Entries' title containing ս : 8390 Results

Խստաբարոյութիւն, ութեան

s.

austere, severe character.

NBHL (2)

Խիստն գոլ բարուք.

Ըստ չհլութեանն նմանութեան խստաբարոյութեան. (Ագաթ.) (այլ ձ. խըստասրտութեան. որպէս եդաւ ի կարգի գործոյս


Խասաբեռունք

s.

heavy loads.


Խստագոյնս

adv.

severely, harshly, hardly, rigorously.


Խստակեաց

adj.

austere, rigid, severe, hard.


Խստակրօն

cf. Խստակեաց.


Խստակրօնութիւն, ութեան

s.

austerity, severity, mortification.

NBHL (2)

Խիստ կրօնիւք քաղաքաւարիլն. ճգնութիւն.

Բազում դամանակս կացին ի սոյն խստակրօնութեան. (Մամիկ.։)


Խստաձայն

adj.

having a harsh, rough, disagreeable voice.

NBHL (2)

Որոյ ձայնն է խիստ, սուր, սաստիկ, անախորժ, խռպոտ.

Կէսքն (ի թռչնոց) գեղեցկաձայն եւ խաղցրաբարբառք. (Վեցօր. ՟Ը։)


Խստամբակ

cf. Խեռ.

NBHL (1)

Խիստ բարուք որպէս անկիրթ համբակ. ստամբակ. խեռ. ստահակ կամ ապստամբ։ (Վրք. հց. ՟Բ։)


Խստամբակութիւն, ութեան

s.

cf. Խեռութիւն.

NBHL (2)

Ստամբակութիւն խիստ. ստահակութիւն. խեռութիւն.

Զքստամբակութիւն եւ զծուլութիւն իբրեւ մտրակաւ զարթուցանէ։ Խստամբակութեանն բնութեան. (Մագ. ՟Ա. ՟Ե։)


Խստամբեր

cf. Խստակրօն.

NBHL (3)

Համբերօղ խստութեան. ճգնազգեաց. եւ Ճգնաւորական.

Զի կրօնաւոր երեւեսցի եւ խստաբեր. (Սարգ. յկ. ՟Ը։)

Զխստաբեր առ մեզ խստամբեր վարուք. (Յհ. կթ.։)


Խստամբերութիւն, ութեան

s.

cf. Խստակրօնութիւն.

NBHL (4)

Համբերելն խիստ վարուց. խստութիւն վարուց. Ճգնութիւն. խստակրօնութիւն.

Յուշ առնելով զխստամբերութիւն առաքինութեանցն, եւ եպթէ բազում են նոր ջանք աշխատութեանց. (Աթ. անտ.)

Որ առներ զլուծ խոտարհութեան՝ համբերօղ խստաբերութեան. (Շար.։)

Զպաղատանս արտասուաբերս եւ զխստամբերութիւնս. (Ագաթ.։)


Խստանամ, ացայ

vn.

to harden, to become hard;
to be obstinate, to persist;
to be severe, rigorous, austere;
— ումեք, to treat mercilessly;
— որովայնի, to constipate, to close the bowels.

NBHL (18)

σκληρύνομαι duresco, induror. Խիստ լինել. որպէս կարծրանալ. պնդանալ. կոշտանալ. պնդանալ, ամըրնալ, կոշտ ըլլալ.

Ի ջրոց՝ որ պաղեալ խստանան. (Շիր.։)

Ջուր է, եւ ապա խստացաւ։ Խստանալ իբրեւ զքար. (Վեցօր. ՟Գ. ՟Զ։)

Է՛ որ ի ստամոքսէ խանգարելոյ, եւ է՝ որ յորովայնէ խստանալոյ. Եզնիկ.։ Խստանան թանձրանան ստամոքք ի բազում կերակրոց։ Եթէ ոչ կազմես զպատրոյգն, խստացեալ՝ անճառագայթ լինի. (Եփր. ծն. եւ Եփր. աւետար.։)

ծունկք իւր խստացան իբրեւ զուղտու։ Ծունկքն խստացեալ էին ի ստէպ ծնրադրութենէ. (Սարգ. յկ. ՟Ա. ՟Ժ՟Ա։)

ԽՍՏԱՆԱԼ. նմանութեամբ՝ Յամառիլ. պնդիլ ի կամս իւր. սիրտը քար դառնալ.

Խստաւ սիրտն փարաւոնի. (Ել. ՟Է. 22։ ՟Ը. 19։ ՟Թ. 35։)

Խստացեալ մտօք. ս. ՟Ի՟Է. 8։ Եթէ ուրուք խստացեալ քարացեալ եւ սալացեալ սիրտ իցէ. Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Անհանճարն եւ ի վտանգն գալով խստանայ սրտիւ. (Լմբ. առակ.։)

Կամ Անսաստ լինել. խստամբակութեամբ կամ դժկամակութեամբ վարիլ.

եւ ես ոչ խստանամ, եւ ոչ ընդդէմ դառնամ. ս. ՟Ծ. 5։)

Ընդ որ խստացեալ աբգարու՝ խորհի ապստամբութիւն. (Խոր. ՟Բ. 27։)

Ում կամի՝ ողորմի, եւ ում կամի՝ խստանայ. (Հռ. ՟Թ. 18։)

Խստացար ընդ իս ... եւ այս լի երեսուն ամ է՝ զի պատերազմեցար. (Բուզ. ՟Դ. 54։)

Եթէ խստանաս, փախնում. (Նար. ՟Ի՟Է։)

Եւ Սաստկանալ. յորել.

Խստացան չարիքն ի վերայ նոցա. (՟Ա. Մակ. ՟Բ. 30։)

Եւ խստութեամբ վարիլ. խստութիւն ցուցանել. չներել.


Խստաշունչ

adj.

boisterous, impetuous, high, violent (wind)

NBHL (7)

Որ խիստ եւ դժնդակ օրինակաւ շնչէ. դառնաշունչ. խիստ քչօղ.

Հողմ խստաշունչ. (Վեցօր. ՟Զ։)

ըստ խստաշունչ օդոյ ձմերանոյն. (Խոր. ՟Գ. 30։)

Խստաշունչ օդոցն բռնութիւն։ Զհիւսիսայինն խստաշունչ սառնամանեացն վայրս. (Պիտ.։)

ի խստաշունչ սառնամանեաց։ Մեղանչելով յաճախ՝ արարի ինձ ձմեռն խստաշունչ. (Անան. զղջ.։)

ԽՍՏԱՇՈՒՆՉ. որպէս Խստասիրտ. խստապարանոց.

Որդիք եղջերիկք խստասիրտք խստաշունչք. (Բուզ. ՟Գ. 13։)


Խստապարանոց, աց

adj.

stubborn, stiff necked, pertinacious, opinionative, dogmatic.

NBHL (7)

σκληροτράχηλος rigidam cervicem habens, pertinax, pervicax. Որոյ պարանոցն է խիստ. խստավիզ. բարձրավիզ. անընկճելի. յամառ. ընդվզեալ. անսաստ. խօսք չմռօղ.

Ժողովուրդ, կամ այր խստապարանոց։ Խստապարանոցք, եւ անթլփատք սրտիւք եւ ականջօք.եւ այլն։

Թէպէտեւ մի ոք իցէ խստապարանոց, զարմանք են՝ թէ անպարտ լինիցին. (Սիր. ՟Ժ՟Զ. 11։)

Խստապարանոցին եւ անթլփատին իսրայէլի. (Սարգ. յկ. ՟Ա։)

Անհանճարիցն եւ խստապարանոցաց. սկ. մ. ՟Ա. 9։)

Անմոք բնութիւն, եւ խստապարանոց բարս. (Մագ. ՟Ի՟Ե։ Իսկ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 6.)

Նիկանովղր ամենայն հպարտութեամբ խստապարանոց գնացեալ. յն. բարձրավզեալ։


Խստապարանոցութիւն, ութեան

s.

pertinacity, wilfulness, stubbornness.

NBHL (3)

Ըստ նոցին խստապարանոցութեան եւ ողնդժնեայ բարուցն. (Ագաթ.։)

Անասուն՝ վասն ցանկասիրութեան եւ խստախստապարանոցութեան. (Մահ դանիէլի.։)

Դարձաւ եցոյց նա զխստապարանոցութիւն դարձուցանել զթիկունս. (Եփր. ել.։)


Խստապինդ

adj.

very hard.

NBHL (2)

Խիստ եւ պինդ. կարծր.

Սեւեռակապ եւ խստապինդ բնութեամբ բեւեռեաց. (Նար. խչ.։)


Խստասիրտ

adj. fig.

hard-hearted, merciless, inflexible, obdurate, insensible, relentless;
hardened, impenitent.

NBHL (8)

σκληροκάρδιος durus corde. Խստացեալ եւ քարացեալ սրտիւ. Ծանրասիրտ. յամառ. խստապարանոց.

Խստասիրտն բարեաց ոչ պատահէ։ Մինչեւ յե՞րբ էք խստասիրտք (յն. ծանրասիրտք)։ Ամենայն տունն իսրայէլի հակառակօղք եւ խստասիրտք են։ Մեկնեցարո՛ւք ի վրանաց արանց խստասրտացդ. եւ այլն։

Ի ձեռս արանց տեղանց խստասրտաց. ս. ՟Ժ՟Թ. 4։)

Ծառեցից զխստասիրտ դառնութիւնն ի գլուխ ելեալ. (Ղեւոնդ.։)

Եւ θρασυκάρδιος audax corde. Յանդուգն սրտիւ. համարձակ եւ աներկիւղ.

Յիւրոց ճանապարհաց յագեսցի խստասիրտն։ Մեծամիտ է ի թշնամանս այր խստասիրտ. (Առակ. ՟Ժ՟Դ. 14։ ՟Ի՟Ա. 4։)

Եւ Բարկ բարուք. ջերմ սրտիւ.

Էր սուրբն պետրոս խստասիրտ, եւ արագահաշտ. (Հ=Յ. յունիս. ՟Ի՟Թ.։)


Խստասրտութիւն, ութեան

s. fig.

hardness of heart, obduracy;
pertinacity, obstinacy;
impenitency.

NBHL (6)

σκληροκαρδία durities cordis. Խստութիւն սրտի. խստասիրտն գոլ.

Թլփատեցէ՛ք խստասրտութիւն ձեր։ Որք հպարտացեալ էին խստասրտութեամբ իւրեանց. (Օր. ՟Ժ. 16։ Սիր. ՟Ժ՟Զ. 11։)

Ըստ չհլութեանն նմանութեան խստասրտութեան. (Ագաթ.։)

Մի՛ նախանձիր ընդ փարաւոնի խստասրտութիւնն։ Յինքնահաճոյ ամբարտաւանութենէ ծնանի խստասրտութիւն. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)

Եւ իբր Սաստկութիւն. Բարկ գոլն. եւ Բարկութիւն. սերթլիք.

Խստասրտութեամբ ասէ սուրբն ցբագինն. (Հ=Յ. մարտ. ՟Ե.։)


Խստավարութիւն, ութեան

s.

life of privations & hardships, a Spartan existence.

NBHL (5)

Որ խստութեամբ վարի. Խիստ եւ անհամբոյր բարուք.

Որ առանց իմաստութեան է, խստաւար է եւ դժնդակ. (Փիլ. լին. ՟Ա. 56։)

σκληραγωγία dura educatio, disciplina severa. Վարելն զխիստ կեանս. չարքաշութիւն.

Զլակոնական խստավարութիւնն թողացուցեալ։ Ի պաճուճեալ եւ ի փափուկ կենաց ի խստաւարութիւն. (Փիլ. տեսական. եւ Փիլ. ել. ՟Ա. 16։)

Պարուրեալ զախտսն ո՛չ խստավարութեան, այլ փաղաքշանաց. (Եփր. աւետար.։)


Խստացուցանեմ, ուցի

va.

to harden, to make hard;
to render obstinate;
— զսիրտ, to render obdurate or callous, to harden the heart;
— զորովայն, to constipate.

NBHL (6)

σκληρόω induro. Կարծրացուցանել, պնդացուցանել. կամ ծանրացուցանել զսիրտ յամառութեամբ. եւ թոյլ տալ՝ զի խստասցի.

Զպարանոցս ձեր մի՛ եւս խստացուցանէք. Խստացոյց տէր զսիրտն փարաւոնի. (Օր. ՟Ժ. 16։ Ել. ՟Թ. 12. եւ այլն։)

Խստացոյցն՝ երկայնամիտ եղեւ է։ Խստացուցանէր այնուիկ. զի ներկէր խստացելոյն. (Կիւրղ. ել.։)

ոչ նուազ քան զփարաւոն ստեղծուած սրտիս իմ խստացուցի. (Նար. ՟Զ։)

Եւ Սաստկացուցանել. պնդել.

Զանազան հնարիւք խստացուցանէր զմարտն. (Ուռպ.։)


Խստացումն, ման

s. chem.

cold-hammering.


Խստացուցիչ, չի, չաց

adj.

hardening, making hard;
— որովայնի, astringent, binding, costive.


Խստաքար

s.

trachyte.

NBHL (2)

Քար խիստ, կամ կարծր. որպէս որձաքար.

Քարացուցանեն զսիրտ նորա իբրեւ զապառաժ խստաքար. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Խստերախ

adj.

hard mouthed, intractable, untamable, ungovernable;
inflexible, obstinate, pertinacious, impetuous, headlong, fiery, rebellious;
— երիվար, fiery, spirited, high-mettled steed, courser or charger.

NBHL (7)

ὐβριστής, ἁγέρωχος petulans, indomitus, ferox, insolens, durus. ոյր երախն այսինքն բերանն է խիստ. անսանձ. աննուաճելի. դժոխերասան. մակդիր խեռ ձիոյ.

Իբրեւ խստերախ ձի։ Իբրեւ զձի խստերախ։ Որպէս զերիվարս ոմանս խստերախս. (Ածաբ. ի կիպր.։ Սարգ. ՟ա. պետր. ՟Բ։ Լմբ. պտրգ.։ Պրպմ. ՟Լ։)

նմանութեամբ ասի զանհնազանդից, եւ զսանձարձակ կրից, եւ այլն.

Խստերախ ժողովուրդ. (Ագաթ.։ Յիսուս որդի.։)

Զերիտասարդ սկսանի խրատել՝ զհասակն ստամբակ եւ խստերախ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)

Ես աստուած ապա խստերախ մարմնասիրութեանս զկակուղ եւ զհեշտ սանձս. (Լմբ. սղ.։)

Սանձեա՛ եւ կարկեա՛ տէր զխստերախ միտս իմ ի զբաղմանց յունայնութեանց կենցաղոյս. (Եփր. աղ.։)


Խստիւ

adv.

hardly, harshly, roughly, rudely;
cruelly, severely, rigorously;
rigidly, strictly;
— գնալ ընդ ումեք, to treat harshly, to maltreat, to rule with a high hand;
— պատուհասել, to punish rigorously, severely.


Խստոստեայ

adj.

furnished with thick branches.

NBHL (2)

Որոյ ոստք ն խիստ եւ պինդ.

Կէսք (ի ծառոց) բազմոստք եւ խստոստեայք. (Վեցօր. ՟Ե։)


Խստոր, ոյ, ի

s.

garlic.

Etymologies (3)

• , ի հլ. (յետնաբար ռ հլ.) «սրխ-տոր» Թուոց ժա. 5, Մծբ. 240 (ուշ ժամա-նակ՝ ռամկաձև սխտոր Վստկ. Գաղիան), որից խստորապրաս «մի տեսակ բոյս. լտ. scordoprasum» Ամիրտ. խստորակ (գրուած նաև խստորուկ, խոստորուկ) «մի տեսակ քոս» Գաղիան. «այս հիւանդութեան դեղ հա-մարուած մի տեսակ բոյս. լտ. dioscorea bulbifera» Գաղիան։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. skodoro-ձևից, որ պահում են նաև յն. σϰόροδον, σϰόιδον և ալբան. huδεre, hurδε, երկուսն էլ «սխտոր» նշանակութեամբ (Boisacq 878)։ Տե՛ս և Pokorny 2, 587, որ յոյն և ալբան ձևերը դնում է հնխ. sk'er-«կղկղանք» արմատից d աճականով։-Երևում է որ սրանց հեա կապ չունին պրս. ❇ sir, քրդ. sir, ssīr, sīrik, բոհեմ. ցիրի հոմանիշները։ Հլ. խս շրջուած է սխ ձևից, ինչպէս որ նոյն խս ձևն էլ յետոյ դարձել է սխ։-Աճ.

• ԳՒՌ.-Գոր. Ղրբ. խստօր, սխտօր, Ասլ. խսդէօ՝ր, սխդէօ՝ր, Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սխտոր, Ախց. Երև. Կր. Շմ. սխտօր, Ննխ. սխտօր, սուխտօր, Խրբ. Պլ. Ռ. սխդօր, Սչ. սխ'դօր, Տիգ. սխթուր, Մկ. սղտուր, Ոզմ. սղտօւր, Հմշ. Սեբ. սխդէօր, Մրղ. սուխտիր, Զթ. սէօխդիւյ, սէօխդիւր, Ագլ. Տփ. սխտուր։ Նոր բառեր են սխտորաթեր, սխտորահոտ, սխտորաման, սխտորել, սխտորթակի, սըխ-տորգուշ, սխտորճեզ, սխտորջուր, սխտորուկ, սխտործեծ։

NBHL (5)

σκόροδον allium. գրի եւ որպէս ռմկ. ՍԽՏՈՐ ( առ Գաղիանոսի . որպէս եւ ի յն. ասի սքօ՛րօտօն). Արմատ բուսոյ բեժանեալ ի պճեղս կամ ի պտղունս հանգոյն ծայրից մատանց՝ կծու ամենայնիւ, համեմիչ կերակրոց.

Յիշեցաք զսոխ եւ զսխտոր. (Թուոց. ՟Ժ՟Ա. 5։)

Որպէս խստորով ցանկան զիմանալին իւրեանց մարդ սնուցանել. (Լմբ. ատ.։)

Շարաւահոտ սոխովն եւ սխտորիւ. (Մծբ. ՟Ժ՟Գ։)

Զխստոր գալիանոս թիւրակէ կոչէր շինականաց. (Մխ. առակ.։)


Խստորուկ

s. bot.

elephantiasis;
venereal disease;
a Cretan grape;
—ք, garlic sauce.

NBHL (2)

ԽՍՏՈՐԱԿ կամ ԽՍՏՈՐՈՒԿ, կամ ԽՈՍՏՈՐՈՒԿ. ἑλεφαντίασις elephantiasis. Խիստ եւ կոշտ կեղ. քոսոտութիւն. որպէս յն. եղեփանական (այսինքն փղական) բորոտութիւն։ Գաղիան.։

Իսկ ռմկ. ՍԽՏՈՐՈՒԿ կամ ԽՍՏՈՐՈՒԿ, է Խաղող սպիտակ՝ փոքր ինչ երկայնաձեւ, միջակ անուշութեամբ. (իբր փարմաղ իւզիւմիւ ).


Խստութիւն, ութեան

s.

hardness;
stiffness;
roughness, harshness, asperity, austerity, rigidness;
rigour, severity, cruelty, inclemency, inflexibility;
սրտի, obduracy, hardness of heart;
— բարուց՝ օրինաց, severity of customs, of laws;
— կարծեաց, too great austerity of morals, puritanism;
— որովայնի, tightness of the bowels, costiveness, constipation.

NBHL (24)

σκληρότης, τὸ σκληρόν durities. Խիստ գոլն. պնդութիւն. կրծրութիւն. սերտութիւն.

Խիստ եւ անուտելի է կեղեւ արմատոյն ... որ յարմատոյն կարիցէ որոշիլ ի խոտութենէ. (Սարգ. յկ. ՟Դ.)

Եւ մչ պաղեցան ջուրքն փոխել ի խստութիւն. (Վեցօր. ՟Գ։)

Որպէս ոսկրն՝ որ խստութեամբն պնդէ զթուլութիւն մսոյն. (Բրսղ. մրկ.։)

ԽՍՏՈՒԹԻՒՆ. Պակասութիւն մեղմութիւն. բարկ եւ սաստիկ գոլն յո՛ր եւ է կարգի. սաստկութիւն կրից կամ բարուց. Բռնութիւն դժնդակութիւն կրից կամ բարուց. բռնութիւն. դժնդակութիւն. դառնութիւն. բարկութիւն.

Ես եմ առաքեալ առ քեզ խստութեամբ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Դ. 6։)

Խստութիւն խստութեամբ ոչ մղի, այլ՝ զգօնութեամբ. սկ. մ. ՟Բ. 8։)

Ի խստութենէ դեղոյն (այսինքն ի ժանտութենէ մահադեղոյն) քակտեալ ցրուեցաւ մարմինն յօդ յօդ. սկիփոր.։)

Քաղցրացուցանել զխստութիւն իշխանին. (Եզնիկ.։)

Հեզութիւն ի խստութեան։ Ցոյցք խստութեանն (եղիայի). (Յհ. կթ.։)

Աստուած քաղցրութեամբ հարցանէր, իսկ նա խստութեամբ եւ լրբութեամբ առնէր զդատաստանի. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Կամ իբր Խստասրտութիւն, եւ խստապարանոցութիւն.

Մի՛ հայիր ի խստութիւն ժողովրդեանդ այդորիկ. (Օր. ՟Թ. 27։)

Դարձին ի խստութենէ պարանոցի իւրեանց. (Բար. ՟Բ. 33։)

Ըստ խստութեան քում եւ ըստ անզեղջ սրտի. (Հռ. ՟Բ. 5։)

Կակղասցին ի խստութենէ անտի իւրեանց. (Մծբ. ՟Ժ՟Ե։)

ԽՍՏՈՒԹԻՒՆ. Սաստկութիւն իրաց. առաւելութիւն, ուժգնութիւն, դժուարութիւն. դժնդակութիւն. ծանրութիւն.

Խստութիւն անձրեւոյ։ Խաւար խստութեան։ Եկեսցէ ի վերայ ձեր սով խստութեամբ։ Գործ խստութեան։ Զայս խստութեան տանջանս մարմնոյ. ս. ՟Դ. 6. ՟Ե. 30. ՟Ը. 21։ Օր. ՟Ի՟Զ. 6։ ՟Բ. Մակ. 34։)

Հողմոց խստութիւնք. (Սարգ. յկ. ՟Ե։)

Խստութիւն ծովու. (Վրք. ածաբ.։)

Սաստկագոյնս նեղեալ հարկաց խստութեամբ. (Խոր. ՟Ա. 13։)

Սպեղանին խստութեան գիրաց. (Նար. մծբ.։)

Եւ էր մարտ ի սաստիկ խստութեան. (Ագաթ.։)

Սաստիկ լալովն ... խստութեամբ ողբալոյն. սկ. յհ. ՟Բ. 6։)


Խրախճանասէր

adj.

fond of feasting, of good-living.


Խրախոյս, խուսի

s. adj.

shout of encouragement or incitement, encouragement, comfort, incitement;
encouraging, animating;
exhorting;
— տալ՝ մատուցանել, to encourage, to give heart to or inspirit, to rouse, to excite, to urge on;
— բառնալ՝ հարկանել, to shout encouragingly;
— առնուլ, to take heart, to cheer up, to take courage.

Etymologies (2)

• «սիրտ տալը, քաջալերութիւն» ՍԳր. Ոսկ. Բուզ. որից խրախուսել ՍԳր. խրա-խուսանք Ոսկ. փիլիպ. կենսախրախոյս Նար. խրախուսութիւն Կիր. պատմ։

• ՆՀԲ խրախ յոյս։ Տէրվ. Altarm. 92 խօսիլ, խոստանալ բառերի հետ՝ սանս. çans արմատից։ Եազըճեան, Արևելք 1884 հոկտ. 17 բրա (=խրա) նախդի-րով՝ սանս. հվա կամ հու արմատից։ Հիւնք. խօսիլ բայից։

NBHL (12)

ἅλειψις exhortatio incitatio βοή clamor. (որպէս թէ Խրախ յոյս) Ձայն յուսադիր. քաջալերութիւն. յորդորումն. գրգիռ յառաջ խաղալոյ. յորդորանք, սիրտ տալը՝ առնելը.

Բաժանեցաւ գետն ի խրախոյս ժողովրդեանն. (Նախ. յես.։)

Կործանեցան (պարիսպքն) ի խրախոյս բարբառ աղաղակի. (Եփր. յես.։)

Առ վհատելոյս տէրունի պաշտելի բանին։ Ընդ վհատութեանն զխրախոյսն. (Նար. լ. ՟Ժ. ՟Ծ՟Գ։)

Բազմացն խրախոյսք, մօտակացացն յարգանք. սկ. մ. ՟Ա. 15։)

ԽՐԱԽՈՅՍ ՏԱԼ, կամ ՄԱՏՈՒՑԱՆԵԼ. ἁλείφω, προτρέπω cohortor, incito. Որպէս Քաջալերել. սիրտ տալ.

Խրախոյս տայ որպէս զօրավար զինուորի։ Յորոց երկնչէինն՝ անտի տայ խրախոյս։ Որք կայցեն՝ նոցա խրախոյս տալ, եւ անկելոցն ձեռն տացուք եւ յարուսցուք։ Խրախոյս տայ ձեզ սաղմոսել նմա քաղցրաձայն. սկ. ՟բ. տիմ.։ եւ մ. ՟Ա. 20։ ՟Գ. 6։ Լմբ. համբ.։)

Այլ եւ խրախոյս եւս խաջալերութեան ամենայն իրօք մարդկան մատուցանէր. (Յհ. կթ.։)

Փող հարին՝ խրախոյս բարձին։ Խրախոյս բարձեալ իւրեանց բարբառովն՝ ձեռն ի գործ առնէին։ Հոգի տեառն զօրացոյց զգեդէոն. եւ խրախոյս եբարձ աբիեզէր զկնի նորա. (՟Ա. Մակ. ՟Ե. 33։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 37։ Դտ. ՟Զ. 34։)

Խրախոյս բառնային աղաղակելով ամենայն զօրքն պատերազմիկք. (Բուզ. ՟Ե. 5։)

Խրախոյս հարկանեն ուրախութեան յասելն, զուարճացեալ խրախոյս խնդութեան հարէ՛ք ի մէջ տաճարիս. (Լմբ. յանառակն. եւ Լմբ. համբ.։)

ԽՐԱԽՈՅՍ. ա. իբր Խրախուսօղ. եւ Խրախուսական. Սոքա խրախոյսք ընտրական տօնից։ Խրախոյս հանդիսիւ, միախումբ դասակցութեամբ. (Նար. առաք. եւ Նար. խչ.։)


Խրախուսանք

cf. Խրախոյս.

