a hut & its inhabitants.
• «պանդուխտ». մէկ անգամ ունի այս նշանակութեամբ՝ Ճառընտ. «Որպէս ի տաղաւարի եմք ի մարմնի բնակեալք, և ի խիզանի եմք բնակեալ յայս կեանքս»։ Նոյն իմաստով է երևում նաև Սասն. 26 «Յօտա-րըս և յանկայունս, ի խիզանս և յանիրաւս»։ Արևելեան քաղաքավարական ոճով ստացել է յետոյ «կին, աղջիկ» նշանակութիւնը, ինչ-պէս գտնում ենք արդի գաւառականներում և որի աւելի հին գործածութիւնն ունի Դրնղ. էջ 27։
• -Վրաց. ხიზანი խիզանի «թշնամու յար-ձակման կամ հիւանդութեան պատճառով մի տեղից փախչելով մի ուրիշ տեղ ապաստա-նած մարդ», որից էլ ունինք Տփ. խիզան «մէկի մօտ ժամանակաւորապէս բնակւող անձ» (օր. Սա նրա խիզանն է)։ Այս իմաս-տից էլ հեշտութեամբ անցել է «կին, աղ-ջիկ, ընտանիք» իմաստին։-Բայց արդեօք վերի վրաց. բառն էլ փոխառեալ չէ՛ պրս. [arabic word] xizān «վեր կացող (իմա փախչող)» րառից (ներկայ դերբայ՝ [arabic word] xīzidan «վեր կենալ» բայից)։-Աճ.
cf. Խլայ.
• (ըստ ՆՀԲ ի հլ. բայց առանց վկայութեան) «ազնիւ և ծանրագին զզեստ, որ սովորաբար թագաւորը կամ իշ-խանն է պարգև տալիս, կանանց բարակ շղարշ» Երգ. ե. 7. Նիա. և Վրդն. երգ. Փիլ Գնձ. գրուած է նաև ղիլայ Երզն. քեր. լիշ. Կոստ. եոզն. 99. խլղաթ Առաք. պտմ. 25. վրիպակով՝ խիշայ Արձ. 1275 թ. (Վիմ. տար. 149)՝ ըստ սրբագրութեան Թ. Աւդալբէգեա-նի, Տեղեկ. ինստիտ. բ. էջ 52. այս բառից են խլատեռ «կանանց բարակ քօղ» Ոսկ. ես. 37. խլայել կամ խիլայել «մի զգեստ նուէր տալով պատուասիրել և մեծարել» Մխ. այ-րիվ. էջ 10. Օրբ. հրտր. Էմ. էջ 291, 310. Վրդն. պտմ. Ադամ. 130. որ և խիլաթել Պղնձ. 6, 55. Փոնց. 81. խլաթել «խալաթով պատուել» Մեծոփ. 20։
• = Ասոր. [arabic word] xil'ā ձևից, որ թէև աւան-դուած չէ, սակայն հմտ. արաբ. [arabic word] xi l'at, որից փոխառեալ են նաև քրդ. xelat «վերարկու», xalāt «նուէր», զազա. xalat «իբրև պարգև տրուած թանկագին շոր», թրք. xalat, ռուս. xалатъ, լեհ. chalat, chylat «գիշերը կամ սենեակում հագնելու վերար-կու» (Berneker 383)։
• Առաջին անգամ Sէ Martin, Mémoi-res s. l'Arm. II, էջ 257 դրաւ արաբերէ-նից։ Նոյնը նաև ԳԴ և ՆՀԲ (վերջինս պատմուճան բառի տակ կցում է նաև յն. γλαῖνη «վերարկու»)։ Lag. Arm. Stud. § 988 հիմնուելով ՆՀԲ-ի վրայ՝ դնում է ասոր. xil'a ձևից, բայց մեր-ժում է, որովհետև ասորի ձևը չէ աւան-դուած։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկ-նութիւնը։ Petersson, KZ 47, 282. հյ. խուղ բառի հետ միասին կռում է սանս. khola-«սաղաւարտ, գդակ», ռուս. chata «հիւղ, հիւղակ» ևն ձևերին։
• ԳՒՌ.-Ալշ. խալաթ «իբրև նուէր տրուած թանկագին զգեստ կամ շալ», Մշ. խալըտել «մի թանկագին նուէր տալ», Սչ. հալաթ «սենեակի մէջ հագնելու բարակ և երկար ոգեստ».-այս բառերը նոր փոխառութիւն-ներ են։
• ՓՈԽ.-Վրազ. ხლა խլա «սուգի ժամա-նակ գլուխը կապելու սև թաշկինակ»։ Ուտ. խիլm «նորածնի ծնօղների կողմից կնքահօր ուղարկուած նուէրը»։
learned, wise;
pedantic.
• «իմաստուն, իմաստակ» Շնորհ. առակ. Կոստ. երզն. 80, 142. Ոսկիփ. Աբր. կրետ. 61. Յայսմ. հոկ" 24 (Ոտիւքն արագ և խելօքն խիկար). Տաղ. հրտ. Չօպանեան, Հայ էջեր 26 (Դու խիստ խիկար ես)։
small stone, pebble, gravel;
— նաւու, ballast.
• (յետնաբար ի հլ.) «քարի մանրուք, քարի մանր կտորտանք, կոպիճ» ՍԳր. Յհ. իմ. եկեղ. որից խճաքար Սիր. իբ. 21. խճա-մած Նչ. եզեկ. խճել «կրի մէջ խիճ խառնել՝ ծեփելու համար» Երզն. մտթ. 462. Տօնակ. խճեայ Ճառընտ. մանրախիճ Յոբ. ը. 17. Կոչ. 245 (տպ. մանրխիճ)։ Նոր գրականի մէջ ու-նինք խճուղի։
cf. Խինծ.
