Your research : 2 Results for երէ

Entries' title containing երէ : 35 Results

Definitions containing the research երէ : 648 Results

Վրձին (ձնի)

s.

brush;
— նկարչաց, brush, pencil;
— զգեստուց, հերաց, ատամանց, եղնգանց, clothes-brush, hair-brush, tooth-brush, nail-brush.

• Այս մեկնութիւնս տե՛ս նախ ՀԱ 1908, 122։-Մառ. Teкст. и Paз. VI Փзnio-лоrъ=Բարոյախօս, 1904, էջKxKVII և 109, Teксть и Paз. no кв. Փил. I, էջ 116 (1925 թ.) ենթադրում է թէ հնապէս կար հյ. վրձին բառը և նշանակում էր «лacкa, փայփայանք, գգուանք», որի հետ նոյն են վրաց. qurcin, բաց. qurci. երկուսն էլ «лacкa, փայփայանք», և որ Բարոյախօսից առնելով պահում է դեռ վրաց. վրցինի «գգուանք». յետոյ հայերէնը դարձաւ աքիս։ Bittner WZ-KM 27 (1913), 130 միացնում է թրք. forca, գերմ. Burste «խոզանակ», Borste «խոզի ստև», ֆր. brosse, անգլ. brush «խոզանակ» բառերին։ (Սակայն սրանք ըստ Walde 274 և Kluge 68 բնիկ գերմանական են և կցւում են սանս. bhrsti «ծայր», լտ. fastigium «ծայր, կատար, գագաթ» բառերին)։


Տալիթայ

s.

talitha;
— կումի, cumi ! damsel, arise !
— սարկաւագ, deaconess.

• ՆՀԲ դնում է «բառ եբր.»։ Bugge, Btrg. 33 հայերէն կարծելով՝ իբր բնիկ կցում է յն. τάλις, τάλιδος «հարսնացու աղջիկ» բառի հետ։ Մառ, Արաքս 1890 Ա. 109 մերժելով այս, դնում է ասո-րուց։ Bugge, Etr. u. Arm. 128 ճանա-չում է սխալը և ենթադրում է որ հյ. տալիթայ, ետրուսկ. taliϑa և յն. ταλιϑά միասին փոխառեալ են սեմականից։ (Յոյն բառը ոմանք կցում են յն. ταλις «կոյս աղջիկ» բառին և միասին դնում են սեմականից փոխառեալ. ըստ Möl-ler Ido-Sem. Wörterb. 52 յոյնն ու սե-մականը հին ցեղակից են. Boisacq էջ 939).


Տախտակ (աց)

s. ast.

board, plank, shelf, table, tablet;
tables;
book;
cf. Երկնացոյց;
— երկաթի;
iron-plate, sheet-iron;
— մետաղեայ;
plate of metal;
—ք վկայութեան, the tables of the decalogue;
— դատաստանաց, breastplate, pectoral, rational;
— նկարուց, canvass, wood;
— ճատրակի, chess-board;
— զստի, the hollow of the thigh;
— խոհանոցի, trencher.

• = Պհլ. tāxtak, պրս. [arabic word] taxta «տախ-տակ». պարսկերէնից են փոխառեալ նաև քրդ. taxta, texte, արևել. թրք. [arabic word] taxta կամ [arabic word] taγta, թրք. taxta, tahta, բուլ-բար. tahtaba, սերբ. tahta ևն։-Հիւբշ. 250։


Տակ (ի, ից, աց, ուց)

s. bot.

bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.

• (ըստ ՆՀԲ ի, ի-ա, ու հլ. բայց ըն-տիր հայերէնի մէջ կայ միայն սեռ. -ի) «յա-տակը, տակը, խորքը» Եւագր. «բոյսի տակի մասը, արմատ» Վեցօր. 96. Վստկ. «ցեղ, զարմ, գերդաստան» Բուզ. դ. 4. որից տա-կախիլ առնել «արմատախիլ անել» Մարթին. (տե՛ս Արրտ. 1913, 1147). տակակոտոր «արմատից ջարդել» Ոսկ. մ. ա. 11. Ոսկ. եփես. 837. տարածատակ Վեցօր. էջ 96. տակցի «արմատով միասին» Սուտ-Շապհ, էջ 3. կարմիր տակեր «տորո՞ն» Մխ. բժշ. (Seidel § 400), տակերոյ ջուր «դեղախաշու» Մխ. բժշ. (Seidel § 253), տկուտ «ցա՞ծ» Վանակ. յոբ։-Այստեղ է պատկանում նաև տակ, ի-ա հլ. «արմատ» Դ. թագ. զ. 23. «ե. արկ առաջի նոցա խոտս տակաւ մեծաւ և կերան և արբին», որի դէմ եբր. ունի «խըն-ջոյս մեծ», և ըստ այսմ անգլ. great provi-sion, պրս. ziyāfat-i-buzurg, բայց յոյնը παράϑεοιν μεγάλην, որ պէտք է հասկանալ «սեղանի կամ ճաշի սպաս» (Sophocles 843) և որ յայտնի չէ ի՛նչ թիւրիմացութեամբ դարձել է հյ. խոտս տակաւ մեծաւ!


Տաղ (ից)

s. med.

verse, poem, ode;
canticle, hymn;
cautery;
stamp, mark, print.

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Scheftelowitz BВ 29 (1905), 27 սխալմամբ հայերէն բառ կարծելով և կարդալով tat փոխանակ daγ, իբր բնիկ հայ կցում է լտ. dolare, յն. δαιδάλλω «ճարտարօրէն շինել», δέλτος


Տապ (ոյ, ով)

s.

heat, ardour, warmth, solar heat;
inflammation;
over-excitement;
foaming or frothing of the sea, storm.

• = Պհլ. [other alphabet] tap «տաք, ջերմ», [other alphabet] tapisn «ջերմն, տենդ», [other alphabet] tāftan, tapēt «եռացնել», պրս. [arabic word] tāb «տաքու-թիւն, ջերմութիւն, տապ, ճառագայթ, փայլ, բարկութիւն, նեղութիւն, վիշտ», [arabic word] tab «ջերմն, տենդ», tabiš «տաքութիւն», [arabic word] tai «տառութիւն», [arabic word] tābistan «ամառ», [arabic word] tāftan «տաքանալ, տաքացնել», քրդ. tāw «կրակ, տաքութիւն, եռանդ», tā «տենդ», ոսս. t'awin «տաքացնել», բելուճ. tap, t'an՝ taf «տաքոթիւն, ջերմ, ցաւ». զնդ. ❇ tap, tāpayeiti «տաքացնել»։ Այս բոլորի հնխ. արմատն է *tep-«տաքանալ». հմմտ. սանս. [other alphabet] tap, [other alphabet] tápati «այրել, տաքացնել», tápa-«տաքութիւն», tapu-«կրակ, արե-գակ», tāpin «խիստ տաք», հինդ. [arabic word] tupt «տաք», tutta «տաք», [arabic word] tapna «տաքաց-նել», tap «տապ, տաքութիւն», գնչ. tapava «աաքացնել, այրել», tavava «եփել, եռաց-նեւ». tablo, tatto «տաք», թոխար. tsap «գաղջացնել, մի քիչ տաքացնել», tsatsāpau-wa «տարասրած», լտ. tepeo «տաքուկ՝ գաղջ լինել», հսլ. topiti «տաքացնել», teplu «տաք», ռուս. тоnить «վառել, տաքացնել». тenло, тenльи «տաք», հիռլ. tene, ten «կը-րակ», tē «տաք», կիմր. twym «տաք» են (Horn § 372, Pokorny 1, 718, Trautmann 319)։ Արմատս չէ պահուած յունարէնում, ճիշտ ինչպէս հայերէնում, ուր իբր բնիկ պի-տի ունենայինք *թև, *թու ձևերով։ Տե՛ս նաև տապակ և տօթ։-Հիւբշ. 252։


Վան

s.

repulse;
cf. Վանք.