NBHL (5)

Խրախոյս. յորդոր քաջալերութեան. Յամբողջ յաղթութեանն տալ խրախուսանս։ Յայտէր խրախուսանօք, իբրու թէ ինքն իցէ տուիչ յաղթութեանն. (Պիտ.։)

Քաջալերեցարուք, եւ զօրասցին սիրտք ձեր. ո՛վ մեծի խրախուսանացս. (Լմբ. սղ.։)

Եթէ այլոց պատճառ խրախուսանաց եմ։ քանիօ՞ն եւ ինձ եւս. սկ. փիլիպ.։)

Եւ Խրախուսումն. գոչիւն. համարձակութիւն.

Մեծաւ խրախուսանօք ճեպ ի ճեպոյ ելին յաշխարհս մեր. (Լաստ. ՟Ժ՟Ա։)


Խրախուսեմ, եցի

vn.

to encourage or excite by mutual shouting, to call loudly, to address with a loud voice;
to encourage, to give courage to, to raise the spirits of, to reanimate, to excite, to incite, to embolden.

NBHL (15)

ἁναβοάω, ἑπικαλέω reclamo, exclamo, conclamo. Խրախոյս բառնալ. խիզախել. գոչել. վերագոչել. կարդալ.

Խրախուսցին իբրեւ զայր մի։ Անդ խրախուսեաց այր անօրէն։ Խրախուսեաց այր իսրայէլի։ Յեգիպտոս խրախուսէին։ Տկարն խրախուսեսցէ, թէ հզօր եմ ես. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Ա. 7. ՟Բ. ՟Թագ. ՟Ի. 1. ՟Ի՟Գ. 10։ Ովս. ՟Է. 11։ Յովէլ. ՟Գ. 10։)

Ձայն տուեալ խրախուսեցին՝ դիմեալք ի մահ յօժանդակութեամբ. (Շար.։)

Գրեսջիք թէ զնա ի խաչ հանէք, ի կայսր զի. խրախուսէիք. սկ. ես.։) cf. ՀՐԱՀՈՍԵԼ

ԽՐԱԽՈՒՍԵԼ. ն. Քաջալերել. յորդորել. խրախոյս տալ.

Խրախուսել բառս առ մեզ քաջալերել ասի. (Գէ. ես.) (այլ առաւել՝ քաջալերիլ։)

իբրեւ զմի այր զբազումսն ընդ ինքեան խրախուսեալ. (Յհ. կթ.։)

ԽՐԱԽՈՒՍԵԼ, իլ. չ.կ. ἁντιστηρίζω innitor, confido αὑτέχομαι adhaereo. Քաջալերիլ. վստահանալ՝ իբր խրախ սրտիւ յուսալ. դնել զյոյս. ապաւինիլ. զօրանալ. ամրանալ. եւ Անվեհեր դիմել. խիզախել.

Խրախուսեալք յաստուած։ Որք խրախուսէք յանուն քաղաքին սրբոյ. ս. ՟Ծ. 10. եւ ՟Խ՟Ը. 2։)

Քրիստոսի սուրբ սիրովն խրախուսեալք սրբոցն. (Յճխ. ՟Ժ՟Գ։)

Խրախուսեաց դաւիթ երթալ ընդդէմ այլազգւոյն. (Նախ. ՟ա. թագ.։)

Խրախուսին յոգի արութեամբ։ Ի քեզ իսկ աստուած համայնիւ խրախուսեալ։ Աջ քո ի վերայ որդւոյ մարդոյ ի քեզ խրախուսելոյ. (Նար. ՟Ղ՟Բ. ՟Ղ՟Գ. եւ Նար. կուս.։)

Ընդդէմ մահու խրախուսեցաւ, եւ պարտելոյն վերայ ելաւ. (Շ. բարձր.։)

Յաստուած խրախուսելով՝ յառաքինութիւնս ամրանալ. (Սարգ. ՟բ. պ. ՟Դ.)

Բարձրացեալ աջոյ կարողին, առ որ քաջութեամբ խրախուսեալն արժան է ամենեցուն։ Լուայք զտեառն անսուտ ձեզ խոստմունս. խրախուսեցէ՛ք առ այս բարբառոյ. (Լմբ. ատեն.։)


Խրախուսիմ, եցայ

vn.

to take courage;
— յոք, to rely on or confide in.


Խրասախ, ից

s.

league.

Etymologies (1)

• տե՛ս Փարսախ։

NBHL (4)

ԽՐԱՍԱԽ φαρασάγγης, -γας pharasanga. որ գրի ՀՐԱՍԱԽ, ՓԱՐՍԱԽ, ՓԱՐՍԱԳ. արաբ. ֆէրսախ. պ. ֆէրսէնգ. Չափ միջոցի երից մղոնաց. որպէս լտ. լէ՛ւգա. այլ ըստ ոմանց վարի պարզաբար որպէս մղոն.

Մղոնն՝ հազար քայլ. եւ խրասախն է երեք մղոն. (Խոր. աշխարհ.։)

Հեռի ի գեղջէն որպէս պարսիկ խրասախաւ միով. (Փարպ.։)

Ըստանձնեալ.. տասն խրասախ բերէր ըստ անձին. (Բուզ. ՟Ե. 37։) (Հերոդոտոս համարի զփարսանգն նշանակել ըստ պարսից՝ երեսուն ասպարէզ. գուցէ կա՛մ զասպարէզն այլազգ իմանալով, կամ զփափագն։)


Խրշմերես

adj.

wrinkled, shrivelled or puckered (face).


Խափական լինել սրտի

sv.

to palpitate.


Խեկբեկս

adv.

halting, hobbling, stumbling about.

NBHL (2)

Իբր խեղ եւ բեկեալ. խեղաթիւրս կամ կաղալով իմն.

Կաղս ի կաղս՝ հայելով զկնի իւր՝ փախչէր ... որոց տեսեալ զերանելի խուժիկ, զի երթայր խեկբեկս յընթացի. (Փարպ.։)


Խիխաւրաս

s.

filth, filthiness, fetid matter.

Etymologies (1)

• (եզ. կամ յոգ.) «հոտած թուք. խուխ կամ ուրիշ ապականութիւն» Ոսկ. մ. բ. 17, 19. ուրիշ օրինակ չկայ. բայց նոյն բառի այլափոխեալ գրչութիւնն եմ համա-րում եխիխաւար Փիլ. նխ. բ. 115 «Քանզի յաչս կուտեալ եխիխաւար և աղբախուղբ և աղբոց բազմութիւն». ուր եխի խաւար ձևի յն. համապատասխանն է φοσυτός «աղբ, կեղտ ևն»։

NBHL (2)

(եզ. կամ յոքն). βδελυγμία foeditas, foedum διαφθορά corruptio. Որպէս թէ Խուխ աւրած, կամ խիղ՝ այսինքն գարշ ինչ. Նեխութիւն. հիւթ ապականեալեւ հոտեալ. գարշութիւն. ապականութիւն.

Մաղձն յորժամ շարժիցի, այնուհետեւ բազում խիխաւրաս ընկենու արտաքս։ Միթէ վասն ա՞յնորիկ տուաւ քեզկոկորդ, զի մինչեւ ցբերան լնուցուս հանիցեսզգինին, եւ այլ խիխաւրաս ամանայցես ի ներքս. սկ. մ. ՟Բ. 17. 19։)


Խիստ, խստաց, խստից

adj.

hard, stiff, harsh, tough;
sharp, strict, severe, rigorous, rigid, austere;
rough, rude;
cruel, merciless;
haughty, arrogant, supercilious, overhearing;
inflexible, obstinate, untoward, stubborn, untamable;
difficult, inaccessible;
—, խստիւ, harshly;
roughly, cruelly;
severely;
— բանք, harsh words;
— կեանք, austere, hard life;
խստիւ գնալ, to be blunt with;
to treat with brutality or severity, to maltreat;
ս բարբառել՝ խօսել ընդ ումեք, to speak bluntly or harshly to, to say unpalatable things;
— է քեզ, it is hard forthee.

Etymologies (4)

• , ի, ի-ա հլ. «կարծր, ամուր, պինդ, դժուարին, ծանր, դաժան, բուռն» ՍԳր. Եւս. պտմ. Սեբեր. Եզն. Մծբ. Եփր. ել. Կոչ. յետ-նաբար և արդի գրականի ու գաւառական-ների մէջ «յոյժ, շատ» նշանակութեամբ. հնագոյն օրինակն ունի Մամիկ. էջ 48 «Խիստ վաստակեցաւ Սմբատ յաւուրն յայն-միկ». աշխ. և գւռ. խիստ բարի, խիստ գե։ ղեցիկ, խիստ ճերմակ։ Նշանակութեան զար-սացման համար հմմտ. պրս. [arabic word] saxt և թրք. [arabic word] pek, որոնք նշանակում են «խիստ, կարծր, պինդ», բայց ածականների վրայ դրուելով նշանակում են «յոյժ, շատ». ինչ. պրս. saxt suxt «խիստ թոյլ», թրք. pek eyi «շատ լաւ», pek guzel «շատ գեղե-ցիկ»։ (Այս համեմատութիւնը տե՛ս նաև Մասեաց աղաւնի 1863, էջ 202)։ Գաւառա-կաններում էլ ունինք պինդ իբր գերադրա-կան մասնիկ. ինչ. պինդ աղէկ «ամենալաւ», պինդ մեծը «ամենամեծը» (այսպէս Բզ. Հմշ. Սլզ. Սվ.)։-Խիստ արմատից ծագած ձևեր են խստութիւն Սգր. Ագաթ. Վեցօր. Եզն. Ոսկ. խստանալ ՍԳր. Վեցօր. Եզն. Բուզ. խստագոյն ՍԳր. Բուզ. Կոչ. խստաձայն Վե-ցօր. խստաբերութիւն Ագաթ. խստաշունչ Վեցօր. Բուզ. խստասիրտ ՍԳը. խստերախ Ագաթ. խստիւ Ա. թագ. ի. 7, 10. Խստաքար «որձաքար» Մծբ. ռամկաբար խստել «զօ-րանալ, սաստկանալ» (չունի ԱԲ). ինչ. «Այն-չափ խստեց սովն» Սմբ. պտմ. 88. խստա-պահանջ, անխստապահանջ (նոր բառեր)։

• ԳԴ և Հիւնք. պրս. saxt «խիստ, կար-ծըր, կարի, յոյժ» հոմանիշից։ Schefte-lowitz. BВ 29, 32 կցում է խիտ <*khid-ձևին, իբր թէ հնխ. khidto> խիստ։ Meillet. Dial. indo-eur, էջ 57 հյ. խիտ բառի հետ սնս. khidáti «պա-տառել, սեղմել»?-Karst, Յուշարձան 405 սումեր. kešda «սահմանափա՞կ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 180 պրս. [arabic word] xust «վշտացնել, չարչարել»։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մշ. Ննխ. Ջղ. Տփ. խիստ, Տիգ. խիսդ «շատ, կարի». թերևս նաև Զթ. խինց, խընց «կարի, յոյժ»։ Նոր բառեր են խստիլ Սվ. «սաստկանալ», խստել Խրբ. «վռնտել», խստասէր Զթ. «շատ սիրա՞-ծը»։-Ղրբ. խէ՛շատ «խիստ շատ»։

• ՓՈԽ.-Վրաց. ხისαი խիստի, ხიმტი խիշտի, ხუხტი խուստի, ხვეხტი խվեստի «կոշտ, յամառ» (Օր. իբ. 18), որից სიხვეხ-ტე սիխվեստե «լրբութիւն, յանդգնութիւն»։

NBHL (21)

σκληρός durus τραχύς asper ἁδάμαστος indomitus. Կարծր. պինդ. կուռ. հոծ. սերտ. աննուաճելի. ռմկ. պիրկ.

Փափաք ծարաւոյ ի խիստ վիմէ. (Իմ. ՟Ժ՟Ա. 4։)

Խիստն, եւ կակուղն։ Խիստ ասի վասն զորութիւն ունել ոչ դիւրաւ հատանիլ. (Արիստ. որակ.։)

Ոչ խիստ եւ անկազմ (հաց). զի մի՛ քանցեսցիխստաւ կերակրովն՝ լնդացն փափկութիւն. (Նիւս. կազմ.։)

Խիստ բնութիւն երկաթոյ՝ հրով կակղասցի. (Սեբեր. ՟Զ։)

Քարշեցին ընդ քարուտ տեղիս, իբրեւ լարկուցանէին զնա ի վերայ խիստ խիստ վիմաց. (Եւս. պտմ. ՟Զ. 40։)

(Նիւթ երկնից) լուսաւոր եւ խիստ. (Շիր.։)

Խիստ եւ անուտելի է կեղեւարմատոյն։ Զի մի՛ ընդ խստի իրիք հարեալ բեկանեցի. (Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

ԽԻՍՏ. Դժուարին. ծանր. անհարթ. դժնդակ. սաստիկ. բուռն.

Խիստ տեղի, կամ ծառայ կամ տէր։ Ի ձեռս թշնամաց անօրինաց խստաց։ Խիստ գործ, բան։ Խիստ իբրեւ զդժոխս նախանձ։ Խիստ ծառայութիւն։ Պատերազմ խիստ։ Խիստ էքեզ ընդդէմ խթանի աքացել.եւ այլն։

Խիստիշխան. խիստ դեւ. խիստ լուծ. խիստ ստրկութիւն. խիստ հիւանդւթիւն. խիստ յարձակմունք. (Եզնիկ. ։ Շ. մտթ.։ Մծբ. ՟Ժ՟Ա։ Պիտ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 15։ Նար. ղ։)

Մեղք քահանայի քան զամենայն ժողովրդեանն խիստ է. (Եփր. ել.։)

Տեսիլ նորա աչաց խիստ էր։ Որ ինչ աչաց տտեսանել խիստ է. (Եփր. համաբ.)

Խիստ է բանդ այդ. Զի՞նչ իցէ խիստն. խոշորագոյն, ցաւագին, եւ յոյժ դժուարութիւն ունի։ Ոչ է ձայն չարաձայն, եւ ոչ խիստ դժնդակ լսելեաց. սկ. յհ.։)

ԽԻՍՏ կամ ԽՍՏԻՒ. մ. σκληρῶς, σκληρά, ἁγρίως dure, dura, inhumaniter, aspere. որ է ԽԻՍՏՍ. Խստագոյնս. խստութեամբ. սաստկութեամբ. չարաչար.

Պատասխանի արար արքայ խիստ. (՟Բ. Մնաց. ՟Ժ. 13։)

Մի՛ այդպէս խիստ եւ խժաբար կատարեր զկամս քո. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Է. 2։)

Վասն այսորիկ խի՛ստ ասացի, զի մի՛ ընդ քեզ խիստ անցք անցանիցեն. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Սաստիկ եւ խիստ տան ջեցի զնա. (Վրք. հց. ՟Ը։)

Ոչ արձագանք արձնաց ի խորոց ինչ գանչութենէ խիստս առաքեցեալ. (Նար. ՟Ղ՟Բ։)

Խստիւ տայցէ պատասխանի. (՟Ա. Թագ. ՟Ի. 7. 10։)


Խիւս, ի

s.

hasty-pudding;
gruel;
paste;
starch.

Etymologies (3)

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ). «ալիւ-րով կամ ուրիշ նիւթով պատրաստուած լոյծ ուտելիք» Բ. թագ. ժգ. Ովս. ը. 7. Լմբ. մատ. 48Չ. Տaնակ. «դեռ նոր ծլած ցորենի մէջի հիւթը» Վկ. արև. էջ 26 (Սոփերք Ի. 76). «Ե։ ոչ հասկոյն խիւս առեալ համարձակ և պըն-դեալ... ել խորշակահար հողմն արևելեայ և զմեծ մասն հասկոյն ազազեցոյց առանց խիւսոյ»։

• հետ կցում է սումեր. uzu «ճարպ, միս» բառին։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Բլ. Կր. Հմշ. Խտջ. Մշ. ննխ. Սեբ. Վն. խուս, Արբ. Խրբ. խիս. նոր բառեր են խիւսել Հմշ. «խիա շինել», Խտջ. «ալիւրի կամ շաքարի փոշին ջրի մէջ խառ-նել», խիւսուշ «ալիւրով, ջրով ու իւղով պատրաստւած մի տեսակ կերակուր» Հմշ., թանխիւս Հզ. Վն. թանհուս Խտջ. «թթու խա-ւիծ»։

NBHL (5)

(յորմէ ռմկ. խաւիծ) Փոխինդ. Փափուկ ուտելի զանգեալ յալերէ ընդ իւղոյ եւ մեղու, եւ այլն. եւ ամենայն կերակուր, կամ դեղ բաղադրեալ. ... յն. ἅλευρον , ալիւր. եւ բայիւ ψωμίζω իբրու պատառս գործել.

Արասցէ ինձ Խիւս. (՟Բ. Թագ. ՟Ծ՟Գ. 5։)

Որայ նոցա ոչ արասցէ զօրութիւն խիւսոյ. յն. ալեր. (Ովս. ՟Ը. 7։)

Յորժամ չառնուցու խիւս մարմինն, մեռանի. (Լմբ. պտրգ.։)

Բժիշկքն ի խիւսէ եւ ի դեղոց զոր կազմեն հիւանդաց, նախ ինքեանքն ճաշակեն. (Տօնակ.։)


Խնամեխօս, աց

s.

matrimonial mediator, go between, match-maker;
— լինել, to arrange a wedding between.

NBHL (3)

Որ խօսի զխնամութիւն ընդ այլում. կամեցօղ խնամութիւն առնել.

Ակքան խնամեխօս եղեւ նա փայտի. (Արշ։)

Այր մի մեծատուն գնաց խնամեխօս որդւոյ իւրում։ Խնամէխօս երթալ. սկիփոր։)


Խնկազգեստ

cf. Խնկազգեաց.

NBHL (3)

ԽՆԿԱԶԳԵԱՑ ԽՆԿԱԶԳԵՍՏ. μυροφόρος unguentum portans. Որ բարձեալ բերէ յինքեան զունկս կամ զիւղս անոյշս. խնկաբեր, իբր իւղաբեր.

Առ խնկազգեաց կանայս։ Խնկազգեացք աստուածայնոյն, եւ փափաքօղք յարութեան։ Փութացարուք զհետ կոչմանն քրիստոսի, եւ խնկազգեացք (զհետ նորա ի հոտ իւղոց նորա ընթանալով) վայելեցէք յաւիտնից ի յարքայութիւնն. (Շար.։)

Կցորդելով ընդ խնկազգեստիցն՝ խառնեսցես ի յանուշութիւն կազմութեան իւղոյն. (Նար. ՟Լ՟Գ։)


Խոզանստեւ

s.

long bristle.

NBHL (2)

Ստեւ խոզանացեալ. մազ ցցեալ որպէս խոզան.

Ընդ անդամս ոսկերացն բուսեալ էր խոզանստեւ։ Խոզանստեւն թաւացեալ զամենայն մարմնովն. (Ագաթ.։)


Խոյս

s.

flight, running away;
— տալ՝ առնուլ՝ լինել, to fly, to take to flight, to escape, to decamp, to steal or slip away, to break loose;
to be guilty of tergiversation;
to avoid, to flee from, to shun.

Etymologies (2)

• . արմատ առանձին անգործածական. սճով ասւում է խոյս տալ «փախչիլ» ՍԳր. Ագաթ. խոյս առնուլ Մամիկ. որից խուսել «փախչիլ» ՍԳր. խուսափել ՍԳր. Եզն. Ոսկ ես. Սեբեր. (երկուսը միասին գործածուած խուսէ խուսափէ Ոսկ. եփես. 925). խուռա-փանք Եզեկ. ժէ. 21. խուսափուկ Վեցօր. 184. լեռնախոյս «լեռը փախած (աւազակ)» Փարպ. կրկնութեամբ խուսխուսել Սեբեր. 186. նոր գրականի մէջ խուսափուկ, խուսա-փողական, անխուսափելի, անխուսափելիօ-րէն ևն։

• ՆՀԲ խուսել մեկնում է «ի մի կոյս մեկնիլ», իսկ խուսափել «խոյս տալ ափ յափոյ կամ խարխափելով կամ ճափափելով»։ Հիւնք. խոյզ բառից։ Bugge IF 1, 447 հնխ. skéuko-ձևից. հմմտ. ռերմ. scheu, մբգ. schiech, հբգ. *scioh, անգլսք. scéoh «երևչոտ» ևն։ Karst, Յուշարձան 408 սումեր. uέ «հետապնդել, վանել» ussa «հետևիլ»։ Ղափանցեան, Ինստիտ. տեղեկ. 2, 95 հանում է խորշիլ բայից։

NBHL (4)

Խոյս տալ ի չարէնտուեալ. (Յհ. կթ.։)

թագեան ննջեցին խոյս առեալ. (Մամիկ.։)

Արմատ Խուսելոյ. ուստի ԽՈՅՍ ՏԱԼ, եւս եւ ԽՈՅՍ ԱՌՆՈՒԼ, Նոյն է ընդ Խուսել. ἑκκλίνω , κλίνομαι, ἑκνεύω, ὐποχωρέω declino, diverto, secedo. Խուսափել. Խորշիլ. հեռանալ. Փախչիլ. տեղի տալ. կրզել, կծիկը դնել, մէկդի երթալ.

Խոյս ետ իսրայէլ ի նմանէ։ Խոյս տուեալ ել ի փարաւոնէ։ Խոյս ետ յերեսաց նորա դաւիթ։ Խոյս ետուն յերեսաց առն իսրայէլի ընդ ճանապարհ անապատին։ Խո՛յս տուրի միջոյ ամաղեկացւոյն։ Պատարագօք երթիցենխնդրելզտէր, եւ մի՛ գտցեն զնա, զի խոյս ետ ի նոցանէ։ Խոյս ետ իբրեւ ստուեր։ Արդարոյն խոյս տուեալ (ի մրրկէ) կեցցէ յաւիտեան։ Խոյս ետ վասն ամբոխին ի տեղվոջէ անտի.եւ այլն։


Թօսեմ, եցի

va.

cf. Թաղեմ.

NBHL (1)

ԹՕՍԵԼ. Այսպէս գրի ի Վրք. հց. տպ. ՟Ի՟Զ. փոխանակ գրելոյ ԹԱԶԵԼ, զոր տեսցես։


Ժամանակախօս, ի

s.

chronologist.


Ժամանակախօսական, ի, աց

adj.

chronological.


Ժամանակախօսութիւն, ութեան

s.

chronology.


Ժամասացութիւն, ութեան

s.

canonical hours, divine service.


Definitions containing the research ս : 10000 Results

Արդեօք

adv.

perhaps, never, if, not, still, even;
certainly, undoubtedly, indeed;
կամիք —, will you ? ոչ կարեմ —, I Cannot;
այնչափ իմաստուն է, որպիսի ոչ ոք —, he is as learned as any one;
չգիտեմ արարից — թէ ոչ, I know not whether I shall do it or not ? հարցանէք թէ — սիրեցեմ զձեզ, you ask if I love you? մի —, God forbid !

NBHL (23)

Տե՛ս արդեօք եւ աստ։ Արդեօք զայն ատեան զմտաւ ածցուք. սկ. յհ. ՟Ա 29. 38. եւ այլն։)

ἅν, ὅντως, πάντως utique, equidem, omnino, vere, certe այսինքն Արդեամբք. կամ որ նոյն է ըստ իմաստից՝ որպէս կրճատել յոգնականն ձայնիս ԱՐԴԱՐԵՒ, նոյն ընդ նմին. այսինքն Յիրաւի. անշուշտ. ինձ այսպէս թուի, ստուգապէս. ամենայնիւ. հետեւաբար. իսկապէս. այո. ապաքէն. իրաւ, իրաւցընէ, ի հարկէ, կարծեմ թէ. cf. ԹԵՐԵՒՍ.

Եթէ դինտէր ... դու արդեօք խնդրէիր ի նմանէ։ Եթէ հաւատայիք դուք Մովսէսի, հաւատայիք արդեօք եւ ինձ։ Եթէ Աստուած էր հայր ձեր, սիրէիք արդեօք զիս։ Զի եթէ էր ծանուցեալ, ոչ արդեօք զտէրն փառաց ի խաչ հանէին։ Եւ արդեօք ոչ էին կամք՝ զի այժմեկեսցէ. այլ եկեսցէ՝ յորժամ եւ պարապեսցէ. եւ այլն։ (Տե՛ս եւ Թուոց. ՟Ի՟Բ 37։ Առակ. ՟Բ 20։ Յոբ. ՟Խ՟Բ. 8։)

Կամէր արդեօք թաքուցանել զճշմարտութեան բանն։ խորտակիցիք իսկ արդեօք եւ հեզ ձանիցիք. (Փարպ.։)

Աստանօր ոչ արդեօք այլ ինչ է բանս սիրելի, քան թէ դեգերիլ ի բանս գովեստից. (Յհ. կթ.։)

Արդեօք նոր էր նշանն. սկ. յհ. ՟Բ 1։)

Ասի եւ ԹԵՐԵՒՍ ԱՐԴԵՕՔ, իբրու զտարակոյսն ի ստուգութիւն վերածելով.

Թերեւս արդեօք ի հանդերձեալ յաւիտենին, եւ այլն. (Յհ. իմ. ատ.։)

Թերեւս սովիմբ առ այսու արդեօք եւ ինձ շնորհեսցես. (Նար. ՟Ծ՟Ե։ (Իբր ռմկ. յուսամ որ, ըլլայ մէյեր, կամ մագար. այսինքն երանի՛ թէ)։)

Չէի արդեօք արժանի համբուրել զորդեակս իմ. յն. չարժանացայ. (Ծն. ՟Լ՟Ա 28։)

Արձակիւր երթալ ո՛ւր արդեօք եւ կամեսցի. (Մեկն. ղեւտ.։)

Գիտասցէ վասն վարդապետութեանս, յԱ՛ստուծոյ իցէ արդեօք, եթէ ես ինչ յանձն է իմմէ խօսիմ։ Գիտիցե՞ս արդեօք զոր ընթեռնուցուսդ։ Իսկ արդ որ ննջեցինն ի Քրիստոս, որեա՞ն արդեօք. եւ այլն

Իցէ՞ արդեօք թէ տեսից։ Իցէ՞ արդեօք յուսալի։ Արդեօք լուա՞յց, ա՛րդեօք տեսի՞ց։ Առ թագաւորութիւնս աշխարհի՞ արդեօք. (Նար.։)

Արդեօք յիշեա՛, թէ որպէս լուարն. (Յայտ. ՟Գ 3։)

Արդեօք ծանի՛ր եւ ի մի՛տ առ, թէ վասն որո՞յ գործոյ կոչեցար. (Ճ. ՟Ա.։)

Ահա արդեօք յափն գետոյն, հա՛յր, նստեալ է կին ոմն։ Արդեօք ոչ գոյ բան առ ումեք, եւ այլն. (Վրք. հց. ՟Զ. եւ ՟Դ։)

իբրու Ա՛րդ. այժմ, առ ժամս.

