Entries' title containing ո : 10000 Results

Աշխարհակոյտ

cf. Աշխարհախումբ.

NBHL (5)

Աշխարհաժողով. համագումար.

Աշխարհակոյտ ամբոխ. (Ագաթ.։)

Զամենայն աշխարհակոյտ խառնիճաղանճս տէրութեան իւրոյ։ Աշխարհակոյտ մարդկան. (Յհ. կթ.։)

Յասպարիսի անդ յընդարձակ տեղւոջ յաշխարհակոյտ վայրի. (՟Գ. Մակ. ՟Դ. 9։)

Ասպատակ սփռէռ ի վերայ աշխարհակոյտ շինիցն աբասայ. (Յհ. կթ.։)


Աշխարհակործան

adj.

that destroys the world.

NBHL (5)

κοσμόλεθρος. mundo exitalis. Կործանիչ աշխարհի, կամ աշխարհաց. աշխարհաւեր. մահառիթ, վնասակար հասարակաց.

Աշխարհակործան յեղումն ապականութեան ի վերայ ածել. (Պիսիդ.։)

Այս աշխարհակործան բարկութիւնս յանկարծակի դիպաւ մեզ. (Լմբ. ամովս.։)

Աշխարհակործան յայտնութիւն, կամ աւանդութիւն, ժամանակ, ախտ. (Զքր. կթ.։ Յհ. կթ.։ Շ. ատեն. Սկեւռ. աղ.։)

Տէր աստուած յայտնեաց զաշխարհակործան քո ամբարիշտութիւնդ. (Կաղանկտ.։)


Աշխարհակորոյս

cf. Աշխարհակործան.

NBHL (4)

Կորուսիչ աշխարհի. աշխարհակործան.

Յաշխարհակորոյս առնէ անտի. ուզ. ՟Գ. 20։)

Ընդ խօսս աշխարհակորուսիդ այդորիկ։ Արանց վատախրատից եւ աշխարհակորուսաց։ Աշխարհակորոյս արանցն. (Փարպ.։)

Տիեզերապատիր աշխարհակորոյս խաբեբայ պատրանօք. (Տօնակ.։)


Աշխարհակուլ

adj.

that absorbs or swallows up the world.

NBHL (2)

Աշխարհակուլ մահ, կամ որովայն, կամ վիշապ. (Ագաթ.։ Շ. թղթ.։ Մարաթ.։)

Մի՛ բանար ընդդէմ իմ զաշխարհակուլ զբերան գեհենին։ Կապեցեր սանձեցեր զամեհի բնութիւն աշխարհակուլ ծովուն աւազով. (Բենիկ.։)


Աշխարհամուտ

adj.

open to public entrance, frequented, resorted to;
— Դուռն, Court.

NBHL (2)

Յոր աշխարհ ամենայն կամ բազմութիւն մարդկան մտանէ. (այն է աքունի դուռն, արքունիք). պապի հիւմայիւն, գափու, տէրի տէվլէթ.

Աշխարհամուտ դուռն. (Ագաթ.։ Կորիւն.։ Խոր. ՟Գ. 57։)


Աշխարհապատում

adj.

that relates from the creation of the world.

NBHL (2)

Մովսէս աշխարհապատում։ Զաշխարհապատումն լինելն մովսէսի. (Ագաթ.։)

Որ զաշխարհապատում գիրսն շարագրեաց։ Ըստ աշխարհապատում բանին. (Լաստ. ՟Բ. ՟Ժ՟Ը։)


Աշխարհապարունակ

adj.

that surrounds the world, (Ocean).

NBHL (2)

Որ զտիեզերս պարունակէ պատելով. այն է ծով.

Աշխարհապարունակ պիսիդոնի. (Նար. խչ.։)


Աշխարհասիրութիւն, ութեան

s.

love of the world.

NBHL (4)

Սէր աշխարհի եւ աշխարհայնոց.

Մի՛ աշխարհասիրութեամբն հրաժարէք ի կոչմանէն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)

Հրաժարել յաշխարհասիրութենէ. (Նանայ.։)

Ոչ բաժանել յաստուածսիրութիւն եւ յաշխարհասիրութիւն. (Երզն. մտթ.։)


Աշխարհավարութիւն, ութեան

s.

policy;
secularlife.

NBHL (4)

Ընդ նոյն ինքն իրս աշխարհավարութեան անցանելով. (Պիտ.։)

Արհամարհեաց զվարս աշխարհիս, եւ որ ի սմա զբօսանք աշխարհավարութեան են. (Ճ. ՟Ա.։)

Յիւր ճանապարհն ամբիծ լինիցի, աշխարհականն յաշխարհավարութիւնն, ամուսնացեալն յամուսնութիւնն։ Թէ՛ իշխան է, թէ ընդ իշխանութեամբ, թէ ի կարգ աշակերտութեանն, թէ յաշխարհավարութեան։ Արհամարհելով զօրէնսն՝ եւ աշխարհավարութիւնն ոչ յաջողի նոցա. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)

Յաղագս բժշկական արհեստիցն, որ վասն մարդկութեան առողջութեան, եւ ապա յաղագս աշխարհավարութեան պիտոյացմանն. (Վստկ. ՟Ժ՟Է։)


Աշխարհարարութիւն, ութեան

s.

creation of the world.

NBHL (5)

κοσμοποιία. mudi creatio, opificium. Արարչութիւն աշխարհի. արարչագործութիւն. ստեղծումն աշխարհի. աշխարք ստեղծելը, աշխրքիս ստեղծուիլը.

Աշխարհարարութիւնն կարգեալ յօրինեալ է (ըստ գրոցն ծննդոց)։ Զաշխարհարարութիւնն հաշուելով ասէ, այս գիր արարածոց։ Յաշխարհարարութեանն ասէ, թէ փչեաց ի դէմս նորա. եւ այլն. (Փիլ.։)

Զոր եւ յաշխարհարարութեանն գիրսն Գրեաց Մովսէս։ Մեծն մովսէս՝ եբրայեցւոցն շարագրող, եւ աշխարհարարութեան մարգարէ. (Կիւրղ. հանգ.։ Արծր. ՟Ա. 1։)

Կարգաւ մի ըստ միոջէ զաշխարհարարութեանն պատմէր գործ։ Ըստ աշխարհարարութեանն ասեմ կարգի. (Պիտ.։)

Նախ քան զաշխարհարարութիւնն քրիստոսիւ նկարեաց հայր զհրաւիրեալսն ի ժառանգութիւն. (Ոսկ. եփես.։)


Աշխարհացոյց, ցուցի

s.

map;
համատարած —, map of the world.

NBHL (2)

Ցոյց եւ ցուցակ աշխարհի. տեսարան տիեզերաց ծրագրեալ իւիք օրինակաւ.

Տուեալ նմա աստուածագիծ տախտակ՝ հրամայեաց այնու գրել զաշխարհարարութիւնն, եւ զօրինակն երկրի. եւ սկիզբն աշխարհացուցին զտապանակն հրամայեաց գործել յօրինակ վերնոյ աշխարհին. (Տօնակ.։)


Աշխարումն, ման

s.

complaint, lamentation.

NBHL (3)

Լալումն եւ աշխարումն. (Մտթ. ՟Բ. 18։)

Աշխարումն գուժից. (Յհ. կթ.։)

Յաշխարումն նոցա մի՛ մտանիցես. (Երեմ. ՟Ժ՟Զ. 5.) յն. հաւաքումն, ակումբ. որպէս թէ աշխարհումն կամ աշխարհաժողով բազմութիւն՝ ի խնջոյս կամ ի լալիւն. որպէս եւ յարի զկնի. որպէս եւ յարի զկնի. եւ ի կոծ նոցա մի՛ երթիցես. եւ այլն։


Աշխոյժ, խուժից

adj.

ardent, spirited, lively, sprightly, mettlesome, fiery;
adroit, skilful;
alert, vigilant;
— ձի, a spirited horse.

Etymologies (3)

• (ի հլ. ըստ ՆՀԲ) «ուժեղ, զօրեղ, արի, կտրիճ» Յհ. իմ. պաւլ. Պիտ. Մագ. (արդի գրականում և գաւառականներում «աչքաբաց, եռանդուն»). որից աշխոյժք «ե-ռանդ, արութիւն» Խոր. գ. 8. աշխոյժութիւն (առանց սղումի) Պտմ. աղէքս. աշխոյժուհի թագուհի» Հին բռ. գրուած է նաև աժխոյժ։

• ՆՀԲ մեկնում է «հրային և ուժեղ», որով ուզում է հանել աշխէտ և ոյժ բառերից։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, л 122 հպրս. *xšaudya ձևից՝ որ ծագած է դը-նում զնդ. xšud =սանս։ kšūd «յու-զուիլ, ցնդուիլ» արմատից։

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Պլ. աշխուժ, Սեբ. աշ-կուշ։ ՈԲ. չունի ՆՀԲ։ Այժմ էլ գործածական է մի-այն արևելեան գրականում, իսկ արևմտեա-նից դուրս է վտարուած՝ իբրև թուրքերէն! գռեհիկ բառ։

NBHL (5)

որպէս թէ հրային եւ ուժեղ. գրի եւ ԱԺԽՈՅԺ. Արի. առոյգ. հուժկու. սաստիկ. բուռն. զօրեղ. կտրուկ. ազղըն, էշխլի, քէսկին, եավուզ.

Տեսեալ զտիտանեանն զայն վիթխարի եւ աշխոյժ. (Յհ. իմ. պաւլ.։)

Աշխոյժ պնդութիւն, կամ ժրութիւն, կամ գուպար. (Պիտ.։)

Աշխոյժ ժամանակի բռնութեան։ Տրամախոհեալ յոյժ աշխոյժ խուզմամբ. (Մագ. ՟Ծ՟Զ. ՟Կ՟Ը։)

Աշխոյժուհի, թագուհի։ (Հին բռ.)


Աշխուժութիւն, ութեան

s.

vivacity, spirit, gaiety, sprightliness;
rapture;
mettle.

NBHL (2)

ԱՇԽՈՅԺՈՒԹԻՒՆ կամ ԱՇԽՈՒԺՈՒԹԻՒՆ Արութիւն. արիութիւն. կտրճութիւն. եավուզլուգ.

Քամահեաց զհասակաւն, ոչ գիտացեալ զհոգւոյն աշխոյժութիւն. (Պտմ. աղեքս.։)


Աշխոյժք, ուժից

s.

cf. Աշխուժութիւն.


Աշնանամուտ

s.

beginning of autumn.


Աշուն, շնան

s.

autumn.

Etymologies (4)

• (ն հլ. սեռ. աշնան) «աշուն» Ագաթ. Եզն. ածանցման սկիզբը գտնում ենք երկու ձևով. 1. աշնան. օր. աշնանաբեկ լինել Ոսկ. լուս. աշնանային Փիլ. Պիտ. աշնանայք Եփր. փես. 383. աշնանատունկ Վստկ. աշնանի Կոչ. Յհ. կթ.-2. աշն-. ինչ. աշնանային Փիլ. աշնայնի Փիլ. լիւս.։

• Հներից Վանակ. վրդ. մեկնում է «ա-շունն՝ որ անշնչին» (Ալիշան, Հին հաւ-136)։ Նոյնը Տաթև. հարց. 197։ Ոմն Գ Կ. (Արշալ. արրտ. 1843, л 130) ա-շուն=խաշուն (խաշա՞ծ)։ Klaproth, Asia *pol. 101. հսլ. osenь «աշուն» սառի հետ։ Lagarde, Urgesch. Arm. 880 ռուս. oceнь «աշուն» ? Պատկ. Изслд. 5 սանս. ušman «ամառ»։ Muller WZKM 5, 266 գոթ. asans «հունձք»։ Տէրվ. Altarm. 50 աշուն կա-պում է արշալոյս բառի հետ, իբր յե-տին, մութ, տխուր եղանակ. տե՛ս

• Արշալոյս։ Հիւնք. շուն բառից։ Հալա-հեան, Արևելք 1893 նոյ՛՛ 10 հաջիլ բառից։ Հիւբշ. 433 մերժում է միաց-նեւ ռոթ. asans, հսլ. jaseni = ռուս. oceнь, պրուս. assanis հոմանիշների հետ։ Patrubány IF 14, 54 և ՀԱ 1907, 305 *ku 6 «ուռչիլ, աճիլ» արմատից, եբր *akikuuont «պտղաբեր» նախաձե-վից, հմմտ. սանս. štšuš «տղայ», յն. αἰϰος «ուժ» ևն։ Pedersen, Հայ. դրիլեզ. 158 հյ. աճիլ բայից՝ ուն մասնիկով, հմմտ. լտ. auctumnus, Lidén, Յուշարձ. 387-8 հւ. հասանիլ բայի հետ՝ իբրև «հասուն»։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] əšun, «ժամանակ»։

• ԳՒՌ.-Ալշ. Խրբ. Կր. Հմշ. Մկ. Մշ. Մրղ. Սեբ. Սլմ. Վն. աշուն, Ախց. Ագլ. Գոր. Երև. Ղրբ. Սլմ. Սչ. Ջղ. Տփ. աշունք, Տիգ. mշուն, Ոզմ. ա՛շօն, Ակն. աշիւն, Հճ. էշունք, Զթ. էշօնք, էշոնք։ Նոր բառեր են աշնանահաս, աշնցան, աշունքենի, աշնավար, աշնահաւք աշնուկ, աշունքանալ ևն։

NBHL (6)

ὁπώρα. autumnus. Եղանակ տարւոյ ընդ մէջ ամարան եւ ձմերան, ի 21 օրէ սեպտ. ց21 դեկտ. աշունք. կիւզ. խիզան. պերք րիզան.

Ամառն յաշուն (փոխի), եւ աշուն ի ձմեռն. (Յճխ. ՟Ի՟Բ։)

Յաշունն կամ ի գարունն. (Ագաթ.։)

Յառաջ քան զաշունն ի ջերին տեղիս ի ձմերոց երթալոյ. (Եզնիկ.։)

Աշուն ձմեռնացեալ. որ. ՟Գ. 68։)

Աշունն չունի գեղեցկութիւն գարնան, եւ ոչ գարունն զաշնան պտղաբերութիւն. (Տօնակ.։)


Աշտարակագործ

adj.

that builds a tower.

NBHL (2)

Շինօղ աշտարակի (ի բաբելոն, եւ այլն).

Աշտարակագործ կորուսիչ պաշտամանցն. (Ագաթ.։)


Աշտարակագործութիւն, ութեան

s.

construction of a tower.

NBHL (3)

πυργοποιία. turris opificium որ եւ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՒԹԻՒՆ. Շինութիւն աշտարակի (ի բաբելոն).

Եւ զաշտարակագործութենէն եսւ բազմավէպն յիշէ։ Աշտարակագործութիւնն կազմեցաւ. եւ այլն. (Եւս. քր. ՟Ա։)

Յոյնք ի յաւանայ, որ էր մի յառաջնորդաց աշտարակագործութեանն։ Զամենայն եղեալս յաշտարակագործութենէն մինչեւ առ մեզ։ Ի ժամանակի աշտարակագործութեանն մի լեզու ի բազումս բաժանեցաւ. (Եզնիկ.։ Խոր. ՟Ա. 6։ Ոսկ. ՟ա. կոր.։)


Աշտենաւոր

s.

lancer.


Աշտուճ

adj.

dry;
— հաց, dry bread.

Etymologies (2)

• . ը հլ. ասւում է միայն աշտուճ հաց պարզ՝ «ցամաք հաց» Ոսկ. մ. բ. 23 և ես. Եւագր. Կանոն. գրուած է նաև աշոտուչ Տաթև. ձմ. իբ. աստուճ Սասն. 34, Վրք. հռ. Բ. 386. Ուռպ. (այս ձևը թէև յետնաբար ա-ւանռուած, բայց նախնականն է. տե՛ս աս-տիճան բառի տակ). ածանցմամբ ունինք աշտիճագոյն (առանց սղման) Եւագր. աշտ-ճակեր Եփր. վկ. արև. (=Սոփերք Ի, 147) կամ աստճակեր Եփր. վկ. արև. 86 (սրղ-մամբ)։

• ՆՀԲ լծ. յն. ἀσιτος «անկերակուր», ի-տալ. asciutto «չոր, ցամաք»։ Հիւնք. աստիճան բառից։

NBHL (7)

ԱՇՏՈՒՃ որ եւ ԱՍՏՈՒՃ. ξηρός. siccus. Չոր կամ չորաբեկ (հաց լոկ). (լծ. յն. ա՛սիդօս, անցորեան, անկերակուր. եւ իտ. աշիուդդօ չոր ցամաք). գուրու.

Դու ազգի ազգի պղակունտս ուտես, եւ նա եւ ո՛չ հաց աշտուճ. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)

Լոկ աշտուճ հացիւ մխիթարել զանձինս. (Կանոն.։)

Թէ եւ աշտըճով, զանձն երանելի համարի. (Եւագր. ՟Ե։)

Թէպէտեւ կերակրեաց, այլ աշտուճ հացիւ եւ ձկամբք. (Ոսկ. ես.։)

Որք ջուր անգամ, եւ աշտուճ հաց ոչ գտանէին յագ. (Ուռպ.։ եւ Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Իսկ ի բառս գաղիանոսի Ստեփ. լեհ. ընթերցեալ ԱՇՏԻՊ՝ մեկնէ Ձաւար. պուլղուր։


Աչալուրջ

adj.

alert, sprightly, vigilant, active, gay;
circumspect.

NBHL (5)

Լուրջ եւ անխէթ աչօք. համարձակահայեաց. վստահ. աներկեւան. արթուն զուարթուն. զուարթ, եւ համարձակ. պարզերես. սէրպէսթ.

Գալ այսր համարձակութեամբ սրտիւ, եւ աչալուրջ երեսօք։ Այնպէս արժանի լիցուք կալ յաշխարհիս, զի եւ անդ եւս աչալուրջ առ միմեանս բնակիցեմք։ Աչալուրջ համարձակութեամբ տեսանել զտէրն կարասցուք. (Ոսկ. եփես. ՟Գ. ՟Ի.։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 11։) յորս միշտ յն. է լոկ, համարձակութեամբ կամ վստահութեամբ.

Աչալուրջ լրջմտութեամբ։ Աչալուրջ իմն եւ սխրալի օգնականութիւն. (Մագ. ՟Ի՟Զ. ՟Լ՟Դ։)

Աչալուրջ երեսօք զբոլոր նորա կատարեալ զհայցուածս. (Յհ. կթ.։)

Ընդ այգանալ աչալրջացն, կամ աչալրջոցն, որ. ՟Բ. 39.) իմա՛ կամ ընթերցի՛ր ըստ այլ ձ. ԱՇԱԼՐՋՈՑՆ, որ է արշալուրշ, արշալոյս։


Աչալրջութիւն, ութեան

s.

vigilance, circumspection;
frankness;
spirit.

NBHL (7)

παρρησία. fiducia, confidentia. Աչալուրջ համարձակութիւն. վստահութիւն. պարզերեսութիւն. աներկեւանութիւն.

