Entries' title containing հ : 6108 Results

Շրջահմայութիւն, ութեան

s.

gyromancy.


Շրջահնչեմ

va.

to spread every where.


Շրջապահ, ից

s.

lifeguardsman.

NBHL (2)

Շուրջ պահօղ. թիկնապահ.

Ոչ էր նորա բազմութիւն ընդոծնաց, ոչ զինուորաց շրջապահից հաւաքումն. (Ճ. ՟Գ.։)


Ոգեհաշմ

adj.

infatuated, foolish, stupid.

NBHL (2)

Հաշմ հոգւով. սագատ, կամ ճանսըզ.

Տեսանեմք ի ծառայութիւն զեկեալսն սատանայի ոգէհաշմս. հ. իմ. պաւլ.։)


Ոգեշահ

cf. Հոգեշահ.

NBHL (3)

cf. Հոգեշահ.

Ոգէշահ խրատուց։ Զխրատս ոգէշահս. (Նեղոս.։)

Իսկ քոյդ սիրայնոյ (բանք կամ ներբողք) աստուածարեալ եւ ոգէշահ. (Շար.։)


Ոգեպահ

adj. s.

life sustaining;
necessary food, scarce food.

NBHL (7)

Որ ինչ բաւական իցէ պահել զհոգին ի մարմնի կամ զոգին կենդանական. որպիսի է սակաւապէտ կերակուր. պարէն չափաւոր. եւ Պահեստ ոգւոյ ի մարմնի. կեանք.

Ոչինչ գտանիւր ամենեւին ոգեպահ պարենի աւուր միոյ։ Զպէտս ոգեպահին այնուիկ վճարէին. հ. կթ.։)

Տային ռոճիկ եւ ջուր ... ոգէպահ՝ առ ոգւոցն ունելոյ. (Եփր. թագ.։)

Միով ինչ կերեկրով, եւ ոգեպահովն շատացեալք (կամ ոգեպահով եւեթ շատանան). (Եփր. պհ.։ եւ Մանդ. ՟Գ։)

Եթէ զոգեպահն ոչ ընծայեսցես, մեռանիմ. (Նար. ՟Ի՟Է։)

Առնուլ սակաւ մի զոգէպահն ի փշրանաց անկելոց. (Մարաթ.։)

Ի պահելն քո՝ զոգեպահն միայն կե՛ր. (Վրք. հց. ձ։)


Ոգեպահանջ

adj.

requiring back life;
depriving of life;
mortal.

NBHL (4)

Որ պահանջէ զհոգին կամ բաժանէ ի մարմնոյ. եւ Մահառիթ. հոգին ուզօղ առնօղ՝ հանօղ.

Յիշատակաւ հարման հեղուսիցն քսամնափուշ դաժանատեսիլ ոգեպահանջից. (Նար. ՟Ի՟Ը։)

Զփուշն եւ զքացախ եւ զմերկութիւնն, եւ զոգէպահանջ բեւեռսն, եւ զտէգն. (Գանձ.։)

Լոյծ ինձ զհանգոյցս խեղդողականս ոգեպահանջ սաստկութեանս. (Նար. ՟Ծ՟Ը։)


Ոզորահիւս

adj.

woven of osiers.


Ոխապահ

cf. Ոխակալ.

NBHL (2)

Ուղտն չարայուշ է եւ ոխապահ։ Ոխապահն իբրեւ զուղտս։ Ոխապահք, քինաթաքոյցք. (Ոսկ. եբր.։ Տօնակ.։ Մծբ. ՟Ժ՟Թ։)

Վասն ոխապահաց եւ քինահանաց։ Քինախնդիր ոխապահացն. (եւ այլն. Մանդ. ՟Ժ՟Գ. եւ ՟Ը։)


Ոհ

int.

alas ! oh ! ah ! o !
վայեաց եւ ասէ, ո՜հ տէր, he cried out and said, oh! my Lord !
ո՜հ ինձ տէր, ah ! oh ! alas, oh dear ! woe is me !
ո՜հ անմտութեանն, ո՜հ կուրութեանն, oh what folly ! oh what blindness !
ո՜հ եւ աւաղ աւուրն այնորիկ, oh dreadful day !
ո՜հ հովիւք, woe to the shepherds !
ո՜հ մոլորութիւն, ո՜հ յիմարութիւն, oh what a mistake ! what nonsense !
ո՜հ թէ, would to God !
ո՜հ ո՜հ, ha ! ha !
ո՜հ, ո՜հ օր, woe, woe to the day !.

NBHL (27)

Ո՜Հ. , ! o! Աւա՛ղ. եղո՛ւկ. վա՛յ. վա՛հ. ո՛վ. ո՛. բաբէ. ա՛հ, ա՛խ, վա՛խ, վա՛հ, ո՛ւֆ, վա՛յ.

Մակբայ՝ աւաղականն. ա՛խ, ո՛ւխ, ո՛հ. (Թր. քեր.։)

Ո՜հ, պաշարեաց տէր զերիս թագաւորս։ Վայեաց, եւ ասէ, ո՛հ տէր։ Աղաղակեաց եղիա, եւ ասէ, ո՛հ ինձ տէր. (՟Դ. Թագ. ՟Գ. 10։ ՟Զ. 5։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ե. 20։)

Ո՜հ որոց թողեալ իցէ զճանապարհս ուղիղս՝ գնալ ի ճանապարհս խաւարինս. (Առակ. ՟Բ. 13.)

Զո՛հ բառս ի վերայ այնպիսի իրացն առնումք, յոր ձկտիմք, եւ նա զերծանի ի մէնջ. եւ յոչ հասանելն՝ ո՛հ ասեմք ընդ տոյժն»։

Ո՜հ, ո՛րչափ ի բարեաց զրկեցայ. ո՛հ, ո՛րչափ չարեօք զիս կապեցի. (Ոսկ. ղկ.։)

Ո՜հ, քանի՞ դառն է պատմութիւնս. (Լաստ. ՟Ժ՟Է։)

Ո՛հ, զի՞նչ արասցուք յորժամ ազդէ բարբառն ի մէջ գիշերին ահեղ. (Տաղ.։)

Ո՛հ, չարաչար մանեցեր, եւ աւերեցեր։ Ո՛հ, քանի՞ պակասութիւն է մեզ եւ երկրի՝ մեկնիլն ի մէնջ սրբոյն մեծին անտոնի։ Զկնի խոզիցն ընթացաք. ո՛հ, եւ զխոզս արածեցաք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ո՛Հ. Ստէպ սեռական խնդրով ըստ յն. որ կարծի ի հյ. նաեւ տրական.

Ո՛հ անագորոյն մտացն։ Ո՜հ թշնամանացս։ Ո՜հ ամբարտաւանութեանս։ Ո՜հ կուրութեանն։ Ո՛հ անտեղոյս եւ ահագին յիմարութեանս։ Ո՜Հ ապախտաւորութեանն։ Ո՜հ անմտութեանն. (Ոսկ. մտթ.։ Սեբեր. եւ այլն։)

Ո՛հ գործոյն, եւ ողբո՛ւմն գործելեացն. (Խոսր.։)

Ո՛հ եւ աւաղ աւուրն այնորիկ լուսանալոյ. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Ո՛հ մոլորութիւն, ո՛հ յիմարութիւն. (Ոսկ. մ. ՟Գ. 4։)

Ո՛հ անպիտան եւ ցուրտ մխիթարութիւն. (Ճ. ՟Ե.։)

Ո՛հ ամօթոյ արժանի ստութիւնդ, եւ առասպելագոյն քան զամենայն ստութիւն. (Ղեւոնդ.։)

մջ. աւաղական. Ո՛Հ ԹԷ. մջ. աւաղական. Ո՛հ. ա՛խ. հա՛յ վա՛խ.

Ո՛հ թէ՝ ո՞ւր իցէ նա, որ զայնպիսի մեծութիւնն իւր եւ թող աւերեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ոհ թէ՝ կարօղ լինէի խլել զփուշս իմ. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Ո՛հ թէ մեք այսպիսի բաժանմամբ բաժանեալ լինէաք. (Ոսկ. գծ.։)

Ո՛հ թէ. ո՛հն՝ փափաքանաց, որում ոչ հասանեմք, է տարացոյց. (Լմբ. սղ.։)

Ո՛հ թէ թողոյր ոք զիս մերձ խաչիդ։ Ո՛հ, թէ առնես ինձ այցելութիւն. (Գանձ.։)

աւաղական. Ո՛Հ Ո՛Հ. մջ. աւաղական. ! o o! Ո՛հ, վա՛յ վա՛յ.

Ո՛հ ո՛հ օր, զի մերձ է օր տեառն, զի հասեալ է վախճան ազգաց. (Եզեկ. ՟Լ. 2։)

Եւ հեգնական. Վա՛հ. վա՛շ վա՛շ.

Ո՛հ ո՛հ, արդարն մոլորեցաւ. (Եւս. պտմ. ՟Բ. 23։ յորմէ եւ Սարգ. եւ այլք։)

Ծափէին, եւ երգելով ասէին, ո՛հ ո՛հ, պամբոյ ժպտեցաւ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Շնչահան, աց

cf. Շնչամուտ.

NBHL (1)

Շնչահան ամբարանոցի. (Վստկ. ՟Լ՟Ը։)


Շնչահեղձոյց

adj.

suffocating, stifling.

NBHL (2)

Հեղձուցիչ շնչոյ եւ շնչաւորաց. եւ Հոգեկորոյս. մահառիթ.

Ապրեցան բազմութիւնք հաւատացելոց ի շնչահեղձոյց մեղացն ծովէ. հ. իմ. եկեղ.։)


Շոհ

s.

starch.


Շոհեմ, եցի

va.

to starch, to stiffen with starch.


Շուշանահոտ

adj.

lily-scented.


Շուտահաս

adj.

early, premature.

NBHL (2)

Որ շուտով հասանէ կամ հասունանայ, ուռճանայ.

Շուտահաս ծառք. (Վստկ. ՟Ժ՟Է։)


Որմահատու

adj.

boring through a wall and passing.


Պատահ, ից

s. adv.

adventure, accident, contingency, casualty, occurrence, incident, chance, hazard, fortuitous or unforeseen event;
— ըստ —ի or —իցն, accidentally, by chance.

