Entries' title containing զ : 3595 results

Զարմանուհի, հւոյ

adj.

charming, admirable, excellent.

· Calfa

NBHL (1)

Պսակաւոր մեծ զարմանուհի. (Նար. գանձ եկեղ.։)


Զարմանք, նաց

s.

cf. Զարմացումն;
wonder, miracle;
cf. Զարմ;
զարմանալ —ս, —ս առնել or համարիլ, ընդ —ս գալ, to be astonished or amazed, to be struck with admiration, to wonder, to marvel;
ի զարմանս ածել՝ կացուցանել, to astonish, to amaze;
ի զարմանս ըմբռնել, to strike with amazement;
որպիսի՛ — կալան զիս մինչ ..., what was my surprise when...;
— կալան զամենեսին, they were all amazed;
զի՞նչ — իցեն, what is there astonishing in that ? — են, it is wonderful, strange, surprising;
չեն ինչ —, ոչինչ են —, there is nothing wonderful in that;
no wonder, no marvel.

· Calfa

NBHL (13)

θαῦμα, ἕκστασις, τὰ θαυμάσια miratio, admiratio, stupor, mirabilia οὑ θαυμαστόν non mirum Զարմացումն. հիացումն. ապշութիւն. որ եւ ասի եւ ԶԱՐՄԱՆԱԼԻՔ. արմանք, զարմանք.

Զարմանք կալան զճշմարիտս ի վերայ այսոցիկ։ Զառաջինս կալան զարմանք. (Յոբ. ՟Ժ՟Է. 8։ եւ ՟Ժ՟Ը. 20։)

Զարմանք կալան զամենեսին. (Ղկ. ՟Ե. 26։)

Զարմացարո՛ւք զարմանս. (Ամբ. ՟Ա. 5։)

Ոչինչ են զարմանք։ Չեն ինչ զարմանք. (Առակ. ՟Զ. 30։ ՟Բ. Կոր. ՟Ժ՟Ա. 14։)

Եւ չէ ինչ զարմանս. (Մխ. երեմ.։)

Զի՞նչ զարմանք են. (Եզնիկ.։)

Զամենայն ոք ի զարմանս ածէ. (Խոր. ՟Ա. 15։)

Զարմանաց գերահրաշ. այսինքն ի վեր քան զզարմանս. (Մագ. ՟Ի՟Է։)

Տեղի տայ զարմանաց. (այսինքն մեզ՝ զարմանալոյ)։ Հիանալ եւ զարմանս համարել վասն յոյժ բարեպաշտութեանն նորա. յն. զարմանալ. (Փիլ. իմաստն.։)

Զարմանս առնեն, սքանչանս համարին. յն. զարմանան. (Ոսկ. եփես.։)

ԶԱՐՄԱՆՔ. գ. Իբր Զարմք, կամ զարմունք.

Ցերկրորդ ադամ սերեալ ցեղապետք, ծնունդք եւ զարմանք նոր Սիոնի. (Նար. գանձ առաք. եւ Նար. մրգ.։)


Զարմացական, ի, աց

adj.

of admiration;
— նշան (՜), a note of (!).

· Calfa

NBHL (3)

ԶԱՐՄԱՑԱԿԱՆ ԶԱՐՄԱՑՈՂԱԿԱՆ. θαυμαστικός, ἑκστατικός mirificus, extaticus Զարմացուցիչ. զարմանալի. ուր կայ հիացումն կամ յափշտակութիւն.

Է՛ եւ ի խունկս ինչ կինամոն՝ զարմացական, որ զնըմանէ՝ են սքանչելի բանք ճառական. (Երզն. ոտ. երկն.։)

Մեծն Պօղոս ի յըմբռնման Աստուածայնոյն եղեալ, եւ զարմացողականին նորա զօրութեան հաղորդեալ։ Եւ ինքն ամենայնի պատճառն առ ի յամենեսեան լինելն զիջանէ ըստ զարմացողականին գերագոյ զօրութեանն՝ անփոփոխաբուն ի յինքենէ. (Դիոն. ածայ.։)


Զարմացումն, ման

s.

admiration, astonishment, surprise;
enchantment, stupefaction, stupor;
ecstasy;
wonder;
ի զարմացման լինել, to be wrapped in wonder;
ի — գալ, to be in raptures;
— էառ զիս, I was struck with wonder, I was surprised;
զարմացաւ Իսահակ — մեծ յոյժ, Isaac wondered exceedingly;
զարմացայ տեսեալ զնա — մեծ, I wondered with great admiration.

· Calfa

NBHL (11)

ἕκστασις, θαῦμα admiratio, stupor Զարմանալն. զարմանք. հիացումն. ապշութիւն. յափշտակութիւն. արմննալը, արմանք, մտքով յափշտակուիլը.

Զարմացաւ Իսահակ զարմացումն մեծ յոյժ. (Ծն. ՟Ի՟Է. 33։)

Զարմացայ, տեսեալ զնա, զարմացումն մեծ. (Յայտ. ՟Ժ՟Է. 6։)

Եղեւ ի վերայ նորա զարմացումն։ Տեսի ի զարմացման տեսիլ։ Կալ յաղօթս ի տաճարին, լինել ի զարմացման. (Գծ. ՟Ժ. 10։ ՟Ժ՟Ե. 5։ ՟Ի՟Բ. 17։)

Եկեալ պատմէին մեծաւ զարմացմամբ. (Եղիշ. ՟Ը։)

Վասն այլոց այլով իւիք ի զարմացումն եկեալ. (Յհ. իմ. պաւլ.։)

Ի զարմացման եղեալ այրն Աստուծոյ ընդ պատասխանոյն՝ զոր լուաւ ի կնոջէն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։ Ճ. ՟Զ.։)

Զարմացումն քննութեան ընդ մէջ անկեալ՝ եհատ զպատմութիւնն. (Փիլ. սամփս.։)

Ո՜ անհասութեան խորհրդոյս, եւ մեծասքանչ զարմացմանցս. այսինքն հրաշիցս. հրաշալի իրացս. (Կամրջ.։)

Ոչինչ է այլ զարմացումն, քան թէ նորագոյն եւ անսովոր իրաց տեսութիւն. (Երզն. մտթ.։)

Զարմացումն էառ զիս. (Լմբ. առակ.։)


Զարմացուցանեմ, ուցի

va.

to astonish, to surprise, to be seized with dmiration.

· Calfa

NBHL (5)

Տալ զարմանալ. ի զարմացումն շարժել. զարմացնել, արմնցընել.

Ինքն զարմանայ, եւ զայլս զարմացուցանել կամի. (Ճ. ՟Թ.։)

Զարմացուցեալ զթագաւորն. (Ագաթ.։)

Ոչ միայն զմարդիկ, այլեւ զանզգայս զարմացուցանէ. (Մխ. երեմ.։)

Զարմացուցեր զզօրս վերինս, հիացուցեր զարարածս. (Շար.։)


Զարմացուցիչ, չի, չաց

adj.

surprising, astonishing

· Calfa

NBHL (3)

ἑκστατικός եւ այլն. Որ զարմացուցանէ. հիացուցիչ. զարմացողական.

Է՛ եւ զարմացուցիչ Աստուածային տռփումն. (Դիոն. ածայ.։)

Այլ տգիտին ոչ առնին զարմացուցիչք եւ սքանչացուցիչք. (Վեցօր. ՟Գ։)


Զարտուղեցուցանեմ, ուցի

va.

to mislead, to lead astray, to turn, to take a person out of his way.

· Calfa


Զարտուղի

adj.

misled, led astray;
anomalous, heteroclitical;
— անկանիմ գնամ, cf. Զարտուղիմ;
— հանեմ, cf. Զարտուղեցուցանեմ.

· Calfa

NBHL (6)

Ոչ կարեմք զարտաւղի երթալ ի ճանապարհէն. (Վրդն. ծն.։)

Յուղիւղ հաւատոցն զարտաւղի հանէ։ Հպարտացեալ զարտօղի անկան. (Յճխ. ՟Թ. ՟Ի։)

Ընդ այլ զարտուղի ճանապարհ գնաս. (Սարգ. ՟ա. յհ. ՟Բ։)

Չէ՛ զարտողի ի ճշմարտութենէն։ Հայեցեալ զարտողի գնացս՝ որ յաշխարհի։ Ի գնալն զարտողի յօրինացն։ Խնդրէ ունել զիմացութիւն տեղեկութեան. եւ զայն ո՛չ զարտողի. (Լմբ. սղ.։)

Անպատշաճականս գնացի զարտուղի սխալեալ դժնդակապէս. (Նար. ՟Ի։)

Երթեալ զարտուղի յարքունական ճանապարհէն. (Շ. բարձր.։)


Զարտուղիմ, եցայ

vn.

to be led astray, to lose one's way, to deviate, to turn aside;
to lose one's self.

· Calfa

NBHL (4)

Ոտք՝ որ զարտուղեցան յարդարութեան ճանապարհէն. (Յճխ. ՟Ի։)

Մի՛ զարտուղիք յարքայական պողոտայէն. (Թէոդոր. մայրագ.։)

Վրիպեալ զարտուղին խորհուրդք. (Վեցօր. ՟Զ։)

Եթէ զարտուղեսցէ ի բնութենէն, եւ յըստմտացն գործոյ (լինի) օտարանալ. (Նիւս. կազմ.։)


Զարտուղումն, ման

s. ast.

going astray, wandering, deviation, digression;
anomaly;
— աստեղաց, aberration

· Calfa


Զարօշ, ի

s. bot. germander.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև զարոշ) «լերդախոտ կոչուած բոյսը. teucrium, chamedrys» Բժշ. Գառիան. (ըստ ՀԲուս. § 704 և § 906. Տիրա-ցուեան, Contributo, § 468 և § 470). կոչ-ւում է նաև կենարար, գետնի կաղնի, տճկ. գըսսուճըգ մահմուտ, ֆրանս. germandrče (Նորայր, Բառ. ֆրանս. էջ 597 ա)։-Ուրիշ է գւռ. զարոշ «մի տեսակ թռչուն»։

NBHL (2)

χαμαίδρυς (իբր գետնակաղնի) Բոյս ապառաժուտ վայրաց՝ թզաչափ բարձրութեամբ, մանրատերեւ սղոցաձեւ, դառնահամ. որ կոչի նաեւ ԼԵՐԴԱԽՈՏ, եւ ԿԵՆԱՐԱՐ ...։ (Գաղիան.։ Բժշկարան.։)

ԶԱՐՕՇ ասի ի Հայաստան աշխարհի եւ Թռչուն ինչ միամիտ, մոխրագոյն, մեծ քան զհաւ ընտանի։


Զաւակ, աց

s.

child, son, blood, infant;
descendants, descent, generation, posterity.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

. ի-ա հլ. «որդի, ծնունդ, ցեղ, սե-րունդ» ՍԳր. (հնագոյն իմաստն էր «սերունդ, ցեղ՝ առանց սեռի խտրութեան. բայց յետոյ, սահմանափակուեց առաջին սերունդի հա-մար՝ նոյնպէս առանց սեռի խտրութեան, ինչպէս ցոյց է տալիս գւռ. զաւակատուն «արգանդ» բառը. հմմտ. Մալխասեան, Մշակ 1913. Ջ 103), որից՝ զաւակաբար Փարպ., զաւակագործել Փիլ. լին., անզաւակ ՍԳր. Եփր. ծն., անզաւակել, անզաւակեցուցանել ՍԳր., անզաւակութիւն ՍԳր. Ոսկ. ես. Եփր. Եբր., բարեզաւակութիւն Փիլ. ել., շահազա-ւակ Ագաթ. բազմազաւակ Գէ. ես. Նար. գնձ. եկեղ., մերձազաւակ «տոհմակից, ազ-գակից» Փիլ. Խոր., նոյնազաւակ Խոր.։

Klaproth. Asia polygl. 102 աֆղան. suai, օսս. sewellom։ Müller, SWAW 38. 580 սանս. yava, պրս. jay. յն. čέa «գարի, ցորեն» բառերի հետ։ Pictet, 2, 361 սանս. sava. sūnu, յն. υίος «որդի»։ lusti, Zendsp. 117 զնդ. ǰu «ապրիլ», աֆղան. zavāk «կեանք»։ Lag. Arm. Stud. § 766 յիշում է հյ. ճաւակ բառը։ Boрp, Gram. comp. 1, 14 սանս. çāva-ka «ձագ», çvi «աճիլ» արմատից։ Տէր-

վիշ. Altarm. 53-55, Նախալ. 100 լա-ւելուլ, յաւէտ, լուծ, լոկ ևն ևն ձևերի հետ՝ հնխ. vu. yug արմատից։ Մառ-ЗВО, 5, 319 զնդ. zaϑwa ձևի հետ՝ իբր *զահւակ։ Հիւնք. յն. σπερμα «սերմ, սե-րունդ» բառից։ Jensen, ZDMG, 48, 458 և Hitt. u. Arm. 94 հաթ. spai, spa, sw swi =zapai ևն։ Patrubány, SA, 1, 210 պրս. *zava-ka ձևից. հմմտ. սանս. hava-na «զոհ», զնդ. zao-tar «քահա-նաւ»։ Ղափանցեան, ЗВО, 23, 351 վրաց. զվեվա «ծնիլ»։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Մշ. Շմ. Ջղ. Կր. Տփ. զավակ, Սչ. զաւագ, Ալշ. Երև. Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. զավագ, Ասլ. զավագ, զավայ, Մկ. զmվակ, Սլմ. զmվmկ', Ոզմ. զmվmկ, Մրղ. զmվmկ։, զmվmյ, Տիգ. զmվmգ, Զթ. զավօգ, զավոգ, Հճ. զավօգ-նոր բառ է զաւակատուն «ար-գանդ»։

NBHL (3)

σπέρμα semen ἕκγονον foetus, soboles κατάλειμμα , ἑγκατάλειμμα residuum, reliquum Ծնունդ եւ սերունդ ուրուք. ուստր եւ դուստր. որդի. թոռն. զարմ. տոհմ. մնացորդ կամ յաջորդ ազգի ամենայն կենդանեաց. զաւակ, տղան, տղաքը.

Եդից թշնամութիւն ի մէջ քո եւ ի մէջ կնոջդ, եւ ի մէջ զաւակի քոյ եւ ի մէջ զաւակի դորա։ Բուծանել զաւակ ի վերայ ամենայն երկրի։ Յարոյց ինձ Աստուած զաւակ այլ փոխանակ հաբիլի։ Սահակաւ կոչեսցի քեզ զաւակ։ Առ ի թողլոյ ձեզ զաւակ յերկրի։ Արմատ եւ զաւակ.եւ այլն։

Քահանայք սուրբ լուսածնունդ զաւակօք. այսինքն հոգեւոր որդւովք. (Շար.։) (Ի Հին բռ. Զարմ մեկնի զաւակ եւ արմատ. դնի եւ Զաւակից՝ իբր ազգակից)։


Զաւակագործեմ, եցի

va.

to bring forth children

· Calfa

NBHL (3)

ԶԱՒԱԿԱԳՈՐԾԵԼ. Սերել զզաւակս. թողուլ մնացորդս.

Ո՛չ արար արժանի զաւակագործել զծունդսն առաջին դարուցն զխառնուածս չարին՝ բաց ի սակաւուց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)

Ի ձեռն որոց ծնունդք զաւակագործիցին. այսպէս առաւել ուղիղ թուի՝ քան զգրեալն, աւագագործիցին. (Փիլ. լին. ՟Դ. 17։)


Զաւակասերութիւն, ութեան

s.

act of propagating, generation, production

· Calfa

NBHL (2)

Սերումն կամ սերունդ զաւակաց.

Հասանել ... զաւակասերութեան։ Զչափաւորն ամուսնութիւն, որ պատճառ է զաւակասերութեան. (Պիտ.։)


Զաւակասէր

adj.

that lores his children

· Calfa


Զաւեշտ, ից

s.

joke, jest;
farce.

· Calfa


Զաւշան

cf. Ճօշ.

· Calfa


Զափրան

s.

saffron;
cf. Քրքում.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, գրուած նաև զաւհրան, զաֆրան «քրքում» Վրդն. ծն. և մեկն. երգ. Վստկ. 91. Մխ. բժշ. 44. Յայսմ. մրտ. 19, զափարան Անկ. գիրք հին. կտ. 14։

= Արաբ. [arabic word] za'faran «քրքում», որ փոխառութեամբ տարածուած է նաև Ասիոյ և Եւրոպայի բազմաթիւ լեզուների մէջ. ինչ. թրք. [arabic word] safran, ռմկ. zafran, քրդ. za-firan, վրաց. ზაურანი զափրանի, թուշ. զափրան, ռուս. шафрaнъ, հսերբ. šafran, savran, նսերբ. zaferan, zoforan, zapran լեհ. szafran իտլ. zafferano, սպան. zafran, azafrano, ֆրանս. գերմ. safran, հֆրանս. safleur, zaflor, պորտ. acafrāo, անգլ. sa-tiron, մբգ. safrān, ռում. šofran, նյն. σασράνι ևն ևն։-Հիւբշ. 279։

NBHL (2)

Բառ այլազգական. զաֆրան. այսինքն Քրքում.

Եղեգան եւ սիզոյ եւ զափրանի սերմն ոչ է ի ծայրս. (Վրդն. ծն.)


Զբաղական, ի, աց

adj.

occupied, busy.

· Calfa


Զբաղանք, նաց

s.

intrigue, affair, traffic;
occupation;
evagation, distraction;
motion;
care.

· Calfa

NBHL (4)

περισπασμός distractio, occupatio, orta a curis et negotiis որ եւ ԶԲՕՍԱՆՔ ասի. Պարապումն ի բազում իրս. պատաղումն. ցնդումն եւ ցնորումն յերեսաց բազմահոգ իրաց. զմբաղք. հոգք աշխարհի. ծուփք. երկք. վաստակք. զբաղմունք, մտքով տարտղնիլը.

Վասն պարկեշտութեան, եւ հպատակութեան Տեառն առանց զբաղանաց. յն. անզբաղ. ἁπερισπάστως (՟Ա. Կոր. ՟Է. 33։)

Կրօնաւորութիւն զկուսութիւնն անուանէ, եւ առանց ախտից եւ զբաղանաց կեանս։ Զսիրտն ի զբաղանաց արթուն ոչ պահէ. (Սարգ. յկ. ՟Է։)

Արդարեւ սուտ տեսանեմ զամենայն կարծիս սնոտի զբաղանացս մարդկան։ Զաղտ մեղաց եւ զբաղանաց մաքրել ի սրտից. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. յանառակն։)


Զբաղասէր

adj.

intriguing, that meddles with many intrigues;
fond of play or trifles (child).

· Calfa

NBHL (2)

Որ սիրէ զզբաղանս կամ սնոտի խաղալիկս.

Իբրեւ զբաղասէր մանկունք տղայաբար լսեն զոր լսեն. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Զբաղեմ, եցի

va.

to intrigue;
to occupy, to amuse;
to distract, to busy.

· Calfa

NBHL (7)

ԶԲԱՂԵՄ ԶԲԱՂԵՑՈՒՑԱՆԵՄ. περισπάω distraho ἁπατάω fallo Տալ զբաղիլ. պատաղեցուցանել. արկանել ի ցնդմունս. զբաղեցնել, տարտղնել.

