrens և պրս. թէ-րապ «ծորում»։ Գեանջեցեան ZAPh 1, 47 իրար է կցում թորել, թրել, թրմել՝ իբրև լտ. tero «շփել, տրորել»,-Karst, Յուշարձան 420 ծով, ծորել, սորել ձևե-րի հետ՝ թթր. sub, suv, su «ջուր» ար-մատին է կցում։ Petersson դնում է հնխ. ter-արմատից, որի ժառանգները տե՛ս թարախ բառի տակ։


Թորթ

s. bot.

s. bot. scammony.

• ԳՒՌ.-Չանազան ուտելի բոյսերի անուն-ներ են Կր. Ք. Խիան՝ թօրթ, Ոզմ. թուրթ, նաև թորթիկ Ասլ. Մշ. Ք. թորթոռիկ Մշ. Նբ., թոր-թուտակ Մշ.։


Թուզ (թզոյ)

s.

fig.

• , ո հլ. (յետնաբար ի հլ.) «թուզ պը-տուղը» ՍԳր. «թուզի ձևով մի տեսակ պա-լար» Բժշ. որից թզենի ՍԳր. թզաբեր Ոսկիփ. թզենապատ Զքր. կթ. թզենակասփած Աթ. ի. կոյսն. մոլաթուզ Վեցօր. 96. ժանտաթզենի Ղուկ. ժթ. 4. մոլաթզենի ՍԳր. Վեցօր. 98. ա-դամաթուզ (նոր գրականի մէջ). թզկերուկ «մի տեսակ թռչուն՝ որ շատ է սիրում թուց ուտել. ֆր. becfigue» մհյ. բառ (տե՛ս Նո-րայր, Բռ. ֆրանս. էջ 140բ). թզորակ «թուզի նման»? Մագ. թղ. 96 (տե՛ս իմ Հայ նոր բա-ռեր հին մատ. Բ. էջ 185)։

• Lag. Urgesch. 820, յետոյ Fick BВ 1, 173 և աւելի ուշ Müller SWAW 136 (1897), էջ 36 յիշում են յոյն ձևերի նը-մանութիւնը։ Հիւնք. պրս. թուխթէն (ար-մատը թուզ) «կծկել, ամփոփել»։ Pat-rubány ՀԱ 1908, 278 յն. և լտ. ձևերի հետ՝ հնխ. tū «ուռչիլ» արմատից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet MSL 15, 163, որ ընդունել են նաև Walde 288 և Boisacq 924։-Oštir, Btrg. alarodisch. էջ 1-33 ունի մի ընդարձակ քննութիւն, ուր ընդունելով վերի մեկնութիւնը, աշ, խատում է բոլոր լեզուների «թուզ» նը-շանակող բառերը կցել սրանց, մինչև անգամ չին. a-tsang և վրաց. լեղվի։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Տիգ. թուզ, Տփ. թու-զը (սեռ. թզան), Ոզմ. թօւզ, Ագլ. Գոր. Ղրբ. թօ զնը, Վն. թիւզ. -ծառը նշանակելու հա-մար՝ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկ-պետերբ. 1788, էջ 54 ունի թզնենի.-գաւա-ռականների մէջ (Ասլ. Ոզմ.) թուզ նշանա-կում է նաև «կանացի ամօթոյք». այսպէս է նաև յն. σῦϰον «կոպի կամ սրբանի վրայ այ-տուց, կանացի ամօթոյք»։


Թութ (թթոյ)

s.

mulberry;
սպիտակ կամ սեաւ —, white or black -;
թթոյ օշարակ, a drink made from mulberies;
ծառ թթոյ, cf. ԹԹենի;
—ք, piles, hemorrhoides.

• = Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև բազմաթիւ լեզուների մէջ. բոլորի մայրն է ասոր. արամ. [hebrew word] tutā̄, որից փոխա-ռեալ են ն. ասոր. t'uit'ə, արաբ. [arabic word] tut կամ [arabic word] tūt, պհլ. tūt, պրս. [arabic word] tut, [arabic word] tuq ) tūδ, ուտ. թութ. -հայերէնը կարող է գալ թէ՛ ուղղակի արամերէնից և թէ պարսկերէնի մի-ջոցով. վերջինը աւելի հաւանական է։-Պարս-կերէնից են փոխառեալ նաև արևել. թրք [arabic word] tut, թրք. [arabic word] tut, [arabic word] tut, [arabic word] dut, թուշ. թութ, վրաց. თუთა թութա, օսս. թութա, չեչէն. dət, ինգուշ. dət, կումիկ. և լեզգ. թութ, եաքութ. tīt, հինդուստ. tut, tuta, գնչ. dut, tu, բոհեմ. dut, քրդ. tu, բոշա յութ (Հնութիւնք Ակնայ, էջ 62),-իսկ թուր-քերէնի միջոցով են ռուս. тутъ, սերբ. բուլ-գար. dud (Berneker 233). նյն. τοῦτια, լազ. մդութի, բոլորն էլ «թութ» նշանակու-թեամբ։-Հիւբշ. 155։


Թութակ (աց)

s.

parrot;
էգ —, female -;
փոքրիկ —, paroquet;
— խօսի, the parrot talks.

