Your research : 116 Results for տալ

Entries' title containing տալ : 51 Results

Definitions containing the research տալ : 513 Results

Դառն (ռին)

adj.

bitter;
sour, acrid, sharp, harsh, grievous, painful, disagreeable, tiresome, tedious, disgraceful, fatal, sad, tormenting, austere;
maddening;
biting, satirical.

• Պատկանեան, Изсл. o cоcт. aрм. яз. 22 համեմատում է քրդ. tāl «դառն» բառի հետ. (րայց այս բառը պրս. [arabic word] ︎ talx «դառն» ձևից ծագած լինելով՝ այստեղ գործ չունի, ինչպէս նկատում է նաև Justi, Göttin. gel. Anz. 1866, 998). Canini, Et. êtym. 27 պելասկ. ϑere. Patrubány, SA, 2, 268 հնխ. denk «կծել» արմատից, իբր յն. δάϰνω «խած-նել» ևն։ Scheftclowilz, BВ 29. 20 սանս. tāra-«թափանցիկ, բաբձրաձայն», պրս. [arabic word] turš «թթու» ևն։ Հիւնք. ռառնալ բայից։ Այսպէս է մեկնում նաև Lidén. Arm. Stud. § 71, մանրամասն ցոյց տալով թէ ի՛նչպես շատ լեզունե-րում դառնալ նշանակող բալը սաանաւմ է «թթուիլ, կծուիլ» նշանակոթիւնը։ Նոյնը գտանում ենք նաև արդի հայերէ-նում, օր. գինին դարձեր է «գինին թթուել է, քացախել է». բայց հին հյ. դառն բառը չունի «թթու, կծու» նշանա-կոթիւնը։ Karst, Յուշարձան, 419 թա-վրաց. մծարե, իմերել. ծարե «դառն»։


Դար (ուց)

s.

age;
century;
ոսկի՝ ոսկեղինիկ —, the golden age;
միջին —, the middle ages;
ի մերում դարու, in our times;
դարուց ի դարս, from age to age, for ever and ever.

• , ի հլ. «բարձրաւանդակ, զառիվայր և շեղ բարձրութիւն» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1, «հոուանդան» Դատ. է. 23, որից՝ դարահոս Ոսկ. մ. Եփես. տիմ. և ես. դարակ Յհ. կթ. 359. ղարափն Վրդ. առկ. Բրս. մրկ. 65, դա-րափոս Եղիշ. կամ դարուփոս Վստկ., դարա-փոր Վեցօր. Բուզ. Կիւրղ. թգ., ղարափուլ Վրդն. պտմ., դարափլակ Յհ. կթ. 205, դարա-վէժ Ճառընտ., դարոտն «լեռան ստորոտը» (չունի ԱԲ) Սմբ. պտմ. 123։ Անցնելով «գե-տի եզերքը՝ երկու կողմից բարձրացած թեք տեղ, բարձրութիւն» իմաստից (հմմտ. Եղիշ, գ. էջ 58՝ Յամուր տեղիս մայրեացն առ խո-րագոյն դարիւքն Լոփնաս գետոյ), ստացել է բառս նաև «եզերք, ափ» նշանակութիւնը, ինչպէս պահուած է դարիւ և դարիւ ոճի մէջ. գետի գնացքի համար ասուած, իբր «եզերք-ները քերելով» (տե՛ս Տաշեան, Ագաթ. էջ 69). հմմտ. սրա հոմանիշ ոճը՝ Գայր (գետն Յոր-դանան) լի ափամբ և ափամբ առ հասարակ ծայրիւ իւրով (նորագիւտ Ա. մնաց. ժբ. 15)։-Նոյն իմաստը ցոյց է տալիս նաև դարալիր «մինչև թումբերը՝ եզերքը լցուած (ջուր)» ԱԲ։-Վերջապէս ստացել է իբր ած. «բարձր» նշանակութիւնը, որից դարաճակատ «լայն ճաևատով» (Յայսմ. յունիս 29 գրուած կամ տպուած դրաճակատ)։ Հմմտ. նաև դարա-ւանդ։


Դարան (աց)

s.

cupboard;
watch, ambush, ambuscade;
trap, caltrop, gin, snare;
subterraneous passage;
plot, cheat, deceit, intrigue;
— գործել՝ դնել, ի — մտանել, to lay an ambush, to lie in ambuscade, to be on the watch;
to dupe, to cheat, to plot;
— մատենից, book-case.

• = Ըրանական փոխառութիւն է, պհլ. *da-ran ձեից. հմմա. զնդ. darana «ամրաթիւն, բնակաթիւն, ապաստարան» (ըստ fartho-lomae, 692--3), «ձոր, կիրճ» (ըստ Horn, § 560, որ և սրան է կցում պրս. [arabic word] darra «ձոր, կիրճ»), dāuru-upa-darana «փայտա-կերտ հիւղակ» (Bartholomae, 739)։ Այս բոլորը ծագում են dar-արմատից. բայց այս ձևով կան իբանեան երեք տաբ-բեր արմատներ. I. dar-«ճեղքել», 2. dar-«հսկել», 3. dar-«ունել, պահել» (Bartho-lomae, 689-690)։ Արդ՝ յիշեալ ձևերը սրանցից որի՞ն են պատկանում։ Bartholo-mae, 693 դնոմ է «ունել, պահել» արմա-տից, որով հյ. դարան «ծածուկ տեղ, թա-քըստոց» նոյնանում և միանում է ճիշա նախորդ դարան «պահարան» բառի հետ, ինչպէս դնում են և մեր բառաբանները, և սրանց համեմատ էլ Հիւբշման։ Բայզ կա-րելի էր նաև դնել առաջին արմատից (dar-ճեղքել), որով զնդ. darana-նոյնանոմ է սանս. dārana «փապար, խոռոչ, ծերպ» բառի հետ և հյ. դարան «թաքստոց» բառի նախնական իմաստն է լինում «լեռան մէջ ճեղք ևն», ինչպէս ցոյց է տալիս վրաց. դարանի «քարայր, ճեղք՝ ժայռի կամ հողի մէջ»։ Այսպէսով իրարից բաժանւում են հյ, դարան «պահարան»=սանս. dhárana=զնդ. dārəna և հյ. դարան «թաքստոց» = սանս. dārana=զնդ. darana, առաջինը սանս. dhar = իրան. dar «ունել» արմատից, երկրորդը ւանս. dar=իրան. dar «ճեղքել» արմատից. վերջինիս հետ հմմտ. և սանս. drnáti, dāra-yati, պհլ. daritan, պրս. darridan, աֆղան. dāral, լիթ. diru, յն. δέρω, հյ. տեռել, հնխ. der-«ճեղքել, պատռել»։ Իրանեան լեզու-ները զանազանութիւն չդնելով նախաձայն d և dh ձայների միջև, երկու տարբեր բա-ռերը ի հարկէ մէկ ձևի պիտի վերածուէին։ -Աճ.


Դեկտեմբեր (ի)

s.

december.

• Հիւբշ. 367 դնում է յունարէնից. բայց վերջաւորութիւնը ցոյց է տալիս լատի-նը։-Ամիսների անուան վրայ վիճաբա-նուած է Բազմ. 1897, էջ 138-141։


Դեղ (ոց)

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

• , ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),

• = Բոլորն էլ բնիկ հայ բառեր են, որոնք հաւաքւում են դեղ և դալ արմատների շուրջը. սրանք էլ ծագում են հնխ. dhel-արմա-տից, որի ձայնդարձներն են dhol-, dhl-. հմմտ. յն. ϑαλλω «ծաղկիլ, կանաչիլ, տե-րևներով ու պտուղներով զարդարուիլ (ծա-սի)», ϑαλλός «ընձիւղ, նոր ճիւղ», ϑαλερός «ծաղկած, դալար, թարմ, մատղաշ, ուժեղ», ϑαλος «ընձիւղ», ϑαλλια «ձիթենու հիւղ», ἐი.-ϑηλής «բազմաճիւղ, աճուն», εῦ-ϑαλής կամ εν-ϑηλής «բերրի, աճուն», միռլ. deil «ճպոտ». կորն. dele «ճպոտ, ճիւղ», բրըտ. delez «ճպոտ», հբգ. tolun «ողկոյզ», toldo և գերմ. dolde «գագաթ՝ վարս ծառոց», աւսան. dal' (կտր. dola) «ընձիւղիլ» (Walde, 472, Boi-sacq, 332)։ Հնխ. dhel-կանոնաւորապէս տալիս է հյ. դեղ, հնխ. dhl->հյ. դալ, իսկ հնխ. dhol-ձայնդարձը հայերէնի մէջ ներկայացուցիչ չունի. Pokorny, 1, 825։-Հիւբշ. 438։