Զբաղեցուցանիցէ զսիրտն իւր. (Յկ. ՟Ա. 26.) թերեւս մերքն ի յն. ընթեռնուին σπάω կամ σπάττω . իսկ հասարակ օրինակն է՝ ἁπατάω որ է խաբել, պատրել։

Այլեւ մանուկն լալով զբաղէր զնա. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ընդէ՞ր զբաղէ սատանայ յաղօթս (այսինքն զմեզ ի ժամ աղօթից). զի ինքն սատանայ վասն այնորիկ անկաւ, զի ոչ կամեցաւ երկրպագել Աստուծոյ. (Վրք. հց. ձ։)

Զբաղեցուցանէ զսիրտ իւր ի խտրանս օրինացն. (Սարգ. յկ. ՟Ե։)

Ցանկութիւնք ճաշակման ամենայնիւ զբաղեցուցեալ զմիտս իմ խռովէ. (Եփր. աղօթք.։)

Զբաղեցուցանեն զմիտս նոցա յԱստուածայինս. (Լմբ. պտրգ.։)


Զբաղեցուցանեմ, ուցի

va.

cf. Զբաղեմ.

· Calfa

NBHL (7)

Զբաղեցուցանիցէ զսիրտն իւր. (Յկ. ՟Ա. 26.) թերեւս մերքն ի յն. ընթեռնուին σπάω կամ σπάττω . իսկ հասարակ օրինակն է՝ ἁπατάω որ է խաբել, պատրել։

Այլեւ մանուկն լալով զբաղէր զնա. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ընդէ՞ր զբաղէ սատանայ յաղօթս (այսինքն զմեզ ի ժամ աղօթից). զի ինքն սատանայ վասն այնորիկ անկաւ, զի ոչ կամեցաւ երկրպագել Աստուծոյ. (Վրք. հց. ձ։)

Զբաղեցուցանէ զսիրտ իւր ի խտրանս օրինացն. (Սարգ. յկ. ՟Ե։)

Ցանկութիւնք ճաշակման ամենայնիւ զբաղեցուցեալ զմիտս իմ խռովէ. (Եփր. աղօթք.։)

Զբաղեցուցանեն զմիտս նոցա յԱստուածայինս. (Լմբ. պտրգ.։)

ԶԲԱՂԵՄ ԶԲԱՂԵՑՈՒՑԱՆԵՄ. περισπάω distraho ἁπατάω fallo Տալ զբաղիլ. պատաղեցուցանել. արկանել ի ցնդմունս. զբաղեցնել, տարտղնել.


Զբաղիմ, եցայ

vn.

to be occupied or busy, employed in doing something;
to intrigue, to be embarrassed, to meddle;
to be distracted or agitated.

· Calfa

NBHL (8)

ԶԲԱՂԻՄ περισπάομαι, τυβράζομαι եւ այլն. occupor, distrahor, turbor, sollicitus sum որ եւ ԶԲԱՂՆՈՒԼ, ԶԲՕՍԱՆԻԼ, ԾՓԻԼ. Պատաղիլ. պարապել ի հոգս. ցնդիլ. շփոթիլ. զհետ մտանել ամենայն փութով. դեգերիլ. տարտղնիլ.

Զբաղեալ էր ի բազում սպասու։ Դու հոգաս, եւ զբազում իւիք զբաղեալ ես. (Ղկ. ՟Ժ. 40. 41։)

Արանց՝ որ միշտ զծովակօքն եւեթ զբօսնուին, եւ կէսքն զմորթովք (խորանակարութեան) զբաղեալք. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)

Կենցաղականաւ անկայուն գոյիւ զբաղեալ. (Նար. ՟Ե։)

Որ դառն ագահութեամբ էր զբաղեալ. (Կանոն.։)

Մի՛ զբաղիր ի նանրութիւնս։ Զբաղեցայք՝ ոմն ի կնոջ հեշտութիւն, ոմն յընչից յղփութիւն, ոմն յորովայնի պարարումն։ Ընդ սոքօք զբաղի. (Լմբ. ժող. եւ Լմբ. առակ. եւ Լմբ. պտրգ.։)

Վարեսցուք արարածովքս՝ զբաղեալք իբրեւ ի մանկութեան. յն. ջանիւ կամ փութով. (Իմ. ՟Բ. 6։)

Հեղեալք զբաղեալք առհասարակ ի փախուստ դարձան. յն. զեղեալք, կամ արտաքս հոսեալք. (Յուդթ. ՟Ժ՟Ե. 3։)


Զբաղնում

vn.

cf. Զբաղիմ.

· Calfa

NBHL (2)

Ի նոյն՝ ե՛ւ ի դադարել մարմնոյն ե՛ւ ի քունն՝ զբաղնուն միտքն։ (Եզնիկ. Իսկ Ղկ. XII. 29.)

Եւ դուք մի՛ խնդրէք՝ զի՛նչ ուտիցէք կամ զի՛նչ ըմպիցէք, եւ մի՛ զբաղնուք ըստ յն. μετεωρίζομαι, որ է՝ չափն ելանել, կամ շփոթիլ


Զբաղկոտ

adj.

very occupied, busy, engaged.

· Calfa

NBHL (2)

ԶԲԱՂԿՈՏ որ եւ ԶԲԱՂՈՏ. Յոյժ զբաղեալ. զբաղասէր.

Զբաղկոտ է միտք մարդկան։ Ծանեար զխորհուրս մարդկան զբաղոտ եւ ունայն. (Լմբ. սղ.։)


Զբաղոտ

cf. Զբաղկոտ.

· Calfa


Զբաղութիւն, ութեան

s.

occupation;
distraction.

· Calfa

NBHL (1)

cf. ԶԲԱՂՈՒՄՆ;
Ոչ հաղորդի զբաղութիւն ընդ հանդարտութիւն։ (Մծբ. IX.)


Զբաղումն, ման

s.

cf. Զբաղութիւն.

· Calfa

NBHL (10)

περισπασμός distractio, occupatio μελέτη curo, sollicitudo Զբաղելն, եւ գործք զբաղեցուցիչք. հոգք աշխարհի, ցնորք. ցնդմունք. ծփանք. զբօսանք. զբաղմունք, տարտղնածութիւն.

Զբաղումն չար ետ Աստուած որդւոց մարդկան՝ զբաղել ընդ արեգակամբ։ Մեղանչականին ետ զբաղումն՝ յաճախել եւ ժողովել։ Եւ նա ի զբաղման չարի է. (Ժող. ՟Ա. ՟Բ. եւ այլն։)

Երազով կամ զբաղմամբ գիշերականաւ. (Յոբ. ՟Լ՟Գ. 15։)

Հրաժարէր յամենայն երկրաւոր զբաղմանց. (Փարպ.։)

Ի ծփական խռովութեանց կենցաղական զբաղմանց. (Նար. ՟Ժ՟Բ։)

Այսքան զբաղմամբ եւ սիրով հարեալ է յերեւելիս եւ ի հոսանուտս. (Իգն.։)

Խաւարեալք ի զբաղումն մարմնոյ. (Լմբ. պտրգ.։)

Զպաճուճեալ լի զբաղմամբ կեանս. (Մաշկ.։)

Զարթուցեալքս ի զբաղմանէ գիշերային հանգստենէ. (Ժմ.։)

Եթէ մերձեսցի ոք յայլ զբաղմունս եւ ի գիրս դիւաց. (Կանոն.։)


Զբօսանամ, ացայ

vn.

cf. Զբօսնում;
to take some relaxation, to unbend one's mind.

· Calfa

NBHL (17)

Զբաղիլ. եւ դեգերիլ ի զուարճալիս. պարապիլ ի վաստակոց, ոգի առնուլ, եւ դիւրել անձին շրջագայութեամբ, զրուցիւք, եւ այլն. դեգերիլ ախորժանօք յիրս ինչ. զբօսանք ելլալ, ժուռ գալ, սիրտը բացուիլ.

Ե՛կ երթամք շրջիմք ի դաշտ զբօսանալ. (Եփր. ծն.։)

Մինչդեռ էին նոքա ի պարսպի բուրաստանին զբօսանալ ինչ ... գնայր պատճառանօք զբօսանալոյ մերձ առ նոսա. (ՃՃ. վրք. եւստաթ.։)

Մեք ասէ զբօսանալով ի լուր սոցա՝ ո՛չ կեղակարծ մտօք թերահաւատեմք։ Սքանչանամք ընդ նոյն, եւ զբօսանալով հաւատամք. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Ընդ ձեզ ոչ զբօսանամք. (Մխ. առակ.։)

Հեթանոսք յիւրեանց եւեթ զբուսեալք, եւ զիւրեանցն եւեթ կամին մեծացուցանել. (Ոսկ. ես.։)

Զբօսանիմք եւ ծիծաղիմք։ Մարմնական պատուովդ զբօսանիս. (Ճ. ՟Ժ. եւ ՟Բ։)

Փափկութեամբ աշխարհիս զբօսանին. (Զքր. կթ.։)

Մինչդեռ այսր անդր զբօսանէր (աքաաբ), առժամայն մթնացան երկինք. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Ի հոգիս անդրանկաց զբօսանիլ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Իսկ Ծն. ՟Ի՟Դ. 63.)

Ել Իսահակ զբօսանել ի դաշտին. (եբր. ի լտ. խորհել. յն. որ է խորհել. հոգալ, եւ զրուցաբանել.)

Ընդէ՞ր ելանէր զբօսանել ի դաշտին. Զերկայն խօսս եւ զճառսն սովորեցաք կոչել զբօսանս։

Ո՛չ է պարտ քրիստոնէին զբօսանալ, եւ ոչ ի բաց թողուլ ի մտացն զյիշումն Աստուծոյ. (Բրս. ողորմ.։)

Ուղղեսցէ զմիտս իւր յաղօթս, զի մի՛ զբօսցի. (Բրս. հց.։)

Մի՛ ոք այսուհետեւ ծոյլ, մի՛ ոք զբօսեալ գտանիցի. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)

Տէր, ոչ բարձրացաւ սիրտ իմ, եւ ոչ զբօսան աչք իմ. (Սղ. ՟Ճ՟Զ. 1։)

Յորժամ հոգւով կործանիմք՝ զբօսեալ՝ անտես առնէ եւ զմարմնոց վրդովմունս. (Լմբ. ատ.։)


Զբօսանիմ, սայ

vn.

cf. Զբօսանամ.

· Calfa

NBHL (17)

Զբաղիլ. եւ դեգերիլ ի զուարճալիս. պարապիլ ի վաստակոց, ոգի առնուլ, եւ դիւրել անձին շրջագայութեամբ, զրուցիւք, եւ այլն. դեգերիլ ախորժանօք յիրս ինչ. զբօսանք ելլալ, ժուռ գալ, սիրտը բացուիլ.

Ե՛կ երթամք շրջիմք ի դաշտ զբօսանալ. (Եփր. ծն.։)

Մինչդեռ էին նոքա ի պարսպի բուրաստանին զբօսանալ ինչ ... գնայր պատճառանօք զբօսանալոյ մերձ առ նոսա. (ՃՃ. վրք. եւստաթ.։)

Մեք ասէ զբօսանալով ի լուր սոցա՝ ո՛չ կեղակարծ մտօք թերահաւատեմք։ Սքանչանամք ընդ նոյն, եւ զբօսանալով հաւատամք. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Ընդ ձեզ ոչ զբօսանամք. (Մխ. առակ.։)

Հեթանոսք յիւրեանց եւեթ զբուսեալք, եւ զիւրեանցն եւեթ կամին մեծացուցանել. (Ոսկ. ես.։)

Զբօսանիմք եւ ծիծաղիմք։ Մարմնական պատուովդ զբօսանիս. (Ճ. ՟Ժ. եւ ՟Բ։)

Փափկութեամբ աշխարհիս զբօսանին. (Զքր. կթ.։)

Մինչդեռ այսր անդր զբօսանէր (աքաաբ), առժամայն մթնացան երկինք. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Ի հոգիս անդրանկաց զբօսանիլ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ել Իսահակ զբօսանել ի դաշտին. եբր. ի լտ. խորհել. յն. որ է խորհել. հոգալ, եւ զրուցաբանել.

Ընդէ՞ր ելանէր զբօսանել ի դաշտին. Զերկայն խօսս եւ զճառսն սովորեցաք կոչել զբօսանս։

Ո՛չ է պարտ քրիստոնէին զբօսանալ, եւ ոչ ի բաց թողուլ ի մտացն զյիշումն Աստուծոյ. (Բրս. ողորմ.։)

Ուղղեսցէ զմիտս իւր յաղօթս, զի մի՛ զբօսցի. (Բրս. հց.։)

Մի՛ ոք այսուհետեւ ծոյլ, մի՛ ոք զբօսեալ գտանիցի. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)

Տէր, ոչ բարձրացաւ սիրտ իմ, եւ ոչ զբօսան աչք իմ. (Սղ. ՟Ճ՟Զ. 1։)

Յորժամ հոգւով կործանիմք՝ զբօսեալ՝ անտես առնէ եւ զմարմնոց վրդովմունս. (Լմբ. ատ.։)


Զբօսանք, նաց

s.

diversion, relaxation, refreshment, recreation, pastime, sport, amusement, toy;
occupation, distraction, care;
pleasure;
trouble, agitation, flutter of spirit;
water, torrent, tbe ebb and flow;
— ծովու, waves, fluctuation, storm;
— ջրոց, watering places, well watered pleasure-grounds or gardens, lake scenery;
— բարձանց, irrigated uplands;
— հովտաց, pleasant valleys;
— աչաց, proud or naughty glance.

· Calfa

NBHL (27)

ԶԲՕՍԱՆՔ գրի եւ ԶԲՈՒՍԱՆՔ, ՍԲՕՍԱՆՔ, ՍԲՈՒՍԱՆՔ. որպէս ἁνάψυξις recreatio. իտ. spasso Զբաղումն ի զուարճալիս. սփոփանք. սթափութիւն. հանգիստ բնութեան. եւ պատաղումն յանզանազանս՝ ախորժելով կամ ընկղմելով. դեգերանք ի զրոյցս, եւ այլն.

Տացես ինձ զբօսանս ջրոց. եւ ետ նմա Քաղէբ ըստ սրտի նորա զբօսանս բարձանց, եւ զբօսանս հովտաց. (Դատ. ՟Ա. 15։) յն. λούτροσις , լուտցումն. լոգարան. եբր. կօլլա աղբիւր, բղխումն. որպէս թէ կէօլ, վայրի ջրարբի. որ ի (Յես. ՟Ժ՟Ե. 19.) տառադարձութեամբ դնի յատուկ անուն տեղւոյ.

ԶԲՕՍԱՆՔ. որպէս ἁδολεσχία meditatio, consulatio Պատաղումն. իբր անզբաղութիւն եւ զբաղումն, զրոյցք, եւ հոգ.

ԶԲՕՍԱՆՔ. περισπασμός distractio, occupatio Զբաղումն ցնդիչ. հոգք աշխարհիս. զբաղանք. պատաղումն ի վնասակարս.

Առեալ զթագաւորն մեկուսի զբօսանաց պատճառաւ. յն. ոգի առնուլ. (՟Բ. Մակ. ՟Դ. 46։)

Ժամս որոշէ խրախճանութեանց եւ զբօսանաց. (Խոր. ՟Բ. 7։)

Կոչի դարձեալ զբօսանքն՝ հանգիստ մարմնոյ, եւ հեշտալիք ի տեսիլ աչաց, եւ ի լուր ականջաց. (Վրդն. երգ.։)

Տուր ինձ գողաթ մայիմ, եւ ետ նմա Քաղէբ զԳողաթն վերին, եւ զԳողաթն ներքին։ (Իսկ Ժմ.)

Որ արարեր զտիւ ի զբօսանս բարեգործութեան. իմա՛ պատաղումն կարեւոր եւ զուարճալի։

Թերեւս զբօսանք ինչ իցեն նմա. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 27։)

Զի՞նչ է զբօսանքն Սահակայ ... Զերկայն խօսս եւ զճառսն սովորեցաք կոչել զբօսանս. (Փիլ. լին.։)

Զբօսանք զայն սովոր եմք կոչել, յորժամ մարդ զբաղեալ ի գործ ինչ կամ ի տեսութիւն՝ ի նոյն զբաղի, եւ զայլ ինչ ի հարկաւորացն մոռանայ։ Զբօսանք զայն սովոր եմք կոչել, յորժամ ոք ձայնէ առ մեզ, իսկ մեք ընդ գործ ինչ կամ ընդ խօսս զբաղեալ՝ անտես առնեմք զաղաղակն. (Լմբ. սղ.։)

Տառապեալ Ներսէս ... զբօսանս իմոյ զբաղմանցն ստացայ զվաստակ գրչութեան ի մատեանս Աստուածային. (Լմբ. յիշատ. եփր.։)

Ո՛չ եթէ առ զբօսանս ինչ տեսեալ. (Ոսկ. ես.։)

Ամենայն աւուրք նորա ցաւոց, եւ տրտմութեան՝ զբօսանք իւր. (Ժող. ՟Բ. 23։)

Զի մի՛ հոգոցն զբօսանօք եւ յայնմանէ եւս անկանիցիս. (Ոսկ. մ. ՟Ա. 22։)

Զարթուցեալք յերկրաւոր իրաց եւ ի զբօսանաց մարմնաւորաց։ Զորկորստութիւն, եւ զամենայն զբօսանս՝ որ են բեռինք մեղաց, ի բաց ընկեսցուք։ Հոգին սուրբ թշնամանի ի զբօսանաց արբշռաց. (Յճխ. ՟Զ. եւ ՟Թ։)

Ծաղուն ասացի զբօսանս ... Տեսանել զիմաստութիւն, զբօսանս, եւ զանզգամութիւն. (Ժող. ՟Բ. 2. 12. (ուր ՟Է. 26. թարգմանի՝ ծփանք)։)

Ամենայն զբօսանք քո եւ ալիք քո անցին ի վերայ իմ։ Զամենայն զբօսանս քո ածեր ի վերայ իմ։ Զբօսանք ծովու. (Սղ. ՟Խ՟Ա. 10. ՟Ձ՟Է. 8։ ՟Զ՟Բ. 4։ Յոնան. ՟Բ. 4։)

Զբօսանս կոչել՝ է կոծանք, եւ փորձանք, եւ ցնորք, զբաղմունք, եւ մոռացումն. (Վրդն. երգ.։)

Խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց, եւ յաշխարհական զբօսանաց. (Ժմ.։)

Մրրկեցաւ ծովն, եւ յարեաւ ի վերայ նոցա զբօսանք կուտակադէզ ալեօք փրփրելոյ. (Ոսկ. գծ.։)

Ամփոփեալ զինքն յամենայն աշխարհածուփ զբօսանաց։ Հանգչելոց ի զբօսանաց աշխարհիս. (Փարպ.։)

Զբօսանօք եւ զծուլութեամբ աղօթսն խոտէ. (Սարգ. ՟ա. պետր. ՟Թ։)

Ուստի՞ լինին զբօսանք եւ խորհուրդք ... Լինի զբօսանք ի դատարկութենէ մտացն, ոչ պարապելով հարկաւորացն. (Բրս. հց.։)

Կամ εὕριπος . Հոսանք կամ երթեւեկք ջուրց (որպէս առ եւրիպոս կղզեաւ. ռմկ. եյրիպօզ ).

Ի մէջ անցաւոր իրացս զբօսանաց՝ ի բազում հանդարտութեան վայելել միշտ. (Ոսկ. մ. ՟Ա. 24։)


Զբօսասէր

adj.

that loves amusement or pleasures.