Etymologies (3)

• , ի հլ. «դէպք, դիպուածք, պա-տահմունք, բախտ» Պիտ. փիլ. Յհ. իմ. ատ. որից պատահել ՍԳր. Ոսկ. մ. բ. 7. Եփր. մն. պատահումն Ա. թագ. իա. 1. Յոբ. լե. 12. պատահացուցանել Փարպ. կամ աատա-հեցուցանել Ոսկ. յհ. բ. 36. ոիւրատատաճ Վրդն. ծն. չարապատահ Պիտ. դժուարապա-տահ Պետ. պատահաբար, պատահական, պատահականութիւն, պատահմունք, պա-տահմամբ (նոր բառեր)։ Բառիս միւս ձևերն հն՝ ՊԱՏԵՀ, ի հլ. «յարմար, պատշաճ, ի դէպ» Կորիւն. Բուզ. որից պատեհ լինել «յարմար գալ, նպաստել» Եւս. պտմ. պա-ռեհագոյն Ագաթ. Կորիւն. պատեհութիւն Կոչ. անպատեհ ՍԳր. Եզն. դժպատեհ Գծ. իէ. 12. բարեպատեհ Նար. ՊԱՏԱՀԱՐ (կազ-մուած -ար մասնիկով), ի-ա հլ. «դիպուած, արկած, փորձանք» ՍԳր. որից բիւրապատա-հար Լծ. ածաբ.։

• Müller SWAW 66, 275 զնդ. *paityā-sa ձևից։ Lag. Arm. Stud. § 1822 մեր-ժում է։ Տէրվիշ. Նախալ. 92 հնխ. pat «ընկնել, պատահիլ, թռչիլ» արմատից. հմմտ. սանս. pat «թռչիլ», լտ. petere, յն. πίπτω «ընկնել»։ Հիւնք. պրս. պա-տաֆէրաշ «պատիժ» բառից։ Թիրեաք-եան, Կարնամակ էջ 19 պատահար= պհլ. patiarak, որ կարդում է patahark, ծան. 29 պատահիլ, պատեհհլ. pāt-tras «պատուհաս»։ Pedersen, Հալ. դր. լեզ. 54 փոխառեալ է պարսկերէնից. հմմտ. սանս. pátatram «թև», pátati «թռչի, անկանի»։ Մառ ИАН 1917, 478 հլ. պատահար դնում է պհլ. patyarak։

• ԳՒՌ.-Կր. Շմ. Տփ. պատահիլ, Երև. պա-ռահել, Ղրբ. պտա՛հէլ, Մկ. պmտmհիլ, պm-տmխիլ, Ալշ. պատայել, Մշ. պադայել, պա-դահրել։

NBHL (11)

συμβεβηκώς, σύνβαν, τύχη, σύμπτωμα accidens, eventus, casus, adfectus, symptoma, fortuitas, fortuna secunda vel adversa. Արմատ պատահելոյ. նոյն ընդ Պատահար, Պատահումն. Դէպք. դիպուած. անցք. հանգամանք. բախտ. արիզէ, վագըէ, սէր էնճամ.

Դէպ եղեւ անցանել ընդ նոսա ըստ պատահի։ Յաղագս որ ի պատահիցն եւ ի դիպմանց ոչ ամաչեցեալ՝ հաշտեցուցանէին զԱստուած. (Փիլ. նխ. ՟բ.։ եւ Փիլ. իմաստն.։)

Հասարակաց սեռի եւ պատահից յաղագս։ Յատկից սեռի եւ պատահից վասն։ Յաղագս հասարակաց տեսակի եւ պատահի։ Վասն յատկաց տեսակի եւ պատահի. (եւ այլն. Պորփ.։)

Որք միանգամ յայսպիսեացս պատահից՝ յախտից ոմանց դժոխաշարժից եւ յարատեւողաց՝ որակութիւնք ասին։ Ոչ բնականք, այլ յոմանց այլոց պատահից եղեալ են. (Արիստ. որակ.։ եւ Անյաղթ անդ։)

Ոչ ի վնասակարն վհատել անցից, որ ոչն երբէք հանապազ յայսմ յարամնայ պատահս։ Ամենայն ի ներքոյ երկնիս լինելութիւնք՝ ոչինչ առանց հակառակին խառնուածոյ գոյացեալք եղեն ըստ պատահիցն։ Զոր ինչ ունին ի գոյացութիւնսն պատահս։ Ամենաչար աղիտիցն պատճառ սիրողաց՝ մասանցն պատահիւք։ Ամենադժպատեհ պատահիւք լի է իրս. (Պիտ.։)

Մինչ զի կարել ասել ինձ զ՝յայն ժամու պատահիցն՝ իբրեւ զայլմէ պատմելով, մանուկ էի մտավարժ. հ. իմ. ատեն.։)

ԶՀռութայ զիրսն թէ կամիս՝ առցես ի պատահսն Ադամայ, եւ յելսն ի դրախտէն. (Նախ. դտ.։)

Ողորմելի պատահ պատուհասի ինձ հասանէր։ Եհաս նմա պատահ խօթութեան. (Մագ. ՟Կ՟Ե. ՟Կ՟Զ։)

Զդիպուածն, զպատահն, եւ զայլ ամենայն. (Արծր. ՟Ա. 8։)

Յարակայ եւ եօթներեակ պատահք աւուր. (Վրդն. ել.։)

Յայտնելով զտեղի, զժամանակ, զթիւ, զդէմ, եւ զայլ եւս պատահս. (Երզն. քեր.։)


Պատահական, ի, աց

adj.

accidental, casual, fortuitous, contingent.


Պատահականութիւն, ութեան

s.

contingency.


Պատահար, աց

s. adv.

cf. Պատահ ;
sad adventure, grievous accident, serious case, misfortune, mischance, catastrophe;
ըստ —աց, by chance, fortuitously;
ի —է, unfortunately.

NBHL (11)

cf. ՊԱՏԱՀ. (Որպէս պատահ հարեալ, կամ արարեալ, եղեալ) Ընդ առաջ ելեալ եւ հանդիպեալ ինչ. συνάντημα, ἁπάντημα occursus, eventus, casus եւ plaga. Մանաւանդ իբրեւ Պատահումն չար. արկածք. հարուած. օրհաս. փորձանք, եւ դիպուած. գազա, պէլա. եւ տիւլիւշ, ռաստ.

Յայսմ ժամանակի առաքեցից ես զամենայն պատահարս ի սիրտ քո եւ ծառայից քոց եւ ժողովրդեան քոյ։ Ամենայն պատահար, եւ ամենայն ցաւ. (Ել. ՟Թ. 14։ ՟Գ. Թագ. ՟Ը. 57։)

Ոչ գոյ վնասակար, եւ ոչ պատահար չար. (՟Գ. Թագ. ՟Ե. 4։)

Պատահար մի պատահելոց է ամենեցունց նոցա ... Որպէս պատահարն անզգամին՝ եւ ինձ պատահեսցէ նոյն։ Պատահար է որդւոց մարդկան, եւ պատահար է անասնոց, եւ պատահար յամենեսին ի նոսա։ Պատահար է յարդարն եւ յամբարիշտն. պատահար է յամենայնի։ Պատահար պատահէ ամենեցունց. (Ժղ. ՟Բ. ՟Գ. ՟Թ։)

Խաղաղութեան պատահար ի մակաբայեցւոց գնդէ անտի աջողեցաւ (օտարաց). (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 31։)

Կրկնակք են մերկութիւնք. մին՝ որ ի պատահարէ, որ լինի ի ձեռն ակամայ յանցուածոցն. (Փիլ. լին. ՟Բ. 65։)

Ոմանք ասեն՝ եւ ի ծնանելն զսա դիպեալ պատահարաց իմն. (Խոր. ՟Բ. 58։)

Ամենայն թշուառութիւնք եւ պատահարք. (Եղիշ. ՟Բ։)

Եւ այսչափ չար պատահարօք լի են, մինչեւ ամենայն կեանքս փորձութիւն են։ Մի՜ ոք ըստ պատահարաց համարիցի զմահ, այլ ըստ կոչի արարչին. (Իսիւք.։)

Ո՜չ ըստ պատահարի ընտրէ, այլ ըստ դատողութեան ընտրէ զարժանս իւր. (Եփր. երաշտ.։)

Յամենայն պատահարից զգուշանալ (հօտին պարտի հովիւն). (Սարկ. քհ.։)


Պատահեմ, եցի

va. vn.

to cause to happen, to bring about, to compass;
Պատահիմ.

NBHL (19)

Արի՜, եւ դու քեզէն պատահեա՜ մեզ. իմա՛, հա՜ր եւ սպա՜ն։

ՊԱՏԱՀԵՄ ՊԱՏԱՀԻՄ (առաւել յերրորդ դէմս՝ որպէս դիմազուրկ) συμβαίνω , συναντάω, ἁπαντάω, ὐπαντάω, ἑπιτυφχάνω accido, occurro, contingo ἁποβαίνω evenio, evsdo. Հանդիպել. ի դէպ գալ. դէպ լինել. անցանել անցից. ի վերայ հասանել. ընդ առաջ ելանել. ընդդէմ գալ, բախիլ. եւ Գտանիլ. լինել. հանդըպիլ, գլխուն գալ, դիմացը՝ դէմը ելլել, դպչիլ, զարնել, զարնուիլ. ըռաստ կէլմէք.