• ԳՒՌ.-Պահուած է մի քանի նշանակու-թեամբ. այսպէս. «ճար, դարման» նշանակու-թեամբ են՝ Ալշ. Երև. Հճ. Մշ. Ոզմ. Ջղ. դ'եղ. Ագլ. դէղ, Ախց. Խրբ. Կր. Սեբ. դ'էղ, Սլմ. Վն. տեղ, Հմշ. Ղրբ. Մկ. Մրղ. տէղ, Ասլ. դէղ, Ռ. թէղ, Տփ. դիղ, Տիգ. թիղ. -«թոյն» նշա-նակութիւնն ունին Ալշ. Ղրբ. Ասլ. Մշ. Վն. Տփ., որից՝ Ակն. դ'էղիլ «թունաւորել», իսկ Մժ. տէխկ (իմա՛<դեղք) «թոյն» և տէխկէլ «թունաւորել».-«խոտ» նշանակութիւնն ու-նին Մշ. Սս., որոնց մօտ դեղ նշանակում է «մի տեսակ դաշտային խոտեղէն բոյս, որ պանիրի մէջ են դնում՝ անուշ հոտ տալու հա-մար» (վերջին երկու նշանակութեանց է լա-րում խնդեղն Ղրբ. «օշինդը», որ ծագած է *խնդադեղն ձևից և իմաստի զարգացման կողմից համեմատւում է մոլախինդ, խնդա-մոլի բառերին)։-«Աչքի ծարիր կամ երեսի շպար» նշանակութեամբ են Ակն. Մկ. Վն. Տփ.։-Սրանցից դուրս նոր իմաստներ են ցոյց տալիս՝ Զթ. դ'էղ «վառօդ», Նբ. Վն. «մածունի կամ պանիրի մակարդ, մէրան», Սչ. դ'էղել «կեղտոտել»։-Նոր բառեր են՝ դեղապէտ. դեղաջուր, դեղդիր, դեղդղել, դեղթափ, դեղիկ, դեղկոծել, դեղմաշկ, դեղուկ, դեղրար, դեղ-բունքել։


Դեղբ

s.

yellow

• «դեղին». մէկ անգամ միայն ունի Շիր. «(Լոյս փոսուռայի) ո՛չ սպիտակ է և ոչ լուրթ, ոչ դեղբ և ոչ կարմրագոյն, այլ կանաչ իմն գոյն է»։-ՆՀԲ մեկնում է «եթէ չիցէ գրե-լի դեղին կամ դեղձան՝ անուն գունոյ իրիք». ՋԲ կասկածով, իսկ ԱԲ առանց կասկածի մեկնում է «դեղին»։ Ուղիղ է այս մեկնութիւ-նը, որովհետև վերի վկայութեան մէջ փոսու-ռայի բոլոր գոյները յիշուած են, բացի դեղի-նից։ Ուղիղ է նաև բառի ձևը, ինչպէս ցոյց է տալիս գաւառական դեղբել։ Բառիս գոյու-Աեան նոր ապացոյց է դեղբագոյն «դեղնա-գոյն» նորագիւտ բառը, որ մէկ անգամ ոռա-նում եմ որրծածուած Խոր. աշխ. հրտր. Սուք-րեան, էջ 45 «Ջհալուախունկն... երեք առռ ա-ևեն. մին կոչի (ն) ինգրէ որ է սևագոյն, լինի և դեղբագոյն»։


Դենար (ի)

s.

penny, denier, denarius.

• = Յն. δηνάριον հոմանիչից, որ փոխասեալ է լատ. dēnārius «աասանոց (դրամ և կ-իռ)» բառից. այս էլ ծազամ է čeni «տասնեակ» բառից։ Յունարենից փոխառեալ են նոյնպէս արաբ. պրս. [arabic word] dīnār, վրաց. დინარი դինարի, ֆրանս. denier, սպան. dinero, պորտ. dinheiro, իտալ. danaro, denaro, ռում. denariu, հսլ. dinaro, նսլ. denar, սերբ. dinar, պհլ. denār «դենար» (Nyberg, Hilfsb 1, 38 և 2, 55), մինչև սանս. dina-ra և թոխար. քուչ. tinar։ -Հիւբշ. 346։


Դժոխ

adj.

hard, harsh, austere, vexatious, difficult.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. daožahva. dužañhav «դժոխք», պհլ. dō-šax*, արձանագրութեանց մէջ dōšaxvī (կարդա՛ dsžax՝, dožax), պազենդ. dožax, պրս. [arabic word] dōzax, աֆղան. dōγax, քրդ։ օკ» dúžē, արևել. քրդ. duzax, բելուճ. dōzak, dozē «դժոխք» (Horn, § 581)։ Բուն նշանակում է «վատ կայան» և ծագում է զնդ. duž «դժ-, վատ»+añhav «լինել, էու-թիւն, գոյութիւն, կեանք» բառերից (Bar-tholomae, 675, 756)։ Հայերէն ձևը ծագում է իրանեան *dužax'a ձևից, ուր a դարձել է o՝ յաջորդ * ձայնի ազդեցութեամբ, որով բառը եղել է *dužox*a>*dužox>դժոխ։ Սրա հետ հմմտ. թուրֆանեան պհլ. dwšwx, որ պետք է կարդալ *dušox կամ *dōšox. առաջին ձևի հետ նոյնանում է հայերէնը, իսկ երկրորդի հետ վրաց. ჯოჯოხეთი ջոջոխեթի «դժոխք», որ նոյնպէս իրանեան փոխառու-թիւն է (հմմտ. հյ. ճուճաղ, ճուճաղխք գըր-չութիւնները)։ Վրաց. ջոջոխեթի գայիս է հնագոյն *դոջոխեթի ձևից, որի արմատն է *դոջոխի (-եթի տեղական մասնիկ է)։ Նա-խաւոր ատամնականի քմականի վերածուե-լու համար հմմտ. վրաց. չեչխլի «կրաև»< *թեչ խլի, ինչպէս ցոյց են տալիս մինգ. dačxiri և լազ. թաշխիրի «կրակ»։ (Նոյն երևոյթը գտնում եմ նաև Ղզլարի հայոց մօտ՝ Ջարջումանեան ազգանուան մէջ, փո-խանակ Թարջումանեան, որ է «թարգմա-նեան»)։ Վրացի ձևից յառաջացած են թուշ. ջօջխեթա, չեչէն. ջուեմիխաթ «դժոխք»։-Հիւբշ. 142-3։


Արկղ (կեղաց)

s.

chest;
caisson;
trunk, box;
դնել յարկեղ, to pack up, to put in a chest;
հանել յարկեղէ, to unpack.

• = Ժողովրդական լտ. arcla բառից, որի գրականն է arcula, իսկ այս էլ նուաղականն է arca «սնդուկ, արկղ, դրամի գանձանակ, մեռելի դագաղ, հագուստի պահարան» բա-ռի, որ ծագում է arceo «պահել, պարփակել ևն» բայից, որի հայերէն լծորդն է արդեշ (տե՛ս այս բառը)։ Նոյնին է պատկանում նաև լտ. arx, arcis, որ տե՛ս արկ «աւան» բա-ռի տակ. լատին բառը փոխառութեամբ տա-րածուած է ամէն կողմ. հմմտ. ֆրանս. arche «Նոյի տապանը» (նոյն իմաստով գտնում ենք պահուած մեր արկղակերտ բառի մէջ որ Նոյի տապանի համար է ասուած). իտալ. arcella, անգլ. ark, կորն. և գալլ. arch, բրըտ. arc'h, հիռլ. arc, arg, գոթ. arka, հիսլ. ork, հբգ. archha, archa, arahha, մբգ. arke, գերմ. Arche, անգլոսք. örk, շվէդ. ark, հպրուս. arkan, հսլ. raka, račica, չեխ. ra-kev, բոհեմ. irakli, լապ. arkko, ֆինն. arkku, յն. ἂρϰλα ևն։


Արմաւ (ոյ, ու, ոց, ուց)

s.

date;
date-tree;
phenix.

• տարբրութեամբ նոյն ծագումը տալիս են Peterm. 52 և Հիւնք. առաջինը ար-մաւ համարում է յն. ἀμβοοτος «անմահ» բառից, մեր արմաւօղին դնելով իբր ἐμβροσια «նեկտար», իսկ Հիւնք. էջ 291 ամբրաւ համարում է բարդ բառ, իբր ամբը<յն. ἀμβροτος «անմահ» և աւ< հաւ, ուստի «ամբրաւ ստուգաբանի ան-մահ հաւ. քանզի հաւն արմաւ՝ որ և փիւնիկ հաւ, անմահ է, վերստին ծնա-նելովն ի մոխրոյն (ըստ առասպելաց)»։ ՀԲուս. § 221 արմաւ թռչունը ստուգա-բանում է «միթէ՞ արմ-հաւ?»։ Schef-telovitz BВ 29, 47 մերժելով պրս. xurmā, համեմատում է սանս. amra «մանգօ կոչված պտուղը»։


Արուեստ (ից)

s.

art, trade, profession, study, condition, office;
artifice, expedient, means, invention, ingenuity;
sign, miracle;
գեղեցիկ ազատական մեքենական —ք, the liberal, mechanical, fine arts.