• (ներգ. ի խնձի) «գոգ, ծալք, խորշ, անկիւն, ծոց» Բուզ. 148. Պտմ. աղէքս. 170. Նիւս. բն. Երզն. մտթ. 403.-Նորայր, Բառ. ֆր. 605բ մեկնում է «նեղ անցք ի մէջ երկուց լերանց».-ՆՀԲ առաջին նշա-նաևութեան վրայ աւելացնում է «2. խեց կամ խեշեր, իբր ծայր՝ մասն կամ կոտոր և կերուք իրաց. 3. գրախեց» (առանց վկայու-թեան). (ԱԲ չէ դրած այս վերջին նշանա-կութիւնը)։ Առաջին նշանակութեան հետ նոյն է «հագուստի առաջակողմը կամ գոգնոցը վեր բռնելով ձևացրած փոսը». այս գեղեցիկ նշանակութիւնը մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 58 «նաև բարեսէր և յոյժ հաւատացեալ թագուհին զխինձ մատուցեալ թագաւորական զգեստու՝ ի հողոյն կրէր փութապէս». հմմտ. նաև Փիլ. տես. 20։ Գրուած է նաև խինծ «արգանդի ներքին խորշերը» Տաթև. հարց. 785։
lance, spear;
—ք, խշտաց, cf. Խշտիք.
• , ի-ա հլ. «անկողին» Լծ. Կոչ. Նար. որից խշտի կամ մանաւանդ անեզաբար խշտիք «անարգ՝ խեղճ անկողին, գազանի որջ» ՍԳր. Ոսկ. եփես. ժգ. խշտեակ Ոսկ. ա. տիմ. Եղիշ. ը. էջ 113. գետնախշտեայ Մծբ. հողախշտի Նար. Խչ. Մաշտ. 658. ստորա-խըշտեցուցանել «իջեցնել, հանդարտեցնել» Տիմոթ. կուզ, էջ 31, իբր ստրկական թրգմ. յն. ϰατα-ϰοιμάω հոմանիշի (տե՛ս իմ Հալ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 99). այս-տեղ է պատկանում նաև խշտել «հանգուցա-նել, օթեցուցանել, հիւրընկալել», որ գիտէ միայն ՓԲ։
• ՆՀԲ խշտի բառի տակ թւում է հանել խիստ բառից, իսկ ննջել բառի տակ՝
• յն. ϰοιτάζομαι «ննջել» ձևի հետ լծորդ է դնում։ Սագրզեան ՀԱ 1909, 336 և Karst, Յուշարձան 407 հյ. հաշտել «ա-րևը մայր մտնել» սումեր. kuš «պառ-կիլ», šuu «արևը մայր մտնել» ձևերի հետ։ Թերեաքեան, Արիահայ բռ. 181 պրս. [arabic word] xišt «աղիւս» բառից. իբր թէ «չոր գետնի վրայ պառևած»։
• ԳՒՌ.-Աւս արմատից են կազմուած խըշ-տիկ Մշ. «փայտի ծայրին անցկացրած սուր երկաթ», խշտեկ Նբ. «սուին», խշտել Ղրբ. «մշտել, բոթել, հրել», Պլ. «չարչարել, նե-ղել», Շմ. «շուլալել, հարևանցի կարել», Տփ. «վատնել, մսխել», խշտի տալ Ղրբ. «մշտել», խշթել Վն. «միսը ասեղ, փուշ ևն խրել», խշթուիլ Վն. «միսը ասեղ, փուշ ևն խրուիլ», խշթիկ Վն. «էշ քշելու խթան»։
night-mare, incubus;
phantom;
bug-bear.
• , ի-ա հլ. «մի տեսակ գիշե-րային երևակայական ոգի, մղձաւանջ, cau-chemar» Գառն. էջ 49 (Պահպանեա՛ զիս ի ևարծեաց ցնորից... ի բռնութենէն Բելիա-րայ, ի սաստից սատանայի, ի ծանրութենէ խիպիլկաց). որ և խպլիկ Բժշ. (Վասն խպլիկ ցաւոյն. կան ոմանք որ երբ ի քուն լինին, հանց թվի թէ իրք մի ի վերան նստաւ, և թէ ճիչէ՝ ձայնն ի դուրս չգայ և խօսիլ չկարէ, և ահաւոր թվի և երկնչի.-Քապոսն. խպլիկ ցաւն է)։
• = Բուն և նախնական նշանակութիւնն է «թիթեռնիկ», ինչպէս ցոյց են տալիս գա-ւառականները. այս նշանակութեամբ փոխա-ռեալ է թթր. käbälāk, թրք. kebelek, kele-bek, kepenek «թիթեռնիկ» բառից։ Հայերէ-նի մէջ երևակայական էակներից շատերի անունը ծագած է «միջատ» նշանակող բա-ռերից. հմմտ. Պլ. պուճուկ կամ ալապուճուկ <տճկ. [arabic word] böjek «միջատ» բառից, Ննխ. պողոճ <գւռ. պողոճ «միջատ» բառից, Պլ. պիւ <Ննխ. պի «մորմ» բառից, Վն. պոլօ և արջապլօ<Վն. պլօ, պոլօ «միջատ» բառից, նոյնպէս ժժմունք Խն. «երևակայական ոգի» = Երև. «միջատ»։ Այսպէս էլ «թիթեռնիկ» նշանակութիւնից ստացուած է «մղձաւանջ» նշանակութիւնը, «գուցէ նմանութիւն մը երե-վակայելով մղձաւանջին և թիթեռնիկին մէջ» (ըստ Մասեաց Աղաւնի, 1863, էջ 302)։-Աճ.
