the young of any animal;
— թռչնոց, young of a bird, nestling, brood;
young sparrow;
— հաւու, chick, small chicken, pullet;
— կենդանեաց, young one, little one of animals, pup, whelp, cub;
cf. Կորիւն;
—ունք, the young or little ones, the progeny;
բբիւն —ուց, the chirping or twittering of nestlings;
—ու or —ի լեզու, cf. Ճնճղկի՞՞՞լեզու;
— մատն, little finger;
—ս հանել(հաւուց), to brood, to sit on eggs;
(անասնոց) to have young, to litter, to bring forth.
• , ու հլ. «հաւի, թռչունի կամ չոր-քոտանու ձագ» ՍԳր. «ճնճղուկ» Յոբ. խ. 24, Ղկ. ժբ. 6, 7 (յետնաբար կայ ձագունք Կլի-մաք.). միջին հյ. ձագ նշանակում է «թըռ-չուն», ինչպէս ունին Քուչ. 43, Միխ. աս. 29-31. այս արմատից ունինք ձագս հանել «թուխս նստիլ» ՍԳր. ձագախառն Ես. կ. 8 ձագասնոյց Պիտ. ձագասնիլ Փիլ. ձագարան Եպիփ. բարոյ. ձագացեալ Ոսկ. ես. նմա-նութեամբ փոքր բաների համար ասուած. ինչ. ձագ մատն «ճկոյթ» Ոսկիփ. (գրուած ձագ մատ Տաթև. ամ։ 475). կարասձագ «փոքր կարաս» Վստկ. 114. հաւձագ Մխ. բժշ. (Քաջունի Գ. էջ 147 ունի ձագուռ «վա-ռեակ»)։ Սրանից են նաև մի քանի բոյսերի անուններ. ինչ. ձագտխոտ կամ ձագխոտ (գրուած նաև ծագախոտ) «erysimum grae-cum Boiss. et Heldr.» (ըստ Տիրացուեան. Contributo § 149), ձագի դեղ «լտ. melis-sa», ձագի լեզու «լտ. lingua avīs» (տե՛ս ՀԲուս. § 1762-4)։
left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.
• = Մեկնութիւնը անծանօթ է։ Հնդևրոպա-կան լեզուների մէջ «ձախ» բառը ենթարկ-ուած էր tabou-ի և այս պատճառով է որ այս գաղափարի համար չկայ նրանց մէջ մի և ընդհանուր ձև։ Գլխաւորապէս երեք անջատ խմբակներ կան. 1. սանս. savvā-, զնդ, haoya-, հսլ. šuyi.-2. հսլ. lëvu, յն. λαιός, լտ. laevos.-3. յն. σϰαιόῦ, լտ. scaevos և լիթ. kairē? սրանցից ջոկ կան նաև մասնա-ւոր ձևեր և դարձուածներ, որոնք ցոյց են տալիս թէ ինչպէս ամէն մի լեզու աշխատել է ուղղակի չարտասանել այս բառը և կողմ-նակի միջոցներով անուանել. ինչ. լն. εύώνυμος, άριστερός, զնդ. vairyāsiara-ևն. այսպիսի կղզիացեալ մի ձև է նաև հյ. ձախ (տե՛ս Meillet, Interdictions de vocabulai-re, էջ 18)։
derision, mockery, jeering, laughter, laughing-stock;
— առնել, to taunt, to rally, to scoff, jeer or laugh at, to mock, to make game or sport of, to turn into ridicule, to make laughing-stock of, cf. Ձաղեմ;
— լինել, to make a fool of oneself, to expose oneself to the laughter of every body, to be laughed at, to be the laughing-stock of.
• (ու հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «ծաղր կամ ծաղրելի» Ոսկ. ես. 74, 181 և եբր. Եփր. թգ. 369. Մծբ. 340-341. որից ձաղել «ծաղրել, հեգնել, խաղք ընել» ՍԳր. Ոսկ. մտթ. և եբր. Եւս քր. Սե-բեր. «յաղթել, նուաճել» Եւս. քր. բ. 276, 268. ձաղանք «ծաղր» Երեմ. ժա. 18. Ոսկ. մ. ա. 18. ռ. կոր. ձաղակոծ Ոսկ. մ. գ. 5. ձաղածանակ (նաև գրուած ծաղածանակ) Ա-գաթ. ձաղադէմ Փարպ. ձաղիչ Մծբ. ձաղու-թիւն կամ ձաղումն Ոսկ. Եւս. քր.։
soot;
fuliginous, sooty, pitchy.
• , բառս գործածուած է մէկ անգամ Ես. ա. 18. «Եթէ իցեն մեղք ձեր իբրև զձանձախարիթ, իբրև զձիւն սպիտակ արարից. և եթէ իցեն իբրև զորդան կարմիր, իբրև զասր սուրբ արարից». երկրորդ անգամ էլ ունի Մծբ. էջ 77. «Արիւն կարմրացաւ ի նոսա իբրև զձանձախարիթ»։ Առաջին վկա-յութիւնը Եփր. ղևտ. 222 դրուած է հետևեալ ձևով. «Թէ եղիցին մեղքն ձեր իբրև որդան կարմիր և եթէ եղիցին իբրև զձանձրախա-րիթ, իբրև զձիւն սպիտակ արարից» (այս-տեղ գրուած է ձանձրախարիթ, որ յիշում է նաև ԱԲ)։-Առաջին վկայութեան ակնարեու-թեամբ են հետևեալ հատուածները. «Եթե իցեն մեղքն իբրև զձանձախարիթ անլուանա-լի սևութեամբ՝ իբրև զձիւն սպիտակասցին, և եթէ իցեն արեամբ չափ որպէս զներկած 10-488 որդան ի գոյն կարմրութեան անելանելի՝ իբրև զասր սրբեսցին». Նար. խր. 491.-Գործք քո իցեն յառաջագոյն իբրև զձանձա-խարիթ, սրբեսցիս իբրև զասր սուրբ. Կոչ. 327.-Թէ իցեն մեղք մեր գարշելի իբրև զձանձախարիթ սևացեալ և իբրև զյորդան կարմիր արեամբ մածեալ, իբրև զձիւն և զասր սպիտակ առնիցէ. Տաթև. ձմ. կր։-Ս. Գրքի եբրայական բնագրի մէջ բառիս դէմ գտնում ենք [hebrew word] šānī, որ մեկնւում է «որդնաբեր կաղնու (quercus coccitera) տե-րևների վրայից հաւաքուած որդան կարմիր ներկը (coccus ilicis) և նրանով ներկուած կտոր». յոյն թարգմանութեան մէջ դրուած է φοινίϰεος «շառագոյն կարմիր», իսկ ա-ոաբն ունի «մուր կամ թանձրածուխ, ռմկ, իս, խուրում»։ Մեր հին մեկնիչները զանա-զան տեսակ են հասկացած այս բառը և զա-նազան իմաստներով գործածած.-այսպէս՝ Մագիստրոս հասկանում է «մութ սև ոռւն». հմմտ. Պղատ. տիմ. 143 «Կարմիրն ընդ սե-ւի և ընդ սպիտակի խառնեալ՝ (լինի) ծիրա-նի. և ձանձախարիթ՝ ընդ սոքօք խառնելով մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սե-աւ». յոյնն ունի «ἐρυϑρὸν δέ δὸ μέλανι λευϰῷ τε ϰραϑὲν ἁλουργὸν ὄρφνινον δὲ, ὅταντούτοις μεμιγμένοις ϰαυϑεῖσί τε μᾶλλονσυγϰραϑῇ μέλαν» (Platonis opera, Paris 1883, հտ. II, էջ 231, տող 40), ուր ձանձախարիթ բառի համապատասխանն է ὄρφνινος «մութ գոյն» (մանաւանդ սևի, կարմրի և սպիտակի խառնուրդով՝ ըստ Bailly, էջ 1408ա)։ -Ուրիշ հեղինակներից ունինք «շառա-գոյն կարմիր» Ածաբ. յայտն., «արմա-ւի գոյն» Վանակ. յոբ., «այծի մազ» Անան. յովն. (իմա՛ Անան. թրգ. էջ 9), «ծուի մածեալ յառաստաղս» Գէ. ես. Լծ. կոչ. Տօ-նակ.-իսկ Հին բռ. գրում է ձանձախ «սա-կաւակարմիր», ձանձախարիթ «վատ կար-միր, կարմրագոյն». արդի գրականում ըն-դունուած է «մուր, ծխի սևութիւնը, տճկ. խուռում»։ Երկրորդ վկայութեան մէջ (Մծբ.) ասորի բնագիրն ունի՝
wheat-meal;
— գարի, pearl barley.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «խաշած ու խոշոր աղացած ցորեն, հաճար կամ գարի» Վստկ. 207, 210. որից գարեձաւար Վստկ. 203, 213։
belch, belching, eructation.
