Entries' title containing զ : 3595 results

Բարձրավզիմ, եցայ

vn.

cf. Բարձրավզանամ.

· Calfa

NBHL (3)

ԲԱՐՁՐԱՎԶԱՆԱՄ ԲԱՐՁՐԱՎԶԻՄ. ὐψαυχενέω կամ ὐψαυχενίζω cervices tollo, gorior, jacto Բարձրավիզ կամ բարձրապարանոց լինել. փքանալ. սոնքալ.

Շուն մեռեալ զինքն ոչ պատկառէր, կամ բարձրավզանայր՝ ասել. (Մագ. ՟Լ՟Ա։)

Բարձրազվեալ ամբարտաւանի եղկելին. (Վրք. հց. ՟Բ։)


Բարձրավզութիւն, ութեան

s.

pride, haughtiness, arrogance.

· Calfa

NBHL (3)

ἁπονία arrogantia եւ այլն. որ եւ ԲԱՐՁՐԱՊԱՐԱՆՈՑՈՒԹԻՒՆ. Ամբարտաւանութիւն. ամբարհաւաճութիւն. գոռոզութիւն. փքացումն. հպարտութիւն.

Զմայր չարեացն զամբարտաւանութիւն եւ զբարձրավզութիւն ունէր արմատացեալ յոգւոջն ... Զբարձրազվութիւնն ասեմ եւ զամբարհաւաճութիւնն. (Ոսկ. ղկ.։)

Խրոխտացեալ բարձրավզութեամբ. (Թէոդոր. խչ.։)


Բարձրավիզ

cf. Բարձրապարանոց.

· Calfa

NBHL (7)

ὐψαύχην cervicem attollens Բարձրապարանոց, իրօք կամ նմանութեամբ. խրոխտ. գոռոզ. վիզը տնկած, եւ տնկօղ.

Այժմ բարձրավի՛զ ձի, եւ խրոխտ ... խայտայ ի դաշտս. (Ածաբ. նոր կիր.։)

Մի՛ ախորժեսցես ի վեր ամբառնալ զձեռնդ Աստուծոյ (ընդդէմ քո) ըստ բարձրավզիցն. (Ածաբ. աղք.։)

Զբարձրավիզն խոնարհեցուցեր. (Սկեւռ. լմբ.։)

Ո՞ւր իցէ բարձրավիզն հպարտութիւն. (Վրք. հց.։)

Նշանակ բարձրավզին եւ փքացելոյ վասն ամբարհաւաճութեանն։ Ինձ մահկանացուիս զի՞նչ արժան է բարձրավիզ լինել, փքանալ, փռնդալով առ նմանիսն. (Փիլ. ել. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Յանզղջութենէ անձանց, եւ ի բարձրավիզն լինելոյ մտաց եւ ապարասան ի վերայ առաքինութեան սրբոց արանցն. (Վրք. հց. ՟Ա։)


Բաւականազօր

adj.

powerful, omnipotent.

· Calfa

NBHL (2)

Իբր Ամենազօր. բաւականն (Աստուած).

Մեծ է տէր, եւ բաւականազօր, թէ՛ յերկնից ոք խնդրէ (նշան), եւ կամ յերկրի. (Ոսկ. ես.։)


Բեզակ

s.

sun;
light;
thunderbolt.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(սեռ. -ի) «փայլատակում» Եւազր. էջ 11 (երկու անգամ). «իբրև զտեսակ բեղա-կի, որպէս դժուարինս նուագելով... բեզակի որ է փայլատական». գրուած է նաև բեզէկ (սեռ. բեզեկի) «արեգակ» Մագ. թղ. 70, 135. բեզեկա «արեգակն» Հին բռ. որից բեզեկեան «արեգակնափայլ, արեգակնային» Մագ. թղ. 62, 219։

= Եբր. [hebrew word] bazaq «փայլակ» բառն է [hebrew word] bzq «ճեղքել, պատռել» արմատից, ըստ որում փայլակը ամպերը ճեղքելով դուրս է ցայտում)։ Այս բառը գտնւում է միայն Ե-սեկ. ա. 14 հատուածում և տառադարձուած է յունարէնում βέ︎εϰ (Sophocles, էջ 304բ «lightning, փայլակ»), Վուլգատայում besec, վրացերէնում՝ ბეზეკი բեզեկի, սակայն հա-յերէն թարգմանութեան մէջ, փոխանակ մեւռնեռի նման տառադարձելու, թարգմա-նուած է «արեգակն»։ Սրանից հետևում է այն, որ բեզեկ բառը մեր մէջ մտել է առա-ջին անգամ Եւագրի թարգմանութեամբ յու-նարէնից, ուր իրօք որ գտնում ենք βζεϰ։

Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Ալիշան, Հին հա-ւատք, էջ 85, յիշում է Միջին Ամերիկայի Չոլոյ ցեղի լեզուով բեզէա «արեգակ», որի նմանութիւնը բոլորովին պատահա-կան էս

NBHL (6)

ԲԵԶԱԿ կամ ԲԵԶԵԿ. յորմէ եւ ԲԵԶԵԿԵԱՆ. βέζεκ besec Բառ եբրայական պաշագ. որ է Փայլիւն լուսոյ կամ Փայլակն. փայլատակումն. կայծակն. եւ լայնաբար՝ Արեգակն. (որպէս թարգմանի ի մեզ, (Եզեկ. ՟Ա. 14։))

Կապուտակ ի վեր կրկնեալ՝ իբրեւ զտեսակ բեզակի ... այլ իբրեւ զտեսակ բեզակի, որ է փայլատական. (Եւագր. ՟բ. ի տեսիլն եզեկիէլի.)

Բեզէկ, որ փայլատակումն, կամ արեգակն։

Մագիստրոս եւս վարէ զԲեզէկ փոխանակ արեգական յասելն.

Եւ բեզէկ զփայիթոն (որ կոչի որդի արեգական) նախընթացիկ շահատակմամբ յղէր։ Յորժամ պարառաբար անցեալ բեզեկին՝ մտանէ ի խոյն։ Զբեզեկեանն արփի փեռեկել. (Մագ. ՟Կ՟Ա. ՟Հ՟Ը. ՟Ի՟Ը։)

Բեզեկա, արեգակն. (Հին բռ.։)


Բեզեկ

cf. Բեզակ

· Calfa


Բեհեզ, ոց

s.

byssus, muslin.

· Calfa

NBHL (5)

ԲԵՀԵԶ կամ ԲԵՀԷԶ. βύσσος byssus, linum exqusitissimum որ եւ ՎՈՒՇ. Կտաւ ազնիւ եւ բարակ. թելն նորա եւ մանեալն, որպէս եւ անկուածն, կամ սպաս եւ հանդերձ կազմեալ. նոյն բառ է գրեթէ յամենայն ազգս. (յն. եւ լտ. վ՛իսսօս, պի՛սսուս. արաբ. պիւզուզ, պէզզ. եբր. վուձ, զէզ, վատ, պատին. թ. ինճէ պէզ, պիւզպէնդ ).

Բեհեզ նիւթով, որ է վուշ ի յերկրէ. (Տօնակ.։ Ճ. ՟Դ.։)

Զերկիր առակէ ի ձեռն բեհեզին. քանզի վուշ երկրաւոր է, եւ յերկրէ. (Փիլ. ել.։)

Բեհէզ մանեալ, եւ մազ այծեաց։ Ի բեհեզոյ մանելոյ։ Կարմիր մանեալ, եւ բեհէզ։ Կարմրովն ներկելով, եւ բեհեզով։ Զապարօշսն ի բեհեզոյ, եւ զխոյրն ի բեհեզոյ (ասինքն բեհեզեայ, կամ բեհազեղէն)։ Եւ էր զարդարեալ (գաւիթն արքունի) բեհեզովք եւ կերպասովք ... ծիրանեօք եւ բեհեզովք։ Զբեհեզն, եւ զերկնագոյն։ Ածի ընդ մէջ քո բեհեզ։ Բեհեզ ընդ դիպակի գործեցաւ քեզ։ Ագանէր բեհեզս եւ ծիրանիս.եւ այլն։

Ծիրանեացն եւ բեհեզոցն թագաւորաց պատշաճ է առակն. (Կիւրղ. ղկ.։)


Բեհեզեայ

adj.

of byssus.

· Calfa

NBHL (6)

βύσσινος byssinus, ex bysso factus Կազմեալն ի բեհեզոյ, վշեղէն, կտաւի. ասի ի մեզ եւ պարզապէս՝ Ի բեհեզոյ. բարակ կտաւէ.

Զգեցոյց նմա պատմուճան բեհեզեայ. (Ծն. ՟Խ՟Ա. 42։)

Խոյր բեհեզեայ թագ կապեսցէ նմա. (՟Ա. Եզր. ՟Գ. 6։)

Խոյր բեհեզեայ։ Գահոյք եւ անկողինք բեհեզեայ. (Խոր. ՟Բ. 31։)

Կայր նափորտ մի բեհեզեայ ծալեալ. (Փարպ.։)

Հանդերձս բեհեզեայս (կամ բեհեզայս). (Ճ. ՟Ա.։)


Բեհեզեղէն, ղինի, նաց

cf. Բեհեզեայ.

· Calfa

NBHL (2)

Արարին պատմուճանս բեհեզեղէնս։ Արասցես ապարօշս բեհեզեղէնս. (Ել. ՟Լ՟Թ. 25։ ՟Ի՟Ը. 3։)

Եւ Դաւիթ զգեցեալ էր պատմուճան բեհեզեղէն. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Է. 27։)


Բզաք

s.

goat castrated.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որպէս պրս. պիւզ»։

NBHL (1)

Այծից արական, քաղ, նոխազ, բզաք. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Բզզամ, ացի

vn.

to buzz, to hum, to murmur.

· Calfa

NBHL (2)

Ձայն հանել ճանճից, մեղուաց, եւ նոցին նմանեաց ի թռիչս իւրեանց. տզզալ.

(Ո՞վ ճանճ) անդ բզզա՛, եւ յարքունիսն մի՛ երթար. (Մագ. ՟Ը։)


Բզզեմ, եցի

vn.

cf. Բզզամ.

· Calfa

NBHL (1)

Զմեղուացն քննեսցէ զձայնս, կամ զճանճից եւ զմժեխաց ... որ շուրջ թռուցեալ բզզեն, եւ ճիւաղ շառաչեն. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)


Բզզումն, ման

s.

buzz, hum.

· Calfa

NBHL (2)

ԲԶԶՈՒՄՆ որ եւ ԲԶԶԱՆՔ. Բզզալն, կամ բզզելն մեղուաց, ճանճից, եւ այլն. վըզ վըզ ձան հանելը.

Թէ աւետարանականն ձայն ... ոչ ազդեն ի լսելիս, եւ ոչ քոյդ մեղուական բզզումն. (Շ. թղթ.։)


Բզզանք

s.

cf. Բզզումն.

· Calfa

NBHL (2)

ԲԶԶՈՒՄՆ որ եւ ԲԶԶԱՆՔ . Բզզալն, կամ բզզելն մեղուաց, ճանճից, եւ այլն. վըզ վըզ ձան հանելը.

Թէ աւետարանականն ձայն ... ոչ ազդեն ի լսելիս, եւ ոչ քոյդ մեղուական բզզումն. (Շ. թղթ.։)


Բզէզ, եզոյ

s.

scarab, beetle;
stag-beetle;
cockchafer.

· Calfa

NBHL (7)

ԲԶԷԶ ԲԶԻԶ. որ եւ ԲՆԴԵՌՆ. κάνθαρος, κανθαρίς scarabeus, scarabelaphus Ճճի բզզօղ՝ ո՛րպիսի եւ իցէ. մանաւանդ՝ որոյ թեւքն եւ ամփոփեալ ի պատեանս, եւ առաւել աղտաղասէրն.

Զայլ զբիւրս ի բզզոց անզարդ զեռունս։ Զամենայն զեռունս եւ զբզիզսն ... ժայթքեալ արտաքս բերցես. (Մագ. ՟Ժ՟Բ։)

Եւ այլ՝ որ ոչ արիւնաւոր զեռունք են, որ են բզիզք. (Կանոն.։)

Զկէսն պարթեւս, այսինքն զմեղու. եւ զկէսն պատենաթեւս, այսինքն ... զբզէզս. (Վեցօր. ՟Ը։)

Մանտր բզէզն, որ ի մէջ վարդին լինի։ Յաղագս բզեզոյ. (Վստկ. ՟Ճ՟Բ. ՟Ճ՟Ը։)

Բնդեռն, բզիզ. (Հին բռ.։)

Կաքաւն ի բզէզն ապաւինեցաւ։ Արծիւն ոչ լուաւ բզեզին։ Խոզն եւ բզէզն աղբակերք են. (Ոսկիփոր.։)


Բզիզ, զոյ

cf. Բզէզ.

· Calfa

NBHL (7)

ԲԶԷԶ ԲԶԻԶ. որ եւ ԲՆԴԵՌՆ. κάνθαρος, κανθαρίς scarabeus, scarabelaphus Ճճի բզզօղ՝ ո՛րպիսի եւ իցէ. մանաւանդ՝ որոյ թեւքն եւ ամփոփեալ ի պատեանս, եւ առաւել աղտաղասէրն.

Զայլ զբիւրս ի բզզոց անզարդ զեռունս։ Զամենայն զեռունս եւ զբզիզսն ... ժայթքեալ արտաքս բերցես. (Մագ. ՟Ժ՟Բ։)

Եւ այլ՝ որ ոչ արիւնաւոր զեռունք են, որ են բզիզք. (Կանոն.։)

Զկէսն պարթեւս, այսինքն զմեղու. եւ զկէսն պատենաթեւս, այսինքն ... զբզէզս. (Վեցօր. ՟Ը։)

Մանտր բզէզն, որ ի մէջ վարդին լինի։ Յաղագս բզեզոյ. (Վստկ. ՟Ճ՟Բ. ՟Ճ՟Ը։)

Բնդեռն, բզիզ. (Հին բռ.։)

Կաքաւն ի բզէզն ապաւինեցաւ։ Արծիւն ոչ լուաւ բզեզին։ Խոզն եւ բզէզն աղբակերք են. (Ոսկիփոր.։)


Բզրուկ

s. bot. myosotis, mouse-ear, forget-me-not.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«մկնականջ կամ սամուխ կո-չուած բոյսը» Գաղիաս. Բժշ. ունին միայն ԱԲ և Հայբուսակ § 340. վերջինը համարում է մերթ «alsine» և մերթ «alopecurus». սխալ-մամբ գրուած է նաև տզրուկ ԱԲ։

= Արաբ. [arabic word] bazr կամ bizr բառի նւա-զականից (հյ. -ուկ մասնիկով). այս բառը նշանակում է «սերմ». բայց նոյն բոյսի վայ-րի տեսակը (կամ ա՛յնպէս համարուած) և յատկապէս նրա սերմը կոչւում է արաբ. [arabic word] bizr-i-qatūnā, հմմտ. ՀԲաւս-§ 340 և § 1559. տե՛ս և նախորդը։-Աճ.

Որովհետև Գաղիանոսում գրուած է բզրկի տուտն և լտ. alopecurus նշանա-կում է բուն «աղուէսի պոչ», ուստի ՀԲուս. § 340 հետևցնում է թէ «ըստ այսմ

բզրուկն էլ «աղուէս» պիտի նշանակէր»։


Բէեղզեբուղ

s.

Beelzebub;
satan, devil.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ա հլ. «սատանայապետ, դևերի իշխանը» ՍԳր. որից նաև Նար. Լմբ. ժղ. գրուած է նաև պէլզէպուպ Մծբ. 388, բե-հեղզեբուղ, բեղզեբուղ ևն. կրճատմամբ զե-բուղ Տաթև. ամ. 70. բազու Վրդն. առկ. 43. հոլովումը ցոյց է տալիս, որ իբր յտ. անուն է գործածուած։

= Եբր. [hebrew word] be'elzebub, որ բուն նշանակում է «ճանճիկ աստուած» և փղրշ-տացոց աստուածներից մէկն էր։ Եօթանա-սունք այս բառը մեկնել կամ կարդացել են [hebrew word] be'elzebul, որ նշանակում է «աղտեղութեան կամ աղբի աստուած» (չա-րամիտ բառախաղ!). հմմտ. արաբ. [arabic word] zabīl (ռմկ. zibil) «աղտեղութիւն, աղբ»։ Ըստ այսմ տառադարձուել է յն. βeεrζεβοῦι, որից էլ հայերէն ձևը։ Յունարէնից է նաև վրաց. բելզեբուլի ბელზებული «չար ոգի-ների պետը», որից გამაბელზებელი զամա-բելզեբելի «մոլեդնիլ, դիւահարիլ», իսկ եբ-րայականից կամ ասորականի՞ց է արաբ. [arabic word] belez «սատանայ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 162)։

NBHL (4)

βεελζεβούλ beelzebub ԲԷԵՂԶԵԲՈՒՂ գրի եւ ԲԵՀԵՂԶԵԲՈՒՂ, ԲԵՂԶԵԲՈՒՂ, եւ այլն. Բառ եբր. պէէլզէպուպ. Այն է Ճանճիկ աստուածն ակկարոնի. զի պէէլ՝ է բահաղ, բէլ, կամ Աստուած, տէր. եւ զէպուպ, ճանճ։ Առ հրէայս յետինս վարիւր իբրեւ Սատանայ՝ իշխան դիւաց.