• ՆՀԲ լծ. լատ. ars, artis «արուեստ» և և յն. ἔραστής «սիրահար, սիրող» (էջ a72ա)։ Հիւնք. հարուստ բառից։ Peder-sen, Հայ. դր. լեզ. 90 -եստ մասնիկով արու բառից, իբր թէ բառը նախապէս նշանակում էր «արութիւն, virtus». ւ-տոյ «ճարտարութիւն, virtuosité», Սան-տալճեան ՀԱ 1913, 401 խալդ. aris, ւա. ars ձևերի հետ։


Արքայ (ից)

s.

king;
prince, monarch, potentate, sovereign;
արքայից —, king of kings, emperor;
կեցցէ՛ —, God save the King! long live the King!

• Исгорiя Арм. M. Хоренcкaгo 1893, էջ 301) այր և քայ «թազաւոր» բա-ռերից. երկուսն էլ հին պրս. ծաղումից, թա՛ պահուած է մինչև այսօր, «պա՛-րոն» նշանակութեամբ. ուրեմն ար-քայ բուն նշանակում է «այր թագաւոր»։ (Ընդհակառակը քա՛ այսօր իդական է և բնաւ պատուաւօր կոչական չէ)։ Ascoli-Schweizer, ZVS 17, 136 (տե՛ս Lag. Arm. Stud. § 286) զնդ. qhrah, qhrahi ևն «թագաւորական», qharanh «փայլ»։ Ապտուլլահ, Բևեռաձև արձանագր. Մորթմանայ, Պօլիս 1872, էջ 48 յն. ἀρχω, խալդ. արքիս. Մորթման ZDMG 26, 537 խալդ. arkizi, 598 arizai, ar-kanini ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 21 կազմուած է համարում զնդ. ār մաս-նիկով (որ գտնում է armaiti բառի մեջ) + քայ արմատով, որի հետ հմմտ. պրս. [arabic word] kay=զնդ. kavaya «արքայական»։ Նոյն, Նախալ. 102 թերևս rag արմա-տից, որի հետ հմմտ. յն. *ορεγω «տա-րածել, երկարել», լտ. regere «իշխել», rex «թագաւոր», գոթ. rakjan, reiks, սանս. raǰan «արքայ»։ Ա. Լ. (Արև. մամուլ 1889, 178) սանս. արքայ «փա-ռահեղ, լուսաւոր, ճոխապանծ» բառից։ Bugge, Lyk. Stud. 1, 81 լիւկ. axati «պետ», յն. ἀρχω և *Ἀγαιοὶ «աքալեզի» անուան հետ. դր հասկանում է «տիրող-ներ»։ Հիւնք. ἀρχων բառից։ Brockel-mann ZDMG 47 հաստատում է, որ բառս չի կարող յունարէնից փոխառեալ լինել, ինչպես ցոյց է տալիս այ վեր-ջավորութիւնը։ Նաղարեթեան, Պատկեր 1893, էջ 91 արեգ բառից, իբր «արե-գական ծնունդ, լուսաւոր»։ Jensen, Hitt. u. Arm. էջ 101 հաթ. arpa, arwā բառերի հետ։ Patrubány SA 1, 211 փոխառեալ է դնում յն. ὰ́ρχός բառից, միայն վերջաւորութիւնը ասորականից առնուած. իսկ ՀԱ 1908, 152 համեմա-տում է ծառայ բառի վերջաւորութեան հետ. Scheftelowitz BВ 29, 68 փոխա-ռեալ է թալմուդ. [hebrew word] rəkha «թագա-ւոր» բառից, որ փոխառեալ է գ երմ.


Արքեպիսկոպոս (աց)

s.

archbishop, metropolitan.

• -Յն. ἀρχιεπισϰοπος «արքեպիսկոպոս» կազմուած ἀρχω «գլխաւոր լինել, վարել», ხρχή «գլուխ, սկիզբ, գլխաւոր» + έπίσϰοπος «եպիսկոպոս» բառերից. նոյնից փոխառեալ ևն նաև լտ. archiepiscopus, իտալ. ar-civescovo, ֆրանս. archevêque, ռուս. ap-xienиcкоnъ, վրաց. არხიეβისკოძოზი ար-խիեպիսկոպոզի ևն հոմանիշները։-Հիւբշ 342։


Արքիմանտրիտ

s.

archimandrite.

• = Յն. ἀρχιμανδριτης «վանահայր». կազմը-ւած է ἀρχι-«պետ, գլխավոր»+μάνδrα «փա-րախ» բառերից և բուն նշանակում է «փա-րախապետ»։ Սրանից են փոխառեալ նաև լա archimandrita, իտալ. archimandrita, ֆր-րանս. archimandrite, ռուս. арxимандритъ, վրաց. არხიმანდრიტი արխիմանդրիտի ևն հոմանիշները։-Հիւբշ. 342։


Աւար (աց)

s.

booty;
pillage, sack, capture, recapture, prey;
plunder, marauding;
devastation, depredation, disorder;
— ածել՝ առնուլ հարկանել, յ— մատնել, յաւարի առնուլ՝ տանել, to spoil, to make booty, to pillage, to sack, to plunder, to ravage;
լիաձեռն աւարաւ, charged with plunder;
յ— մատնիլ, to be a prey, to be given to pillage.

• = Պհլ. ävār «կողոպուտ», բելուճ. āvār «աւար, կողոպուտ», աֆղան. avār «կողո-պուտ, աւարի տալը», մանդայ. [hebrew word] āvār «աւերածութիւն»։-Հիւբշ. 112։


Աքսոր

s.

exile, ban, banishment, transportation.

• -Յն. ἐεσίz «արսոր», որ կազմուած է εζ-«դուրս» նախդիրով ὄρος «եզերք, սահ ման» բառից. ըստ այսմ բառը թարգմանուած է նաև յունաբան հեղինակներից հյ. արտասահմա-նութիւն (արտ-և սահման բառերից)։ Յունա-րէնից փոխառեալ են ասոր. [syriac word] Aksoria կամ eksoria, վրաց. ეკსორია եք-սորիա «աքսոր»։ Հայերէնի մէջ, ինչպէս նա-խաձայն ֆայնաւորները ցոյց են տալիս. աք-սոր փոխ է առնուած ասորերէն ձևից և աւելի հին հայերէն է, քան եքսորի, որ փոխ է առ-նուած ուղղակի յունարէնից և գոյութիւն ու-նի միայն յետին ժամանակի հեղինակների մօտ։-Հիւբշ. 301։


Գերան (աց)

s.

beam, rafter, joist.

• =-Բնիկ հայ բառ՝ հնխ. vernnā-ձևից, որի համազօրները գտնւում են միայն կելտական լեզուներում և ալբաներէնում. այսպէս՝ բրըտ. gwern և մ. բրըտ. guernenn «կայմ. 2. լաստենի. 3. լաստենիների անտառ», կորն. guern «կայմ», gwern-en «լաստենի», կիմր. cмвrn «ւաստենիների անտառ, ճահճոտ տեղ», gwern-en «նաւի կայմ, լաստենի» միռլ. fern, fernog «լաստենի», նոր իռլ. fearn «կայմ, լաստենի» (սրանից փոխա-ռեալ են պիէմոնտ. verna, պրովանս. verna, verno, ֆրանս. verne, vergne «լաստենի»), ալբան. verε «սպիտակ կաղամախի, populus Alba»։ Կելտական բառերի նախաձևն է *yer-nā, որը տալիս է նաև ալբաներէնը։ Ծառի անունը իբրև ընդհանուր «գերան» նշանա-կութեամբ գործածելու համար հմմտ. տճկ. perdu և Ղրբ. փարդու «գերան», որոնք ծագում են հյ. բարտի բառից (տե՛ս անդ), Pokorny, 1, 292։


Գոմ (ոց)

s.

stable, sheepfold, stable for oxen.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ghomo-ձևից, որ մես հետ պահում են դան. gamme «գոմ, ա-խոռ, ոչխարի փարախ», շվէդ. gamma «կովի մսուր», gamme «ցիւ, կտուրի դուրս ելած մասը», նորվ. gamme «խրճիթ», հհիւս. gam-mi «ֆիննական խրճիթ», շվեյց. gámmeli «կով կամ յարդ պահելու մարագ ևն»։-Գեր-մանական ձևերը տալիս են ghomo-n-նա-խաձևը, որին համապատասխան է նաև հայե-րէնը (Pokorny, 1, 637)։


Բաշ (ի, ից)

s.

horse hair, mane.