Եթէ պատահիցէ քեզ եսաւ եղբայր իմ։ Գուցէ պատահիցէ նմա հիւանդութիւն։ Որ պատահիցէ քեզ ի վախճանի աւուրց։ Պատահեաց նմա հրեշտակ Տեառն։ Պատահեցին Մովսիսի եւ Ահարոնի։ Ոչ պատահեսցէ որս նենգաւորի։ Պատահար պատահէ ամենեցուն։ Յամենայն հնարագիտութիւնս պատահէ նոցա (այսինքն ընդ առաջ ելանէ)։ Լոյս ամպարշտաց շիջանիցի, եւ ոչ պատահեսցէ նոցա բոց։ Պատահեցին նմա իբրեւ զջուր ցաւք։ Արարին պատահել իւրեանց ամենայն չարեացս այսոցիկ.եւ այլն։

Ես ինքնին անձամբ անդէն ի տեղւոջն պատահեցի (այսինքն գտայ)։ Մի՜ պատահեսցէ մեզ խաւարն արտաքին. (Եղիշ. ՟Բ. ՟Ե։)

Նորա պսակացն պատահեսցուք. (Իսիւք.։)

Զի զմեզ ուսուցանիցէ, չարախօսացն ոչ չարութեամբ, այլմեծաւ երախտեօք պատահել. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)

Արտաքոյ արժանեաց իմոց պատահեցի քննել զգիրս. (Սարգ. յռջբ.։)

Որոց այսպէսն ոչ պատահեսցի մանկավարժն. (Պիտ.։)

Ոչ պատահիմ անուանիլ արդար։ Կարօտիմ, եւ ոչ պատահիմ. (Նար. ՟Թ. եւ ՟Ի՟Ը։)

Օտար պատահէր ձեւ զգեստուց սոցա ի նոցանէ. (Լմբ. առակ.։)

Քրիստոնեա՞յ պատահիս. ո՜չ եթէ միայն պատահիմ, այլ եմ իսկ կամօքն Աստուծոյ (իբր ո՜չ ըստ բախտի հանդիպել). (Ճ. ՟Ա.։)

Ի վերայ այսց ամե նայնի պատահեցելոց նմա՝ ոչ մեղաւ (Յովբ.։)

Ոչ մի ինչ յայսց չարեաց պատահեալ լինէր քեզ. (Իսիւք.։)

Դառնայ դարձեալ գրէ. մինչ զի եկն եւ պատահեցաւ այնմիկ, յորոյ աւուրս գրեցաւ սոյն պատմութիւնս. (Եփր. մն.։)

Զմինն միայն (ցուցանէ) պատահեալս առողջութեան եւ հանգստեան. (Երզն. մտթ.։)

ՊԱՏԱՀԵՄ եցի. ն. ՊԱՏԱՀԵՑՈՒՑԱՆԵՄ. ἁπαντάω occurrere facio, conduco. Տալ պատահել. հանդիպեցուցանել. վիճակեցուցանել. ... եւ այլն.

Անըզգամ կինն յաղմուկ պատահէ զայրն հա նապազ եւ ի կռիւ (նոր ձ. պահէ). (Լմբ. առակ.։)

Տեսանե՞ս, զիա՞րդ ի բարին պատահեցոյց զվախճանն. (Ոսկ. յհ. ՟Բ. 36։)

Ասեն (ախտարքն)՝ թէ ըստ ճակատագրին բերեն մարդիկ՝ զոր պատահեցուցանեն նոցա աստեղքն ի ծննդեանն։ Պատահեցոյց Պօղոսի զիւր աւետարանին պաշտօնն։ Ոչ թէ որդիութեանն կարգ, ասէ, պատահեցուցանէ զնա բարւոյ. (Լմբ. ժղ. եւ Լմբ. առակ.։)


Պատահեցուցանեմ, ուցի

va.

cf. Պատահեմ.

NBHL (4)

ՊԱՏԱՀԵՄ ՊԱՏԱՀԵՑՈՒՑԱՆԵՄ. ἁπαντάω occurrere facio, conduco. Տալ պատահել. հանդիպեցուցանել. վիճակեցուցանել. ... եւ այլն.

Անըզգամ կինն յաղմուկ պատահէ զայրն հա նապազ եւ ի կռիւ (նոր ձ. պահէ). (Լմբ. առակ.։)

Տեսանե՞ս, զիա՞րդ ի բարին պատահեցոյց զվախճանն. (Ոսկ. յհ. ՟Բ. 36։)

Ասեն (ախտարքն)՝ թէ ըստ ճակատագրին բերեն մարդիկ՝ զոր պատահեցուցանեն նոցա աստեղքն ի ծննդեանն։ Պատահեցոյց Պօղոսի զիւր աւետարանին պաշտօնն։ Ոչ թէ որդիութեանն կարգ, ասէ, պատահեցուցանէ զնա բարւոյ. (Լմբ. ժղ. եւ Լմբ. առակ.։ 7)


Պատահիմ, եցայ

vn.

to meet, to meet one another;
to arrive, to happen, to befall, to occur;
to go to meet, to encounter, to oppose, to withstand, to resist, to come to blows, to grapple with, to kill;
— ումեք մարտիւ, պատերազմաւ, to meet face to face, to attack in front, to war against;
փախուցեալ յանձրեւէ՝ կարկտի պատահէ, to leap out of the frying-pan into the fire.


Պատահութիւն, ութեան

s.

meeting, interview, talk, colloquy.

NBHL (1)

Սակաւք ոմանք են՝ որք աստուածային պատահութեանն յայտ յանդիման՝ արժանի եղեն. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Ե։ 1)


Պատահումն, ման

s. adv.

meeting;
cf. Պատահ;
destiny;
պատահմամբ, ըստ պատահման, accidentally, fortuitously, casually, incidentally, by chance;
պատահմունք ի դէպ ելանէին նմա, chance, good fortune aided him;
անցեալ էր —, it was no longer time.

NBHL (14)

Այս վերջացուցանէ զիս ի պատահմանէ պատուոյ. (Լմբ. առ լեւոն.։)

ἁπάντασις occursus մանաւանդ՝ συμβεβηκώς accidens σύμπτωμα casus, eventus, incursus, affectio, fortuna. Պատահ, եւ պատահելն՝ ըստ ամենայն նշանակութեան. հանդիպումն. դէպք. դիպուած. անցք. վիճակումն. գտանիլն.

Զարհուրեցաւ Աքիմելէք ի պատահման նորա. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 1։)

Ես ելից ի պատահումն թագաւորին. (Տէր Իսրայէլ. մայ. ՟Բ.։)

Զիրացն պատահումն յիշխանէն արեւելից. (Եղիշ. ՟Ա։)

Իմս տարտամութիւն, եւ ոչ պատահումն բար ւոյ ժամանակի. (Շ. ընդհանր.։)

Ոչ պատահմամբ իմն եւ դիպուածով ունէր զկուրութիւնն, այլ անդստին յորովայնէ. (Նանայ.։)

Այս ամլութիւն ոչ պատահման ինչ էր, այլ Աստուծոյ մատակարարութեան գործ։ Ոչ եթէ ըստ պատահման բացաւ. (Իգն.։)

Արդեօք պատահմա՞մբ, եւ կամ ըստ հրամանի ինչ խաղաց մանուկն յորովայնին. (Կիւրղ. ղկ.։)

ՊԱՏԱՀՈՒՄՆ. Ըստ տրամաբանից՝ Եկամուտ իրք ի վերայ գոյացութեան. որակ. պարագայ. հանգամանք.

Ոմն ըստ ինքեան, եւ ոմն ըստ պատահման. (Արիստ. պերիարմ.։)

Պատահումն է՝ որ լինի եւ բացալինի՝ առանց ենթակային ապականութեան։ Քնելն՝ անջատական պատահումն է. իսկ սեաւն գոլ՝ անանջատաբար ագռաւու եւ եթովպացւոյ՝ պատահեաց։ Սեռն նախկին է քան ըզտեսակսըն. իսկ պատահմունքն քան զտեսակսըն յետոյ։ Պատահմունք ի վերայ անհատիցն նախապետաբար ենթակային. եւ այլն. (Պորփ.։)

Սպիտակափայլք ըստ պատահման արծաթոյ. (Նար. առաք.։)

Զբազում անուանըս դնեն մարգարէքն Աստուծոյ՝ ըստ պատահման եւ դրութեամբ, զի անգիտանան ըզբնութիւնն. (Մխ. երեմ.։)


Պատանուհի

s.

young girl, virgin, maiden.


Պատգահիկ

adj.

gentle, mild voiced.


Պատեհ, ից

adj. s. adv. v. imp.

convenient, proper, fit, suitable, decent;
well-timed, timely, opportune, seasonable, propitious, favourable;
opportunity, occasion, propitious moment;
ի —, ըստ —ի, conveniently, suitably;
— է, it is fit, it is becoming;
it is due;
ի — լինել, to befit, to become;
համարել, to think proper, to deem it expedient;
— ժամանակ գտանել, to find a favourable opportunity;
— առնուլ, to seize the occasion, to strike the iron while it is hot;
յօգուտ արկանել զ—, to avail oneself of, to profit by the opportunity;
cf. Կորուսանեմ.

NBHL (14)

ἑπιτήδειος, συμβάλλων aptus, idoneus, opportunus, capax, convenniens, juvans. Որպէս Ի դէպ պատահեալ, կամ ի պէտս յարմարեալ. Պատշաճ. պատկանաւոր. պիտանի. դիպան. յարմար. ընդունակ. արժանի. եւ Արժան.

Ծագելով ամենեցունց՝ որք առ ի հաղորդելն են պատեհք. (Դիոն. ածայ.։)

Որ ունի սիրտս եւ զբան յամենայն իրս ի պատեհս պատուիրանացն Աստուծոյ. (Կիր. պտմ.։)

Ըստ նշանաւոր եւ անուանի լինելոյ՝ ոք պատեհ համարեալ՝ այսպէս կարգիցէ։ Աստ ժամանակ վրէժխնդրութեան պատեհի գտեալ Նինուաս՝ սպանանէ զմայրն։ Այսպէս իմն պատեհ համարեալ. (Խոր. ՟Ա. 4. եւ 16։ ՟Գ. 18։)

Զամենայն զոր ինչ ասէք՝ զպատեհն եւ զարժանն, առնեմք. (Փարպ.։)

Թէ պատեհ ոք կարծէ, ինքն գիտասցէ. (Արշ.։)

Այլաբանեսցուք պատեհ պատշաճողութեամբ. (Նար. խչ.։)

Ըստ արժանաւոր եւ պատեհ տեղեաց։ Զպատեհ պատեհ տեղիս զատուցեալ՝ շինել աղքատանոցս։ Պատեհ գտեալ ժամանակ։ Խնդրէր տեղի, եւ դէպ եւ պատեհ ժամանակ. (Կորիւն.։ Բուզ. ՟Դ. 6։ Պիտ.։ Զքր. կթ.։)

Որպէս տերեւն յիւրում ժամանակի անկանի, նոյնպէս եւ նոքա յիւրեանց պատեհ ժամանակին. (Գէ. ես.։)

Կարի պատեհ էր մեզ եւ նմա ժամս այս փրկութեան. (Փարպ.։)

Ոչ կարէաք թաղել զմարմինս նոցա յերկրի, զի եւ ոչ գիշեր ի պատեհ լինէր մեզ այսմ, եւ ոչ արծաթ հաւանեցուցանէր զպահապանսըն. (Եւս. պտմ. ՟Ա. 1։)

Ի ՊԱՏԵՀ. մ. ԸՍՏ ՊԱՏԵՀԻ. εἱς δέον rite. Ըստ պատշաճի. որպէս օրէն է. գոգցես. եթէ օրէն իցէ ասել. եօլունճա, օլտուգճա, հէմէն, սանքի.