Բէհեղզեբուղաւ իշխանաւն դիւաց հանէ գա զդեւս. (Մտթ. ՟Ժ. 25. ՟Ժ՟Բ. 24. 27։ Մրկ. ՟Գ. 2. եւ այլն։)

Բելիարայ զանձն դաւանեաց ... բեհեղզեբուղայ ձեղուն նկարեալ. (Նար. ՟Ծ՟Ա։)

ԶՔրիստոսի նշանսն բեղզեբուղաւ համբաւել. (Լմբ. ժղ.։)


Բիւրազգի

adj. adv. of several shapes or kinds, several, many, multitudinous.

· Calfa

NBHL (7)

Բիւրակերպ, ազգի ազգի, բազմապատիկ. շատ կերպ.

Շինեաց ի նմա բիւրազգի գործած ապարանից. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 48։)

Ո՛րչափ ազգ իցեն ծառոց ... բազմադիմիք բիւրազգիք. (Վեցօր. ՟Ե։)

Բիւրազգի հնարք պիտոյ են, ոչ բանից, այլ՝ արդեանց. (Ոսկ. եփես.։)

Իբր Բազմապատիկ օրինակաւ.

Եւ զայլ պահ գիշերապահ շուրջ զնոքօք զգուշութեամբ բիւրազգի ածէին. (՟Գ. Մակ. ՟Ե. 3։)

Թէպէտ եւ բիւրազգի տանջեսցես. (Ճ. ՟Ա.։)


Բնազանցական, ի, աց

adj.

metaphysical.

· Calfa


Բնազանցութիւն, ութեան

s.

metaphysics.

· Calfa

NBHL (2)

ԲՆԱԶԱՆՑ եւ ԲՆԱԶԱՆՑԱԲԱՐ. μεταφυσικός, -κή, -κόν· μεταφυσικῶς metaphysicus, -ca, -cum;
metaphysice Զանցեալ կամ զանցանելով անդր քան զբնութիւն զգալի. ի վեր քան զբնաբանական կարգ. մեթաֆիզիգական, մեթաֆիզիգապէս.

Քանզի է յորակումն գոյացութիւն, թէպէտեւ բնազանցաբար. քանզի երկակի է ստորոգութիւն. մին ըստ բնութեան, իսկ միւսն բնազանց. ըստ բնութեան՝ յորժամ հանուրքն մասնականացն, եւ պատահումն գոյացութեանց ստորոգին. իսկ բնազանցաբար, յորժամ մասնականքն ընդհանուրցն, եւ գոյացութիւնք պատահմանց ստորոգին. (Անյաղթ վերլծ. արիստ.։)


Բնազանցօրէն

adv.

metaphysically.

· Calfa


Բնազնին

s.

physiognomist;
natural philosopher.

· Calfa


Բնազննական, ի, աց

adj.

physiognomic;
physical.

· Calfa


Բնազննութիւն, ութեան

s.

physiognomy;
physics.

· Calfa


Բոզ, ից, աց

s.

whore, prostitute, strumpet, street-walker.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «անբարոյական կին, պոռնիկ» ՍԳր. Բուզ. Ոսկ. Եփես. որից բոզութիւն Մծբ. Ոսկ. մ. բ. 12. բոզահոմանի Ոսկ. մ. բ. 12. բոզանոց ՍԳր. Ոսկ. մտթ. կող. եբր. և ա. տիմ. Եւս. պտմ. Ագաթ. բոզորդի Եփր. համաբ. 31 և ել. բոզաւագ «բոզանոց պահող» (չունի ԱԲ) Յայսմ. յնվ. 3։

-Վրաց. ბოზი բոզի «բոզ», ბოზება բոզեբա «բոզութիւն», թուշ. բոզոբ «բոզու-թիւն, շնութիւն», լազ. bozo «աղջիկ, կուս-դուստր», bozoba «աղջիկնութիւն, կուսու-թիւն», bozomót'a «սիրուն, քաղցրիկ աղ-ջիկ»։ Որովհետև բառի հիմնական նշանա-կութիւնը՝ «աղջիկ, դուստր» պատկանում է լազերէնին, ուստի հայերէնը փոխառեալ է կովկասեաններից։-Ինչպէս պոռնիկ՝ լոյլ-ներից և կաւատ՝ արաբներից, նոյնպէս և բոզ՝ Կովկասից նիւթի հետ միասին մտել է Հայաստան։ Թէ «աղջիկ» նշանակող մի բառ կարող է յետոյ «բոզ» իմաստն ստանալ, հմմտ. հյ. աղիճ և աղջիկ. ֆր. fille «աղջիկ, դուստր», բայց Պարիզի ժողովրդական լե-զուով «բոզ», գերմ. dirne «օրիորդ, աղջիկ, 2. ռմկ. բոզ» ևն։-Աճ.

Հիւնք. պրս. ֆօշ «բոզ»։ Վերի մեկնու-թիւնը տուած եմ Բանաս. 1906, 105 և

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. Ջղ. բ'ոզ, Ախց. Երև. Խրբ. Կր. Սչ. բ'օզ, Ննխ. Պլ. բօզ, Վն. պնզ, Ռ. փօզ, Ասլ. Սեբ. բ'էօq, Շմ. պէօզ, Տփ. բուզ, Զթ. Ոզմ. բ'իւզ, Տիգ. փուզ, Սլմ. պուէզ, Մկ. պիւզ, Մրղ. պըք զ.-Նոր բառեր են բոզ-լաց, բոզլացութիւն, բոզարած (որից Սչ. բոզտրած)։

ՓՈԽ (borrowing) Ուտ. boz «բոզ»։

NBHL (9)

ἐταίρα, πόρνη meretrix, scortum Կին պոռնիկ, որոյ են հոմանիք կամ սեղեխք բազում. կոչի եւ ՎԱՐՁԿԱՆ.

Իբրեւ զբոզ մի քարշեցին զքոյրն մեր։ Մի՛ լինիցի բոզ ի դստերաց իսրայէլի, եւ մի՛ պոռնիկ յուստերաց Իսրայէլի։ Որ զբոզս արածէ, կորուսանէ զմեծութիւն.եւ այլն։

Բոզք լուացան յարեան նորա. ոմանք կամին իմանալ զփոկս կառաց, առեալ զբառդ եբր. զօնահ (այսինքն պոռնիկ, բոզ), որպէս յն. զօնա, գոտի։ (՟Գ. Թագ. ՟Խ՟Բ. 38.)

Որոց մարքն բոզ են, զճշմարիտն հայր ոչ գիտեն. (Փիլ. բագն.։)

Ռահաբ բոզ, եւ ոչ բոզ յօժարութեամբն. (Ածաբ. աղքատ.։)

Բազմաբոյծ բոզիւք կեայր։ Ըմպէին անդ գինի բոզօք եւ վարձակօք. (Ասող. ՟Գ. 12։ Բուզ. ՟Գ. 19։)

Բոզ է հեշտութիւնն. այսինքն մեղկիչ, հրապուրիչ. (Ճ. ՟Գ.։)

Պոռնկացն եւ բոզաց կանանց. (Ոսկ. եփես.։)

Բոզ հերձուածողքն, բոզ փառասէրքն, բոզ ամենայն լկտութեան հնարք. (Համամ առակ.։)


Բոզաբոյծ

adj.

whoremonger, whoremaster, that keeps a strumpet, that frequents brothels, lewd, lecherous, lecher.

· Calfa

NBHL (4)

πορνοκόπος fornicator Որ բուծանէ եւ արած է՝ այսինքն պահէ զբոզ. այր պոռնիկ.

Արբեցօղն եւ բոզաբոյծն. (Նիւս. երգ.։)

Ամենայն արբեցող եւ բոզաբոյծ աղքատասցի. (Համամ առակ.։)

Պոռնիկ եւ բոզաբոյծն։ Գուսանութիւն, բոզաբոյծ լինել. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։ Բրսղ. մրկ.։)


Բոզահոմանի

cf. Բոզաբոյծ.

· Calfa

NBHL (2)

ἐταιρικός muliebria patiens Հոմանի բոզի. սեղեխ.

Կանայք պոռնիկք, եւ արք բոզահոմանիք. (Ոսկ. մ. ՟Բ. 12։)


Բոզանամ, ացայ

vn.

to prostitute one's self, to whore.

· Calfa

NBHL (2)

Բոզ լինել.

Թէ մատակ ձի ունենաս՝ որ գողանան, նա կինն բոզանայ. (Ոսկիփոր.։)


Բոզանոց, աց

s.

brothel, bawdy house.

· Calfa

NBHL (9)

ἐταίριον, σκηνή taberna meretricis Տուն եւ տեղի բոզից. բոզատուն. պոռնկոց. պոռնկանոց. պանդոկի կամ տաղաւոր գուսանաց.

πορνοκόπος, πόρνος fornicarius, scortator, leno Բոզաբոյծ, իբրու բուն տեղի եղեալ բոզից. (այր) պոռնիկ.

Այր ի բոզանոց լկտութամբ դնայ. (Առակ. ՟Ժ՟Ը. 24։)

Անզգամն գտանի ի գիներբուս, ի բոզանոց, յաւազակութիւն, եւ ամենայն չարեաց խառնակումն. (Լմբ. առակ.։)

Որ ի բոզանոցին իցէ։ Ի բոզանոցս էր։ Ի բոզանոցսն էր։ Ի բոզանոց ածել։ Ի բոզանոցաց յափշտակել։ Որ ի բոզանոցսն ջերանին, որ ի վարձականսն ելանիցէ. (Ոսկ. մտթ.։ Ոսկ. կող.։ Ոսկ. ՟ա. տիմ.։ Ոսկ. եբր.։)

Ամենայն արբշիռն եւ բոզանոցն աղքատասցի. (Առակ. ՟Ի՟Գ. 21։)

Այր բոզանոց. (Սիր. ՟Ի՟Գ. 23։)

Ամուսնացեալ էր առն միոյ բոզանոցի. (Եւս. պտմ. ՟Դ. 17։)

Մի՛ տար զզգաստութիւն սրբութեան մերոյ՝ բոզանոց, անօրէն, շանազգեաց լկտութեան նոցա. (Ագաթ.։)


Բոզատուն, տան

cf. Բոզանոց.

· Calfa

NBHL (2)

Բոզանոց. պոռնկատուն.

Եւ անտի եւս բոզատունն յառաջ եկն. (Մարթին.։)


Բոզաւագ

s.

pimp, go-between.

· Calfa


Բոզորդի

s.

illegitimate child, bastard, whoreson.

· Calfa

NBHL (2)

Օրէնքն զբոզորդին չտայ թողուլ ի տունն Աստուծոյ. (Ոսկիփոր.։)

Գիտաց Սողոմոն դատ առնել, եւ ճանաչել զմանուկ զբոզորդին։ Մի՛ մտցէ բոզորդի ի ժողովուրդ տեառն. (Եփր. համաբ. եւ Եփր. ել.։)


Բոզութիւն, ութեան

s.

whoredom, prostitution, whoring.

· Calfa

NBHL (4)

Պոռնկութիւն կամ շնութիւն կնոջ. գործ բոզից.

Անցուսցէ զբոզութիւն իւր ի միջոյ ստեանց իւրոց. (Մծբ. ՟Ժ՟Ե. (ըստ Ովս. ՟Բ. 2. շնութիւն)։)

Զցածուն կանայս ի բոզութիւն գրգռիցեն. (Ոսկ. մ. ՟Բ. 12։)

Սրբեալ ի ձեռն աւազանին ի բոզութենէ եւ ի խառնակութենէ. (Արշ.։)


Բոզտուն

cf. Բոզանոց.

· Calfa


Բողբոջազարդ

adj.

having many shoots.

· Calfa

NBHL (2)

Բողբոջիւք զարդարեալ. գեղեցիկ բողբոջեալ.

Ամենայն ծառ յամարայնի զբողբոջազարդ ծաղիկս արձակէ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Բոցակէզ

adj.

inflamed;
kindled, burnt;
— առնեմ, cf. Բոցակիզեմ.

· Calfa

NBHL (9)

Որպէս Բոցակիզօղ. կիզանօղ որպէս զբոց. տապագին. տօթագին.

Բոցակէզ հրդեհ, կամ տոչորումն. (Յհ. կթ.։ Գանձ.։)

Ընկեցան ի բոցակէզ աշխարհն արեւելից. (Եղիշ. ՟Ը։)

Տապ բոցակէզ. (Ճ. ՟Գ.։)

Կամ Բոցով կիզեալ. կիզմամբ բոցոյ եղեալ.

Բոցակէզ պատարագաւ քեզ խաչակցեցաւ. (Շար.։)

Զմօրուսն բոցակէզ առնէին ի ջերմութենէ ջերմ արտասուացն. (Վրք. հց. ՟Դ։)

Հեղեղօք ողողէ, եւ հրդեհութեամբ ի սմանէ բոցակէզ առնէ. (Արիստ. աշխ.։)

Սոդովմայեցւոց գաւառն յառաջ քան զբոցակէզն լինել։ Յարեգականէ բոցակէզ եղեալ. (Փիլ. լին. եւ Փիլ. ել.։)


Բոցակիզեմ, եցի

va.

to flame, to pass above the flame;
to burn, to kindle.

· Calfa

NBHL (11)

φλέγω, φλογίζω, φλογέω inflammo, uro, cremo, ustulo Բոցով՝ կամ որպէս բոցով կիզուլ, տոչորել, հրդեհել, այրել, լափել. փաղաղել. խանձողել. էրել մրկել.

Բոցակիզէ զմեղաւորս։ Բոցակիզեալ զբռնութիւն թշնամւոյն։ Որ հուր աստուածութեանն ոչ բոցակիզեաց զքո սուրբ զորովայնդ, կամ զկուսութիւնդ քո՝ աստուածածին, եւ այլն. (Շար.։)

Ոչ բոցակիզեաց զանդամ կուսական մարմնոյն հուր աստուածութեանն. (Եփր. յայլակերպ.։)

Զգեսցես զհուր աստուածային սիրոյն ի նոսա, եւ բոլորովիմբ բոցակիզեսցես զնոսա. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Ոչ բոցակիզէ զդատապարտեալ զմատունս մեր արարիչն, այլ ինքն իսկ յորդորէ զմեզ, եւ ասէ, առէ՛ք կերա՛յք. (Ոսկ. նոր կիր.։)

Իբրեւ զխռիւ կիզին, եւ ոչ բոցակիզին. (Վրք. հց. ՟Ի՟Բ։)

Եւ ետես մանուէ զպատարագն այսպէս բոցակիզեալ. (Փիլ. սամփս.։)

Նմանութեամբ, Աղէկիզիլ. տոչորիլ սրտի. տապանալ. սիրտը էրիլ, աղիքը կտրտիլ.

Ո՞ր հայր մարմնական այնպէս բոցակիզի, յորժամ տեսանէր զորդի մեռեալ. (Սարգ. ՟բ. պ. ՟Բ.)

(Ղովտ ի տեսանել զանօրէնութիւն Սոդոմայ՝) բոցակիզէր չարեօքն. (անդ. ՟Գ։)

Ընդ հիւանդս հիւանդանայր, ընդ գլորեալսն բոցակիզոյր. (Տօնակ.։)


Բոցակիզութիւն, ութեան

s.

burning, inflammation, deflagration.

· Calfa

NBHL (2)

Բոցակիզիլն՝ ըստ ամենայն նշ.

Բոցակիզութեամբ սրտիցն աճեցուցեալ տոչորին. (Լմբ. պտրգ.։)


Բուսազգեստ

adj.

adorned with herbs or vegetables.

· Calfa

NBHL (2)

Զգեցեալ այսինքն զարդարեալ բուսովք եւ տնկօք.

Զլեռնային եւ զդաշտային վայրս առ հասարակ բուսազգեստ եւ ծաղկազարդ դնդչեցուցանէ. (Պիտ.։)


Բուրազուարթ

adj.

fragrant, odoriferous.

· Calfa

NBHL (2)

Որոյ բուրումն է զուարթացուցիչ.

Հոտ բուրազուարթ. (Նար. տաղ.։)


Բուրազուարճ

cf. Բուրազուարթ.

· Calfa


Բռնազբօսեմ, եցի

va.

cf. Բռնադատեմ.