• = Պհլ. vānītan «նուաճել, ընկճել», vānī-tār «նուաճոր. ոնկճող». vānišnih «նուաճում, ընկճում», զնդ. van «հարուածել, նուաճել», սանս. van. vánati «յաղթահարել».-պարս-կերէնի մէջ կորած է այս բառը. տե՛ս Horn, էջ 298։ Այս բառերի միւս ցեղակիցնեոն են տանս. vána-vani-«տենչանք, փափագ», vánati «սիրել, փափագիլ, ցանկալ, ձեռք բե-րել, նուաճել», զնդ. vanaiti «շահիլ, նվա-ճել, ցանկալ», լտ. venus «սէր, սիրոյ կիր-քը», Venus «Սիրոյ աստուածուհին», vene-ror «կրօնական յարգանք ցոյց տալ, մեծա-րել», գոթ. wunan «հրճուիլ», հբգ. wunsken, գերմ. wunschen, անգսք. wyskan «փափա-գիլ», հիսլ. una «գոհանալ», osk «փափագ», հին սաքս. winnan «կռուիլ», անգսք. wrՖer-winna «հակառակորդ», հհիւս. vinna «աշ-խատանք», հբգ. winna «կռիւ» ևն։ Այս բո-լորի արմատն է հնխ. ven-, որի հիմնաևան նշանակութիւնն է «ջանալ, ջանք գործ դնել», որից մի կողմից «աշխատիլ, ձեռք բերել, նուաճեւ» և միւս կողմից «տիրել, ցանկալ» (Walde 818, Pokorny 1, 259)։ Հայ բառը փոխառեալ է իրանեանից. բնիկ ձևն է գուն «ջանք», որ ծագում է հնխ. von-կամ vōn-ձայնդարձից (տե՛ս Յաւել. գուն բառը). «նուաճել» իմաստը յատկապէս եռանևան» ների մէջ ենք զտնում։-Հիւբշ. 243, 4942


Վաչ (ից)

cf. Վաչէ.

• Տէրվ. Նախալ. 106, 124 սանս. vāha, յն. ὄχος, հսլ. vozú, լտ. vehiculum (աւև լացնել նաև լտ. vehis, յն. έχος, հիսլ. vagn, լիթ. vežimas, հիռլ. fon) հո-մանիշների հետ հնխ. vagha-«սայլ» բառից. արմատը vagh «երթալ»>հյ. վագել, վաջ, որից վաչ։ Հիւնք. լտ. vec-tura «սայլ»։ (Այս բառերը ըստ նոր լեզուաբանների ծագում են հնխ. veg'h «վարել, քշել, կառքը վարել» արմատից, որի վրայ տե՛ս վազ բառի ստուգաբ-նութեանց պատմութեան մէջ. հայերէն բառը ընդհանրապէս նման է հնչում, բայց մանրամասնութեանց մէջ ո՛չ իբր բնիկ կարող է յարմարուիլ և ոչ իբր փոխառեալ բառ)։


Վառ

s. adj. mus.

standard, banner;
purple, royal mantle, veil, tulle, gold brocade, royal robes. adj. mus. grave;
bass;
— ձայն, the sixth metre in the Armenian hymnal;
cf. Խաչվառ.

• =Կայ պրս. [arabic word] bār «քօղ», որ եթէ ծագում է պհլ. *var ձևից, հայերէնը պէտք է սռա-նից փոխառեալ համարել։-Հիւբշ. 243?


Վասն

prep.

for, by reason of, for the sake of, on account of, in consideration of, considering, touching, concerning, upon the subject of;
as to, as for, with respect to;
— սիրոյն աստուծոյ, for the love of God;
— իմ, for me, for my sake;
as for me, for my part;
— թեթեւ ինչ յանցանաց, for a slight fault;
— երկիւղի, for fear of;
— ընտրելոց, in favour of the elect;
— զի, for, because, wherefore;
— է՞ր, why ? for what reason ?
— այնր or այնորիկ — այդր or այդորիկ —այսր or այսորիկ, for that reason, therefore, to that end, on that account;
— ո՞յր, for which ? for whom ?
— որոյ, why, therefore, by reason of which, consequently, wherefore;
— անգիտութեան, through ignorance, ignorantly;
— խաչի քո պատուականի, by means of Thy most precious Cross, through Thy intercession;
cf. Մեղք;
սմին իրի or վասն, for this reason.

• «համար, պատճառաւ. 2. միջո-ցաւ, շնորհիւ» ՍԳր. Ոսկ. ևն. սրանից են վասն զի «որովհետև, որպէս զի» ՍԳր. Ա-գաթ. վասն է՞ր «ինչո՞ւ», վասն այնորիկ, վասն որոյ ևն։ Միջին հայերէնում բառը դարձած էր վանց. ինչ. Կոստ. երզն. 135, 138. Անսիզք 13, 19 ևն։

• -Պհլ. *vasn ձևից. հմմտ. սոզդ. wásən «վասն, պատճառաւ», մանիքէական պհլ. (հիւս.-արևմ. բարբառ) [hebrew word] vasnādl «պատճառաւ, համար» (Salemann, ЗAH 8 (1908), էջ 76), հպրս. vašna «շնորհիւ կամ ըստ կամաց, կամօքն», զնդ. [arabic word] vasna «ըստ կամաց», փոխառութեամբ գնչ. vaš «վասն», vašosi «վասն է՞ր»։ Հին պրս. արձանագրութեանց մէջ սովո-րական բանաձև է [other alphabet] vašna Auramazdaha «կամօքն (կամ շնոր-հիւն) Արամազդայ»։ Այս բառերի այլ զե-ղակից ձևերն են սանս. [other alphabet] vaç (ներկ. vá-çmi) «ուզել, ցանկանալ, կամիլ, փափագիլ», uçant-«կամաւ, կամովին», զնդ. [arabic word] vas «կամենալ», [arabic word] vasmi «կամիմ», [other alphabet] vasah-«կամք, փափագ, ցանկու-թիւն», յն. έϰών «ըստ կամս, ազատակամ», ἄϰων «ակամայ, հակառակ իր կամքին», ἕϰητι «շնորհիւ, ի շնորհս, ի կամս, վասն, աատճառաւ», ἕνεϰα (ένfεxα) «պատճառաւ» ևն։ Այս բոլորի արմատն է հնխ. vek'-«փափագիլ, ցանկանալ», որ բնիկ լինելու պարագային պիտի տար հայերէնի մէջ *գես ձևը (Pokorny 1, 244, Boisacq 236-237)։

• Ուղիղ համեմատեց նաև Եւրոպա 1849, էջ 200, որ կցում է հպրս. vasna, vašna ձևերի հետ։ Նոյն իրանեան և սանս. ձևերի հետ են միացնում Böttich. ZDMG 1850, 362, Lag. Urgesch. 548, lusti, Zendsp. էջ 271։-Հիւբշ. Arm-Stud. § 263 իբր բնիկ հայ կցում է նոյն բառերին։ Բնիկ է ընդունում նաև «բաղձալ» արմատից։ Հիւնք. յն. φασἰς «բան, ասացուածք» բառից։ Բառիս ծագման վրայ վիճում են մի կողմից Bugge KZ 32, 56, BВ 17, 93, Meillet, Rev. crit. 1897, էջ 388 (հյ. թրգմ. Բազմ. 1898, էջ 119) և Pedersen, Նը-պաստ էջ 2, որոնք նախաձայն վ-ի, մի-ջին ա-ի և նշանակութեան պատճառաւ եռանեան փոխառութիւն են համառում հալերէն բառը, և միւս կողմից Հիւբ» Arm. Gram. 494 և IF Anz. 10, 46, որ բնիկ է համարում, առարկելով թէ իրանեան vašn ձևը պիտի տար հյ. *վաշն և ո՛չ թէ վասն։ Վճռական մեկ-նութիւնը տալիս է Meillet MSL 17, 354 նորագիւտ մանիքէական գրուածք-ների մէջ գտնելով իրան. vasn-ձևը, որից ուղղակի փոխառեալ է հայր։


Վատ (աց)

adj. s.

bad, wicked, vile, low;
cowardly, weak, pusillanimous, dastardly, craven-hearted, unmanly, poor-spirited or mean-spirited;
idle, lazy, slothful, sluggish;
damage, loss, hurt, ruin, misfortune;
— անուն, infamy, brand of infamy;
— արանց, the most cowardly of men, the basest of wretches.

