Entries' title containing մ : 10000 Results

Խնայ առնեմ

sv.

cf. Խնայեմ.


Խնայեամ

vn.

cf. Խնայեմ.

NBHL (2)

Մի՛ խնայեցար խրատել զտղայ։ գնեա՛ զմահապարտն, եւ մի՛ խնայեար. (Առակ. ՟Ի՟Գ. 11։)

Կանգնեա՛, եւ մի՛ խնայեար. (Եւս. ՟Ծ՟Դ. 2։)


Խնայեմ, եցի

vn.

to spare, to be sparing of;
to pardon, to respect, to exempt, to privilege;
to save, to spare, to husband, to be thrifty, to administer or manage well, to be sparing of expence, to economize;
— ի կերակրոյն, to stint one's self;
— ի ժամանակն, to economize time;
— ի շրթունս, to bridle one's tongue;
— ի բարկութիւն, to abstain from wrath.

NBHL (16)

Ի բամբասանաց խնայեցէ՛ք զլեզու. մ. ՟Ա. 11։)

(որպէս թէ խուն այսինքն նուազ առնել) φείδομαι parco, ignosco. Խնայ առնել. անխայել. զնդալ. Ճշդել. Խնամով զգուշանալ. գթալ, ներել. կասիլ. պահել. չթողուլ.

Խնայեցի ես ի քեզ։ Մի՛ խնայեսցէ ակն քո ի նա։ Խնայեսջի՛ք ի պատանեակն իմ աբեսողոմ։ Որ յիւր որդին ոչխնայեաց։ Ես ո՞չ խնայեցից ի նինուէ քաղաք մեծ։ Ոչ եւս խնայեցից ի վերայ բնակչաց երկրիդ։ Պէ խնայես ի շրթունս, իմստուն լինիս։ Որ խնայէ բան խիստ հանել, իմաստուն է։ Որ խնայէ ի գաւազան, ատեայ զորդի իւր։ Որ խնայէ ի տուրս, եւ այլն։ Խնայելն (յինչս՝) կորուսանել է, եւ չխնայելն՝շահել. (Ոսկ. մ. ՟Ա. 5։)

Ո՛վ մոլեգնութեան, ընչից խնայել, եւ հարազատաց ոչ խնայել. (Ոսկ. յհ. ՟Բ. 36։)

Խնայել յոգիս, կամ յանձինս, յազգայինս, ի ստացուածս, ի բարկութիւն. (Եղիշ.։ մանդ։ Խոր.։ Սկեւռ. աղ.։ ստուածաբ. Ժղ.։)

Խնայեցու՛ք եւ զընդասցուք ի հոգիս մեր. (Սեբեր. ՟Դ։)

ԽՆԱՅԵԼ. ն. Խնամով պահել, ճշդել. φείδομαι parce utor, abstineo, tempero.

Խնայեաց զանձն նորա ի մահուանէ։ Զշարժել շրթանց իմոց ո խնայեցից. (Յոբ. ՟Լ՟Գ. 18. եւ ՟Ժ՟Զ. 6։)

Զի խնայեսցէ զմեզ ի կարծեաց բազմաստուածոցն. (Վեցօր. ՟Թ։)

Խոկմամբ մահու խնայէ զինքն ի բարկութենէ. (Նախ. ժող.։)

Ոչ խնայել զանձն, եւ ոչ զանգիտել ի մահուանէ. (Խոսր.։)

Խնայէ զանձն իւր ի մեղանչել. (Կոչ. ՟Բ։)

Զսնուցանել զաւակսն ոչ խնայէին. մբ. իմ.։)

Եւ զմայր ոչ խնայեաց ի նմանէ, այլ արար զնա մահակից. (Վրդն. յանթառամն.։)

Նաւ՝ որ խնայի ի խռովութենէ, հանդարտութեամբ գնայ. (Ոսկ. յհ. ՟Բ. 15։)

Որչափ յաճախեսցուք ունել զձեզ առ մեզ խնայեալ լինիք ի չարեաց. (Վեցօր. ՟Ը։)


Խնայեցուցանեմ, ուցի

va.

to cause to be sparing, to create thrift or economy.

NBHL (1)

Պատուէին թագաւորքնզոմանս ի մերոց անտի ... եւ յաշխատութիւն զոհիցն (ձգել զնոսա՝) խնայեցուցանէին զհեթանոսս. (Եւս. պտմ. ՟Ը. 1։)


Խնայումն, ման

s.

cf. Խնայութիւն.

NBHL (11)

ԽՆԱՅՈՒԹԻՒՆ ԽՆԱՅՈՒՄՆ. φειδώ parsimonia, venia. Խնայելն. Խնայ. մարդասիրութիւն. Գութ. ներողութիւն.

Բազում խնայութեամբ դարմանես զմեզ. մ. ՟Ժ՟Բ. 18։)

Առնէ ի վերայ նոցա աստուած խնայութիւն արարչին ամենեցուն՝ պահել զարարածս անվնաս յիւրաքանչիւր բնութեանն. (Եղիշ. խաչել.։)

Արգելուին զհարկաւոր պէտս ճաշակացն, եւ այսպէս ոչ գոյր նմա ի նոցանէ եւ ոչ սակաւ ինչ մասն խնայողութեան. (Յհ. կթ.։)

Խնայողութեամբ խնամոց ազգին. (Փիլ. լին. ՟Բ. 34։)

Աւագաց եւ մեծատանց քաղցրութիւն, եւ խնայութիւն առ աղքատս. (Վրդն. յանթառամն.։)

Ոչ գոյր սակաւ մի խնայումն նոցա. (Եւս. պտմ. ՟Ը. 10։)

Արանցն եղիցի խնայումն. (Նիւս. մկ. բեթղ.։)

Նախ առ հոգիսն հայցելով խնայումն, եւապա մարմնոցն. (Վրդն. թուոց.։)

Յողորմութենէ քրիստոսի խնայումն մարմնաւոր կենաց լնիցի. (Կանոն.։)

Զմայրն ի սէր եւ ի գութ փոր (այսինքն աղիք) իւր շարժէ, եւ աստուած առ ի մեր խնայումն՝ ախտակցութիւն. (Վանակ. յոբ.։)


Խնդամ, ացի

vn.

to rejoice, to be merry, delighted, glad;
greeting;
— ընդ ումեք, to rejoice with;
բազում — ասել, to wish good morning, good bye;
խնդա՛, rejoice! good morning, good day;
adieu, God be with you.

NBHL (12)

χαίρω, ἑπιχαίρω gaudeo, laetor, exulto τέρπομαι delector. Խինդ ունել. ուրախ լինել. ուրախանալ. բերկրիլ. զուարճանալ. ցնծալ. հրճուիլ. խնծղիլ. ռմկ. խնտալ, եւ պ. խանտիտէն է ուրախանալ, եւ ծիծաղիլ.

Խնդաց այրն, եւ երկիր եպագ աստուծոյ։ Ոչ խնդայ ընդ մահ կենդանեաց։ Խնդային ընդ խոտորումն չարութեան։ Ոյք խնդային ընդ չար իմ։ Որ խնդացին ըստ կործանումն քո։ Լալ ընդ լացօղս, եւ խնդեալ ընդ ուղղութիւնս։ Յոյժ զուարթութեամբ խնդային։ Եթէ արիանամք, խնդաս. (Յճխ. ՟Բ։ Եղիշ. ՟Բ։ Նար. ՟Ծ՟Ա։)

Զյոպոպ եւ զչիղջ գիշերոյ համարիմ բարեկամ գոլ զնոսա, եւ խնդալ ի խաւարի. (Մեկն. ղեւտ.։)

Հյց. խնդ. իբր. հելլենաբանութեամբ.

Նոքա վեր ի վերոյ բանիւք խնդացին զմեր ի նոսա հասանել. (՟Գ. 11։)

ԽՆԴԱԼ. որպէս ռմկ. այսինքն Ծիծաղիլ.

Նա ծիծաղեաց եւ զուարճացաւ. ասէ ցնա ծերն, զի՞ է զի ես անարգեմ զքեզ, եւ դու խնդաս. ասէ մանուկն եւ ո՞չ է արժան, զի ժպտեցայց. (Վրք. հց. ՟Ը։)

Մովսեսի իսրենացւոյ ... սահակայ բագրատունւոյ խնդալ։ Տիբեր կայսր հռովմայեցւոց՝ աբգարու թագաւորի հայոց խնդալ. (Խոր. ՟Ա. 1։ ՟Բ. 3ծ։)

Տերամբ խնդալ. (Յհ. կթ.։)

Արիստոտելէս՝ աղեքսանդրի որդւոյ խնդալ։ Ողջոյն ետ, եւ ասաց, խնդա՛ պատանի՛ դու. եւ նա ասէ, խնդա՛ եւ դու ո՛ ոք եւ ես. (Պտմ. աղեքս.։)

ԲԱԶՈՒՄ ԽՆԴԱԼ ԱՍԵԼ. πόλλα χαίρειν φράζω valedico, abdico, renuntio, praetermitto. Բարեաւ մնալ ասել. հրաժարական ողջոյն կամհրաժեշտ տալ. հրաժարիլ. մնաս բարով ըսել՝ կամ ընել, թողուլ՝ երթալ.

Բազում խնդալ ասացեալ ընկերութեանն կարծեցելում։ Անապակաւ առլցեալք զբարեպաշտութեանն փափաքումն, բազում խնդալ ասացեալ այլոց իրացն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Խնդամիտ

adj.

gay, merry, cheerful, delighted, glad.

NBHL (8)

εὕθυμος alacer, hilaris. Ուրախամիտ. խրախամիտ. ուրախ սրտիւ. զուարթ. եւ Ուրախական. խնդալից.

Ու՞ր խնդամիտ սէրն՝ ընդունօղ աշակերտացն. (Խոր. ՟Գ. 68։)

Խնդամիտ յօժարութեամբ, կամ սրտիւ. (Արծր.։ ՃՃ.։)

Անտրտում եւ խնդամիտ լինի միշտ. (Ի գիրս խոսր.։)

ԽՆԴԱՄԻՏ մ. εὑθύμως alacriter, alacri animo. Խնդամտաբար. Խնդութեամբ.

Խնդամիտ զօրն կատարեսցուք. (Ի գիրս խոսր.։)

Իսկ յասելն, (Պտմ. աղեքս.։)

Այսպէս ասելով խնդամիտ արձակեազ զոլոմպիա. իմա՛ ա. զի հայի առ արձակեալն ոլոմպիա։


Խնդամոլ, ոյ

adj. s. bot.

mad with joy, too merry;
cf. Մոլախինդ.

NBHL (1)

Իսկ եթէ խնդամոլ արկիցէ (յիւղ), լինի խնդամոլ իւղ. (Եփր. աւետար.։)


Խնդամոլի

cf. Խնդամոլ.

NBHL (5)

κώνιον cicuta. Մոլախինդ կամ մոլեխինդ. խնդակոթ. կոնիոն. խոտ թունաւոր.

Սոկրատէս արբ զկոնիոնն, եւ մեռաւ, որ է խնդամոլի. (Եւս. քր. ՟Բ։)

Որ ի բառս Գաղիան. գրի Մոլեխինդ կամ Մոլեհունդ. այլ առ նմին Գաղիանոսի խնդամոլի դնի որպէս յն. ἁκόνιτον cf. ԱԿՈԻՆՏՈՆ. Խանիքուն նեմր։

ԽՆԴԱՄՈԼԻ. ա. Մոլեալ կամ մոլելի խնդութեամբ. խնդաացօղ կամ խնդալի յոյժ.

Քաղցր եւ խնդամոլի, միապետութիւն. (Պիտ.։)


Խնդամտաբար

adv.

gaily, merrily.

NBHL (3)

որ եւ ԽՆԴԱՄԻՏ. Խնդամտութեամբ. զուարթագին. ուրախ սրտիւ.

Խնդամտաբար զնաւորդիսն յուղարկէ։ Զինքեանս խնդամտաբար եւ ծիծնղնկան անցաւորացն ցուանեն. (Սարգ. յկ. ՟Բ. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Գ։)

Ուրախացիր խնամտաբար սրտիւ. (Թէոդոր. կուս.։)


Խնդամտիմ, եցայ

vn.

to rejoice, to be joyful, glad.

NBHL (4)

Խնդամիտ լինել. զուարճանալ. խրախանալ.

Որք խնդամտեալ առ հասարակ հնչեն զցնծութեան երգս. (Պիտ.։)

Ընդ ամաչեցեալս. (Նար. ՟Լ՟Բ։)

Գեղեցիկ է արեգակն. վայելուչ է ոսկի եւ քարինք. եւ խնդամտեալ (կամ խնդամտող՝) տե՛ս ի սոսա զարարին. մբ. իմ.։)


Խնդամտութիւն, ութեան

s.

gaiety, good hu mour, wantonness.

NBHL (6)

εὑθυμία alacritas, hilaritas φιλοφρόνησις, χαριεντισμός comitas, urbanitas. Խնդամիտն գոլ. խնդամտիլն. խնդութիւն մտաց. ուրախութիւն սրտի. խրախութիւն. հրճուանք. զուարթութիւն. եւ Մարդասիրութիւն. քաղցրաբանութիւն. բան շնորհալի եւ զուարթարար.

Մի՛ ի խնդամտութիւնս ի բաց ընկեսցուք զերկիւղն, եւ մի՛ ի տրտմականսն զքաջայուսութիւնն. (Առ որս. ՟Ժ՟Ա։)

Մխիթարութիւն կենացն զայնպիսի խադամտութիւնս վարկայ. (Ածաբ. ժղ.։)

Իբրեւ ի հարսնական խնդամտութեանս կոչէ։ Յուսացելովքն զխնդամտութիւն ամբոխէ. (Նիւս. երգ. եւ Նիւս. կուս.։)

Խնդամտութեամբ պատրաստել, կամ ընդունել, հատուցանել. (Յճխ. ՟Է։ Մագ. ՟Ի՟Դ։ Աթ. ՟Ը։)

Խնդամտութեամբ ճառել, կամ նշանակել. (Կիւրղ. գանձ.։)


Խնդացուցանեմ, ուցի

va.

to make merry, to rejoice, to give joy, to divert, to recreate.

NBHL (4)

Սուտ յուսով դա զձեզ խնդացոյց։ Պատրողական բանիւք զմիտսն վեհդենշապհոյ խնդացուցանէր ի ժամուն. (Եղիշ. ՟Ե. Փարպ.։)

Լսօղ եղեալ իմ խնդացուցանօղ ձայնի. (Պիտ.։)

Խնդացուցանօղ բարի խոստմամբք. (Յհ. կթ.։)

Զոր օրինակ դիմակօք ոք զարդարի, ոչ զոք երբէք առ տեսիլ ցանկութեան իւրոյ խնդացուցանէ. իմա՛ յանկուցանէ. (գուցէ՝ խանդացուցանէ)։


Խնդումն, ման

s.

cf. Խնդութիւն.

NBHL (5)

Եւս առաւել մարտի յաղթութիւն հոգեւորացն է խնդումն. (Յճխ. ՟Ժ։)

Յայս բան զարթուցեալ ի քնայ՝ խնդմամբ լի եղեւ. (Վրք. սեղբ.։)

Ի գինարբուս եւ ի խնդման աւուրս. (Ճ. ՟Ա.։)

Բայց այս խնդման բան աւետեաց, ոչ միայն իմս է խորանաց։ Սուրբ տըղնյին ոչ լալոյ ձայն, այլ երգ խնդման՝ վայելչական. (Շ. եդես. եւ Շ. առ մխ. բծ.։)

Ծնունդ քո աստուածածին կոյս՝ խնդումն գոշակեաց ամենայն տիեզերաց. մ. յն.։)


Խնդրեմ, եցի

va.

to search for, to ask, to solicit, to implore;
to demand, to claim, to require, to run after, to pursue;
to ransack, to rummage;
— զանձն ուրուք, to seek one's life;
զարիւն նորա ի ձեռաց քոց խնդրեցից, I will require his blood at your hands;
զքէնս վրիժուց —, to revenge oneself, to be avenged;
— զերեսս Աստուծոյ, to seek God's face;
զշահս անձին եւեթ —, to have no other aim but self-interest.