Ո՞ երաշխաւոր լինիցի մանկան յօժարութեան, եթէ ի պատեհ վարիցի տուելովք. (Բրս. ընչեղ.։)

Շինէ ապարանս կրկնայարկս եւ եռայարկս, եւ ըստ պատեհի իւրաքանչիւր արեգակնակս. (Խոր. ՟Ա. 16։)


Պատեհութիւն, ութեան

s.

convenience, fitness, decency;
opportunity, seasonableness, fitness of time, of circumstances;
chance;
չկորուսանել զ—, not to lose the opportunity;
յօգուտ ի կիր արկանել զ—, to profit by the occasion, to avail oneself of the opportunity;
կորուսանել զ—, not to seize the opportunity, to let the occasion pass, to let slip the opportunity.

NBHL (8)

Իւրաքանչիւր ազգի զպատեհութիւնն մատուցանէ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Հատանեմ զերկիւղ ի պատեհութեան. (Մամիկ.։)

ἑπιτηδείοτης aptitudo, capavitas, opportunitas, expeditum esse. եւ այլն. Պատեհ գոլն. պատշաճողութիւն. արժանաւորութիւն. եւ Դիպուած. եւ Դէպք՝ մանաւանդ աջողակք. յարմարութիւն

Նուիրագործութեանց առ ի յընդունելութիւն պատեհութիւն ... զօրէն հրոյ նմա զմիաւորեալսն՝ ըստ իւրեանց առ աստուածանալն պատեհութեան։ ... Ըստ իւրաքանչիւր պատեհութիւն։ Ըստ աստուածընկալ պատեհութեան հուպ գոլոյն. (Դիոն.։)

Հայր անուն՝ կարողն լինելոյ ծնանել պատեհութեան է նշանական. (Կիւրղ. գանձ.։)

Կենցաղական բազմադրուագեալ պատեհութեանց, այսինքն վաճառաց տուրեւառից, եւ այլոց զբաղմանց. (Մաքս. ի դիոն.։)

Պատեհութիւնք նմա ի դէպ ելանէին։ Վասն բազում պատեհութեանցն՝ որ ելանէին նմա. (Լաստ. ՟Ա. եւ ՟Ժ։)

Հանապազ զպատեհութենէ բարւոք գնացիցն առնէ նոցա շինումն. որպէս բարի օրինակ տալ. (Վստկ. ՟Է։ 5)


Պատժահալած լինիմ

sv.

to avert the deserved punishment.

NBHL (2)

ՊԱՏԺԱՀԱԼԱԾ ԼԻՆԵԼ. Ի բաց հալածել յանձնէ զպատիժ արժանաւոր.

Զի մի՜ եւ ստրկաց եւ պաճարաց զօրէն՝ առ անգիտութեան պատժահալածք եղեալք՝ միահամուռ ի մահ մատնեսցին, ի չարութենէ դադարել ոչ կամեցեալք. (Փիլ. նխ. ՟ա.։)


Պատկերահան, աց

s.

portrait-painter.

NBHL (1)

Հրամայեաց ածել առաջի նորա պատկերահան զոմն. (Ճ. ՟Ա.։)


Պատկերահանութիւն, ութեան

s.

painting.


Պատուիրանահատութիւն, ութեան

s.

cf. Պատուիրանազանցութիւն.

NBHL (1)

որ գողանայ ոք զոսկի, նոյն գողութիւն է եւ պատուիրանահատութիւն՝ եւ որ զկապարն գողանայ։ Զվրէժ պատուիրանահատութեան պահանջէ. (Մանդ. ՟Ժ՟Դ. եւ ցանկ։)


Պատուիրանապահ, աց

s. adj.

observer of precepts;
fulfilling what is prescribed.

NBHL (5)

Որ պահէ զպատուիրանս.

Զպատուիրանապահսն անմահացուսցէ յիւր աստուածութիւնն. (Ագաթ.։)

Զոսկերսն փտեալս առ պատուիրանապահաւն եղեկիէլիւ. (Ոսկ. լս.։)

Պատուիրանապահն փոխադարձի՛ յԱյ սիրիլ, եւ զնա տեսանել։ Ցուցանե զինքն պատուիրանապահաց իւրոց. (Խոսր.։)

Պատուիրանապահք էին սուրբ կտակարանացն։ Պատրաստել կայ պատուիրանապահ (մի ձ. պատուիրապան) համբերողացն. (Եղիշ. ՟Ա ՟Բ։)


Պատուիրանապահութիւն, ութեան

s.

observance, fulfillment of a commandment or order.

NBHL (5)

պահումն կամ պահպանութիւն պատուիրանաց.

Ի լռել մարդոյն զպատուիրանապահութիւն՝ լռէր եւ աստուած զբարեգործութիւն։ Ի լռելն պատուիրանապահութեանն՝ լռէր եւ աստուածագործ հրաշքն. (Մամբր.։)

Սէրն Աստուծոյ՝ պատուիրանապահութեամբն ճանաչի. (Խոսր.։)

Այ պատուիրանապահութեամբն զնախանձելի զաստուածատուր իմաստութիւն պահեալ. (Ագաթ.։)

Հաստատուն կալ եւ մնալ ... ի պատուիրանապահութեան քո. (Ժմ.։)


Պատուհան, ից

s. fig.

window, casement;
dormer-window;
sky-light;
niche, wall-press;
sluice, flood-gate;
chimney;
senses;
վանդակ —ի, blinds, Venetian blinds;
—ք բացան երկնից, it rains pailfuls;
cf. Կարկառիմ;
cf. Հայիմ.

Etymologies (4)

• , ի հլ. (կայ նաև յգ. գըծ. -օք Գ թագ. զ. 9. յետնաբար ո հլ.) «ւուսա-մուտ» ՍԳր. Վեցօր. «փխբ. մարմնի զգայա-րանք» Երեմ. թ. 21. Եւագր. Փիլ. լին. «պա-տի մէջ պահարան» Վրք. հց. Օրբել. Յայսմ. -հնագոյն ձևն է *պատուրհան, ինչպէս ցոյց են տալիս Կովկասեան գաւառականները։

• ՆՀԲ պրս. պատիուն, պատխէն (իմա՛ [arabic word] bādxōn [arabic word] bādxan), որ-պէս թէ «հողմնացոյց» և յն. შυρίς ռո-պէս «դռնակ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 207 և Հիւնք. պրս. [arabic word] bādxān «հողմամուտ պատուհան»։-Այս բոլորը, ինչպէս նաև պրս. [arabic word] bādāhani «լուսանցոյց ծակ», անյար-մար են, որովհետև գալիս են պրս. [arabic word] bād «քամի» բառից, որի հին ձևն է պհլ. vāt, զնդ. սանս. vāta-«քամի»։-Փ. Տէր-Մովսէսեան, Arm. Bauernhaus, էջ 126 (թրգմ. ՀԱ 1893, 43) հյ. պատ և հանել բառերից, իբր «պատի մէջ ծակ»։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] pittāhōn «բացում»։

• ԳՒՌ.-Մշ. պադոհան, Մկ. պmտուխան. Վն. պատխան, Տիգ. բըդmհmն, Սվեդ. բm-դիհուն (փոքրը՝ բmդmհնէօգ), Զթ. բmդիւ-հիւն, Խրբ. բադիֆօն, Երև. պըդրհան, Գոր. Ղրբ. պտռհան, Ագլ. պտօ՜րհան, բոլորն էլ «պատի մէջ դարան», իսկ Հճ. բահադէն «լուսամուտ, պատուհան, fenêtre»։

• ՓՈԽ.-Վրազ. მატოანი պատոանի «պա-ռահան. ւուսամուտ, окно» Չուբինով 1008։

NBHL (15)

θυρίς, θυρίδος fenestra. Ծակ որմոյ տան առ ի կողմանէ կամ ի վերուստ՝ ի պէտս անցից լուսոյ եւ հողմոյ. լուսամուտ. լուսանցոյց. (պ. պատիուն, պատխէն. որպէս թէ հողմացոյց. եւ յն. թիռի՛ս, որպէս դռնակ).

Եբաց նոյ զպատուհան տապանին։ Կարկառաւ ընդ պատուհանն, եւ ետես զիսահակ։ Կախեաց զնոսա չուանաւ ընդ պատուհանն։ Կապեսցես զպատուհանէդ ։ ըստ օրինակի պատուհանիցն եւ կամարացն առաջնոցեն։ Ձգեաց զձեռն իւր ընդ պատուհանն (ա՛յլ ձ. յառեաց զձեռն իւր ընդ ծակոյն. յն. եւս՝ ծակ)։ Պատուհանք բացան երկնից։ Բացից զպատուհանս երկնից. (իմա՛ ըստ եբր. եւ յն. սահանք) Եւն։

Պատուհանք մահու ի բարձանց ի ձեռն. հրեշտակին բացան ի վերայ բանակի նոցա։ Բանին պատուհանք երկնից (ի գալստեան երկնաւոր դատաւորին). (Գէ. ես.։)

Եղիցին իբրեւ զծուխ ի պատուհանից. (Ովս. ՟Ծ՟Գ. 3.) (իբր ի ծխնելուզաց )։

Ի պատուհանսն (աշտարակին) դնելով ակունս լուսատու. (Պտմ. վր.։)

Որպէս ցուցանիցէ լոյս ընդ նեղ ծակ պատուհանից զնչանակ իւրոյ նշուլիցն. (Վեցօր. ՟Ը։)

լոյսանցոյց պատուհանովք. (Ասող. ՟Գ. 47։)

Եւ մահ ընդ պատուհանս ձեր. (Երեմ. ՟Թ. 21։)

Մարմնոյ պատուհանիցն նմանեցին մի ըստ միոջէն մասունք զգայութեանցն. քանզի ի ձեռն սոցա իբրու ընդ պատուհանն մտանէ ի մի միտսն հասումն ըմբռնման զգալեացն. եւ դարձեալ միտքն յառեալ կարկառին ի ձեռն նոցա, եւ այլն. (Փիլ. լին. ՟Բ. 34 ։)

մարմինս մեր տուն է առակաւ, եւ պատուհանք ՝ զգայարանքս։ Ի զգայարանաց մերոց իբրեւ ի պատուհանից ելանեն գողք եւ կողոպտեն զմեզ. (Եւագր. ՟Լ՟Ա։ Վրք. հց. ՟Ծ՟Բ։)

Թէ զաչացս պատուհանս ստուերացուսցես։ Տեսցեն պատուհանք աչացս իմաստից. (Նար. ՟Ծ՟Բ. ՟Ի՟Ե։)

ՊԱՏՈՒՀԱՆ, հանք. որպէս պահարան. խորշ, ծակ ի մեջ որմոյ.