• = Պհլ. [other alphabet] vat, պազ. vad, մանիք. պհր [hebrew word] vad (Salemann ЗAH 8 (1908), էջ 71), պրս. [arabic word] bad «գէշ, չար, վատ». բարդութե-ամբ ունինք պհլ. vatbaxt=պրս. [arabic word] badbaxt = հյ. վատաբախտ, պրս. [arabic word] ︎ badnām «վատանուն» ևն։ Պարսկերէնից են փոխառեալ բելուճ. աֆղան. bad, bed, քրդ. bed (բնիկ է be «գէշ» Justi, Dict. Kurde 61), տճկ. bet «տձև, անվայելուչ, տգեղ», լազ. badi, beyati «տգեղ, վատ, չար», ba-doba «չարութիւն» ևն։ Առանձին տե՛ս վատ-թար, վատախտարակ, վատգոհար, վատ-միհր։-Հիւբշ. էջ 243։

• Schrōder. Thesaur. 46 փոխառեալ պրս. bad ձևից, որին կցւում է հոլլ. quaed «չար»։ ԳԴ պրս. badl։ ՆՀԲ պրս. պէդ, պէթէր։ Windisch. 18 անգլ. bad «վատ» (որի նմանութիւնը պառս-կերէնի հետ բոլորովին պատահական է)։ Նոյնը նաև Riggs, Քերակ. էջ 61։ Պրս. bad ձևին են կցում նաև Böttich. Arica 82, 379, Lag. Urgesch. 945, Müller SWAW 38, 574 ևն։ Մրռթման ZDMG 26, 589 բևեռ. uedaçini թարդ-մանում է «վատակուրծ», մեկնելով ueda = հյ. վատ, պհլ. vat, պրս. bad+eini= պրս. sīne «կուրծք»։ Հիւնք. վատ «գէշ» = պրս. bad, բայց վատ «երկչոտ»=հյ. վհատ բառից։ Սանտալճեան, L'Idiome 10 խալդ. badušini «աւերեալ» բառի հևաւ Karst. Յուշարձան 401 սումեր. bad «մեռնիլ», 422 թթր. bat, baj «ցած, հառառակ»։ Մարգարեան, ժամանակ 1927 օդ. 3 վեհ+հատ-անել։


Վար

s. prep. adj.

tillage, ploughing, tilth, husbandry;
ploughed land;
culture;
use, employment;
down, below;
common;
—ս վարել, հարկանել, ցելուլ, կակղել, to plough, to furrow, to dig, to cultivate land;
ի — առնուլ, արկանել, to use, to make use of, to practise, to exercise;
ի — երկոց մտանել, to apply oneself to work, to labour;
ի — տալ, to lend, to loan.

• ճառով մերժում է Pedersen, Նպաստ 3 և հայերէնի նախնական նշանակութիւնը դնելով «հերկել», կցում է արօր, հարա-նունք բառերին, իբր ar-«հերկել» ար-մատից՝ up-մասնիկով՝ *up-ar->վար։ Scbeftelowitz BВ 29, 42 յն. ερύω «քա-շել», լիթ. varau «վարել» բառերի հետ։ Karst, Յուշարձան 401, 403 սումեր. bar «վարել», 424 թթր. bar, var «եր-թալ, դիմել», չաղաթ. bariš «կերպ». bariq=օսմ. barq «տուն»։ Uštir, Wörter u Sachen 3, 206 վարք=յն. δπαρ «ոչ-երազ, իրականութիւն», Թիրեաքեան, Արիահայ բռ. 346 պրս. [arabic word] varz «գործ» բառից։ Scheftelowitz KZ 53 (1925), էջ 254 fερύω «քաշել», ալբան. veri «ակօս», լտ. urvus (իմա՛ urvum, ur-bum) «մաճ»։ Նոյնը IF 33, 142 վարոց կցում է լեթթ. varša «արմատի ընձիւդ» բառին, որ յիշում է և մերժում Pokor-ny 1, 289։ Պատակահան նմանութեւն ունի արաբ. ❇ var «քշել, վանել» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 62)։-Վերի մեկնութիւնս Meillet (նամակ 1925 թ. փետր. 12) համարում է կարելի, բայց ոչ ապահով։ Nyberg, Hilfsb. 2, 233, վարք փոխառեալ է դնում պհլ. varišn «վարմունք, կենցաղավարութիւն» բա-ռից։


Սուարիմ

adj.

vile, bad.

• = Եոր. [hebrew word] so'arim բառն է, որ գործածոսած է Ս. Գրքի եբրայական բնագրի նոյն տեղում և յն. σουαρεἰμ տառադարձու-թեան վրայից անցած է հայերէնի։ Եբր. բա-ռը W šo'ar «սոսկալի, վատ, գէշ» ձևի յոգնակին է (Gesenius17, 855)։


Սուգ (սգոյ)

s.

mourning;
grief, sorrow, affliction, weeping, sadness;
աւուրք սգոյ, time of mourning;
հանդերձ սգոյ, mourning clothes;
— առնուլ, ունել, to go into mourning, to wear mourning, cf. Սգամ;
to be sunk in grief, to be desolate, afflicted;
ի — մտանել, լինել, նստիլ, to be in mourning;
— զգենուլ, to put on mourning, to be clad in mourning;
թողուլ զ—, to leave off mourning, to go out of mourning;
— առնուլ ի վերայ ուրուք, to mourn for, to weep over, to bewail;
ի — համակեալ կալ ընդ, to be inconsolable for;
ի — դառնութեան ընկղմեալ կայր, he gave himself up to bitter grief;
cf. Ընկղմիմ.

• = Պհլ. *sūg հոմանիշ ձևից, որ աւան-դուած չէ. կայ միայն պրս. ❇ sōg, sōk (արդի հնչումով sūg) «սուգ, տխրութիւն», ❇ sogvar «սգաւոր», սանս. çōkā-«խարոյկ, բոց, չարչարանք, ցաւ, վիշտ, սուգ», զնդ. -saoka «խարոյկ», որոնք սա-կայն ենթադրում են պլհ. *sōk։ Այս ձևը պի-տի տար հայ. *սոյկ կամ *սոկ, ուստի պէտք է կարծել որ բառիս մօտ կար նաև գւռ. պհլ. *sug ձևը։-Յիշեալ բառերը ծագում են հնխ. k'euq-«լուսաւորել, պայծառ, սպիտակ լի-նել, կրակով շիկացնել» արմատից, որից հմմտ. նաև սանս. çočiti «փայլիլ, այրել, ցաւիլ, սգալ», զնդ. saoč̌ant-«հրավառ», պրս. sōxtan «այրել», հրմ. soz «այրի՛ր» ևն (Pokorny 1, 378, Horn § 756)։ «Այրել» և «սուռ» իմաստների զարգացման համար հմմտ. ռուս. горeть «այրիլ» և rope «վիշտ, տառապանք, ափսոս» (Berneker 333)։ Բը-նիկ հայերէն նոյն արմատից պիտի ունենա-յինք *սուք կամ *սոյք։

• նը, Arica 74, 207 սանս. çōka, պրս. sōk, յն. ϰυϰαν «խառնել». բոլորի ար-մատը դնում է çuč։ Lag. Urgesch. 339 և Müller SWAW 38 576 սանս. և պրս. ձևեռո։ Lag. Beitr. bktr. Lex. 21 նաև զնդ. saoka «հրդեհ»։ Հիւբշ. Arm. Stud. § 254 դնում է բնիկ հայ բառ։ Bar-tbolomae Stud. 2, 17 և Meillet MSL 7, 58 համարում են իրանեան փոխա-ռութիւն. իսկ Հիւբշ. Arm. Gram. 491 առարկելով որ այս պարագային *սոյկ, սոկ ձևը պիտի ունենայինք, համա-րում է բնիկ հայ բառ՝ հնխ. k'uko'-ձևից։ Սակայն ինքն էլ է կասկածում թէ հնխ. k կարո՞ղ էր տալ հյ'. գ։ Սրա վրայ աւելացնենք նաև բառի նշանա-կութիւնը, որ արիական մասնաւորում է. բուն նախնական իմաստը, որ է «այ-րել», չկայ հայերէնի մէջ։ Karst, Յու-շարձան 407 սումեր. sig «ցաւալի, վիշտ», 424 չաղաթ. sagu «սուգ», sā gun «տխուր», ույգուր. sakinmak «ցա-ւիլ, հոգալ»։


Սպայ (ից)

s.

army, troops, warriors, cavalry;
officer;
—ք զօրուն, the officers of an army.

