Definitions containing the research ուն : 10000 results

Ուրացող

cf. Ուրացեալ.

· Calfa

NBHL (2)

Իսկ ուրացեալն վասակ, եւ այլն։ Զվնաս գործոյն արկանէր զուրացելովն։ Ածէին եւ խառնէին ի գունդս ուրացողացն. (Եղիշ.։)

ՈՒՐԱՑԵԱԼ. ՈՒՐԱՑՈՂ. παραβάτις, ἁπαρνήτης praevaricator, abnegator ἁποστάτης apostata, religionis christianae desertor. Անկեալն ի սուրբ հաւատոց. անցեալն ի մոլար դեն. առաւել սեպհական անուն յուլիանոսի, եւ վասակայ. մուրթատ.


Ուրեմն

conj. adv. prep. adj.

then, consequently;
some where, in some place;
about, near;
some, certain;
աստ —, here;
անագան —, too late, in the end, at last, after much time, finally;
վաղ —, already, before;
վերագոյն —, above;
before;
զքառասնամենիւք — էր, he was about forty years old.

· Calfa

NBHL (3)

ՈՒՐԵՄՆ. τις, τι, τινα, τινι quidam, quaedam, quoddam եւ այլն. Որպէս անուն մասնական, Իմն. ինչ. այն ինչ. (ի յետնոց վրիպակաւ գրեալ Ուրումն) մը, մի.

Մինչդեռ զվեցհարիւր եւ զքառասուն ամաւ ուրեմն էին, բէղիմոս թագաւորեաց։ Ի գամիրս կոյս, ուրեմն վրիպեաց չոգաւ. (Եւս. քր. ՟Ա։)

Զոր աստ ուրեմն յետոյ ոմանք բարձին։ Իսկ աստ ուրեմն յարուցեալ գունդս։ (Պատմէ) ապա ուրեմն զպատերազմն հնդկաց։ Յետոյ ուրեմն արժանաւորեցան առնուլ. (Խոր. ՟Ա. 4։ ՟Բ. 7. եւ. ՟Ա. 17. 22։)


Ուրկոտ, աց

adj. s.

leprous, lazar-like;
lazar.

· Calfa


Ուրուական, ի, աց

adj. s.

fantastic, imaginary, visionary, false, apparent, chimerical;
shadow, image, phantom, spectre;
idol, image;
rough-draught, sketch;
—ք, manes, shades, apparitions, ghosts, visions;
—ք մարդկան, statue, likeness;
— պղծութիւն, nocturnal pollution.

· Calfa

NBHL (1)

Գոյ զմտաւ ածել զայժմու զերեւեալսդ ոչ գոլ ճշմարտութիւն, այլ՝ ճշմարտութեան ուրուական։ Ոչ ինչ աւելի քան զհայելի եւ զառակս դնէ ... ի փոքունս յուրուականն. (Առ որս. ՟Բ. ՟Է։)


Չ (tcha)

s.

the twenty fifth letter of the alphabet, and the nineteenth of the consonants;
seven hundred, seven hundredth.

· Calfa

NBHL (3)

Ի տառադարձութեան ունի զտեղի կ, եւ գ եւ ք տառից այլոց ազգաց. զի անխտիր ասի՝ աշխարհ չինաց, քինէացւոց, կինաց, գինաց, կամ ճենաց, սինէակւոց, հետեւելով ձայնից զանազան լեզուաց։ Որպէս եւ ի մեզ Չորք եւ Քառք են նոյն. լծ. ընդ պրս. չառ, ջահար. եւ բառս Չոր ըստ թ. է գուրու, եւ ըստ յն. քսիրօ՛ս. յորմէ ռմկ. չիրօզ ՝ ձուկն չորացեալ։

Որ միշտ լուեալ՝ անտես լինին, քանզի չունիմ ականջ ներքին. (Յիսուս որդի.։)