Էարկ զոսկին ի զամբիլն, եւ եգ զնա ի պատուհան եկեղեցւոյն։ Դու եւս ե՛ղբայր լցեր զպատուհանս քո թղթովք։ (Վրք.հց. ՟Է. ՟Ծ՟Ա։)

Ոմանք յորմ եկեղեցւոյն պատուհանս գործեալ՝ դնէին զիւրաքանչիւր սուրբս ի ներքս յորմս եկեղեցւոյն. (Ուռպ.։)

զսուրբ գլուխն եդին ի պահուհանի միում. (Հ. օգոստ. ՟Ժ՟Ա.։ 5)


Պատուհաս, ից

s.

punishment, chastisement, pain, correction;
scourge, revenge;
threat, threatening tone;
reprimand, reproach, rebuke;
պատիժ —ի, severe punishment;
— մահու, sentence or punishment of death, capital punishment;
տեղի —ի, exile;
ազգի մարդկան, the scourge of human kind;
— կապել ի վերայ, to inflict a punishment;
կրել խիստ —, to be severely punished;
առնել —, to threaten.

Etymologies (6)

• , ի հլ. «պատիժ, սաստ. ւան-դիմանութիւն. 2. պատժի արժանի գործ, յանցանք» ՍԳր. Ոսկ. մ. ա. 17 և եփես. որից պատուհասել ՍԳր. Եփր. ծն. Ոսկ. յհ. և բ. կոր. պատուհասակոծ ՍԳր. Ոսկ. մտթ. և յհ. Սեբեր. Ագաթ. պատուհասագոյն Պսկ. բ. կոր. անպատուհաս Կոչ. ժանտապատու-հաս Փիլ. լիւս. ևն։

• = Պհլ. [other alphabet] ︎ pātūfrās «չար հա-տուռումն, պատիժ» բառից. այս ձևը, որ հա-յերէնի համար յարմարագոյնն է, ունի Sa-lemann ЗAH 8 (1908), 108. այլուր գըտ-նում ենք սովորաբար [arabic word] pātfrās, որ Nyberg, Hilfsbuch d. Pehlevi 1, 52 կարդում է pā̄tifrās։ Սրա միւս իրանեան ձևերն են մանիք. պհլ. p'dyfr'h, հարաւ-արևմ. պհլ. h'tfr'' (=pātfrāh), պազ. ba-dafrāh, որ bādāfarā, bādāfarāh, bā-dafrāh. bādāfarās (ուղղելի pādafrāh) «հա-տուցումն չար գործոց, պատիժ» (Horn § 154), զնդ. ❇ paitifrasa։ «հարցաքննութիւն, պատիժ», հպրս. *nāti. frāϑa-։ Այս բոլորը կազմուած է pat-, paiti-նախդիրով pares<հնխ. prek'->հյ. հարց արմատից, որ այստեղ դատական հարցա-քննութեան նշանակութեամբ է առնուած. հմմտ. նոյն արմատից հպրս. avam ufras-tam aprsam «պատժեցի, լաւ պատժեցի». զնդ. frašna-«դատարանով լուծելու հարց», սոգդ. Br's կամ Br''s (=frās) «պատիժ», քուչ. prekse «դատաւոր» ևն։ Հայերէնի մէ։ պհլ. fr դարձած է մր (հմմտ. աւրհնել, հբա-պարակ) և յետոյ ր ընկած է։-Հիւբշ. 226։

• ՆՀԲ «պատեալ և ի վերայ հասեալ»։ Ուղիղ մեկնեց նախ Մառ ЗВО 5 (1892). 320, որ համեմատում է պհլ. pāda-trās ձևի հետ։ Թիրեաքեան, Պատկ.

• աշխ. գրակ. 207 պրս. ︎ pādāš կամ [arabic word] pādāšt «բարի հատու-ցումն»։ Հիւնք. պրս. պատաֆէրաշ։-Muller WZKM 8, 283, թրգմ. ՀԱ 1894, 294 դնում է պհլ. pātfrās ձևից փռխառ-եալ։ Հիւբշ. վարանում է ձայնական տարբերութեան պատճառով, որ հար-թում է Meillet, Esquisse 13, MSL 17, 243 և 18, 316։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Տփ. պատուհաս, Մշ. Շմ. պադուհաս, Մրղ. Սլմ. Վն. պատուխաս, Մկ. պmտուխաս, Ննխ. բադուհաս, Զթ. բադու-հօս, բադոմոս, Սվեդ. բmդիհուս, Գոր. Ղրթ. պտըհաս.-իսկ Ատն. բառը բադուաս կամ բադահաս ձևով գործածւում է «տգեղ, տձև մարդ» նշանակութեամբ։

• ՓՈԽ.-Սղերդի արաբախօս քրիստոնեա-ներն ունին patixas «պատուհաս» (Բիւր. 1899, 116)։

NBHL (11)

τιμωρία, δίκη punitio, mulcta, supplicium, poena, ultio. Պատիժ (որպէս պատեալ եւ ի վերայ հասեալ). տանջանք. վրէժ արդարութեան. գաղեպ.

Զպատուհաս երկոցունց (այսինքն այ եւ թագաւորի) ո՞վ ծանիցէ։ Մատիր անձամբ անձին արա՛ դու քեզ սիոն պատուհաս. (Առակ. ՟Ի՟Գ. 22։ Երեմ. ՟Լ՟Ա. 21։)

Խնդրէին յինկն՝ առնել նմա պատուհաս. (Գծ. ՟Ի՟Ե. 15։)

Թերեւս հատուցանելով զայս ինչ պատուհաս՝ ողջախոհ լինիցի. ո՛չ վասն չարի լինիցի պատուհաս այլ՝ կա՛մ լաւագոյն, եւ կամնուզ չարագոյ գործիցէ. (Պղատ. օրին. ՟Թ։)

Զի ընդ երթալն իսկ ոչ ժամանէ ի տեղի պատուհասին իւրոյ։ Ցայդ վայր եղեւ հրաման պատուհասիդ ձերոյ . եւ ի վերայ դորին պատուհասի երթալ ձեզ յասորեստան. (Եղիշ. ՟Ը։)

Ապրեսցո զմեզ յամենայն պահուհասից. (Ճշ.։)

Յառաջեն շնորքն Աստուծոյ խան զպատուհանս. որպէս եւ եգիպտոսի լիութիւն քան զպաատուհանս սովն (իմա՛ սովոյն, կամ սով պատուհասական) (Վրդն. ծն.։)

Լաւ է լսել զպատուհաս իմաստնոյ, քան լսել մարդոյ զերգս անմտաց (այլ ձ. զպառնալիս իմաստանայ)։ Զի եթէ առ խրատու պատուհասի կենդանի տէր մեր նռ փոքր մի ինչ բարկացեալ իցէ, դարձեալ հաճեսցի ողորմութեամբ ընդ ցառայս իւր։ Շատ է այնպիսւոյն պատուհանսն այն՝ որ ի բազմաց անտի է. (Ժող. ՟Է. 6։ ՟Բ. Մակ. ՟Է. 32։ ՟Բ. Կոր. ՟Բ. 6)

Տնանկն ոչ հանդարտէ պատուհասի։ Ո՛չ ինչ է պակաս պատուհաս թագաւորի ի ցասմանէ առիւծու։ Եւ դուք տեա՛րք զնոյն առնիջիք առ նոսա, ներելով առնել զպատուհասն. (Առակ. ՟Ծ՟Գ. 8։ եւ ՟Ի. 2։ Եփես. ՟Ղ. 90։)

ՊԱՏՈՒՀԱՍ. ἕγκλημα crimen. գործարժանի պատժոյ կամ պատուհասի. յանցանք. ոճիր.

այնպէս զնա ի բազում պատուհասից ապրեցուցանիցես։ Ոչ անպարաջանայ զանձն երեւեցուցանել, այլ զի չկարիցէ զովօղս իւոյ պատուհասիցն գտանել. (Ոսկ. մ. ՟Ա. 17։ եւ Ոսկ. եփես. ՟Ղ։)


Պատուհասագոյն

adj.

very threatening, reproachful or scolding;
severe, punishing, chastising;
vendicative, cruel.

NBHL (1)

Պատուհասագոյն բանիւ ի դիմի հարկանի սուտ առաքելոցն։ Պատուհասագոյն բանից սկիզբն արարեալ՝ զսուտ առաքեալսն ի ներքս արկանէ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Պատուհասալից

cf. Պատուհասագոյն.

NBHL (2)

Լի պատուհասիւք. ահարկու.

լուեալ զայս ամենայն խօսս սպառնալիցս, եւ զբանս պատուհասալիցս. (Փարպ.։)


Պատուհասական, ի, աց

cf. Պատուհասագոյն.

NBHL (4)

τιμωριτικός pertinens vel tendens ad mulctam, vindictam, incrudelis. Որ ինչ անկ է պատուհասի, այսինքն պատժոյ եւ սպառնալեաց. պատուհասօղ վրէժխնդիր. գին. անխնայ.

Բարձեր զպատիժ պատուհասական. (Գանձ.։)

Եւ է գործ բարկացողին՝ գոլն տանջանական եւ պատուհասական։ Է առաքինութեան յատուկ՝ ոչ տանջանական գոլն եւ ոչ պատուհասական, այլ հանդարտ եւ հեշտական եւ ներողական. (Արիստ. առաք.։)

Որոշական է, որ եւ պտուհասական. որպէս եւ դաւիթ որոշէ պատուհասիւ զչասն. (Ոսկիփոր.։)


Պատուհասակիր լինիմ

sv.

to be punished, to bear the punishment.

NBHL (2)

ՊԱՏՈՒՀԱՍԱԿԻՐ ԼԻՆԵԼ. Կրել կամ ընդունել զպատուհաս. պատուհասիլ. պատժիլ.

Ի ժամանակին՝ յորում պատուհասկիրն եղանիւր մարդն, երադարձուցանէ զերկիր յառաջին կարգս. (Մամբր.։)


Պատուհասակից լինիմ

sv.

to be chastised together.

NBHL (2)

ՊԱՏՈՒՀԱՍԱԿԻՑ ԼԻՆԵԼ. Կրել զնոյն պատուհաս. պատժակից լինել.