· Calfa

NBHL (7)

Բռնազբօսէ իւր զկորուստ. (Առակ. ՟Ժ՟Զ. 26։)

Բռնազբօսեաց զնոսա՝ ցուցանել նմա զգանձն աստուածային. (Խոր. առ արծր.։)

Ծառայիցե՞ս գրոց, եթէ բռնազբօսեսցես զգիրս. (Սեբեր. ՟Է։)

Որ բռնազբօսեացն տիրել, ոչ զօրեաց ունել, իբրեւ ստոյգն (բուն տէրն) կոչեաց. (Իգն.։)

Բռնազբօսեսցի ոք ամուր զօրութեամբ. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)

Պահեցին զաւանդն բռնազբօսելով ի նոստ համակ զվայելչականն՝ որ պահիւր. (Համամ առակ.։)

Զխօսեալ աղջկունս եւ յայլոց յափշտակեալս՝ պարտ է առաջին խօսելոցն ի բաց տալ, թէպէտ եւ բռնազբօսեցան. (Կանոն.։)


Բռնազբօսիկ

adj.

forced, constrained, affected.

· Calfa

NBHL (2)

Իբր Բռնազբօսիչ. բռնադատիչ.

Ակամայ, եւ ի բռնութենէ բռնազբօսիկ ինչ իրաց. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)


Բռնազբօսութիւն, ութեան

s.

cf. Բռնադատութիւն.

· Calfa

NBHL (7)

Զենովք ոչ բռնազբօսութեամբ առեալ ի կեանսն. (Ագաթ.։)

Կամաւ յայնոսիկ խոնարհէր (կիրս) տէրն, եւ ոչ եթէ բռնազբօսութեամբ զփրկչականն զիւրեամբք ածել կամէին զմարմինն. (Յհ. իմ. երեւ.։)

Ոչ բռնազբօսութեամբ ինչ զենաւ. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Յաղագս ամբարտաւանութեան եւ բռնասբօսութեան զօրավարաց. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Չէ բռնազբօսութիւն ինչ բանից. (Սեբեր. ՟Գ։)

Վասն զի բռնազբօսութեամբ զդէմ չկարէր ունել. (Յհ. կթ.։)

Իմաստունն յանդիմանէ եւ զամենայն բռնազբօսութիւն, եւ յարգէ զպահօղս իրաւանց եւ արդարութեան. (Տօնակ.։)


Բրդազգեաց

adj.

hairy, furnished with wool, covered with mourning, woolly.

· Calfa

NBHL (2)

Որ զգեցեալ ունի ի բնէ զբուրդ. բրդեղ. բրդոտ, բրդլախ.

Բրդազգեաց կենդանեաց նման էր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Բրդգզեալ

adj.

ragged, tattered.

· Calfa

NBHL (2)

ԲՐԴԳԶԵԱԼ կամ ԲՐԴԱԳԶԵԱԼ. Ունօղ զհանդերձ պատառատուն՝ որպէս զբուրդ գզեալ. քճքճեալ. գըզգըզած՝ քըճքըճած հագուստով, քրջեր հագած.

Երիթացեալ եւ բրդգզեալ։ Երիթացեալք եւ բրդագզեալք դողան. (Սարգ. յկ. ՟Դ։ Կանոն.։)


Բքայոյզ

cf. Բքաբեր.

· Calfa

NBHL (2)

Յուզեալ բքով. մրրկայոյզ. բքախառն.

Ի բքայոյզ եւ կամ յանձրեւաց ժամանակի. (Վեցօր. ՟Զ։ Շիր.։)


Գազ, ի

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

· Calfa

Etymologies (7) · Adjarian

, ի հլ. «մի տեսակ լեռնային բոյս, որ ամբողջապէս փշերից է բաղկացած և լինում է ընտիր կպչան» (ըստ Արթինեան, Տունկե-րը, Ա, էջ 311 astragalus tragacantha, ըստ Տիրացուեան, Contributo alla flora, էջ 59 astragalus denslfolius Lam. (սխալ է՝ էջ 74 acanthalimon echinus Bge.) արևել. թրք. g'avan) Բուզ. ե. 4. Բժշ., որից գա-զիխէժ կամ գազիխիժ, որ նոյն փուշից վա-զած խէժն է. տճկ. քիթրե. Բժշ. Գաղիան. Վստկ. 82։ Պետք չէ շփոթել յաջորդի հետ։

ՆՀԲ դնում է «որ և այլազգերէն կէզ, խէս, խազ»։ Lag. Gesam. Abhd. 177 պրս. [arabic word] gaz, որ «մոշայ» բոյսն է և սրա հետ կապ չունի։ Ըստ Թիրեաքեան. Արիահայ բառ. 109 պրս. ❇ gaz «մա-նանայ» բառից։

ԳՒՌ (dialectal) Երև. գազ, Ալշ. Ախց. Խրբ. Մշ. գ'ազ, Ոզմ. գ'νազ, Մկ. Վն. կ.mզ, Զթ. գ'օգ, գ'ոզ։

«մոշի ծառը, մովայրի. tamarix» (որ գրուած է նաև կազ) Բժշ.։

= Պրս. [arabic word] gaz «մոշայ». ունի նաև հո-մանիշ ❇ kāz ձևը, որից գալիս է հյ. կազ գրչութիւնը, մինչդէռ առաջինը տալիս է գազ։ Նոյն է և բելուճ. gaz «մոշայ»։-Հիւբշ. 124։

«մի տեսակ չափ, կանգուն, արշին» յետին հայերէն բառ, որ քանիցս գործածում են Սռոստ. բաշ. 12, Առաք. պտմ. 234-5 (այժմ Պարսկաստանում մի գազը մի մետը -1'1 արշին է)։

ԳՒՌ (dialectal) Երև. Ննխ. Ջղ. Տփ. գազ, Ալշ. Խրբ. գ'ազ, Ոզմ. գ'ազ, Շմ. Սլմ. Վն. գ.ազ, Ղրբ. կեզ, Ագլ. գեօզ. կենդանի է նաև ուրիշ բար-բառների մէջ. ինչ. Ապ. Գոր. Լ. Խ. Ղզ. Մկ Նբ. ևն։

NBHL (5)

. ԳԱԶԻ ԽԻԺ կամ ԽԷԺ կամ ԿՌԷԺ. τραγάκανθα (նոխազափուշ). tragacanthum, hyrcina spina, gummi adraganthum Ձիւթ փշուտ բուսոյ գազի՝ յարմատոյ նորին ճեղքելոյ. քիթրա, քիթրէ։ (Բժշկարան.։ Գաղիան.։)

ԳԱԶ որ եւ այլազգերէն՝ կէզ, խէս, խազ. որպէս Անուն փշոյ, գուցէ նոյն ընդ Ոքոզ, Ակքան. ըստ ոմանց եւ Կնիւն, կամ խոտ չոր.

Աստ արկեր զգազիւ գիրկս. բայց թէ ժողովել կարիցես, մեծ զարմանք իցեն. (Բուզ. Ե. 4։)

Գազին ծառն՝ յորժամ ի լեառն բուսնի, նազար ասեն. եւ յորժամ ածուենիքն, իսլկու. (Բժշկարան.։ Իսկ ի Հին բռ.)

Գազի պտուղ, ջոզմավիճ։ cf. ԳԱԶԻԽԻԺ.


Գազաղ, ի, աց

s.

embers;
ashes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ և ՋԲ, թէև ա-ռանց վկայութեան) «կրակի մոխիր» Ոսկ. մ. բ. 5. Եփր. փես. 411. Փիլ. լին. 267, որից գազաղադէմ «կրակից սևացած կամ մոխրոտ դէմքով» Փարպ., գազաղանալ «մոխիր դառ-նալ» Խոր. Սկևռ. աղ., գազաղացուցանել «մոխիր դարձնել» Սկևռ. աղ. 102։ Բառը յետնաբար գրւում է նաև գազախ (ինչպէս ունինք ածուղ>ածուխ), բայց ընտիր ձևն է գազաղ, թէև արդի գրականում գազախ ձևն է միայն, որ երբեմն գործածւում է։

NBHL (5)

ԳԱԶԱՂ գրի եւ ԳԱԶԱԽ. τέφρα, κόνις cinis, pulvis Մոխիր. աճիւն. քիւլ, խէզիյր, գազիր. որպէս եւ քէօզ ՝ է գազաղ ջերմ եւ կայծախառն.

Հող եմ եւ մոխիր ... աճիւն ... եւ գազաղ. (Փիլ. լին.։)

Ոչ յանձն առնուլ զմոխիրն եւ զգազաղն ծեփել զերեսօքդ։ Ածուխ, եւ մոխիր, եւ գազաղ է. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)

Քան զգազաղ եւ զփոշի, զոր տարաւ մրրիկ, առաւել անյայտ եղեն. (Սարգ. յկ. ՟Բ։)

Զինչ է մարդ, գազաղ եւ փոշի։ Զայս՝ զոր տեսանէք՝ զդազախս. (Մաշկ.։)


Definitions containing the research զ : 10000 results

Շահիմ, եցայ

vn. fig.

to gain or profit by, to make a profit, to draw an emolument from;
to obtain, to win, to carry away or off;
բազումս —, to gain much, to make a great profit;
— զկեանս, to escape, to save oneself from peril;
— զմահ, to escape death, to have a narrow or hair breadth escape;
— զվիշտս եւ զվնաս, to avoid this harm and loss, not to suffer, to escape suffering;
— զոք, to edify, to set a good example;
չիք ինչ շահելոյ, there is nothing to be gained.

· Calfa

NBHL (9)

ՇԱՀԵԼ ԶԿԵԱՆՍ ԱՆՁԻՆ. այսինքն Ապրեցուցանել. (Եզնիկ.։)

ՇԱՀԵԼ ԶՄԱՀ, այսինքն Ապրիլ՝ զերծանիլ ի մահուանէ.

Գործեաց նոքօք, եւ շահեցաւ այլ եւս հինգ։ Հինգ այլ եւս քանքար ի վերայ շահեցայ։ Զաշխարհ ամենայն շահեսցի։ Շահեցար զեղբայրն քո։ Զի զՔրիստոս շահեցայց։ Զբազումս շահեցայց.եւ այլն։

Բնակեցէ՛ք, եւ շահեցարու՛ք ի դմա։ Բնակեսցեն, եւ շահեսցեն ի սմա։ Պա՛րտ է ասեն՝ ուստի՛ եւ իցէ, թէպէտեւ ի չարեաց իցէ, շահել ինչ։ Յամենայն ի վաճառս մեր շահեսցուք։ Շահեա՛ դու զորդիս սպանելոց. եւ այլն։

Մի՛ գովեստ շահեսցուք, այլ զլսօղսն շահեսցուք. (Ոսկ. գծ.։)

Զի զմեզ եւ զայլս օգտեցուսցուք, եւ մեք յայլոցն աղօթից շահեալ լիցուք. (Խոսր. պտրգ.։)

Գոյ իմ շատ, այդ ամենայն ե՛ղբայր քեզ բարի շահեսցէ. (Եփր. ծն. որպէս ռմկ. բարով վայելես։)

Շահեա՛ զմահ։ Շահիմ յետ սակաւ միոյ զմահ. (Ճ. ՟Ա. (մահին ձեռքէն խալըսիլ)։)

κερδαίνω, κερδέω lucror, lucrifacio, quaestum facio πορίζω , ἑμπορεύομαι, ἑμπολάω mercor, ngotior διαπραγματέω, περιποιέομαι comparo, acquiro եւ այլն. (լինի եւ շահեցին. շահեսցեն. շահիցեմք, շահիցեն. զոր չէ պարտ շփոթել ընդ Շահեմ, եցի). Շահ գտանել կամ առնել. շահաւորիլ. ստանալ. օգտիլ. վաստըկիլ, շահ ընել, օգուտ տեսանել, ընել.


Շաղախեմ, եցի

va.

to cement, to plaster;
to smear, to dirty, to soil, to contaminate;
— զձեռս արեամբ, to imbrue one's hands in blood.

· Calfa

NBHL (8)

Շաղախեաց մոխրով զերեսս իւր. (Եփր. թագ.։)

Մի՛ շաղախիցէ՛ք զերկիրն։ Շաղախէր զերկիր (պրծութեամբ)։ Շաղախեցաւ երկիր յարենէ նոցա։ Ձեռք մեր մի՛ շաղախեսցին ի նմա (յն. մի՛ լիցին ի վերայ նորա). եւ այլն։

Շաղախեսցեն զբարակորն եւ զերկոսեան սեամսն յարենէն. (Շիր. զատիկ.։)

Շաղախէին զսեամս արեամբ գառանցն։ Շաղախելով զարիւնն ի մուտս յարկացն. (Նախ. ել.։ Զքր. կթ.։ Պրպմ. ՟Խ՟Թ։)

Ի բերանոց մանկանց յոլով ի բաց թափեալ ործն զկերակուրն եւ զըմպելին շաղախէ. (Բրսղ. մրկ.։)

Արեամբ նորա շաղախեցան սեամք մտաց մերոց։ Շունք ... շաղախին արեամբս։ Շաղախել զձեռս արեամբ. (Ժմ.։ Ոսկ. եփես.։)

Եթէ արեգակնայնոյն ճառագայթից բնութիւն ունելով յինքն քարշել զամենայն խոնաւուտ, ոչ ասեն շաղախել արեգականն, զիա՞րդ համարին շաղախիլ աստուծոյ յայսպիսեացս գործոց. (Նիւս. բն.։)

Զիմ բերանս շաղախեմ, մինչ ասեմս, եւ զլսելիս լսողաց. (Կոչ. ՟Զ։)


Շաղփաղփութիւն, ութեան

s.

cf. Շաղփաղփանք;
ի շաղփաղփութիւն զառածիլ, to rave, to be delirious or frenetic.

· Calfa

NBHL (2)

Ոչ եւս ներեմ քեզ վասն շաղփաղփութեանդ։ Ծերութեան հասակդ քո ի շաղփաղփութիւն է զառածեալ Ճ. (՟Ա. եւ ՟Գ։)

λῆρος, φλυαρία nugae, delirium, ineptiae. որ եւ ՇԱՂՓԱՂՓԱՆՔ. շաղակրատանք. ունայնաբանութիւն. ծաղրաբանութիւն. առապելական եւ պառաւական զրոյցք. ազճատանք. ցնորք. զառանցանք. բանդադուշանք.


Ուստեք

adv.

from some place;
— —, from several places, in all directions;
ամենայն —, on all sides;
from all quarters;
այլ —, այլուստ —, from another side, elsewhere, in or from another part;
բազում —, յոլով —, from many places;
often, in many ways;
ոչ —, ոչ — այլ —, from no other place, from no other part;
երկիւղ եւ ոչ —, no fear;
ոչ — է իշխանութիւն, եթէ ոչ յաստուծոյ, there is no power but from God;
ոչ գոյր — նմա պատերազմ, no war was undertaken in his time.

· Calfa

NBHL (14)

Ո՞րպէս, կամ ո՞ւստ զայլ գտցուք բան՝ թողեալ զսա. քանզի ո՛չ գոյ։ Ո՞ւստ անուանեցան այսոքիկ։ (Պղատ. տիմ.։)

Աստուստ ոք զսա տեսցէ դիւրապէս. ո՞ւստ. ուստի իսկ եւ զքաղաքացն աճմունս. (Պղատ. օրին. ՟Գ։)

Յո՞ւստ սերեցան նահապետութիւնք սիսական ազգին. (Ուռպել.։)

Զամենեցուն զո՛ւստն եւ զզիա՛րդն յայտնելով։ Առ ասէ, եւ ստեղծ. զո՛ւստ էառն, եւ զո՛վ էառն ուսար։ Ո՛չ զո՛ւստն, եւ ոչ զորպէսն նշանակեալ բանին. (Խոր. ՟Ա. 1։ Ոսկ. ծն.։ Նիւս. կազմ.։)

Ո՞ւստ ուստեք ծառք զգենուն զիւրեանց քաջ վայելչութիւն. (Վեցօր.։ եւ Եփր.։)

Յորժամ հայր սիրելի ուստեք գայցէ, արժանի որդիքն կառօք ընդ առաջ ելանեն։ Ուստեք ժողովէր հոնս։ Միթէ կասկա՞ծ ինչ ուստեք էր նմա. (Ոսկ. թես.։ Փարպ.։ Եզնիկ.։)

Զո՛ ուստեք ասեն զինէն մարդիկն, թէ իցեմ. իսկ դուք զո՞ ուստեք ասէք». այսինքն զո՞ ոք. յն. լոկ, զո՞. (Մրկ. ՟Ը. 27. 29։)

Ամենայն ուստեք իբրեւ զմեղուս հաւաքել զպիտանացուսն։ Ամենայն ուստեք զոյգ ինքեան եւ նման. (Ածաբ. մակաբ. եւ Ածաբ. պասք. ՟Բ։)

Փրկեալ ի ձեռն նորա յերկրէն եգիպտացւոց, եւ այլ ուստեք բազում անգամ։ Այլ ուստեք առնու մարմին, եւ այլ ուստեք զպատմուճանն։ Վասն առնս այսորիկ այլուստեք ցուցանել ինչ որ ունիմք. (Կոչ. ՟Ժ՟Գ։ Ճ. ՟Գ.։ Իգն.։)

Զի՞նչ հաղորդութիւն ունէր ընդ մեզ, թէ այլուստ ուստեք էր մարմինն, եւ ոչ ի մերմէ զանգուածոյս. (Ոսկ. մտթ.։)

Որպէս բազում ուստեք, եթէ կամիցին, գոյ ուսանել։ Որպէս բազում ուստեք ցուցանէ առաքեալ. (Ածաբ. պենտեկ.։ Բրս. հց.։)

Ոչ ուստեք առնոյր կին, եթէ ոչ ուստի ինքն իսկ էր։ Ոչ ուստեք, քան եթէ յարմատոյ եւ այլն։ Ոչ երկիւղ զնա սասանէ ուստեք. (Ոսկ. մտթ.։ Պիտ.։ Խոսր.։)

Ի յոչ ուստեք եւ յոչ գոյէ եղեն զօրութեամբ աստուծոյ. (Հին քեր.։)

ԲԱԶՈՒՄ ՈՒՍՏԵՔ. ՅՈԼՈՎ ՈՒՍՏԵՔ. մ. πολλαχόθεν multis e locis, partibus, rebus եւ πολλαχοῦ multis in locis. Ի բազում տեղեաց, եւ ի բազում տեղիս. բազում ուրեք. ստէպ. բազում օրինակաւ. շատ տեղաց, շատ տեղ, շատ կերպով.