Զսերկեանս աւուր՝ որ (յորում) արդեօք եմք նսեմացեալ. (Մագ. ՟Հ՟Բ։)

Գնա՛ արդեօք, եւ ընդ այգն եկեսցես փութով։

Գնա՛ արդեօք ոռոգեա՛ դու, եւ ի գիշերի ոռոգեմ եւ ես. (Վրք. հց. ՟Գ. ՟Դ։)

որպէս Ա՛րդ.

Ես յառաջագոյն մեռեալ ելի յաշխարհէ, եւ նա արդեօ՛ք մեռաւ. (Վրք. հց. ՟Է. ձ. (տպ. արդ։))

Արդեօք բերեմ զնա. եւ յարուցեալ գնաց. անդ. (տպ. այժմ։) Եւ թէ ննջեալ է իմ, արդեօք ննջէ ասասցես. (Անդ. ՟Թ. (տպ. արդ։))


Արեգ, ի

s.

sun;
the eighth ancient month of the Armenians;
— քաղաք, city of the sun, Heliopolis;
յ— կուսէ, on the eastern side.

NBHL (9)

ութերորդ ամիս հայոց՝ շարժական, որ յայլ եւ այլ դարս համեմատի այլ եւ այլ ամսոց այլոց ազգաց։ Արմատ է բառիս Արեգակն.

Արեգ. մեծ, կամ առաւել, կամ լոյս. (վասն որոյ ի Հին բռ. գրի.)

որպէս եւ (Վանակ.) ի տարեմուտն ասէ.

Արեդ, որպէս թէ յառնեն բոյսք. (կամ) Արի՛ ասէ հիւսիսի, եւ ե՛կ հարաւ. որ է գարնան ամիսն. (կամ) Արեգակն, մեծ ակն ասի, կամ լուսոյ ակն։

Աւետարանեցաւ մարիամու, որ օր տասն էր արեգ ամսեան, որպէս եւ զաքարիայ՝ որօր տասն էր հոռի ամսեան ... ծնաւ նա (Քրիստոս) որ օր վեց էր քաղոց ամսոյ, եւ այլն. (Եփր. համաբ.։)

Արեգ (յն. ξαντικός ) ամիս հասեալ է, եւ աւասիկ գարուն է։ (Կոչ. ՟Ժ՟Դ.)

ըստ եբր. է՛ զի նիսան դնի, եւ է՛ զի ադար։ սթ. ՟Բ 16։ ՟Ը 9։ ՟Ժ՟Ա. 2. Ասող. ՟Բ. 2.) Յամսեանն արեգի, որ է փետրվար, ասէ։ Իսկ (Լաստ. ՟Ի՟Ա։ եւ Շ. թղթ.) զարեգն յաշուն կամ ի հոկտեմբեր վերածեն։

Եւ (Վրդն. պտմ. գրէ ի թուին հյ. չ.) Ի ՟Ժ՟Ը մարտի, եւ ի ՟Ժ ի յարեգի՝ հին զուգիւըն. այսինքն ըստ հին համեմատութեան առ ժամանակօք թարգմանչաց. որ եւ է անշարժ հաշիւ յայսմաւուրաց։

ԱՐԵԳ ՔԱՂԱՔ. Իմա՛ Քաղաք արեգական. որ է յն. ἠλιούπολις հեղիուպօլիս։ (Ծն. ՟Խա՟ 45։ Յես. ՟Ժ՟Ե. 7. 10։ Երեմ. ՟Խ՟Ա 45։ Յէս. ՟Ժ՟Ե. 7. 10։ Երեմ. ՟Խ՟Գ 13։ Եզեկ. ՟Զ 17։)


Արեւելք, լից

s. pl.

East;
sun rise;
eastern regions, the orientals;
դարձուցանել յարեւելս, to set towards the East;
կորուսանել, շփոթել զարեւելս, to turn from the East.

NBHL (7)

ἁνατολή oriens, ortus, ἁπηλιώτης subsolanus Ելք արեւու. այսինքն կողմն կամ տեղին՝ ուստի ելանէ եւ ծագէ արեգակն.

Տնկեաց Աստուած զդրախտն յեդեմ ընդ արեւելս։ Եւ եղեւ ի խաղալն նոցա յարեւելից։ Բանակեսցին յարեւելից կողմանէ։ Յայսկոյս յորդանանու յարեւելից։ Յորդանան զատուցանէ ի կողմանէ արեւելից։ Յարեւելից երիքովի։ Եկեսցեն յարեւելից եւ յարեւմտից.եւ այլն։

Յարեւելից մինչեւ ի հիւսիսի. (Եզեկ. ՟Ի 47։ ՟Ի՟Ա 4։)

Պատեալ առ արեւելիւք հիւսիսոյ. (Խոր. աշխարհ.։)

Թէեւ բարկանայցէք, սակայն ի բա՛ց բարձէք նախ քան զմտանել արեգականն, զի մի՛ փոխանակ արեւելից ածեւմուտք լինիցիք. (Վրք. ոսկ.։)

Իսկ քաղցր է ամենայն մարդկան արեւելք. (Նեղոս.) իմա՛ զծագումն արեւու, կամ զկողմն արեւելից ըստ որում ծագօղ արեւու։ Սովին նմանութեամբ ասի Սուրբ կոյսն.

Ազգ առնէ յարեւելս. (Խոր. հռիփս.։)


Արեւմուտք, մտից

s. pl.

West sun set;
the western nations;
յարեւմուտս կոյս, westerly, towards the west.

NBHL (10)

δύσις, δυσμή occasus (solis) Մուտք արեւու, այսինքն մտանելն ի խոնարհելով ի ներքին կիսադունտն. երեկոյ. արեւը մարը մտնալը.

Զենցես զզատիկն առ երեկո ընդ արեւմուտս։ Եւ եղեւ ընդ արեւմուտս։ Եւ եղեւ ընդ արեւմուտս (կամ ընդ արեւմուտն) հրամայեաց յեսու. (Օր. ՟Ժ՟Զ. 6։ Յես. ՟Ժ 27։)

Զի՞նչ արդեօք եւ արեւմուտք աստեղաց. վասն մերոյ օգտի՞ եղեն, քան թէ հարկի շրջաբերութեանն պատեալք ընդ բոլորին. (Փիլ. նխ. ՟բ.։)

ԱՐԵՒՄՈՒՏՔ. δυσμή occidens Կողմն երկնից, կամ տեղին, յոր մտանէ արեւն, որ եւ ԱՐԵՒՄԱՅՐ՝ յորում լոյսն ադանի, հակակայ արեւելից.

Մինչեւ ցծովն արեւմտից։ Որոյ նիստն ընդ արեւմուտս է։ Որ նստի ընդ արեւմուտս։ Յարեւմտից մովաբու։ Յերկրէ արեւելից, եւ յերկրէ արեւմտից։ Յարեւմուտս կոյս քաղաքին.եւ այլն։

(Արեգակն) յարեւմտից մինչեւ յարեւելս երթայ ի մանկութիւն. դարձեալ յարեւմուտս կամօք քովք ծերացեալ հասանէ. (Ագաթ.։)

Արեգակն մտանէ յարեւմուտս։ (եւ նմանութեամբ) Արեգակնն՝ որ պարունակեցաւ արեւմուտիւք մարմնոյն. (Լմբ. սղ.։)

Արեւմուտք տապանն (Յիսուսի) եղեւ արեւելք ... ի խաւարէ լոյս մեզ ճառագայթեաց. (Գանձրն.։)

Որ զդէմս յարեւմուտս է հաստատեալ. (Նեղոս.) իմա՛, ի խաւարային կողմն անխրատ վարուց։

Արեւմուտք յարեւելս ընթացեալք հասին. (Շար.։)


Արթուն, թնոց

adj.

watchful, that does not sleep;
alert, lively, vigilant, diligent, careful;
— կալ, to watch, cf. Տքնել, cf. Հսկել, cf. Սկել, cf. Արթնանալ, cf. Զարթնուլ;
քուն ընդ —ս լինիմ, to doze, to drowse, to be half asleep.

NBHL (14)

(յորմէ եւ ԶՈՒԱՐԹՈՒՆ. որպէս թէ յարոյթ, նյսինքն յարութիւն ունօղ, յարուցեալ ի քնոյ) γρηγωρέων (յորմէ Գրիգոր) ἁύπνος, ἅγρυπνος vigil, pervigil Անքուն. տքուն. հսկօղ. աննինջ. աննիրհ. լուրջ. զարթուն.

Յաւազանէն արթուն կոչեցայ (որպէս յն. Գրիգոր)։ Մինչդեռ արթունս եմ, միրհեմ. (Նար. ՟Հ՟Բ. եւ. ՟Հ՟Ա։)

Գիշերն հանգիստ քրնոյ արթնոց. (Շ. այբուբ. ՟Բ։)

Արթնոցն եւ փութացելոց. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Ե։)

Ոչ շաղախեցան ձեռք արթնոցն յարիւն։ Էջ զուարթունն յաղօթս արթնոյն։ Այն որ ննջէն հանդերձ արթնովն. (ՃՃ.։)

Իբրեւ քուն ընդ արթունս եղեալ. այսինքն նիրհեալ. (Ագաթ.։)

Նմանութեամբ՝ Զգաստ. ժիր. ուշադիր. փոյթ.

Արթուն մտօք, կամ միտք. (Ժմ.։ Խոսր.։)

Արթուն ունել զոգիսն։ Արթուն խնդրուածովք կատարել զգիշերն յաղօթս. (Փարպ.։)

Որ արթուն եւ ժիրք էք. սկ. յհ. ՟Ա 13։)

ԱՐԹՈՒՆ ԿԱԼ, կամ ԼԻՆԵԼ. γρηγωρέω, ἁγρυπνέω vigilo Տքնիլ. հսկել, սկել. եւ Զարթնուլ. ( ՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ 27։ Մտթ. ՟Ի՟Զ 40։ ՟Ա. Թես. ՟Ե 10։ Նեեմ. ՟Ե 3։ Երգ. ՟Ե 2։ ՟Ա. Եզր. ՟Ը 60։ ՟Բ. Եզր. ՟Ը 29։ Ղկ. ՟Ի՟Ա. 36։)

Իսկ դատաւորն երմոգինէս յարթունս յարթունս եղեալ՝ լայր. (Ճ. ՟Ա.։)

Զբազումս ի քուն կամ յարթուն սպան իսկ։ Սողունք վնասեն յարթունս, կամ ի հանգչելն յաշխատութենէ. (Խոսր.։)

Իբրեւ ի քուն իմն ի խոր արթուն ետուն զանձինս յափշութիւնն. սկ. ես.։)


Արժանի, նւոյ, նեաց

adj. adv.

worthy, that deserves something;
just, convenient, suitable, decent, proper;
— համարել, to deign;
գնալ —, to go worthily, conformably;
— ըստ արժանւոյն, յարժանի, worthily, justly, suitably, cf. Արժանապէս;
— լինել, to be worthy, to deserve;
— առնել, cf. Արժանաւորեմ.

NBHL (42)

Խոտորեցայ յարժանին ինձ մասն. (Նար.։)

Մի՛ ոտնահար լիցիս ումեք ի նեղութեան ժամու, յարժանի կամ յանարժանի. (Վանակ. յոբ.։)

Զորոյ զպախարականս ոչ կամեմ ըստ արժանոյն արտադրել. (Պիտ.։)

Յամենեցունց եղեւ պատուեալ ըստ արժանւոյ. (Յիշատ.։)

ἅξιος dignus Նա՝ կամ այն՝ որում արժան է ընծայել ինչ ի պատիւ կամ յանարգանս. արժանաւոր. յարմար. եւ Հաճոյ. ընտրեալ. ընտիր. պիտանի. ... Զանձանց ասի.

Եղէց արժանի աթոռոյ հօր իմոյ։ Բարեաց յիշատակաց արժանի։ Արժանի ողջունի։ Եւ ոչ թաղելոյ արժանի առնել։ Եղբարցն արժանի եղեալ։ Արժանի իմոյ ծերութեանս երեւեցայց։ Արժանի ես դու լինել մեզ բարեկամ։ Արժանի լիցի ինձ (դուստր քո), եւ ես քեզ եղէց արժանի փեսայութեան։ Արժանի իսկ են բաժանակից նմա լինելոյ։ Արժանի իսկ էին նոքա վրիպելոյ ի լուսոյ։ Փորձեաց զնոսա, եւ եգիտ իւր արժանիս։ Տայ զյաղթութիւն արժանեաց իւրոց.եւ այլն։

Աստուածութիւնն արժանեաց լսէ. (Փիլ. լին.։)

Զգիտութիւն ճշմարտութեան իւրոյ ցուցանէր սրբոց եւ արժանեացն ամենեցուն. սկ. յհ. ՟Ա 1։)

Մատուցանելով մահու արժանոյս (այսինքն արժանւոյս)։ Զոչ արժանիս լուսոյ. (Նար. ՟Ժ. ՟Կ՟Ը։)

Զարժանիսն զրկելով. (Խոսր.։ Մահու արժանեացս. Լմբ. սղ.։)

Եւ զիրաց ասի.

Քահանայապետութեան ինչ արժանի գործ ոչ գործէր։ Գեղեցիկ խորհուրդս զարժանի հասակին։ Երազ պատմել արժանի ժամանակին։ Ոչինչ արժանի մահու կամ կապանաց ունէր վնաս.եւ այլն։

Գործել զարժանին եւ զիրաւն։ Արժանի ընծայիւք, կամ պատարագօք։ Արժանի ամրութիւն։ Արժանի գործոցն հատուցումն։ Առանց սոցա անկար է լինել ինչ յարժանեաց. (Յճխ.։ Խոր։ Պիտ.։)

Իսկ սոցա պատրաստեցան տեղիք բնակութեան, եւ արժանի եղեալ շիրիմք հանգստեան. (Բուզ. ՟Գ 2։)

Զի արժանի գերութեան ընկալցի ծառայից Աստուծոյ ... պատուական երկիրն. (Իմ. ՟Ժ՟Բ 7.) իմա՛, գաղթականութիւն կամ օտարութիւն պատուաւոր։

իբր Յանկաւոր. սեպհական.

Տեառն մերոյ արժանի է լինել նաւահանգիստ ամենայն բարեաց. (Եփր. համաբ.։)

Յառաջ քան զթագաւորին ձեռնագիրն արկանելոյ՝ քարտէզ է, թերեւս տասն լումայի արժանի. եւ յորժամ թագաւորն ձեռն արկանցիէ եւ հաստատիցէ, բազում կշռոց ոսկւոյ արժանի եւ մեծագնի փոքրագինն լինի. (Սեբեր. ՟Գ։)

Քանւո՞յ արժանի քեզ երեւեսցի բանն այն յաւուր դատաստանին. (Բրս. ապաշխ.։)

ԱՐԺԱՆԻՔ. Արժանավորութիւն. յարգ, եւ Արգասիք. վաստակք. եւ Իրաւունք.

Թէեւ ես յաւէտ թափուր իցեմ յարժանեաց. (Նար. ՟Ձ՟Գ։)

Արտաքոյ արժանեաց իմոց պարապեցի քննել զգիրս. (Սարգ. յկ. յռջբ։ Ուստի)

ԸՍՏ ԱՐԺԱՆԵԱՑ. իբր Ըստ արդեանց վաստակոց, եւ Իրաւամբք. օրինօք. արժանապէս.

Ի գթոյ հարկիս նայել յամենեսեան, թէ եւ ոչ ունիցին արժանիս. Ոչ ըստ արժանեաց, այլ շնորհօք. (Խոսր.։)

Ըստ արժանեացն ընկալցին զհատուցումն։ Ըստ արժանեացն էհատուցումն առ բարեգործսն եւ արդարս. (Յճխ. էբ. ՟Ի։)

Արգարապէս կշռէ ըստ իւրաքանչիւր արժանեաց զշնորհն. (Լմբ. պտրգ.։)

Զնոյն արիւն արասցէ նոցա ի կորուստ ըստ իւրեանց արժանեաց. (Ագաթ.։)

Ըստ արժանեաց թագաւորաց։ Ոչ ըստ արժանեաց իւրոց եղեւ ընկալեալ. (Խոր. ՟Գ 23. 57։)

Ըստ վայելուչն արժանեաց եւ ոչ զարմանալ անգամ կարասցէ։ Ըստ արժանեացն եւ ոչ բնաւ ընդ ումեք համեմատեսցի. (Պիտ.։)

կամ նիս, նեօք. իբր մ. Արժանապէս, եւ արժանաւորապէս.

Եւ ոչ արժանի ըստ որոց մեղայն՝ պատժեաց զիս. (Յոբ. ՟Լ՟Գ 27։)

Ընկալջիք զնա ի Տէր արժանի Սրբոց։ Արժանի գնալ կոչմանն։ Արժանի աւետարանին գնայ ցէք։ Գնալ ձեզ արժանի տեարն. (Հռ. ՟Ժ՟Զ 2։ Եփես. ՟Դ 1։ Փիլիպ. ՟Ա 27։ Կող. ՟Ա 10։)

Որոց բարիս արարեալ յուղարկես արժանիս Աստուծոյ. (՟Գ. Յհ. 6։)

Թէ ըմպիցէք զնա արժանեօք, այրեսցէ զմեղս ձեր. (Ագաթ.։)

ՅԱՐԺԱՆԻ. եւ ԸՍՏ ԱՐԺԱՆՒՈՅՆ. մ. δικαίως juste, jure, merito Արժանապէս, արդարապէս, յիրաւի. օրինօք, իրաւամբք.

Որ այնչափ բարերարութեամբ չեղեւ պիտանի, յարժանի զանհնարին վրէժս տայցէ. սկ. մ. ՟Ա 12։)

Յարժանի եւ ըստ պտշաճի եմուտ արարած ջերմութեան յաշխարհ։ Նոյնպէս եւ ջուրցն բազմութիւնք եւ յորդութիւնք տուան յարժանի եւ յիրաւի. (Վեցօր. ՟Գ։)

Յարժանի կրեմ եղկելիս զանզովանալի զկիզումն. (Նար. ՟Ժ՟Թ։)

Բարւոք եւ յարժանի ցասեաւ ընդ նմամարգարէն. (Եփր. թագ.։)

Ամենայն ինչ ծածկեալ է ըստ արժանումն՝ այնոցիկ, որ տեսանել ոչ կարեն. (Փիլ. լին. ՟Դ 21։)

Այլ որպէս արժանի առնեն, զօրութեամբ զամենայն ունել զընդինքեամբն զանազանութիւնս. (Պորփ.։)

ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵԼ. καταξίομαι Արժանանալ. արժանաւորիլ. Տե՛ս (Ղկ. ՟Ի 25։ ՟Ի՟Ա 36։ Գծ. ՟Ե 41։ ՟Բ. Թես. ՟Ա 5։)


Արժեմ, եցի

vn.

to cost, to amount, to stand in;
to be worth;
հաւասար —, to be equivalent.

NBHL (7)

ἅξιος, ἁνθάξιος εἱμι valeo, pretium exaequo Ըստ արժանւոյն կամ արժողութեամբ լնուլ զտեղի գնոյն. հաւասարիլ ըստ կամ ըստ յարգի. աժել. պ. էրզիդէն

Զորս ոչ արժէ աշխարհս. (Եբր. ՟Ժ՟Ա 38։)

Ի վայր ջանան արկանել քան զի՞նչ (զոր ինչ) արժէ վաճառն. սկ. յհ. ՟Բ 14։)

Որ զամենայն արժէր, յաղագս ամենեցունցն մեռեալ։ Ոչ ուրեմն արժէր զամենեսին, եթէ էր մարդ սոսկ. (Պրպմ. լ.։)

Ոչ արժեն աստի չարչարանքս զհանդերձեալ փառսն. (Իգն.։)

Ամենայն որ ի վերայ երկրի եւ ներքոյ սորա է ոսկի, զառաքինութիւնն ոչ արժէ. (Պղատ. օրին. ՟Ե։)

Ճշմարտութեամբ՝ Աստուած (միայն) իմաստուն ... մարդկային իմաստութիւնս՝ սուղ ինչ եւ ո՛չ մի ինչ արժէ. (Պղատ. ոսկ։) cf. ԱՐԺԱՆ Է։


Արիւն, րեանց

s.

blood, kin;
— խաղողոյ, unpressed wine, must, wine;
արեամբ ներկել՝ շաղախել, to imbrue with blood, to spot with blood;
— հեղուլ, to shed blood, to kill, to wound;
— հանել, to bleed;
հոսումն արեան, hemorrhage;
կցորդ արեան, who sheds blood with another, consanguineous, of the same blood, related;
cf. Ապաժոյժ.

NBHL (26)

αἶμα sanguis, cruor Հիւթ կենդանական կարմրորակ՝ սփռեալ երակօք յամենայն մասունս մարմնոյ կենդանւոյն. արուն.

Շունչ ամենայն մարմնոյ արիւն իւր է։ Զմիս արեամբ շնչոյ մի՛ ուտիցէք։ Ձագք նորա թաթաւին արեամբք.եւ այլն։

Փոխարկին կերակուրք յարիւն, եւ արիւն ի մարմին, եւ յայլ մասունս մարմնոյն. (Նիւս. բն.։)

Ներկաւ յարեանց մերոց. (Լաստ. ՟Ի՟Ա։)

Արեան արտասուք. (Նար. ՟Ի՟Թ։)

ԱՐԻՒՆ, իբրեւ Սպանութիւն, կոտորած, պէսպէս ոճով ըստ յարակից բայից եւ բառից.

Մի՛ հեղցուք արիւն։ Որ հեղու զարիւն։ Մեղանչել յարիւն արդար։ Չգալ յարիւն արդար։ Չերթալ յարիւն։ Մի՛ անկցի արիւն իմ յերկիր։ Թաքուցանիցեմք զարիւն նորա։ Արիւն նորա խնդրի Յարիւն ընկերի մի յօժարիցիս։ Յարիւն համարեսցի մարդոյն այնմիկ։ Կցորդ արեան։ Պարտական արեան։ Այր արեանց։ Արեամբ չափ (այսինքն մինչեւ ցմահ).եւ այլն։

Որ զրկէն զնոսա, այր արեանց է. այսինքն արիւնահեղ եւ մահապարտ. (Սիր. ՟Լ՟Ա 25։)

Այրս մահու ի յարեանց գնդից. (Նար. ՟Կ՟Է։)

Արեան ճապաղիս հանէին. (Փարպ.։)

Զարեանցն պատրաստէ յարուցանել ուխս. (Պիտ.։)

Վասն եղբարց յարուցանել ուխս. (Պիտ.։)

Վասն եղբարից իւրեանց գրգռութեանն, զի արիւն մեծ անկեալ է ի վերայ. այսինքն արիւնհեղութիւն բազում է լեալ. (Բուզ. ՟Ե 37։)

Արիւն եւ հարազատութիւն արտաշիսի։ Արիւն վաղարշակայ են, այսինքն զարմ արշակայ մեծի։ Որպէս մտերմաց եւ արեանց կցորդաց. (Խոր. ՟Բ 26. 27. 35. 39։)

Հարազատութեան արեան զարմին եսաւայ։ ի յարենէ արքայից։ Ընտանի արեանն երջանկի. (Նար. խչ. եւ Նար. մծբ.։)

Որք ազգասէրք եւս ի յարենէցն (այսինքն յարեանց) էին։ Որք հարազատ առ ի յարենէցն ազգականութենէ էին մարդիկ. (Պիտ.։)

Յորժամ մաղձադեղս տայ, կամ արիւն հանէ. (Սահմ. ՟Ի՟Ա։)

Գործ բժշկի այս է, խարել, կարել, եւ արիւն թափել. (Մանդ. ՟Ի՟Զ։)

Ի գարունն արիւն հատանեն, եւ դեղ առնուն. սկիփոր.։)

Լուասցէ արեամբ խաղողոյ զհանդերձս իւր։ Զարիւն խաղողոյ ըմպէին գինի։ Զփիզսն ճաշակեցուցին յարիւն խաղողոյ. (Ծն. ՟Խ՟Թ 11։ Օր. ՟Լ՟Բ 14։ ՟Ա. Մակ. ՟Զ 34։)

Կանխագոյն է ծաղիկն հինգ ամսովք քան սկիզբն լինել արեանն որթոյ. (Եփր. համաբ.։)

Ժամանակ է այս նահատակելոյ . (.. ընդ արիւն գալոյ. Ոսկ. եբր. ՟Ե։ տե՛ս եւ ԱՊԱԺՈՅԺ։)

ՅԱՐԵԱՆ ԱՌՆԵԼ. որպէս Արեամբ շաղախել. արունոտել.

Զփուշսն ուստի՛ եւ ունիցի ոք, յարեան առնեն զձեռս ունելեացն. սկ. մ. ՟Բ 19։)

ԱՐԻՒՆ ՅԱՐՆԷ. որպէս Արենակից. ազգական.

Կարե՞ս զօտարն սիրել իբր զյարենէ. (Վրք. հց. ձ։)


Արծաթքաղցութիւն, ութեան

s.

cf. Արծաթսիրութիւն.

NBHL (1)

Որ կցորդն եղեւ օտարացն մեղաց վասն արծաթքաղցութեան. (Սարկ. քհ.։)


Բարեկամ, աց

s.

friend;
familiar, dear;
մտերիմ՝ անկեղծ՝ ճշմարիտ՝ անձնանուէր՝ սիրելի սուտ —, intimate, sincere, true, devoted, dear, false friend.

NBHL (11)

Քուսի արաքացի բարեկամ Դաւթի, կամ Քուսի առաջին բարեկամ արքայի. (տե՛ս ՟Բ. Թագ. ՟Ժ՟Ե. 37։ ՟Ժ՟Զ. 16. 17։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Է. 33։)

φίλος amicus Որ կամի զբարի ընկերին որպէս անձին, կամ ունի զբարի կամս առ այլ. ընտանի սիրելի. սիրական, սրտակից.