Ոչ միայն զքահանայութիւնն չառ, այլեւ ի թագաւորութենէ անտի եւս անկաւ բորոտութեամբ։ Չհաւանականն իսկ անհաւատիցն առաւել հաստատեսցի ի միտս։ Որք յանցաւորս որպէս ի չանցաւորս յուսայցեն։ Յորժամ հասանէ դեւն ի մոլին, զչլուրս եւ զչլեալս տայ խօսել։ Արդարութիւն՝ ոչ միայն առ ընչիցն չագահելոյ, այլեւ որ այլով ախտիւք չախտանայցէ։ Արտաքին յունաց չիմաստուն իմաստունքն. (Ոսկ. ես.։)


Չազգականութիւն, ութեան

s.

cf. Չազնուութիւն.

· Calfa

NBHL (1)

Չազգականութիւն (լս. անազատութիւն) ծնողացն ոչ ինչ խոտեաց զծնունդսն. (Ոսկ. մ. ՟Ա. 3.) (յն. ծնողացն տարբերութիւն՝ տարբերութիւն ծնելոցն ոչ արար)։


Չամչեայ, էի, ից

s. adj.

plum-cake;
cf. Չամչեղէն.

· Calfa

NBHL (1)

Ետուն նմա կոտոր մի պաղատտաց, եւ երկուս չամչեայս։ Հարիւր չամչեայ եւ հարիւր արմաւ. (՟Ա. Թագ. ՟Լ. 12։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Զ. 1։)


Չամչեղէն, ղինի, նաց

adj.

made of raisins.

· Calfa

NBHL (1)

Ետուն նմա կոտոր մի պաղատտաց, եւ երկուս չամչեայս։ Հարիւր չամչեայ եւ հարիւր արմաւ. (՟Ա. Թագ. ՟Լ. 12։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Զ. 1։)


Չանչաղոտիք

s.

rags, tatters.

· Calfa

NBHL (1)

Ետես պատառոտուն չանչաղոտիսն՝ զոր զգեցեալ էր. (Վրք. հց. ձ։)


Չաշմակեմ, եցի

va.

cf. Յանդիմանեմ.

· Calfa

NBHL (1)

Իսկ յերոբոաղ յետ չաշմակելոյ զբահաղ, եւ ունելով զդատաւորութիւն՝ յաղթեաց մադիամու. (Կիւրղ. դտ.։)


Չաչ, ից

cf. Չաչեր.

· Calfa

NBHL (1)

ՉԱՉ եւ ՉԱՉԵՐ. Բառ ռմկ. որպէս Շառաւիղ կամ ոստ բեղուն հատեալ՝ անարմատ տնկելի ուրոյն.


Չաստուած, ոց

s.

false god, idol.

· Calfa

NBHL (1)

Զայնպիսի աստուածս ոչ առ աստուածս պարտ է ունել, այլ առ չաստուածս. (Եզնիկ.։)


Չարաբար

adv. adj.

cf. Չարաչար;
cf. Չարաբարոյ.

· Calfa

NBHL (1)

Կանայք նոցա անմիտք, եւ չարաբար մանկունք նոցա։ Այր չարաբար՝ բազումս տուժեսցի. (Իմ. ՟Գ. 12։ Առակ. ՟Ժ՟Թ. 19։)


Չարագազան

adj. fig.

fierce as a wild beast;
mordacious, biting.

· Calfa

NBHL (1)

Ո՞ր իժ կամ ո՞ր քարբ այնպիսի չարագազան թոյնս ունիցի. (Մանդ. ՟Ժ՟Ա։)


Չարագաւառեայ

adj.

born in a humble village.

· Calfa

NBHL (1)

κακόπατρις mala patria ortus. Աննշան գաւառի կամ հայրենեաց ծնունդ.


Չարագոյն

adj. adv.

very bad, worse;
more wicked;
of a bad colour;
cf. Չարաչար;
եւ որ —ն էր, and that which was most deplorable.