Ուստի

adv. conj.

whence, of which, of what;
whence ? from where ? from what place ? from whom ? from what ? so, for that reason, on that account;
well, then, consequently, in consequence;
— ճանաչես զիս, how comes it that you know me ?
— գաս, whence comest thou ?
— ես, whence are you ?
— է ինձ այս զի, how is it that it happens to me ? how is it that ?
— եւ, — եւ իցէ, from any place whatever, where you like.

· Calfa

NBHL (11)

Մկրտութիւնն յովհաննու ուստի՞ էր, յերկնի՞ց, եթէ ի մարդկանէ։ Սմա ուստի՞ իցէ այս իմաստութիւն։ Եւ ուստի՞ է ինձ այս, զի եկեսցէ մայր տեառն մոյ առ իս։ Ուստի՞ ճանաչես զիս։ Ոչ գիտեմ զձեզ, ուստի՛ էք։ Ոչ գիտես, ուստի՛ գայ, կամ յո՛ երթաց.եւ այլն։

Ուստի՞ իսկ է մեզ լինելս, ուստի՞ առաք սկիզբն, կամ յումմէ՞ եղեաք. (Իսիւք.։)

Կայէն (ի պէտս զոհելոյ) ուստի՛ եւ կորզեաց հասկս յոռիս արհամարհանօք. (Եփր. եբր.։)

Եղիսէ ասէ ցգեհեզի. ուստի՞ գայիր, իբր ոչ եթէ չգիտեմ զուստին, այլ սուգ առեալ ունիմ զուստիոյդ (այսինքն վասն ուստի՛ գալոյդ). (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Ի վաճառականաց ուստեաց ծանօթից զպէտսն վճարէին. (Ճ. ՟Ա.։)

Արդարութիւնն լուսաւորեսցի ի խաչն, ուստի տէրն յայտնեցաւ, ուստի տէրն կախեցաւ, ուստի փառք նորա ծագեցին, եւ լցին զերկիր. (Ագաթ.։)

Ուստի սակաւ մի կասկածէր, անտի աներկիւղ հաստատէր։ Ուստի սկսար դու, անտի տաց քեզ պատասխանի. (Եղիշ. ՟Ա. ՟Ը։)

Ուստի հիմն իցէ շինուածոյն, եւ կատարն անտի լինիցի. (Բուզ. ՟Գ. 5։)

Ուստի պարտ էր զարմանալ զնմանէն, նոքա անգոսնէին. (Իսիւք.։)

Ուստի եղբարք սուրբք, նայեցարո՛ւք. զՈւստին փոխանակ վասն այսորիկ ասելոյն դնէ. զուստին փոխանակ վասն այսորիկ ասելոյ ասաց. (Ոսկ. եբր.։)

Ընդհանուր աշխարհ ի նմանէ վարդապետեալ ուսանի, ուստի եւ ոսկիբերան կոչեցին զնա. (Խոր. ՟Գ. 57։)


Ուտեմ, կերի, կերայ, կեր

va. fig.

to eat;
to run through, to squander, to eat up, to waste, to consume;
to eat away or up, to corrode;
to fret;
to consume, to devour;
անյագաբար —, to eat greedily, to eat up, to devour;
եկեր զամենայն կեանս իւր, he lavished or squandered away all his fortune.

· Calfa

NBHL (10)

Իգնատիոս կերաւ ի գազանաց վասն վկայութեանն քրիստոսի. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)

Ուտելով կերիցես։ Յամենայն կերակրոց՝ զոր ուտիցէք։ Բաղարջ ընդ եղեգի կերիցեն։ Եւ ոչ ուտիցէք ի նոցանէ հում։ Առ ի պտղոյ նորա, եկեր, եւ ետ առն իւրում ընդ իւր, եւ կերան։ Որ ուտէր ընդ իս հաց։ Ռա՛բբի հա՛ց կեր։ Ուտէին եւ ըմպէին։ Որ ուտէ զմարմին իմ, եւ ըմպէ զարիւն իմ։ Առէ՛ք կերա՛յք.եւ այլն։

Հուր զհակառակորդս կերիցէ։ Նզովք կերիցեն զերկիր։ Եկեր ուտելով զարծաթ մեր. եւ այլն։

Գազան չար եկեր զնա։ Մարախ եկեր զամենայն բանջար երկրին. եւ այլն։

Ուտէին զպարգեւսն՝ զոր տայր նոցա փարաւոն։ Եթէ ուտելով կերեալ էր յաւարէ թշնամեաց. եւ այլն։

Զմիտս եւ զմարմինս ուտեն (խղճիւ). (Ոսկ. ես.։ ռմկ. իրենք զիրենք կուտեն։)

Յերկիւղէ եւ ի կասկածոյ եւս առաւել ուտէ զմիտս։ Աստ զմիտս ուտիցեմք, եւ անդ զպատիժսն կրիցեմք. (անդ։)

Երիթացեալ զերեսս, զմիտս եւ զսիրտս ուտիցէք.

Գէ. ես. պարզէ այսպէս.

ն. եւ կր. ուտի, ուտիցի, կերիցի. կերաւ, իբր կերեալ եղեւ - (լծ. յն. լտ. էտօ, կամ է՛տօմե ). ἕδω , մանաւանդ ἕδομαι, φάγω, φάγομαι edo, comedo τρώγω rodio ἑσθίω, ἕσθω vescor καταφάγω, καταβρώσκω , κατεσθίω, κατέδομαι (որպէս չարաչար ուտել). devoro, consumo եւ այլն. Դնել զկերակուր ի բերան, ծասկել, եւ կլանել. ճաշակել. ճարակիլ. եւ Ծախել. վատնել. հալել, մաշել. ուտել եէմէք ... խօրտէն. (որպէս եւ եուտմագ ՝ է կլանել)


Ուտիք

s.

flesh-day, meat-day;
— ուտել, to eat meat;
ոչ ամենայն օր —, եւ ոչ երկիցս զատիկ, Christmas come but once a year.

· Calfa

NBHL (2)

(իբր ռմկ) Օր ուտելոյ՝ ազատ ի պահոց։ (Տօմար.։ Տօնաց.։)

Պահք է՝ բնաւին կերակրոյ ոչ հաղորդիլ. (իսկ ուտիք է՝ կերակուր ուտել. եւ զատիկ է՝ պարարտ կերակրովք ուրախանալ. Երզն. մտթ.։)


Ուրանամ, ացայ

vn.

to deny;
to disavow, to disown, to disclaim;
— զհաւատս or — ի հաւատոց, to abjure one's faith, to apostatize, to turn apostate, to renounce, to forswear;
— զանձն, to renounce, to deny oneself.

· Calfa

NBHL (7)

Որ յառաջն ուրանային ծանեան՝ զի աստուած ճշմարիտ է։ Ուրանան գիտել զքեզ ամպարիշտք։ Որ ուրասցի զիս առաջի մարդկան, ուրացայց եւ ես զնա առաջի հօր իմոյ։ Խոստովան եղեւ, եւ ոչ ուրացաւ։ Զքեզ ոչ ուրացայց։ Ուրացաւ, եւ եւ ասէ, ոչ գիտեմ զնա։ Եւ դուք զսուրբն եւ զարդարն ուրացարուք։ Ուրասցուք զամբարշտութիւն եւ զաշխարհական ցանկութիւնս։ Ուրասցի զանձն իւր.եւ այլն։

Ստիպէր ուրանալ զճշմարիտն աստուած. (Եղիշ. ՟Բ։)

Ի հաւատոցն ուրացեալ է, եւ չար եւս քան զանհաւատսն է. (՟Ա. Տիմ. ՟Ե. 8. (յն. զհաւատսն)։)

Սպառսպուռ ուրացան յօրինաց եւ ի մարգարէից. (Եւս. պտմ. ՟Ե. 28։ Որ ի դրանց անտի ուրացեալ է, զիա՞րդ առ հայր մտին արժանի լինիցի. Կոչ. ՟Է։)

Բազումք ուրանան ի քէն, եւ բազումք հայհոյեն զքեզ։ Անարգեցին զքրիստոս, եւ ուրացան ի թագաւորութենէ նորա. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Իսկ ուրացեալն վասակ, եւ այլն։ Զվնաս գործոյն արկանէր զուրացելովն։ Ածէին եւ խառնէին ի գունդս ուրացողացն. (Եղիշ.։)

հյց. խնդ. ἁρνέομαι, ἁρνοῦμαι, ἁπαρνέομαι nego, abnego, repudio ἁπέπω (ապասել) ἁποποιέομαι abdico, amoveo, rejicio. (լծ. յն. արնէ՛օմէ, արնո՛ւմե. եւ հյ. հեռանալ, կամ իբր ո՞ւր այն ասել՝ կամաւ անգիտանալով). որ եւ ՅՈՒՐԱՍՏ ԼԻՆԵԼ կամ ԿԱԼ. Ժխտել զճշմարիտն. բացասել ընդդէմ ճանաչման. մերժել. հրաժարել, չընդունել. չճանաչել. օտարանալ ի բանից կամ խոստմանց, ի բարեկամաց, եւ յաստուծոյ.


Ուրեմն

conj. adv. prep. adj.

then, consequently;
some where, in some place;
about, near;
some, certain;
աստ —, here;
անագան —, too late, in the end, at last, after much time, finally;
վաղ —, already, before;
վերագոյն —, above;
before;
զքառասնամենիւք — էր, he was about forty years old.

· Calfa

NBHL (11)

ἅρα, οὗν igitur, ergo, itaque. (որպէս թէ Ուր իմն՝ նշանակ հետեւողութեան կամ մակաբերութեան. որ եւ կոչի բազբանական, եւ շփոթի ընդ երկբայական կամ տարակուսական) Ապա. ապա ուրեմն. այսուհետեւ. արդ . արդեօք. մի՛ արդեօք.

Ապա եթէ հոգւով աստուծոյ հանեմ ես զդեւս, ուրեմն հասեալ է ի վերայ ձեր արքայութիւնն աստուծոյ։ Ուրեմն մոլորեցաք։ Ուրեմն կին քո էր.եւ այլն։

Ի զուր ուրեմն արդարացուցի զսիրտ իմ։ Ապա եւ ջուրք ուրեմն ընկլուզին զմեզ։ Խաւար ուրեմն արդեօք ծածկեաց զիս. եւ այլն։

Մտանէր ի գեղ ուրեմն։ Դատաւոր մի էր քաղաքի ուրեմն։ Հաստատութեամբ ուրեմն պահեն զօրէնս՝ որ ի նմանէ կալեալ է.եւ այլն։

Ընդ գաղտնի դուռն ուրեմն մեքենաւորութեամբ ի բերդն մտանէին. (Բուզ. ՟Դ. 55։)

Ասէ ուրեմն քրիստոս, հա՛յր փառաւորեա՛ զորդի քո։ Ասէ ուրեմն դաւիթ։ Ասէ ուրեմն դարձեալ երանելին յովհաննէս։ Սաղմոսէ ուրեմն եւ երանելին դաւիթ. (Կիւրղ. գանձ.։)

Ի վախճան ժամանակիս երեւեալ նմա, եւ խօսեալ ընդ մեզ նովաւ, ասէ ուրեմն որ ասացն. (Մագ. ՟Ե։)

Մինչդեռ զվեցհարիւր եւ զքառասուն ամաւ ուրեմն էին, բէղիմոս թագաւորեաց։ Ի գամիրս կոյս, ուրեմն վրիպեաց չոգաւ. (Եւս. քր. ՟Ա։)

Զոր աստ ուրեմն յետոյ ոմանք բարձին։ Իսկ աստ ուրեմն յարուցեալ գունդս։ (Պատմէ) ապա ուրեմն զպատերազմն հնդկաց։ Յետոյ ուրեմն արժանաւորեցան առնուլ. (Խոր. ՟Ա. 4։ ՟Բ. 7. եւ. ՟Ա. 17. 22։)

Քան զարգիացւոց իշխանութիւնն յետոյ՝ մօտ ուրեմն՝ ամօք երեք հարիւրովք. (իբր՝ գոգցես) (Եւս. քր. ՟Ա։)

ՈՒՐԵՄՆ. ποῦ, πότε, ἅν jam, quidem. Կից ընդ այլ մակբայս առ ի զարդ. թէեւ չիցէ ինչ ի յն. եւ լտ.


Չարախօս, աց, ից

adj.

evil-speaking, slanderous, backbiting, talebearing, calumniating, detracting, defaming;
— լեզու, venomous tongue, slanderer, backbiter;
— լինել, cf. Չարախօսեմ.

· Calfa

NBHL (4)

ՉԱՐԱԽՕՍ. Չար խօսօղ ընդդէմ ընկերին. չարաբան. չարալեզու.

Շոգմոգք, չարախօսք։ Ածին զարսն չարախօսս զդանիէլէ, եւ ընկեցան ի գուբն առիւծուց. (Դան. ՟Զ. 24։)

Մի՛ համարիք, եթէ ես չարախօս ինչ իցեմ զձէնջ առ հօր. գոյ որ չարախօս կայ զձէնջ։ Սկսան չարախօս լինել զնմանէ։ Եղեն չարախօս զհրէից առ նաբուգոդոնոսորայ։ Դարձաւ անդրէն առ թագաւորն չարախօս լինել զնմանէ։ Որ չարախօս կային զանձնէ իմմէ։ Չարախօս կային զինէն առ տէր. եւ այլն։

κατάλαλος, καταλαλῶν, κακόγορος obloquens, obtrectator διαβάλλων delator, calumniator, criminator διάβολος . Որ չար խօսի զայլոց. չարաբան. չարալեզու. քսու. բամբասօղ. զրպարտիչ. եւ Բանսարկու. սատանայ.


Չարախօսութիւն, ութեան

s.

slander, detraction, defamation, calumny, false accusation, aspersion;
tittle-tattle, gossiping;
— մատուցանել զումեքէ, to accuse a person.

· Calfa

NBHL (5)

Ի բաց թօթափել զնախանձ, եւ զամենայն զչարախօսութիւն։ Գրգռութիւնք, չարախօսութիւնք, քսութիւնք. (՟Ա. Պետ. ՟Բ. 1։ ՟Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 20։)

Պահել զքեզ ի չարախօսութենէ օտար լեզուէ. (Առակ. ՟Զ. 24։)

Սպասէին, զի գտանիցեն չարախօսութիւն զնմանէ։ Զի՞նչ չարախօսութիւն մատուցանէք զառնէն զայնմանէ։ Զերիցուէ չարախօսութիւն մի՛ ընդունիցիս. (Ղկ. ՟Զ. 7։ Յհ. ՟Ժ՟Ը. 29։ ՟Ա. Տիմ. ՟Ե. 19։)

ՉԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ. κατηγορία accusatio. Ամբաստանութիւն. դատախազութիւն.

καταλαλία oblocutio, obtrectatio, maledictio διαβολή calumnia. Չարախօսելն. լուտանք. բամբասանք. բանսարկութիւն. զրպարտութիւն.


Չարամահ

adj. adv.

worthy of a cruel death;
mortally, to death;
— առնել, սատակել, to kill, to slay barbarously, to massacre;
— լինել, զմահ — մեռանել, to die, to perish miserably.