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ համեմատելով պրս. փէշ ձևի հետ։ Lag. Arm. Stud. § 355 վարանում է համե մատեւ ոնդ. և պրս. ձևերի հետ։ Սան-տալճեան, Բազմ. 1904, 500 բարշ=լծ. հլ. վարս։

• ԳՒՌ.-Վն. բmշ (գիւղերը փmշ) «ձիու բաշ», Խրբ. բաշ, Մշ. բ'աշ, Սլմ. պmշ, Ասլ. փաշ «ձիու բաշ». իսկ Տիգ. փmշ «աղջկայ վարս» նշանակութեամբ գործածական է մի-այն անէծքներում. նոյնպէս կայ Մրղ. պmշ (միայն հողը բաշիդ դնեմ «մեռնի՞ս» անէծ-քի մէջ)։-Կերևի թէ նոյն բառն է և Երև. բաշ, Ղրբ. պէշ «կտուրի եզերքը, տան պատի վերի ծայրը, կատար, գագաթ». նշանակու-թեան զարգացման համար հմմտ. թրք. [arabic word] yal «ձիու բաշ», բայց Կովկասի բարբառ-ներում նաև «լեռան թեքուած մասը», ռուս. гривa «բաշ, երկար կատար լերանց»։ (Չի կարող լինել թրք. [arabic word] baš «գլուխ» բառից, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. պէշ, որ փոխա-ռութեան պարագային գոնէ *բէշ ձևը պիտի ունենար)։-Կայ սակայն զնդ. barəšnau-«բարձրութիւն, գագաթ՝ լեռան, մարդու» (Bartholomae 951), որ չգիտեմ թէ կապ ունի՞ այս բառի հետ։


Բարակ (աց)

adj.

subtile;
— ցաւ, ջերմ, phthisis;
cf. Նուրբ;
brach (sporting dog);
nitre;
cf. Բորակ.

• Հներից Լծ. նար. փարաքմունք «խենե-շութիւն» մեկնում է «պարսկերէն փերթ փերթ ասէ, որ է այլևայլ մեղքն» (սրա-նով պէտք է հասկանալ անբնական իւաոնո ոնը եանայս. հմմտ. Ղևտ. ժթ. 19=Օր. իբ. 9 «Զայգի քո մի՛ վարեսցես այլևայլ», որ շատեր այս առումով են հասկանում)։ ՆՀԲ և ՋԲ (նոյնպէս և Աւե-տիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 228) դնում են պրս. պարագ «շուն»։ Հիւնք. փարախ բառից։ Փորթուգալ փա-շա, Եղիշէ 467 բարակ «նուրբ» բառն է, իբր թէ «բարակ գլխով կամ բարակ մարմնով շուն»։ Bugge IF 455 իտալ. bracco, baiacco «որսի շուն» բառի հետ. որ մերժում է Հիւբշ. 343։-Բառիս հետ նոյն են ըստ Նորայր, Կոր. վրդ. 222 ֆրանս. braque, անգլ. brach «որսի շուն, մի տեսակ քերծէ»։ Բայց անգլ. brach, ինչպէս և հֆրանս. brac, իտալ. bracko հոմանիշից, որի հետ նոյն է մլտ.=հին ֆրիզ. barm-braccus (ըստ Kluge 70)։ Բայց յայտնի չէ թէ այս վերջինի՝ ծագումն ինչ է։ Սրա հետ նո՞յն են արդեօք թրք. [arabic word] baraq տեսակ որսի շուն, рoдъ nуделя», որ Будаговь 1, 251 կցում է ֆրանս. braque բառի հետ, առանց նկատի առ-նելու չաղաթայ. [arabic word] badaq հոմանիշր, որ փոխառութեան գործը խանգարում է։


Բարաւոր (աց)

s.

lintel, door-post, door-tree.

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տ. palavar «դռան վերի սեմը» (Բիւր. 1899, 798)։ Բառիս հին գոր-ծածութիւնը ցոյց է տալիս Բառ. երեմ. էջ 81, որ դրանդի բառը մեկնելու ժամանակ գրում է. «բարաւորն, որ է բալաւարն»։-Նոյնը ու-նինք նաև վրաց. ბალავარი բալավարի ձե-վով, որ Չուբինով մեկնում է «бутовая пли-тa հիմնաքար»։


Բարձուենեակ

s. bot.

s. bot. southernwood.

• «մի տեսակ ծաղիկ է. լտ. abrotonum. ֆրանս. aurone» (ըստ Աո-թինեան, Աստուածաշունչի տունկերը, էջ zns՝ armoise). Ակինեան ՀԱ 1930, 496 ընդունում է, որ բառս այս նշանակութեամբ է մտած հայ գրականութեան մէջ, բայց սխալ է հա-մարում, որովհետև էջմիածնում լսել է բաց-մանակի օաղիկ՝ իբր «լտ. acheillea mille-folium, ֆրանս. achillèe, գերմ. Schaf-garbe, թրք. ղլիճ օթի» իմաստով։ Նշա-նակութիւն չունի, որովհետև բոյսերի անուն-ները գաւառից գս առ շատ են փոխում իրենց իմաստը (գրուած է նաև ուրիշ շատ զանա-զան ձևերով. այսպէս՝ բարձուենեկ, բարձուե-նիկ, բարձուինեակ, բացուենեկ, բարձումե-նեկ, բարձմանեակ, բացմենակ, բարձնակ, բըրթվինակ) Մխ. բժշ. 133. Գաղիան. Սալաձ. Բժշ. այս ծաղիկը շատ է տարածուած Հայաս-տանում. վերոյիշեալ զանազան ձևերն էլ ցոյց են տալիս, որ անունը զանազան տեղեր գործածական էր։


Բէճ

cf. Բէջ.

• ԳՒՌ.-Զթ. բ'էջ. Ալշ. Խրբ. Տիգ. փէջ (նտե Մշկ. Քղի) «ուս» (Ալշ. յգ. փիջվան), Մկ. Ջրս. «կռնակ», Բլ. «ուսոսկը», Տր. «ոստալ-նանկի սանտր», Հմշ. «ջուլհակի գործիքի այն մասը, որ պարունակում է տֆաները և սանտ-րը», Լ. «ոչխարի թիակոսկրը՝ որով հմայում են». կրկնութեամբ էլ ունինք Ախց. մէչկ ու բ'էչք «մէջքն ու կռնակը»։

• ՓՈԽ.-Վրաց. ბეჭი բեճի «ուս, թիկունք, կռնակի ոսկոր. 2. ոսկոր՝ որի վրայ գրում ևն իբրև քարետախտակ», ბეჭვა բեճվա «հիւս-ուածքի թելերը ոսկորէ դանակով ամբացնել», ուտ. բmծmն «կռնակ», բmծmնկոծ «կուզ», բmծmնղ'արի «ծոյլ». -վրացերէն բառը ցոյց է տալիս, որ մեր կրկին ձևերից ուղղագոյնն է բէճ։


Բոլոր (ի, ով, իւ, ից)

adj. s.

adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

• ձևի միջոցով կցում է հյ. բլուր բառին և նրա ազգակիցներին, բայց KZ 32, 31 մեոժում է։ Patrubány SA 2, 25n տալիս է մի մեկնոթիւն (չունիմ ձեռ-քի տակ), որ ինքը մերժում է ՀԱ 1906, 345 և կցում է բառս բլուր ձե-ւին։-Pedersen, Հայ. դր. լեզ. 226 -որ մասնիկով բոյլ բառին։ Petersson KZ 42. 260 հհիւս. bolr, bulr «Լոճղ, մար-մին», bollr «կլոր մարմին», շվէդ. bol «խոշոր, ուժեղ», մբգ. bolle, անգլ. bowl «գնդակ» ևն։


Բորակ (ի, աւ)

s.

nitre, borax;
հանք —ի, vein of nitre.