Աչալրջութեամբ զքրիստոս տեսանել կարասցուք։ Վայելել աչալրջութեամբ զպատրաստեալ բարիսն սիրելեաց իւրոց։ Մեծաւ աչալրջութեամբ առ աստուած կայիր. եւ այլն. (Ոսկ. յհ. ՟Ա. ստէպ։)

Համարձակ աչալրջութեամբ ասա՛ (յն. համարձակեա՛ց, ասելով). (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Վաստակեսցեն յայգւոջ անդր, զի պահպանեսցեն զաւելին աչալրջութեամբ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Առջի՛ք դուք յաչալրջութենէ անտի, յորում են իսկ մեծացեալ նոքա. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Պարծանօք եւ աչալրջութեամբ կաս առ նմա։ Աչալրջութեամբ կացցուք առաջի ահաւոր բեմին. (Սարգ. յկ. ՟դ. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)

Ի վերայ ճակատոյդ մեծաւ աչալրջութեամբ եդեալ լիցի. (Կոչ. ՟Ժ՟Գ. 39.) թերեւս խորհրդով գրի ի ձ. եւ տպ. ջ տառիւ, վասն զի եւ ի յոյնն ասի, համարձակութեամբ՝ մատամբք։


Աչառու, աց

adj.

that respects the appearance of persons, partial.

NBHL (5)

ԱՉԱՌՈՏ ԱՉԱՌՈՒ, Աչառօղ. ակնառու. մարդահաճոյ.

Կամ է թեթեւամիտ, կամ կաշառակուրծ, կամ աչառոտ. (Լմբ. առակ.։)

Եպիսկոպոսք յայնմ ժամանակի եղիցին աչառուք. (Վրք. հց. ՟Բ։)

Առող զաչս. խտղտիչ կամ զօշոտիչ ական. աչք առնօղ, փառաւոր, կամ աչք խաբօղ.

Երեւելի սպասուք, եւ աչառու ովսաննայիւք յղարկեսցեն. (Եփր. գալստ. յերուսաղէմ.։)


Աչառութիւն, ութեան

s.

respect of persons, partiality.

NBHL (4)

προσωποληψία. personae acceptio, velrespectus. որ եւ ԱՉԱՌԱՆՔ. Ակնառութիւն. մարդահաճութիւն. երեսպաշտութիւն. խադըր կեօնիւլ պագմասը. եւ Ակնածութիւն. պատկառանք. հիճապ.

Մի՛ աչառութեամբ (կամ աչառանօք) ունիցիք զհաւատսն. (Յկ. ՟Բ. 1. զորմէ տե՛ս Սարգ. յկ. ՟Զ։)

Չի՛ք աչառութիւն անդ դատաւորին. (Ոսկ. ի նեռն.։)

Ամենայն երկրաւոր իշխանութիւն ի փրկութիւն յաստուծոյ տնօրինեալ եդաւ, զի աչառութեամբ նոցա զարհուրեալ մարդիկ՝ մի՛ իբրեւ զձկունս կլցեն զմիմեանս. (Շ. ՟ա. պետ. ՟Գ։)


Աչարձակութիւն, ութեան

s.

look of love, longing eye, amorous glance, lust.

NBHL (4)

Ոյր աչք են արձակեալ յօտարին իրս եւ յաւելորդս. զակատեալ. մոլի. ցանկասէր. աչքածակ, անգահ.

Ցանկութիւն միշտ անքուն կայ, ի բաղձանս եւեթ աչարձակ, ի յափշտակութիւն եւայն. (Անյաղթ հց. իմ.։)

Աչս արձակելն յիրս անարժանս. ցանկասիրութիւն. յարումն։ անկղիտանալն. ագահութիւն. անյագութիւն. յն. վերադրութիւն, կամ ցանկութիւն. ἑπίθισις. impositio, invasio, concupiscentia.

Զանցոյց զաչարձակութիւն ապականութեան իւրոյ. (Եզեկ. ՟Ի՟Գ. 11։)


Աչացաւութիւն, ութեան

s.

complaint, pain in the eyes;
ophthalmy.

NBHL (8)

Իբր Աչացու, կամ զաչացու. (մարթի լինել եւ հոլովականն վերնոյն։)

Ո՛վ թագաւոր, իբրեւ զբանդագուշած եւ աչացաւու հայսի յիս. (Մեսր. երէց.։)

ὁφθαλμίαν. lippitdo. Ցաւ աչաց. որ եւ ասի ԱՉԱՑԱՒ.

Ոչ յայլոյ տրտմութենէն իբրեւ զաչացաւութիւն ընդունիցի. (Բրս. յուղ։)

Ախտ աչացաւութեան զնոսա տագնապեալ. որ. պտմ. հռիփս.։)

Յաչացաւութեան անկաւ ախտ, եւ նենգեցաւ ի տեսութենէ. ոկր.։)

Սամարուհւոյն անունն, յորմէ ջուր խնդրեաց տէր, լիւսինա (կամ փոտինա, այսինքն լուսաւոր). յիշելով զանունն ի բարեխօսութիւն՝ աչացաւութեան օգնէ ողջութեամբ. (Վրդն. յաւետ.։)

Աչացաւութիւն շատ. (Տօմար.։)


Աչացու

cf. Զաչացու.

NBHL (6)

ԱՉԱՑՈՒ որ եւ ԶԱՉԱՑՈՒ, ԱՉԱԳԱՐ. Կարօտ աչաց. կոյր. աչիկայ, կուր. քեօր.

Ի տղայական հասակէ աչացու գոլով. (Յհ. կթ.։)

Աչացուք, նաեւ անշունչք. (Մագ. լ։)

Ընդ աչացուին քեզ աղաղակեցից՝ լուսատու փրկիչ. (Գանձրն.։)

Աչացու (կամ աչացաւ) լեալ՝ խաւարեցաւ լոյսն. (Հ. կիլիկ.։)

Զանաչեայն յեղեալ աչացուն հարցանէր տէրն. ոսրովիկ.) կա՛մ է՝ երբեմն կոյրն, կամ աչեայ եղեալն։


Աչկունք

s. pl.

cf. Աչք.


*Աչկապուկ

cf. Աչխփիկ.


Աչոց, ցաց

s.

cf. Ակնոց.

NBHL (2)

որ եւ ԱԿՆՈՑ ասի առ մեօք. Ապակեայ գործի՝ սատար աչաց առ լաւ եւս տեսանել.

Աչոցք կազմին, զի սաստկագոյնս տեսցէ՝ որ զտկար տեսութիւն ունի. (Աշխ. առ ստեփ. Լեհ.։)


Ապաբանութիւն, ութեան

s.

eulogy, praise.

NBHL (4)

որ եւ ԱՂԵՐՍ ԱՊԱԲԱՆՈՒԹԵԱՆ. իբր հետեւողութիւն յն. ձայնիս ἁπολογία. apologia. Պատասխանատուութիւն. ջատագովութիւն. պաշտպանութիւն փաստաբանական.

Ոչ եմ պահապան եղբօր. գեղեցիկ (հեգնաբար) աղերս ապաբանութեան. Ի նոյն աղերս ապաբանութեան անգիտութեանապաստանել։ Յառաջ անցեալ յաղերս ապաբանութեանն յերկարեցեր. (Փիլ. լին. եւ Փիլ. նխ.։)

Անպատասխանի մնալն. պապանձումն.

Մի՛ քոյդ արդարացուցաներ ի բազմաց կրեալ ստգտանս եւ ապաբանութիւն. (Յհ. իմ. երեւ.։)


Ապագովանք

s.

blame, dispraise.

NBHL (2)

որ եւ ԱՊԱԳՈՎՈՒԹԻՒՆ. Արհամարհանք. անարգութիւն. ընդվայրհարութիւն. ստգտանք.

Ապագովանացն դսրովանս։ Ապագովանաց կորանք. (Պիտ.։)


Ապագովութիւն, ութեան

s.

cf. Ապագովանք.

NBHL (1)

Տանել զապագովութեանցն բամբասանս։ Զապագովութեանցն հարազատաբար հարկանել սպասաւորութիւն։ Զմեծագոյն ապագովութեանցն հատուցանել մրցանակս. (Պիտ.։)


Ապագովեմ, եցի

va.

to dispraise, to blame.

NBHL (7)

Չգովելի. արհամարհ. ումպէտ.

Ոչ ապագով եւ անհաստատ ունել զաստուածային ձայնսն. (Փիլ. յովն.։)

καταγινώσκω. arguo, condemno, reprehendo, οὑκ ἁποδέχομαι, non admitto. Դսրովել. ընդ վայր հարկանել. պարսաւել. ստգտանել.

Բուռն հարից ապագովել զսա ըստ կարի։ Ապագովել ի բնաւ մասանց. (Պիտ.։)

Որ ոչ բանի եւ ոչ թուոյ արժանի եղեալ է, ամենեւին է ապագովեալ. (Փիլ. լին.։)

Զանձինս ապագովել։ Յորժամ զգեղեցիկ ինչ եւ զպայծառ գովիցէ, զյոռին եւ զանպիտան ապագովէ. (Ոսկ. մտթ.։)

Ապագովեալ կենդանիս։ Ապագովելի այր, կամ իրս. (Պիտ.։)


Ապաթոյն

adj.

without venom, without poison.

NBHL (2)

Անթոյն.

Զանկենդան ցուպ գաւազանին ի տիպն ապաթոյն կերպիւ վիշապի նմանեալ ցուցեր. (Նար. ՟Կ՟Գ։)


Ապաժոյժ, ժուժաւ

adj. s.

intolerable, rinsufferable, insupportable;
menses;
blood, river or shedding of blood;
տապալիլ յարիւն յ—, յ— թաւալիլ, յարիւն եւ յ— համակիլ, արեամբ եւ ապաժուժաւ թաւալիլ, to be bloody, stained with blood;
ընդ քիրտն եւ ընդ — գալ, ընդ քիրտն եւ ընդ — գալ, to sweat blood and water, to make great force, to fatigue on'es self to death;
— բերումն, intemperateness, violence.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «արիւն, մանաւանդ թափուած արիւն» Վկ. արև. 119. Ոսկ. մ. բ. 10. Մարութ. Եփր. մատ. բ. 305. Եղիշ. է. էջ 96. Խոր. Լաստ. Իգնատ. ղկ. 241. Արծր «օրէնք կանանց» Վրդն. ծն. որից ապաժու-ժախոն «արիւնարբու» Թէոդ. մայրագ. սոորաբար գործածւում է արիւն բառի հետ միասին. ինչ. արեամբ և ապաժուժաւ թա-թաւեալ ևն։-Սխալ ստուգաբանութեամբ յետնաբար համարուած է անտանելի, ան-ժուժալի» (օր.՝ յապաժոյժ տանջանսն). Բառ. երեմ. էջ 26 ունի ապաժուժել «զրկել կամ հանել»։

• ՀՀԲ, ՆՀԲ և ՋԲ ժուժալ բայից, իբր «ան-ժուժալի, անտանելի»։ Տէրվ. Altarm. 86 յիշում է ժոյժ, վիժել և սանս. apa-yuj «թոդնել հեռանալ»։

NBHL (14)

Անժուժալի. անտանելի. մանաւանդ եթէ իցէ արիւնաշաղախ, արեամբ թաթաւեալ. καταρρεώμενος τῶ αἴματι, ἠμάγμενος. sanguine perfusus, cruentatus.

Գրաւին ի ներքս յապաժոյժ տանջանսն. (Յճխ. ՟Ի։)

Յարիւն ապաժոյժ թաւալեմ զհասակդ. (Ճ. ՟Ա. ՟Բ։)

Բազում վիրաւորք տապալեցան յարիւն յապաժոյժ. (Եղիշ. ՟Է։)

Առաւել ըստ հյ. ոճոյ. Արիւն յորդ կամ հեղեալ, կամ յորդութիւն արեան, կամ անըմբերելի տեսիլ արեան, եւ շարաւոյ եւ արիւնախառն իրաց. զի ուր ըստ յն. ասի Արիւնաշաղախ, ի մեզ դնի ԱՐԻՒՆ եւ ԱՊԱԺՈՅԺ՝ ուրոյն ուրոյն.

Բազում վէրս ի յանձն առեալ, եւ յարիւն եւ յապաժոյժ (յն. մի բառ) համակեալ։ Քարիւ ոք վէր ի գլուխ առեալ, արեամբ եւ ապաժուժամ (յն. մի բար) թաթաւեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

Մինչեւ ապաժոյժ սպանելոցն լցեալ ի հիմունսն ծաւալէր. որ. ՟Գ. 28։)

Ընդ արիւն եւ ընդ ապաժոյժ թաթաւիլ, կամ թաւալիլ, կամ գալ. (Լաստ. ՟Բ. եւ ՟Ժ՟Ա։ Շ. եդես.։ Սարգ. յկ. ՟Է։)

Ընդ քիրտն, եւ ընդ ապաժոյժ գալ. (Իգն.։)

Ցուցանել հնազանդութիւն հպատակութեամբ մինչ յարիւն եւ յապաժոյժ։ Յարիւն եւ յապաժոյժ առաքինաբար զանձինս եդեալ. (Արծր. ՟Բ. 2։ ՟Դ. 11։)

Լուծիչն այսոցիկ կարի ծանր եւ տաժանելի, արիւն, քիրտն, եւ ապաժոյժ. (Իգն.։ եւ Մաշկ.։)

Որպէս մանկունք՝ որ յորովայնի մարցն լինին յապաժոյժ եւ ի խաւարի թաղեալ. (Յճխ. ՟Ի։)

Սառայ դարձայ յապաժոյժ արեան չորացեալ արգանդով. (Վրդն. ծն.։)

Ոչ երկինք երեւէր, եւ ոչ յերկիր տեսանէր մարդ՝ ի բազում եղելոյ ապաժուժին. (Պտմ. աղեքս.) յն. աղմկին։


Ապախուրեմ, եցի

va.

to take off one's hat.

NBHL (2)

ἁποκιδαρόω. cidari privo, tiaram tollo. Մերկացուցանել ի խուրէ. հանել զխոյրն ի գլխոյ.

Զգլուխս ձեր մի՛ ապախուրէք, եւ զհանդերձս ձեր մի՛ պատառէք։ Զգլուխ իւր մի՛ ապախուրեսցէ. (Ղեւտ. ՟Ժ. 6։ ՟Ի՟Ա. 10։)


Ապախտաւոր, աց

adj.

ungrateful.

NBHL (11)

ἅγνωμος, ἁγνώμων. ingratus, improbus. Որ ապախտ առնէ՝ մանաւանդ զերախտեօք. անճանաչօղ եւ արհամարհօղ երախտեաց. ապերախտ. նամքեօր. եւ Անհանճար. չար. անարժան. կամ Չունօղ երախտիս ինչ.

Անարժանից, ապաշնորհացն, ապախտաւորացն. (Սեբեր. ՟Է։)

Միշտ ապախտաւորք լինէին ընդ իւրեանց երախտաւորսն։ Ոմանք յանհանճարից յապախտաւորաց. (Ոսկ. մ. ՟Բ. 18։ եւ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Ե։)

Պէսպէս նեղութեամբք պատժեն զապախտաւորսն. (Յճխ. ՟Ը։)

Այնպիսի սիրեցեալն՝ որպիսի՛ ապախտաւոր գտաւ. (Ոսկ. ես.։)

Ապախտաւոր գտաւ շնորհացն աստուծոյ. (Եղիշ. դտ.։)

Եթէ ապախտաւորիս ընդ երախտաւորացն խնամարկեսցես. (Նար. ՟Հ՟Դ. տե՛ս եւ ՟Լ. ՟Լ՟Է։)

Ապախտաւորացն բարիս գործիցեմք. ոսր.։)

Զապախտաւոր հրէայսն մանանայիւն կերակրէ. (Ոսկ. գղ.։)

Եւ իբր Անճանաչողական. ապերախտական.

Յաղագս ապախտաւոր եւ անառակ գործոց չարեաց։ Մի՛ զերախտաւոր կարգս յապախտաւորս փոխեսցեն։ Ապախտաւոր անօրէնութիւն։ Ի դժնդակ խորհուրդս ապախտաւորս. (Յճխ. ստէպ։)


Ապախտաւորութիւն, ութեան

s.

ingratitude.

NBHL (6)

Յայսչափ ապախտաւորութիւն եկին, զի ոչ միայն զշնորհակալութիւնն հատանել, այլ եւ զշնորհօղն իւրեանց ոչ գիտել. (Փիլ. յովն.։)

ἁγνωμοσύνη. ingratitudo. Անճանաչողութիւն երախտեաց. արհամարհութիւն. ապերախտութիւն.

Բազում էր աստուծոյ զիջանելն ընդ աքազու, եւ յոյժ նորա ապախտաւորութիւնն. (Ոսկ. ես.։)

Ապախտաւորութիւնք առ երախտիս արարչին. (Յճխ. ՟Ժ։)

Յանդիմանէր զապախտաւորութիւն նոցա եւ զսրբութիւն նոցա եւ զլրբութիւն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ։)

Ի կշտամբութիւն եւ յամբաստանութիւն նոցա լինիցին իրք, թէ ե՛ւս ի նմին ապախտաւորութեան կայցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 25։)


Ապակագործ, աց

s.

glassmaker;
glazier.

NBHL (2)

որ եւ ԱՊԱԿԷԳՈՐԾ. ὐαλοτέχνης. artifex vitri conficendi, ὐαλουργός, vitrarius. Գործօղ ապակւոյ.

Հրէի միոյ ապակագործի նստաւ երանելին սիմէօն հանդէպ դրացն ընդ այլ աղքատսն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ապակագործութիւն, ութեան

s.

art of making glass;
glass-house, glass-works, glass-trade;
glazing, glazier's work.

NBHL (3)

ὐαλουργική τέχνἡ. vitraria ars. որ եւ ԱՊԱԿԷԳՈՐԾՈՒԹԻՒՆ. Արուեստ գործելոյ զապակիս եւ զուլունս ապակեղէնս.

Ամենայն որ ապակագործութիւն է, սակս ապակւոյ գոյ եղեալ. եւ ամենայն որ սակս ապակւոյ գոյ եղեալ. ապակագործութիւն է. (Սահմ. ՟Դ։)

Մի ոմն ի նոցանէ ունէր արուեստ ապակագործութեան. (Ագաթ.։)


Ապականագործ

adj.

that corrupts, corrupter, destructive.

NBHL (8)

φθοροποιός. corruptionem faciens, interitum afferens, corrumpens, exitiosus. որ եւ ԱՊԱԿԱՆԱՐԱՐ. Որ ոք կամ որ ինչ գործէ զապականութիւն. խանգարիչ. վնասակար. մահառիթ.

Ապականագործն, կամ ապականագործ մահ, ուտ, արկածք, եղեամն. չարութիւն, թոյն. հնութիւն մեղաց. եւ այլն. (Նիւս.։ Մամբր.։ Մաքս.։ Պիտ.։ Նար.։ Իգն.։ Արծր.։)

Տունկք մահաբերք ... ապականագործ ոմանք ի տնկոցն են. (Փիլ. լին. ՟Ա. 10։)

Անկեալ են ընդ ապականագործ հետեւանօքն. (Շիր.։)

Շիջցի արդ տէր քոյովն՝ զոր եկիր արկանել յերկիր՝ հրովն, ապականագործս այս հուր. (Սարկ. հանգ.։)

Որպէս զապականագործ փտութիւն ինչ ի բաց հատանել. (Ոսկ. գծ.։)

Եւ Պղծագործ. զազրագործ.

Մարդիկ ապականագործք։ Ապականագործ մանկամոլիցն. (ՃՃ.։)


Ապականացու, աց

adj.

corruptible.

NBHL (10)

φθαρτός. corruptibilis որ եւ ԱՊԱԿԱՆԱԿԻՐ, ԱՊԱԿԱՆԵԼԻ. Ներքոյ անկեալ ապականութեան. մահկանացու. փտելի, մաշելի. անպիտան. անցաւոր. ֆանի.

