yes, even so, truly.
ԱՅՈ՛. Այդ այդպէս է. եւ կարի իսկ քաջ. արդարեւ. յիրաւի. անշուշտ. ամէն ասեմ. հա՛ հրամերես. հէ՛. պէլի. եվվեթ. (լծ. հյ. յաւէտ) ναί, νή, ἧ μήν. nae, etiam, certe, ita.
Մակբայ բաղստորագրութեանն. այո՛յ, հայո՛յ. եւ խուներդմնականն, հա՛. (Թր. քեր.)
Եղիցի ձեր բան, այո՛ն՝ այո՛, եւ ոչն՝ ո՛չ. զի աւելին քան զայն ի չարէն է. (Մտթ. ՟Ե. 37։ եւս եւ Յկ. ՟Ե. 12։ ՟Բ. Կոր. ՟Ա. 17։)
Այո՛, օրհնելով օրհնեցից զքեզ։ Ասէ իւրաքանչիւր ոք ցեղբայր իւր. այո՛, քանզի ի մեղս եմք. եւ այլն. (ուր ասէ Եփրեմ.)
Այո՛ այո՛, արդ յիշեցաք, զի հասին մեզ այն մեղք կարեացն եղբօրն մերոյ։
Ա՞յդ է ուրախութիւնն. եւ նա ասէ, այո՛ այս է։ Ուստի՞ գաս, թերեւս յարքայութենէ՛ անտի. եւ ասէ, այո՛ իսկ, յարքայութենէ անտի գամ. (Ագաթ.։)
Այո՛ առ ամենեսին ամենայնիւ ամենայնի կարօղ ես. (Նար. ԻԵ։)
Այո՛ մարդ հայի յերեսս մարդոյն, Աստուած ի սիրտս. (Մագ. ԾԲ։)
Տէրն ի չարէն ասաց զաւելին քան զայոն եւ զոչն. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)
ԱՅՈ՛ ԱՅՈ՛. Կրկնութիւն վերնոյն առ առաւել հաստատութիւն.
Այո՛ այո՛, եւ ես իմ եմ ի նոցանէ. (Նար. ԼԳ։)
Կամ իբր վա՛շ վա՛շ. εὗγε εὗγε. euge euge!
Եւ ասացին, այո՛ այո՛, տեսին աչք մեր. (Սղ. ԼԴ. 21։)