Your research : 1059 Results for միայն

Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

• նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Վար

s. prep. adj.

tillage, ploughing, tilth, husbandry;
ploughed land;
culture;
use, employment;
down, below;
common;
—ս վարել, հարկանել, ցելուլ, կակղել, to plough, to furrow, to dig, to cultivate land;
ի — առնուլ, արկանել, to use, to make use of, to practise, to exercise;
ի — երկոց մտանել, to apply oneself to work, to labour;
ի — տալ, to lend, to loan.

• «հողը հերկելը, վարուցան կամ հեր-կած հող» Ծն. խե. 6. Ագաթ. Պսկ. ես. և մ. Վեցօր. «գործածութիւն, կիրառութիւն» Փիլ, Լմբ. (մանաւանդ ոճերի մէջ՝ ի վար արկա-նել, ի վար առնուլ, ի վար տալ «գործածել» Պիտ. Փիլ. Նիւս. կազմ.), «կեանքի ընթացքը, կեանք» (ու հլ. և միայն անեզաբար) Յոբ. է. I. Ա. պետ. բ. 12. Ոսկ. մ. բ. II. Եւս. պտմ. որից վարել «հերկել, մշակել» ՍԳր. Ագաթ. «քշել, տանիլ» ՍԳր. «ուղղել, ղեկա-վարել, գործը առաջ տանիլ» ՍԳր. Եզն. «ապ-րիլ, կեանք անց կացնել». Ա. կոր. է. 31. Ա. տիմ. բ. 3. «գործածել, հետը այնպէս շար-ժիլ» Եւս. քր. «վռնտել, դուրս քշել» Տաթն. ամ. 424. վարելիք «ձիու սանձը» Ոսկ. եբր. 564. վարիչ ՍԳր. Վեցօր. Եզն. Եւս. քր. վար-չաւոր Ոսկ. բ. կոր. ժէ. վարչապետ (նոր բառ). վարուն «բանուկ ճանապարհ» Առակ ժե. 20. վարոց Սոկր. Յհ. կթ. վարոցաւոր Ոսկ. մ. ա. 23. գ. 13. խաչագլուխ վարոց «եկեղեցական մի սպաս» Օրբել. հրտր. Էմ. էջ 81. վարոցել «ծեծել» (չունի ՆՀԲ) Վրք. և վկ. Բ. 313. վարոտել «բոլորն էլ քշել» (նո-րագիւտ բառ) Սիւն. քեր. 213. վարնորդ «վարուցանք անող» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 234. կառավար ՍԳր. Եզն. Ոսկ. փիլիպ. բըո-նավարել Ագաթ. գերեվար ՍԳր. գիշերավար ՍԳր. Կոչ. գործավար ՍԳր. զօրավար ՍԳր. ժողովրդավար Կոչ. ամբոխավարութիւն (նոր բառ). իշավար Ոսկ. Վեցօր. խառնա-վար Կոչ. 415. խոշորավար Եւագր. մարոա-վար «մարդածախ» Եզեկ. լզ. 13, 14. Եփր. յես. ևն ևն։ Բոլորի հիմնական նշանաևու-թիւնն է «քշել»։ Իմաստների զարգացման համար հմմտ. լտ. colo «մշակել. 2. ապրիլ» (ինչ. colere agros հող մշակել, colere vi-tam կեանք վարել, ապրիլ), թրք. surmek «քշել. 2. մղել. 3. դուրս վտարել. 4. աքսո-րել. 5. հերկել, հող վարել. 6. տևել. 7. բուսնիլ, աճիլ» (որից surgún աքսորեալ, suru հօտ, surúnmek թշուառ կեանք վարել, suruǰi ձիապան, surtúk դատարկաշրջիկ ömr surmek լաւ կեանք վարել, լաւ ապրիլ։ = Իրան. vaδ-«վարել, քշել» ձևից, որ թէև յետոյ կորած է, բայց կայ զնդ. vāδayeiti «վարել, քաշել, քաշ տալ»։ Պատկանում է


Երկու, կուց, կոքումբք, երկուք

adj. adv.

two;
pair;
second;
besides, moreover.

