Definitions containing the research փ : 10000 Results

Համասեռ

adj.

congeneric, homogeneous.

NBHL (2)

Խոհական մասին փափագօղ, եւ համասեռից նորին (առաքինութեանց). (Շ. թղթ.։)

Անողորմաբար դատէր զհամասեռսն (եղիայ)։ Որ ի փրկութիւն ոչ միայն համասեռիցն (իսրայէլացւոց) հայէր, այլ եւ ամենայն տիեզերաց. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)


Համասնունդ

cf. Համասուն.

NBHL (1)

Ընդ դստեր քուեր իմոյ՝ ընդ համասնունդն իմ հռիփսիմէ։ Թղթ. (դաշ.։)


Կաթոգի

adj. adv.

passionately or dot-ingly fond, amorous, very affectionate;
languishing, eager, very anxious;
passionately, lovingly, fondly, eagerly;
— սիրել, to love to excess;
— տենչացեալ, eagerly desired, longed for;
— են ընդ միմեանս, they tenderly love each other;
— լինել, cf. Կաթոգնիմ.

NBHL (2)

ԿԱԹՈԳԻ եւ ԿԱԹՈԳԻՆ. Որոյ ոգին եւ սիրտն կաթէ կղկաթի. սրտակաթ. խանդակաթ. կարօտեալ առ սիրելին. անձկայրեաց. մեծափափաք. սրտառուչ.

Որ զնմանէ կաթոգին լինեցի, փախչել (սովոր է՝ մամոնայն). (Ոսկ. մ. ՟Ա. 9. յն. հետամտեսցի։)


Կաթոգին

cf. Կաթոգի.

NBHL (2)

ԿԱԹՈԳԻ եւ ԿԱԹՈԳԻՆ. Որոյ ոգին եւ սիրտն կաթէ կղկաթի. սրտակաթ. խանդակաթ. կարօտեալ առ սիրելին. անձկայրեաց. մեծափափաք. սրտառուչ.

Որ զնմանէ կաթոգին լինեցի, փախչել (սովոր է՝ մամոնայն). (Ոսկ. մ. ՟Ա. 9. յն. հետամտեսցի։)


Կաթոգնիմ, եցայ

vn.

to love passionately, dotingly, fondly;
to be smitten with violent love, to be enamoured, to burn, to languish or long for, to sigh or pant after.

NBHL (1)

Կաթոգնեցաւ նա վարձել զօր առ ի թիկունս օգնականութեան. փր. մն.)


Կաթողիկոսական, ի, աց

adj.

pertaining to the Catholicos, patriarchal.


Կաթողիկոսութիւն, ութեան

s.

patriarchal dignity, patriarchate.


Կաթուած, ոց

s.

dropping, trickling;
drop;
apoplexy.


Կալանաւորակապ, աց

adj. s.

cf. Կալանաւոր;
turnkey;
lock-smith.

NBHL (1)

Բառ հոմաձայն ի հյ. որպէս եբր. մասէկկէր. որ անխտիր նշանակէ՝ Կալանաւոր կապեալ եւ փակեալ ի բանտ, կամ Բանտապետ, եւ Արուեստաւոր փականաց, դարբին. վասն որոյ ըստ ՟ա նշ. յն. դնի δεσμώτης . եւ ըստ ՟բ ի լտ. inclusor, որում առաւել ի դէպ գայ եւ մերս թարգմանութիւն։


Կալորայ, ից

s. pl.

barns, granaries.

NBHL (1)

Յափշտակեցին զկալորայն. (՟Ա. Թագ. ՟Ի՟Գ. 1։)


Կալուած, ոց

s.

possession, domain, land, estate, landed property, fief;
farm, arable land;
possession, occupancy, holding;
dominion, empire, power;
— որովայնի, costiveness, constipation of bowels.

NBHL (1)

Տասն միայն առն կալուածոց (ժամանակի իշխանութեան) այնչափ բիւրս ամաց համարեցան։ Դատաւորացն կալուածոց (ժամանակ)։ Ամենայն յիշատակս կանգնեաց զիւրաքանչիւր ազգաց կալուածոց (այսինքն տիրելոյն). (Եւս. քր. ՟Ա։)


Կալում, լի

va.

to take, to layhold of, to seize;
to arrest;
to subjugate, to rule over;
to succeed.