Ապականացու արծաթեղինօք. (՟Ա. Պետ. ՟Ա. 18։)

Ապականացու շահ, կամ մեծութիւն. փափկութիւն, տարերք, աշխարհ, կամ մասն աշխարհի. (Պիտ.։ Նար.։ Եղիշ.։)

Թողին զապականացուս, եւ յանապականն հետեւեցին. (ՃՃ.։)

Յապականացուէն ապականացու ծնաք. ոսր.։)

Առնլով ճշմարտապէս զբնութիւն ադամայ զապականացուի. (Շ. թղթ.։)

Մահկանացու եւ ապականացու էառ մարմին. (Կիւրղ. գանձ.) իմա՛ որպէս յն., որ զանանգոսնելի կիրս ի մէջ բերէ. իսկ Անապական ասի՝ որպէս յն. φθαρτός , որ զանանգոսնելի կիրս ի մէջ բերէ. իսկ Անապական ասի՝ որպէս յն. ἁδιάφθαρτος իբր ազատ յանգոսնելի կրից, եւ ի փտութենէ մարմնոյն ի գերեզմանի։ cf. ԱՆԱՊԱԿԱՆ։

իբր Ապականագործ.

Ապականացու հնարք չարի. (Յհ. կթ.։)

Ապականացու վարուք ախորժանօք. (Պիտ.։)


Ապականութիւն, ութեան

s.

corruption;
destruction, ruin;
contamination, infection;
depravity, perversion, degeneration;
putrefaction, rottenness, sourness, staleness, rancidity;
— կուսի, defloration, debauchment;
տեղի՝ դուբ ապականութեան, sepulchre, tomb;
— բարուց, corruption, depravation of morals or manners;
յ— դնել՝ դարձուցանել, կարգել, հասուցանել, cf. Ապականեմ;
յ— դառնալ, լինել, անցեալ գնալ, cf. Ապականիմ;
ձմեռն ապականութեան, the winter destroyer or spoiler.

NBHL (22)

Իբր անախտակիր ապականութեանց՝ որ ի մեզ շարժմանց։

ἁφανισμός. abolitio, interitus, excidium եւ φθορά, διαφθορά, corruptio, decorruptio. Ի բաց բարձումն յաչաց. կորուստ. սատակումն. մահ. եղծումն. խանգարումն. կորսըւիլը, աներեւոյթ ըլլալը.

Եղիցի իսրայէլ յապականութիւն։ Ի սատակումն եւ յապականութիւն յերեսաց երկրին։ Զքաղաքս յուդայ եդից յապականութիւն առ ի չգոյէ բնակչաց։ Կարգել յապականութիւն եւ ի դադարս ջայլամանց։ Շինել սեղան տեառն, զի դադարեսցէ ապականութիւն ի ժողովրդենէն։ Ապականեցաւ ապականութեամբ ամենայն երկիր։ Եդից զնոսա յապականութիւն յաւիտենական. եւ այլն։

Որ հնանայն եւ ծերանայ, մերձ է յապականութիւն. եւ այլն։

φθορά, corruptio. Եղծումն. խանգարումն. աւրածութիւն.

Գողութիւն, նենգութիւն, ապականութիւն. (Իմ. ՟Ժ՟Դ. 25։)

Փախուցեալք ի ցանկութեանց աշխարհիս, եւ յապականութեանց. (՟Բ. Պետ. ՟Ա. 4։)

Սերմանի ա պականութեամբ, եւ յառնէ առանց ապականութեան. (՟Ա. Կոր. ՟Ծ՟Ե. 41։)

Մանաւանդ՝ διαφθορά. decorruptio, corruptela. Ի սպառ կամ չարաչար եղծումն, փտութիւն, վթարումն, վատթարումն.

Որ մոլորեցուցանէ, ինքն անկցի յապականութիւն։ Ոչ տացես սրբոյ քում տեսանել զապականութիւն։ Թէ իջանեմ ես յապականութիւն։ Իջուսցես զնոսա ի գուբ ապականութեան։ Ոչ սպանցէ զքեզ յապականութիւն։ Ըմբռնեցին զնա, կամ պատեցին զնա թակարդօք յապականութիւն։ Գնան ի մէջ հրոյն, եւ ապականութիւն ինչ ոչ գոյ ի նոսա։ Հանաւ դանիէլ ի գբոյ անտի, եւ ամենեւին ապականութիւն ոչ գտաւ ի նմա։ Փառք իմ յապականութիւն դարձան. եւ այլն։

Կիրս ապականութեան՝ առանց ապականութեան կրեաց քրիստոս. (Լծ. կոչ.) իմա՛, կրեաց անանգոսնելի կիրս կամաւորս, որ ըստ յն. φθορά, այսինքն են քաղց եւ ծարաւ, չարչարանց եւ մահ. եւ ո՛չ զանգոսնելի կիրս. որ ըստ յն. διαφθορά, զոր օրինակ փտութիւն ի գերեզմանի, եւ ախտ մեղանչական, եւ այլն։

μολυσμός. inquinatio, contaminatio. Պղծութիւն մարմնոյ, կամ հոգւոյ. խոտորումն մտաց. գարշութիւն մեղաց, եւ այլն.

Բղխումն գիջութեան, որ ապականութիւն է յանդամսն. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Ի գիտութիւն ապականութեանն մատանի առ նմա թողեալ։ Եւ հօրն զգացեալ զապականութիւնն՝ բարկանայր յոյժ. (Պիտ.։)

Զապականութիւն մեղացս մերժեալ. (Նար. ՟Հ՟Ե. ՟Հ՟Ը։)

Արդարեւ ապականութիւն հոգւոյ եւ մարմնոյ եւ մտաց, եւ մանաւանդ որ արտաքոյ բնութեանս զցանկութիւնն կատարեն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)

Գուշակէ զապականութիւն մտաց նոցա. (Ոսկ. յհ. ՟Բ. 17։)

φθορά. corruptio. ըստ փիլիսոփայից՝ Անցումն ի գոլոյ յոչ գոլ գոյացական, հակակայ ծննդեան կամ լինելութեան.

Շարժութեան (կամ փոփոխութեան) տեսակք են վեց. լինելութիւն, ապականութիւն, եւ այլն. (Արիստ. շարժ.։)

Զի լինելութիւնն իցէ սկիզբն ապականութեան, եւ ապականութիւն դարձեալ անդրէն սկիզբն իցէ լինելութեան. (Շիր.։)

Արդ է ապականութիւն՝ բոլոր իրի քակտութեան պատճառ՝ այլայլութեամբ ի վերայ հասեալ։ Ապականութիւնն՝ ներլինելութեանն ներհականայ. (Յհ. իմ. երեւ.։)

ՅԱՊԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԴԱՐՁՈՒՑԱՆԵԼ կամ ՀԱՍՈՒՑԱՆԵԼ. Ապականել. (Ագաթ.։ Խոր. ՟Բ. 14։ Յհ. կթ.։) Իսկ ՅԱՊԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԴԱՌՆԱԼ՝ է Ապականիլ։ (Դան. ՟Ժ. 8։) (Պիտ.։)


Ապահարկութիւն, ութեան

s.

exemption, freedom from taxes, franchise, immunity.


Ապահով

adj. adv.

sure, safe, assured;
յ—ս, assuredly;
յ—ս լինել, to be sure, to be certain.

Etymologies (2)

• «հանգիստ, վախից՝ երկիւղից ա-զատ» (անհոլով). սովորաբար գործածւում է յնախդիրով. ինչ. ապահով կամ յապահով «հեռու ընկած, զատուած, առանձնացած» Եզեկ. լզ. 11(յն. ի բաց ընկեցիկ). յա-պահով լինել, յապահովս առնել «ապա-հովիլ, ապահովացնել, Ոսկ. մտթ. յետ-նաբար ունինք յապահով (իբր ած.) Փիլ. Վրք. հց. Գէ. ես. յապահովանալ Պիտ. Փիլ. Արծր. Յհ. կաթ. յապահովանք Պիտ. յապա-հովացուցանել Յհ. իմ. Գնձ. յապահովութիւն Պիտ. Փիլ. նոր գրականում ընդունուած է ան-նախդիր ապահով ձևը, որիզ կառմուած են ապահովել, ապահովագրել, ապահովագրա-կան, ապահովագրութիւն, ապահովաբար, ա-պահովապէս, անապահով, անապահովու-թիւն ևն։

• ՆՀԲ «ապ, այսինքն հեռի՝ յանէ կամ ի հովէ՝ այսինքն ի հողմոյ»։ ՓԲ յռջ. է» բ ապ «ոչ»+ահ «երկիւղ»+ով գործիա-կանի մասնիկը։ Տէրվ. Մասիս 1882 օ-գոստ՛՛ 18, ապա մասնիկ է։ Հիւնք. յն. απոφν (այսպէս1)։ Մէնէվիշեան ՀԱ 1930, 731 ծան. մեկնում է ապ-ահ-ով «անվախ» (գրծ. մասնիկով)

NBHL (1)

ԱՊԱՀՈՎ ԱՊԱՀՈՎԱՆԱԼ, ԱՊԱՀՈՎԵԼ, ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆ եւ այլն. cf. ՅԱՊԱՀՈՎ, եւ զածանցս նորա։


Ապահովանամ, ացայ

vn.

to be sure, to be assured.

NBHL (1)

ԱՊԱՀՈՎ ԱՊԱՀՈՎԱՆԱԼ, ԱՊԱՀՈՎԵԼ, ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆ եւ այլն. cf. ՅԱՊԱՀՈՎ, եւ զածանցս նորա։


Ապահովիմ, եցայ

vn.

cf. Ապահովանամ.


Ապահովացուցանեմ, ուցի

va.

to make sure, to assure;
to give security for.


Definitions containing the research ո : 10000 Results

Անդրիաստեղծ

cf. Անդրիագործ.

NBHL (1)

Հիւսունք եւ նկարագրողք եւ անդրիաստեղծք. (Նիւս. բն.։)


Անդրվար

s.

cf. Անդրուար.


Անել

adj.

much embarrassed, much perplexed, inextricable, without escape;
— եւ անմուտ առնել, to hem in en all sides, to cut off all means of escape from;
— փողոց, blind alley;
street or court with only one entrance.

NBHL (8)

ԱՆԵԼ որ եւ ԱՆԵԼԱՆԵԼԻ. ἁνέξοδος. nullum habens exitum. Որոյ չիք ելք. ուստի ոչ լինի ելանել. անզերծանելի. չելլալու. չըգըլմազ. չըգմազ.

Փակեաց յանել գառագեղն. եւ յիրաւի ասացի անել եւ ամուր, քանզի չիք անդ տեղի փախստի։

Ի բանտ անել դժոխային. (Յիսուս որդի.։)

Շունքն զինեւ պատեալ էին, անել ուտնմուտ զիս առնէին. (Շ. եդես.։)

Անել գոյն. (Գանձ.։)

Ներկեաց ընդ միտս անել գունով. (Շ. խոստ.։)

Ուր չկարէ ոք ելանել. անկոխ. անհպելի. ἅβατος.

Անունդ Սինա՝ ասի անմատոյց. արդ անել եւ անմերձենալի արդարեւ է աստուածային վայրն։ Յանել եւ յանմատոյց եւ սուրբ անդ սերմնն անկցի. (Փիլ. ել. եւ քհ։)


Ամրաշէն

adj.

cf. Ամրակառոյց.

NBHL (1)

Առնովն քաղաք ամրաշէն. (Ոսկ. ես.։ եւ Եփր. յես.։)


Այբբեն

s.

cf. Այբուբենք.

NBHL (5)

ԱՅԲԲԵՆ ԱՅԲԲԵՆՔ ԱՅԲ ԵՒ ԲԵՆ ԱՅԲՈՒԲԵՆՔ. Հայկական նշանագիրք ողջոյն. ալփաբետք. էլիֆպա, էլիֆպէ.

Ալֆավիդայ. յայնմ տեղւոջ՝ ուր այբբենքն են գրեալ։ Կոմիտաս արար զերգս շարականաց հայերէն այբբենիւք, որոյ սկիզբն է այս, Անձինք նուիրեալք. (Մաշտ. ջահկ.։ Վրդն. պտմ.։)

Զհռովմայեցի եւ զհելլենացի ստացայ զխրատ (զուսումն), բայց զայբ եւ բեն (կամ զայբ եւ զբեն) վայրենւոյս այսորիկ (գեղջուկ եգիպտացւոց) ոչ երբէք ուսայ. (Վրք. հց. ձ։)

Մեկնեաց զայբուբենսն զամենայն։ Ի հայերէն այբուբենսն. (Ճ. վրք. ածաբ.։)

Ի վերայ այբուբենիցն յարմարեալ շարագրեաց։ Ըստ թուոյ այբուբենացն գրոյ (լատինացւոց՝ իգ) վանորայս շինեաց. եւ այսպէս կատարեաց զամենայն այբբենքն. (Մարթին.։)


Այգի, գւոյ, գեաց

s.

vineyard, land planted with slips of the vine;
անկել զայգիս, to plant the vineyard;
կթող այգւոյ, cf. Այգեկութ;
տէր այգւոյ, cf. Այգետէր;
պահապան այգւոյ, keeper or guard of the vineyard.

NBHL (9)

ԱՅԳԻ որ եւ ԱՅԳԵՍՏԱՆ. ἁμπελών. vinea Պարտէզ՝ ուր խիտ առ խիտ անկեալ իցեն որթք խաղողոյ, եւս եւ թզենիք եւ այլն. էգի պաղ, տիքիք.

Թզենի մի էր տնկեալ յայգւոջ իւրում։ Ե՛րթ գործեա՛ յայգւոջ։ Այգի եղեւ սիրելւոյն. ցանգով փակեցի, տնկեցի որթ սորեկ. մնացի՝ զի բերցէ խաղող, եւ եբեր փուշ ... դա՛տ արարէք ընդ իս եւ ընդ այգի իմ ... զի՞նչ ինչ առնել էր այգւոյ իմում, եւ ես ոչ արարի նմա։ Նոյ տնկեաց այգի։ Տնկեցին զայգիս։ Տնկեցի ինձ այգիս։ Զանգ կամ զայգի։ Զընտիր այգւոյ իւրոյ տուժեսցի։ Անգոց եւ այգեաց։ Յառուամէջս այգեացն։ Զայգին իմ ոչ պահեցի։ Աղուեսունս ապականիչս այգեաց։ Այգի եղեւ Սողոմոնի։ Ետ զայգի իւր ցպահապանս. եւ այլն։

Այգւոյ, որ ոչ գոյ պարիսպ, գազանք ապականիչք եւ խոզք մտանեն ի նա. (Մանդ. ՟Ա։)

Յամենայն կողմանց ցանկով ամրացուցանել զայգի. (Սարգ. յկ. ՟Բ։)

Որքան ցանկն շուրջ է զայգովն, անդրժելի է ի թշնամեացն պտուղն. (Լմբ. սղ.։)

ԱՅԳԻ. Որթ այգւոյ. ասմա. ըստ հոմաձայնութեան յն. ἅμπελος. vitis

Զվեց ամ յատցես զայգի քո. յամին եօթներորդի զայգի քո ո՛չ յատցես։ Ո՛չ սեխենիք, եւ ո՛չ այգիք, եւ ո՛չ նռնենիք։ Երկիր ցորենոյ եւ գարւոյ եւ գինւոյ, այգեաց, նռնենեաց։ Նստէին ընդ այգւոյ իւրեանց եւ ընդ թզենեաւ. (Ա. Մակ. ԺԴ. 12. եւ այլն։)

Յայգեացդ ոստս հատեալ։ Ո՞ւր են ողկոյզք ի յայգւոյ. (Կոչ. ԺԶ։)

Զիա՞րդ ծակոտեալ դրոշմեալ են զարմանալի տերեւովքն այգիք. (Վեցօր. ՟Ե։)


Այլ, այլոյ, այլում, յայլմէ

adj.

another, other;
different, unlike;
some;
ով ճանապարհաւ, by another way;
ով օրինակաւ, in another manner;
ոք, another;
եւ ոչ — ոք, even another;
յայլմէ կողմանէ, another side, the other side;
— է ասել եւ — գործել, it is one thing to say, another to do;
եւ այլն, —ովքն հանդերձ, and so on;
— ընդ այլոյ, one for another, pellmell;
— յայլմէ լինել, to lose one's presence of mind, to be overcome by joy or fear;
ոչ — իւիք, in no other way;
— ընդ —ոյ ասել, to say equivocally, ambiguously.

NBHL (143)

Նոյն ձայն է եւ յն. լտ. տճկ. ա՛լլօս, ա՛լիուս, իլ, էլ. ἅλλος, -λη, -λο. alius, -ia, -iud, λοιπός, ἑπίλοιπος. reliquus. Որ որոշեալ կամ զանազանեալ է ի մնացելոցն, որպէս ոմն կամ իմն.

Ա՛յլ օրինակաւ բժշկի պոռնիկն, եւ ա՛յլ մահապարտն, եւ ա՛յլ կախարդն. (Վրք. հց. Դ։)

Այլք ասին, որք չեն նորին էութեան, այլ՝ զանազանին ի միմեանց ըստ իւրաքանչիւր տարբերութեան. (Անյաղթ առած.։) Բայց ա՛յլ ասի եւ թուով տարբերեալն. ուրիշ. էօզկէ. պաշգա. զայրի. գայրը. սաիր. ախեր. տիկեր.

Այլ է՝ որ սերմանէ, եւ այլ է՝ որ հնձէ։ Այլ եւս եօթն երինջք ... արածէին առ այլ երնջովքն։ Զգեցցի այլ պատմուճան։ Ե՛կ ընդ իս յայլ տեղի։ Տարայց զքեզ յայլ տեղի։ Ընդ այլ ճանապարհ։ Այլ առակ։ Այլ ծառայս։ Այլոց մշակաց։ Եղիցի առն այլում։ Ազգի այլում։ Զայլս ապրեցոյց, զանձն ոչ կարէ ապրեցուցանել։ Եւ այլ բազում կանայք։ Կէսքն ասէին ... այլք ասէին։ Այլք այլ իմն աղաղակէին։ Այլ ոք, այլ ոմն, այլք ոմանք։ Յայլմէ ազգէ։ Յայլոց թագաւորաց եւ յայլոց քաղաքաց։ Յայր յայլ. յազգ յայլ. եւ այլն։

Այլովք պատերազմական գործեօք։ Այլով կազմածովք. (Պիտ.։ )

Զայլոց մարդկանն։ Զբազումս յայլոց ի պէսպէս զբօսանաց կոչեալ. (Ագաթ.։)

Անհոլով մնայ երբեմն՝ զօրութեամբ հոլովելի գոյականի.

Այլով օրինակաւ խօսել ընդ մանուկն, եւ ա՛յլ ընդ ծերն. ա՛յլ ընդ յանցաւորն, եւ ա՛յլ ընդ բարեգործն. (Լմբ. պտրգ. եւ Սղ. ՁԵ. ՂԲ։ )

Երբեմն հոլովի ՅԱՅԼՈՅ, ԶԱՅԼՈՅ, իբր յայլմէ, զայլմէ. այլ անսովոր ե՛ւս է ասել, ՅԱՅԼՄԱՆԷ, իբր յայլմէ կամ յայլոց։ (Ոսկ. յհ.։ Վրք. հց.։) Իսկ ԶԱՅԼՄԷՑ, որպէս զայլոց, է անպէտ։ (Անյաղթ արիստ.։)

ԱՅԼ. որպէս օտար. ἁλλότριος. alienus. դրսի, ուրիշի. էլ. այրը. եապանճը. եյրեթի.