Խօսէր տէր ընդ Մովսիսի դէմ յանդիման, որպէս ոք՝ զի խօսիցի ընդ բարեկամի իւրում։ Ղազարոս բարեկամ մեր ննջեաց։ Դուք բարեկամք էք իմ։ Եղբայր քո, կամ բարեկամ հանգոյն անձին քո։ Լուեալ երից բարեկամացն զչարիսն ամենայն։ Բարեկամք իմ եւ մերձաւորք իմ։ Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ։ Եւ եղէն բարեկամք. քանզի յառաջ թշնամիք էին միմեանց. եւ այլն։

Բարեկամ Աստուծոյ Աբրահամ, բարեկամ Քրիստոսի Յովհաննէս. (Եփր. աւետար.։)

Թողեալ զօտարն եւ զթշնամին, սիրելոյն եւ բարեկամին բարկանաս. (Սարգ. յկ. ՟Դ։)

Բարեկամ կոչեմք զնմանն նմանւոյ ըստ առաքինութեանն. (Պղատ. օրին. ՟Ը։)

ԲԱՐԵԿԱՄ ԱՐՔԱՅԻ. որպէս Ներքին եւ առաջին խորհրդական եւ ընկեր թագաւորի. կոմս. ... յն. ἐταῖρος socius, sodalis, comes եւ ἁρχιεταῖρος, πρῶτος φίλος praecipuus կամ arachites amicus Ուստի նոյն է ասել՝

Զյոպոպ եւ զշիղջ գիշերոյ համարիմ բարեկամ գոլ զնոսա, եւ խնդալ ի խաւարի. (Մէկն. Ղեւտ.։)

Այս իսկ է, զոր ասեն, իբրու՝ բարեկամ անձին իւրում բնութեամբ ամենայն մարդ իսկ է. (Պղատ. օրին. ՟Է։)

ԲԱՐԵԿԱՄՔ. Որոյ կամքն է բարի եւ բարեսէր, փո՛յթ առ բարին, կամ Հայեցօղ զբարի.

Հայելով Յիսուս ի բարեկամսն, եւ ըստ բարի ցանկութեան նոցա տայ զպարգեւսն. (Մաշկ.։)


Բարեկամութիւն, ութեան

s.

friendship, familiarity, attachment;
սերտ —, intimacy;
անկեղծ —, cordiality.

NBHL (6)

φιλία amicitia Փոխադարձ սիրելութիւն երկուց կամ բազմաց. բարեկամն լինել. սերտ ընտանութիւն. եւ Դաշնաւորութիւն.

Պահել զհաւատ բարեկամութեան առ մեզ։ Նորոգել զբարեկամութիւն։ Որ ծածկէ զյանցանս, խնդրէ զբարեկամութիւն. իսկ որ ատեայ զծածկելն, քակէ զբարեկամս եւ զընտանիս։ Որով՝ որք վարեցանն, առ Աստուած առաքեցին զբարեկամութիւն։ Եւ ի բարեկամութեան նորա՝ վայելչութիւն բարեաց. եւ այլն։

Զայսպիսի շահ օգտի՝ որ ի բարեկամութենէն լինի, տեսանելով. (Խոր. ՟Ա. 27։)

Ընդելական բարեկամութեամբ ի զբօսանս որսոց, ի խաղս. (Փարպ.։)

Որոյ ի կամակորութենէ ախորժելի եղեւ՝ բանսարկուին գալ ի բարեկամութիւն. (Յհ. իմ.։)

Ամենայն ազգ մեղաց՝ վասն յոյժ անձին իւրոյ բարեկամութեանն լինիցին. զի կուրացեալ իցէ առ սիրեցեալն սիրողն. (Պղատ. օրին. ՟Է։)


Բարի, րւոյ, րեաց

adj. adv. s.

good, nice, kind, indulgent;
fit;
fine, handsome;
well, right;
good, benefit, favour, goods;
— է, it is good;
— առնել, to do well;
— or բարեաւ եկիք, be welcome ! համբաւ բարեաց, good reputation;
գիտել զ— կամ զչար, to ignore the difference between good and evil;
զինչ — գործեցից, what shall I do well ? հատուցեր ինձ —ս, you have done me good;
ընկալար անդէն զ—ս քո, you have received good in your life;
յորժամ — լինիցի քեզ, when will you be happy;
բարեօք, cf. Բարւոք;
բարով իմն, cf. Սիրելապէս, cf. Մարդասիրապէս;
cf. Բարեաւ.

NBHL (27)

Άγανὸς, νὴ, νὸυ. Bonus, na, num. Լաւ. ազնիւ. պատուական. գովելի. սիրելի. բաղձալի ըստ ինքեան (ոք, կամ իմն). աղէկ. էյի. ալա՛ մարուֆ. (սանս. վարա, ընտիր, ազնիւ). cf. ԲԱՐՈՒԹԻՒՆ։

Չիք ոք բարի, բայց մի աստուած։ Այր բարի եւ անձնեայ։ Մարդ բարի ի բարի գանձուց սրտի իւրոյ հանէ զբարիս։ Ազնիւ ծառայ բարի եւ հաւատարիմ։ Ծառ կամ պտուղ կամ երկիր կամ մասն բարի։ Պարգեւս բարիս։ Տուրք բարիք։ Լի գործովք բարեօք։ Զգործս բարեաց. կամ Զյիշատակ մեր բարեաց. (յն. բարի)։ Գիտել զբարի կամ զչար։ Բանս բարիս։ Չէ բարի բանդ։ Չէ ինձ բարի։ Ուղիղ եւ բարի ես դու յաչս իմ։ Ինձ մերձենալ առ աստուած բարի է։ Արա որ ինչ բարի թուի առաջի աչաց քոց։ Տէր որ ինչ բարի է առաջի իւր, ինքն արասցէ։ Ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց։ Զչարս եւ զբարիս։ Ժողովեցին զբարի բարին (այսինքն զլաւսն) յամանս, զխոտանն ի բաց ընկեցին. եւ այլն։

Բարիքն՝ որպէս թուի ինչ, բարիք են թուեցեալ յամենայն տեղ, եւ գարշելիքն՝ գարշելիք. (Պղատ. մինովս։)

Կամ որպէս յն. Καλὁς, λἡ, λὀυ. (լծ. գեղաւոր. աղւոր. կիւզէլ). Գեղեցիկ. հաճոյական. ընտիր. բաղձալի. եւ այլոց օգտակար.

Ետես աստուած զլոյսն, զի բարի է։ Որթ մի մատաղ եւ բարի։ Ռաքէլ բարի էր տեսլեամբ։ Դիպող ինչ, եւ բարի հասարակաց։ Նպաստ բարի եղեւ ինձ։ Գործ մի բարի գործեաց դա յիս։ Բազում գործս բարիս ցուցի ձեզ։ Վասն բարւոյ գործոյ ոչ առնեմք զքեզ բարկոծ. եւ այլն։

Տուր ինձ ընդ բարի գինս զտեղի կալոյս այսորիկ. (Եփր. մնաց։)

Բարի որում ամենեքեան ցանկան. սկիփ.)

Կամ Լաւ, բարւոք. որպէս յն. էւ. ἒυ. էյի, յէիւ, խայր.

Բարի լիցի ինձ կամ մեզ։ Բարի լինիցի քեզ եւ որդւոց քոզ յետ քո։ Բարի արարից կամ արասցուք քեզ։ Աբրամու բարիս առնէին վասն նորա։ Մի յապաղեր բարի առնել կարօտելոց։ Բարի արարէք, չար արարէք, եւ այլն։

Յոր ինչ ոք ձեռն արկանիցէ, բարի եւ կարեւոր գործւոյ պէտք են արուեստին. (Կիւրզ. ծն։)

Զի՞նչ բարի գործեցից։ Բարւոյ իմիք լիել։ Որ գործէ զբարի։ Մի հայհոյեսցի բարին ձեր։ Բարի արարէք ատելեաց ձերոց։ Ընդ ամենայնի ամենայն բարեաւ եղէ։ Տացէ բարիս այնոցիկ՝ որ խնդրեն զնա։ Բարիս գործել։ Ընկալար անդէն զբարիս քո։ Զբարեաց զհետ երթայք։ Հանդերձելոցն բարեաց։ Դու հատուցեր ինձ բարիս։ Արարեր ինձ բարիս։ Որոց բարիս արարեալ՝ յուղարկես արժանիս աստուածոյ։ Տէր հատուսցէ նմա բարիս. եւ այլն.

Քանզի բարի եգիտ, փոխարէնս հատուցանէ բարերարին. (Սեբեր. Բ։)

Որ արժանեացն լինին բարիքն, պարտք է. (Խոսր։)

Առլցեալ որ զինչ եւ է բարով (այսինքն բարւով, բարեօք). (Փարպ.)

Փովանակեսցուք զբարին մեր առ նոցա կարիսն. (Յճխ. ԺԱ։)

Եւ Ողջութիւն. բարեմասնութիւն. բարօրութիւն. յաջորղութիւն. խօշլուգ. քեմալի բարհաթ.

Ի բարւոջ մերում յիշեալ եղբայր սիրելի. (Խոր. Գ. 17.)

Որ պարգեւեցեր զօրս բարեաւ եւ խաղաղութեամբ անցուցանել. (Ժմ.)

ԲԱՐԵԱՒ, կամ ԲԱՐԵՕՔ. որպէս Ողջամբ. Տես ի վեր անդր (cf. Բարեաւ), եւ այլն։

ԲԱՐՈՎ. Իբր սիրով, մարդասիրութեամբ.

Ի սկզբանն բարով իմն ընկալեալ. (Յհ. կթ։)

Ամս ինն, որ եղեն յայնմ կղզւոջ այնպէս բարեօք. Բուզ. Դ. 6։

Հրամայեաց, զի նովին կապանօքն երթիցէ ի բանտն, մինչեւ եղեցի տեղի լսել նմա բարեօք. (Ճ.Ա.) Որ եւ գրոի Բարեւք. (Պղատ. ստէպ.)

Հասարակ եւ միաբանք՝ ընդ առակեցելումն, սիրելեացքն (իրք բարեկամաց), եւ եւս կարի առաւել՝ բարեացքն, որոց հոգ խնամոյ է հաճոյ լինել աստուածոյ. (Փիլ. Իմաստ.)

Բարի եկիր ճանապարհորդ խաղաղութեան... Բարւոք գտաք զձեզ՝ օթեվանք սրբոյ հոգւոյն. (Զենոբ.)

Բարի եկիք աստուածասէր աղախնայք քրիստոսի։ (Հ. Կիլիկ։)

ԲԱՐԻ. շ. որպէս ռմկ. բարէ. պարէ. այսինքն Գոնեա՛. գէթ. (Լմբ. պտրգ.)


Բարիոք, աց

adj. adv.

good;
well, softly, leisurely;
ծածկել — է, it is better to hide it;
— է, it is well;
որպէս եւ —թուի քեզ, as you like it, if you please.

NBHL (8)

ԲԱՐԻՈՔ cf. ԲԱՐՒՈՔ. մ. καλῶς bene որպէս թէ՝ Բարեօք, կամ Բարւովք. զի գրի եւ Բարեւք։ Լաւ. լաւ եւս. գեղեցիկ. քաջիկ. աղէկ.

Ծակել բարիո՛ք է։ Որպէս եւ բարիո՛ք թուի քեզ. (Տոբ. ՟Ժ՟Բ. 11։ Յուդթ. ՟Գ. 3։)

Այլ բարիո՛ք բաժանեսցեն։ Եւ բարիոք կարգաւորեալ. (Շ. յիսուս որդի. եւ Շ. վիպ.։)

Ապականէ զբարիոք արարածս նորա. (Եզնիկ.։)

Ոսկի երկրին այնորիկ բարի՛ է. ապա ուրեմն գո՛յ այլ ոսկի ո՛չ բարիոք. (Փիլ. այլաբ.։)

Քան զո՛չ բարիոք ծաղր՝ արտօսր գովելի՛. (Ածաբ. աղք.։)

Որ բարիոք վարուք կեցեալ։ Եւ բարիոք կարգըս տնկեալ. (Յիսուս որդի.։)

Զանուանս բարիոքս. (Եփր. համաբ.։)


Բարկացող

cf. Բարկասիրտ.

NBHL (2)

Բարկացեալն. եւ որ ստէպ բարկանայ. բարկասիրտ. ὁργίλος, θυμώδης iracundus.

Որակք ըստ սոսա ասին եւ բարկացօղք ... Ոչ եւս ասի բարկացօղ. (Արիստ. որակ.։)


Բարկութիւն, ութեան

s.

anger, wrath, ire, indignation, passion;
harshness;
disgrace;
զիջանել, ցածնուլ, դառնալ ի բարկութենէ, to be appeased, to allay one's anger;
թափել զ—, to give vent to one's anger;
— or հրացան —, thunder-bolt;
սրտմտիլ բարկութեամբ, to rage, to get into a passion;
սրտմտութեան, սրտմտութիւն բարկութեան, furry, ire, wrath.

NBHL (14)

ὁργή (յորմէ թ. էօրքէ ) θυμός, χόλος ira, indignatio Բարկանալն. կիրք սրտի վասն ընկալեալ անիրաւութեանն հանդերձ բաղձանօք վրէժխնդրութեան. ցասումն, զայրոյթ, սրտմտութիւն.

Բարկութիւն՝ ոխք տրտմութեան եւ յարձակումն բաւական առ ի զրկելոցն փոխատրութիւնս իբրեւ ի զկծեցելոյ անձին ի վրէժառնուլ. (Բրս. բրկ.։)

Անցցէ սրտմտութիւն բարկութեան եղբօր քո ի քէն։ Դարձաւ ի բարկութենէ։ Խօսեսցի ընդ նոսա բարկութեամբ իւրով։ Մի՛ բարկութեամբ քով խրատեր զիս։ Բան խիստ յարուցանէ զբարկութիւն։ Տուրք գաղտնիք դարձուցանեն զբարկութիւն։ Բարկութիւն մարդոյ զարդարութիւն Աստուծոյ ոչ գործէ։ Գանձես անձին քում բարկութիւն յաւուր բարկութեան.եւ այլն։

Բարկութիւն՝ բնական ինչ է. եւ սակայն յընթակայէ եւ ի կատարմանէ սահմանեմք զնա՝ ասելով, եթէ Բարկութիւն է առանդն զսրտիւն արեանն՝ առ ի տենչումն փոխարէն տրտմեցուցանելոյ. (Սահմ.։)

Է՛ բարկութիւն, որ պարսաւելի ... եւ է՛ բարկութիւն՝ որ ի վրէժխնդրութիւն յանցաւորաց է. որպէս Աստուծոյն անբարկանալի բնութեանն. (Սարգ. յկ. ՟Դ։)

Ախտ բարկութեան հեզութեամբ առողջանայ. (Խոսր.։)

Բարկութիւն է շարժումն խռովութեան՝ բանիւ վերաբերեալ, իսկ դառնութիւն՝ դժնէութիւն ի ներքուստ աղմկեալ ի չարէն. սկ. եփես.։)

ԲԱՐԿՈՒԹԻՒՆ. Դնի երբեմն փոխանակ գործոց բարկութեան, պատժոց, կորստեան, սպառնալեաց.

Բարկութիւն Աստուծոյ մնայ ի վերայ նորա. (Յհ. ՟Գ. 36։)

Սրտմտեցաւ վասն բարկութեան ուստերաց եւ դստերաց իւրոց. (Օրին. ՟Լ՟Բ. 19։)

Ի բարկութենէ եւեթ ապրեսցուք. (Փարպ.։)

Որ կերաւնոսն կոչէր. այսինքն է բարկութիւն։ Պտղոմէի բարկութեանն (այսինքն կայծակն կոչեցելոյ) գտանի կալեալ զտարի եւ զհինգ ամիս. (Եւս. քր. ՟Ա։)

Զմտա՛ւ Աստուած, ո՞րչափ բարկութեան, քանի՞ փայլատականց (արժանի) գործս գործեմք։ Ո՞րչափ բարկութեան չիցեն արժանի այնպիսի իրք։ Անժուժկալութիւն ... էած եւ ի սոդոմ զհրացան բարկութիւնն. սկ. մտթ.։)

ԲԱՐԿՈՒԹԻՒՆ. Բարկ գոլն, սաստկութիւն, դժնդակութիւն.


Բարձրագոյն

adj. adv.

higher, sublime;
supreme, grand;
—, —ս, highly, sublimely, boldly.

NBHL (14)

ὐψηλότερος, ὐψηλότατος altior, excelsus Առաւել բարձր (ըստ ամենայն նշ). վերագոյն. գերապանծ. գերազանց. Մին բարձրագոյն էր քան զմիւսն. (Դան. ՟Ը. 3։)

Քան զերկինս բարձրագոյն. (Շար.։)

Որ կատարեալն են սիրով նորա՝ բարձրագոյն են նոքա ի պատճառանաց օրինաց. (Եփր. ել.։)

Բարձրագոյն գոս հրաշից. (Անյաղթ բարձր.։)

Բարձրագոյն ազդեցութիւն, վարդապետութիւն, առաւելութիւն, բնութիւն, եւ այլն։ Զբարձրագոյնսն որոտաց. (Ագաթ.։)

Ի բարձրագոյն խնդրոյս. (Մագ.։)

Բարձրագոյն իմաստ, շնորհ, բարիք, բերք, եւ այլն. (Նար. ստէպ։)

Եւ այսպէս բարձրագունին ծանուցաւ խոնարհութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Եւ թէ ե՛ւս ի բարձրագունացն. (Մխ. դտ.։)

Բարձրագունօքն եւ հանդերձելովքն պատկառեցոյց. սկ. մ. ՟Ա. 16։)

Եւ ոչ թէ առ բարձրագոյն ոք. այսինքն աւագագոյն. (Ագաթ.։)

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ. մ. Ի բարձի վայրի. կամ Համարձակ ի ձայն բարձր. կամ Խորագոյնս.

Բարձրագոյնս նստեալ քո ի հոգւոջ քում դատարանի. (Մաշկ.։)

Որք բարձրագոյն պատմէին իսրայէլական տոհմին։ Բարձրագոյն գոչէին. (Ագաթ.։)


Բարոյական, ի, աց

adj. s.

moral, belonging to morals;
moralist;
moral;
— իմաստասիրութիւն, ethics;
— գիտութիւն, morality, ethics;
— իմաստ, morality;
առնել — խորհրդածութիւնս, to moralize, to make moral reflections.

NBHL (13)

ԲԱՐՈՅԱԿԱՆ (գրի եւ ԲԱՐՈՒԱԿԱՆ) իբրեւ գ. Բարոյականն. ἡθική ethica, morale, praecepta morum ի մաստասիրութիւն, կամ գիրք որ ճառէ զբարուց եւ զվարուց մարդկան, ըստ որում կամաւոր գործ բարի կամ չար.

Ի ձեռն տեսականին յարդարի, եւ ի ձեռն բանի պաճուճէ զբարուականն, եւ հնազանդեցուցանէ զախտս (կամ զկիրս)։ Արիստոտելականքն յերիս բաժանեն զգործնականն. ի քաղաքականն, ի տնտեսականն, ի բարոյականն. եւ յիրաւի։ Արիստոտէլ գրեաց զբարոյականն, յորում վասն բարուց ճառէ. (Սահմ. ՟Ի. եւ ՟Ի՟Ա։)

Օգուտ արար մարդկային կենացս՝ ի ձեռն բարոյականին՝ առ ի բարուցն ուղղութիւն։ Տեսութիւն ունի իմաստասիրութիւն ի ձեռն երից մասանցն իւրոց, բանականին, բարոյականին եւ բնականին. (Փիլ. բագն. եւ Փիլ. այլաբ.։)

ԲԱՐՈՅԱԿԱՆ. իբր ա. ἡθικός, -κή moralis Որ ինչ հայի ի մարդկային բարս կամ ի վարս.

Մակացական առաքինութիւնք ասացան վասն բարոյականաց առաքինութեանց. (Սահմ. ՟Ժ։)

Ելանէ յանցաւն եւ յանաշխատ ճանապարհ բարոյական ուղղութեանն. (Լմբ. սղ.։)

Իսկ բարոյական օրինակաւ, հարիւրամեան՝ զկատարեալ առաքինութիւն յայտնէ. (Գէ. ես.։)

Իսկ բարոյական բանն (իմաստ գրոց) այսպիսի է. (Փիլ. այլաբ.։)

ԲԱՐՈՅԱԿԱՆ. իբր Բարոյախօսական. φυσιολογικός ուստի Բարոյականն՝ որպէս Բարոյախօսութիւն. φυσιολογία

Բարոյականն է շարադրութիւն օրինակեալ առ ի վարս առաքինութեան կամ չարութեան. եւ առագրի սողնոցն, գազանաց, թռչնոց եւ լողակաց։ Եւ ասի բարոյականն (կամ բարուականն՝) խօսք բարուց զգայուն կենդանեաց. (Տօնակ.։)

ԲԱՐՈՅԱԿԱՆ. որպէս Բարեբարոյական, բարեբարոյութիւն. բարեսէր, եւ բարք բարիք.

Ըստ բարոյականն կամեցողի արքային Սմբատայ։ Զի նախնական իւրեանց բնականօքն շարժմամբ բարոյականին առ ի յօգտակար վայելսն ճեպիցին. (Յհ. կթ.։)

Բարոյականին նախուստն հօր (Աստուծոյ) համագաղափար գոլ գտանին. (Մագ. ՟Թ։)


Բարւոք, ոց

adj. adv.

good;
well;
եթէ — թուի առաջի or յաչս, if you please or like;
— ծերութիւն, a prosperous old age;
— վարդապետութիւն, good or sound doctrine;
— այր, a good man;
— խոտել, to despise or to scorn well;
— է մեզ աստ լինել, it is a good thing for us to remain here;
— է or — է բանդ, վադապետ, you say well, master;
ոչ է — մարդոյգ միայն լինել, it is not well for man to be alone;
տուժել զայր արդար չէ —, it is not a good thing to do ill to the just.

NBHL (16)

որ եւ ստէպ գրի Բարւոք, եւս եւ Բարեւք, (նոյնպէս երկավանկ, կամ եռավանկ իբր բարիօ՛ք, այսինքն բարեօք, կամ բարեովք) ἁγαθός, καλός, -ή, -όν bonus, -a, -um Բարի, լաւ. աղէկ.

Սնեալ ի բարւոք ծերութեան։ Մեռաւ ի բարւոք ծերութեան։ Եւ նա էր կարմիր, եւ աչօք գեղեցիկ, եւ բարւոք տեսանելով տեառն։ Զձեր բարւոք գնացս ի Քրիստոս։ Զբարւոք մտացն հանդէս։ Հայհոյեն, զբարւոք անունն։ Սնանիցի՛ս բարւոք վարդապետութեամբն.եւ այլն։

Զբարւոքն եւ զիրաւացին։ Ընդ բարւոք ուղին։ Բարւոք հաւաքման. (Նար. ստէպ։)

Զգործս բարւոքս Նոյի։ Եւ զբարւոքս որ են ի նմա՝ եւ զնոսո՞ ջնջիցես։ Խօսել ընդ նոսա զբանս բարւոքս. (Եփր. ծն.։ Եփր. ել.։ Եփր. թագ.։)

Բարեօք մշակի՝ նորագոյն տնկոցն վայել է յառաջագոյն փոյթ ունել, եւ ապա յետ այսորիկ՝ այլոցն. (Պղատ. եւթիփռոն.։)

Անսովո՛ր է հոլով սորա.

Առանց առաքինութեան ամենայն խոտան է ... եւ այլ ինչ նոյնպիսիք՝ անշահք են առանց բարոյից բարւոքոց. սկ.։)

Բարւոք մարգարէացաւ ի վերայ ձեր ձեր Եսայի։ Բարւոք ետ նոցա զպատասխանին։ Բարւոք ասացեր, թէ չի՛ք իմ այր։ Ո՞չ բարւոք ասեմք մեք, եթէ սամարացի ես։ Բարւոք գոհանաս։ Բարւոք ընթանայիք.եւ այլն։

Գեղեցկանալ պարտ է բարւոք (կամ բարեւք, իբր բարեօք) ծառայելով մանաւանդ՝ քան եթէ բարւոք իշխելովն՝ նախ իսկ օրինացն. (Պղատ. օրին. ՟Զ։)

Մերթ՝ իբր Կարի. իսպառ. ամենայնիւ.

Բարւոք խստէք զպատուիրանն Աստուծոյ. (Մրկ. ՟Է. 9։)

Գիտաց եւ տէր մեր, եթէ բարիոք զարհուրեցան, քաջալերեաց զնոսա. (Եփր. համաբ.) որ եւ ռմկ. աղէկ մը. էփ էյի։

Բարւո՛ք է վարդապետ։ Բարւո՛ք է մեզ աստ լինել։ Բարւո՛ք են օրէնք։ Կէսքն ասէին, բարւո՛ք է։ Բարւոք է բանդ, ե՛կ երթիցո՛ւք։ Բարիոք է մարդոյ, թէ այնպէս իցէ.եւ այլն։

Կամ բացասաբար. οὑ καλόν non est bonum աղէկ չէ.

Ո՛չ է բարւոք զհաց մանկանց։ Ոչ է բարւոք՝ լուրն, զոր ես լսեմ։ Ոչ են բարւոք պարծանքդ ձեր։ Տուժել զայր արդար՝ չէ՛ բարւոք։ Ակն առնուլ ամբարշտի՝ չէ՛ բարւոք։ Կշիռ նենգութեան ո՛չ է բարւոք առաջի նորա։ Ակն առնուլ ի դատաստանի չէ՛ բարւոք։ Մեղր շատ ուտել՝ չէ՛ բարւոք։ Տգիտութիւն անձին իւրում ոչ է բարւոք։ Որ ակն ածէ զերեսս անօրինաց յանդիմանել, չէ՛ բարւոք.եւ այլն։

Եթէ բարւոք թուի առաջի քո՝ գալ ընդ իս ի բաբելոն, ե՛կ։ Թէ բարւոք թուի յաչս ձեր, տո՛ւք զվարձս իմ։ Եթէ բարիո՛ք թուի քեզ թա՛գաւոր։ Յաչս նախարարացն ոչ թուիս դու բարւոք։ Բարւո՛ք թուիս դու յաչս իմ.եւ այլն։


Բարք, րուց

s. pl.

manners, custom, disposition, inclination, conduct, manner of acting;
բոյս բարուց, nature, character, natural, disposition, inclination;
— քաղցունք, good manners, morals;
անբիծ, անարատ —, pure morals;
խրոխտ —, proud character;
խանգարել՝ եղծանել զբարս, to corrupt the morals;
ամոքել զբարս, to soften the morals;
յիւրոց բարուցն, ի կամաց բարուցն, կամաւոր բարուք, բարուք, յօժարութեան, willingly, spontaneously.

NBHL (25)

Զբարս անասնոց. (Իմ. ՟Է. 20։)

որ եւ ԲԱՐՈՅՔ. (լծ. վարք. եւ բերումն. եւ բար, այսինքն պէս) Բնաւորութիւն. բնութիւն. կամ խառնուած եւ յատկութիւն բնութեան. որ եւ ասի Բոյս բարուց. վարումն եւ սովորութիւն ընդաբոյս. ... որպէս յն. ἧθος, τὰ ἥθη mores, indoles, ingenium

Ապականեն զբարս քաղցունս բանք չարք. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 33։)

Իսկ առ ի բարս բացատրութիւնն է այսպիսի. (Փիլ. այլաբ. (այսինքն ի պէտս վարուց, կամ բարոյական։))

Զբարս ուղղիցէք. սկ. մրգր. ՟Բ։)

Եւ որպէս φύσις natura, nativitas, ortus Ձայնդ յն. ֆի՛սիս այսինքն բնութիւն. լծորդ է ընդ հյ. բոյս. եւ թ. ֆիդան եւ պիթիմ.