· Calfa

NBHL (4)

Ելեալ դահճապետն՝ պարծելով չարամահ առնել զնա։ Իբրեւ զթշնամիս չարամահք եղեալ ի վերայ երախտեացն. (Ագաթ.։)

Կամեցաւ զնա չարամահ առնել. (Բուզ. ՟Դ. 5։)

Զի՞ առնես զմեզ չարամահս. (Պտմ. աղեքս.։)

Հերովդէս սպան զանձն, եւ չարամահ եղեւ. (Միխ. աս.։)


Չարիք, րեաց

s. adv.

ill, misfortunes, adversity, disaster, calamity, misery, tribulation, disgrace;
evil deeds, malice, iniquity, rascality;
ill-usage, violence;
— ախտից, the effects of the passions;
չարեօք, badly;
wickedly;
mischievously;
spitefully;
չարիս գործել, to do evil, ill or wrong, to injure, to harm;
— խօսել զումեքէ, to speak ill of, to slander;
cf. Չարախօսեմ;
չարեաց ի չարիս վերանալ, դիմել, to rush from bad to worse, to grow or get worse and worse;
զփոքրագոյնն ընտրեա ի չարիս, of two evils choose the less.

· Calfa

NBHL (3)

Բազմացան չարիք մարդկան ի վերայ երկրի։ Գուցէ հատուցանիցէ մեզ հատուցումն զամենայն չարեացն՝ զոր անցուցաք ընդ նա։ Մի՛ յօժարեսցիս ընդ բազումս ի չարիս։ Եօթն չարիք կան ի սրտի նորա։ Վասն ամենայն չարեացն՝ զոր գործեաց հերովդէս։ Ի դառնալ ձեզ իւրաքանչիւր ի չարեաց ձերոց.եւ այլն։

Յետ գործելոյ զչարիսն՝ յայնժամ բազումք հային ի չարիսն։ Ոչ ոք վաղվաղակի եւ յանկարծակի ի չարիսն դիմէ. (Ոսկ. մ. ՟Գ. 32. 33։)

Գուցէ հասանիցեն ինձ չարիքն։ Զի մի՛ տեսից զչարիսն՝ որ գտանիցեն զհայրն իմ։ Հրեշտակն որ փրկեաց զիս յամենայն չարեաց։ Զիա՞րդ կարիցեմ տեսանել զչարիս ժողովրդեան իմոյ։ Փրկելով ոչ փրկեսցեն զնոսա ի ժամանակի չարեաց իւրեանց.եւ այլն։


Չարչարանք, նաց

s.

passion, suffering, torment, pain, vexation, torture;
— քրիստոսի, our Lord's Passion;
—նս կրել, to suffer;
—ն, —նացն, Passover;
առ քեզ արարից զ—նացն, I will keep or eat the Passover with you.

· Calfa

NBHL (6)

Իջուցանիցեմ զծերութիւն հօր մերոյ չարչարանօք հանդերձ ի դժոխս։ Տեսանելով տեսի զչարչարանս ժողովրդեան իմոյ։ Ժամանեցին ինձ յաւուրս չարչարանաց (յն. չարեաց)։ Որ զայսպիսի չարչարանս կրեցին։ Օրինա՛կ առէք եղբարք՝ չարչարանաց եւ երկայնմտութեան զմարգարէսն։ Տանջանք չարչարանաց։ Գերութեան չարչարանք։ Ոչ են արժանի չարչարանք ժամանակիս հանդերձելոց փառացն։ Որպէս առաւելան չարչարանքն քրիստոսի ի մեզ։ Զի ես զչարչարանս քրիստոսի ի մարմին իմում կրեմ (յն. զսպիս)։ Չարչարեսցեն զնոսա ամիսս հինգ. եւ չարչարանք նոցա իբրեւ զխայթոցս կարճի. եւ այլն։

Աստուած իմ, մերկացո՛ զծածկոյթ չարչարանաց (այսինքն կրից), որ անջրպետէ զտեսութիւն մտաց իմոց. (Վրք. հց. ՟Բ։ Ստէպ եւ Վրք. հց. ձ.) չարչարանք դնէ որպէս կիրք կամ ախտ։

Եւ զիա՞րդ, ասեն, յայնժամ ասացան չարչարանքն. քանզի յայնժամ չարչարեցաւ վասն մեր քրիստոս։ Վարդապետ ասէ, թէ առ քեզ արարից զչարչարանացն։ Չասաց միայն, եթէ զչարչարանացն առնեմ, այլ եւ զմիւսն եւս յաւելու, եթէ ժամանակ իմ մերձեալ է։ Զայս առնէ, զի միանգամայն աշակերտացն ստէպ յիշեցուսցէ զչարչարանացն. (Ոսկ. ՟ա. տիմ.։ եւ Ոսկ. մտթ.։)

Վասն է՛ր զչարչարանացն կատարէ. (Երզն. մտթ.։)

Այսօր զպասեք չարչարանաց, եւ այլն. (Շար.։)

ՉԱՐՉԱՐԱՆՔՆ եւ ՉԱՐՉԱՐԱՆԱՑՆ. որպէս Զատիկ. πάσχα . զի որպէս Պասեք՝ ըստ եբր. է անցք, նոյնպէս եւ Պասքա՝ ըստ յն. չարչարանք.


Չափաւորիմ

va.

to keep within just bounds or due limits, to limit, to confine, to moderate, to temper, to restrain;
— զանձն, to restrain oneself, to forbear, to refrain from.

· Calfa

NBHL (1)

Զիա՞րդ ի գերեզմանի անչափն չափաւորի. (ՃՃ.։)


Շատամարդութիւն, ութեան

s.

cf. Բազմամարդութիւն.

· Calfa

NBHL (1)

Կարաց շէն պահել զերկիրն շատամարդութեամբ. (Արծր. ՟Ա. 11։)


Շարեմ, եցի

va.

to range, to arrange, to set or put in order, to dispose;
to marshal;
— զմարգարիտս, to string pearls;
— զնշանագիրս, to compose.

· Calfa

NBHL (4)

Կարճապատում շարեալ (զպատմութիւնն). (Ագաթ.։)

Յոր շարին երգոց զարտաշիսէ եւզորդւոց նորա։ Ոչ յառաջինսն մեր ասացեալ գիրս, եւ ոչ ի վերջին բանս արժանաւորեցաք շարել. (Խոր. ՟Ա. 29. 31։)

Ոչ էր օրէն զկանանց ազգի՝ թիւ ազգաբանութեանն շարել։ Ոչ զբովանդակ սորա գործս շարել ի ճառս մանրապատումս. (Արծր. ՟Ա. 1։ ՟Գ. 12։)

նախ զառաքեալս, երկրորդ զմարգարէս, երրորդ զվարդապետս, եւ որ զկնի շարէ ընդ իրեարս. (Նար. երգ.։)


Շարժեմ, եցի

va. fig.

to move, to remove, to set in motion, to stir, to cause, to move;
to agitate, to shake, to flutter, to stagger;
to excite, to provoke, to rouse the feelings of, to move, to touch;
— զգլուխ, to shake or toss one's head;
— զամենայն քար, to leave no stone unturned, to move heaven and earth;
— զսիրտ, to affect, to move to pity.

· Calfa

NBHL (6)

Շարժեսցեն կամ շարժէին զգլուխս իւրեանց։ Շարժեցից զաշտանակս քո ի տեղւոջէ իւրմէ. կամ զերկիր, եւ զերկինս։ Շրթունք իւր ոչ շարժէին։ Որպէս շարժի եղէգն ի ջուր։ Շարժեցաւ քաղաքն ամենայն։ Ստուերք շարժեսցին։ Ամենայն լերինք եւ կղզիք ի տեղւոյ իւրեանց շարժեցան։ Նովաւ կեամք եւ շարժիմք եւ եմք. եւ այլն։

Որ շարժին եւ փոփոխի՝ չէ էական։ Որ էն եւ շարժէ զամենայն, ինքն ոչ շարժի եւ ոչ փոփոխի. (Եզնիկ.։)

Ինչ՝ որ յառաջ քան զնոցա ժամանակն գործեցեալ է, մի՛ շարժեսցի. (Կանոն.։)

Իսկ հայր նորա զասացեալ ինչ (այսինքն ըստ առածին), զամենայն քար շարժէր, զորդին իւր կամեցեալ ապրեցուցանել. (Սոկր. ՟Ա. 2։)

Յիշատակք իրացն ի մտացն շարժին. (Երզն. մտթ.։)

κινέω moveo σείω, συσσείω, σαλεύω, -ομαι commoveo, concutio, impello, -or. (լծ. հյ. սարսել. եբր. շարէշ, թ. սարսմագ ... յն. սալէ՛ւօ եւ այլն) Տալ զշարժ՝ այլում կամ ինքեան տեղափոխել դրդել. դրդուել. խախատել. տատանել. փոփոխել. ժաժել.


Շարժումն, ման

s. fig. ast.

movement, motion, stir, stirring, nod, shake, toss;
fluctuation, staggering;
excitation, provocation;
agitation, motion, impulse, commotion, emotion;
gesture, action;
earthquake;
movement;
զշարժմունս երակաց զննել, to feel the pulse;
cf. Ընդոստ.

· Calfa

NBHL (5)

Շարժումն ասեմ (կենդանւոյ՝) զտեղի ի տեղւոջէ փոխումն. (Անյաղթ պորփ.։)

Որ նախ ի շարժումն ջուրցն իջանէր։ Տաց զնոսա ի շարժումն ամենայն թագաւորութեանց երկրի։ Գնասցէ շարժմամբ սպառնալեաց իւրոց. (Յհ. ՟Ե. 4։ Երեմ. ՟Ի՟Թ. 18։ Զաք. ՟Թ. 14։)

Արարածքն իսկ իւրաքանչիւր շարժմամբք եւ փոփոխմամբք զարարչէն քարոզեն. (Եզնիկ.։)

Ոչ սակաւ տան ամբոխումն խորհրդոցն որ ի մեզն իցէ շարժման. (Իգն.։)

Փլածի մեծի լերինն, զորմէ լեալ ասեն յահագին իմն շարժմանէ. (Խոր. ՟Ա. 29։)


Շեր

s.

storax;
գաւազան —, stick of -.

· Calfa

NBHL (3)

Եւ առ յակոբ գաւազան շեր՝ դալար, եւ ընգուզի, եւ սօսւոյ. (Ծն. ՟Չ. 36։)

Առնու երիս գաւազանս. շերթ, զոր շրշի ասեն. եւ պարսկերէն մութանաբի։ Շեր եւ սօսի չեն պտղաբեր. (Վրդն. ծն.։)

στύραξ styrax, populus alba στυράκινος styraceus, ex styraca factus. գրի եւ ՇԵՐԹ, ՇԵՐԴ, ՇԵՐՏ. լծ. եւ յն. Ստիւրաքս. ստիւրակեայ. Ծառ խժաբեր կամ խնկաբեր, եւ փայտ՝ գաւազան եւ ոստ նորա. ... եւ խէժ նորա՝


Շերտաւոր

adj.

provided with a hatchet;
armed with a spear;
striped, streaked, streaky;
— զօր, sapper;
pikeman;
cf. Շերտափակ՞՞՞փեղկ.

· Calfa

NBHL (4)

Ունօղ զգործի շերտ շերտ կոտորելոյ, ջարդելոյ. որպէս տապարաւոր, սակրաւոր, տիգաւոր, եւ այլն.

Շերտաւոր հետեւակ զօրուն։ Վահանափակք շերտաւորացն. (Բուզ. ՟Գ. 7. 20։)

Շերտաւորքն ի սուր եւ ի տէգ նիզակի վառեալք. (Խոր. ՟Ա. 23։)

Փոսս հատանէր. պատնէշս կանգնէր, շերտաւորս (կամ զշերտաւորս), եւ զսուսերաւորս. (Յհ. կթ.։)


Շլացութիւն, ութեան

s.

dim-sightedness, squinting, blindness;
dazzling, hallucination;
հարկանել շլացութեամբ, to strike blind;
հարկանել շլացութեամբ զմիտս, to beguile, dazzle, seduce or fascinate the imagination.

· Calfa

NBHL (2)

Հարցէ զքեզ տէր յիմարութեամբ, եւ շլացութեամբ, եւ ապշութեամբ մտաց։ Հա՛ր զազգդ զայդ շլացութեամբ. եւ եհար զնոսա շլացութեամբ ըստ բանին եղիսէի։ Հարին շլացութեամբ իբրեւ զայնոսիկ՝ որ առ դուրս արդարոյն. (Օր. ՟Ի՟Ը. 28։ ՟Դ. Թագ. ՟Զ. 18։ Իմ. ՟Ժ՟Թ. 16։)

Շլացութիւն աչացն (պօղոսի) զխաւար ոգւոցն բժշկեաց. (Ածաբ. մկրտ.։)


Շլացուցանեմ, ուցի

va. fig.

to blind;
to blunt;
to dim, to dull, to deaden;
— զաչս, to dazzle the eyes;
բարեբաղդութիւն —նէ զմեծատունս, prosperity spoils the rich.

· Calfa

NBHL (12)

Որպէս փոշի կամ բիժ ինչ զակն շլացուցանէ, եւ փափկութիւն զմիտս. (Գէ. ես.։)

Կալով ի միջի նոցա՝ շլացոյց զաչս նոցա։ Շլացուցանէր զնա անճառ լուսովն։ Շլացոյց զնա արծաթսիրութիւնն. (Ոսկ. յհ. Ոսկ. եփես. Ոսկ. մտթ.։)

Չարակնութիւն անզգամութեան շլացուցանէ զբարիս. (Իմ. ՟Դ. 12։)

Շլացոյց զզօրսն ասորւոց. (Նախ. ՟դ. թագ.։)

Թանձրացուցանէին շլացուցանէին զաչս մտացն. (Ոսկ. ես. յն. լոկ, թանձր առնէին։)

Որ շլացուցանէ ի ճշմարիտ տեսութենէ։ Շլացուցանէր (փայլմամբն) զտեսողացն տեսանելիս։ Զպայծառութիւն աչաց շլացուցանէ ծուխ. (Յճխ. ՟Ի։ Լաստ. ՟Ժ։ Նեղոս.։)

Եթէ ոչ երեւի քեզ զօրութիւն գրոց, ընդէ՞ր շլացուցանես դու զաչս քո աշխատութեամբ ընթերցուածոց. (Եփր. համաբ.։)

Ահ խաւարի. քանզի շլացուցանէ զաչս եւ զմիտսն, զի յանկարծ հասանէ. (Մեկն. ծն.։)

Զըստ պատկերին առեալ ունի. իսկ որ ըստ նմանութեանն՝ զայն վասն յանցաւորութեանն շլացոյց. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Եւ Բթել զսո՛ւր իրս. բթացուցանել. գուլցընել.

Պահք եւ աղօթք զառիւծսնզ սանձեցին, զհուրն շիջուցին, զսուրն շլացուցին. (Եփր. քրզ.։)

Տէգ կողին զխայթոց վիշապին շլացոյց. (Ճ. ՟Ժ.։)


Ուղեւորութիւն, ութեան

s.

journey, travels;
itinerary;
— ընդ ցամաք կամ դարձ, the journey there and back;
— ընդ ծով եւ դարձ, the voyage out and home;
ծախք ուղեւորութեան, travelling expenses;
ուղեւորիլ զանդարձն —, to go one's last journey.

· Calfa

NBHL (2)

Ըմբռնեն զոմանս յուղեւորութեան ճանապարհի. (Ճ. ՟Բ.։)

Անգիտութեամբ գնայ զուղեւորութիւնն՝ ի ձեռն հմուտ ճարտար նաւապետին. (Եղիշ. ՟Ը։)


Ուղղածուծ

adj.

whose marrow is dried up;
— առնել, to consume or suck the marrow;
— առնել ցաւոց զոսկերս, to torment, to excruciate, to torture.

· Calfa

NBHL (3)

Կերիցէ զազգս թշնամեաց իւրոց, եւ զպարարտութիւն նոցա ուղղածուծ արասցէ. (Թուոց. ՟Ի՟Դ. 8։)

Ուղղածուծ առնէին ցաւք զոսկերսն։ Ուղղածուծ առնէին խղճմտանքն. (Վրդն. սղ.։)

ՈՒՂՂԱԾՈՒԾ ԱՌՆԵԼ. ἑκμυελίζω medullam eximo. Ծծել՝ հանել՝ քամել զուղեղն եւ զպարտութիւնն. ծուծը դուրս քաշել.


Ուղղեմ, եցի

va. mar.

to make straight, to trim, to straighten;
to erect, to raise, to hold up;
to address, to direct;
to conduct, to govern, to rule;
to correct, to rectify;
to correct, to reclaim, to improve, to reform, to make better, to amend;
— զգնացս, զվարս, to regulate one's conduct or actions;
to repent, to amend;
— զսխալանս, to confess one's errors, to redeem one's faults;
— զբան, զխնդիր, to address, to direct one's words to, to question;
ատեան —, to assemble or convoke a council;
նիզակ ումեք —, to hurl a javelin at;
— զկայմ, to mast.

