Definitions containing the research հա : 10000 results

Ժամանակական, ի, աց

adj.

of time;
temporal, worldly;
—ս, recent, modern, of our time.

· Calfa

NBHL (3)

Բանականն եւ անբանն ոչ ունին ժամանակական բաժանումն. իսկ անուանեալ տեսակք ճարտասականիդ ժամանակական ունին առ միմեանս զանազանութիւնս. վասն զի բաղխոհական վասն ապառնոյ ժամանակի ունի զգոյութիւն. եւ այլն. (Սահմ. ՟Ժ՟Թ։)

Ամենայն որ լինելութիւն մարմնական ունի, համանգամայն եւ ժամանակական՝ ապականացու է եւ մահկանացու. (Նիւս. բն.։)

Ի ժամանակականս աւանդութեանց հրաժարեմք։ Բուռն հարցուք նախ զժամանակականս առկայացեալ անկարգութեանց. (Լմբ. պտրգ.։)


Ժամանակակէտ

s.

expiration, falling due, term, last moment, close;
— պայման, appointed time;
assignation;
expiration of a term agreed upon.

· Calfa

NBHL (1)

Ընդ հազարապետօք է եւընդ գաւառապետօք մինչեւ ի ժամանակակէտ հօրն. (Գաղ. ՟Դ. 2։)


Ժամանակակից, կցի, կցաց

adj.

contemporary, ceetaneous, synchronous, happening at the same time.

· Calfa

NBHL (3)

Հայր հաւասար է եւ ժամանակակից որդւոյ իւրոյ. (Մ այսինքն մշտնջենաւորակից. Վահր. երրորդ.։)

Սորա ժամանակակից համարին զփարոնեւս ինաքայ. (Եւս. քր.։)

σύγχρονος contemporaneus, coaevus, aequalis Որ իցէ ընդ այլում ի մի եւ ի նոյն ժամանակի հաւասար տեւողութեամբ.


Ժամանակաւոր

adj.

temporary, of short duration.

· Calfa

NBHL (1)

Կաստովր յառաջնում ժամանակաւորացն համառօտ մատենի վիպագրէ։ Գրեալ ժամանակաւոր մատենիւք. (Եւս. քր.։)


Ժամանակաւորութիւն, ութեան

s.

temporariness, transitoriness, perishableness.

· Calfa

NBHL (1)

ի մարդանալն՝ ճշմարիտ Աստուած, եւ ի տկարութեանն՝ հզօր եւ իշխան, եւ ի ժամանակաւորութեան աստեացս՝ հայր հանդերձելոյ աշխարհին. (Կամրջ.։ եւ Տօնակ.։)


Ժամանակեմ, եցի

va.

to assign, appoint or fix a term.

· Calfa

NBHL (1)

Ժամանակէր նա զնշանս իւր, եւ ժամանակեալ լինէր նոցա. (Եփր. համաբ.։)


Ժամանեմ, եցի

vn.

to arrive;
to happen, to come to pass;
to ripen;
to be able;
to have time or leisure;
ոչ —, to have no time;
to be unable;
— ի գահ թագաւորութեան, to gain the throne, to succeed to the throne;
ժաշամեցին արդիւնքն՝ բանիցն, the words are realized.

· Calfa

NBHL (9)

Ժամանեաց եհաս ամիսն եօթներորդ։ Մինչեւ յերկինս ժամանեաց։ Պատերազմն ժամանեաց նոցա։ Են արդարք՝ որոց ժամանեն առ նոսա իբրեւ գործք ամպարշտաց. եւ են ամպարիշտք, զի հասանեն նոցա իբրեւ զգործս արդարոց։ Յօրէնս արդարութեանն ոչ ժամանեաց։ Յոր ժամանեցաքս՝ զսոյն խորհել։ Կենդանիքս ոչ ժամանեմք ննջեցելոցն. եւ այլն։

Ժամանեաց ի հանգիստ անմահական կենացն։ Շութափութիւն ժամուն ոչ ետ թոյլ ժամանել զկնի մեր. (Յհ. կթ.։)

ԺԱՄԱՆԵԼ. προφθάνω praevenio Նախաժաման լինել. կանխել. կանուխ շարժիլ՝ հասնիլ.

