bad, wicked, low, vile, base, contemptible, ignoble, degenerate, unworthy, puny, sorry;
cowardly.
ՎԱՏԹԱՐ. εὑτελής vilis, tenuis ἤττων, ἤσσων, -ον minor, -us. գրի եւ ՎԱԹԹԱՐ, ՎԱԹԱՐ. (լծ. եւ վթար). Նոյն է ընդ պ. պէթէր, պէտթէր. Յոռի. խոտան. անարգ. անպիտան. յետնեալ. յետին. չնչին. ստորին. տրուպ. նուաստ. կրտսեր. նուազ. նկուն.
Պաշտէին զանմռունչ սողունս եւ զճճիս վատթարս։ Անասնոյ վատթարի ճշգրտեցոյց զնա։ Կողկողեսցին առ դրունս վատթարաց։ Զորդիս նորա սատակեսցեն վատթարք։ Ոչ ի լաւ անդր, այլ ի վատթարն նկրտիք. (Իմ. ՟Ժ՟Ա. 16։ ՟Ժ՟Գ. 14։ Յոբ. ՟Ե. 4։ ՟Ի. 10. ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 17։)
Ոչ ընդ լաւագունաւն զվատթարն լծեմք, զհողն ասեմ (զմարմինն) ընդ հոգւովն. (Առ որս. ՟Ա։)
Զմարմին վատթար քան զհոգի լեալ (լինել)՝ ամենայն որ բարւոք խորհին՝ խոստովանեսցին. (անդ. ՟Թ։)
Ո՞ այնպէս վաթթար եւ ապաժաման կայցէ։ Մի՛ հաւասար ումեք համարեսցի զինքն, այլ եւ՛ս վատթար ամենեցուն։ Գտանի վատթարագոյն, զի ի վատթարէն խաբեցաւ ... Գտանի վատթարագոյն եւս քան զվատթարն. (Սեբեր. ՟Թ։ Վրք. հց. ՟Գ։ Եզնիկ.։)
ՎԱՏԹԱՐ. φαῦλος vitiosus χείρων deterior, pejor. Չար. ախտաւոր. մոլի, անկարգ. ցած.
Սա է վատթարի (այսինքն քան զվատթարն) լաւագոյն։ Ոմն մարդ լինի ջերմ եւ ցուրտ, եւ վատթար՝ եւ առաքինի. (Արիստ. ստորոգ.։)
Ուր եւ գնացեր, վատթար եւ՛ս եղեր. (Վրք. հց. ՟Ը։)
Մի՛ ոք ի ձենջ վատթարս խօսելով լեզուաւ, պատճառ լիցի ի հայհոյութիւն սուրբ հաւատոյս. (Շ. ընդհանր.։)
Ամաչելն ի վերայ վատթարիցն. այսինքն վատթար գործոց, վատթարութեանց. (Լծ. կոչ.։)