· Calfa


Զբօսասիրութիւն, ութեան

s.

love of diversions or pleasure.

· Calfa

NBHL (2)

Սէր զբօսանաց կամ պարապորդութեան.

Ձանձրութիւն, զբօսասիրութիւն, այսր եւ անդր հայել. (Վրք. հց. ՟Բ։)


Զբօսացուցանեմ, ուցի

va.

cf. Զբօսուցանեմ.

· Calfa

NBHL (4)

ԶԲՕՍԱՑՈՒՑԱՆԵՄ ԶԲՕՍԵՑՈՒՑԱՆԵՄ, περισπάω distraho, occupo որ եւ ԶԲՕՍՈՒՑԱՆԵԼ. Զբաղեցուցանել. պատաղեցուցանել ի զուարճալիս կամ ի հոգս. զբաղեցնել աղէկ կամ փուճ բանով մը.

Աստուած զբօսացուցանէ զնա յուրախութեան սրտի իւրոյ. (Ժող. ՟Ե. 19։)

Մարմին զբօսացուցանէ զմանկութիւն. (Երգ. ՟Ը. 1. ի վերջն։)

Զբօսեցոյց զնա յամենայն տղայականս առանց մեղաց։ Դեւք խորհրդատունս կարգեցին եւ զբօսեցուցին զբնութիւնս. (Վրդն. երգ. եւ Վրդն. սղ.։)


Զբօսեցուցանեմ, ուցի

va.

cf. Զբօսուցանեմ.

· Calfa

NBHL (4)

ԶԲՕՍԱՑՈՒՑԱՆԵՄ ԶԲՕՍԵՑՈՒՑԱՆԵՄ, περισπάω distraho, occupo որ եւ ԶԲՕՍՈՒՑԱՆԵԼ. Զբաղեցուցանել. պատաղեցուցանել ի զուարճալիս կամ ի հոգս. զբաղեցնել աղէկ կամ փուճ բանով մը.

Աստուած զբօսացուցանէ զնա յուրախութեան սրտի իւրոյ. (Ժող. ՟Ե. 19։)

Մարմին զբօսացուցանէ զմանկութիւն. (Երգ. ՟Ը. 1. ի վերջն։)

Զբօսեցոյց զնա յամենայն տղայականս առանց մեղաց։ Դեւք խորհրդատունս կարգեցին եւ զբօսեցուցին զբնութիւնս. (Վրդն. երգ. եւ Վրդն. սղ.։)


Զբօսնում, սայ

vn.

to divert one's self, to make morry, to relax one's self, to unbend ones mind, to take some diversion, to recreate ones self;
to play, to amuse one's self;
to refresh one's self;
— (մտաց յաղօթս), to be dissipated, to get heedless.

· Calfa

NBHL (6)

Զբօսնոյր առ եզերօք դրախտին. (Վրդն. ծն.։)

Հերովդէս զբօսնլոյ աղագաւ նշան կամէր տեսանել. (Տօնակ.։)

Միտք իւրեանց ընդ կերակուր եւ ընդ խաղ տղայութեան զբօսեալ կան. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Արանց՝ որ միշտ զծովակօքն եւեթ զբօսնուին. (Ոսկ. ՟Բ. 8։)

Ի վերայ պէսպէս որակաց կերակրոցն զբօսնու։ Ճաշակմամբ հաւատոց զբօսեալ զբաղնու։ Սրտմտութեամբ զբօսեալ. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժող.։)

Հաստատեա՛ զսիրտ քո հացիւ, եւ զբօսի՛ր, մինչեւ շրջեսցի օրն. եբր. սպասեա՛ կամ դեգերեա՛. յն. զինուորեա՛ց, իբր սպայեա՛ թոշակաւ. լտ. ո՛յժ առ։


Զբօսումն, ման

s.

diversion, sport, pastime

· Calfa

NBHL (4)

Բազում առնէր զբօսումն ուրախութեան. (Բուզ. ՟Ե. 35։)

Լինի զբօսումն, յորժամ ոչ ոք մարդ ի միջի, այլ յապահով խաղաղարարով (ընդ անձին խօսելով). (Փիլ. լին. ՟Դ. 140։)

Զպատիւ սրբութեան օծմանն որպէս ըստ մարմնական զբօսմանն ունել. (Կանոն.։)

Զօրականք բնակեն անդ խնդական զբօսմամբք։ Տեղի զբօսման. (Վրդն. ծն. եւ Վրդն. օրին.։)


Զբօսուցանեմ, ուցի

va.

to divert, to recreate, to make joyful, to relax.

· Calfa

NBHL (5)

Արժա՛ն է մեզ զբօսուցանել (զնա), եւ ուրախ առնել որսովք. (Բուզ. ՟Գ. 20։)

Զբօսուսցեն զմիտս ժողովրդոցն ի հանդէս պէսպէս խաղուց տեսանելոյ. (Վեցօր. ՟Դ։)

Մի՛ զմիտս յերկրաւոր երեւոյթս զբօսուսցուք. (Վրք. հց. ձ։)

Զբօսուցանէ զնա. (Եփր. մնաց.։)

Ցերեկ բազում ինչ իրք են, որ զբօսուցանեն եւ ցածուցանեն. (Ոսկ. մտթ. ՟Ա. 16։)


Զբօսեցուցիչ, չի, չաց

adj.

entertaining, amusing, diverting.

· Calfa


Զբօսուցիկ

cf. Զբօսեցուցիչ.

· Calfa

NBHL (2)

ԶԲՕՍՈՒՑԻԿ որ եւ գրի ԶԲՈՒՍՈՒՑԻԿ. Որպէս Վերացեալ եւ վերամբարձ ինչ, յոր զբօսանին աչք եւ միտք. μετέωρος sublimis

Ո՛չ նախ ասաց, թէ ե՛րթ եւ ասա՛ զայս ինչ, այլ զբօսուցիկ իմն արար զբանն, եւ անյայտ զառաքելութեանն պայման. (Ոսկ. ես.։)


Զբօսուցիչ

cf. Զբօսեցուցիչ.

· Calfa


Զգալապէս

adv.

sensibly;
sensually;
materially;
openly.

· Calfa

NBHL (5)

ԶԳԱԼԱՊԷՍ αἱσθητῶς sensibiliter որ եւ ԶԳԱՅԱՊԷՍ. Զգալի օրինակաւ. մարմնապէս. նիւթապէս. զգալով. զգալի լինելով եւ զգայութեանց.

Զգալի մարմին զգալապէս եւ զնիւթ բժշկութեան սիրէ. (Ի գիրս խոսր.։)

Մարդն կարօտ է ուսանել զգալապէս. (Ոսկիփոր.։)

Ցուցցէ զնշանակ իրացն զգալապէս։ Հրամայեաց զգալապէս զնմանութիւն տեսլեանն ձեւակերպել։ Քննել պիտի, թէ զգալապէս եւ ճշմարիտ ի շուրջ էա՞ծ սատանայ զՏէրն յԵրուսաղէմ եւ ի լեառն բարձր. (Վրդն. ծն.։ Վրդն. ել. եւ Վրդն. աւետար.։)

Ըստ որում աստ զգալապէս ծերք եւ մանկունք շրջագային զբոցովն. (Տօնակ.։)


Զգալի, լւոյ, լեաց

adj. adv.

sensible, perceptible, palpable;
—ք, the senses;
intellectual faculties;
ընդ զգալիս պշնուլ, to abandon one's self to passions;
really, truly.

· Calfa

NBHL (8)

αἱσθητός, -όν sensibilis, -le գրի եւ ՍԳԱԼԻ, իբր Ըսգալի. Անկեալն ընդ զգայութեամբք. զոր լինի զգալ միով ի զգայարանաց. երեւելի. նիւթական. մարմնաւոր. զգալու, աչքի տակ ընկած բան.

Զգալի երկինս, եւ իմանալին։ Զգալի լոյս։ Ամենայն զգալւոյ նմանութիւն սկիզբն ունի զիմանալին ի բնութեան ցուցակ։ Արտաքոյ զգալեացն՝ անտեսանելի եւ իմանալի պատճառ. (Փիլ.։)

Ամենայն որ մարմին է, զգալի է. եւ որ անմարմին է, իմանալի է. եւ զգալի այն ասի՝ որ ընդ զգայարանացս ի ներքոյ անկանի, կամ ընդ ամենեքումբք, կամ ընդ ոմամբք, կամ ընդ միոյ. (Շ. թղթ.։)

Եւ զգալի տարերց քառից։ Իմանալեաց եւ սգալեաց. (Շար.։)

ԶԳԱԼԻ. որպէս Զգացօղ, զգայուն. կամ զգայարան.

Համարելով՝ թէ զգալի է արեգակն եւ բանաւոր։ Ո՛չ եթէ զգալեաւ տեսանին. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)

Անմատոյց լուսով, այսինքն որ ոչ զգալիւք (այսինքն զգալեւք, զգալեօք) պարփակի, եւ ոչ մտաց իմանի. (Շ. բարձր.։)

Զհոգւոյն քաղցրացուցանելով սրբութեամբ զգալիս. (զզգացօղ կարողութիւնս). (Խոր. վրդվռ.։)


Զգածիմ, ծայ

vn.

to be infected;
to fly into a passion;
to clothe, or to dress one's self.

· Calfa

NBHL (10)

φέρω, φορέω fero, gesto περικείμαι , ἑμπαρπάω եւ այլն. vestior, accingor, afficior եւ այլն. որ եւ ՀԱԳԱԾԻՄ. որպէս նմանութեամբ Առիգածիլ, սփածանիլ. զգենուլ, կամ արկանել զիւրեւ, պատել. մածանիլ. շաղախիլ. ունել. կրել. համակիլ. որականալ. տարրանալ. հագուիլ, ունենալ.

Ի բա՛ց հան զքուրձդ՝ զոր զգածեալ ես, ի միջոյ քումմէ։ Եւ զայն ի վերայ մերկատարր անդամոց զգածեալ. (Ոսկ. ես.։)

Քան զխուժս եւ զդուժս վայրենագոյն եւս զգածեալ էր զիւրեամբք զգազանութիւնն. (՟Գ. Մակ. ՟Է. 3։)

Ինքն իսկ տկարութեամբ զգածեալ է. (Եբր. ՟Ե. 2։)

Զզգածեալսն ամբարտաւանութեամբ խոնարհեցոյց. յն. բերեալս, կամ զգեցեալս. (Յոբ. ՟Ի՟Բ. 12։)

Յորժամ զգածեալն էի մեծութեամբ. յն. տարրացեալ. (Յոբ. ՟Ի՟Թ. 5։)

Խիղճ մտաց նորա՝ որ տկարութեամբ զգածեալն է. յն. տկար է. (՟Ա. Կոր. ՟Ը. 10։)

Փոշւով մեղացն զգածաւ. (Սեբեր. ՟Գ։)

Գեղեցկութիւնք ի բաց բարձեալ են, տխուր անկերպութեամբ ամենայն ինչ զգածաւ. (Փիլ. նխ. ՟ա.։)

Զգածեալ, զգեցեալ. (Հին բռ.։)


Զգածնում, ծայ

vn.

cf. Զգածիմ.

· Calfa

NBHL (2)

Ապ՝ եթէ զաշխարհիս կենօք զգածնուցումք. յն. պատատիցեմք զանձինս. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Տրտմութեամբ զգածնուցուս. յն. ըմբռնիցիս. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)


Զգածումն, ման

s.

infection;
sensibility;
act of dressing.

· Calfa

NBHL (1)

ζῶσις cinctura Զգեցումն. սփածումն. ածելն զիւրեւ իբրեւ զգօտի.


Զգամ, ացայ, ացի

vn.

to feel, to be sensible of, to hear, to have a glimpse of, to learn, to know;
to scent;
— յառաջագոյն, to foresee;
անձին —, — խելաց, մտաց, to come to one's senses, to recover ones wits.

· Calfa

NBHL (22)

αἱσθάνω, αἱσθάνομαι (որ է իբր Ազդիլ). sentio γινώσκω, ἑπιγινώσκω novi μεταλαμβάνω concipio եւ այլն. որպէս թէ զիւրեւ կամ յինքն գալ. գրի եւ ՍԳԱԼ, իբր ըսգալ. Ըմբռնել զերեւելիս մարմնեղէն գործարանօք. ճանաչել. իրազեկ լինել. ըմբռնել. իմանալ ազդմամբ իմն. զգալ, իմանալ, հասկընալ.

Եթէ լինիցի հեղեղ, ոչ զգասցէ. (Յոբ. ՟Խ. 18։)

Ծաղկեցին ալիք նորա, եւ նա ոչ զգաց. (Ովս. ՟Է. 9։)

Զգացին բազումք. (Մրկ. ՟Զ. 33։)

Իբրեւ զայն զգայր Յուդա. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 10։)

Ոչ միտքն իմանայր, եւ ոչ զգայութիւնն զգայր։ Զարարողին զգայ եւ ընդունի զլինելն, եւ ուրանայ գիտել զՏէր։ Յանծննդութենէն զգացեալ ամուլս զնոսա (գոլ). (Փիլ.։)

Զգալ զվտանգսն չարեաց։ Զկենդանութիւնսն զգացեալ. (Եզնիկ.։)

Զոր զգացեալ զօրավարացն. (Խոր. ՟Գ. 40։)

Զգացեալ զբանսարկութիւն իշխանաց. (Փարպ.։)

Ոչ ինչ զգաց զանձկութիւն ճանապարհի. (Ոսկ. ՟ա. թես.։)

Զի մի՛ զգասցի զցաւս տանջանացն։ Կամիմ զի առաւելապէս զգացայց. (Հ=Յ. դեկտ. ՟Թ.։)

Զոր օրինակ եւ ոչ զցաւոցն ինչ զգայցէ հիւանդն. (Ոսկ. ես.։)

Իւրեանց մեղացն ոչ երբէք զգային. (Ոսկ. մ. ՟Ա. 10։)

Ոչինչ զգան թշուառութեան. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Ոչինչ զգայր այնմ ախտից. (Իսիւք.։)

Ոչ զգամք տանջանացն քոց։ Զգաց հարուածին իւրում։ Զգայր իւրոյ կարեացն. (ՃՃ.։)

Եւ այն եւս իմն աւելի դժնդակագոյն է, զի եւ սգան (այսինքն զգան) իսկ ոչ ցաւոցն. (Ոսկ. ես.։)

Հեղիոդորոս իբրեւ անձին զգաց։ Մխիթարեաց զնոսա Յուդա անձին զգալ. (՟Բ. Մակ. ՟Գ. 35։ ՟Ժ՟Գ. 12։)

Իբրեւ թալկացեալ՝ ոչինչ բան կարէր հարցանել զայրն թղթաբեր, եւ ոչ անձին զգալ։ Զգայ խելաց իւրոց. (Փարպ.։)

Սթափեսցին եւ զգայցեն խելաց իւրեանց. (Եփր. ՟բ. տիմ.։)

Բացառական խնդրով՝ է Սթափիլ, զգաստանալ, անձին զգալ. խելաբերիլ.

Խնդրեմք յԱստուծոյ զգալ ձեր ի թմրութենէ անգիտութենէդ այդորիկ։ Զգացեալ յետ բազում ժամուց որպէս յափշութենէ եւ ի թմրութեանց. (Փարպ.։)


Զգայաբար

adv.

sensibly;
intellectually

· Calfa

NBHL (2)

Ոչ անբաժ լինել եւ նշանաց ոմանց, ի ձեռն որոց զգայաբար ծանիցէ հաստատեալ զխոստումնն։ (Փիլ. լին. III. 2)

Ոչ զգայաբար, այլ իմաստութեամբ։ (Եփր. աւետար.)


Զգայազիրկ

adj.

that has lost all sensation or sentiment, insensible.

· Calfa

NBHL (2)

Զրկեալ ի զգայութեանց, անզգայ.

Ուշամոռաց եւ հանճարազրաւ, զգայազիրկ եւ իմաստասպառ. (Նար. ՟Ի՟Բ։)


Definitions containing the research զ : 10000 results

Թեւակոխեմ, եցի

vn. fig.

to flap, flutter or beat the wings, to soar up, to wing one's flight, to spread the wings for flight;
to try, to endeavour, to compel one's self to, to apply one's self to, to do without help;
to occupy one's self with;
to undertake, to follow;
— ի, to be bordering on;
յապստամբութիւն —, to insurge, to revolt;
յուսմունս —, to give one's self up to study;
— զմիմեամբք, to help mutually or one another, to assist each other;
ի տուրեւառս —, to devote one's self to commerce.

· Calfa

NBHL (7)

Եւ անդէն թեւակոխէին տեսանել զսուրբ կապանս նախարարացն. (Եղիշ. ՟Ը։)

Թեւակոխէ ի բարիս։ Թեւակոխի յօրէնս տեառն զցայգ եւ զցերեկ. (Մծբ. ՟Թ. եւ ՟Զ։)

Ցորքան զպատուիրանապահութեամբն թեւակոխէր, ի բաց յինքենէ հալածէր զմահն եւ զապականութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Առաւել զերկոքումբքս թեւակոխեսցուք. այսինքն յածեսցուք զբանիւք (Եւսեբի եւ Խորենացոյն) (Սամ. երէց.։)

Որք ոչ նախուստ կրթեալք են բոլորովին, ոչ է հնար թեւակոխել զայնպիսի աստուածաբանութիւնս. այսինքն մխիլ կամ յառաջել յայնպիսի եւ այլն. (Մագ. ՟Ի՟Գ։)

Թեւակոխէ զնա յիւրսն ամենաչարս. իմա՛, հնարի ձգել զնա ի չար խորհուրդս իւր, կամ կրթէ։

ԹԵՒԱԿՈԽԵՄ ԹԵՒԱԿՈԽԻՄ. πτερύσσομαι, πτερύομαι alis latera ferio, gestio πειράζω tento μελετάω exerceo me, curo, sollicitor ἑπιτηδεύω, -ομαι studeo, operam do Իբրու թեւօք կոխել եւ հարկանել զկողս՝ առ փութով յառաջ խաղալոյ. կամ բաբախել զթեւս. այն է Գուն գործել. ջանալ, հնարիլ, ձկտիլ. թեկն ածել. թեւածել. իղձ լինել. կամիլ. բերիլ. դիմել ջանիւ. նկրտիլ. կրթիլ. ընդելանիլ.


Թեւատարած

adj.

with spread wings;
— ընդունել զոք, to receive with open arms or wings.

· Calfa

NBHL (2)

Տարածեալ թեւօք, կամ Տարածմամբ թեւոց. եւ Բազկատարած.

Զթափանցիկ եւ զթեւատարած երագութիւն։ Թեւատարած եւ մշտնջենաւոր աղօթիւք. (Նար. յովէդ.։)


Թեքեմ, եցի

va. fig.

to edge, to sharpen, to point, to grind;
to forge, to fashion, to fabbricate;
to twist, to warp;
to bend, to incline;
to exercise, to instruct, to inform;
— զլեզու, to become biting or sarcastic.