Մովսէս ի սորին բուսոյ բարուց ծննդենէ էր. սկ. յհ. ՟Ա. 11։)

Կամ որպէս τρόπος modus, institutum, mos Եղանակ. կերպ. օրինակ. որպիսութիւն. տեսակ. հանգամանք.

Բարք անարծաթասէրք լինիցին։ Օրհնեալ բարք քո։ Բայց ի բարուց խժդժագոյն եւս էր. (Եբր. ՟Ժ՟Գ. 5։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 33։ ՟Բ. Մակ. ՟Է. 22։)

Խստութիւն բարուց։ Ամպարշտացն եւ անարժանիցն ոչ մի են բարք, այլ բազումք եւ ազգի ազգիք, ի ձեռն բարոյականին առ ի բարուցն ուղղութիւն. (Փիլ. բագն.։)

Տէրն զներքինին յերիս բարս բաժանէ. սկ. յհ. 45։)

Եւ որպէս ἁγωγή vitae ratio, ἧθος mos consuetudo Բերումն. ընթացք. կարգ. սովորութիւն. օրէն.

Որոց ընդ բարս, եւ ընդ գնացս նախանձէին. (՟Բ. Մակ. ՟Դ. 26։)

Առանձին բարք են միշտ գրոց՝ զխրատս կամ զպատիժս բաժակ անուանել. (Սեբեր. ՟Թ։)

Առանձին բարք են հեբրայեցւոց՝ կրկին զբանն ասել, երթալով երթայցես, եւ կելով կեցցես, եւ մահու մեռանիցիս. փոխանակ ասելոյ՝ թէ երթիցես, եւ կեցցես, եւ մեռանիցիս. (Կիւրղ. ծն.։)

Ունիցիք բարս քաղցունս. (՟Ա. Պետ. ՟Գ. 16։)

Եւ γνώμη sententias, mens, propositum Ճանաչումն. կարծիք. միտք. վարդապետութիւն. սկզբունք.

Ամենայն որդւովք լցեալք աստուածասիրակ բարուք։ Կամաւոր բարուք զաչս ոգւոց ի բաց ընկենուլ։ Կամաւոր բարուք գործիցէ զլաւն. (Փիլ. բագն. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Զայս բարոյս եւ մանի եմոյծ. (Աթ. ՟Դ։)

Յիւրոց բարուց անտի բանսարկու եղեւ։ Ի կամաց բարուցն մեղանչեմք. (Կոչ. ՟Բ. եւ ՟Դ։)

Զբարուցդ զդիւրագթելութիւն. սկ. ՟Ա. 32.)

Որ ի զաւակէ եգիպտացի է, բայց բարուք յօժարութեան եբրայեցի. (Փիլ. իմաստն.։)

Յայս ամենայն առմունս վերածելի են եւ այլ բազմապատիկ ձեւք բանից նախնեաց մերոց հայկաբանից. զոր օրինակ ի Յաճախապատումն ասի.

Շնչաւորաց անասնոց ետ բարս եւ ուշ առ ի պէտս. որոց ուշն զբարս շարժէ առ ի ներգործութիւն, եւ բարուց նոցա վարդապետ զմիտս մարդկան։ Յանձնիշխան կամաց այլեւ այլ բարք ծնանին, եւ ի բարուցն գործք։ Անուանքն զընտրութիւնն տայցեն՝ զգրոյն ի միմեանց որոշումն, եւ գիրն զբարս (այսինքն զհանգամանս) անուանն կարդասցէ. եւ այլն։ (Եւ ի Նար.)

Անբարի բարուց։ Բարուց անբարեաց։ Զհասարակաց բարուց.եւ այլն։


Բացագոյն

adj. adv.

distant, far off;
diluted;
pale;
—, —ս, far, at a great distance, very far;
— կանաչ, sea-green.

NBHL (5)

Գտեալ յագարակս եւ ի բացագոյն տեղիս. (Լաստ. ՟Ի՟Բ։)

Բացագոյն (կամ բացագոյնս) ի միմեանց տանիցիք հօտս ի հօտից։ Եւ Պետրոս զհետ նորա երթայր բացագոյն. (Ծն. ՟Լ՟Բ. 16։ Մտթ. ՟Ի՟Զ. 58։)

Զատ որոշեաց ի նախարարաց զքահանայսն, եւ հեռացոյց ի նոցանէ բացագոյն. (Եղիշ. ՟Ը։)

Եւ ի սմանէ զհարաւով բացագոյն՝ հովիտ իմն դաշտաձեւ։ Ճամբարն երուանգայ էր բացագյն ի քաղաքէ նորին. (Խոր. ՟Ա. 15։ ՟Բ. 43։)

Զատուցանեն զաղխս բանակին իւրեանց բացագոյն ի նոցանէ բազում վտաւանօք։ Բանակէր բացագոյն ի նոցունց իբրեւ վտաւանօք ինչ սակաւ. (Ղեւոնդ.։)


Բաւական, ի, աց

adj. s. adv.

sufficient, fit, capable, competent, qualified;
worthy, capacity, ability;
—ն or Աստուած —, God, omnipotent, Almighty;
— լինել, to suffice, to be capable;
— լինել անձին, to content one's self;
— առնել, to enable, to capacitate;
to content, to satisfy;
"sufficiently, enough;
ըստ —ի, passably, tolerably, so-so;
— է, it is enough, it suffices, cf. Շատ է;
չէ —, it is not enough or sufficient."

NBHL (44)

ἁρκετός (լծ. ընդ հրիք). sufficiens, ἰκανός satis (որ եւ Շատ). Այնչափ՝ որչափ պիտոյ իցէ. որ ինչ հասանէ ի խնդրելին չափ. չափաւոր. հերիք. շատ. առատ. լի. երկար.

Գողանային բաւական իւրեանց։ Առիւծ որսացաւ բաւական կորեանցն իւրոց։ Գտանիցի նմա (ինչք) բաւական փրկանացն իւրոց։ Կարի յաճախէ բերել ժողովուրդդ քան զբաւական տարազու պիտոյից գործոյդ։ Քահանայքն ոչ սրբեցան բաւականք.եւ այլն։

Գերազանցութեան եւ պակասութեան միջակ է բաւականն. (Փիլ. ել. ՟Ա. 6։)

Ընչիւք բաւականօք առ այսպիսի պէտս նոցա. (Ճ. ՟Ա.։)

Բաւական ժամանակս. (Խոր. ՟Ա. 19։)

Վասն բաւական ժամուս. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Կեանք մշակի բաւականի քաղցրասցի. (Սիր. ՟Խ. 18։)

Ի նմին բաւական լիցուք. այսինքն այնու շատասցուք. (Կանոն.։)

ԲԱՒԱԿԱՆ. Ձեռնհաս. հասու. ատակ. կարօղ.

Միթէ ձեռն տեառն չիցէ՞ բաւական։ Եթէ ի փոքուն չէք բաւական, վանս այլոցն զի՞ հոգայցէք։ Եւ առ այս ո՞ բաւական իցէ։ Ո՛չ եթէ անձամբ բաւական եմք խորհիլ ինչ։ Որ եւ բաւականս արար զմեզ պաշտօնեայս։ Որք բաւական իցեն եւ զայլս ուսուցանել։ Մինչեւ բաւական լինել (յն. կարել) ընդ հովանեաւ նորա թռչնոց երկնից բնակել։ Բաւական լինել ոչխարին, կամ ոչխարու, կամ գառամբ. եւ այլն։

Զմտա՛ւ ած, ո՛րչափ բաւական են քուք այրւոյ՝ յորժամ զհարստէ քուքայցէ. (Սեբեր. ՟Թ։)

Բաւական էք տալ պատասխանի։ Եւ ոչ բաւական է ոք բովանդակել. (Փարպ.։)

Որպէս թէ չիցէ բաւական (այսինքն անկար իցէ) զօրավարութեան. (Եւս. քր. ՟Ա։)

Մերթ անձին բաւական լեալ, եւ մերթ այլով կարօտ. սկ. մ. ՟Ա. 6։)

Ուրախ լինի ծարաւի, յորժամ ըմպէ. այլ զի ոչ լինի բաւական սպառել զաղբիւրն, ոչ տրտմի. (Եփր. համաբ.։)

Տէր չեմ բաւական, եթէ ընդ յարկաւ իմով մտցես։ Աղաչեմ զքեզ տէր, չեմ բաւական։ Չեմ բաւական ամենայն արդարութեան եւ ճշմարտութեանն՝ զոր արարեր ընդ ծառայի քում։ Մեծ է օր տէրն, եւ ո՞վ իցէ նմա բաւական.եւ այլն։

Որ զբանն Աստուած բաւական եղեր ընդունել յորովայնի միշտ կոյս. (Շար.։)

Ընդ դժնեայ եւ բաւական ճարտասանացն զինքն ձգտեցուսցէ. (Պիտ.։)

Նաեւ արդ իսկ ոչ էք բաւական հաստատուն կերակրոյն. (Եփր. ՟ա. կոր.։)

ԲԱՒԱԿԱՆՆ. ἰκανός եբր. շատաի կամ սատտայի Աստուած ամենաբաւական, կատարեալ. ամենազօր. լիացուցիչ. շատացուցիչ ամենայնի.

Ես եմ Աստուած քո բաւական։ Դառնացոյց զիս բաւականն յոյժ։ Բաւականն չարչարեաց զիս։ Ժառանգութիւն բաւականին ի բարձանց։ Միթէ զդատաստան ոք բաւականին թիւրիցէ՞.եւ այլն։

Կալայց զիս անմեկնելի ի բաւականին յուսոյ. (Պիտ.։)

Ինքն յինքենէ բաւական առ ամենեսեան։ Հոգի սուրբ Աստուած բաւական. (Յճխ. ՟Զ։ Ագաթ.։)

τὸ ἁρκοῦν sufficientia, ut sufficiat Բաւելն, բաւականութիւն. կարողութիւն. չափ. հասողութիւն.

Իւրաքանչիւր ըստ բաւականի իւրում համարեսցի յոչխարն. (Ել. ՟Ժ՟Բ. 4։)

Մինչեւ ի լիութիւն բաւականի։ Կերակուր եւ կենդանութիւն բաւականի ընդ տիեզերս ամենայն երկրպագուաց քոց։ Յերեւելիս ական տեսանելեաց բաւականի. (Ագաթ.։)

Պարգեւեն ի յիւրեանց բերոցն ըստ առաւելապէս բաւականի. (Փարպ.։)

Հատուցանէր նմա ըստ ձեռին բաւականի զմնասս հարկին. (Յհ. կթ.։)

Եւ καθήκον conveniens, pertinens Պէտք. պիտոյք. պատշաճք. սակ.

Ժողովեցէ՛ք իւրաքանչիւր ըստ բաւականի իւրում։ Քաղէին իւրաքանչիւր ըստ բաւականի իւրում. (Ել. ՟Ժ՟Զ. 16. 18. 21։)

Զչափ պիտոյից բաւականին ունել, եւ յաւելորդացն մասնաւորել զկարօտեալսն. (Իգն.։)

դիմազ. ԲԱՒԱԿԱՆ Է. դիմազ. ἅρκεται, ἰκανόν ἑστι sufficit, satis est Հերիք է. շատ է. բաւէ. տե՛ս (Թուոց. ՟Ժ՟Ա. 22։ ՟Գ. Թագ. ՟Ը. 27։ Եզեկ. ՟Լ՟Դ. 18։ Ի. ՟Ժ՟Դ. 22։ Մտթ. ՟Ի՟Դ. 9։ Ղկ. ՟Ի՟Բ. 38։ Յհ. ՟Զ. 7։)

Շատ իսկ է ինձ, եւ բաւական. (Փարպ.։)

Այսչափս բաւական իցէ ի փրկութիւն անձին իմոյ. (Մանդ.։)

Որ բաւական էր ի մխիթարութիւն նորա. (Բրսղ. մրկ.։)

Կաթիլ մի միայն քո կուսութեան՝ ինձ փրկութեան է բաւական. (Ներս. մոկ.։)

ԲԱՒԱԿԱՆ. մ. որ եւ ԲԱՒԱԿԱՆԱԲԱՐ. ἰκανῶς, ἁποχρώντως satis, sufficienter, contente, satis abunde Ըստ բաւականին. բաւականապէս. հերիք. շատ իկս. լիով եւ Ըստ կարի.

Արդ այս բաւական ասացաւ։ Այսչափ՝ բաւական ասացեալ է. (Փիլ. ՟ժ. բան.։)

Թուի ինձ, թէ բաւական իսկ ասացաւ. (Եւս. քր. ՟Ա։)

Բաւական ցուցանի քեզ յայնցանէ, որք նախ քան զմեզն պատմեցին։ Բաւական քեզ ուսուցանեն. (Յհ. կթ.։)

Թէ եւ այսոքիկ արանց իցէ քաջաբերութիւն, ե՛ւ պաճարս բուծանէ բաւականաբար. (Բրս. գորդ.։)

Եթէ բաւականաբար բացատրեալ էր. ապա եթէ՝ ոչ բաւականաբար. (Արիստ. առինչ.։)

Պատրաստէ զմարմնականն բաւականաբար. (Լմբ. սղ.։)

Եւ ոչ մի ոք առ սա բաւականաբար ըստ առաւելութեան եւ կամ նուազ զօրութեան կալաւ հաւասարութիւն։ Որով եւ յամենայնի առնուլ զխնդրելին՝ բաւականաբար զօրանայր. (Պիտ.։)


Բերան, ոց

s.

mouth;
entrance, opening;
narrow entrance of a harbour;
orifice;
defile;
anus;
— ի —, face to face;
ի —, ի —ոյ, by heart, by rote, cf. Անգիր;
ի — գիտել, ուսանել, առնուլ, ունել, to learn by heart;
սրոյ, edge;
— գետոյ, mouth;
արկանել, կոտորել ի — սրոյ, հարկանել —ով սուսերի, to kill with the sword, to put to the sword;
ի — սովուն, at the beginning of the famine;
ըստ —, each, so much a head, apiece;
աղաղակէր ամենայն —, every one or body cried out, all the people cried out;
— ժողովոյն, orator of the assembly or council;
նա եղիցի քեզ —, he will speak for you;
գրել ինչ ի —ոյ ուրուք, to write under dictation;
ի —ս լինել, հարկանել, տապալիլ, — ի վայր անկանիլ, to fall upon one's face;
գոյժ ի — առնուլ, to bring bad news;
երդս ի — առնուլ, to sing, to warble;
ի —ոյ ուրուք, on account of or in the name of some one;
ի մի՝ ընդ մի —, ի միոջէ —ոյ, with one voice, unanimous, cf. Միաձայն, cf. Միաբերան;
— ի վայր, ի վերայ —ոյ, lying upon one's face;
ընը — ածել, to repeat incessantly;
բանս ի — դնել, to suggest, to hint;
—ք ճրադաց, cf. Բազմակալ.

NBHL (43)

στόμα os (oris) (որպէս թէ բերօղ ի ներքս եւ ի դուրս). Երեւելի մասն դիմաց կենչանւոյն հանդերձ շրթամբք, ընդունիչ կերակրոյ եւ ըմպելւոյ, եւ օդոյ, եւ արձակօղ զձայն. իսկ ի բանականս՝ է եւ գործի խօսելոյ որպէս թարգման մտաց. վր. պիրի. թ. աղըզ. եբր. ֆէ, ֆի

Աղաւնին ունէր տերեւ ձիթենւոյ շիղ ի բերանի (կամ ի բերան) իւրում։ Եբաց Աստուծ զբերան իշոյն։ Կերակուրք ի բերանս իւրեանց էին։ Սիրեցին զնա բերանօք իւրեանց։ Ո՞վ ետ բերան մարդոյ։ Ես բացից զբերան քո։ Տացես զպատգամս իմ ի բերան նորա։ Որ ինչ մտանէ ընդ բարան ... Որ ինչ ելանէ ի բերանոյ։ Բերան ունին, եւ ոչ խօսին։ Բացեալ զբերան իւր՝ ուսուցանէր զնոսա։ Ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ.եւ այլն։

Ի հոգեւորսն միշտ զբերան բանալով՝ սրբի բերանն. (Խոսր.։)

Ոճով ասի.

Նա եդ ի բերան աղախոյ քո զամենայն բանս զայսոսիկ. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 19։)

Սկսան բանս ի բերան դնել մոգպետին. (Եղիշ. ՟Ը։)

Սաղմոսքն՝ զորս յամենայն ժամ ընդ բերան ածեն։ ԲԱնք Սաղմոսին ձայնիւք միշտ ընդ բերանսն գայցեն. սկ. ես.։)

Իսկ ռմկ. ՄԻ ԲԵՐԱՆ. իբր Մի անգամ.

Բացեալ երկրի զբերան իւր՝ կլանիցէ զդոսա։ Թաւալեցուցէ՛ք վէմս մեծամեծս ի բերան այրին։ Ի քարածերպս եւ ի բերանս սորոց։ Տապալէին զվէմն ի բերանոյ ջրհորոյն ... եւ կափուցանէին զվէմն ի վերայ բերանոյ ջրհորոյն։ Ի բերան քրձի։ Ի բերան ամանոյ.եւ այլն։

Բերանք ճրագաց. տե՛ս ԲԱԶՄԱԿԱԼ։

ԲԵՐԱՆ ՍՐՈՅ. Սայր սուսերի, սուր կողմն կամ սլաք երկաթոյ. στόμα acies թրի բերան.

Կոտորեսջի՛ք ի բերան սրոյ. (որ այլուր դնի սրով, կամ ի սայր սուսերի, կամ ի սուր սուսերի). (Օրին. ՟Ժ՟Գ. 15։)

Արկին ի բերան սրոյ։ Հարին զնա բերանով սուսերի։ Հարին զնա բերանով սրոյ. (Յես. ՟Զ. 21։ ՟Ժ. 37. 39։)

Բերանոյ սրոյ դիպեալք. (Խոր. ՟Ա. 10։)

Ի բերան արկանել սրոյ. (Պիտ.։)

Սուր աստուածամուխ, քառասայրեան գոլով բերանաւ. (Նար. խչ.։)

Շրջանակեալ զբոցեղէն սուրն արար Աստուածն եւ տէրն, զի յորժամ զոք յանկնքիցն տեսցէ, ի բերան պատահէ (այնպիսումն). (Բրս. մկրտ.։)

ԲԵՐԱՆ. որպէս ռմկ. առջի բերանը. այսինքն Սկիզբն. ի սկզբան.

Յերկիրն եգիպտացւոց իջուցեալ զնոսա առ հաց ի բերան սովուն. (Ագաթ.։)

ԲԵՐԱՆ. որպէս Անձն, դէմք, ինքն. խելամտութեամբ՝ մասն փոխանակ բոլորի եդեալ.

Տայր Յովսէփ ռոճիկս՝ ցորեան ըստ բերան. (այսինքն ըստ թուոյ կերողաց. մարդ գլուխ. ատամ պաշընա. ) (Ծն. ՟Խ՟Է. 12։)

Կոչեսցուք զաղջիկն, եւ հարցցուք ի բերանոյ նորա. յն. զբերան նորա. այսինքն զնա՝ առ ի գիտել զմիտս եւ զկամս նորա. (Ծն. ՟Ի՟Դ. 57։)

Բերան տեառն խօսեցաւ զայս. (ինքնին տէր)։ Ամենայն բերան խոստովան լիցի. (այսինքն ամենայն մարդ). եւ այլն։

Նա եղիցի քեզ բերան. (այսինքն առաջնորդ բանի, կամ խօսող ի դիմաց քոց). (Ել. ՟Դ. 16։)

Գրեաց բարուք ի բերանոյ Երեմիայի ... Գրեցեր ի բերանոյ իմոյ։ Ուստի՞ գրեցեր, յո՞յր բերանոյ. եւ ասէ ցնոսա բարուք, ի բերանոյ Երեմիայի. (Երեմ. ՟Լ՟Զ. 4. 18։)

Առաջնորդին՝ բերան ամենայն ժողովրդեանն լեալ. (Խոսր.։)

ԲԵՐԱՆ. որպէս Բան ելեալ ի բերանոյ ուրուք. հրաման, պատգամ, վկայութիւն, եւ այլն.

Բերանոյ քում հնազանդ լիցի ամենայն ժողովուրդ իմ։ Արասցեն ըստ բերանոյ Ահարոնի եւ որդւոց նորա։ Ետուն զարծաթն ըստ բերանոյ փարաւոնի։ Ի բերանոյ քումմէ դատեցայց զքեզ։ Ի բերանոյ երկուց եւ երից վկայից.եւ այլն։

Ի ԲԵՐԱՆ. կամ Ի ԲԵՐԱՆՈՅ որպէս Բերանով, բերանացի, սերտ ի բերան ունելով. բերնուց.

Զամենայն հելլենական գիրս ի բերան ընթեռնոյր։ Ամենայն բարբարոսաց լեզուաց զխօսս ի բերան ուսաւ. (Հ=Յ. մարտ. ՟Ի՟Է.։)

Զգիրս բազումս ի բերանոյ կարդայր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Աւանդեն զուսումն միմեանց ի բերանոյ. (այսինքն բերնէ բերան) (Եզնիկ.։)

Ի ՄԻ ԲԵՐԱՆ. որ եւ ասի՝ ԸՆԴ ՄԻ ԲԵՐԱՆ, կամ ԻԲՐԵՒ Ի ՄԻՈՋԷ ԲԵՐԱՆՈՅ, որպէս Միաձայն.

Աղուէսն մի բերան գոչեաց. սկիփոր.։)

Քեւ հերձուածողացն գուպարք ի բերանս եղեալ կարկեցան. (Բրս. ի ստեփ.։)

ԲԵՐԱՆ Ի ԲԵՐԱՆ. στόμα κατὰ στόμα, στόμα πρός στόμα os ad os, oretenus Դէմ յանդիման խօսակցութեամբ, երեսօք, ոչ միջնորդաւ, ո՛չ գրով. բերնէ բերան։

Բերան ի բերան խօսեցայց ընդ նմա. (Թուոց. ՟Ժ՟Բ. 8։ Ել. ՟Լ՟Դ. 3։ ՟Գ. Յհ. 14։ ՟Բ. Յհ. 12։)

Ձեռն ի ձեռն, եւ բերան ի բերան, եւ յանդիմանախօս ընդ Աստուծոյ՝ Մովսէս ճանաչիւր. (Ագաթ.։)

Մերթ յն. ոճով, որպէս Ծայրէ ի ծայր. նմին իրի, (՟Դ. Թագ. ՟Ժ. 2.) ուր ասի ի մեզ, ծայր ի ծայր.

ի լս. օրինակի միոյ գրի.

Բերան ի բերան. ըստ յունական բառիցն։

ԲԵՐԱՆ Ի ՎԱՅՐ. Ի վայր դնելով կամ ունելով զբերանն. ի վերայ բերանոյ. բերնի վրայ, բերընքս ի վար, երեսն ի վար.

Ի խստութենէ ցաւին անկեալ կայր բերան ի վայր. (Վրք. հց.։)


Բերեմ, րի

va.

to carry, to bring, to bear;
to produce;
to conduct, to lead back, to drag along;
to provoke;
to refer;
to render;
to suffer, to support;
— զնմանութիւն, to imitate;
to resemble, to be like;
յինքեանս — զկեղծիս, to feign, to dissimulate, to pretend;
— ընդ միոյ երեսուն, to give thirty for one;
— զվճիռ, to give sentence;
— զլռութիւն, to be silent, to hold ones tongue;
ոչ բերէ ատել կարդ բանիս, the order of mine discourse does not permit me to say;
— ատելութիւն ընդ ումեք, to hate, to dislike some one;
նախանձ — ընդ ումեք, to envy some one;
սրամտութիւն ընդ ումեք, to be angry with some one;
to be offended;
ի գործ —, to make use of;
խորհուրդ — ընդ ումեք, to consult, to take counsel with some one;
ոգի —, to strengthen one's self, to become strong;
ոչ — զփառս ուրուք, to envy the glory of some one;
ի համար, ի հաշիւ, to count, to enumerate, cf. Համարեմ, cf. Հաշուեմ;
տալ —, to cause to be conveyed, to despatch;
ի միտս, ի յուշ —, to remember;
օտարացուցիչս իմն բերես ի լսելիս մեր, you tell us strange things.

NBHL (46)

φέρω, ἅγω, ἥνεγκα կամ ἥγαγον fero, tuli;
porto եւ այլն. Ածել անտի այսր. մատուցանել. մերձեցուցանել. բառնալ եւ կրել ի հեռուստ մօտ առ մեզ.

Բերէ՛ք առիս այսր։ Բերէ՛ք այսր զայն։ Բե՛ր ինձ որս։ Բե՛ր մատո՛ ինձ։ Բերէ՛ք ինձ գահեկան մի։ Բերէ՛ք տաճարապետիդ։ Եբեր ինչ ոք դմա։ Բերէին նուէրս տեառն։ Եբեր զայն առ լիա մայր իւր։ Բերին առ նա զամենայն հիւանդս։ Բերին առ յեսու։ Բերին առաջի նորա։ Եբեր զնա յԵրուսաղէմ։ Եբեր պապարագս ի տուն տեառն։ Նաւն բերէր ոսկի ի սովփերայ։ Ուտել զցորեանն, զոր բերին յերկրէն եգիպտացւոց։ Բերէին մահճօք զայր մի։ Եդին ի վերայ նորա զխաչն՝ բերել զկնի Յիսուսի։ Ոչ բերաք ինչ յաշխարհս, եւ ոչ տանել ինչ կարասցուք.եւ այլն։

որպէս Ունել. կրել. բառնալ. ստանձնել. յինքեան ցուցանել, երեւեցուցանել. յայտ առնել. հանդիսացուցանել.

