Your research : 1 result for գոհար

Գոհար, աց exact entry

s.

precious stone, gem, diamond;
a precious thing;
**** —, false stone, paste;
****** -**, facet.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «ազնիւ քար, ակունք» Կոնկտ, Գնձ. Թղթ. դաշ. «պատուական, ըն-տիր» Խոր. աշխ. Նար. տաղ. Գնձ. գրուած է նաև գօհար, գաւհար, գուհար Կոստ. երզն 158։ Սրանից ունինք գոհար վարդ «մի տե-սակ վարդ» Նար. տաղ., որ նոյն ձևով և նշա-նակութեամբ կենդանի է դեռ Սեբ.-նոր գրա-կանում շինուած բառեր են՝ գոհարեղէն, գո-հարավաճառ. գոհարազարդ ևն։

= Պհլ. gohar, պրս. [arabic word] gohar «գոհար». առաջին իմաստն է սակայն «տարը, իսկու-թիւն, գոյացութիւն» և այս իմաստով կցւում է սանս. gotrá-«սեռ ծագում» բառին (տե՛ս Horn, § 948)։ Պարսկերէնից փոխառեալ են նաև վրաց. გოარი գոարի «թանկագին քար» (Չուբինով, 325), արաբ. [arabic word] ǰavhār, յգ. [arabic word] ǰavāhir, քրդ. joher, ǰevahīr, թրք. jevahir, որից էլ բուլգար. dživaer, սերբ. dževerliǰu, նյն. τζιβαῖρι «դոհար». իսկ արաբականից է հյ. յետնաբար ջոհար, որ աե՛ս վարը առանձին։-Հիւբշ. 128։

NBHL (1)

Անգին գոհարօք ... ապազիոնօք. (Թղթ. դաշ.։)


Entries' title containing գոհար : 2 results

Գոհարան

s.

place or instrument of praise, of thanks.

· Calfa

NBHL (1)

Փրկչին յաղթութեան աստուածավայելուչ գոհարան. (Սոկր.։)


Գոհարեղէն

s.

precious thing, jewel, g em

· Calfa


Definitions containing the research գոհար : 32 results

Քար, ի, ամբ, ինք, անց

s. chem.

stone;
պատուական —, precious stone, jewel, gem;
— դժոխայինշ, infernal stone, caustic;
— կրային, limestone;
— ծանրակշիռ, ponderous, heavy spar, cawk;
— մանրիկ, small stone, pebble, gravel;
հարկանել —իւ, քար կոծել ամբք, to stone, to lapidate, to stone to death;
հալածել —ամբք, to pelt with stones;
չթողուլ, չմնալ, — ի —ի վերայ, not to leave, not to remain one stone standing;
հարկանել զոտն զ—ի, to strike the foot against a stone;
միով —ամբ զերկուս պարսաքարել (ընդ աջ եւ ընդ ահեակ յջողել), to kill two birds with one stone;

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(եզակին ի հլ. յոգնակին ն հլ. քա-րինք, -րանց, -րամբք. իսկ եզ. գրծ. քարիւ կամ քարամբ.-յգ. ուղ. քարքն ձևն ունի Եփր. մն. 477, բայց ձեռ. Վիեննայի կար-դում է քարն ՀԱ 1912, 555) «քար» ՍԳր. Վեցօր. «գոհար, ակունք» Սղ. ի. 3. Խոր. ա-23. Լմռ. իմ. որից քարկոծել ՍԳր. քարուրա-ռի Եփր. թգ. քարուտ Եւս. պտմ. Ոսև. ես. և Բ. թես. Բուզ. քարկոփ Ա. մկ. ժգ. 27. Կոչ. 161. քարակոփ ՍԳր. Եզն. քարընկէց ՍԳր. քարավէժ Ոսկ. Եւագր. Ագաթ. քարատաշ «քար տաշող» Օրբել, հրտ. Էմ. էջ 190. պար-սաքարել Ա. թագ. ժէ. 49. իե. 29. քարատել «տաշել, կոփել» Տիմոթ. կուզ, էջ 44, 48, 47. քարարկել «քարկոծել» Տիմոթ. կուզ, էջ 25. 119. բոնաքար Թուոց լե. 47. Ա. թագ. ժդ. 14. Բուզ. ռմբաքար ՍԳր. գետաքար Եւս. քր. եղնգնաքար Եզեկ. իր. 13. երկանաքար Ղկ. ժէ. 2. խճաքար Սիր. իբ. 21. խստաքար Մծբ. ոսկեքար Եզեկ. իը. 13. որձաքար Ա. մկ. ժ. 11. Մծբ. քարաքաղել «արտի մէջ թափուած քարերը հաւաքել» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. ձդ. կրկնութեամբ քարքռուտ «քարքարոտ» Մխ. բժշ. 51. նոր գրականում՝ քարահանք, քարածուխ, քարեգնդակ, քարե-գրիչ, քարետախտակ, քարիւղ ևն։