Եթէ վայրի պատուհասակիցք նոցա եղալք՝ ի պատուհասէս առ ձեզ հային. (Լմբ. յովէլ.։)


Պատուհասակոծ առնեմ

sv.

to punish, to chastise, to condemn to punishment;
to load with reproaches, to scold, to threaten, to speak in a threatening tone.


Պատուհասակոծ լինիմ

sv.

to be punished, chastised;
to be scolded, threatened.


Պատուհասակոծս արձակեմ

sv.

to crush with reproaches and threats.


Պատուհասեմ, եցի

va.

to punish, to chastise, to correct;
to avenge;
to scold, to chide, to reproach, to reprimand;
to threaten.

NBHL (6)

τιμωρέω punio, ulciscor. Պատուհաս ի վերայ ածել. պատժել. տանջել.

Տուեալ քեզ իշխանութիւն պատուհասել եւ խոշտանգել. (՟Ա. Եզր. ՟Ը. 27։)

Զդաստիրակն ջնեալ պատուհասէր։ (հեղի) չարիք ո՛չ զիւրս խրատելով որդիս ... ընդ գոց եւ պատուհասեալ զրտւեցաւ ի կենցաղս. (Պիտ.։)

Մի լինիք իբրեւ զհարս ձեր, զորս պատուհասէին մարգարեքն առաջինք՝ եւ ասէին։ Պատուհասել սկսաւ զնոսա եւ ասէ. (իբր ոչ գիտէք, եւ այլն։ Զծերն մի՛ պատուհսեսցէս, այլ մխիթարեսջիր իբրեւ զհարս. Զաք. ՟Ա. 4։ ՟Բ. Մակ. ՟Բ. 7։ ՟Ա. Տիմ. ՟Բ. 1։)

սկսաւ նախ հայր նորա սաստիւ պատուհասել զնա. (Եփր. ծն.։)

Ոչ ուժգնագոյնս զնոսա պատուհասեաց։ Պատուհասելով զնոսա ասէր՝ թէ յիւրսն եկն, եւ իւրքն զնա ոչ ընկալան։ Չպատուհասել զյանցաւորն՝ մեծ վնաս է վարդապետին եւ աշակերտին. (Ոսկ. յհ. եւ Ոսկ. ՟բ. կոր.։)


Պատուհասիչ, չի, չաց

s.

punisher, avenger.

NBHL (2)

εὕθυνος qui rationes et poenas exigit, censor. Որ համար պահանջէ, եւ պատուհասէ.

Յաղագս պատուհասչաց։ Պատուհասիչ ոմն։ Զպատուհասիչս ոմանս։ պարտ է ամենայն պատուհասչաց՝ սքանչելիս ըստ ամենայն առաքինութենե գոլ. (Պղատ. օրին. ՟Ծ՟Դ։)


Պատուհասողական, ի, աց

adj.

invective, reprehensive.

NBHL (1)

Այլ զի վերծողական, եւ ոչ սոսկ պատուհասողական էր եղեալն առ նա, լուայ ասէ, եւ այլն. (Ոսկ. գծ.։)


Պարահանդէս, դիսի

s.

ball.


Definitions containing the research հ : 10000 Results

Անփոփոխելի, լւոյ, լեաց

adj.

cf. Անփոփոխ.

NBHL (2)

Անփոփոխելի կարգ, կամ գիտութիւն. (Պիտ.։ Սահմ. ՟Ժ՟Բ։)

Բախտի եւ ճակատագրութեան եւ հարկի անփոփոխելւոյ զամենայն ինչ վարկանէին. (Փիլ. նախերգ.։)


Անփոփոխութիւն, ութեան

s.

immutability, invariableness, constancy.

NBHL (2)

ἁμεταβλησία, τὸ ἅτρεπτον, ἁπαραλλαξία. immutabilitas, constantia. Անփոփոխն գոլ. անայլայլութիւն. անյեղութիւն. հաստատութիւն. եւ Նոյնութիւն.

Զմիաւորութիւնն յայտ առնէր, եւ զանփոփոխութիւն հրամանացն (ընդ հօր)։ Ի ձեռն ամենայնի ցուցանէ զանփոփոխութիւն էութեանն (ընդ հօր). (Ոսկ. յհ. ՟Ա. 38։ ՟Բ. 23։)


Անփտութիւն, ութեան

s.

want of rottenness, incorruptibility.

NBHL (1)

Վէմ յաղագս հաստատութեանն, եւ անշարժութեանն, եւ անփտութեանն. (Տօնակ.։)


Անփրկանաւոր

adj.

that cannot be ransomed or redeemed.


Անքակ

adj. adv.

indestructible, indissoluble;
insoluble;
inherent;
indissolubly.

NBHL (2)

ἁδιάλυτος, ἁδιάστατος, ἅτμητος. indissolubilis, individuus, inseparabilis. Որ ոչ քակի. անլուծանելի. անբաժանելի. անհատ, եւ անընդհատ. սէօքիւլմէզ, այրըլմազ, քէսիլմէզ.

cf. ԱՆՔԱԿԱԲԱՐ. ἁδιαλύτως. indissolubiliter. Առանց քակելոյ եւ զատանելոյ. անլուծանելի օրինակաւ. անբաժանաբար. եւ Անյողդողդ. հաստատուն.


Անքակութիւն, ութեան

s.

indissolubility.

NBHL (3)

Անքակութիւն արասցէ ի մի հաւատս։ Խառնեցան անքակութեամբ յաստուածութիւն անդր. (Ագաթ.։)

Զայս ուխտ եդեալ անքակութեամբ ընդ աստուծոյ։ Անքակութեամբ ունել զմիաբանութիւն։ Հանեալ անկանի (այսինքն հիւսի սիրով) անքակութեամբ ընդ զուգակցին. (Եղիշ. ՟Բ. ՟Գ. եւ Եղիշ. յես.։)

Անքակութեամբ ընդ նմա բերելով յուխտ միաբանական սիրոյ. հ. կթ.։)


Անքաղաք

adj.

without a city or country.

NBHL (2)

Անքաղա՞քս զնոսա ասասցուք, եթէ աշխարհի քաղաքացիս. (Բրս. ՟խ. մկ.։)

Անգեօղք եւ անքաղաք ընդ ամենայն աշխարհ շրջին. (Ոսկ. ես.։)


Անքանակ

adj.

without measure or quantity.

NBHL (3)

ԱՆՔԱՆ եւ ԱՆՔԱՆԱԿ Ոյր չիք քանակ. եւ Անչափ. անսահման. որ չիչափուիր, չափի տակ չինկնար. եւ չափէ դուրս.

Անքան եւ անսահման, տէր ամենայն եզրականին. (Մագ. ոտ.։)

Ոչ սահմանէ զզենումն, այլ թէ զենէ՛ք, եւ միշտ անքանակ. (Լմբ. պտրգ.) այսինքն անհատաբար։ Ասի եւ դիմաց երկնից ըստ ահաւոր մեծութեանն.


Անքասքնելի, լւոյ, լեաց

adj.

intrepid, fearless, bold.

NBHL (2)

Որ ոչ քասքնի. անվախ. աներկիւղ. յանդուգն. ժպիրհ.

Անքասքնելի բարուք առընկեցեալ զամենայն, արբոյց փոխանակ կենսականի զմահաշունչն դեղ. (Պիտ.։)


Անքատանամ, ացայ

vn.

to be indigent, to be poor.

NBHL (2)

Մրջիւն ի բաց մերժելով զսով՝ ցորեանս եւ գարիս ընդ երկու հատանէ, զի մի՛ բուսեալք՝ անքատասցի կերակրոյ. (Փիլ. լիւս.։)

Անքատացեալք հարկաւորացն՝ սովով ծնկին. (Պիտ.։)


Անքատիմ, եցայ

vn.

cf. Անքատանամ.

NBHL (2)

Մրջիւն ի բաց մերժելով զսով՝ ցորեանս եւ գարիս ընդ երկու հատանէ, զի մի՛ բուսեալք՝ անքատասցի կերակրոյ. (Փիլ. լիւս.։)

Անքատացեալք հարկաւորացն՝ սովով ծնկին. (Պիտ.։)


Անքաւելի, լւոյ, լեաց

adj.

inexpiable, irremis sible, unpardonable.

NBHL (1)

Անքաւելի կորստեամբ պարտեաց։ Յանքաւելեաց պարտեաց։ Զառ ի քեզ հայհոյութիւնն անքաւելի՛ քարոզեաց. (Նար. ՟Գ. ՟Ժ՟Ա. ՟Լ՟Գ։)


Անքէն

adj.

void of malice, not vindictive.

NBHL (1)

Որ ոչ պահէ քէն. որ եւ ԱՆՔԻՆԱՀԱՆ. անոխակալ. անյիշաչար. ներող. քին սագլամազ, զարէզ, դութմազ.


Անքթթելի, լւոյ, լեաց

adj. adv.

that does not wink the eye;
without winking, with fixed eyes.

NBHL (6)

ԱՆՔԹԹԵԼԻ ԱՆՔԹԻԹ Որ ոչ քթթէ. ուր չիցէ թօթափումն կամ թարթափ աչաց. անշարժ հայեցիւք. դէպուղիղ նկատօղ.

Այսպիսի գեղեցկութեան դիր՝ անքթթելի իմն գոգցես ի բարձրավանդակ թագաւորանիստն զհայեցուածսն ունի. (Խոր. ՟Բ. 39։)

Զհոգւոյ ակն անքթթելի յաստուած կառուցեալ. (Սարկ. լուս.։)

Ո՛չ զինուորականս զանգիտողս մահկանացուս, այլ քերոբէական անքթթելի անմահական գումարտակս. (Նանայ. վերջաբ.։)

Անքթիթ իմն ակամբ, եւ մեծաւ զգուշութեամբ. հ. կթ.։)

Անքթիթ հայելի է. (Եօթնագր.։)


Անքթիթ

cf. Անքթթելի.

NBHL (7)

ԱՆՔԹԹԵԼԻ ԱՆՔԹԻԹ Որ ոչ քթթէ. ուր չիցէ թօթափումն կամ թարթափ աչաց. անշարժ հայեցիւք. դէպուղիղ նկատօղ.