• ՆՀԲ (կուռք բառի տակ) կցում է եբր. խէպլ «սնոտիք» (իմա [hebrew word] hebel «շունչ հողմոց, շունչ, ոչինչ. ոչնչու-թիւն»)։ Մառ, Վրդն. առ. I. 251 ասոր. [syriac word] xabala «վնասաբեր, բանսար-կու, սատանայ» բառից։ Սագրղեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 404 ռումեր. gipilu «մղձաւանջ»։ Վերի ձե-ւով մեկնեց Աճառ. Հայ. գւռ. բառ. էջ 491։ Պատահական նմանութիւն ունին վրաց. ხიბლვა խիբլվա «դիւթել, կա-խարդել», ხიბლი խիբլի «կախարդանք, խորամանկութիւն»։
• ԳՒՌ -Պահուած է Ախց. Կր. խրպրլիկ, Ջղ խիպիլակ, Ալշ. խիբիլիգ, Խտջ. խիփիլիգ, Կր. խտլիկ. Զթ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. խը-րըլիգ, Ննխ. (գիւղերը) խըբըլիք ձևերով, նշանակութիններն էլ շատ զանազան են. այսպէս՝ Ախց. Լհ. Խր. Կղզ. Հնգ. Ննխ. Տր. «թիթեռնիկ», Ակն. Ատ. Բլ. Բղ. Խտջ. Մլթ. Մն. Մշ. Նբ. Պլ. Սվ. Վն. «մղձաւանջ և մըղ-ձաւանջի ոգին», Զթ. «պտտուող քամի, սատանի քամի, փոթորիկ», Բլ. «ճարպիկ, ևարճահասակ ու սատանայ մարղ», Վն. «մանը ու վտիտ մարդ», Սեբ. «մի տեսակ հիւանդութիւն», Արբ. Պլ. Ռ. «մանկական ձևեր ունեցող, խօսքի, գործի և վարմունքի մէջ անտեղի ու թեթևամիտ ձևեր ու շար-ծումներ անող», Խրբ. «փոփոխամիտ, ան-հանդարտ», Զթ. «չարաճճի», Կր. Ջղ. «փոք-րիկ ու սիրուն», Ննխ. «սիրուն աղջիկ», Ատ. «տիկնիկ, կուկլայ», Հմշ. «երեքնուկ խոտը»։ Այս բոլոր նշանակութիւնները ծագում են առաջինից փոխաբերաբար. հմմտ. յն. փυχή «հոգի, մեռելների ոգին, թիթեռնիկ (իբրև խորհրդանշան հոգիների անմահութեան), մի տեսակ բոյս, որ է aster tripolium L». միւս-ները խպլիկին վերագրուած յատկութիւններն ևն. բայց հմմտ. նաև թիթեռնիկ Ատն. «թև թևամիտ» (տե՛ս իմ Գւռ. բռ. էջ 491).-Բառ. երեմ. էջ 198 խպլիկ մեկնում է «ճիւաղ»։
thickness, density;
close, dense, thick, serried;
compact, dense;
crowded, numerous, frequent;
full;
—, — առ, — ընդ —, thickly, densely;
frequently, often, much;
— առ — հարուածք, repeated blows.
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «հոծ, կուռ, կողք կողքի լիուլի սեղմուած» Եզեկ. լա. 3. Պիտ. Խոր. «լա-ճախ, ստէպ» Նիւս. բն. Փիլ. որից խիտ առ խիտ Ա. մկ. ժբ. 28. Եղիշ. խիտ ընդ խիտ «ստէպ ստէպ» Լմբ. Վրք. հց. խտութիւն Փիլ. Պիտ. Նիւս. բն. խտանալ Եղիշ. Պիտ. Արծր. (գրուած խթացեալ Եղիշ. այլակ. էջ 227) խտացուցանել «շատացնել» Խոր. Սամ. եր. խտաբար Բրս. թղթ. թանձրախիտ Իմ. ժէ. 12 Ոսկ. ես. տերևախիտ Ղևտ. իգ. 30 բազմախիտ Եփր. թգ. ոստախիտ Սիր. ժգ. 19. Ոսև. կողոս. թաւախիտ Երզն. լս. անտա-ռախիտ ՍԳր. Եզն. Կոչ. խտաչափ (նոր բառ), առանց սղման՝ խիտամայրի, խիտասա-ղարթ ԱԲ։
• Հ. Ն. Անդրիկեան, Բազմ. 1905, 512 համառում է հոծ բառի կրկնակը։ Meil-let. Dial. indo-eur. էջ 57 սանս. khidá-ti «պատառել, սեղմել»?
• «սարեակ». ունի միայն ԱԲ, առանց վկայութեան։ Այս բառն է որ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 279 գրում է խիւն (սխալմամբ յօդը միասին առնելով), իբր «թռչուն անստոյգ», որի համար տալիս է Տաղարանի հետևեալ վկայութիւնը. «Խիւն ի մորին մասխարանայր, ի ծառէ ծառ կու պորտքկայր, զետ ուլ պոռչէր, զեդ տղայ կուլար, ամէն մարդու բանիւ լինայռ»։
robe of honour.
• (ըստ ՆՀԲ ի հլ. բայց առանց վկայութեան) «ազնիւ և ծանրագին զզեստ, որ սովորաբար թագաւորը կամ իշ-խանն է պարգև տալիս, կանանց բարակ շղարշ» Երգ. ե. 7. Նիա. և Վրդն. երգ. Փիլ Գնձ. գրուած է նաև ղիլայ Երզն. քեր. լիշ. Կոստ. եոզն. 99. խլղաթ Առաք. պտմ. 25. վրիպակով՝ խիշայ Արձ. 1275 թ. (Վիմ. տար. 149)՝ ըստ սրբագրութեան Թ. Աւդալբէգեա-նի, Տեղեկ. ինստիտ. բ. էջ 52. այս բառից են խլատեռ «կանանց բարակ քօղ» Ոսկ. ես. 37. խլայել կամ խիլայել «մի զգեստ նուէր տալով պատուասիրել և մեծարել» Մխ. այ-րիվ. էջ 10. Օրբ. հրտր. Էմ. էջ 291, 310. Վրդն. պտմ. Ադամ. 130. որ և խիլաթել Պղնձ. 6, 55. Փոնց. 81. խլաթել «խալաթով պատուել» Մեծոփ. 20։
• = Ասոր. [arabic word] xil'ā ձևից, որ թէև աւան-դուած չէ, սակայն հմտ. արաբ. [arabic word] xi l'at, որից փոխառեալ են նաև քրդ. xelat «վերարկու», xalāt «նուէր», զազա. xalat «իբրև պարգև տրուած թանկագին շոր», թրք. xalat, ռուս. xалатъ, լեհ. chalat, chylat «գիշերը կամ սենեակում հագնելու վերար-կու» (Berneker 383)։
• Առաջին անգամ Sէ Martin, Mémoi-res s. l'Arm. II, էջ 257 դրաւ արաբերէ-նից։ Նոյնը նաև ԳԴ և ՆՀԲ (վերջինս պատմուճան բառի տակ կցում է նաև յն. γλαῖνη «վերարկու»)։ Lag. Arm. Stud. § 988 հիմնուելով ՆՀԲ-ի վրայ՝ դնում է ասոր. xil'a ձևից, բայց մեր-ժում է, որովհետև ասորի ձևը չէ աւան-դուած։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկ-նութիւնը։ Petersson, KZ 47, 282. հյ. խուղ բառի հետ միասին կռում է սանս. khola-«սաղաւարտ, գդակ», ռուս. chata «հիւղ, հիւղակ» ևն ձևերին։
• ԳՒՌ.-Ալշ. խալաթ «իբրև նուէր տրուած թանկագին զգեստ կամ շալ», Մշ. խալըտել «մի թանկագին նուէր տալ», Սչ. հալաթ «սենեակի մէջ հագնելու բարակ և երկար ոգեստ».-այս բառերը նոր փոխառութիւն-ներ են։
• ՓՈԽ.-Վրազ. ხლა խլա «սուգի ժամա-նակ գլուխը կապելու սև թաշկինակ»։ Ուտ. խիլm «նորածնի ծնօղների կողմից կնքահօր ուղարկուած նուէրը»։
salix caprea latifolia ( species of willow).