• -Պհլ. *borak ձևից, որ չէ աւանդուած, բայց հմմտ. պրս. [arabic word] bōra «բորակ», որից փոխառեալ են ասոր. [syriac word] burqā, վրաց. ბორა բորա, ბორაკი բորակի, արաբ. [arabic word] bavraq, buraq, թրք. [arabic word] boraq, ֆրանս. անգլ. borax, սպան. borrax, borraǰ, իտալ. borrace, ռուս. боръ հոմանիշները։ Բորա-կը՝ ըստ Լէմանի՝ իններորդ դարում մտաւ Եւրոպա։-Հիւբշ. 122։


Բութ (բթի)

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bhut-ձևից։ Հայերէնի հետ նշանակութեամբ նոյն են հոլլ. bot, դան. but, հիւս. գերմ. butt «բութ (նիւթապէս և կամ փոխաբերաբար, այն է «հաստագլուխ, ըթամիտ») կարճ ու հաստ», գերմ. verbuttet «մարմնով կամ հոգեպէս չզարգացած» գւռ. buttet «կարճ ու հաստ», Butz «կարճ ու հաստ մարդ, անասուն կամ բոյս», փոխառութեամբ՝ հունգ, buta «բութ, ապուշ», սպան. պորտ. boto, botoso «բութ», ֆրանս. (pied) bot «կուչ եկած (ոտք)», վալ-լոն. bott, իտալ. boto, ռում. but. butacīū «բութ», ռուս. botètь, butetь «հաստանալ, գիրանալ», սլ. buta «խոշոր գլխով մարդ, բթամիտ մարդ»։ Այս բառերից սլաւական խումբը ըստ Berneker 77 փոխառեալ է գերմանականից միւսների ծագումը պարզու-ած չէ։ Ըստ Pokorny 2, 127 գերմանական խումբն էլ ծագում է հնխ. bhaud-, bhūd-«զարնել, հրել» արմատից, որի համազօրն է հնխ. bhaut-, bhūt-«զարնել, հրել» (Po-korny 2, 125)։ Հյ. բութ ձևով համապա-տասխան երկրորդին, իսկ նշանակութեամբ առաջինին, դառնում է երկուսի միջին օղա-կը, աւելացնենք հատկապէս գւռ. բթել, բո-թել «հրել, մշտել», որ նոյն արմատների բայական իմաստն էլ պահում է։-Աճ.


Բուծին (ծնոյ)

s.

wick, match.

• , ո հլ. «ճրագի մի տեսակ պատ-րոյգ». մէկ անգամ միայն գործածուած է սեռ. բուծնոյ ձևով՝ Վեցօր. գ. էջ 57 «Ըստ օրինակի պատրուկ ճրագի կամ բուծնոյ, որ ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ»։ Այս ռեռականից կարելի էր ենթադրել ուղ. բուծն, *բուծուն և կամ *բուծին. բայց մի-այն վերջինն է ուղիղ, ինչպես ցոյց է տալիս բառիս ծագումը։


Բրինձ (ընձոյ)

s.

rice;
prince.

• = Ֆրանս. prince, ղերմ. Prinz, իտալ, prince ևն. ծագում են լտ. princeos «առա-ջին, նախկին, գլխաւոր» բառից։-Հիւբշ. 389։

• ՆՀԲ դնում է լտ. princeps, իտալ. principo։ -Peterm. ZDMG 15 (1861) 403 գերմ. Prinz, Շահնազարեան. Դաշ. թղթ. 87 հին ֆրանսերէնից։


Գազ (ի)

s. bot.

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

• = Պրս. [arabic word] gaz «մոշայ». ունի նաև հո-մանիշ ❇ kāz ձևը, որից գալիս է հյ. կազ գրչութիւնը, մինչդէռ առաջինը տալիս է գազ։ Նոյն է և բելուճ. gaz «մոշայ»։-Հիւբշ. 124։

• ՆՀԲ և Lagarde շփոթում են նա-խորդի հետ և նրան տալիք մեկնութիւնը վերագրում են երկուսին։


Բազուկ (զկաց)

s. bot.

arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.

• Նախապէս Klaproth, Asia polygl. էջ 9Կ համեմատեզ պրս. bāzū և քրդ. bask բառերի հետ։-ԳԴ համեմատում է պրս. սառև հետ։-Պրս. և սանս. ձևերի հետ են համեմատում ՆՀԲ, Peterm. 17, Diefcnbach, Berl. Jahrb. 1843, 144, Windisch. 21, Gosche 34 ևն։ Յունա-րէնի համեմատութիւնը տալիս է նախ Bötticher ZDMG 1850, 351 ևն։ Pott ZKM 1850, 167 մեր ձևի հետ է հա-մեմատում քրդ. bāsk kaluin «ծևա-մորճ»։ Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhagh «աճիլ» արմատից։ Jensen ՀԱ 1904 183 գտնում է հաթ. p'ás'á «թև» բառը, որով հայերէն բազուկ համարում է բնիկ և ո՛չ թէ փոխառեալ։

• ԳՒՌ.-Ոոմ. բ'ացուկ «դաստակ», Տիգ փmզուգ «թև». նոր բառ է բազկապ Չն. «օր-րանի վրայի այն կապը, որով մանկիկին կապում են, որպէսզի վայր չընկնի»։ Նոյնպէս և բազկալոմ Բլ. «շալը գործելուց յետոյ խաւ տալու համար ձեռքով լմելը»։


Բազում (զմի, զմաց)

adj. adv.

"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
— անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
" —ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.

• , ի-ա հլ. «շատ» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. զանազան դարձուածներով ու-նինք՝ ոչ բազում «քիչ», բազում այն է «շատ անգամ պատահում է, որ», բազում անգամ «յաճախ», բազում ուստեք կամ բազում ու-րեք «շատ տեղ, շատ պարագաներում», բա-զում ինչ «շատ բան», բազմօք «շատ կեր-պով»։ Ածանցմամբ տալիս է խիստ բազմա-թիւ բառեր, որոնցից յիշենք մի քանիսը.-բազմաբար «յոգնակի» Եզն. Կիւրղ. ծն. և թգ Ագաթ. Կորիւն բազմագոյն Կոչ. Ոսկ. մ. ա-1. բազմադիմի Ագաթ. Ոսկ. ես. և մ. ա. 19. բազմազօր Կոչ. Բուզ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10. Յոբ. լբ. 9. Եւս. քր. Ոսկ. ես. բազ-մաժողով Ողբ ա. 1. Եւս. պտմ. ա. 4. Եփր. յես. Ագաթ. Մծբ. բազմանալ ՍԳր. բազմա-ցուցանել ՍԳր. Ագաթ. բազմաւոր Օրին. լգ. 6. բազմութիւն ՍԳր. ևն ևն։ (Առձեռն բառա-րանում սրանց թիւն է 572)։ Առանց սղման են բազումժամանակեայ Յոբ. լբ. 7. Կոչ. բազումողորմ ՍԳր. Փարպ. բազումառնու-թիւն Եփր. աւետ. բազումուսմնութիւն Փիչ-լին. ևն։-Յունարէնի հետևողութեամբ՝ մի քանի տեղ բազում գործածուած է «մեծ» նը-շանակութեամբ. ինչ. բազմամագիլ «մեծ մագիլներ ունեցող» Եզեկ. ժե. 17. բազմա-մարմին «մեծ՝ խոշոր մարմնով» Նիւս. կազմ. Տօնաև. հմմտ. լն. πολόσαρϰος «գէր»։-Ա-մեն-բառին նման՝ բազում բառն էլ լետոս-կեդարեան շրջանին շատ անգամ գործածւում է գերադրական շինելու համար. այսպէս՝ բազմաչար «շատ չար» Մանդ. Յճխ. բազ-մածիծաղելի «խիստ ծաղրական» Նիւս. բն. բազմահարուստ «մեծահարուստ» Յհ. եթ. բազմատխուր «չափազանց տխուր» Նար. ևն։ Սրանց համար իբրև օրինակ ծառայել են ոս-կեդարեան բազմահմուտ Իմաստ. ը. 8. Սիր. իա. 25. բազմանձուկ Եւագր. ժբ. ևն ձևերը, որոնք սակայն գերադրականի նշանակութիւն չունին, այլ մեկնւում են իբր «շատ բանի հը-մուտ, շատ անձուկ (կարօտ) ունեցող» ևն. և միայն յետին հեղինակների մօտ ըմբռնուած են իբրև գերադրական (շատ հմուտ, խիստ անձուկ)։ Այստեղ անշուշտ մեծ ազդեցու-թիւն է գործած յունարէնը, ուր այսպիսի գե-րադրականներ շատ սովորական են. հմմտ. πολυβάρβαρος «խիստ բարբարոս», πολυσσ-βαστος «յոյժ օգոստափառ», πολύγλωρος «շատ դժգոյն» ևն։-Նոր բառեր են բազմա-սուտ «շատ սուտ» Լծ. պրպմ. 762, բազմօ-տարութիւն «շատ օտար լինելը, մեծ տար-բերութիւն» Լմբ. մատ. 230։-Այլանդակ մի ձև է բազմեալ «շատացած» ԱԲ։-Հների մի քանի հարիւր ածանցների վրայ նոր գրական լեզուն աւելացրել է նաև շատ նոր ձևեր. ինչ-պես՝ բազմանդամ, բազմանիստ, բազմակող-մանի, բազմաբովանդակ, բազմալեզուեան, բազմալեզուագէտ, բազմահատոր, բազմա-թերթ, բազմավանկ, բազմահայ, բազմա-պատկելի, բազմապատկիչ, բազմարուեստ-եան, բազմահարուածեան ևն։ = Հնխ. bhng'hu-ձևից, որի միւս ժառան-

• ԳՒՌ.-Պլ. փազում՝ գրականից փոխառու-թեամբ գործածւում է երբեմն՝ մեծ չափա-զանցութիւն ցոյց տալու համար։-Նոր բառ է բազումք (Երև. Ղրբ. Շմ.) «բոյլք համաս-տեղութիւնը» (Ջղ. բ'ազմոնք, Մկ. պmզիւնք՝), որի հին գործածութիւնն ունի Սմբ. պտմ. 53 «Երևեցաւ աստղն գիսաւոր յերեկոյին յարև-մըտից կողմն և յետս սողալով՝ եկն ի հարաւ ընդ բազումին և ընդ լուսնին մէջ». հմմտ. նաև բազմոյթ «սայլ համաստեղութիւնը» (ըստ ՋԲ և ԱԲ)։


Բաժ (ից)

s.

impost, duty, tax, contribution, levy, custom;
— անցից, toll.