• , ի հլ. «գունդ, զօրք, բանակ» ՍԳր. Կոչ. Խոր. Յհ. կթ. որից սպայազօր Յհ. կթ. սպայակոյտ Յհ. կթ. սպայապետ Կորիւն. սպայասալար Լմբ. առ լև. (յետնաբար կազ-մուած հայերէնի մէջ՝ փխ. սպասալար բառի, որ զուտ իրանեան բարդութիւն է).-բառիս ընթերցման համար կարևոր է սըպայութիւն գրչութիւնը մի ոտանաւորի մէջ՝ Նոր վկ. էջ 509 (Ժէ դարից)։ Նոր գրականում սպայ իր իմաստը փոխելով դարձել է ո՛չ թէ «զօրք կամ բանակ», այլ «զօրքը վարող աստիճա-նաւորներից մին, օֆիցեր, officier», որից և ենթասպայ։

• ՓՈԽ.-Վրաց. սպա «բանակ, գունդ» թւում է հայերէնից. իսկ իսպաոբա «աս-պետութիւն», իսպաերադ «ասպետաբար» պարսկերէնից են։ Տարբեր են սեփե «ար-քունի պալատ, տէր, թագաւոր», սեփեծուլի «իշխան, սեպուհ» (որից սեփծուղ Խոր.), նեփոբա, սեփեոբա «իշխանութիւն»։


Սպաս (ուց)

s.

service, office, function, employment;
want, requisite;
furniture, ornaments, trimmings, apparel, moveables, luggage, clothes, goods, service of plate, vessels, utensils;
dinner-service;
meats, victuals, repast, dinner, treat, feast;
pomp, train, equipage;
care, earnestness, solicitude;
—ք եկեղեցւոյ, church ornaments, decorations, plate, chalice;
ի — հայրենեաց, in the public service;
— ունել, տանել, հարկանել, ի —ու կալ, to serve, to take service, to minister;
— ունել կրակի, to worship fire;
— տանել կռոց, to worship idols;
լինել ի —ու պաշտաման ուրուք, to serve, to be in service;
հարկանել, տալ ումեք զյետին —, to pay the last honours;
— տանել ախտից, to obey the passions;
աստուածական մատուցանել անձին —, to be one's own idol;
— առնել, to attend well, to care, to keep, to guard, to watch, to spy, to lie in wait for;
to eat, to dine;
— ուտել or կերակրիլ, to regale, to entertain, to give an entertainment;
— ա րկանել, դնել, to prepare the requisites for the Mass;
զբաղեալ էր ի բազում —ու, he was oppressed by a multitude of things, he was very busy.

• = Պհլ. *spas «ծառայութիւն» բառից, որ թէև չէ աւանդուած, բայց ունինք մանիք. պհլ. [hebrew word] spas (կարդա՛ ispās), սոգդ. špās «հսկել, ծառայել», մանիք. պհլ. [hebrew word] ispasig «ծառայ, հյ. սպասիկ», (Salemann, Manich. Stud. ЗAH 8 (1908), էջ 106), սոգդ. spāsāk «ծառայ», զնդ. spas-yeiti «լրտեսել, հսկել, պահպանութիւն ա-նել», spas-, spaštar «դետ, լըտես», սանս. spáçati, páçyati «դիտել, նայիլ». spaca-«դէտ, լրտես, պահապան»։ Սրանց պէտք է կցել նաև պհլ. ❇ ︎ spās=պրս. ︎ sipās «շնորհակալութիւն» (Horn § 698) որ անցել է «ծառայութիւն, շնորհակալու-թեան արժանի գործ» իմաստներից։ Հայերէ-նի մէջ «դիտել, նայիլ» իմաստը սովորած կան չէ. բայց նոյնը պահում է յստակա-սպաս «պայծառ տեսութեամբ, յստակ կեր-պով տեսնուած» (Հրեշտակք տեսանեն ըստ իւրաքանչիւր չափու կարգացն, այլ յստտ կասպաս տեսիլն Հօր՝ Որդւոյն միայն պահ-եալ է. կոչ.)։ Այս բառերի նախաձևն է հնխ. spek'-արմատը, որի միւս ժառանգներից են լտ. specto «նայիլ, դիտել, ուշադրութիւն դարձնել, հսկել», specio «նայիլ, տեսնել», species «նայուածք, երևոյթ, տեսք, տեռա-րան, տեսակ, պատկեր, զարդ, առարկայ, կահ-կարասիք», speculum «հայելի», aspec-tus «երևոյթ, ձև», con-spectus «ակներև, հայեացք, ներկայութիւն, քննութիւն, ընդհա-նուր ակնարկ», in-spector «տեսուչ», spec-tarzilrm «տետարան», յն. (շրջմամբ) ἔϰεπτομαι «ուշադրութեամբ նայիլ, դիտել, քննել, խորհիլ, հոգ տանիլ», σϰαπός, «դիտող, հսկող, պահապան, պաշտպան»,. ἐπίσϰοπος «տեսուչ, եպիսկոպոս», հբգ. spéhōn, գերմ. խագուշակել, մարգարէանալ», ալբան. paše «տեսայ»։ Գերմանականից փոխառութեամբ՝ իտալ. spiare, ֆրանս. êpier «լըտեսել», որից իտալ. spione, հֆրանս. espie, ֆրանս. es-nion «լրտես», որից էլ անգլ. spy, հոլլ. spie, գերմ. Spion և սրանից էլ ռուս. шīпiонъ «լրտես» (Kluge 458, 462, Pokorny 2, 59-660, Walde 729, Boisacq 873)։


Սպասալար

s.

general of the army;
— գունդ, picked cavalry.

• Աւգերեան, Լիակ. վրք. սրբոց, ը. էջ 39 սպայ+ պրս. salār բառերից։ Ուղիղ է մեկնում ՆՀԲ։ Dulaurier JAs. I8. 291 դնում է ասպ բառից, իսկ արաբ. is-fahsalār տառադարձուած է հայերէնից։


Սպարապետ (աց)

s.

generalissimo, general in chief.

• ՓՈԽ.-Առաթանգեղոսի թարգմանութեամբ հայերէնից յունարէն և յունարէնից արաբե-րէն է տառադարձուած բառը, [arabic word] ❇as-barābātas «սպարապետ» ձևով (Մառ ЗВO 16, 201)։


Սպեղանի (նւոյ, նեաց)

s.

plaster, poultice, salve, unguent, ointment, pomatum;
diachylum, cerate, cataplasm;
—ս ի վերայ դնել, cf. Սպեղանեմ.

• = Յն. φπλήνιον «վիրակապ» կամ սրանից փոխառեալ ասոր. [syriac word] esplenyā «սպեղանի» բառից։ Ձևի կողմից երկուսն էլ մի քիչ տարբերւում են հայերէնից, բայց նշանակութեան կողմից համաձայն է ասո-րին։-Հիւբշ. 381։


Սպիտակ (աց)

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

• ՓՈԽ.-Վոաղ. ს3ეტაკი սպետակի «ճեր-մակ», სისბეტაკე սիսպետակե «ճերմակու-թիւն», განხმეტაკება գանսպետակեբա «ճեր-մըկցնել», Յეტაკი պետակի «ճերմակ» ներ-կայացնում են հնագոյն հյ. *սպէտակ ձևը. իսկ სძეტი սպետի «սպիտակ» և სძეტი սպե-նի կամ 3ეტი պետի «սպիտակադեղ» հյ. սը-պետ ձևը։-Ըստ Մառ, Վրդ. առ. 1, էօ 52 հայերէնից է տառադարձուած Առակագրքի թարգմ. արաբ. [arabic word] isbīdāǰ «սպիտակա-դեղ»։


Ստերջ (ի, ոյ)

adj.

