Entries' title containing զ : 3595 results

Զաղփումն, ման

s.

cf. Գթումն.

· Calfa


Զամբիկ

s.

mare.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«էգ ձի» Երզն. քեր. ուրիշ վկա-յութիւն չկայ։

NBHL (1)

Ձիոյն իգականքն՝ մատեան, զամբիկ, ճայիկ, զոր ճակ անուանեն. (Երզն. քեր.։)


Զամբիղ

s.

basket;
— մի, a — full;
— զգեստուց, գործոյ, պտղոյ, հացի, clothes-basket;
— գործոյ, work-basket;
— պտղոյ, basket of fruit;
— հացի, bread-basket.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի, ո հլ. ըստ ՆՀԲ. բայց առանց վկայութեան) «ուռև-պրտուէ կամ արմաւենու տերևներից հիւ-սուած կողով» ՍԳր. Վրք. հց. Երզն. մտթ. գրուած է նաև զամբեղ, զամբիլ։ Նոր ոռա-կանում ընդունուած է միայն զամբիւղ ձև»։ Նոյն բառից է նաև զամբիւղ ծաղիկ «մի տօ-սակ ծաղիկ. թրք. զէմպիլ չիչէյի» Սալաձ (ըստ Նորայր, Բանաս. 1901, 109)

= Պրս. [arabic word] zanbil, որ և [arabic word] zanbīr «կողով, զամբիւղ». պարսկերէնից են փո-խառեալ նաև ասոր. [arabic word] zebilā (Brockel-mann, 89ա), արաբ. [arabic word] zanbīl, լռ. za-nābil, վրաց. ზამბილი զամբիլի, թրք. [arabic word] zembil, քրդ. zambil, սերբ. zembilj, բուլգար. zimbil, բոլորն էլ «զամբիւղ»։ Պար-սիկ բառն էլ փոխառեալ է ասուր. zabbilu «մի բան տանելու անօթ» բառից, որ ծագում է ասուր. zabalu «բերել, տանիլ, բարձրացնել, գովաբանել» արմատից (Muss -Arnolt, Ass. engl. Handwb. 273-4)։-Հիւբշ. 148։

Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բա-ցատր. չփ. և կշռ. էջ 84. նոյնը և ԳԴ. ՆՀԲ։-Böttich. Rudimenta, 40, 95 զամ-բեր ձևի դէմ դնում է սանս. samputa-ka, պրս. zanbil, ասոր. zabil։ Ուղիղ են Böttich. Arica, 75, 225, Lag. Ges. A. bhd. 41, Urgesch. 982 ևն։

ԳՒՌ (dialectal) Նբ. զամբեղ «ձէթ քամելու կողով». ըստ Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 185 կար նաև զամբիւղ Երև. «ծաղիկը»։


Զամբիւղ, բղոց

cf. Զամբիղ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի, ո հլ. ըստ ՆՀԲ. բայց առանց վկայութեան) «ուռև-պրտուէ կամ արմաւենու տերևներից հիւ-սուած կողով» ՍԳր. Վրք. հց. Երզն. մտթ. գրուած է նաև զամբեղ, զամբիլ։ Նոր ոռա-կանում ընդունուած է միայն զամբիւղ ձև»։ Նոյն բառից է նաև զամբիւղ ծաղիկ «մի տօ-սակ ծաղիկ. թրք. զէմպիլ չիչէյի» Սալաձ (ըստ Նորայր, Բանաս. 1901, 109)

= Պրս. [arabic word] zanbil, որ և [arabic word] zanbīr «կողով, զամբիւղ». պարսկերէնից են փո-խառեալ նաև ասոր. [arabic word] zebilā (Brockel-mann, 89ա), արաբ. [arabic word] zanbīl, լռ. za-nābil, վրաց. ზამბილი զամբիլի, թրք. [arabic word] zembil, քրդ. zambil, սերբ. zembilj, բուլգար. zimbil, բոլորն էլ «զամբիւղ»։ Պար-սիկ բառն էլ փոխառեալ է ասուր. zabbilu «մի բան տանելու անօթ» բառից, որ ծագում է ասուր. zabalu «բերել, տանիլ, բարձրացնել, գովաբանել» արմատից (Muss -Arnolt, Ass. engl. Handwb. 273-4)։-Հիւբշ. 148։

Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բա-ցատր. չփ. և կշռ. էջ 84. նոյնը և ԳԴ. ՆՀԲ։-Böttich. Rudimenta, 40, 95 զամ-բեր ձևի դէմ դնում է սանս. samputa-ka, պրս. zanbil, ասոր. zabil։ Ուղիղ են Böttich. Arica, 75, 225, Lag. Ges. A. bhd. 41, Urgesch. 982 ևն։

ԳՒՌ (dialectal) Նբ. զամբեղ «ձէթ քամելու կողով». ըստ Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 185 կար նաև զամբիւղ Երև. «ծաղիկը»։

NBHL (2)

ԶԱՄԲԻՒՂ կամ ԶԱՄԲԻՂ գրի եւ ԶԱՄԲԵՂ, ԶԱՄԲԻԼ. ռմկ. զէմպիլ, զէնպիյլ, զէնպիյր. ասի ի մեզ եւ յն. բառիւ Սփրիդ, այսինքն ըսփրիդ. σπυρίς, -ιδος sporta σπιρίδιον sportula, sportella, fiscella, corbis, corbula Կողով եւ սակառի հիւսեալ յուռոց կամ ի պրտուոյ, մանաւանդ ի տերեւոյ արմաւենեաց։ (Մտթ. ՟Ժ՟Ե. 37։ ՟Ժ՟Զ. 10։ Մրկ. ՟Ը. 8. 20։ Վրք. հց. ՟Բ. ՟Է. ՟Ժ։)

Կամ զայն իցէ ասել, թէ զամբիւղքն մեծագոյնք էին քան զսակառիսն. (Երզն. մտթ.։)


Զայգոյ

adv.

till tomorrow, tomorrow morning.

· Calfa

NBHL (2)

Զայգոյ զատկին ելին որդիքն Իսրայէլի. (Թուոց. ՟Լ՟Գ. 3։)

Արարին զզատիկն յերեկորեայ. եւ կերան ի ցորենոյ երկրին զայգոյ՝ բաղարջ եւ նորի. (Յես. ՟Է. 11։)


Զայրագին

adj. adv.

passionate, desperate, furious, turbulent;
grievous;
—, — գնաբար, abruptly, turbulently, angrily.

· Calfa

NBHL (4)

Հայեցեալ շուրջ զամենեքումբք զայրագին. (Ղկ. ՟Զ. 10։)

Եկն յայր անդր զաղրագին լի բարկութեամբ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 45։)

Կացի յաղօթս զայրագին սրտիւ յն. (ցաւագին. Տոբ. ՟Գ. 1։)

Հրամայէ գրել ... բանս զայրագինս (ըսպառնալիս)։ Ցածո՛ զքեզ սակաւիկ մի ի զայրագին սրտմտութենէդ. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։)


Զայրագնեցուցանեմ, ուցի

va.

to anger, to rouse the wrath or ire, to incense, to provoke, to exasperate, to drive to extremities.

· Calfa

NBHL (1)

Այնպէս զայրագնեցոյց զանդամալոյծն սատանայ. (Վրք. հց. ձ։)


Զայրագնիմ, եցայ

vn.

to be angry, to fire up, to feel wroth, to become incensed.

· Calfa

NBHL (4)

Զայրագնեալք վասն ուսուցանելոյ նոցա զժողովուրդն. (Գծ. ՟Դ. 2։)

Յայնժամ ե՛ւս առաւել զայրագնեցաւ ի վերայ նոցա. (Եղիշ. ՟Ը։)

Ընդ որս առաւել զայրագնեալ՝ սատակէ զամենեսեան. (Խոր. ՟Ա. 6։)

Ելին զայրագնեալ ի խրատուէ սրբոյն։ Զայրագնեալ սրտիւ ասաց։ Մի՛ զայրագնեալ թշնամանէք. (Փարպ.։)


Զայրագնութիւն, ութեան

s.

cf. Զայրոյթ.

· Calfa

NBHL (1)

Ողբալով զզայրագնութիւն թշնամւոյն. (Իսիւք.։)


Զայրանամ, ացայ

vn.

to grow angry, to be enraged, to put one's self in a passion, to fly into a passion, to bluster, to be angry, vexed, exasperated, to lose patience, to fret, to be mad, to inveigh.

· Calfa

NBHL (12)

ἁγανακτέω, θυμόομαι, ὁργίζομαι , ἑξίστημι, ἑκκήνουμαι indignor, furo, irascor եւ այլն. Սաստիկ բարկանալ, սրիլ ի ցասումն. սրտմտիլ. կատաղիլ. դառնանալ սրտիւ. դժկամակիլ. զչարիլ. խիստ սրդողիլ, տաքնալ, տակնուվրայ ըլլալ, դժարը գալ.

Մի՛ զայրանայցէք ինչ ի ճանապարհի. (Ծն. ՟Խ՟Է. 23։)

Եւ զայրացաւ անձն արքային ասորւոց վասն բանին այնորիկ. (՟Դ. Թագ. ՟Զ. 11։)

Սկսան իշխանք զայրանալ ի գինւոյ. (Ովս. ՟Է. 5։)

Սո՛ւր սո՛ւր, սրեա՛ց եւ զայրացի՛ր. (Եզեկ. ՟Ի՟Ա. 9։ տե՛ս եւ Իմ. ՟Ժ՟Բ. 27։ Ես. ՟Գ. 8։ ՟Ժ՟Գ. 13։)

Լոյսն բնութեամբ զանկուածոյ հողոյս զայրացեալ. (Նար. ՟Ի՟Գ։)

Կամ Նեղիլ սրտի, դժուարիլ. վշտանալ, մինչեւ յոգւոց հանել, մռնչել. (պէս պէս բացատրեալ ի յն) Տե՛ս (Յհ. ՟ժա. 33։ Մրկ. ՟ը. 12։ Գծ. ՟ժզ. 18։ ՟ա. թգ. լ. 6։)

Չէր ինչ օգտեալ, այլ եւս առաւել զայրացեալ. (Մրկ. ՟Ե. 26։)

Միով միով ցաւովք ի վերայ հարեալ մարմնոյն զայրացելոյ. (՟Բ. Մակ. ՟Թ. 11։)

Զայրացաւ վէրն։ Տե՛ս զայտումն թունիցն, թէ ո՛րքան զայրացաւ. (Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.։)

Եւ Սաստկանալ յուզմանց ծովու, կամ բարձրանալ գետոց. (յորմէ Գարնանազայր).

Զաշխարհ իւրայովքս պատկեր ծովու ծփեալ ի բազմաց ... ախտիւ զայրացեալ, մեղօք պղտորեալ. (Նար. մծբ.։)


Զայրանք, նաց

s.

increase, irritation.

· Calfa

NBHL (1)

Ցաւոցն զայրանաց համբերէր. (Ոսկ. ՟ա. թես.։)


Զայրացեալ

adj.

irritated, vexedangry, fretful;
furious, outrageous, mad.

· Calfa


Զայրացկոտ

adj.

hasty, passionate, fiery, wrathful.

· Calfa

NBHL (3)

Մի՛ վասն որոյ ինքն արհամարհիցի, զայրացկոտ լինել. յն. սաստիկ. (Բրս. հց.։)

Ոմն զայրացկոտ՝ յոյժ տրտմէր յեղբարցն. (Վրք. հց. ձ։)

Բնութիւն զայրացկոտ. (Վրդն. սղ.։)


Զայրացութիւն, ութեան

s.

anger, indignation;
passion.

· Calfa

NBHL (2)

παροργισμός, -μα concitatio ad iram Գրգռութիւն ի զայրոյթ. եւ Ցասումն.

Վասն զայրացութեանցն, որովք զայրացոյց զնա Մանասէ. (՟Դ. Թագ. ՟Ի՟Գ. 26։)


Զայրացումն, ման

s.

cf. Զայրացութիւն.

· Calfa

NBHL (5)

Ի ցասումն զայրացման գրգռեալ։ Ասէր զայրացմամբ. (Փարպ.։)

Առ տարակուսանս մտացն, եւ զայրացման սրտին՝ առ Աստուած բողոքեն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Որ ո՛չ է հաճոյ Աստուծոյ, այլեւ պատճառ զայրացման. (Շ. ընդհանր.։)

Խածմունս կոչէ ... զզայրացմունս հեշտ ցանկութեանն. (Փիլ. այլաբ.։)

Հանապազ լայ դառնապէս զառժամանակեայ ախտիցն զայրացումն. (Մանդ. ՟Ժ՟Ը։)


Զայրացուկք

s.

cf. Զայրացութիւն.

· Calfa

NBHL (1)

Առ զայրացուկս եւ առ կասկած զգուշանայր։ Զմոգուցն զայրացուկս՝ յորոց խաբուեցաւն, ընդ անմեղ մանկունսն հանէր. (Ճ. ՟Գ.։)


Զայրացուցանեմ, ուցի

va.

to irritate, to put in a passion, to enrage, to anger, to make angry, to fret, to vex, to nettle, to affront, to provoke.

· Calfa

NBHL (9)

Դառնայցեն յԱստուածս օտարոտիս ... եւ զայրացուցանիցեն զիս. (Օր. ՟Լ՟Ա. 20։ Տե՛ս եւ Յոբ. ՟Լ՟Ա. 39։ ՟Գ. Մակ. ՟Ե. 5։ ՟Ա. Կոր. ՟Ը. 12. յորս յն. պէսպէս բացատրի։)

Այն իսկ առաւել զայրացուցանէ զԱստուած. (Մխ. երեմ.։)

Յօտարացն թշուառութիւնս գոհանալ զԱստուծոյ՝ խնդացելոցն է չարեօք եւ զայրացուցանողաց զտրտմեալսն. (Բրս. յուդիտ.։)

Զի մի՛ զայրացուսցէ զքաղցրիկ որդեակն իւր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ստայօդ ճառ, զայրացուցանօղ զրոյցք. (Նար. ՟Խ՟Ը։)

Այլոյ զայրացուցողի՝ այլում զայրանաս դու. (Բրս. վաշխ.։)

Զայս բիծ շողոքորթութեամբն զայրացուցանել. (Լմբ. սղ.։)

Իւրով ծուլութեամբն եւս քան զեւս զայրացոյց զցաւսն. (Բրսղ. մրկ.։)

Զայրացուցանեն քեզ զերեքալեան զամեհի ծովուս սաստկութիւն. (Մաշկ.։)


Զայրոյթ

s.

flight, gust of passion, anger, wrath, spite, vexation, indignation, fury, rage, revolt;
առ —, in despite of.

· Calfa

NBHL (2)

Առ զայրացուս ինչ ի խարանս մատուցեալ։ Առ զայրացուս ցաւոցն՝ թշնամանս դնեն հիւանդքն բժշկացն. (Սեբեր. ՟Թ։)

Սաստկացուցանեն զզայրոյթ ախտին. (Լմբ. սղ.։)


Զայրուցք

cf. Զայրոյթ.

· Calfa


Զայրումն, ման

s.

cf. Զայրոյթ.

· Calfa

NBHL (14)

ԶԱՅՐՈՒԹԻՒՆ ԶԱՅՐՈՒԿՔ ԶԱՅՐՈՒՄՆ ԶԱՅՐՈՒՑ. παροξυσμός , το παροξυντικόν incitatio, irritatio, exacerbatio, et accessio morbi Զայրացումն. զայրոյթ. զայրացուկք. իբրեւ սաստկութիւն եւ դառնութիւն բարկութեան, եւ այլոց կրից եւ ցաւոց. խըշխշուք, սրտի էրուք.