• (անեզական. հյց. երկուս, սեռ. տրակ. երկուց, գրծ. երկուք) «2» ՍԳր. Եւս քր. Եփր. ել. Ոսկ. ա. տիմ., որից՝ երկուϑ-րեայ «երկու օրուայ» Եփր. պհ., երկուորիք ՍԳր. Եւս. քր., երկուօրեակ Յհ. ժա. ի. իա., երկուանք «կասկած» Ոսկ. յհ. ա. 34, ընդ եր-կուիլ Պղատ. օրին., յերկուանալ Գ. մակ. ե. 23. Մտթ. իը. 17. Կոչ. Եզն., յերկուական «կասկածելի» Եզն., յերկուումն «կասկած» Փիլ., երկուաւոր «երկուսից բաղկա-ցած» Լծ. պրպմ. 788 ևն.-երևան է գալիս նաև հետևյալ ձևերով.-2. Շրնո-որից՝ երկոտասան «տասներկու» ՍԳր., երկոքին կամ երկոքեան ՍԳր. (հյց. երկոսին, բայց սրա դէմ Սիր. խ. 20, 21 եր-կուսին), երկոտասնեակ «դուժին» (նոր բառ).-3. ⦿րկի-. այս ձևը յայտնապէս երե-ւան է գալիս երկեամ «երկու տարի» ՍԳր. Ոսկ. մ. բ. 8. Եւս. քր., երկերիւր «երկու հա-բիւր» ՍԳր. Եղիշ., երկեակ Փիլ. Յհ. իմ. երև., երկևան «երկբայանք» Ոսկ. մ. և Եփես. Սե-բեր. բառերի մէջ, որոնք գալիս են նախաւսր *երկի-ամ, *երկի-հարիւր, *երկի-ակ. *երկի-հաւան ձևերից։ Անկախ և առանձին գործա-ծուած գտնում եմ մէկ անգամ Ոսկ. փիլ. 347 «Մի՛ միայն մի օր և մի՛ զերկի կամ զերիր, այլ զամենայն ժամանակս». բայց այլուր նոյնը երկտի. ինչ. Ոսկ. փիլիպ. 380, 439 Կող., 537. Եփես. 813, 895, որոնց վրայ տե՛ս տի (ըստ այսմ ուղղել երկտի).-4. ⦿րկ-, որից՝ երկարմատեան Եզն., երկդիմի Ղևտ. ժթ. 19. Եւս. քր., երկապաշտ Ոսկ., երկա-կեաց «երկակենցաղ» Եւս. քր. Ա. 21 (հմմտ. ՀԱ, 1905, 17 և 1914, 122), երկբան Ագաթ. Եւագր., երկմտութիւն ՍԳր. Եզն. Եւս. պտմ., երկիցս ՍԳր., երկրորդ ՍԳր. Եզն., երկա-տեսակել «երկու տեսակի վերածել» Պրպմ. 299ա, երկագոյ «երկու տեսակ գոյացութիւն ունեցող» Լծ. պրպմ. 537.-նոր գրականում՝ երկանիւ, երկաստիճան, երկբարբառալին, երկդասեան, երկդիմութիւն, երկզուգաթի, երկընտրանք, երկլեզուեան, երկկայմ, երկ-հատոր, երկհարիւրամեակ, երկյարկանը, երկսապատ, երկտող, երկտողիկ ևն։ Կայ նաև առանձին երկ «երկու» Մագ., որից երկիր «երկրորդ» Փիլ. Լին. Թր. քեր.։ Վերի բառե-ռեզ ոմանք կարող են յառաջացած լինել եր-կի-ձևից. յատկապէս բաղաձայնով սկսող բառերի բարդութեան մէջ. օր. երկբան<*եր-կիբան? Բայց ա-ով սկսվող բառերի, ինչպէս նաև ա յօդակապով ձևացած բարդերի մէջ՝ արմատն է անշուշտ երկ-, ինչ. երկապաշտ =


Բազում, զմի, զմաց

adj. adv.

"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
— անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
" —ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.