NBHL (10)

ζητέω quaero. Ի խնդիր ելանել. որոնել. կամիլ գտանել. յուզել, խուզարկել. ջանալ ի ձեռս բերել. հմուտ լինել. փնտռել, ուզել գտանել.

Զի՞նչ խնդրես ... զեղբարսն իմ խնդրեմ։ Մեռն ամենայն արք՝ որ խնդրէին զանձն քո։ Ցուցից քեզ զայրն զոր դու խնդրես։ կորեան էշք, երթայք խնդրեցէ՛ք զէշն։ Լքան խնդրել զդուստրսն։ Խնդրէր զնա, եւ ոչ գտանէր։ Խնդրեցի զնա, եւ ոչ գտի։ Խնդրիցէք զիս, եւ ոչ գտանիցէք։ Խնդրեա՛ զխաղաղութիւն, եւ ե՛րթ զհետ նորա։ Խնդրեսցեն զանուն քո տէր։ Որ հալածէքդ զիրաւունս, եւ խնդրէք զտէր։ Սնոտիս խնդրեսջիք. Խնդրիցէ մարգարիտս գեղեցիկս։ Խնդրիցէ զմոլորեալն։ Խնդրէին սուտ վկայութիւն զյիսուսէ, եւ ո գտանէին։ Խնդրէր պարապ։ Գամ խնդրել պտուղ ի թզենւոջդ, եւ ոչ գտանեմ։ Զի՞ խնդրէք զկենդանին ընդ մեռեալս։ Խնդրեսցես յապարանս յուդայ սօղոս անուն զտարսոնացի։ Պնդագոյնս խնդրեաց զիս, եւ եգիտ։ Խնդրեսցեն մարդիկ զմահ, եւ մի՛ գտցեն. եւ այլն։

ԽՆԴՐԵԼ. αἱτέω peto. Կամիլ. իղձ լինել, հնարիլ. ուզել.

Խնդրէր լալ։ Խնդրէր սպանանել զնա։ Խնդրես կոտորել զքնղնքս իսրայէլի։ Խնդրեաց սատանայ խարբալել զձեզ։ Նշան խնդրէ։ Զոր խնդրէրն իսրայէլ, այնմ ոչ եհաս։ Իբր ոչ եթէ խնդրեմ զտուրսն, այլ խնդրեմ զպտուղն՝ որ յաճախէ ի բան ձեր։ Խնդրել մերձենալ, կամ տեսանել, կամ մտանել։ Քանզի եւ հայր այնպիսի երկրպագուս իւր խադրէ.եւ այլն։

ԽՆԴՐԵԼ. ἑπιζητέω inquiro, perquiro. Հարցանել. հարձուփորձ անել. քննել. զննել. կամիլ զտեղեկութիւն.

Ո՞չ գոյ աստ եւ այլ եւս մարգարէ տեառն, եւ խնդրեսցուք ի նմանէ։ Է միւս եւս այր առ ի խնդրել զտէր նովաւ։ Ժողովք դպրաց՝ որ խնդրէին զիրաւունս։ Գայ ժողովուրդդ առ իս՝ խնդրել իրաւունս իմ, եւ զմեղս իմ քննեցեր.եւ այլն։

Եւ զձեր արիւն շնչոյ խնդրեցից. ի ձեռաց ամենայն գզանաց խնդրեցից զնա։ Ահա արիւն նորա խնդրի։ Զարիւն նորա ի ձեռաց քոց խնդրեցից։ Խնդրասցի ամենայն արիւն անպարտ։ Որում շատ տուաւ, շատ խնդրեսցի ի նմանէ. եւ այլն։

Լացին, եւ խնդրեցին զիս։ Խնդրեսցես ի տեառնէ աստուծոյ քումմէ վասն մնացելոցս այսոցիկ։ Խնդրեցին յերեսաց տեառն։ Ես խնդրեցից ի տեառնէ։ Խնդրել զերեսս աստուծոյ ամենակալի։ Խնդրեցեր յինէն զբանդ զայդ, եւ ոչ խնդրեցեր քեզ աւուրս բազումս։ Խնդրեցէ՛ք նախ զարքայութիւնն աստուծոյ։ Ամենայն որ խնդրէ առնու։ Խնդրէի յաստուծոյ՝ լինել այսպիսի, որպէս եւ եսս եմ։ Խնդրեմք յաստուծոյ, զի մի ինչ արասցէ ձեզ չար. եւ այլն.

Եւ Կամիլ առնուլ զպէտս. թախանձել՝ կամ առաջարկել զի տացի.

Խնդրեսցէ կին ի դրացւոյ եւ յերգակցէ իւրմէ անօթս ոսկւոյ եւ անօթս արծաթոյ։ Խնդրեցինյեգիպտացւոցն անօթս, եւ հանդերձս։ Զի՞նչ խնդրէ ի քէն տէր աստուած քո, այլ երկնչել, եւ սիրել։ Ըստ ամենայնի՝ զոր խնդրեցեր ի տեառնէ աստուծոյ քումմէ։ Խնդրեա յինէն, եւ տաց քեզ։ Որում խնդրէ ի քան, տու՛ր։ Մարդ, ցոր խնդրիցէ որդի իւր հաց։ Ոչ գիտէք զինչ խնդրէք։ Խնդրեսցեն զբարաբբայն, եւ զյիսուս կորուսցեն։ Մատուցեալ առ պիղատոս՝ խնդրեաց զմարմինն յիսուսի։ Զի՞արդ յինէն ըմպել խնդրես ի կնոջէ սամարացւոյ։ Դու արդեօք խնդրէիր ի նմանէ, եւ տայրքեզ ջուր կենդանի։ Խնդրեաց լոյս, եւ դիմաց ի ներքս։ Խնդրեսցէ հաւատովք եւ այլն։


Խնծղամ, ացայ, ացի

vn.

laugh, to rejoice, to leap with joy.

NBHL (1)

Միթէ ի հարսանի՞ս խնծղայցես. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)


Խնկաման

s.

incense box;
censer;
pan to burn incense on;
perfume-box.

NBHL (2)

θυΐσκη mortariolum. Աման խնկոց, որպիսի եւ իցէ. տուփ խնկոց կամ բուրման.

Խնկամանքն, եւ բուրվառքն ի մաքուր ոսկւոյ. (՟Բ. Մնաց. ՟Դ. 22։)


Խնկարկեմ, եցի

va.

to incense.

NBHL (2)

Խունկ արկանել կամմատուցանել կամ ծխել.

Նմանութեամբ.


Խնկեմ, եցի

va. fig.

to incense;
to perfume;
to embalm;
to offer up, to offer;
to intoxicate;
to praise, to honour, to adore;
to extol, to flatter, to flatter grossly.

NBHL (13)

ԽՆԿԵՄ μυρίζω unguentis imbuo. որ գրի եւ ԽՆԳԵՄ. Խնկօք եւ իւղովք պատել. զմռսել. անուշահոտ կացուցանել. ըստ յն. մեռոնել.

Յառաջագոյն խնկեաց (կամ խնգեաց) զմարմին իմ ի նշան պատանաց. (Մրկ. ՟Ժ՟Դ. 8։)

Յօծանել խնկել զանապական մարմին. (Շար.։)

Խնկեցաւ իբրեւ զմարմին մեռելոյ՝ այն, որ խնկելոցն է զամենեսեան ի հոտ անուշութեան. (Եղիշ. թղմ.։)

Զտուն իմ կինամոնով խնկեցի. (Առակ. ՟Է. 17.) (յն. չիք բայ)։

Խնգեցաւ մանուկն սամփսոն անուշահոտովն. զառիւծն մեռեալ իւղաց խնգեաց։ Իւղեաց զամենայն նեխութիւնս. (Եղիշ. դտ.։)

Զգազանսն վառեալ պատրաստէր՝ խնգեալ դինւով կնդրկախառն. յն. անուշահոտ արբմամբ կնդրկախառն գինւոյ։

ԽՆԿԵԼ. ըստ հոմաձայնութեան յն. θύω եւ այլն. որպէս Զոհել, մատուցանել.

Մի՛ խնկեսցես ի վերայ խմորոյ արիւն։ Ասէ, ո՛չ խնկեսցես. փոխանակ ասելոյ թէ ոչ մատուսցես արիւն ընդ հացի խմորոյ այլ ընդ բաղարջի. (Կիւրղ. ել.։)

ԽՆԿԵԼ. θυμιάω suffio, adoleo. Խնկօք պատուել. եւ Խնկարկել. եւ Մատուցանել զիմն՝ որպէս բուրելով զխունկ անուշահոտ եւ հաճոյական.

Կնդրուկ մատուցեալ խնգեցից նոցա. (ՃՃ.։)

Տօնեմք պարերգութեամբ փրկչավայելուչ կնդրկաւ խնկեալ։ Բուրվառաւ խնկեալ։ Հեծութիւնք նոցին ընդ իմ խնկեսցին։ Խնկեսցի (բան աղօթիցս) ի տաճար անուան քոյ։ Խնրեսցին մաղթանք մեր առաջի քո տէր. (Նար. ՟Ղ՟Գ. եւ ՟Գ. ՟Ձ՟Ը. եւ Նար. գանձ խաչի.։)

Կամ որպէս Յարգել. մեծարել. բարեբանել. օրհնել. ուստի եւ Խնկեալ ասի, որպէս խնկելի, կամ խնկաւոր. (զորս տեսցես)


Խնում, խցի

va.

to cork, to stop, to bung;
to close, to shut;
to oppilate, to constipate;
— զբերան ուրուք, to put to silence;
— զպատուհան լսելեաց, to turn a deaf ear to, to refuse to listen.

NBHL (8)

ԽՆՈՒՄ φράσσω, -ττω, ἑμφράττω sepio, munio, constipo βύω obturo, obstruo καμμύω claudo συνέχω contineo. որ եւ ԽՑԱՆԵԼ, ԽՑԵԼ. Փակել եւ պատել ամենայն մասմբք. Կափուցանել. ցանկել. արգելուլ զամենայն անցս, եւ չթողուլ ծակ ինչ. խցել, խծկել. գոցել.

Խնու զլսելիս իւր, զի մի՛ լուիցէ տկարաց։ Զակն աղբար խնուցու։ Ամենայն բերան խցցի։ Խցին զբերանս առիւծուց։ Խցան աղբիւրք անդնդոց։ Զամենայն ջրհորս զոր խցին փղշտացիքն, եւ լցին զնոսա հողով։ Խցեալ է զականջս իւր։ Խցցինզդրունսքո։ Խցցէ զչարս ձեր.եւ այլն։

Յիմար է որ զիւր աղիւրն խնու, եւ յաղագսօտարին վիճի։ Նոյնժամայն եխից տէր մեր զբերանփորձչին. (Եփր. աւետար. եւ Եփր. համաբ.։)

Զդուրս մեղուանոցացն յառաջ քան զցուրտն ականամոմով խնելոյ. (Եզնիկ.։)

Խնլով զաչս մարմնոյ. (Նար. երգ.։)

Որ խնու զականջսնառ ճշմարտութիւն. (Յճխ. ՟Ի։)

Խցի զպատուհն լսելեացս իմոց առ բանիդ կենաց ընդունելութիւն. (Նար. ՟Ե։)

Խնու զբերանս հրէիցն. (Երզն. մտթ.։)


Խնչեմ, եցի

vn.

to grunt;
*to blow the nose.

NBHL (1)

Ոչ աղարտլ զաշխատութիւնս մեր որպէս անուսմունս, եւ խնջել քթօք, եւ յօնք պռստել. (Կիր. պտմ.։)


Խշտրեմ, եցի

vn.

to despise.

NBHL (2)

ԽՇՏՐԵԼ. Որպէս Պատճառել առթել ուժգնութեամբ.

Յոյժ վստահ լինել յիւր զօրութիւն, եւ խշտրել պատերազմողացն տկարութիւն. (Ոսկ. ես.։)


*Խշրիմ, եցայ

vn.

to have a thirsty longing for acid things.


Խոզամիտ

adj.

pig-headed;
swinish, dirty, filthy.

NBHL (3)

Մտօք որպէս խոզ. անմտ. խոզաբարոյ. աղտեղասէր.

Շնաբարոյիցն եւխոզամտացն չէ՛ պարտ պատմել զբանն. (Ոսկ. մտթ. ի ցանկն։)

Առն խոզամտի ոչ գոյ սիրելի երբէք. (Ոսկիփոր.։)


Խոզանակեմ, եցի

va.

to brush;
to whisk.


Խոզանամ, ացայ

vn. fig.

to be changed into swine;
to behave like a hog, to be hoggish.

NBHL (1)

Մարդք խոզացեալք (յն. խոզանմանք) դիւրաւ ըմբռնին ընդ դիւաց իշխանութեամբ։ Քանզի ամենաւին խոզանան. (յն. խոզ լինին), եւ ոչ մայն դիւահարին, եւ այլն. (Ոսկ. մ. 4։)


Խոզերամակ, աց

s.

herd of swine.

NBHL (2)

Երամակ խոզից.

Խոզերամակն գերգեսացւոց. (Շ. հրեշտ.։)


Խոթոտեմ, եցի

vn.

to see with displeasure, to scowl at;
to despise.

NBHL (1)

Ի սաստկութենէ նորա որ սպառնայրեղբօր իւրում, եւ ի խոթոտել ականն իւրոյ, ի միտ առ իմաստութեամբ իւրով ռեբեկա. (Եփր. ծն.։)


Խոժոռադէմ, դիմաց

cf. Խոժոռագեղ.

NBHL (4)

κατηφής vultu demissus, maestus. Խոժոռ դիմօք. տխուր եւ անշնորհ երեսօք. վայրահայեաց. թիւրաչօք.

Ցնորք անժպիտք խոժոռադիմացն երեւէին. մ. ՟Ժ՟Է. 4.) (իբր ռմկ. երեսը կախած։)

Խոժոռադէմ երեսօք տեսանէր. (Բուզ. ՟Դ. 7։)

Երկեսցէ հասցէ ի վերայ քո հրեշտակ խոժոռադէմ. (Սեբեր. ՟Ժ։)


Խոժոռեցուցանեմ, ուցի

va.

to irritate, to anger, to incense, to chafe, to provoke, to exasperate;
— զդեմս, to pucker up one's features, to put on a surly look.


Խոժոռիմ, եցայ

vn.

to frown, to knit one's brows, to be sulky, cross, ill-tempered, to grow angry, to be nettled;
to be soured, embittered, exasperated;
— երկնից, to cover with gloomy clouds, to lower, to get cloudy, murky.

NBHL (6)

λυπόμαι, θυμιόμαι, στυγνάζω incitor, indignor, contristor, rutilo triste. Խոժոռ դէմս ցուցանել. դժկամակիլ. թաղծիլ. տխրիլ. պղտորիլ. ժանիք ընել. երեսը կախել

Խոժոռեցան նմա նախարար. այլազգեացն։ Խոժոռեան ընդ բանն՝ գնաք տրտում. (՟Ա. Թագ. ՟Ի՟Թ. 4։ Մրկ. ՟Ժ. 22։)

Խոժոռեալ խռովութեամբ մեծաւ. (Յհ. կթ.։)

Խոց ժոռեալ ընդ լուր խրատական մեր բանի. (Շ. ընդհ.։)

Նմանութեամբ ասի.

Կարմրացան խոժոռեցան երկինք. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)


Խոլեմ, եցի

va.

to disperse, to scatter, to drive.

NBHL (1)

Սպասաւորեաց բազմութիւնս, որ այսր անդր զռամիկսն ի հրապարակս խոլիցեն. (Ոսկ. փիլիպ. ՟Թ։)


Խոլոմուկ

cf. Հոլամուկ.