Հետեւեալ լինի բարկացողութեանն եւ զայրութիւն բարուցն. (Արիստ. առաք.։)

Առ զայրուկս սրտին թագաւորն հրաման ետ կոտորել. (Վրդն. դան.։)

Եդին զշամփուրս ջեռուցեալս ի վերայ ազդերացն զուարակացն, զի այրեսցին, եւ առ զայրուկսն կորուսցեն զկապեալն. (ՃՃ.։)

Բարկութիւնն զայրումն շարժեալ. (Ոսկ. գաղ.։)

Զայրումն բարկութեան անմտագոյն է քան զամենայն բոց տարածեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Զայրումն, տրտմութիւն, եւ ոխութիւն յարուցանէ։ Յայսմիկ պէտք զայրման. (Եւագր.։)

Զբարս անասնոց, եւ զզայրումն գազանաց. (Սեբեր. ՟Է։)

Նախանձ զայրման առն իւրոյ։ Նախանձու զայրման. (Եփր. թուոց.։)

Մեղուացն առ զայրուցն առ մարդկայինն դիմեալ ազգ։ Առ զայրուցս կատաղութեան. (Արծր.։)

Առ զայրուցս բարկութեան. (Բուզ. ՟Գ. 14։ Վեցօր. ՟Ը։)

Առ զայրուցսն եւ առ կասկած զգուշանայր բազում եւս ժամանակս յաւելուլ։ Զմոգուցն զայրուցս՝ յորոց խաբեցաւ, ընդ անմեղ մանկտին հանէր։ Այսու զբազում զայրուցս ցասմանն ցածուցանէ։ Զայրուցք ցաւոցն չտան պարապել մտացն. (եւ եւ այլն. Ոսկ. մ. ՟Ա 7. 9. ՟Բ 18)

Գոչէի պաղատէի առ զայրուցս ցաւոց սաստկութեան. (Ոսկ. ես.։)

Առ ի հանգուցանել զայրուց սրտին. լինի անխտիր եւ հայց. բառիս Այրուց, իբր այրուք. էրուք, խշխշուք։


Զայրուկք

cf. Զայրոյթ.

· Calfa


Զանազան, ից

adj.

diverse, different, various, distinct.

· Calfa

NBHL (13)

διάφορος, ποικίλος differens, diversus, varius Ազգի ազգի. պէսպէս. այլ եւ այլ. գոյն զգոյն. տարբեր. աննման. բազմապատիկ. ցեղ ցեղ, կերպ կերպ.

Գոյնք զանազանք։ Ի զանազան ժամանակս, տեսակս։ Զանազան հանդերձիւ, վիրօք, եւ այլն. (Փիլ.։ Սահմ.։ Մխ. երեմ.։ Շար.։)

Բազմօք եւ զանազանիւք մտածութեամբք գամք. (Կիւրղ. գանձ.։)

Զբազմազան տարազս ցեղիցն զանազանից ախտաւորութեանց. (Նար. ՟Ժ՟Ը։)

Վասն ծառոց բազմապատկաց եւ զանազանից. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ժ՟Ա.)

զանազանաց. (Անյաղթ պերիարմ.։)

Որով եւ զսա ո՛չ միով օրինակաւ, այլ զանազանիւք տարաբերէր. (Շ. մտթ.։)

Թէպէտեւ ի զանազանից իցէ նիւթ. (Յհ. իմ. պաւլ.։)

Զանազան բարեբախտութիւն. իբր բազմապատիկ. (Պիտ.։)

Համբաւն հռչակեալ պարկեշտութեան զանազան գեղեցկութեան Հռիփսիմեայ. (Ագաթ.։)

Եւ էին զանազան դիմօք իբրեւ զճառագայթս արեգական. (ՃՃ.։)

Եւ ըզպատիւ զանազանին, ըզհանօրէն զիմ պըսակին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Աշխարհագիր առնելոյն պատճառն չունի ինչ խորինս կամ զանազան. (Կիւրղ. ղկ.։)


Զանազանակ

adj. s.

cf. Զանազան;
cf. Զանազանութիւն.

· Calfa

NBHL (5)

Զանազան. պէսպէս.

Ի մասունս յոգունս եւ զանազանակս հատեալ. (Նար. խչ.։)

Զանազանութիւն.

Շեշտոլորակն բազում զանազանակս ունի յինքեան. (Երզն. քեր.։)

Զանազանակս. ((այսինքն) այլայլմունս. Հին բռ.։)


Զանազանեալ

adj.

variegated.

· Calfa


Զանազանեմ, եցի

va.

to distinguish, to diversify, to discern, to vary.

· Calfa

NBHL (7)

διαφέρω, διορίζω, ποικίλλω differo, distinguo Որոշել զիր յիրէ, եւ զբան ի բանէ՝ իրօք կամ մտօք. յայլ եւ այլ կարգս դասաւորել. զատել, ջոկել.

Ի դէպ է լինել ըստ իւրաքանչիւր ախտից բազմութիւն. ոչ ապա անպատշաճ է զանազանել զվարդապետութիւնս. (Ոսկ. յհ. ՟Ա. 22։)

(Եկեղեցին) զանազանէ երկնային հօրն քահանայս եւ մարգարէս, ուստերս եւ դստերս. (Սհկ. կթ.։)

Բայց թէ զանազանէ ոք զմեղսն, զյանցանսն, զպարտիսն։ Զանազանէ եւ զանուանսն աստ. (Խոսր.։)

Շնացեալ կինն ոչ ինչ ի գազանացն է զանազանեալ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Զանազանին ի միմեանց։ Ի՞ւ զանազանի։ Զի՞նչ զանազանի. (Սահմ.)

Զանազանի սեռ՝ տարբերութեան. է հելլենաբանութիւն. այսինքն ի տարբերութենէ. (Անյաղթ պորփ.։)


Զանազանիմ, եցայ

vn.

to signalize one's self (by), to excel, to surpass.

· Calfa

NBHL (6)

ըստ յն. ոճոյ διαφέρω excello, praesto, Տարբերիլ առաւելութեամբ. գերազանցել.

ԶԱՆԱԶԱՆԵԱԼ. որպէս διαφέρων differens, excellens Գոյնզգոյն, ազգի ազգի եւ վայելուչ. գեղապանծ, գերապանծ. աննման.

Զայնոսիկ՝ որ ի պատերազմունսն զանազանին. (եւ այլն. Պղատ. օրին. ՟Ա։)

Հիւսին պսակք զանազանեալ. (Շար.։)

Զանազանեալ վարուք նոցին, եւ ծաղկերանգ քեզ ընծային. (Յիսուս որդի.։)

Պատուեալ զայնոսիկ՝ որ ի ձեռն առաքինութեանն զանազանեալ են։ (Իրք աշխարհի) անուսմանցն յոյժ զանազանեալք թուին. (Նիւս. կազմ. եւ Նիւս. կուս.։)


Զանազանութիւն, ութեան

s.

distinction;
difference;
diversity, variety.

· Calfa

NBHL (11)

διαφορά differentia, discrimen διορισμός distinctio ποικιλία , ἁλλίοτης varietas, diversitas Որոշումն, մտաւոր կամ իրական. տարբերութիւն. այլակերպութիւն, այլեւայլութիւն. խտիր. եւ Պէսպիսութիւն. բազմօրինակ կամ բազմապատիկն գոլ.

Բիւրուցն կենդանեաց զանազանութիւնք. (Բրս. հց.։)

Զտնկոց եւ զկենդանեաց զանբաւ եւ զանճառ զանազանութիւնս։ Զանազանութիւն պատմէ ստացուածոց, եւ տրոց. (Փիլ.։)

Ամենայնք յիրողութեանցն ոչ միայն հաւասարութիւն ունին առ միմեանս, այլեւ զանազանութիւն. (Սահմ.։)

Ամենայն սահման ի սեռէ եւ ի բաղկացուցիչ զանազանութեանց լինին. (Անյաղթ պորփ.։)

Է զանազանութիւն չարի՝ առաւել կամ նուազ. (Յճխ. ՟Ի՟Ա։)

Որոշեալք են ի միմեանց բազում զանազանութեամբ. (Արշ. ՟Դ։)

Զանազանութիւն հասակացն եւ ժամանակացն. (Յհ. իմ. ատ.։)

Չկայ ինչ ի նոսա եւ ոչ մի զանազանութիւն։ Զանազանութիւնք կերակրոց. այսինքն ազգի ազգի կերակուրք. (Սարգ. յկ. ՟Դ։ Սարգ. ՟ա. յհ. ՟Գ։)

Ընթացք եւ զանազանութիւնք են սիրոյ. իբր աստիճանք. (Լմբ. պտրգ.։)

Ո՞ւր հանդերձիցն զանազանութիւնն. ահա ցեցակերք եղեն. իբր ազգի պայծառութիւն. (Ճ. ՟Բ.։)


Զանազանումն, ման

s.

cf. Զանազանութիւն.

· Calfa

NBHL (2)

Մատակարարտէ զզանազանումն իւղաբուղխ սերմանցն։ Զվարս եւ զճգնութիւն արդարոցն որպէս զպատուական ականց զանազանումն. (Փարպ.։)

Ի կենդանագրութեան, եւ ի նկարակերտութեան զանազանմունս. (Փիլ. նխ. ՟բ.։)


Զանալութ

cf. Ընձուղտ.

· Calfa

NBHL (1)

Կենդանի ինչ նման զանալութոյ. (Խոր. աշխարհ.։)


Զանակ

s.

piece, bit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նահապետեան, Բազմ. 1906, 398 ուղղում է Բուզանդի մէջ նշանակ, բայց առանց նկատի առնելու, որ նոյն բառը գործածուած է նաև Ճառընտրում։ Գ-Մ.. Բազմավէպ, 1917, էջ 6-8 ուռռում է քանակ, որին դէմ է Վարդանեան, ՀԱ, 1921, 249, որովհետև քանակ բառը ոս-կեդարեան չէ։

NBHL (2)

Ազգ իրաց. տեսակ. մասն. կտոր, հատիկ.

Մի՛ գտցի նորա արծաթ եւ ոսկի ... մի՛ գտցի ոսկւոյ կամ արծաթոյ զանակ առ ումեք. (Բուզ. ՟Գ. 9։ Ճ. վրք. բրս.։)


Զանապ

s. ast. dragon's tail.

· Calfa

NBHL (2)

Բառ արաբ. զէնէպ. այսինքն Տուտն. ձետ. ագի. ուստի զէնէպի թիննին, վիշապատուտն, անուն աստեղ.

Վիշապն՝ որ ասեն զամենայն երկինս բոլորեալ է. զորոյ զտուտն եւ զգլուխն ռաստ եւ զանապ կոչեն աստեղագէտքն, եւ զխաւարն արեգական եւ լուսնին անտի ասեն. (Վրդն. սղ. եւ Վրդն. պտմ.։)


Զանգակ, աց

s.

bell;
clock bell;
handbell, small bell hung on the neck of cattle;
— ելեքտրական, electric chimes;
— բուսոց, bell-glass;
— կանթեղի, lamp-glass, glass-globe, glass-shade;
գանգիւն —ի, stroke of a bell;
ձուլիչ —աց, bell-founder;
չուան —ի, bell-rope, bell-pull;
— հարկանել, to ring the bell;
— վասն ննջեցելոց, to toll for the dead;
հնչէին —ք պատարագի, the bells were ringing for church.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «զանգակ կամ բոժոժ (մեծը և կամ փոքրը)» ՍԳր, որից՝ զանգականի «զան-գակներ» Մագ. մեծ են, էջ 20 զանգակագանչ Նարեկ., զանգակաձայն Եղիշ. չրչր. և խա-չել., զանգակատուն Յիշատ., զանգակեալ «բոժոժներով զարդարուած» Արծր. գրւում է նաև կ տառով՝ զանկակ, զանկակաձայն ևն։ Բուն արմատն է զանգ, որ ունի Վահր. գրուած զանկ ձևով. սրանից զանգիկ կամ զանկիկ «մակալեզու, պզտիկ լեզու, լեզուակ, voile de palais» Ոսկիփ.։ Արդի գրականում արե-վելեան բարբառը գործածում է զանգ, իսկ արևմտեան բարբառը՝ զանգակ։-Նոր բառեր են՝ զանգահարութիւն, զանգակաձև, զանգա-կածաղիկ (ըստ Տիրացուեան, Contributo, § 508 campanula crispa Lam. ծաղիկո)։

= Պհլ. *zang ձևից, որ աւանդուած չէ. բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] ︎ zang,) [arabic word] ︎ zangala, zangula, [arabic word] zangul, [arabic word] zangūla, [arabic word] zangulāla «զանգակ, բո-ժոժ, փոքր զանգակ». սրանցից փոխառեալ ևն նաև ասոր. ❇ zaggā «զանգակ», [syriac word] . zangā «հնչիւն», քրդ. zenk, zengil, zangei, zangil «բոժոժ», zengeluk «կոկորդ, կոկոր-դի ոսկոր» (հմմտ. վերը զանկիկ «մակալե-զու»), ուտ. զmնգ, օսս. žangarak մռառ ზანგალაკი զանգալակի «բոժոժ» ևն։-Հիւբշ. 149։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, Bö̈tticь [other alphabet] 1850. 354 սանս. camkha։ Նոյն, Arica, 75, 235 պրս. zang։ Lag Urgesch. 980 պրս. zangula։ Նոյն, Le-sam. Abhd. 41 պրս. zang, žang, zan-gula, ասոր. zag ևն։ Patrubány, ՀԱ, 1908, 342 զ նախդիրով անկանիլ բայից։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. զանկ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. զանգ, Գոր. Շմ. Ռ. Տիգ. զանգ, Մրղ, զանգ՝, Ագլ. Տփ. զա՛նգակ, Սչ. զանգագ՝, Պլ. զանքագ, Ղրբ. զm՛նգ'ակ' զmնգ', Սլմ. զանգ'mկ։, Մկ. Ոզմ. Վն. զmնկակ, Հմշ. զօն-գագ։-Գործածւում է զանգաք նաև իբր ած. «քաղցրահնչիւն» նշանակութեամբ (ինչ, զանգակ ձայն. զանգակ աղբիւր). Երև. կայ զանգակ ծաղիկը (ըստ Պռօշեան, Սկիզրն երկանց, էջ 53)։-Նոր բառեր են զանգաթել, զանգաձայն։-Նոր փոխառութիւն է զանգու-լակ (Ղրբ. զնգօ՛լակ), իբր պրս. zangulak «բոժոժ»։

NBHL (4)

κώδον campana, tintinnabulum Գործի մեծ եւ փոքր՝ պղնձի՝ ձայնահան լեզուակաւ որ ի միջի. զանկակ, եւ բոժոժ.

Ոչ զանգակ նիւթոյ պղնձոյ դանդաչեցուցեալ. (Նար. ՟Զ՟Բ։)

Զյարմարութիւն եւ զմիաբանութիւն եւ զհնչումն ի միասին զաշխարհիս մասանց զանգակքն երեւեցուցանեն. (Փիլ. քհ. ՟Զ։)

Շարժեաց ծերն զզանգակն՝ գալ աշակերտին .. . մոռացաւ զհարկանել զանգակին. (Վրք. հց. ձ։)


Զանգակագանչ

adj. adv. at the ringing of a bell.