· Calfa

NBHL (6)

Առեալ փայտ ի տանէ նորա՝ ուղղեսցեն, եւ բեւեռեսցեն զայրն ի նմա։ Եհար դաւազանաւ զէշն՝ ուղղել զնա ի ճանապարհն։ Արդարութիւն ամբծի ուղղէ զճանապարհս։ Ուղղեցէ՛ք զսիրտս ձեր առ տէր աստուած.եւ այլն։

Զամենասուրբ սեղանն ուղղէին։ Ուղղէր ի տան իւրում աւազան։ Զառաջիկայ իրսդ ուղղեցէ՛ք. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)

Ըստ նմանութեան կառավարաց ուղղէ իբրեւ երասանակօք զտարերս աշխարհիս. (Իսիւք.։)

Այսուհետեւ ես ոչ կարեմ երթալ ի վերայ թշնամեացն, եւ ոչ նիզակ ումեք ուղղել. (Բուզ. ՟Ե. 30։)

Նա նախ զառաջինն ուղղեաց եկեղեցի յաղեքսանդր քաղաքի. (Եւս. պտմ.։)

Ո՛չ զայն ասէ, թէ զամենայն ինչ՝ որ առաջի դնիցեն, ուղղեսցեն, այսինքն զոր ի մտի դիցեն՝ կարասցեն առնել. (Կիւրղ. ծն.։)


Ունայնաջան

cf. Զրաջան.

· Calfa

NBHL (1)

Յետ բազում ունայնաջան եւ զրավաստակ լինելոյն յաղօթս ապաւինէին. (Ճ. ՟Ը.։)


Ունայնավաստակ

cf. Զրավաստակ.

· Calfa

NBHL (1)

Զտիւս ե՛ւս իբրեւ զգիշերս ունայնավաստակ եղէց։ Մի լիցի ունայնավաստակ. (Ոսկ. ղկ. եւ Ոսկ. գաղ.։)


Ունայնացուցանեմ, ուցի

va.

to empty;
to render vain or useless, to do away with;
— զանձն, to be annihilated, to bow down to the dust, to debase or humble oneself.

· Calfa

NBHL (2)

Զանձն ունայնացոյց՝ զկերպարանս ծառայի առեալ. (Փիլիպ. ՟Բ. 7։)

κενόω evacuo, exinanio. Թափուր իմն կացուցանել. նուաստացուցանել. կամ ծածկել զփառս.


Ունիմ, կալայ, կալ

vn.

to have;
to take, to hold, to possess, to occupy, to enjoy;
to take, to stop, to retain;
to seize upon, to become master of, to subject, to subdue;
to contain, to enclose;
to carry, to support, to sustain;
to relate to, to refer to;
to be able, to know how;
— առ, իբրեւ, to esteem, to repute, to take for, to look upon as, to regard as;
— զտեղի, to stand instead of, to supply the place of;
— զոք, to stop one, to seize;
— զգուշութիւն, to take care, to watch;
— ի մտի, to form a design or project, to propose to oneself, to think to;
to retain;
զառաջս —, to oppose, to resist, to impede, to hinder;
to stand or go before;
զդէմ —, to make head against, to face, to resist, to oppose, to fight;
— առ իւր զխորհուրդս, to keep another's secret;
— զտունն, to maintain the honour of the house;
պինդ — զխոստովանութիւն, to keep the faith;
ի վայր — զբարկութիւն, to refrain from anger, to control one's anger;
գութ — զմէնջ, to have pity on us;
— զաղանդ, զուսումն, to follow the doctrine, to be of the sect of;
ոչ առ սուտս ունիմ զձեզ, I do not take you for liars;
զանձինս առ իմաստունս ունէին, they thought themselves wise;
իբրեւ զմարգարէ ունէին զնա, they looked on him as a prophet;
սրտմտութիւն կալաւ զնա, he was enraged;
զի՞նչ ունիս առնել, what have you to do ?
կալ զնա զեղջերացն, take it by the horns;
հրամայեցին նմա — զգլուխ բազմականին, they gave him the highest place at the feast;
տենդն կալաւ զնա, the fever has seized him, he has caught a fever;
ունիմ ի վենետիկ քսան եւ չորս ամ, I stayed twenty-four years in Venice;
ահ կալաւ զիս, fear seized me;
ի բանի մի ունիք, never mind, do not care for that;
— ունէին իւղ՝ այլ, they had indeed oil, but;
խօսել կալաւ, he began to speak;
կալարուք զկիրճս ջրոցն, seize the canals;
դիպող պատասխանեօք ունի զբերանս նոցա, he silences them with opportune replies;
խօսիլ ոչ ունիմ, ոչ ունիմ ասել, I cannot speak, I do not know how to speak.

· Calfa

NBHL (18)

Վաճառեաց զամենայն՝ զոր ինչ ունէր։ Իբրեւ ոչինչ ունիցիմք, եւ զամենայն ինչ ունիմք։ Ունիմք մեք հայր զաբրահամ։ Ես կերակուր ունիմ ուտել։ Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ։ Թողուցուք՝ եթէ ունիցիք ինչ (ի սրտի) զումեքէ։ Զսէրն աստուծոյ ոչ ունիք։ Որ ունի հարսն, նա է փեսայ։ Ոչ է արժան ունել քեզ զկին եղբօր քոյ։ Ընդ իս խաղաղութիւն ունիցիք. յաշխարհի աստ նեղութիւն ունիցիք.եւ այլն։

Եկա՛յք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա։ Ամօթով զյետին տեղին ունել։ Մինչ ի միջոյ բարձցի՝ որ այժմդ ունի։ Հաստատո՛ւն ունիցիմք։ Պի՛նդ կալցուք։ Զառաջս ունել։ Կա՛ զգիր քո։ Ելէ՛ք կալէ՛ք զանցս լեռնային կողմանն.եւ այլն։

Խնդրէին զնա ունել։ Հրաման ետ սաւուղ ունել զդաւիթ եւ զարս նորա։ Միթէ ո՞չ ունիցի (զանկեալն), եւ յարուցանիցէ զնա։ Կալաւ զձեռանէ նորա։ Խնդրէին զնա ունել։ Զի նենգութեամբ կալցին զյիսուս։ Եւ նոցա աչք կալեալ էին (բռնուած էին) առ ի չճանաչելոյ զնա.եւ այլն։

Կալաւ զհերաց նորա։ Բերէ՛ք ի ձկանց այտի՝ զոր դուքդ կալարուք այժմիկ։ Ձեռն նորա ունէր զգարշապարէն եսաւայ։ Կալան զանցս յորդանանու, կամ ջրոցն.եւ այլն։

Համարեցաւ զնա, եթէ գինի կալաւ զխելս նորա. (Եփր. թագ.։)

Հրամայեցին նմա ունել զգլուխ բազմականին». այսինքն նստիլ ի վեր. (Եղիշ. ՟Ը։)

Ուսցուք ի վայր ունել զբարկութիւն». այսինքն նուաճել. (Ոսկ. յհ. ՟Բ. 2։)

Դիպօղ պատասխանեօք ունի զբերանս նոցա». այսինքն ըմբերանէ. (Իգն.։)

Ունէր պսակ ի փշոց։ Որ ունիցի զհանդերձսն պայծառս։ Երիս խանս նաշհոյ ունէի ի գլուխ իմ։ Կալաւ զվարսից գլխոյ նորա. եւ այլն։ Սոցին հանգոյն եւ յայլ գիրս։

Զինչ ունիք առ այս՝ զրպարտութիւն բաջաղել. (Լմբ. համբ.։)

Ընդ մօտոյ ունիմք տեսանել զճշմարիտ վկայսն քրիստոսի. (Եղիշ. ՟Ը.)

Մի՛ առ արդարս ունիր զանձն քո առաջի տեառն». յն. մի՛ արդարացուցանէր. (Սիր. ՟Ե. 5։)

Զանձինս առ իմաստունս, կամ առ արդարս ունէին։ Զայնպիսիսն առ պատուականս ուիջիք։ Իբրեւ զմարգարէ ունէին զնա, եւ այլն։ Զծերս ի նոցանէ առ հարս ունէր. (Եղիշ. ՟Ը։)

Ոչ առ սուտս ունիմ զձեզ. (Խոր. ՟Գ. 63։)

Զիս ունին՝ առ որ չեմ (այսինքն բարի համացին, որպիսի չեմ)։ Եթէ ոք ունիցի զինքն վատթար քան զընկերն, ոչ սրամտեսցի այնպիսին. (Նար. ՟Ի՟Է։ Վրք. հց. ՟Բ։)

Միածին՝ այնպէս ունի առ հայր, որպէս առ միտս բան։ Երեւմանն՝ զի այսպէս ասացից (այսինքն ծագման որդւոյ եւ հոգւոյն սրբոյ), եւ կամ առ իրեարս ունելոյն զանազանութիւնն՝ զանազան նոցա եւ զկոչմունսն արար. (Առ որս. ՟Ե. եւ ՟Զ։)

Զայսպիսի կարգ եւ զբնութիւն ունելով հոգւոյն առ որդին, որպէս ունի որդի առ հայր. (Աթ. ի հոգին սուրբ.։)

Կամ ըստ կարգի իրացն, եւ կամ ըստ այլազգ ունելոյ հոգին առ որդի. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ. (որ է խորին տեսութիւն բղխման հոգւոյն սրբոյ։))


Ուսանիմ, սայ, սիր, սեալ

vn.

to learn, to study, to read;
to be instructed;
to exercise oneself in;
— զդասն, to learn, to study one's lesson;
— ի բերան, to con over, to study by heart;
cf. Թոշակ.

· Calfa

NBHL (7)

Ուսջի՛ք զնոսա։ Ուսցիս երկնչել ի տեառնէ։ Ուսարո՛ւք զբարիս գործել։ Ըստ ճանապարհաց հեթանոսաց մի՛ ուսանիք։ Ուսարո՛ւք յինէն, զի հեզ եմ եւ խոնարհ սրտիւ։ Զիա՞րդ զգիրս գիտէ սա, զի ուսեալ բնաւ չիք։ Եղիցին ամենեքեան ուսեալք յաստուծոյ (յն. ուսուցեալք). եւ այլն։

Կարգեաց աստուած զաշխարհս որպէս դպրոց, զի ուսցին արարածք զխնամս արարչին. (Յճխ. ՟Զ։)

Ուսանէր ի նոցանէ զհնարագիտութիւն յաղթութեանն. (Եղիշ. ՟Զ։)

Ի լեզուս նոցա ուսեալք (տպ. վարժեալք). (Սարգ. յկ. ՟Ա։)

Փող հարկանէին. անտի ուսէ՛ք զգալ պատերազմին։ Զի թէ բանիցն ոչ հաւատայք մարգարէից, յաւերածոյն ուսի՛ք երուսաղէմի. (Մխ. երեմ.։)

Ուսի՛ք միանձունք միշտ զխոնարհութիւն. (Նեղոս.։)

μανθάνω disco, didici. ի յն. διδάσκομαι . որ եւ ՎԱՐԴԱՊԵՏԻԼ. Ուշիւ առնուլ ի միտ. զուշն լնուլ. սերտել ի միտ. իրագէտ՝ հմուտ՝ փորձ լինել. վարժիլ ի գիրս. կրթիլ. յարուեստ. սորվիլ, սովրիլ.


Ուսումն, ման

s.

study, lecture, teaching, instruction;
doctrine, science;
religion, sect;
ուսման ձեւ, affectation, studied effort, endeavours;
առ ուսմանէ, by instruction;
նուիրել յ— զժամանակն, to consecrate all one's time to study;
cf. Թեւակոխեմ.

· Calfa

NBHL (4)

Դու իսկ ուսուցեր նոցա ուսումն՝ տիրել ի վերայ քո։ Արձանագիր, ի կատարած զառանցելոց ժամանակաց առ ուսմանէ (կամ ուսմէ)։ Զուսումն մանկութեան։ Ոչ եթէ մարդկեղէն ուսմամբ։ Յուսմունս պէսպէսս.եւ այլն։

Բարձցես զամենայն ուսմունս մոլորութեան մարդկանն։ Հանդէս առնէր ամենայն ուսմանց։ Կալցին զուսումն վարդապետութեան մոգաց. (Եղիշ. ՟Բ։)

Ուսուցանել առ հասարակ զբնաւս՝ զարս եւ զկանայս՝ զուսմունս մոգուցն. (Փարպ.։)

Նստէր յերուսեղէմ յուսումն». այսինքն յուսուցանել զժողովուրդն. (Եփր. ՟ա. մնաց.։)


Որոգայթաշատ

adj.

very perilous, most dangerous;
cf. Բազմորոգայթ.

· Calfa

NBHL (1)

Ուր իցեն որոգայթք բազումք.


Որոնեմ, եցի

va.

to seek, to search, to inquire after or into, to make search, to ferret, to investigate, to rummage;
to louse;
— զերկիր, զքաղաք, to explore, to spy out.

· Calfa

NBHL (4)

Որոնեսցեն զքաղաքս, եւ դիտեսցեն զսա։ Որոնեցէ՛ք եւ տեսէ՛ք, թէ իցէ՞ ոք աստ ընդ ձեզ ի ծառայից տեառն։ Ապա մտցէ քահանայն որոնել զտունն։ Բացէ՛ք զշտեմարանս նորա, որոնեցէ՛ք զնա իբրեւ զայրս. (՟Բ. Թագ. ՟Ժ. 3։ ՟Գ. Թագ. ՟Ժ. 23։ Ղեւտ. ՟Ժ՟Դ. 36։ Երեմ. ՟Ծ. 26։)

Զանձն քո քննեա՛, զքոյին վարսն որոնեա՛. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

Որոնեսցէ զերկիրդ եգիպտացւոց, որպէս որոնեսցէ հովիւ զհանդերձս իւր. (Երեմ. ՟Խ՟Գ. 12։)

որ եւ յն. էրէւնա՛օ. ἑρευνάω, ἑξερευνάω scrutor, inscrutor, investigo, quaero, perquiro, inquiro καταμανθάνω disco, animadverto, perpendo. Յուզել, խուզել ուրոյն ուրոյն. ի խնդիր ելանել, խնդրել. հետազօտել. քննել. լրտեսել. զննել. փնտռել, փնտռտել, պրպտել, տնտղել, քրքրել, էրնել, մաղել.


Որոտամ, ացի

vn.

to thunder, to rumble, to roar;
to detonate;
—ացող կազ, explosive gas.

· Calfa

NBHL (5)

Տէր ել յերկինս, եւ որոտաց։ Որոտաց տէր մեծաւ բարբառով ի վերայ այլազգեաց։ Տէր յերկնից որոտաց։ Որոտայցէ ձայնիւ բարձրութեան իւրոյ։ Որոտասցէ հզօրն սքանչելի բարբառով իւրով։ Եթէ բարբա՞ռ հանգոյն նմա որոտայցես.եւ այլն։

Եւ այնպէս յերկար որոտացեալ, զի թմրեալ լինէին մարդիկն յահէ անտի. (Ագաթ.։)

Զորգիսն որոտման, որք զհոգեւորսն որոտացին. (Ածաբ. պենտեկ.։)

Որոտան զիմաստս անքննելիս. (Եօթնագր.։)

եւ ն. βροντάω tono, intono. Ձայն տալ ի բարձանց ամպովք. որոտ տալ. գոռալ ամպոց կամ իբրեւ զամպս. հնչել երկնից կամ յերկնից.


Որպէս

adv. int.

as, the same as, like, almost, according to, conformably, how;
when;
how ! what ! indeed !
— զի, in order that, that, to the end that, so that;
because, for;
— թէ, as if, as though;
— զիարդ եւ իցէ, at all events, no matter what happens;
— զիարդ եւ կամք իցեն, however they may wish, in whatever way one may wish it;
մարդոյ — խոտոյ են աւուրք իւր, the days of man are like grass;
որպէս, որպէս զի, — առանց քննելոյ են դատաստանք նորա, how unsearchable are His judgments !
—, մեռա՜ւ ուրեմն, what! he is dead!.