• , ի-ա հլ. «շատ» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. զանազան դարձուածներով ու-նինք՝ ոչ բազում «քիչ», բազում այն է «շատ անգամ պատահում է, որ», բազում անգամ «յաճախ», բազում ուստեք կամ բազում ու-րեք «շատ տեղ, շատ պարագաներում», բա-զում ինչ «շատ բան», բազմօք «շատ կեր-պով»։ Ածանցմամբ տալիս է խիստ բազմա-թիւ բառեր, որոնցից յիշենք մի քանիսը.-բազմաբար «յոգնակի» Եզն. Կիւրղ. ծն. և թգ Ագաթ. Կորիւն բազմագոյն Կոչ. Ոսկ. մ. ա-1. բազմադիմի Ագաթ. Ոսկ. ես. և մ. ա. 19. բազմազօր Կոչ. Բուզ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10. Յոբ. լբ. 9. Եւս. քր. Ոսկ. ես. բազ-մաժողով Ողբ ա. 1. Եւս. պտմ. ա. 4. Եփր. յես. Ագաթ. Մծբ. բազմանալ ՍԳր. բազմա-ցուցանել ՍԳր. Ագաթ. բազմաւոր Օրին. լգ. 6. բազմութիւն ՍԳր. ևն ևն։ (Առձեռն բառա-րանում սրանց թիւն է 572)։ Առանց սղման են բազումժամանակեայ Յոբ. լբ. 7. Կոչ. բազումողորմ ՍԳր. Փարպ. բազումառնու-թիւն Եփր. աւետ. բազումուսմնութիւն Փիչ-լին. ևն։-Յունարէնի հետևողութեամբ՝ մի քանի տեղ բազում գործածուած է «մեծ» նը-շանակութեամբ. ինչ. բազմամագիլ «մեծ մագիլներ ունեցող» Եզեկ. ժե. 17. բազմա-մարմին «մեծ՝ խոշոր մարմնով» Նիւս. կազմ. Տօնաև. հմմտ. լն. πολόσαρϰος «գէր»։-Ա-մեն-բառին նման՝ բազում բառն էլ լետոս-կեդարեան շրջանին շատ անգամ գործածւում է գերադրական շինելու համար. այսպէս՝ բազմաչար «շատ չար» Մանդ. Յճխ. բազ-մածիծաղելի «խիստ ծաղրական» Նիւս. բն. բազմահարուստ «մեծահարուստ» Յհ. եթ. բազմատխուր «չափազանց տխուր» Նար. ևն։ Սրանց համար իբրև օրինակ ծառայել են ոս-կեդարեան բազմահմուտ Իմաստ. ը. 8. Սիր. իա. 25. բազմանձուկ Եւագր. ժբ. ևն ձևերը, որոնք սակայն գերադրականի նշանակութիւն չունին, այլ մեկնւում են իբր «շատ բանի հը-մուտ, շատ անձուկ (կարօտ) ունեցող» ևն. և միայն յետին հեղինակների մօտ ըմբռնուած են իբրև գերադրական (շատ հմուտ, խիստ անձուկ)։ Այստեղ անշուշտ մեծ ազդեցու-թիւն է գործած յունարէնը, ուր այսպիսի գե-րադրականներ շատ սովորական են. հմմտ. πολυβάρβαρος «խիստ բարբարոս», πολυσσ-βαστος «յոյժ օգոստափառ», πολύγλωρος «շատ դժգոյն» ևն։-Նոր բառեր են բազմա-սուտ «շատ սուտ» Լծ. պրպմ. 762, բազմօ-տարութիւն «շատ օտար լինելը, մեծ տար-բերութիւն» Լմբ. մատ. 230։-Այլանդակ մի ձև է բազմեալ «շատացած» ԱԲ։-Հների մի քանի հարիւր ածանցների վրայ նոր գրական լեզուն աւելացրել է նաև շատ նոր ձևեր. ինչ-պես՝ բազմանդամ, բազմանիստ, բազմակող-մանի, բազմաբովանդակ, բազմալեզուեան, բազմալեզուագէտ, բազմահատոր, բազմա-թերթ, բազմավանկ, բազմահայ, բազմա-պատկելի, բազմապատկիչ, բազմարուեստ-եան, բազմահարուածեան ևն։ = Հնխ. bhng'hu-ձևից, որի միւս ժառան-


Փուղձ

adj.

soft, damp, moist.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ժ բան. էջ 223. «Ի զուգակողմանցն կրկնակաց երեքանկիւնիցն՝ երեք տառք բաղկանան. հուր և փուղձ և ութանիստն քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ. իսկ ի չորեքանկիւնեացն քուեայն է»։ Բառ. երեմ. էջ 325 մեկնում է «ջուր». նոյն բառը վեց անգամ գտնում եմ գործա-ծուած էֆիմ. հետևեալ ձևով. Շոգիք՝ որք են բարակ փուղձ, նուրբ ճենճեր և անզգայ շունչ (էջ 245). Նծումբն ունի յինքեան ոյժ հրային, փուղձ և խոնաւութիւն սնդկային, նաև աղ հողային (էջ 252). Հոյծ, պարարտ փուղձ և սոսնձանման խոնաւութիւնն է սրն-դիկ (էջ 261). Փայտն ունի առաւել փուղձ և խոնաւութիւն ջրային, բայց քարն ունի սա-կաւ փուղձ և խոնաւութիւն... հրահալելին աարարտ խոնաւութեամբ և փղձով (էջ 262)։ ՆՀԲ մեկնում է «լոյծ, խոնաւ, հոտանուտ», իսկ ՋԲ սրա հետ նաև «ջուր», ԱԲ «թոյլ, լոյծ, խոնաւ»։ Ըստ իս, ինչպէս հուր (պիրա-միդ) և ութանիստ, նոյնպէս և փուղձ երկ-րաչափական մի մարմին է նշանակում։ Ըստ Փիլոնի երեքն էլ հաւասարակողմեան եռանկիւններից կազմւած ձևեր են. քա-ռանկիւններից կազմուած իբր ձև յիշում է քիչ յետոյ խորանարդը (քուեայ). եւ որով-հետև երկրաչափութեան մէջ հառասարա-կողմեան եռանկիւններից կազմուած կանո-նաւռր բազմանիստերը երեք են միայն (պի-րամիդ, ութանիստ և քսանանիստ), որոն-ցից առաջին երկուսը արդէն յիշուած են, աւստի փուղձ նշանակում է «քսանանիստ, իկոսաէդռոն»։-Բոլորովին ուրիշ իմաստ ունի փուղձ՝ էֆիմէրտէի մէջ։ Երկրորդ վը-կայութեան մէջ տեսնում ենք որ ծծումբին վերագրւում է հների չորս տարրերը, հուր (ոյժ հրային), ջուր (խոնաւութիւն սըն-դըկային), հող (աղ հողային), մնում է փուղձ, որ պիտի նշանակէ «օդ»։ Այս իմաս-տով է նաև առաջին վկայութեան մէջ, ուր «օդ» և «գազ» համազօր են։-Երկու նշա-նակութիւնները փուղձ «օդ» և «քսանա-նիստ» թէև շատ անյարիր, բայց միևնոյն բաներն են։ Հները, ըստ Պիւթագորեան փի-լիսոփայութեան չորս տարրերը չորս երկ-րաչափական ձևերի հետ էին կապում. օդը ութանիստի հետ, հողը խորանարդի հետ, ջուրը քսանանիստի հետ և հուրը պիրամի-դի հետ (տե՛ս Փл. Kзджори, Исторiя Зпемент. Mатематики. Qnecca, 1910, էջ 55)։ Սրա համար է որ Փիլոնի մէջ էլ հուր (պիրամիդ) «հրոյ ձև է», փուղձ (քսանա-նիստ) «օդոյ ձև է» և ութանիստն «ջրոյ ձև է»։ Ինչպէս տեսնում ենք, շարքը տեղա-փոխուած է. և դրա համար է որ էֆիմէր-տէն դնում է փուղձ «օդ» ըստ Փիլոնի, իսկ Բռ. երեմ. փուղձ «ջուր»=քսանանիստ՝ ըստ Պիւթագորեանց։