Մեք երանեմք այլոց։ Քանզի նա զայլոյն ապականէր։ Զի մի՛ իբրեւ յայլոյ հիման վերայ շինիցեմ. (Մաղ. Գ. 15։ Առակ. ԻԷ. 13։ Հռ. ԺԵ. 20։ )

Ընդ այլով նուաճեալ թագաւորութեամբ. որ.։)

Ոչ պճնեցայց այլով պածառութեամբ. (Նար.։)

Կամ տարբեր. որիշ. միւս. ἔτερος. alter. ուրիշ. ախէր. գայրը. այրը. սաիր.

Յարոյց ինձ Աստուած զաւակ այլ փոխանակ Հաբիլի։ Փորեաց այլ ջրհոր։ Զեօթն ամ եւս այլ։ Ի թագաւորութենէ ի ժողովուրդ յայլ։ Զայցելութիւն նորա զայն այլ տարցի։ Այլով կերպարանաւ. եւ այլն։

Ուժգնագոյն քան զայլ աւուրցն. (Եղիշ. յես.։)

Ի յայլոց տնկոց. (Պիտ.։)

Զոմն աթոռ, եւ զայլն պատուանդան. (Նար.։)

որ յայսմ ամի օր ծննդեանն, ի միւս այլն ոչ հանդիպի լինել օր ծննդեան. (Լմբ. ատ.։)

Յետոյ գան եւ այլ կուսանքն։ Ձեզ տուեալ է գիտել, բայց այլոցն առակօք։ Որպէս եւ յայլ հեթանոսս։ Եւ այլոցն լուեալ՝ զահի հարկանիցին. եւ այլն։

Նոքօք եւ զայլսն իմաստասիրեսջիք. (Նար. Զ)

ԸՆԴ ԱՅԼ. ἁλλαχόθεν. aliunde. Յայլուստ. ուրիշ կողմէն. գայրը դարաֆտան.

Որ ոչ մտանէ ընդ դուռն ի գաւիթ ոչխարացն, այլ՝ ընդ այլ ելանէ, նա գող է. (Յհ. Ժ. 1։)

ՅԱՅԼՍՆ. ἁλλαχῆ, ἅλλοθι, ἑν ἐτέροις. alibi. Այլուր. յայլում վայրի կամ նուագի. գայրը եէրտէ.

Յաղագս որոյ յայլսն ասացաք։ Յայլսն ասացեալ է. (Փիլ.։)

այլայլել. փոփոխել.

ԱՅԼՈՎՔՆ ՀԱՆԴԵՐՁ. ԵՒ ԱՅԼՆ. իբր մ. որ եւ ասի ԵՒ ԱՅԼՆ՝ ՈՐ ԶԿՆԻ. ԵՒ ՈՐ Ի ԿԱՐԳԻՆ. կամ թողում ասել, թո՛ղ զայլսն. մնացածն ալ ասոր պէս. ստիրլէրի պունտ գըյաս էյլէ, պագըսը պունտան ֆէհմ օլունտ. ἐξῆς, καὶ τὰ λοίπα. et quae sequuntur, et caetera. (Կոչ. ընծ.։) (Յհ. իմ.) եւ յայլ գիրս ստէպ։

Զոմանս ի նոցանէ կարէվէրս առնելով, եւ զայլս այլովք հանդերձ. (Պիտ.։)

Սամոստացի զքեզ գրելովն, եւ այլն եւս. (Շ. թղթ.։)

Յայլոցն յայլոցն հարազատ ազգացն. (Յհ. կթ.։)

ԱՅԼ ՅԱՅԼՄԷ ԼԻՆԵԼ. ἅλλος ἑξ ἅλλου γίνομαι. alius ex alio efficior. Այլայլիլ. յայր այլ փոխիլ. այլափոխ իմն լինել. զգածիլ յոյժ ուրախութեամբ կամ երկիւղիւ. ուրիշ մարդ դառնալ, փոխուիլ, եւ շուարիլ. թեպտիլ օլմագ, պիր դարզ օլմագ.

Այլ յայլմէ եղեւ (Զաքէոս), փոխանակ մաքսաւորի նախանձաւոր, փոխանակ անհաւատի հաւատացեալ. (Ոսկ. զաքէ.։)

Փոխակերպեալք Քրիստոսիւ առ այլ ի յայլմէ. (Նար. մծբ.։)

Ի հեշտութենէս փոքր ինչ այլ յայլմէ լինիմ. (Սարգ. յկ.։)

Զամենայն մարդկային բնութիւնն այլ յայլմէ յարդարեցին. (Սարգ. է. թղթ.։)

Այլ ի յայլմէ երեւմունք. (ՃՃ.) իբր այլ ընդ այլոյ։

ԱՅԼ ԱՅԼՈՅ, ԱՅԼ ԱՅԼՈՒՄ, ԱՅԼ ԱՌ ԱՅԼՈՎ. եւ այլն. ոճ յն. իբր միմեանց, իրերաց. մէկմէկու, մէկզմէկ. պիրկ պիրինէ. ἅλλος ἅλλον. alius alium, unus alterum.

Մի՛ այլ այլում շռայլութեամբ յաղթել փութասցուք. (Ածաբ. ծն.։)

Իւրաքանչիւր ոք ի նոցանէն այլ առ այլով ի մէջ միմեանց մտեալ (ժամանակ թագաւորելոյն). (Եւս. քր. Ա։)

Եւ այսպէս այլ այլոյ ի միմեանց մկրտութեան հորդէր ճանապարհ. (Ոսկ. մտթ.։)

Այլ ոք առ այլ ասեն. (Ոսկ. գծ.։)

ԱՅԼ ԸՆԴ ԱՅԼ. Այսր անդր. եւ տարտամ. խառն. այլ ընդ այլոյ.

Ի բազում խորհուրդս միտք պատառեալ այլ ընդ այլ տկարացեալ բաժանին. (Ոսկ. յհ. Ա. 1։)

Լնու զնա այլ ընդ այլ մտածութեամբք. (Վրք. հց. Բ։)

Ցուցանելով նոցա այլ ընդ այլ (կամ այլ ընդ այլոյ) ստութեամբ. (Եղիշ. Դ։)

Յերկուցն փախիցէ (խորհրդոց), եւ յիւրում ժամանակի այլ ընդ այլ ընթասցի. (Կլիմաք.։)

ԱՅԼ ԸՆԴ ԱՅԼՈՅ. Այլ ոք փոխանակ այլոյ, եւ այլ ինչ փոխանակ այլոյ իրիք. ուրիշ մը, ուրիշ բան մը.

Նախ հոգին իջանէր, եւ ապա ձայնն հօր գայր ի վերուստ, զի մի՛ ա՛յլ ընդ այլոյ կարծիցեն. (Շ. մտթ.։)

Թերեւս առ աչօք ինչ համարէին, կամ ա՛յլ ընդ այլոյ յարուցեալ եւ երեւեալ. (Ոսկ. յհ. Բ. 17։)

Յանուն շմուէլի զայլ ընդ այլոյ առեալ ածես. (Եփր. թագ.։)

Զսերմն զոր սերմանես, ոչ ա՛յլ ընդ այլոյ գայ. (Եզնիկ.։)

Երդնուն՝ ա՛յլ ընդ այլոյ ասացեալք. (Յհ. իմ. պաւլ։)

Իբրեւ արտաքս ելանեմք, դարձեալ այլք ընդ այլոց լինիմք". այս ինքն փոփոխիմք. ուրիշ մարդ կդառնանք. (Ոսկ. մտթ.։)

ԱՅԼ ԸՆԴ ԱՅԼՈՅ. Խառն. շփոթ. անհաւաստի. թիւր. սուտ.

Բնաւ այլ ընդ այլոյ լինի իմաստն ամենայն. (Փարպ.։)

Ի պատմութիւնն՝ այլ ընդ այլոյ կայ. (Եղիշ. դտ.։)

Զոր ոմանք ի ձերոց այլ ընդ այլոյ կարծեօք ծանուցին ձեզ. (Շ. թղթ.։)

ԱՅԼ ԸՆԴ ԱՅԼՈՅ. Խառնիխուռն. այլազգաբար. շփոթաբար. ընդ հակառակն. ձախողակի. թիւրութեամբ. ստաբար. ἔτερα ἁνθ’ ἐτέρων. aliud pro alio եւ ἁπεναντίας contra, ex adverso. շփո՛թ, խառնա՛կ, ծուռումո՛ւռ, ներհա՛կ. գարըշըգ, էյրի պիւյրիւ, պէր աքս.

Ակն պղտորեալ՝ այլ ընդ այլոյ տեսանէ։ Ո՛չ զայն գիր գտանեմ, այլ՝ այլ ընդ այլոյ՝ խանգարս եւ կամակորս։ Մոլորեցուցիչքն այլ ընդ այլոյ իմն բանդագուշեն ... Այլ ընդ այլոյ իրքն երեւէին. (Ոսկ. գղ. եւ Մտթ.։)

Բազումք բազում ինչ այլ ընդ այլոյ պատմեն. որ. Ա. 6։)

Ոչ այլ ընդ այլոյ տեսանէր, այլ ի նոցունց յանձանց եւ այլն. (Եղիշ. Ը։)

Այլ ընդ այլոյ տայք զպատասխանիդ. (Եղիշ. թղմ.։)

Սովորութիւնք այլ ընդ այլոյ յեղանակեցան. (Նար. խչ.։)

Անսային իսկ ոչ, եւ այլ ընդ այլոյ մեկնելոց էին։ Ոչ գայթակղեցան՝ այլ ընդ այլոյ բանին կատարելոյ։ Ոչ ածին զմտաւ՝ թէ այլ ընդ այլոյ բանն կատարեցաւ (որպէս թէ՝ ստեցաւ). (Ոսկ. մ. Բ. 16։ Ոսկ. յհ. Բ. 16։)

Որպէս դուդ այլ ընդ այլոյ կարծես՝ թէ արեգակն Աստուած է։ Ըստ կամաց իւրոց զամենայնն այլ ընդ այլոյ երթեալ պատմէր ստութեամբ. (Եղիշ. Բ. Է։)

Այլ ընդ այլոյ՝ մեկնել. (ՃՃ.։)

Թերեւս այլ ընդ այլոյ իմն լինել իրացն կասկածէին. (Շ. մտթ.։)

Եւ իբր այսր եւ անդր. այլուր եւ այլուր. աս դիս ան դին. շուրայա պուրայա.

Այլ ընդ այլոյ ի միմեանց մոլորեալք՝ այր յեղբօրէ իւրմէ անջատելով ցրուեցան. (Ագաթ.։)

Մի՛ մեկներ զոտս ըստ անասնոյ, մի՛ հայեսցիս այլ ընդ այլոյ. (Կրպտ.։)

ԱՅԼ. որպէս ռմկ. ա՛լ, մէյմալ. տահա, արթըգ, պիր տահա. ἕτι. adhuc, amplius. Ե՛ւս. եւ ե՛ւս. այլ եւս. տակաւին. այսուհետեւ. նշանակ կրկնութեան, եւ առաւելութեան.

Եթէ եւ այլ տեսանեմք զանօրէնութիւնդ զայդ, տամ հրաման եւ այլն։ Ոչ եւս այլ շատ խօսեցայց ընդ ձեզ։ Ի կորուստ մատնեցար, եւ այլ ոչ եւս իցես յաւիտեան. (Նեեմ. ԺԳ. 21։ Յհ. ԺԴ. 30։ Եզեկ. ԻԷ. 36։)

Փառաւոր արարի, եւ ա՛յլ փառաւոր արարից. (Ագաթ.։)

Մի՛ անկանիցի ի սիրտս նոցա ասել այլ զայդ. (Արշ.։)

Մաքրիմ, եւ այլ մրճոտիմ. (Նար. ՀԱ։)

Ես այլ ի քաղաք անդր ոչ մտից։ Եւ ոչ մի բանս ունիմ ընդ քեզ այլ. (Վրք. հց.։)

Գրեալ ես ոչ այլ գալ առ մեզ. (Շ. թղթ.։)

Մի՛ այլ լոյսն ընդ գրուանաւ լիցի թագուցեալ. (Լմբ. ատ.։)

Տո՛ւր զքո որդիդ ինձ պատանդ, եւ այլ ընդ իս եւ ընդ քեզ խաղաղութենէ. (Լաստ. Դ։)

Ո՛չ ներգործէ այլ։ Ո՛չ կարես այլ զլանալ ... Բարձաւ ա՛յլ դասակարգութիւն։ Ի լնուլ եօթն ամի այլ՝ խառնին յարութեան։ Աւելորդ համարեցաւ այլ աշխատ առնել ... Իսկ դու այլ առաւել խելս քան զՔրիստոսին ի քեզ խառնես. (Լմբ. համբ. Լմբ. պտրգ. Լմբ. սղ. Լմբ. ստիպ. Լմբ. ատ.։)

Կամ որպէս նաեւ. եւս. ալ. հէմ. տէ. տախի.

Եւ նոքա այլ հասին անողորմք ի վերայ թշուառականացս. (Լմբ. սղ.։)

ԱՅԼ, կամ ԱՅ՛Ղ. որպէս յն. ա՛լլ, ալլա՛.. ἁλλά, ἁλλ’. եւ արաբ. իլլա. sed. Ստորասութիւն որոշիչ ի բացասութեանցս ո՛չ, մի՛. իբրու՝ այսպէս յաւէտ. մանաւանդ ասելի՛ է. հապա. եա՛. անճագ. Ո՛չ գրով, այլ՝ հոգւով։ Մի՛ իբրեւ ակամայ, այլ՝ կամաւ։ Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ՝ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։ Ո՛չ եկի լուծանել, այլ՝ լնուլ։ Մի՛ կալ հակառակ չարին, այլ՝ եթէ եւ այլն։ Մի՛ յաղթիր ի չարէն, այլ յաղթեա՛ բարեաւն չարին. եւ այլն։

Որպէս որոշիչ ստոյգ գրութեան, յենթագրութենէ իմեմնէ բացատրելոյ բառիւս թէպէտ եւ, կամ թէ եւ, զօրութեամբ կամ ներգործութեամբ. վասն որոյ նոյն լինի ընդ Բայց, սակայն. այսու ամենայնիւ. ամմա. էմմա. լաքին. վէ լաքին. եինէ. δέ, ἁλλ’. sedtamen, autem, vero.

Թէպէտ եւ բաժինք շնորհաց են, այլ տէր նոյն է։ Թէպէտ յաչս մարդկան տանջեցան, այլ յոյս նոցա լի է անմահութեամբ։ Մատեաւ եւ յարդարսն արբեմն փորձ մահու, այլ ոչ ընդերկար կալաւ. եւ այլն։

Թէեւ գտցին յիս անօրէնութիւնք, այլ ոչ հայհոյութիւնք. (Նար.։)

Կենդանի եմք մարմնով, այլ տկար երկոքումբք. (Շ. թղթ.։)

Կամ որպէս բայց միայն. եթէ ոչ. միայն թէ. ֆագաթ. անճագ.

Զի՛նչ շահեսցի յաշխարհականաց, այլ կա՛մ զվիշտս, եւ կամ զհանգիստ մարմնոյ. (Վրք. հց. Բ։)

Յո՞ հայեցայց, այլ ի խոնարհն եւ ի հեզն. (Ոսկ. մտթ.։)

ԱՅԼ. իբր այլ եւ. այլ գլխովին իսկ, անգամ. հա՛պա, ալ. հէմ. պիլէ. տէ. որպէս եւ ի լտ. փոխանակ ասելոյ sed etiam, առընտիր մտենագիրս երբեմն գրի sed.

Մի՛ զանձանց եւեթ գիտել, այլ (յն. այլ եւ) իւրաքանչիւր ոք զընկերին. (Փիլիպ. Բ. 4։)

Ոչ թագաւորք եւ ո՛չ յիշխանաց ոք, այլ մահ ոչ իշխէ. (Փարպ.։)

Ոչ միայն ռաբբի կոչեմ, այլ տէր երկնի։ Ո՛չ ձեռինդ միայն ձգմամբ, այլ ի բացեայ գոլով. (Նար. ԺԷ։)

Ոչ յԵգիպտոսէ միայն, այլ յԵրուսաղէմէ մինչեւ ի Լիւրիկիա. (Լմբ. ատ.։)

Ոչ միայն յոլովիլ (բազմանալով) այլ աճել յուղղութիւնս. (Մխ. երեմ.։)

ԱՅԼ. իբր արդ, եւ արդ, իսկ, եւ. յորս կայ եւ զօրութիւն ձայնիս Բայց. ἁλλά, δέ. autem, verum, vero.

Այլ ես ասեմ ձեզ։ Այլ ես վկայ կոչեմ զԱստուած անձին իմոյ։ Այլ եկեսցեն աւուրք։ Այլ իբրեւ լցան. եւ այլն։

Այլ ես ոչ երբէք կասեցից դատել։ Այլ ահա ձեզ ասեմ. (Նար.։)

Այլ դու եթէ սիրես, աղօթեա՛. (Շ. թղթ.։)

Այլ ինձ ո՞վ տայր հաւասարել։ Այլ աւա՜ղ։ Այլ դու նայեա՛ յիս. (Լմբ.։)

Զմնացորդս ազգի իմոյ կեցուսցես դու. այլ ես եւ եղբայր իմ հրաժարեմք ի քէն. (Ագաթ.։)

Այլ ի վախճանելն Վաղենտիանոսի՝ թագաւորէ անօրէնն Վաղէս. (Յհ. կթ.։)

Կրկին եւ ի ապացուցանել զբանն.

Եւ դուք այնպիսիք ոմանք էիք, այլ լուացարուք, այլ սրբեցարուք, այլ արդարացարուք. (Ա. Կոր. Զ. 11։)

Այլ ողորմիմ յանցաւորիդ, այլ գթամ ի կողոպտեալդ, այլ զգեցուցանեմ զմերկացեալդ, այլ կենդանացուցանեմ զմեռեալդ. (Սարգ. բ. պետ. Ե։)

Ա՛ՅԼ ԵՐԲԵՄՆ. Ա՛ՅԼ ԵՐԲԷՔ. Յայլում նուագի. ուրիշ անգամ, ուրիշ ատեն.

Միտքն ա՛յլ երբեմն այլապէս յեղլով, եւ հաստատութիւն ոչ առնու. (Փիլ. ել.։)

Ա՛յլ երբեմն ի մականական խաղսն. որ. Գ. 55։)

Ա՛յլ երբեմն դարձեալ ասէ։ Երբեմն ի դաւաճանութենէ ընտանեացն պատրաստին, ա՛յլ երբեմն ի կորուսանելոյ դողան. (Սարգ. յկ.։)

Եւ ա՛յլ երբէք այլպէս զանազանութեամբ այլայլեալ. (Փիլ. նխ. ա.։)

Ա՛ՅԼ, ԵՒ Ա՛ՅԼ. Որպէս կրկին բառ՝ է այլ ոմն, եւ այլ ոմն. կամ այլ իմն, եւ այլ իմն. (զորոյ զզանազանութիւն քաջ պարտ է դիտել համեմատութեամբ յունին.) ἅλλος, καὶ ἅλλος, ἅλλο, καὶ ἅλλο. alius, et alius;
aliud, et aliud
.