sterile.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ster-արմատից, աճած ջ կամ դ աճականով. ցեղակիցներն ևն սանս. starf-«չբեր կով», յն. στεῖρα, ττέριφος, «ամուլ (կով)», լտ. sterilis «ամուլ», գոթ. stairō «չբեր», հբգ. stēro «խոյ», գերմ. գւռ. Stārke «մատաղ կով, որ դեռ ծնունդ չունի», անգսք. styrc «հորթ», իսլ. stirtla (*sterd, հմմտ. հյ. ստերդ) «չբեր կով», բուլգ. sterica «ամուլ», ալբան. štlere «ե-բինջ, գառ», թերևս նաև պրս. ❇ sa-tarvan կամ [arabic word] astarvan և քրդ. ast'o-vər «ամուլ» (Horn § 716, որ յիշում է թէ ժողովրդական ստուգաբանութեամբ այս բա-ռը պարսիկները հանում են պհլ. պրս. [arabic word] astar «ջորի» բառից)։ Հնխ. ster-«ամուլ» հանւում է ster-«խստանալ, ամրանալ, պնդիլ» արմատից, որի բազմաթիւ ժառանգ-ներից յիշենք՝ յն. στερεός «հաստատուն, ամուր, կարծր», իռլ. seirt «ուժ», գալլ. sertn «հաստատուն. պինդ», գերմ. starr «անշարժ. հաստատուն», լիթ. stóras «հաստ», հսլ. starù, ռուս. cтарыи «հին, ծեր» ևն. իսկ այս ster-արմատն էլ հնխ. stā-«կանգնիլ» արմատից (Boisacq 906, 910, Walde 737, Pokorny 2, 627-635 և 640, Ernout-Meillet 231. հայերէնի նախաձևը դնում է *ste-ryā)։-Հիւբշ. 492։


Սերտ (ից)

adj. fig. adv.

solid, firm, hard, compact, constant, fix, stable, strong;
true, sincere, close, intimate, cordial;
—, —իւ, firmly, constantly;
voluntarily, willingly;
sincerely, intimately, closely;
— առաքինութիւն, solid virtue;
— սիրով, tenderly, affectionately, cordially;
— սիրել, to love sincerely, with all one's heart, passionately;
— աղօթել, to pray intensely, warmly, earnestly, eagerly.

• ՓՈԽ.-Կայ պրս. [arabic word] ︎ sārdij «լոկոն. և է այն, զի զկիրն կամ զգաճն իւղով կտա-ւատի և բամբակով խառնեալ, և խմոր արա-րեալ, և այնու զփողրակս ջրոց ընդ իրեարս մածուցեալ ամրացուցանեն» (ԳԴ)։ Այս ի-մաստը իսկոյն յիշեցնում է հյ. սերտիչ մի ձև, մանաւանդ որ պարսկերէնի մէջ ❇ տառը ենթադրում է օտար ծագում։ Բայց վերոյիշեալ պրս. բառը ըստ իս սխալ ըն-թերցման արդիւնք է և պէտք է ուղղել ❇ [arabic word] sarviǰ կամ sārūǰ, որ է պրս. ❇ sāruǰ «գաճ», արաբացեալ [other alphabet] ︎ sāruj «գաձ, յատկապէս ապակի կամ ջրի փողրակ կպցը-նելու գաճ կամ լոկոն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 417)։


Սէգ (սիգաց)

adj.

imperious, high, haughty, supercilious, arrogant, proud, superb;
— առ հանդերձ, fond of dress, smart, spruce, dandy;
— առնուլ, cf. Սիգամ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'eigh-«ցատկել, աշխոյժ, առոյգ» արմատից, որի ժառան-գորդներն են սանս. çighrá-«աշխոյժ, ա-րագ», անգսք. hīgian «շտապել, յառաջա-նալ, յառաջ դիմել», անգլ. hie «աճապա-րել», ռուս. cигать, cиrнуть «ցատկել», գւռ sigaé, signué «մեծ մեծ քայլերով քայլել», ինչպէս նաև ռուս. cигъ «մի տեսակ ձուև». որից փոխառեալ են լիթ. sykis, հհիւս. sīkr ևն (Pokorny 1, 363)։ Հայերէնի բուն նախ-նական իմաստը պէտք է լինի «հպարտ քայ-ւող», ինչպէս ցոյց են տալիս սիգալ, սիգա-քայլ ևն։-Աճ.


Սիկղ (սկեղաց)

s.

shekel.

• ՓՈԽ.-Ըստ Մառ. Иппoл. 66 հայերէնի՞ց վրաց. სიკლა սիկլա հոմանիշը։


Սին

s. bot.

s. bot. service-apple or sorbapple;
service-apple or sorb-apple tree.

• = Բնիկ հալ բառ՝ հնխ. k'eno-ձևից. հմմտ. յն. հոմեր. ϰενεός, ատտ. ϰενός «պա-րապ, սին, փուճ, ոչինչ», ϰενεών «խոռոչ», ϰενοῦν «պարպել, դատարկել» (Boisacq 434, Pokorny 1, 365, 390)։ Հայերէնից և յունա-րէնից դուրս այս արմատը ուրիշ որևէ լեզուի մէջ չէ պահուած։-Հիւբշ. 490։


Սիսեռն (սեռան, սռան)

s.

chickpeas.

• ՓՈԽ.-Վրաց. სისირი սիսիրի «սիսեռ» (Չուբինով 1180), փոխառեալ Տփղիսի հա-յերէն բարբառից։


Սիտղ

s.

water-pot, bucket.

• = Լտ. situla «դոյլ» բառն է, որ կարող է ուղղակի անցած լինել հայերէնի, ինչպէս կարծում է Meillet MSL 18, էջ 349 և կամ ն, σιτλα «դոյլ» ձևի միջոցով, ինչպէս ունի Հիւբշ. բառի յետին գործածութիւնը վերջինի կողմն է, բայց չի թոյլ տալիս վճռապէս ճըշ-տել հարցը։ Յոյնից են փոխառեալ նաև ա-սոր. [syriac word] sītiā, պրս. արաբ. [arabic word] sitil «կէս ֆնտանոց մի աման», արաբ. ❇sa︎ ❇saytal «ունկերով մի աման» (Կամուս թրք. թրգմ. Գ. 246). թրք. [arabic word] sitil, թուշ. სტილ ստիլ, ուտ. istil «մի ֆունտ» ևն։-Հիւբշ. 379։


Սիւնհոդոս (աց)

s.

synod.

• = Ասոր. ❇ sunhodos, որ և [syriac word] ︎ sunodos ձևից (կէտադրեալ չլինելով ընթերցանութիւնը անորոշ է), որ իր հերթին փոխառեալ է յն. σύνοδος «ժողով, մա-նաւանո ռիտական կամ եկեղեցական ժողով» բառից։ Սրանից են նաև լտ. sуnodus, ֆը-րանս. գերմ. Sуnode, վրաց. სინოდი սինոդի, ռուս. cииодь (որից և արևելեան գրաևանև մէջ՝ սինօդ «էջմիածնի Սինօդը»), և մինչև իսկ քրդ. ❇ sinodus (Justi, Dict. Kurde 246)։ Հայերէնը ուղղակի յունարէնից չէ՝ հ ձայնի պատճառաւ, որ չկայ յունարէ-նում, բայց գտնւում է ասորերէնում։ (Այս հ ო ձայնը Յակոբ Եդեսացին (+708) պա-տուիրում է չգրել՝ համաձայն յունարէնի Brockelm. Lex. syr. 231ա)։ Յառաջացած է անշուշտ յն. բառը ստուգաբանելով σύν «կից» +ὄδός «ճանապարհ» բառերից. հմմտ. Կնիք հաւ. էջ 58 «Սիւնհոդոս, որ է ժողով, որ թարգմանի զուգաճանապարհք», նաև Յհ. իմ. խոստ. 12 «Սիւնհոդոս ժողովոյն, որ անուա-նի զուգաճանապարհ»։

• ՀՀԲ, ՆՀԲ և Հիւբշ. 280 դնում են յունարէնից։ Միայն Նորայր, Կոր. վրդ. 124 հիմնուելով հ ձայնի վրայ՝ դնում է ասորերէնից։


Սիփոն

cf. Կնճափող.

