increate.
ἅκτιστος. increatus. Ոչ արարեալ. անստեղծ. անեղ. ինքնագոյ. չստեղծուած, չեղած. եարատըլմամըշ, օլմամըշ, զայրի մախլուգ.
Անարար բնութիւնն Աստուծոյ։ Անարար բնութիւն էականին Աստուծոյ. (Սեբեր. ՟Է։ եւ Տօնակ.։) (Ագաթ.։)
Որ անեղն է, նոյն եւ անարար է. (Շիր.։)
Եթէ արար (զիմն), զիա՞րդ իցէ՝ զի անարար իցէ։ Քո Արարիչն անարար է, եւ դու արարած. (Ոսկ. ես.։)
Երկուց անարարաց ի միասին չէ մարթ լինել։ Ուստի լեալ իսկ երեւի (այս ինքն տեսանի) հիւղն, եւ ոչ անարար. (Եզնիկ.։)
Անարար ասեն (մոլորեալք) զերեւելի արարածս, եւ ոչ յայլմէ եղեալ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ե։)
Անարարն գոյանայ (այս ինքն անեղն եղանի). (Զքր. Ծն.։)
Որպէս ἁποίητος, non factus arte, անկազմ. անկերպարան. անպատրաստ, անշուք. չի շտկած. աղեկ մը չի ձեւացած. թեքմիլ օլմամըշ, նա թեմամ.
Զերկիր ... զանդունդս համատարածս ... անկազմս, անարարս. (Ագաթ.։)
Ի սկզբանէ իսկ ունէր զոսկին, այլ յանձեւութենէ եկն ի ձեւ, եւ յանարարէ արարեալ. (ՃՃ.։)
Որպէս ἅποιος, qualitate carens, անորակ. առանց որպիսութեան. (ուր թարգմանելն անարար՝ որպէս եւ անարարող, անարարուած, է վրիպական. տե՛ս եւ ի բառսն ԱՐԱՐՈՒԱԾ, եւ ՔԵՐԹՈՒԹԻՒՆ. որք ի թարգմանութիւնս շփոթին ընդ ՈՐԱԿՈՒԹԵԱՆ)
Ոչ կարէ ներգործութեամբ գոլ մարմին նախ քան ընդունել զտեսակն, զի նիւթ է անարար (այս ինքն անորակ), եւ ոչ մարմին։ Ըստ այսոցիկ որակութեանց եւ ջուրն անարար ( ի լս. անորակ) ասի. (Նիւս. բն. ՟Բ. եւ ՟Թ։)