Առ այն յորմէ զամենայն բարիսն քո գտանես, դամանեա՛ հանապազ. (Խոսր.։)

Ոչ ինչ ժամանեաց հասանել յամբոկ գործոյն. (Ագաթ.։)

Ո՛չ յառաջ քան զկոտորելն ժամանեաց հասանել. (Խոր. ՟Գ. 27։)

Ի չարէն հալածեալք՝ բարւոյն հասանել ժամանեցին. (Շ. մտթ.։)

φθάνω, καταφθάνω pervenio, assequor Ժաման լինել. հասանել ի ժամու, կամ ի վերայ, կամ ի չափ, ինչ. ժմնել, հասնիլ.

ԺԱՄԱՆԵԼ. εὑκαιρέω, δύναμαι opportunitatem nanciscor, vacat mihi, possum οὑ φθάνω non possum Ժամանակ գտանել. պարապ առնուլ. ձեռնահաս լինել. բաւել. կարել. ատիկել. ժմնել.


Ժամանեցուցանեմ, ուցի

va.

to cause to arrive or happen.

· Calfa

NBHL (1)

Տալ ժամանել. հասուցանել, ժաման առնել. հասցնել.


Ժամանիմ, եցայ

vn.

to arrive.

· Calfa

NBHL (1)

Միտք խորութեան գրեալ են ի բանս նորա.. . վերագոյն է՝ թէ յինէն ժամանեսցի. այսինքն բաւեցից հասու լինել. (Եւս. պտմ. ՟Է. 24։)


Ժամանութիւն, ութեան

s.

arrival, coming.

· Calfa

NBHL (2)

ԺԱՄԱՆՈՒԹԻՒՆ ԺԱՄԱՆՈՒՄՆ. Ժամանելն, հասանելն. հասնիլը.

ԺԱՄԱՆՈՒՄՆ ՊՏՂՈՑ. πεπάνσις maturitas Հասունութիւն, հասունանալն. Հասուննալը.


Ժամանումն, ման

s.

cf. Ժամանութիւն.

· Calfa

NBHL (2)

ԺԱՄԱՆՈՒԹԻՒՆ ԺԱՄԱՆՈՒՄՆ. Ժամանելն, հասանելն. հասնիլը.

ԺԱՄԱՆՈՒՄՆ ՊՏՂՈՑ. πεπάνσις maturitas Հասունութիւն, հասունանալն. Հասուննալը.


Ժամաչար

s.

misfortune, mischance.

· Calfa

NBHL (1)

Չար, կամ ձախորդ կարծեցեալ ժամ. չար սահաթ.


Ժամատեղ, ի

s.

church, temple, chapel, house of prayer.

· Calfa

NBHL (2)

Քակեցան ժամատեղք, արհամարհեցան քահանայքն. (Ուռհ.։)

Վարդապետն մեր վանականն՝ սիրող սրբոց եւ սրբութեանց, խաչին եւ եկեղեցւոյ, ժամատեղաց եւ ժամարարաց, քահանայից եւ կրօնաւորաց. (Մաղաք. աբեղ.։)


Ժամարար, ի

s.

officiating priest.

· Calfa

NBHL (1)

Քահանայն որ պատարագ մատուցէ. պատարագւոր.


Ժամացոյց, ցուցից

s.

clock;
watch;
— ճօճանակաւոր, pendulum;
— ծովային, chronometer;
cf. Ժամանակաչափ;
— ելեքտրական, electric clock;
— արեւային, sun-dial;
— աւազի, hour-glass;
— ջրոյ, clepsydra;
խասխաւոր —, anchor watch;
գլանաւոր —, lever watch;
գլխալար —, keyless watch;
հնչակ —, repeater, repeating watch;
զարթուցիչ —, alarum (watch or clock);
երաժշտակ —, musical watch;
ինքնահնչակ —, striking watch, hour and quarter watch;
րոպէացոյց —, seconds-watch;
ութօրեայ լարելի —, eight-day clock;
ուզզել զ—, to set one's watch right;
լարել զ—, to wind up a clock;
քակել զ—, to take a clock to pieces;
բանալի —ցուցի, watch-key;
տուփ, պատեան —ցուցի, watch-case;
թնդիւն, զարկ —ցուցի, tick-tack;
հնչել —ցուցի, to strike;
cf. Ժամ.