· Calfa

NBHL (10)

Թեքել իւրաքանչիւր զգերանդի իւր եւ զգործի իւր (ի դարբնոցի). (՟Ա. Թագ. ՟Ժ՟Գ. 20։)

Թեքեաց հիւսն զգործի իւր. (Ես. ՟Խ՟Դ. 12։)

Արագապէս թեքեաց զբարկութեան սուրն. (Վրք. ածաբ.։)

Զլեզու սրել եւ թեքել. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)

Թեքեաց զերասանակ կառացն. այսինքն ուղղեաց յայլ կողմն. (Պտմ. աղեքս.։)

Զիւր աշակերտսն թեքել. (Եզնիկ.։)

Զիւր որդին ի նոյն արուեստ ճարտարութեան թեքիցէ։ Որ զմեծամեծ բարութիւնս խորութեան գիտութեան թեքեալք կազմեալք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Հոգին Աստուած թեքեաց զլեզուս առաքելոց ի հանդէս աստուածաբանութեան. (Ոսկիփոր.։)

Յորժամ կարէին ի միտ առնուլ, յայնժամ թեքեաց զլեզուն, եւ աճեցոյց զամբաստանութիւն. (Ոսկ. գծ.։)

χαλκεύω fabrico, tundo, cudo θήγω acuo եւ παιδεύω erudio եւ այլն. (լծ. Ծեքել. Թակել. Հակել) Ծեծելով եւ ծռելով կոկել. կռանել. հարթել. զանհարթն ուղղել. զբութն սրել. եւ նմանութեամբ՝ Հրահանգել. կրթել. դաստիարակել.


Թէ

conj.

if;
that;
whether;
perhaps;
— առնէք զայդ, if you do it;
ոչ գիտեմ — արարից զայդ եթէ ոչ, I do not know whether I shall do it or not;
կարծեմ — եկեսցէ, I think that he will come;
— արասցէ եւ եթէ ոչ, whether he do it or no.

· Calfa

NBHL (12)

Թէ մարդ ոք իցէ. (Եզնիկ.։)

Թէ եւ այլ յամեմ ես մօտ կալով առ ձեզ, կարծեմ, եւ այլն. (Եղիշ. ՟Ը։)

Ուստի կազմին եւ ԶԻ ԹԷ, ԹԷ ՈՉ. ԱՊԱ ԹԷ ՈՉ։

Իսկ (Եզեկ. ՟Ժ՟Դ։)

Այլ զխստասրտութի՛ւնն կամիմ ասել, թէ՝ եւ զամբարհաւաճութիւն. իբր արդեօք, այսինքն արդարեւ. մանաւանդ թէ։

Զթէն ընդ բազում տեղիս դնէ ո՛չ վասն երկբայանալոյ, այլ եւ վասն յոյժ հաւատալոյ. (Ոսկ. հռ.։)

Շնորհեա՛ մեզ, այսինքն թէ պարգեւեա՛։ Իսկ կանխելն, թէ անյապաղ ժամանել։ Իսկ զօրհանապազ թէ յամենայն օր. (Խոսր.։)

Ձիոյն իմոյ ի կառսն փարաւոնի նմանեցուցի զքեզ. թէ ընկղմեալ զկառս նորա՝ մերձաւոր իմ արարի, անցուցեալ ընդ ծով մեղաց։ Սրտացուցեր, թէ ոգի ետուր մեզ եւ սիրտ. եւ այլն. (Նար. երգ.։)

ԹԷ. ὄτι quod, quia Թարմատար. բա, զի. որ. քի.

Կամ իբր ռմկ. որ. այսինքն Զի. որպէս զի, վասն զի.

Ո՞վ է մարդ, զի յիշես դու զնա, կամ որդի մարդոյ, թէ այց ինչ արասցես դու նմա. (Սղ. ՟Ը. 5։)

Երթայց առ հարուստսն, եւ խօսեցայց ընդ նոսա, թէ նոքա գիտացին զճանապարհս տեառն. (Երեմ. ՟Ե. 4։)


Թի, ոց

s.

shovel;
blade of an oar, oar;
rudder, helm;
bagnio, hulks;
թի պարտիզի, spade, shovel;
թի փռան, a baker's shovel;
թիակ կրակարանի, fire-shovel;
— փայտեայ, wooden shovel.

· Calfa

NBHL (1)

κώπη remus (թի նաւակի, եւ մեղեխ) Գործի բրելոյ, պեղելոյ, եւ Վարելոյ զնաւակ։


Թիկունք, կանց

s. fig.

back, shoulders;
back, hind part;
aid, succour, assistance;
բարձրացաւ քան զամենայն ժողովուրդն թիկամբք չափ ի վեր, he was taller than all the people from the shoulders upward, (head and shoulders taller than all the people);
ձեռին ուրուք լինել ի վերայ թիկանց թշնամեաց իւրոց, to place ones hand on the necks of one's enemies;
to put one's enemy under, to subjate;
—նս դարձուցանել, to turn the back, to take to flight, to flee, cf. Արհամարհեմ, cf. Փախչիմ;
—նս տալ արեւելից, to turn to the west;
—նս առնել or —նս օգնականութեան առնել, to form an alliance, to enter into an alliance, to confide in, to recur to, to rely on;
զ—նս հաստ առնել, to strengthen one's self, to be reinforced;
ի —նս հասանել, կալ, իջանել, to fly to the rescue, to send aid or reinforcements, to give a helping hand;
դառնալ ի —նս or ի —նս կոյս, to turn back, to turn one's back, to fly;
ի —նս առաքել, to send back, away;
— նաւին, poop;
ի թիկանց, ի —նս or ի —նս կոյս, զթիկամբք, behind, from behind, backward.

· Calfa

NBHL (15)

Նմանութեամբ ասի եւ զտեղւոյ.

Պատի զթիկամբք քաղաքին։ Ի թիկանց ղուզայ ի հարաւոյ կողմանէ. (Յես. ՟Ժ՟Ե. 10։ ՟Ժ՟Ը. 13։)

Դարձուցին յիս զթիկունս, եւ ո՛չ զերեսս իւրեանց. (Երեմ. ՟Բ. 27։ ՟Լ՟Բ. 33։)

Դարձուցին զթիկունս իւրեանց, եւ ասեն, խիստ է բանդ այդ. (Ոսկ. յհ. ՟Ա. 45։)

Զիա՞րդ դարձոյց զթիկունս իւր, ամաչեաց, եւ եղեւ ի ծաղր. (Երեմ. ՟Խ՟Ը. 39։)

Կորիւն առիւծու ոչ զանգիտէ, եւ ոչ թիկունս դարձուցանէ յանասնոց. (Առակ. լ. 30։)

Մի՛ յահագին սրոյ առն մահկանացուի զթիկունս դարձուսցուք. (Եղիշ. ՟Ե։)

Շրջանակել զնա (զբոցեղէն սուրն) արար Աստուածն տէրն. զի յորժամ տեսցէ զհաւատացեալն՝ թիկունս տայ. (Բրս. գորդ.։)

Յղեաց Շմաւոն ի թիկունս նմա արս ընտիրս մարտիկ պատերազմօղս. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 26։)

Ոչ զերկոսեան թշնամի առնել. եւ ոչ առանց միոյ թիկանց կարեմք կեալ. (Բուզ. ՟Ե. 33։)

ԹԻԿՈՒՆՍ ԱՌՆԵԼ. Նեցուկ եւ օգնական ինքեան առնել. յենուլ եւ յարիլ յայլս իբրեւ ի ձեռնտուս եւ ի նիզակակիցս. իրեն կռնակ ընել. Տե՛ս (՟Ա. Մակ. ՟Ը. 1. 12։ ՟Ժ. 23։ ՟Ժ՟Բ. 8. 16։ ՟Ժ՟Դ. 24։ Ես. լ. 2։)

Առնել զնա թիկունս (կամ թիկունք) օգնականութեան. (Խոր. ՟Բ. 29։)

Նախ ճշմարիտ զղջմամբ զԱստուած թիկունս առնիցեն. (Մխ. երեմ.։)

Թշնամիքն զթիկամբք անկեալ կոտորեցին զաշխարհս. (Բուզ. ՟Դ. 24։)

Յոքնականն բառիս ԹԵԿՆ կամ ԹԷԿՆ, թիկան. զոր տեսցես. (լծ. լտ. թէ՛րկում). ὧμος, ὡμία humerus. մանաւանդ νῶτος, νώτον dorsum, tergum Թիակք կենդանւոյ ի վերնակողմն քամակին՝ ուսովքն հանդերձ. ուսք. նուս. ողն. քամակ. յետին կողմն. կուռն. կռնակ, էտեւի կողմը. օմուզ. (յն. օ՛մօս. եւ նօ՛դօս)


Թինդ

s.

noise, sound, din, uproar, crash;
resounding, booming, echo;
wriggling, frisking;
— ոտիզ, stamping of the feet;
— հրճուանաց, transport of joy;
—ս առնուլ, to make a noise, to resound;
to wriggle;
to rebound, to jump, to frisk or turn about;
to thrill.

· Calfa

NBHL (2)

Թինդս առեալ անբաւ երամոց՝ եռան զեռան սլանան ի մարմնիս ծովու. (Նար. ՟Հ՟Բ։)

Յորձանօք եւ որոտագոչ թընդիւք սաստկութեամբ դղորդէր զլեառնն. (Նար. յովէդ.։)


Թլփատեմ, եցի

va.

to circumcise;
զգերեզման —, to desecrate sepulchres and despoil the dead.

· Calfa

NBHL (3)

Թլփատեցարո՛ւք Աստուծոյ ձերում, եւ թլփատեցէ՛ք զանթլփատութիւն սրտից ձերոց. (Երեմ. ՟Դ. 4։)

Որ զգերեզման թլփատեալ. (իբր խորեալ. Մագ. ՟Ժ՟Դ։)

περιτέμνω circumcido (յորմէ Պարատել. ըստ Հին բռ. ) Շուրջ կտրել զծայրս անդամոյն. յապաւել. կրճատել. ի բաց կտրել զթլիփն իբրեւ աւելորդ. (Ծն. ՟Ժ՟Է. 11։ Ել. ՟Դ. 25. եւ այլն։)


Թմբիր

s. adj.

torpor, numbness, sluggishness;
narcotic medicine;
hemlock, poison;
narcotic, benumbing;
թափել զ—, to recover from a state of torpor, to be one's self again;
— առնուլ, to take poison, to grow torpid.

· Calfa

NBHL (2)

Թափել ի մէնջ զթմբիր սատանայի։ Թափեսցուք զթմբիր յիմարութեան մերոյ. (Մանդ. ՟Բ. եւ ՟Ժ՟Ե։)

Զդեղն խառնեցին, եւ զթմբիրն կազմեցին, թէ եւ զբաժակն չմատուցին։ Թմբիր արբեցութեանն ուտէ զոգիս եւ զմարմինս։ Ետուն զանձինս յափշութիւնն, իբրեւ թմբիր ինչ առեալ, կամ կոնիոն. (Ոսկ. մ. ՟Ա. 17։ ՟Գ. եւ Ոսկ. ես.։)


Թմբրութիւն, ութեան

s.

numbness, stupefaction;
sleepiness, drowsiness, doziness;
թօթափել զ—, to awake up from one's stupor;
անկանել ի խոր —, to fall in a profound lethargy.

· Calfa

NBHL (2)

Թմբրութիւնքն անզգամութեանց իբրեւ արբեալք անմտութեամբ. (Ագաթ.։)

Զանզգայ քնոյն թմբրութիւն՝ հաւուն յանձնեսցէ ձայնի. (Յհ. իմ. ատ.։)


Թնդիւն

s.

sound, noise, detonation;
sound of bells, gingle, clatter;
crash;
թնդիւն արձակել, to resound, to make a noise;
թնդմամբ հարկանիլ, to be perturbed by the uproar, to be alarmed or frightened;
— սրտի, palpitation, throbbing of the heart;
թնդիւն երակի, throbbing, beating, pulsation;
զննել զթնդիւննս երակի, to feel the pulse;
թնդիւն, կայթիւն ձեռաց, clapping;
թնդիւն, դոփիւն ոտից, tramp, trampling;
թնդիւն ժամացուցի, tick, tick-tack;
թնդիւն, գանգիւն զանգակաց, peal;
թնդիւն, բաղխիւն դրան, slam, bang;
թնդիւն, շաչիւն կառաց, rattling;
թնդիւն, թմբիւն, գոռոչ որոտման, peal of thunder, thundering noise, rumbling, roll;
թնդիւն, դափիւն թմբկի, roll;
թնդիւն, շառաչիւն զինուց, clash, clang;
թնդիւն, բոմբիւն հրետից, boom;
թնդիւն, շկահիւն գնդակաց (հրազինուց), whiz.

· Calfa

NBHL (5)

Թնդիւն՝ ոտնաձայն վահանաւոր վառելոց։ Թնդիւն վահանաց, կամ զօրաց. (՟Ա. Մակ. ՟Զ. 41. ՟Բ. Մակ. ՟Ե. 3։ ՟Գ. Մակ. ՟Ե. 17։)

Զիա՞րդ սիրտն ի ներքս անդ միշտ անդադար զթնդիւն պատրաստէ։ Զշարժմունս երակացն, եւ զթնդումն սրտին։ Զերակսն պնդեն, ստոյգ նկատեն զթնդմունսն. (Կոչ.։ Սարգ.։ Փիլ.։)

Զ ի վեր վազումն սրտիդ, եւ զթնդմունս (կամ զթըդմունս) ի բաց բառնայ. (Բրս. բարկ.։)

Շարժումն առանց բարբառոյ եւ թնդման։ Գազանաց ձայնք եւ մարդկան եւ գործեաց, եւ ամենայն թնդմունք. (Պղատ. տիմ. եւ Պղատ. օրին. ՟Բ։)

Թնդմունք գազանացն։ Ի թնդմանց եւ յառաչս երեւութիցն։ Աչքն, երկիւղի հասելոյ կալելոյ, շարժմունս եւ թնդմունս անկարգս ընդունելով յինքն. (Պերիարմ.։ Սարգ.։ Փիլ.։)


Թշնամանեմ, եցի

va.

to offend, to enrage, to insult, to shock, to affront, to jure;
to reprove, to scold, to upbraid;
— զայլոյ ամուսնութիւն, to violate or defile another's bed.

· Calfa

NBHL (5)

Թշնամանեցայց վասն անուան նորա, զի թշնամանեցի զպաշտօնեայս նորա. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Յորժամ թշնամանիցիս, մի՛ թշնամաներ զոք. (Եւագր. ՟Ժ։)

Թշնամանելով միանգամայն զպսակն եւ զպսակեալսն. այսինքն անպատիւ առնելով. (Յհ. իմ. ատ.։)

Եթէ ի դրացւոյ եւ ի բարեկամէ թշնամանեսցի, մի՛ փոխարէն թշնամանեսցէ. (Եզնիկ.։)

Թողեալ զիւր կին՝ զայլոյ ամուսնութիւնն թշնամանեսցէ. իմա՛, որպէս ռմկ. ըռզին անցնիլ։


Թողում, ղի, ղայ

va. vp.

to let, to permit, to allow;
to commit, to abandon, to resign, to yield, to give up, to forsake, to cast off, to leave, to desert, to get rid of;
to deliver, to free, to pardon, to remit, to release, to acquit, to forego, to pass over, to tolerate;
to repudiate;
to renounce;
— ասել, to omit, to leave out, to pass over in silence;
— զմեղս, to pardon, to absolve, to remit;
to expiate;
— զիմն ի գլուխ ուրուք, to let one go one's own way;
ձայն —, to cry out;
— առնել, to permit, to allow;
— առ ժամանակ մի, to suspend;
— զոք ի մահուանէ, to free from death;
չ-, to refuse, to hinder, not to allow;
սիրտ իմ եթող զիս, my heart failed me;
ի բաց թողցուք զայս, let us leave that aside;
-, թողանիմ, ղայ, to be left, abandoned.

· Calfa

NBHL (27)

Քեզ թողեալ է աղքատն. (Սղ. ՟Թ. 38։)

Զեղբայր մի ձեր աստ առ իս թողուցուք։ Թողի ի ձեռաց։ Թողից զայգի իմ, եւ մի՛ յատցի եւ մի՛ բրեսցի։ Եթող նշխար։ Թողից զպարարտութիւն իմ, կամ զքաղցրութիւն իմ։ Ոչ թողցէ զքեզ, եւ ոչ ընդ վայր հարկանիցէ։ Գուցէ թողեալ հօր մերոյ զէշսն՝ եւ զմէնջ հոգասցէ։ Զշառաւիղ արմատոյ դորա թողէ՛ք յերկրի։ Թողին զուխտն Աստուծոյ։ Թողցեն օտարաց զմեծութիւնս իւրեանց։ Մի՛ թողուր զիս Տէր Աստուած իմ։ Սիրտ իմ եթող զիս։ Իբրեւ կամեցաւ մտանել յամբոխն, ոչ թողին զնա աշակերտքն.եւ այլն։

Թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։ Թողցես դոցա զյանցանս եւ զմեղս իւրեանց։ Թողէ՛ք, եւ թողցի ձեզ.եւ այլն։

Դու Տէր բազմագութ թողեր զմեղս մեր. (՟Ա. Եզր. ՟Ը. 88.) յն. թեթեւացուցեր, կամ բարձեր։

Ո՛չ թողուցուն ձեզ մեղքդ այդոքիկ. այսինքն ոչթողցին. (Ես. ՟Ի՟Բ. 14։)

Այլում տեղւոյ եւ ժամանակի թողեալ (զմնացորդ բանից)։ Թողու ի վերայ նոցա զամենայն շէնս (այսինքն շնորհէ)։ Ի նոսա թողլով զշէնս ամենայն։ Եպիփանու վճարեալ զկենցաղս՝ թողեալ լինի (այսինքն մնայ) աշակերտ մի անուն Հռոփանոս. (Խոր. ՟Ա. 3։ ՟Բ. 7։ ՟Գ. 53։)

Ոչ այլ ինչ գտաւ զելս իրացն, բայց թէ թողուլ զնաւն ըստ հողմոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ի բազում խռովութենէն՝ որ կայր ի սրտին, չէր կարօղ զձայն թողուլ (արձակել, հանել)։ Յորժամ թողոյր (այսինքն աւարտէր) զաղօթսն յեկեղեցին, վաղվաղակի փախչէր ի սենեակ իւր. (Վրք. հց. ՟Դ. եւ ՟Գ։)

Զանօգուտն եթէ թողեալ լինիք, զօգտութիւն գտանէք. (Ագաթ.։)

Ի կամս մեր զմեզ թողեալ լինի. (Նանայ.։)

Վտանգեալ յուսահատութեամբ՝ իսպառ կարծէ զթողանիլն. (Լմբ. սղ.։)

Զթողանիլն զոր կրեացն ի սկզբանէ մարդոյս բնութիւն։ Որ էր յայտնապէս լուծողի զպատահեալն մեզ թողանիլն. յն. թողումն, կամ լքումն. (Պրպմ. չ։)

Կա՛մ եղեւ ինձ առնուլ փոքր մի զպէտսն. սակայն ոչ թողայ, այլ որպէս ի դատաւոր արգելայ (ի խորհրդոցս). (Կլիմաք.։)

Թո՛ղ հանից զշիղդ։ Թո՛ղ տեսցո՛ւք։ Թո՛ղ անիծանէ՛ այնպէս. (Մտթ. ՟Է. 4։ ՟Ի՟Է. 49։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Զ. 10։)

Թո՛ղ լան եւ ողբան զմեր կործանումն։ Թո՛ղ համարձակ գայ նստի թագաւոր. (Լաստ. ՟Ժ՟Է. ՟Ժ՟Ը։)