• «տղայոց նուագելու փչողական մի գործիք». ունի միայն ՓԲ՝ առանց վկա-յութեան. որով յայտնի չէ թէ հի՞ն է, թէ նո-րամուտ։ Միջին հայերէնում գտնում եմ սի-ֆուն «գինին տակառից քաշելու խողովակ» Վստկ. 98. «Եւ այլք երկայն սիֆուն շինեն և մինչև ի վայր ի յատակն ի մրուրն մխեն»։

• = Յն. σίφων «խողովակ, ջրհան, բերանով ջուր ցայտեցնելու մի գործիք», որից ֆրանս. šiphon «խողովակ». պէտք է լինի նաև ա-բաբ. ❇ *sīfūn, որ Վաստակոց գրքի թարգմանութեամբ յունարէնից անցել է ա-րաբերէնի և այս տեղից էլ հայերէնի։-Աճ.


Սկիւռ

s. zool.

s. zool. squirrel;
թռիչ-, flying -;
— գանչէ, the — growls.

• = Յն. αϰίουρος «սկիւռ» բառից փոխա-ռեալ. ծագում է σxιά «շուք» և ούοα «պոչ» բառերից. բուն նշանակում է «պոչով իր վը, րայ շուաք անող» (այս անասունը ընդհան-րապէս իր թաւ ու գեղեցիկ պոչր բարձրաց-նում է գլխից վերև և տակին նստում). սրա համար հայերէն յարմարցուած է նաև հովա-նագի (տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 439ա), որ սակայն ընդունելութիւն չէ գտած։ Յոյնից են ծագում նաև լտ. sciurus, անգլ. squirrel, ֆրանս. écureuil հոմանիշները։ Հայր կարող է նաև լատինից կազմուած լինել։-Աճ.


Սղար

cf. Պաշարումն.

• = Շրջուած է խսար բառից, որ փոխառեալ է արաբերէնից. հմմտ. Վրդ. պտմ. տպ. Վե-նետ. էջ 150 սղար, իսկ հրտր. Էմինի, էջ 197 խսար։ Բուն մեկնութիւնը տե՛ս խսար։


Սմպատակ

s.

basalt;
cf. Փորձաքար.

• -Պհլ. *sunbātak ձևից, որ աւանդուած չէ, բայց նոյնն են ենթադրում պրս. [arabic word] suinbāda ևամ ❇ subāda «է տեսակ իմն քարի, զոր յեսան առնեն և ակնագործք փըշ-իեալ և մանրեալ՝ նովաւ ակունս տաշեն և յղկեն», փոխառութեամբ արաբ. ❇ sunbādaǰ (կամ haǰar-ul-sunbādaǰ) «մի տեռաև քար է, որով սրի ժանգն են առնում, ածելի են սրում և ատամներն են փայլես-նում» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 414 և 727), թրք. stnpare, səmpara, յետին հայ տառա-դարձութեամբ (արաբերէնից և թուրքերէնից) ռմկ. սնպատին, սունպանին, սնփարա Բժշ., գւռ. զըմփառա, զըմփարա «աւազաթուղթ»։ -Հիւբշ. 238։


Սնդուկ

cf. Արկղ.

• = Արաբ. [arabic word] sanduq կամ sūnduq «առևղ, սնդուկ», որ իբրև քառատառ օտար ծագում պէտք է ունենայ։ Կարծում եմ որ փոխառեալ է յն. συνϑήϰη բառից, որ բուն նը-շանակում է «համադրութիւն (συν-τίϑημι «համադրել, միացնել, կազմաւորել» բայից), կարգաւորութիւն, պայման», բայց նաև «դագաղ». հմմտ. Պլ. սնդուկ, որ թէ հայոց թէ թուրքաց մէջ ունի նաև «դագաղ» նշա-նակութիւնը։ Արաբերէնից են փոխառեալ նաև պրս. sá̄ndūq, թրք. sandəq, գնչ. sen-duki, նյն. σανδύϰιον, εενδοῦϰι, σάνδυς, ռում. sinduk լեհ. sundak, ֆինն. sunduka, ռուս. сcундукъ, վրաց. ზანდუკი զանդուկի ևն։-Հիւբշ. էջ 277։

• ՆՀԲ ռմկ. սանտըգ։ Lag. Arm. Stud § Չ014 արաբերէնից է դնում։

• ԳՒՌ.-Ախց. Կր. սնտուկ. Տփ. սնդուկ, զանդուկ (վերջինը վրացերէնից փոխառեալ), Ալշ. Երև. Հմշ. Մշ. Սեբ. Սչ. Տիգ. սնդուգ, Ննխ. Պլ. Ռ. սունդուգ, Հճ. սmնդուգ, Սվեդ. սնդէօգ, Զթ. սօնդօգ, սօնդոգ. նոր փոխա-ռութեամբ թուրքերէնից՝ Ղրբ. Ջղ. սանդուղ, Շմ. սանդուխ։-Կայ նաև սնդխտել Խ. Վն. «պահել», որ թրք. sandəx (գւռ.) ձևից է ձգլ։


Վարշամակ (աց)

s.

handkerchief;
towel, napkin, linen;
head-band, hand-cover, veil;
amict.

• = Պհլ. *vāršāmak հոմանիշ ձևից, որ հաստատում են հայերէնի հետ պ. [arabic word] ︎ yašāma կամ [arabic word] bāšāma «կանանց գըւ-խի ծածկոյթ՝ մետաքսով ոստայնանկեալ»։ -Հիւբշ. 245։


Վարս (վարսք, ից)

s. fig. ast.

hair, head of hair, locks, tresses;
foliage, leafy branches, leaves, green dress;
coma, beams;
—ք գիսաւորի, beams or tail of a comet;
—ք բերինիկեայ, Berenice's hair, coma Berenicis;
—ք առիւծու, ձիոյ, mane;
—ք գեղածփեալ, waving, flowing locks;
cf. Հիւսակ;
հողս արկանել զ—իւք, to cover the head with ashes;
cf. Հեր, cf. Մազ.

• = Պհլ. vars, սոգդ. vars, զնդ. ❇ varəsa «մազ, վարս (յատկապէս ուևե)». պրս. [arabic word] gurs «խոպոպիք» (Horn § 908)։ Իրանեաններին ցեղակից են հսլ. vlasú, չեխ. vlas, ռուս. вοлоcь «ծամ, մազ (թէ՛ գլխի և թէ մարմնի)», յն. λαχνη «գանգուր կամ գռուզ մազ», λάχνος «գեղմն»։ Այս բոլորի պարզական արմատն է հնխ. uel-«ոլորել, գալարել», որ ունի բազմաթիւ աճած ձևեր. յն. λάχνη յառաջանում է ulk'-snā ձևիր. հա-յերէնի մէջ նոյն արմատից ունինք գեղմն, որ տե՛ս առանձին (Pokorny 1, 297, Boisacq 562, Trautmann 341)։ Իրանեանիր ևն փոխառեալ նաև օսթյակ. wāres «ձիու բաշ», բոշ. վալիշ, վալիս «մազ»։-Հիւբշ. 246։

• ՓՈԽ.-Վրաց. կայ ვარსიმი վարսիմի «սափրիչ՝ որ մազ է խուզում և արիւն առ-նում». բայց հաւանաբար ուղղակի պհլ. փո-խառութիւն է, որովհետև հայերէնի մէջ վարսիմ «սափրիլ» բառ գոյութիւն չունի։


Վաք

s.

a constellation.

• Պատահական նմանութիւն ոյնի ա-րաբ. [arabic word] fakt «մի համաստեղութիւն» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 108), որ սա-կայն պարսկերէն թարգմանութեան մէջ աւելի լաւ բացատրուելով դառնում է «շատ կարմիր մի աստղ՝ հիւսիսային կողմը»։


Վիգն

cf. Վիկն.

• = Բառիս հետ նոյն են 1) յն. βιϰιυν, βιϰία 2) լտ. vicia, 3) իտալ. veccia, ֆր. vesce, անգլ. wetch, հբգ. wicka, wiccha, հոլլ. wik, գերմ. wicke, լեհ. wyka, wiczka. ռուս. вu-кa, 4) ասոր. [syriac word] bīqā, 5) յն. άφάϰη, 6) թրք. թէ՜ պրս. [arabic word] fig, բոլորն էլ «վիգն» նշանակութեամբ։ Սրանցից 1) և 3) խումբը փոխառեալ են լատիներէնից. միւսների ծա-գումը անորոշ է. Walde 832 և Pokorny 1, 234 լտ. vicia հանում են հնխ. uei-g «ծռեւ կորանալ» արմատից. Boisacq 105 յն. ἀφάϰη կցում է անորոշաբար φαϰός «ոսպ» բառին և ըստ Lewy, Fremdw. 28 համարում է սե-մական ծագումից. ნրϰը տե՛ս տակը։ Հայ բառը Հիւբշ. 383 դնում է յն. βιϰίον ձևից փոխառեալ, ինչ որ անընդունելի է տասա-դարձութեան պատճառաւ (պիտի ունենայինք բիկ, *բիկիոն)։ Ուստի պէտք է ենթադրել մի ուրիշ ընդհանուր աղբիւր։ (Յիշատակելի է սոգդ. wīγ «խոտ» Gauthiot, Gram. sogd. էջ 87, որ լիովին համապատասխան է մեզ)։ = Ոճ,


Վիզ (վզի)

s.

neck, crag;
— ամբառնալ, to become rebellious, proud, insubordinate.