· Calfa

NBHL (1)

Ցուցակ ժամուց. Գործի որով լնի իմանալ զիւրաքանչիւր ժամս աւուր. սահաթ.


Ժամացուցակ

s.

dial, dial-plate;
ոլաք —ի, the hand, index;
արեւային —, sundial;
աստեղական, գիշերահաւասարային, բեւեռային, հորիզոնտկան —, sideral, equinoctial, polar, horizontal dial.

· Calfa


Ժայթքեմ, եցի

va. fig.

to vomit, to throw up;
to bubble up;
to gush out;
to pour forth, to vomit, to utter;
արիւն —, to vomit blood.

· Calfa

NBHL (2)

Արտաքս ժայտքէ զոր ի մեղացն ամբարեալ ժահահոտութիւն. (Շ. մտթ.։)

Կերակուր հալի եւ այլայլի.. . եւ արտաքս ժայտքի (կամ ժայթքի). (Երզն. մտթ.։)


Ժայռաւոր

adj.

rocky;
jaggod;
shoaly, shelvy.

· Calfa

NBHL (2)

ԺԱՅՌԱՒՈՐ. գ. Ազգ հալուէի խորտուբորտ. որ եւ ԺԵՌԱՒՈՐ.

հալուէ չորս ազգ. ինկրէ, անդրատարազ, ժայռաւոր, ծակոտկէն. (Վրդն. ծն.։)


Ժանգ, ոյ

s.

rust, verdigris, oxyde;
rustiness;
venom, poison;
moss;
blight, mildew;
plague, pestilence.

· Calfa

NBHL (5)

Կաթսայ (մսոյ եփելոյ) լի ժանգով, եւ ժանգն ի նմանէ ոչ պարզեցաւ։ Պղինզ նորա հալեսցի, եւ պակասեսցի ժանգ նորա. (Եզնիկ. ՟Ի ՟Դ. 6=12։)

հրահալելի նիւթք յորժամ ընդ հրոյ միանան, ժանգ ապականութեան՝ եթէ իցէ ի նոսա, ծախի. (Շ. թղթ.։ Ժանգն կարէ ուտել եւ ապականել զարծաթն ձեր. Սարգ. յկ. ՟Ժ։)

Նախանձ իբրեւ զժանգ մահաբեր յանձինս նոցա բնակէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 15։)

Մահաբեր ժանկոյն դժնդակութիւն. յն. մի բառ, թունարկուի. (Կոչ. ՟Դ։)

ԺԱՆԳ. ἱός venenum, virus Թոյն, մահադեղ, ժահր իրօք կամ նմանութեամբ.


Ժանգաբեր

adj.

deadly, deleterious, pestilent, venomous, baneful.

· Calfa

NBHL (1)

ἱοβόλος venenosus, exitialis Որ ինչ բերէ զժանգ. ապականարար. մահաբեր.


Ժանգակեր

adj.

rusty;
corroded with verdigris;
mildewed, blighted;
- առնել, to rust, to oxydize, to mildew, to blight;
— լինել, to grow rusty, to oxydize.

· Calfa

NBHL (1)

Ի մերքոյ ժանկակեր փոշոտեալ հարեալ մաշին. (Ագաթ.։)


Ժանգառութիւն, ութեան

s.

mildewed state;
rustiness.

· Calfa

NBHL (1)

Որդնահարութիւն. ապականութիւն. փտութիւն.


Ժանգոտիմ, եցայ

vn.

to grow rusty, to oxydize.

· Calfa

NBHL (3)

հայելի ժանգոտեալ ոչ երեւեցուցանե յստակ զյանդիմանեալ երեսս. (Նեղոս.։)

Աղտեղանամք եւ ժանկոտիմք մեղօք. (Եփր. համաբ.։)

ἱούμαι, ἱόομαι rubigine obducor. Ժանգահար, ժանգալից լինել. ժանկռոտիլ.