Սրտմտութիւն դառնութեան չարաչար գազանապէս վարեալ բերէր. (՟Բ. Մակ. ՟Դ. 25։)

Սէր օգտի ընկերացն բերելով։ Զտեսիլս կերպարանացն բերիցեն։ Զբարս յինքեան բերէ. (Ագաթ.։)

Ի վերայ մեր եւ ի մեզ բերելով զգլուխն։ Զբեռինսն չարագոյնս եւ բազմապատիկս քան զնոյնս ընդ մզ բերեմք. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. պաւլ.։)

Բերելով զանբերելի ցաւսն՝ համբերից ասէր. (Արշ.։)

Որք ի մարմին զանմարմնականացն բերելով արութիւն հաւատոյ։ Զանուանակրութիւնն յինքեան բերեալ, եւ զհանդէս մարտին. (Շար.։)

Զվերին զօրացն բերէր յանձին զքաղաքավարութիւն։ Բերէ յինքեան զօրինակ լիութեան երկրին եգիպտացւոց։ Զօրինակ բերէ զթանձրամած սգոյն. (Փարպ.։)

Զջրոյ դոյն՝ զրահազգեստացն բերէր տեսութիւն. (Խոր. ՟Գ. 37։)

Յինքեանս բերցեն զկեղծիս։ Զբարուցն յինքեան բերելով մտերմութիւն. (Պիտ.։)

Որ զայսպիսի զօրութիւն յինքեան բերէ. (Շ. բարձր.)

Իսկ դու զամենայն բերելով՝ զարիւն եւ զհուր եւ զլոյս։ Բերէ գագաթն (Գողգոթայ) զբարձրութիւն սորա (խաչին). (Անյաղթ բարձր.։)

Զբերօղն ի կշիռ ձեռին զերկիր եւ զերկին՝ տարար յարգանդի։ Բերողաց բազկաց։ Բերօղ համայնից, եւ դու ինքն ի բնաւս. (Նար.։)

Ոչ ընդ ումեք բերելով սրտմտութիւն. (Պիտ։)

Ոչ միայն ծերն՝ երկրորդ անգամ մանկական բարս բերիցէ թերեւս, այլ եւ արբեալն. (Պղատ. օրին. ՟Ա։)

որպէս Բերս ընծայել. պտղաբերել. բուսուցանել. արտադրել. տալ. պատճառել. առթել օգուտ ինչ կամ վնաս. առնել. կր. Լինել.

Բերէր ընդ միոյ երեսուն. (Մրկ. ՟Դ. 8։)

Մնասցի, զի բերցէ խաղող, եւ եբեր փուշ. ս. ՟Ե. 2։)

Ի հրապարակս համարձակութիւն բերէ. (Առակ. ՟Ա. 20։)

Օտարացուցիչս իմն բերես ի լսելիս մեր. (Գծ. ՟Ժ՟Է. 20։)

Զայս (բարիս) եբեր մերոյ աշխարհիս։ Խաղաղութեան եւ շինութեան բերօղ. (Խոր. ՟Ա. 23։)

Եւ ոչ օգուտ բերէ։ Բերեն ախտաւորութիւնս։ Ո՛չ պարսաւանս բերէ, այլ գովութիւն. (Պիտ.։)

Ո՞րքան օգտից եւ շնորհաց առ ի յԱստուծոյ նոցա բերօղք են. (Խոսր.։)

Ոչ բերես վճիռ կորստեան, այլ կտակ ազատութեան. (Նար. ՟Ձ՟Բ։)

Որ ինչ առ մեզ բերին առ ի քէն հոսմունք քաղցրութեան. (Նար.։)

որպէս Համբերել. հանդուրժել. տանել. տոկալ. քաշել, դիմանալ.

Բերել զմահս դժնդակս, կամ զաղէտս, կամ համբերութեամբ զխրատ. կամ զահաւոր տեսիլ. (Շար.։ Խոր. ՟Գ. 68։ Ղեւոնդ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 37։ Նար. ՟Դ. ՟Հ՟Թ։)

Ոչ կարէին բերել ի լսելիս զբարբառն ահաւոր։ Զքր. (կթ.։)

Ոչ հանդուրժելով բերել զփառացն որքանութիւնն։ Լմբ. (սղ.։)

Ոչ բերէ ասել կարգ բանիս. այսինքն չտանի, կամ չթողու. (Խոր. ՟Ա. 6։)

որպէս Վարել. ձգել. ստիպել.

Կարգ բանիս բերէ ինձ՝ խառնել ընդ ձայն աւետեացս բողոք գուժիս. (Նար. ՟Լ՟Ը։)

Զիս բերէ դեգերիլ ի ներբողումն։ Ի հարկէ սովոյն բերեալք. (Յհ. կթ.։)

այլեւայլ ոճով ըստ յարակից բառից.

Զճշմարիտ կերպարանս բերեալ ի սրբոյ կուսէն. այսինքն զգեցեալ (ըստյն. ոճոյ). (Ագաթ.։)

Սակաւ մի բերեալ ոգի (այսինքն առեալ՝) բացաք զաչս. (Փարպ.։)

Ոչ դանդաչեալ մտօք խօսիցիմք, այլ՝ իմացուածովք զբանն բերիցեմք. այսինքն արտաբերիցեմք. (Խոսր.։)

Խորհուրդ ընդ իս բերելով. այսինքն խորհրդակցելով. (Խոր. ՟Բ. 23։)

Զթաղելոց նոցա զհաշիւ եւ ի միտս անգամ ո՞ բերէր. այսինքն յիշէր. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Զարգասիսն ի համար ոչ բերէին. (՟Գ. Մակ. ՟Գ. 4։)

Զմերոյս ո՞վ բերէ զհամար։ Զայրեցելոցն ո՞վ բերիցէ զհամար. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Զհրամայեալն ի գործ բերել։ Մինչեւ ի վախճան զհրամայեալսն ի գործ բերել. (Ագաթ.։ Կորիւն.։)

Ի ՅՈՒՇ ԲԵՐԵԼ. Ի դէմս բերել. Ի մէջ բերել. Ի ներքս բերել. Ի դուրս բերել. Արտաքս բերել. Ի վեր բերել. Ի վերայ բերել. Յառաջ բերել. եւ այլն. Տե՛ս ի յարակից բառս անդ։

ԲԵ՛Ր. իբր շ. Տե՛ս ի վեր անդր (=ԲԵՐ 4)։

ԲԵՐ Ի ՄԷՋՔ. Ի մէջ բերօղք. բամբասօղք. բանսարկուք.


Բերիմ, բերայ

vp.

to go;
to carry or to bear ones self;
to be inclined, to lean;
to behave one's self, to act;
զի՞նչ օգուտ յայնմանէ բերցի, what advantage will result from it ? — ի վերայ ջրոց, to walk on the waters;
ընդ երկիր —, to travel, to voyage;
to be busy with mundane things;
առ երկրաւ —, to travel round the world;
to shed on the earth;
անխտիր ընդ մեզս —, to be given up to sin;
այսր անդր — or բերեալ լինել, to go here and there;
to be taken hither and thither;
շուրջ — զօրինօք Աստուծոյ, to observe the laws of God;
— ի կործանումն, ի վայր, to fall into ruin, to fall down;
ի նախանձ or նախանձու —, to envy, to covet;
ի բարկութիւն orբարկութեամբ —, to get angry;
ընդ քիրտն —, to sweat, to perspire;
եւ այլ որ ընդ սոքօք բերին, եւ որ զկնի բերին ասացեալքն, and so on for the rest, as follows.

NBHL (18)

ԲԵՐԻՄ կամ ԲԵՐԵԱԼ ԼԻՆԻՄ. որպէս Վարիլ. դիմել. խաղալ. յածիլ. դեգերիլ. շարժիլ. ձգիլ. յօժարիլ. ուղղիլ. ածիլ. մատչիլ.

Հոգի Աստուծոյ բերիւր ի վերայ ջրոյն. (Փիլ. լին.։)

Արեգակն բերի հրամանաւն Աստուծոյ յընթացս. (Լմբ. սղ.։)

Այսր անդր բերեալ լինէր երիվարաւն։ Ծովագնաց ընդ երկիր բերեալ լինէր. (Խոր. ՟Գ. 55։ եւ ՟Բ. 12։)

Օրինակաւ ջրոյ առ երկրաւ բերելով. (Արիստ. աշխ.։)

Ընդ երկիր բերի գործք մեր։ Չիք անդորր ի ընդ երկիր բերիլ։ Անխտիր ընդ մեղսն բերիլ։ Շուրջ բերցի զօրինօք եւ զվկայութեամբ Աստուծոյ։ Հարկ է ընդ քիրան բերիլ, եւ աշխատիլ. (Լմբ. սղ.։)

Սիրոյն կապանօք բերիմ։ Ընդ ամբառնալն եւ այսրէն (ի վայր կոյս) բերիմ։ Առ բնութիւն բարի բերկրանօք բերին. (Նար.։)

Բերիլ ի խորհուրդս իմաստութեան, կամ ի կամս նորա. կամ ի հրապոյրս ցոփութեան. ի նախանձ, կամ նախանձու. ի բարկութիւն, կամ բարկութեամբ. (Յհ. կթ. եւ այլն։)

Ազտեղեալ մտօք բերին առ զօրութիւն աստուածական նշանիս։ Աստուածայինքն ոչ ըստ մարդկայնոցս բերին յակամայ շարժումն եւ ըստ պատահման. (Շ. բարձր. եւ Մտթ.։)

Ուր հողմք եւ ալիք մեղացն ոչ բերին. (Խոսր.։)

Դարձեալ՝ Վարիլ, որպէս քաղաքավարիլ. կառավարիլ.

Հեզութեամբ եւ խոնարհութեամբ բերիլ առ ամենեսեան. (Շ. ընդհանր.։)

Այնպիսի անիրաւութեամբ բերիլ ի դատաստանի. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Համեմատեալ զկառավարն ընդ բերեալքս. (Լմբ. իմ.։)

Մի՛ (այսինքն ո՛չ) երբէք ինքեամբ աշխարհ բերեալ լինի. (Մաշկ.։)

Եւ Վարիլ, որպէս ի կիր առեալ լինել. իմացեալ լինել. նշանակիլ. վերածիլ. աւանդիլ.

Հեզութեան անուն մի է, բայց ի վերայ բազմաց բերի։ Ըստ տասն նշանակելոց (ստորոգութեանց) էն բերի։ Եւ այլ՝ որ ընդ սոքօք բերին. (Շ. մտթ.։ Սհմ. ՟Ա։ Լմբ. ատ.։)

Եւ որ զկնի բերին ասացեալքն։ Ի նախնեացն եւ այսր բերեալ. (Նար.։)


Բլթակ, աց

s.

lobe of the ear;
սրտի, auricles of the heart;
— լերդի, lobe of the lungs.

NBHL (4)

(Իբրու նուազականն Բլիթ բառին). λοβός lubus (լծ. թ. լօփ ). ima pars auris, auricula Ստորին կողմն կամ ծայրն ականջաց՝ փափուկ եւ գնտիկ, յոր եւ լինի կախել զգինդս. անկճին վարի ծայրը, լոբիկ միսը.

Եւ առցես յարենէ նորա, եւ դիցես ի վերայ բլթակի աջոյ ունկանն Ահարոնի, եւ ի վերայ բլթակի աջոյ ունկան որդւոց նորա ... եւ ի վերայ աջուց բլթակաց ականջաց որդւոց նորա. (Ել. ՟Ի՟Թ. 20։ Նոյնպէս եւ Ղեւտ. ՟Ը. 23. 24։ ՟Ժ՟Դ. 14. 28։)

Բլթակ մի ունկան (կենդանեաց). (Ամովս. ՟Գ. 12։)

Լեարդն ծայրիւք բլթակացն իւրոց պատեալ ունի զորովայնն. (Նիւս. բն. ՟Ի՟Ե։)


Բնական, ի, աց

adj.

natural;
—, — իմաստասէր, այր, philosopher;
physician;
—ն, physics;
—ք արուաց, genitals;
—ք, — լոյս, օրէնք, light of nature, natural law.

NBHL (17)

Փոխանակեցին զպետս բնականս ի պէտս անբնականս։ Թողեալ զբնական պէտս. (Հռ. ՟Ա. 26. 27։)

Ի վերայ բնականացն, ի վերայ արուեստականացն։ Բնական ասի չարամերձութիւն հոգւոյ եւ մարմնոյ։ Բնական մահ է անջատումն հոգւոյ ի մարմնոյ. (Սահմ. ՟Դ. ՟Ը։)

Կիրքս՝ բնակա՛ն մարմնոյ եւ ոգւոյ կարիք։ Ես զբնականացն ասեմ, դու զանբնականսն ի ներքս մղես։ Բնականք ասին՝ ըստ բնութեան (այսինքն ի բնէ) ի եզ տրամադրեալք. (Յհ. իմ. երեւ.։)

Բնական գութ, կամ իմաստութիւն, կամ տկարութիւն. (Եղիշ.։ Կորիւն.։ Փարպ.։)

Զօրէնսն յաւելուած բնականացն արարեալ։ Իմանալ զԱստուած ի նիւթականացս բնականօք։ Ծովու եւ կղզեաց օրհնել եւ ցնծայ ասեն՝ բնականաւ, եւ ոչ բնականաւ. (Արշ.։)

Եւ որպէս Բո՛ւն, իւրական, սեպհական. բնիկ. եւ Հարազատ. ընտանի.

Բնական բարոյից ընտանի սովորութիւնք. (Նար. խչ.։)

Երթեալք հանգչէին ի բնական ոստանին հայոց. (Փարպ.։)

Որով եւ բնականդ իսկ էք նորա (Աստուծոյ) ընտանութեամբ, ըստ քրիստոնեական հաւատոցն։ Բնական սփոփանօք լցուսցէ զձեզ. (Յհ. կթ.։)

Չորեքշաբաթն եւ ուրբաթն՝ բնական պահք են քրիստոնէից. Տօնակ.։

ԲՆԱԿԱՆ. որպէս Բնախօս. եւ Բնաբանական.

Ըստ բնականին եմպեդոկլեայ, Արիստ. (աշխ.։)

Բնական իմաստասէրն. (Սահմ. ՟Ե. ՟Ժ՟Բ։)

Լուայ եւ ի բնական արանց։ Ըստ քաջ բժշկացն եւ բնականաց։ Ի բնականց (այսինքն ի բնականաց) ոմանք ասացին։ Իմաստասիրութիւն ի ձեռն երից մասանցն իւրոց, բանականին, բարոյականին եւ բնականին. (Փիլ.։)

Որք ի բնականէն յաստուածաբանականն ամբառնան. (Մագ. ՟Ծ՟Է։)

ԲՆԱԿԱՆՔ. գ. Բնութիւն որոշիչ սերի. ամօթոյք.

Զարուացն բնականսն կրճատէ ի պաշտօն իգակեր դիւին. (Լմբ. իմ.։)


Բնակեմ, եցի

vn.

to inhabit, to dwell, to lodge, to reside, to make abode, to sojourn, to settle, to occupy;
—ի միասին, to cohabit.

NBHL (12)

ԲՆԱԿԵՄ ԲՆԱԿԻՄ. οἱκέω, κατοικέω, ἑνοικέω habito, inhabito, σκηνόω, κατασκηνόω commoveor tamquam in tabernaculo, καταλύω diversor եւ այլն. որ եւ ԲՆԱԿԱՆԱԼ. Բնակ լինել, նստել իբրեւ ի բուն տեղւոջ եւ ի բնիկ տան. բունել. որջանալ. տաղաւորիլ. դադարել. զետեղիլ. օթեւանիլ. հանգչիլ. կալ մնալ ուրեք.

Բնակեաց յայրի անդ։ Յորոց միջի ես բնակեմ։ Բնակեցէ՛ք ի քաղաքս ձեր։ Բնակեցան, կամ բնակեցին անդ։ Բնակեցաւ առ կաղնւոջն մամբրէի.եւ այլն։

Բնակել ի ծակս վիմաց։ Զխաչինս՝ որ բնակեալ են առանձինն յանտառի։ Ընդ հովանեաւ նորա թռչնոց երկնից բնակել։ Թռչունք երկնից բնակեալդ ես յերկինս։ Բնակել Քրիստոսի հաւատովք ի սիրտս ձեր։ Ես եկից եւ բնակեցայց ի միջի քում։ ԲԱնն մարմին եղեւ, եւ բնակեաց ի մեզ։ Հոգին՝ որ բնակեաց ի մեզ։ Ի ձեռն հոգւոյն սրբոյ ի մեզ բնակելոյ։ Բանն Քրիստոսի բնակեսցէ ի ձեզ առատապէս. եւ այլն։

Ի նմա հաճեցաւ ամենայն լրումն աստուածութեանն բնակել։ Ի նմա բնակէ ամենայն լրումն աստուածութեանն մարմնապէս (այսինքն միանալով աստուածութեան ընդ մարդկութեան յանձին բանին). եւ այլն։

Ես յո՞ հայեցայց եւ բնակեցից, բայց ի հեզս եւ ի խոնարհս. (Եփր. ղեւտ.։)

Որ հաճեցաւ ի սմա բնակել, ի սմանէ ոչ մեկնեցաւ, այլ բնակեաց, բնակէ, եւ բնակեսցէ. (Անյաղթ բարձր.։)

Զնորին կողմամբք բնակեցաւ։ Զյորդան գետով բնակեալ էին ամովրհացիքն. (Խոր. ՟Բ. 50։ Եւս. քր. ՟Ա.)

Սուրբ հոգին առ խաղաղարարսն բնակէ. (Լմբ. ատ.։)

բնակէ կամ բնակի, եսցէ կամ ցի, կել. դիմազ. կր. κατοίκηται habitatur եւ այլն. Ըստ յն. ոճոյ, Բնակութիւն կամ բնակելի լինել. շէն լինել. բնակիչս ունել.

Ոչ բնակեսցէ (Բաբելոն) յաւիտեանս ժամանակաց։ Բնակեսցի քաղաքդ այդ յաւիտեան։ Բնակեսցին քաղաքք, եւ աւերակք շինեսցին։ Զքաղաք մի ... բնակեցեալ զօրօք. ս. ՟Ժ՟Գ. 20։ Երեմ. ՟Ժ՟Է. 25։ Եզեկ. ՟Լ՟Զ. 10։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 13։)

Կորնթոս եւ սիկիոն ի դովրիացւոցն բնակեցան. (Եւս. քր. ՟Ա։)

Անապատանալ քաղաքացն Իսրայէլի, եւ դարձեալ բնակիլ. (Նար. ՟Ժ՟Բ։)


Բնութիւն, ութեան

s.

nature;
essence, substance;
being, entity;
the elements;
disposition, constitution, temper;
humour, inclination, genius;
birth, naturalism;
person, hypostasis;
quality, manner;
sex;
ստուեր է եւ ոչ — ինչ, it is a shadow and not a substance;
հատուցանել զհարկ բնութեան, to pay the tribute of nature;
դղորդին արարածոց —ք, all nature is in commotion or confounded;
են սոքա բնութեամբ Գերմանացի, these are by origin Germans;
մի թէ յիւրմէ բնութենէ եգ զբանն, did he say it out of his own head ?
բնութեամբ, naturally, really, truly, physically, personally, hypostatically.

NBHL (43)

Բնութիւն արարին նմա զմեղսն. (Սարգ. յկ. ՟Գ։)

φύσις (լծ. հյ. բոյս). natura (իբրու ծնունդ). Նախկին բունն եւ արմատն էակի, կամ բուն իսկն էակի. էութիւն. գոյացութիւն. իսկութիւն. զինչ էն.

Անուն եւ սահման զբնութիւն ենթակայ իրի յայտնեն։ Զբնութիւն էիցն գիտէ։ Մասունքն զնոյն բնութիւն բոլորին ունին։ Անմարմին բնութիւնն գայ ի գիտութիւն։ Զի ցուցցէ կցորդակից զԱստուծոյ բնութիւնն, եւ զիմաստասիրին. (Սահմ.։)

Զի նոքիմբք աստուածեղէն բնութեանն լինիցիմք հաղորդակիցք. (՟Բ. Պետ. ՟Ա. 4։)

Եւ ո՞չ բնութիւնն իսկ ուսուցանէ զձեզ. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 14։)

Ի մերում միջի թէպէտեւ կոչեսցին տեարք, պիտականունութեամբ կոչին. իսկ Աստուծոյ բնութեամբ է տէրն անուն. սկ. ես.։)

Եւ այլք եւս յարարածոցն ըստ իւրաքանչիւր բնութեանցն շարժելով. (Եզնիկ.։)

Երեք անձինք, եւ մի բնութիւն, մի աստուածութիւն։ Էական բնութիւն բանին (աստուածութիւնն) խառնեալ անշփոթ ի մեր բնութիւն (ի մարդկութիւն). (Շար.։)

Մկրտեցէ՛ք զնոսա յանուն հօր եւ որդւոյ եւ հոգւոյ, եւ ոչ ասաց եթէ յանուն հօր եւ յանուն որդւոյ եւ յանուն հոգւոյ. զի յայտ արասցէ եթէ մի բնութիւն են նոքա. (Եփր. համաբ.։)

Նոյն է Աստուած եւ մարդ ասել, եւ երկու բնութիւն. (Լմբ. ատ.։)

Երկուց բնութեանց Քրիստոսի, աստուածայնոյն եւ մարդկայնոյն. (Յհ. իմ. երեւ.։)

Ըստ միաւորութեան բնութեանցն յորովայնէ ունէր զմեծութիւնն. (Կիւրղ. ղկ.։)

Կերպարան ծառայի՝ մարդոյ բնութիւն խոստովանեսցի. (Աթ. ՟Ա. ՟Դ։)

Ոչ փոխարկումն եւ ոչ ի բաց բարձումն արար աստուածային եւ մարդկային բնութեանցն, այլ միացոյց զբնութիւնսն. (Խոսր. պտրգ.։)

Ամենայն բնութիւն գազանաց ... հնազանդեալ է եւ հնազանդի մարդկեղէն բնութեան. այսինքն գազանք՝ մարդոյ. (Յկ. ՟Գ. 7։)

Զոր ոչ բնութիւնք արարածոց զԱստուած տանիւր. (Շար.։)

Խաւարն ստուեր է տարերց, եւ ոչ բնութիւն ինչ. (Յճխ.։)

στοιχεῖον elementum Տարր. տարերք. սկզբունք զգալի էակաց.

Գիտել զհաստատութիւն աշխարհի, եւ զազդեցութիւն բնութեանց։ Բնութիւնք կիզեալ լուծցին ... եւ բնութիւնք հրդեհեալ հալիցին. (Իմ. ՟Է. 17։ ՟Բ. Պետ. ՟Գ. 10։)

φύσις որպէս լտ. indoles, ingenium եւ ἕθος mos Բնաւորութիւն. յատկութիւն եւ հանգամանք բնութեան. բարք. բոյս բարուց. յօժարութիւն. սովորութիւն, որ կոչի եւ երկրորդ բնութիւն.

Բնութիւն հոգւոյ ցնծութիւն, ուրախութիւն, սէր, եւ զուարճութիւն. (Լմբ. սղ.։)

Միացեալ բնութեամբ ի յերկուց. այսինքն անձնաւորապէս, կամ իսկապէս։

Կերակրէ զիւրաքանչիւր անդամս ըստ իւրաքանչիւր բնութեան եւ ձեւոյ. (Մագ. ՟Ծ՟Է։)

Եւ Որոշումն սերի. յատկոթիւն արուի եւ իգի. ամօթոյք.

Ունել բնութիւնս արուականս եւ իգականս. (Եւս. քր. ՟Ա։)

γνώμη sententia, σκοπός intentio Որոշումն մտաց. հանճար. միտք. իմաստ կամ զօրութիւն բանի. գիտաւորութիւն. նշանակ. խելք.

Զի՞նչ ասաց այրն (ի ծնէ կոյրն). միթէ յիւրմէ բնութենէ՞ եդ զբանն, ո՞չ զհասարակաց դատաստանս քննեաց. սկ. յհ. ՟Բ. 17։)

Եւ զի՞նչ իմանամք զբնութիւն ապացուցիս. (Լմբ. սղ.։)

Աղն ե՛ւ պատուհասի նշանակ, եւ անանցութեանն իմացմունք, եւ յարութեան բնութիւնք. այսինքն անապականութեան. (Եղիշ. յես.։)

Է՛ եւ ի տեղիս տեղիս ասացեալ ի հարցն մի բնութիւն՝ փոխանակ միոյ անձին. (Ժող. շիրակ.։)

Մի բնութիւն, եւ մի դէմ Քրիստոսի՝ եթէ պարտ է համառօտագոյնս ասել, ո՛չ է ըստ նոյնութեան բնութեան, այլ՝ է ըստ անճառ միաւորութեան բանին ընդ իւրում մարմնի. (Յհ. իմ. երեւ.։)

Ո՛չ ըստ չարափառացն կարծեաց մի ասելով բնութիւն, այլ՝ փոխանակ մի անձնաւորութեանն. (Շ. թղթ.։)

Ոչ ասեմք զմի բնութիւնն՝ զյատկութիւն էութեանցն շփոթելով, այլ ըստ անճառ միաւորութեան երկուցն ի մի անձնաւորութիւն. (Լմբ. ատեն.։)

Սարգիս վարդապետ վասն մի անձն ասելոյ զՔրիստոս՝ մի բնութիւն ասէ. (Մխ. ապար.։)

Ըստ այսմ եւ ոմանք առ լատին աստուածաբանս նշանակեն. զի Պետաւիոս գրէ.

Բազում անգամ կիւրեղ զանունդ ֆի՛սիս պիտակաբար վարէ որպէս իբօ՛սդասիս։ եւ Տուռնել.

Մի գոլ ի Քրիստոս ֆիսիս, իմա՛ զմի անձն։

ԲՆՈՒԹԵԱՄԲ. φύσει natura որ եւ Ի ԲՆՈՒԹԵՆԷ. ԸՍՏ ԲՆՈՒԹԵԱՆ. Վարին ստէպ որպէս Ի բնէ. ի ծնէ. բնապէս. էապէս. գոյացապէս. իսկապէս.

Նա (որդին) բնութեամբ տէր է, իսկ այլքն բնութեամբ ծառայք։ Որպէս բարերար (կամ բարի) է ըստ բնութեան հայր, նոյնպէս եւ ծնողական ըստ բնութեանն. (Կիւրղ. գանձ.։)

Նա ըստ բնութեան որդի է Աստուծոյ, իսկ մեք ըստ շնորհի. մեք ըստ բնութեան եմք որդիք Ադամայ. (Աթ. ՟Ա։)

Կոյրք ոչ գիտեն ի բնութենէ զգոյնսն։ Ի բնութենէ ողջախոհ։ Քննել զըստ բնութեան բարին. (Սնհմ։)

ԶԱստուած տանելով զբնութեամբ անտանելին. (Շար.։)

Միացեալ ի մարմնի բնութեամբ. (Պրպմ. ՟Խ՟Ե.) ի յն. գրի անձնաւորութեամբ. եւ ստէպ ի նոյն գիրս, ուր ի յն. դնի. այսինքն ֆիզիգապէս միացեալ, եւ այլն, ի հայ. թարգմանեալ է բնութեամբ. եւ ըստ այսոցիկ կրկին առմանց սրբոյն կիւրղի իմա՛ զբան Շարակ.