• , ի հլ. «արքունի տուրք, հարկ, մաքս» Ա. մակ. ժ. 29. Եղիշ. «փոխարեն վճարք, իբր գին տրուած գումարը» Եզն. (գուցէ ընդ որդ-ւոյն տալոյ զնա բաժ առնուցու). որից բա-ժապան ՋԲ, ԱԲ կամ բաժապետ «մաքսա-պետ, մաքսերի վերակացու» Յս. որդի. բա-ժել «մաքսը վճարել կամ մաքս առնել» Յս. որդի. բաժտուն «մաքսատուն» ԱԲ. բաժրար Արձ. 1320 թուից (Վիմ. տար. 160)։


Բալ (ից)

s.

cherry;
large black cherry;
morello cherry;
fog, mist;
pale colour, paleness.

• ԳՒՌ.-Երև. բ'ալ, Հմշ. պալ «կեռաս», պա-լընի «կեռասենի». նոր փոխառութիւն է Տփ. բալի «կեռաս» (վրացերէնից). միւսները գոր-ծածում են սովորաբար թրք. = պրս. ձևը (ֆիշնէ ևն)։ Նոր բառեր են բալնոց «բալենի-ների պարտէզ», բալնուտ «բալենիների ան-տալռ»ք


Բաղանիք (նեաց)

s. pl.

s. pl. baths, bathhouse;
bathing place;
տաշտ բաղանեաց, bathing-tub;
վերարկու բաղանեաց, bathing-gown;
եղանակ բաղանեաց, bathing season;
սրահ, սենեակ բաղանեաց, bath-room;
ի բաղանիս մտանել, բաղանիս առնուլ, to bathe, to take a bath;
ի բաղանիս երթալ, to go to the baths;
գետոյ, ծովու —, river-baths, sea-baths;
— գոլորշւոյ, բժշկական —, vapour, medicated bath;
նստական —, hip bath;
ցուրտ, ջերմ ջրոյ —, cold, hot or warm baths.

• = Յն. βαλανεῖον «բաղանիք» (որ ըստ Boisacq 113 ծագում է հնխ. guelē «ծորիլ» արմատից)։ Նշանաւոր էին բիւզանդական հասարակական բաղանիսները։ Իբրև քա-ղաքակրթական տերմին՝ այս բառը իրի հետ տարածուեց շատ լեզուներում. այսպես՝ ասոր. [syriac word] balāna, արաբ. [arabic word] ballān (Կամուս. թրք. թրգմ. Գ. 148), լտ. balineum, bal-neum, ստ. լտ. balnia, ռմկ. *baneum, որից ֆրանս. bain, իտալ. bagno, սպան. baño, պորտ. banho, սլ. banya, ռուս. баня, նյն. (յետ փոխառեալ) μπάνιο ևն։ Հայերէնի մեջ բառիս անեզական գործածութիւնը հա-մապատասխան է ուրիշ շատ լեզուների որոնց մէջ էլ «բաղանիք» յոգնակի է. ինչ հոմեր. յն. λουτρά, ֆրանս. bains (տե՛ս Meillet MSL 17, 22) ևն։-Հիւբշ. 343։


Բաճկոն (աց)

s.

vest;
waistcoat;
flannel waistcoat;
night waistcoat;
bodice;
cloak, mantle;
tunic.

• , ի-ա հլ. «պատմուճան, վերար-կու» ՍԳր. Եփր. ծն. էջ 51. Լաստ. որից բան-կոնակ «խեղճուկ հագուստ» Եւագր. 126. Վրդն. ծն. Տօնակ. նոր գրականում ընդու-նուած է բաճկոնակ «շապիկի վրայից հագ-նելու կարճ ու անթև հագուստը, ֆր. gilet, ռուս. жилeтъ, թրք. yelek», իսկ բաճկոն «բաճկոնակի վրայից հագնելու թևաւոր հա-գուստը. ռուս. пиджакь»։ Հնապէս էլ բաճ-կոնը շապիկի վրայից հագնելու զգեստն էր. հմմտ. Մտթ. ե. 40 «Եւ որ կամիցի ոք դա-տել և առնուլ զշապիկն քո, թո՛ղ ի նա և զբաճկոն քո»։ Սրա բացատրութիւնը տալով Երզն. մտթ. 125 գրում է. «Տեսակ բանիս թուի ինձ սխալ գոլ ի թարգմանչաց կամ ի գրչաց. քանզի բաճկոն վերինն է և շապիք ներքինն, որպէս ասէ Ղուկաս թէ՝ Եւ որ հա-նէ ի քէն զբաճկոն քո, մի՛ արգելուր ի նմա-նե և զշապիկս»։ Նկատողութիւնը ճիշտ է, բայց իրողութիւն այն է, որ մեր Հայրերը թարգմանել են ճիշտ այն՝ ինչ որ գտել են յունարէնում. ϰαὶ τῶ ϑέλοντί σοι ϰριϑῇναι ϰαὶ τὸν γιτῶνά (տակի հագուստ) σου λαβεῖν, ἂφες αύτώ ϰαὶ τὸ ἰμάτιον (վրայի հագուստ)։


Բամբակ (ի)

s.

coton;
— ազնիւ, wadding

• = Պհլ. pambak «բամբակ» բառից, որի յաջորդներն են պազենդ. panba և պրս. [arabic word] panba «բամբակ»։ Այս իրանեան ձևի ծա-գումը և ստուգաբանութիւնը յայտնի չէ։ Փոխառութեամբ տարածուած է դէպի Արև-մուտք՝ մինչև Եւրոպայի ծայրը. այսպէս յն. πάμβας, նյն. βομβάϰιον, βαμβάϰι, μπαμπά́ϰι (հնագոյն փոխառութիւն է βόμβος «շերամ, մետաքս»), մ. լատ. bombax, bombacum, արաբ. [arabic word] bambaǰ, քրդ. [arabic word] panbu վրաց. ბამბა բամբա, ბამბაჯი բամբակի, թուշ. բամբա, օսս. bambag, bamp'ag, արևել. թրք. կամ չաղաթ. [arabic word] mamuq, ոսմ. [arabic word] pambuq, ալբան. pambuk, ռում. bum bak, չեխ. pamuk, հունզ. pamuk, pamut, սերբ. bumbak, pambuk, pamuk, bobac', խորվաթ. bumbak, բուլգար. pamuk, pambuk, ռուս. бумaгa «թուղթ», бумаж-Արմատական բառարան-26 иикъ «թղթապանակ», бумaзeя «բամբա-կեայ կտաւ», իտալ. bambagia, bombagio, աա. փամբակ (ուղղակի փոխառութիւն ի-րանեանից՝ նախաձայն փ-ի պատճառաւ) ևն։ Հայերէնը, ինչպէս նաև միւս լեղոներից շատերը, նախաձայն ը փոխել են b=ր՝ րառամէջի b-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 116։


Գաճ (ի)

s.

gypsum, plaster;
պատել —իւ, to plaster.

• = Պրս. [arabic word] kaǰ, gaǰ, աւելի հինն է [arabic word] gac, ինչպես ցոյց են տալիս պհլ. gač, պաղ. gaé. պարսկերէնից են փոխառեալ նաև արևել, թրք. [arabic word] gaj, քրդ. ❇ čiéz, çς gec, [arabic word] gāz, ն. ասոր. gāj, gač, վրաց. გაჯი գաջի, ավար. gač, ասոր. ❇ gas կամ ❇ gasa, արաբ. [arabic word] jass, jss, որոնք բոլոր նշանա-կում են «գաջ» (իսկ արաբ. jabsīn փոխա-ռեալ է յն. γύνος, γὸνινος հոմանիշից)։ Իրա-նեան փոխառութիւն է նաև ասուր. gassu «դաճ» (Aluss-Arnolt, Ass. eng. Nandwb, էջ 229 ա)։ Իրանեան ձևերի մայրը համար-ւում է զնդ. vīčiča-«կիր, գաջ, շաղախ» (Horn, § 890 և Bartholomae, 1437)։-Հիւբշ. 26 1.