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

• հին և ընտիր բառ, որից ունինք մի քանի հարիւր ածանցներ. հնագոյններից յիշենք հետևեալները. աստուածառարռառ Ագաթ. Վեցօր. Կորիւն. աստուածաբեր Կո-րիւն Ագաթ. աստուածագէտ Ոսկ. Ագաթ. աս-տուածագիր Բուզ. աստուածախուი Եռն աս-տուածախօս Սեբեր. Ագաթ. աստուածախօ-նել Ոսկ. ա. տիմ. աստուածահար կոչ. աս-տուածանշան Եւս. քր. աստուածեղէն ՍԳր. Իւեռ ձն. Բուր. աստուածական Ագաթ. Եզն. Ոսկ. ես. անաստուած Եփես. բ. 12. Կոչ. բազ-մաստուածեան Եզն. Սեբեր. երեքաստուա-ծեան Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սեբեր. յետին են աստուածունի «աստուածային» ևնևր հաւ. 315. աստուածարել, աստուածա-րեալ ևն՝ ար մասնիկով. հմմտ. մեծ-ար-ել, հրաժ-ար-իլ։-Մեր քերականութիւնները սո-վորեցնում են թէ Աստուած բառը նշանակե-բով «ճշմարիտ Աստուածը», հոլովւում է Աս-տուծոյ, յԱստուծոյ, Աստուծով, իսկ «չաս. ռուած» նշանակութեամբ հոլովւում է աո-տուածոյ, աստուածոց, աստուածով ևն (տե՛ս Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 24), բայց այս կանոնը սխալ է։ Ստոյգն այն է, որ ա-ռաջին նշանակութեամբ բառս երբեք ամ. բողջովին չէ գրուած մեր ձեռագրերի մէջ, այլ միշտ պատուվ՝ Ած, Այ, յԱյ, Ավ։ Օրինակի համար կրկնագիր Ագաթանգեղոսի մէջ ած, ოծն. ιծ, զածս պատահում է 10 անգամ, իսկ բարդութեանց մէջ 20 անգամ և միշտ գրուած է ած. սեռական այ՝ 20 անգամ. բա-ցառական յայ՝ 3 անգամ. ընդամէնը 53 ան-գամ և միշտ պատուով (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1913, էջ 4)։ Այսպիսի համառօտագրու-թիւններով ի հարկէ կարելի չէ իմանալ բառի ճիշտ ընթերցումը. բայց կարելի էլ չէ առանց պատճառի պնդել թէ հին հնչումն էր Աստու-ծոյ։ Ընդհակառակը՝ յոգնակի հոլովները, չաստուածոյ սեռականը, անաստուած, ան-աստուածի, անաստուածիւ ձևերը և հայերէ-նի ընդհանուր ձայնափոխութեան օրէնքները ցոյց են տալիս թէ հին հայերէնի մէջ աստու-ծոյ ձևով մի բառ չէր կարող գոյութիւն ունե-նալ և թէ աստուած՝ ամէն նշանակութեամբ էլ հոլովւում էր աստուածոյ, աստուածով ևն. Մեր ձեռագրերում կան արդէն մի քանի դէպ-քեր, որոնք վերի կանոնին հակառակ են. այս-պէս՝ էջմիածնի Կարինեան թ. 526 ձեռագրի (ՋՉ=1457 թուից) մագաղաթեայ պահպա-նաևում գտնում ենք աստուծոյն ամբողջա-կան գրութիւնը (Գրծ. ե. 43, որ տպագրում աստուածոյն է. Մ. վրդ. Մաքսուդեանց ՀԱ 1913, 312). կրկնագիր Ագաթանգեղոսում՝ էջ 52բ գրուած է աստուծոց և 30 ա աստու-ծոցն (Աճառ. ՀԱ 1913, էջ 4). բայց երեք պա-րագային էլ խօսքը չաստուածների վրայ է և հետևաբար՝ ըստ ենթադրեալ կանոնի՝ պիտի լինէր աստուածոյ, աստուածոց։-Աստուծոյ, ձևը միջին հայերէն է, որ կանոնասորապէս յառաջացած է հնագոյն *աստուածոյ սեռա-կանից, միջին ա-ի անկման օրէնքը հաստա-տուելուց յետոյ. *աստուածոյ ձևը տառացի գրուած չլինելով անհետացել է և ժողովրդա-իսկ հնագոյն բնագրերի մէջ։ (Այս գաղափա-րը յայտնած և պաշտպանած է Meillet. վեր-ջին անգամ տե՛ս իր Altarmenisches Fle-mentarbuch1913, էջ 20. Հիւբշման ևս համա-ձայն է նրան (անձնական). միայն Pedersen ծում է թէ աստուծոյ հին հայերէնի յատուկ մի ձև է և յառաջացած է երաժշտական շեշ-տի պատճառով *աստուածոյ նախաձևից։ Բայց այս պարագային ինչո՛ւ «չաստուած» նշանակութեամբ մնաց աստուածոյ։