Թո՛ղ ինքն նախ երթայր եւ առնոյր զթագաւորութիւնն. (Եզնիկ.։)

Թո՛ղ, դու է՞ր չհասեր թիկին։ Թո՛ղ, դու զիա՞րդ կացեր լըռին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Թո՛ղ խաւարի ինձ լոյս արեւուն, թո՛ղ շիջանին ինձ պարք աստեղաց, երբ զքեզ ի խաչ տեսի բեւեռած. (Գանձ.։)

Եթէ այս ի մտի էր քո, թո՛ղ փրկեալ էր (քո) զնոսա։ Թո՛ղ կերեալ էր ձեր զնա ի տեղւոջ մի սուրբ. (Եփր. ել. եւ Եփր. ղեւտ.։)

Եղեւ սով յերկրին, թո՛ղ զառաջին սովն։ Թո՛ղ զմեռեալսն վասն կորխայ։ Թո՛ղ զբնակիչս գաբաացւոց։ Եզն, կով, ոչխար, թո՛ղ զեղջերու եւ զայծեամն։ Թո՛ղ զայլ աղխ։ Թո՛ղ զմեհեւանդս, եւ թո՛ղ զմանեակս ոսկիս։ Թո՛ղ զկանայս եւ զմանկտի։ Թո՛ղ զայլ նեղութիւնսն.եւ այլն։

Թո՛ղ անդր զմարդիկ մեռեալ ... լային զթամուզ. (Մամբր.։)

Այո՛ թո՛ղ անդր ասէ զայդ, նա Պետրոս իսկ ասաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Ի Տիտոսէ կայսերէ մաշեցան ի սուր սուսերի, թո՛ղ քան զորս ի պաշարմանն սովոյն. (Կիւրղ. ղկ.։)

Երկինք ոչ են անարատ առաջի նորա, թո՛ղ թէ այր գարշ եւ անսուրբ։ Եթէ մեծ ինչ բան խօսեցեալ էր ընդ քեզ մարգարէին, ո՞չ ապաքէն պարտ էր առնել. թո՛ղ թէ զի ասաց, լուացի՛ր, եւ սրբեսցիս։ Զհրեշտակս դատիմք, թո՛ղ թէ զերկրաւորս. (Յոբ. ՟Ժ՟Ե. 16։ ՟Դ. Թագ. ՟Ե. 13։ ՟Ա. Կոր. ՟Զ. 3։)

Թո՛ղ թէ՝ որ ոք բազում ոգիս հնարի ի մոլորութենէ ի ճանապարհ ածել. (Փարպ.։)

ԹՈՂԱՆԻԼ կամ ԹՈՂՈՒԼ. թողաւ. ղան. եւ այլն) ἁφίημι , ἁνίημι, ἑάω, καταλείπω relinquo, sino, mitto, permitto, demitto, remitto, omitto Թոյղ կամ թոյլ տալ. իբր ի վայր կամ ի բաց դնել. ընկենուլ. զանց առնել. լքանել. առնել՝ զի մնասցէ կամ անկցի. թողացուցանել.

ԹՈՂ. իբր նխ. հանդերձ խնդրով. ἑκτός sine, praeter, extra, relictis, exeptis Թանց. թո՛ղ ա՛նց. առանց. բաց ի. ուրոյն. արտաքոյ. արտաքս հանելով կամ թողլով. թո՛ղ, մէկ դի՛ դիր, դուրս, ի զատ.


Թոյլ, թուլից, թուլոց

adj.

languid, faint, feeble, weak, soft, delicate, tender;
— առնել՝ տալ, to permit, to accord, to give leave, cf. Թողացուցանեմ;
— առնել պարտուցն, to remit or cancel debts;
— լինել, to be permitted, accorded, conceded;
— տալ ումեք աւուրս ինչ, to concede a few days, to give time;
— տուք ինձ, let me, permit me, allow me;
— տուք ինձ զհամբերութիւն, don't make me lose patience;
leave me at peace, let me alone;
— տուր մինչեւ զայդ վայր, enough of that, enough;
տալովն Աստուծոյ, ըստ թոյլ տալոյ բարերարին, God willing, by divine permission.

· Calfa

NBHL (11)

Եւ ոգին սփռի իբրեւ զօդ թոյլ. (Իմ. ՟Բ. 3։)

ԹՈՅԼ χαύνος molis, laxus, diffusus որ եւ ԹՈՅՂ, իբր թողեալ զինքն. Մեղկ. մեղմ. կակուղ. լոյծ. ծոյլ. յոյլ. թուլ, ձգած.

Ընդ գիջոյ զչորն, եւ ընդ թուլի զհաստատունն տեղային (զմանանայ). (Եփր. աւետար.։)

Թո՛յլ արա ինձ հանգչել, կամ զի հանգեայց. (Յոբ. ՟Ժ. 20։ Սղ. ՟Լ՟Ը. 14։)

Որչափ ինչ ցուցանել էր թագաւորին՝ ցուցի, զի թոյլ լիցի ձեզ վասն ձերոց իրաց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 28։)

Թո՛յլ տուր այժմ. եւ ապա թոյլ ետ նմա։ Թո՛յլ տուք երկոցունց աճել ի միասին։ Ոչ տայր նոցա թոյլ խօսել։ Ոչ ետու թոյլ քեզ մերձենալ ի դա. եւ այլն։

Թո՛յլ տուք զայն (այսինքն թողէ՛ք), մի՛ ոք շարժեսցէ զոսկերս նորա. (՟Դ. Թագ. ՟Ի՟Գ. 18։)

Թո՛յլ տուք զնոսա, կոյրք են՝ կուրաց առաջնորդք. (Մտթ. ՟Ժ՟Ե. 14։)

Թոյլ տացուք մեք զայն ինչ՝ որ ինչ յայլում կողմանս մեկնեալ է մեր. (Եփր. մն.։)

Թո՛յլ տուք ինձ զհամբերութիւն (այսինքն մի՛ արգելուք)։ Առ այժմս թո՛յլ տուր այդպիսի խնդրոյդ. այսինքն թո՛ղ. մէկ դի՛ դիր. (Ճ. ՟Ա.։)

Թոյլ կապեցին զմորթն. (Հ=Յ. նոյ. ՟Բ.։)


Թուական, ի, աց

adj. s.

numeral, numerical;
date;
epoch;
era;
դնել զ—, to put the date, to date;
—աւ, dated;
ան-, undated;
—ն, arithmetic.

· Calfa

NBHL (7)

Անուն դասական, թուական, բացարձակ։ Թուական է, որ զթիւ նշանակէ. (Թր. քեր.։)

Յինքեան ունի զամենայն համեմատութիւնս, զթուականն, եւ զերկրաչափականն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Եթէ մինչեւ ի կատարումն թուականին հասցես, անթիւն քան զթուականն բազմագոյն մնայ. (Եղիշ. խչ.։)

Թուականն էացուցանէ զտումարն, եւ թարց թուականի տոմարն ո՛չ է տոմար. (Յակ. ղր.։)

Տասնեակն ունի զկատարումն թուականին, եւ թուականն զնիւթական գոյութիւն աշխարհիս. (Եղիշ. մատն. տն.։)

Կալ ՟Մ՟Հ՟Ը. զհոռոմին թուական։ Եւ այս թուական է, որ ըստ հոռոմին զաւետեացն զօր ի չորեքշաբաթու ածէ. (Տօմար.։)

ԹՈՒԱԿԱՆՆ. գ. ἁριθμητική arithmetica, ars numerorum, et numerandi Ըստ յն. ոճոյ, (զօրութեամբ իմանալով զբառն արուեստ,) Թուաբանութիւն. արուեստ համարողութեան. եւ Թիւն. հաշիւ.


Թուեմ, եցի

va.

to number, to count, to calculate;
to rank, to range, to reckon;
եւ զի մի մի —, in a word.

· Calfa

NBHL (11)

Թուեա՛ զաստեղս, եթէ կարիցես թուել զնոսա։ Իբրեւ զաւազ ծովու, որ ոչ թւեսցի ի բազմութենէ. (Ծն. ՟Ժ՟Ե. 5։ ՟Լ՟Թ. 12։)

Ոչ զմի եւ ոչ զերկու ... եւ ոչ թւել ամենեւին գիտելով. (Պղատ. օրին. ՟Է։)

Թերեւս յոյժ դիւրին իցէ զալիս ծովու թուել ... եւ ոչ զհրամանն Աստուծոյ պատմել բանիւք՝ թէ որչափ ունիցի արագութիւն առ ի գործս. (Վեցօր. ՟Է։)

ԹՈՒԻՄ, իմք. կ. Համարեալ լինել, կարծիլ. համարել զանձն. կարծել զինքն.

Թուիմ ինձ, թէ սէրն Քրիստոսի ստիպէ զմեզ. (Լմբ. պտրգ.։)

Թուէր թէ կայցէ յեզր գետոյ։ Թուէր ի տեսլեան իմում, եթէ կայի։ Ինձ այսպէս թուի։ Զիա՞րդ թուի քեզ։ Նոցա այսպէս թուեցաւ։ Թւեցան յաչս անզգամաց թէ մեռան, եւ այլն։ Սոյնպէս ասի.

Մի՛ թագուցաներ զամօթ քո՝ վասն թուելոյ ոչ դնել գայթակղութիւն. (Կլիմաք.։)

Գունաւոր թուացեւ հաճոյ քան զբնական գեղն։ Չար թւաց Աստուծոյ. (Վրդն. ծն. եւ Վրդն. սղ.։)

Սրբոցն հարց թուեցեալն, այսինքն արտադրութիւն։ Որպէս ի հիմանէ իւրեանց ի բաց շարժեալք զհեթանոսացն թուեցեալս. (Կիւրղ. գանձ.։)

Սակս այսոցիկ առցուք ի մէջ զթուեցեալն ծերունեացն. (Նախ. ծն.։)

դիմազ. ԹՈՒԻ, ին. դիմազ. δοκεῖ, ᾥεται, φαίνεται putatur, videtur, videor, apparet, volo, placet, visum est δοκέω puto Կարծի. երեւի. համարիմ. վարկանիմ. դատիմ. կըսեպուի, կարծեմ, կերեւնայ.


Թուլացուցանեմ, ուցի

va.

to loosen, to relax, to slacken, to unbend, to untie;
to enfeeble, to enervate, to effeminate, to debilitate;
to let, to permit;
— զաղեղն, to unstring the bow;
— ի խնամոց, to neglect, to abandon;
առանց Աստուծոյ —նելոյ, without God's permission.

· Calfa

NBHL (10)

Թուլացո՛ զխիստ ծառայութիւն հօրն քոյ. (՟Բ. Մնաց. ՟Թ. 4։)

Թուլացո՛, զի՞ կայ մեր եւ քո. (Ղկ. ՟Դ. 54. յն. թո՛ղ։)

Անապակ (գինին) զմարմնոյ զօրութիւնսն թուղացուցանէ։ Զոգւոյն պնտութիւնս թուղացուցանելով. (Փիլ. քհ. ՟Զ։)

Սառնամանիքն զտօթսն թուլացուցանեն. (Արիստ. աշխ.։)

Մի՛ կարծեր չարչարանօքդ քո թուլացուցանել զմիտս. (Յհ. կթ.։)

Ոչ թուլացուցին պատաղել նմա զայնու. (Խոր. ՟Գ. 26։)

Մտանելոյ ի մարդ չունի իշխանութիւն առանց Աստուծոյ թուլացուցանելոյ։ Թէ չէր Քրիստոսի թուլացուցեալ, ոչ իշխէր մտանել ի նա, այլ վասն յանդիմանելոյ զանձնիշխանութիւն երկոցուն՝ թուլացոյց. (Եզնիկ.։)

Թուղացուցեալ մարմնոյն կրել զիւրսն։ Նոյնպէս եւ զարտօսրն իրաւացոյց, զբնական լինել ի մարմնի պատահումնն թուղացոյց. (Յհ. իմ. երեւ.։)

Եւ զայս թուղացուցանել նոցա ի հանգիստ մինչեւ ի մահ. (Արշ.։)

ԹՈՒԼԱՑՈՒՑԱՆԵՄ ἑάω, ἁφίημι , ἁνίημι, χαλάω, ἑπιχαλάω sino, remitto, laxo որ եւ ԹՈՒՂԱՑՈՒՑԱՆԵԼ. որպէս Թոյլ թողուլ. մեղմել. զիջուցանել. մեղկել. թողուլ. թեթեւացուցանել. թուլցնել.


Թունդ

cf. Թինդ;
cf. Թնդիւն;
սիրտ ի թնդոջ իվեր վազէ եւ զկուրծս բախէ my heart throbbed.

· Calfa

NBHL (1)

Սիրտք ի թնդոջ՝ ի վեր վազեն, եւ զկուրծս բախեն. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Է։)


Թռուցանեմ, ուցի

va. fig.

to cause to fly;
to elevate, to raise, to exalt the mind;
— զթեւս, to spread out the wings.

· Calfa

NBHL (7)

Թռուցանէ նովաւ զմէգ իւր. (Յոբ. ՟Ի՟Զ. 9։)

Թռուցանել զիս առ Աստուած. (Սարգ. յկ. ՟Բ։)

Եթէ կենդանի իցեմք, եւ եթէ մեռեալք, նովաւ հանդերձ թռուցանէ զմեզ. (Եփր. ՟ա. թես.։)

Եմուտ առ մահ, թռոյց զմարմինս մարդկան ընդ երկինս. (Եփր. ծն.։)

Տե՛ս թէ զիա՞րդ ընտանի բարբառովն թռոյց զլսօղսն. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Եւ էր քերոբէիցն թռուցեալ զթեւս իւրեանց ի վերայ տապանակին. (՟Բ. Մնաց. ՟Ե. 8։ եւ ՟Գ. Թագ. ՟Ը. 7։)

ἁναπτερόω pennis seu alis instruo, excito ἑκπετάζω, διαπετάζω distendo, expando Տալ թռչել, իրօք կամ նմանութեամբ. եւ Բանալ զթեւս որպէս թռուցեալ. սաւառնիլ. թռցընել, թեւերը բանալ. կր. թռչիլ.


Թօթափեմ, եցի

va.

to shake, to jolt, to move violently;
to heat down;
to throw down, to overturn;
to drive away, to repel, to remove;
to wink;
— զփոշի, to shake off the dust;
— զանկողին, to make or shake up the bed;
— զքուն, to shake off sleep;
— զլուծ, to throw or shake off the yoke;
— զքաղաքն, to shake, to tremble;
to destroy, to ruin;
— զսուր, to brandish a sword;
յական —, in the twinkling of an eye.

· Calfa

NBHL (12)

Թօթափեաց տէր զԵգիպտացիսն ի մէջ ծովուն. (Ել. ՟Ժ՟Դ. 27։)

Թօթափեցին զսափորսն՝ որ ի ձեռս իւրեանց. (Դտ. ՟Է. 19։)

Թօթափել զփոշի, զարկանելին, զտունկս, զտերեւս, եւ այլն։ Թօթափէ զձեռս իւր ի կաշառոց. (Ես. ՟Լ՟Գ. 15։)

Ի բաց թօթափել այսուհետեւ զամենայն չարութիւն. (՟Ա. Պետ. ՟Բ. 1։)

Ծանր է թօթափել զքուն միջօրէի. (Կլիմաք.։)

Թօթափեալք զքուն մահու՝ զուարթնոց երկնից հետեւեցան. (Շար.։)

Կայծակունք թօթափէին ի նոցանէ իբրեւ ի փայլատականց պղնձոյ. (Եզեկ. ՟Ա. 7։)

Ժողովուրդն թօթափեցան ի նմանէ։ Թօթափեցան զօրքն ի նմանէ. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Գ. 7։ ՟Ա. Մակ. ՟Թ. 7։)

Թօթափեաց Աստուած զքաղաքս ամենայն, եւ ապարանք կործանեցան. (Ոսկ. գծ.։)

Մերկացոյց զսուսերն ի վերայ առաջնոյն, եւ թօթափէր՝ զարհուրեցուցանել զնա. (Վրք. հց. ձ։)

ԹՕԹԱՓԵԼ ԶԱՐՏԵՒԱՆՈՒՆՍ. Ստէպ ստէպ թարթափել զաչս, բանալ եւ փակել.

Շրջշրջէր զաչս իւր, թօթափէր զարտեւանունս իւր, եւ թողացուցանէր տողունս ի վերայ պարանոցին. (Ճ. ՟Ա.։)


Կարգեմ, եցի

va.

to put in order, to arrange, to dispose, to distribute, to put, to place, to plant;
to destine, to prescribe, to fix, to assign, to enjoin;
to establish, to institute, to found;
to constitute, to charge with;
to number or place among;
to range in battle, to put in order of battle or in battle-array;
*to marry, to give in marriage;
կարգեալ ընդ իշխանութեամբ, subaltern, inferior;
խաղային յառաջ՝ կարգեալք եւ կազմեալք, they cautiously advanced in good order.

· Calfa

NBHL (11)

Զամենայն չափով եւ թուով եւ կշռով կարգեցեր։ Կարգեցին առ փիղ փիղ հազար այր։ Կարգեաց կամ կարգեցաւ ընդդեմ ասօրւոց։ Որպես հիացումն կարգեալ։ Խաղային յառաջ առ հասարակ կարգեալք եւ կազմեալք։ Կարգեաց ձեզ զկերակուրդ ձեր եւ զըմպելի։ Կարգեաց նոցա թագաւորն ռոճիկս։ Կարգեցեր զինեւ պահ։ Կարգեցի դատաւորս ի վերայ ժողովրդեան իմոյ։ Կարգեաց զնա դաւիթ ի վերայ համբարաց իւրոց։ Կարգեցեր զծառայ քո ընդ այնոսիկ՝ որ ուտեն զսեղան արքայի.եւ այլն։

Ի պաշտօն սրբոցն կարգեցին զանձինս։ որք էին կարգեալ ի կեանսն յաւիտենականս։ Կարգեցին զնա ի լուալիս.եւ այլն։

Կարգեա՛ զսա ի թիւ սրբոց. (Շար.։)

Կարգեցի զաւազ՝ սահման ծովու։ Կարգեցին ամ յամէ զօրն զայն՝ տօն տարեկանաց, կամ օր հանգստեան, կամ ցնծութեան. (եւայն։)

Սպարապետ զնա ի վերայ զօրաց իւրոց կարգեաց. (Խոր. ՟Ա. 11.)

Նմանօղք լինել սիրելեացն քրիստոսի, որք հրեշտակակրօն զանձինս կարգեցին. (Եղիշ. միանձն.։)

Կամելով հաւատարիմ կարգել զվկայութիւն. (Ոսկ. յհ.։)

Այնպէս կարգէ զաշխարհէ եւ զարածացոց, որպէս օրէնքն ասեն. (Եզնիկ.։)

Կարգել մի ըստ միոջէ զիրս եւ զգործս։ Կարգելոցն առ ի նմանէ. (Փարպ.։)

ԿԱՐԳԵԼ. ռմկ. ոճով, որպես Մուծանել ի կարգ աշխարհի. ամուսնացուցանել կամ տալ առն զդուստր. (Մխ. դտ.։)

τάσσω, τάττω ordino, constituo, colloco, pono συντάσσω coordino եւ այլն. παρατάσσω aciem instruo. Դնել ի կարգի կամ զկարգ. ի կարգ ինչ վերածել, դասաւորել. ուղղել. յօրինել. սահմանել. որոշել. օրենսդրել. դնել. առնել. կացուցանել.


