heap of stones.
σωρός acervus, cumulus βουνός collis συναγωγή collectio. Քար ի քարիյ վերայ կուտեալ, կամ կառոյցք քարանց. կոյտ քարանց՝ ի վեր կարկառեալ եւ դիզացեալ. որ եւ ԲԼՈՒՐ, եւ ԶՐԱՀԱՆ ԱՍԻ.
Կուտեցին քարինս, եւ արարին բլուր. եւ կաչեաց զնա լաբան կարկառ վկայութեան, եւ յակոբ կոչեաց զնա կարկառ վկայ. (Ծն. ՟Լ՟Ա. 46=52։)
Կուտեցին ի վերայ նոցա կարկառ մեծ՝ քարանց. (Յես. ՟Է. 26։ ՟Ը. 29։)
Ի վերայ կարկառի քարանց ննջեսցէ. (Յոբ. ՟Ը. 17։)
Ի փոքր վիմամէջս, ի կարկառս հովտաձեւս. (Արծր. ՟Ա. 10։)
Ջրոցն յուղումն կարկառ եկաց. այսինքն իբրեւ կարկառ. (Լմբ. իմ.։)
Իբրեւ զտարափս անձրեւաց տեղայր ի վերայ նորա կարկառք վիմացն. (Աթ. ի ստեփ.։)
Իսկ (Նար. ՟Ղ՟Բ.)
Կարկառ կրճմամբ. իմա՛ կռանահար բախմամբ, կմ կռելով կոփելով կը՛ռ կը՛ռ ձայնիւ։
Այլ (Լմբ. վերափոխ.)
Արեամբն ներկեալ յինքն ընկալաւ, կարկառ՝ բերանոյն հանգէտ մերձեցոյց. իմա՛ բայ, այս ինքն կարկառեաց։