Բոցատիպ

adj.

cf. Բոցատես.

NBHL (1)

Բոցատեսիլ. հրեղէն.


Բազմախորան

adj.

that has many tabernacles;
սաղաւարտ, helmet of many crests.

NBHL (2)

Նմանութեամբ ասի.

Սաղաւարտ բազմախորան. այսինքն որ ունի բազում կատարս կամ ցցունս. (Նիւս. թէոդոր.։) յն. τρίλοφος trium cristarum իբր եռակատար։


Բազմական, ի, աց

s.

guest, invited person;
table, banquet;
carpet, mattress, couch, sofa;
bench, seat;
սս բաշխել, to divide tho guests, to form several banquets apart;
ս արկանել, to offer chairs or seats.

NBHL (15)

κλητός, συνανακείμενος, ἁνακείμενος invitatus, discumbens, convictor Կոչնական՝ բազմեալն ի սեղան. բարձակից. ...

Ադոնիա, եւ ամենայն բազմականք նորա, Հերովդի, եւ բազմականացն, Լցան հարսանիքն բազմականօք։ Ոմն ի բազմականացն։ Ոչ ոք իմացաւ ի բազմականաց անտի։ Մտեալ թագաւորն հայել զբազմականօքն.եւ այլն։

ԲԱԶՄԱԿԱՆ. κλῆσις, κλίσις, κατακλίσις vocatio ad coenam, discumbitus եւ այլն. Կոչունք, սեղան. նիստ խրախճանի. երախանք. ...

Թափեաց ի գլուխ նորա ի բազմականին. (Մտթ. ՟Ի՟Զ. 7. (ու ր յն. բերի ի ՟Ա նշ. այսինքն Յիսուսի բազմեցելոյ։))

Ի բազմականսն ճեմէր. (Սահմ. ՟Ժ՟Է։)

Դնէ բազմականս. (Վրք. հց. ՟Բ։)

Բազմականս բազմականս բաշխեալ. (՟Գ. Մակ. ՟Զ. 22։)

Որոշեալ եւ զատուցեալ է բազմականքն. (Փիլ. տեսական.։)

Զօրն ամենայն ի բազմականին արտասուեցին. (Կանոն.։)

ԲԱԶՄԱԿԱՆ. κλισία sella, locus sedendi, στρῶμα, στιβάς, τάπης stratum, stramentum, tapes եւ այլն. Բազմոց. նստարան. գահոյք. գահ. բարձ. ...

Մերժելով ի քոց բազմականացդ՝ ահա արկանես ինձ բազմականս առ հօրն հաւատոցն Աբրահամու. (Ագաթ. ։ Մի՛ բազմականս բարձրագոյնս կարգեսցուք։ Բազմեալք կամք պայծառք պայծառապէս ի վերայ բարձր բազմականի եւ ամբարձելոյ. Ածաբ. ծն. եւ Ածաբ. աղքատասիր.։)

Նկարակերտ կազմուածս բազմականաց։ Նկարակերպ կանաց ոստայնանկութեանց բազում բազմականս կազմեալ. (Յհ. կթ.։)

Ետես մսուր՝ բազմական ահաւոր խորհրդոյ. (Պրոկղ. ներբ. ղկ.։)

Բազմական էին դաւանեաց զերկին ... Մասն հատուածոց ի կենսակիրն փայտէ տէրունեան փառացն բազմականի։ Բանիւ քո սրբեա՛ զպատսպարանս բազմականիս. (Նար. խչ. եւ ՟Ղ՟Բ։)

Ոչ հիւանդաց բազմական ոսկի, եւ ոչ անմտաց բարեբախտութիւն օգտէ ինչ. սկիփոր.։)


Բազմաշահ

adj.

very useful, profitable;
բազմաշահ լինել, cf. Շահել, cf. Ճոխանալ, cf. Հարստանալ.

NBHL (5)

πολυκερδής multum quaestuosus, multum lucri adferens Որ ինչ բազում շահս ունի կամ բերէ. շահաւէտ. խիստ շահաւոր.

Ի սիրոյ բազմաշահ երախտիք բարեաց։ Բազմաշահ օգուտք. (Յճխ. ՟Ժ. ՟Ժ՟Ը։)

Ելին ի գլուխ վաստակք նոցա, եւ առին զբազմաշահ կատարումն. սկ. եբր.։)

Բազմաշահ վաճառաւ շահաւորեա՛ զորդիդ քո իբրեւ իմաստուն վաճառական. (Եփր. պհ.։)

Նաւ բարձեալ բերիցէ զբազմաշահ վաճառասն, կամ զբազմաշահն վաճառս. (Վեցօր. ՟Զ. յորմէ եւ Շիր.) յն. լոկ՝ բիւրաբեր. μυριόφορος


Բազմավրէպ

cf. Բազմասխալ.

NBHL (1)

Բազում իրօք վրիպեալ կամ վրիպական. բազմասխալ. շատ սխալօղ, սխալական.


Բազմացեղ

adj.

of many tribes;
cf. Բազմատեսակ.

NBHL (2)

πολύφυλος, πάμφυλος in multa genera divisus, cujuslibet tribus Ոյր ցեղն ի բազումս է բաժանեալ. անորիշ ըստ ցեղի.

Իսկ դուք յո՞վ էք յարեալք ... ասացելովքդ՝ (այսինքն ըստ առածին՝) բազմացե՛ղք էք. (Աթ. ՟Դ։)


Բաժակեմ, եցի

va.

to soak, to water;
— զգետինն, զտունկս, to water the ground, the plants.

NBHL (5)

ποτίζω potum praebeo, rigo, irrigo որպէս թէ Բաժակաւ արբուցանել. իմա՛ Ոռոգանել զտունկս՝ փոս բանալով ի ձեւ բաժակի առ արմին. փոս բանալով ջրել.

Թողուլ ինչ երկրագործին դարման՝ խնամոց գործ, իբրու թէ բաժակել զնա, շուրջ խնամել, կակղել, բրել, փոս հատանել, ջուրբ ոռոգել. (Փիլ. լին. ՟Ա. 14։)

Կա՛մ նուրբ երկրի հերձածով գնաց ջրոյ անցի գործեն անարգել, կամ շուրջ զծառովն բաժակելով, զի մնալով ի նմա ջրոյն, զայն՝ որ հազիւն ոռոգանէին, ջեռուսցեն. (Փիլ. յովն.։)

Տաժանէ (որթն զերկրագործն) ի բրելն եւ ի բաժակելն, զաւելորդ ուղէշս յապաւել, ջուրբ արբուցանել։ Տանել զյանձանձանս աճեցմանն՝ միայն շուրջ զինքեամբ բոլորակաբար բաժակելովն, եւ այնպէս անկարօտ ի վտակացն ոռոգմանէ դարմանեալ սնանի. (Պիտ.։)

Ոռոգանել ջուրբ վարդապետութեամբ, շուրջ բրել եւ կակղացուցանել ... եւ կարծրութեամբ երկաթոյն բաժակեալ, որ է բանին սրբոյ. (Սարկ. քհ.։)


Բախեմ, եցի

va.

to strike, to beat;
to shock, to knock;
to touch;
to scourge;
—ի քարի զոտս, to strike one's foot in a stone;
— հողմոց զտուն, raging of the wind against the houses;
— զգուռն, ի գրան, to knock at the door;
— զկուրծս, to beat one's breast;
— զքնար, to touch a cithern, harp, lyre;
— ճառագայթից զաչս, to dazzle the eyes;
բախեալ արտասուօք, burst into toars.

NBHL (38)

եւ չ. ԲԱԽԵՄ որ եւ ԲԱՂԽԵԼ, եւ առաւել ըստ յետնոց. (ի ձայնէն առեալ՝ բա՛խ, բախ. ջա՛խ, ջախ) Հարկանել ուժգին՝ մինչեւ ցթնդիւն եւ ի հնչիւնձայնի իրիք. որպէս Բախել զդուրս. κρούω pulso զարնել. չալել

Կալ արտաքոյ, եւ բախել զդուռնն։ Պատեցին զտունն, եւ բախեցին զդուրսն։ Բախեաց զդուրս սենեկին։ Ձայն եղբօրորդւոյ իմոյ բախէ ի դրանն։ Բախեցէք եւ բացցի ձեզ։ Որ բախէ՝ բացցի նմա։ Եւ Պետրոս ստէպ բախէր.եւ այլն։

Եւ եւս՝ Բախել զկուրծս, եւ զայլն իրս. Կործել. հարկանել պէսպէս օրինակաւ. τύπτω percutio, πλήσσω ferio զարնել, ծեծել.

Բախէին զկուրծս, եւ դառնային. (Ղկ. ՟Ի՟Գ. 48։)

Բախեն զսալն (դարբինք). (Խոր.։)

Բախեցե՛ք զաման լալոյն արտասուաց. այսինքն հարէք զաչսն. (Ագաթ.։)

Բախեաց զթանձրութիւն ... գետնոյսսկի ուռամբն). (Ագաթ.։)

Սուսերօք զասպարսն բախեն. (Եւս. քր. ՟Ա։)

ԲԱԽԵԼ. որպէս Ընդհարկանել. προσπίπτω

Մրրիկ հողմոյ բախեսցէ զհաստուածս մարմնոյ ... յերկրային ծովուս։ Տերեւք տնկոց շարժեալք ի հողմոց ուժգին բախելոց. (Նար. ՟Գ. ՟Կ՟Ա։)

Բախեաց ի քարի զոտս իւր. (Վրք. հց.։)

Այնպէս ի դէպ կոչէր, զի բախէր կոչումն ի վերայ, եւ յետս ի կոչօղն դառնայր (արձագանգն). (Վրդն. ծն.։)

Իմաստասիրութեան բաղձանօք բախեալք. (Փիլ. տեսական.։)

Ոչ կարաց ժուժկալել, եւ բախեալ արտասուօք, յոգւոց եհան. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Նոքա՝ որ ինչ ընդդէմ աստուածութեանն բախէր՝ ասացին. (Եփր. համաբ.։)

ԲԱԽԵԼ. ψάλλω, πλήσσω tango, pulso, cano Հարկանել կամ հնչեցուցանել զնուագարանս. զարնել.

Երաժըշտակին զուրախականն բախեալ նւագս. (Սհմ. ՟Ժ՟Է։)

Բան մարգարէին իբրեւ կտնդոց բախէր զլեզու կիտոսին, եւ իբրեւ զքնար հնչեցուցանէր զաղի աղէտս ողբոց առ Աստուած. (Անան. Յովն.։)

Բախեսցէ հոգին զքնարն իւր. (Վրդն. ծն.։)

Յորժամ բախեսցին (ծնօտք), ամենայն ձայնի գործիքն ընդ նա հնչեն. (Փիլ. քհ.։)

Նովին նմանութեամբ, Ազդել ի լսելիս, կամ շարժել զսիրելիս.

Զյոլովից բախեալ՝ զեկուցանէ զլսելիս. (Յհ. իմ. պաւլ.։)

Բախեալ իմ զգործարանս իմաստից նոցա՝ խրատոյ բարւոյ զունկն մատուցանէին։ Որ զիմս բախեաց զիմաստիցս գործարան. (Յհ. կթ.։)

Որով բախեալ զձայնարձակութեանցն զազդողական՝ սթափեցաք կանգնեցաք. (Նար. ՟Ղ՟Բ։)

Զո՛ր օրինակ բախէ ձայն քարոզ լուսոյ ի դուռն լսելեաց, այսպէս ծագել ճրագի՝ ի դուռն բբաց. (Եփր. համաբ.։)

ԲԱԽԵԼ. որպէս Յետս ընկրկել, վանել, գտնել. ... κατακρούω reprimo

Ձիավարք զդժուարերասանն ձիոց ոչ փութով խեղդեն սանձօքն, եւ ոչ անդրէն բախեն. (Բրս. յուդիտ.։)

Ոչ միայն զի ոչ ցանկային փառաց, այլեւ զտուեալսն ի բաց բախէին։ սկ.գծ.։)

Ոչ որպէս արեգական բակդ, որք ի նա հային նկատելով, բախէ ճառագայթիւնքն. (Փիլ.։)

ԲԱԽԵԼ, ԲԱԽԻԼ. συνάπτω, συνεφείδω congredior, conjunctis viribus ago, συγκρούω confligo եւ այլն. Հարկանել պատերազմաւ զմիմեանս ընդհարկանիլ. ի դիմի հարկանիլ. ի վերայ յարձակիլ. զարնել՝ զարնուիլ իրարու.

Սաստկապէս բախեալ զմիմեանս (հին տպ. ընդ միմեանս), յերկոցունց կողմանցն բազում վիրաւորս յերկիր անկեալ։ Անդ էր տեսանել շտապ մեծի տագնապին, առ ի յանդուգն յարձակմանէն՝ զմիմեանս բախելով. (Եղիշ. ՟Զ։)

Հասին ճակատքն երկոքեան ի միմեանս, եւ ընդ միմեանս բախեցան։ Հասանէին՝ բախէին՝ հարկանէին՝ սպանանէին. (՟Ա. Մակ. ՟Է. 42։ ՟Բ. Մակ. ՟Ը. 30։)

Թէպէտ եւ յանդուգն յարձակմամբ յառաջեալ բախէին, երագապէս եւ դառնային. (Խոր. ՟Բ. 43։)

Մարան ընդ միմեանս բախեալ. (Յհ. կթ.։)

Մարտ պատերազմի ընդ միմեանս բախէին. (Եւս. քր. ՟Ա։)

Պատկեր ծովու ծփեալ ի բազմաց ... եւ ընդդիմական ներհակօք զիրեանս բախեալ, ոմն յաղթէ, եւ ոմն պարտի. (Նար. մծբ.։)

Հարկ է զի ի դիմի բախցէ քեզ ի միասին էականն. (Սեբեր. ՟Ա։)

ԲԱԽԻԼ. որպէս Դիպիլ. ի դէպ գալ.


Բախիմ, եցայ

vn.

to be beaten;
to fight, to combat, to attack;
— ընդ միմեանս, to fight together, to knock, to dash against each other.

NBHL (1)

Արմատ Բախելոյ կամ Բեղխելոյ. Բախումն. ընդհարումն, որպէս եւ պատահումն զօրաց պատերազմաւ ընդ միմեանս. եւ ըստ այսմ ասի՝ յն. եւ լտ. συμβολή commissio, congressio մէկ տեղ կամ իրարու զարնուիլը.


Բաղայք, այից, այց

s. adv.

pretext, excuse, subterfuge;
suspicion;
stain, fault;
cause, reason;
բաղայս ի վերոյ դնել, զբաղայցն յօգել պատճառս, to seek excuses or pretexts;
բաղայս ստութեան կարկատել ի վերայ, to slander;
առանց բաղայց, innocent, inculpable, blameless;
inexcusably.

NBHL (10)

ὐπαίτιον, αἱτία, πρόφασις , ἁμπλάκημα causa, causatio, culpa, imputatio Կցկցմունք բանից, որ եւ բաղբաղայք. պատճառանք. սուտ պատճառք. բարուրք. մեղ. վնաս. ստգիւտ. արատ. յանցանք.

Բաղայս ի վերայ դնէին, յելանելն ձեր (ասեն) յաշխարհէն եգիպտացւոց՝ զաշխարհն մեր հարէք պատերազմաւ եւ կալարուք. (Եղիշ. դտ.։)

Բաղայս ստութեան կարկատեալ ի վերայ. (Ղեւոնդ.։)

Սկսան դնել բաղայս իմն ճշմարիտ վարդապետութեան երանելոյն. (Կաղանկտ.։)

Փոքր ինչ եւ զբաղայցն ունիցին առ նոսա յօդել պատճառս. (Պիտ.։)

Յանդիմանութիւն (խղճի մտաց) ոչինչ սովորեալ ընդունել ի պատճառաց ի բաղայց։ Առանց բաղայց (այսինքն անպատճառ) պարտապան է կամաւոր մեղաց։ Առանց բաղայից (այսինքն անմեղադրելի) են։ Առանց բաղայց եւ անբիծ ե՛րթ գնա՛. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին. ՟Ա. 77։)

Զամենայն վախս եւ զբաղայս ի բաց ի խորհրդոց նորա տրոհեալ. (Յհ. կթ.։)

Եւս եւ՝ Պատճառ կամ փաստ որպիսի եւ իցէ .

Փաստաբանականք են, ոյք ի բացատրութեան՝ սակս բաղայց յարառոցեն. (վասն, յաղագս. Թր. քեր.։)

Սակս բաղայց, որ է պատճառաց. (Երզն. քեր.։)


Բամ

conj.

that;
ասացի —, I said that.

NBHL (13)

Ասացի, բամ ցրեցից զնոսա։ Առաքեցի առ ձեզ ... բամ դարձարո՛ւք իւրաքանչիւր ի ճանապարհէ իւրմէ չարէ։ Ասացի՝ բամ ահա մերժեցայ, Ասացեր, բամ յորո՛ւմ աւուր կարդասցես առ իս, մի՛ երկիցես. (Օր. ՟Լ՟Բ. 26։ Երեմ. ՟Լ՟Է. 15։ Ողբ. ՟Գ. 54. 57։)

Ասացեր՝ բամ մինչեւ յաւիտեան կացից ես. սկ. ես.։)

Ասացեր դու ինձ, բամ թո՛յլ տուր։ Ասացի բամ եւ այլն. (Եփր. ել.։ Եփր. ՟ա. կոր.։ Եւս. պտմ. ՟Զ. 12։)

ԲԱՅ չ. Երբեմն թարմատար, որպէս Բա. բամ. թէ. զի. որ. քի.

Պատմեցին, եւ ասեն, բայ հուր ինչ մեք անդր ոչ գտաք։ Զի ասէր, բայ բազմաց ի ձէնջ են ընտանիք առ մեզ։ Ասաց անձն իմ, բայ բաժին իմ է նա։ Եւ ասացէք, բայ ընդէր. (՟Բ. Մակ. ՟Ա. 20։ ՟Ժ՟Բ. 24։ Ողբ. ՟Գ. 24։ Մաղ. ՟Բ. 14։ (ուր չիք շաղկապ ըստ յն. այլ միայն բայդ՝ ասել)։)

Ի յայնմիկ, զի ասաց բայ՝ նոր, զառաջինն հնացոյց։ Ահաւասիկ դարձաւ ասաց նա, բայ գուցէ մեռանիցի. (Եփր. օրին.։)

Երբեմն ի նշանակ հաստատութեան. որպէս Ապաքէն, արդարեւ. իսկ. գոգցես. արդեօք. թերեւս. անշուշտ. ռմկ. պա, պէ. եւ այլն.

Բերոսոս բայ ասէ յառաջնում մատենին։ Եւ գրով բայ ասէ զքաջութիւնսն դրոշմէր։ (Եւս.քր. ՟Ա։)

Այսօր ընդ իս եղիջի՛ր ասէ յադին դրախտին. բայ զի՞նչ ասիցես արդեօք. ի խաչ ելեալ եւ բեւեռեալ ես, եւ զդրա՞խտն խոստանաս. սկ. խչ.։)

Գրեաց ... զի բայ թերեւս յանդիմանեսցին, եւ եկեսցեն ի խոնարհութիւն հեզութեան. (Եփր. ՟ա. կոր.։)

Զի մի՛ յոլովագոյն բայ կշռովք բարձցէ զնա։ Ապարասանեալ բայ յաղագս բազմորդութեանն։ Հրաման տայր բայ նմին։ Արդ եթէ կամիք, բայ կարօղ եմ ես զնա ձեզ ցուցանել. (Պիտ.։)

Եւ իբր զձայն յունական, այսինքն ասաց, ասէ.

Ու՞ր իցեն (սահմանք սպարտիոյ). եւ նորա զնիզակն ցցեալ, բայ, յայսմ վայրի. (Պիտ.։)


Բանալի, լւոյ, լեաց

s.

key;
lock;
explainer, expounder;
— նուագարանաց a, tuning key;
— հասարակաց, master-key;
— ժամացուցի, watch key;
գաղտ —, false key.

NBHL (6)

κλείς սեռ. κλείδος clavis Փականք ըստ որում բացօղ. գործի բանալւոյ եւ փակելոյ զդուռն. բալլիք.

Առնին զբանալին, եւ բացին։ Նոքա էին ի վերայ բանալեացն։ Ընդ առաւօտս բանային զդրունս տաճարին։ Տուաւ նմա բանալի գբոյն անդնդոց. (Դտ. ՟Գ. 25։ ՟Ա. Մնաց. ՟Թ. 27։ Յայտ. ՟Թ։)

Պէսպէս նմանութեամբ ասի.

Բանալիք քո բանայ զդուռն իմ. այսինքն խօսք քո առիթ լինին եւ ինձ խօսելոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)

Զմին միոյն առնելով բանալի. այսինքն բացատրութիւն. (Լմբ. սղ.։)

Բերկրական խրատ, եւ բանալի ականջաց սրտի. (Յիշատ. ոսկ. յհ.։)


Բանակռիւ, կռուաց

adj.

contentious, that is fond of disputing, captious, cavillous;
— լինել, to cavil, to carp, to chicane, to dispute, cf. Բանակռուիմ;
— լինել յոչինչ պէտս, to dispute about trifles.

NBHL (11)

λογομάχος qui verbis pugnat, argutator Բանիւ կռուօղ. կարգօղ. հակառակասէր. դիմախօս.

Մի՛ ոք դարձեալ յիմ վերայ արձակեսցի ի բանակռուացն. (Առ որս. ՟Ղ։)

Հանդարտ բարք ընդդէմ բանակռուացն. սկ. ՟բ. տիմ.։)

Տեսանելով եւ զընդդիմակաց զօրութիւնսն առընթեր բանակռիւս. սկ. ննջ.։)

Մի՛ բանակռիւ լինել յոչինչ պէտս ի կործանումն լսողաց. (՟Բ. Տիմ. ՟Բ. 14։)

Այսպէս ընդ միմեանս բանակռիւք լինէին. (Վրք. ոսկ.։)

Բանակռուեալք յոչինչ պէտս առ ի կործանումն լսողաց. (Պրպմ.։)

Յաղագս նոցա բանակռուեսցուք, եթէ գտցին հակառակք. (Գր. տղ. թղթ.։)

Բանակռուել ձեր հոտ անոյշ ելանէ առաջի Աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Ը։)

ԲԱՆԱԿՌԻՒ գ. որպէս Բանակռուութիւն.

Բանակռիւ ձեր եւ հակառակիլ, հոտ անոյշ ելանէ առաջի աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Ը. ձ. (տպ. բանառուել։))


Բանամ, բացի

va.

to open, to discover, to disclose, to develop, to explain;
to loosen;
to perforate, to pierce, to bore;
to spread, to enlarge, to extend;
to unfold, to untwist, to unlink;
to rub;
— զգլուխ, to take off one's hat;
— ումեք զսիրտ իւր, to unbosom, to open one's heart;
— զախորժակ, to excite appetite;
— զշիշ, to uncork a bottle;
ծակ —, to perforate, to pierce, to bore;
— զկնիք, to unseal;
— զմիտս, to illuminate, to enlighten the mind;
— զխցանս, to unstop;
— զծրարն, to unpack;
— ճանապարհ, to trace, to mark out a path;
to open a way, to make a road.

NBHL (9)

Նմանութեամբ եւ ոճով ասի.

ἁνοίγω, διανοίγω, ἁνακαλύπτω aperio, revelo, relego Պարզել եւ արձակել զփակեալն, զծածկեալն, զմածեալն եւ այլն. բառնալ զարգելս. անցս տալ. ակներեւ եւ յայտնի առնել. հերձուլ. մեկնել. եւ այլն. եբր. ֆաթախ, ֆաձախ (ուստի եփփաթա՝ եւ բացիր, ըստ արմատոյն են մի եւ նոյն)

Եբաց նոյ զպատուհան տապանին։ զդրունս երկնից եբաց։ Բա՛ց մեզ (զդուռն)։ Եբաց Յովսէփ զամենայն շտեմարանս ցորենոյ։ Բացաք զամանս մեր։ Բանալ զաչս, զշրթունս, զհանդերձ։ Եբաց զգիրսն։ Որպէս բանայր մեզ զգիրս։ Եբաց զմիտս նոցա՝ իմանալ զգիրս։ Նախծին, որ բանայ զամենայն արգանդ։ Բա՛ց դու զփոր ձկանդ։ Եփաց զարգանդ նորա, եւ այլն։ Զկոյրս բանալ. (Ագաթ.։)

Բանջարքն այլ եւ այլ զօրութիւն ունին. զի մին կակղացուցանէ՝ եւ միւսն խստացուցանէ, մին բանայ եւ միւսն կնքէ. մին միս ածէ եւ միւսն հալէ. (Կիւրղ. ղեւտ.։)

Գիտեմք ես, զի բանան աչք հօրն քո։ Բանայցեն աչք ձեր։ Բանայցե՞ն քեզ դրունք մահու։ Սահանք երկնից բացան։ Բանալ երկնից։ Բացաւ երկիր, եւ եկուլ զդադտն։ Գերեզմանք բացան։ Եփփաթա, որ է բացի՛ր։ Ռա՛բունի, զի բացայց. բացաւ, եւ երթայր զհետ նորա. եւ այլն։

Բանի աստուածընկալ աւետարանն. (Մաշկ.։)

Որովք փակեալն բանանի. (Նիւս. երգ. (կամ է սխալ գրչի, փոխանակ գրելոյ՝ բանի. կամ որպէս լինի եւ դնիլ, դնանիլ։))

Եբաց Աստուած զաչս նորա. (Ծն. ՟Ի՟Ա. 9։)

Բացաւ սիրտ նորա, եւ սփոփեցաւ. (Մեկն. ղեւտ.։)


Բանգիտութիւն, ութեան

s.

erudition, learning, literature, science;
վերնային —, astronomy, cf. Աստեղաբաշխութիւն.

NBHL (3)

ԲԱՆԳԻՏՈՒԹԻՒՆ գրի եւ ԲԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ. Գիտութիւն բանից. բանաւոր գիտութիւն. հմտութիւն. որպէս եւ ՎԵՐՆԱՅԻՆ ԲԱՆԳԻՏՈՒԹԻՒՆ՝ է Աստեղաբաշխութիւն.