· Calfa

NBHL (2)

Է որ չարագոյն (է) քան զսատանայ։ Կամի՝ զի քան զինքն չարագոյնս արասցէ (զմարդիկ)։ Ի բարի մարդկանէ չարք լինին, եւ յետոյ ի չարագունից անտի կատարելագոյնք բարիք. (Եղիշ. ՟Բ։)

ՉԱՐԱԳՈՅՆ. Չար գունով. չարագեղ. ժանտատեսիլ.


Չարագործ, աց

adj.

evil-doing, wicked, delinquent, criminal, rascally, nefarious, felonious.

· Calfa

NBHL (2)

Չարագործն ի չարն գործելոյ առնու զանուն չարութեանն. (Եզնիկ.։)

Այնպիսի բարք են չարագործաց՝ զիրաւունսն (պատժոց՝) անիրաւութիւն ասել. (Գէ. ես.։)


Չարադեւ, դիւի

s. adj.

evil genius, devil;
possessed with a devil;
diabolical, wicked.

· Calfa


Չարադիւթ, ից

adj.

malicious as a witchcraft, malefic.

· Calfa

NBHL (1)

Պատրաստեալ չարադիւթիցն զհրեղէն գետոցն զկիզմունս. (Շար.։)


Չարադիւութիւն, ութեան

s.

demoniacal wickedness, abominable malice;
misadventure, very great misfortune.

· Calfa

NBHL (1)

Յորոց իւրաքանչիւր ոք առանձինն է քուրմ եւ տօն, եւ հասարակաց չարադիւութիւնն ի վերայ ամենեցուն։ Որ է ծայրագոյն չարադիւութեան, ոչ իւրեանց զօրութեանն զգուշութիւն ունել, այլ այլոց տկարութեանն. (Ածաբ. յայտն.։ Առ որս. ՟Ժ՟Դ։)


Չարաթոյն

s.

very poisonous, very venomous, virulent;
poisoned, envenomed, baleful, deadly.

· Calfa

NBHL (3)

Ունօղ զթոյն չար՝ իրօք կամ նմանութեամբ. թունալից. ժանտ. վնասակար.

Չարաթունին միհրներսեհի։ Չարաթոյն հազարապետին արեաց միհրներսեհի. (Փարպ.։)

Զչարաթոյն օդոցն շնչմունս խստութեանն։ Իբրեւ զչարաթոյն եղեամն. (Ագաթ.։ Նար. յովէդ.։)


Չարաժողով, ոց

s.

conventicle.

· Calfa

NBHL (1)

Ի փախուստ կացուցանելովն զինքն ... օցտէր լուծանելով զսիրտս եւ զհամագունդ չարաժողով ինքեան բանակի. (Պիտ.։)


Չարալեզու

adj.

evil-tongued, slanderous.

· Calfa

NBHL (4)

Որոյ լեզուն է չար, կամ սրեալ ի չարութիւն. չարախօս. եւ հայհոյիչ.

Որ զլեզուն սուսեր սատակիչ պատրաստեալ ... զսուրմակն չարալեզու փոխանակ սրբոյն սահակայ կացուցանէ. (Յհ. կթ.։)

Աքիտոփէլ մտախաբ չարալեզուն, նիւթողն խաւարի. (Համամ առակ.։)

Զչարալեզուն եւնոմիոս զեպիսկոպոսն գերմանիկոյ. (Հ. մարտ. ՟Ժ՟Ը.։)


Չարալուր

adj. s.

credulous of ill-tidings;
—ք, sad news;
incredible woes, unheard of disasters.

· Calfa


Չարախնամ

adj.

inclined to malice.

· Calfa

NBHL (1)

Միտք չարախնամք, եւ տենչմունք բարիատեացք. (Նար. ՟Ծ՟Ե։)


Չարախորհուրդ

adj.

ill-intentioned, meditating, designing or planning evil, malignant, malicious.