Զի գիտասցուք զմի Աստուած, ո՛չ ա՛յլ եւ ա՛յլ, իբրեւ թէ ոմն բարի, եւ ոմն չար. (Եղիշ. Բ։)

Ա՛յլ եւ ա՛յլ (ինչ), յորոց փրկիչն, եւ ոչ ա՛յլ ոք եւ ա՛յլ (անձն), լա՛ւ լիցի։ Ասեմ ա՛յլ եւ այլ ընդդէմ նմին յԵրրորդութեանն ունի. քանզի անդ ա՛յլ ոմն է եւ ա՛յլ. ո՛չ ա՛յլ եւ ա՛յլ (ինչ). (Առ որս. Թ։)

Հայր եւ Որդի՝ ո՛չ են ա՛յլ եւ ա՛յլ (ինչ), այլ՝ մի եւ նոյն բնութեամբ. (Շ. ընդհ.։)

ԱՅԼ ԵՒ ԱՅԼ. Որպէս մի բառ հոլովական, զանազան. պէսպէս. տարբեր. կերպ կերպ. ἔτερος, διαφέρων, διάφορος. differens, diversus, varius.

Հոգեւոր ախտից այլ եւ այլ գոլով վնասքն՝ այլ եւ այլ ունին եւ զբժշկութիւնսն. (Վրք. հց. Դ։)

Սկսան խօսել յայլ եւ այլ լեզուս (կամ յայլ եւ յայլ, կամ յայլ լեզուս). (Գծ. Բ. 4։)

Խօսեցան յայլ եւ յայլ լեզուս. (Ճշ.։)

Յայլ եւ այլ գործոցն։ Այլ եւ այլ զանազանեալ կերպարանք. (Պիտ.։)

Ծաղկեցան այլ եւ այլ եւ պէսպէս գունովք. (Նար. երգ.։)

Հոգի եւ մարմին մարդոյ են այլ եւ այլ բնութիւնք։ Ըստ այլ եւ այլ ժամանակի. (Շ. թղթ.։)

Ցցեա՛ փայտ հոգւոյ զխաչն, եւ զմիտս սալ դարբնաց ի նմա. զի յայլեւայլոյ ուռանց հարկանելն զնա՝ մի՛ դրդուեսցիս. (Կլիմաք.։)

Ոմանք կա՛մ յայլում եւ յայլում ժամանակս, եւ կամ այլովք պատուհասիւք տանջեալք եղեն. (Փիլ. նխ. բ.։)

Այլեւայլք եւ որիշ են նմանութեամբ ի միմեանց. (Ագաթ.։)

Այլեւայլս քան զարժանաւորն դէպ եղեւ կրել վարուց հետեւմունս. (Պիտ.։)

Զայս հազարամեայ ժամանակս վարդապետք այլ եւ ա՛յլ տեսին։ Այլ եւ այլ զառ նա հայելն ուսուցից առնել. (Լմբ. յայտն. եւ Լմբ. ատ.։)

Մթացոյց զմիտսն, եւ այլ եւ այլ ետ իմանալ. (Կիւրղ. թագ.։)

Զայգի քո մի՛ վարեսցես այլ եւ այլ. (Ղեւտ. ԺԹ. 19։ Օր. ԻԲ. 9.) սոյնպէես եւ յն. διάφορον. diverse. կամ δίφορον իբր կրկին բերս քաղել, կամ երկիցս սերմանել.

Ասասցուք եւ զայլ եւս պատճառսն. (Եզնիկ.։)

Եւ որ այլ եւս ի կողմանց կողմանց. (Եղիշ.։)

Եւ այլ եւս եօթն օր, եւ ածից ես անձրեւ։ Վաստակեսցես ինձ զեօթն ամ եւս այլ։ Այլ եւս երեք աւուրք. եւ այլն։ ԱՅԼ ԵՒՍ. ՄԻ՛ ԵՒՍ ԱՅԼ. ՈՉ ԵՒՍ ԱՅԼ. Ա՛յլ անգամ. միւսանգամ. դարձեալ. աւելի եւս. եւ եւս. այսուհետեւ. կամ մի՛ եւս. ո՛չ եւս. (յորս ա՛յլ, եւ ե՛ւս, զնոյն նշանակեն. իբր ռմկ. ա՛լ, մէյմալ. տահա. պիր պահա.) cf. Ա՛ՅԼ. մ։

Նա այլ եւս զօրաւորապէս սկսանի մարտնչել. (Ոսկ.։)

Մի՛ անաչառ վարդապետութիւնն այլ եւս լիցի աչառանօք մարդկան պատրուակեալ. (Լմբ. ատ.։)

Եւ այլ ոչ եւս իցես, կամ իցէ. (Եզեկ. ԻԷ. 36։ Շար.։)

ԵՒ ԱՅԼ ԵՒՍ. Եւ այլն. այլովքն հանդերձ։ (Եփր. համաբ. ստէպ։)

ԱՅԼ ԶԻ. Է կրկին բառ, իբր այլ քանզի. այլ որպէս զի. բայց զի. բայց եթէ.

Այլ զի սիրեաց զմարդիկ, վասն այնորիկ եղեւ իբրեւ զմեզ։ Ոչ եթէ ի խնդրել ապաստան, այլ զի լուիցեն արարածք. (Ագաթ.։)

Մի՛ դիցէ արքայ ի սրտի, թէ ամենայն որդիք արքայի մեռան, այլ զի ամոն միայն մեռաւ. (Բ. Թագ. ԺԳ. 33։)

Այլ եթէ քաղցեալ է թշնամին քո, եւ այլն։ Ոչ ասաց նմա Յիսուս, թէ ոչ մեռանիցի, այլ թէ կամիմ ես՝ թէ կացցէ. եւ այլն։

Զի մի՛ կարծեսցեն, եթէ ի Կուսէն ա՛ռ սկիզբն. այլ՝ թէ յառաջ քան զյաւիտեանս ի Հօրէ. (Շ. թղթ.։)

ԱՅԼՈՒՐԵՄՆ մ. ԱՅԼ ՈՒՐԵՔ. Յայլ տեղի. ուրիշ տեղ.

Մի՛ այլ ուրեք երթիցես քաղել հասկ. (Հռութ. Բ. 8.) յն. յայլում անդի.


Այլակերպ, ից, աց

adj.

transformed, transfigured;
changed, metamorphosed;
different, unlike;
disguised, masked;
յայլակերպս, incognito, in disguise;
յայլակերպս լինել, to be masked, to be in disguise, to disguise ones self;
to be transfigured;
to be metamorphosed, to be transformed;
— յորջորջումն, allegory, metaphor.

NBHL (16)

եւս եւ գ. յոքն. ἐτερόμορφος, ἔτερος , διαφέρων, διάφορος, παρηλλαγμένος, ἑξηλλαγμένος. qui formae diversae est, alienus, diversus, differens Ունօղ զայլ կերպ եւ զկերպարան. այլազան. այլափոխեալ. օտար. տարբեր. աննման. այլագունակ. պաշգա դարզ. մէւթէշէքքիլ.

Այլակերպ զայլս երեւեցուցանէ. որ.։)

Գողացեալ զմերն ի մէնջ, եւ այլակերպ արարեալ. (Յհ. կթ.։)

Այլակերպ ճառագայթաձեւ երեւմամբն ի Թաբոր. (Կիւրղ. ղկ.։)

Եղեւ տեսիլ երեսաց նորա այլակերպ։ Գազանք այլակերպք ի միմեանց։ Առաւել այլակերպ քան զամենայն գազանսն. (Ղկ. ՟Թ. 29։ Դան. ՟Է. 3. 7. 19։)

Թէպէտ եւ այլակերպք իցեն (Հին եւ Նոր կտակարանք), սակայն միտքն միաբանին։ Եթէ ամենեցուն այլակերպս եւ նորս ի միմեանց էր գրեալ. (Ոսկ. ես. եւ Մտթ.։)

Յունարէն թարգմանութեանս տուչութիւն ի հրէականէն իւիք իւիք կարի իսկ այլակերպ է։ Պէսպէս երէս այլակերպս ի միմեանց. (Եւս. քր. ՟Ա։)

Հոգին Սուրբ շարժեաց զքնարս մարգարէիցն, եւ ի բարբառս այլակերպս երգեաց ի նոսա. (Լմբ. ովս.։)

ԱՅԼԱԿԵՐՊ ՅՈՐՋՈՐՋՈՒՄՆ. իբր այլաբանութիւն. փոխաբերութիւն. μεταφορά. metafora

Այլակերպ յորջորջումն, կամ յորջորջանք. (Ոսկ. ես. ուր եւ ստէպ ասի)

Այլասացիկ կամ այլաշրջիկ յորջորջումն։

ԱՅԼԱԿԵՐՊԱՑ ՓՈՓՈԽՈՒՄՆ. իբր այլափոխութիւն. այլայլութիւն.

Ուստի չիք ինչ բնաւ այլակերպաց ինչ փոփոխումն. (Կոչ. ՟Է։)

Այլակերպ լինելով ( ի նմանութիւն հրեշտակի՝) ուտեն զձեզ. (Եփր. ՟բ. կոր.։)

Յայլակերպս եղեւ առաջի նոցա. (Մրկ. ՟Թ. 1։)

Յայլակերպս լեալ էր. ուզ. ՟Ե. 43։)


Անզգաստ, ից

adj. adv.

not vigilant, careless, inattentive;
յանզգաստս, յանզգաստից, insensibly;
cf. Անզգուշաբար.

NBHL (7)

Որ չէ զգաստ կամ զգաստացեալ. անզգոյշ. անխրատ. անհամբոյր.

Խժականաց եւ անզգաստից՝ ատեցողացն զբարիս ի դիմի հարեալ. (Յհ. կթ.։)

Եւ որ ոչն է զգացուցեալ կամ ազդեալ. չծանուցեալ. անկարծ. յն. չքարոզեալ, չհրատարակեալ.

ՅԱՆԶԳԱՍՏՍ ՅԱՆԶԳԱՍՏԻՑ, ՅԱՆԶԳԱՍՏՈՒՑ մ. Առանց զգացուցանելոյ, եւ զգալոյ. յանպատրաստից. յանկարծ. տույմատան, ղաֆիլ.

Յանկարծակի եւ յանզգաստս հասանէ օրն մահու. (Տօնակ.։)

Յորոց վերայ անկեալ յանզգաստս. (Փարպ.։)

Յանզգաստից եկեալ հասանէին ի վերայ նոցա։ Գաղտ բնաւ յանզգաստուց զարհուրեալ գնամք. (Փարպ.։)


Անընկալ

adj.

cf. Անընդունելի;
— լինել, to be inadmissible.

NBHL (8)

(որ գրի եւ ԱՆԸՆԳԱԼ). Չընկալեալ. անընդունելի.

Ապաշխարութիւն նոցա անընկալ լիցի։ Անընկալ լիցի տօնն. (Կանոն.։)

Իբր անընդունակ. անկցորդ.

Քաղցեաւ եւ ծարաւեցաւ՝ անընգալ ի հաշանաց, եւ մաքուր ի մեղաց. (Թէոդոր. մայրագ.։)

Առանց ընդունելոյ կամ առնլոյ ինչ.

Մեծամեծ պարգեւօք պատուել. վասն որոյ հաւանեցուցեալ զարքունիսն՝ անընկալ թողոյր (Մեսրոպ). (Կորիւն.։)

ԱՆԸՆԿԱԼ ԼԻՆԵԼ. որպէս Չընդունել. չանսալ.

Անընկալ եղեալ՝ եւ ոչ կատարէ զհրաման իշխանին իւրոյ։ Անընկալք եղեն բանից նորա. (Ղեւոնդ.։)


Անթաքչելի

cf. Անթաքուն.

NBHL (2)

Որ չկարէ թաքչել. անթաքուստ.

Զոր հրէիցն ծածկեալ զանթաքչելի (կամ զանթագչելի) զգանձն. (Շար.։)


Անիծապարտ

adj.

worthy to be cursed;
cf. Անիծակուռ.

NBHL (2)

Պարտաւոր անիծից. պատճառ եւ ընդունակ անիծից.

Վշտացելոյ անիծապարտ մօրն՝ սփոփիչ քաւութեան. (Նար. կուս.։)


Անհպելի, լւոյ, լեաց

cf. Անհուպ.

NBHL (13)

որ եւ ԱՆՀՈՒՊ, ԱՆՀՊԱԿԱՆ. ἅψαυστος, ἁέπαφος. intangibilis, intactus. եւ այլն. Անմերձենալի. անմատոյց. անշօշափելի. արգելեալ կամ անհնարին ի հպիլ.

Ի վերայ բարձր բազմականի, եւ յանհպելեաց վերարկուաց։ Փորձէր զսուրբ զանձն (զհոգի Յուլիանեայ), եւ զանհպելի մարմինն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. կիպր.։)

Զանհպելի կոյսն առ ինքն ձգելով։ Անհպելի գեղեցկութիւն. որ. հռիփս.։)

Յաստուածային կայծակունսն ի սրովբէից անհպելին։ Մակադրեալ զքեզ անհպելի հպմամբ. (Շար.։)

Հուպ, թէ եւ ոչ ամենայնիւ, յանհպելին էութիւն. (Շ. հրեշտ.։)

Անհպելի լինել թշնամւոյն. (Յճխ. ՟Բ։)

Յանհպելին մերձենայր փայտ. (Թէոդոր. մայրագ.։)

Անհպելի յոյս. (ՃՃ.։)

Կամ անմիաբան. հեռաւոր ի բնէ.

Ի նոյն ժողովել փորձի զանհպելիսն. (Նիւս. բն.։)

Կամ անկարօղ ի մերձենալ. որ չկարէ հպիլ.

Վերջինքն հրեշտակք՝ անհպելիք գոլով վեհագունիցն. (Շ. հրեշտ.։)

Զի յայս եւ երկնայնոցն է անհպելի. (Շ. հրեշտ.։)


Անհրաւէր

adj.

who invites nobody;
cf. Անկոչ.

NBHL (2)

Իբր այն՝ որ ոչ հրաւիրէ զայլս, կամ ի բարին ոչ հրաւիրի. աննուէր. անամոքելի ի լաւ անդր.

Ոչ ողորմածք, եւ քարոզիչք խաղաղութեան, այլ անգութք եւ անհրաւէրք. (Եփր. ՟բ. տիմ.։)


Անձեռակերտ

cf. Անձեռագործ.


Ագահեմ, եցի

vn.

to be avaricious, niggard, to save sordidly;
to be sparing of, to hoard avariciously;
— զագահութիւն, to be given to covetousness;
— ի ժամանակն, to be sparing of one's time.

NBHL (8)

Բառնայ ... զմերձաւորաց խնամութիւն, զոր վասն ագահելոյ սեփհական ազատութեանն առնէին։ Ագահելով ի գանձս սպանելոցն եւ ի ժառանգութիւն. որ. ՟Գ. 20. 24։)

Մի՛ ագահեսցուք անցաւորիս. (Մեկն. ՟բ. կոր.։)

ԱԳԱՀԵԼ ԶԱԳԱՀՈՒԹԻՒՆ Զհետ լինել, կամ զհետ պնդիլ ագահութեան. որպէս դնի ի յն. ագահութեան ետեւէ ինկնալ.

Ամենայն ոք ագահէ զագահութիւն. (Երեմ. ՟Ը. 10։)

Կամիլ յափշտակել զօտարինն. զրկելով առնուլ. աչք տնկել.

Միթէ ագահեա՞ց ինչ զձեր տիտոս. (՟Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 18։)

Պղծէ զմարմինն եւ զայլոց ամուսնութիւնն ագահէ. (Մեկն. հռ.։)

Ծով զվճիռ գրոյն լուեալ՝ ոչ ագահէ զցամաքս. (Ճառընտ. ՟Ա։)


Ամպ, ոյ, ոց

s.

cloud;
— փոշւոյ՝ ծխբյ, a cloud of dust, smoke.

NBHL (9)

ԱՄՊ գրի եւ ԱՄԲ. (լծ. ամբար, եւ ումպ) νεφέλη, νέφος nubes. պուլութ, էպր, սէհապ. Գոլոշի ջրոյ եւ երկրի՝ ջերմութեամբ արեւու վերացեալ՝ դիզացեալ թանձրացեալ յօդս. կամ մէգ ի բարձու, անձրեւաբեր, հողմակոծեալ, եւ հողմաբեր, եւ հովանի ի վերայ երկրի.

Ամպ է թանձրութիւն գոլորշատեսակ թաղկեալ՝ ծննդական ջրոյ. (Արիստ. աշխ.։)

Ամպք ցօղեցին զջուր։ Ծրարէ զջուր յամպս իւր։ Ամպք անջրդիք հողմակոծեալք։ Հողմ հիւսիսոյ զամպս յարուցանէ (այս ինքն ի վեր յարուցանէ, ըստ յն)։ Սիւն ամպոյ (իբր ամպեղէն)։ Ամպ միգախառն, կամ թեթեւ, մեծ, լուսաւոր։ Իբրեւ զամպ ջնջեալ յերկնից։ Անցցեն կեանք մեր իբրեւ զհետս ամպոց։ Ընդ ամպս երկնից. եւ այլն։

Ամպ խտացեալ կամ լրթագոյն, ահագնատեսիլ, կարկտաբեր, անձրեւաձիր, հրածին, լուսարփի. (Պիտ.։ Նար. եւ այլն։)

Գամ ես յամպոյ։ Ամպովքն զհրամանսն կատարէ. (Ագաթ.։)

Յանկարծակի խտացան ամպովք երկինք. (Լաստ.։)

Ամպ անջուր հալածի ի հողմոց. (Նեղոս.։)

Որպէս բառ ռմկ. (լծ. ընդ հյ. ումպ, ըմպել. եւ թ. էմմէք, որ է ծծել. ) Բոյսն եւ ճճին սպնդոյ, կամ սպունգ. սպունկ. սիւնկէր.

Սպունկն աման որ ի ծովն լինի. զոր մարդիկ ամպ անուանեն. (Զքր. կթ.։)


Կամակատար, աց

adj.

condescending, complaisant, obliging;
— լինել ումեք, to be complaisant, very kind to, to do the obliging, to comply with the whims of, to oblige, to satisfy.

NBHL (7)

Կատարիչ կամաց այռոց. հռու. հաւատարիմ. կամակար.

Զկամակատարասն հօր արասցէ որդիս շնորհօք. (Ագաթ.։)

Ոգի հարկաւոր, որ է հնազանդ եւ կամակատար. (Եզնիկ.։)

Կամակատար ծանուցայ ձեզ. (Փարպ.։)

Աշոտ իբրեւ կամակատարս զդուին քաղաք իւր պատրաստեաց. (Յհ. կթ.։)

Կամակատար որդի բարձրելոյն. (Նար. խչ.։)

Որ սիրէ զաստուած եւ կամի սիրել ի նմանէ, կամակատար (անձին) անհնար է լինել. (Համամ առակ.։)


Կամայօժար

cf. Կամայորդոր.

NBHL (4)

ԿԱՄԱՅՕԺԱՐ որ եւ ՅՕԺԱՐԱԿԱՄ. cf. ԿԱՄԱՅՈՐԴՈՐ.

Կամայօժար մտօք հրաժարել յաշխաչհէ, կամ ապստամբել յաստուծոյ, կամ ի նոյնս միտել. (Լմբ. պտրգ. եւ ովս։ Շ. յկ. ՟Բ։)

Կամաւ եւ յօժարութեամբ. կամակար մտօք.