• «կերածը վեր գալը, զգայռումն, ործալ» Մխ. Բժշ. 25, որից ձգռտալ «զգայ-ռիլ» Մարթին. Մին. համդ. 55. գրուած նաև ձկռտել ՓԲ, զկռտալ ՀՀԲ.-միջ. հյ. ձևն է ծռկտել հմմտ. Թլկր. 41 Հեծկլտայ և ծռկտէլ Կայ նաև կծռտալ ձևը՝ Աթան. 425 (այս-պէս մի ձեռագիր՝ փոխանակ ործկտալ)։ Տե՛ և զկրկտանք.
ceiling;
— նաւաց, deck of a ship;
— գահուց, canopy;
— կառաց, roof of a coach;
— բերանոյ, palate;
— գլխոյ, skull, cranium.
• , ն հլ. (-ուան, -ուամբ, -ուանց) «առիք, առաստաղ» ՍԳր. Եզն. Կոչ. 23. Ոսկ, մտթ. և յհ. Եւս. քր. «բերանի քիմքը» Դա-մասկ. (գործածութեան կողմից հետաքրքրա-կան է Երզն. մտթ. 496 Ընդ ձեղուամբ գե-րանաց ձերոց բնակել)։ Որից ձեղունանալ «կամարաձև դառնալ» Փիլ. յովն. ձեղունա-հանք «տանիքի վրայ լուսամուտ, պատու-հան» Հին բռ. հաստաձեղուն Անան. եկեղ. ճրաձեղուն Անան. եկեղ. ինքնաձեղուն Անան. եևեղ. բարձրաձեղուն Լաստ. եռաձեղուն Ոսկ. գծ. 356. երեքձեղուանեայ, չորեքձեղուանեայ Ոսկ. մ. բ. 23. երկնաձեղուն Անան. եկեղ. սրահաձեղուն Վրք. և վկ. ա. 51. կարծրա-ձեղուն Նար. խչ. միջնաձեղուն ԱԲ. կայ և գըծ. ձեղմամբ Սանահն. որ ՆՀԲ համարում է ձեղումն «ամրութիւն յարկաց ի ձեոն ձև-ղուան» բառից, բայց պարզապէս ձեղուն բառի գործիականն է։-Սեբեր. էջ 133 գըտ-նում ենք ձողունք «առաստաղ, կտուր», որ ՆՀԲ համարում է ձող բառի յոգնակին, սա-կայն նոյն ձեղուն բառն է, ինչպէս գտնում ենք Վկ. գէ. 40 (բնագրում ձեղունս, այլ ձեռ. ձողունս) և որ հաստատում է գաւառական ձողունք։
olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.
• = Սեմական բառ, որ ընդհանուր տարած-ուած է Արևելքում. այսպէս՝ ասոր. [syriac word] zaitā (բացարձակ ձևը zēϑ), եբր. [hebrew word] zayiϑ, արամ. zait, արաբ. [arabic word] zait, եթովպ. [other alphabet] zayt, խպտ. č̌oιt, հեգիպտ. sd? սրանցից են փոխառեալ քրդ. zeit, zei-tun, թրք. zeytin, zetin «ձիթապտուղ», վը-րաց. ზეთი զեթի «իւղ», ზეთიანი զե-թիանի «իւղային», ზეთის եე զեթիս խե «ձիթենի», թուշ. ზეთ զեթ «ձէթ». ուա zeyt, zit, ափխազ. azet, մինգր. xet'i, սվան. zet'y, չէրքեզ. zeyitin «ձիթապտուղ», գնչ. λeiti «ձեթ» ևն։ Կարծւում է, որ սեմական. ներն էլ փոխառեալ են հեգիպտ. sd ձևից։ Ոստ Hehn Kulturpflanzen III 8 ձիթենին Առաջաւոր Ասիոյ հարաւային կողմերին յա-տուկ մի բոյս է և Ասիոյ խորագոյն մասերի մէջ չի գտնւում. չի գտնւում նաև բուն հայ-կական հողի վրայ. բայց ըստ Ստրաբոնի, Խորենացու և Կաղանկայտուացւոյ առատու-թեամբ աճում է Ուտեաց, Տայոց և Գուգա-րաց նահանգներում. այսօր էլ յայտնի է Արդուինի ձիթապտուղը. բայց այս նահանգ-ները չեն վերաբերում բուն Հայաստանի. այս պատճառաւ հայերէն բառը փոխառեալ է, հաւանաբար, ասորերէնից։ -Հիւբշ. 309։
horse;
մատակախազ, որձի —, stallion, stone -;
մալեալ, որձատ —, a gelding;
մատակ —, mare;
ռազմամուղ —, war horse, charger;
որսոյ —, hunter;
ասպարիզական —, race horse;
լծաբարձ, կառաձիգ —, draught horse, carriage or coach horse;
ազատ —, blood horse;
հեծելութեան —, riding horse, saddle horse;
պալարակապ —, prancer;
բեռնաբարձ —, led, packhorse;
սայլաձիգ —, cart horse;
— հեծանելի կամ կառայց, a — fit to ride or drive;
— մեքենական, horsepower;
մատաղ —, — փոքրիկ, (բռչոյ), nag, pony;
քուռակ ձիոյ, colt, foal, filly;
ահիպարանոց, աշխոյժ, խրոխտ, եռանդուն, աներկիւղ, ուժեղ, հլու, հնազանդ, փափկերախ —, fiery or superb, highmettled, prancing or frisky, spirited, bold, mettlesome, tractable, well-bitted or well-broken, easy upon the hand -;
խստերախ, ախտաւոր, անհլու, կատաղի or խենդ, կիցընկէց, խրչան —, hard-mouthed, vicious, untractable, furious or moon-eyed, restive or kicker, skittish horse;
անպիտան —, jade;
դեղձան, գորշ or մողոշիկ, պիսակ, ճանճկէն or ճանճաճերմակ, ճարտուկ, աշխէտ, ճարտուկ-ճանճկէն, շիկակարմիր or շառատ —, yellow-dun, grey, dappled, flea-bitten, piebald, chestnut or sorrel, roan, light-bay -;
միս ձիոյ, horse flesh;
գաւակ ձիոյ, rump, croup, hind-quarter;
բաշ ձիոյ, horsehair;
խար, կեր ձիոյ, forage, provender, horse-meat;
ջրարբ ձիոց, horse-pond;
աղբ ձիոյ, horse-dung;
պայտ ձիոյ, horse-shoe;
քերոց ձիոց, curry-comb;
ողնուլար ձիոյ, crupper;
տապճակ ձիոյ, horse-blanket or horse-cloth;
վարաւանդ, կազմածք ձիոյ, horse-trappings;
ընթացք ձիոյ, the paces of a -;
ճախր ձիոյ, caracol, wheeling about;
զբօսանք ձիոյ, a ride (on horseback);
դարմանել զ—, to groom, to curry, to comb a;
պայտել զ—, to shoe a -;
վարժել զ—, to break in a -;
սանձել զ—, to master a -;
ի — ելանել, վերելակել, աշտանակել, —ի ներքս տանել, առնուլ, to ride, to get or mount on horseback, to take horse;
երթալ ի —, to ride, to go on horseback;
զգնալ, զբօսնուլ ձիով, to take a ride, to go on a party of ride, to go out for a ride;
ճախր առնուլ ձիոյ, to caracole, to move in caracols, to wheel about;
արձակերասան զ—ն առնել, to give a — the bridle, to gallop, to run full speed;
խոպալ եւ ընդվղել ձիոյ, to prance, to rear;
կատաղել ձիոյ, to run away, to take the bit between the teeth;
իջանել, թափել զինքն ի ձիոյ, to dismount, to alight, to to get down;
շրջածել երախաձգութեամբ զ—, to lead a — hither and thither, to and fro;
լծեալ ի չորից ձիոց, drawn by four horses;
—ն զուլամբ չոգաւ, թալալեցաւ or նստաւ ընդ նովաւ, his horse fell under him, fell heels upwards;
խխնջէ, վրնջէ —ն, the — neighs;
որ ձրի էառ զ—ն՝ ոչ սպասէ սանձին, you must not look a gift — in the teeth.