Կարդամ, ացի

va.

to call, to call aloud, to send forth or utter cries;
to cry to, to call upon, to invoke, to implore;
to call, to name;
to call, to invite;
to raise up, to evoke;
to read;
— զանուն ուրուք, to call on the name of;
— յօգնութիւն, to cry out for help;
— զօգնականութիւն, to implore, to crave the aid of;
երջանիկ — ումեք, to call any one happy;
վաշ վաշ —, to insult, to revile;
աւաղ or ողբս —, to deplore, to lament for.

· Calfa

NBHL (10)

Կարդալ զաստուած, զանուն տեառն. եւ առ աստուած, առ տէր։ Արի կարդա զտէր աստուած քո։ Վասն առողջութեան զապիկարն կարդայ։ Կարդաց զտէր կենդանութեան։ Ի նշանագործ տէրն կարդայր։ Կարդայցեք առ իս, եւ ես ոչ լսիցեմ ձեզ։ Կարդային առ շմաւոն, եւ աղաչէին ձեռն տալ. եւ այլն։

Քարոզ՝ կարդայր զօրութեամբ. այլ է քարոզ կարդալ։

Կարդաց յիսուս ի ձայն մեծ։ Կարդայցեն զընկերս իւրեանց, եւ ասիցեն։ Վա՛շ վա՛շ կարդայ եւ այլն։ Ձայն ասէ կարդացաւ ի հռամա։ որ կարդայ եղբօր իւրում յիմար. (Եփր. համաբ.։)

Կարդացին զաքիովը ի տանէ ոզիայ։ Կարդացին նոքա զքահանայսն եւ զծերս.եւ այլն։

Կարդային զանուն նորա բազումք նեփթա։ Ըստ խնամոտ մտաց հայր կարդացեալ եբրայեցւոց.եւ այլն։

Գէորգ կարդացեալ։ Որ թագաւոր զինքն կարդայր. (Յհ. կթ.։)

Զամենայն անպատւութեան անուանս կարդամք նոցա։ Բարեգործս զնոսա կարդալ. (Սարգ. յկ. ՟Ը։ Սարգ. պ. ՟Ե։)

Զքննութիւնս արարածոց յօրինեաց որպես զգիր դպրութեան. եւ գիրն զբառս անուանն կարդասցէ. (Յճխ. ՟Ե։)

Զոր կարգեաց գրելով Կորիւն. ուստի եւ մեր բազում անգամ կարդալով տեղեկացեալ հաւաստեաւ. (Փարպ.։)

ԿԱՐԴԱԼ. որպէս ռմկ. այսինքն Ընթեռնուլ. վերծանել. ἁναγνώσκω lego. Տես (Եսթ. ՟զ 1. ՟ը 13.։ Եզր. ՟բ 26. ՟գ 13.։ Նեեմ. ՟ը 3.12.18։)


Կարեւոր, աց

adj. adv.

necessary;
urgent, pressing, important, serious;
grave, considerable;
essential, expedient;
devoted, attached;
intimate;
much;
—ք, the needful or essential, necessaries, what is necessary;
—ք or — անգամք, the private parts;
— հարկ, great, absolute necessity, urgency;
— սիրելի, a very amiable person;
— բարեկամ, intimate friend;
— եւ —, of great importance, very necessary;
— պէտք, the real wants;
—ք բնութեան, կենաց, the wants of nature;
the necessities of life;
զրկիլ ի —աց, to want the needful;
— համարել, դատել, to deem necessary;
— զանձն ընծայեցուցանեմ, to make oneself necessary;
— լինել, to be necessary, wanting, needfuul;
— է զի, it is important that;
— է մեզ յոյժ զի, it is of the highest importance to us all that;
առցուք սուղ ինչ —, let us take a little food, let us eat a little.

· Calfa

NBHL (15)

Կարեւոր ցանկութիւն կերակրոյ։ Կարեւոր անդամք։ Զցաւս չարաչարս եւ զկարեւորս։ Չարիք բազում եւ կարեւորք։ Ի կարեւորացս յայսոցիկ։ կարեւոր համարել։ Իպետս կարեւորս.եւ այլն։

Կարեւոր աղօթից պետք են, եւ բազում արտասուաց. (Ոսկ. եբր. ՟Թ։)

Ի ծաղկանցն զկարեւորսն ի մաղուոցն բերեն. (Յճխ. ՟Զ։)

Զձմերունս կարեւորս. (Եզնիկ.։)

Կարեւո՛ր էխոստովանել։ Իկարեւորացն զրկեցայ։ Լալումն կարեւոր։ Կարեւոր կործանմանս։ Զմի ի կարեւորոցն մեղաց. (Նար.։)

Զազգատոհմն իւր, եւ զկարեւոր բարեկամն. (Գծ. ՟Ժ. 24։)

Հանդերձ ազգականօք, եւ կարեւոր բարեկամօք. (Եւս. քր. ՟Ա։)

Կամ զայլ ոք ի կարեւոր բարեկամաց տեսանէիր մեռեալ. (Փարպ.։)

Որք կամին ամուսնանա, կարեւորք չլինին, կամ կնքաւորք. (Երզն. խրատ.։)

Այս կարի կարեւոր է աստուծոյ, եւ առաւել քան զամենայն առաքինութիւն։ Մեծ էողորմութիւն, եւ կարեւոր աստուծոյ. (Մանդ. ՟Գ. եւ ՟Ը։)

Կարեւորք նորա բժշկութիւն է։ Կարէ զկարեւորսն, եւ ընկենու յորսորդսն։ Զկարեւորս արուին կարէ. (Եպիփ. բարոյ.։)

Դաւիթ արքայ կարեւոր սիրէր զմանուկն. (Ոսկ. կողոս.։)

ἁναγκαῖος, ἑπάναγκης necessarius. Կարի պիտանի. որում կարիս ունիմք. հարկաւոր. հարկեցուցիչ. եւ որոյ կարն է զօրաւոր. բուռն. սաստիկ. ծայրագոյն. չարաչար. սերտ. որպէս թէ անխտիր ածանցեալ ի բառիցս՝ կարիք կարի, կար. (լծ. եւ թ. կէրէքլի, կէրէք ).

Իբաց ընկեսցուք զհպարտութիւն զամենայն, եւ զմեղս կարեւորս. յն. εὑπερίστατος իբր յարակից, յամառ. ռմկ. կպած, կպչուն. որ հայի եւ ի յաջորդ նշ։

ԿԱՐԵՒՈՐ. ἁναγκαῖος necessarius, sicut necessitudine conjunctus πιστός fidelis. Կարի ընտանի. մերձաւոր (ազգակից կամ բարեկամ) մտրիմ. սերտիւ սիրելի.


Կարծիք, ծեաց

s. adv.

opinion;
thought, mind, sentiment;
conjecture, hypothesis, supposition;
suspicion, presumption;
fantasy, imagination;
կարծեօք, by conjecture, hypothetically;
հասարակաց —, public or general opinion, common sense;
— ընկալեալ ou բազմագունից ընդունելի, the generally received opinion, the general conviction, the best established opinion;
նախաժաման —, prejudice, prepossession;
ազատամիտ, ձախողակի — free, adverse or contrary opinion;
ի կարծիս լինել, կարծիս ի մտի դնել, to imagine, to fancy, to think, to surmise, to conjecture;
կարծիս բերել զումեմնէ, to suspect a person;
տալ զպատշաճ կարծիս զումեքէ, to have a good opinion of, to think highly, well, much of;
բերել մեծ ինչ կարծիս զումեքէ, to esteem a person highly, to make much of;
զհետ երթալ —ծեաց ուրուք, to incline to another's opinion, to follow the opinions of;
մեծ ինչ —իս բերել զանձնէ, to have a high opinion of oneself;
յամառիլ, խրոխ տալ ի —իս իւր, to be wedded to one's opinions.

· Calfa

NBHL (6)

Գուցէ կարծիս ինչ տացէ թագաւորին, իբրեւ դաւով զայրն վնասեալ. (՟Բ. Մակ. ՟Գ. 32։)

ի կարծեաց եկելոց ի վերայ տիեզերաց. (Ղկ. ՟Ի՟Ա. 26։)

Ճշմարիտ կամ անսխալ կարծիք։ Խրոխտական կարծեօք։ Զկարծիս քան զճշմարտութիւն կարծեցին պատուական. (Պիտ.։)

Զանձն ազատել յանիրաւ կարծեաց։ Զի լիցի զանձինս անըմբռնելի ունել ի նոցա կարծեացն. (Իգն.։)

Ոչ բռնադատեցաւ ի կարծեացն (այս ինքն ի կասկածանաց՝) ձեռնամուխ լինել եւ չարչարել զկոյսն։ եթէ ինձ ասէ չաւատաս, եւ կարծիս ինչ զիմոյ վկայութենէս կարծես, գոնէ առնն հաւատա՛. (Ոսկ. մտթ.։)

Լաւ համարին (Արք) զանձինս ի մահ մատնել, քան ի կարծիս անկանել կնոջ. (Շ. մտթ.։)


Կարծողական, ի, աց

cf. Կարծական;
— զօրութիւն, imaginative faculty, power of thought.

· Calfa

NBHL (2)

Կարծողական՝ զիսկն գիտելոյ։ Ապաւինութիւնք կարծողականք, մինն դոնէ, եւ միւսն թերեւս։ Անցեալն անյայտ, եւ ապառնին կարծողական. (Նար. ՟Ժ՟Է. չ. ՟Ծ՟Ե։)

Զկարծողականս զմոդակրօն զիղձս. (Անան. եկեղ։)


Կարկառեմ, եցի

va.

to hold out, to stretch forth, to tender, to offer, to present;
to heap up, to accumulate;
— զձեռն, to stretch forth the hand;
ձեռն, ձեռն օգնականութեան — ումեք, to offer a helping hand, to lend assistance, to help, to succour;
— զմիտս, զխօրհուրդսի, to fix one's mind on, to contemplate intently.

· Calfa

NBHL (17)

Ձեռն յաղքատն եւ ի անանկնոչ կարկառէին (առ ունելոյ). (Եզեկ. ՟Ժ՟Զ. 49։)

Եթէ կերա՞յ արդեօք զպատառն իմ միայն, եւ որ բոյն ո՞չ կարկառեցի. (Յոբ. ՟Լ՟Ա. 17։)

Կարկառ զծագ գաւազանիգ եւ եհար ի խորիսխ մեղու։ Կարկառ (կամ կարկառէ) պտուղ տնանկին. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Դ. 27։ Առակ. ՟Լ՟Ա. 20։)

Կարկառել զձեռսն, կամ զշնորհս։ Զիմաստնոյն զթագաւորութիւն կարկառէ աստուած (այս ինքն մատակարարէ). (Փիլ.։)

Կարկառեա՛ զամենազօր աջդ յօգնականութիւն. (Եղիշ. ՟Ը։)

Իբրեւ ձեռն նորա ունայն կարկառաւ, ապա լցան գիրկք նորա առողջութեամբ։ Կարկառ ետ հաց։ Կարկառ ա՛ռ զգինս նորա, եւ վաճառեաց զնա ի սպանումն։ Յամենայն կողմանց պտուղ օրհնեալ կարկառու քեզ (Պատգամն աստուծոյ) (Եփր. համաբ.։)

Կարկառ նմա (ադամայ) յիսուս ըզձեռն իւր բեւեռած, կոչէր ձեռամբ՝ քաջալերէր՝ մի՛ երկնչիր. (Գանձ.։)

Կարկառ զբազուկս քո առ խաչն, զի կարկառեսցի առ քեզ բազուկն տեառն խաչելոյ. զի այն՝ որ ոչն կարկառու զձեռն իւր առ խաչն նորա, ոչ կարէ հպել զձեռն իւր առ սեղանն նորա։ Փոխանակ զի ուրախ արար զնոսա անոյշ գինովն իւրով, կարկառին նոքա քացախ. (Եփր. համաբ.։)

Կարկառէր զխորհուրդսն ի տեսչութիւն համագոյական երրորդութեան. (ՃՃ.։)

Հոգւոյ մաքրութիւն կարկառու քեզ մեծապարգեւն. (Սեբեր. ՟Ժ։)

Զձեռս ոչ կարկառու, եւ կործանէ զընդիմամարտիկն. (Իսիւք.։)

Սովն բռնադատեալ յորովայն՝ վառէ զաջ գողոյն կարկառուլ ի քո տունն. յն. կարկառիլ. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Ի կարկառուլ ձեռաց մովսէսի՝ կոտորեաց յեսով զամաղեկացիս. (Եփր. ել.։)

ԿԱՐԿԱՌԵԼ. Որպէս Կարկառակոյտ առնել. դիզանել.

Սա զօրս անթիւըս ժողովեալ, եւ զքարադէզըն կարկառեալ. (Շ. վիպ.։)

Զուարակ մի գողացաւ, եւ տարեալ մեկուսի՝ յազեաց զնա. եւ կարկառեալ քարամբք՝ մնայր երեկոյին, զի տարցի անյայտաբար. (Արծր. ՟Ա. 3։)

ԿԱՐԿԱՌԵՄ եւ ԿԱՐԿԱՌՈՒՄ. ἑκτείνω, προτείνω extendo ἁντιλαμβάνομαι apprehendo μεταδίδομαι trado ὁρέγω porrigo. Երկայնել զձեռն. ընդարձակել. ձգել զձեռն. կամձեռամբ զիմն առ ոմն եւ առ իմն. մատուցանել. հասուցանել. ջամբել. բաշխել. առատաձեռնել. երկնցընել, տալ.


Կարճեմ, եցի

va.

to shorten, to cut short, to abridge, to abbreviate;
to lessen, to make short, to render shorter;
to mutilate, to lop;
to retrench, to curtail;
to leave out, to suppress;
to hold back, to withhold;
to hinder, to prevent, to impede, to debar;
to interrupt;
to stop;
to exhaust, to tire or wear out;
— ի կենաց, to put to death, to kill;
— զանձն ի կենաց, to kill oneself, to make away with oneself, to commit suicide;
— զբարբառ ուրուք, to interrupt, to break in upon.

· Calfa

NBHL (7)

Կարճել զաւուրս։ Կարճիլ աւուրց, կամ ժամանակի. (Մտթ. ՟Ի՟Դ. 22։ ՟Ա. Կոր. ՟Է. 29։)

Կարճեա՛ զգնացս ոտից. (Առակ. ՟Ի՟Զ. 7։)

Ամենայն գիրք կարճեն եւ արգելուն զմարգարէ, զի մի առցէ կաշառ եւ արծաթ. (Եւս. պտմ.։)

Կարճել զոք ի մեղաց, կամ յերկրպագութենէ պաշտամանց։ Կարճիլի մեղաց, յանօրէնութեանց, ի զեղխ յարձակմանէ, ի չարաչարն օցտելոյ. (Ոսկ. ՟ա. կոր.։ Մծբ. ՟Ժ՟Զ։ Մանդ. ՟Ժ՟Ե։ Ագաթ.։ Պիտ.։)

Կարճել զվնասն, կամ զանձինս ի կերակրոց, կամ զանչափութիւն հացի եւ գինւոյ. (Եզնիկ.։ Մանդ. ՟Ժ՟Ե։ Ոսկ. ՟ա. տիմ.։)

Զաշխատանս եւ զքրտունս քո կարճեաց. (Ոսկ. յհ.։)

Կարճես զձեռնդ ի սպանանելոյ։ Կարճեաց զբազում վարդապետն լինել. (Սարգ. յկ. ՟Ղ. եւ ՟Ը։)


Կարմրաձորձ

cf. Կարմրազգեստ.

· Calfa

NBHL (2)

Կարմիր ձորձով. կարմրազգեստ.

Ո՞վ է սա, դիմեալ գայ յեդովմայ, կարմրաձորձ ի բոսորայ, գեղեցիկ պճնեալ աստուածազարդ լուսով. (Նար. տաղ.։)


Կարօտութիւն, ութեան

s.

indigence, penury, want, necessity, poverty, misery, destitution;
desire, wish;
անհնարին, ծայրագոյն —, great need of;
extreme poverty, utter destitution;
փղձկիլ կարօտութեամբ, to desire eagerly, to long or sigh for, to pant after;
— կարօտութեամբ ուտել զհաց կամ ըմպել զջուր to fare hard, to live upon bad cheer;
to champ the bit.

· Calfa

NBHL (4)

տացես նմա փոխ, որչափ եւ խնդրիցէ ի կարօտութեան իւրում։ Անզգամք ի կարօտութեան սատակեցին։ Տրտմելոց վասն կարօտութեան սատակեցին։ Տրտմելոց վասն կարօտութեան յարկ ապաւինի։ Կարօտութիւն հացի։ Զհաց քո կարօտութեամբ կերիջի՛ր։ Ջուր չափով եւ կարօտութեամբ արբեսցեն.եւ այլն։

Յանհնարս մտանէր վասն կարօտութեան զօրու. (Փիլ. իմաստն.։)

Ընդէ՞ր ոչ փութաս զկարօտութիւնս իմ լնուլ. (Ճ. ՟Ա.։)

ἕνδεια, ἁπορία egestas, indigentia inopia, penuria եւ այլն. որ եւ ԿԱՐՕՏԱՆՔ. Թակասութիւն կարեւորաց. չքաւորութիւն. նուազութիւն.


Կափկափեմ, եցի

va.

to gnash, to grind;
— զատամունս, to gnash one's teeth;
— ի ցրտոյ, to shake or shiver with cold, to shiver all over.

· Calfa

NBHL (2)

Յորժամ կարի ցուրտն տիրիցէ ... եւ տառապեալն զատամունսն կափկափիցէ. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Ա.)

κροτέω, ἁράσσω crepito, pulso, illido, stridorem edo. Բաբախել. եւ ԿՐՃՏԵԼ զատամունս յերեսաց ցրտոյ. կճրտացնել, ակռա ակռայի զարնել.


Կափուցանեմ, ուցի

va.

to cover, to shut, to close;
— զաչս ուրուք, to close the eyes of;
— զաչս ի լոյս, to shut the eyes against conviction.

· Calfa

NBHL (7)

Կափուցին զաչս իւրեանց ի լուսոյն ճշմրտութենէ. (Եղիշ. մատն. տն.։ եւս եւ Նար. ՟Ե. ՟Հ՟Բ. ՟Հ՟Ե։ Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։ Յիսուս որդի.։)

Ջրհոր մի՛ կափուսցէ զբերան իւր ի վերայ իմ. (Սղ. ՟Կ՟Ը. 17։)

կափուցանէին զվէմն ի բերան ջրհորոյն. (Ծն. ՟Ի՟Թ. 3։)

Կափոյց զխուփն ի վերայ գբին. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Է. 19։)

Կափոյց խորխորատն զբերան իւր. այսինքն փակեցա. (Ճ. ՟Բ.։)

Սոքա աչօք կափուցելովք՝ ի լսելոյ եւեթ հաւատային. (Երզն. մտթ.։)

Ի կատարածի իւրեանց ծառայութեան կափոյց զնոսա ի մէջ հեթանոսաց. (Եփր. համաբ.։)


Կեամ, կեցի, կեաց

vn.

to live, to be alive, to breathe;
to exist, to subsist;
to be;
կելով կեալ, to be saved, to enjoy eternal life;
բարւոք —, to be well, to be in good health;
— բարեբաստիկ, առատութեամբ —, to live happily;
to be comfortable, at one's ease, to have a competency;
— ի ստացուածոց իւրոց, to live or subsist on one's property, or on one's income;
— յնչից այլոց, to live at the expense of another;
— անառակութեամբ, to lead a dissolute life;
աշխարանաց արժանի կեանս —, to lead a sad life;
զարժանի քահանայութեան զճշմարիտ կեանս —, to live like a true priest;
կեցցե՜ս, hail! God save you, good morning;
good bye;
զիա՞րդ կեաս, how do you do ? how are you ? ո՞պէս կեայ նա, how does he do? կեցցէ արքայ, long live the king;
յաւիտեան կեաց, may you live for ever;
cf. Կեցցես.