Որք կամայօժար եւ դիւրահաւան ընդունին զչար սերմանս սատանայի. (Մանդ. ՟Ժ՟Է։)


Կամարաձեւ

adj.

vaulted, arched;
— գործել՝ յօրինել, to arch, to vault.

NBHL (5)

Կամարաձեւ խորան երկնից. յն. κύκλος circulus, gyrus. (՟Ա. Եզր. ՟Դ. 34։)

Կամարաձեւ իբրեւ զգունտ բոլորշի։ Լոյս կամարաձեւ. (ՃՃ.։)

Կամարաձեւ ջուրն, եւ հաստատութիւն. (Վրդն. ծն.։)

Ի բաց առան ի դրաց սենեկացն ոսկեհուռն կամարաձեւ երանգոցն տարազք. (Արծր. ՟Դ. 12։)

Կամարաձեւ էած զերկինս. (Առ որս ՟Ժ՟Բ. յորմէ եւ Սարգ. յկ. ՟Է.) յն. περιάγω circumduco.


Կայան, ից

s. ast. adj.

station, place, post, site;
position;
dwelling, residence, abode;
station;
cf. Կայուն;
վերին, գերակայիցն —ք, heaven.

NBHL (15)

որ եւ ԿԱՅԵԱՆ. Ի սուրբ գիրս վարի անխտիր որպէս Կայք, եւ կայարան. հաստատուն կալն, հաստատութիւն, կարգ, դեգերանք. եւ Տեղի հաստատուն. στάσις statio θέσις situs δίαιτα mora եւ այլն. կենալն, եւ կենալու տեղ.

Կայան ոտից տեառն մերոյ։ Կանգնեցին զտունն տեառն ի կայանի իւրում։ Կացին ի կայանի իւրեանց. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Ը. 2։ ՟Բ. Մնաց. ՟Ի՟Դ. 13։ ՟Լ. 16։)

Կայանս ամենայն անասնոյ անասնոց. յն. մսուր. որշ. ՟Բ. Մնաց. 28։)

Եդ նմա կայանս զառապարս. յն. բնակութիւն կամ գեգերանք, ընթացք կենաց. ոբ. ՟Լ՟Թ. 6։)

Յայլ գիրս հասարակօրէն՝ որպէս Կայարան, օթեւան. վայր. բնակարան. դիրք. դադարք, տեղի. կողմն.

Ի ստորայնոցն գերակայիցն կայանս. (Շար.։)

Ընկէց (զարուսեակն) ի դասու կայանէն. ոսր.։ Յիւրաքանչիւր դասս եւ ի կայանս. Լմբ.։)

Ի կայանս նորոգն դաղմատիոյ. (Նար. խչ.։)

Եւ երբեմն որպէս Կայք. կայումն. դադարումն.

Բնութիւն է սկիզբն իւրաքանչիւր գոյից շարժման եւ կայանի. (ըստ այլ թարգ. եւ հանդարտելոյ) (Դամասկ.։)

Ամենայն ինչ ծնունդ է շարժման եւ կայանի. (Վրդն. ծն.։)

Լցուցիչ է բոլորից, եւ պատճառ շարժման եւ կայանի. (Նչ. եզեկ.։)

Մերթ եւս իբր Կայուն, եթէ չիցէ այսպէս գրելի.

Իմացեալ զկայանսն եւ զփոփոխեալսն. որ. աշխարհ. ձ։)

Զգետն զպղտորն, եւ զկայունն եւ զկայանն պարզեսցէ. (Ագաթ.։)


Կայծակն, կան, կունք, կանց

s. med.

lightning, thunder;
thunderbolt;
spark;
live or burning coal, glowing embers;
carbuncle, anthrax;
հրացայտ —կունք, lively sparks;
—կունս արձակել, թօթափել, to emit sparks;
to launch thunderbolts, to blast with lightning.

NBHL (11)

σπινθήρ scintilla ἅνθραξ carbo, pruna. Կայծ՝ մեծ կամ փոքր. շանթ. հուր կամ լոյս փայլատակեալ. եւ Կրակ. ածուխ վառեալ, խարոյկ. կայծ. եւ կրակ վառած.

Կայծակունք թօթափէին ի նոցանէ իբրեւ ի փայլատականց պղնձոյ։ Իբրեւ կայծակն ընդ եղէգն ընթասցին։ Որ սաստիկ կայծակունս յաչաց փայլատակեցուցանիցեն։ Լի բուրուառաւ կայծակունս հրոյ։ Շիջուցանիցեն զկայծակն իմ զմնացեալ։ Կայծակամբք կաղնւոյ։ Կրակարան կամ կրակեաղ կայծականց։ Փքովք կայծակունս արծարծանէ.եւ այլն։

Կայծակն կենդանութեան, կամ աստուածապաշտութեան, բանին, լուսոյ. (եւ այլն. Փիլ. լին.։ Վրդն. ել.։ Խոր.։ Նար.։)

ԿԱՅԾԱԿՆ. κεραυνός, σκεπτρός fulmen. Շանթ երկնառաք. կայծակ. ... որ ասի եւ ԲԱՐԿՈՒԹԻՒՆ.

Շանթք ի վայր բերեալ՝ կոչի կայծակն. (Տօմար.։)

Ոչ սատակես կայծակամբք հրոյ ի մեղանչելն մերում. (Վրք. հց. ձ։)

Ի կապիտողիոնն կայծակունք տեղացին. (Եւս. քր. ՟Ա։)

Ի փայլատականց կայծականց մեռանին անասունք եւ մարդիկ, եւ ոչ խանձատին. (Լմբ. իմ.։)

Ի ճնշմանէն սաստիկ փայլեալ նիւթ կայծական, եւ պատառմամբ թնդմամբ որոտ՝ ընդոստական. (Երզն. ոտ. երկն.։)

ԿԱՅԾԱԿՆ. ἅνθραξ carbunculus. Նմանութեամբ՝ անուն պալարի, կեղոյ, խաղաւարտի, որ ունի այտուցս. կոչի եւ Կայծոռիկ.

Ախտ հիւանդութեան, որ էր նա կեղ. զի ըստ նմանութեան նմին վասն այրելոյն իւրոց անուանէր կայծակն. (Եւս Պտմ. ՟Թ. 8։)


Կայծակնահար

adj. fig.

thunder-struck;
thundermg;
fulminating;
startling;
— ծառ, tree struck with lightning, ablasted tree;
— առնել, սատակել, to blast or strike with lightning, to thunders trike;
— եղեւ տուն նորա, his house has been struck with lightning.

NBHL (3)

ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐ ԱՌՆԵԼ. ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐԵԼ. Հարմամբ որպէս կայծքարի ընդ պողպատ՝ հուր բորբոքել. կամ որպէս շանթիւ հարկանել ի հրդեհել.

Եւ ինքն լիպարիտ իբրեւ զամպ հրախառն մտանէր եւ ելանէր, եւ կայծակնահար առնէր զբազումս. (Օրբել.։)

Իբրեւ զհուր կայծակնահարեալ ընդ ոլորտս երկրիս մերոյ ի վեր բարձրացուցին զբոցն տոչորիչ. (Յհ. կթ.։)


Կանաչ

adj. s.

green, verdant;
verdure;
— բացագոյն, sea-green.

NBHL (9)

ԿԱՆԱՉ. χλωρός, θάλλων, πράσιος , (որպիսի գոյն) viridis. Գրի եւ ԿԱՆԱՋ. եւ իբր ռմկ. կանանչ, կանանջ. որ եւ յն. բառիւ, ՇԼՈՌՈՍ. Գոյն զուարթ ընդ կապոյտ եւ ըստ դեղին. ունօղ զգոյն դալարիոյ. եւ Դալար.

Շեկ ընդ սեւի (կացուցանէ) զկանաչ. (Պղատ. տիմ.։)

Եւ յորթն երեք ուռք կանաչք յոյժ. (Ծն. ՟Խ. 10։)

Կանաչ իմն գոյն է լուսիկն (փոսուռայի). (Շիր.)

Յասպոյ որակութիւն գունոյ կանաչ է, որպէս զմրուխտ։ Զմրուխտ կանաչ է գունովն. (Լմբ. յայտն.։)

Կարմիր կանաջ գոյն զգեցայց. (Շ. եդես.։)

Կանաչն (գոյն՝ նշանակէ) միշտ զմանկականութիւնն, եւ զաճողութիւնն միշտ ի բարիս. (Շ. հրեշտ.։)

ԿԱՆԱՉ. գ. Դալարի. բանջար. խոտ. բոյս. տունկ. եւ Դալարութիւն. կանանչեղէն.

Եւ ոչ մնաց կանաչ, ո՛չ ի ծառս, եւ ոչ յամենայն բանջարս դաշտի. (Ել. ՟Ժ. 15։ Ամենայն կանաչ՝ որ շուրջ զգետովն իցէ. Ես. ՟Ժ՟Թ. 7։)


Կանացի, ցւոյ, ցեաց

adj. s. pl.

female, feminine, womanly, womanish;
effeminate;
— սեր, ազգ —, womankind, the fair sex;
— ձայն, womanish voice;
— զգեստ, woman's garments;
— զարդ, female attire or ornaments;
զգենուլ —, to dress oneself in female attire;
մտանել զմուտ —, ննջել զգործ —, to lie with mankind;
—ք, women;
the menses.

NBHL (8)

γυναικαῖος, γυναικώδης muliebris ἁνδρόγυνος effeminatus. Յանկաւոր կանանց կամ կնոջ. կանանցական. կնոջական. եւ Կնատ. կնամարդի. իգացեալ. կնկան յարմար, կնիկներու բան՝ կերպ՝ պէս.

Զգեստ, կամ գործ, կամ մուտ կանացի. (Օրին. ՟Ի՟Բ. 5։ Ղեւտ. ՟Ի. 13։ եւ ՟Ժ՟Ը. 22։)

Անձինք կանացեաց քաղցիցեն։ Վատութիւն ունի զկանացին. (Առակ. ՟Ժ՟Ը. 8։ ՟Ժ՟Թ. 15։)

Ո՞վ հոգւոյն արութեան ի կանացի մարմնի։ Զարդ կանացի. (Ածաբ. մակաբ. եւ Առ որս. ՟Ա։)

Մարմին մի, եւ գլուխ երկուս, կանացիս եւ առնիս։ Կանացի բարք։ Արք կանացիք. (Եւս. քր. ՟Ա։)

Ոչ ունէր կակուղ փետրալից անկողինս՝ թուլացուցանողս եւ լուծանողս զկանաչեաց զմարմին. (Բաբիղ. ի յհ. մկ.։)

Մոռացան զկանացի տկարութիւնն։ Զճչիւն կանացեացն. (Եղիշ. ՟Ը. եւ ՟Զ։)

Մի զգեցցի կանացի ( զգեստ, կամ կանացաբար) (Վանակ. յուրախացիրն.։)


Կանխածանօթ

adj.

foreknown, foreseen, predicted;
— գիտութիւն cf. Կանխագիտութիւն.

NBHL (3)

Կանխաւ ծանուցեալ արդէն յայտնի, եւ ծանօթական.

Իսկ կարգ անուանցն՝ նախ զհայր ասել, ըստ կանխածանօթ դաւանութեանն. (Ճ. ՟Դ.։)

Զկանխածանօթ գիտութեանն (քրիստոսի) ուսանէին զզօրութիւն. (Ոսկ. մ. ՟Բ. 8. յն. զկանխագիտութեանն։)


Կանխակալ, ոյ

adj.

ancient, of antiquated date or observance, old, inveterate;
— կարծիք՝ սովորութիւն, prejudice, prepossession, preoccupation;
— գիտութիւն, prescience, foreknowledge.

NBHL (5)

ԿԱՆԽԱԿԱԼ ԿԱՆԽԱԿԱԼՈՒ. προληπτικός anticipans, praesumens, praerogativus. Որ ինչ ի վաղուց հետէ կալեալ է, կամ պահեալ. ընդաբոյս. բնաւորեալ. սովորական. իբրեւ օրէնք եղեալ.

Զորոց խելամտութիւնն յինքեան ունէր կանխակալ գիտութեամբ. (Եզնիկ.։)

Կանխակալ էր սովորութիւնն։ Կանխակալ սովորութեամբ կատարել, սիրել, կամ կապիլ. (Սեբեր. ՟Գ։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։ Երզն. մտթ.։)

Ոչ եթէ առ կանխակալին սովորութեան էր սէր սրբոյ առ նոսա. (Ոսկ. փիլիպ.։)

Ո՞ չար սովորութեան, եւ կանխակալու (կամ կանխակալոյ) անմտութեան. (Ոսկ. եփես. ՟Գ։)


Կանխեմ, եցի

vn.

to rise or get up early;
to arrive early, before daybreak;
to hasten, to hurry, to make haste, to arrive beforehand, to anticipate, to go or get before, to precede, to get the start of, to outstrip;
— ըստ առաւօտն, to rise with the dawn, to get up at day-break;
ունել, to preoccupy — ի կատարումն ըզձից ուրուք, to anticipate one's desires or wishes.

NBHL (12)

ὁρθρίζω mane, vel diluculo surgo. Կանխաւ կամ կանուխ յառնել վաղքաջ ընդ առաւօտն. վաղայարոյց լինել. առաւօտել. կանուխկեկ ելլալ պառկելէն.

Կանխեաց եզեկիաս արքայ՝ ժողովեաց զիշխանս քաղաքին. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Թ. 20։)

Կանխեալ անագանեալ արձանանայր աւուրս ՟Խ. այսինքն ՟Ը առաւօտս, եւ ՟Ը երեկոյս. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 17։)

ԿԱՆԽԵԼ. προφθάνω praevenio προλαμβάνω praeoccupoi προσλαμβάνω assumo, praesumo ὀρμάω irruo. Աճապարել. փութալ. վաղաժաման լինել. զառաջս առնուլ. ջանալ. բուռն հարկանել.

Ողորմութիւն նորա կանխեսցէ առիս։ Կանեսցուք առաջի նորա խոստովանութեամբ։ Կանխեցի տարաժամու։ Պարտ է կանխել նախ քան զարեգակն ի գովութիւն քո։ Կանխեսցեն հարկանել ղամուրսն.եւ այլն։

Կանխեցէ՛ք, եւ ծաներուք, զի ես եմ աստուած. յն. ըստ ոմանց է, պարապել եւ ըստ այլոց՝ հոգալ, փութալ։

Կանխել ի սէրն աստուծոյ, կամ ի կենցաղօգուտ երկս արհեստից։ Կանխել յառաջ քան զժամանակն դատել. (եւ այլն. Յճխ.։ Պիտ.։ Սարգ. եւ այլն։)

Հյց. խնդրով, ըստ պէսպէս առման.

Չեւ էր եկեալ ի գերեզմանն, կանխեն նոքա զհակառակութիւնն. (Ոսկ. յհ. ՟Բ. 16։)

Վաղգոյն կանխէր տէր զաւետիսն. (Յճխ. ՟Ժ՟Ե։)

Զայս խորհուրդ կանխեաց հայր մեր յակովբ. (Մծբ. ՟Դ. (տպ. խորհրդով արդար։))

Ի բանալ նոցա զբանս մարգարէիցն, զոր կանխեցին վասն նորա. (Իգն.։)


Կապանք, նաց

s. pl.

bonds;
hand-cuffs, fetters, manacles;
rope, cord, string;
pass, defile;
censure, excommunication;
տուն —նաց, prison, jail, gaol;
ի կապանս արկանել, to fetter, to put in irons;
to imprison.

NBHL (13)

δεσμός vinculum, ligamen πέδη compes, pedica. Կապ, մանաւանդ կաշկանդիչն եւ պատժականն. պարան. չուան. ոտնակապ. ձեռնակապ. շղթայ. իրօք կամ նմանութեամբ.

Հալեցան կապանքն ի բազկէ նորա։ Խզեցի զկապանս լծոյն ձերոյ։ Կապեցին կապանօք, եւ տարան ի բաբելոն։ Ի տանէ կապանաց։ Երկաթի կամ պղնձի կապանօք։ Ձգեցի զնոսա կապանօք սիրոյ իմոյ.եւ այլն։

Զոմանս ի կապանս ձգէր, զոմանս խեղդէր. (Ոսկիփոր.։)

Կապանք մեղաց։ Չար կապանաց մարդկան լուծիչ. (Ոսկ. յհ. Շար.։)

Ի ձմերային կապանացն լուծեալք. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Ի կապանս մարմնոյս. (Լմբ. ժղ.։)

Վերստին կապէ յարութեամբ յիւրում ժամանակին անլուծանելի կապանօք. այսինքն զօդիւ, միաւորութեամբ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)

ԿԱՊԱՆՔ (եկեղեցական), այսինքն Բանադրանք. նզովք.

Կապանք նզովիցն. (Կանոն.։)

Զպատիժս կապանաց հեղէ՛ք ի վերայ նորա. (Երզն. մտթ.։)

Սամետի, զոր կապան կոչէ. (Մխ. երեմ.։)

Աշխարհական սիրոյն կապան՝ խըզեալ սիրովն աննիւթական. (Շ. խոստ.։)

Կապանք, որ է հոմանութեամբ լծեալ. զի է կապանք երկաթի եւ բանտից, եւ է կապանք քարեայ (այսինքն լերանց), որ ասի՝ կիրճս ճանապարհի. (Երզն. քեր.։)


Կապարճեալ

adj.

cf. Կապարճաւոր

NBHL (1)

Զկապարճաւորս եւ զկորովիս աղեղնաւորացն. (Արծր. ՟Գ. 1։)


Կապարճք, ճից

s.

quiver;
կապարճս դարձուցանել, to desert, to rebel;
to retreat, to flee, to throw down one's arms.

NBHL (4)

φαρέτρα pharetra, theca sagittarum. Անօթ նետից աղեղանց. իտ. թուրքա՛սսօ։ (Ծն. ՟Ի՟Է. 3։ Յոբ. ՟Լ. 11. Սղ. ՟Ժ. 3։ Ես. ՟Ի՟Բ. 6։ ՟Խ՟Թ. 2։ Երեմ. ՟Է. 6։)

Ի նետս կապարճից, կամ զնետս կապարճից. (Ժմ. եւ Սղ. Ամբ. որ ի Ամբ. ՟Գ. 9.) ասի՝ ի վերայ իշխանութեան. յն. գաւազանաց։

Ի չար կապարճացն խիտ առ խիտ նետովք խորհրդոցն խոցոտեն. (Լմբ. սղ.։)

Կապարճս դարձոյց, յետս եկաց յապստամբութիւն. յն. լոկ՝ ապստամբ եղեւ. (Եւս. քր. ՟Ա։)


Կապեալ

adj.

bound;
imprisoned, enchained;
կապեալ ձեռօք եւ կապեալ ոտիւք, bound hand & foot.

NBHL (4)

δέσμιος vinctus, captivus. եբր. ասիր. Արկեալն ի կապանս. կալանաւոր. բանտարկեալ պատժաւոր, կամ գերի.

Արձակեցեր զկապեալս քո։ Զամենայն կապեալս երկրի։ Կապեալք խաւարի։ Կապեալ մի՝ զոր կամէին։ Կարծէր փախուցեալ զկապեալսն։ Կապեալն պօղոս կոչեաց զիս։ Պօղոս կապեալ յիսուսի քրիստոսի.եւ այլն։

Զայլս ի կապելոց։ Ընդ այլոց կապելոց. (Փարպ.։)

Լուծանէ զիրս կապեալս՝ դանիէլ. իմա՛ զդժուարիմաց բանս, կամ զկնճիռն անլուծանելի.