Ժանի, նւոյ

s. fig.

tuks, teeth of wild beasts;
the molars, or grinding teeth;
face, wry face, look;
— փղաց, elephants tusks, ivory;
—ս արկանել յոք, to seize with the teeth, to force ones teeth into, to bite.

· Calfa

NBHL (4)

Գազանեաց մանրեալ ժանեօք՝ հաց սուրբ գտայց աստուծոյ. (Շար. ըստ թղթ. ածազգ.։)

Ի վիրաց՝ զոր ժանիք մեղացն հարին յանձինս մեզ. (Ոսկ. յհ.։)

Արտաքս կորզեալ եհան ի ժանից (կամ ի ժնեաց) վիշապին. (Յհ. կթ.։)

ԺԱՆԻՔ, նեաց, նեօք. գ. ὁδούς, ὁδόντες dens, dentes μύλη, μύλαι dentes molares Ատամն, ատամունք, մանաւանդ սու՛ր, սեպհական գազանաց. եւ Որ ինչ է որպէս զսրածայր ճանկս. կեռիք, գազանի ակռաներ՝ ճանկի պէս. (պ. ժէնէ, վզանէ, զէնտան. իսկ ժանէ ՝ սանտր, եւ ժանեւոր հեծանոց).


Ժանու, ի, աւ

s.

palanquin, (kind of carriage used in the East, born on the backs of elephants or camels).

· Calfa

NBHL (1)

Գահաւորակ կամ կառք ուղեւոյ բարձալ ի ջորեաց, յերկիվարաց, կամ ի փղաց.


Ժանտաբարոյ, ից

adj.

immoral, wicked, of evil manners, perverse.

· Calfa

NBHL (1)

հայհոյեաց նա ժանտաբար բերանովն զհոգին սուրբ. (Լմբ. հանգ.։)


Ժանտաժուտ

adj.

abandoned towick-edness, very wicked, remorseless, hardened in sin.

· Calfa

NBHL (1)

Եւ ժանտաժուտն ասէ արհամարհանօք. (՟Բ. Մակ. ՟Ժ ՟Ե. 5. յն. ἔτερος կամ ἐραῖρος , գործակից ի չարիս։)


Ժանտախտական, ի, աց

adj.

pestiferous;
mortiferous.

· Calfa

NBHL (2)

ի ժանդախտական իմն գոգցես ամենեցուն լեալ հարուած։ Իբրեւ ի ժանդախտական եւ ի մահացու ինչ դեղոց դժուարեալ՝ ի բաց հեռասցի. (Պիտ.։)

λοιμώδης pestilens Որ ինչ սեպհական է ժանտախտի. ժանտ. մահաբեր.


Ժանտամահ, ի

cf. Ժանտախտ.

· Calfa

NBHL (1)

(Դաւիթ) հարկաւ յանձն առնու զմահն ժանդամահ զերից աւուրց. (Սեբեր. ՟Բ։)


Ժանտացուցանեմ, ուցի

va.

to render wicked or cruel, to divest of humanity;
to irritate, to enrage;
to corrupt, to spoil.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ ինքն զինքն ժանտացոյց ըստ առակողին, նմանեալ բժշկացն՝ ի հասարակաց մարմնոյ կտրեսցուք. (Բրս. հց.։)

Զսպիտակութիւն արծաթափայլ հոգւոյն շնորհաց ի ձեռն նոցա ժանդացուցանել. (Լմբ. սղ.։)


Ժանտափուշ

s. bot. holly.

· Calfa

NBHL (1)

Եղիճն եւ պատաղիճն, խայթահարն, ժանտափուշն. (Ագաթ.։)


Ժապաւէն, ւինաց

s.

hem, border of a garment, trimming;
purl (of lace);
furbelow;
riband, string;
ferret;
galloon;
lace.

· Calfa

NBHL (1)

λῶμα fimbria, margo περιστόμιον orificium Որպէս թէ ծոպ յապաւեն ծայրից. Անկուծ նեղ՝ ածեալ զսպառուածովք հանդերձից՝ ի ստորոտս եւ յօձիս, որպէս եւ ի ծնօտս կամ յեզերս այլոց իրաց.


