unprepared, unfurnished, unprovided;
յանպատրաստից, without preparation, unawares, unexpectedly;
cf. Յանկարծակի.
ἁκατασκεύαστος, ἁπαρασκεύαστος, ἁπαράσκευος. incompositus, incomparatus, imparatus. Որ չէ պատրաստ կամ պատրաստեալ. ուր չկայցէ պատրաստութիւն. անյարդար, անկազմ. անյարմար. թէտարիքսիզ, հազըր օլմայան.
Երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. (Ծն. ՟Ա. 2.)
Անպատրաստ առ ի բուսուցանել. (Լմբ. սղ.) կամ անպատրաստ (ի պէտս) բնակութեան։
Զանդունդս անպատրաստս. (Ագաթ.։)
Զի մի՛ բնակարանք անպատրաստք լինիցին. (Նիւս. սքանչ.։)
Գտանիցեն զձեզ անպատրաստս. (՟Բ. Կոր. ՟Թ։ 4։)
Անպատրաստ գտան գալստեան փեսային շիջեալ լապտերօք. (Շար.։)
Անպատրաստք էին։ Անպատրաստ տեսանէր զիւր գունդն. (Փարպ.։)
Ձայնն ահագնալուր ի լսելիս անպատրաստիս հասեալ. (Բենիկ.։)
Որ դոյզն պատկերն է անպատրաստից։ Մնացի անպատրաստ։ Անպատրաստ գտեալ զիս ինքեան. (Նար.։)
Անպատրաստ, այսինքն անպատշաճ եւ անգործ ի բնական կրիցն, զոր այժմ ունի պտղատու լինել. (Շ. ՟բ. պետ. խ։)
Ցաւն անպատրաստ առնէ զնա առ ամուսնութիւն. (Մխ. դտ.։)
ἁφύλακτος. incautus. Անզգոյշ. անհոգ. թոյլ. սագընմազ.
Յայլ յանցանաց զգուշանայ, այլ անպատրաստ լինի ի բամբասել, ի բարկանալ. (Նար. խրատ.։)
Վնասեն օդոյ փոփոխմունք, կամ աշխատութիւնք անպատրաստք. (Խոսր.։)
Մի՛ տապ տօթոյն յանպատրաստս պահուն զարմատս հատեալ ցամաքեցուսցէ. (Նար. ՟Ձ՟Բ։)
Անպատրաստաբար. անզգուշութեամբ, թուլութեամբ.
Յանպատրաստ ուտելոյ եւ ի քնոյ (շաժին պոռնկական խորհուրդք). (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)
ՅԱՆՊԱՏՐԱՍՏԻ ԼԻՆԵԼ. Անպատրաստ գտանիլ. չեւ պատրաստեալ ունել զկարեւորս. թէտարիքսիզ պուլունմագ.
Նոքա յանպատրաստի էին ի մարդոյ եւ յանասնոյ. (Լաստ. ՟Ժ՟Զ։)
ՅԱՆՊԱՏՐԱՍՏԻՑ. ἁφυλάκτως, ἁιφνίδιον. incaute, improvise. Յանակնկալ պահու. յանկարծակի. զաֆիլ, ափանսըզ.
Ոչ իբրեւ զգող ի վերայ հասանէ մեզ, եւ ոչ յանպատրաստից տանի։ Յանպատրաստից ի ձեռս անկանիցիք. (Ոսկ. ՟ա. թես. ՟Ա։ եւ Ոսկ. մ. ՟Ա. 23։)
Պարտիմք զգուշութեամբ գնալ, զի մի՛ երբէք յանպատրաստից անկեալ ի նոսա՝ վնասիցիմք. (Սարգ. յկ. ՟Է. եւ այլն։)
Յանպատրաստից ի վերայ հասեալ. (Լաստ. ՟Դ։)
Եկն եհաս յանպատրաստիցն ի վերայ քաղաքին։ Յանպատրաստիցս, որպէս ասացաք. (Ճ. ՟Ա.։)