· Calfa

NBHL (2)

Գանչեցուցանօղ՝ կամ հնչեցուցանելով զզանգակս. ի ձայն զանգակաց.

Զանգակագանչ, բեհեզազանգուած ... զարիւնագեղ անճառն խորհուրդ հանրահռչակեաց. (Նար. խչ.։)


Զանգակածաղիկ

s. bot. bell-flower

· Calfa


Զանգակահար

adj. s. bell ringer, ringer.

· Calfa


Զանգակաձեւ

adj.

bell-fashioned, bell shaped.

· Calfa


Զանգականի

s. pl. the bells.

· Calfa

NBHL (2)

այսինքն Զանգակք. զանկակներ,

Զգեստըն նռնաձեւ, պարառաբար՝ զանգականին. (Մագ. ոտ. մանուչ.։)


Զանգակատուն, տանց

s.

steeple, bell-tower, belfry;
ելանել ի —, to go up on the -.

· Calfa

NBHL (3)

Ի բաղադրութիւնս կամ ի բարդութիւնս է իբր Պէս, պիսի. (լծ. ընդ ազն. ազգ. կէն. գոյն. պրս. սան) ուստի կազմի, Ո՛րզան, Բազմազան, Սրբազան եւ այլն. եւ հետագայ բառք։

Բուրգն՝ յոր կախին զանգակք մեծամեծք ի պէտս ժամահարի.

Միաբանեցաք սուրբ նշանիս, եւ շինեցաք զզանգակատունն. (Յիշատ.։)


Զանգակեմ, եցի

vn.

to adorn with little horse-bells.

· Calfa

NBHL (2)

Զանգակօք եւ բոժոժիւք զարդարել.

Բարձրավիզ խրոխտանացն զրահս, եւ ոտնատորոփ փռնկալոյն մանեակս զանգակեալս. (Արծր. ՟Գ. 2. ա՛յլ ձ. զանգեալս։)


Զանգակիկ

s.

little bell, hand-bell;
hare-bell, blue-bell.

· Calfa


Զանգանեմ, գի

va.

to knead, to bake;
to adhere;
to mix mortar;
to mix;
— իւղով, to butter.

· Calfa

NBHL (12)

ԶԱՆԳԱՆԵՄ ԶԱՆԳԵՄ իբր ռմկ. որ եւ ԶԱՆԿԱՆԵԼ, ԶԱՆԿԵԼ. (իբր բոլորովին անկանել, այսինքն հիւսել, յեռուլ, կամ յանգել) Խառնել եւ զօդել ի մի, մանաւանդ զալիւր ընդ ջրոյ կամ իւղոյ. շաղել. շաղախել. թրել. թրմել. մակարդել. ծրդել. մածուցանել. բաղադրել. միաւորել. տարրացուցանել. շաղվել, միացնել.

Շօթաբաղարջս զանգեալ իւղով։ Նաշիհ ցորենոյ զանգեալ իւղով։ Նաշհւոյ զանգելոյ իւղով։ Նաշհւով զանգելով ընդ իւղոյ. (Ել.։ Ղեւտ.։ Թուոց. եւ այլն։)

Զարիւնն, կամ յարենէն զանգանել ընդ հող. (Եւս. քր. ՟Ա։)

Խառնակելով զամենայն ինչ եւ զանգանելով։ Մարմինն քակտեալ լուծանի առ այնոսիկ՝ յորոց խառնեալ զանգաւն (ա՛յլ ձ. զանկեալ է) (Փիլ.։)

Զմանրամազ փոշիացեալ հողս ջրոյն խոնաւութեամբ զանգանէ. (Եղիշ. ՟Բ։)

Յամուսնութենէ երկոցունց կողմանցն զանգանի սաղմնն. (Ոսկ. եփես.։)

Ի ցանկութիւնս մարմնականս զանգանիք. (Ճ. ՟Ա.։)

Եւ ի քրիստովնէից հոյլք ոչ սակաւք ընդ նոսա զանգեալք լինէին։ Յաղագս գարշելի ի հեշտութիւնսն վայելել եւ զանգանիլ. (Բրս. գորդ. եւ Բրս. չար.)

Ընդ որ առաւել իմն զանգանի (կինն) քան զայր մարդ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Տգիտութեամբ զանգեալ. (անդ. ՟Ը։)

Ամենայն կեանք մեր պղծութեթեամբ զանգեալ գտանին. (Ոսկ. յհ. ՟Ա 8։)

Հող մաքուր եւ յստակ առեալ՝ զանգէր, եւ ուղղով խառնէր. (Պղատ. տիմ.։)


Զանգեմ, եցի

va.

cf. Զանգանեմ.

· Calfa

NBHL (12)

ԶԱՆԳԱՆԵՄ ԶԱՆԳԵՄ իբր ռմկ. որ եւ ԶԱՆԿԱՆԵԼ, ԶԱՆԿԵԼ. φυράω , ἁναφυράω misceo, commisceo, macero, subigo (իբր բոլորովին անկանել, այսինքն հիւսել, յեռուլ, կամ յանգել) Խառնել եւ զօդել ի մի, մանաւանդ զալիւր ընդ ջրոյ կամ իւղոյ. շաղել. շաղախել. թրել. թրմել. մակարդել. ծրդել. մածուցանել. բաղադրել. միաւորել. տարրացուցանել. շաղվել, միացնել.

Շօթաբաղարջս զանգեալ իւղով։ Նաշիհ ցորենոյ զանգեալ իւղով։ Նաշհւոյ զանգելոյ իւղով։ Նաշհւով զանգելով ընդ իւղոյ. (Ել.։ Ղեւտ.։ Թուոց. եւ այլն։)

Զարիւնն, կամ յարենէն զանգանել ընդ հող. (Եւս. քր. ՟Ա։)

Խառնակելով զամենայն ինչ եւ զանգանելով։ Մարմինն քակտեալ լուծանի առ այնոսիկ՝ յորոց խառնեալ զանգաւն (ա՛յլ ձ. զանկեալ է) (Փիլ.։)

Զմանրամազ փոշիացեալ հողս ջրոյն խոնաւութեամբ զանգանէ. (Եղիշ. ՟Բ։)

Յամուսնութենէ երկոցունց կողմանցն զանգանի սաղմնն. (Ոսկ. եփես.։)

Ի ցանկութիւնս մարմնականս զանգանիք. (Ճ. ՟Ա.։)

Եւ ի քրիստովնէից հոյլք ոչ սակաւք ընդ նոսա զանգեալք լինէին։ Յաղագս գարշելի ի հեշտութիւնսն վայելել եւ զանգանիլ. (Բրս. գորդ. եւ Բրս. չար.)

Ընդ որ առաւել իմն զանգանի (կինն) քան զայր մարդ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Տգիտութեամբ զանգեալ. (անդ. ՟Ը։)

Ամենայն կեանք մեր պղծութեամբ զանգեալ գտանին. (Ոսկ. յհ. ՟Ա 8։)

Հող մաքուր եւ յստակ առեալ՝ զանգէր, եւ ուղղով խառնէր. (Պղատ. տիմ.։)


Զանգիկ

s. chem.

uvula, epiglottis;
receiver.

· Calfa


Զանգիտակ

cf. Զանգիտող.

· Calfa


Զանգիտանամ, ացայ, ացի

vn.

cf. Զանգիտեմ.

· Calfa

NBHL (4)

Թէ ոչ էր զանգիտանալ (Քրիստոսի կամաւ ի մահուանէ), ոչ լինէր ազատ ի զանգիտելոյ բնութիւնս. (Կիւրղ. գանձ.։)

Մի՛ զանգիտանայք ի գայլոց. տպ. մի՛ զանգիտեալ զարհուրիցիք. (Ոսկ. լուս.։)

Ոչ զանգիտացեր գալ։ Մի՛ զանգիտասցէ եւ երկմտիցէ. (ՃՃ.։)

Զի դողասցեն եւ զանգիտասցեն. (Եփր. ել.։)


Զանգիտանք

s.

fear, dread, apprehension, fright, dismay.

· Calfa

NBHL (2)

Ուր անհաւատութիւն, զանգիտանք (անդ). (Սեբեր. ՟Դ։)

Զզանգիտանս դարձելոցն ի ճշմարտութենէն. (Ճ. ՟Բ. (որ ի Ա. զանգիտութիւնն)։ Զզանգիտանք (այսինքն ի զանգիտանաց) ի բաց հրաժարեալք. Պիտ.։)


Զանգիտեմ, եցի

vn.

to fear, to be afraid of, to dread;
to doubt.

· Calfa

NBHL (10)

δειλιάω, δειλόομαι, ἑξίστημι , εὑλαβέομαι եւ այլն. timeo, paveo, formido, vereor եւ այլն. որ եւ ԶԱՆԳԷՏ ԼԻՆԵԼ, ԶԱՆԳԻՏԱՆԱԼ. Առ չգիտելոյ զպատճառս եւ զելս իրաց՝ յահի եւ յերկիւղի լինել. կասկածել. խիթալ. երկնչել. զարհուրիլ. խրտնուլ. շրտնուլ. շուարիլ, սարտնուլ. կասիլ. վհատիլ. վախել, վախվխել, խրտիլ.

Զիա՞րդ ինքն զանգիտելոյ էր ընդունակ։ Զիա՞րդ զանգիտէ ի մահուանէ, որ զայլսն ուսուցանէ արհամարհեալ զմահ. (Կիւրղ. գանձ.։)

Մի՛ երկնչիցիք, եւ մի՛ զանգիտիցէք։ Մի՛ երկնչիր, եւ մի՛ զանգիտեր. (Օր. ՟Ա. 21։ ՟Լ՟Ա. 8։ Յես. ՟Ա. 9։ ՟Ը. 1։ ՟Ժ. 25։ Յհ. ՟Ժ՟Դ. 27։)

Յայտ արար, թէ զանգիտեաց. (՟Ա. Մակ. ՟Ե. 41։)

Մի՛ զանգիտել յանօրէն հեթանոսաց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Է. 8։)

Մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա։ Յերեսաց նոցա մի՛ զանգիտիցես. (Եզեկ. ՟Բ. 6։ Մի՛ երբէք զանգիտիցեն սիրտք ձեր. Երեմ. ՟Ծ՟Ա. 46։)

Խորհուրդ մահկանացուաց զանգիտօղք են. յն. երկչոտ. (Իմ. ՟Թ. 14։)

Ո՛չ ի սպառնալեացն զանգիտեաց, եւ ո՛չ յաւետիսն մխիթարեցաւ։ Սակայն եւ յայնմանէ ոչ են զանգիտելոց. (Եղիշ. ՟Դ. ՟Ե։)

Քանզի զանմահն տեսեալ զկեանս՝ ոչ զանգիտեցայք յառժամեայսն յերկեղէն. (Գանձ.։) Որպէս եւ կրաւորական նշանակութեամբ ասի.

Զի մի՛ զանգիտեսցի զանխլանալ ի քումմէ մաքրափայլ եւ վսեմական պետութենէդ. այսինքն երկիւղ կամ կասկած լինիցի. (Մագ. ՟Ա։)


Զանգիտեցուցանեմ, ուցի

va.

to make afraid, to frighten, to terrify, to dismay.

· Calfa

NBHL (7)

ἁφίστημι, δειλιαίνω averto, timore incutio Տալ զանգիտել. երկեցուցանել. կասեցուցանել. վախցընել, խրտեցնել.

Զի մի՛ զանգիտեցուսցէ զսիրտ եղբօր իւրոյ իբրեւ զիւրն. (Օր. ՟Ի. 8։)

Զանգիտեցուցին զսիրտս որդւոցն Իսրայէլի։ Եղբարք ձեր զանգիտեցուցին զսիրտս ձեր. (Թուոց. ՟Լ՟Բ. 9։ Օր. ՟Ա. 28։)

Յիշատակ առաջին մեղացն զանգիտեցուցանէ. (Փիլ. ել.։)

Մի՛ ասէ զանգիտեցուցաներ զմիտս զօրացդ. (Ոսկ. ես.։)

կամ թէ սպառնալեօք քոյովք համարեսցիս զանգիտեցուցանել զմեզ. (Կաղանկտ.։)

Մռնչելն առիւծու նախ քան զըմբռնելն՝ զանգիտեցուցանէ զպատահեալսն. (Լմբ. առակ.։)


Զանգիտութիւն, ութեան

s.

cf. Զանգիտանք.

· Calfa

NBHL (6)

Յաղագս արիութեան, եւ զանգիտութեան։ Զանգիտութեան ծնո՛ւնդ է առ մեզ խափանումն. (Պղատ. օրին. ՟Ծ՟Ա։)

Չարութիւն է ցասմնատեսակին՝ բարկացողութիւն եւ զանգիտութիւն։ Զանգիտութիւն է չարութիւն ցասմնատեսակին, ըստ որում զարհուրեալք լինին ի ձեռն երկեղից որ յաղագս մահու. (Արիստ. առաք. յորմէ եւ Լմբ. սղ.։)

Մի՛ արդեօք զծածուկն (ելս յԵրուսաղէմ) զանգիտութիւն ինչ իմասցիս. զի ո՛չ վասն երկեղի զայն եւս առնէր. (Նանայ.։)

Խէթ խղճի ընդոստուցանէ զիս ի զանգիտութիւն. (Սարկ. աղ.։)

Ոչ այնքան յաղագս անձին զանգիտութեան՝ քան թէ յաղագս վարդապետին սիրոյ. (Երզն. մտթ.։)

Ընդէ՞ր եղեւ փախուցեալ. ո՛չ էր իրքն զանգիտութեան, այլ պահէր զանձն վասն քարոզութեան։ Ոչ էր ի զանգիտութենէ՝ յառաջագոյն դառնալ յԱնտիոք. (Ոսկ. գծ.։)


Զանգիտումն, ման

s.

cf. Զանգիտանք.

· Calfa

NBHL (3)

Երկիւղիւ ըմբռնիլ, եւ զանգիտման ախտիւ. (Կիւրղ. գանձ.։)

Պղերգանաց հետեւել, եւ զանգիտմամբ ամփոփել. (Պրպմ. Լ՟։)

Ոչ գոյ սմա հաղորդութիւն առ զանգիտումն. (Պղատ. օրին. ՟Ժ։)


Definitions containing the research զ : 10000 results

Հեռացուցանեմ, ուցի

va.

to remove, to put or set aside, to scatter, to avert, to keep off;
—ցո՛ ի քէն զկագ, avoid quarrelling.

· Calfa

NBHL (4)

Հեռացո՛ ի մէնջ տէր զխաբէութիւն սատանայի. (Ժմ.։)

Հեռացուցանել զձեզ յերկրէդ ձերմ, կամ յանձն զմարտ եւ զկռիւ, կամ զմանանայն ի բերանոյ. (Երեմ. ՟Ի՟Է. 10։ Սիր. ՟Ի՟Ը. 10։ Նեեմ. ՟Թ. 20։)

Հեռացուցանել զնա ի միջագետաց, կամ զաշխարհս յերկրպագութենէ աստուածոց. կամ զմիտս նոցա յերդմանէ կռոց. (Խոր. ՟Բ. 23։ Ճ. ՟Ա.։ Մանդ. ՟Բ։)

Հեռացոյց ի նոցանէ զսատանայական խռովութիւն. (Սարգ. յկ. ՟Բ։)


Հեռի

adj. adv.

remote, distant;
far;
— առնել, տանել, to remove far off;
to scatter;
to turn aside or away, to avert, to ward off;
— ունել, to keep away, or at a distance;
— ունել զանձն յիմեքէ, to keep off, to avert;
to abstain, to refrain;
— առնիմ, լինիմ, cf. Հեռանամ;
աստուած իմ, միʼ — առնիր յինէն, remove not Thyself, o God, from me!.