Այսպիսի գեղեցկութեան դիր՝ անքթթելի իմն գոգցես ի բարձրավանդակ թագաւորանիստն զհայեցուածսն ունի. (Խոր. ՟Բ. 39։)

Զհոգւոյ ակն անքթթելի յաստուած կառուցեալ. (Սարկ. լուս.։)

Ո՛չ զինուորականս զանգիտողս մահկանացուս, այլ քերոբէական անքթթելի անմահական գումարտակս. (Նանայ. վերջաբ.։)

Անքթիթ իմն ակամբ, եւ մեծաւ զգուշութեամբ. հ. կթ.։)

Անքթիթ հայելի է. (Եօթնագր.։)

Եւ նա հայէր ընդ երկինս անքթիթ աչօք՝ լի զուարթութեամբ. (Պտմ. վր.։)


Անքնին

adj.

inscrutable, impenetrable, hidden, secret.

NBHL (4)

որ եւ գրի ԱՆՔՆՆԻՆ. ἁνεξιχνίαστος. investigabiis, inscrutabilis. Անքննելի. որ ոչ քննի. անհետազօտելի. գաղտնի յոյժ.

Զի՞ քննես զանքննինդ. (Ոսկ. յհ. ՟Ա. 5։)

ՅԱՆՔՆԻՆՍ ԱՆԿԱՆԻԼ. Մատնիլ յիրս անհասանելիս. չկարել հասու լինել. միտքը շուարիլ, խելքը չհասնիլ.

իբր Ոչ քննօղ. անխորհուրդ. ἁνεξέταστος. non examinatus.


Անքննելի, լւոյ, լեաց

cf. Անքնին.

NBHL (3)

Որ հասանէ անքննականաց. (Յոբ. ՟Լ՟Բ. 24։)

Ահագին է եւ անքննական. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Անքննելի ծով, կամ հաստատութիւն ծովու, կամ մեծութիւնք. (Արշ.։) (Պիտ.։)


Անքննութիւն, ութեան

s.

inscrutability;
want of examination.

NBHL (6)

Անհակառակութիւն, կամ անհակառակ.

τὸ ἁνεξιχνίαστον. invetigabile esse, inscrutinabilitas. Անքննելի եւ անհետազօտելի գոլն. անհաս խորութիւն եւ գաղտնիք.

Զանբաւութիւն եւ զանքննութիւն ահագին խորոց. (Նար. յովէդ.։)

Եղբարք ասեմ զբովանդակ հայոց զլրումն, առ ի յայտնել ընդ մեզ անկռիւս եւ անքննութիւնս. (Ման. առ գր. տղ.։)

τὸ ἁνεπίσκεπτον. non explorare. Չքննելն. անխորհրդութիւն. աննկատողութիւն.

Զորս հաստատել յանդգնութիւն է, եւ անքննութիւն. (Նիւս. երգ.։)


Անքուն

adj.

awake, wakeful, sleepless, watchful, — լինել, կալ to be awake;
to be wakeful, sleepless.

NBHL (8)

ἁκοίμητος (յորմէ Ակումիտ) ἅγρυπνος, ἅνυπνος. insomnis, non accumbens, non dormiens. Որ ոչ լինի երբէք ի քուն. աննինջ. աննիրհելի. եւ տքուն. տքնօղ. արթուն. մշտազուարթ. զգաստ. անհանգիստ. անխոնջ. քուն չունեցօղ, չքնացօղ. ույումազ. ույգուսուզ.

Տեսանէր զնա ամենատես եւ անքուն ակամբ։ Որ անքուն ակամբ պահես զիսրայէլ. (Ոսկ. յհ. ՟Ա. 20։) (Շար.։)

Եթէ անքուն կարեմք լինել. (Եղիշ. հայր մեր.։)

Ուր հանգեաւ ոտք նորա յետ անքուն աշխատութեանն՝ որ յերկրի. (Լմբ. պտրգ.։)

Երեք նոցա՝ որ խնդրէինն՝ աւուրքն անցին, եւ գիշերք անքունք. (Փիլ. սամփս. (որ հայի եւ ի յաջորդ նշ։))

Որ պահեն զիսրայէլ անքուն. (Շար.։)

Անքուն կատարեալ զկեանս իւր յաշխարհի արթնութեամբ. (Փիլ. լին.։)

Մաշի հանապազ անքուն՝ ի հոգոցն. (Մանդ. ՟Ժ՟Զ։)


Անօգնական, ի, ից, աց

adj.

helpless, succourless.

NBHL (1)

Վա՛յ ինձ անօգնականիս։ Անօգնականաց է տէր օգնական. (Վրք. հց.։)


Անօգուտ

adj. adv.

useless, fruitless, vain, unprofitable;
յ—ս, unprofitably, vainly.

NBHL (4)

ἁνωφελής, ἁνόητος, ἁλυσιτελής, ἁσύμφορος. inutilus, μάταιος vanus. Որ չունի կամ չբերէ ինչ օգուտ. անշահ. անպիտան. անպտուղ. ումպէտ. ընդունայն. ֆաիտէսիզ, մէնֆաաթսըզ.

Մի՛ կարծեր անօգուտ ի ժամանակս ժամանակս գոլ գոռոզութիւն. քանզի եւ ոչ պատուհասն անօգուտ է. (Փիլ. նախ. ՟բ.։)

Անօգուտ զքաջութիւնսն համարիմ. (Եղիշ. ՟Ե։)

Ոչ պարտ է սուտ եւ անօգուտ ցրուել զինչս։ Մինչեւ ցե՞րբ շրջիմք անօգուտս վասն քո. (Վրք. հց. ՟Բ. եւ ՟Ժ՟Դ։)


Անօթի

cf. Նօթի.

NBHL (2)

Ոչ ծանրանայ արբեցութեամբ. զուարթութեամբ եւ անօթի գնայ ընդ այն ճանապարհն. (Ոսկ. ՟ա. թես. ՟Թ։)

Կարօ՞ղ ես երիս աւուրս անօթի կալ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Անօսրագոյն

adj.

more or very thin, very subtile.

NBHL (6)

Գոլորշիք անօսրագոյն, եւ ամենեւին անտես. (Արիստ. աշխարհ։)

Ի ջրոյ սկսանի, որ անօսրագոյն է քան զերկիր, եւ թանձրագոյն քան զհողմ։ Յօդոյն վայելեն զանօսրագոյն։ (Ոսկ. յհ. ՟Ա. 23։ ՟Բ. 16։)

Անօսրագոյն քան զճառեալսն է (հողմ), եւ մօտ յանմարմին. (Կիւրղ. ծն.։)

Նուրբ ձայնիւ վարեսցի իբրեւ անօսրագոյն հաւու. (Ածաբ. ժղ.։)

Ծանուցեալ թէ որքան է քոյդ անօսրագոյն խորհուրդ քան զնորայն։ Անօսրագունիւքն (այսինքն գաղտնագոյն մեղօք) խրատեն յանցանել. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Քան զսարդի ոստայն անօսրագոյն եւ կնատագոյն։ Գութն ընդ բազումս բաժանեալ անօսրագոյն տկարացեալ առ մի մի ի նոցանէ անօսրացեալ հասանէ. (Ոսկ. մ. ՟Թ. 9։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Անօսրաթեւ

adj.

that has light wings.

NBHL (1)

Թռչնոցդ ազգք ... այլեւ յանօսրաթեւացն բազումք. (Սարկ. հանգ.։)


Անօսրամասն

adj.

composed of thin or subtile particles.

NBHL (1)

Անօսրամասն եւ բոցատեսակ գոյացութիւնն՝ յեթերային բնութենէն հրացեալն. (Արիստ. աշխարհ։)


Անօսրանամ, ացայ

vn.

to rarefy;
to become thin;
to be diminished;
to waste;
to become fine or subtile.

NBHL (5)

λεπτύνομαι, attenuor, σπανίζομαι, raresco. Անօսր եւ բարակ լինել. անգայտանալ. նրբիլ. թեթեւանալ. հիւծիլ. տկարանալ. նուազիլ. եւ Նրբամիտ գտանիլ. նօսրանալ, բարկընալ. սէյրէկլենմէք.

Թանձրութիւնս անօսրանայ հարստութեամբ. (Եղիշ. դտ.։)

Անօսրացեալ ի թանձրութենէ՝ հրեղէն նորոգին. (Շ. բարձր.։)

Գութն առ մի մի ի նոցանէ անօսրացեալ հասանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Անօսրացելոցն հոգւով. (Սկեւռ. ես.։)


Անօսրացուցանեմ, ուցի

va.

to rarefy;
to make thin;
to lessen, to diminish, to subtilize.

NBHL (1)

Մաշէ եւ անօսրացուցանէ եւ նրբէ (զմարմինն պահօք). (Ոսկ. ՟ա. տիմ.։)


Անօսրեմ, եցի

va.

cf. Անօսրացուցանեմ.

NBHL (1)

Քուն բազում թանձր առնէ զմիտսն. բայց տքնութիւն անօսրէ զնա. (Վրք. հց. ձ։)


Անօսրութիւն, ութեան

s.

subtilty, thinness.

NBHL (4)

Յանօսրութենէ, եւ ի հոծութենէ շատ ինչ յասացելոցն սովորեաց դէպ լինել. (Փիլ. նխ. ՟բ.։)

Վասն նիւթոյն (մագաղաթի) անօսրութեան, եւ գրոյն գեղեցկութեան. (Ոսկ. յհ. ՟Ա. 51։)

(Շարժումն) անօսրութաեն պահեալ երկրի՝ պատառէ. (Սարկ. շարժ.։)

Յանօսրութենէ բեղեզոյ՝ հոգիական վարուց պարզութենէ։ Տեսողականութիւնն սրբի անօսրութեամբ։ Նայելով ի կամս հոգւոյս՝ ճգնութեանն անօսրութեամբ։ Անօսրութիւն առաքինութեան. (Լմբ. առակ. եւ Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)


Անօրէն, րինի, նաց

adj.

unjust, wicked;
impious;
untoward;
illicit, base;
profane.

NBHL (5)

ἅνομος, παράνομος, ἁθέμητος , δυσεβής, ἅτυπος եւ այլն. iniquus, nefarius, impius, absurdus եւ այլն. Որ չունի կամ չպահէ զօրէնս. որ ոք եւ որ ինչ է արտաքոյ կամ ընդդէմ օրինաց. անձն կամ գործ անիրաւ. ամպարիշտ, ժանտ, անսուրբ, անտեղի. ոչ օրինաւոր. անկարգ. ինսաֆսըզ, ատաչէթսիզ, զալըմ, նահագ.