NBHL (1)

ՔԱՐ. Անկ պատուական. գոհար.


Բազմագունի

adj.

of several colours or shapes, diverse, multifarious;
— ակն, succinum (yellow amber), cf. Սաթ.

· Calfa

NBHL (1)

Լայնաբար երեւի նշանակել զԲազմագունեան գոհարս. գունզգուն գոհարներ.


Ադամանդ, ի

s.

diamond;
cf. Մագնիս.

· Calfa

NBHL (1)

Քար պատուական՝ սպիտակափայլ՝ մեծագին ի գոհարս, յոյժ կարծր եւ դժուարաբեկ. էլմաս։ (Ամովս. ՟Է. 7. 8։)


Ականակապ

adj.

ornamented or inlaid with precious stones, worked in jewels.

· Calfa

NBHL (1)

λιθοκόλητος, λιθόστρωτος gemmis distinctus, lapidibus stratus Կապեալ ակամբք. յեռեալ պատուական քարամբք. ականակուռ. գոհարով բանած. միւճէվհէր.


Ակն, կան, կամբ

s.

eye;
sight, look;
bud, germ;
hope, expectation;
opinion, suspicion;
յականէ անուանէ, by name, specially, expressly;
յական թոթափել, in the twinkling of an eye, instantaneously;
— առնուլ, to show a respect of persons, to be partial, cf. Աչառեմ;
զակն արկանել, to cast eyes upon, cf. Անտեսեմ;
յակն արկանել, to show;
to review, to read;
ընդ ակամբ ակնարկել, to scowl;
— ունել, to hope, to expect, cf. Ակնկալեմ, cf. Յուսամ;
— յայտնի, — յանդիման, in presence of, visibly, openly;
— յանդիման առնել, to represent, to lay before;
առ ական դիպել to see by accident;
առ ականէ, ostentatiously;
յ— առնուլ, to have an eye to, to watch, to take care of;
—ի խոնարհ, quite confused, cf. Ակնկոր;
կորովաբիբ —, Argus-eyed, piercing eye;
— կառուցեալ հայել, to look fixedly;
տալ ակն, cf. Նայիմ, cf. Նկատեմ;
ակն դնել, cf. Ցանկամ;
ակն ածել, cf. Պատկառեմ, cf. Ակնառեմ, cf. Ամաչեմ, cf. Խնամեմ;

· Calfa

NBHL (1)

Ակն, ական, ականք, ականց. գտանի եւ ակունք.) λίθος. lapis pretiosus, gemma քար պատուական՝ ազգի ազգի. գոհար. ճէվհէր, գիւհէր, ճէվահիր.


Ակն, ական, կանք

s.

precious stone, jewel, gem;
pearl;
cameo;
— բազմագունի, cf. Բազմագունի;
— վանի, cf. Վանի.

· Calfa

NBHL (1)

Ակն, ական, ականք, ականց. գտանի եւ ակունք.) λίθος. lapis pretiosus, gemma քար պատուական՝ ազգի ազգի. գոհար. ճէվհէր, գիւհէր, ճէվահիր.


Ակն, ական, կունք

s.

source, origin;
water-spout, spring;
hole, stitch;
ring, link;
— արեւու՝ լուսոյ՝ տունջեան, day-star, the sun, cf. Արեգակն;
— գերեզմանի, grave, tomb;
— տապարի, the orifice of the hatchet, axe;
ակունք լուսարձակք, glass.