• n'a «սուլել» (բառացի «վզից քաշել») ձևի հետ կասկածով համեմատում է հյ. վիզ։ Հիւնք. յն. βῆσσα «հովիտ, կիրճ, պարանոց»։ Patrubány SA 1, 188 հնխ. veg'ho-«շարժելի» ձևից. հմմտ. գոթ. vigan, vag, գերմ. bewegen «շարժել», սանս. vahāmi, զնդ. vazāmi «վարել» ևն։ Pedersen KZ 36, 340 և Հայ. դր. լեզ. 163 հպրուս. wmsus «վիզ», չեխ. vaz «ծոծրակ» բառերի հետ. բայց սր-րանք դնում է հսլ. vezati «կապել» բա-ռից, որի մէջ v նախամասնիկ լինելով, հայերէնի մէջ էլ վ մասնիկ է համա-րում։ Meillet (անձնական) չի ընդու-նում հառուս. winsus, չեխ. vaz համե-մատութիւնը, սպասելով այս պարա-գային հյ. *վինձ։ (Թէև հյ. վիզ կարող էր յառաջանալ *վինձ ձևից, սակայն համեմատութիւնը ընդունելի չէ նախա-ձայն վ-ի պատճառաւ՝ փխ. գ)։ Peters-son, Ar. u. Arm. Stud. 133-4 մեր-ժում է Pedersen-ի մեկնութիւնը և հյ. թիզ, թեզան բառերից ենթադրելով հնխ. teg'h-«ձգել, լարել» արմատը, աւելաց-նում է սրա վրայ ō-նախամասնիկը և այս ō-tēg'h-ձևից հանում է հյ. վիզ (միջաձայն t ընկել է, ō դարձել է հյ. ու, որ ձայնաւորի մօտ եղել է վ)։-Schefte-lowitz KZ 54 (1927), էջ 249 մերժելով հպրուս. winsus, որովհետև փոխառեալ է սլաւականից, կցում է յն. αύχήν բառին։ Pokornv I. 63 կասկածով յիշում է Pe-dersen-ի մեկնութիւնը։ Պատահական նմանութիւն ունի ուտ. ozan «վիզ»։


Պողովատ (ոյ, ի, ից)

s.

steel.

• = Պհլ. *polavāt կամ *pōlāpat ձևից աւանռուած է pūlāfat ձևը). որից պհլ. po-lāpatēn կամ polāfaten «պողպատեայ», պրս. [arabic word] polād «պողպատ», որից էլ փո-խառութեամբ ասոր. ❇ pulad, եբր. [hebrew word] pəlāδā̄, արաբ. [arabic word] fūlāδ, աֆղան. polād, բելուճ. polād, pūlāt, օսս. bulat', քրդ. pu-lad, pola, pila, վրաց. ფოლიდი փոլադի, թուշ. უოლიდփոլադ, միջ. հյ. փոլատ, չեչէն, buolat', ռուս. (թուրքերէնի միջոցով) бy-дaтъ, հչեխ. bulát, լեհ. butat, կարակաս mōlat, բոլորն էլ «պողպատ», եաքուդ. bolot «թուր» (Berneker 100) ևն։-Հիւբշ. էջ 231։


Պողոտայ (ի, ից, այց)

s.

high-way;
thoroughfare, broad street.

• = Ասոր. [arabic word] plātīā «հրապարակ, հա-սարակաց փողոց», որ իր հերթին փոխառեալ է յն. πλατεῖα հոմանիշից։ Այս բառը πλατύς բառի իգականն է. նշանակում է «լայն ու հարթ» (ցեղակից հյ. լայն բառին, որ տե՛ս) և առնուելով όδός (իգ.) «ճամբայ» բառի հետ՝ πλατεῖα ὄδός «լայն ու հարթ ճամբայ», որից գոյականաբար πλατεῖα «մեծ փողոց». Սրանից է փոխառեալ նաև լտ. platea և սրա միջոցով էլ գոթ. plaϑja, հոլլ. plaats, գերմ. Platz, անգլ. ֆրանս. place, իտալ. piazza «հրապարակ» (Kluge 373), որից վերջապէս թրք. piasa «դրամական կուրս», ռմկ. Պլ. փիացա «զբօսանք, շրջագայութիւն. 2. դրա-մական կուրս»։ Ըստ այսմ հայերէնի լայն, պողոտայ և փիացա բառերը, որոնք՝ իմաս-տով իրարից շատ տարբեր, արտաքին նմա-նութեան ո՛չ մի կէտ էլ չունին, ծագմամբ և ձևով միևնոյնն են։-Հիւբշ. 315։


Պրաս (ից)

s. bot.

s. bot. leck.

• = Յն. πράσον «պրաս», որից փոխառեալ են նաև թրք. ❇ prasa, վրաց. ბრახა պրա-սա, թուշ. მრას պրաս, լազ. prasa, praska, proskya, ռում. praja, հպլ. prasu ևն։ Յոյն բառը կցտամ է լտ. porrum, porrus հոմանի-շին և երկուսը միասին հանւում են հնխ. prso-ձևից, որ եթէ հայերէնում ունենայինք, պիտի գտնէինք *հառ ձևով (Boisacq 810, Walde 601, Pokorny 2, 84)։-Հիւբշ. 375։


Պրտու (ոյ)

s.

rush, bulrush;
papyrus.

• ԳԴ պրս. [arabic word] burdī «սէզ, կնիւն»։ ՆՀԲ արաբ. պէրտի, պէրտիյէ։ Հիւնք. ըստ ԳԴ։ Բառս բնիկ արաբերէն է (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 575) և ձայնա-կան տեսակէտով անյարմար մեր բա-բին,


Պօզ

cf. Պօզլախ.

• ՆՀԲ սխալուելով Յայտ. զ. 8 լուսան-ցագրութիւնից՝ դնում է «գոյն կանաչ ֆըստըխի և դեղին կամ բացագոյն կա-նաչ. ըստ մեզ բացատրի յն. բառիս χλω-թός, շլոռոս»։ Թրք. բառերը իրեն ծանօթ չեն, ինչպէս նաև գւռ. բօզ «գորշ ձի», որ թուրքերէնից նոր փոխառութիւն է։


Ջասմ

s. adj.

chimera;
chimerical.

• ՆՀԲ «նոյն ընդ արաբ. [arabic word] ǰism «մարմին»։ ՋԲ դնում է պարսկերէն։


*Ջոջ

s.

great, grand.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ջ'ոջ՝, Վն. նոչ (սեռ. ճիւ-չիւ), Մրղ. ճուչ, ճէօչ, Սլմ. ճէօչ, Մկ. ճիւ, Ռ. չօչ. բառս գործածական է նաև Ապ. Արճ. Բլ. Բղ. Խ. Խլ. Նփ. Սր. Ոզմ. Տիգ.։ Նոր ռա-ռեր են ջոջանալ, ջոջագլուխ, ջոջիկ, ջոջկիկ, ջոջութ, ջոջպապ, ջոջւոր, ջոջցնել, ջոջնաևt, ջոջահոգի, ջոջագլխանակ։-Հին հայերէնից աւանդուած է մեզ Ջոջիկ անունը. այս անու-նով յայտնի են Ջոջիկ եղբայր Վազգէնի՝ բդեշխի Վրաց. ամուսնոյ ս. Շուշանկայ (Ե դար), Ջոջիկ վաներէց Արամունից (608 թ.) Ջոջիկ իշխանաց իշխան Տայոց (Ժ դար). Այս վկայութիւնները հասցնում են ջոջ բա-ռի հնութիւնը մինչև Ե դար

• ՓՈԽ.--Հաւերէնի հետ կապ չունի ուտ. հոնա (Քամալեան, Երկասիրութ. 158), որ ինչպէս ստուգեցի ուտէացի ուտիագէտ Պատուական Քուշմանեանից, նշանակում է ո՛չ թէ «մեծ, աւագ», այլ «կարմիր»!