• = Պրս. [arabic word] totak, [arabic word] totī, որից էլ արաբ. [arabic word] tūti, [arabic word] tūtaq, քրդ. [arabic word] tuti, վրաց. თუთი թութի, արևել. թրք. ︎ toti, նյն. ντουντοῦς, սերբ. tutija, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։-Հիւբշ. էջ 264։


Թուրինջ (ընջի)

s. bot.

bitter orange, Seville orange;
— խոտ, balm-mint;
ծառ թուրնջոյ, cf. Թրնջի.

• «մի տեսակ նարինջ, լտ. citrus vulgaris» Վրք. հց. Ա. 183, Վստկ. 154, որ և թրունջ Վրք. հց. Ա. 183, Բ. 422. Օրբել. հրտր. Էմ. էջ 56. Վստկ. 125. որից թրնջի «թուրինջի ծառ» Վստկ. 42, 143. կայ նաև թուրինջ խոտ «լտ. melissa», որ թուրինջի նման հոտ ունենալու պատճառաւ ստացել է այս անունը. կոչւում է նաև թրնջխոտ, թու-րունճուկ խոտ. բոլորն էլ Բժշ. Վստկ.-ըստ ՀԲուս. էջ 176 կայ նաև էթրէնճ ձևը՝ փոխա-նակ թուրինջ։


Լիրբ (լրբից)

adj.

impudent, insolent, impertinent, brazenfaced, bold;
immodest, indecent, shameless;
cynic.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «անամօթ, լպիրշ» ՍԳր. Եղիշ. ո-րից լրբիլ Ոսկ. յհ. բ. 1, մ. բ. 27, Մծբ. լըր-բութիւն Երեմ. խթ. 16. Ոսկ. յհ. ա. 40. լըր-բենի Առակ. է. 13. Սիր. իգ. 6. լրբախօս Ոսկ. ես. լրբաբանութիւն Ուխտ. բ. 88 լըր-բաբանական (ըստ յն. ուղղելի լրբական) Ոսկ. մ. ա. 1. լրբագոյն Ոսկ. յհ. բ. 3, 12, 26. լրբական Փարպ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. slibr-ձևիզ։ Այս բառի պարզական արմատն է slei-(կամ նաև lei-) «լպրծիլ, սահիլ»։ Ինչպես երևում է յն. λεῖος «յիղկ, հարթ» (<*lei-ue), լտ. levis «յիղկ, ողորկ, լերկ» (հնխ. leiuis) ձևերից։ Արմատը այնուհետև ստանալով զանազան աճականներ՝ արտադրեց շատ բազմաթիւ բա-ռեր. -այսպէս օրինակ -b-աճականով (այն է հնխ. slei-b-ձևից)՝ յն. ὸλιβrός «սահուն, լպրծուն», հբգ. slīfan «սահիլ, յղկել, սրել», slèffar «սահուն», մբգ. slipfen «սահիւ» šlipfig «սահուն», գերմ. schleifen «քաշել, սահիլ, յղկել», schleppen «քաշ տալ», պը-րուս. Schleife «սահնակ», հիսլ. sleipr «լը-պրրծուն». անգսք. tóslipan «կորնչիլ», հիռլ. slemun (<*slibno-) «լպրծուն», միռլ. slī-paim (<*slibno-) «շփել, յղկել», հկիմր. limnint «քերծել», կիմր. IIyfn (<*slibnos) «հարթ, ողորկ», llyfr cār «սայլի այն մասը որ հողին է քսւում» ևն։ Արմատի ձայնաւորը փոխելով՝ այն է հնխ. sleu-b-ձևից՝ անգսք. slupan «սահիլ», գոթ. sliupan, հբգ. sliofan «սահիլ, սողոսկիլ», լտ. lūbricus «սահուն, լպրծուն, յիղկ, անհաստատ, մեռև. անա-ռակ» ևն։-dh-աճականով՝ (այն է հնխ. klei-dh-կամ sli-dh-ձևից) լն, ὄλισϑανω «սահիլ», ὄλισϑηρός «լպրծուն», ὄλισδος «լպրծոտ տեղ», հբգ. slito, գերմ. schlitten, հհիւս. sleδi, մ. անգլ. slede «սահնակ», ան-գըսք. slidan «սահիլ», slidor «յիղկ, ողորկ, լպրծուն», լիթ. slidus «ողորկ, յիղկ, սա-հուն», slysti «սահիլ», լեթթ. slids «հառթ» Slidas «սահելու կօշիկ, patin», հսլ. ռուո-+дeлъ «հետք».-m-աճականով (հնխ. slei-m-ձևից)՝ յն. λειμών «թաց ու խոնաւ տեղ, մարգագետին», λιμήν «նաւահան-գիստ» (որից թրք. [arabic word] liman նոյն նշ. = ռմկ. իլիման), λίμνη «ճահիճ», լտ. limus «ցեխ», մբգ. slīm «լպրծուն, ցեխ, մա-ղաս, խուխ», հբգ. slimen «ողորկել, յղկել», անգլսք. slim «լպրծուն, ցեխ», գերմ. Sch-leim «թուք, մաղաս, խուխ», յն. λεἰμας = լտ. limax և ռուս. cлимакъ «շողուկ, խը-խունջ», լտ. līma (>իտալ. lima>ռմկ, լիմա) «խարտոց».-n-աճականով (հնխ. slei-n-ձևից)՝ հսլ. slina, ռուս. cлииа «թուք», լեթթ. sliē̄nas «թուք» և այլ բազմա-թիւ ձևեր (Walde 427, 430, 441, Trautm. 269, Boisacq 564-7, 697, Berneker 717)։ Հայերէնի մէջ հնխ. slibr-տուած է նախ լիպր, որից շրջմամբ լպիր և տ, ծ և շ ա-ճականներով՝ լպրտել, լպիրծ, լպիրշ.-նոյն *լիպր ձևից՝ տարբեր շրջմամբ է լիրբ, որի մեջ պ դարձել է բ, որովհետև -րպ-խումբը սովորական չէ հայերէնի ձայնաբանութեան մէջ։ (Ի հարկին կարելի է ենթադրել հնխ. šlibh-ro-, որից ուղղակի հյ. լիրբ, ինչպէս ունին հնխ. k'ubh-ro->սանս. cubhrá-=հյ. սուրբ)։ Իմաստի զարգացման համար հմմտ. լատ. lubricus «սահուն, լպրծուն. 2. անա-ռակ, մեղկ», ֆրանս. lubrique «զեղխ, անա-ռակ», հյ. լպրծիլ «սահիլ. 2. լրբանալ», Վն. ւպզտրուկ «սահուն, լպրծուն. 2. լիրբ, անե-րես», լպստալ «սահիլ»> լպստած «աներես» և նմաններ։ Տե՛ս Pokorny 2, 710, 391, Er-rout-Meillet 534։-Աճ.