• >ol. 104 ձի=լէզգ. ču «ձի»։ Ինճիճ-եան, Հնախ. Գ. 21 ձի հանում է ի բնա-ձայնից։ Ճիշտ մեկնութիւնը տուաւ նախ Windisch. 13. նոյնը նաև Gosche 72, Böttich. ZDMG 1850, 357, Arica 65, Lag. Urgesch. 737, Müller SWAW 38, 578, Տէրվ. Նախալ. 81, Եազրճեան, Մա-սիս 1885, 863։ Վերջինս կարծում է թէ ձի բառի նախնական հնչումն է դզի. իսկ սրա տեղ թի, դի, դիւ ձեռագրական ձևերը կեղծ են։ Մորթման ZDMG 31, 417 բևեռ. zikuni «ձիական»։ Karoli-des. Րλ. συγϰρ. 81 սանս. acva, լիթ. aszva, հսաքս. ehu և մանաւանդ կա-պադովկ. ἔϑιο «ձի» բառի հետ։ Հիւնք. հեծանել բայից։ Jensen ՀԱ 1904, 183 հաթ. dēio, dyio։ Թիրեաքեան, Կար-նամակ, ծան. 25, 38, 50 պհլ. սուսիա «ձի» բառից (որ է սակայն ասոր. [syriac word] ︎ sūsyā «ձի»). իսկ ձիա-ւոր= [arabic word] asūbār կամ ❇ suvār «հեծեալ» պրս. ձևից։ Erckert, Die Spr. d. kauk. Stammes, էջ 112 հյ. ձի փոխառեալ է համարում հիւս. Կով-կասեան լեզուներից։ Τ'apaя, Oбъ oт-нощ. aбхазcк. яз. (1912), էջ 49 ափ-խազ. աչը «ձի»։ Մառ, ИАН 1913, 328 և 1917, 329 վրաց. զխենի, ափխազ. աչը, ավար. չի «ձի», որոնց նախա-պատմութեան վրայ տե՛ս իր Cpeд. ne-peдвиж. էջ 19։ Նոյն ЗВО (1925), էջ 682 չեչէն. din, ինգուշ. də «ձի»։ Պա-տահական նմանութի։ն ունին կովկաս-եան մի խումբ նմանաձայն հոմանիշ-ներ. այսպէս՝ ավար. լակ. չու, վար. ու-չի, ուրչի, կուբ. ուչա, ուչէ, չէրքէզ. չը, կայ. իրչի, ուրչի, ակ. խիւր. ուրչի, աբ. կաբ. շասր. šu, šu, šəy, ši, ափխազ. աճ. աչչիւ, սվան. čaz, čaaž (յգ. čaar «ձիեր»), վրաց. լազ. մինգր. ցխենի. ինգիլ. ցխեն։ Pictet բ. տպ. Ա. 427 ձիաւոր = սանս. açvavā̄ra հոմանիշի կրճատ ձևն է, որից էլ փոխառեալ է արաբ. uswar «ձիաւոր»։ ՒՌ.-Ալշ. Ակն. Ախց. Ասլ. Երև. Կր. Հճ.
pitch, tar;
— ծամելի, mastic.
• ՆՀԲ «յայլ լեզուս զիֆթ, զիվթ, զեֆթ»։ Böttich. Arica 77, 274 պրս. zift. Ias Arm. Stud. § 1351 ձ-ի պատճառաւ հա-յը բնիկ է համարում։ Հիւնք. ձէթ բառից է հանում։ Müller WZKM 8, 283 բա-ռը միացնելով փիւնիկ. ζουφριν-σἰπετ (գիհի, ǰuniperus) բառի հետ՝ բնիկ սե-մական է համարում և հայերէնը եռ-խառեալ է դնում սեմականից։ Հիւբշ. 185 ձիւթ դնում է պարսկերէնից փո-խառեալ, որովհետև պրս. z>հյ. ձ ձայ-նափոխութիւնը գտնում է նաև ձագ բա-ռի մէջ։ Բայց այժմ ընդունելով որ ձագ բնիկ հայ է, պրս. z>ձ ձայնափոխու-թեան համար օրինակ չի մնում հայե-րէնում, մինչ ասորերէնի համար կայ։
bar, perch, pole, rod, vine-prop;
perch(measure);
straight.
• , ո հլ. «երկար փայտ. 2. ծառի եր-կար ճիւղ, բուն» ՍԳր. Սեբեր. «ձողի պէս ուղղորդ, շիփ-շիտակ» Ոսկ. փիլիպ. որից ձողիք «ձողերով հիւսուած ծածկոց» Ոսկ. մ. գ. 16. ձողամբարձ Ես. ե. 2=ձողաբարձ Եփր. աւետ. 288. Սարգ. յկ. դ. էջ 51. ձողա-կերտ Խոսր. ձողաձև Մագ. և Երզն. քեր. ձո-ղաչափել Գնձ. ևն։ Նոյն արմատից է նաև ձողձողեալ՝ որի իմաստը ստոյգ չէ. «Քա-ծաւարոտն ձողձողեալ այլախառն մազովն». Բառ. երեմ. էջ 326։ -Ձող բառը նշանա-կում էր նաև «կաշուց կտրուած երկար շեր-տեր, զոլ». այս իմաստը անյայտ է հին հա-յերէնում. բայց սրանից ունինք ձողաձև և ձողաձևութիւն «կաշուց զոլեր կտրելը», որոնց համար գտնում եմ հետևեայ վկայու-թիւնները. Սուսեր յաղագս խահարարաց կամ փայտահատաց կամ ի մորթս ձողա-ձևութեան յօգտակարութիւն պատշաճեալ է ի կենցաղումս. Մագ. թղ. 181. Որպէս ի ձո-ղաձևս մորթեգործք որք արտաքոյ և ներքոյ, զմորթսն կազմեն. Մագ. և Երզն. քեր.-տես և տակը գւռ։
candle, light, flambeau;
taper;
յարդարել, լուցանել, շիջուցանել զ—ն, to snuff;
to light;
to put out, extinguish or blow out a candle or light.