• Նախ Խ. Ուղուրիկեան, Մասիս 1880, յունիս 24 խլեփ համարում է «Եգիպ-տոսի գալաֆ ըսուած ուռիի տեսակը»։ Սրան պատասխանելով Նորայր, անդ, յուլ" 4 ընդունում է այս մեկնութիւնը։
mole.
• = Ասորերէնից փոխառեալ բառ. հմմտ. ասոր. [other alphabet] xuldā «խլուրդ», որի հետ նոյն են արաբ. ❇ xulud «խլուրդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 604), եբր. [hebrew word] *oleδ «խլուրդ»։ Այս ձևերը չեն կարող տալ հյ. խլուրդ, որի մէջ ր ձայնի համապատաս-խանը չկայ։ Մեր բառը յառաջացած է ասո-րի գաւառական մի ձևից, որ աւանդուած չէ, բայց որի գոյութեան իբրև ապացոյց կարող է ծառայել ասոր. ( xaldūdā «դաշտային մուկ» (Brock. Lex. syr. 497ա) երկրորդական ձևը։-Աճ.
• ՆՀԲ խլիրդն «քաղցկեղ» հանում է խլուրդ և խլրտել ձևերից։ Böttich. Ari-ca 8, 9 խլիրդն=սնս. kulīra, որ մեռ-4ում է Lag. Arm. Stud. § 989։-Lag. Urgesch. 752 խլուրդ համեմատում է հսլ. krutoruiia, լիթ. kurmis բառերի հետ։ Bugge, Etr. u. Arm. էջ 114խուլ բառից՝ -ուրդ մասնիկով։ Müller WZKM 8, 281 (հայ. թրգմ. ՀԱ 1894, 294) հա-մեմատում է պրս. [arabic word] xuld? բառի հետ, որ փոխառեալ է արաբերէնից, ինչպէս ցոյց է տալիս արամ. [syriac word] xulda «խլուրդ» բառը. Müller հարցը-
tow, hards of flax or hemp;
լնուլ խծծով, to stop with tow;
to calk.
• (ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «գզած վուշի կամ սանտրած կանեփի թափթփուքը» Դատ. ժե. 14. Սիր. իա. 10. Վրդն. լս. 60. Վստկ. 182։ Սրա հետ նոյն է խզուզ «կալի մնացորդ, ցորենի աւե-ւորդ մասերը». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Կիր. էջ 193 «Իսկ եթէ ոք և որ ի ձեռն հաստատութեան է յօժար առ ի քաղել, ամառան խզուզին հան-դիպիլ սիրելի է և թէ հասկի» (տե՛ս Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 76)։ Առա-ջին ձևից է խծծել «մարմինը կտրտել, պա-տաւռռտեւ». նորագիւտ բառ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր վկ. էջ 511 (Ժէ դար). «Տարեալ ի մի ոտիցն կախեցին զնա, ռուսերօք և զինուք խըծըծէին զնա, հարկա-նէին քարիւ և փայտիւ նմա»։
• = Կովկասեաններից փոխառեալ բառ է. պարզ արմատը (խիծ) պահում է վրացին. հմմտ. վրաց. ხვეწა խվեծա «թելը մաքրել, սերիչով հարթել», ხვეწი խվեծի «մկրատով կտրտած կտորտանք»-Աճ.
• ԳՒՌ.-Նոյն բառերն են խծուծ Ղզ., խզուզ Ալշ. Խրբ. Մշ. Ապ. Վն. Շիր. «կալի մնա-ցորդ», խզզել Կր. «ձեռքով բուրդ բանալ, գզել», խզզուիլ Ալքս. «բրդկուիլ, ձարձրիւ». -Ամատունի. Հալոց բառ ու բան, էջ 226 ունի նաև խզուռ «կալի մնացորդ», խզո-զիւն «գերանի վրայից հանուած կեղև».
ulceration, suppuration, pus, purulent matter;
hypocrisy;
—ք երկրի, earth-worms;
—ք խոտոց, liquid refuse from putrid vegetation.
• , ի հլ. «վէրքի ու-ռեցք» Ոսկ. հռովմ. 319. «վերքի թարախ» Յհ. կթ. «խոտի փտած հիւթը, արտաթորու-թիւն, որդ» Նար. մծբ. 450. «փխբ. հպար-տութեան փուքը» Ոսկ. հռովմ. 320, 397. «կեղծիք, խարդախութիւն» Ոսկ. Բ. կոր. ո-րից խղխայթիլ կամ խխայթիլ «թարախո-տիլ» Ես. ա. 6. Սարգ. յկ. դ. էջ 40. Յհ. կթ. խղխայթել «թշնամութիւնը ծածկել» Առակ. իզ. 26. (որ Լմբ. սխալմամբ մեկնում է «քրքրել, գրգռել»). խղխայթումն «թարախո-տիլը» Ոսկ. հռովմ. 386. բազմախղխայթ կամ բազմախխայթ Ոսկիփ. Ճառընտ։
snail;
sea-shell, purple shell-fish.