Խոխոմ

adj.

well-watered, abounding in springs, or running waters.

Etymologies (3)

• , ի-ա հլ. (անեզաբար գործած ուած) «թփոտ ձոր» Ոսկ. մ. բ. 3. եփես. 374. «նեղ ծործոր և առուամէջ, հոսանքի անցած տեղը» Յհ. կթ. 308. Արծր. «դժուար տեղեր» Ոսկ. եփես. 874 (յանհնարին և յան-բաւ խոխոմսն անկանի բանն «խօսքը դը-ժուար տեղերն է ընկնում, պատասխան տալ անհնարին է»). գրուած է խոհում Բառ. երեմ. էջ 143. որից խորախոխոմ ԱԲ. բայական գործածութեամբ խոխոմել «ոռոգել, լաւ ջրել (ծառերը)» Թէոդ. կուս. (գրուած է խողոմել, խոխել Բառ. երեմ. էջ 143). խոխոմեալ (գրուած է խողոմեան կամ խողոմեալ) «ջրա-ռատ» Թէոդ. կուս.-ճիշտ չէ խոխոմաձիգ «երկար ծործոր» Խոր. ա. 11. «Գետն Երասխ -անցանէ ընդ խոխոմաձիգս և նեղս», ուր շաղկապով միացած և նեղս ցոյց է տալիս որ ուղիղն է խոխոմս ձիգս և նեղս։

• = Կովկասեաններից փոխառեալ բառ է ընդարձակ տե՛ս խում արմատի տակ։-Աճ

• ՆՀԲ խմել բայից կամ ռմկ. խխում։ Հիւնք. խմել բայից։


Խոխոմք, մաց

s.

ravine, deep hollow;
sylvan valleys, forest;
mountain streams, torrents.

NBHL (5)

ԽՈԽՈՄՔ. Խարաձորք. նեղ ծորոծորք եւ առուամեջք ջրանցից, անցք հոսանաց ընդ անձուկ վայրս խոխոջանօք.

Անցանէ գետն երասխ յորձանուտխոխոջիւք ... թափ անկեալ ընդ նեղ եւ ընդ նուրբխոխոմքն քարանձաւի միոյ։ Զօրս ղօղեալ թագուցանէր ի խոխոմս այգեստանին։ Ամրացեալք ի խոխոմս խորոցն ձորոց, եւ յամուրս քարանձաւաց. (Յհ. կթ.։)

Յափն գետոյն, որ իանէ յաղձնեաց խոխոմացն։ Ի խոխոմս ձորոցն. (Արծր. ՟Դ. 5. եւ այլն։)

ԽՈԽՈՄՔ. νάπη saltus. Անտառ ջրարբի. մացառ. գօռու, օռման.

Փափաքէ տեսանել զլերինս, եւ զխոխոմս, եւ զաղբիւրս։ Փուչն ի խոխոմս եւ յապառաժս բուսանի. (Ոսկ. մ. ՟Բ. 3։ եւ Ոսկ. եբր.։)


Խոխոմաձիգք

s.

gloomy ravines;
long valleys.

NBHL (2)

Խոխոմք ձիգք կամ երկայնատարածք.

Գետն երասխ հատեալ զքարանձաւս լերանց՝ անցանէ ընդ խորխոմաձիգս (կամ ընդ խորխոմս ձիգ) եւ նեղս. (Խոր. ՟Ա. 11։)


Խոխոմեմ, եցի

va.

to bathe, to water.

NBHL (2)

Ոռոգել, որպէս թէստէպ խմել տալ զջուր, կամ իբրու ռմկ. խխում առնել.

Խոխոմեալ արբուցանեն զտունկս դրախտին. (Թէոդոր. կուս.։)


Խոխոմիմ, եցայ

vn.

to spring;
to inundate.


Խոխոջեմ, եցի

vn.

to murmur, to purl, to babble, to gurgle;
ի վեր —, to vomit.

NBHL (2)

Հոսիլ ուղխից ջուրց շռնչմամբ ձայնից.

ԽՈՂԽՈՋԵՄ կամ ԽՈԽՈՋԵԼ, եցի ն. Հոսել ուղխօրէն. զեղուլ. յորդել. իսկ ի վեր ԽՈՂԽՈՋԵԼ՝ է Զգայռել եւ փսխել.


Խոխոտեմ, եցի

vn. va.

to think, to invent, to attempt, to try.

NBHL (2)

ԽՈԽՈՏԵՄ ԽՈԽՈՏԻՄ. Խորհելով յօդել. կցկցել մտօք. հնարիլ. ջանալ.

Բանս բամբասանաց զսրբոյ կաթողիկոսէն խոխոտեալ յօդէին։ Մի՛ ոք զնոյն անցս չարչարանաց, եւ զձաղանս եւ զձաղկանս խոխոտիցի կրել։ Կայր փոքր մի ի վերայ հատածի միջոյն, եւխոխոտէր խօսել. (Յհ. կթ.։)


Խոխոտիմ, եցայ

vn.

cf. Խոխոտեմ.

NBHL (2)

ԽՈԽՈՏԵՄ ԽՈԽՈՏԻՄ. Խորհելով յօդել. կցկցել մտօք. հնարիլ. ջանալ.

Բանս բամբասանաց զսրբոյ կաթողիկոսէն խոխոտեալ յօդէին։ Մի՛ ոք զնոյն անցս չարչարանաց, եւ զձաղանս եւ զձաղկանս խոխոտիցի կրել։ Կայր փոքր մի ի վերայ հատածի միջոյն, եւխոխոտէր խօսել. (Յհ. կթ.։)


Խոկամ, ացայ, ացի

va.

to think, to reflect, to meditate, to consider, to contemplate, to imagine.

NBHL (15)

μελετάω, ἑννοέω meditor, cogito ἑπιφημίζω approbo ἑπιχειρέω aggredior, manum admoveo. Ի խոկ արկանել կամ մատնել. Խորհել. զմտաւ ածել. որոճել ընդ միտս, կամ երկնել. հոգալ, յառիլ մտօք. եւ յարիլ կամօք. կամիլ, յօժարիլ. հնարիլ. մտմտալ, մտածել, խելք տալ, մտքով ու սրտով ուզել. (լծ. եւ լտ. coquo քօ՛գուօ. եփել, ըստ որում հնարել, մեքենայել։)

Ճշմարտութիւն խոկասցէ կոկորդ իմ։ Սիրտք արդարոց խոկան զհաւատս. (Առակ. ՟Ը. 7. ՟Ժ՟Ե. 28։)

Կոկորդ իմ ո՞չ խոկասցէ յիմաստութիւն. (Յոբ. ՟Զ. 30։)

Խոկասցի ի սրտի իւրում. (Օր. ՟Ի՟Թ. 19։)

Զարագելն միայն խոկացի. (Խոր. ՟Գ. 65։)

Մտածօրէն յանձն իմ խոկացայ. (Պղատ. տիմ.։)

Սոքա ընդդիմադարձութիւն խոկացանաստուածոցն. (Նոննոս.։)

Խոկայր նմա զդաւաճանութիւն անհնարին մահու. (Յհ. կթ.։)

Խարչաւանս ի վերայ իմ խոկալով։ Ոչ երբէք զայսոսիկ աղէտս տարակուսանաց խոկայ։ Զմիմեանց խոկալ փրկութիւն. (եւ այլն. Մագ.։)

Խոկալ ի սէր պատուիրանին աստուծոյ, կամ յերկնայինսն, կամ յերկիրս, կամ առ աստուած անզբաղ եւ մաքուր սրտիւ, կամ ի գործիական առաքինութիւնս. (Խոսր.։ Նանայ.։ Լմբ. իմ.։)

Խոկալ յարմարել, կամ հասանել. (Մագ.։)

Զմարդկայինյարմարական ամուսնութեան կարգ խոկացաւ իջուցանել յանասնական անկարգխառնակութիւն։ Խանդալով ընդ համատոհմիցս կենդանասէր բազմամարդութիւն, զորս միշտ բաղձիւք խոկացաւ ընդդէմսն իջուցանել. (Պիտ.։)

Խոկացաւխորամանկութեամբ խոտորել զճանապարհս իմ։ Զխոկողսն ուսումնականին արժանի դիւցազնացն պատուասիրել։ Վասն ուրումն այսպիսւոյ խոկացողի. (Մագ.։)

Ի կամաց խոկողացն ի նոյնն, եւ յոչ խոկողացն բացատրեալ որոշի. (Կլիմաք.։)

Ազգմամբ չարին խոկացաւ ընդ լուր (սրբութեան) նորա կին ոմն պիղծ եւ լիրբ (ի պատրել զնա). (Վրք. հց. ՟Զ։)


Խոկումն, ման

s.

thought, meditation, consideration, contemplation, reflexion, imagination, speculation.

NBHL (5)

Խոկալն. խորհումն. մտածութիւն. պարապումն. ուսումն. փոյթ.

Խոկումն մահու. (Նախ. ժող.։ Սահմ. ՟Ը։)

կրթին ի խոկումն՝ որ առ աստուած. մբ. իմ.։)

Զազրանայ խոկմամբ խորհրդով. (Գր. հր.։)

Բոլոր էաց խոկմունս։ Յարհեստ պիտանացու տածեալ վեհագոյն խոկմանն. (Մագ.։)


Խոհագործեմ, եցի

va.

cf. Խոհակերեմ.


Խոհակերեմ, եցի

va.

to cook.

NBHL (4)

μαγειρεύω coquo, coquinarium exercor. Խոհակերութիւն առնել. գործել զգործ խոհակերաց. յօշել զմիս, եւ եփել զկերակուր. եւ Սպանանել.

Այն մարդն՝ որխոհակերէրն (կամ ի խոհակերոցին կայր) ել ընթանելով. (Վրք. հց. ձ։)

Անկողինս արկանել, զոտս լուանալ. բազումք եւ խոհակերեն եւս. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Գ։)

Զսուրբ առաքեալսն ասեմ նախադիր՝ միապէս խոհակերեալ. (Ճ. ՟Ա.։)


Խոհամանամ

vn.

to precipitate one's self, to fling, to cast or throw one's self headlong.

NBHL (2)

ԽՈՀԱՄԱՆԱԼ. Որպէս Ամանալ ի խոխոմս, խարդաւանիլ.

Ուր արտաւազդն արտաշիսեան քարավիժեալ խոհամանայր ի կոշտն (կամ ի կուշտն) կոհակին. (Արծր. ՟Դ. 11։)


Խոհարարեմ, եցի

va.

to cook, to dress victuals.


Խոհեմ, ի, աց, ից

adj.

cf. Խոհական.

Etymologies (2)

• Bittner WZKM 14 (1900), 162 ասոր. [syriac word] ︎︎ xaxem «իմաստուն» բառից է հանում. Թիրեաքեան, Ատրպատ. էջ 6, 31, ՀԱ 1914, 246 պհլ. խո «լաւ»+ հիյմ, պրս. xīm «բարք» բառերից, իբ-րև «բարեբարոյ», որի հակառակն է duž-xim>դժխեմ։

• ՓՈԽ.-Patrubány SA 1, 5 հայերէնից փոխառեալ է դնում Բուդապեշտի հրեական ժարգօնով [hebrew word] xohem «խոհեմ, զգոյշ»։ Բայց այստեղ կան մի քանի սխալներ, [hebrew word] բառը չի՛ կարդացւում xohem, այլ xakam (կամ նոր արտասանութեամբ xo-kom), երկրորդ՝ xakām ժարգօն չէ, այլ հին եբրայեցերէն և պատկանում է ընդհանուր սեմական hkm արմատին (արաբ. [arabic word] hikm, արամ. [syriac word] xkm). և երրորդ՝ չի՛ նշանակում «խոհեմ, զգոյշ», այլ «ուսեաւ. գիտուն, իմաստուն, հանճարեղ»։ Այս բոլո-րից հետևում է՝ որ յիշեալ եբր. բառը ա-մենևին գործ չունի հայերէնի հետ։

NBHL (6)

φρόνιμος prudens. Խոհական (անձն). իմաստուն. հանճարեղ. ուշիմ. մտացի.

Ողջախոհ, արի, եւ խոհեմ, եւ արդար. (Սահմ. ՟Ժ։)

Ուշիմ եւ զհանճարեղ իշխանն. (Յհ. կթ.։)

Ո՛վ քաջդ խոհեմք. (Պիտ.։)

Եւ Խորազգաց. խելամուտ. խոհական.

Ղեւոնդ վարդապետ խոհեմ խորոց փրկչին. (Գանձ.։)


Խոհեմաբար

adv.

cf. Խոհականաբար.

NBHL (2)

Խոհեմաբար զիւրսն ցուցանէ ի ճահ արուեստ. (Պիտ.։)

Եւ դու լուիցես խոհեմաբար լսէր՝ զոր ասէրն. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Ա։)


Խոհեմազարդ

adj.

adorned with prudence, judicious.

NBHL (2)

Խոհեմութեամբ զարդարեալ

Յիմաստուն եւ ի խոհեմազարդ արանց. (Ճ. Գ։)


Definitions containing the research մ : 10000 Results

Շաչիւն

cf. Շաչումն.

NBHL (6)

ՇԱՉԻՒՆ ՇԱՉՈՒՄՆ. ψόφος sonitus, strepitus συρισμός sibilus, susurro συγκρουσμός collisio βρόμος, πάταγος fremitus, fragor, crepitus ἁνάβρασις aestuatio, ebullio եւ այլն. Շաչ. շաչելն. շառաչիւն. շչիւն. շշնջիւն. շռնչիւն. հնչիւն. եռանդն. եռալն զեռալն. բզզումն. շշնկոց, խըշըլտոց, վըզլտոց.

Շաչիւն կառաց, եւ դրնդիւն երիվարաց։ Ձայն շարժմանզ անուոյ, շաչիւն կառաց։ Լսել զշաչիւնս տագնապողաց։ Շաչիւն զինու, կամ նշանաց. (Միք. ՟Ա. 13։ Նաւում. ՟Գ. 2։ Դտ. ՟Ե. 16։ ՟Ա. Մակ. ՟Զ. 41։ ՟Բ. Մակ. ՟Ե. 3։)

Խորշիւն, շաչիւն, եւ թնթիւն առնելով. եւ որոտումն ասեմք այսմիկ. (Արիստ. աշխ.։)

Հնչմամբ նոցա եւ շաչմամբ իբրեւ ծովու ալհեկոծեցելոյ՝ ականջք լցեալ են. (Բրս. արբեց.։)

Ձիաստացք խոցոտեն զիաչս եւ զգլուխս. եւ է շաչիւնն՝ յօդսն գոլով ահագին, խոցոտելով զլսելիսն։ Մեղուք դիմեն միանգամայն շաչմամբ։ Իժն զտտունն յոյժ շաչմամբ գնդաձեւ քարշելով. (Փիլ.։)

Փախուցեալ փութանակի յահաւոր շաչմանէն. (Պիտառ.։)


Շառագոյն

adj.

red, reddish;
— աչք կամ երեսք, fiery or flashing eyes;
cf. Տենդ.

NBHL (4)

πυρράκης rubicundus, rufus, flavus ὔφαιμος sanguineus, rubescens. Կարմրագոյն. բոսորագոյն. արիւնըռուշտ. եւ Շեկ. շիկակաթրմիր. հթրաշեկ. խարտեաշ. դեղին.

Եկն ել որդին անդրանիկ շառագոյն ամենեւին՝ իբրեւ զմորթ թաւ. (Ծն. ՟Ի՟Ե. 25։)

Խեթի հայելով շառագոյն աչօք։ Եթէ բարկութիւն կալցի, շառագոյն արիւըռուշտ լինին երեսքն (ա աչքն). (Փիլ. լիւս. եւ Փիլ. իմաստն.։)

Դաւիթ շառագոյն՝ հանդերձ գեղեցկութեամբ աչաց. (Ոսկ. ղկ.։)


Շարախառնութիւն, ութեան

s.

cf. Շարախառնումն.