• ՓՈԽ.-Վերջաձայն ք-ի պատճառով հայե-րէնից են փոխառեալ վրաց. ჭრაკი ճրաքի, թուշ. ჭრაკ ճրաք «ճրագ, լամբ» (բայց պարսկերէնից են վրաց. ჩირაღი չիրաղի, ჩօრახი չիրախի «ճրագ»).-Կարաբուլակի բարբառով կայ ճերակուի «պարարտութիւն, ճարպ» մեր ճրագու ձևից։
cf. Ճիտակ.
• «վզնոց». մէկ անգամ ունի Վրդ. առակ. 134 (մի ձեռ). ուրիշ տեղ գործած-ուած չէ։ Նոյն է սակայն ճռպնդիկ «մի տե-սակ գլխազարդ, պսակակալ կամ պսակ յոսկւոյ». ունի միայն Բառ. երեմ. էջ 273։
cf. Ճօճան.
• «սիրուն, գեղեցիկ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. այրիվ. էջ 39. «Սեթայ որդիքն գունագեղք և կարճամէջք և կուռվիզք էին. իսկ Կայե-նին մեռելերեսք, բայց ճաւճք»։ Այս կտորը անշուշտ ակնարկութիւն է Ծն. զ. 2 հատ-ուածի. «Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերս մարդկան զի գեղեցիկ էին, առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին»։ Հա-կասական բայց շաղկապը՝ որ դրուած է մե-ռելերես և ճօճ բառերի միջև, ցոյց է տալիս՝ որ վերջինը լաւ մտքով պէտք է առնել։
burdock, bur.
• Կայ պրս. [arabic word] māδariуūn ծա-ղիկ իմն դեղին, որոյ մէջն է սեաւ». բայց չի ծածկում վերի ձևու
claw, talon, nail, paw;
երկաթի —ք, torturing hooks;
ըմբռնալ մագլօք, to seize with the claws or talons, to clutch, to grapple, to grasp, to hook.
• , ի-ա հլ. (գրուած նաև մաքիլ, մա-նիլ, մագալ) «թռչունի կամ գազանի ճանկ» Դան. է. 19. Իմ. ե. 11. Եւս. քր. Սսկ. մ. ո-4. Կոչ. Վեցօր. 162, 169, 192. որից մագ-լաւոր Տօնակ. Վրդն. ծն. լիամագիլ Եզեկ. ժէ. 3. կորամագիլ Նիւս. բն. բազմամագիլ Եզեկ. ժէ. 17. հաստամագիլ Վեցօր. 161. եր-կայնամագիլ ԱԲ. մագլել (գրուած նաև մաք. չել) Ոսկ. փիլիպ. (տե՛ս ՀԱ 1913, 490), Եփր. զղջ. Վրք. հց. մագլցել «ճանկռտել, եղունգներով պատառոտել կամ ճանկռելով մի տեղից վեր բարձրանալ» Եփր. ապաշխ. 194. Ճառընտ. որ և մագլցտել Ոսկ. յհ. բ. 16։
master;
master of the horse;
chief, magistrate.
• = Յն. μάγιστρος, μαγιστριανός «կայսե-րական տան գլխաւորը», μαγιστρότης «մա-գիստրոսի պաշտօնը». յունարէնն էլ փո-խառեալ է լտ. magister «նախագահ, գլխա-ւոր, վարպետ» բառից, որ կազմուած է mag-nus «մեծ» բառից՝ կրկնակ բաղդատական մասնիկներով։ Նոյն լատին բառը ռոմանա-կան լեզուների մէջ դարձել է՝ իտալ. maes-tro, հֆրանս. maistre, ֆրանս. maitre, որոն-ցից էլ յետին մայստռ ևն ձևերը։-Հիւբշ. էջ 362։
firm, solid, compact.
• ԳՒՌ.-Խրռ. Հճ. Մլթ. Սվ. կայ մաստ «մեծ. հաստ», որից մաստ առեղ «մեծ կամ հաստ ասեղ»։ ԳԲ գիտէ նաև մաստուռ «եր-կաթէ մեծ մուրճ, կռան», որ այլուստ ինձ ծանօթ չէ։
wether, mutton.
• = Արաբ. [arabic word] māl «ապրանք, ինչօ. հա-րըստութիւն» բառն է, որ յետոյ առել է «եզ, տաւար» իմաստը, ինչպէս որ կայ մինչև այսօր զանազան հայ գաւառականներում, բայց նաև թաթարական լեզուների մէջ. ինչ-պէս՝ չաղաթայ. [arabic word] mal «տնային անա-սուններ», մինչև իսկ aq mal «ձի», qara mal «ուղտ, կով, ոչխար» ևն (Будaговъ, II. էջ 199)։ Իմաստի զարգացման համար հմմտ. Ղրբ. ապրանք «ինչք. 2. արջառ», յն. ϰτήνος «ինչք, հօտ, արջառ, եզ, ոչխար», լտ. mo-bilis «շարժական իրեր, կարասիք, ապ-րանք»>ֆրանս. meuble «կարասիր» և ռո-ման. գւռ. muvel «արջառ» (MSL 21, 180)։ Չինաստանի սահմաններում ապրող կիրգիզ-ների մէջ կայ ❇ ólgōy բառը, որ նշա-նակում է չինական yamba կոչուած արծաթ դրամը և սակայն բուն իմաստն է elli qoyun 450 ոչխար» Будaговъ 2, 393)։-Աճ.
• «մանրել, փշրել». արմատ առան-ձին անգործածական, որից մալել «մանրել, մաշել, ջարդել» Դան. Բ. 40 (հմմտ. ՀԱ 1914, 330). «կենդանին կռտել» ՍԳր. «ման-րել, ուտելիքը ատամներով ծամել, աղալ» Կնիք հատ. էջ 270, Զքր. կթ. Նիւս. երգ. Տօ-նակ. մալեալ «կռտած, ներքինացեալ» ՍԳր, անմալ Փիլ. սամփս. անմալելի Երզն. մտթ. 462. արմատը ներկայանում է նաև հե-տևեալ ձևերով. ՄՈՒԼ-, առանձին անգործա-ծաևան. որից կազմուած են մլաղաց «ջա-ղացպան» Եփր. թգ. 368. Լմբ. ժբ. մարդ էջ 212=զաք. ժա. 7 (*մուլ «ջաղացք» բա-ռից). կրկնութեամբ՝ մամուլ (տե՛ս առան-ձին) և մլմլել «շփել, քերել, այլայլել պէս-պէս շարժմամբ» (օր. քուն լինի դիւրաւ-մլմլէ զերեսս և ձգտէ զձեռս. Նեղոս 655). մլուկ «փայտոջիլ» (տե՛ս առանձին).-ՄԵՂ, առանձին անգործածական. որից կազմուած են կ և մ ածանցիչներով՝ մեղ-կ և մեղ-մ (այս բառերի վրայ տե՛ս առանձին) և կրրկ-նութեամբ էլ՝ մղ-«ցեց» (գործածական է Ագուլիսի բարբառում) և «մեղմ, հան-դարտ» (գործածական է Ղարաբաղի բար-ռառում). իմաստի զարգացման համար հմմտ. առաջինի հետ մղմող (տե՛ս տակը) և երկրորդի համար՝ մալել «կակղել». (Մա-լեալ կակղէ զջերմութիւն հրոյ օդոյն հաւա-նութեամբ, Եղիշ.)-ՄՈՂ, որից կրկնու-թեամբ՝ մղմող «ցեց» (գործածական է մի-այն Ղզ. և Ղրբ. նշանակութեան զարգաց-ման համար հմմտ. մի քիչ ցած).-ՄՈՒՂ, գտնւում է միայն գաւառականում. այսպէս՝ Մշկ. մուղ «ցորեն աղալը».-և վերջապէս ՄԱՏԱՂ, ՄԱՏՂԱՇ, որոնց վրայ տե՛ս առան-ձին։
camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.
• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել
• թարգմանութիւնը ուղիղ է դուրս բեր-ւում։ Թէ մեր հայրերը յիշեալ յոյն բա-ռը «չուան» են հասկացել՝ ապացուցւում է նրանով, որ նախ՝ մալուխ բառը այլ-ուր միշտ «չուան» նշանակութւինն ու-նի. այսպէս՝ Զնաւկնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. Պտմ. աղէքս.-Կտրել զմալուխս առագաստին. Յայսմ.-մինչև ի կտրել զմալուխս (գրուած զմամուլս) առագաստին. Ճա-ռընտ.։ Երկրորդ՝ հայ մեկնիչները գի-տեն որ այս հատուածում «ուղտ»-ի մա-սին ակնարկութիւն կայ, բայց այդ վե-րագրում են ուրիշ լեզուների. այսպէս Մեկն. ղկ.-«Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս և զկորուսեալս վատթար գործովք»։ Երզն. մտթ. 412-«Ջուղտն մալուխ կոչէ արասացին և այլք զնաւատոռն (տպ. նաւատորմիլ) նաւու ասեն մալուխ»։ Այս վկայութիւն-ները ցոյց են տալիս՝ որ հյ. մալուխ «ուղտ» ձևով բառ գոյութիւն չունի։-ՆՀԲ ստուգաբանելով բառս գրում է՝ «փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ, այն է յայլ լեզուս յն. ϰάμηλος լտ. camelus, եբր. gamal, արաբ. ja-mal»։ Lag. Btrg. baktr. Lex. 46 զնդ. manōϑri «գլուխ»։ Հիւնք. թրք. մալախ «ռոմէշի ձագ»։
dissolute, debauched, lustful, wanton, lascivious.
• (սեռ. -ի) «անառակ, լիրբ, սրի-կայ» Փիլ. լին. 324. որից մախազութիւն «ցոփութիւն, անառակութիւն» Փիլ. լին. 318։
glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.
• ՓՈԽ.-Մածուն բառի կազմութիւնը հաւ-կական լինելով՝ մեզանից են փոխառեալ վրաց. მაწონი մածոնի «մածուն», թրք. mazun (հմմտ. Թուրքն փոխան մածնի՝ մա-զուն ասէ. Ոսկիփ.), յն. μαζοῦν (Զի ոչ էր սովորութիւն յունաց իւղ գործել և կիթ և ուսեալ ի մէնջ զմածուն և նովին անուամբ կոչեն զնա, ոչ գիտելով զստուգաբանութիւն, եթէ մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի. Մագ. քեր. 228 = Երզն. քեր)։ (-Այլ է թերևս մինգր. მარβვენი մարծ-վենի «մածուն». տե՛ս Caucasica 4, 13)։-Յիշուած ազգերի մէջ կարող է ո՛չ միայն հայ բառը, այլ և նրա հետ նիւթը կամ մածուն պատրաստելու եղանակը Հայաստանից մը-տած լինել, ինչպէս որ այդ բանը տեղի է ունեցել վերջին ժամանակներս ուրիշ տե-ղեր. -Ռուսները Կովկասում վրացիների մի-ջոցով ծանօթանալով մածունին՝ նրանցից առել են мацони բառը (Մուրճ 1903, 173). որ հայկական փոխառութիւն է. Նոր-Նախի-ջևանում ուղղակի հայերից փոխ են առել мацунъ «մածուն»։ Բոլորովին վերջերս Կե-սարացի մի հայ բժիշկ (Դր. Տատրեան) մածունը փոխադրելով Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ պատճառ եղաւ անռւ. mazoon «մածուն» և mazol «իւղով խառնուած մա-ծուն» (թուլակազմ մարդոց տրուելիք սը-նունդ) բառերի փոխառութեան (տե՛ս իմ յօդուածը Բիւր. 1898, 386)։
large stick, club.
• «փորձաքար». ունի միայն ՀՀԲ՝ պռանց վկայութեան. յետին ռամկական մատենագրութեան մէջ գտնում ենք գործած-ուած մահաք, մահագ ձևով. ինչ. Կոստ. երզն. 96, 155. Զի ես պղինձ օծած ոսկով, դո՞ւ ընդէր մօտ ի մահաքն յայտնի լինիս պարզ երեսով... զայն որ ընտրած էր մա-հագով. Որ մահաքովն ղալպ լինի։
phlegm, slime, snot, pituite, mucus.
• ԳՒՌ.-Կայ անյայտ գաւառականով մա-ղաս «ծննդաբերութեան ժամանակ կանացի անդամից վազած հեղուկը». նաև մաղասկաթ Ակն. Բիւթ. «տրտում, տխուր, վշտահար», մաղասկոտ (Rivola) «ջերմոտ, դողցւոր»։
patine;
plate, dish.
• Հիւնք. բարդուած յն. μάγις «պնակ նուիրական ալեբ Դելփեայ» և μάγμα «հայս» բառերից։ Հիւբշ. Arm. Gram 196 կասկածով համարում է պարսկերէ-նից փոխառեալ. հմմտ. պրս. mul «գի-նի»։ Յ. Վ. Յակոբեան, Բիւզանդիոն թ. 743 արաբ. ասէմ, ասմէթ «հացի պա-տառ», ասամաթ «փշրանք, աշտուճ», մասէմէ «հացի փշրանաց աման»։ Ըստ իս ասորական փոխառութիւն պէտք է լինի, ինչ որ lzm արմատից, ինչպէս ցոյց են տալիս բառի ընդհանուր ձևը և -այ վերջաւորութիւնը։ Սակայն Brockel-mann-ի ասորերէն բառարանում յար-մար մի ձև չգտայ. միակ բառը. որ քիչ թէ շատ յարմարւում է. [syriac word] mašā «արոյրէ մեծ ափսէ» ձևն է, որ սակայն լիովին չի ծածկում մեր ձևը։
bile, gall;
gall, spleen, rancour, wrath, choler;
սեաւ —, black bile, atrabiliary humour;
անցք —ի, gall-duct, gall-pipe;
աւազ —ի, gall-stone;
ի դարնութեան —ի կալ, to be in a very bad humour;
cf. Թափեմ.
• 1908, 246 հնխ. mēl-«աղտեղել» առ-մատից. հմմտ. յն. μέλας «սև» և սանս. maliná «կեղտոտ», malas «պղծութիւն» ևն։ (Մաղձը միւս հնդևրոպական լեզու-ների մէջ գոյնի համեմատ կոչւում է «դեղին», բայց ո՛չ «սև». տե՛ս Walde, էջ 279)։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 288 նոյն ընդ մաղաս։ Petersson LUA 1916, 83 (ըստ Pokorny 2, 300) հնխ. melg'h-«ուռչիլ» արմատից. հմմտ. լիթ. milžī-nas, լեթթ. mil(ens «հսկայ», ևն։
basilica.