· Calfa

NBHL (2)

Հերոդիայ անհաւատին եդ ի մտի չարախորհուրդ (բանսարկուն). (Շ. տաղ.։)

Զբանսարկուն զչարախորհուրդ օձն. (ՃՃ.։)


Չարախտավատ

adj. adv.

very bad, cruel, intolerable, insufferable;
balefully;
— ցանկութիւնք, evil, bad passions.

· Calfa

NBHL (1)

Ի չարախտավատ եւ ի խարդաւանական մահուն տուգանաց։ Չարախտավատ դառնութեամբ մահու սպառեալք զկեանս իւրեանց. (Յհ. կթ.։)


Չարախօս, աց, ից

adj.

evil-speaking, slanderous, backbiting, talebearing, calumniating, detracting, defaming;
— լեզու, venomous tongue, slanderer, backbiter;
— լինել, cf. Չարախօսեմ.

· Calfa

NBHL (1)

(Խօսօղն առ ատելութեան) չարախօս է, թէպէտ եւ ճշմարիտ է ասացեալն։ Մի՛ ունկնդիր լինիր չարախօսին. (Բրս. հց.։)


Չարախօսեմ, եցի

vn.

to speak ill of, to slander, to detract, to calumniate, to accuse, to defame;
to tittle-tattle, to gad about gossiping.

· Calfa

NBHL (2)

Մի՛ սիրեր զչարախօսել. (ա՛յլ ձ. զչար խօսել) (Առակ. ՟Ի. 13.) զոր սուրբն բարսեղ մեկնէ. Մի՛ ունկնդիր լինիր չարախօսին։

եւ ն. καταλαλέω maledico, obloquor διαβάλλω, ἑνδιαβάλλω defero, traduco, criminor. Չարիս խօսել զումեքէ կամ ընդդէմ ուրուք. բամբասել. զրպարտել. գէշ խօսիլ ուրիշի վրայ, անունը աւրել.


Չարախօսութիւն, ութեան

s.

slander, detraction, defamation, calumny, false accusation, aspersion;
tittle-tattle, gossiping;
— մատուցանել զումեքէ, to accuse a person.

· Calfa

NBHL (1)

Սպասէին, զի գտանիցեն չարախօսութիւն զնմանէ։ Զի՞նչ չարախօսութիւն մատուցանէք զառնէն զայնմանէ։ Զերիցուէ չարախօսութիւն մի՛ ընդունիցիս. (Ղկ. ՟Զ. 7։ Յհ. ՟Ժ՟Ը. 29։ ՟Ա. Տիմ. ՟Ե. 19։)


Չարակեղտ բարք

sn.

execrable, abominable, ignominious vices.

· Calfa

NBHL (1)

Բերօղ զչար կեղտ. գարշ եւ վատանուն.


Չարակն

cf. Չարակնեայ.

· Calfa

NBHL (2)

Եւս առաւել ընդ չարականացն, եւ որ նախանձ ընդ անմեղին բերիցէ։ Չարակունքն ի ներքս էին։ Որպէս պոռնկին չէ օրէն յեկեղեցի մտանել, նոյնպէս եւ ոչ չարակն։ Ո՛րչափ նախանձողք, ո՛րչափ չարակունք։ Զի՞նչ պիղծ քան զչարակնն եւ զնախանձոտն. (Ոսկ. մ. ՟Բ. 15։ եւ Ոսկ. եփես. ՟Զ։ Ոսկ. յհ. ՟Ա. 6։)

Զոր իբրեւ տեսանէ չարակնն, որպէս սայրասուր սրով հարկանի, նախանձի, մախայ։ Չարակն բանսարկուն ոչ կարացեալ տանել զտեսութիւն գերունակ փառաց նախաստեղծին. (Գր. հր.։)


Չարակնեմ, եցի

vn. va. to look on with an evil eye, with displeasure, enviously, to envy.