NBHL (6)

συμμιξία commistio, permixtio συγκεραύνωσις conjunctio σύγκριμα, σύγκρισις concretio, temperamentum, concretum. Ընդ միմեանս խառնումն ո՛ր եւ է օրինակաւ. բաղադրութիւն. խառնուած.

Կցորդութեամբքն հակառակիցն, շարախառնութիւնքն) միացելոյն։ Զամենայն առ միմեանս շարախառնութիւն՝ ըստ անշփոթ նոցա միութեանն. (Դիոն.։)

Հրեշտակք աննիւթ եւ անշարադիր էութիւնք են ամենայն իրօք, ոչ գոլով խառնումն եւ ի շարախառնութեանց տարերց. (Մաքս. ի դիոն.։)

Շարախառնութիւն մարմնոց։ Շարախառնութեանցն (բաղադրելոց) ի տարերս լուծանել. (Նիւս. բն.։)

Ո՛չ ամենայնիւ հոգւոյ եւ մարմնոյ համեմատի շարախառնութեան՝ աստուծոյ ընդ մարմնոյ միաւորութիւնն. (Շ. թղթ.։)

Շարախառնութիւն նիւթոց (այսինքն հիւթոց ի մարմնի). (Երզն. քեր.։)


Շարժիւն

cf. Շարժումն.


Շարժուած, ոց

s.

movement;
gesture, action;
սաստիկ or տարապայման —, gesticulation;
—ս առնել ի խօսելն, to gesticulate while speaking;
սաստիկ —ս առնել ի խօսելն, to gesticulate, to be too full of action.

NBHL (1)

ասաց զամենայն գործ շարժուածոց նորա. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Շարժուն

adj. ast.

moveable, moving;
versatile, unsteady, unsettled;
առաջին —, the primum mobile;
— ի հողմոյ, shaken by the wind;
— եւ անշարժուն ստացուածք, personal and landed property.

NBHL (8)

κινούμενος mobilis, qui movetur. Ունակ շարժման. շարժական. որպէս ինքնաշարժ.

Ամենայն տողուն՝ շարժուն ի վերայ երկրի. (Ծն. ՟Է. 14. 21։ ՟Ը. 19։)

Որ առողջ միտս ունին, ո՛չ զշարժունսն, այլ զշարժիչն պարտին փառաւորել։ Շարժնոցն եւ փոփոխելեաց. (Եզնիկ.։)

Շարժնոցն ամենեցունց ոչ դադարիլ։ Շարժնոցն առ միմեանս խաղաղելով. (Դիոն. ածայ.։)

Եղէգն շարժուն ի հողմոյ։ Չաափ բարւոք՝ թաթաղուն՝ շարժուն՝ զեղուն. (Մտթ. ՟Ժ՟Ա. 7։ Ղկ. ՟Ե. 24։ եւ ՟Զ. 38։)

Պահեաց զմիտս իւր հաստատուն, եւ ոչ շարժուն. (Եւս. պտմ. ՟Դ. 15։)

Շարժուն կամաց, եւ անհաստատ երեսաց. (Բրս. հց.։)

Թողեալ նմա զամբողջ կեանս իւր՝ զշարժուն եւ զանշարժուն՝ բազմապատիկ ստացուածս. (Տէր Իսրայէլ. մարտ. ՟Ժ՟Է.։)


Շարոց, աց

s.

file, row;
— քաղցրաւենեաց, cf. Շոպագ;
մարգարտաց, pearl necklace.

NBHL (1)

Ի դերբկաց վիմոց՝ ակունք ի շարոց՝ կո՛յս քեզ լանջանոց։ Զճգնաւորաց անձինըս սրբոց՝ կո՛յս քեզ առցես ակունս ի շարոց. (Գանձ.։)


Շեղութիւն, ութեան

s.

cf. Շեղումն.

NBHL (3)

νεύσις, ῤοπή propensio, deflexio. Շեղիլն. խոտթորումն. թիւրութիւն. ծռութիւն. հակամիտութիւն.

Իւրեանցն շեղութեամբ անկեալք յաստուածային ուղիղ համբարձմանէն։ Իւրոց ընտանիլ շեղութեանցն մատնեաց. (Դիոն.։)

Ըստ խոտորման առ ոմանս՝ զմերոց խորհրդոց հետեւեցուցանեմբ (կամ հետեւացուցանեմք) շեղութիւնս. (Կիւրղ. հանգ.։)


Շինական, ի, աց

s. adj.

country-man, country-fellow, rustic, peasant, villager;
—ք or —եր, the peasants, peasantry, country people;
rustic, gross, rude, impolite, uncivil, clownish, boorish;
կին —, country-woman, peasantess;
մանուկ —, country lad;
աղջիկ —, country lass, cottage girl.

NBHL (5)

κωμήτης, ἅγριος, χωρήτης, ἁγροικός pagi incola, rusticus agricola, agrestis, vulgus, vulgaris. Բնակիչ շինի. շինակեաց. գեղջուկ. ռամիկ. սոսկական. տխմար. եւ Գեղջկային. ռամկական. գեղական, գեղացի. (յն. խօրի՛դիս եւ այլն)

Առ ազատս, եւ շինականս։ ոչ միայն զմարտիկս, այլեւ զռամիկ շինականս. (Ագաթ.։ Խոր. ՟Գ. 7։)

Աղատաց, եւ շինականաց։ Շինականաց, եւ ազատաց։ Ի մէջ շինական մարդկան կեցեալ էր։ Իբրեւ մարդք՝ որ վշտամբերք լեալ իցեն անդստին ի շինական սովորութեանցն. (Եղիշ.։)

Որք շինականք, եւ առանց դպրութեան էին. (Ոսկ. մ. ՟Գ. 25։)

Ի շինական տունս պատարագ մատուցանել. (Կանոն.։)


Շինուած, ոց

s. fig.

building, edifice, fabric;
edification;
մարդկեղէն, human work.

NBHL (4)

οἱκοδομή aedificium, structura եւ այլն. Շինումն. շինութիւն. շէն. կազմութիւն. կառուցումն. եւ Կազմած. կերտուած. յօրինուած. եւ Բարեկարգութիւն. որ եւ անխտիր գրի Շինած. շէնք.

Ի շինուած տաճարին տացեն քսան տաղանդ։ Վասն շինուածոյ տաճարին։ Ցուցանել նմա զշինուածս տաճարին։ Իբրեւ զշինուածս քաղաքի։ Երկրաւոր տաճար շինուածոյս մերոյ քակտեսցի։ Շինուած (կամ շինած) յաստուծոյ ունիմք առանց ձեռագործի։ Զաճումն մարմնոյ գործէ եւ ի շինուած (կամ շինած) անձին իւրոյ սիրով։ Որ ինչ բարին իցէ ի շինուած (կամ շինած) պիտոյից.եւ այլն։

Ոչ ոք կթարէ հասանել յանձեռագործ շինուածն քրիստոսի։ Զշինուածս աշխարհին՝ զամբար ի ձեռն առեալ՝ հրոյ ճարակ տային։ Եթէ շինուածոց իցեմք ցանկացեալ, ունիմք շինուածս յերկինս առանց մարմնաւոր ձեռագործի. (Եղիշ. ՟Ե. ՟Է. ՟Ը։)

Յաղագս շինուածի (կամ շինածի) երուանդաշատ քաղաքի. (Խոր. ՟Բ. 39։)


Շիջութիւն, ութեան

s.

cf. Շիջումն.

NBHL (6)

ՇԻՋՈՒԹԻՒՆ ՇԻՋՈՒՄՆ. σβέσις extinctio. Շիջանիլն. մարիլը, մարումը.

Հեղիաս (ի թաբոր) ի միտ առ զշիջութիւն ջրահրոյն ի խորհուրդ աւազանին. (Վանակ. յուրախացիրն.։)

Արագ արագ ի վեր յարեայ ի մեռելոյն (սգոյ), զմահն համարեալ ոչ շիջումն հոգւոյ, այլ քակումն եւ անջատումն ի մարմնոյ. (Փիլ. իմաստն.։)

Ի ծագման արեգականն՝ աղօտագունից փայլմանց լինի շիջումն. (Անան. ի յովնան.։)

Յիշեա՛ զհարսանեաց զփակումն, եւ զլապտերաց զշիջումն. (Պիտառ.։)

Գթութիւն՝ շիջումն թերահաւատութեան, եւ նշոյլք լուսոյ հաւատոց. (Յճխ. ՟Ժ՟Ա։)


Շլացութիւն, ութեան

s.

dim-sightedness, squinting, blindness;
dazzling, hallucination;
հարկանել շլացութեամբ, to strike blind;
հարկանել շլացութեամբ զմիտս, to beguile, dazzle, seduce or fascinate the imagination.

NBHL (3)

Հարցէ զքեզ տէր յիմարութեամբ, եւ շլացութեամբ, եւ ապշութեամբ մտաց։ Հա՛ր զազգդ զայդ շլացութեամբ. եւ եհար զնոսա շլացութեամբ ըստ բանին եղիսէի։ Հարին շլացութեամբ իբրեւ զայնոսիկ՝ որ առ դուրս արդարոյն. (Օր. ՟Ի՟Ը. 28։ ՟Դ. Թագ. ՟Զ. 18։ Իմ. ՟Ժ՟Թ. 16։)

Շլացութիւն աչացն (պօղոսի) զխաւար ոգւոցն բժշկեաց. (Ածաբ. մկրտ.։)

Մերթ երեւի շփոթիլ ընդ Սլացութիւն, սլացումն, ի գիրս. (Պիտ. եւ Յհ. կթ.։)


Շնորհակալու

adj. s.

cf. Շնորհակալ;
pleasure;
մտօք, thankfully, gratefully.

NBHL (4)

Այս գործ՝ շնորհակալու ծառայիցն է, հանապազ գոհանալ զպարգեւատուէն։ Սերտ սիրով շնորհակալուք մերումտեառն լիցուք. (Խոսր.։)

Որ զայնչափ բազմութիւնն ի բերանոյ մահու ապրեցոյց, չկալայք շնորհ. զի վասն սորին բշժկելոյ շնորհակալուք լինիցիք. (Մամբր.։)

Քանի՞ եւս հարց մերոց հոգեւորաց պարտիմք շնորհակալուք լինել տօնասիրութեամբ գթածաբար. (Երզն. լս.։)

Զանքնութիւնս իմ ի շնորհակալուս քեզ ընկալցիս։ Իբր ի շնորհակալուս զայն նմա առնէր. (Յհ. կթ.։)


Շնորհապարտ, ից

adj.

much obliged, very grateful, mindful of benefits received;
— գոհութիւն, gratefulness, gratitude, thankfulness;
— գտանիլ ումեք, -զանձն դաւանել առ ոք, to be indebted for, to owe, to be under obligations, to be beholden to;
— կացուցանել զոք, to oblige a person, to obtain a right to his gratitude;
— եմ բիւրուց խնամոցդ, ով եղբայր, I am grateful to you for all your care, my brother.

NBHL (3)

Դարձան առ նա խնդութեամբ իբրեւ շնորհապարտք պարգեւաց նորա։ Եկեալ անկաւ առ ոտս՝ շնորհապարտ լինել եւ գոհանալ վասն բարեգործելոյն առ նա. (Իգն.։)

Եթէ կարիցեմք գոնէ մասն մի հատուցանել շնորհապարտին մերոյ. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Շնորպապարտս համարիմ զձեզ, զի յաղագս փոքր այսոցիկ ցաւոց եւ չարչարանաց՝ մնամ ես մեծի ողորմութեան աստուծոյ. (Վրք. հց. ՟Ը։)


Շնութիւն, ութեան

s. fig.

canine nature;
adultery, fornication;
idolatry;
cf. Ըմբռնիմ.

NBHL (5)

Օձ կամ շուն ի յօձութենէ կամ ի շնութենէ ոչ զատին, այլ օձն եւ շունն շուն. (Զքր. ծործոր.։)

Մանաւանդ՝ որպէս μοιχεία adulterium. Խառնակութիւն ընդ կնոջ օտարի՝ ըստ անխտրութեան շանց. նմանութեամբ՝ եւ Կռապաշտութիւն, ագահութիւն, խարդախանք, եւ այլն. զինա.

Շնութիւն եւ վրնջիւն քո, եւ օտարանալն յինէն պոռնկութեամբ քով։ Բարձից զպոռնկութիւն նորա, եւ զշնութիւն նորա։ Դողութիւն եւ շնութիւն հեղեալ ի վերայ երկրի։ Ամուսնութեանց անառակութիւն, շնութիւն.եւ այլն։

Ջանացաւ շնութեամբ մտանել հանել զքահանայապետութիւնն յոնեայ. յն. ὐπονοθεύω . խարդախել, որպէս անհարազատ։

Այնպիսի իրք ոչ է շնութիւն միայն այլեւ պոռնկութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 16։ (Թո՛ղ զի երբեմն իբր փոխան իրերաց դնին շնութիւն եւ պոռնկութիւն։))


Շչիւն

cf. Շչումն.

NBHL (2)

ՇՉԻՒՆ կամ ՇՉՈՒՆՄ. σύριγμα, συριγμός sibilus. Շչելն. շռնչիւն. եբր. սէրքա. տե՛ս (Երեմ. ՟Ժ՟Ը. 16։ ՟Ժ՟Թ. 8։ ՟Ի՟Է. 18։ ՟Ի՟Թ. 18։ ՟Ծ՟Ա. 37։ Միք. ՟Զ. 16։)

Սողնոց շչմամբ խուճապեալք. մ. ՟Ժ՟Է. 19։)


Շռինդ

s.

noise, tumult, rumour, clamour, uproar, row;
public rumour, report;
ի — համբաւոյն, at the news or report of;
—ն աղաղակի նոցա, their cries, shouts;
ի — ահեղ պատերազմի, at the terrible news of war;
at the dreadful preparations for war.

NBHL (2)

βόμβησις bombus, strepitus, rumor, sonus λαλιά loquela, locutio. Ձայն բազմութեան՝ իբր շռինչ, շռնչիւն. շչիւն. շշուկ. զրոյց. համբաւ. խուժան. ամբոխ. բռմբիւն. բզզանք եւ պար մեղուաց, եւ խօսք անյայտ.

Եթէ ոչ լուիցէք ձայնի իմում՝ եթէ ոչ շռինդդ մեծ եւ յոյժ դարձցի ի փոքրկութիւն ի մէջ ազգաց, ուր ցրուեցից զձեզ անդր։ Իբրեւ շռինդն իմն յանկարծուստ հարկանէր. (Բարուք. ՟Բ. 29։ ՟Բ. Մակ. ՟Ե. 5։)


Շրջագայ, ից

adj. s.

wandering, strolling, itinerant, prowling, vagabond;
turn, circumvolution;
circumference, periphery;
հազար ամաց —ս անցուցանել զինքեամբ, to live for a thousand years.

NBHL (18)

περιΐων, περιοδικός errans, ambulans, certo orbe recurrens, periodicus. Որ շրջագայի. շրջօղ. շրջաբերական. շրջանաւոր. թափառական. ժուռ՝ ման եկօղ

Ոչ եթէ շրջագայք ոմանք էին, այլ նստէին առ դուրս տաճարին. (Ոսկ. յհ. ՟Բ. 11։)

Առ ճշմարիտ հանդարտեալսն առաքէին (դեւք) զշրջագայ եւ զծոյլ կրօնաւորսն. (Կլիմաք.։)

Գողք ակնածելով դիտեն զշրջագայս (կամ զշրջակայս). (Կանոն.։)

Ոչ ի հրապարակս ընթացաւ, կամ շրջագայլ գոլով տեղեաց ի տեղիս գնաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 30։)

Էր շրջագայ (կամ շրջակայ՝) տեղւոջէ ի տեղի շրջելով. (Կիր. պտմ.։)

լուսաւորքդ՝ շրջագայք, միջնորդք եւ պահպանորդք ի մէջ հաստատնոցն երկուց (երկրի, եւ վերին երկնի). (Ոսկիփոր.։)

Զշրջագայս զայս (ընթացս կենացս). (Նիւս. կազմ.։)

Ի պարս շրջագայ անդադար պաշտամանն. (Եղիշ. միանձն.։)

Վերաբերի բնութիւն շրջագայ՝ կազմութիւն բոլորակ գնդաձեւ տեսակ։ Առ ի յոյժ բախման շրջագայ պարունակացդ. (Շիր.։)

Բազում ամաց շրջագայս խաղաղականաց (ժամանակօք) պահեսցէ ամենայն տամբ ողջ զքեզ. (Կիւրղ. եէմի առ կոստանդ.։)

ՇՐՋԱԳԱՅ. գ. κύκλος circulus. Շրջանակ. շրջաբերութիւն. դարձուած. բոլորըումն.