· Calfa

NBHL (38)

Արդարքն որպէս զարմաւենիս ծաղկեսցին։ Համարեցաք որպէս զոչխար ի սպանումն.եւ այլն։

Մաքրեցար որպէս զոսկի ի հուր. (Շար.։)

Քրիստոս՝ ե՛ւ որպէս զմարդ ընդունի զհոգին սուրբ, ե՛ւ որպէս աստուած տայ զնա. (Մաքս. ի դիոն.։)

Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի։ Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր։ Առաջնորդեցեր որպէս խաշին՝ ժողովրդեան քոյ։ Հաստատեցեր զոտս իմ որպէս զեղջերուի։ Ելցէ որպէս ի ճարպոյ պարարտութենէ, եւ այլն։ Տէր տէր, ես որպէս մարդ մեղայ քեզ, եւ դու որպէս աստուած ողորմեա՛ ինձ. (Վրք. հց. ՟Դ։)

Արար՝ որպէս հրամայեաց նմա։ Եղիցին կամք քո որպէս յերկինս, (նոյնպէս) եւ յերկրի։ Ոչ որպէս ես կամիմ, այլ որպէս դու։ Արարին՝ որպէս ուսանն։ Եղերո՛ւք դուք կատարեալ, որպէս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեալ է։ Որպէս էր յովնան ... նոյնպէս եղիցի եւ որդի մարդոյ, եւ այլն։ Յարեաւ, որպէս ասացն։ Որպէս ի միում մարմնի բազում անդամս ունիմք, նոյնպէս եւ այլն։ Լինել այսպիսի, որպէս (յն. որպիսի) եւ եսս եմ։ Գտանիցեմ ձեզ, որպէս եւ դուք ոչ կամիցիք։ Մատուցանել ողջակէզս, որպէս եւ գրեալ է ի գիրս մովսեսի։ Շինեսցուք զտաճարն, որպէս եւ հրամայեաց մեզ կիւրոս։ Արարին՝ որպէս կարգեալ եւ հրամայեալ էր։ Որպէս եւ դաւիթ ասէ զերանութիւն մարդոյ. եւ այլն։

Որ յառաջ քան զլինել ճարտա՛ր գիտէ զամենայն ինչ՝ այնպէս, որպէս յետ կատարելոյն ամենայնի. (Ոսկ. ես.։)

Ո՛չ այնչափ ապականէ հուր զայգիս, որպէս անիրաւութիւն զաղքատս։ Որպէս պատիւն մեծ, (նոյնպէս) եւ պատիժքն սաստիկք. (Գէ. ես.։)

ՈՐՊԷՍ. մ. ὠς, ὦς ἅν, ὄταν, ὤστε ut, quum, cum, mox ut, dum, quando ἑν τῷ in եւ այլն. Յորժամ. իբրեւ. երբ. մինչ. այն ինչ. զոյգ ընդ. երբոր. պէս.

Արդ զսա ակնունիմ արձակել, որպէս նոյն հետայն զանձնէ ստուգեցից։ Ի ժամանակի՝ որպէս (կամ յորժամ) բորբոքեսցի բարկութիւն նորա։ Վկայութիւնն յովսեփու՝ զոր եդ ընդ նմա, որպէս ելանէր նա յերկրէն եգիպտացւոց (յն. յելանելն)։ Խոստովան եղէց ... որպէս ուսայց զիրաւունս արդարութեան քո (յն. յուսանելն)։ Նստէաք, եւ լայաք, որպէս յիշեցաք մեք (յն. ընդ յիշել մեր) անդ զսիովն. եւ այլն։

Ցօրէնս զի՞նչ գրեալ է, ո՞րպէս ընթեռնուս։ Հայեցարո՛ւք ի շուշանն, ո՛րպէս աճէ։ Մի՛ հոգայցէք, թէ ո՛րպէս, կամ զի՞նչ խօսիցիք։ Պատմեաց մեզ, ո՛րպէս ետես զհրեշտակն.եւ այլն։

Ո՛րպէս զիա՛րդ եւ գիտիցեն, ըստ կարգին իւրեանց՝ արասցեն։ Ո՛րպէս զի՞նչ կամի պաշտել՝ պաշտեսցէ. (Եղիշ. ՟Գ. ՟Է։)

Ի ներքոյ կալով հրամայէր զո՛րպէսն առնել. (Խոր. ՟Բ. 32։)

Յոլով աշխատ եղէ գտանել զորպէսն սուլթանացն՝ որ ի թուրքացն, եւ գտի այսպէս. (Վրդն. պտմ.։)

ՈՐՊԷՍ շ. οἶον ut. որ եւ ՈՐՊԱԿ. Օրինակ իմն. Ո՛րգոն. ո՛րզան. զոր օրինակ. ինչպէս, օրինակ ըլլայ.

Մարմին, ո՛րզան, քար. եւ իր, ո՛րպէս, խրատ։ Ազգական է, որ զազգ յայտնէ. ո՛րպէս, վրացի. (Թր. քեր.։)

Կարծիցի ոմանց, որպէս, յունացն հեթանոսաց, եւ արանցն մոգուց, եւ հերձուածողաց. (Եզնիկ.։)

ՈՐՊԷՍ. շ. ὄπως, ὄπως ἅν ut, uti, ut quippe, quatenus. Նոյն ընդ Որպէս զի. զի թերեւս. զի. որ.

Ի նմանէն խնդրեսցես դու, որպէս ուղղեսցին ճանապարհք քո։ Բարձր արարեր զիս ի դրանց ի մահուանէ, որպէս պատմեցից զամենայն օրհնութիւնս քո։ Որպէս սաղմոս ասասցեն քեզ փառք իմ։ Որպէս արդար եղիցես ի բանս քո։ Բարի է ինձ, զի խոնարհ արարեր զիս, որպէս ուսայց զարդարութիւնս քո։ Խնդրեաց ի նոցանէ թուղթս, որպէս՝ թէ զոք գտցէ, կապեալս ածցէ.եւ այլն։

Ո՜ՐՊԷՍ. մջ. ὠς! quam! Բա՛բէ, քանի՛. ո՛վ զիա՛րդ. իբրե՛ւ զի. որպէ՛ս զի.

Ո՜րպէս սիրելի են յարկք քո, տէր զօրութեանց. (Սղ. ՟Ձ՟Գ. 1։)

Ո՛վ խորք ... ո՜րպէս (կամ որպէ՛ս զի) առանց քննելոյ են դատաստանք նորա. (Հռ. ՟Ժ՟Ա. 33։)

ՈՐՊԷՍ ԶԻ. շ. ὄπως, ἴνα ut, uti. Զի. այսինքն Վասն այնորիկ՝ զի. առ այս վախճան՝ զի. որ.

Առնեն, որպէս զի փառաւորեսցին։ Որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածուկ։ Որպէս զի եկեսցէ ի վերայ ձեր ամենայն արիւն։ Որպէս զի մի՛ լիցի նմա ժամանակ ինչ յամել յասիա.եւ այլն։

ՈՐՊԷՍ ԶԻ. ὤστε, ὤς ita ut, quasi. ըստ յն. ոճոյ. Մինչ զի. այնպէս զի. որպէս թէ. իբր թէ. անանկ որ.

Դիւահարք երկու չարաչարք յոյժ, որպէս զի չէր հնար ումեք անցանել ընդ այն ճանապարհ։ Բժշկեաց զնա, որպէս զի համրն եւ կոյրն խօսիցի եւ տեսանիցէ։ Որպէս զի լինել նմա հինգերորդ յաբրահամէ։ Տաց քեզ, որպէս զի ոչ եղեւ նման քեզ ի թագաւորս.եւ այլն։

Այսպէս է արքայութիւն աստուծոյ, որպէս՝ զի այր մի արկանիցէ սերմանիս յերկիր։ Որպէս զի թէ՝ որ տնկեաց զունկն, ինքն ո՞չ լուիցէ։ Որպէս զի նշաւակ եղէ ես բազմաց. եւ այլն։

Բաժակ անապակ խառնեալ. որպէս զի ասիցէ, թէ սեռն յարդարութիւնն է, եւ խառնեալ ի մարդասիրութիւն. (Սեբեր. ՟Թ.)

Զեղբարսն անուանեալ պահլաւս. որպէս զի լինել նոցա պատուականագոյն։ Ամբարիշտն նեստոր այլ որդի ասէր շնորհօք ի մարիամայ, եւ ա՛յլ որդի ի հօրէ յառաջ, որպէս զի լինել երկու որդիս. (Խոր. ՟Բ. 27։ ՟Գ. 61։)

Որպէս զի ասիցէ». այսինքն որպէս թէ. (Կիւրղ. ղկ. ստէպ։)

Դողացուցանէր. որպէս զի փլեալ տարածանիցի համատարած ամենայն ի վերայ լերանց։ Տէրն ինքնին օգնեաց մեզ, որպէս զի զանուն քաջութեան ժառանգեցաք։ Որպէս զի բարեկամացեալ էր նորա ընդ հերանայ հոնի. (Եղիշ. ՟Բ. ՟Ե. ՟Է։)

Առատաձեռն առ ամենեսեան գտեալ՝ սիրալիր սրտիւ, որպէս զի յայսմ սակի ամենեքեան իսկ նմա հաճեալ հաւանեալ էին. (Յհ. կթ.։)

ՈՐՊԷ՛Ս ԶԻ. մջ. ὠς! quam! Ո՛վ ո՞րպէս. քանի՞. իբրե՜ւ զի.

Որպէ՜ս զի բազում արարեր զողորմութիւն քո աստուած։ Որպէ՛ս զի ահեղ են գործք քո։ Որպէ՛ս զի մեծ են գործ քո տէր։ Որպէ՛ս զի քաղցր են ի քիմս իմ բանք քո.եւ այլն։

ՈՐՊԷՍ ԹԷ. շ. ὠς, ὤστε tamquam, ac si, iya ut, sicut, quasi. Որպէս այն թէ. իբր թէ. եւ Մինչ զի.

Որպէս թէ չիցեմ գալոց առ ձեզ, ոմանք հպարտացան։ Որ ունիցին կանայս, որպէս թէ չունիցին. եւ որ լայցեն, որպէս թէ ոչ լայցեն։ Այնպիսի պոռնկութիւն, որ ոչ եւ ի հեթանոսս. որպէս թէ զկին հօր իւրոյ ունել. եւ այլն։

ՈՐՊԷՍ. մ. ὠς, ὤσπερ, καθώς, καθάπερ, οἶον sicut, ut, quemadmodum ἁκολούθως consequenter. Որով օրինակաւ. զո՛ր օրինակ. ըստ որում. ինչպէս.

Ո՞ՐՊԷՍ. մ.մջ. πῶς;
quomodo? Որո՞վ օրինակաւ. զիա՞րդ. ի՞նչպէս.

Զի ո՛րպէս եւ է՝ ծանիցուք զանճառելին. (Բրս. ապաշխ.) յն. ὀπωσδήποτε utcumque.


Որսական, ի, աց

adj. s.

hunting;
cf. Որսորդ;
շուն —, hound, greyhound;
բազէ —, trained hawk;
թռչուն —, bird of prey;
ձի —, hunter.

· Calfa

NBHL (3)

Որպէս զստոյգ եւ զքաջ որսորդս ... այսպէս մարդկանն որսականն (աստուած, եւ քարոզք իւր)։ Ռընգունք՝ շանց որսականաց. (Փիլ. յովն. եւ Փիլ. իմաստն.։)

Զշունս որսականս։ Բարակք (այսինքն շունք) որսականք։ Շամբք եւ բազէիւք որսականօք. (Նոննոս.։ Եղիշ. ՟Ը։ Շ. ընդհ.։)

Մարդկան որսողն եկն ի ծովակն, զի զորսականս ձկանցն որսայցէ։ Ձեռաց որսականացն իսկ ոչ անսային (ձկունք), այլ ինքեանք զինքեանս իսկ ձգէին ի նաւն. (Ոսկ. ղկ.։)


Որսամ, ացայ, ացի

va. fig.

to chase, to hunt, to go a hunting or shooting, to shoot;
to try or endeavour to win or to seduce, to wrap up or involve in snares, to surprise, to entrap;
— հաւս, to fowl;
cf. Ձուկն;
աղուէս —, to hunt a fox;
— զհոգիս, to prey upon souls;
— զոք, to catch or entrap a person, to insnare;
to captivate, to win;
to entice, to attract, to allure, to flatter;
— զսիրտ ուրուք, to gain a person's heart;
— զոք բանիւ, to win a person with fair speech;
— ինչ բանս ի բերանոյ ուրուք, to entangle a person in his own words;
— զյաջողութիւն աւուրց, to watch the propitious moment or favourable occasion;
— փառս կամ պատիւս, to go in search of honour or glory.

· Calfa

NBHL (7)

Որսացին տիեզարս ի կեանսն յաւիտենից. (Թէոդոր. ի կոյսն.։)

Որսա՛ ինձ որս։ Որսացաւ ինձ որս։ Որսայցե՞ս առիւծուց կերակուր։ Որսալով որսացան զիս իբրեւ հաւորսք թշնամիք իմ։ Որսացան զանձն արդարոյ։ Զայր մեղաւոր չարիք իւր որսասցեն ի կորուստ. (Երթամ ձուկն որսալ. եւ այլն։)

Իբրեւ զկարթ երեւեցուցեալ զխաչն, եւ զմարմին իւր առնէր կերակուր տիեզարաց, զի այնու որսասցի յարքունական սեղանն. (Ագաթ.։)

Ոչ ասաց, որսացարո՛ւք զխոզն յանտառին. (Նիւս. երգ.։)

Որսացաւ զյանցանս նախ յադամ, որսաց զնա դարձեալ յեւայ. (Եփր. ծն.։)

Կարի խնամով որսան զառաջին պատիւն յողջոյնս եւ յաթոռս եւ ի գահս. (Իգն.։)

ներգործական բայ չէզոքական բայ θηρεύω, ἁγρεύω , ζωγρέω, ἀλιεύω venor, capio, capto, aucupor, piscor. Որս ըմբռնել. զբռամբ ածել զորսն՝ իրօք կամ նմանութեամբ. թակարդել. ուռկանել. յանկուցանել, հրապուրել, ձգել. բռնել


Ուխտադրուժ

cf. Ուխտազանց.

· Calfa

NBHL (2)

Ո՛րքան, զորս առ նոյն ինքն եդաք աստուած, դաշանցս այսոցիկ ուխտադրուժք գտանել։ Ուխտադրուժք լինէին դաշանցն. (Ածաբ. մկրտ.։ Սկեւռ. ի լմբ.։)

ἅσπονδος, ἁσύνθετος, παραβάτης foederis transgressor vel perfractor, foedifragus. Որ դրժէ ուխտին. ուխտանենգ. ուխտազանց.


Ուխտանենգ

cf. Ուխտազանց.

· Calfa

NBHL (2)

Որ նենգէ ուխտի (հաւատոց կամ դաշանց). ուխտադրուժ. ուխտազանց. ուխտակորոյս. ուրացօղ.

Խոտորեցան զկնի սատանայի ընդ ուխտանենգին վասակայ։ Գրէ ուխտանենգն վասակ։ Զգացուցեալ էր նմա ուխտանենգացն։ Ժողովէր առ ինքն զուխտանենգաց դասն։ Զուխտանենգսն եւ զուրացողսն. (Փարպ.։)


Հառաչանք, նաց

s. adv.

sighs;
groans, lamentation, weeping;
մեծ, խոր —նս արձակել, to fetch deep or heavy sighs, to sigh heavily;
հեղձամղձուկ զ—նսն առնել, to stifle one's sighs;
— հեղձամղձուկ զնա առնէին, his sighings stifled his utterance;
—նօք, with a sigh;
—նօք ի խորոց սրտէ ասաց, after profoundly sighing he said.

· Calfa

NBHL (1)

Բազում հառաչանօք պաղատեցաւ առաջի աստուծոյ. (Իգն.։)


Հառաչեմ, եցի

vn.

to sigh;
ի խորոց սրտէ, to sigh deeply;
— զանլռելի զհեծութիւն, to groan incessantly;
— առ խաղաղութիւն, to sigh for peace.

· Calfa

NBHL (5)

Հեծեմ հառաչեմ, եւ ոչ ոք է՝ որ մխիթարէ զիս. (Ողբ. ՟Ա. 21։)

Ի վերայ գերեզմանի ողբս ասելով ողորմելի հառաչեմ. (Խոր. ՟Գ. 68։)

Հառաչեսցուք զապականեալ մեղօք մարմինս մեր. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ժ։)

Հառաչեցի զանլռելի զհեծութիւն առ բարեգութն աստուած. իմա՛ ըստ ՟Ա նշ. անլռելի հեծութեամբ։

Հառաչեցից զտուգանս իմ զանլռելի զհեծութիւն. այսինքն ողբացից հեծութեամբ։


Հասանեմ, հասի

vn.

to arrive at, to attain, to reach;
to catch, to take, to surprise;
to get, to obtain, to gain;
to be destined, allotted or obliged to;
to ripen, to become ripe;
to understand;
— ի վերայ, to comprehend, to conceive, to understand, to apprehend, to catch at;
to penetrate, to break into;
յեղակարծում, յանակնկալս ի վերայ —, to surprise, to catch;
to overtake, to come on like a thunderclap;
— ի պաշտօն, to obtain, to get hold of a place or post;
ի պատիւ —, to rise to dignities, to be promoted to high rank;
— զքաղաքաւ, to assault the city;
— ի վերայ իրաց աշխարհին, to assume the direction of, to take in hand public affairs;
— ի ցամաք, to disembark, to land, to arrive;
— վիրաց, to draw to a head, to gather;
եթէ զնա ոչ —նէ ինձ տեսանել, if I should not happen to see him;
թէեւ մեռանել ինձ —նիցէ ընդ քեզ, even were I to die with thee;
—նէ քեզ դարձեալ մարգարէանալ, you must prophesy anew;
գուցէ —նիցէ քեզ անձրեւ, lest the rain should surprise you;
ծերացեալ հասեալ յարս, old, among the elders;
հասեալ ժամ, present.