Լլուկ

s.

torment, vexation;
affliction, trouble.

• «նեղութիւն, չարչարանք» Ոսկ. հռովմ. 315 (չունի ՆՀԲ), որից լլկել «չար-չարել, նեղել, տանջել» ՍԳր. Ոսկ. ես. և յհ. բ. 12. «բռնաբարել» ՍԳր. լլկանք «չարչա-ոանք, նեղութիւն» ՍԳր. Եզն. Եփր. վկ. ա-րևել. լլկիչ «չարչարող» Ոսկ. ես. և մ. ա. 24 լլկոց «բոզանոց» Շնորհ. առ. 65. լլկութիւն «չարչարանք» Գ. մակ. զ. 19. է. 3. Ոսկ. ես եբր. Ագաթ. չարալլուկ Երեմ. իգ. 9. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2. Վեցօր. 170. Մծբ. դիւալլուկ Նար. բքալլուկ Յայսմ. սովալլուկ Սարգ. Ճարընտ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. lel-արմատից, որի առաջին իմաստն էր «շարժել, ցնցել». հմմտ. լիթ. leliuoǰu, leliuoti «օրօրել, ճօճել». լեթթ. leluoǰu, leluōt «օրօրոցի մէջ մանկան օրօրել, նանիկ ասել», ռուս. лелеять «գը, գուել, փայփայել», ուկրայն. tel'ijaty «ճօ-ճել, օրօրել, գգուել», բուլգար. lél'am «օրօ-րել», leléjka «օրօրոց», սերբ. lêliam «շար-ժուիլ, տատանիլ», հչեխ. leleju «յուզուիլ». հլեհ. lelejanie «ծովի ծփանք», սանս. le-láyati «ճօճուիլ, տատանիլ, դողալ», la-layati «գգուել, փայփայել», lálati «պա-րապ բաներով զբաղիլ, կատակել, խաղալ» (Trautm. 156, Berneker 699)։ Հայերէնի մէջ հնխ. արմատը պահուած է երկու ձևով. հնխ. lel, որ տուած է հյ. լելալ (տե՛ս տակը գւռ.) և հնխ. lēl, որ տուած է հյ. լիլ-, ուկ մասնեևի ւաւելումով *լիլուկ, որից էլ լլուկ։ Նախնական «շարժել» իմաստը պահում են դեռ գաւառականները։ Pokorny 2, 377 համեմատուած բառերը դնում է la-, le-բնաձայն արմատի տակ։-Տե՛ս և լող։-Աճ.