NBHL (1)

Բաւական լիցի ձեզ այսչափ, որ չափ կալէքդ. (Արծր. ՟Բ. 4։)


Կալումն, ման

s.

the seizing, taking, laying hold on;
detention;
relation, dipendance;
constitution, composition.

NBHL (3)

Բնակեաց ի նմա ամենայն լրումն աստուածութեանն մարմնապէս. այսինքն ո՛չ ըստ հաղորդութեան կամ կալման։ Ո՛չ փոխադրութեամբ, կամ կալմամբ, այսինքն տրով շնորհի, այլ մարմնապէս, որ է էապէս. (Պրպմ. ՟Ի՟Ա. ՟Լ. եւ այլն։)

Հերակլեանցն ասի սեռ ի միոջէն կալմանէ։ Ունին երկուս կալմունս. առ ի յառաջ քան զսոսայն, ըստ որում տեսակք. իսկ առ զկնի սոցայն՝ ըստ որում սեռք. բայց ծայրքն մի ունին կալումն. (Պորփ.։)

Ենթագրութիւն, որպէս առ իրս. իսկ սահման, որպէս առ կալմունս իրաց, զորս առ միմեանս ունին. (Անյաղթ պորփ.։)


Կախաղան, աց

s.

gibbet, gallows;
հանել ի —, to hang by the neck, to hang up a criminal;
արժանի —ի, that deserves hanging;
criminal;
գործ —աւ, hanging, suspended or pensile work.

NBHL (1)

ξύλον, σταυρός, ἰππάριον lignum, crux, patibulus, equulus, equuleus (իբրու Կախարան. գրի եւ ԿԱԽԱՆ) Տանջանարան կախման. տեղի կամ գործի կախելոյ. որպէս ծառ, փայտ, խաչ. մեքենայ քերանաց եւ լլկանաց. պրկոց. եւ Կախումն.


Կախեմ, եցի

va.

to hang, to suspend;
to hang on, to attach to;
to hang up, to hook, to clasp;
— զբեւեռաց, to hang from a nail.

NBHL (6)

ԿԱԽԵՄ ԿԱԽԻՄ, կամ ԿԱԽԵԱԼ ԿԱՄ. ձ.չ. κρεμάω, ἑκκρεμάω, -ομαι , κρεμαννύω, -υμι suspendo, pendeo, dependeo եւ այլն. Կապեալ թողուլ կամ մնալ ի բարձր վայրի ընդ մէջ օդոյ. խեղդ արկանել. խաչել. եւ Ի կապ թողուլ կամ մնալ հաստատել, իլ. կապել, իլ. ունել զկապակցութիւն. յենուլ. յարիլ. կախել, կախուիլ, փակչիլ, կապուիլ. ... Ստէպ պատմական խնդրով՝ եւպէսպէս առմամբ. զոր օրինակ,

Կախել զոք, կամ կախիլ եւ կախեալ կալ ուրուք զփայտէ, զկաղնվոյ. զմիոյ ձեռանէն։ Զծերս խակեցին զբութաց. զմանկուսն զստեանց կամ զպարանոցէ մարցն։ Անօթ զչորեցունց տտնոց կախեալ յերկնից։ Տեսին կախեալ զգազանն զձեռանք նորա։ Խոյ մի կախեալ կայր զծառոյն սաբեկայ զեղջերացն։ Զմարմինս նոցա կախեցին զպարսպէն։ Կախեաց զնիկանովրայ զգլուխն զբարձրամուր աշտարակէն յանդիման ամենեցուն։ Ցից մի, կախել զնմանէ անօթ ինչ. եւ այլն։

Փափաքանօք գորովոյ զմանկանէն կախեալ էր։ Զառասպելական սռեղծուածոցն կախեալք. (Փիլ.։)

Կախել ի բարձրավանդակ, ի խաչափայտն. (Ճ. ՟Ա.։ Սարգ.։)

Կախեցաւ ի վերայ փայտին. (Սարգ.։)

Խարիսխն ի նաւէն ի խոնարհ կախիցի. փր. եբր.։)


Կախումն, ման

s.

hanging;
suspension;
dependance.