Գանձ (ուց, ից)

s.

treasure;
heap;
hymn;
— արքունի, exchequer, finances;
տուն —ու, treasure, treasury;
— արքայի, privy purse of the king.

• ՆՀԲ «առեալ ի սկղբնաւորութենէ եր-գոց Նարեկացւոյն. Դանձ լուսոյ, Գանձ բաղձալի ևն»։ Գ. Տէր-Մկրտչեան (անձնական) համարում է իտալ. can-zōna «երգ» բառից փոխառութիւն։ Բարդէն վրդ. Լոյս, թ. 51 պրս. xan-dan «կարդալ» բառից։ Հ. Պոտուրեան, Բառմ. 1906, 95 լտ. canticum «երգ»։ Վերի մեկնութիւնը տուած եմ նախ ՀԱ. 1908, 123բ։ Ֆնտգլեան, Կոչնակ, 1931. Ա 40 զնդ. gotha «երգ» բառի հետ է կապում։


Գբայաթ

s.

home, house.

• «տուն, բնակարան». անստոյց բառ, որ մէկ անգամ ունի Լաստ. ժը. տպ. 1844, էջ 78 «Ջայս լուեալ իշխանացն, գնա-ցին առանց պատասխանի տալոյ յիւրաքան-չիւր գբայաթ» (մէկ ձ. «գբայաթ, այն է տե-ղիս», իսկ մէկ ձեռ. բառի վրայ սրբագրում է «ի պալատ». տպուած է պալատս)։


Գեհեն (ենի)

s.

gehenna, hell.

• = Եբր. [hebrew word] gēi-hinnom ձևից, որ Ս. Գրքի միջոցով տարածուել է ամէն կողմ. այսպէս՝ յն. γέεννα, լտ. gehenna (ֆրանս. géhonne, իտալ. geenna), ասոր. [arabic word] géhannā, արաբ. [arabic word] jahannam (աղաւ. թրք. jehennem, jehellem, jahandam) գոթ. gaiainnan, ռուս. reеннa ևն։ Եբրայե-ցի բառը նախապես ասւում էր [hebrew word] gēi ben Hinnom և կամ պարզապէս gēi-Hinnom և նշանակում էր «Հիննոմի ձորը». որ Երուսաղէմի պարիսպների տակ զբօսա-վայր էր։ Այստեղ էր, որ Հրեաները Մողո-քին տաճար շինեցին և մարդազոհ հաստա-տեցին. Յովսիա թագաւորը կործանեց տա-ճարը և այդ տեղը գարշանքի առարկայ դարձնելու համար՝ քաղաքի կեղտոտութիւն-ները այնտեղ բերաւ ու տարածեց։ Այսպէսով նոյն տեղը կեղտի, զզուանքի ու սոսկման նշան դարձաւ, յետոյ էլ ստացավ «չարչա-րանք» և «դժոխք» նշանակութիւնները (տե՛ս M Devir Dirt êtvmol des mots frane. ϑ'origine orientale, Paris, 1876, géne «նե-ղութիւն» բառի տակ, որ ծագում է գեհեն-ից)։-Հիւբշ. 345։


Գալար (ից)

s.

turn, rotation;
tenderness of heart, bowel.

• ԳՒՌ.-Մշ. գ'ալար «փորի ցաւ», Ոզմ. գ'mլmր «փորի ցաւ», գ'*mլըրիլ «փորը ցա-ւիլ», Տփ. գալալ գալալ «ոլոր ոլոր», գալալ գալալ գալ «սիրտը գալարիլ, նեղանալ», Ալշ. գ'ալար «փորի ցավ», Մկ. կmլmրիլ «ոլորել», Սլմ. կ.mլըրվել «գալարուիլ», նաև գալար Վն. «խիթք», գալարել «փորի խիթք ունե-նաւ» (Վն.).-գալար Հմշ. «թելի ոլորք», գա-լարոց Երև. «խիթք».-նոր բառ է գալերան (իմա՛ գելարան) «մեքենայի այն պտուտակը, որ ամրացնում և սեղմում է»։-Նոր մաս-նիկով աճած է գալրխնել Վն. «ամուր փա-թաթելով կապել, ոլորել ու պրկել»,-պարզ արմատը ցոյց են տալիս գալ Ալշ. Ախք. Երև. Բլ. «չորացնելու համար ոլորուած ու պա-հուած բանջարեղեն (շեպ, աւելուկ, շրեշ ևն), որից ձմեռը կերակուր են պատրաստում», գալել Բլ. Երև. Նբ. Շիր. Խ. Մկ. Սլմ. «չորաց-նելու համար շեպ, աւելուկ ևն հիւսել»։


Խոտ (ոց)

s.

grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.

• , ո հլ. «թաց կամ չոր խոտ» ՍԳր. Ա-գաթ. որից խոտաբուտ Բ. մակ. ե. 27. խո-տալից Ոսկ. ես. խոտակեր Սղ. ճե. 20. Եզն. Ագաթ. խոտահամբար Ագաթ. խոտաճարակ Բ. մակ. ժ. 6. Ագաթ. Բուզ. խոտեղէն Ոսև. ես. Եզն. խոտակ «խոտիկ, մի քիչ խոտ» Մեծոբ. խոտաբոյս (նոր բառ), խոտչէք «խո-տի վրայ դրուած հարկ» Սմբ. ռատ. 22. մանրախոտ Ագաթ. կանթեղխոտ Բժշ. մոլա-խոտել Առակ. իդ. 31. խոտալի (նորագիւտ բառ) Յկ. կր. 38. ծխախոտ, քթախոտ, ընչա-խոտ (նոր բառեր).-այստեղ է պատկանում նաև խոտմուշ «խռիւ» Վստկ. էջ 178, որի երկրորդ մասը անյայտ է, բայց գրչութիւնն էլ կասկածելի. դրա համար աւելի լաւ եմ համարում խոտոշ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճծե. «Մի վառած մոմն զբազումս վառէ և ոչ պակասի և մին խոտոշն զմին այլն վառէ և ընդ աշխառհ տարածի». հմմտ. Գնձ. խոտուշ «չոր խո՞տ» (տե՛ս Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 227)։

• ԳՒՌ-Հճ. Ջղ. Սլմ. Վն. խոտ, Ալշ. Մ. խոդ, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. խօտ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. խօդ, Ագլ. Մկ. Ոզմ Տփ. խուտ, Տիգ. խուդ, Մրղ. խուտ, Հմշ. Սեբ. խէօդ, Ասլ. խէօ՛դ, խէօ՝*, Զթ. խիւդ։ Նոր բառեր են խոտալի, խոտածառ, խոտա-հար, խոտահան, խոտահարկ, խոտազաւ, խոտաւել, խոտնոց, խոտել, խոտկալ, խոտ-կեռ, խոտկուռ, խոտհասուկ, խոտհունձ, խոտնձուոր, խոտկապ, խոտոտ ևն։


Խրոխտ (ից, աց)

adj. s. adv.

imperious, haughty, insolent, proud, arrogant, boastful, supercilious, braggart;
haughtiness, pride, arrogance;
—, խրոխտաբար, haughtily, proudly, in a bold manner.

• lusti, Zendsp. 92 ա զնդ. xru «սոս-կալի, ահաւոր լինել» ձևից դնում է հյ. խրոխել, որ թերևս պէտք է կարդալ խրոխտել։ Հիւնք. հանում է յոխորտալ բայից։ Markwardt (նամակ 1926 յունվ.) իրան. fra-uxta-ձևից, որ կազ-մուած է fra-մասնիկով՝ uxta-(


Ժողով (ոց)

s. adj.

assemblage, collection;
heap;
assembly, levy;
company, convention, college;
chapter, congregation;
council, synod, consistory;
session, sitting;
meeting, assembly, conference, club;
crowd, multitude, people;
solemnity;
synagogue;
assembled, reunited;
պատկառելի —, honorable assembly;
— հաւատացելոց, assembly of the faithful, church, solemnity;
— վանական, chapter, congregation;
— եղբարց, convent, monastery;
— հայրապետաց, council, synod;
— տիեզերական or ընդհանրական, oecumenical council;
— քահանայապետական, consistory;
— դեսպանաց, congress;
— ծերակուտի, աւադանւոյ or պաշտօնէից տէրութեան, Parliament;
diet;
գումարումն —ոյ ծերակուտին, meeting of Parliament;
— յանձնարարական, committee;
— հերետիկոսաց, հերձուածողաց, conventicle;
—, ակումբ երեկոյին or գիշերական, evening party;
— ջուրց, mass of water;
— առնել, ի — գումարել, to unite in council, in sitting, to hold an assembly, to convoke;
արձակել զ—, to dismiss an assembly;
— լինել, to be convoked, or convened in council;
—ս ժողովել, to excite to rebellion;
—ս ժողովել ի վերայ տան ուրուք, to bring down a tempest of misfortune on one's family;
—ս կուտել ի վերայ ուրուք, to revolt against;
ի —ս մեծամեծաց յաճախել, to frequent fashionable society, or high life.