• Աճառ. ՀԱ 1899, 206 կրկնուած է դը-նում լու, լուկ արմատից, ինչ որ սխալ է։ Հիւնք. լքանել բայից։

• ԳՒՌ.-Վն. լելալ «շարժիլ, երերալ» (օր. վնասուած ատամը), լլկալ, լըլկվիլ «շարժիլ, երերալ, այս ու այն կողմ ընկնիլ», Կր. լլկէլ «չարչարել», Մկ. լլկիլ «չարչարել», Ախց. լլկէլ «տրորել», Ալշ. լլգել «ցնցել, թափահա-րել», Մշ. լլգել «մանկան օրօրել. 2. քնած նայ», Ոզմ. լլկիլ, լալկիլ «հրել հրմշտկել», Մրղ. լիլիկէլ և Խրբ. լլգիլ «օրօրել մանկան օրրանում», Ղզ. լլկիլ «մարմինը շատ քորե-լուց՝ միսը քերթուելով արիւն դուրս գալը», խն. լլկիլ «շատ բան շալկուորիլ»։


Լովիաս

s. bot.

s. bot. kidney-bean.

• «լոբի» Մխ. առակ. Մխ. բժշ. գրուած է նաև լուվիաս Բժշ. լուպիա, լու-պիաս, լուպիայ, լօվիաս Բժշ. Ամիրտ. լո-վէստ Բառ. երեմ. յաւել. 575. նոր գրակա-նում ընդունուած է՝ արևմտեան բարբառով լուբիա, արևելեան բարբառով լոբի։

• = Արաբ. [arabic word] lubiya, պրս. lubiyā, lu-νiva «լոբի», որոնցից փոխառեալ են նաև ա-րևել. թրք. lobya, քրդ. lobia, lupék, լազ. lobya, վրաց. ლობიო լոբիո, թուշ. լոբիվ հոմանիշները։ Հայ բառը ծագում է արաբ. և պրս. ձևերից. սրանք էլ ծագում են արամ. [hebrew word] lubiyā = ասոր. [syriac word] lu-byā «լոբի» բառից. իսկ բոլորի մայրն է յն. λοβός «բլթակ (ականջի, լեարդի). 2. ընդե-ղէնների պատեանը, ինչ. լոբիի, բակլայի, սիսեռի ևն». նշանակութեան զարգացման համար հմմտ. հյ. պատին «ընդեղէնների պատեան», իսկ Ննխ. «կանաչ լոբի, սլիկ»։-Հիւբշ. 287։

• ԳՒՌ.-Ջղ. լուբյա, Ագլ. Ալշ. Երև. Ղրբ. Ելմ. Տփ. լօբի, Խտջ. լօբա, Մրղ. լօբը՛, Շմ. լօբի, լօբյm, Ախց. Կր. լօբյա, լօբլա, Ննխ. լօբյա, յօբյա, Զթ. լըվիյօս, լըվիյոս, Խրբ. լօ-վիգ՝, լօյլաս, Ակն. լօվյաս, լօյվաս, լօլվաս. Երզ. Կր. լօբիգ, Հմշ. լօբգէ, լօբգյա.-նոր բառեր են լոբախաշու, լոբաճաշ, լոբեսպաս, լոբուտ, լոբահատիկ, լոբատեղ։


Լորուստ

s.

obscene song.

• , ի-ա հլ. անստոյգ բառ. մէկ ան-գամ գործածուած է սեռ. լորստաց ձևով՝ Վե-ցօր. էջ 66 «Զի ձայնք երգչացն պէսպէս նուագովք գեղգեղեալք և բարբառք ւռոստա-զըն տեղի ապականութեան և աղտեղութեան յիշատակեն ի միտս նոցա»։ Այս բառը չունի ՆՀԲ. իսկ ՋԲ (իբր անստոյգ բառ) և ԱԲ մեկ-նում են «անհամեստ երգ, անամօթ՝ բաց երգ»։ Սեռ. լորստաց ձևից կարելի է ենթադրել ուղ. թէ՛ *լորուստ և թէ՛ *լորիստ. բուն ձևը ան-յայտ է։ Նշանակութիւնն էլ ըստ իս «երգիչ» է, և ո՛չ թէ «երգ». որով համազօր ձևեր են դառնում «ձայնք երգչացն և բարբառք լորըս-տացա»։