NBHL (1)

Գուշակեաց զկախումն որդւոյն աստուծոյ զփայտէն. (Կիւրղ. ղկ.։)


Կակազեմ, եցի

vn.

to stammer, to stutter, to lisp;
to hesitate in speech, to have a difficulty in pronouncing words, to speak in a confused manner;
to give out-of-the-way answers;
— զդասն, to stammer out one's lesson.

NBHL (1)

ψελλίζω, τραυλίζω balbutio. Թոթովել. ոչ ուղղախօսել. ծեքաբանել. շաղփաղփել. կզկզալ, կմկմալ.


Կակղագոյն

adj.

very soft, tender or delicate;
gentle, mild, meek;
—ս յանդիմանել, to reprove gently.

NBHL (2)

μαλακός, μαλακότερος mollis, -llior Առաւել կամ յոյժ կակուղ. փափկիկ. մեղմ. կակուղիկ.

Կակղագոյն առ ամբոխն զհրաշալի բանն իբրեւ ընդ մեղու խորիսխ խառնեալ. (Աթ. ի ստեփ.։)


Կակղամիս

adj. s.

tender-fleshed;
mollusk

NBHL (1)

Ոյր կամ ուր միսն է կակուղ. (յն. τριφερότατος tenerissimus. փափուկ յոյժ).


Կակղանամ, ացայ

vn. fig.

to grow soft, to become tender;
to soften, to relent, to be appeased, to become more tractable;
to become effeminate.

NBHL (4)

ἀπαλόνωμαι, μαλακίζομαι, συλλύομαι tener fio, emollior, concilior. Կակուղ եւ փափուկ լինել. ի կակղութիւն փոխիլ. մեղմանալ, զիջանիլ. եւ Մեղկանալ. կակղնալ.

Կակղասցին ի խստութենէ անտի իւրեանց։ Չէր ինչ մարթ փշոյ կակղանալ. (Մծբ. ՟Ժ՟Է. եւ ՟Է։)

Եկին հասին պատիժք պատուհասից ի վերայ եւայի, եւ ադամ ոչ կակղացաւ։ Կակղանայցէ եւ հռոբովամ խօսել ընդ նոսա բանս բարւոքս. փր. ել. եւ Եփր. թագ.։)

Շօշափելեօք կակղանալ. (Ածաբ. կիպր.։)


Կակղացուցանեմ, ուցի

va. fig.

to soften, to mollify, to make tender, supple or pliant, to macerate, to steep;
to soften, to enervate, to move, to affect.

NBHL (3)

μαλακίζω, μαλάσσω, ἁπολύω mollio, emollio, flecto ὀμαλίζω laevigo. որ եւ ԿԱԿՂԵԼ. Կակուղ եւ փափուկ առնել. փափկացուցանել. դիւրել. եւ Մեղմել. ընդելացուցանել. եւ Մեղկել. թուլացուցանել. կակըղցընել, թուլցնել.

Նախ զփուշն կտրեն, եւ զերկիրն կակղացուվանեն. (Մանդ. ՟Ը։)

Միթէ կակղացո՞յց զփայտ խաչին իւրոյ առաւել քան զքոյդ. (Եղիշ. խաչել.։)


Կակղեմ, եցի

va.

cf. Կակղացուցանեմ.


Կակղութիւն, ութեան

s.

softness, tenderness, delicacy;
flessibility, pliability;
mildness;
effeminacy.

NBHL (2)

μαλακότης, ἀπαλότης mollities, temeritudo τρυφή deliciae եւ այլն. Կակուղ եւ փափուկն գոլ. փափկութիւն. մեղմութիւն. մեղկութիւն. թուլութիւն.

Զխոշոչրութիւն կայծականց ի կակղութիւն վարդի փոխեցեր. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Կահակալ, աց

s.

workman;
labourer.

NBHL (1)

Բազում խաղաղութիւնս ետ տեղի կահակալաց. (որ ինչ այռուր լինի՝ փոխել տնկել ուր չլինէրն յառաջագոյն. Կիւրղ. ծն.։)


Կաղանամ, ացայ

vn.

cf. Կաղամ.


Կաղամախի, խեաց

cf. Կաղամախ.