· Calfa

NBHL (1)

Ակն, ական, ականք, ականց. գտանի եւ ակունք.) λίθος. lapis pretiosus, gemma քար պատուական՝ ազգի ազգի. գոհար. ճէվհէր, գիւհէր, ճէվահիր.


Բիւրակնեայ

adj.

having many precious stones.

· Calfa

NBHL (1)

Ունօղ բիւրաւոր (այսինքն բազում) ականց պատուականաց. բազմագոհար. շատ ճէվահիրով.


Բուստ

s.

coral.

· Calfa


Ժեռաւոր

cf. Ժայռաւոր.

· Calfa


Գումարտակ, աց

s. adj.

assembly, assemblage, mob, band, corps, forces;
assembled, gathered together;
— նաւուց, squadron;
— առնել՝ դնել՝ կազմել՝ կարգել՝ սփռել, to assemble, to gather together;
to levy troops, to send a body of troops;
ի —ի, in war.

· Calfa

NBHL (1)

Գումարտակօք անգին գոհարօք. (Թղթ. դաշ.։)


Գունագեղ

adj.

adorned with fine colours.

· Calfa

NBHL (1)

Անգին գոհարօք, գունագեղ գնդօք. (Թղթ. դաշ.։)


Ծակոտկէն

cf. Ծակոտկեան.

· Calfa


Ծաղիկ, ղկան, ղկի, ղկանց

s. med. fig.

flower;
small-pox;
beauty, youth, bloom;
flower, choice, best;
— գինւոյ, mother or floating lees of wine;
— պղնձոյ, verdigris;
արանց —, cf. Լօշ;
— գունոց, splendour, vivacity of colour;
ցոյցք ծաղկանց, — show;
նկարիչ ծաղկանց, — painter;
աման ծաղկի, — pot;
— մանր, floweret;
գեղեցիկ՝ հոտաւէտ՝ քաղցրահոտ՝ անհոտ՝ դեռափթիթ՝ գեղափթիթ՝ գեղափայլ՝ թարշամ՝ սիրուն՝ երփներանգ՝ կարմրագեղ՝ —, beautiful, sweet, fragrant, inodorous, fresh-blown, splendid, faded or withered, lovely, variegated, scarlet -;
ծաղկէ ի —, from — to -;
քաղցրաբոյր հոտ ծաղկանց, the sweet perfume of flowers;
ծածկել զերկիր ծաղկօք, to cover the earth with flowers;
ծաղկունս ոփռել, to strew with flowers;
փթթին, թարշամին ծաղկունք, the flowers are blooming;
— fading;
ի — մանկութեանն, in his earliest years;
ի ծաղկի լինել, to be about to blossom;
to be in the bloom of youth;
ի ծաղկի or ի — հասակին, in the prime of life;
in the — of manhood;
cf. Թօթափեմ.

· Calfa

NBHL (1)

ԾԻԾՌԱՆ ԾՈՂԻԿ. ի բառս Գաղիանոսի, ըստ Լեհ. խոտ՝ որ ի գալն ծիծեռանց բուսանի, եւ ի հեռանալն նոցա չորանայ. յն. որ մեկնի, ազգ թզոյ, եւ գոհարի, եւ խոտ ինչ օգտակար աչաց։


Խործուիլ

s.

cf. Խաւարծիլ.

· Calfa

NBHL (1)

Խաւարծիլ. գաբծիլ. ռմկ. խործիլ. Տունկ խաչնդեղոյ. գաբ. ռէվէնտ ։ (Բժշկարան.։) (Խործովիլ ըստ Լեհ. Ազգ խեցեմորթի գոհարաց եւ մարգարտաց. այլ ըստխոտրջրեցւոց՝ Ազգ կերակրոյ փոխընդով եւ իւղով զանգեալ։)


Պիստակ

s.

pistachio.

· Calfa


Վառ, ի

adj. s.

ardent, burning, inflamed, on fire;
shining, brilliant;
fire, ardour, brilliancy, splendour;
— ի —, glittering, sparkling, resplendent, cf. Փայլուն, cf. Շողշողենի, cf. Պայծառ.

· Calfa


Վառ

s.

standard, banner;
purple, royal mantle, veil, tulle, gold brocade, royal robes. adj. mus. grave;
bass;
— ձայն, the sixth metre in the Armenian hymnal;
cf. Խաչվառ.