· Calfa

NBHL (5)

Կեալ ասասցուք զսա, յորժամ ինքն զինքն շարժէ. (Պղատ. օրին. Ժ։)

Կեցցուք, եւ մի մեռցուք։ Կելով կեցցես։ Ամենայն աւուրք, զորս եկեաց։ Ընդէ՞ր իցէ ինձ կեալ։ Մի՛ կեցջիր։ Կեցցէ՛ արքայ։ Հայէր ընդ օձն պղնձի, եւ կայր։ Մխիթարեցայ, եւ կեցի։ Կէին վտարանդեալք։ Կեայր անառակութեամբ։ Յանմտութեան կեանս կէին։ Բազում ժամանակս կեցից։ Զօրհասաւ անցեալ հրէայքն՝ եւ զա՛յս օր կեցեալ գտանին։ եւ այլն։

Կելով կեցցէ զարդար կեանս. (Յճխ. ԺԵ։)

Որ ոչ զարժանի քահանայութեանն զճշմարիտ կեանս կեայ. (Վրք. ոսկ.։) (Ի գրչաց շփոթին երեմն կալ եւ կեալ, եկաց եւ եկեաց. որպէս եւ ռամկօրէն կեցաւ, նշանակէ՝ եկաց, եւ եկեաց. եւ ըստ վերջոյս գտանի ի Հ=Յ. յնվր. ԺԵ.։)

ζάω, ζώ, ζωάω, βιόω vivo περιβιόομαι in vita conversor καταβιόομαι vitam transigo, dego παροικέω accedo, commoror. Արմատ Կեանք բառին. (եբր. խա՛յ, խայա՛. Յորմէ եւայ, ի մեզ Կին. այսինքն կենդանին։ եւ յն. զա՛օ. զին. պ. զիսթէ, զինտէ. դաղմ. ժի՛թի. թ. սաղ օլմագ, եազամագ ). Վարել զկեանս. ապրիլ. կենդանի կալ մնալ.


Կեանք, կենաց

s.

life;
being, days, existence;
health;
conduct, behaviour, manners, habits;
subsistence, living, nourishment;
means, circumstances, property, substance, goods, patrimony, inheritance, wealth, possessions, fortune;
the world;
ցկեանս, for -;
ի կեանս իմ, in all my -;
երբէք ի կեանս իմ, never in my -;
զամենայն աւուրս կենաց իմոց, formy whole lifetime;
յաւիտենական, հանդերձեալ —, eternal —, the — to come, the next world;
ընթացք՝ վախճան՝ երկարութիւն կենաց, the course, the duration & the end of -;
մեկին or ամփոփ, անշուք or աննշան —, a. retired -;
obscure —, — of obscurity;
խստամբեր դժոխըմբեր՝ վտանգալից՝ բազմավրդով՝ վատ՝ չարակեաց՝ անգործ՝ ունայն —, an austere, frightful or insupportable, perilous or hazardous, checkered, base, wretched, unoccupied or idle, useless -;
— զերծ ի հոգոց եւ ի կրից, a — free from passion, uneasiness or anxieties;
անպաճոյճ՝ սակաւապետ՝ շինական՝ վաստակասէր՝ ժիր՝ զգաստ —, a simple, frugal, rural, laborious, active, sober -;
անարատ՝ բարեկարգ՝ չափաւոր՝ տեսական՝ անհոգ —, a pure, regular, moderate, contemplative, careless —;
անդորրաւէտ՝ խաղաղաւէտ՝ փափկասուն՝ հեշտալի՝ զուարճալից —, a quiet or tranquil, peaceful, delectable, effeminate or luxurious, agreeable —;
սոսկական՝ անզբօս՝ հովուական վարել կեանս, to lead a private, serious, pastoral -;
վարել, անցուցանել զկեանս, to pass one's life;
հասարակաց վարել կեանս, to live in common;
բելրկրալից վարել կեանս, to lead a happy, comfortable —;
դողալ ի վերայ կենաց ուրուք, to tremble for another's — or days;
կեանս պարգեւել, to grant — to;
շահել զկեանս, to gain one's living;
ի վտանգ արկանել զկեանս, to imperil, to hazard or expose one's — to danger;
ազատել կամ կորուսանել զկեանս, to save or lose the —;
ի կենաց արկանել՝ զրաւել՝ կարճել՝ լուծանել՝ բառնալ, to deprive of —, to put to death, to kill;
ընդ մէջ կենաց եւ մահու լինել, to be a question of — or death;
ի կենաց անկանել՝ պակասել, to lose one' s life, to die;
հրաժարել ի կենաց, to renounce -;
փոխիլ ի կենաց աստի, to make one's exit from this world;
ելանել ի կենաց, to depart this -;
սուղ են —, — is short;
ի վտանգի կան — նորա, his — is in danger;
ընդ կեանս եւ ընդ մահ, half alive & half dead;
տալ տաց զկեանս իմ վասն նորա, I would lay down my — for him or her;
ի կեանս եւ ի մահու, in — & — death;
ժամանակն է ոստայն կենաց or որ հինու զկեանս, time is the stuff that — is made of;
ընդ կենաց եւ վախճանն, people die as they live.

· Calfa

NBHL (11)

Կոչեաց զանուն կնոջ իւրոյ կեանս, զի նա է մայր ամենայն կենդանեաց։ Ծառ կենաց։ Զամենայն աւուրս կենաց քոց։ Զկեանս եւ զմահ։ Օրհնեցից զտէր ի կեանս իմ։ Ի կեանս իւրում։ Այսու կեանօքս։ Ի կեանսն յաւիտենականս, կամ յաւիտենից։ Կենաց ի կեանս դարձուցանէ։ Ստուէր են կեանք մեր ի վերայ երկրի։ Խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարեսցուք զկեանս մեր եւ այլն։ Կեանքն կենդանեաց։ Կեանքն կենսատու ծնեալ։ Ամենեցուն կեանք եւ կեցուցիչ։ Կեանք եւ կենդանարար։ Որ զկեանքն անմահարար եւ այլն. (Յճխ. ՟Ա։ Ածաբ.։ Շար.։)

Ի միումն ժամու փոփոխումն առնել բարուց կենաց մարդկան։ Եթէ ոչ նախ հաստատեալ է յանձն իւր զուղիղ կեանս, ոչ մտանէ ի հաւատս։ Կեանս անմաքուրս ունին. (Ոսկ. յհ.։)

զորոց ոչ գիտէք զկեանս վարուց. (Խոսր.։)

Բաժանեաց զկեանս մեր, եւ ետ զմասն մի կենացն ի հանգիստ. (Խոսր.։)

Զամենայն ինչ՝ զոր ունէր՝ արկ, գոյիւ չափ զկեանս իւր. (Մրկ. ՟Ժ՟Բ. 44։)

Բաժանեաց նոցա զկեանսն։ Եկեր զկեանսքո ընդ պոռնիկս։ Զամենայն զկեանս իւր՝ զոր ունէր, արկ. (Ղկ. ՟Ժ՟Ե. 12. 30։ ՟Ի՟Ա. 4։)

Որ ունիցի զկեանս ինչ զաշխարհիս, եւ փակիցէ զգութս իւր. (՟Ա. Յհ. ՟Գ. 17։)

Տէր ամենայն կենաց իւրոց (այսինքն ընչից) զնա կացուցանէր. (Ճ. ՟Բ.։)

Ի ԿԵՆԱՑ ԱՐԿԱՆԵԼ, այսինքն զրկել, կարճել. սպանանել.

Յատելութիւն գրգռեալ՝ ի կենաց արկանել։ Ի կենաց արկանէին զնա յեգիպտոս. (Եւս. քր. ՟Ա։)

ζωή vita. որ եւ ԿԵՆԴԱՆՈՒԹԻՒՆ. Կեալն. կենդանի գոլն, մնալն. ապրիլն. ողջութիւն. առողջութիւն. եւ Պատճառ կենաց. (լծ. տճկ. ճան, զինդէկեանի ). ... եբր. խայա, խայիմ (իսկ խաուա, է եւա. որ է կին, եւ կեանք, եւ կենդանի).


Հակառակ, աց

adj. adv. fig.

contrary, opposite;
adversary, hostile, unfavourable, inimical;
discordant;
incompatible;
prep. adv. against, contrary to;
opposite, facing, in front of;
զնորին —ն, նմին or նորին —, ի —էն, ընդ —ն, on the contrary, on the wrong side;
against the grain, in a contrary sense, backwards;
ամենեւին իսկ —, directly or diametrically opposite, quite the reverse;
— ուղիղ մտաց, in spite of sense and reason;
— կամաց նորա, against his will or grain, in spite of him;
forcibly;
— կալ, to stand, remain, stay or stop in the face of, in front;
to oppose, to withstand, to resist, to make head against, to cope with;
— լինել, to be contrary, to oppose;
ընդ —ս լինել միմեանց, to be at variance;
—, ի —ն or ընդ —ս ելանել, մտանել, ընթանալ, լինել, to oppose, to form an opposition to, to rise up or against, to go against, to run counter, to withstand, to counteract, to thwart, to cross;
ընդ —ս ելանել, cf. Հակամտեմ.

· Calfa

NBHL (19)

Ամենայն ինչ հակառակ է անզգամի։ Զբազում ինչ հակառակ անուանն յիսուսի նազովրեցւոյ գործել։ Ամենայն մարդկան հակառակ եղեն. եւ այլն։

Եւ ըզգալի տարերց քառից՝ հակառակաց միաբանից. (Շար.։)

Ի հակառակիցն բազում են վարձք. (Կիւրղ. գանձ.։)

Հակառակօքն զհակառակսն բժշկէր. (Ածաբ. ի կիպր.։ եւ Շ. մտթ.։)

Յարոյց տէր սատան սողոմոնի ղռաղոն, եւ եղեւ հակառակ իսրայէլի զամենայն աւուրս սողոմոնի. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Ա. 23=25։)

Զհակառակ չարն ունիք ձեզ հայր. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Ընդդիմամարտ գոլով նոցին՝ զհակառակսըն վանէին. (Շ. եդես.։)

Կամ տր. եւ այլ խնդ. (զօրութեամբ բային)

Որ ո՛չն է ընդ մեզ հակառակ. (Մրկ. ՟Թ. 49։)

Եւ ո՛չ էութիւն հակառակ նմա. (Եզնիկ.։)

Զնոյնս հակառակ ընդդէմ քեզ եդից. (Յհ. իմ. երեւ.։)

Հակառակ կան աջոյ քո։ Տէր ամբարտաւանից հակառակ կայ։ Որ կայցեն ձեզ հակառակ։ Եկաց հակառակ եղբօր իւրում։ Հակառակ կացից նմա։ Մեղք մեր հակառակ կացին մեզ։ Հակառակ կացին գործոց մերոց, եւ այլն։

Ընդ հակառակս ելեալ ատէին զնա. (Նախ. եզեկ.։)

Զսքանչելիսն տեսեալ՝ ընդ հակառակս ելանէին։ Ընդ հակառակս հանիցեն զնա մովսեսի. (Երզն. մտթ.։)

Այսօր վիմին հաւատոյ եւ յովհաննու սիրելւոյ ընդ հակառակս ընթացեալ ի գերեզման յարուցելոյն. (Շար.) այսինքն մի քան զմի եագելով, կամ մին որպէս ծեր, եւ միւսն որպէս երիտասարդ, եւ այլն։

Այնպիսի ինչ ոչ զգացուցին. այլ զնորին հակառակն՝ իբրեւ տեսին ... ձեռն ետուն. (Գաղ. ՟Բ. 7։)

Զիւրեանց պաշտպանութիւն իմանային, եւ զթշնամեացն՝ զնորին հակառակն՝ զկործանումն։ Տան երբեմն զբարի, եւ երբեմն զնորին հակառակն՝ տարակոյս կորստեան։ Այլ զհակառակն եւ այլն. (Պիտ.։)

Երանի՜ թէ յանօգուտ միայն (վարէիք զլեզու), նա աւանիկ զնորին հակառակն՝ եւ ի վնասակարս եւս. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

ἑναντίος, ἁντικείμενος, contraius, adversarius, adversus, oppositus. Իբր Հակ առ հակ, կամ հակ առեալ. հակակայ. ներհակ. ընդդիմակ. ընդդէմ. դիմակաց. անմիաբան. դէմ. գարշը, զըտտ, միւխալիֆ, նագըս, նահեմթա.


Հակառակութիւն, ութեան

s.

contrariety, opposition, resistance, hostility, adversity;
contestation, dispute, quarrel, contest;
combat, conflict;
— յուղել զիմեքէ, to strive for;
— կրել, to experience adversities;
եղեւ — մէջ նոցա, a dispute arose between them;
—ի ներքս անկեալ, in consequence of disagreement;
— ձիոց, horse-racing.

· Calfa

NBHL (1)

Չարիս խորհել հակառակութեամբ։ Հակառակութեամբ հակառակ կացից նմա։ Զատելութիւն գրգռէ հակառակութիւն։ Երկոքին արքն, որոց հակառակութիւնն իցէ։ Ի հակառակութիւն ապստամբութեան։ Ո՛վ գայցէ ընդ քեզ ի հակառակութիւն։ Հա՛ն զժանտն յատենէ, եւ ելցէ ընդ նմա հակառակութիւն.եւ այլն։


Հաղորդեմ, եցի

va.

to communicate, to transmit, to hand down, to impart, to acquaint with, to inform;
to communicate, to administer the Sacrament of the Lord's Supper;
cf. Հաղորդիմ;
— զախտ, to infect with disease.

· Calfa

NBHL (2)

Զբեզ իմ փառացըն կցորդեմ, եւ հանգստեանըն հաղորդեմ. (Գանձ.։)

Մի՛ ոք օտար հաղորդեսցօ քեզ։ Եւ ոչ մի եկեղեցի հաղորդեաց ինձ յաղագս տալոյ եւ առնլոյ։ Մանկունք հաղորդեցին արեան եւ մարմնոյ. (Առակ. ՟Ե. 17։ Փիլիպ. ՟Դ. 15։ Եբր. ՟Բ. 14։)


Հաղորդութիւն, ութեան

s.

communication, participation, connection;
relations;
intercourse;
correspondence;
communion;
carnal communion;
սուրբ —, the Eucharist, the Lord's Supper;
զատկական —, pascal communion;
աղօթք յետ հաղորդութեան, post-communion.

· Calfa

NBHL (8)

Հաղորդութիւն ինչ առնել ընդ աղքատս (այսինքն մասնաւորել նոցա ինչ)։ Զհաղորդութիւն մի՛ մոռանայք։ Զի եւ դուք հաղորդութիւն ունիցիք ընդ մեզ.եւ այլն։

Աստուածայինն երանութիւն ի յիւր հաղորդութիւն ընդունի զնա. (Դիոն.։)

Ծնաւ իբրեւ զմարդ մարմնով ի կուսէն աստուած բանն՝ առանց հաղորդութեան առն. այսինքն գործակցութեան. (Ածազգ. ՟Ժ՟Գ։)

Տայր նոցա եւ ի կենդանարար հաղորդութենէն։ Տացէ նմա զհաղորդութիւն մարմնոյ եւ արեանն քրիստոսի. (Ճ. ՟Բ.։ Շ. ընդհ.։)

Ընկա՛լ զհաղորդութիւնն. (Մանդ. ՟Ա։)

Բաժակն օրհնութեան՝ զոր օրհնեմք, ո՞չ ապաքէն հաղորդութիւն է արեանն քրիստոսի. հացն՝ զոր բեկանեմք, ո՞չ ապաքէն հաղորդութիւն է ի մարմնոյն քրիստոսի. (՟Բ. Կոր. ՟Ժ՟Գ. 13.) այսինքն ընդունելութեամբ քրիստոսի՝ մասնակցութիւն ընդ քրիստոսի։

Հաղորդութիւն կոչէ, զի կցորդի նա մեզ, եւ մեք նմա. (Խոսր. պտրգ.։)

Հաղորդութեան յորջորջումն յայտ առնէ, թէ զանազանութիւն բազմութեանն ի մի անձնաւորութիւն գան սովաւ. (Լմբ. պտրգ.) այսինքն հաղորդելով քրիստոսի՝ լինին եւ հաւատացեալք մի մարմին ի քրիստոս։


Հաճեցուցանեմ, ուցի

va.

to content, to please, to satisfy, to humour, to gratify;
— զմիտս ուրուք, to condescend, to please, to humour;
— զախտս, to gratify the passions;
— զպարտս, to pay a debt;
ի — զնա, to oblige him, to satisfy him.

· Calfa

NBHL (4)

cf. ՀԱՃԵՄ. Հաճել, կամ առնել զի հաճեսցի. շարժել ի հաճութիւն հաւանութեան.

Որդի իմ սիրելի, որ հաճեցոյց զիս. (Լմբ. սղ.։)

Զձիս ոչ ոք գիտէ հաճեցուցանել, բայց յայնմանէ՝ որ մակացողն է ձիոյ. եւ ոչ զշունս ոք գիտէ հաճեցուցանել, այլ որսորդն. (Պղատ. եւթիփռոն.։)

Այս է, որ հաճեցուցանէ զմել աստուծոյ, հնազանդութիւնն. (Լմբ. էր ընդ եղբ.։)


Հաճիմ, եցայ

vn.

to be contented, satisfied, pleased, gratified;
to agree, to acquiesce, to consent, to approve;
to be reconciled, to become friends again;
to deign;
to taste;
չ— ընդ, to disapprove, to dislike;
հաճեալ է նա ընդ քեզ, you please him;
հաճեսցի տէր իմ արքայ, may it please your Majesty.

· Calfa

NBHL (3)

Ընդ կամս բերանոյ իմոյ հաճեա՛ տէր։ Հաճեցար դու ընդ նոսա։ Ընդ ողջակէզս իսկ ոչ հաճեցար։ Ոչ հաճեցայց ընդ այն։ Հաճեցան հաւանեցան ընդ հաշտութիւնն աղեքսանդրի։ Հաճեցան, յանձն առին։ Հաճէի՝ կամէի պագանել զգարշապարս ոտից նորա։ Առաւել եւս հաճեալ եմք ելանել ի մարմնոյ աստի։ Այլ իմ զձեր արծաթն առեալ, եւ հաճեալ եմ։ Ի ճանապարհի՝ յոր եւ հաճեցաւ։ Ի ժողովս նոցա ոչ հաճեսցին միտք իմ։ Յովնաթան հաճեալ էր ընդ դաւթի յոյժ։ Ի՞ւ հաճիցի դա ընդ տեառն իւրում։ Հաճեսցի ընդ ձեզ աստուած.եւ այլն։

Հաճեալ ընդ մեզ հաշտարար արեամբ անդրանկի իւրոյ. (Նար. ՟Լ՟Գ։)

Պատրանս ասէ զհաճելն ի մեղս. (Սարգ. յկ. ՟Գ։)


Հաճոյ, ից

adj.

agreeable, pleasant, pleasing, complaisant, grateful, acceptable;
— լինել, to please, to humour, to agree, to have pleasure;
զի՞նչ — է ձեզ, what do you think of it ?
որպէս — թուեսցի քեզ, as you please or choose, as you like;
—աչաց հայելոյ, comely to the eye;
— եղեւ նա աչաց իմոց, he or she pleased me;
—թուեցաւ նմա, it pleased him, he thought fit or proper, he approved of it;
—եւս էր նմա, he preferred;
արա նմա զինչ — է առաջի աչաց քոց, do with him as you will.

