cf. Երկոքեան.
ԵՐԿՈՔԵԱՆ ԵՐԿՈՔԻՆ. δύο, ἁμφότερος duo, ambo, uterque Երկու անձինք կամ իրք միանգամայն. երկաքանչիւր. երկուքնալ
Եւ էին երկոքեան մերկ։ Բացան աչք երկոցունց։ Եդին ի վերայ թիկանց երկոցուն։ Երկոքին դստերք նորա ընդ նմա.եւ այլն։
Երկոքումբք փեսայասցիս դու ինձ այսօր». այսինքն երկու դստերօքս. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Ը. 21։)
Ծովուցն երկոցունց. (Խոր. ՟Բ. 11։)
Երկոքեան կողմանքն։ Յերկոցունց կողմանց։ Ի վերայ ձեր երկոցուն։ Առ երկոքեան կողմանսն արդարութեամբ կեցեալ են. (Եղիշ. ՟Զ. ՟Ը։)
Երկոքին թեւովքն զերեսացն տեսութիւնն ծածկեն. երկուքն զոտս, եւ երկուքն ի բարձունս թռչին մեծս. (Պիսիդ.։)
Որ երկոքումբք ընտրելովք. (Շար.։) (Գրիչք գրեն նաեւ Երկոքումք, Երկոքումբ։)