· Calfa


Ակն, ական, կունք, կանք

NBHL (1)

Ակն, ական, ականք, ականց. գտանի եւ ակունք.) λίθος. lapis pretiosus, gemma քար պատուական՝ ազգի ազգի. գոհար. ճէվհէր, գիւհէր, ճէվահիր.


Արքայ, ից

s.

king;
prince, monarch, potentate, sovereign;
արքայից —, king of kings, emperor;
կեցցէ՛ —, God save the King! long live the King!

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ե հյ. «թագաւոր» ՍԳր. որից ար-քայագունդ Բուզ. Ագաթ. արքայատուր Ա-գաթ. Կորիւն. օձարքայիկ Կող. 155. արքա-յութիւն ՍԳր. Եւս. պտմ. Ագաթ. արքայորդի Դ. թագ. ժա. 12. Ոսկ. մ. ա. 6. աւելորդ բար-դութիւն է թագարքայ «թագով պսակուած արքայ», որ թէև գործածուած չէ, բայց նրա-նից է թագարքայածին «թագաւորից ծնուած» (նորագիւտ բառ) Պարակ. շար. էջ 21։ Բառիս բուն պարղական արմատն է արք, որ թէև գրաբարի մէջ առանձին գործածուած չէ, բայց կայ մի խումբ բարդութեանց մէջ. այս-պէս՝ արքունի ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. բ. 8. առքունիք ՍԳր. Ագաթ. Սեբեր. արքունուստ, որ և յարքունուստ ՍԳր. Ագաթ. արքունատուր Ագաթ. Կորիւն. արքունական Յկ. բ. 8. Եւս քր. Ագաթ. Կորիւն. Գեղարքունի՝ տեղական յատուկ անուն ևն։ Եթէ գրչի սխալ չեն, հին են նմանապէս՝ արքական «արքայական» Եւս. քր. ա. 232. արքազունք «արքայազունք» Ագաթ. յետին են՝ արքապատկեր Ոսկ. գաղ. արքեան «արօայական» Ճառընտ. արքակո-րոյս Կեչառ. յաղէքս. արքակաղին Գաղիան. արքի, արքին, արքինի, արքենի «լաւ ուրճա-ցած, ազնիւ (բոյս)» Վստկ. 15, 19, 20, 35. արքիանալ, արքինանալ «բոյսի ուռճանալ. ազնուանալ» Վստկ. 23. արքինացնել «ազ-նուառնեւ» Վստկ. 16. հմմտ. արքայենի պը-տուղ «ընտիր պտուղ» Ոսկ. յհ. ա. 45 (այս-պէս ըստ ՆՀԲ. իսկ ըստ տպ. էջ 484 արքենի), արքունի գինի «ընտիր գինի» Ոսկ. մ. բ. 28. (պարսկերէնում ամէն ինչ՝ որ մեծ է, ընտիր և ազնիւ, կոչւում է [arabic word] š̌āh «արքայ». ինչ. šah-anǰīr «ընտիր թուզ», šahi-guharān «ընտիր գոհար», šāhluk «ընտիր սալոր», šāhbāl «մեծ փետուր», šah-ballud «շագա-նակ», šāhbuy «ընտիր անուշահոտութիւն», šahrāh «մեծ փողոց» ևն ևն)։ Նոր բառեր են փոխարքայ, արքայամորի, արքայիկ «ռաւա-ռաեան թագաւոր», արքայավայել, արքայա-ձուկ, արքայախնձոր, արքայադուստր ևն։


Արեգակն, ական, կունք, կանց

s.

sun;
cf. Արեւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ները՝ Վուօդանի աչքը. իսկ հիւսիսային Գերմանիոյ բնիկները կիմշդայն հիմինս «երկնից գոհար» կը կոչէին արեգակը, ինչպէս որ Ն. Շնորհալին կը կոչէ «պալ-ծառ ևառևեհան» (տե՛ս Յաղագս երկ, նից և զարդուց նորա. Մատենագր. Շնորհ. Վենետ. 1830, էջ 285 և Grimm. Գերմ. դիցաբ. հտ. Բ. էջ 665)։-Հիւնք. համարում է ակն «աղբիւր» բառից և համեմատում է պրս. čašma-i-āfitab «աղբիւր արեգական»։ Այսպէս է մեկ-նում նաև Աւիշան, Հին հաւատք, էջ 85. «ինչպէս աղբեր-ակն՝ ջրոյ բղխումն ցուցընէ, սա այլ տաքութեան և լուսոյ»։