· Calfa

NBHL (13)

Կամքն աստուծոյ բարին եւ հաճոյն եւ կատարեալն։ Հաճոյ էր աստուծոյ եւ մարդկան։ Հաճոյ եղեւ ենոք աստուծոյ։ Հաճոյ աչաց հայելոյ։ Զբարին եւ զհաճոյսն առաջի տեառն աստուծոյ քոյ։ Զհաճոյս առաջի նորա արասցես։ Այր իւրաքանչիւր զհաճոյս աչաց իւրոց առնէր։ Առնեմք իւրաքանչիւր զհաճոյն առաջի իւր։ Եղիցին քեզ հաճոյ բանք բերանոյ իմոյ։ Հաճո՛յ լեր առաջի իմ։ Հաճոյ թուեցաւ բանն առաջի յաչս նորա, կամ ի միտս բազմաց։ Հաճոյ թուեցաւ արքայի իրքն։ Հաճոյ եղեւ նմա աղջիկն, եւ եգիտ նա շնորհս առաջի նորա։ Արարէ՛ք զնոսա, զինչ հաճոյ է առաջի ձեր։ Ժառանգութիւն իմ հաճոյ եղեւ ինձ.եւ այլն։

Եւ զհաճոյս նորա (յն. նմա) առնեմ հանապազ. (Յհ. ՟Ը. 29։)

Գնացին զհետ հաճոյից սրտից իւրեանց չարաց. յն. հաճելեաց, կամ ցանկալեաց. (Երեմ. ՟Թ. 14։)

Յառաջ քան զկատարեալ հաճոյ վարդապետութեանն. (Ոսկ. յհ. ՟Բ. 29։)

Քան զպատուականս անարգքն, եւ քան զհաճոյս՝ յանցաւորքն. (Խոսր.։)

Խօսելով յիս զարժանն եւ զպիտանիսն եւ զհաճոյսն քո. (Նար. ՟Լ՟Դ։)

Ի հաճոյիցն՝ որք զլաւութիւնսն ցուցին, եւ ի դիմադարձացն։ Ընդ բարեգործսն նայեա՛ց, ընդ հաճոյսն, եւ մի՛ ընդ դիմադարձսն. (Ոսկ. մ. ՟Բ. 18։ ՟Գ. 11։)

Յիշեա՛ զմեզ ընդ հաճոյս ժողովրդեան քո. (Սղ. ՟Ճ՟Ե. 4։)

Որք զընթացս իւրեանց կատարեցին հաճոյիւք քո քրիստոս. (Շար.։)

Զարթուսցուք զմիտս մեր ի հաճոյս կամացն աստուծոյ։ Տացէ տէր ըստ հաճոյից յարմարել զառաջարկութիւնս. (Խոսր.։)

Որպէս հաճոյ է ձեզ, արարէ՛ք։ Զետեղեսցի՝ ո՛ւր եւ հաճոյ իցէ նմա։ Եթէ չիցէ քեզ հաճոյ, դարձայց անդրէն։ Որոց հաճոյ թուեսցի։ Հաճոյ թուեցաւ մեզ՝ առնուլ։ Հաճոյ թուեցաւ նոցա առնել այսպէս.եւ այլն։

ἁρεστός, -ον gratus, placitus, -um. բայիւ εὑαρεστέω complaceo եւ այլն. Հաճելի. հաճոյական. կամակ. գովելի. ընդունելի. սիրելի. ցանկալի. սրտին ուզածը.

դիմազ. ՀԱՃՈՅ Է, կամ ԹՈՒԻ. դիմազ. ἁρέσκω placeo, placet δοκέω censeo, videor, visum est. Լա՛ւ երեւի, բարւոք թուի.


Համաձեւ

adj.

of the same form or shape, conform;
— առնել զկամս, to be of one mind.

· Calfa

NBHL (3)

Որ ունի զնոյն ձեւ կամ զկերպարան. համանման.

Զբազումս ի կենդանեաց եւ ըստ տեսակի համաձեւս. (Նիւս. բն. ՟Խ՟Ա։)

Առաքինիքն համաձեւ առնեն զկամս իւրեանց կամացն աստուծոյ. (Ոսկիփոր.։)


Համառօտեմ, եցի

va.

to abridge, to diminish, to shorten;
to digest, to resume, to recapitulate;
to reduce, to contract, to extract;
ուղիղ —, to understand thoroughly and cause to be perfectly well understood;
— զօրէնս, to transgress, to break a law;
— քորեպիսկոպոսին զեկեղեցիս, to make a visitation of the diocese.

· Calfa

NBHL (12)

Համառօտէ զերախտիսն աստուծոյ առ նոսա. (Նախ. օրին.։)

Համառօտել զպատմութիւնն ի ստոյգ հնոցն ընթերցուածոց. (Եւս. քր. ՟Ա։)

Եօթանասուն եօթներորդք համառօտեցան ի վերայ ժողովրդեան քոյ ... մինչեւ ի վախճան պատերազմին համառօտելոյ. (Դան. ՟Թ. 24. 26։)

Զոյց միանգամայն համառօտելով եւ այլն։ Համառօտելով զամենաբարի իրս. (Պիտ.։)

Թէ զաւուրցս հարստութիւն համառօտեսցես։ Եւ զի մի՛ տաղտկացայց յամեալ ի բանիս, ի համառօտել զսոյն փութացայց. (Նար.։)

Քարոզէ սարկաւագն, խնդրեսցուք հաւատով. եւ եպիսկոպոսն օրհնութիւն եւ փառս համառօտէ հօր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ յաւիտեանս յաւիտենից. (Յհ. իմ. եկեղ.։)

ՀԱՄԱՌՕՏԵԼ. Կրճատել. զանցանել. կր. պակասիլ.

Համառօտել զօրէնս։ Համառօտեալս յուսոյ. (Նար.։)

ՀԱՄԱՌՕՏԵԼ. Զննեզ այցելութեամբ. աչքէ անցընել.

Տեսուչ քորեպիսկոպոսն պարտի համառօտել զամենայն եկեղեցիս. (Կանոն.։)

Ուղիղ համառօտել զբանն ճշմարտութեանն. (՟Բ. Տիմ. ՟Բ. 15։)

Վարդապետաց քանոն հաւատոյ. քանոն՝ զուղիղ եւ զճշմարիտ համառօտելն կոչէ՝ վարդապետութեամբ. (Շ. բարձր.։)


Կրկնեմ, եցի

va.

to double, to redouble, to increase;
to fold, to plait, to turn down or in;
to tell or say again, to repeat, to reiterate;
to reply, to rejoin, to resume;
ստէպ — զբանն, to inculcate;
— ցաւոց, to relapse.

· Calfa

NBHL (12)

Կրկնել զփեղկն, կամ զսուր, կամ զձայն. (Ել. ՟Ի՟Զ. 9։ Եզեկ. ՟Ի՟Ա. 14։ ՟Խ՟Գ. 2։)

Վասն կրկնելոյ երազոյն փարաւոնի եր կիցս անգամ. (Ծն. ՟Խ՟Ա. 32։)

հարից զսա գեղարդեամբս յերկիր միանգամ, եւ ոչ կրկնեցից. (՟Ա. Թագ. ՟Ի՟Զ. 8։ ՟Բ. Թագ. ՟Ի 10։)

Հեղէք ի վերայ ողջակիզիդ. կրկնեցէք, եւ կրկնեցին։ Կրկնել զճանապարհս։ Կրկնեցան՝ ելին ընդ ճանապարհն ի բասան։ Անդրէն կրկնեսջի՛ք (կր), որպէս կթող յոճ իւր։ Ելանիցեն (յարգանդէ), եւ անդրէն ոչ կրկնիցին (իբր դարձ առնել)։ Ծունր կրկնել։ Ի կարմրոյ կրկնելոյ (այսինքն կրկին ներկելոյ, կամ ոլորելոյ)։ Դարձեալ կրկնէր՝ լինէր զօրաժողով (յն. յաւել)։ Մի՛ կրկնեսցին ի վերայ նոցա նոյն չարիք։ Յայն ձայն գոչման՝ առ հասարակ լերինք եւ հովիտք կրկնեալ բարբառով ընդդէմ հնչեցին. եւ այլն։

Կրկնեալ պարանոց։ Ծունր պաղատանաց կրկնեցի։ Զկապն երեքկին սովիմբ կրկնեցեր։ Կրկնեսցի ի նոյն կարգ բանի։ Զի մի՛ կրկնեսցին կրկին քեզ չարիք. (Նար.։)

կրկնէր եւ երեքկնէր զսուտ (կամ զանսուտ) երդումն. (Եղիշ. ՟Գ։)

Զանընդել գազանն ի խոտորմանէն կրկնել. (Ոսկ. յհ. ՟Բ. 18։)

Կրկնեաց անդրէն սատանայ եւ ասէ ցտէր։ Կրկնեալ անդրէն յոբայ՝ ասէ։ Դարձեալ կրկնեալ տեառն յամպոյն՝ ասէ զյոբ.եւ այլն։

Կրկնեալն, այսինքն է պատասխանեալ. քանզի ոմանք ի թարգմանացն այսպէս եդին։ Բայց կրկնեալ յիրաւի եւ ի բարիոք ժամու ասացաւ. վասն զի իբրեւ ի մրցմանաց ի տեղ դնէ զպատասխանիս ... պատասխանէ ճգնութեամբ. (Իսիւք.։)

Եբաց զբերանն կրկնել ոչ կարաց (այսինքն տալ պատասխանի). (Կաղանկտ.։)

διπλασιάζω, διπλόω, ἑπιδιπλόω duplico δευτερόω secundo facio, intero ἑπικάμπτω, ἁνακάμπτω flecto, reflecto եւ այլն. Կրկին առնել զմիակն. երկպատկել զնոյն թիւ, կամ զիր. ծածել. ոլորել. բարդել. յաւելուլ. երկրորդել զնոյն զգործ. երկու խաթ ընել, վրայ բերալ, նորէն ընել կամ ըսել.

ԿՐԿՆԵԼ. ἁπολαμβάνω respondeo. Երկրորդել զպատասխանի. պատասխանել.


Կրճատեմ, եցի

va.

to castrate;
to circumcise;
to cut off, to amputate, to mutilate, to crop, to dock, to curtail, to maim;
— զձայնաւոր, to make an elision, to elide, to cut out.

· Calfa

NBHL (9)

հատանել զթլփատն, կամ զերկուորիս. թլփատել. մանաւանդ Ներքինացուցանել.

Որ կրճատեաց զինքն մի՛ եղիցի ժառանգաւոր։ Եթէ ոք ժառանգաւոր զինքն կրճատեաց, լուծցի Կանոն.։ cf. Կրճատեալ։

Առաւել լայնաբար, Հատանելով իմն կարճել. յապաւել. ծայրատել. խեղել. զենուլ. բառնալ ի կենաց կամ ի միջոյ. կիսակտուր ընել, կտրել.

Ընդդէմ եկաց քեզ ի ճանապարհին, եւ կրճատեաց զվերջն քո. (յն. զպոչ քո)։ Ելանէին յամենայն քաղաքաց, եւ կրճատէին զնա. (Օր. ՟Ի՟Ե. 18։ ՟Ա. Մակ. ՟Է. 46։)

Զպարարտսդ կրճատէք. այսինքն զենուք. (Մծբ. ՟Ժ։)

Մարկիոնացիքն շուրջ կրճատեցին զպատգամս հնոյ կտակարանաց ի նորոց կտակարանաց աստի. (Կոչ. ՟Ժ՟Դ. յն. պարաբարձին։)

Զմարդկայինն ի բաց կրճատեալ եհան ի մարմնոյն քրիստոսի զբանական հոգին. (Յհ. իմ. երեւ.։)

Ո՛չ համայնաջինջ եւ ամենասպառ զսերմն ծննդոցն կրճատեցեր։ Որպէս ի հատումն եւ ի նուազութիւն միոյ յանդամոցս՝ կրճատեալ իմն է յօրինուած կազմութեան մարմնոյ։ Սահմանաւն սիրոյ զպարտեաց արմատ կրճատեաց. (Նար. ՟Լ՟Զ. ՟Խ՟Զ։ Նար. կ.։)

Ոչ յանդիմանիմք կամ ի բանէն կամ ի մարմնոյն նորին կրճատել զմասն ինչ կենդանական զօրութեանն. (Խոսրովիկ.։)


Կրճեմ, եցի

va.

to gnash, to grind, to grate, to snap, to chatter;
— ատամանց, gnashing, grinding of the teeth;
— զատամունս, to gnash one's teeth.

· Calfa

NBHL (5)

Լալ, եւ կրճել ատամանց. (Մտթ. ՟Ը. 12։ ՟Ժ՟Գ. 28։ Լմբ. սղ.։ Երզն. մտթ. եւ այլն։)

Հեծիցեմք, եւ զատամունս կրճիցեմք. (Ոսկ. մ. ՟Ա. 12։)

Իսկ (Նիւս. կազմ.)

Զի մի՛ կրճեսցի (կամ կճնեսցի) մարդկային ոգւոցն բազմութիւն. իմա՛ ըստ յն. կրճատեսցի։

ԿՐՃԵՄ βρύχομαι frendo, strideo. կամ Կրճել՝ իբր անուն, βρυγμός stridor. որ եւ ԿՐՃՏԵԼ. Կը՛րճ կը՛րճ ձայն հանել ատամանց, կամ շօշափել զմիմեանս բաբախմամբ. մանաւանդ յերեսաց սառնամանեաց. կճռտալ, կճռտացընել.


Կրճիմ

s.

interval, space, bar, division;
difference, distinction;
objection, resistance, embarrassment, let, hinderance, obstacle, hitch;
ի — մեծ արկ զանձն, to bring oneself into trouble, into a scrape, to be in an intricate, embarrassed or entangled state.

· Calfa

NBHL (3)

Բազում կրճիմ ի միջի ընդ այս եւ ընդ այն ոգի կայ։ Կրճիմքն ի միջոյ բարձրեալ։ Ոչինչ այնչափ ի մէջ պատուիրանացն կայ, որչափ ինչ կրճիմ ի մէջ պատուիրանացն կայ, որչափ ինչ կրճիմ ի մէջ իցէ երեսացն եւ երեսաց. (Ոսկ. մ. ՟Ա. 2. 5. 18։)

Բազում կրճիմն կայ ի մէջ այսոցիկ (ընդ շնորհս եւ ընդ օրէնս, ընդ քրիստոս եւ ընդ մովսէս). (Ոսկ. յհ. ՟Ա. 13։)

զանիծսն բարձեր զկրճիմն. (Պտրգ.։)


Կրճտեմ, եցի

va.

cf. Կրճեմ;
— զատամունս ի վերայ ուրուք, to gnash the teeth at, to threaten.

· Calfa

NBHL (3)

կրճել զատամունս, շփել ընդ միմեանս, եւ որպէս թէ սրել ի նշանակ քինու ցասման. ակռա կճռտացընել, սրել, մրմռալ.

կրճտել զատամունս ի վերայ եւայն. (Տե՛ս Յոբ. ՟Ժ՟Զ. 10։ Սղ. ՟Լ՟Դ. 16։ լզ. 12։ ՟ճժա. 10։ Ողբ. ՟Բ. 16։ Գծ. ՟Ե. 54։) որպէս եւ յայլ գիրս։

Զկաթն ուտէք, զփափուկս ադանիք, զպարարտս կրճտէք, եւ զխաչինս իմ ոչ արածէք. (Եփր. աւետար.) իմա՛ կամ ընթերցիր, կրճատել, իբր զենուլ։


Կրտսերագոյն

adj.

younger;
— յոյժ քան զժամանակս նորա, much prior to his time.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ զեղբարսն իւրեանց զկրտսերագոյնս։ Կրտսերագոյն յորդիս նորա. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Դ. 31։ ՟Բ. Մնաց. ՟Ի՟Ա. 17։)

յառաջացեալ գտան գեր զկրսերագոյնս գոյիցն. (Պիտ.։)

ԿՐՏՍԵՐԱԳՈՅՆ կամ ԿՐՍԵՐԱԳՈՅՆ. νεώτερος , ἑλάχιστος, μικρότατος minor, minimus. cf. ԿՐՏՍԵՐ. այսինքն Կրտսեր քան զաւագ եղբայրն. յետին յիմիք կարգի. նուազագոյն. յետնագոյն.


Կրօնաւորութիւն, ութեան

s.

monastic life;
religion, piety;
թողուլ զ—, to throw off the cowl.

· Calfa

NBHL (1)

Զքրիստոնէութեան ունելով զկրօնաւորութիւն. (Արծր. ՟Գ. 17։)


Կցեմ, եցի

va. mus.

to join, to unite, to tie, to bind, to fasten;
to reunite, to tie again, to rejoin;
to insert, to annex, to add;
to proceed, to repeat;
եւ ես կցէի զամէնն, amen I replied;
— զվէրս, to close, to cicatrize;
to accompany.

· Calfa

NBHL (8)

Կցեսցես զփեղկսն, եւ եղիցին մի։ Կցեսցես զնոսա ընդ միմեանս կապեալ՝ լինել ի գաւազան մի։ Յօդք նորա մի զկնի միոյ կցեալ։ Լեզու իմ ի քիմս իմ կցեցաւ։ Կցեցաւ ոսկր իմ ի մարմին իմ։ Կցեսցին սահմանքն։ Կցեցան յարս անօրէնս։ Ձկունք կցեսցին ի թեւս քո։ Ճանապարհք վատաց կցեալ են (յն. սփռեալ են) փչովք, եւ այլն։

Փոքր ինչ կցիցես զձեռսդ ի վերայ լանջացդ. (համամ. Առակ.։)

Դարձեալ ածէ կցէ յայն զյիշատակ ընտանեաց. (Կիր. ՟ը. խհ.։)

Դարձցի ի միւս տողն, եւ կցեսցէ զհեգն. (Երզն. քեր.։)

Ամօթալից զերեսս յերկիր կցելով. (Ոսկ. ղկ.։)

ԿՑԵԼ. որպէս Նուագել. երգել. յարել զեգրս. փոխաձայնել (ուստի Կցորդ)

Առաջնորդէր յովնաթան իբրեւ ի բերանոյ նէեմեայ, եւ այլքն զկնի կցէին. յն. վերաձայնէին. (՟Բ. Մակ. ՟Ա. 23։)

ἄπτω, συνάπτω apto, necto, adnecto κολλάω, ἑγκολλάω agglutino. կր. adhaereo եւ այլն. Կից առնել զզատուցեալս. զուգել. զօդել. յարել. մերձեցուցանել. հասուցանել. մածուցանել. միաւորել. խառնել. կպցընել, փակցընել. իրարու դպցընել