• , ի-ա հլ. «մի տեսակ ծովային խեցեմորթ՝ որ տալիս է ծիրանի ներկը. concha» Վեցօր. 152. (գործածուած է ռեռ խղունջնաց ձևով, որով ուղղականը պիտի լինէր *խղունջուն կամ *խղոյնջն. բայց բո-լոր բառարաններն էլ դնում են վերի ձևով). գրուած է նաև ուրիշ զանազան ձևերով. ինչ-պէս՝ խղընջոյն (խղնջոյն) Բրս. ընչեղ. խը-խընջիւն կամ խըխնջիւն Երզն. լս. և մտթ. 591. Մխ. առակ. խխընջունի (խխնջունի) Բրս. մրկ. խղնջուն ՆՀԲ. սեռ. խխնջիւնեաց Բրս. մկ. էջ 338. խխնջուն ՋԲ. խնջուն ՋԲ. խնճուղ Վրք. սեղբ. 781. խռնջայլ կամ խռըն-չող Գաղիան. Բժշ. այս բոլորի միջից արդի գրական լեզուն ընտրել է խղունջ (կամ նաև խխունջ) ձևը և յատկացրած է միայն նոյն խեցեմորթի հասարակ տեսակին. ֆրանս. colimaçon, որից խխնջաձև նորակերտ բառը։ (Տե՛ս նաև կողինջ)։
• = Նման են հնչում հրէական արամ. [hebrew word] xalazōn, ասոր. [arabic word] xalazōnā կամ [arabic word] xlīzonā, արաբ. [arabic word] ha-lazūn, որոնք միևնոյն նշանակութիւնն ու-նին մեր բառի հետ։-Բայց այս բառերի ծա-զումը անծանօթ է. ձևը ցոյց է տալիս՝ որ բնիկ սեմական չեն։ Muller WZKM 2, 285 ուզում է հանել յն. άλίζωος «ծովակեաց, ծովի մէջ բնակող» բառի ռամկական ἅλίζωω ձևից. բայց այս կարծիքն էլ ընդունած չէ։ Ըստ այսմ անորոշ է նաև հայերէն բառիս ծագումը։ Թերևս բոլորը միասին փոխ են առնուած մի անծանօթ լեզուից, և յատկապես ա՛յն ազգից՝ որ առաջին անգամ խեցեմորթից ծիրանի ներկը պատրաստելու արհեստը գտաւ։
• ՆՀԲ խլինք և ունչ բառերից է հանում՝ հետևելով թրք. sumuklu «խխունջ» (բուն նշանակում է «խլնքոտ») բառի կազմութեան։ Վերի սեմական ձևերի հետ համեմատեց Հիւբշ. ZDMG 36 (1882), 130. բայց նմանութիւնը մերժեց ինքը (տե՛ս Հիւբշ. Սեմ. փոխ. բառեր, K 42)։ Սակայն Müller WZKM 8, 285 (հյ. թրգմ. ՀԱ 1894, 295) ընդունում է։ Վերջին անգամ մերժում է Հիւբշ. Arm. Gram. 305։ Հիւնք. դնում է խնջել բա-յից։ Ղափանցեան, տե՛ս խլէց։
• ԽՈԽ.-Վրաց. ღვინჭილა ղվինճիլա կամ ოურინჭილა ղուրինճիլա «օրոճիկ, մի տեսակ խխունջ» փոխառեալ է թւում հայ. խռնջայլ կամ խոնչող ձևից։-Կայ նաև ուտ. միլղոնչ «խղունջ», որի հետ համեմատելի է գւռ. կոխլանճ։
unequal, uneven, rugged, winding;
—ք, spot, stain;
inequality, unevenness, roughness, ruggedness, asperity.
• «փայտի վրայի անհարթու-թիւնները» Իմ. ժգ. 14. «անհարթ, խորտու-բորտ» Ոսկ. յհ. ա. 9. առաջին վկայութեան մէջ գրուած է նաև անջատ խունդ բունդս։ Կերևի թէ պէտք չէ սրանից բաժանել խընդ-բածակ կամ խնդբուծակ scissura parietis «պատի ծերպ», որ գիտէ միայն Ներսէսովիչ, Բառ. ւտ.-հյ. էջ 483բ։
apple-tree.
• ՆՀԲ «որպէս թէ խնկածոր կամ խան-ձելի՝ նախանձելի, Ադամայ պտուղ կար-ծեցեալ»։ Թաղիադեան, Առաջն. մանկ, 12z «իւնռութեւն ծորող»։ Böttich. Rudi-menta 41, 109 և Lag. Urgesch. 821 արամ. xazzūr։ Հիւնք. արաբ. խընզիր «խոզ» անասունի անունից։ Patrubány SA 1, 194 հհիւս. hanga, գերմ. han-gen, գոթ. hāhan «կախել, կախուիլ» ձևերի հետ հնխ. kheng'ho-արմատից, իբրև kheng'ho-ro «կախեալ»։ Նոյն, ՀԱ 1908, 152 խինձ «գոգ, ծոց» բառի հետ՝ պտուղի կլորութեան համար այս-պէս կոչուած։ Մառ ИАН 1913, 318 և Яф. cборн. 2, 152 ձ և որ յոգնակերտ մասնեևներով, ինչպէս են և տանձ. ռա-լոր (արմատն է ուրեմն խն-)։ Ustir, Btrg. alarodisch. 51 հսլ. grusa, կու-բազի hinče ևն։
boar, sow;
pig, hog, swine;
—ք, spoke of a wheel;
scrofula, king's evil;
— մատակ, sow;
— մալեալ, hog;
— ծովային, sea-hog;
ցնկնիլ —ի, to farrow, to pig;
ծնունդք —ի, litter of pigs;
— խանչէ՝ բոհբոհէ՝ կնչէ՝ գրդայ՝ կռնչէ, the hog grunts.
