cure, attendance, recovery, dressing;
medicament, medecine, remedy.
ἵαμα, ἵασις, θεραπεία curatio, sanatio, et sanitas Բժշկելն, եւ բժշկիլն. բուժումն. ապաքինումն. առողջութիւն. գործ բժշկի. եւ դեղ դարմանոյ.
Ի զուր յանճախեցեր զբժշկութիւնս քո, եւ օգուտ չիք ուստեք քեզ։ Ախտիւ որովայնի, որոյ ոչ գոյր բժշկութիւն։ Որոց պէտք էին բժշկութեան՝ բժշկէր։ Բժշկութիւնս կատարեմ։ Ի ձգել զձեռն քո ի բժշկութիւն։ Այլում շնորհս բժշկութեանց։ Եւ տերեւ ծառոյն էր բժշկութիւն հեթանոսաց.եւ այլն։
Զդարման բժշկութեանն առնիցէ, շնորհելով նմա զառողջութիւն. (Եղիշ. ՟Ը։)
Որպէս բազում եւ պէսպէս են մեղքն, նոյնպէս եւ բազում եւ պէսպէս են բժշկութիւնքն. (Վրք. հց. ՟Դ։)
Գտանէին զբժշկութիւն յաղօթից սրբոյն. (Փարպ.։)
ԲԺՇԿՈՒԹԻՒՆ. որպէս Բժշկականութիւն. արհեստ բժշկելոյ, կամ բժշկի. հէքիմլիք.
Բժշկութիւն (կամ բժշկականութիւն) է արհեստ, եւ այլն. (Սահմ. ՟Դ։)
Բժշկութեան սկիզբն է արգելուլ զհիւանդութեանցն պատճառս, ոչ եւս թողուլ նիւթ հիւանդարարութեան. (Փիլ. լին. ՟Բ. 29։)
Եւ որպէս Ծախք բժշկութեան.
Զխափանածոյ նորա, եւ զբժշկութեանն տուժեսցի. (Ել. ՟Ի՟Ա. 19։)
Օտա՛ր է ի հայկաբանութենէ՝ Բժշկութիւն ասել որպէս Պաշտօն ծառայութեան.
Վայելչագոյն է՝ որ ի քահանայութեան կայ աշխարհիս հօրն (այսինքն Աստուծոյ), եւ զորդի ընդ իւր ածել առ ի բժշկութիւն սպասու ծնողին. (Փիլ. լին. ՟Բ. 29։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | բժշկութիւն | բժշկութիւնք |
accusatif | բժշկութիւն | բժշկութիւնս |
génitif | բժշկութեան | բժշկութեանց |
locatif | բժշկութեան | բժշկութիւնս |
datif | բժշկութեան | բժշկութեանց |
ablatif | բժշկութենէ | բժշկութեանց |
instrumental | բժշկութեամբ | բժշկութեամբք |