Կառավարեմ, եցի

va.

to drive a coach;
to conduct, to direct, to guide, to govern, to rule, to regulate;
սրարշաւ —, to drive, to rattle along at full speed;
—իմ ի թեւս հաղմոց, to be borne on the wings of the wind.

NBHL (16)

ԿԱՌԱՎԱՐԵՄ եւ ԿԱՌԱՎԱՐԻՄ, եցայ. ձ. ἀρματηλατέω, ἠνιοχεύω aurigo, currum ago, habenas teneo, moderor. Վարել կամ ուղղել զկառս. ընթանալ կառօք. յառաջ խաղալ. եւ Կառամարտիլ ի ձիընթացս.

Ի ձիընթացս մեծի կրկիսին կառավարել կամեցեալ. որ. ՟Բ. 76։ եւ Շ. վիպ.։)

Կառավարիլ ամպովք, եւ ելանել ի վայր աստուածութեան հրոյ. որ. վրդվռ.։)

Եղիա կառավարէր յերկինս։ Վերածնութեամբ աւազանին կառավարեալ թեւապարի յերկիրն պարգեւաց. (Զքր. կթ.։)

Նմանապէս եղիայի կառավարելով յափշտակեցար ի բարձրագոյն անճառելիս. (Ոսկ. լս.։)

Կառք խաչակառք, յորում էմմանուէլն բարձրացեալ՝ կառավարելով ստուգապէս աւարումն գերելոցն արար. (Անյաղթ բարձր.։)

Կառավարեա՛լ ի թեւս հողմոց, ելեալ ի քրովբէս. (Նար. ՟Լ՟Դ։)

ԿԱՌԱՎԱՐԵՄ. ն. κατευθύνω, ἅγω, διοικέω, οἱκονομέω rego, dirigo, duco, guberno, administro. Նմանութեամբ ասի զաստուծոյ եւ եթ, որպէս Ուղղել, առաջնորդել, վարել, ղեկավարել, տնտեսել, հոգալ, նախախնամել։

Ո՛, որ չորեքերիվարեան որպէս կառաց դիր զտարերս դասելով, եւ կառավարելով զժամանակս եւ այլն. (Պիսիդ.։)

Որ զամենայն կառավարես ըստ պատշաճ պիտոյից. ոսր.։)

Կառավարեա՛ զկամս հայցմանց նոցա եւ զմերս ընդ ուղղորդն. (Պտրգ.։)

Իմանալիք եւ զգալիք նովին եւ ի նորին ակնարկելոյ եղեն եւ կառավարին. (Գր. հր.։)

Կառավարէ զտարերս ի մեր պէտս, կամ զարարածս, կամ զբարձունս բարձամբք, կամ զաշխարհս ողորմութեամբ, եւ զերկինս ճշմարտութեամբ։ Նովաւ կառավարին արարածք։ Արարածոցս, կամ աշխարհի կառավարէ (այս ինքն առաջնորդէ). (Լմբ. սղ. Լմբ. ստիպ. եւ Լմբ. ժղ. եւ Լմբ. պտրգ.։)

Կառավարեա՛ ի վերայ իմ զողորմութեան քո պարգեւս. այսինքն տնտեսեա՛. (Բենիկ.։)

Իսկ զմարդկանէ դուն ուրեք՝ այլազգ այլաբանութեամբ.

Սիրով ի միասին միախորհուրդք զմիտս կառավարեալ. (Յհ. կթ.։)


Կասկածանք

s.

cf. Կասկած;
— նօք, distrustfully;
տարապարտ կասկածանս ունել զումեքէ, to suspect wrongfully or without cause.

NBHL (7)

cf. ԿԱՍԿԱԾ. (որ եւ ըստ յն. յոյս ասի, որպէս ակնկալութիւն չարեաց)

Ընկա՛լ ընկա՛լ կասկածանս ի վերայ կասկածանաց։ Կասկածանօք լուարո՛ւք զբանս իմ. (Ես. ՟Ի՟Ը. 13. ՟Լ՟Բ. 9։)

Հեռի զինքն յայսմ կասկածանացս կացուցանէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)

Կասկածանաց մահուն պաշարեալ իցէ (զնա). (Ագաթ.։)

Երկիւղ կասկածանաց։ Առանց իմիք կասկածանաց։ որ.՟Ա. 13։ Յհ. կթ.։)

Խտրոց կասկածանաց։ Ի կարծեացն կասկածանաց. (Նար. ՟Ժ՟Է. ՟Ձ՟Է։)

Սկսան տագնապիլ կասկածանօք այնմ, զոր սպանին. (Իգն.։)


Կասկածելի

cf. Կասկածաւոր.


Կատաղանք

s.

cf. Կատաղութիւն.

NBHL (3)

Կատաղութիւն. մոլեգնութիւն.

ազգի ազգի կատաղանօք (հալածչացն) վասն խաղաղութեան աշխարհի մեռան. (Գէ. ես.։)

Ի չարալլուկ կատաղանաց գուսանաց. (Մանդ. ՟Ժ՟Է. որ ի նոր ձ. եւ Ճ. ՟Դ. կատականաց։)


Կատարած, ից, աց

s.

end, extremity, term;
accomplishment, consummation;
end, close, expiration;
effect;
destiny;
ածել ի —, ի — հասուցանել, to conduct to the end, to put the finishing touch, to accomplish, to perfect;
նորանշան կալաւ նա —, strange was his destiny;
մինչեւ ի — աշխարհի, to the end of time, when time shall be no longer;
այլ չեւ է —, but the end is not yet.

NBHL (6)

τέλος finis ἕσχατον ultimum πέρας terminus, ora. Կատարուած. կատարումն. լրումն. գլխաւորումն. վճարումն. սպառուած. աւարտ. եզր. վախճան. վերջ. ծագ. ծայր. լմըննալը, վերջը.

Կատարած օրինացն քրիստոսի է։ Սկիզբն եւ կատարած, առաջին եւ վերջին։ Ոչ սկիզբն աւուրց, եւ ոչ կատարած կենաց։ Յետ կատարածի աւուրցն՝ հրաման ետ թագաւորն ածել զնոսա։ Ի սկզբանէ մինչ զկատարած։ Ի կատարած (յն. εἱς τὸ τέλος , որ եւ Ի ՍՊԱՌ )։ Ի կատարած՝ զամօթ դաւոյն ժառանգեր։ Յետին կատարած համարեցան։ Նստեր՝ տեսանել զկատարածն։ Չեւ է կատարած։ Ապա եկեսցէ կատարած։ Հունձքն կատարած աշխարհիս է.

Լայն ճանապարհս, միով կատարածաւ յանգեալ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Եպիկուրոս կատարած ամենայն բարութեան զհեշտութիս դներ. ոննոս.։)

Ասէ ի կատարածի գրոցն. (Իգն.։)

Կատարած առաքինութեան կենաց՝ առ աստուած նմանութիւն է. (Նիւս. երգ.։)


Կատարեալ

adj. gr. fig.

perfect, accomplished, finished, consummated, complete, entire;
preterite, past tense;
այր —, man of ripe years, grown up;
perfect man;
— աւուրբք, advanced in years, old, aged;
decrepit, worn out with age;
լինել եւ եւս —, to improve;
տալ իշխանութիւն, to empower, to give full powers to.

NBHL (5)

τέλειος perfectus. որ եւ ԿԱՏԱՐՈՒՆ. Լրացեալ եւ անթերի յիւրում կարգի. ծայրագոյն կատարելութեամբ. հասեալ ի չափ լաւութեան կամ հասակի.

Եղերուք դուք կատարեալք, որպԷս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեալ է։ Եթէ կամիս կատարեալ լինել։ Զիմաստութիւն խօսիմք ընդ կատարեալս։ Այր կատարեալ։ Կատարելոցն է հաստատուն կերակուր։ Ոչխար կատարեալ։ Կամքն աստուծոյ կամ պարգեւք կամ սԷր կամ գործ կամ ատԵլութիւն կատարեալ. եւ այլն։ Զի եթԷ առն կատարելոյ (եւ ոչ ներքինւոյ) կին էր, ապա ոչ այնպԷս ի վԷգ գայր ընդ յովսեփու. (Կիւրղ. ծն.։)

Փոխանակ կաթին եւ մեղու տղայոց՝ բեւեռք խաչ կատարելոց. (Եփր. համաբ.։)

Կատարեալ իմաստասէր, կամ թիւ, կամ արդարութիւն, մաքրութիւն եւ այլն. (Սահմ.։ Պիտ.։ Նար.։)

Կատարելում քերականի կամ երաժշտականի ոչինչ պետք են պատուիրանի յարհեստս. (Փիլ. այլաբ.։)


Կատարեմ, եցի

va.

to finish, to end, to accomplish, to complete, to consummate;
to crown, to effectuate, to execute, to perfect, to fulfil, to realize;
to improve;
to consecrate, to hallow, to sanctify;
to initiate;
— զպարտս, to perform, to fulfil a duty;
— զխորհուրդ, to carry out a project;
— զկամս անձին, to have one's will, to be contented, to do according to one's desire;
— զկամս ուրուք, to fulfil the wishes of, to humour, to content;
— զբարկութիւն իւք յոք, to glut one's wrath or vengeance on;
— զնթացս, զաւուրս իւր, to terminate one's career;
to end one's days;
— զհոգի, to give up the ghost, to expire, to die.

NBHL (13)

Զի՞նչ գործեաց կամ ո՞ւր կատարեցաւ. որ. ՟Բ. 31։)

τελειόω, τελέω, συντελέω perficio, consummo, perpetro . Ի կատար հասուցանել. գլխաւորել. բովանդակել. աւարտել. լրացուցանել. լնուլ. առնել. վճարել. վախճանել. կր. վախճանիլ, լրանալ, եւ կատարեալ լինել. լմնցընել.

Կատարել զգործ կամ զգործս. զընթացս, զաւուրս։ Յերիր աւուր կատարիմ։ Իբրեւ կատարեցաւ, եղեւ եւ այլն։ Իմի կանգուն կատարեսցես զնա ի վերուստ։ Կատարեցան երկինք եւ երկիր։ Ընդ առն կատարելոյ կատարեսցիս։ Սկսայց, եւ կատարեցից։ Շինել եւ կատարել։ Բժշկութիւնս կատարեմ։ Զհրաման թագաւորին վաղվաղակի կատարէր։ Մինչեւ կատարեալ էր նորա զխօսսն ի մտի իւրում։ Իկատարել բանին տեառն։ Կատարեաց զհոգին ի վերայ մահճացն. (յն. պակասեաց շունչն։) Զհետ որդւոցն եւ մայրն երանելի ի նոյն օրէնս կատարեցաւ։ Ծեր հանդերձ կատարելովն աւուրբք։ Տարին կատարեցաւ. եւ այլն։

Քաջ նահատակացն, որ անգէն ի տեղւոջն կատարեցան. (Եղիշ. ՟Ղ։)

Որք կատարին խոնարհութեամբ անպատուութեան փափագեն. (Կլիմաք.։)

Տուողի զշնորհ կատարեա՛. այսինքն հատո՛. (Բրս. յուդիտ.։)

ԿԱՏԱՐԵԼ. τελειόω initio, instro, consecro. Սրբել տեառն. նուիրել որպէս զսրբազան ինչ. քահանայագործել. մկրտել.

Կատարեսցես զձեռս ահարոնի եւ զձեռս որդւոց նորա. (Ել. ՟Ի՟Թ. 9։ Ղեւտ. ՟Ժ՟Զ. 32։ (որ եւ ասի, Լնուլ զձեռս։))

Որք ոչ են կարօղ զմատուցեալսն կատարել։ Միով պատարագաւ կատարեաց զսրբեալսն ի մշտնջենաւորս. (Եբր. ՟Ժ. 1. 14։)

Բարւոք է եւ զձեռս կատարել եւ զոտս. (Ածաբ. մկրտ.։)

Եւ նորա մարմին զնոյն կատարեմք. (Լմբ. ատ.։)

Դու եւ յաստուածայինսն կատարիս խորհուրդ. (Շար.։)

Զդեցուցանեն նմա հադերձս կատարեցելոյն պատշաճս (այսինքն սպիտակս յետ մկրտելոյն). (Դիոն. եկեղ.։)


Կարասի, սւոյ, սեաց

s.

moveables, furniture, baggage, equipage;
implements, utensils;
wealth, riches, money;
goods & chattels;
գիր —սւոյ, inventory;
հարեալ ի —սւոջ, covetous, miserly, niggardly.

NBHL (12)

σκεῦος, σκευή, ἁποσκευή, ἁπαρτία vas, instrumentum, supellex, appararus, sarcina. Կահ. անոթ. աղխ. կազմած. սպաս տան. զարդ. գործի, եւ բեռն. կահ կարասի.

Տացէ ընկերի իւրում արծաթ, կամ այլ ինչ կարասի զիւր յաւանդ։ Աւասիկ թագուցեալ է ընդ կարասեաւ։ Ընկեցին զկարասին որ էր ի նաւին՝ ի ծով անդր։ Զկարասին ընկեցիկ առնէին։ Ետուն զգիր կարասւոյն (յն. մի բառ, νόμισμα , նոմոս, վճիռ. decretum ) յիշխանս կողմանց։ Զամենայն զկահ եւ զկարասի նոցա գերեցին։ Ամենայն կահիւ կարասեաւ իւրեանց կորեան։ Կահիւ եւ կարասով (բանակին). եւ այլն։

ԿԱՐԱՍԻ, χρήματα opes, pecunia, divitiae, substantia, emolumentum. Ինչք. դրամ. գոյք. ըստակ.

Անինչ եւ առանց կարասվոյ լինել։ Մեծատունք՝ որ ի կարասւոջն հարեալ են ( այսինքն ընչասերք)։ Կարասի վասն այնորիկ ասի, զի ի կիր ոք արկանիցէ եւ զի ի պէտս ոք ծախիցէ։ Կարասոյ վնաս առաւել սովոր է զայրացուցանել զմարդիկ. (Ոսկ. եւ Փիլիպ.։)

Ոչ իբրեւ զծառայ կամիմ քեզ՝ թէ իցես կարասւոյ. (Կոչ. ՟Ը։)

Սկսաւ պատրել զոմանս կարասեաւ։ Չպատրի մեռեալ ի կարասւոյ. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)

Ծառայել ձեզ ոչ միայն կարասոյ ծախիւք։ Կորնչին ամենեւին տամբք եւ կարասեաւ. (Փարպ.։)

Տուժեսցի նա տեառն կարասւոյն. (Եփր. ել.։)

Ապա եթէ եպիսկոպոսն կարասի առնուցու (դրամ իբրեւ կաշառ). (Կանոն.։)

Եթէ կարասեաւ, եւ եթէ մահուամբ թափել ի թշնամեաց. (Նար. երգ.։)

Գնեսցո՛ւք զմարդասիրութիւն աստուծոյ կարասեաւ (այսինքն ողորմութեամբ յընչից). քանզի քրիստոս վաճառէ զարքայութիւն ընդ կարասոյ. (Հ. կիլիկ.։)

Առ գութ կարասոյն ի տուէ եւ ի գիշերի ի գործս ձեռաց զմեզ տագնապես. (Եւագր. ՟Ի՟Բ։)


Կռեմ, եցի

va.

to cut, to dress stones with the hammer;
to carve, to hollow, to sculpture, to engrave, to chisel;
to hammer, to beat or strike the anvil;
to smooth, to polish;
դաշինս —, to make a convention, to contract, to enter into an engagement, to engage oneself;
ուխտ, to conclude an alliance.

NBHL (11)

τύπτω, λατομέω caedo, incido, tundo եւ այլն. Կռանաւ կու՛ռ առնել. կռանալ. կոփել. կոկել. բախել. տաշել. ծեծել. շինել. եւ Պնդել.

Կռել կոփել, ուռն հարկանել. (Ես. ՟Խ՟Ա. 7։)

Կռել կոփել զդուռն երուանդայ արքայի. որ. ՟Բ. 62։)

Բաժակ ոսկի կռես, եւ բաժակ մի հով ջուր չկամիլ տալ. (Ոսկ. մ. ՟Բ. 25։)

Կուռք կռեալք եւ քանդակեալք։ =կուռս կռեալս կոփեալս. (Ճ. ՟Բ.։ Ագաթ.։)

Վէմ կոչեցաւ ո՛չ անշունչ անմռունչ ի ձեռս քարկոփաց կռեալ. (Կոչ. ՟Ժ։)

Բազմութիւն անչափ նաւաց ... Զկէսս կռէին, եւ զկէսս իջուցանէին. (Պիտ.։)

Ճանապարհ զանձինս արարին ... եւ կռեալ պնդեալ կարծրացան. այսինքն կուռ եւ պինդ եղեն կոխոտմամբ. (Իգն.։)

ԿՌԵԼ ԴԱՇԻՆՍ, կամ ԴԱՇԻՆՍ ԿՌԵԼ. διατίθημι, διαθήκην կամ συνθήκην τίθημι dispono, constituo foedus, pango pactum, inducias եւ այլն. Սերտիւ պնդել հաստատել զդաշն բարեկամութեան. ուխտ դնել խաղաղութեան.

Զդաշինսն՝ զոր կռեաց ընդ հարս նոցա։ Դաշինս կռեսցուք կամ կռեսցես, կամ կռեցին ըադ նմա. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Է. 15։ ՟Ա. Մակ. ՟Ա. 12։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 26։ Իմ. ՟Ա. 16։)

Դաշինս առեալ կռէր ընդ նմա։ Կռել դաշինս ընդ դժոխոց, կամ ընդ մահու. (Ագաթ.։ Յհ. կթ.։ Իգն.։)


Կռիչք

s.

crakeing, creaking, cry or noise;
— հաւուց, cackling;
— թռչնոց, chattering;
— խորդոց, crunk, crunkle of the crane.

NBHL (5)

Ձայն հաւուց, թռչնոց. ճռուողումն. կառաչ. ճիկ. ճիչ. կարկաչ. կռկռալը, ճիվ ճիվ, հաւու կամ թռչնու ձան.

Մի՛ հմայել ... զթռիչս եւ զկռիչս իաւուց. (Նախ. ղեւտ.։ Գէ. ես.։)

Հաւահմայք, որ զկռիչս եւ զթռիչս խրտեն. (Մխ. երեմ.։)

Հաւ ընտանի յըմբռնել ստացողին իւրոյ յոյժ աղաղակէր. եւ ոմանք մեղադիր լինէին, եթէ զմէ՞ վայրապար կռիչս ամբառնաս. (Մխ. առակ.։)

Խորդք ... միմեանց տեղի տան ի կռիչսն (կամ ի թռիչսն). (անդ։)


*Կռնակ, ի

cf. Կուռն.

NBHL (2)

Ռամկականն բառիս Կուռն. որ եւ ԿՌԹՈՒՆՔ. Թիկունք. քամակ.

Ու՞ր կռնակ (կամ կոռնակ) որ թեկն ածէր կռնակաւ. եւ նահանջէր՝ մարտուցեալ. (Մագ. ՟Ի՟Ը։)


Կռնչեմ, եցի

vn.

to crake, to creak;
to make a shrill noise, to cry out, to shriek, to squeak, to scream;
to hiss;
to whistle;
— գորտանց, to croak;
— ագռաւուց, to caw;
— խորդոց, to crunk, to crunkle;
— խոզից, to grunt;
— շանց, to growl;
to yelp;
— եղջերուի, to bell.