· Calfa

NBHL (6)

Եթէ զայս հեռի համարեսցիս. եւ այլն։ (Յճխ. ՟Ե։)

Տանին բերեն զերկաքանչիւր գաւառաց զգիւտս, եւ միաւորեն զհեռիսն. (Վրդն. ծն.։)

Հեռի առնել յանձնէ կամ ի յարկէ եւ կամ յայլմէ զանօրէնութիւն. զանիրաւութիւն. զօգնականութիւն. զծանօթս կամ զանձն յաստուծոյ։ Աստուած իմ մի՛ հեռի առնիր յինէն։ Յիրաւանց քոց հեռի եղեն։ Հեռի եղեն յինէն եղբարք իմ, կամ մխիթարիչք իմ։ Հեռի եղիցի ի նմանէ օրհնութիւն։ Սուր եւ թշնամի հեռի լիցի ի նոցանէ։ Որպէս հեռի են երկինք յերկրէ, այնպէս հեռի են ճանապարհք իմ ի ճանապարհաց ձերոց։ Հեռի իցէ ի քէն ճանապարհն։ Հեռի եմք ի ձէնջ յոյժ։ Հեռի եմք ի միմեանց։ Հեռի է ի մեղաւորաց փրկութիւն։ Հեռի լիցին ի փրկութենէ։ Առ ի քէն իմաստութիւնդ հեռի է ի նմանէ։ Խորհուրդ ամպարշտաց հեռի է ի նմանէ։ Մերձ ես դու տէր ի բերանս նոցա, եւ հեռի յերիկամանց նոցա, եւ այլն։

Տեսանել զնա հեռի յապստամբացն. (Իգն.։)

Իսկ նա ի հեռի (գոլով՝) ասէ, թէ ո՛չ, այլ ննջէ. (Երզն. մտթ.։)

Ոմանք ի ձկանց կազմեցան հեռի ի մարմնակերութենէ. (Նիւս. կազմ.։)


Հետ, ոյ, ոց

s.

trace, track, print, foot-mark;
vestige, footstep;
pace, step;
way, path;
—ք, iron rail, rail;
ի —ոյ, from behind, from the rear;
—ք նաւու, track of a ship;
—ք կառաց, cart-rut, wheel-rut;
—ք ամպոց, traces of cloud;
—ք գազանաց, trail, track or scent of animals;
—ք վիրաց, cicatrix, scar;
վաղվաղակի կամ զ—, quick ! come on ! courage !
կորուսանել զ—ս, to lose the traces of;
զ— լինել, to apply oneself, to give or addict oneself;
ընդունայն զ— եղեն, they have attempted or tried in vain.

· Calfa

NBHL (19)

Թիկամբն հետ զձեռն ի վայր ընկէց. (Եղիշ. ՟Ը։)

Ժառանգեն զհայր դստերքն հետ եղբարցն. (Երզն. խր.։)

Պատերազմունք հանապազ, նախանձ հետ իրեար. (Ոսկ. սղ. ՟Լ՟Ը։)

Ի ՀԵՏ. նխ.մ. իբրեւ Յետ. զհետ. ի միասին. ետեւ, ետեւէն, հետը.

Ի հետ անցանել բարբանջանացն եւ առասպելաբանութեանց (այսինքն զհետ լինելով)։ Թռնամին յարգանդէ ի հետ մտեալ հալածէ. (Պիտ.։ Լմբ. սղ.։)

Զիա՞րդ երթիցես ի հետ, որ ոչ երթաս զհետ. (Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։)

Քեցեցէ՛ք զորդիսն ի հետոց նոցա ի տուն։ Ոչ խոտորեցաւ ի հետոց աբեներայ. (՟Ա. Թագ. ՟Զ. 7։ ՟Բ. Թագ. ՟Բ. 19։)

ՀԵՏ ԸՆԴ ՀԵՏ. ՀԵՏԷ. ՀԵՏԶՀԵՏԷ. ՀԵՏԻ ԱՂԱԳՍ. Տե՛ս զկնի ի կարգին։

Հա՛պա (յն. դախի՛ ) նախ զայդ արբ. վաղվաղակի հետ կամ զհետ դախի՛ արա՛. (Ես. ՟Թ. 1։)

Ուր Գէորգ իմանայ հե՛տ արա, այսինքն հետեւեա՛. զի մեկնէ այսպէս.

Փութացան վաղվաղակի գաղթել փախստեամբ. այս է վաղվաղղակի հետեւելն ... վաղվաղակի զհե՛տ արա, առանց յապաղման զհե՛տ երթ։

Եգիտ նա զիշխանութիւնն՝ զոր խնդրէր, հետ ընդ հետ վաղվաղակի. (՟Բ. Մակ. ՟Դ. 10։)

Նոյն ժամայն հետ ընդ հետ զկնի նորա. (Եւս. պտմ. ՟Բ. 14։)

Հետ ընդ հետ գերեցին զնոսա հռովմայեցիքն. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

ՀԵՏ մանաւանդ ՀԵՏՔ. ἵχνος vestigium. (լծ. թ. իզ. հյ. ոտ, եւ ետ, յետ. ուստի Զհետ, Հետեւել, եւ այլն) Ոտնատեղի. նշան ոտից յետ կոխելոյ եւ անցանելոյ. շաւիղ. նիշ եւ մնացորդք իրաց. նմանութեամբ՝ Օրինակ հետեւելի.

Ոտք անզգամի ... եւ հետք նորա չեն հաստատուն. (Առակ. ՟Ե. 6։)

Ո՞յր է հետ այդ։ Տեսանեմ հետ արանց, կանանց, եւ մանկտւոյ։ Զտեղի հետոց ոտից իմոց։ Ոչ գոյ զհետսն գտանել։ Ի ծովու հետք քո ոչ եւս երեւին։ Իբրեւ զհետս ամպոց։ Հետք անդնդոց։ Հետք տեառն։ Կաղալ յերկուս հետս։ Երթալ ընդ հետս հաւատոց աբրահամու։ Ձեզ եթող օրինակ, զի զհետ երթայցէք հետոց (կամ զհետոց) նորա. (Ճ. ՟Բ.։)

Դաւիթ զարդար ո կոչէ, որ զհետս դաւթի ողջ յանձին ցուցանիցէ. (Կիւրղ. թագ.։)

Նուազունքն՝ որ մնացին, լցին զհետս նոցա (այսինքն զտաղին).


Հետեւակ, աց

adj. fig. s. adv.

going on foot, pedestrian;
four-footed;
hackneyed, trite, common-place, trivial, ordinary;
in prose, prosaic;
foot-soldier;
quadruped;
ի — ուց, on foot, afoot;
—ք, — զօրք, infantry, foot-soldiers;
— արձան, անդրի, pedestrian statue;
— կրթութիւն, pedestrian exercise;
— որսորդութիւն, hunting on foot;
— ձաղումն, infantry triumph;
— բանք, trite, hackneyed or common-place saying, vulgarity of expression;
— գովութիւնք, vulgar praises;
— երթալ, to go on foot;
—ս խօսել, to talk common-place.

· Calfa

NBHL (9)

Վեցհարիւր հազար այր հետեւակ։ Քսան հազար արանց հետեւակաց։ Զօրս բազումս հեծեալս եւ հետեւակս։ Զհետեւակն եւ զհեծելազօրն։ Ամենայն զօրականի հետեւակաց իմոց։ Ել արքայ, եւ ամենայն ծառայք նորա հետեւակք, եւ այլն։ Հետեւակ զօրօք։ Մարտիկ հետեւակօք։ Ընդ հեծեալ եւ ընդ հետեւակ. (Փիլ.։ Պիտ.։ Եղիշ.։)

Հետեւակն եւ գազանատեսակն եղեւ յայնցանէ, որ ոչ եւ միով վարին իմաստասիրութեամբ. (Պղատ. տիմ.։)

Կենդանւոյն տարբերութիւնքն, հետեւակն, եւ երկոտանին, եւ թռչունն, եւ լուղակն։ Զծովային կենդանեաց, եւ զհետեւակաց, եւ զօդայնոց բնութիւնսն բաժանեաց. (Արիստ. ստորոգ. եւ Արիստ. աշխ.։)

Ասեմք զհետեւակ մարտն՝ որ եղեւ ի մառաթոն եւ ի պլատէքն. (Պղատ. օրին. ՟Դ։)

Հետեւակ ձաղումն. այսինքն հանդէս յաղթանակի հետեւակ զօրօք. (Եւս. քր. ՟Բ։)

Զքերթողաց իսկ ե՛ւ զքերդուածս պատմելով, եւ զգրեալ հետեւակ բանիւ. (Պղատ. օրին. ՟Է։)

Հետեւակ ասաց զոչն ներչափական. (Նչ. անդ։)

Համեմատ իմն շարագրացն, զորս ի մանրամասն գործոյն իւրեանց ասացին հետեւակս. իսկ զքերթողսն հեծեալս. որ եւ հետեւակ ասաց զոչ ներչափականն. (Երզն. քեր.։)

Յամենայն հետեւակ նուաստութենէ անխառնաբար համբառնալ, կամ ազատ համբարձումն։ Գեր ի վերոյ, եւ ոչ միոյ հետեւակի նուաստութեան ներող. (Դիոն. երկն.։)


Հետեւակեմ, եցի

vn.

to go on foot, to walk;
կորուսանել զկիրթ —կելոյ, to lose the habit of walking.

· Calfa

NBHL (1)

Ի ներքոյ հետեւակեալս յառաջ ածողացն զնոսա. (Մաքս. ի դիոն.։)


Ձաղկահեր

cf. Ձաղկամազ.

· Calfa

NBHL (2)

ՁԱՂԿԱՀԵՐ ՁԱՂԿԱՄԱԶ. τετανόθριξ qui laxo est capilo, promissos crines habens. Ունօղ զձաղկ հերս, կամ զմազ երկայնեալ իբրեւ զձաղկս. մազը ցից ցից, ցցուած, շիտակ կախուած.

Մելիտոս՝ իբրու ձաղկամազ, եւ ոչ ամենեւին գեղեցկամօրու. (Պղատ. եւթիփռոն.։)


Ձանձրացուցանեմ, ուցի

va.

to tire, to fatigue, to trouble, to importune, to plague;
— զլսելիս, to tease, to vex.

· Calfa

NBHL (3)

Ոչ զոք ի ձէնջ ձանձրացուցի։ Ես զձեզ ոչ ձանձրացուցի. (՟Բ. Կոր. ՟Ժ՟Ա 9։ 13։)

Զթագաւորս դառնացուցեալ զլսելիս. (Կանոն.։)

Ի կրել արտաքս զաւելորդ թրքածս մոխրոցացն ձանձրացուցանէզդազախադէմ զկրողսն. (Փարպ.։)


Ձգեմ, եցի

va.

to stretch, to spread, to extend;
to throw, to hurl, to fling;
to shoot, to dart;
to draw;
to attract, to entice, to allure, to decoy, to lure;
to carry off, to bring, to drag, to drag along;
to take or suck in, to suck;
to inhale, to aspire, to breathe;
to lengthen out, to prolong, to protract;
*to leave;
— զօդ, to respire, to breathe;
— զաղեղն, to draw a bow;
— զնետ, to let fly an arrow, to shoot;
— զսուրն, to brandish;
to make a sword-thrust or pass;
cf. Սուր;
— զթի, to row, to impel by oars;
— զվարմ, to lay snares, to spread nets;
— զլուծ, to bear the yoke;
— զառագաստս, to sail, to unfurl or set the sails;
— զձեռն, to stretch or hold out one's hand;
յինքն —, to attract, to allure, to entice;
յինքն — զանարգանս ամենեցին, to incur the public contempt or hatred;
յանձնզցասումն ուրուք, to bring indignation or wrath upon one's head, to draw it upon oneself, to expose oneself to anger of;
— ի կորուստ, to lead to ruin or destruction;
— զկեանս, to pass one's life or days;
— զբանս, to provoke, to rouse, to excite to anger;
— առ ոք զհայհոյութեան բան, to load with insult or execration, to insult, to revile, to abuse.

· Calfa

NBHL (17)

ՁԳԵԼ. ἑκτείνω extendo, porrigo διατείνω, προτείνω, παρατείνω protendo եւ այլն. ἑκπετάζω, ἑκπετάννυμι expando եւ այլն. Տարածել. սփռել. երկայնել. ընդարձակել. կարկառել զձեռն. ձկտիլ. եւ այլն. երկնցընել, փռել.

ՁԳԵԼ. ἐλκύω, ἔλκω, σπάω, ἑκσπάω, ἑπισπάω traho, extraho, attraho. Քարշել յո՛ր կոյս եւ է. եւ Կորզել. եւ Կրել. քաշել.

ՁԳԵԼ. τοξεύω, κατατοξεύω jaculor, sagittas emitto ῤίπτω, ἑπιρίπτω, ἑκπέμπω projicio, injicio, ejicio, emitto եւ այլն. Ձիգ դնել. նետաձիգ լինել. եւ Ընկենուլ, զընկենուլ, արկանել, արձակել, թողուլ ի վայր. (որ եւ ռմկ) հեռու կամ մէկ դի կամ վար ձգել. ջուղ՛՛. գձել. (լծ. ընդ քշել) որպէս եւ նետել, է իբր նետաձգել.