• , ո հլ. «հաւաքում, հաւաքոյթ (մարդոց, անասունների և իրերի)» ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. և քր. Ագաթ. Կոչ. «աղմուկ, կռիւ» ՍԳր. «եկեղեցի» Կոչ. Ոսկ. յհ. ա. 1. «ևռօնա-կան միաբանութիւն» Վրք. հց. «տօնախմբու-թիւն» Ոսկ. մ. ա. 2. «ժողովարան» Գծ. ժե 21. «ամփոփ. կծկուած» Նիւս. բն. որից ժողովել ՍԳր. Եզն. Ագաթ. Վեցօր. Եւս. պտմ. ժողովուրդ ՍԳր. Կոչ. չժողովուրդ ա. պետ. բ. 10. ժողովրդանոց Ղկ. է. 5. ժգ. 10. ժողովա-րան Ագաթ. Ոսկ. ժողովտեղ Գծ. ժը. 7. ժո-ղութիւն Լծ. պրպմ. էջ 720. բազմաժողով Ողբ. ա. 1. Ագաթ. Եւս. պտ. Մծբ. զօրաժողով ՍԳր. Բուզ. Կոչ. Եա. քր. դրամաժողով Բ. մակ. ժա. 3. քաղաքաժողով Գ. մակ. գ. 1. ըն-չաժողով Բրս. ապաշխ. թրքաժողով Վրդն. պտմ. Սամ. եր. յոգնաժողով Պիտ. նոր բա-ռեր են ժողովակ «ապօրինի ժողով», ժողո-վըրդականանալ, ժողովրդականութիւն ևն. Ոսկեդարեան բարդութիւն է ժանտաժող «ժանտութեամբ լի (գրուածք)» Գիրք թղ. էջ 7, որ ենթադրում է թէ բառի արմատն է *ժող. բայց Վարդանեան, ՀԱ 1921, 24 յոյն բնագրի համեմատութեամբ ուղղում է բառա ժանտալժուտ։

• ՆՀԲ լծ. յոլով, ծով։ Lag. Urgesch. 1057 պրս. zulf «մազեր», սանս. jala։ Müller SWAW 41, 12 փոխառեալ ա-րամ. [hebrew word] zrbā «բազմութիւն, ամ-բոխ» բառից, որ ըստ Laq. Arm. Stud. § 883 սխալ ընթերցուած է։ Տէրվ. A'-tarm. 106 կապում է կողով, գերփել, գաղափար բառերի հետ։ Սողոմոն Ֆր. 3. Մուրատեան, Մասիս 1883 սեպտ" 24 արմատը համարում է ժող, բայց առանց ապացոյցի։ Հիւնք. զովող բառից։ Pe-dersen, Նպստ. էջ 23 յոլով բառից զ մասնիկով. ըստ իրեն՝ զ+յ տալիս է մ։ Մառ. Ocнов. табл. 9 համեմատում է եբր. [hebrew word] xrf «պտուղ քաղել», [hebrew word] xoref «աշուն», արաբ. ❇xarīf «ա-շուն», վրաց. ցուրեվա «պտուղ քաղել» բառերի հետ. սրանց արմատն է սեմա-կան xrp՝ յաբեթական ցրվ. հայերէնը ներկայացնում է žrv, yrb, yrv արմատ-ները. առաջինից է *ժորով>ժողով, երկրորդի հետ հմմտ. եբր. [hebrew word] rōb «խումբ, ամբոխ, մեծութիւն», իսկ եր-ռորդից է յոլով։ Նոյն ЗВО 22, 74 ելամ. sarappa «ժողովեցան», վրաց. կրեբայ «ժողովել», կրեփայ «քաղել», լազ. oko-robu «հաւաքել»։


Իննսուն (նսնից)

adj.

ninety.

• = Բնիկ հայ բառ. միւս հնդևրոպական ցե-ղակիցներն ունին՝ սանս. navati, թոխար. numka. ñuñka, զնդ. navaiti, պհլ. navat, փարս. nawāt, պրս. [arabic word] navad, աֆղան. nevi, navē, բելուճ. navai, քրդ. nud (Horn § 1049), յն. ἔνενὴϰοντα, հոմեր. ἐννήϰοντα (Boisacq 252), լտ. nonaginta (սաան. no-venta, ռում. nouedeci, իտալ. novantal ռուս. дeвяноcтo, բուլգ. devendesét, չեխ. devadesát (Berneker 189), լիթ. devynios, գոթ. niun tē̄hund,հբգ. niunzo, գերմ. neuun-zig, անգլ. ninety ևն, որոնք դժուար է միա-բանել իրար հետ։ Հայերէնի ամենամօտիկ ձևն է հոմեր. ἔννήϰοντα։


*Խաւիծ

s.

hasty-pudding.

• «ալիւրով պատրաստուած՝ խիւսի նման մի կերակուր». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գաւառական բառ է, բայց ձևը ցոյց է տալիս, որ հին է. իրօք էլ մէկ անգամ գըտ-նում եմ գործածուած Վստկ. 213 «Գարէ ա-լիւր և մուստառ և հոռոմ ձէթ խաւիծ արա՛»։


Խիզախ

adj.

bold, courageous, brave, manly, spirited, haughty.

• «համարձակ, յանդուգն, վստահ» Երզն. Մտթ. ուռհ. որից խիզախել «համար-ձակիլ, վստահութիւն ունենալ, յանդգնիլ» Ոսկ. մ. ա. 19, բ. 25, 26 «խրոխտալ» Եզն. Եղիշ. խիզախեցուցանել Ոսկ. ես. խիզախա-կան Փարպ. խիզախումն Մագ. քաջախիզակ (իմա՛ քաջախիզախ) Մագ. խիզախօրէն (նոր բառ)։


Խիրտ

adj. adv.

startling;
— լինել, to shy, to start at;
to doubt, to fear, to suspect;
—ս ի —ս՝ — ի —ս, inconstant, vacillating;
doubtfully, suspiciously;
with a start.

• ԳՒՌ.-Տիգ. խրդիլ, Ալշ. խռդել, Ախց. Կր. Տփ. խրտնիլ, Վն. խռտնել, Մկ. Ոզմ. խըռ-տընիլ, Երև. խըրդընէլ, Մշ. խոդնել, Ջղ. խըո-դ'ընել, Ագլ. Շմ. խըռթնիլ, Գոր. Ղրբ. խըռթնէլ, Հճ. խmրդօլ, Զթ. խօռդօլ, խօռդոլ. Հմշ. խըյդուշ, Սլմ. խռնել, Մրղ. խռնէլ, Մկ, խռտալ (այս վերջինը միայն քնում յանկարծ վախենալով վեր թռնել), Խրբ. խոգալ։ Նոր բառեր են խրտան, խրտիչ «խրտուիլակ. 2 շրթունքների վրայ վախից յառաջացած վէրք», խրտնկոտ, խրտուկ, խրտնոտիլ, խըր-տահարել, խրտզտուկ։


Խիւ

s. zool.

s. zool. black-bird.

• «սարեակ». ունի միայն ԱԲ, առանց վկայութեան։ Այս բառն է որ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 279 գրում է խիւն (սխալմամբ յօդը միասին առնելով), իբր «թռչուն անստոյգ», որի համար տալիս է Տաղարանի հետևեալ վկայութիւնը. «Խիւն ի մորին մասխարանայր, ի ծառէ ծառ կու պորտքկայր, զետ ուլ պոռչէր, զեդ տղայ կուլար, ամէն մարդու բանիւ լինայռ»։


Խոզ (ից, աց)

s.

boar, sow;
pig, hog, swine;
—ք, spoke of a wheel;
scrofula, king's evil;
— մատակ, sow;
— մալեալ, hog;
— ծովային, sea-hog;
ցնկնիլ —ի, to farrow, to pig;
ծնունդք —ի, litter of pigs;
— խանչէ՝ բոհբոհէ՝ կնչէ՝ գրդայ՝ կռնչէ, the hog grunts.

• ՓՈԽ.-Զազա ❇ xoz «խոզ» (Հիւբշ. էջ 160 դնում է փոխառեալ հայերէնից. պրս. Հևն է xuk, զնդ. hu, քրդ. xü, օսս. xui (Horn § 510), որոնք ցույց են տալիս՝ որ արմատն է xu, իսկ k վերջաւորութիւն կամ մասնիկ է)։