Գանձ, ուց, ից

s.

treasure;
heap;
hymn;
— արքունի, exchequer, finances;
տուն —ու, treasure, treasury;
— արքայի, privy purse of the king.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ganǰ, պրս. [arabic word] gani «գանձ թաղեալ ինչք բազում», բելուճ. ganǰ, սոգդ. γánzə «գանձ»։ Իրանեանից փոխառեալ են նաև սանս. gañja-«գանձարան, գոհարեղէ-նի հանք, գանձ ևն», յն. γαζα «արքունի գանձ» (որից γαζοφυλάϰιον, γαζοφῦλας «գան-ձապահ»), լատ. gāza «գանձարան», եբր. արամ. )) ginzi «գանձ», ասոր. [other alphabet] ga-zā, արաբ. [arabic word] kanz, յգ. [arabic word] kunuz «գանձ», հունգ. kines, ն. սլով. խրվաթ kinč «գանձ»։ Իրանեանից է փոխառեալ նաև ասուռ. gunzu «գանձ» (Muss-Arnolt, Ass. eng. Handwb. էջ 227բ)։-Հիւրշ. 126


Գրոհ, ի

s.

assault, irruption;
nation, people;
— տալ, to storm;
cf. Գռոհ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (գրուած նաև կրոհ, գրոխ «ազգ, ցեղ, ժողովուրդ, ամբոխ, բազմու-թիւն, բանակ» Յհ. կթ. Արծր., «տան մէջ գըտ-նուած կենդանիներն ու իրերը» Նխ. ել., «ա-մոլ, ազգակից» Երզն. մտթ. 548, որից գրոհ տալ կամ գռոհ տալ «ամբոխիւ դիմել, խուռն բազմութեամբ յարձակիլ» Եղիշ. գ. էջ 16. Փարպ. Երզն. մտթ., գրոհել (կամ գռո-հել) Ագաթ., աղքատագրոհիկ Օրբ. հկճռ. զ, վատագրոհութիւն տե՛ս վատգոհար. շփոթե-լով դռոյթ բառի հետ, որ իմաստով նոյն է, գրոհ գրուած է նաև դռոհտալ Ոսկ. մ. բ. 5, 12 և ուրիշ զանազան սխալագիր ձևերով, ո-րոնք տե՛ս դռոյթ բառի տակ։


Դահադրամ

s.

ten pence, coin of ten pence.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տասր դրամանոց (գոհար)» Խոր. աշխ. 614։


Հաշտադրամ

s.

piece of money worth about two thirds of a penny.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ութը դրամանոց (գոհար)». Խոր. աշխ. 614. ուրիշ վկայութիւն չկայ։


Պատիւ, տուոյ, տուի, տուոց

s. adv. gr.