Զընկերին շահս, կամ զատուծոյ պատիւն յինքն ձգել. (Յճխ. ՟Ժ. ՟Ժ՟Զ։)

Արմատն է Ձիգ. լծ. եւ արձակ, իբր առձգեալ. որ լինի շարժմամբ արտաքս կոյս, եւ յինքն կոյս. (լծ. եւ թօլէք, սըգը սէօք, ուզագ եւն)։ Քանզի ասի՝

Ձգել զձեռն, կամ զգաւազան ի վերայ գետոյն, կամ զծայր գաւազանին։ Վարմ ձգել։ Լարս ձգել։ Ձգել զվարագոյրս. զերկինս իբրեւ զխորան. զխարիսխ. զաղեղն. զոտս. զչափն սամարեայ ի վերայ երուսաղէմի. զհիւսիսի զոչնչիւ. գործիս թռչնոց. ցանց ոտից։ Որ ձգի ի ծովն մեծ, կամ յանապատն, կամ մինչեւ ի սիդոն. Չոգան ընդ ամենայն ձգեալն (այսինքն տարածութիւն, դաշտ, անապատ)։ Զձեռս իւր ձգէ յօգուտ։ Մի՛ ձգեսցեն զձեռս իւրեանց յանօրէնութիւն։ Ձգեաց անարատ զճանապարհս իմ։ Մի՛ ձգեր զբարկութիւն քո ազգէ մինչեւ յազգս։ Մի՛ ուրեք հեռի ձգիցիք երթալ. եւ այլն։

Երկիրս իբրեւ զյատակ տան, եւ երկինք իբրեւ զառաստաղ գմբեթաձեւ ձգեցան ի վերուստ. իսկ ձգելն զայն յայտ առնէ, թէ որպէս ոք զհանդերձ ինչ դիւրաւ տարածանէ, մեկնէ, այնպէս դիւրաւ ձգեաց զերկինս. (Գէ. ես.։)

Ձգել զպահոց ժուժկալութիւն մինչ ի կէտ եւ այլն. այսինքն յերկարել. (Շ. մտթ.։)

Ի վերայ ամենայն դարուց ձգեաց զբանս իւր. (Եփր. համաբ.։)

Մինչեւ ցվախճան մեծ ասէ, փոխանակ ասելոյ՝ թէ հարուստ ժամս ձգեցին զխօսսն։ Զի մի՛ ձգիցեմք զժամանակս, եւ ծախիցեմք մագաղաթ. (Կիւրղ. թագ.։)

Ձգել զլուծ, կամ ակօս ի դաշտի. կամ պարանօք, ցանցիւ, կապանօք. կամ զուռկանն, զգործին ի ցամաք։ Ձգել արտաքոյ տաճարին. կամ ի հրապարակ, ի տագնապ, ի գթութիւն։ Ձգեցից առ իս։ Ձգել զսուր, զբան։ Ձգել ի ջրոց (ի դուրս)։ Ձգել զդուռն զկնի։ Ձգել զօդ։ Ձգել զմեղս իբրեւ երկայն պարանաւ։ Մի՛ ձգէք յանձինս զսատակումն. եւ այլն։

Հոտ անուշութեան բուրեալ, որպէս զի զմեզ զամենեսեան գրեթէ ի քուն ձգել. (ՃՃ.։)

Ձգել զոստայնս իւրեանց զգլխովք նորա. (Ագաթ. (որ հայի եւ յաջորդ նշ)։)

Բռնադատութեան տոռամբ ձգել։ Ձգեն զարեան խոնաւութիւն. (Նար. ՟Ի՟Ը. ՟Կ՟Թ։)

Ձգել զնետ կամ զփքին կամ զքարինս։ Ձգեա՛, եւ ձգեաց։ Ձգեսցէ նմա զամենայն անօթ խարդախութեամբ։ Իբրեւ ի նետէ ձգելոյ ի նպատակ։ Արմատս ձգեալ.եւ այլն։

Ձգել զանձն ի խոնարհ (այսինքն արկանել ի վայր). (Շ. մտթ.։)

Բամբասանք յանհաւատիցն ձգեցաւ զկնի աշակերտաց աւետարանին։ Տուգանք եւ զրկութիւնք ձգին ի վերայ մեր. (Սարգ. ՟ա. պետ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Ե։)


Ձգիչ

adj.

attractive;
overpowering, winning;
— զօրութիւն, attractive power, attraction.

· Calfa

NBHL (1)

Եւ հեշտութիւնն ձգիչ։ Խմորոյ նմանեցուցանէ վասն ձգիչ զօրութեանն։ Ծանրութիւնն իւր ձգիչ նորուն է ի խոնարհ. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։ Իգն.։ Վեցօր. ՟Ժ։)


Ձգտիմ, եցայ

vn.

to stretch, to extend, to spread;
to reach, to arrive;
to grow longer, to be prolonged, protracted;
to drive at, to tend to, to abut in;
to stretch oneself, one's limbs;
to endeavour, to strive, to try, to seek;
— աչօք զհետ ուրուք, to follow with the eyes;
— ընդ ումեք, to vie, to emulate, to rival, to strive with.

· Calfa

NBHL (5)

Ձգտիլ հասանել, կամ ձգտիլ յանչափն, կամ ընդ ոլորտս աշխարհի, ընդ գաւառս բազումս, մինչեւ առ մեզ. (Յհ. իմ. ատ.։ Նար. ՟Ծ՟Ե։ Լմբ. իմ.։ Եւս. պտմ.։)

Ամենայն մեծամեծ սքանչելիք՝ որ աստ իցեն, եթէ ձկտեսցին (բաղդատութեամբ) ընդ յն բարութիւնս՝ որ անդ իցեն, նուազունք երեւին. (Եփր. համաբ.։)

Յայն ինչ ձգտել, որ ի վեր է քան զզգայութիւն. (Նախ. ժող.։)

Երբեմն ձգտին իբրեւ զերկարս. (Երզն. քեր.) իմա՛ զերկարիլն վանկից։

Յօրանջելն եւ ձգտել։ Ձգտելն հմուտ բժիշկք ի մթերելոյ մաղասոց ասեն. (Եզնիկ.։)


Ձեռէք

s.

glove;
ագուցանել ձեռէս, to glove;
ագանել ձեռէս, to put on one's gloves;
հանել զձեռէս, to unglove, to take another's gloves off;
to unglove, to pull or take off one's gloves.

· Calfa

NBHL (2)

Եւ զգեցուցանողս իւր զձեռէս ի զաւակաց քանանացւոց. անուն կոչէ ազգին գնթունիս (իբրու քանանիդս). (Խոր. ՟Բ. 7։)

Չէ՛ պարտ քահանային՝ յորժամ յագապ երթան, ձեռէս բառնալ, եւ տանել ի տուն. (Կանոն. (ուր մա՛րթ է իմանալ եւ զթաթս կենդանւոյ ուտելիս. ռմկ. փաչա)։)


Ձեռն, ռին, ռամբ, ձերբ, ձեռք, ռաց

s. fig. adv.

hand;
fist;
arm;
strength, might, power, force, main strength;
aid, succour, protection;
ի —, ընդ —, by, by means of, through the medium or channel of;
զձեռամբ, as much as one can, according to one's power;
ի ձեռանէ, coadjutor, assistant;
պաշտօնեայ ի ձեռանէ, subaltern functionary;
առ —, ready at hand, under one's hand, near, at hand;
առ — բառարան, portative dictionary;
— ի ձեռանէ, ընդ —, — ի —, from hand to hand, from one to another, from me to you, from you to him;
որ ընդ ձեռամբ է, subordinate;
հզօր ձեռամբ, with main strength, with a strong army;
— օտար, a strange hand;
յերկոցունց ձեռաց աջողակ, ambidexter, right-handed and left-handed person;
— հաւանութեան;
consent, assent;
ձեռս ի կապ, with one's hand tied;
with folded arms;
idle;
ձեռս յետս կապեալ, with one's hands tied behind;
—ք փապարեալք յաշխատութէնէ, hands hardened by toil;
մահահամբոյր ձեռամբ, with a deadly hand;
— տեառն, the hand, Spirit or Word of God;
ըստ ձեռին բաւականի, ըստ կարի ձեռաց իւրոց, according to one's strength, power or means;
ամբարձ զ— իւր ի տիրապետել, he formed the project of seizing the chief authority;
ձեռօք իւրեանց հայթայթէին զպէտսն, they lived by their labour;
ի ձեռանէ նորա վարէ իշխանութիւն, he governs under him;
ի ձեռս քո է, it is in your power, it depends on you;
չէր — նորա բաւական, he could not, he had not the means;
ահա — իմ ընդ քեզ, my hand shall be with you;
յամենայն տեղիս ուր միանգամայն հասանէր — իւր, every where he could;
եղեւ — տեառն ի վերայ իմ, the hand of God was on me;
— տալ իրերաց, to help or assist each other;
— տալ ի, to consent to;
— տալ անմեղութեան, to support, sustain or uphold innocence;
— տալ, to lend a hand to, to stretch out a helping hand, to aid, to succour, to assist, to help;
— արկանել, to lay hands on, to seize, to take possession of;
— արկանել, —ի գործ արկանել or առնել, to lay one's hand on, to put one's hand to, to set about, to undertake, to take in hand, to begin, to attempt, to try;
ի — տալ, to hand over, to deliver over, to give up;
ձեռս բառնալ, to lift up the hands;
ձեռս ամբարնալ, to raise one's hand against;
դնել զանձն ի ձեռին իւրում, to jeopard, to risk one's life;
— անձին հարկանել, to boast, to brag, to vaunt, to plume or pique oneself, to be proud of, to take to oneself the credit of, to avail oneself of, to deem it an honour;
ձեռն յանձին հարկանել, to oblige oneself to;
ձեռն դնել, to lay hands on, to ordain, to consecrate;
to put one's signature to, to sign;
— տալ աղջկան, to give one's hand, to consent to marry;
ընդ or զձեռամբ լինել, to be in the hands of, under the power, in subjection to;
ունել ընդ ձեռամբ, to have ready at hand;
ընդ ձեռամբ առնել, նուաճել, արկանել ընդ ձեռամբ, to bring under one's power, to subdue, to subjugate;
կալ ընդ ձեռամբ ուրուք, to put oneself under the protection of;
to submit, to yield;
to be submissive;
ընդ ձեռամբ անկանիլ, գալ ի ձեռս, ի ձեռս անկանել, to fall into the hands of, to be taken or seized, to get caught;
ի ձեռս բերել, to obtain, to procure, to entrap, to catch;
անկանել ի ձեռս ուրուք, to fall into the power of;
— օգնականութեան գտանել, to find a helping hand, to be sustained by, favoured with;
զձեռանէ առնուլ, ունել, ձգել, to take or lead by the hand;
ձեռամբ առնել, to indicate, to point to with the band;
զձեռամբ լինել, to be able, sufficient, capable;
զձեռօք ածել, to seize, to grasp;
to arrest;
ի — առնուլ, to obtain, to acquire;
to re-acquire;
to undertake, to begin;
տարածել զձեռս իւր առ ոք, to open one's arms to;
ճողոպրիլ ի ներքուստ ձեռին ուրուք, to escape from the hands or power of;
— մխել, to meddle, to interfere;
to set a hand to, to undertake;
— մխել յոք, to raise the hand against, to lay violent hands on, to ill-treat;
to put to death;
ի բաց կալ, ապստամբել ի ձեռանէ ուրուք, to rebel, to throw off the yoke, to save or rescue from the hands of;
— or ձեռս ի գլուխ ելանել, դառնալ, to be confounded by shame or grief, to be greatly abashed, or cast down;
— զձեռամբ փոփոխելով քարշել զչուանն, to draw a cord, to tighten a rope hand over hand;
— արկանել զգանձիւն, to try to rob the treasure;
լուանալ զձեռս, to wash one's hands of, to clear oneself from;
— ունել, to be fortunate, to have a lucky hand;
ձեռին կատակ՝ գռեհկաց կատակ, rough play is bear's play, joking with hands are jokes of blackguards.

· Calfa

NBHL (33)

χείρ manus. Եզր բազկի ի դաստակէ ցծայրս մատանց. թաթ ձեռաց. ափ. բուռն. գործարան շօշափելոյ՝ ըմբռնելոյ, եւ գործելոյ։ Նմանութեամբ, Գործի, միջնորդ. գործ. կար. զօրութիւն. իշխանութիւն. բաւականութիւն. անձն, եւ այլն. ձեռք, ձառք. (լծ. յն. խիր, սանս. քառա ).

Ի ՁԵՌՆ. διά, δι’ per. Որպէս թէ Ձեռամբ, այսինքն միջնորդութեամբ, կամ գործականութեամբ. եւ պարզապէս ի նշանակ գործիական հոլովոյ՝ որ պակասի ի յն. եւ լտ. մէկին ձեռքովը, տնով.

Ձգել զձեռն, եւ առնուլ։ Մխել զձեռն յոք կամ ի գործ։ Հնազանդ լինել ընդ ձեռամբ։ Ձեռք նորա յամենեսին, եւ ձեռք ամենեցուն ի նա։ Հանեալ զմատանին իւր ի ձեռանէ իւրմէ՝ եդ ի ձեռին յովսեփայ։ Երկուս ապարանջանս ի ձեռս նորա։ Վաստակք կամ արդարութիւն ձեռաց։ Գործել ձեռօք։ Ահաւանիկ աղախին քո ի ձեռս քո։ Ի գործոց մերոց եւ ի տրտմութեանց ձեռաց մերոց։ Միթէ ձեռն տեառն չիցէ՞ բաւական։ Լինէր ձեռն տեառն ի վերայ քաղաքին.եւ այլն։

Լցեալ զձեռն ի նաշհւոյ անտի. (Ղեւտ. ՟Բ. 2. իմա՛, լի ափով, բռամբ։)

Տարածեալ զձեռս իւր ի խաչին. զի տարածեալ ձեռօքն ի գիրկս իւր ընկալցի զամենայն տիեզերս առ հասարակ. (Կոչ. ՟Ժ՟Գ։) (Ոճով ասի.)

Եկն սաւուղ ի կարմեղոս, եւ կանգնեաց իւր ձեռն (որպէս կոթող ինչ ի նշան յաղթութեան. կամ ինքնաձեռն իշխեաց զոհել, ասէ կիւրեղ)։ Աբեսողոմ կանգնեաց իւր արձան, եւ կոչեաց զնա ձեռն աբեսողոմայ։ Եզ զանձն իւր ի ձեռին իւրում (ի բռին, ի վտանգի)։ Ձեռն նոցա ընդ դաւթի է։ Անաչառ անողորմ ձեռն պատերազմի։ Զնիկանովր ի ձեռն գումարէր։ Զօրս ի ձեռս հասուցանել։ Գործ ի ձեռն տալ։ Տաղ քեզ զնա ի ձեռս։ Ի բաց եկաց եդովմ ի ձեռանէ յուդայ. եւ այլն։

Ոչ յետ բազում ժամանակի, այլ մինչդեռ զերախտիսն ի ձեռին ունէր. (Երզն. մտթ.։)

Զձեռն ձերբ ածէր (այսինքն բուռն հարեալ՝) եւ ընկենոյր զտախտակսն։ Եթէ ոք հարցէ զծառայ իւր ձերբ (այսինքն ձեռամբ) իւրով, եւ մեռցի. (Եփր. ել.։)

Բուռն հարեալ զնմանէ՝ ձեռն զձեռամբ փոփոխելով՝ քարշել թուելով զնա. (Դիոն. ածայ.։)

Ձեռն արկ զպատմուճանաւ իմով. (Յոբ. ՟Լ. 18։)

Արկ հերովդէս արքայ ձեռն՝ չարչարել զոմանս. (Գծ. ՟Ժ՟Բ. 1։)

Ձեռն արկ կամակորութեամբ ... ձեռն էարկ, եւ եհան զբազումս ի գնդէնք քրիստոսի. (Եղիշ. ՟Դ։)

Ձեռն ետու նոցա հանել զնոսա։ Ձե՛ռն տուր մեզ։ Աղաչէին ձռեն տալ նոցա. (Եզեկ. ՟Ի. 6։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 50։ ՟Ժ՟Գ. 46։)

Ոչ տայ մեզ ձեռն գիրք, թէ պատառեցաւ լեառն ընդ չորս մասունս. (Լմբ. զքր.։)

Ասի եւ ՁԵՌՍ ՏԱԼ, որպէս Պարտութիւն խոստովանել, զիջանիլ.