Որպէս զշրջագայ ինչ մշտնջենաւոր՝ վասն բարւոյ, ի բարւոյ, եւ ի բարւոջ, եւ ի բարին՝ անմոլար ընթացիւք շուրջ ընթացեալ. (Դիոն. ածայ.։)

Կերակրոցն որպէս շրջագայիւ բաշխեցելոց՝ մնասցէ բնութիւն։ Եւ ո՛չ յաղագս ի հարկէ եղելոցն. ո՛րգոն, շրջագայի տարւոյն. (Նիւս. բն.։)

Ի չորեքտասաներորդ աւուր լրման երեւի շրջագային լուսնի։ Վասն որոյ ասացի՝ իննեւտասներեկին շրջագայի բոլոր երեւիլ ի կանոնի. (Պրպմ. ՟Ի՟Թ։)

Ի գարնանային հասարակօրութենէ զշրջագայս ամսոցն կարծէ պարտ թուել. (Փիլ. ել. ՟Ա. 1։)

Հազար շրջագայս ամաց անցոյց զինքեամբ. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Եօթն պարունակք ասեն հարկաւոր շրջագայս ընդ հրային կամարաւն երկնի. (Շիր.։)


Շրջան, աց

s.

turn, gyre, turning, circuit, revolution, circumvolution, circulation, conversion;
course, cycle, period, circle, round;
turning, wheeling, winding;
sinuosity;
change, vicissitude;
մեծ, period or cycle of five hundred and thirty-two years;
—ք ջուրց, whirlpool, vortex;
— զօրաց, evolution;
— առնուլ, to turn, to make or take a turn, to turn or whirl round and round, cf. Շրջաբերիմ, cf. Պտուտեմ;
to circulate, to revolve, to move;
to spin round upon one leg.

NBHL (15)

κάμπα flexura τροπή conversio διέξοδος diverticulum καταιγίς lapsus cum impetu, procella. Շրջաբերութիւն. դարձուած յինքն կոյս կամ ի նոյն վայր եւ ի ժամանակ. պտոյտ. ոլորք. յորձանք. խաղ գետոց. պտուտ.

Շրջան դարձի տեղւոյն ընդդէմ անկեանն. (Նեեմ. ՟Գ. 25։)

Գիտիցե՞ս զշրջանս երկնից (կամ զշրջանակս). (Յոբ. ՟Լ՟Ը. 33։)

Եկի ես ի խորս, եւ շրջանք ընկղմեցին զիս. (Սղ. ՟Կ՟Ը. 3։)

Զմովսէս ընկեցիկ արարեալ ի շրջանսն նեղոսի. (Նար. յովէդ.)

Ջուրք գնան ի նմա մանուածապատ շրջանօքն. (Վեցօր. ՟Դ։)

Գնայ հողմ, եւ ի շրջանս իւր դառնայ հողմ։ Զաստեղաց շրջանս. (Ժղ. ՟Ա. 6։ Իմ. ՟Ժ՟Գ. 2։)

Արեգակն ի ձեռն կառավարին իւրոյ ունի զփոփոխմունս շրջանին իւրոյ տարեւոր ժամանակին. (Եղիշ. ՟Ը։)

Խոստովանեցաւ ի վերին աթոռոյն շրջան նստելոցն՝ տէր ամենակալ. իմա՛ ի շրջանակն. շուրջը, բոլորտիքը։

ՇՐՋԱՆ ՄԵԾ՝ ըստ տումարագիտաց՝՝ է Հինգհարիւրեակ բոլորակ. ազգ ինչ դարու.

Ժողովեալ ամաց շրջաբերութեան լուսնին, եւ արեգական տարբերութիւն հհաւաքեալ՝ ժողովին. որ լինի մի շրջանն՝ հինգ հարիւր երեսուն երկու։ Արեգակն ի քսան եւ ութ ամին դարձաւ (ի նոյն կէտ ծագման), եւ լուսինն յիննեւտասն, որ լինի շրջան արեգական եւ լուսնի։ Ի յառաջին շրջանին ելն ադամայ ի դրախտէն. եւ յերկրորդ շրջանին ենովք փոխեցաւ ... ի հինգերորդ շրջանին բաժանումն լեզուացն ... Յեօթներորդ շրջանին ի ձեռն մովսէսի կոչէ զազատութիւնն ի վերայ իսրայէլի. եւ այլն. (Զ՝քր. կթ։ եւ Տօմար.։)

ՇՐՋԱՆ ԱՌՆՈՒԼ. Բոլորիլ. շուրջ պատել. երթալ եւ դառնալ շրջանաւ. պտուտկիլ. պտըտիլ, պտուտ ընել, ման գալ.

Իւղն օծութեան շրջան առեալ ի մէջ գետոյն՝ շուրջ զմարդկամբն խաղայր։ Շրջան առեալտ կոտորէր մինչեւ ի նոյն տեղին։ Շրջան առին յանապատին զքառասուն ամ։ Շրջան առեալ ընդ շամշուդէ եւ ընդ վրաց դաշտ. (Ագաթ.։ Եղիշ. ՟Զ. եւ թաղմ։ Ասող. ՟Գ. 25։)

Ոտիւքդ պարեա՛, եւ ի շրջան առնուլն քո զարմացո՛ զհերովդէս եւ զբազմական իւր. (Եփր. ի յհ. մկ.։)

Բնաւորեալլ է ծովու երբեմն շրջան առնուլ ալէկոծութեամբ, եւ զներքին աւազն յերեսս տալ. (Շ. բարձր.։)


Շրջանակութիւն, ութեան

s.

cf. Շրջանակումն.

NBHL (1)

Անիւ ծննդեան զկենաց մերոց անուապէս շրջանակումն անուանէ. (Շ. յկ. ՟Խ՟Բ։)


Շրջաչափութիւն, ութեան

s.

cf. Շրջաչափումն.

NBHL (2)

Բնակեալ, եմք ի կղզւոջ. եւ շրջաչափութիւն (կամ շրջափակութիւն) իւր՝ տարւոյ գնաց. (Պտմ. աղեքս.։)

Սա է, որ ամեն քաղաք պղնձի, որոյ էր շրջաչափումն ասպարիզաց հարիւր եւ քսան. (անդ։)


Շփոթանք

s.

cf. Շփոթումն.


Շօշափութիւն, ութեան

s.

cf. Շօշափումն.

NBHL (3)

Ամենայն մարմին՝ շօշափման է զգայարան. մանաւանդ՝ ձեռաց ներքինն կոյս, եւ սոցա է յաւէտ ծայրք մտտանցն. (Նիւս. բն։)

Հեշտանամք՝ ըստ հոտոց յանուշահոտութիւն գոլորշեաց, եւ կամ որ կակղութեան եւ ջերմութեան եւ ողորկից եւս՝ ըստ շօշափման. (Փիլ. իմաստն։)

Մտանեն ընդ ռընդունս հոտոտմունք, եւ ընդ շօշափականն շօշափմունք. (Վահր. յար։)


Ոգի, ոգւոյ

s.

"spirit;
spirit, soul, ghost;
breath, respiration;
spirit, meaning, sense;
genius;
manes, shades, ghost, hobgoblin;
life;
heart;
soul, energy, courage;
puff, air, wind;
— գինւոյ, spirit of wine, alcohol;
cf. Հոգի;
— բանական, intelligence, reason;
—ք խաւարի, the spirits of darkness;
— կենդանութեան, spirit of life;
կենդանական —ք, animal spirits;
— նախանձու, the spirit of jealousy;
ոգւով չափ, with all one's soul, heartily, willingly;
— առնուլ, կլանել, to breathe, to take breath, to breathe freely, to respire, to rest, to take repose, to revive, to acquire new strength or vigor, cf. Հանգչիմ, cf. Շունչ կլանել;
յ—ս ապաստան լինել, to be extremely downcast, depressed, prostrated, to be tormented;
cf. Ապաստան;
յ—ս ապաստան առնել, to reduce to the last extremity;
to exhaust, to harass, to vex;
յոգւոցն (պարզել) ապաստան լինել, to be at the last extremity, near the last breath, to be dying, cf. Հատկլիմ;
թափել զ— ուրուք, to keep in suspense;
հարկանել զոք յ—, to sting, to gall to the quick;
to deprive of life, to kill;
դնել զ— ի ձեռն or ի բռին, զ— ի բռին ունել, to endanger oneself, to risk, brave or face death, to risk, expose or hazard one's life, to lavish or to be prodigal of life;
յոգւոց ելանել, to sigh, to heave sighs;
to groan, cf. Հեծեմ, cf. Հեծեծեմ, cf. Հառաչեմ;
ոգւով չափ սիրել, to love to distraction;
խռովիլ յ— իւր, to be disconcerted, perturbed or disturbed;
գիտել յ— իւր, to know within oneself;
արձակել, հանել, փչել զ—, to yield or give up the ghost, to breathe one's last, to expire;
յոգւոցն ցամաքել, to die;
տալ — կամ շունչ ի վէմս կճեայս, to give spirit or life to marble;
ոգւով երգել, to sing with great expression;
եւ դարձաւ — իւր առ ինքն, his spirits returned, his strength revived;
հաստատեցաւ — նորա, he regained strength or vigor;
քաղէին —ք նորա, he fainted or swooned;
գուն գործեալ ոգւովք չափ, risking his life;
—ն էր դաւոյն, he was the soul of the conspiracy;
յ— խաղալ, to play at dice."

NBHL (20)

(Արմատ բառիցս Հոգի, Շոգի, Հագագ. Ոգել, Հոգալ. լծ. եւ ոյժ) ψυχή anima, animus πνεῦμα spiritus πνοή flatus, halitus. Շունչ կենդանի կամ կենդանւոյ. փչումն. հոգի անմարմնոց եւ բանականաց եւ շնչաւորաց. սիրտ. յօժարութիւն սրտի. անձն. կեանք. եւ Շնչիւն հողմոյ, հողմ, ըստ յն ոճոյ. ճան, ինսան, ռուհ, նէֆէս.

Շունչ ամենայն կենդանեաց, եւ ոգի ամենայն մարդոյ։ Եղեւ մարդն յոգի կենդանի։ Ընդ հանել ոգւոցն։ Մի՛ հարցուք զդա յոգի։ Նորա ոգին կախեալ կայ զդորա ոգւոյդ։ Ոգի նախանձու։ Ոգի մեծաբանութեան։ Ոգի տեառն շնչեաց ի նա։ Մի՛ մնասցէ ոգի իմ ի մարդկանդ յայդմիկ։ Ամենայն ոգիք՝ ուստերք եւ դստերք։ Ամենայն ոգիք տանն յակոբու։ Սիրեաց ոգւով չափ.եւ այլն։

Ջուրն սրբէ զմարմինն, եւ ոգին դրոշմէ զոգիսն։ Գրէ յառաջագոյն ոգին սուրբ յերեսաց քրիստոսի. (Կոչ. ՟Գ. ՟Ժ՟Գ։)

Ոգի եւ մարմին բաժանիցին առ ժամանակ մի։ Նոցին սուրբ ոգիքն հասանեն ձեզ յօգնականութիւն. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)

Որ բնութեամբ մարդիկ էին, առաքինի ոգիս ի չարչարանսն ցուցանէին. (Սեբեր. ՟Թ։)

Իբրեւ սպան անակ զխոսրով, եւ դեռ յոգոջ էր, հրաման տայր. (Զենոբ.։)

Թալանայր, հանէր զոգին, ոգի զոգւով ածէր, եւ ոչ կարէր բանիցն տալ պատասխանի մինչեւ յերեկոյ. (Բուզ. ՟Դ. 10։)

Ըստ վարիչ ոգւոյն (փչման հողմոյ) վարելոյ բռնավարեալք ի վերայ յորձանացն. (Ագաթ.։)

Որպէս մեր շունչս ոգի կոչեցեալ, եւ օդս այս որ շնչէ՝ ոգի կոչեցեալ. եւ հրեշտակք՝ ոգի կոչեցեալ. եւ արութիւն մեծ ինչ՝ ոգի կոչեցեալ. եւ դեւ հակառակորդ՝ հոգի (կամ ոգի) կոչեցեալ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Ոչ կարեմ զոգի առնուլ. (Իսիւք.։)

Ոչ թոյլ տային նմա եւ ոչ զոգի անգամ առնուլ։ Չետ ինձ հանգիստ զոգի առնուլ եւ ոչ մի օր. (Եւս. պտմ. ՟Զ. 15։ ՟Է. 11։)

Ոչ խափանին մարդիկ ի զոգի առնլոյ. (Եփր. համաբ.։)

հանել ոգւոցն. Ելանել հոգւոյն. մեռանիլ.

Եւ եղեւ ընդ հանել ոգւոցն, քանզի մեռաւ, կոչեաց զանուն նորա որդի վշտաց իմոց. (Ծն. ՟Լ՟Է. 18։)

Աջակողմեան աւազակին լինէր յոգւոցն հանել ընդունելութիւն փրկութեան. (Կոչ. ՟Գ։)

յոգւոց հանել. Հեծել. հեծեծել. հառաչել. Տե՛ս (Ես. ՟Ժ՟Թ. 8։ ՟Ի՟Դ. 7։ լ. 15։ ՟Խ՟Զ. 8։ Երեմ. ՟Լ՟Ա. 19։ Եզեկ. ՟Ի՟Ե. 16։ Իմ. ՟Ե. 3։ Մրկ. ՟Ե. 34։ Եբր. ՟Ժ՟Գ. 17։)

Եւ ապա յետոյ ուրեմն յոգւոց եհան, եւ սկսաւ ասել. (Ճ. ՟Ա.։)

Ի խորոց սրտին մռնչէ յոգւոց հանութեամբ. (Խոր. ՟Ա. 25։)

Փոխանակ գրելոյ Վէգ. որպէս քուեայ. կիվոս. κύβος cubus, tessera. ... (որպէս եւ ՏԱՊԱԼԻ. իբր ռմկ. թավլի ).

Մարգարէ զարդասէր լինի՞. մարգարէ տապալի յոգի խաղա՞յ. (Եւս. պտմ. ՟Ե. 18։)


Ոլորան, աց

s. mech.

cf. Մամուլ;
peritrochium, lathe, axle-tree, wheel and axle, winch, windlass, crab, capstan;
— ատամնաւոր, gear, wheel-gear, catching;
— տարբերական, differential capstan.

NBHL (2)

Գործի ոլորելոյ. պրկոց. գելարան. մամուլք.

Գելարանն ոլորան է կրծիցն. որպէս մամուլք։ Ի կոճեղս եւ յոլորանս եդեալ՝ քամեցաւ յարենէ. (Վանակ. հց.։ Վրդն. լս.։)


Ոլորտք, տից

s.

bounds, limits, extremities;
ring, circuit, circumvolution;
— երկրի, the universe;
— երկնից, airy space, the vault of heaven;
— բանից, ambages, circumlocution, tricks;
ընդ —տս մտանել (թռչնոց), to fly about or round;
to flap, to flutter in the wind, to wheel about;
to turn on one's hands and feet like a wheel, to tumble, to fall head over heels, to turn a somerset.