NBHL (2)

ԿԱՂԱՄԱԽ ԿԱՂԱՄԱԽԻ. λεύκη populus alba. եբր. լիպնէք եւ αἵγειρος populus nigra, alnus. Ծառ բարձր ի ջրարբի վայրս, որոյ տերեւք դիւրաշարժ են ի հողմոյ, ի մի երես մթին կանաչ, եւ ի միւսն սպիտակ. որպէս եւ բունն՝ է՛ որ սպիտակ, եւ է որ մթնագոյն. փայտ միոյն թեթեւ, եւ միւսոյն ծանր.

Զսարոյն եւ զկաղամախն։ Ի ներքոյ կաղնեաց եւ կաղամախեաց. (Ես. ՟Խ՟Ա. 19։ Ովս. ՟Դ. 13։ որպէս եւ Գաղիան.։ Ագաթ.։ Մագ. ոտ.։ Սարփ. յուդ. ՟Բ։ Պիտ.։ Վեցօր. ՟Է։)


Կաղանշան

s. bot.

euphorbia, spurge, tithyma, milk thistle.

NBHL (1)

Ակքանն բանջար ինչ է, եւ կամ թուփ փոքրիկ՝ նման մրտի կամ կաղանչնանն ... Կոչէ զնա կաղանչան. զի կաղանչանն թէպետ եւ փոքր է, այլ նման է ձեւով եղեւին. (Կիւրղ. թագ.։)


Կաղացուցանեմ, ուցի

va.

to lame, to make lame.

NBHL (1)

Ես, ասէ, կաղացուցի զնա հակառակութեամբ. բայց ոչ կաղացոյց զազատութիւն նորա. զի թոյլ ետ նմա. փր. ել.։)


Կաղնահար, աց

adj.

wood-cutter.


Կաղնի, նւոյ, նեաց

s.

nut-tree or hazel-tree;
oak-tree;
—ք, hazel-grove or oak-grove.

NBHL (2)

βάλανος, δρῦς quercus, arbor glandifera βαλανωτή quercetum. (իսկ φηγός fagus. լծ. հյ. փիճի). Վայրենի տունկ՝ ազգ մայր ծառոց, կամ եղեւնափայտից, որ տայ զկաղին ուտելի կենդանեաց վայրի, եւ զգխտոր ի վերայ տերեւոցն. մոշայ. եղատ. մէզէ յորմէ մազը. բալամուտ, պիլուտ աղաճը, իլզուն աղաճը, գային աղաճ. եբր. ալլօն, էլօն, էլա.

Քանզի կաղնւոյ յունարեն փիգոս (ֆի՛ղօս) ասեն, ուտելոյն ասացաւ փագին (ֆաղին). (Նոննոս.։)


Կաղութիւն, ութեան

s.

lameness, hobbling.

NBHL (1)

Ոչինչ վնասէր կաղութիւն զփոյթն լսողութեան. (Ոսկ. գծ.։)


Կաճառակից

s.

academician, member of an academy.

NBHL (1)

Սամփսոն որպէս կաճառակից աստուծոյ երանի. (Ոսկ. ի կոյսն.։)


Կրծեմ, եցի

va.

to gnaw, to nibble;
to corrode, to canker;
to eat, to consume, to destroy;
to take or carry away.

NBHL (1)

ἁποκνίζω, διατρώγω carpo, rodo, vellico. Ատամբք կորզել շորթել զուտելի միսն յանուտելի ոսկերաց. ատամամբք քարշելով ուտել. կեղեքել. կրծել, փրցընել.


Կրծում, կրծի

va.

cf. Կրծեմ.

NBHL (1)

Բարձեալ ունէր ընկերն նորա զհացն, եւ ոչ կրծոյր ի նմանէ. փր. թագ.։)


Կրծլի

adj.

rapacious, ravenous, greedy.

NBHL (1)

ԿՐԾԼԻ կամ ԿԾԼԻ. Կրծօղ՝ որպէս զմուկն. յափշտակօղ. ագահ. գող. կծծի. կծուծ.


Կրկնադատ

adj.

twice condemned.

NBHL (1)

Վատնիչ արքուն գանձուց՝ կրկնադատ եւ անթափելի. (Նար. ՟Ի՟Զ։)


Կրկնակ

adj. arith.

cf. Կրկին;
binary;
binary scale.