• , ի, ի-ա հլ. «խոզ անասունը» ՍԳր. Ոսկ. մ. բ. 3. Ագաթ. «մի աստղի անուն է» Շիր. 73. որից խոզանալ Ոսկ. մ. բ. 3. խո-ղացեալ Ագաթ. խոզութիւն Ոսկ. մ. ա. 23. խոզեան Ղկ. ը. 33. խոզենի ՍԳր. Փարպ. խոզամիտ Ոսկ. մտթ. խոզագնաց Ագաթ. խո-զարած ՍԳր. խոզուկ «փոքր ոզնի» Գաղիան. խոզատանձ Գաղիան. խոզտի «խոզի եղ» Վստկ. 168. խոզք «պարանոցի գեղձերի այ-տում, scrofule» Բժշ. (միջին հյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. 438բ). հմմտ. ռուս. cвинья «խոզ» և «վզի ուռեցք» (որ նորերը թարգմանել են խոզուկ), արաբ. da-al-xa-nāzir։ Այստեղ պիտի աւելազնեւ նաև Բառ. երեմ. էջ 142 խոզիտ (կամ խոզիա?) «գարշ» (տիպն անորոշ է)։
• Հներից Վրդն. ծն. հանում է խուզել բայից. «խոզն՝ ի խուզողութենէն»։ Այս-պէս նաև Տաթև. հարց. էջ 220։ Klap-roth, Asia polyg. 354 Bhagalpur-ի լեզւով kis, էջ 105 բրըտ. guis, յն. υς «խոզ»։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 խ բնաձայնից։ Peterm. 22, 27, 38 լն. us. լտ. sus, պրս. [arabic word] xōk հոմանիշների հետ։-Böttich. Arica 66, 74 պրս. xok և օսս. xv։ Lag. Urgesch. 821, Pictet 1, 370, Lag. Beitr. baktr. Lex. 15 պրս. xok «խոզ»։ Մ. Մսեր, Ճռաքաղ 1861, 346 հետևելով Վարդանին՝ հա-
• նում է խուզել բայից։ Պատկ. Изслед. էջ 9 պրս. xōk և քրդ. xoz հոմանիշների հետ։ Բառիս վրայ խօսում է նաև Տէրվ. Երկրագունտ 1884, էջ 54-55։ Հիւնք. բոզ բառից։ Հիւբշ. 160 ասում է թե ո՛չ իբր բնիկ և ո՛չ իբր փոխառեալ կարող է կապուիլ պրս. xuk «խոզ» բառի հետ։ Patrubány SA 1, 190 փոխառեալ է դնում պհլ. xuk «խոզ» բառից, որի վեր-ջաձայնը ազդուել է հայ. եզն բառից։ Նոյն, ՀԱ 1908, էջ 275 սանս. khyā «խօ-սիլ, պատմել» բառի հետ։ Մառ ЗВO 19, 0158 հյ. կինճ, վրաց. ղորի, լազ. մինգր. ղեջի հոմանիշների հետ յաբե-թական արմատէ։ Karst, Յուշարձան 405 սումեր. kis «խոզ» բառի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի չէրքէզ. öuo «խոզ»։ Pictet, բ. տպ. Ա. 460 զնդ. hu, պրս. xuk, յն. σῦς ևն բառերի հետ. իսկ էջ 464 պրս. kas «արու խոզ»։
• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. խոզ (սեռ. Վն. խուզու), Ախց. Գոր. Երև. Կր. Խրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սչ. խօզ, Ագլ. Մկ, Ոզմ. Տիգ. Տփ. խուզ, Մրղ. խուքզ, Հմշ. Ղրբ. Սեբ. խէօզ, Ասլ. խէօ՞զ, Զթ. խիւզ։ Նոր բա-ռեր են խոզաբուն, խոզագի, խոզախոզի. իւոզամորթ անել, խոզակաշի, խոզակեր, խո-զակոխ, խոզամազ, խոզանոց, խոզապան, խոզապառկուկ, խոզարան, խոզկաղնի։
fruit of cypress, plane-tree;
— շերամոյ, cocoon.
• Նախ Schroder, Thesaur. 46 գրելով գոզակ՝ կցում է արաբ. ǰavzaq և լտ. qossipium բառերին։ ԳԴ դնում է պրս. ղուզէ։-ՆՀԲ «նոյն ընդ ռմկ. գօզալագ.. թերևս ճարակ խոզաց կամ ընկուզա-ձև»։ Lag. Arm. Stud. § 506 պրս. goza բառի պհլ. ձևից։ ՀԲուս. § 1442 հիմ-նուելով Շրէօդէրի վրայ՝ դնում է առան ձին կոզակ բոյսը՝ որ յայտնապէս սխալ է։ Հիւնք. պրս. քիուզէ «բժոժ»։
stubble.
• ՀՀԲ և ՆՀԲ խուզել «կտրել» բայից։ Հիւնք. պրս. խուզ (?) և խուշէ «հասկ»։
• ԳՒՌ.-Պահուած է Ալշ. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Նբ. Սեբ. Սլմ. Վն. Տիգ. խօզան ձևով և զանազան նշանակութեամբ. այսպէս «1 խոզան, ծղօտ. 2. հնձուած և դեռ չմշակուած արտ. 3. քաղհանք չանելուց՝ խոտերն իրար խառնուած մնացած. 4. երկու տարի անմշակ մնացած վարելահող».-նոյնը նաև Մղ. «բամբակի արտի առաջին վարը, երբ ժէժե-րը հաւաքում ու մաքրում են»։ Նոր բառ է խոզանատեղ։
• . արմատ առանձին անգործաձս կան. ունինք միայն ի խոթէ հայել «ծուռ՝ խեթիւ նայիլ» Վրդն. երգ. որից խոթել «խայ-թել, խթել» Վրդ. պտմ. էջ 122 (ձեռ. խոթմո-թել՝ որ նոյն բայի կրկնականն է). խոթիչ. խոթող «խայթող» Բրս. մրկ. ընխոթել Դիռն երկն. նխոթել Եւս. պտմ. 503. Պիսիդ. Վե-սօր. տող 504 (ուր յն. համապատասխան բառն է «մտրակել»). մոթխոթել (իբրև կըրկ-նական. հմմտ. խոթմոթել) Փիլ. լին. 328. խոթոտել «ծուռ նայիլ» Եփր. ծն. էջ 91. խո-թոտեալ «հնացած, երեսից ընկած, արհա-մարհուած» Եփր. հռ. 16։
• ՆՀԲ կցում է խեթ և խայթ բառերին։ Տէրվ. Altarm. 28-30 միացնում է սանս. skund «դուրս ցատկել», անգսք.