· Calfa

NBHL (2)

Վասն ա՞յնորիկ ինչ չարակնիցես։ Որ ընչասէրն է, բիւրս ունի չարախօսս, բազում չարակնողս. (Ոսկ. մ. ՟Բ. 15։ Ոսկ. յհ. ՟Բ. 41։)

Եթէ չարակնելն չարամահ սատակէ, ո՞րչափ եւս առաւել նախանձն։ Զանդաստանս նորա չարակնէ՝ ըղձանալով ցասմունս եւ երաժշտութիւնս վասն նորա. (Մանդ. ՟Թ. եւ ՟Ժ՟Գ։)


Չարահամբաւ

adj.

of ill-repute;
defamed.

· Calfa

NBHL (1)

Որոյ համբաւն՝ անունն է չար.


Չարահամբաւեմ, եցի

va.

to defame, to disparage, to sneer at, to blacken, to asperse.

· Calfa

NBHL (3)

ՉԱՐԱՀԱՄԲԱՒԵԼ. Հանել համբաւ չար զումեքէ. բամբասել. չարախօսել. անունը աւրել.

Զիա՞րդ յանձին ունիք հայհոյել եւ չարահամբաւել։ Ի մեզ յարել զայդպիսի օտար խորհուրդ զրաբանութեան՝ առ ի չարահամբաւել զմեզ. (Փոտ. առ աշոտ. եւ ի պատասխանին.։)

Երթեալ առ հրէայս, չարահամբաւեաց զբառնաբայ (կամ զբառնաբաս). (Ճ. ՟Բ.։ եւ Հ=Յ. յունիս. ՟Ժ.։)


Չարահաւեալ

adj.

spoilt, corrupt;
diseased, contagious, infected.

· Calfa

NBHL (1)

Մարմնոյ ուրուք չարահաւելոյ, եւ անպատկանաւոր ելոյ առ ի յընդունելոյ զանձնաւորական ազդումն. (Սահմ. ՟Թ։)


Չարահաւութիւն, ութեան

s.

prejudice, presumption.

· Calfa

NBHL (1)

Ունելն զչար սկիզբն, զթիւր սկզբունս. (որ ըստ յն. նախառութիւն. եւ ըստ յետնոց՝ նախապաշարումն) προλείψις praesumptio, anticipata opinio.


Չարահոտ

adj.

nasty-smelling, rancid, stinking, fetid, infected, foul.

· Calfa

NBHL (1)

κάκοσμος, δυσώδης, δυσωδέρος malum odorem sprians, foetidus. Որ ունի զհոտ չար. ժահահոտ. չարաւահոտ. գէշ հոտով. ...


Չարաղանդ, ից

adj.

impious, sectarian.

· Calfa

NBHL (2)

Որ ունի զաղանդ չար.

Յունկն նըսրայն արկանէր, թէ կան գանձք չարաղանդ կաթողիկոսին. (Յհ. կթ.։)


Չարամայր, մօր

s.

a bad or wicked mother;
unhappy mother.

· Calfa

NBHL (2)

Անօրէնութեամբ յղին, չարամայր ստնտուն. (Արծր. ՟Դ. 12։)

Այսպէս չարամայրքն՝ քորք քերցն, դստերք երկուցն ցանկութեանց (ընչից եւ մարմնոյ) աւելի ժանտագոյն զտեսակսն ունին. (Անյաղթ հց. իմ.։)


Չարամանկ

cf. Խորամանկ.

· Calfa

NBHL (1)

cf. Խորամանկ. κακούργος . Չարամանկ զիմաստունն (ասեն յաչաղկոտք), եւ զմեծ վայելուչն իբրեւ զամպարհաւաճ բամբասեն. (Բրս. մախ.։)


Չարամեռ

adj.

cf. Չարամահ;
slaying or killing barbarously;
murderous.