honour, token of esteem, homage, glory;
respect, veneration, reverence, regard, consideration;
honours, preferments, dignities, degrees, offices, titles;
testimonial, prize, gift, presentation;
խոստումն պատուոյ, word of honour;
լեգէոն պատուոյ, Legion of honour;
— արքունի, diploma of merit;
ի —, in honour of;
պատուով, honourably;
լի պատուով, loaded with honours;
ի — հասանել, to rise to dignities;
ի պատուի լինել, to be in honour, in consideration;
ի — առնուլ, բազում պատուովք պատուել, to load with honours, to pay great honours to, to raise to the highest honours;
to set one up upon the pinnacle of glory, to raise one up to the skies;
ի մեծի պատուի լինել, to be raised to the highest pitch of fortune;
— անձին համարել, to take to oneself the credit of, to deem it an honour;
— ընծայել, to pay honour;
առնել, դնել, to do honour to, to be an honour or a credit to;
— առնել սեղանոյ, to do honour to a meal;
պատուով պատուէք զիս, you do me a great deal of honour, too much honour;
—ս արժանաւորաց, honour to whom honour is due;
cf. Թեկն;
cf. Հասանեմ;
cf. Միմեանց;
sign of abbreviation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. მატივი պատիվի «պատիւ, յարգանք, փառք, արժանաւորութիւն, տիտ-ղոս», ბატივი წირილისა պատիվի ծիրի-լիսա «գրքի լուսանցք, գրի վրայ պատիւ», ❇ა︎οოსანი ჭუა պատիոսանի քուա «պատ-ուական քար, գոհարեղէն», უძატიო ուպա-տիո «անպատիւ», უმატიოხნება ուպ-տիոսնեբա «անպատւութիւն», საცაატიო սա-պատիո «յարգելի», მატივება պատիվեբա, ბატიება պատիեբա «ներողութիւն, պատ-ուել, ներել», გაუძატიურება գաուպատիու-րեբա «անպատուել», ბატივიუცემა պա-տիվիուցեմա «պատուել», մինգր. მატიიმო-⦿ემა պատիիշի-ցեմա «պատուել», թուշ. ბატივ պատիվ «պատիւ, յարգ», գնչ. pativ, patibu (ըստ Vaillant), patib, patuv, pa-kiu, paciu, pasipa, pač̌i (ըստ Պատկ. Ды-ганьi էջ 47) «պատիւ», ուտ. պատիվ «պա-տիւ»։


Պակ

s.

female jewelry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ կանացի զարդ» Վրդն. ել. ուրիշ վկայութիւն չկայ. (Հին բռ. մեկ-նում է «պսակ», Քաջունի՝ Գ. էջ 198 «bi-ǰou-գոհար»)։


Ռայ, ից

s.

ensign of victory;
—ք, pomp, show, luxury.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ միացնելով յաջորդի հետ՝ մեկ-նում է «դրօշ, նշան արքունի, նշանակ յաղթութեան, շուք, հանդէս» և հանում է պրս. (իմա՛ արաբ.)︎︎ rāya «դրօ-շակ» բառից։ Տէրվ. Altarm. էջ 102 մեկնում է «պերճութիւն, շուք» և կցում է զնդ. rā «փայլ», սանս. rāi «ինչք, կայք», rayi «գոհարեղէն, ակունք», լտ-res «իրք» բառերին, իսկ Նախալ. 104 միայն սանս. rayi և լտ. res։-Lag.


Վատ, աց

adj. s.

bad, wicked, vile, low;
cowardly, weak, pusillanimous, dastardly, craven-hearted, unmanly, poor-spirited or mean-spirited;
idle, lazy, slothful, sluggish;
damage, loss, hurt, ruin, misfortune;
— անուն, infamy, brand of infamy;
— արանց, the most cowardly of men, the basest of wretches.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [other alphabet] vat, պազ. vad, մանիք. պհր [hebrew word] vad (Salemann ЗAH 8 (1908), էջ 71), պրս. [arabic word] bad «գէշ, չար, վատ». բարդութե-ամբ ունինք պհլ. vatbaxt=պրս. [arabic word] badbaxt = հյ. վատաբախտ, պրս. [arabic word] ︎ badnām «վատանուն» ևն։ Պարսկերէնից են փոխառեալ բելուճ. աֆղան. bad, bed, քրդ. bed (բնիկ է be «գէշ» Justi, Dict. Kurde 61), տճկ. bet «տձև, անվայելուչ, տգեղ», լազ. badi, beyati «տգեղ, վատ, չար», ba-doba «չարութիւն» ևն։ Առանձին տե՛ս վատ-թար, վատախտարակ, վատգոհար, վատ-միհր։-Հիւբշ. էջ 243։


Վարդ, ից

s.