NBHL (4)

Այլ եւ եօթնիցըս չափ կրկնակ, դարձցի ի ծոց իւր հակառակ. այսինքն եօթնապատիկ. (Շ. եդես.։)

Շաբաթն եօթն օր է, եւ ամիսն՝ երեսուն օր. եւ յորժամ զամիսն շաբաթ առնես, լինի չորս շաբաթ, եւ բ օր եւ այն կոչի կրկնակ։ հոռի ամսոյն կրկնակն բ լինի՝ մնացեալքն ի նաւասարդէ. նոյպէս եւ հոռի ամիս զիւր յաւելուածն (նոյնչափ), որ լինի դ օր, զայն սահմի ամսոյ մատուցանէ. նոյնպէս եւ զյլսն իմասցիս. զի երթայ ըստ կարգի, մինչեւ լինիցի շաբաթ (եօթնեակ ամբողջ չորիցս). ապա ի մին դառնայ. (Սարկ. տոմ.։)

ԿՐԿՆԱԿ, կամ ԿԸՐԿԸՆԱԿ" ըստ քերականաց, որ եւ ԿՐԿՆԱՒՈՐ, են Բաղաձայնք կիսաձայնք, որք փակեն յինքեանս զզօրութիւն երկուց տառից. զոր քրինակ են ըստ թրակացւոցն ի յն. ζ, ξ, ψ . ուր հայ թարգմանն յարմարեալ է ի մեզ այսպէս.

Կրկնակք են ութ. զ. լ. խ. չ. ջ. ռ. շ. ց։ Եւ կրկնակք ասին, զի մի մի իւրաքանչիւր ոք ի սոցանէ յերկուց ձայնակցաց (այսինքն բաղաձայնից) բաղկացեալ է. քանզի բաղկանայ զայ ի սէէ եւ ի գայէ. եւ այլն. ուր այլք ի մեկնչաց յաւելուն եւ զսոսա. ժ. ձ. ղ. ճ. եւ այլն։ Այլ տիրապետ խօսելով՝ ի մեզ չի՛ք կրկնակ, եթէ ոչ գուցէ ռ, իբր կրկին րր. եւ ց, իբր ձս, կամ սձ։ Բայց յայլ լեզուս իրաւամբք կրկնակ կարծին եւ շ, խ, ղ, ձ, ժ, եւ այլն. զի կրկին տառիւք հնչեն եւ գրեն, զոր օրինակ ի լտ. sc, ch, ll, ts, zz եւ այլն։ Թող զտառդ փ, իբր բհ. որ ի լտ. ph, հնչեալ ֆ, ի յունական բառս։


Կրկնակի

adj. adv.

double;
doubly;
a second time, again;
in two ways;
cf. Կրկնոց.

NBHL (1)

կրկնակի սփոփանք։ Կրկնակի իրաւամբք. (Պիտ.։)


Կրկնաքայլ

s.

pace (measure).

NBHL (1)

Քայլ երկրաչափական, իբր կրկինն հասարակ քայլի.


Կրկնեմ, եցի

va.

to double, to redouble, to increase;
to fold, to plait, to turn down or in;
to tell or say again, to repeat, to reiterate;
to reply, to rejoin, to resume;
ստէպ — զբանն, to inculcate;
— ցաւոց, to relapse.

NBHL (2)

Կրկնել զփեղկն, կամ զսուր, կամ զձայն. (Ել. ՟Ի՟Զ. 9։ Եզեկ. ՟Ի՟Ա. 14։ ՟Խ՟Գ. 2։)

Վասն կրկնելոյ երազոյն փարաւոնի եր կիցս անգամ. (Ծն. ՟Խ՟Ա. 32։)


Կրկնեռաց

adj.

boiled up or again.

NBHL (1)

Եղիցի հուրս այս ... մուխ (մխումն) կրկնեռաց եւ բարեփափաք ջերմութեան. (Նար. ՟Ղ՟Գ։)


Կրկնոց, աց

s.

mantle, cloak;
hooded cloak;
pilot-coat.