Ջուր (ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց)

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. yuro-ձևից. այս արմատը նախալեզւում երկու ձև ունէր՝ wor և ur, և նախաձայնի ձայնդարձով՝ yur, your. առաօինից են ծագում վեդ. vár «ջուր». սանս. väri «օուր», զնդ. yār-«անձրև» (պհլ. varān>պրս. bārān «անձրև»), vairi «լիճ», Lvarayā «կաթիլ ջրոյ», սոգդ. wār «անձրև», թոխար. wär «ջուր», հանգլ. waer, ēar «ծով», հիսլ. vari «ջուր», ur «բարակ անձ-օրև, խոնաւութիւն», aurigr «թրջուած», յն ύρον «մէզ», լտ. ūrīna «մէզ», ūrīno «ջրի աակ ընկղմել»,-իսկ երկրորդից՝ հպրուս. iuren «ծով», լիթ. jures, jurios «ծով», jáura, jáuras «ճախճախուտք», լեթթ. jūra «ծով»։ Երկու խմբերի կապր ցոյց է տալիս հպրուս. wurs «ճահիճ»։ Հայերէնի մէջ նա-խաձայն y ըստ օրինի դարձել է ջ. հմմտ. ջան, ջով (Pokorny 1, 268, Trautmann 335, Boisacq 729, 1099, 1120, Walde 860)։

• (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 556)։ ԳԻՌ.-Ննխ. Պլ. Տփ. ջուր, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. ջ'ուր, Ռ. Տիդ. չուր, Ագլ. Մղր. ջիւր, Ասլ. ջ'իւր, Հմշ. ճուր, Գոր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. ճիւր, Ակն. ջ'իւր, Սվեդ. ջ'էօր, Զթ. ճօյ, ջ'օր, Հճ. ջ'ույ. -սրանից կազմուած են շատ բազ-մաթիւ ոճեր ու ածանցներ, որոնք տե՛ս իմ Գաւառ. բառարանը, էջ 940-6։ Յիշելու ար-ժանի են ջրաղաց և ջրորդան «ջրի խողովակ» բառերը։ Սրանք ր-ի կորուստով արդէն մի-ջին հայերէնի մէջ տուել են ջաղաց Յայսմ. Յիշատ. Գաղիան. Երզն. երկն. ջորդան Վստկ.։ Ջրաղաց բառի վկայութիւնները ըստ ՆՀԲ հասնում են ԺԲ դար, բայց ըստ Թ. Աւ-դալբէգեանի, Տեղեկ. ինստիտ. 3, 69 գնում է մինչև 966 թ. (տե՛ս Վիմ. տար. 8)։ ր-ի կորուստը պատճառ է դարձած բոլորովին մոռանալու բառիս ծագումը և ասւում է օր. քամու ջաղաց, ելեկտրական ջաղաց, և մին-չև անգամ ջրաջաղաց! Առաք. լծ. սահմ. 618։ Գաւառական ձևերի համար Ջառառl տե՛ս վերը առանձին. իսկ ջրորդան բառի ձևերն են՝ Մկ. ճուռmթան, Ոզմ. ճուռռա-թան, Վն. ճօռօթան, ճօռթան, ճօլօտրան, Խրբ. ջռթօն, Մշ. ճօլօրտան, Սվ. ջօրդէն, Այն. ջէօրդէն, Բղ. ջլօզդրան, Ագլ. շռի՛դmն, շըռռէօ՜դmն, շռի՛նդmն, Ղրբ. շռօ՜թկան, Ջղ շոնօթակ, Ղրդ. շոնօթ, Ազա ճօռնակաթ, Սլմ. նօռնըկաթ, Նբ. չօռնաղաթ։ (Սրանց մէջ ժողովրդական ստուգաբանութիւնը մեծ դեր ունի. այսպէս Վն. անշուշտ կապուած է ճօռ «խողովակ» բառի հետ, այլուր շոռալ և կաթ, կաթիլ բառերի հետ)։ Այս բոլորի դէմ աւելի հնից ունինք շօռոթ Տաթև. ձմ. ձգ. Շօռոթ՝ որ զջուրն առնու յաղբերէն և հեղու (ըստ այսմ նշանակում է «աղբիւրի առջև շինուած խողովակը»)։-Գաբիկեան, Երիտ. Հյստ. 1921, ժէ. թ. 86, մոռանալով ջորդան ձևը, գւռ. ճըռթօն մեկնում է իբր ջուր+թօն ռանձրև» կամ իբր բնաձայն ռառ։

• Պատահական նմանութիւն ունին աւար. čurize «լուալ», čurdize «լոգնալ», պերմ. զիրեան. šor, վոտյակ. šur «գետ», ալբան. sour «ջուր» (որ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից է դնում)։


Սանդալ (ի, ոյ)

s.

sandal;
փայտեղէն —, wooden -.

• ՀՀԲ դնում է յունարէնից, ԳԴ պարս-կերէնից։ ՆՀԲ յիշում է յն. պրս. և լտ. ձևերը, նաև պրս. սանտալ «մակոյկ»։ Նոյնը նաև Հիւնք.։


Սատեր (աց)

cf. Սատր.

• = Պհլ. ❇ ︎ sater (գրուած է stir, բայց պէտք է կարդալ համեմատ հայերէնի sater), Կենտրոնական Ասիոյ նոր արձանագրու-թեանց մէջ՝ պհլ. satera, sdera, սոգդ. št'yr (Gautniot, Gram. sogd. 159), որ պէտք է կարդալ sitir, փոխառութեամբ նաև ույղուր. satīr (տե՛ս JRAS 1926, 507), վրաց. satiri, պրս. [arabic word] ister, արաբ. [arabic word] istār, բոլորն էլ նոյն նշանակութե-ամբ։ Պհլ. բառը փոխառեալ է յն. στατήρ (որից նաև լտ. stater) հոմանիշից, իսկ սա էլ ծագում է հնխ. sthā «կանգնիլ» արմա-տից. ձևապէս նոյն է սանս. sthātγ «կան-գուն» (Boisacq 902, 384)


Սարբինայ

s.

vine-trellis.

• = Կաոմուած է պրս. ❇ sar «գլուխ» ︎ binā «շէնք» բառերից, sar «գերան. սիւն, կազմածի փայտ, նեցուկ» նշանակու-թեամբ գործածուած ենք գտնում Ղրբ. սար «գորգ գործելու կամ ջուլհակի ոստայնի ամենաբարձը գերանը, որի վրայից կա-խուած են հինածները», վրաց. სარი սարի «որթատունկի տակի նեցուկը», հյ. սարի «կայմ, սիւն», վրաց. სარვა սարվա կամ მოსარა մոսարվա «որթատնկի տակ յենարան դնել».-իսկ binā, որից արևել. թրք. bunā նշանակում է «որթատունկի առջև բարձրացած թումբի թեք մասը կամ լանջը, որի ետին գտնւում է որթատունկը». գործա-ծական է նաև Սալմաստի հայոց բարբառում։ Ամբողջը փոխառեալ է պարսկերէնից, որի գոյութեան ապացոյց է ասոր. [syriac word] sarbinā «ցից կամ սարբինայ», գործածուած արդէն Սիր. իբ. 18 (Brockelm. Lex. syr. 505բ)։ -Աճ.

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Եւդ. ❇ särpánδ̄ «սարբինայ» (Յուշարձան 329)։ Հայերէնից փոխառեալ պէտք է համարել ի ձայնի պատ-ճառով։


Սեմիար (աց)

s.

tachygrapher.

• -Յն. *σηιειαριος հոմանիշ ձևից, որ թէև չէ աւանդուած ո՛չ հին և ոչ բիւզանդական յունարէնում, բայց ենթադրելի է հայերէն բառի վրայից. հմմտ. սեմագիր։-Հիւբշ. 378։