· Calfa

NBHL (1)

Երթա՛յք իջուցէ՛ք զչարամեռ մարմին խաբողին թէոդորոսի. (Հ. յունիս. ՟Ը.։)


Չարայուշ, ից

adj.

resentful, revengeful, rancorous, spiteful;
— լինել, to bear or owe a grudge, to foment rancour or hate.

· Calfa

NBHL (1)

Բարեխորհ, անյիշաչար. եւ ոչ չարայուշ առ մեծամեծս եւ փոքունս. (Սոկր. ՟Է. 22. յորմէ եւ Աբր. մամիկ.։)


Չարայուշութիւն, ութեան

s.

resentment for injuries, revengefulness, rancour, spite.

· Calfa

NBHL (1)

Քինախնդրութիւն եւ չարայուշութիւն եւ նախանձ՝ բարկութեանն են ծնունդ. (Սարգ. յկ. ՟Դ։)


Չարանախանձ

adj.

extremely envious;
vying in evil.

· Calfa

NBHL (1)

Չարանախանձ գտաւ առ մարդն բանսարկուն։ Ետես զպատիւ մարդոյն չարանախանձ բանսարկուն. (Մաշկ.։)


Չարանամ, ացայ

vn.

to behave or act wickedly, to become worse, to fester, to rankle, to sour, to become exasperated;
cf. Նախանձիմ.

· Calfa

NBHL (3)

Իսկ դու ոչ ունիս չարանալ՝ իսկութեամբ բարիդ. (Նար. ՟Լ՟Դ։)

(Դեւն) ամենայն չարեաց պատճառ յատկանայ ե՛ւ ինքեան ե՛ւ այլոց, որքան ինչ չարանալ ասի։ Արդ ի՞ւ ասեմք չարանալ զդեւս, ասա՛ ինձ. բայց միայն դադարմամբ յաստուածայնոյն բարութեանց ունակութենէ եւ ներգործութենէ։ (Մարդիկ) ի՞ւ չարանան, եթէ ոչ՝ բարեաց ունակութեանց եւ ներգործութեանց նուազութեամբ. (Դիոն. ածայ.։)

Չարացաւ բանսարկուն, վասն զի ետես բազում վայելչութիւն ի միասին հեղեալ մարդոյն. (Մաշկ.։)


Չարաշշուկ

adj.

disastrous, dismal, very grievous;
baleful, atrocious, ferocious.

· Calfa

NBHL (1)

Որ ինչ ունի զչար շշուկ. չարաղէտ. բօթալից. դժնդակ. անողորմ (ինչ, եւ ոք).


Չարաշուք

adj.

bad, very ignoble, vile, infamous;
wicked, ferocious, cruel;
unfortunate, miserable, pitiful.

· Calfa

NBHL (4)

Կարի անշուք, անպատիւ, անարգ. որպէս թէ ունօղ զչար կամ զվնասակար ստուեր. վատթար. դժնդակ. դառն. ժանտ. խրոխտ. խիստ.

Ունին չարաշուք տեսակս գազանաձեւս թունաւորս. (Անյաղթ հց. իմ.։)

Վնասաբեր իմն ոսոխեալ սղոխք ի չարաշուքն հասեալ մերձակայսն կացուցանեն անձինս ի տգեղութեան ձեւի». (Պիտ.) այլ ձ. չարաշունչ. եւ այլ՝ չարաշունք։

Ցանկութիւնն եւ սրտմտութիւնն, չարաշունքն եւ մահունքն». (Փիլ. լին. ՟Դ.) իբր չարաշնչութիւնք սպառնալեաց։ 4


Չարապատահ

adj.

fatal, sinister.

· Calfa

NBHL (1)

Կշռակի եւ չափաւոր գոյութեամբն ի մէջ երկոցունց չարապատահ դժնդակութեանցն զուարճացեալ. (Պիտ.։)


Չարասերմն

adj. s.

producing evil fruit;
wicked offspring.

· Calfa

NBHL (1)

Սերմն ժանտ. չար ծնունդ.