NBHL (7)

πέρατα fines, termini. Ոլորեալ եւ բոլորեալ եզերք, ափունք. սահմանք. կոպար. պարունակ. շրջանակ. շրջան. տիեզերք. ամենայն կողմանք.

Աչք հասանեն յոլորտս ամենայնի, յարեւելս միանգամայն եւ յարեւմուտս, եւ ի սայլ եւ ի միջօրեայ. (Փիլ. իմաստն.։)

Պարփակեալ պահել անընդոստ խաղաղութեամբ ի յոլորտս։ Ի խորշ եւ յոլորտս եւ յընդհանուր մասունս երկրի. (Պիտ.։)

Ընդ ոլորտս երկրի մերոյ։ Ընդ ոլորտս հեթանոսաց։ Միահազոյն զոլորտս ամենից բոլորից լրութեան. (Յհ. կթ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Գ։ Նար. խչ.։)

ՈԼՈՐՏՔ. ῤοῖζος impetus, volutatio. Ոլորք սաստկութեան. պտոյտք շրջանաւ. պրկումն, եւ մանուած.

Բաղխելով մագլացն պատառեալ զհողմն թեթեւ, եւ հերձեալ բռնութեամբ ընդ ոլորտս մտանէ. մ. ՟Ե. 11։)

Եւ յայսոսիկ յարմար եւ զկնի կացցէ բանս, զի մի յոլորտս պրկել՝ այն սպրդեալ մտցէ։ Ոչ կարկատեցի զսա հագներգութեամբ, եւ շարամանեալ յոլորտս ստորասացութեամբ, այլ յայտնի եւ դիւրահաս. (Մագ. ՟Դ. ՟Ի՟Գ։)


Ոհ

int.

alas ! oh ! ah ! o !
վայեաց եւ ասէ, ո՜հ տէր, he cried out and said, oh! my Lord !
ո՜հ ինձ տէր, ah ! oh ! alas, oh dear ! woe is me !
ո՜հ անմտութեանն, ո՜հ կուրութեանն, oh what folly ! oh what blindness !
ո՜հ եւ աւաղ աւուրն այնորիկ, oh dreadful day !
ո՜հ հովիւք, woe to the shepherds !
ո՜հ մոլորութիւն, ո՜հ յիմարութիւն, oh what a mistake ! what nonsense !
ո՜հ թէ, would to God !
ո՜հ ո՜հ, ha ! ha !
ո՜հ, ո՜հ օր, woe, woe to the day !.

NBHL (21)

ուր ասէ մբ.)

Զո՛հ բառս ի վերայ այնպիսի իրացն առնումք, յոր ձկտիմք, եւ նա զերծանի ի մէնջ. եւ յոչ հասանելն՝ ո՛հ ասեմք ընդ տոյժն»։

Ո՜հ, քանի՞ դառն է պատմութիւնս. (Լաստ. ՟Ժ՟Է։)

Ո՛հ, զի՞նչ արասցուք յորժամ ազդէ բարբառն ի մէջ գիշերին ահեղ. (Տաղ.։)

Ո՛հ, չարաչար մանեցեր, եւ աւերեցեր։ Ո՛հ, քանի՞ պակասութիւն է մեզ եւ երկրի՝ մեկնիլն ի մէնջ սրբոյն մեծին անտոնի։ Զկնի խոզիցն ընթացաք. ո՛հ, եւ զխոզս արածեցաք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ո՛հ անագորոյն մտացն։ Ո՜հ թշնամանացս։ Ո՜հ ամբարտաւանութեանս։ Ո՜հ կուրութեանն։ Ո՛հ անտեղոյս եւ ահագին յիմարութեանս։ Ո՜Հ ապախտաւորութեանն։ Ո՜հ անմտութեանն. (Ոսկ. մտթ.։ Սեբեր. եւ այլն։)

Ո՛հ գործոյն, եւ ողբո՛ւմն գործելեացն. (Խոսր.։)

Ո՛հ մոլորութիւն, ո՛հ յիմարութիւն. (Ոսկ. մ. ՟Գ. 4։)

Ո՛հ անպիտան եւ ցուրտ մխիթարութիւն. (Ճ. ՟Ե.։)

Ո՛հ ամօթոյ արժանի ստութիւնդ, եւ առասպելագոյն քան զամենայն ստութիւն. (Ղեւոնդ.։)

մջ. աւաղական. Ո՛Հ ԹԷ. մջ. աւաղական. Ո՛հ. ա՛խ. հա՛յ վա՛խ.

Ո՛հ թէ՝ ո՞ւր իցէ նա, որ զայնպիսի մեծութիւնն իւր եւ թող աւերեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Կամ ըղձական. Օ՜շ թէ. երանի թէ. իցէ թէ՝. ա՛խ թէ.

Ոհ թէ՝ կարօղ լինէի խլել զփուշս իմ. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Ո՛հ թէ մեք այսպիսի բաժանմամբ բաժանեալ լինէաք. (Ոսկ. գծ.։)

Ո՛հ թէ. ո՛հն՝ փափաքանաց, որում ոչ հասանեմք, է տարացոյց. մբ. սղ.։)

Ո՛հ թէ թողոյր ոք զիս մերձ խաչիդ։ Ո՛հ, թէ առնես ինձ այցելութիւն. (Գանձ.։)

աւաղական. Ո՛Հ Ո՛Հ. մջ. աւաղական. ! o o! Ո՛հ, վա՛յ վա՛յ.

Ո՛հ ո՛հ օր, զի մերձ է օր տեառն, զի հասեալ է վախճան ազգաց. (Եզեկ. ՟Լ. 2։)

Ո՛հ ո՛հ, արդարն մոլորեցաւ. (Եւս. պտմ. ՟Բ. 23։ յորմէ եւ Սարգ. եւ այլք։)

Ծափէին, եւ երգելով ասէին, ո՛հ ո՛հ, պամբոյ ժպտեցաւ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Ողբ, ոց

s.

lamentation, complaint, groaning, wailing, moans, tears;
—ք, elegy;
—ս առնուլ, յօրինել, զ—ս հարկանել, cf. Ողբամ.

NBHL (5)

θρήν, θρῆνος planctus, lamentatio ὁδυρμός ploratus. Լալիւն. աշխար. կական. կոծ. ճիչ. աղի արտասուք. աղիողորմ հեծութիւն ընդ աղէտս. ձայն բողոքանաց եւ աւաղանաց, եղերերգութիւն.

Ողբովք եւ արտասուօք անկեալ աղաչէին զաստուած։ Ողբս առէք։ Ողբասցեն ողբս ձայնիւ։ Ողբաց դաւիթ զողբս զայս ի վերայ սաւուղայ եւ ի վերայ յովնաթանու։ Ասաց ողբս երեմիաս ի վերայ յովսիայ. եւ ահա գրեալք են ի ճառս ողբոցն. եւ այլն։

Ողբս ի բերան առեալ անդադար աշխարէին զմեզ. (Եղիշ. ՟Ե։)

Երաժշտականին տեսակս երգոյ, օրհնութիւնք, ողբք, հարուածք, եւ այլն ... խառնելով զողբ եւ զօրհնութիւնս եւ զհարուածք ընդ երկագուռն մեծավերջից. (Պղատ. օրին. ՟Գ։)

Ողբք (կամ ողբանք) վասն բառնալոյ թագաւորութեանն հայոց. (Խոր. ՟Գ. 68։)


Շնչահան, աց

cf. Շնչամուտ.

NBHL (2)

Ծակն՝ ընդ որ ելանէ շունչ, կամ մուտ եւ ել առնէ օդն.

Շնչահան ամբարանոցի. (Վստկ. ՟Լ՟Ը։)


Շշնջիւն

cf. Շշնջումն.

NBHL (5)

ՇՇՆՋԻՒՆ ՇՇՆՋՈՒՄՆ. θρόος, θροῦς rumor, sonus. Շշունջ, շշնջելն. հնչիւն, մրմունջ. փըսըլտոց, մրմռոց.

ՇՇնջիւն քրթմնջանաց ոչ ծածկեսցի. մ. ՟Ա. 10։)

Զնոյն շշնջիւն լսէին յամենայն շրթանց. (Եղիշ. ՟Բ։)

Որ ձայնի միայն իցէ շշնջիւն անզգայաբար, եւ ոչ այլ ինչ իմանի։ ՇՇնջիւն ձայնի ոչ էր, այլ լռութեամբ աղօթէր. (Խոսր.։)

Աստուածայնոցն երգոց շրշընջմունք քաղցրահնչակն ձայնից. (Մաքս. եկեղ.) յն. մի բառ, μελίσματα , մեղեդիք։


Շուրջ

prep. s.

about, round, around, all round;
roundabout, in the neighbourhood;
from all sides, on every side;
turn, round;
ի —ն, around;
— տեսանելիք, amphitheater, — boxes;
— զեկեղեցեաւ, round the church;
—, ի — ածել, to lead to, to conduct around, to walk, cf. Շրջեցուցանեմ;
—, ի — գալ, — անցանել, to take a walk, to make a tour, to walk, to promenade, cf. Շրջագայիմ;
— հայել, to look around;
— առնուլ, to turn;
— արկանել, պատել, պաշարել, to surround, to encompass, to encircle, to invest, to hem in, to beset;
— բնակել, to dwell near, to be neighbouring;
— տալ, to overturn, to upset, to overthrow;
— տալ անձինն, to turn from side to side.

NBHL (33)

Է՞ր վասն ի շուրջ գայք, եւ ազգի ազգի հնարս խնդրէք. (Երզն. մտթ.։)

περί (լծ. պար) ἁμφί circa, circum. Մերձ յամենայն կողմանց. պատելով. պարառութեամբ իւիք ի շրջանակն. որ եւ Զ պարառականի. զի նոյն է ասել, Զնովաւ, կամ Շուրջ զնովաւ. բոլորտիքը, քովերը.

Վառեցից հուր, եւ կերիցէ շուրջ զերուսաղէմաւ։ Շուրջ զգովաւ բրեցից։ Ժողովուրդն շուրջ զնովաւ նստէր։ Հայեցաւ շուրջ զիւրեւ յաշակերտսն։ Շուրջ եղեն զինեւ։ Շուրջ զգետով, կամ զբանակաւ.եւ այլն։

Ամենայն ցամաքն՝ որ է շուրջ կարմիր ծովուն. (Պղատ. տիմ.։)

ՇՈՒՐՋ մ. πέριξ circum, circumquaque, undique κύκλῳ, κυκλόθεν circiter, in circuitu եւ այլն. Շուրջանակի. յամենայն կողմանց կամ կողմանս. Ժողովէր բազմութիւնն շուրջ ի քաղաքաց անտի յերուսաղէմ։ Եկեսցէ նմա շուրջ յօգնականաց իւրոց։ տայր պատերազմ շուրջ ընդ աս թշնամին իւր։ Զատուսցես զժողովուրդդ շուրջ։ թանձրութիւն նորա շուրջ՝ առ չորս մատունս. եւ այլն։

ՇՈՒՐՋ կամ՝ Ի ՇՈՒՐՋ ԱԾԵԼ. περιάγω, -ομαι circumago, circumduco, -or. Շրջեցուցանել. եւ Հոլովել. շրջել. պտըտցընել.

Զանդրոնիկոս մերկացեալ իլ հանդերձէ իւրմէ շուրջ ածեալ զքաղաքաւն. (՟Բ. Մակ. ՟Դ. 38։)

Ի շուրջ էած սատանայ զտէրն յերուսաղէմ եւ ի լեառն բարձր։ Ի մէջ քաղաքին ի շուրջ ածին. (Վրդն. աւետար.։ Տէր Իսրայէլ. յուլ. ՟Զ.։)

Այս ամենայն իբրու անիւ ի շուրջ ածեալ՝ լինիցի. (Պղատ. տիմ.։)

Հոգի իսկ է, որ շուրջն ածէ զմեօք զամենայն, եւ զերկնի շրջաբերութիւն. (Պղատ. օրին. ՟Ժ։)

Ելանէր շուրջ անցանէր միանգամ զխցաւ իւրով. (Վրք. հց. ՟Բ։)

ՇՈՒՐՋ ԱՌՆՈՒԼ. Շրջել զանձն. կողմանէ ի կողմն փոխիլ. դառնալ.

Ոմանք եւ ոչ շուրջ անգամ առնուն ի մահիճս զամենայն գիշերն իբրեւ զմեռեալսն. (Ոսկ. գծ.։)

ՇՈՒՐՋ ԱՐԿԱՆԵԼ կամ ՊԱՏԵԼ. cf. ՊԱՏԵԼ, ՁԳԵԼ, ՊԱՇԱՐԵԼ. περιβάλλω circumdo, circumduco.

Շուրջ արկանէ զայն (զորոգայթն) զոտիւք իւրովք. (Առակ. ՟Ի՟Թ. 6. (կամ պատեսցէ հաղբս զոտիւք իւրովք)։)

Շուրջ պատեսցէ կամար հաւատոյ զմէջս սրտի իմոյ. (Պտրգ.։)

Սուրս թշնամեաց շուրջ պատեալ է. (Երեմ. ՟Զ. 25։)

Շուրջ պատեալ զինեւ՝ շունք բազումք եղեն. մ.։)

ՇՈՒՋ ԱՐԿԱՆԵԼ կամ ՊԱՏԵԼ. ըստ յն. περιέχω circumdo, complector. ըստ յն. Պարունակել, կամ պաշարել. տե՛ս (Սղ. ՟Ժ՟Է. 5։ ՟Լ՟Թ. 9. 23։ ճժդ. 3։ Յոբ. ՟Լ. 18։ ՟Բ. Մնաց. ՟Ե. 8։)

ՇՈՒՐՋ կամ Ի ՇՈՒՋ ԳԱԼ. περιπατέω obambulo ἑπανακυκλέω circumversor ἁνακυκλέομαι revolvor. Շրջիլ. պատիլ. ի խնդիր լինել. յածիլ. դեգերիլ. հիռ գալ. ծուռ գալ, պտըտիլ.

Շուրջ եկեալ տապանակի ուխտին տեառն զքաղաքաւն։ Շուրջ եկի ես եւ սիրտ իմ խնդրել զիմաստութիւն. (Յես. ՟Զ. 11։ Ժղ. ՟Է. 26։)

Շուրջ գայ նա իբրեւ զառիւծ մռնչելով. (Կոչ. ՟Դ։)

Շուրջ գայ, եւ խնդրէ կլանել զոր եթուքն. (Յհ. իմ. ատ.։)

Հրեղէն երկիր՝ այլայլիլ, եւ ո՛չ շուրջ գալ. (Վանակ. տարեմտ.։)

Ոչ հոլովելով ընթանան, այլ պտուտաբար շուրջ գալով, որպէս թէ շուրջ զմեօք երեւեսցին գալ եւ այնպէս թուեսցին՝ թէ շուրջ գայցեն։ Արբելոց նմանեցաք անզգայից, որ զիւրեանց ախասն հաստատնոցս վարկանին, եւ շուրջ գալ թուի նոցա աշխարհ. (Շիր.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ե։)

Իւրով երագութեամբն ընդ իւր բերեալ զնա՝ յո՛ր կոյս ինքն գայ (կամ գնայ) ի շուրջ. (Շիր.։)

ՇՈՒՐՋ ՏԱԼ. κυκλόω, περιφέρομαι volvo, circumferor. Շրջել. թաւալել. եւ Շրջիլ. կողմն ի կողմանէ փոխիլ. պայքարիլ.