Եղծանել զանօրէն հրաման թագաւորին։ Զաւակ անօրէն անկողնոց։ Անօրէն գնացիւք. եւ այլն։

Գործ մի անօրէն է։ Անօրէն է բանդ. (Ոսկ. յհ. ՟Ա. 5. 12։)

Անօրէն օրէնք. հ. կթ.։)

Աստուած այսպէս հրամայեաց՝ անօրէն գոլ մերձենալ հրէի առ այլազգի. (Ոսկ. գծ.։)


Անօրէնութիւն, ութեան

s.

iniquity, malice;
impiety.

NBHL (4)

Ամենայն որ զմեղս առնէ, նա եւ զանօրէնութիւնս առնէ. եւ ինքն իսկ մեղքն անօրէնութիւն է. (՟Ա. Յհ. ՟Գ. 4։)

Անօրէնութիւն (ասի), որ կամ խոտեն եւ անարգեն զճշմարիտ օրէնսն, եւ զչարն կամաւ ողջունեն, եւ կամ գոլով ի մեղսն՝ կամօք հեշտացեալ են ի նոյն. (Լմբ. սղ.։)

Անդէն ի տան պահել (զկոյսն յղի) անօրէնութիւն համարէր. այսինքն հակառակ օրինաց ինչ. (Շ. մտթ.։)

Գինի անօրէնութեան. շղթայք անօրէնութեան. հեղեղ անօրէնութեանց. (Ագաթ.։)


Անօրինաբար

adv.

illegally, unjustly.

NBHL (1)

Անօրինաբար սպանանել, կամ խորհել, կամ ունել. (Ոսկ. յհ. ՟Բ. 21։ Աթ. ՟Բ։ Փիլ. նխ. ՟ա.։)


Անօրինակ

adj.

unexampled, unparalleled, unequalled.

NBHL (3)

Ոյր չիք օրինակ կամ նմանն. աննման. անհամեմատ. անզուգական.

Անօրինակդ զօրինակին խորտակեալ զլուծ։ Անօրինակ հարուած, կամ գեղ. (Նար. ՟Ժ՟Գ. եւ ՟Ը. եւ Նար. խչ.։)

Օրինակ անօրինակ ծննդեանն որդւոյ. (Շ. ընդհանր.։)


Անօրինեմ, եցի

vn.

to be iniquitous, to be unjust;
to sin, to transgress.

NBHL (2)

Ի նմին տեղւոջ, ուր զոնիայն անօրինեցին (յն. յոնիայն ամպաշտեցաւ), հրամայեաց զկառափն հարկանել զանօրէն մահապարտին. (՟Բ. Մակ. ՟Դ. 38։)

Զի մի՛ գերեալ քանդեսցի աշխարհս, եւ սուրբ եկեղեցիք անօրինեսցին. այսինքն անօրինաբար աւերեսցին, եւ այլն. (Բուզ. ՟Գ. 11։)


Անօրինիմ, եցայ

vn.

cf. Անօրինեմ.

NBHL (3)

ἁνομέω, παρανομέω. transgredior legem, impie ago. Վարիլ հակառակ օրինաց եւ կանոնաց. անօրէնութիւն գործել. ամպարշտիլ. անիրաւիլ. խոտորիլ յուղղութենէ. յանցանել. զրկանս առնել.

Ասացի անօրինաց, թէ մի՛ անօրինիք։ Անօրինեցաւ ժողովուրդն։ Երկիր անօրինեցաւ բնակչօք իւրովք։ Անօրինիք յամենայն ժողովուրդս զայս։ Ոչ անօրինիմք յօրէնս մեր։ Վասն իւր ի քաղաք անդր անօրինելոյ։ Անօրինել ոք յաստուածեղէն օրէնսն դիւրին մի՛ համարեսցի. եւ այլն։ Չանօրինեցայ. այլ զկաթողիկէ եկեղեցւոյ օրէնքն պատուեցի. (Լմբ. առ լեւոն.։)

Զի ազատեցայց ի մեղացն, զոր ի քեզն անօրինեցայ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Աշակերտաբար

adv.

like a scholar or disciple.

NBHL (1)

Իբրեւ աշակերտ. հլութեամբ. աշկերտի պէս.


Աշակերտակից, կցի, կցաց

s.

fellow-student, companion, school-fellow, comrade.

NBHL (2)

συμμαθητής. condiscipulus, collega. Ընկեր յաշակերտութեան. դասընկեր. հեմշակիրտ. շարիք.

Ասէ թովմաս ցաշակերտակիցսն. հ. ՟Ժ՟Ա. 16։)


Աշակերտանոց, աց

s.

school.

NBHL (4)

Վերակարգելով ի նմա եւս աշակերտանոցս. հ. կթ.։)

Ոչ արժանի համարէր զյամելն յաշակերտանոցին. (ՃՃ.։)

Զմաքսաւոր յաշակերտանոցն շահի. (Ածաբ. պենտեկ.։)

Այսպիսի՛ եղիցուք առ վարդապետութիւնն տեառն, որպէս եւ մանուկն յաշակերտանոցն (յն. յուսմունս). (Բրս. հց.։)


Աշակերտասէր

adj.

that loves his scholar or disciple.

NBHL (1)

Աշակերտասէր վարդապետ. (Կորիւն.։ Ոսկ. յհ. ՟Ա. 3։)


Աշակերտեմ, եցի

va.

to hare in tuition, to teach, to instruct.

NBHL (8)

μαθητέω. doceo, instituo. Առնուլ կամ ձգել յաշակերտութիւն, յուսումն, եւ ի վարդապետութիւն իւր. ուսուցանել. կրթել. Կր. Աշակերտ լինել. հետեւօղ լինել. աշկերտ ընել, ըլլալ. շայիրտ ետինմէք. էօյրէթմէք.

Աշակերտեցէ՛ք զամենայն հեթանոսս։ Որ եւ աշակերտեցաւ իսկ յիսուսի։ Դպիր աշակերտեալ արքայութեան երկնից։ Զի ծանիցես զբանիցն՝ որոց աշակերտեցար՝ զճշմարտութիւնն։ Էր կին ոմն աշակերտեալ (յն. աշակերտուհի). եւ այլն։

Զաշխարհս ամենայն աշակերտեցին. (Նար. առաք.։)

Աշակերտեալ էր մեծին ներսեսի. հ. կթ.։)

Իբրու ընդ հմուտ վարժողաւ աշակերտին. (Պիտ.։) որ հայի եւ ի յաջորդ նշ։

իբր հսրկ. ըստ յն. ոճոյ. որ եւ ասի Վարդապետիլ. վարժիլ. ուսանել. սորվիլ. էօյրէնմէք.

Հրեղէն լեզուօքն զառ ի քեզ հաւատսն աշակերտեցաք. (Ճշ. հին.։)

Զկրօնից ուղղութիւն ի բաց խզեալ, զոր ի հարցն մերոց ուղղափառաց աշակերտեալ էին կողմանքն այնոքիկ. հ. կթ.։)


Աշակերտութիւն, ութեան

s.

pupillage;
apprenticeship.

NBHL (5)

παιδεία, παίδευσις. discipulatus, disciplina, institutio. Աշակերտիլն. ուսումն. հետեւողութիւն. աշկերտութիւն. շակիրտլիք. շակիրտանէ.

Ո՞ր լեզու որում դասու հասցէ յաշակերտութիւն. (Եղիշ. ՟Բ։)

Յամօթ լիցի ժողովուրդն ուրացող յանկարծակի աշակերտութեամբն (զաքէի). զի երէկ մաքսաւոր, եւ այսօր աշակերտ. (Եփր. համաբ.։)

Տե՛ս դու զխոնարհութիւն առաքելոյն, զի յաշակերտութենէ անտի իւրմէ խնդրէր աղօթս առնել նմա. (Եփր. կողոս.։)

Բաբգէն ի նորին աշակերտութենէ. հ. կթ.։)


Աշակերտօրէն

adv.

cf. Աշակերտաբար.

NBHL (1)

Ի յառաջնոցն անտի ընդունել զիմաստութեան հեղումն աշակերտօրէն վարժիւք. (Շ. հրեշտ.։)


Աշխատաժիր

adj.

active, diligent.

NBHL (1)

Փոյթ աշխատաժիր կրօնից. (Յիշատ. ոսկ. յհ.։)


Աշխատախոնջ

cf. Աշխատաժիր.

NBHL (1)

Փոյթ աշխատաժիր կրօնից. (Յիշատ. ոսկ. յհ.։)


Աշխատանք

s.

cf. Աշխատութիւն.

NBHL (3)

Երկք աշխատանաց. հ. կթ.։)

Չի՛ք նմա այնուհետեւ այլ աշխատանք. (Լմբ. սղ.։)

Որք պահիցեն մինչեւ ցերեկոյ, եւ ճաշակելն ոչ յագին, աշխատանք է. (Վրք. հց. ՟Ե։)


Աշխատասէր

cf. Աշխատաջան.

NBHL (1)

Ի նորին աշխատասէր ոտիցն երկուս աղբիւրս անուշահոտ մեռոնի ելանէր. (Կլիմաք.։)


Աշխատասիրաբար

adv.

diligently, carefully.

NBHL (2)

Աշխատասիրաբար կրթական ջանիւ զինքն զինէր. հ. կթ.։)

Զի եւ ոչ բնութիւնս մեք զբազում արուեստն միանգամայն ուղղել կարող է, եւ զմին աշխատասիրաբար կատարէ. (Բրս. հց. ՟Լ՟Դ։)


Աշխատասիրութիւն, ութեան

s.

diligent labour, elaborate study, industry;
work, production.

NBHL (1)

Ոչ եթէ միայն զաշխատասիրութիւնն աստ ցուցանէ, այլեւ զանհպարտութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 30։)


Աշխատեմ, եցի

va.

to fatigue, to trouble, to incommode, to disquiet, to disturb.

NBHL (4)

Զձեզ ինչ ամենեւին այդ հով մի՛ աշխատեսցէ։ Նեղեալ աշխատեաց զմեզ ապստամբն վահան. (Փարպ.։)

Անիմաստ բժիշկք աշխատեն զհիւանդն. (Մխ. երեմ.։)

Ոչ աշխատեն զտէր տանն. (Վրք. հց. ՟Զ.)

Աշխատել զմարմինս. (Պիտ.։ Վրք. հց. ձ։)


Աշխատեցուցանեմ, ուցի

va.

cf. Աշխատեմ.

NBHL (1)

Մի՛ աշխատեցուցից զնա. (Վրք. հց. ՟Ժ՟Ը։)