• «թևի մեծ երակը, բազկերակ, ռառևերակ». այս իմաստով գտնում եմ հե-տևեալ վկայութեանց մէջ. «Աղօթքն նման է մաճասին՝ որ է ի բազուկն. որչափ մաճասն կուտայ՝ նշան է թէ կենդանի է մարդն... և թէ դադարի, նշան է թէ մեռեալ է հոգին, ճանաչի թէ կենդանի է մարդն, յորժամ մա-ճասն հարկանէ». Տաթև. ձմ. հթ և ճծը. գըր-ուած է մէճաս Տաթև. հարց. 244.-նշանա-կում է նաև «բազուկ, դաստակ», ինչպէս ցոյց են տալիս հետևեալ վկայութիւնները. «երակ մաճասային» Մխ. բժշ. էջ 1. «մա-ճասին երակն» Մխ. բժշ. էջ 9, 10 ևն. գրուած է նաև միճաս Մխ. բժշ. էջ 32։
• Բառս չգիտէ ՆՀԲ։ Ունին միայն ՀՀԲ, ՋԲ (իբր նոր բառ) և ԱԲ, միայն առա-ջին նշանակութեամբ և առանց վկայ, ութեան։ Չուբինով 687 վրացին դնում է հայից։
chyle;
փոխարկումն ի —, chylifaction, chylosis.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «նոր մարսուած և կաթնանը-ման մի խիւս դարձած կերակուրը ստամոքսի մէջ. ֆր. chyle» Ոսկիփ.։
Mammon, god of riches;
riches, wealth.
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «ինչք, մթերեալ հարստու-թիւն» Մտթ. զ. 24, Ղկ. ժզ. 9, 11, 13. Եփր. բ. կոր. 94. Ոսկ. մ. էջ 106. Փիլիպ. 414. Կոչ. 3Ո. «սատանայ» Երզն. մտթ. 151. գրուած մամովնայ Եփր. ասաց. նիկ. (հրտր. Յուշար-ձան, էջ 207). նոր գրականում գործածւում է «դրամ» իմաստով. սրանից մամոնապաշտ «փողի գերի» Եպիփ. ծն.։
press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.
• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ճնշելու՝ ճզմելու գործիք՝ մե-քէնայ» Ագաթ. Շիր. Ճառընտ. որից մամուլ գրոց «գրքի բուն նիւթը՝ նպատակը» Եւագր. հմմտ. նաև «ի մամուլս գիտութեան և աշ-խատութեան» Տաթև. ամ. 114։
moss;
lichen;
seaweed.
• «անխախտ կամ ջամախ կամ ղօզ կամ խոտ բարակ, որ ի ջուրն ոռւա-նայ». այսպէս՝ ունի Բառ. երեմ. էջ 203. բա-ցի առաջինից՝ մնացեալ բոլորը նշանակում են «մամուռ». ուստի անխախտ բառն էլ կա՛մ նշանակում է «մամուռ» և կամ կայ մի տարբեր մամուռ բառ, որ նշանակում է «ան-խախտ»։-Վերջինիս համար հմմտ. թերևս արաբ. [arabic word] ma'mūr «հոյակապ, շէն, բարգաւաճ, մշակեալ»։
May;
առաջին օր —ի, May-day;
ծաղկաքաղ լինել յառաջնում աւուր —ի, to go maying;
յամսեանն —ի, in the month of -.
• ԳՒՌ.-Ամէն տեղ կայ մայիս ձևով. Ղրբ. մա՛հիս.-նոյն է և Շիր. մայիս «ոչխարի փորհարինք, որ մայիս ամսուայ թարմ խո-տը ուտելուց է յառաջանում»։
spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).
• «պտոյտ, շրջան,. ոլորք, գալար» Վրդն. ծն. «կոր, ծռմռուած» Վեցօր. 195 (լուսանցքի վրայ նշանակուած). որից ման առնուլ «ոլորիլ» Վրդն. ծն. Տաթև. ամ. 31 (Օձն հինգ ման առնու ի գնալն). մանել «թել ոլորել, հիւսել, մանել» ՍԳր. Վեցօր. Սեբեր. «բեղերը ոլորել» Ոսկ. պօղ. ա. 330. մանիլ «ոլոր ոլոր երթալ» Լծ. նար. «մազերի գան-գուրները կախուիլ» Անան. պատճառ յա-ղագս զԽոսրով նզովելոյն, հրատ. Արրտ. 1897, էջ 276 (Մօրուացն զհերսն ապա թո-ղուլ, երկայնիլ և մանիլ ցսրունսն). մանելիք «իլ, աղեկատ» Յայսմ. մանոց «իլ» Փիլ. Կանոն. մանուած «ոլորք, գալար, հիւսք» Խռր. Վրք. հց. «մանած բան» Պղատ. օրին «խօսքի կնճիռ» Պիտ. մանուածապատ Վե-ցօր. մանուածոյ ՍԳր. ոսկեման Ա. տիմ. բ. Չ. հռովմ. 416. չուանաման Ոսկ. մ. ա. 20. բազմաման Առ որս. փիլ. բարակաման Վե-ցօր. 121. դժուարմանուած Լմբ. ժող. խառա-մանել Վրդն. սղ. կտաւամանութիւն Լմբ. ա-ռակ. մազմանոց Երզն. մտթ. շարամանել Նիւս. Պիտ. մանիճ «գալարք օձի» մհյ. բառ։
• ՓՈԽ.-Վրաց. მაზმანი մազմանի և թրք. գւռ. Ատն. և Կս. mazman «մազման, չուան շինող» (տե՛ս մազ բառի տակ). գրական թրք. կայ [arabic word] kirman «իլ, րոք», որ փոխառեալ է գւռ. քարման «իլ» (Ակն. Զթ. Խն. Մշ. Տր.) բառից. Հաճինի թուրքերը ունին kermen ձևով, մինչ հայերը՝ քայմօն (այս-պէս նաև Զթ.)-կապադովկ. ϰαρμάνα «իլ» որից ϰαρμανίζω «պտտուիլ», ϰαρμανίτομαι «թափառիլ», ϰορμαντα «շրջանակ» (Karolides, Γλ. συγϰρ. 55 և 169)։ Հմմտ. նաև մատման «իլ»։-Վերջապէս հայերէնից է բոշայ. ման-խիկարել «մանել», որի մէջ -խիկար-յա-ւելուածի համար հմմտ. նետխիկարել «նե-տել» (Finck, Die Spr. d. Arm. Zigeuner, ЗАН 1907, էջ 57)։
• «մանանայ» Ել. ժց. 31. «Անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման». ուրիշ վկայութիւն չկայ։
• «մի տեսակ քաշ, որ ըստ Շիր. =44 ունկի» Գ. թագ. ժ. 17 (երեք մանք ոսկւոյ ի մի զէն). ուրիշ վկայութիւն չկայ։
• = Պհլ. *man ձևից, որ աւանդուած չէ. այժմ կայ պրս. ժողովրդական լեզուի մէջ mán «լիտր», որ սխալմամբ համարում և գրում են արաբ. [arabic word] mann։ Աւելի ընդար-ձակ տե՛ս մնաս։-Աճ.
manna.
• = Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։
mustard, mustard-plant, mustard-seed;
անօթ —նխոյ, mustard-pot;
հատ —նխոյ, grain of mustard-seed;
սպեղանի ի —նխոյ, mustard plaster, poultice or cataplasm, sinapism.