Որպէս յանկողնի շուրջ տայր անձինն զերկու պահս։ Ոչ կարէր անձինն շուրջ տալ. (Հ=Յ. եւ Տէր Իսրայէլ. մայ. ՟Ա. Տէր Իսրայէլ. մայ. ՟Ի՟Թ.։)

Զաստեղացդ՝ զոր կոշեն բեւեռ երկնի, որ ի տեղն տան շուրջ. եւ ոչ ծագին յելից, եւ գան ի մուտս. (Շիր.։)

ՇՈՒՐՋ կամ ՇՈՒՐՋՆ. գ. Շրջանակ. շրջան. շրջումն. (առաւել ռմկ)

Էր պատկեր մի ի փողոցին կանգնեալ, եւ ի շուրջն կամացուցակ. (Վանակ. հց.։)

Ասեն իմաստունք, եթէ յառաջին շուրջն երկնից գայացաւ բնութիւնն ... եւ երկրորդ շուրջն կառոյց զհաստատութիւնն ... եւ երրորդ շուրջն ակնարկելովն աստուծոյ շարժեաց զբոյսս. (Վրդն. պտմ. եւ Վրդն. ծն.։)

Յառաջին շուրջն (արտորէից) փոքր խոփեր պատեհ է դնել ի հարօրն. թէ չիք, նա մեծ խոփով շրջելն սպանանէ զպախրիքն. (Վստկ. ՟Ժ՟Թ։)


Պատան, աց

s.

band, bandage, wrapper;
truss;
մեռելոյ, shroud, winding-sheet, grave-clothes.

NBHL (10)

Երիզ կամ կտաւ՝ ի պատել զո՜ր եւ է մասն մարմնոյ. փաթթելու լաթ, կապ. սարշը, պաղ. պէսդ.

Ոչ գոյ պատան բեկման նորա. (Եփր. ծն.։)

Պատան վիրաց լինի՝ եւ կապ, թէ ոք սըմին լինի պարապ. (Շ. յիշ. սողոմ.։)

Պօղոս՝ պատան Եւայի եւ Ադամայ վիրացն. (Ճ. ՟Ա.։)

ՊԱՏԱՆ, անք. ἑντάφιον, ἑνταφιασμός vestis sepulcralis, quae induitur cadaveri, funeratio ταφή sepultura. Երիզապինդ մեռելոյ. եւ Դիապատութիւն. պատրաստութիւն թաղման. մեռելի պատանք. քէֆին, տէֆին.

Յառաջագոյն խնկեաց զմարմին իմ՝ ի նշան պատանաց։ Յօրն պատանաց իմոց պահեսցէ զայդ. (Մրկ. ՟Ժ՟Դ. 8։ Յհ. ՟Ժ՟Բ. 7։)

Ոչ պատանաց եւ ոչ թաղելոյ արժանի առնել։ Զի մի՜ հողոյ եւ մի՜ պատանաց յիւրում բնակութեանն աշխարհին արժանի լիցի. (՟Բ. Մակ. ՟Թ. 15։ ՟Ժ՟Գ. 8։)

(Ցանկութիւն ընչից) զհողն իսկ զիւր փատաւորագունի պատանաց յանձն առնէ. (Անյաղթ հց. իմ.։)

Ի քէն մերկեա՜ զգեստ տրտմարար՝ զերթ ըզպատան մահու Ղազար. (Շ. ոտ. Շ. մխիթ.)

Մայրն՝ գեղեցիկ գերեզմանի պատան (յն. մի բառ) տայր մանկանցն զինքն, զկնի երթալով յառաջ գնացելոցն։ Այլ ոչ մարմինդ պատանացդ լուանի. (Ածաբ. մակաբ. եւ Ածաբ. մկրտ.։)


Պատանեկատռփին

cf. Մանկատռիփ.

NBHL (1)

Պատանեկատռփինք են սոդոմայեցիք. (Փիլ. լին. ՟Դ. 38։)


Պատատուկ, տկի, տկաց

s. bot.

American bindweed, liane;
— կարմրածաղիկ, quamoclit, scarlet convolvulus, red jasmine.

NBHL (2)

Պատաղիճ. բաղեղն. եւ Ամենայն բոյս՝ որ պատատի.

Պատատուկ. բաղեղն, լապլապ, սարմաշուխն. (Բժշկարան.։)


Պատեան, ենից

s.

sheath, scabbard;
case;
cover, envelope;
scale, shell;
hull, pod, cod, husk;
rind, peel, bark;
armour, cuirass;
breast;
արկանել զսուրն ի —ս, to sheathe, to put up;
cf. Մերկանամ.

NBHL (11)

θήκη, κουλεός, κολεός theca, vagina. Աման պատիչ. որպէս դարան կամ պահարան սրոյ. գուպուր.

Ա՜ռ զնորին սուսեր, եւ մերկեաց զնա ի պատենից իւրոց։ Սո՜ւրդ Տեառն, դարձի՜ր ի պատեանս քո։ Ա՜րկ զսուրդ անդրէն ի պատեանս իւր. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 15։ Երեմ. ՟Խ՟Է. 6։ Յհ. ՟Ժ՟Ը. 11։)

Ի պատեան վաղակաւորին հաստատեալ զաջն. (Նիւս. մկ. բեթղ.։)

ՊԱՏԵԱՆ. θήκη, φλοιός, λέμμα cortex, cutis ὅστρακον testa. Արտաքին պնդագոյն կեղեւ պտղոց. փեճեկ. եւ Խեցի գաղտակրայից. եւ Որպիսի եւ իցէ աման. գապուգ, գապ.

Դարանամուտ լինի (խեցեմորթն) երկուք պատենիւք ... որք զնովաւ անկեալ պնդեն պատեանք. (Փիլ. լիւս.։)

Մարգարիտ կոչեցաւ, զի իբրեւ զմարգարիտ ի գաղտակրի՝ ի մէջ կուսական երկուց պատենից մարմնոյ եւ շնչոյ՝ առանց սերման եղեւ. (Ոսկ. զատիկ.։)

Կեղծաւորն կրիայի նմանէ, որ նկարակերպ պատենիւն պատրէ զտեսօղսն. (Նեղոս.։)

Զաճելն եւ նուազել լուսնի՝ իբրեւ ընդ պատենիւք իմն մտանել եւ ելանել ասեն իմաստունք. (Եզնիկ.։)

ՊԱՏԵԱՆ. θώραξ, ὄπλον, -λα thorax, lorica, pectus, arma. Լանջապանակ. զրահ. սպառազինութիւն. եւ Լանջք. զիրհ, կէչիմ, ճէպէ.

Զրահք եւ պատեանք։ Ընդ աղխս պատենից նորա ո՞ մտանիցէ. (՟Ա. Մակ. ՟Զ. 2։ Յոբ. ՟Խ՟Ա. 4։)

Վահան եւ պատեանս պատրաստէին. (Եւս. պտմ. ՟Ը. 15։)


Պատեհ, ից

adj. s. adv. v. imp.

convenient, proper, fit, suitable, decent;
well-timed, timely, opportune, seasonable, propitious, favourable;
opportunity, occasion, propitious moment;
ի —, ըստ —ի, conveniently, suitably;
— է, it is fit, it is becoming;
it is due;
ի — լինել, to befit, to become;
— համարել, to think proper, to deem it expedient;
— ժամանակ գտանել, to find a favourable opportunity;
— առնուլ, to seize the occasion, to strike the iron while it is hot;
յօգուտ արկանել զ—, to avail oneself of, to profit by the opportunity;
cf. Կորուսանեմ.

NBHL (13)

ἑπιτήδειος, συμβάλλων aptus, idoneus, opportunus, capax, convenniens, juvans. Որպէս Ի դէպ պատահեալ, կամ ի պէտս յարմարեալ. Պատշաճ. պատկանաւոր. պիտանի. դիպան. յարմար. ընդունակ. արժանի. եւ Արժան.

Ծագելով ամենեցունց՝ որք առ ի հաղորդելն են պատեհք. (Դիոն. ածայ.։)

Որ ունի սիրտս եւ զբան յամենայն իրս ի պատեհս պատուիրանացն Աստուծոյ. (Կիր. պտմ.։)

Ըստ նշանաւոր եւ անուանի լինելոյ՝ ոք պատեհ համարեալ՝ այսպէս կարգիցէ։ Աստ ժամանակ վրէժխնդրութեան պատեհի գտեալ Նինուաս՝ սպանանէ զմայրն։ Այսպէս իմն պատեհ համարեալ. (Խոր. ՟Ա. 4. եւ 16։ ՟Գ. 18։)

Զամենայն զոր ինչ ասէք՝ զպատեհն եւ զարժանն, առնեմք. (Փարպ.։)

Այլաբանեսցուք պատեհ պատշաճողութեամբ. (Նար. խչ.։)

Ըստ արժանաւոր եւ պատեհ տեղեաց։ Զպատեհ պատեհ տեղիս զատուցեալ՝ շինել աղքատանոցս։ Պատեհ գտեալ ժամանակ։ Խնդրէր տեղի, եւ դէպ եւ պատեհ ժամանակ. (Կորիւն.։ Բուզ. ՟Դ. 6։ Պիտ.։ Զքր. կթ.։)

Որպէս տերեւն յիւրում ժամանակի անկանի, նոյնպէս եւ նոքա յիւրեանց պատեհ ժամանակին. (Գէ. ես.։)

դիմազ. ՊԱՏԵ՜Հ Է. դիմազ. Ի ՊԱՏԵՀ ԼԻՆԵԼ. συμβάλλει juvat. Ի դէպ է. օգտէ. օգնէ.

Կարի պատեհ էր մեզ եւ նմա ժամս այս փրկութեան. (Փարպ.։)

Ոչ կարէաք թաղել զմարմինս նոցա յերկրի, զի եւ ոչ գիշեր ի պատեհ լինէր մեզ այսմ, եւ ոչ արծաթ հաւանեցուցանէր զպահապանսըն. (Եւս. պտմ. ՟Ա. 1։)

Ի ՊԱՏԵՀ. մ. ԸՍՏ ՊԱՏԵՀԻ. εἱς δέον rite. Ըստ պատշաճի. որպէս օրէն է. գոգցես. եթէ օրէն իցէ ասել. եօլունճա, օլտուգճա, հէմէն, սանքի.

Ո՞ երաշխաւոր լինիցի մանկան յօժարութեան, եթէ ի պատեհ վարիցի տուելովք. (Բրս. ընչեղ.։)


Պատկառուկ

s. bot.

sensitive plant, mimosa;
—ս առկանեմ, cf. Պատկառեցուցանեմ.

NBHL (1)

Ոչ այն ոք էր՝ որ նոցա մոլեգնութեանն պատկառուկս արկանէր ըստ մեղս գործելոյ. (Բուզ. ՟Գ. 14։)


Պատճառանք, նաց

s.

cause, motive;
pretext, excuse, cloak, colour;
—նօք, under pretence of;
վասն որո՞յ, վասն որո՞ց or յի՞նչ —նաց, why ? for what cause ?
ամբարտաւանութեան —նօք, on account of pride;
զբօսանաց —նաւ, for walking;
պէսպէս —նօք, under different pretexts;
բառնալ զ—նս, to take away the pretext.

NBHL (6)

πρόφασις, ἕμφασις praetextus, species. Պատճառք ճարտարեալք, սնոտիք. պատրուակ. արտաքին երեւոյթ. պեհանէ, մահանա.

Գնայր Հեղէոդրոս, պատճառանօք՝ իբրեւ սորին ասորւոցն եւ տաճկաստանի քաղաքացն զաշակերտութեամբ շրջել։ Պատճառանօք յերկարել զաղօթս։ Պատճառանօք՝ որպէս թէ առաջոյ կողմանէ զխարիսխն ձգելոյ իցեն։ Եթէ պատճառանօք, եւ եթէ ճշմարտութեամբ. (՟Բ. Մակ. ՟Գ. 8։ Մրկ. ՟Ժ՟Բ. 40։ Գծ. ՟Ի՟Է. 30։ Փիլ. ՟Ա. 18։)

Կողմնեցուցեալ ի մահիճսն քնոյ պատճառանօք. (Մամիկ.։)

Անկեալ կիսամահ՝ վասն որոյ պատճառանաց (ա՜յլ ձ. վասն որոց պատճառաց) մեռանէր՝ յայտ առնէր։ Վասն այսր պատճառանաց աղաչեցի, եւ այլն. մ. ՟Ժ՟Ը. 18։ Գծ. ՟Ի՟Ը. 20։)

Բայց թէ յի՞նչ պատճառանաց գալուստ նոցա այսր, ո՜չ գիտեմ. (Խոր. ՟Բ. 54։)

Որ կատարեալն են սիրով նորա, բարձրագոյն են նոքա ի պատճառանաց օրինաց (իբր ի խտրանաց, կամ յերկիւղէ) Եփր. (ղեւտ.։)


Պատուական, ի, աց

adj. s.

honourable, respectable, estimable, venerable;
precious, rare, excellent, exquisite;
noble;
հայր —, Reverend Father;
—ք, noblemen, nobility, principal persons;
առ — ս ունել զոք, to hold or have in honour;
— ամենայն ժողովրդեան, respected by all people.

NBHL (6)

Եթէ հանցես զպատունկանն յանարգէ, իբրեւ զբերան իմ եղիցես։ Մնասցէ սակաւաւոր, եւ ոչ պատուական։ Զարանց պատուականաց։ Մեծութեամբ պատուականաւ։ Զբանս պատուականս։ Երկնչել ի պատուական եւ ի սքանչելի անուանէ տեառն աստուծոյ քո։ Պատուական արեամբն քրիստոսի։ Օրէնսուսոյց՝ պատուական ամենայն ժողովրդեանն։ ՛Որ էր նմա պատուական։ Զայնպիսիսն առ պատուականս ունիջեք. (եւն։)

ՊԱՏՈՒԱԿԱՆ. τίμιος, πολύτιμος, πολυτελής pretiosus, sumtuosus. եւս՝ Մեծագին. սակաւագիւտ. մեծածախ գնոջ, սուղ. փահալը.

Մարդ պատուական եղիցի քան զականս սովփերայ։ Քար, կամ ակն պատուական։ Պատուական մարգարիտ։ Անօթ պատուական. (Եւն։)

ՊԱՏՈՒԱԿԱՆՔ գ. Ազնուականք. իշխանաւորք. մեծամեծք. պատուաւորք, մենծերը.

Քահանայիցն, եւ պատուականաց, եւ զօրագլխաց. (Նեեմ. ՟Բ. 16։)

Զամենայն երեւելի պատուկանսն հրամայէր յընթրիս կոչել. (Եղիշ. ՟Է։)


Պատրանք, նաց

s.

deceit, cheat, fraud, imposition, seduction, trick, imposture;
mistake, error;
illusion, deception;
աստղ —նաց, erratic star, planet;
ի —նս արկանել, —նս մատուցանել, to deceive, to cheat, to seduce, to induce or lead into error;
cf. Ըմբռնիմ.

NBHL (8)

ԱՍՏՂ ՊԱՏՐԱՆԱՑ. πλανήτης planeta. Մոլորակ. մոլար աստղ.

Պատրանք մեծութեան։ Ամենայն պատրանօք անիրաւուեան. (Մրկ. ՟Դ։ 19 ։ ՟Բ. Թես. ՟Բ. 10։)

Խաբէութեանն մարդկան խորամանկութաբառ պատրանս մոլորութեան. (Աթ. ՟Ա։)

Ոչ իմացեալ զպատրանս խաբէութեանն, որով վրիպեացն. (Եղիշ. ՟Բ։)

Սովորութիւն ունէր՝ պատրանաց աղագաւ առ բազումս ոչինչ ի ծածուկ գործել. (Խոր. ՟Ա։ 33։)

Պատրանք բանսարկուին, կամ թշնամւոյն, չարին, դիւին, ՟Եւն. (Շար.։ ԺմՄաշտ. որ են ներգործաբար։)

Պատրանօք նախաստեղծին մերկացաք ի լուսոյն։ Մերկացաք մեղօք ըստ նախահօրն պատրանաց. (Շար.։)

Սկսանի նմա մեղմով պատրանս մատուցանել. (Խոր. ՟Ա. 28։)


Պատրաստութիւն, ութեան

s.

preparation, preparative, disposition;
furniture, household goods;
train, equipage;
precaution, attention, vigilance;
պատրաստութեամբ, spontaneously, voluntarily, readily.

