Անուն նախկին տառիս մերոյ ՟Ա. զոր տեսցես. ասի եւ Ա՛ՂՓ կամ ԱԼՓԱ որպէս ալֆա, ալէֆ, էլիֆ, օլաֆ.
Ես եմ Այբ, եւ ես եմ Քէ". այս ինքն առաջին եւ վերջին. (Յայտ. ՟Ա. 8։)
Գիր է երեսուն եւ վեց՝ յայբէ մինչեւ ցքէ. (Թր. քեր.)
ուր ի յն. ասի՝
Քսան եւ վեց ի α , մինչեւ ի ω ։
Կոչիւր Աբրամ, յետոյ Աբրտամ, տառի այբին կրկնեցելոյ. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին. ՟Գ. 43։)
Զայբն միայն յաւել, եւ հայր ազգաց բազմաց արար. (Ոսկ. ղկ.։)
Այբն՝ անըսկիզբն ասէ զԱստուած, անեղ բնութիւն, ոչ արարած. յերիս անձինս բաժանած, ի մի բնութիւն միաւորած։ Այբն առաջին ըզքեզ՝ տըղայ, հանէ յիմաստըն գերակայ. Երրորդութեանըն մերձակայ լինիս երիւք ստեղամբք նորա. (Շ. այբուբ.։)