Ժառանգակալ, ի, աց

s.

cf. Ժառանգ.

· Calfa

NBHL (2)

Եղիցի այնուհետեւ յառաջանալ ընդ տնարար շինութեան եւ հարազատաբար ժառանգակալացն փոխանորդութեան. (Պիտ.։)

Րահաբ.. . հայրենի տամբ եւ ընտանեօք եղեւ ժառանգակալյիսրայէլ. (Մծբ. ՟Ժ՟Ե։)


Ժառանգակից, կցի, կցաց

s.

coheir, coheiress, joint-heir, or heiress.

· Calfa

NBHL (3)

Սահակաւ եւ յակոբաւ հանդերձ ժառնգակցօք նոցին աւետեացն ի քիստս յիսուս. (Եփես. ՟Գ. 6։)

Իբրեւ տկար անօթոյ առնիցեն պատիւ կանանց, եւ իբրեւ ժառանգակցաց շնորհացն կենաց. (՟Ա. Պետր. ՟Գ. 7։)

Ժառանգակից լինել եղբայրութեամբ հաւատացելոց. (Շ. բարձր.։)


Ժառանգատու

s. adj.

patron of living, advowe;
that presents a living, that gives an ecclesiastical benefice.

· Calfa

NBHL (1)

Զտաճարն, զքահանայապետն, զժառանգատուն, ըզժառանգաւորն. (Ածաբ. յար.։)


Ժառանգաւոր, աց

s.

heir;
possessor;
beneficed clergyman, incumbent.

· Calfa

NBHL (6)

Ցուցանել ժառանգաւորաց աւետեացն զհաստատու ի խորհրդացն իւրոց։ Հաւատոցն արդարութեան եղեւ ժառանգաւոր. (Եբր. ՟Զ. 7։)

Որ են մեծատունք հաւատովք, եւ ժառանգաւորք արքայութեան. (Յկ. ՟Բ. 5։)

Փութալ հասանել բարեաց գործոցն լինել ժառանգաւոր. (Ագաթ.։)

Խրատէ քահանայապետօք եւ ժառանգաւորօք եկեղեցւոյ. (Յճխ.։)

Եգիպտոսն սուրբ հանդերձ այլ եւս ժառանգաւորօք եկեղեցւոյն։ Սարկաւագ մի ի ժառանգաւորս եկեղեցւոյն. (Յհ. կթ.։)

Իքահանայսն, եւ ի ժառանգաւորսն. (Լմբ. սղ.։)


Ժառանգաւորութիւն, ութեան

s.

ecclesiastical benefice, living.

· Calfa

NBHL (1)

Տուն ահարոնի կոչէ զվիճակեալս ի պատիւ ժառանգաւորութեան եկեղեցւոյ. (Լմբ. սղ.։)


Ժառանգեմ, եցի

va.

to inherit, to succeed to, to take possession of, to seize;
— զոք, to inherit from;
— զսիրտ, to gain the affections;
— զառաքինութիւնս՝ զփառս նախնեաց, to inherit the virtues, the glory of one's ancestors;
— զանուն զպարծանս, to acquire a glorious or renowned name, glory;
— զամօթ, to be overwhelmed with shame.

· Calfa

NBHL (4)

Ընդոծինն իմ ժառանգեսցէ զիս։ Ո՛չ ժառանգեսցէ զքեզ դա, այլ որ ելանէն ի քէն՝ նա ժառանգեսցէ զքեզ։ Մի՛ ժառանգեսցէ որդի աղախնոյդ ընդ որդւոյ իմում իսահակայ։ Ժառանգեսցէ զաւակ քո զքաղաքս հակառակորդաց իւրոց։ Անցանէքընդ յորդանան՝ ժառանգել զերկիրն. եւ ժառանգեսջիք զնա։ Եկայք օրհնեալք, ժառանգեցէ՛ք զպատրաստեալ ձեզ զարքայութիւն ի սկզբանէ աշխարհի։ Զի զորհնութիւն ժառանգեցէք։ Ժառանգեցէ՛ք զանուն յաւիտենից։ Ժառանգեաց զաթոռ թագաւորութեան յաւիտենից։ Բայց ի կատարած զամօթ դաւոյն ժառանգէր. եւ այլն։