NBHL (10)

Ի պատրաստութիւն սրտից նոցա հայեցաւ ունկն քո. Զի այսպէս է պատրաստութիւն։ Յարիցէ ի ծաղկէ արմատոյ նորա ի վերայ պատրաստութեան իւրոյ։ Փող հարկանէր, պատրաստութիւն լինէր, ճակատ յարդարէր։ Ի կատարումն ածել զպատրաստութիւն տան քոյ։ Լսելի եղեւ պատրաստութիւն նորա մինչեւ ի հեռաստան. (Եւն։)

ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ. հանդերձանք. կազմած. կահ. սպաս.

Գերեցին զպատրաստութիւն նոցա, ուղտս հինգ հարիւր, Եւն։ Պատրաստութիւն խաչանց եւ արջառոց բազում։ Զամենայն Պատրաստութիւն իւր առցէ ընդ իւր։ Եւ նկարեսցես զտունդ եւ զպատրաստութիւնդ իւր, Եւն։

Խոստովան եղէց քեզ ի պատրաստութիւն սաղմոսաց. իմա՛, ի գործիս ՛նուագարանս սաղմոսաց։

ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ. որպէս Զգուշութիւն. Բարձեալ աշտեայս հանապազակիրս ի պատրաստութիւն գազանացն՝ որ ի մայրիսն արջանան. (Արծր. ՟Բ. 7։)

ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՄԲ իբր մ. ἐτοίμως parate, expedite, cum apparatu. պատրաստաբար. հանդերձանօք.

Եւ կացին քահանայքն ի մեջ յորդանու պատրաստութեամբ։ Եկեալ է ի մեջ յորդանանու պատրաստութեամբ։ Եկեալ է սաւուղ պատրաստութեամբ ի կէիլա. (Յես. ՟Գ. 17։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Զ. 4։)

Ի կռիւն ընդէ՞ր ոչ եկիք պատրաստութեամբ. (Եղիշ. ՟Ը։)

Կամ որպէս զգուշութեամբ.

Գնա՛ ի կուզերն, եւ պատրաստութեամբ բռնէ՛ երկու մատամբդ պտուղ մի. (Վստկ. ՟Ճ՟Ծ՟Ե։ 2)


Պարագայ, ից

adj. s.

circumjacent;
circumstance;
particular, detail;
turn, revolution;
—ց ամօք, for many or long years.

NBHL (12)

περιφερόμενος, κυκλικός, περιστάς circumlatus, circumductus, circularis, circumstans. Շրջագայ շրջակայ. որ շուրջ գայ կամ կայ զիւիք.

Յովհաննէս ի հոսանապտոյտ պարագայ ջուրսն մկրտէ զքրիստոս. (Թէոդոր. կուս.։)

Ի կրթութենէ պարագայ ընթացիցն լուսնի, թէ երբ լնու, կամ մաշեալ նուազի. (Աթ. ՟Ը։)

Բագձաձականն՝ պարագայ շրջաւորութեմբն ներբակ առեալ ըստ իրին. (Անան. եկեղ։)

Ի գարնանային հասարակօրութէն զպարագայս ամսոցն կարծէ պտրտ թուել։ զգարնանային հասարակօրութիւնն սկիզբմս պարագայցն ամսոց ենթադրէ։ Սկսմունս հակառակ դնելով շրջաբերութեան ժամանակացն՝ սկսմանցն պարագայից արժանի։ Ըստ արեգակնայիցն պարագայց։ Ոմանք ամենեւին մշտնջենաւորք են, եւ ոմանք միայն երկար պարագայիւք լուծանին. (Փիլ. ել. եւ Փիլ. լին.։)

ի շարժմունս երկակի լուսաւորօք ժամայեղից առ ի նշանակ հոլովմանց պարագայց ժամանակագիւան շրջագայց արշաւանաց. (Արծր. ՟Ա. 1։)

Չնաշխարհիկ գոլով աճմամբ մարդկութեան, պարագայց լրութեամբ թիւ երեսնամեայ. (Շ. տաղ.։)

Իսկ ՊԱՐԱԳԱՅՑ ԱՄՕՔ ասի փոխադրութեամբ հոլովոյ՝ որպէս Պարագայիւք ամաց, այս է բազմամեայ շրջանօք. յամայր ամս.

Բազում խաղաղական պարագայց ամօք ամեցունն աստուած շնորհեսցէ մեզ։ Ո՛ղջ լեր ի տէր, ո՛վ քրիստոսասէր եւ բարեպաշտ, պարագայց ամօք, եւ խաղաղասէր մտօք հովուելով զիշխանութիւնս հռովմայեցւոց։ Ո՛ղջ լեր յարքունական տէրութեանդ պարագայց ամօք. (Կիւրղ. թղթ. առ կոստանդ.։ Վրք. ոսկ.։ Գր. տղ. առ ման. կայսր.։)

Պահեալ պարագայց ամօք ի մարմնի (Գանձ.)

ՊԱՐԱԳԱՅ, այք. Ըստ փիլիսոփայից եւ քերականց՝ Հանգամանաք. հետեւանք. յարակից.

Չո եթէ զբնութիւն իրին յայտնեն (ստորագրական սահմանք), այլ զպարագայս բնութեանն։ Ծիծաղական՝ լայնեղունգն՝ զպարագայս բնութեանն յայտնեն, եւ ոչ զբնութիւնն, ՟Եւն. (Սահմ. ՟Գ։)


Տուողութիւն, ութեան

s.

cf. Տուումն.

NBHL (1)

Ըստ առ ի յերրորդական տուողութենէն՝ ըստ երից ամանակաց պիտոյից, ըստ մարմնոյ եւ շնչոյ եւ հոգւոյ. (Քերթ. եկեղ.։)


Տուրեւառ, ից

s. adj.

commerce, traffic, trade;
interchange, exchange;
conference, communication, correspondence, frequentation, society;
commercial, mercantile, trading;
— շնչոյ, respiration, breath;
— ամուսնութեանց, marriages, weddings;
դադարումն —ից, stagnation of business, of affairs;
ի յետին — շնչոյն, at the last moment or gasp;
— առնել, to trade, to traffic, to negotiate;
ի — գեղարդանցն ճայթիւն որոտման ելանէր, a sound as of thunder proceeded from the clash of the spears;
cf. Թեւակոխեմ.

NBHL (17)

πραγματεία, χρηματισμός negotiatio συναλλάγματα , καταλλαγή, συμβόλεια contractus, pactum Տալն եւ առնուլն. տըւչութիւն եւ առումն փոխադարձ՝ ի վաճառել եւ ի գնել, եւ յայլեւս կցորդութիւնս կենաց. որ եւ ասի ՏՈՒՐԵՒԱՌԻԿ ՓՈՓՈԽՈՒՄՆ. եւ ՍԱԿԱՐԿՈՒԹԻՒՆ. առուտուր. ալըշվերիշ.

Տուրեւառ վաճառաց։ Տուեւառ առնել, գնել, վաճառել։ Որ ի կըշիռ տուրեւառին՝ վաճառականքըն խաբեցին. (Պիտ.։ Լմբ. պտրգ.։ Յիսուս որդի.։)

Վաշ տուրեւառին՝ շահավաճառին բնութեանս մարդկային. (Գանձ.։)

Գալով ի վաճառուց տուրեւառից։ Մարդկան սովորութիւն է ի տուրեւառն ընդ միմեանս հաշիւ առնել. մբ. պտրգ. Լմբ. սղ.։)

Որ բառնայ զլուծ սրբոց, զտուր եւ զառ հեռի արասցէ յիւրմէ. (Մծբն. ՟Զ. ձ։)

ՏՈՒԵՒԱՌ. συνουσία, συνήθεια conversatio. Կենակցութիւն, զրոյցք. եւ Խնամութիւն. իրարու հետ առնել տալը, մէկ տեղ ելլել նստիլը.

Առ նմա լինելով նախարարքն՝ յանկշիցին խօսիւք, տուեւառիւք, խրախճանութեամբք։ Ցաւք իմ (մեղաց) նորոգեցաւ յիս, եւ ահա զայս ծանեաք ի տուրեւառից մարդկան (ի զրոյցս). (Խոր. ՟Գ. 55։ Լմբ. սղ.։)

Հարցումն եւ պատասխանիք, եւ տուրեւառք վիճմանց. (Աթ. ՟Թ։)

Ընդելական բարեկամութիւն ... այլեւ ամուսնութեանց տուրեւառիւք հաղորդեալք առ միմեանս. (Փարպ.։)

ՏՈՒՐԵՒԱՌ. Փոխադարձ ձգումն զինուց աստի եւ անտի.

Ի տուրեւառ գեղարդացն ճայթիւն որոտման ելանէր. (Ուռպ.։)

ՏՈՒՐԵՒԱՌ. ἁνάπνευσις, ἁναπνοή respiratio. Շունչ առնուլ տալն. շնչումն. շունչ. շնչառութիւն.

Եւ ոչ մարմնով կեանք առանց տուրեւառութեան օդոյ կարողութիւն է. (Բրս. մկրտ.։)

Զօդս մերձաւորապէս ունիմք ի տուրեւառ շնչոյ։ Հնարէին արգելուլ զտուր եւ առ շնչոյ կենդանութեան։ Զտուրեւառ շնչոցն կենդանութեան։ Զմի տուրեւառ շնչոյ. (Նիւս. բն. ՟Ա։ Յհ. կթ.։ Լմբ. սղ.։ Մաշկ.։)

Որպէս եւ սաղոմովն ասէ, թէ ի մէջ տուրեւառ վաճառացն մխի առակն մեղաց։ Շրթամբք ասես (զաղօթս), եւ միտքդ թուեն զվաշխս եւ զհանգանակս, զտուրեւառ վաճառումն. (Ոսկ. ապաշխ. եւ Ոսկ. ի քանան.։)

Յամենայն ազգաց հեթանոսաց առնոյր նա եւ զպտուղ տուրեւառ բազում աշխարհաց. (Բրս. ծն.։)

Արարին թուլագոյն, զի մի՛ կարի լիցի վասն տուրեւառ շնչոյն. (Ագաթ.։)


Տուրեւառիկ

s.

merchant, trader;
տուրեւառիկք or —իկ փոփոխումն, շահաւետութիւն, վաճառք, commerce, trade;
ի —իկ վաճառս ընդ ուրուք բերիլ, to trade, to negotiate, to traffic.

NBHL (7)

Յաղագս տուրեւառիկ ինչ շահից։ Եւ ոչ ի տուրեւառիկ վաճառս ընդ նոսա բերիլ։ Քաղաք՝ տուրեւառիկ վաճառացն տեղի սահմանեցաւ. (Պիտ.։ Յհ. կթ.։ Սարգ. յկ. ՟Ժ։)

Եւ էր տեսանեալ տուր եւ առիկ փոփոխմունսն ( ա դաշինս) աստուծոյ ըստ մերում բնութեանս նուաճեալ։ Տուրեւառիկ փոփոխումն չգործեն մեծութիւն վասն վաղվաղակի նոցա ի մէնջ մեկնելոյ. (Ոսկ. մ. ՟Ա. 1։ Եփես. ՟Բ։)

Պարսից եւ մարաց զմիմեամբք ելանելով տուրեւառիկ փոխանորդութեամբ մինչեւ յաւուրս մեր. (Սարկ. պտմ. առ սամ.։)

Մի՛ հաւատայք այսմ տուրեւառիկ շնչոյս, այլ որպէս թէ հանապազ մեռանել ի վարս. (Աթ. անտ.)

Վաճառացն տուրեւառիկք, կամ այլոց շահից ինչ հայթհայթանք. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

Կամզ իբր Վաճառականք. գնօղք.

Զոր եւ գնեն տուրեւառիկքն. մբ. պտրգ.։)


Տպաւորագոյն

adj. adv.

more or very like, precise, genuine, true;
—ս, precisely;
— ասացից, properly speaking;
կամ — ասել, or more correctly to say.

NBHL (4)

ἑκτυπότερος, -ρῶς espressior, -ius Նմանագոյն. յար եւ նման. բացայայտագոյն. իսկագոյն.

Առաջինն աղօտաբար, երկրորդն տպաւորագոյն։ Քան զմեզ կատարելագոյն եւ տպաւորագոյն (հասու են հրեշտակք). (Ածաբ. պենտ։ Առ որս. ՟Է։)

Յաւէտ տպաւորագոյն են նմանութիւնք փոխատրութեանցն առ ազգակցութիւն մեղանացս. (Նար. ՟Ժ՟Բ։)

Որ քան զամենայն օրինակս տպաւորագոյն է։ Պատարագ ընդունելի, եւ տպաւորագոյն քան զզոհ օրինացն։ (Սարգ. յկ. ՟Բ. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Գ։)


Տրակ, աց

cf. Տոմսակ.

NBHL (2)

Բառ յետնոց՝ որպէս Մասն տետրակի. կամ Թերթ ինչ գրեալ եւ տուեալ. գիր. թուղթ. պիտակ.

Եւ ընդ խուն ողջունակ տրակիս ծանիցէ վեհիմաստ հարազատութիւնդ քո. (Ոսկիփոր.։)


Տրոհութիւն, ութեան

s.

cf. Տրոհումն.

NBHL (9)

ՏՐՈՀՈՒԹԻՒՆ ՏՐՈՀՈՒՄՆ. διαίρεσις, διάκρισις, διαστολή divisio, dijudicatio, secretio եւ interpunctio. Տրոհելն, իլն. բաժանումն. որոշումն. զանազանութիւն.

Վերծանելի է ըստ տըրոհութեան։ Ի տրոհութենէն զպարտունակ միտսն տեսանեմք. (Թր. քեր.։)

Տրոհութիւն ասէ զփեռեկումն եւ զորոշում բանից եւ տանց յընթերցողութեան. (Երզն. քեր.։)

Մահ տրոհութիւն եւ զատուցումն է մարմնոյ եւ հոգւոյ. (Փիլ. այլաբ.։)

Հռետորականն երիւք հանդիսիւք անսղալ տրոհութեամբ. (Մագ. ՟Է։)

Գետոյն ընդ ամենայն հոսելով՝ տրոհմամբ երկոտասանից վտակաց. (Խոր. ՟Գ. 62։)

Բաղդատական տրոհմամբ զիւրաքանչիւրոցն յատուկ ըստ տեսակի։ Տրոհումն ի գիտութիւն. (Մագ. ՟Լ՟Զ։ Շիր.։)

Կա՛մ ի մինն ասելով՝ խառնակութիւն գոլ դիմացն, եւ կամ յերիցն տրոհումն՝ ուրոյնութիւն ել կամացն. (Նար. ՟Լ՟Դ։)

Գոյից տիրօղ՝ տրոհմամբ տիրապէս՝ իւրաստեղծն հօտից տածօղ. (Նար. խչ.։)


Տրոփիւն

cf. Տրոփումն.

NBHL (2)

ՏՐՈՓԻՒՆ ՏՐՈՓՈՒՄՆ. Տրոփելն. ոտնաձայն կոխոտման. կայթիւն. թնդիւն.

Դիւաց արուեստ են կաքաւ, նոցին գործ եւ տրոփիւնք։ Ի ծափս ձեռին, ի տրոփումն կայթելոյ կաքաւման ոտին. (Ոսկ. մ. ՟Բ. 23։ Նար. խչ.։)


Տօթագին

adj. s.

very hot, burning;
— ժամ or — ժամանակ, hot hours of the day;
ի — ժամու աւուրն, in the heat of the day;
— ժամու or ի — ժամու, during the heat.

NBHL (3)

որ եւ ասի ՏՕ՛Թ. Տապագին. ջերմ յմյժ.

Իբրեւ զլոյս տօթագին ի մէջօրէի. (Ես. ՟Ժ՟Ը. 4. յն. տօթ։)

Յայսմ տօթագին քարանձաւի արգելեալք. (Շ. ընդհանր.։)