NBHL (3)

որ եւ ասի ԿՐԿՆԱԿԻ. Կրկնեալ կամ երկրորդ զգեստ ի վերայ առաջնոյն. վերարկու. արկանելիք. քղամիդ. փիլոն. աղաբողոն, թիկնոց։

Կրկնոց փոքրիկ առնէր նմա։ Արկեալ զիւրեւ կրկնոց։ Բուռն եհար զտանոյ կրկնոցի նորա։ արկեալ զիրաւունս հանգոյն կրկնոցի։ Ա՛րկ զքեւ զկրկնոցն արդարութեան յաստուծոյ։ արկիցեն որպէս կրկնոցն արդարութեան յաստուծոյ։ Արկցեն որպէս կրկնոց զամօթ իւրեանց զիւրեամբք. եւ այլն։

ի կրկնոցս վերջաւորս փողփողեալս. (Անան. եկեղ.։)


Կրկնոց, ից

s.

bigamy contracted in ignorance.

NBHL (3)

որ եւ ասի ԿՐԿՆԱԿԻ. Կրկնեալ կամ երկրորդ զգեստ ի վերայ առաջնոյն. վերարկու. արկանելիք. քղամիդ. փիլոն. աղաբողոն, թիկնոց։

Կրկնոց փոքրիկ առնէր նմա։ Արկեալ զիւրեւ կրկնոց։ Բուռն եհար զտանոյ կրկնոցի նորա։ արկեալ զիրաւունս հանգոյն կրկնոցի։ Ա՛րկ զքեւ զկրկնոցն արդարութեան յաստուծոյ։ արկիցեն որպէս կրկնոցն արդարութեան յաստուծոյ։ Արկցեն որպէս կրկնոց զամօթ իւրեանց զիւրեամբք. եւ այլն։

ի կրկնոցս վերջաւորս փողփողեալս. (Անան. եկեղ.։)


Կրկնուած

s.

fold, plait;
joint, articulation, juncture;
— ցաւ, relapse return of unfavourable symptoms.

NBHL (1)

(Մեղուքն զփոշի ծաղկանց) ի կրկնուածս ոտիցն ընդունին, կամ սեւեռեն. (Առ որս. ՟Դ։ Ճ. ՟Ե.։)


Կրկովիմ, եցայ

vn.

to have the eyes starting from their sockets.

NBHL (1)

առիւծն եհար ապտակ ի ծնօտս գայլուն, եւ կրկովեցան (կամ կոկովեցաւ) աչք նորա։ Աչք գայլոյն ուսոյց զիս, որ արտաքս կրկովեցան. (Ոսկիփոր.։)


Կրկջաձայն

adj.

chucking.


Կրկտակերտ

adj.

constructed with twigs.

NBHL (1)

տատրակն զկրկտակերտ զդուզնաքեայ փայտակերտիկն ապաւէն ծննդոցն պատրաստէ. (Ագաթ.։)


Կրկտեմ, եցի

va. fig.

to seek, to search, to rummage;
to sift, to dive into, to examine, to explore.

NBHL (2)

Քաղել որպէս զկրկուտ, կամ կտել կտտել կրկին եւ կրկին զնոյն իրս. զի նշանակէ, Ի խնդիր ելանել կամ քաղել. հետազօտել. մանր զննել. փնտռտել, տնտղել.

Ի գերեզմանաց կրկտեաց հան զնոսա. փր. համաբ.։)


Կրճատական, ի, աց

adj.

circumcised;
castrated;
mutilated.

NBHL (2)

Սեպհական թլփատելոց կամ թլփատութեան. եւ Թլփատեալն՝ իբր պոչատ.

Իսկ առ կրճատականսն՝ որ ի թլփատութեան անտի են, այսպէս պատահեսցիս. (Կոչ. ՟Ժ՟Բ։)


Կրճատեմ, եցի

va.

to castrate;
to circumcise;
to cut off, to amputate, to mutilate, to crop, to dock, to curtail, to maim;
— զձայնաւոր, to make an elision, to elide, to cut out.

NBHL (2)

հատանել զթլփատն, կամ զերկուորիս. թլփատել. մանաւանդ Ներքինացուցանել.

Եթէ կրճատեսցի երկոտանին. այսինքն կարեսցին կամ ծայրաքաղ լիցին ոտք նորա. (Պորփ.։)