• ԳՒՌ.-Մե. Սեր. մանանէխ (որից ոճով ա-ռում են՝ «Մէկի սրտին մանանեխ ցանել»-վիշտը աւելի ծանրացնել), Սվեդ. մmնիխ,-ըստ ՀԲուս. § 1966 կայ նաև գւռ. մաննեխ ձևը (տեղը չի յայտնած).-տե՛ս և մանանայ բառի տաև։
necklace, collar;
— երեւակի, Saturn's ring.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «վզի զարդ՝ ոսկի օղ կամ շղթայ» ՍԳր. որից մանեկաձև Պիտ. Վրդ. երգ. մանեկաձևութիւն Առ. որս. մա-նեկաւոր Մծբ. Վրք. հց. օղամանեակ ՍԳր քառամանեակ ՍԳր.-բառս նշանակում է նաև «նաւահանգիստ», ինչպէս ցոյց է տա-լիս Վրդն. երգ. էջ 90. «Ջնաւահանգիստս ի ծովեզերացս սովոր են մաճեակ կոչել, որ արդ մինա ասեն». թերևս բոլորակ ձևի նը, մանութեամբ այսպէս կոչուած լինի։
cunning, wiliness, knavery.
• = Պհլ. *mang ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] mang «նեն-գութիւն, խաբեբայութիւն», օսս. maiie, máng «խաբեբայութիւն», máng-äwdisánt'ā «սուտ վկայութիւն»։ Այս բառերը կապւում են յն. μαγγανεύω «խարղախութիւն բանեց-նել», լտ. mango «խարդախ, խանութպան», իռլ. meng «խաբէութիւն» և հպրուս. manga «բոզ» բառերի հետ և բոլորը միասին ծա-ռում են հնխ. mang-արմատից (Boisacq 596, Pokorny 2, 233 և Walde 461)։-Հիւբշ. 191. 513։
court-page, courtier.
• «սենեկապան արքայի, ար-քունի սպասաւոր» Վրդն. պտմ. տպ. Վենետ. էջ 77 (իբր օտար բառ գրում է և մեկնում «Մանկլաւիկքն, որք են սենեկապանք ար-քայի և մօտակայք»). աւելի ուղիղ ձևն է մանգլաւիտ Նար. խչ. 380 (դրուած է սեռ. մանգլաւտի ձևով, որից ՆՀԲ հետևցնում է ուղ. մանգլաւտ, որ սխալ է)։
• = Յն. μαγϰλαβιτης «կաշեփոկով զինեալ մարդ (կայսեր իբր պահապան)» բառից, որ ծագում է μαγϰλάβιον բառից. սրա վրայ տես մանկլաւ։-Հիւբշ. 363։
cf. Մանուկ.
• «արու տղայ». մհյ. բառ՝ ոստ Նորայր, Բառ. ֆրանս. 586 բ. գործածական է նոր լեզւում և գաւառականներում. հնից աւանդուած կայ մանչուկ, մանչոն «մանկիկ» ձևերով Մագ. թղ. 237, որոնց իմաստի և գործածութեան համար տես Աճառ. ՀԱ 1923, 254։
Nemaean games.
• = Յն. νέμεα «նեմէական խաղերը». գալիս է Արգոլիսի Νεμέα ձորի անունից, որովհետև այդ խաղերը ներկայացնում էին այդ ձորում։
cf. Նեպուկ.
• , ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։
anathema, excommunication, malediction, curse;
imprecation, execration;
լինել ի —ս, to become anathema, to be a subject of execration;
առնել զոք ի —ս, տալ զոք ի —ս, to subject a person to execration;
ընդ —իւք կապիլ or անկանիլ, to be excommunicated or execrated;
—ս արձակել, —ս ի վերայ կարդալ, to anathematize, to curse;
—ս ի հետ արկանել or զկնի արձակել, to load with cursing, to curse, to execrate, to imprecate;
to excommunicate.
• = Պհլ. *nizav ձևից, որ աւանղուած չէ. այ ձևը կազմուած է ni մասնիկով (վերևից ցած շարժում ցույց տուող) zu «գոչել, կո-չել, կանչել» արմատից. հմմտ. զնդ. zu «գո-չել, աղոթել», zava «գոչիւն», zbā «գոչել, օարոզել», nizbayēmi «բղաւել, գոչել» = սանս. hu. haya, hvā, hváyāmi, պրս. օջl. zāva «ողբ, լալիւն»։ Ըստ այսմ հյ. նզով նշանակում է բուն «վերից ցած՝ մէկի վրայ կանչել»։ Իրանեան բառը պատկանում է հնխ g'hauā-, g'hau-«գոչել» արմատին, որի այլ ժառանգորդներն են հսլ. zova, zuvati, բուլ-ռառ. zová սերո. zδvêm. հչեխ. zovu, zváti ռուս. зовy, звaть, սլով. zδv «կոչ», լիթ. žavêti «կախարդել». լեթթ. zavεt «կախար-դել» (սակայն բուն «անիծել»), հիռլ. gutl։ «ձայն» (Trautmann 367, Pokorny 1, 222, 529 և 563)։ Հայերէնը փոխառեալ է իրան եանից, որովհետև բնիկ լինելու դէպքում պի-տի ունենայինք՝ ձաւ կամ *նձաւ, և կամ եթէ g'h համարենք երկու ձայնաւորի միջև *նզաւ, բայց ո՛չ նզով, ըստ որում հնխ. au տալիս է հյ. -աւ, իսկ իրան. -ay>հյ. -ով, հմմտ. Խոսրով<զնդ. husravah-, դսրով< կնդ. *dušsravah-, պազ. dusrav։
nessa;
ostrich.
• «անծանօթ մի թռչուն է». մէկ անգամ ունի Յոբ. լթ. 13. «Եթէ յղասցի ա-սիդն և նէեսայն». մեկնուած է զանազան ձևերով. հմմտ. «Ակիւղաս տառեղն թարգմա-նեաց զնէեսայն. Ոսկիփ.-Յղասցի ասիդն և նեսայն. Առանց սերման երկու իրս լինի և նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սևագոյն կերպիւ. Ասիդն զձուն ընղ բերանն փսխէ. և բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. և անտի կենդանակերպի նէեսայն. և ծառոյն ոստքն գործին և տերևքն են ոսկեգոյնք և ոս-կեթելք». Լծ. կոչ.։ ՆՀԲ կիսատ է բերում Լծ. կոչ. վկայութիւնը. պէտք է շարունակել այս-պէս. «.. տերևքն են ոսկեգոյնք և ոսկեթելք սրմակերպք, որ ի տունս թագաւորաց հազի գտանին։ Եւ ասիդն որ էարկ զձուն՝ մոռացաւ թէ ուր ցրուեաց. զի ոչ ետ նմա բաժին ի-մաստութեան։ Ուծացաւ յորդւոց իւրոց իբր թէ ոչ յիւրմէ։ Քանզի զորդիսն իւր ինքն ոչ սնուցանէ. այլ զձուսն զոր արկանէ, անտի բուսանի ծառ, որ կոչի ասիդ. և անտի կեն-դանակերպի նէեսայն առանց սերման ա-մուսնութեան» (Լծ. կոչ. էջ 110-111)։
balance-scale.