Կրեաց պատերազմ դժնդակ, այլ ոչ երբէք ետ ձեռս պատերազմողացն. (Ոսկ. ես.։)

Եդին զձեռս ի վերայ նոցա, եւ առնուին հոգի սուրբ. (Գծ. ՟Ը. 17. 18. եւ ՟Զ 7. եւ այլն։)

Դիցես զձեռս քո ի վերայ նորա. (Թուոց. ՟Ի՟Է. 18։)

Օրէնքն ի ձեռն մովսիսի տուան, շնորհք եւ ճշմարտութիւնն ի ձեռն յիսուսի քրիստոսի եղեն։ Ի ձեռն գաւազանի սրտմտութեան իւրոյ ընկլոյց զիս։ Այցելու լիցի տէր աստուած ի ձեռն իմ։ Սատակեաց զնա տէր աստուած ի ձեռն կնոջս։ Որպէս եւ խոստացաւ ի ձեռն կտարակարանացն։ Վա՛յ մարդոյն այնմիկ, յոյր ձեռն գայցէ գայթագղութիւն.եւ այլն։

Տարակորզեսցես ի ձեռն ձեռինդ ամենակալի. (Նար. ՟Ժ՟Ը։)

Յիսուս գթասցի՛ս ի մեզ ի յերկրպագու ծառայս՝ ի կարապետիդ քո ձեռն, զոր վերապատուեմք այսօր. (Տաղ.։)

Ի ձեռն մանրութեան ոչ երեւելով մեզ. այսինքն մանրութեամբ, կամ առ մանրութեանն. (Պղատ. տիմ.։)

Ոչ ի ձեռն տայցէ զամենայն պէտս ճանապարհին։ Թէ ոչ ի ձեռն տուեալ էր ձեզ զպատճառս պաշխարութեանն. (Ոսկ. ՟բ. կոր. ՟Ժ՟Ե։)

Զջնիկանն որ է մարզպետ արքունի, եւ զմովան հանդերձապետ ի ձեռանէ մովպետան մովպետի. (Եղիշ. ՟Ը։)

Ապա եթէ իւր իսկ զձեռամբ իցէ, ինքնին փրկեսցէ զանձն. (Ղեւտ. ՟Ի՟Է. 49։)

Տայր ձեռն ի ձեռն զյուդայ սուսեր մի ոսկեհանդերձ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 15։)

Զայս գանձ ես տաց ձեզ դարձեալ ձեռն ի ձեռն ի հուպ ժամանակի. (Ճ. ՟Ա.։)

Իսկ գոհութիւնն, յորժամ ձեռն ի ձեռն առնումք ի նմանէ զհայցուածս խնդրոցն. (Լմբ. սղ.։)

ՁԵՌՆ Ի ԳԼՈՒԽ. կամ ՁԵՌՍ Ի ԳԼՈՒԽ. որպէս Վա՛յ տալով անձին, եւ ծեծելով զիւր գլուխ.

Անտի եւս ձեռն ի գլուխ եզցես. զի այդ իսկ է նշանակ սգաւորաց, զպատուական անդամն կոծել. (Մխ. երեմ.։)

Իսկ ՁԵՌՍ ՅԱՆՁԻՆ ՀԱՐԿԱՆԵԼ, որպէս Զաջն ի լանջն կամ ի ճակատն մերձեցուցանել ի նշանակ կատարելոյ զհրաման մեծին. գլխուս վրայ ըսել.

Եւ նորա ձեռս յանձին հարեալ առ արքային՝ առ ի կատարել զհրամանն արքունի. (Ուռպ.։)

ՁԵՌՍ Ի ԿԱՊ. մ. Կապեալ կամ մածեալ ունելով զձեռսի վերայ կրծոց. ձեռնի ձեռին վերայ դնելովի լանջս, կամ աղխելով զձեռն. ձեռք ձեռքի վրայ.


Ձեր, ոց, րմէ

pron.

adj. poss. your;
ոչ խնդրեմ ինչ զ—, I do not require anything of yours;
—ն, yours.

· Calfa

NBHL (2)

(գերան. ա. ի գոյակ. Դուք, ձեր) ὐμέτερος, ὀ, ἠ, τὸ ὐμῶν vester, -tra, -trum. Որ ինչ ձեր է. ձեզ սեպհական. ձերային. ձերոյին. ձերը.

Երկիւղ ձեր։ Զձեր արիւն։ Զաւակի ձերում։ Ընդ ձեռամբ ձերով։ Ի բերանոյ ձերմէ։ Որդւոց ձերոց։ Յերեսաց ձերոց։ Ոչ խնդրեմ ինձ զձեր, այլ զձեզ.եւ այլն։


Ձեւ, ոյ, ով

s. geom.

form, shape, figure;
formula, form;
mould, model;
plan, design;
dress, costume, apparel, garb;
attitude, deportment, bearing, carriage;
countenance, look, demeanour;
figure;
ի — ժառանգաւորի, in the garb of a clergyman, in clerical attire;
ի — սոսկական, in private clothes;
պարզ or անպաճոյճ, ազնուական ունել —ս, to have simple, noble, gentlemanly or ladylike manners;
— տալ, to give a shape to;
առնուլ զ— կրօնաւորական, to become a monk;
զայս — օրինակի, in this way, thus, so;
գրեաց — բանից օրինակ զայս, he wrote a letter thus conceived, or in these terms;
ի — առակաց, allegorically.

· Calfa

NBHL (16)

σχῆμα habitus, figura ῤυθμός modulus ὐπόδειγμα , τύπος exemplum μορφή forma եւ այլն. Տեսիլ լրման քանակի. չափ եւ դիտակ մարմնոյ. յարդարուած. յօրինուած. զարդ. եղանակ. օրինակ. տարազ. տեսակ. կերպարան. կերպ. տիպ. նմանութիւն. համեմատութիւն. ունելութիւն.

Աստուծոյ ո՛չ ձայն, եւ ո՛չ ձեւ։ Գոհանամ զքէն ... զձեւ աղօթիցն առնու։ Այլով ձեւով կազմակերպել կամեցան. (Ոսկ. յհ.։)

Զկերպարանս ծառայի առեալ, եւ ձեւով գտեալ իբրեւ զմարդ։ Յադամայ զձեւ առեալ զմարմինն։ Ոչ ըստ երեւեցելոյն ձեւի եւ զաներեւոյթն նորա բնութիւն սահմանել. (Աթ. ստէպ։ Պրպմ. ՟Լ. եւ ՟Լ՟Է. ձ։)

Ոգիք մարդկան՝ իմացական բնութիւն, ձեւ սկզբնատպին (այսինքն պատկեր արարչին). (Եղիշ. հոգ.։)

Քննելի է (յերաժշտութեան) ձեւ բառի, եւ երգ, եւ դաշինք, եւ կաքաւք։ Բայց զի՞նչ զգեղեցիկ ձեւն, կամ զդաշն գոլ պարտ է ասել երբէք. (Պղատ. օրին. ՟Բ։)

Դիմոսթենէս տեսեալ զտգէտն ի ձեւ (կամ ի ձեւի) գիտնոյ՝ ասէ. երեւելիդ ինձ (լիցի), եւ գիտելդ՝ թշնամեացն իմ. (Պիտառ.։)

Ունի զզօրութիւն եւ զձեւ կերպարանաց տէրունական բանից։ Ձեւ բանիցս մարմնականք են. (Իգն.։)

Յայսպիսի ձեւ լինի նկարագրեալ։ Աշխարհս չորեքեզերեան ունելով ձեւ. (Շ. մտթ. եւ Շ. բարձր.։)

Հրաժարէր աղազ՝ երկիւղածութեան եւ հաւատոց ձեւով, թէ ոչ փորձեցից զտէր. կերղծաւորէր լնուլ զգիրն, թէ մի՛ փորձեսցես զտէր. (Գէ. ես.։)

ՁԵՒ. σχῆμα habitus. Որպէս Հանդերձ. զգեստ. մանաւանդ Սքեմ կրօնաւորական. յն. ըսխի՛մա. լտ. հա՛պիդուս. (որ են ձեւ, եւ ունելութիւն)

Զսպառազինի եւ զինուորի ձեւ զգեցեալ։ Ձեւ կատականաց արկեալ ի վերայ նորա. (Լաստ. ՟Ի՟Բ։ Ոսկ. յհ. ՟Բ. 38։)

Սուրբ ձեւոյն արժանի լիցիս։ Առնուլ զձեւ ուխտի։ Զկերպարանս ձեւոյ սրբութեան. (Մաշտ.։ Վրք. հց. ստէպ։)

Որ զարտաքին ձեւն կրօնաւորի զգեցեալ է. (Սարգ. յկ. ՟Ե։)

Ձեւք անուանց են երեք. պարզ, բարդ, յարաբարդ. (Թր. քեր.։)

Երեք են ձեւք (բառից). պարզ, որպէս ուղղանկիւնին. բարդ, որպէս եռանկիւնին. յարաբարդ, որպէս քառանկիւնին. (Հին քեր.։)

Յիշէ զայս ձեւ օրինակ։ Գրէ զայս ձեւ օրինակի։ Զնոյն ձեւ օրինակի եւ աբիդենոս։ Զնոյն ձեւ ըստ մովսէսի պատմութեանն վիպագրեաց. (Եւս. քր. ՟Ա։)


Ձողաբարձ

adj. s.

propped, supported;
arbour, vine-arbour, bower, trelliswork;
— յօրինել, զարդարել, to prop or support a vine, to adorn with arbours or bowers, to enclose with trellis-work, to embower.

· Calfa

NBHL (4)

Ամրութեամբ պարսպեցի՝ ձողաբարձ զարդարեցի. (Ես. ՟Ե. 2.) յն. լոկ դնի պատնշաւ պատել. χαρακόω circumvallo.

Որպէս զձող ամբարձեալ. կամ ի վերայ ձողոյ բարձեալ. եւ ձողիւք շուրջ պատեալ

Գաւազան ... ձողաբարձ նշանակեալ. (Մագ. խչ.։)

Ձողաբարձ յօրինէր արդարն զձեռսն պտղալիցս. (Գեննանդ.։)


Ձուլեմ, եցի

va.

to cast, to smelt, to found;
to freeze, to harden by cold;
to solidify;
—եսցեն զսուսերս իւրեանց ի խոփս, they shall turn their swords into ploughshares.

· Calfa

NBHL (7)

ՁՈՒԼԵՄ χωνεύω, χύω conflo, fundo, formo. որ գրի եւ ՁՈՒՂԵԼ. ՁԻՒՂԵԼ. Հալել զհրահալելիս, եւ հեղլով ի կաղապար՝ թանձրացուցանել ի ձեւ ինչ. կազմել ձոյլ ինչ. պնդացուցանել. մածուցանել. սառուցանել. միացուցանել. թափել.

ՁՈՒԼԵԼ. Նմանութեամբ. կամ որպէս στερεόω solido. Պնդել. կարծրացուցանել. սառուցանել. զօդել.

Որպէս ընդունիցի ոք զարծաթ եւ զպղինձ, զերկաթ եւ զկապար ի մէջ հնոցի, փչել ի նա հուր, եւ ձուլել։ Հաւաքեցից եւ ձուլեցից զձեզ։ Եւ ձուլեսջիք ի մէջ նորա, զոր օրինակ ձուլեսցի արծաթ ի մէջ բովոյ։ Ձուլել խարիսխ պղնձի, կամ օղամանեակս ոսկիս, սիւնս. կամ զսուսերս ի խոփս. եւ այլն։

Որ ի լըճին սառնամանեաց զմարմին սրբոցն պաղ ձուլեաց. (Գանձ.։)

Իբրեւ զպարիսպ քարեայ ձուլեալ արձանացոյց. (Երզն. մտթ.։)

Շինեաց կոփածու քարամբքն, եւ կրով զնա ձուլելով։ Կրով ձուլեալ ի մի. (Յհ. կթ.։)

Վերստին ձուղէ ճարտարապետն զհնացեալ մարմինս, եւ կապեալ միաւորէ զերբեմն իւր հոգին. (Նանայ.։)


Մտամոլորեմ, եցի

va.

to seduce, to pervert;
— զինքն, to deceive oneself.

· Calfa

NBHL (2)

Ամբարհաւաճեալ՝ մտամոլորէ զինքն, որպէս թէ կարծել ի վերայ ծայրագունին ելանել ըմբռնման. (Բրս. թղթ.։)

φρεναπατάω seduco, decipio. Մոլորեցուցանել մտօք, պատրել զանձն կամ զայլս.


Մտապահ լինիմ

vn.

to keep in mind, to remember;
to have spite against one, to be rancorous;
cf. Մտայոյզ.

· Calfa

NBHL (1)

ՄՏԱՊԱՀ ԼԻՆԵԼ. Պահել ի մտի զբան ինչ. եւ Մտայոյզ լինել. ոխս պահել.


Մրադիր

cf. Մրազարդ.

· Calfa

NBHL (4)

ՄՐԱԴԻՐ ՄՐԱԶԱՐԴ. Մակդիր դեռաբոյս մազից կամ հերաց մօրուաց, եւ ձեւոյ յօնից, հանգոյն գծագրութեան մրոյ.

Գեղ երեսաց, եւ մրազարդ յօնից. (Ագաթ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Մրազարդ կամարաձեւ կցուածք յունից. (Արծր. ՟Ե. 11։)

Որոյ չեւ եւս էր փաղփաղեալ բողբոջեալ մրադիր բոյսք մօրուացն ընդ ծնօտսն։ Մրազարդ մօրուքն ի ծնօտսն դեւեռս էր տիգեալ եւ ընձիւղեալ. (Յհ. կթ.։)


Մրեմ, եցի

va. fig.

to smut, to blacken;
to asperse, to defame, to slander;
— զարտեւանունս, to paint one's eyelids.

· Calfa

NBHL (4)

Եւ ոչ մրեալ զարտեւանունսն. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)

Ի վերայ ազանց խզելոց փետելոց մրելոց. (Երեմ. ՟Խ՟Ը. 31. յն. սափրելոց մրոյ կամ մռայլի։)

Որոց զերեսս իւրեանց մրով մրեալ լինէին. (Եւս. պտմ. ՟Թ. 11։)

Որ լոկ դիւթեն, եւ ոչ կախարդեն, խանձել եւ մրել։ Խուզել, մրել, եւ աշխարհալուր ձաղել։ Գան արբցեն, խանձեսցին, մրեսցին. (Կանոն.։)


Մրցանակ, աց

s.

premium, prize or reward;
fight, combat;
տանել զ—, to win, to carry the prize, to bear away the bell;
— առնուլ, to get, gain or obtain a prize.

· Calfa

NBHL (4)

Ի մրցանակս ագոնին առաւելեալ քան զկղիտոստրատոս հռովդացի. (Խոր. ՟Բ. 76։)

Ազատութեան, կամ ամօթոյ մրցանակ (իբր նպատակ)։ Երկրորդ մրցանակօքն շատեալ. (Փիլ. քհ.։)

Որք զհանդէսն մրցանակի յերկրի կատարեալ՝ ապագայիցն եւ երկնաւորացն յուսոյ հաւատացին։ Զմրցանակ փրկչին յաղթութեան քարոզեն յանապական մահուն. (Նար. ՟Ժ. եւ Նար. առաք.։)

Որք մրցանակ յաղթութեամբ վանեալ հերքեցին զխորհուրդս ամպարշտացն. (Գանձ.։)


Մրցեմ, եցի

va.

cf. Մարզեմ.

· Calfa

NBHL (2)

Կրթել ի մրցանս. մարզել. հրահանգել.

Տե՛ս, թէ ո՛րպէս անդէն ի ներքս ի հանդէսն ի վկայութիւնս մրցէ զանձն իւր. (Ոսկ. գծ.։)


Մօտասեր

adj.

near;
— ազգական, near relation.

· Calfa

NBHL (2)

Մօտաւոր սերնդեամբ. ազգական.

Աստուածոց մերձասերմանք եւ մօտասերք։ Մերձազաւակք եւ մօտասերք. (Փիլ. լիւս. եւ ել. ՟Ա. 6։ Խոր. ՟Գ. 65։)


Յագեցուցանեմ, ուցի

va.

to satisfy, to satiate, to sate;
կշտապինդ —, to surfeit, to cloy, to glut, to stuff, to gorge;
— զցասումն իւր, to vent one's wrath.