Որ զհայրենեանն յաջորդեալ ժառանգիցէ իշխանութիւն. (Պիտ.։)

տանջանօք զմահուն ժառանգեսցէ պատուհաս. (Պիտ.։)

κληρονομέω, κατακληρονομέω haereditatem adeo, possideo Ստանալ զինչ որպէս ժառանգ հարազատ. մտանել ի ժառանգութիւն հայրենի. եւ լայնաբար, ի ձեռս բերել եւ վայելել զիմն հաստատութեամբ որպէս ժառանգութիւն յաւէժ.


Ժառանգեցուցանեմ, ուցի

va.

to make heir, to cause to inherit or possess;
անուն պանծանաց անձին —, to achieve great renown;
կորուստ —, to cause to perish.

· Calfa

NBHL (2)

Զիւր թագաւորութիւնն նոցա խոստովանայ ոչ տալ միայն, այլ եւ ժառանգեցուցանել. այս ինքն սեպհական նոցա առնել, որպէս եւ իւրն է սեպհական. (Խոսր.։)

κατακληρονομέω, κληροδοτέω haeredem facio, sorte distribuo Տալ ժառանգել. մուծանել ի ժառանգութիւն. ժառանգ եւ տէր կացուցանել. վիճակեցուցանել. սեպհականել.


Ժառանգորգ, աց

s.

heir, heiress;
անմահից կենաց լինել —, to inherit eternal life;
հայրենի առաքինութեան լինել —, to inherit or possess the paternal virtues.

· Calfa


Ժեռաւոր

cf. Ժայռաւոր.

· Calfa

NBHL (1)

Գոհար հալուէից չորս. ինտրէ, սանգրատարազ, (գուցէ սանդրատարազ), ժեռաւոր, ծակոտկէն. (Խոր. աշխարհ.։)


Ժիժի

cf. Ճպուռն.

· Calfa

NBHL (1)

Ժիժիքն ասեն, թէ ի վարսաւոր ծառս հանգչեաք, եւ անոյշ երգով զճանապարհորդս ուղարկեցաք. (Վրդն. առակ.։)


Ժիժմակ

cf. Ժժմակ.

· Calfa

NBHL (1)

Ի նոցա տունս դժուարահայեաց ժիժմակն սողեալ մտանէր. (Լաստ. ՟Ի՟Ա։)


Ժլատանամ, ացայ

vn.

to be niggardly, sordid, parsimonious.

· Calfa

NBHL (4)

Շուայտացաւ ժողովուրդն յաւար անդր. այսինքն, զի ժլատացան եկւ տարան ցխաչինսն եւ զանդեայս, եւ կերան հանդերձ արեամբն։ աւարել քարոզեցին նոցա, եւ ոչ մարտնչել. եւ ժլատել, եւ ոչ պատրաստել։ Այր քան զընկեր իւր ժլատեսցի յաւար անդր ժողովել յապուռ։ Ոչ յաւարել կամ ժլատել ինչ, որպէս եւ դատարկ ձեռքս իմ վկայեն. (Եփր. թագ.։)

Ժլատանալ եւ հանել ինչ մի իշխեսցեն. (Մխ. դտ.։)

Զամենայն ոսկի եւ զնիւթ պատուական ինքեամբ համարի՝ վասն նովաւ մեղանչելոյ մարդկան, նովաւ, յագանել եւ ի ժլատանալ. (Իսիւք.։)

Ժլատեալք՝ ի լաց, եւ ոչ ի հաց կոչեն. (Մխ. առակ.։)


Ժլատիմ, եցայ

vn.

cf. Ժլատանամ.