• skuta «րուրս ցատկել», skuti «ցցուած ժայռ» ևն բառերի հետ։ Հիւնք. և Թի. րեաքեան, Կարնամակ ծան. 88 խածա-նել բայից։
• ԳՒՌ-Ս, Խօթել, Ախց. Կր. Ննխ. Պլ. Ռ. Տիգ. Սեբ. խօթէլ, Մկ. Տփ. խօթիլ, Ասլ. խէօ-թէ՝լ, Հմշ. խօթուշ, Ալշ. Մշ. խօտել, Մրղ. խուիթէլ (որ բացի «խոթել» նշանակութիւ-նից՝ ունի նաև «շատ ուտել» նշանակութիւ-նը. այն է խթել). իսկ Զթ. խէթիլ «խոթել, մխել» կապւում է խայթել բային։
cf. Խոժոռ.
• «խոժոռ, խեթիւ (նայուածքի հա-մար է ասւում)» Ոսկիփ. Անկ. գիրք հին կտ. Առմատական բառարան-25 329. Վրդն. առ. 81. գրուած է նաև խոլոռ (այսպէ՛ս ունի Վրդ. առ. 81 մի ձեռ.), խո-լոռ խոլոռ Բանք աղ. 180. որից խոլորել «խեթիւ նայիլ» Ոսկ. ճառք 831։
• ԳՒՌ.-Մշ. խօլոր, Կր. խօլօր, Ննխ. Պլ, խօլոր-մօլօր «խեթիւ», Ոզմ. խօլծուռ «խո-ժըռ, խեթիւ», Ռ. խօլօրցնէլ, Խրբ. խօլըրդիլ, Ջղ. խուլոր տալ «աչքերը խոլորել».-թրքա-խօս հայերից Ատն. խլօր խլօր բաքմաք «խո-լոր խոլոր նայիլ» (Արևելք 1888 նոյ. 8-9)։ -Նոյն բայի սաստկականն է խոլրկտալ Վն. քծուռ ծուռ. խոլոր խոլոր նայիլ», Ակն. «նուաղման ժամանակ աչքերը դառնալ»։-Սվ. խոյլել «խոլորիլ» կարող է ծագած լինել նոյն բայից, իբրև խոլորել >խոլրել >*խոր-չել >խոյլել։
well-watered, abounding in springs, or running waters.
• , ի-ա հլ. (անեզաբար գործած ուած) «թփոտ ձոր» Ոսկ. մ. բ. 3. եփես. 374. «նեղ ծործոր և առուամէջ, հոսանքի անցած տեղը» Յհ. կթ. 308. Արծր. «դժուար տեղեր» Ոսկ. եփես. 874 (յանհնարին և յան-բաւ խոխոմսն անկանի բանն «խօսքը դը-ժուար տեղերն է ընկնում, պատասխան տալ անհնարին է»). գրուած է խոհում Բառ. երեմ. էջ 143. որից խորախոխոմ ԱԲ. բայական գործածութեամբ խոխոմել «ոռոգել, լաւ ջրել (ծառերը)» Թէոդ. կուս. (գրուած է խողոմել, խոխել Բառ. երեմ. էջ 143). խոխոմեալ (գրուած է խողոմեան կամ խողոմեալ) «ջրա-ռատ» Թէոդ. կուս.-ճիշտ չէ խոխոմաձիգ «երկար ծործոր» Խոր. ա. 11. «Գետն Երասխ -անցանէ ընդ խոխոմաձիգս և նեղս», ուր շաղկապով միացած և նեղս ցոյց է տալիս որ ուղիղն է խոխոմս ձիգս և նեղս։
• ՆՀԲ խմել բայից կամ ռմկ. խխում։ Հիւնք. խմել բայից։
cf. Խոկ;
meat, victuals.
• (ըստ ՆՀԲ ի հլ. բայց վկայութեանց մէջ կայ միայն սեռ. ի) «կերակուր, խոր-տիկ» Մագ. որից խոհակեր «կերակուր եփող» ՍԳր. Ոսկ. եփես. և յհ. ա. 2. խոհակերել Ողբ. բ. 25. Ոսկ. եփես. ժգ. խոհակերոց Ե-զեկ. խզ. 23. Եփր. աւետ. խոհակերութիւն Ոսկ. մ. բ. էջ 705. խոհկերութիւն Փարպ. խո-հեակ Ոսկիփ. խոհանոց Վրք. հց. խոհավա-ճառ Պղատ. օրին. խոհապետ «խոհարարա-պետ» (նորագիւտ բառ) Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 141. խոհագործ Գր. հր. Զքր. սարկ. Ա. 35. -խոհակեր «խոհարար». բառը նշանա-կում է նաև «դահիճ». այսպէս ունին Եփր. մատ. դ. էջ 109, Վրք. հց. որից խոհակերա-պլետ «դահճապետ» Նչ. եզեկ. բայց այս ա-ռումները զուտ հետևողութիւն են ասորերէ-նի, ուր «խոհարար» բառը նշանակում է նաև «դատաւոր» և «դահիճ» (տե՛ս Հ. Գ. Նահա-պետեան, Բազմ. 1926, 75 և Աճառ. Հաւ նոր բառեր հին մատ. Բ. 271)։-Նոր բառեր են խոհարարապետ, խոհարարարուհի, խո-հարարութիւն, խոհարարական։ Բառս ունի նաև հետևեալ ձևերը. խոխ «կերակուր» Ճառընտ., որից խոխկեր «կերակուր եփող, խոհարար» Ճառընտ.-խահ, ի հլ. «կերա-կուր» Փիլ. նխ. ա. 30. Խոսր. 145. Պիտ. Նիւս. կազմ. որից խահարար Ոսկ. յհ. ա-30. Մագ. Լմբ. խահարարութիւն Լմբ. Խոսր. Վրք. հց. Շնորհ. խահամոք Եղիշ. ը. էջ 156. Փիլ. խահակերութիւն Փիլ. խահագործել Նո-նըն. Սարկ. խահագործութիւն Նոնն. բազմա-խահ Ոսկիփ. համախահ Փիլ.-խախ՝ ո-ռից խախամոք Եղիշ. ամոխախ կամ ամող-խախ «սննդակից, համախահ ընկեր» Սե-բեր. 22. Ոսկ. մ. ա. 16. Գաղ. և Եբր. 467. (պէտք է մեկնել իբր ամ-ո-խահ, այն է համ-ա-խահ. -ամ՝ փոխանակ համ, խիստ քիչ անգամ գործածուած է. ինչպէս ամ-փոփ, ամ-բառնալ)։