NBHL (5)

γρύζω mutio (եւ γρυλλίζω grunnio, որ է խանչել). (լծ. հյ. ճռնչել. եւ յն. ղռի՛զօ. եբր. խարաձ) Ձայնել ըստ անբանից՝ մանաւանդ ի վիշտս եւ ի նեղութիւնս. կռինչս կամ կառաչս եւ ճիկ հանել. մրմռալ.

Ոչ կռնչեսցէ եւ ո՛չ շուն մի լեզուաւ իւրով. (Ել. ՟Ժ՟Ա. 7։ Յես. ՟Ժ. 21։)

Շուն յաճախ կռնչէ, եւ յարձակելով անկասկած հաջէ. (Փիլ. լիւս.։)

Իբրեւ զխոզ վայրենի կնչէր կռնչէր. (Արծր. ՟Գ. 8։)

Ագռաւք նշանակէին կռնչելով. (Տօնակ.։)


Կռփեմ, եցի

va. fig.

"cf. Կռուփս հանեմ;
" to vex, to plague, to use ill, to injure or affront contumeliously, to outrage;
— զաղքատս, to smite with the fist of wickedness;
to trample the poor under foot, to oppress.

NBHL (11)

κολαφίζω, κονδυλίζω, τύπτω πυγμαῖς colaphis caedo, pugnis caedo, vel percutio κολάζω punio եւ այլն. Կռփօք հարկանել. կռուփս հանել. կռփահարել. բռնցի կամ մուրցացի տանջել՝ մանաւանդ զկառափն. ապտակել. խոշտանգել. նեղել. հարկանել. կատել. կծանել. խայթել. նախատել. թշնամանել. հարստահարել. մուշտա զարնիլ, գլխուն զարնել, մշտել, չարչրկել, ծեծել. (լծ. թ. խըրփալաամագ ).

Հրեշտակ սատան՝ կռփել զիս. (՟Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 7։)

Կռփէք զանաւագն։ Կռփեն զորբս։ Կռփէին զգլուխս աղքատաց։ Ի բարձրութիւն այնոցիկ, որք կռփեալք էին յիսրայէլի. (Ես. ՟Ծ՟Ը. 4։ Մաղ. ՟Գ. 5։ Ամովս. ՟Բ. 7։ Յուդթ. ՟Ժ՟Զ. 6։)

Զկոյրս ոչ կռփեմք, այլ առաջնորդեմք. (Դիոն. թղթ. ՟Ը։)

Ծանր բեռամբ տուժից նեղէր եւ կռփէր զնոսա։ Ի պատերազմի անդ՝ որ ընդ հայսն էր, կռփեալ լինէր. (Եկւս. Պտմ. ՟Ը. 15։ ՟Թ. 8։)

Ապտակեալ, կռփեալ, ձաղեալ։ Ձեռաց կռփողացն. ոսր. պտրգ.։ Նար. ՟Լ՟Զ։)

Քարամբ զբարի պտուղն կռփէին. (Եփր. ի ստեփ.։)

Զչարս ի մարդկանէ իբրեւ կարկուտ ձայն պատգամաց նոցա կռփէր. (Լմբ. ովս.։)

Ի կռփելոյ խղճի մտացն. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Թ։)

Կռփեաց խստագոյնս զգլուխս նոցա. (Ոսկ. գծ.։)

Ամլութիւն իմ կռփէր զիս. (Եփր. թագ.։)


Կտակարան, աց

s.

Testament;
Հին՝ Նոր —, the Old, the New-.

NBHL (11)

διαθήκη testamentum (vetus, et novum). Ընդունարան կտակի կամ ուխտին աստուծոյ. եւ նոյն իսկ կտակն կամ ուխտի աստուածեղէն. օրէնք. գրաւոր պատգամք տեառն. աստուածագիծ տախտակք, եւ աստուածաշունչ մատեանք հին եւ նոր օրինաց.

Տապանակ կտակարանաց. (Ել. ՟Լ՟Ա. 7։ Երեմ. ՟Գ. 16.) որ եւ ասի Տապանակ կտակի կամ ուխտի։

Զկտակարանս իւր ուսուցանէ նոցա. (Սղ. ՟Ի՟Դ. 14։)

Սուրբ կտակարանք. (՟Ա. Մակ. ՟Ա. 66։)

Ի վերայ ուխտի կտակարանացն աստուծոյ. յն. մի բառ, որ է անխտիր՝ ուխտ եւ կտակ եւ կտակարան. (՟Բ. Մակ. ՟Է. 36։)

Երկու կտակարանք. (Գաղ. ՟Դ. 24։)

Երկուս դահեկանս աւանդեաց զհին եւ զնոր կտակարանս. ոսր.։)

Քոյինաշունչ կտակարանաց։ Կտակարանացն մատնիչ. (Նար. ՟Լ՟Դ. ՟Խ՟Ը։)

Ի հին եւ նոր կտակարանին. (Յիսուս որդի.։)

Ի հին եւ նոր կտակարանաց. (Լմբ. իմ.։)

Կա՛մ ազգս այս ասի՝ նոր կտակարանս՝ մի՛ անցցէ, մինչեւ եկեսէ աւետիսն խոստացեալ. (Մեկն. ղկ.։)


Կտրեմ, եցի

va.

to cut, to cut off, to lop, to cut down;
to divide, to separate;
to take away, to discontinue, to retrench;
to shear sheep;
to cut hair;
to castrate, to geld;
— ընդ մէջ or յերկուս, to divide in halves;
— ի չորս մասունս, to cut in quarters, to quarter;
— զանդամս մարմնոյ, to cut off, to amputate, to maim, to mutilate.

NBHL (19)

κόπτω, ἁποκόπτω, τέμνω, διχοτομέω, κολοβόω caedo, succido, seco, disseco եւ այլն. Կտուր առնել. հատանել. յատանել. կոտորել. յապաւել. խզել. բաժանել.

Կտրել զծայրս ձեռաց եւ ոտից. զգրատս ի միջոյ մինչեւ ցեզր։ զլեզուն. զծառ. զուռ որթոյ. զմանուկն կամ զծառայն ընդ մէջ. զյղիս։ կտրեալ օդն՝ վաղվաղակի յինքն կարկատեցաւ, եւ այլն։

Կտրելզոտս նորա սրով։ Ի բաց կտրել զսրունս. որ. ՟Բ. 31։)

կտրել զփրկութեանն վստահութիւն, զյուսոյն փրկանակ։ Արկարութիւն յուսոյն կարեցեալ։ Կտրեսցի լար, կամ ապաւանդակին պարան։ Առ սովորութեանն կտրիլ։ Զդաշն կործանողին կտրեցի. (Նար.։)

Կտրել զգլուխ, զարմատս ցաւոց, զպատճառն. (Կանոն.։ Երզն. մտթ.։ Նանայ.։)

Կտրեալ զնա ի զօրաց իւրոց՝ փախստական արար։ Ի մէջ անցեալ կտրեաց զքրմապետն, եւ փախստական տարաւ. (Զենոբ.։)

Կտրեաց ի կնոջէն։ Զերիվարսն կտրել (այսինքն արձակել) արօտի պատճառաւ. (Մամիկ.։)

Որ կտրէ զվարձս մշակին, որ է քահանայն, ընդ մարդասպանսն համարեալ է։ Ժողովուրդն զպտուղ քահանային մի՛ կտրեսցէ. (Ոսկիփոր.։)

ԿՏՐԵԼ. κείρω tondeo, detondeo. Խուզելն զխաչինս.

Կտրելն զխաչինս իւր։ Ոի՛ կտրեսցես զանդրանիկս հօտից քոց։ Կտրէ նաբաղ զհօտս իւր։ Զոր զենի պատրուճակս կտրողաց իմոց։ Իբրեւ զերամակս կտրելոց, եւ այլն։ Զօգիս եւ զայծիս քո ես ոչ կտրեցի. (Մծբ. ՟Ժ։)

Ոչխարխ պատրաստաբար կտրին, եւ ճնճղուկք մենքենայիւք որսորդաց դիւրաւ ըմբռնին. (Եփր. աւետար.։)

ԿՏՐԵԼ. Խուզել զհերս. փոքրել.

Կտրեա՛ զհերս քո, եւ ի բա՛ց ընկեա՛։ Գերծի՛ր եւ կտրեա՛ (կր) ի վերայ փափուկ որդւոցն քոց։ Կտրեաց զվարսս գլխոյ իւրոյ. (Երեմ. ՟Է. 29։ Միք. ՟Ա. 16։ Յոբ. ՟Ա. 20։)

Ո՞վ կտրէ զիս. եւ զի ոչ կամէի աշխարհականի (տալ) կտրել. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

ԿՏՐԵԼ. εὑνουχίζω, ἑκθηλύνω eviro. ներքինացուցանել

Եթէ ոք ի քահանայից կտրիցէ զանձն իւր։ Որ զինքն կտրեաց, մի՛ լիցի քահանայ, զի անձնասպան է. (Կանոն.։)

Իշաւարեաց քինացելոց զարու յաւանակս ի մատաղութեան կարելոյ. (Եզնիկ.։)

ԿՏՐԵԱԼ (դրամ). Կտրելով պակասեալ՝ խարդախեալ. παρακεκόμμενος adulterinus.

Պղնձախառն էր քո ոսկին, եւ կտրեալք՝ գահեկանքն. (Բրս. վաշխ.։)


Կրակատեղաց

adj.

raining fire;
— բարկութիւն, thunderbolt.

NBHL (2)

Որ ինչ լինի տեղացմամբ կրակի. կրակ թափելով կամ թափւելով երկնքէն.

Ի սոդոմ յանկարծակի կրակատեղաց հրացան բարկութեամբն իջին կենդանւոյն ի դժոխս. (Ոսկ. մ. ՟Ա. 20։ եւ Ոսկ. ես.)


Կրեմ, եցի

va. fig.

to bear, to carry;
to convey, to transport;
to carry, to wear, to have on;
to hear, to sustain, to support, to endure, to suffer, to undergo;
— դժնդակս, to be pained, grieved, to suffer cruelly, to support ill treatment, to be very ill used, to be treated severely;
— զպատուհաս յանցանաց, to pay dear for, to smart for, to bear the consequences, to suffer the punishment of one's crime;
— զծանրութիւն գործոց, to bear the burden of affairs;
— անուն գեղեցիկ, to hear a distinguished name, to be renowned;
զամօթ —, to remain confused;
ընդ կրելոյն, in name only.

NBHL (23)

φέρω, φορέω, αἵρω, βαστάζω gero, gesto, porto, tollo, fero. (ի բառէս Կիր, զոյգ ընդ կուռն. կռնակ. Լծ. եւ լտ. ճէ՛ռօ, եւ արաբ. Ճէրր) Ըստանձնել. բարձեալ ունել զծանրութիւն ինչ ի վերայ թիկանց եւ ի ձեռին, կամ զիրս ինչ յինքեան. բառնալ. տանել. բերել. վարել. պարունակել. ունել. յանձին ընդունել կամ ստանալ.

Կրել զաշխատութիւն, զժողովուրդն զտապանակ, զեփուդ, զենս ի ձեռին, զաւար բանակին. նախատինս զազգաց. զօրենս ի լեզուի, զիրաւագիտութիւն ի շրթունս։ Երանի որովայնին՝ որ կերացն զքեզ։ Որ կրէ զամենայն բանիւ զօրութիւն իւրոյ։ Կրել զանուն իմ առաջի հեթանոսաց։ Կրեսցէ դատաստան։ Ի հոգւոյն սուրբ կրեալք՝ խօսեցան մարդիկ յաստուծոյ։ Տրտմութիւն կամ ամօթ կամ զաւս եւ անարգանս կրել։ Կրեա՛ զամպարշտութիւն քո։ Չէ՛ որ կրեաց զբարկութիւն նորա. եւ այլն։

Որով կեայ, եւ զկենդանութիւն կրէ երկիրս հայոց. (Ագաթ.։)

Որով զկենդանութիւն կրէ բովանդակ մարմինն. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։ Որ ի կեանք հպի, կեանս կրէ յինքեան. Խոսր.։)

Ի մոգացն եւ ի մոգպետացն զնոյն պատիւ կրեսցեն. (Եղիշ. ՟Ը։)

Զի մի՛ զառաւել պատիւ վասն խոստովանողական անուանն ի ժողովոյն կրիցէ. որ. ՟Բ. 86։)

ԿՐԵԼ. πάσχω patior. (ի բառէս Կիրք, եւ կարիք. լծ. չար, չարչարանք, եւ քարշել) Չարչարիլ. տանջել. ախտակրիլ. վշտանալ. բռնի կամ համբերութեամբ տանել. համբերել. տոկալ. քաշել.

Զայսպիսի չարչարանս կրեցին։ Այդպիսի անցս կրեցին։ Վասն որոյ եւ զայս չարչարանս կրեմ։ Որ այդպիսի համբերութիւն ի մեղաւորաց հակառակութենէ անտի կրեաց.եւ այլն։

Կրեաց զամենայն կիրս մարմնոյ եւ հոգւոյ՝ բաց ի մեղաց. (Յճխ. ՟Ժ՟Դ։)

Որ կամաւոր վասն մարդկան՝ կրեցեր մարմնով զայս ամենայն. (Շար.։)

Իսկ Կրել վիշտ, զանարգութիւն, արհամարհութիւն, զպատիժ. եւ այլն. անխտիր հայի ի ՟ա. եւ ՟բ. նշ։

Ուստի ըստ քերականաց եւ ըստ փիլիսոփայից, Կրել ասի, Ներքոյ անկանիլն ներգործութեան այլոյ. դիմաբաժանեալ ընդ Ներգործել կամ Առնել.

Յաղագս առնելոյ եւ կրելոյ։ Ընդունի առնելդ եւ կրելդ ներհակութիւն զյաւէտն եւ զնուազն. (Արիստ. ստորոգ.։)

իր ուրեմն էին եւ ներգործեալքն ի նմանէ, եւ կրիցեալքն. (Յհ. իմ. երեւ.։)

ԿՐԵԼ. ἕχω habeo. Ունել առ իւր. առնուլ, գտանիլ. եւ ԿՐԻ որպէս Կայ. գոյ, լինի, գտանի.

Իշխել կրել նշան շգեղ ըստ նշանի թագաւորաց. (՟Ա. Մակ. 58։)

Զի մի՛ տրտմութիւն ի վերայ տրտմութեան կրիցեմ. (Փիլիպ. ՟Բ. 27։)

Եկեղեցի իսկ քրիստոսի զնա միայն կրէ (զթարգմ. եօթան). (Եւս. քր. ՟Ա։)

Եւ զայս համառօտիւք յարտաքնոցն գրոց կրեալ պատմեցաք. (անդ։)

Որ առ իս կրին սխալմունք։ Առ քեզ ոչ կրին նենգութիւնք։ Որ յիս կրին չար սովորութիւնք. (Նար.։)

Այլ աստ յոմանց հակառակութիւնք կրի. ոսր.։)

Իբրեւ կրեսցին ի նմա կատարեալ միտք եւ խորհուրդք. այսինքն եթէ իցեն ի նմա. (Կանոն.։)

Որ ի մէջ հեբրայեցւոց գիրք կրին։ Եւ ի մէջ եբրայեցւոց բազում ինչ չմիաբանութիւն կրի։ Որ ի շամրտացւոց եբրայական գիրքն կրին. (Եւս. քր. ՟Ա։)


Կրթեմ, եցի

va.

to exercise, to train up, to inure, to form;
to instruct, to discipline, to accustom, to civilize;
to educate, to polish;
— զմիտս, to inform the mind;
ի զարմանս or յապուշ —, to astonish, to surprize.

NBHL (20)

γυμνάζω exerceo, polio, erudio ἁσκέω colo, studeo μελετάω curo. Կիրթ առնել. վարժել. մարզել. հրահանգել. յորդօրել. վարել. կր. Ճգնիլ. գուն գործել. ուսանել. կիրթ լինել կամ զհետ լինել.

Կրթեա՛ զանձն քո յաստուածապաշտութիւն։ Նովաւ կրթելոցն (կամ կրթեցելոցն). (՟Ա. Տիմ. ՟Դ. 7։ Եբր. ՟Ժ՟Բ. 11։)

Կրթել զգործոնեայսն յուսումն. զզօրութիւն (անձին, կամ զզօրս) ի նահատակութիւնս։ Գործով կրթել զեղխ հմտութիւն արհեստին։ Զինուորն իմաստութեամբ զգինու որական իրին արհեստս կրթէ։ Անդադար երկով կրթէ զկենդանիս եւ զժամանակս։ Կրթիլ ի հանդէս շահից, կամ ի գիտութիւն։ Կրթել ընդ կենցաղօգուտն անցանելով վարժումն։ Միշտ կրթեալ քաջութեամբ։ Ի վայելուչ վարժողաց զօգտակարագոյսն կրթեալ խրատս. (Պիտ.։)

Ի համբերութիւն կրթէ. (Նար. ՟Հ՟Ե։)

կրթեալ յերկիւղ տեառն։ (Օձն) դիմէ ընդ տեղի ինչ նեղածերպ վիմաց, եւ ընդ կրթելն կեղեւէ զապականեալ զմորթն. (Ագաթ.։)

Որ զայս մաշումն կրթի տալ սրտին. (Լմբ. սղ.։)

կրթի ի քակտումն խռովութեամբն. (Առ որս. ՟Գ։)

ԿՐԹԵԼ, իլ. Ձգել, արկանել. քարշել. ձգիլ. բերիլ. քաշքշել, քաշել, վրան ձգել եւ ինկնալ, ձանձընել, եւ անձն առնուլ, հավէս ընել, յօժարիլ.

Ըստ օրինացն ոչ խնդրեաց վրէժս, այլ ի հանդերձեալսն կրթեաց. (Շ. մտթ.։)

Ի զարմանս կրթեաց զբովանդակ զօր պարսից. (Արծր. ՟Ա. 5։)

Ոչ ընթացաւ յուտելն, այլ յանտոն կրթեաց զիշխանութիւնն. (ՃՃ.։)

Ինքն իսկ յանձն իւր կրթէր զաւեր աշխարհին հայոց։ Ամենայն ամբաստանութիւնն ի սուրբ ուխտ եկեղեցւոցն կրթեալ էր. (Եղիշ. ՟Ը. եւ ՟Գ։)

Վնասակարութիւն սպառմանն ի քահանայն կրթի. (Կանոն.։)

Ի ծուլութեան եւ յարմարութիւն պատուիրանին աստուծոյ կրթի. (Յճխ. ՟Ժ՟Գ։)

Զի մի՛ կրկնաբանութիւնս ի շատախօսութիւն կրթեսցի. (Նար. լ։)

կրթելոցն ի մարմնասիրութիւն. (Լմբ. առ ոսկան.։)

Յորժամ մին միայն կրթացաւ ի պատիւն, ապա դժուարին. (Երզն. մտթ.։)

ԶՀԵՏ ԿՐԹԵԼ. Պնդիլ զկնի. դիմել. զհետ լինել փախստէից, եւ այլոց իրաց. ետեւէ ինկնալ.

Շապհոյ զհետ նոցա կրթեալ։ Հրամայէ զհետ կրթեալ հասին։ Եւ ինքն զհետ թշնամեացն կրթէր. որ. ՟Գ. 17. 25։ Յհ. կթ.։)

զկենցաղասէր եւ զհետ մարմնոյ կրթեալ զմարդկային բնութիւնս. (Անան. եկեղ։)