· Calfa

NBHL (4)

Շուայտացաւ ժողովուրդն յաւար անդր. այսինքն, զի ժլատացան եկւ տարան ցխաչինսն եւ զանդեայս, եւ կերան հանդերձ արեամբն։ աւարել քարոզեցին նոցա, եւ ոչ մարտնչել. եւ ժլատել, եւ ոչ պատրաստել։ Այր քան զընկեր իւր ժլատեսցի յաւար անդր ժողովել յապուռ։ Ոչ յաւարել կամ ժլատել ինչ, որպէս եւ դատարկ ձեռքս իմ վկայեն. (Եփր. թագ.։)

Ժլատանալ եւ հանել ինչ մի իշխեսցեն. (Մխ. դտ.։)

Զամենայն ոսկի եւ զնիւթ պատուական ինքեամբ համարի՝ վասն նովաւ մեղանչելոյ մարդկան, նովաւ, յագանել եւ ի ժլատանալ. (Իսիւք.։)

Ժլատեալք՝ ի լաց, եւ ոչ ի հաց կոչեն. (Մխ. առակ.։)


Ժլատութիւն, ութեան

s.

niggardliness, stinginess, sordidness, tenacity, avarice, parsimony.

· Calfa

NBHL (3)

ՅԱփշտակողքն անիրաւք. զի վասն ժլատութեան, եւ ոչ վասն օգտի հանեն ի նոցանէն. (Նիւս. բն.։)

Զօրհանապազ վասն ժլատութեան եւ ագահութեան խօսիս։ Ի բաց հատցուք զժլատութիւն։ Վասն սորա զանցանեմք առաւել քան զպէտսն, եւ վասն սորա է առաւել ժլատութիւն, որ առ հանդերձս, եւ ուժգին բազմութիւն ծառայից. (Ոսկ. յհ. ՟Բ. ստէպ։)

Ժլատութիւն եւ վատութիւն անհանճարութեան է պտուղ. որպիսի էր նաբաղ ի ժլատութեան. (Լմբ. իմ.։)


Ժխորեմ, եցի

va.

to confound, to confuse, to perplex;
to make noise, to alarm, to rouse up.

· Calfa

NBHL (1)

Տեսին պահապանքն զքահանայապետսն՝ ժխորեալս եւ իբրեւ զծով ի սաստիկ ալեաց տագնապեալս. (ՃՃ.։)


Ժխտեմ, եցի

vn.

to deny, to gainsay, to disown, to disavow;
to falsify, to contradict, to oppose;
to be unmindful of favours received, to be ungrateful, unthankful.

· Calfa

NBHL (1)

Ըստ աւանդակորոյս ժխտողին։ պարտուցն ժխտել տաղանդացն ճեպով մեծաւ ի տուժի։ Եթէ մեք ժխտեմք, դու առատապէս շնորհակալ ընձեռես. (Նար. ՟Բ. ՟Ի՟Զ. ՟Ծ՟Ա։)


Ժխտիմ, եցայ

vn.

to simulate;
cf. Ժտիմ.

· Calfa

NBHL (4)

ԺԽՏԻՄ. ձ. Փոխանակ գրելոյ Ժտիլ. այսինքն յանդգնիլ, համարձակիլ, իշխել.

Ոչ նայել ընդ նա համարձակ իշխեն, եւ ոչ ժխտին եւ ժպրհին երբէք. (Վեցօր.։)

ՄԻ՛ ոք հաղորդեսցի՝ որ չիցէ աշակերտ. մի՛ ոք յուդաս՝ եւ ժխտեսցի առնուլ։ Յէ՞ր վերայ այնչափ անամաթեալ ժխտիցս. (Ոսկ. մտթ. եւ այլն։)

Թէպէտ զտէրն ընդ խաբ խաչեցաք, այլ ի ծառայսն ո՛չ ժխտեցաք։ Յորժամ ես ասացի, տակաւին ժխիս հարցնել. (Երզն. մտթ.։)


Ժխտութիւն, ութեան

s.

ingratitude, unthankfulness, ungrateful conduct.

· Calfa

NBHL (2)

Զի՞նչ քան զայն ժխտութիւն եւ ամբարշտութիւն կայցէ, յորժամ ոչ միայն չհաւատային, այլ եւ անծանոթ նմա զանձինս ցուցանէին. (Նանայ.։)

Ի ժխտութիւն ելեալ մեր, եւ որ ի մեզ երախտիք իցեն՝ մոռացեալ արհամարիցեմք զնոսա. (Կոչ. ՟Է։)