· Calfa

NBHL (13)

Հասանել յերկնից յերկիր. ի վերայ երուսաղէմի. ի վերայ իմ, նորա։ Հասանել առ նա. ի տարեկանս. ի մի վայր։ Հասցես զքաղաքաւս։ Հասանեն սահմանքն ի գլուխ լերինն։ Հասանիցեն ձեզ չարիք, կամ ումեք մեղք մահապարտութեան։ Հասի յառնուլ զքաղաքս։ Հա՛ս ի վերայ։ Հասանիցէ՞ ի վերայ քո բանս իմ, եթէ ոչ։ Ի վերայ զօրաւորաց զօրաւոր քննութիւն հասանէ։ Եհաս ժամ, կամ ժամանակ, որ, եւ այլն։ Հասանել յառաւօտ, յերեկոյ, ի ծերութիւն. եւ այլն։

ՀԱՍԱՆԵԼ Գտանել զխնդրելին. ստանալ. զբռամբ ածել. հանդիպել.

Ինձ գալ հասանել յիշխանութիւն։ Ծերացեալ հասեալ յարս։ Հասեալ էր նմա վիճակ պաշտամանս այսորիկ։ Կերիցէ զմասնն հասեալ։ Ինքն կամի հասանել ի վերայ իրաց աշխարհի (այսինքն տիրել).եւ այլն։

Միհրան սնեալ, հասեալ յարս՝ սիրեաց զվիրս. (Պտմ. վր.։)

Հասանէ քեզ դարձեալ մարգարէանալ։ Եհաս նմա թագաւորել։ Մեռանել հասանիցէ։ Ի կղզի ինչ հասանէ մեզ անկանել, եւ այլն։ Որպիսի՛ մեզ հասցէ հատուցանել գոհութիւնս. (Անյաղթ բարձր.։)

Թէեւ յարքայութիւնն մտանիցեմ, եւ զնա ոչ հասանէ տեսանել, քան զգեհենն չար համարէի. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Ճշմարտութեամբ հասեալ եմ, զի եւ այլն։ Ի վերայ հասեալք, թէ եւ այլն։ Ի վերայ հասի, թէ եւ այլն։ Հասանել՝ թէ զի՛նչ է լայնութիւն։ Բանից սրտից նոցա ոչ հասանէք։ Ի վերայ հասանէր խորհրդոց։ Հասէր ի վերայ խնամոյ մարդասիրութեան նորա։ Եհաս թագաւորն յիրացն հաստատութեան վերայ։ Ոչ քննեցէք, եւ ոչ յիրաւանց վերայ հասէք.եւ այլն։

Ոչ կարացեալ հասանել իրացն։ Կէսքն հասին ճշմարտութեանն։ Ճշդիւ գտակաւ հասանել համարոյ ժամանակացն. (Փիլ. ՟ժ. բան.։ Եզնիկ.։ Եւս. քր.։)

Հասի ի վերայ մտաց քոց։ Ճշմարտիւ ի վերայ հասաք, եթէ զսէրն մեր հաստատուն պահեցեր. (Աթ.։ Խոր. ՟Գ. 17։)

Ունէր երիս ողկոյզս հասեալս։ Հասեալ է խաղողդ. (Ծն. խ. 10։ Յայտ. ՟Ժ՟Դ. 18։)

Երթիցես ի գերեզման իբրեւ զցորեան հասեալ ի ժամանակի հնձեալ. (Յոբ. ՟Խ. 26։)

Եթէ ոչ տօթ ջեռուցանէր զանդաստանս, պտուղք ոչ հասանէին. (Եզնիկ.։)

Բանջարքն ոչ դեռաբոյսք, այլ հասեալք. (Շիր. զատիկ.։)


Հասարակ, աց, ուց

adj. adv. gr. rhet.

common, ordinary, usual, trivial, vulgar, low;
common, public;
equal, alike;
half, semi, demi;
in common, together, equally, generally;
appellative;
— անուն, common gender;
— բայ, deponent verb;
—, —օր, noon, noon-tide, midday;
ի — աւուրն, զ— աւուրբ, at noon;
ց— օր, till noon;
— գիշեր, midnight;
— տարի, one year with another;
— տեղիք, the common places, general topics;
—աց կեանք, common life;
թշնամի —աց, the common enemy;
միտք, կարծիք, —աց, common sense;
—աց հաւանութեամբ, with one accord;
օգուտ —աց, the public interests;
իրք —աց, public affairs;
ծախիւք —աց, at the public expense;
—աց վարել կեանս, to live in common;
—աց ունէին զինչս, they had every thing in common.

· Calfa

NBHL (15)

Յառաւօտէ մինչեւ զհասարակ օր. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Զ. 26։)

Զհասարակուց (մի ձ. զհասարակաց, այսինքն զկէս հասից) այգւոյն եւ զծառոյն՝ որ գայր ինչ, թողում ձեզ յայսմ օրէ. (՟Ա. Մակ. ՟Ժ. 30։)

Աւուր հասարակի լոյս զխաւարն զայն կարծեն. (Խոսր.։)

ՀԱՍԱՐԱԿ, ըստ քերականաց. զի ասի Սեռ հասարակ, երբ նովին կոչմամբ անխտիր նշանակի արու կամ էգ. զոր օրինակ՝ աղաւնի, առիւծ, եւ այլն։ Հասարակ անուն՝ որ բազում իրաց պատշաճի, կամ տեսակի եւ սեռի. զոր օրինակ, մարդ, քար, կենդանի եւ այլն։ Եւ հասարակ բայ, որ անխտիր զներգործութիւն եւ զկիրս նշանակէ. զոր օրինակ՝ շահիմ, խօսիմ, ծնանիմ եւ այլն։ Տե՛ս Քեր. քերթ. եւ այլն։ Եւ ըստ հռետորաց՝ Հասարակ տեղի. (Պիտ. ՟Դ։)

ՀԱՍԱՐԱԿ. իբր Դիւրագիւտ։ յաճախեալ. սովորական. պարզ.

Զի հասարակաց կազմեցեալ բուսոց անտառաց. (Նար. ՟Ղ՟Գ։)

Մեզ եւ ձեզ հասարակ շինել։ Հասարակ եկեսցուք ի դատաստան։ Հասարակ ցնծասցեն. (՟Բ. Եզր. ՟Դ. 3։ Յոբ. ՟Թ. 32։ Յհ. ՟Դ. 36։)

Ո՛չ յերկնից ակն ածեմք, յոր հասարակն ամենեքեան կոչեցաք, եւ ոչ յերկրէ՝ զոր հասարակ ամենեցուն ետ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Հասարակ մաղթել, կամ աղօթել, կամ զգուշանալ. (Յհ. իմ.։ Խոսր.։ Կոչ.։)

Ոչ միոյ ազգի եւ միոյ սեռի, այլ հասարակ ամենայն բանականաց. (Շ. բարձր.։)

Եւ զխաւարին արարած (լինելութիւն՝) հասարակ ընդ այնս ետ իմանալ. (Կիւրղ. ծն.։)

Ցաւն իւրաքանչիւր անդամոցն՝ հասարակ տայ մարմնոյն զհիւանդութիւն։ Ցաւն իւրաքանչիւր հիւանդացեալ անդամոցն՝ հասարակ մերձենայ յամենայն մարմինն. (Բրս. ճգն.։)

Որդիքն սմպատայ աշոտ եւ շապուհ՝ հասարակ բաժանեցին զհայրենիս իւրեանց։ (Վրդն.պտմ.։)

Յայգւոյն մինչեւ զհասարակ օր. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 26։) cf. ՀԱՍԱՐԱԿ.

ՀԱՍԱՐԱԿԱՑ Տե՛ս զկնի ի կարգին։


Հասարակած, ի, աւ

s.

moiety;
equator;
զ—աւ գիշերոյ, at midnight.

· Calfa

NBHL (4)

Եհատ զդրօշակսն նոցա զհասարակածն մինչեւ ի վեր. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Թ. 1։)

Օդս՝ որ է ի մէջ գնդին երկնից, փակեալ կայ. եւ ունի զաշխարհ ի հասարակածի. (Եզնիկ.։)

Հասանել ի հասարակած երկնից՝ զհաւասարութիւն տըւնջեան եւ գիշերոյ կատարէ. (Շիր.։)

ՀԱՍԱՐԱԿԱԾ. ἱσημερία aequinoctium. Ծիրն երկնից միջին, ընդ հարաւ եւ ընդ հիւսիս, եւ անցք արեւու ընդ այն ծիր, որով լինին տիւ եւ գիշեր հաւասա. զուգօրութիւն. նիվրուզ տե՛ս եւ ՀԱՍԱՐԱԿԱԾԻՐ.


Հասարակակշիռ

cf. Զուգակշիռ.

· Calfa

NBHL (1)

Հաւասարակշիռ. զուգակշիռ.


Հասարակեմ, եցի

va.

to equal, to divide in two parts, in halves;
to share, to part equally, to portion out;
to accomplish;
— զսէրն ընդ ամենեսին, to love impartially, to be large-hearted;
մի —եսցեն զաւուրս իւրեանց, they shall not live out half their days.

· Calfa

NBHL (7)

Մի՛ հասարակեսցեն զաւուրս իւրեանց. (Սղ. ՟Ծ՟Դ. 24։)

Քանզի տեսին՝ թէ հոգւոյն սրբոյ պարգեւքն հասարակաց էին, վաղվաղակի եւ ինքեանք զգոյսն հասարակեցին. (Ոսկ. գծ.։)

Ո՞ ոք ի մասն աւարի հասարակել կոչիցէ երբէք զյաղթեալսն. (Բրս. սահմ. կրօն.։)

Զկերակուրն հասարակէ՛ր ընդ նոսա. (Բուզ. ՟Դ. 3։)

Յամսեան առաջնում չարչարեցաւ քրիստոս զկնի հասարակելոյ տուընջեան եւ գիշերոյ. (Շիր. զատիկ.։)

Եթէ զձերդ կոչէք ժամանակ երեկոյ յաղագս ծերութեան, եւ հասարակելոյ զաւուրսդ. (Գր. տղ. թղթ.։)

Սկսանի հասարակիլ ի վերայ նորա անարգութեան օր կենցաղոյս. (Լմբ. սղ.։ (զի զբան սաղմոսին՝ որ ըստ ՟Ա նշ. թուին ձգել յայս ՟Գ նշ։))


Հասարակորդ, աց

adj. s. fig.

participating equally, partaking, sharing;
equal;
companion, fellow, partner;
—ս առնել, to equalize, to equal, to compare;
to appraise, to estimate;
—ս մեզ արարեր զդոսա, yon have made them equal unto us.

· Calfa

NBHL (2)

Հասարակորդս մեզ արարեր զդոսա. (Մտթ. ՟Ի. 12։)

Հասարակորդ առնէ զիւր մարմիւնն իւրոյ աստուածավայելուչ զօրութեան ներգործութեանն։ Հասարակորդ հօր պատուոյն։ Թագաւորական աթոռոյ եւ ծնողին հասարակորդ. (Կիւրղ. պրպմ. եւ Կիւրղ. գանձ.։)


Հաստատեմ, եցի

va.

to affirm, to sustain;
to prop, to confirm, to consolidate;
to fortify, to comfort, to invigorate, to strengthen, to encourage;
to restore, to mend, to revive, to refresh;
to assure, to guarantee, to attest, to certify, to witness, to approve, to corroborate;
to legalize, to ratify;
to institute, to found, to erect, to create, to make;
— անդրէն, to reestablish;
— զերեսս, զձեռն, զմիտս, to set out, to start, to proceed, to move on;
to deliberate, to resolve, to purpose;
to conduct or comport oneself, to act;
to threaten;
— զառաղջութիւն, to recover, improve or restore health;
—եալ էր ի խորհրդեան, he was resolute and decided in action.

· Calfa

NBHL (19)

Հաստատել զտապանակն ի մէջ խորանին. զտաճար բնակութեան ի միջի մերում։ Սանդուխք հաստատեալ յերկրի ... եւ տէր հաստատեալ կայր ի նմա։ Հաստատեմ զուխտ իմ ընդ ձեզ։ Հաստատեցին բան։ Հաստատեաց զմեզ ընդ իւր ի բարեկամս եւ ի թիկունս։ Հաստատեցին նմա ազատութիւն։ Հաստատեցաւ ագարակն այն աբրահամու։ Որդւոյ իւրում հաստատեսցէ զնա։ Ոչ լինիցի հաճոյ յաչս տեառն իւրոյ՝ որում հաստատեցան։ Հաստատել զսիրտ հացիւ, կամ հացի զսիրտ։ Կերաւ, եւ հաստատեցաւ այնու ոգի նորա։ Իբրեւ հաստատեցաւ մանուկն, եւ այլն։

Հաստատեա՛ ի մտի քում զամենայն զոր ես ցուցից քեզ։ Հաստատեսցի բան մեր ի սրտի քում։ Մի՛ հաստատեր զակն քո ի նա.եւ այլն։

Որոյ ձեռք հաստատեցին զամենայն զօրս երկնից։ Ո՞չ մի աստուած հաստատեաց զձեզ։ Աստուած հաստատեաց զմարդն յանեղծութեան։ Հաստատեաց զաշխարհ յանկերպարան նիւթոյ։ Բանիւ տեառն երկինք հաստատեցան.եւ այլն։

ՀԱՍՏԱՏԵԼ ԶԵՐԵՍՍ, կամ ԶՁԵՌՆ, կամ ԶՄԻՏՍ, է Որոշել երթալ՝ կամ առնել ինչ, մանաւանդ սպառնալեօք։ Տե՛ս (Եզեկ. ՟Զ. 12։ ՟Ժ՟Դ. 8։ ՟Ժ՟Ե. 7։ ՟Ի՟Ա. 2։ ՟Ա. Մնաց. ՟Ժ՟Ը. 3։ Ել. ՟Է. 3։ Սղ. ՟Լ՟Է. 2։)

Յամուրն ... զինուն պատրաստութիւն հաստատեալ կային. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 27։)

Որ հաստատի ի ստութիւն, նա զհողմս արածէ. (Առակ. ՟Թ. 12։)

Զերծեալք ի չարեաց՝ հաստատեսցին ի քեզ տէր. (Իմ. ՟Ժ՟Բ. 2։)

Ի քեզ հաստատեցայ ես յարգանդէ. (Սղ. ՟Հ։)

ՀԱՍՏԱՏԵԼ իլ. բազմապատիկ ոճով վարի յամենայն գիրս.

Գրեա՛ զտեսիլդ ի տախտակի, եւ ի գիրս հաստատեա՛։ Արձան հաստատեա՛ միշտ անկործան՝ սբոյդ առաջի. (Կորիւն.։ Նար.։)

Զստուերականն ելից, եւ զճշմարտութիւնն հաստատեաց. (Շ. մտթ.։)

Հաւանեալք ճշմարտութեանն՝ հաստատեմք զնոյն այսպէս. (Լմբ. պտրգ.։)

Ոչ եթէ հաստատեցաք ստուգութեամբ։ Հաստատել զիւրեանց կարծիս. (Իգն.։)

Շինէր զեկեղեցիս, եւ հաստատէր քահանայս. (ՃՃ.։)

Գիտաց զնենգութիւն խորամանկութեան նորա, եւ ոչ կամեցաւ հաստատել զլսելիս իւր. (Մծբ. ՟Զ։)

Յայտնեսցէ զսէրն նոցա, որով հաստատեցան առ նա. (Իգն.։)

Հովիւ հանճարեղ հաստատեցաւ յեկեղեցին նազիազու. (Վրք. ածաբ.։)

Ի հաւասարակողից եռանգիւնից հաստատեցաւ. (Նիւս. կազմ.։)

στερεόω, στερίζω, ἴστημι, ἑφίστημι, βεβαιόω stabilio, consolido, colloco, statuo, firmo, constituo, roboro πήγνυμι pango եւ այլն. Հաստատ զետեղել. դնել,. կանգնել. պնդել. ամրացուցանել. կացուցանել. որոշել. կարգել. սահմանել. կազդուրել. զօրացուցանել.


Հաստեմ, եցի

va.

to create, to produce, to make;
to strengthen, to confirm, to consolidate;
— զոք ի բարիս, to confirm in the right way.

· Calfa

NBHL (1)

Հաստատել. պնդել. յեցուցանել. մածուցանել. արմատացուանել. եւ Ստեղծանել, առնել. արձանագրել. (արմատն Հաստ, եւ Աստի՛. զոր տեսցես)