· Calfa

NBHL (2)

Ի վիմէ մեղր յագեցոյց զնոսա։ Յագեցոյց զանձինս քաղցեալս։ Յագեցուցանել զդոսա հացիւ։ Ի պտղոյ բերանոյ այր յագեցուցանէ զորովայն իւր։ Արդարն յուտել իւրում յագեցուցանէ զանձն իւր, եւ անձինք ամբարշտաց կարօտեալք։ Յագեցուցանել զանկոխն եւ զանշէն (անձրեւօք) եւ այլն։ Զքաղցեալս յագեցո՛. (Տէր Իսրայէլ.։)

Սրով զկնի ընթացեալ՝ ոչ դադարէ, մինչեւ յագեցուցանէ զցասումն. ուստի՞ է այն անյագ ցասումն. (Եզնիկ.։)


Յագուրդ

s.

satisfying;
repletion;
satiety, disgust;
ի յագուրդ, for satiating;
յագուրդ ասել ագահութեան, to say I have had enough;
ուտել զյագուրդ, to eat one's fill;
— առնել ագահութեան, to glut one's avarice;
ի — փառամոլութեան իւրոյ, for satisfying his ambition.

· Calfa

NBHL (2)

Զամպարշտութեանդ ոչ գիտացեր զյագուրդ. (Յհ. իմ. երեւ.։)

Ի հինգ հացէ զհինգ հազարսն յագուրդ (այսինքն ցյագուրդ) կերակրեցեր. (Ոսկ. ի չրչրնս.։)


Յածեցուցանեմ, ուցի

va.

to walk, to take or lead about, to conduct here and there;
to veer, to turn about;
to circulate;
— զաչս, to turn, to roll one's eyes;
շուրջ — զաչս, to glance over, or round about;
տարաժամ զբերանն —, to eat out of season.

· Calfa

NBHL (5)

ՅԱԾԵՄ եւ ՅԱԾԵՑՈՒՑԱՆԵՄ. ῤέμβω, καταβρεμβεύω circumago, vagari facio. Այսր անդր ածել. տանել բերել. տարաբերել. շուրջ ածել. տատանել, յուզել.

Մի՛ ըզգինի բընաւ սիրել, մի՛ տարաժամ զբերանդ յածել. (Շ. այբուբ.։)

Ճգնեա՛ ոչ յածել լեզուաւ. (Կլիմաք.։)

Յածեցոյց զնոսա յանապատին ամս քառասուն. (Թուոց. ՟Լ՟Բ. 13։)

Յածեցուցեալ զմիտսդ՝ խռովէիր։ Յածեցուցեալ զմիտս ի բազում յուզմունս խնդրոց. (Փարպ.։)


Յաղթեմ, եցի

va.

to vanquish, to overcome, to conquer, to subdue, to subjugate;
to surpass, to excel, to prevail over;
— պատերազմի, to conquer, to triumph;
— ցաւոցն, to overcome or master one's grief or sorrow;
— ամենայն դժուարութեանց կամ ներհակաց, to overcome all sorts of difficulties, to surmount every obstacle;
— անձին, կամ կրից անձին, to conquer oneself, to get the victory over self;
to overcome or subdue one's passions;
— ի դատաստանի, to gain one's cause.

· Calfa

NBHL (9)

(հասարակօրէն տր. խնդ) νικάω vinco, supero κρατέω, κατακρατέω teneo, obtineo, compos factus sumpropositi. Պարտել. վերագոյն լինել. զօրանալ ի վերայ. տիրել. նուաճել. ի ներքոյ կամ ընդ իւրեւ առնուլ, ընդ ստիւք արկանել. (լծ. թ. եէնմէք ... ). յէղթել

Յաղթեաց բազում ամբոխի։ Յաղթեցաք ամենայն քաղաքացն նորա։ Ես յաղթեցի աշխարհի։ Մի՛ յաղթեսցէ քեզ ցանկութիւն գեղոյ։ Որդւոց քոց եւ ոչ թունաւոր վիշապացն յաղթեցին ժանիք։ Մի՛ յաղթիր ի չարէ, այլ յաղթեա՛ բարեաւն չարին։ Յաղթեաց նմա Իսրայէլ։ Յաղթեցին աւարի նորա (այսինքն տիրեցին, առին)։ Յաղթէ բարկութեան.եւ այլն։

Ուր կամի Աստուած, յաղթէ բնութեան զօրութեան. (Եփր. աւետար.։)

Յաղթէ զսատանայ յօրինակ փարաւովնի։ Ի պիստս զբռնամարտիկսն յաղթելով։ Յաղթեցից զամենայն մարտ պատերազմաց իմոց. (Արշ.։ Խոր. ՟Գ. 40։ Եփր. թագ.։)

Ոչ կարեմ յաղթել զքուն եւ զծուլութիւնն իմ։ Լինի բազում անգամ, որպէս զի միոյ աւուր անձրեւ յաղթեսցէ զանձրեւ բոլոր ամին. (Վրք. հց. ՟Դ։)

Ոչ յաղթեմք վասն անչափ բազմութեանն. այսինքն չեմք ձեռնհաս ի գիր անցուցանել զամենեսին. (՟Գ. Մակ. ՟Գ. 14։)

Իբրեւ այս խորհուրդք յաղթեցան. այսինքն յաղթ եւ զօրաւոր ցուցան. կամ յաղթեցին առաջիկայ իրաց. յն. զօրացեալ ի վերայ խորհրդոյն. (՟Գ. Մակ. ՟Ա. 4։)

Յաղթեսցես ի դատել քում. կամ յաղթօղ ի դատել քեզ։

Յաղթեցար Աստուած ի սիրոյ քումմէ։ Զի եթէ ոչ էիր յաղթեալ ի քումմէ գթոյդ՝ Քրիստոս, զքեզ ոչ մատուցանէիր յաղագս մեղաւորաց զենումն եւ պատարագ. (Եփր. գալստ.։)


Յաղթութիւն, ութեան

s.

triumph, victory, success, advantage;
cf. Յաղթանդամութիւն;
կատարեալ —, decisive victory;
ունել, տանել, ստանալ զ—, to get the victory, to carry the day, to be victorious, to prevail over, to get the better or the mastery of;
լի բովանդակ ունել or տանել զ—, to obtain a complete victory;
մեծապանծ —ս ի գլուխ տանել, to gain great advantages over;
կանգնել —ս ի վերայ, to triumph, to be triumphant.

· Calfa

NBHL (7)

ՅԱՂԹՈՒԹԻՒՆ. μέγεθος magnitudo, sublimitas, proceritas, amplitudo. Յաղթն գոլ. յաղթանդամութիւն. մեծութիւն. ընդարձակութիւն զօրութեան կամ տէրութեան.

Զոր ինչ այլք դատաստանաւ առնուն զյաղթութիւն, տէր մեր լռութեամբն էառ. (Երզն. մտթ.։)

Ոչ եթէ բազում զօրօք յաղթութիւնն կանգնի, այլ յերկնից է զօրութիւն յաղթութեան։ Քաջ անուամբ զյաղթութիւն պատրաստեաց ի ձեռն Իսրայէլի։ Ետ մեզ զյաղթութիւն ի ձեռն տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։ Ո՞ւր է մահ յաղթութիւն քո եւ այլն։

νίκος, νίκη, νίκημα victoria. Յաղթելն. զօրանալն ի վերայ հակառակորդին. յաջողելն մարտի կամ մրցանաց.

Անձին իւրում յաղթել քան զամենայն յաղթութիւն քաջ է եւ առաջին։

Ո՞ կարէ պատմել զմեծամեծ ձկանցն յաղթութիւնս. (Կոչ. ՟Թ։)

Կործանեցեր զյաղթութիւն զմարաց եւ զպարթեւաց. (Պտմ. աղեքս.։)


Յաճախագութ

cf. Բազմագութ.

· Calfa

NBHL (2)

Եւ այս խնամածի եւ յաճախագութ հօր է՝ սակաւ ինչ տանջել։ Որ քան զամենայն հարս յաճախագութ հայրն է. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մտթ.։)

Զքաղցրն եւ զյաճախագութ հայր եւ զմարդասէր տէրն. (Սեբեր. ՟Ը։)


Յամեցուցանեմ, ուցի

va.

to retard, to defer, to delay, to put off, to procrastinate;
տէր իմ յամէ զգալ, my lord delayeth his coming.

· Calfa

NBHL (2)

Ոչ յամեցուսցէ Տէր զաւետիսն, որպէս ոմանք յամր համարին։ Զճշմարտութիւն եւ զփրկութիւն իմ ոչ յամեցուցից։ Ոչ յամեցուսցէ յատելեաց, այլ յանդիման հատուսցէ նոցա. (՟Բ. Պետ. ՟Գ. 9։ Ես. ՟Խ՟Զ. 13։ Օր. ՟Է. 10։)

Յամեցուցանել արժան է զխորհուրդս որկորոյ. (Վրք. հց. ՟Բ։)


Յայտնեմ, եցի

va.

to reveal, to disclose, to discover, to unveil, to unmask, to publish a secret, to make public;
to manifest, to declare, to explain, to expound, to set forth, to state, to expose;
to signify, to notify;
to utter, to express;
— զմիտս, զկարծիս իւր, to manifest one's designs, intentions, thoughts or opinions, to declare oneself, to speak out;
— զանձն, to manifest oneself, to make oneself known.

· Calfa

NBHL (1)

Յայտնեցից նոցա զհնչիւն խաղաղութեան եւ զհաւատս։ Յայտնեաց զփառս իւր։ Յայտնեցի զանուն քո մարդկան։ Գիտութիւնն Աստուծոյ յայտնի է ի նոսա, քանզի Աստուած իսկ յայտնեաց նոցա։ Ծածկեցեր յիմաստնոց, եւ յայտնեցեր տղայոց։ Չէ՛ ինչ ի ծածուկ, որ ոչ յայտնեսցի։ Զի եւ կեանքն Յիսուսի ի մարմինս մեր յայտնեսցին։ Յայտնեցաւ հրեշտակաց.եւ այլն։


Յանգուցանեմ, ուցի

va.

to draw on, to win, to attract, to charm, to captivate, to reconcile, to conciliate, to appease, to calm;
to conclude, to terminate, to finish;
յինքն — զսիրտս, to steal hearts, to win, to conciliate;
յինքն — զոք, to win or bring over.

· Calfa

NBHL (10)

Կամ որպէս ἠμερόω mansuefacio, mitigo. Հանգուցանել. հանդարտեցուցանել. հեզացուցանել. զիջուցանել. ընտանեցուցանել.

Յանկուցանէր յինքն Աբեսաղոմ զսիրտ ամենայն արանց Իսրայէլի. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Ե. 6։)

Յինքն եւ զքաջ մեր նախարար յանգուցանէ զպարոյր։ Խոնարհութեամբ եւ առատաձեռնութեամբ զամենայն ոք յինքն յանգուցանէր. (Խոր. ՟Ա. 20։ ՟Բ. 34։)

Եթէ զզինուորսն յանկոյց, ո՞րչափ եւս առաւել զքեզ. (Ոսկ. ես.։)

Տէր Աստուած մեր ասելով՝ բորբոքէ զմեզ ի սէր նորա, եւ զգութ նորա ի մեզ յանգուցանէ. (Խոսր.։)

Որք բարեմտութեամբ զսխալանս իւրեանց ասիցեն, յանգուցանէ, եւ ընդունի. (Ոսկ. անոմ. ՟Ե։)

Յանգուցանէր յինքն զամենեցուն սիրտ. (Կաղանկտ.։)

Ընդէ՞ր ոչ զիջուցանելովն յանգուցանեմք զանձինս։ Զփուք հպարտութեանն յանգուցանել. (Լմբ. ատ.։)

Զձիս եւ զջորիս յանգուցանէք, եւ ցմարդ պատկեր Աստուծոյ ասէք, յո՛տն կաց. (Սարգ. յկ. ՟Զ։)

Զամուսնութիւն յարդարեաց, եւ առ ծնգեալսն սիրելութեամբ զկեանսն յանգոյց. յն. ընդելացոյց. (Առ որս. ՟Ժ՟Բ։)


Յանցաւոր, աց

adj.

faulty, guilty, delinquent, culpable, criminal;
— օրինաց, transgressor, violator, criminal, delinquent;
— զանձն դաւանել, խոստովանել, to confess one's fault, to plead guilty.

· Calfa

NBHL (4)

παραβάτης praevaricator ἠμαρτηκώς peccans, delinquens եւ այլն. Յանցուցեալն. մեղապարտ. մեղաւոր. վնասապարտ. վնասակար. օրինազանց, եւ որպէս մակդիր Յուլիանոսի Ուրացողի. ըստ յն. բառավա՛դիս, եւ այլն։

Յանցաւոր եղէց առ հայր իմ զամենայն աւուրս։ Յանցաւոր գտանիցիք առաջի Տեառն։ Զյանցաւորս առ սակաւ սակաւ յանդիմանես։ Յանցաւոր օրինաց.եւ այլն։

Բնակեցոյց զԱդամ յանդիման դրախտին, որպէս զյանցաւորսն հանեն յեկեղեցւոյն ի ժամ պատարագին, զի լայցեն զմեղս իւրեանց. (Մխ. այրիվան։)

Մի ամաչեսցեն յանցաւորք ապաշխարել՝ ի ձեռն Շմաւոնի յանցաւորի, որ յարդարեաց զնոսա գալ առ Աստուած. (Մեկն. ղկ.։)


Յետս

adv. adj.

behind, backward;
walking backwards;
— — չոգան, they fell back;
— ընդդէմ, backward;
in an opposite sense, in the contrary directions, against the grain, in a wrong sense or way, contrariwise;
contrary, against, opposite, inverse;
ձախողակի — ընդէմքն պատահեաց նմա, every thing went wrong with him;
fortune was against him;
— or — ընդդէմ դառնալ, to turn back, to retrace one's steps, to return, to go or come back;
կապել զձեռս —, to tie the hands behind one;
cf. Ձեռն;
— կալ, կասել, to cease, to stop;
to abandon, to leave;
— կացուցանել, to hinder, to deter, to divert from;
— հարկանել, to reject, to refuse, to confute, to disprove;
— ընկենուլ, to reject, to contemn, to despise;
— տանել, to abandon, to leave;
— ունել, to hinder, to impede, to divert from;
ձեռս —, with the hands tied behind.