rose;
եղանակ —ից, rose-season;
մշտափթիթ —, monthly —, semper florens;
— հարիւրթերթի, centifolia;
մամռաւոր —, moss rose;
դամասկեան —, damask rose;
վայրի —, wild rose, eglantine;
դեղին —, single yellow rose;
կոկոն, բոլորք —ից, rose-bud;
գոյն —ի, rose-colour;
փայտ —ի, rosewood;
կարմրագեղ, ծիրաներփեան, գեղեցիկ, քաղցրաբոյր, գեղափթիթ, փշալից, թարշամ —, scarlet, purple, beautiful, perfumed or odorous, full-blown, thorny, faded rose;
—ք մանկութեան, այտից, շրթանց նորա, the roses of youth, of his cheeks, of his lips;
պսակ ի —ից, crown or wreath of roses;
քաղել —, to gather roses;
չիք — անփուշ, no — without a thorn;
cf. Իսկութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ЗВО 25, 306 հյ. որթ, յն. ῥοα «նուռ» և այլ բառերի հետ յաբեթական արմա-տից։ վարդավառ բառը հներից Մովս. օերթ. Ճառ վարդ. մեկնում է արդ ա-ւար։ Աւելի երկար խօսում է Յայսմ. օգոստ. 6. «Յայնմ աւուր հեթանոսք Ափրոդիտեայ տօնէին և... կոչէին զնա վարդամատն և ոսկեծղի, և զվարդն նմա ընծայ մատուցանէին։ Վասն այ-սորիկ անուանէին զտօնտ զայս վարդա-վառ։ Իսկ ի նորս ասի վարդավառ, զի Քրիստոս ըստ նմանութեան վարդի՝ վարդ ի կոկոնի եր. և յայլակերպիլն ի թաբօր՝ իբր թէ վարդ վառեցաւ»։ Վար-դավառ բառի ստուգաբանութիւնն է ակ-նարկում Նար. գնձ. 482 Գոհար վարոն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից (տաղ Վարդավառի. նկատողութիւն Ստ. Մալխասեանի)։ Մանրամասն խօսում է Տաթև. ամ. 485 և հանելով վարդ բա-ռից, դնում է վարդի և Քրիստոսի հա-մեմատութիւնը։ Նոյնը կրկնում է էջ 498, ուր աւելացնում է բառախաղով արդ աւար և վարդապետ բառերի հա-մեմատութիւնը։ Նորերից ՀՀԲ և ՆՀԲ վարդ վառեալ։ Հիւնք. պրս. վէրտէ «ա-ղաւնեբոյն» և վառանտէն «վարել, քշել» բառերից (այսպէս կոչուած՝ վարդավա-ռին աղաւնի թռցնելու սովորութիւնից)։ Հերպետ, Բազմ. 1902, 291 սանս. վար-դա «ջուր» + վառ «սրսկում»։ Պարո-նեան, Անահիտ 1903, 13 զնդ. աէթրա «կրակ» և հյ. վառել, իբր «հրավառա-թեան տօն»։ Փառնակ, անդ՝ 39-40 սանս. vardh «բարձրացնել» + վառ «քօղ արքայական», իբր Պարսից farr -i-kayānī տօնի օրինակութիւնը։ Լևո-նեան, Աւետաբեր 1914, 906 =բարդա-վառ (խոտի բարդեր այրելու սովորու-թիւնից հանելով)։


Խոհեր, աց

s. fig.

filth, dirt, muck, mire, mud;
filth, obscenity, villany, wantonness;
ի —ի՝ ընդ — թաւալիլ, to get splashed, to be bemired, covered with mud;
—ք պղծութեանց, defilement;
—ք միմեանց, sodomites.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. հանում է գոհար բառից։ Թե-րեաքեան, Արիահայ բռ. 182 զնդ. hix-ra, պազենդ. hihir, պհլ. hēhir «գարշե-լիք» ձևերից։


Քայռ, ից

cf. Քայռամանեակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Լծ. նար. լգ. քառ «չորս» բառից կար-ծելով՝ մեկնում է «քառամանեակն վզանոց չորեքկուսի»։ Նոյնպէս է Գէորգ դպիր, որ Բառ. երեմ. յաւել. 563 մեկ-նում է «զի է ի չորից նիւթոց, այսինքն առևև. արծաթ, ակն, մարգարիտ»։ Տէրվ. Altarm։ 71 հաւանաբար ազսա-կան է հինդուստ. օ [arabic word] kere «ապարան-ջան» բառին։ Հիւնք. գոհար բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 122 յն. σειρὰ́ «պարան, լար, կապ», լիթ. tveriu «պատել, շրջապատել» ևն ռարռերի հետ։