Աղ, ի, ից, ոց

s.

salt;
— ուխտի, ուխատզի, — կնքեալ, sign of true friendship;
— եւ հաց, commensality, love;
— առնուլ, — եւ հաց ուտել, to eat in company, to be social, to be convivial.

• , ի հլ. «աղ» ՍԳր. Բուզ. Ոսկ. որից աղաջուր Սիր. Ոսկ. աղահում «աղի և հում» Յհ. կթ. 329. աղի ՍԳր. անաղ Շնորհ. ընդհ. կամ լ ձայնով՝ անալի «առանց աղի» Ոսկիփ. Առաք. լծ. սահմ. 234. շրջմամբ՝ ալանահամ «անլի» անդ՝ 288. աղուճակ «աղի փայլուն կտոր» Ոսկ. ես. աղկեր «աղած ձուկ» Եպիփ. յղ. ակ. յաղել «աղով համեմել» ՍԳր. Ա-գաթ. Եփր. ծն. աղահար «աղած» (չունի ԱԲ) Տարօն. էջ 278 (Զիմս աղահար օրհ-նել և ուտել). աղահատ «աղի, շօռ» Նուշր. 81 (չունի ԱԲ). «Ի յաղահատ տեղիք սերմ մի՛ բանէք»։-2. աղի նշանակում է նաև «կծու», որից աղութիւն «կծութիւն» Վեցօր. փխբ. «սրտառուչ». ինչ. «Աղի ողբով զաղէտսն նու-ագէին» Ոսկ. ես. «Ելաց աղի ողբովք» Լմբ. առկ. «Ջաղի աղէտս ողբոցն» Անան. նեն. ռ-րից աղի և ողորմ Ոսկ. մ. բ. 8. Եբր. իգ. կամ միացեալ աղիողորմ «սրտառուչ» Մամբր. Նար. Սրգ.-3. կրկնութեամբ աղաղ «մորթ աղելը» Կանոն. աղաղել «մորթ աղել, ռա-բաղել» Կանոն. աղաղոց «մորթ աղելու ա-ման» Կանոն.-4. աղ՝ իբր նշան բարեկա-մութեան՝ Բուզ. դ. 53, որից աղ ուխտի, ուխտ աղի ՍԳր. Եփր. մն. աղ առնուլ «բարեկամա-նալ» Ոսկ. մ. բ. 7. աղ և հաց ուտել «բա-րեկամանալ սեղանի վրայ» Եղիշ. Ոսկ, աղուփոխ «բարեկամութիւնը նենգող» Եփր. ել. էջ 185.-5. իբր նշան խեղճուկ կե-րակուրի, որից աղիկ Ոսկ. ա. տիմ. (Ի չորաբեկ սեղան մատչին, ոմն հացիկ և աղիկ, և ոմանք իւղիկ ևս յաւելուն). աղուհաց «սակաւապէտ կերակուր» Ոսկիփ. աղուհացք «մեծ պահք», որ և աղհացք, աղցք Արշ. Ճշ. Տօնաց. ժմ. 170. Սամ. անեց. շար. 168. Ճառընտ. (հմմտ. Ննխ. ախացք). նաև աղու-հացք «բաղարջակերք» Եփր. վկ. արև. աղ-ցըմի («յաղուհացսն մի՛ ասեր» ձևից համա-ռօտուած) Շար. Տօնաց. աղապէտ «diδte» Խոսր. Լծ. նար. Բժշ. կամ աղպէտ Վստկ.-6. իբր նշան ապականութեան, որից աղարտ վարել՝ իբր թէ արտը աղ վարելով՝ «քանդել, կործանել, փճացնել» Դատ. թ. 45. աղարտել «նախատել, այպանել, փճացնել» ՍԳր. Ոսկ. Եփր. ա. կոր. 69. աղարտութիւն Սեբեր. ա-նաղարտաբար (նորագիւտ բառ) Պրպմ. 8։. -7. իբր նշան համի կամ քաղցրութեան, փափ-կութեան, սիրունութեան, որից աղու «քաղցր, անոյշ» Խոր. Պիտ. Կար. կամ փոխաբերաբար «կեղծաւոր, քծնող, նենգամիտ» Ոսկ. մ. ա. 4. Պիտ. (-ու մասնիկի համար հմմտ. կծու, թը-թու, հատու), աղուամազ «բարակ և նուրբ մազ» Ղևտ. ժգ. 30. աղուանալ «նենգաւորիլ» Եզն. աղուաջ (սխալ գրչութեամբ կամ յետին՝ աղաւաշ, աղվաշ, աղաշ, աւաղաշ) «յիմար, խենթուկ» Մանդ. Վրք. հց. ա։ 394. Մաշկ. (-ուաշ մասնիկի համար հմմտ. թթուաշ), ա-ղուշ-մաղուշ «սիրունիկ» Քուչ. 59. աղուոր ննորհ. առակ. Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 50, 51. աղուորութիւն Տաթև. հրց. 250. աղէկ (<*աղու-եակ). Անկ. գիրք հին կտ. Ա. 174. Տաթև. հրց. 239. Մտթ. ևագր. 124. (-որ մաս-նիկի համար հմմտ. հատոր, բեկոր, արուո-րագոյն «կտրիճ, զօրաւոր»), աղածրի կամ աղարծի «փափուկ, մատղաշ» Գ. մակ. զ. 12 (մասնիկի համար հմմտ. թաւարծի, թաւած-րի, խաւարծի). աղեբար «անուշութեամբ, հանռարտ կերպով» Ոսկ. ճառք 480. աղալեզու կամ աղաւալեզու «կեղծաւոր քաղցրախօս» Մանդ. 121 (Ճառընտ. սրա տեղ գրում է ա-ղուաշ լեզու) և էջ 123 (մի քիչ յետոյ ինքը մեենում է թէ՝ «ցոփոգեացն և աղաւալեզուա-ցըն... ոչ ոք հաւատայ. զի ամենայն ոք ի մտացն հաստատութիւն և յառաքինութիւն հայի, և ոչ յընդվայրած լեզուին աղութիւն»). ալախօսիկ՝ իբր «աղուախօս, քաղցրախօս» Ուռհ. 216. (աղ բառի այս առումը ունի նաև արաբ. [arabic word] malih «աղի. 2. գեղեցիկ», որի համար էլ Այտնեան, Քնն. քեր. 335 կարծած է թէ աղուոր բառը թարգմանութիւն է արա-բականից՝ իբր յաղեալ, աղիւ համեմեալ).-8. ոչխարների՝ աղը շատ սիրելուց՝ նմանու-թեամբ առնուած է նաև երկնաւոր հօտի հա-մար, իբր «փարախ, մակաղատեղ» նշանա-կութեամբ. ինչ. «Դիմեցին ի մահ իբրև խա-շինք սուրբքյաղն երկնաւոր» Եղիշ. «Ձայնեալ կոչեաց յաղն երկնաւոր» Ճառընտ. «Այլ որպէս հօտ հոմուապետին՝ լաղն երկնային գրոհ տայր» Շնորհ. եդես. «Ի քրովբէից աղի հան-գուցար» Նար. կուս. 416. ոճով՝ աղաձայն առ-նել «ոչխարները աղի կապել» Ճառընտ.-Չ. առ ոռոծածուած կայ նաև ուրիշ իմաստնե-րով. այսպէս՝ աղաթաթաւ «մեղքի մէջ թա. թախուած» Ագաթ. § 149. աղութիւն «խօսքի աղեգոյն «աւելի աղօտ»։ Սրանց մէջ աղ ըմ-բըռնուած է իբրև աղտ, աղօտ, արեև (սաս տիկ). սակայն այս իմաստները այլուր գո-յութիւն չունին. աղաթաթաւ կայ Ագաթանգե-ղոսի միայն մէկ օրինակում և նոր տպ. ունի Վեղսաթաթաւ, որով աղաթաթաւ ձևը ջնջւում է։-Աղ բառի միւս ձևերն են աղծ, աղտ, որ տե՛ս առանձին։