· Calfa

NBHL (14)

Դառնալ յետս։ Յետս դարձուցանել։ Դարձոյց զիս յետս իմ։ Անկաւ հեղի յաթոռոյն յետս։ Եղեն յետս, եւ ո՛չ յառաջ.եւ այլն։

Ընկեցեալ յետս զմարմնական պատիւն՝ զհետ ընթանայր երկնաւորին. (Խոր. ՟Գ. 47։)

Յետս հարեալ վատթարիցէ զնա. (Եզնիկ.։)

Յետս արարեալ՝ զարկոյց զնոսա յորսայս. (Ոսկ. մ. ՟Գ. 31։)

Որպէս ամենայն հեզութեամբ յետս հարկանէր զամբաստանութիւնն. (Ոսկ. յհ. ՟Բ. 2։)

Որչափ ջանայ ոք հասու լինել (Աստուծոյ), այնչափ յետս հարկանի յանհետազօտելի բնութենէն Աստուծոյ. (Պրոկղ. ոսկ.։)

Զամենայն անարժանս յառաջ մատուցանէր, եւ զարժանաւորս յետս տանէր։ Զաշխարհն Աղձնեաց ըստ նմին օրինակի յետս կալաւ (այսինքն կասեցոյց). (Եղիշ. ՟Բ. ՟Դ։)

Նոքա զայս լուեալ՝ յետս ձգէին. (Երզն. մտթ.։)

Գնացին յետս յետս, եւ ծածկեցին զմերկութիւն հօրն իւրեանց։ Յետս յետս չոգան, եւ զարկան զգետնի. (Ծն. ՟Թ. 23։ Յհ. ՟Ժ՟Ը. 6։)

Յետս ընդդէմ ընթերցաք զգեղեցիկ գրեալսն. (Եղիշ. միանձն.։)

Սկսան երկրորդել (զբանն) յետս ընդդէմ։ Յետս ընդդէմ աւադիկ գործին ի ձեզ. (Եփր. հռ. եւ Եփր. ՟ա. կոր.։)

Բերան ունել, եւ ոչ իբրեւ ծառայիւն վճարել նովաւ պէտս ինչ, այլ յետս ընդդէմ, զի յանօգուտ եւ յանպատշաճ իրս վարեմք. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Անհնազանդ եւ յետս ընդդէմ գնացիւք. (Յճխ. ՟Դ։)

Ձախողակի յետս ընդդէմքն պատահեաց նմա։ Մեք ըստ յետս ընդդէմ գնացից մերոց զձախողակի հատուցումն ընկալաք. (Եղիշ. ՟Ը. եւ Եղիշ. խաչել.։)


Յերիւրեմ, եցի

va.

to accommodate, to suit, to arrange, to adjust;
to form, to fashion, to give a relish or zest to;
to compound, to compose, to combine;
— զդէմս, to compose one's countenance.

· Calfa

NBHL (3)

Եւ այսպէս դիպեալ գիւտի նշանագրացն՝ ձեռն ի գործ արկանէր երանելին Մաշթոց, յերիւրելով զնա Սուրբ հայրապետին հայոց Սահակայ. (Փարպ.։)

Աստուածեղէն զօրութիւն էր, որ յերիւրէր եւ ուղղէր զամենայն յամենեսեան։ Զոգիդ յերիւրել կամի, եւ ամենեւին յամենայն ախտէ առնել ազատ. (Ոսկ. մ. ՟Ա. 1. 19։)

Զօրեղապէս ձեռն ետ, եւ յերիւրեալ հաստատեաց զմերումս բնութեան կառք. (Լծ. եւագր.։)


Յերկարեմ, եցի

va. vn.

to prolong, to prorogue, to delay, to put off, to protract, to spin out;
ոչ — զկեանս իւր, to be short-lived;
ոչ յերկարեսցէ աւուրս, let his days be few;
առանց յերկարելոյ իսկ ասացից, in a word;
զի՞ —, in short, in fine;
cf. Յերկարիմ.

· Calfa

NBHL (3)

Յերկարէի զբանս իմ, եւ ոչ անսայիք։ Ոչ յերկարեսցէ աւուրս։ Յերկարեն զաղօթս։ Յերկարեսցէ Աստուած մարդկան։ Խօսեցայ եւ արարից, եւ ոչ եւս յերկարեցից։ Ոչ յերկարեսցես առնել զայդ.եւ այլն։

Ոչ յերկարեալ զկեանս իւր՝ վախճանի. (Խոր. ՟Գ. 10։)

Յերկարէ (Յիսուս) զհայցուածսն (քանանուհւոյն)։ Յերկարեցի զտուրսն, զի ցուցից զնորա հաւատսն. (Ոսկ. մ. ՟Ա. 10։)


Յեց

adj. fig.

supported by, propped against;
confided in or relied on;
կալ — առ դրանն, to stop at the door;
ընդ միմեանս հարեալ — գթովն խանդազատանաց, united by the bonds of mutual affection.

· Calfa

NBHL (1)

Մատնեաց զարքունի տունն, որ յինքն յեց էր. (Բուզ. ՟Գ. 6։)


Յիշեմ, եցի

va.

to bear in mind, to call to mind, to remember, to recollect;
to record;
յիշեա զիս, remember me;
don't forget me;
յիշե՞ս, do you remember ?
չյիշեմ զանունն, I don't remember his name, I have forgotten his name.

· Calfa

NBHL (5)

μνάομαι, μιμνήσκομαι, μνηονεύω, ἁναμιμνήσκομαι memini, recordor, commemoro, memor sum. Յուշ բերել. յիշատակել. զանցեալսն ածել զմտաւ. նորոգել զեղեալսն ի մտի.

Յիշեաց Աստուած զՆոյ։ Ո՞վ է մարդ, զի յիշես դու զնա։ Յիշեա՛ Տէր զգթութիւնս քո։ Յիշեա՛ զիս Տէր ըստ ողորմութեան քում։ Այլ զիս յիշեսջի՛ր, յորժամ բարի լինիցի քեզ։ Յիշեսցես զիս առաջի փարաւոնի։ Յիշեցի զԱստուած, եւ ուրախ եղէ.եւ այլն։

Յորժամ զտիպսն՝ զորոց հաստատեացն, եւ զորոց իմացաւն՝ ամբողջ պահէ, յիշել ասի. (Նիւս. բն.։)

Եթէ ցանկ զԱստուած յիշեմք, չախորժիցեմք զչարիսն յիշել. (Ոսկ. եբր.։)

Ցանկալի են գործքն, զի զյիշատակն մեր անմահ պահեն. զի մի՛ յիշիցիմք միայն, այլ զի ի բարիս յիշիցիմք, եւ մի՛ ի չարիս, որպէս Յուդա եւ այլք. (Գէ. ես.։)


Յղեմ, եցի

va.

to send to, to forward, to despatch;
— զումեքէ, to send for, to send to search after.

· Calfa

NBHL (4)

πέμπω, ἑκπέμπω, ἁποστέλλω mitto, immitto, initto, ablego . Յուղի դնել. առաքել. արձակել զոք ուրեք, կամ ուղղել զլուր առ ոք. ասի եւ ՅՂԱՐԿԵԼ, ՅՈՒՂԱՐԿԵԼ, ՈՒՂԱՐԿԵԼ. ղրկել, խրկել, մարդ կամ խապար խաւրել. լծ. թ. եօլա գօմագ.

Յղեաց կոչեաց զորդի իւր։ Յղել զնա առ արքայ։ Ե՛կ այսր, յղեցից զքեզ առ արքայ։ Եւ յղեցի, զի զարծաթ քո տացես ինձ։ Զպատգամն՝ զոր յղեա՛ց արքայ.եւ այլն։

Այր ընդ առաջ յղեր։ Ի ձեռն հրեշտակաց յղէ առ կայսրն ի Հռովմ (զխնդիր). (Եղիշ. ՟Բ։ Խոր. ՟Բ. 24։)

Յղեաց զհօրէն եւ զբոլոր տանէն վասն կարեաց սովոյն (գալ առ ինքն). (Նախ. ծն.։)


Յոգնաբեղուն

cf. Բազմաբեղուն.

· Calfa

NBHL (3)

πολύκαρπος, εὕφορος ferax, fertilis. Բազմաբեղուն. բերրի. առատ արդեամբք. յուռթի. յորդ. բազմապատիկ.

Յոքնաբեղուն զարմ, կամ հանդէս, կամ լապտերք, կամ կերակուրք. (Մագ. թղթ.։)

Զաւելորդս չարեացն, եւ յոգնաբեղունս չարութեան՝ զանբերս առաքինութեան զուղէշսն յապաւէր. (Սկեւռ. ի լմբ.։)


Յոգնահռչակ

cf. Բազմահռչակ.

· Calfa

NBHL (2)

Եւ անդ աւուրս երիս յոքնահռչակ կատարէին զյիշատակ սրբոյն. (Ճ. ՟Գ.։)

ἁοίδιμος celeber, decantatus. Բազմահռչակ. մեծահռչակ. մեծագով. մեծանուն.


Յոգնաչարչար

cf. Բազմաչարչար.

· Calfa


Յոգնապատիկ

cf. Բազմապատիկ.

· Calfa

NBHL (3)

Բազմամանուած. շաղապատ. ոլորքը շատ.

Որպէս օձին շարժումն, այսպէս եւ հեշտ ցանկութեան՝ շուրջ զամենայն անասնական մասամբք անձինն պատի, բազմաման է, եւ յոքնապատ. (Փիլ. այլաբ.։)

Յոքնապատիկ յաւէտ քան զսոյն՝ չարիքն իմ յաճախեալ։ Ե՛ւս յոգնապատիկ պատրաստէր նմա պարգեւս եւ պատիւս. (Նար. ՟Ժ։ Յհ. կթ.։)


Յոգնատեսիլ

adj.

cf. Բազմատեսիլ.

· Calfa

NBHL (2)

Բազմատեսիլ. բազմադիմի. յոգնատեսակ.

Ի տարածումն յոգնատեսիլ զարմանահրաշ ընդարձակութեան. (Նար. ՟Ղ՟Գ։)


Յոլովածին

adj.

fecund, fertile, fruitful;
հայր — ազգատոհմի, father of a numerous family;
— աւագ արամբք, fruitful in great men.

· Calfa

NBHL (2)

(Ի կենդանիս են) բազմածինք, եւ ոչ յոլովածինք. երկայնակեացք, եւ սակաւակեացք. (Առ որս. ՟Է։)

Զորդի իւր զշարայ զյոլովածին եւ զշատակեր առաքէ ի դաշտ մի. (Խոր. ՟Ա. 11։)


Յոլովաձեռն

cf. Բազմաձեռն.

· Calfa


Յոյն, յունի, նաց

s. adj. Greek;
— լեզու, Greek, the — tongue.

· Calfa

NBHL (7)

Ἵωνες, Ἔλλην Iones, populus graecus, hellenus. Ազգ հելլենացւոց կամ կռեդաց՝ ի յաւանայ կամ ի յովանայ յաբեթեան. ըստ արտաքնոց՝ ի Յովնայ յորդւոյ քսութիւն որդւոյ հելլենի. եւ առանձինն՝ Որ իցէ ի յովանիայ գաւառէ. եանիացի. եանեալը, եունան, եունանի. հոռոմ. ուրում, րում , այսինքն հռովմայեցի՝ ըստ որում անկեալ ընդ կայսերութեամբ Հռովմայ. վասն որոյ եւ ի գիրս. Ագաթ. կայսրն հռովմայ կոչի թագաւոր կամ իշխան յունաց. Տե՛ս բռ. յտկ. ան։

Եբրայեցւոց գիրք սուրբք ի յոյն լեզու թարգմանեցան. (Եւս. քր. ՟Ա։)

Ի յոյն լեզու զիւր աշխատութիւնն ժողովեաց։ Վարժ քաղդէացի եւ յոյն գրով։ Մի՛ ոք իշխեսցէ յոյն խօսել եւ թարգմանել. (Խոր. ՟Ա. 1. 7։ ՟Գ. 36։)

Թարգմանել Գիրս ի յոյն լեզուոյն ի հայ բարբառ։ Տէր Գիւտ՝ այր լի գիտութեամբ հայովս, եւ առաւելեալ յունիւն. (Փարպ.։)

Զի կարօղ լինիցիմ մեկնել ի ձեռն յոյն լեզուին՝ յունացն. (Եփր. ՟ա. կոր.։)

Յոյնդ քաջութիւն թարգմանի. կա՛մ ակնարկէ ի հյ. բառդ Ոյնք (արմատ Ունելոյ), եւ կամ շփոթէ ընդ անունդ Հոռոմ, հռովմ, որ յունարէն ռօ՛մի ասի, եւ նշանակէ զօրութիւն, քաջութիւն. ոյժ. որպէս եւ ի լտ. ռօ՛պուր։

ՁԻՒԹ ՅՈՒՆԱՑ. ՀՈՌՈՄ ՁԻՒԹ. Ազգ ընտիր ձիւթոյ։ Բժշկարան.։ Վստկ.։ (Իսկ ձութ. ռմկ. է նաեւ Մազտաքէ։)


Յոռեգոյն

adj.

worse;
—ք զամենայն, worst.

· Calfa

NBHL (2)

Իսկ եթէ մասնական գոյ, յոռեգոյն գոյ քան զայլ արհեստ եւ զմակացութիւն. (Սահմ. ՟Ա։)

Ետ նոցա զպատուիրանս եւ զդատաստանս յոռեգոյն. (Մծբ. ՟Ժ՟Գ։)


Յորդագութ

cf. Բազմագութ.

· Calfa

NBHL (2)

Առատագութ. բազմագութ.

Ապրեցոյց զնա ըստ յորդագութ ողորմութեանց իւրոց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Յորդեմ, եցի

va. vn.

to cause to abound or flow in abundance, to deluge with, to pour out abundantly;
to augment, to increase;
to be full of, to abound, to superabound, to stream or flow copiously;
to overflow, to run over;
to flood;
to be gorged with, to swim in abundance;
— զափամբք, to overflow, to rise above the banks.

· Calfa

NBHL (11)

ՅՈՐԴԵՄ, եցի. չ. ՅՈՐԴԻՄ եցայ. ձ. ῤέω fluo ἑκρέω effluo πλεονάζω, ἑξυβρίζω abundo, redundo, extra alveum erumpo φέρομαι, σύρομαι feror, trahor κλύομαι, κυλέομαι, διέρχομαι inundor, volvor, procurro եւ այլն. Յորդութեամբ խաղալ. հոսել իբրեւ ընդ ուրդս, կամ որպէս զյորձանս. որպէս առու վտականալ. առատանալ. զեղուլ. ծաւալել. աճել՝ զայրանալ (ջուրց). բազմանալ. առաւելուլ. բղխել. սորել. ծորիլ. (իրօք կամ նմանութեամբ) առատ վազել.

Բղխեսցեն լերինք զքաղցրութիւն, եւ բլուրք յորդեսցեն զկաթն. (Յովէլ. ՟Գ. 19։)

Զգիւտս շահաւետութեան եւ զբարօրութիւն յերկիր յորդել. (Պիտ.։)

Եղբարս անուանեաց ... եւ ի գութ խնամոցն հօր գրգեաց յորդեաց ջեռոյց զնոսա. (Ագաթ.։)

Բազմացուսցեն եւ յորդեսցեն զուսումն քարոզութեան. (Կամրջ.։)

Հնարէին եւ յորդէին զտանջանսն. (Եւս. պտմ. ՟Ը. 12։)

Յորդեսցեն իբրեւ զջուր իրաւունք։ Իբրեւ զհեղեղատ կամ զգետ յորդեալ։ Գետ հրոյ յորդեալ ելանէր։ Իբրեւ զջուր ձորալիր պարանոցաթաղ յորդեսցէ։ Յորդեաց ջուրն իբրեւ զյորձանս հեղեղաց։ Յորդէր առաւել բանն զնմանէ.եւ այլն։

Ըստ յորդել ստացուածոց՝ զօրանայ չարակնութիւն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ի վերոյք. զլերինս յորդեցան ջուրք. (Եփր. ծն.։)

Հոգի նման է աղբեր. եթէ ոք բրէ զնա եւ մաքրէ, սրբի եւ յորդի. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Մերթ՝ Դիմել. հորդան տալ. ընթանալ որպէս զջուր խաղացեալ. վազել.