• =Նոյն է վրաց. ნიეარი նիժարի «յախճա-պակի, ճենապակի», ნიჟარა նիժարա «եւե-ցեմորթի կեղևը կամ խեցին, մարգարտի պատեանը, սադափ» բառերի հետ։ Նահապե-տական կեանքում նժարը խեցեմորթի մի խեցի կամ մի կեղև էր. հմմտ. յն. πλαστιγὲ «ոստրէի կեղև. 2. կշիռքի նժար»։ Ըստ այսմ հայ բառի նախնական նշանակութիւնն է «խեցի»։ Բայց որովհետև այս իմաստը չը-կայ հայերէնում, իսկ վրացերէնի մէջ էլ «նժար» իմաստը գոյութիւն չունի, ուստի երկուսն էլ բխում են մի երրորդ աղբիւրից, որ կարող է լինել կա՛մ խալդերէնը և կամ թերևս (ժ-ի պատճառաւ) կորած իրանեան մի ձև։-Աճ. 224. Նորագիւտ Ա. մնաց. ժզ. 19. որից նըժ-դեհիլ Ոսկ. ես. նժդեհանալ Արծր. նժդեհա-կից Բ. կոր. ը. 19։ Հոմանիշն է պանդուխտ. երկուսի տարբերութիւնն այն է, որ նժդեն շեշտում է օտար երկրի մէջ բնակութիւն, իսկ պանդուխտ օտար տան մէջ բնակութիւն սրա համար է որ Ծն. իգ. 4 և Ա. պետր. բ. 11 յն. πάροιϰος ϰαὶ παρεπίδημος թարգման-ուած է պանդուխտ և նժդեհ. նոյնն են հաս-տատում նաև պանդխտանոց բառը և նժ-դեհ բառի ծագումը։
bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. kneig2h-արմա-տից (ստորին knig2h-ձայնդարձից), որի նախնական նշանակութիւնն էր «յենուիլ» (Meillet, Dict. étym. It էջ 205), յետոյ, դարձաւ նաև «փակել» և «ծռել, թեքել» (Po-korny 1, 476)։ Յեղակիցներից հմմտ. լտ. гoniveo, conivo «փակել, յատկապէս կոպե-րը՝ աչքերը փակել, թարթել, աչք փակել (չտեսնելու տալ), ներողամիտ լինել, համա-ձայնուիլ, կուրանալ, բոյսի ծիլերը փակուիլ». hictare «աչքերը թարթել» (առաջին նշանա-կութիւնը եղել է «յենուիլ», ըստ վկայութեան Festus-և). nitor (հլտ. gnitor) «վրան յեն-ուիլ, ուժով թեքուիլ, ճիգ անել, երկնել (ծննդկանի)», nisus, nixus «ճիգ արած, ջանք գործ դրած, յենուող, յենուած (գաւա-զանի վրայ, ծառի դէմ ևն), հաստատուն». գոթ. hneiwon, hnaiw, հիսլ. hniga, hneig, hnē, անգսք. և հբգ. hnigan «թեքուիլ»։ Հա-յերէնի մէջ ունինք թէ «յենուիլ» և թէ «փա-կել» նշանակութիւնը, որովհետև նիգը այն փայտը կամ երկաթէ ձողն է, որ դռան ետին յենելով փակում է դուռը։ Լատիներէնի հետ բոլորովին նոյնանում են հյ. գւռ. ნիք տալ «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու համար)» = լտ. nitor «faire des efforts pour aller 3 la selle ճիգ գործ դնել կղկղանքը դուրս տա-լու համար» և նիք տալ «ճիգ անել ծննդկա-նի՝ երախան արգանդից դուրս քշելու հա-մար»=լտ. nitor «enfanter, երախայ բե-րել»։-Աճ.
thin, lean, meagre, gaunt, spare, skinny, scraggy.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «վտիտ, լղար» Նիւս. բն. Շիր. Յայսմ. Ոսկիփ. որից նիհարումն Սոկր. ա. 4. նիհարանալ, նիհարութիւն ԱԲ։
sign, mark;
spot, speckle;
point;
այս —, այն —, such a one, such;
so and so;
յայս — աւուր, in such a day;
բանից նիշ, cf. Նշանաբան.
• «կէտ, հետք, նշան» Եփր. ծն. Խոր. Յճխ. «նշաւակ» Մագ. գամագտ. (տե՛ս ՀԱ 1911, 665). որից այս նիշ «այս ինչ, այս ինչ տեսակ» Եզն. 46. նշել «նշան դնել» Գնձ. նշաւորել Արծր. վարժնականիշ Բուզ. դ. 2. բոցանիշ Շար. խաչանիշ Յհ. իմ. եկեղ. Մաշտ. կայծանիշ Մագ.։
cf. Նսեհ.
• ՆՀԲ՝ որ տեղեակ չէ Ոսկ. ա. տիմ. վկայութեան, իրար հետ միացնելով նսեհ, նսիհ և նիս՝ մեկնում է. «Թուի շունչ, շնչիւն, փչումն, ոգի և նմանու-թեամբ՝ բախտ, բաժին, որպէս նէֆէն, էսմէսի կամ նասիպ» (իմա՛ արաբ. na-fas «շունչ», թրք. esme-si «փչել-ը». ա-րաբ. nasīb «բախտ»), իսկ գեղեց--կանսիհ՝ մեկնում է «կա՛մ է գեղեցկա-նազ և կամ գեղեցկակերպ ևն». պրս. նէ-սէգ «կրեպ», նասիհ «կերպաս», նասիպ «բախտ»։ Peterm. 260 նսիհ կցում է նսիր բառին։
cf. Նսեհ.
• Բառիս մասին տե՛ս նսեն ձևի տակ՝ ՆՀԲ-ի կարծիքը։ Կայ և արաբ. [arabic word] nis' «հիւսիսային քամի» (Կամուս, թրք. թոռմ. Բ. 679)։
hearth-cake or griddle-cake;
loaf.
• , ի-ա հլ) «մի տեսակ հաց» ՍԳր. Եփր. համաբ. 122. որից նկանակ ՍԳր. Նոնն նկանակածին ԱԲ.-սրանից պէտք է դնել նաև նկանախոր նոր բառը՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Օրբել. (վկայութիւնը տե՛ս կողմն բառի տակ). սրա համապա-տասխանը դժբախտաբար չունի Կաղանևատ-ուացին, բայց թէ թւում է որ պէտք է հաս-կանալ «նենգաւոր, խարդախ», իբր նկանը կամ հացը խորող, ինչպէս պրս. nānkor (հացին կոյր նայող, ապերախտ, անաղու-հաց)։
• -Պհլ. *nikan ձևից, որ կազմուած է ni բայական մասնիկով kan «փորել» արմա-տից. հմմտ. զնդ. nikan «հողը փորելով մե-ջը թաղել». nikanta «թաղուած, խորուած». ըստ այսմ նկան<*nikan նշանակում է «թաղուած» և յատկապէս ցոյց է տալիս «մոխրի տակ թաղելով եփուած հացը»։ Պհլ. *nikan բառի այս վերջին նշանակութիւնը աւանդուած չէ գրականութեան մէջ. իրանեան միւս ձևերը, որոնք ձայնապէս փոքր ինչ նը-ման են (այսպէս՝ պհլ. [other alphabet] nān, բելուճ naγan, սոգդ. nγn-, մինջ. naγn, պրս. [arabic word] hān. օրդ. nan, nāīi, non, զազա nāñ, na, դուժ. nōn), ծագում են *naγna-«հաց» բա-ռից և գործ չունին *nikan ձևի հետ. սակայն ունինք խորազմ. kand «հաց» (ըստ Ալ-Բիրունի), pknd «հաց» (ըստ Բուրհան-ի-Կաթիի), որոնք գալիս են նոյն kan արմատի անց. դերբ. kanta-«թաղեալ, թառուած» ձե-ւից և անուղղակի կերպով հաստատում են nikan «հաց» բառի գոյութիւնը։