Ժամ, ուց

s. ast.

hour;
time, moment;
proper time, precise time;
loisure-time, opportunity, occasion;
canonical hours, divine service;
season;
horoscope, nativity, ascendant;
*church;
Վրան or Խորան ժամու, Tabernacle;
միջին —, mean -;
աստեղական —, sideral —;
արեւային —, solar -;
ճշմարիտ —, true -;
հնչել երկրորդ —ու, to strike two;
քանի՞ են —ք, what o'clock is it ? what's o'clock ? — է երկրորդ, it is two o'clock;
—ք երկու եւ վայրկեանք տասն, it is ten minutes past two (o'clock);
երկու —ք եւ քառորդ մի, it is a quarter past two;
—ք երկու եւ վայկեանք քսան, twenty minutes past two;
—ք երկու եւ կէս, half past two;
—ք երկու քառորդաւ ընդհատ, a quarter to three;
—ք երկու եւ վայրկեանք քառասուն, twenty minutes to three;
զերրորդ —ու, about three o'clock;
առաջին — եւ կէս, an hour & a half;
կէս —, half an hour;
քառորդ մի —ու, a quarter of an hour;
ի վեցերորդ —ու առաւօտուն, at six (o'clock) in the morning, or at six AM.;
յեօթն —ու յետ միջօրէի, at seven in the afternoon, or at seven PM.;
ի սմին իսկ —ու or պահու, just now, now;
յամենայն —ու, յորում եւ է —ու, every hour in the day, at every moment;
ի նշանակեալ —ու or պահու, at the appointed time;
ամենայն —ուց են նորա գործք, every hour of his time has its appointed task;
ի —ս պարապոյ իմոյ, in my leisure hours;
— առնուլ, գտանել, to take occasion, to find time, or opportunity;
— բարեպատեհ, favorable moment;
—ու, ի —ու, ի դէպ —ու, in time, in good time, at the proper time;
— առնել, դնել, տալ, to appoint an hour, a time, to fix a day, cf. Ժամադրեմ;
յորժամ — լինիցի, when the opportunity arrives;
— է, it is time, it is the fitting moment;
այլում —ու եւ ժամանակի սպասել, to wait better times, or for a more favorable occasion;
զում —ս ընդ իմն հանել, to stay some hours with;
— հարկանել, to ring the bell;
— առնել, to pray;
to say the mass;
յամենայն —, at all times, always;
— ի —, from hour to hour;
— ի — առնել, սահմանել, to put off from time to time, to spin out, to prolong;
— ի —է, —է ի —, at every moment, hourly, from hour to hour;
առ — մի, ընդ —ս, առ —ս, at present, for the moment, now, provisionally;
—ս —ս, ընդ —ս —ս, —ս ընդ —ս, from time to time, now and then, sometimes;
յառաջ քան զ—ն, out of time, before the time, too soon;
եկեալ հասանէր —ն, the moment had arrived;
— ճաշոյն, dinner-time, the dinner hour;
— ճաշոյն է, it is dinner-time;
ըստ —ուն պիտոյից, according to circumstances, seasonableness;
զօգուտ —ս, ի բազում —ս, —ս ձիգս, ցմեծ —ս, for hours together, whole hours, hours at a time, a long time;
ի —ու եւ տարաժամու, seasonably and unseasonably;
հասանել —ու կնոջ, to be near delivery or childbirth;
to be near her time;
յետին —, dying hour, hour of death, last moments;
time.