Ոչ բաւականանամ իմով աղքատիմասն բանագիտութեամբ զսորայս բացայայտել զչափ ներբողականին։ Զմեծս զայս բանագիտութեան ընթանալ ասպարեզ։ Երանելին Մաշտոց (երկրորդ) ուսումնական բանագիտութեանն քաջահմտագոյն. (Արծր. ՟Գ. 12։ ՟Դ. 2. եւ 8։)

Շփոթի եւ ընդ ԲԱՆԳԻՏՈՒԹԻՒՆ. cf. ԲԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ. Ուսուցանեմք մեք, ո՛չ ի բանգիտութենէ, այլ ի գրոց սրբոց. (Կոչ. ՟Ժ՟Ե։)


Անցանեմ, անցի, անց

vn.

to pass;
to flow, to run;
to pass away, to end, to cease;
to passover, to omit;
— զանցանել, to exceed;
to surpass, to excel, cf. Գերազանցեմ, cf. Յառաջատեմ;
զբանիւ՝ ըստ հրամանն, to infringe, to transgress, to violate, to break;
— ընդ մէջ, to cross;
to pierce, to penetrate;
— վերստին, to repass;
—ի տեղի այլոյ, to succeed;
— ընդոստ, to leap;
— արագ, to hasten;
— զաւուրբք, to grow old, cf. Ծերանամ, cf. Պառաւեմ, cf. Զառամանամ;
— ճրագի, to be extinguished;
— ժամանակի, to elapse;
— անցից, to happen;
— յաշխարհէ, to die, to expire;
հասանել —, to cross, to traverse;
— ըստ չափ՝ ըստ սահման, to surpass, to exceed, to go beyond the limit;
հապճեպ զբազում իւիք, to pass rapidly over many things;
սակաւ ինչ — բանիւ, to speak briefly.

NBHL (61)

διαβαίνω, διαπορεύομαι, διέρχομαι , παράγω, παροδεύω, διαπεράω եւ այլն. transeo, pertranseo, trajicio, transmeo. Խաղալ՝ գնալ՝ փոխիլ՝ տեղւոջէ ի տեղի. ճանապարհ առնել ընդ մէջն. հատանել զմիջոց. յառաջ երթալ. հասանել. քերել առ տեղեաւն. միջամուխ լինել. (պէսպէս խնդրով, եւ ոճով). անցնիլ. կէչմէք. կիւզար էթմէք, միւրուր էթմէք.

Անցանել աստի առ ձեզ, այտի առ մեզ. ի հարաւ. ի մակեդոնիա. մինչեւ ի. առ նոսա. առ դովաւ, առ նովաւ, առ նոքօք, առ մեօք. յայնկոյս յայն կողմն. ընդ ծով, ընդ ջուրս, ընդ գետ, ընդ հեղեղատ, ընդ պարիսպս, ընդ քաղաքս. ընդ արտորայս, ընդ որ, ընդ բաբելոն, ընդ մէջ, եւ այլն։ Անցցէ խաղաղութեամբ զճանապարհս ոտից իւրոց։ Անցցէ ընդ մարմինս նորա նետ։ Եւ ընդ քո իսկ անձն անցցէ սուր։ Անցանէ մինչեւ ցորոշումն շնչոյ. եւ այլն։

Անց ե՛րթ օ՛ծ մի յորդւոցն յեսսեայ. (Եփր. թագ.։)

Ոչ անցանէ փութով. սկ. գծ.։)

Յառաջ անցանել. յառաջել անդր քան. զանցանել, գերազանցել. կամ Ելանել ըստ չափ, ըստ սահման. թէճավիւզ էթմէք. պասմագ, աշմագ.

Անցցէ՛ յառաջ քան զմեզ, եւ անց։ Ընթացաւ, եւ անց զքուսեաւ։ Ջուրք մի՛ անցցեն ընդ ափն նորա։ Ոչ ես անցից ըստ կարկառս, եւ մի՛ դու անցանիցես ըստ բլուրս. եւ այլն։

Անցեալ զբազում, կամ ընդ բազում օթեւանօք. (Յհ. կթ.։ Լաստ. ՟Գ։)

Լուսինն յորժամ անցանէ զարեգակամբ, սկսանի տակաւ նուաղել. (Եզնիկ.։)

Ի բարձրաթռիչս եղեալ՝ զամենայն վնասակար մրրկածին օդովք անցանիցեմք. (Եղիշ. ՟Ա։)

Մեծութիւն չափոյն երկնից.. անցանեն ըստ միտս մարդկան. (Վեցօր. ՟Զ։)

Ի թռիչս օդոց զամենեքումբք անցեալ տիրեցին. (Նար. խչ.։)

Ըստ նոցա կարծիսն անցեալ. (Ագաթ.։)

Անցեալ է ըստ քանակութիւն. (Նար. ՟Ե։)

Քան զմարդկան միտս անցեալ անհասութեամբ։ Անցեալ զչափ, եւ այլն. (Իգն.։)

որպէս Զանց առնել. թողուլ. արտաքոյ ելանել. խոյս տալ.

Անցանել զբանիւ իմով, զպատուիրանաւ, զհրամանաւ, կամ զուխտիւ։ Ըստ հաստատութիւն եւ ըստ երդումն։ Ըստ օրէնս հայրենիս։ Եթէ ոք մի ինչ յայսցանէ անցցէ կամ անարգեսցէ։ Որո՞վ ճանապարհաւ անց հոգի տեառն զինեւ, եւ խօսեցաւ ընդ քեզ. եւ այլն։

Կամիմ ես անցանել ի սոցանէն, վասն զի գեն պիտոյ այսմ պատմութեանց. (Եւս. պտմ.։)

Զորոյ անցանել զամենագէտ երեսօքն անհնար է. (Ագաթ.։)

Ոչ եթէ վասն աղքատութեանն ինչ անց նա ըստ նզովն. (Եփր. յես.։)

Բանիւ ինչ ոչ անցանէր զնորա։ Անցեալ լիցիս զօրինօք արեաց թագաւորութեանս, երթ, տուեալ լիցի քեզ ո ինչ յինէնս խնդրեցեր. (Բուզ. ՟Ե. 4. 7։)

Դիւրաւ եղծանիլ. կորնչիլ. չքոտիլ. չտեւել. պակասիլ. սպառիլ իրաց եւ ժամուց եւ ժամանակաց. կէչմէք, սավմագ.

Զանցեալն ինչ ի նմանէ անըմբերելի ընդ ինքն կիրս. (Պիտ.։)

Զի մի՛ առաւելն քան զայն՝ պատերազմող լսելեաց անցցէ. (Յհ. կթ.։)

Անցցէ իբրեւ սարդիոստայն։ Անցցեն կեանք մեր իբրեւ զհետս ամպոյ։ Անց այն ամենայն իբրեւ զստուեր։ Թագաւորութիւն քո անցեալ է ի քէն։ Անցեալ է վայելչութիւն աշխարհիս այսորիկ։ Նոքա անցանեն, եւ դու կաս եւ մնաս յաւիտեան։ Անցին հունձք, անց ամառն։ Առանց անցանելոյ ունի զքահանայութիւնն։ Ամք քո ոչ անցանեն։ Բանք իմ մի՛ անցցեն, եւ այլն։

Զկնի անցանելոյ բազում աւուրց. (Խոսր.։)

Շիջանիլ. սէօնմէք.

Ճրագն աստուծոյ չեւ եւս էր անցեալ. (՟Ա. Թագ. ՟Գ. 3։)

Եթէ բնաւ չտամք (ճարակ հրոյ), բնաւ անցանէ եւ սպառի. (Եղիշ. ՟Ը։)

Եղեալն ի քարէ (հուր), եթէ ծածկեսցես զնա քարամբք, անցանէ. (Փարպ.։)

Թաքչել. ի մոռացօնս լինել. զանխլանալ. ի բաց կամ զանց լինել.

Մերձեսցի յիրս պղծութեան ... եւ անցանիցէ զնովաւ. (Ղեւտ. ՟Բ. 2։)

Անցցէ յինէն բաժակս, կամ ժամս. եւ այլն։

Ամենայն գիտութիւն որ ինչ յերկինս եւ յերկրի, ոչ անցանէ ի հրեշտակաց. սկիփոր.։)

Մի՛ անցցէ զմեօք եւ մեծապատիւ զօրութիւնն որ կայ ի ճառիս. (Վեցօր. ՟Գ։)

Որպէս Հարեւանցի առնել.

Ոչ անցանէ փութով, այլ եւ յամէ եւս ի բանն. սկ. գծ.։)

ԱՆՑԱՆԵԼ ԲԱՆԻՒ կամ ԳՐՈՎ, է Խօսել, ճառել. տե՛ս (Եւս. քր. ՟Ա։ Խոր. ՟Ա. 5։ ՟Բ. 60։ ՟Գ. 67։ Պիտ. ստէպ։ Պորփ.։ Մագ. ՟Ի՟Ը։)

Ընդ ամենայն իսկ ճառս անցցուք կարգաւ. սկ. ես.։) յն. διέρχομαι.

Զամենայն մեկնութիւնս ժողովեաց ի միասին եւ էանց ընդ նոսա. (Եւս. պտմ.։) Իսկ գործով՝ է Վարիլ, քաղաքավարիլ. պարապել. կրել զանցս իրաց. առնուլ զճաշակ.

Կրթի ընդ կենցաղօգուտն անցանելով վարժումն։ Ճանաչել զիւր ինքեան անկ, եւ ի նմին մանաւանդ բազում անցանել երկասիրութեամբ։ Բոլորք միումն անցեալ լինէաք ախորժակի. (Պիտ.։)

Ընդ փորձ անցանել այնմ տանջանաց. սկ. յհ. ՟Ա. 24։)

Ընդ փորձ անցանել բնութեանս. (Լմբ. սղ.։)

Ընդ նոյն ինքն իրս աշխարհավարութեան անցանել փորձիւ. (Պիտ.։)

ԱՆՑԱՆԵԼ ԱՆՑԻՑ. Պատահել. դիպիլ. գործիլ. լինել. վիճակիլ. գլուխը գալ, գլխէն անցնիլ, ըլլալ. տե՛ս (Ծն. ՟Խ՟Բ. 29։ Ղեւտ. ՟Ժ. 19։ Եսթ ՟Զ. 13։ Ես. ՟Խ՟Ա. 22։ ՟Գ. 11։ Մրկ. ՟Ժ. 32։ ՟Ա. Կոր. ՟Ժ. 11. եւ այլն։)

Բազում եւ անչափ է այն՝ որ ի նմանէ անցանէր ընդ եկեղեցիս. (Ագաթ.։)

Յիշելով զահ եւ զպաշարումն, զոր անձին ընդ տէրն արեաց եւ ընդ պարսիկս. (Փարպ.։)

Ամենայն որ անցանէ ընդ հուր, հրով եւ սրբեսցի. այլ ջրովն սրսկման սրբեսցի ամենայն, որ ոչ անցանիցէ ընդ հուր. (Թուոց. ՟Լ՟Ա. 23։) Նմանութեամբ կամ ըստ ՟Ա նշ. ասի.

Անցաք մեք ընդ հուր եւ ընդ ջուր, իբր անվնասելի։

Թէ մաքառին ընդ իւրեանց մարմինս, եւ ապա ընդ քունն անցանէ, համարեալ է նմա ընդ պոռնկին. ապա թէ անհոգս առնի եւ անցանէ (յանգէտս), առանց պատժոց է. (Կանոն.։)

Թէ ի տեսլեանց անցանիցէ։ (Եւ զկնի.)

Ամենեքին անցին ընդ կինն. (Երզն. մտթ.) այսինքն մերձեցան եօթն արք, եւ անզաւակ մնացին։

Ի ԲԱՑ ԱՆՑԱՆԵԼ. Նստել ի կարիս որովայնի. դուրս ելլալ գործքի. դաշրայա չըգմագ՝ կիթմէք.

Ցից եղիցի քեզ ընդ գօտեաւ քով. եւ եղիցի յորժամ ի բաց անցանիցես, փորեսցես նովաւ. Թուլասցի առ ախտսն, եւ ի բաց անցանէ. (Փիլ. այլաբ.։)

ԱՆՑԵԱԼ. որպէս Վիժեալ. անցուցեալ.

Յանցանելն յաշխարհէ թագաւորին խոսրովու. (Բուզ. ՟Գ. 12։)

Իրաւունս առ հայրենիսն, եւ ծնօղսն, ապա առ անցեալսն, որովք լինի եւ բարեպաշտութիւն։ Ամբարշտութիւն է առ անցեալսն, առ ծնօղսն, եւ առ հայրենիսն՝ սխալանս. (Արիստ. առաք.։)

Յառաջ անցելոցն՝ ի հողոյ ի կեանս (յառնել) խոստացեալ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Աբրաամ եւ սարրա ծերացեալք էին, եւ անցեալ զաւուրբք. (Ծն. ՟Ժ՟Ը. 11. եւ այլն։)

Ես ծեր եմ, եւ կին իմ անցեալ զաւուրբք իւրովք։ Սա ինքն անցեալ էր զաւուրբք բազմօք. (Ղկ. ՟Ա. 18։ ՟Բ. 36։)

Իբրու շիջեալ երեւիլ, կամ անգործ մնալ. մարածի պէս երեւնալ.

Պարտ իսկ է՝ յերեւլ լուսոյ արեգականն՝ անցանել լուսոյ ճրագին. (Եփր. համաբ.։)


Անցուցանեմ, ուցի

va.

"to pass, to cause to pass;
to transmit;
to dissipate, to drive away;
to consume, to employ;
to transport;
to carry back;
to pierce;
to twine;
to enchase;
to omit, to pass over;
to surpass, to excel;
— զմեղս, to pardon sins;
— զաւուրս՝ զժամանակ կենաց, to pass away the time, to live;
— զճրագ՝ զհուր, to extinguish or put out the candle or fire;
— ընդ սուր՝ ի սայր սուսերի, to put to the sword;
— դրամ փոխանակալ or ի ձեռն դրամափոխութեան, to remit money, to send letters of change;
— զզաւակն, to miscarry in child-birth;
— զանցուցանել, to excel, to surpass, cf. Անցանեմ զանցանել;
— ընդ թիւ, to count, to enumerate;
— զցասումն, to appease anger;
— զքննութիւն իւր, to pass one's examination;
չարիս — ընդ, to hurt some one."

NBHL (39)

διαβιβάζω, διάγω, παράγω. traduco, transire facio. եւ այլն. Տալ անցանել. փոխել, փոխադրել, տանել այլուր կամ յայնկոյս, առաջի կամ յառաջոյ եւ այլն. անցընել. կեչիրմէք. կէչիրթմէք.

Անցուցանել առ քեւ, կամ առ նոքօք. յանկոյս կուր գետոյն. ի մահուանէ ի կեանս. (Ագաթ.։ Փարպ.։ Անյաղթ բարձր.։)

Ընդ բազում ասպարէզս անցուցանել զամբարտակն. (Խոր. ՟Ա. 16։)

Իբր Մխել. վարսել. ագուցանել. խօթել διελαύνω. transfigo, trajicio, διεκβάλλω, immitto.

Անցուսցեն ընդ նա զլծակսն. (Թուոց. ՟Դ. 14։)

Անցուցանիցեն ի քէն զչարիս քո. (Երեմ. ՟Ժ՟Ա. 15։)

Եւ տէր անցոյց զքեւ զմեղս քո. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Բ. 13։)

Անցուցանել յումեքէ զպատուհասն. (Յիսուս որդի.։)

Ոչ անցուցանէ զվիշտսն, այլ զօրավիգն լինի ի ճգունսն. սկ. մ. ՟Բ։ 9։)

Ի մարմնաւոր խրախուսութեանս զմի բաժակ որ անցուցանիցէ վասն համեստութեան, զարմանալի է. (Սեբեր. ՟Թ։)

Դու միայն անցո՛ զփափաքս իմ. (Վրք. հց. ՟Ի՟Զ.) որ է լնուլ, եւ այնպէս փարատել։

Անցուցանէ զխօսս ի ճարտարաց։ Անցուցանել զթշնամութիւն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Անցո՛ ի մէնջ զցասումն քո, կամ զցասումն պատուհասի. եւ այլն. (Շար.։ Ժմ.։)

Անցոյց զսպառնալեացն պատուհաս։ Անցուցեր զպատիժ պարտուցն. (Խոսր.։ Նար. ՟Ծ՟Է։)

Զանէծս անցուցանել ընդ արդարս (այսինքն յարդարոց). (Փարպ.։)

Զօրինակս անցուցեալ, եւ զճշմարտութիւնն հաստատեալ. (Ագաթ.։)

Շիջուցանել, իրօք կամ նմանութեամբ. մարել. սէօնտիւրմէք.

Անցուցանել զճրագունս, կամ զկրակն. (Եղիշ. ՟Գ. եւ ՟Ը։) (Փարպ.։)

Զտուն հայրենի անցուցեալ անառակ սեղանօք. սկիփոր.։)

Հասուցանել, առնել. ի վերայ բերել չարիս, եւս եւ բարիս. διατίθημι, ἁναδείκνυμι. dispono, etc. գլխուն բերել, հանդիպցընել.

Զի ի՞նչ անցուցից ընդ քեզ եփրեմ. (Ովս. ՟Ժ՟Ա. 8։)

Զամենայն չարեացն՝ զոր անցուցաք ընդ նմա։ Չարաչար տանջանօք, զոր ընդ այլս անցոյց. (Ծն. ՟Ծ. 15։ ՟Բ. Մակ. ՟Թ. 28։)

Բազում չարչարանս անցուցեալ էր ընդ մոգսն. (Եղիշ. ՟Է։)

Յաղագս առ նա անցուցանելոյ զբազում երախտեացն տեսակս. (Յհ. կթ.։)

Թերեւս ահ անցուսցեն ընդ նոսա. (Սիսան.։)

Վարել. կատարել. դեգերիլ. ծախել (զկեանս, զժամանակ, եւ այլն). διατελέω, διατρίβω. perago, peficio, consumo եւ այլն.

Գազանակեաց կեանս ի լերինս անցուցանէր. (՟Բ. Մակ. ՟Ե. 27։)

Զաւուրս իմ անցուցանեմ. Իցէ՛ թէ ես զաւուրսն անցուցանէի, եւ ոչ եթէ աւուրքն զիս անցուցանէին. (Վրք. հց.։)

Բարեբախտութեամբ զկենցաղոյս անցուցանեն յաւիտեան։ Զիւրեանցն անցուցանել ժամանակ. (Պիտ.։)

Զաւուրս սառնամանեացն անցուցանէին. (Ագաթ.։)

ԱՆՑՈՒՑԱՆԵԼ ԶԱՆՑՈՒՑԱՆԵԼ. իսր Անցանել զանցանել, (ըստ յն. որ եւ Առաւելուլ, ն. կ. ). ὐπεραίρω. extollo եւ excello, supero.

Անցոյց զանցոյց զամենեքումբք՝ որ յառաջ քան զնա էին՝ բարեկեցութեամբ եւ յուղութեամբ. (Եւս. քր. ՟Ա։)

իբր Վիժել. ուստի ԱՆՑՈՒՑԵԱԼ, Վիժեալ. վիժած. ἕκτρωμος. abortus.

Տարաժամ անցուցանեն զմանկունս. (Յճխ. ՟Ը։)

Զորդիս իւր, կամ զուստերս եւ զդստերս անցոյց ընդ հուր ըստ գարշութեան ազգացն. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Զ. 3։ ՟Ժ՟Է. 17։ ՟Ժ՟Ա. 6.) եւ այլն. որ եւ ասի ԱԾԵԼ ԶԲՈՑՈՎ։

Անցուցից զերրորդ մասն ընդ հուր. (Զաք. ՟Ժ՟Գ. 9։)

Որք անցուցին զմարմինս իւրեանց ընդ հուր եւ ընդ սուր. (Շար.։)

ԱՆՑՈՒՑԱՆԵԼ ԸՆԴ ԹԻՒ. Թուել. ի համար արկանել. հանդէս առնել.

Որպէս եւ (Եզեկ. ՟Ի. 37.) διάγω


Անփախչելի

cf. Անփախուստ.

NBHL (7)

ԱՆՓԱԽՈՒՍՏ որ եւ ԱՆՓԱԽՉԵԼԻ. Անխուսափելի. անզերծ. յորմէ ոչ լինի խորշել, փախչել.

Անփախուստ որոգայթ, կամ ձմեռն, կամ սպառնալիք, բան. (Լմբ. սղ.։ Երզն. քեր.։ Արշ.։ Առ որս. ՟Գ։ Իսկ Իմ. ՟Ժ՟Է. 9.)

Անուրեք անփախուստ օդ, իմա՛ ոչ ուրեք փախչելի յերեսաց օդոյն։

ԱՆՓԱԽՈՒՍՏ. Որ ոչն փախչի. անկորուստ.

Անփախուստ գանձ, կամ փրկութիւն. (Իգն. ՟Ժ՟Բ։ Էր ընդ եղբ.։)

ԱՆՓԱԽՉԵԼԻ Նոյն ընդ վ. ըստ (Ա նշ.)

Անփախչելի դատաստան, իրաւունք։ Անփախչելեաց հայհոյութեանց պարտաւոր. (Բրս. հց.։ Կիւրղ. գանձ.։)


Անփոյթ

adj.

negligent, careless, inattentive, indifferent, indolent;
— առնել, — լինել, to neglect, to slight, cf. Անտեսել.

NBHL (16)

ἁμελής qui curam non gerit, negligens Չունօղ զփոյթ. անհոգ. հաճէթսիզ. իհմալ էտիճի.

Ոչ իբրեւ զանփոյթ եւ զանպիտան կանայս. (Փարպ.։)

Եւ ἁμελής. qui negligitur, cujus cura non geritur. Ոչ հոգացեալ, անխնամ. զորմէ չառնեմք չառնեմք զփոյթ. թէրք՝ իհմալ օլունմուշ, ինթիմամսըզ.

Հանդերձ անփոյթ. (Արիստ. առաք.։)

Ելից արկ ի յականջս նորա զանփոյթ մեծ իրս. (Եփր. համաբ.։)

ԱՆՓՈՅԹ ԱՌՆԵԼ. ἁμελέω. curare non habeo, supersedeo, negligo, contemno. Անտես առնել. զանց առնել. փոյթ չառնել. եւ Անփութութիւն առնել. յուլանալ. հեղգանալ. արհամարհել. չհոգալ, հոգը չըլլալ. իհմալլըգ էթմէք, խօրլամագ. պագմամագ.

Անփոյթ առնել զքաջութենէ եւ զբարի յիշատակաց, կամ զքոյովն խրատու, կամ այսպիսի գիտութեանց. (Խոր.։)

Անփոյթ առնել աւանդիցն, կամ ծանունցն, կամ այսմիկ, կամ հրամանին, կամ ի խորհել. (Յճխ.։ Յհ. իմ. ատ. ՟Ի՟Գ։ Յհ. կթ.։ Լմբ. համբ. եւ Լմբ. սղ.։)

Ոչ անփոյթ արար զուսմանն. (Սեբեր. ՟Ժ։)

Եւ ոչ զմարդկայինսն առնէ անփոյթ. (Սահմ. ՟Է։)

Անփոյթ առնել զհանգիստ, զայս, զմեզ, զանձին կորուստ, զբազմածախ ինչս, զմի ոք յոչխարացն. (Յհ. իմ. ատ.։ Յհ. կթ.։ Խոսր.։ Նար. խչ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)

Վասն եկեղեցեաց մի՛ անփոյթ արասցեն. (Նիւս. թէոդոր.։)

Եւ ի գոլոյն աստուած ոչ անփոյթ արարեալ. քանզի եկաց մնաց այսպէս բոլորիցս տէր. (Պրպմ. լ.։)

ԱՆՓՈՅԹ ԼԻՆԵԼ. որպէս կր. վերնոյն. Յանհոգս կամ անխնամ թողեալ լինել. եւ Չլինել փութոյ. իհմալ օլունմագ, թէրք օլունմագ.

Խնդրելով զօգնութիւն՝ անփոյթ լինի. (Լմբ. սղ.։)

Անփոյթ եղեւ նոցա զիրացն. այսինքն չեղեւ փոյթ. (Վրդն. պտմ.։)


Անօգուտ

adj. adv.

useless, fruitless, vain, unprofitable;
յ—ս, unprofitably, vainly.

NBHL (8)

ἁνωφελής, ἁνόητος, ἁλυσιτελής, ἁσύμφορος. inutilus, μάταιος vanus. Որ չունի կամ չբերէ ինչ օգուտ. անշահ. անպիտան. անպտուղ. ումպէտ. ընդունայն. ֆաիտէսիզ, մէնֆաաթսըզ.

Քացախ վիրի անօգուտ է։ Զգո՛յշ լերուք յանօգուտ քրթմնջենէ։ Վաստակք նոցա անօգուտք։ Անօգուտ են, եւ սնոտիք։ Դրօշեն զանօգուտսն. (Առակ. ՟Ի՟Ե. 20։ Իմ. ՟Ա. 11։ ՟Գ. 11։ Տիտ. ՟Գ. 9։ Ես. ՟Խ՟Դ. 11։)

Յանօգուտ զբօսանաց. (Պիտ.։)

Մի՛ կարծեր անօգուտ ի ժամանակս ժամանակս գոլ գոռոզութիւն. քանզի եւ ոչ պատուհասն անօգուտ է. (Փիլ. նախ. ՟բ.։)

Անօգուտ զքաջութիւնսն համարիմ. (Եղիշ. ՟Ե։)

ԱՆՕԳՈՒՏ ՅԱՆՕԳՈՒՏ. ἁχρήστως, εἱς ἁνωφελῆ. inutiliter. Առանց օգտի. յումպէտ. ի զուր. նաֆիլէ, ապէս եերէ.

Ոչ պարտ է սուտ եւ անօգուտ ցրուել զինչս։ Մինչեւ ցե՞րբ շրջիմք անօգուտս վասն քո. (Վրք. հց. ՟Բ. եւ ՟Ժ՟Դ։)

Ձուլէ զդրօշեալն յանօգուտ. ս. ՟Խ՟Դ. 10։)


Անօթութիւն, ութեան

s.

cf. Անսուաղութիւն.


Աշխարհարար

cf. Աշխարհաստեղծ.

NBHL (5)

Աշխարհարարն յորժամ զկրելի էութիւնն սկսաւ կարգել։ Աշխարհարարն իրաւացոյց, եւ այլն։ Զաշխարհիս զգործս փոխանակ աշխարհարարին աստուծոյ պատուել. (Փիլ.։)

Էջ ասէ, զի յետս կացուսցէ զմարդիկ յաշխարհարարէ անտի. (Կոչ. ՟Զ. ձ։)

Աշխարհս եւ եւ աշխարհարարն յուխտաւոր մանկանն տպաւորեալ կերպարանեցաւ. (Եղիշ. դտ.։)

Առ ի միւսանգամ զաշխարհարար գթութեանն զսէր եւ զանունդ ապրեցուցանելոյ. (Կիւրղ. ծն.։)

Արիստոտէլէս զիս ուսուցանէր յաշխարհարար ներտառութեանն. (Ի Պտմ. աղեքս.) իմա՛, ի գիրսն որ յաղագս աշխարհի։