• . ոնդարձակ մշակութիւն կրած բառ է։ Ներկայանում է հետևեալ ձևերով և նշանակութիւներով. 1. Ժամ, ու հլ. (բացի սե-ռականից՝ միւսները նաև ի-ա հլ.) «մի ժամ, օրուայ 1/2։ մասը» ՍԳր. Վեցօր. Ոսկ. «որո-շուած ժամանակ» ՍԳր. Եղիշ. «իւրաքանչիւր կենդանակերպի 1800-երորդ մասը՝ որով աստղաբաշխներն ու ախտարագէտները մար-ղու բախտն են որոշում» Վեցօր. Շիր. «կար-գաւորութիւն ժամուց ի պաշտամունս եկեղեց-ւոյ. ժամասացութիւն» Սեբ. էջ 29. Յհ. կթ. Մաշտ. այս իմաստներից ածանցուած են ժամաբաշխ Վեցօր. ժամադէտ Շիր. ժամա-ղիր Գ. մակ. գ. 14. Վեցօր. Կորիւն. Բուզ. Ա-գաթ. ժամադրել Ագաթ. ժամադրութիւն ՍԳր. ժամակալ Բ. մակ. ժբ. 7. Բուզ. ժամալար Ոսկ. յհ. ա. 3. ժամապահ Վեցօր. ժամակոչ Ճշ. 198 բ. յայնժամ ՍԳր. Ոսկ. ցայնժամ Նեեմ. զ. 1. յորժամ ՍԳր. Ոսկ. Եռն. առմա-ίայն Սգր. Ոսկ. Կորիւն. Կոչ. նոյնժամայն ՍԳր. տօթաժամ Բ. թգ. դ. 5. Եւս. պտմ. գի-շերաժամ Յայսմ. տարաժամ ՍԳը. Ոսկ. Եօն. դատարկաժամ Ոսկ. յհ. ա. 3. բարեժամ Առ որս. մահտարաժամ Ճառընտ. ապաժամեան «մատառատի» Լաստ. իա. նոր բառեր են առժամապէս, ժամանց, ժամագործ ևն. (իսկ այժմ բառի վրայ տե՛ս առանձին)։-Ժամ բա-ռի «եկեղեցական ժամասացութիւն» նշանա-կութիւնից է ծագած ռմկ. ժամ «եկեղեցի». որին նպաստել են նաև ժամագիրք ժմ. Յի-շատ. ժամակարգութիւն Յհ. իմ. Յհ. կթ. ժա-մահար Յհ. իմ. եկեղ. ժամամուտ Տօնաց Յիշատ. ևն բառերը։ Սրանք ծագած են ժամ «ժամանակ» նշանակութիւնից. բայց յատ-կապէս եկեղեցական գործերում գործածուե լու պատճառաւ՝ միացել են «եկեղեցի» գա-ղափարին։ Այսպէս՝ օրինակ ժամահար՝ որ նշանակում է «ժամը՝ ժամանակը զարնող», գործածուելով յատկապէս «եկեղեցու ժամը զարնող» նշանակութեամբ, մտածուած է թէ ժամ նշանակում է «եկեղեցի»։ Նոյնը իմանալ նաև միւսների համար։ Բացի սրանից՝ մինչև այժմ էլ յետամնաց տեղերում ժամանակր որոշւում է մասնաւորապէս եկեղեցու արա-րողութեամբ. ասում են օրինակ՝ «Դեռ ժամէն չելան, դեռ ժամը չզարկաւ, ժամուն այս չափ մնաց» ևն, որոնց մէջ «եկեղեցի» և «ժամա-նակ» գաղափարները զոյգ են ընթանում։ (Այս մասին տե՛ս նաև ատեան)։ Մինչև ան-գամ մահմետականների եզանի համար կայ ռործածուած ժամ ձևը՝ Գիրք թղ. էջ 526 «Հանին զիս ի մնարայն՝ տալ զառաջին ժա-մոն մեր»։-Ժամ «եկեղեցի» իմաստից են կազմուած ժամատուն Լաստ. ժամատեղի Գնձ Ուրհ. ժամանոզ «փոքրիկ անօթք գին-ւու և ջրոյ ի սպաս ժամու պատարագի» Մաշտ. Կանոն. ժամասացութիւն, ժամասէր. ժամասիրութիւն (նոր բառեր)։-Սակայն ժամ «եկեղեցի» նշանակութեան հետ կապ չունին խորան ժամու նորագիւտ Ա. մնաց. իա 29 և նորագիւտ Բ. մնաց. ա. 3, 5, 66 (որոնց դէմ միւս թարգմանութիւնը ունի միայն խորան. կամ խորան վկայութեան Եփր. հտ. Ա. էջ 195, 293, 424, 477, Մծբ. էջ 345 և մրան ժա-մու Բ. մակ. բ. 4. Եբր. ը. 5. Եփր. հտ. Ա. էջ 152, 206, 221, 360, 477, 480, Գ. էջ 214, 215. 216, Վեցօր. էջ 10, 23, Կոչ. 34, 358, որոնք նը-շանակում են «Մովսէսի վկայութեան խորա-նը», և, ինչպէս Մառ, Иппoл. 55 և Վարդա-նեան ՀԱ 1913, 132 ցոյց են տալիս, թարգմա-նօրէն կազմուած են ասոր. [syriac word] meš-kan zbanā «առժամանակեայ վրան» ձևից. հմմտ. Մծբ. էջ 260 «Կոչեցաւ սա վրան ժամու, զի փոքր ժամանակ պաշտեցաւ»։-2. Ժամաճ «փութկոտ, ժամանակին պատրաստ» Ոսկ. մ. բ. 26, որից ժաման առնել «հասցնել» Սղ. ի. 4. Մծբ. ժամանել «հասնիլ» ՍԳր. Ոսկ. «ա-ռաջ հասնիլ, կանխել» ՍԳր. «ժամանակ ու-նենալ, բաւել» ՍԳր. Ագաթ. Վեցօր. ժամանե-ցուցանել Եզն. կանխաժաման Սամ. երէց. ապաժաման «յետնեալ, խեղճ» Սիր. ժա. 12. ժգ. 5. Ոսկ. մ. ա. 3, 18, 23. ապաժամանու-թիւն Ոսկ. մ. ա. 23. ապաժամանեալ «ի Վարղանեան ՀԱ 1913, 559). բարեժամանու-թիւն Բրս. պհ. ևն։-3. Ժամաճակ, ի-ա հլ. «ատեն, վախտ» (բայց նաև՝ տարի, դարա-շրջան, հասակ, օրհաս, կեանք, տարուայ եղանակ, յարմար առիթ ևն) ՍԳր. Վեցօր. Ոսկ. որից ժամանակագիր Բուզ. ժամանա-կակից Եզն. Եւս. քր. ժամանակաչափ Ագաթ. ժամանակեան Եզն. Ոսկ. Եփր. ծն. Ագաթ ժամանակել ՍԳր. առժամանակեալ Ուե. գաղ. Փարպ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10 Յոբ. լբ. 9. Ոսկ. ես. Եւս. քր. երկայնժամա-նակեան Ոսկ. մ. ա. 11. փոքրժամանակեան Եփր. աւետ. 263, 302 (չունի ՆՀԲ). տօթաժա-մանակաւորապէս, ժամանակամիջոց ևն (նոր բառեր)։-4. Ժում «անգամ, հեղ»՝ որ ժամ բառի յետին ձևափոխութիւնն է (ա դարձած ու՝ ռնգականի մօտ). սրա հնագոյն գործա-ծութիւնը զտնում ենք Շնորհ. առակ. որից ժման ժմուն «պատշաճ ժամանակ, յարմար ատեն» Գնձ.-նշանակութեան զարգացման համար հմմտ. ժամ «անգամ, հեղ». «Եկեր երեք ժամ հաց» Ոսկիփ։-Յայտնի չէ թէ ի՛նչ ևապ ունի սրա հետ ծուկ «ժամանակ», ոռ սովորական է արդի բարբառներում և որի հնագոյն վկայութիւնն ունի Շապհ. 46։


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

• , ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),


Entries' title containing միայն : 23 Results

Definitions containing the research միայն : 17 Results