• = Իրանեան *xvarh-ձևից. այս բառը հյ. տուել է *խարհ և *խորհ, որոնց միջից ր ձայնը ընկնելով՝ խահ և խոհ (հմմտ. զնդ. Vərəϑraγna->Վահագն). և յետին գրչու-թեամբ (կամ գաւառական հնչմամբ)՝ խախ և խոխ։-Իրանեան *xvarh-ձևը կարող է ծագիլ թէ՛ հպրս. *uvarϑra-= զնդ. *xvarəϑ ra-ձևից և թէ՛ հպրս. *uvarϑa=զնդ. xva-rəϑa-ձևից։ Առաջին երեքը աւանդուած չեն, բայց իրօք վերջինը կայ և նշանակում է «կերակուր» (Bartholomae 1868-9)։ Հին պհլ. *xvarh դարձել է յետնագոյն պահլ. *xvalh և այս ձևն է որ գտնում ենք պրս. [arabic word] xval «կերակուր», [arabic word] xvālī «կերակուր», [arabic word] xvālgar «խոհարար» բառերի մէջ։ (Այս ձևերի մասին տե՛ս նաև հակեր և պրս. xvālgar միևնոյն բառերն են և միևնոյն ծագումն ունին։-Հիւբշ. 160։
• ՆՀԲ լծ. լտ. coquo և գերմ. kochen «եփել»։ Peterm. 27 և 38 պրս. puxtan «եփել» և լտ. coquus «խոհարար»։ Böt-tich. ZDMG 1850, 356 և Arica 80. 329 խահ=սանս. ghasi։ Pictet 2, 257
• լտ. coquere և սանս. pac «եփել»։ Ու-ղիղ մեկնութիւնը առաջարկում է Lag Btrg. bktr. Lex. 39 խոհ դնելով = զնդ. *xarəϑra և պրս. xwardan «ուտել», իսկ խոհակեր =պրս. xwāləgar? Հիւնք. բոլորն էլ խակ բառից է հանում։
filth, dirt, muck, mire, mud;
filth, obscenity, villany, wantonness;
ի —ի՝ ընդ — թաւալիլ, to get splashed, to be bemired, covered with mud;
—ք պղծութեանց, defilement;
—ք միմեանց, sodomites.
• , ի-ա հլ. (գրուած նաև խոխեր, խո-հեպ) «տիղմ, հոտած ցեխ» Կոչ. 100, 101, 106, 118. Ոսկ. յհ. ա. 2. Խոր. բ. 24 «դան-դիռ, գերեզմանի մութը» Եփր. վկ. արև. 20, 482 «գարշելի, զազրելի բան» Խոր. հռիփ. Յհ. իմ. Նար. որից խոհերական Կոչ. 124. Սեբեր. խոհերիմաց Համամ առ։-Նոյն խո-հեր բառը մէկ անգամ էլ գտնում եմ գոր-ծածուած «անդունդ, վիհ» նշանակութեամբ, ի-ա հլ. «Առ որ կայն ևս բարձրութիւն կաս-եալ, ոչ իջանել համարձակին առ տեսիլս խոհերաց խելագարեալք ցնորիւք».-յն. πρός τὴν ὄώιν τῶν γασμάτων ιλιγγιῶντες, ուր խոհեր բառի համապատասխանն է γάσμα «վիհ, անդունդ» (Փիլ. նխ. Բ. էջ 65)։
sucking-pig, porker.
• -Կարմուած է *խոճ «խոզ»+կոր «ձագ» բառերից. առաջինը փոխառեալ է կովկա-ևեան լեզուներից. հմմտ. լազ. ղեջի «վա-րազ», մինգր. ղեջի «խոզ» և վրաց. ղորի «խոզ». (վերջինիս և առաջինների ձայնա-կան առնչութեան համար հմմտ. վրաց. ձի-րի=մինգր. ջինջի «արմատ», վրաց. քմա-րի=լազ. քոմոջի, մինգր. քոմոնջի «ամու-սին», վրաց. ցվարի=մինգ. ցունջի «ցօղ», վրաց. ბերի=լազ. ջաջի, մինգր. ճանջի «ճանճ»). հայերէնին ծնունդ տուող ձևը պի-տի լինէր *ղոջի կամ *ղոճի, ուր ղ դարձել է խ, ըստ որում հին հայերէնում ղ ձայնը գո-յութիւն չունէր։-Երկրորդ մասի վրայ (կոր) տե՛ս կորիւն։-Աճ.
thought.
• «մտածմունք» Հին բռ. որից խո-ճոճել «մտմտալ, մտածմունքի մէջ ընկնել, մտքով որոճալ» Փարպ. ծէ. ուրիշ վկայու-թիւն չկայ.-Բառ. երեմ. էջ 143 դնում է նաև խոճոպ ձևով՝ որ մեկնում է «խորհուրդ կամ փորձանք մտաց»։
• ՆՀԲ լծ. հյ. խոկալ, լտ. cogitare, թրք. հէնէլէմէք «հեգել»?--Տէրվ. Altarm. 104 խոկալ ձևի հետ՝ իբրև սանս. čank «հոգս անել, վարանիլ, երկբայիլ»։
zool, ram;
Aries, -;
battering -;
windlass, capstan;
ջրաբաշխական —, hydraulic -.
• , ի, ո հլ. (մէկ անգամ յգ. գրծ. խո-յօգ Ս. Գրքի մէջ) «անմալ արու ոչխար» ՍԳր. նմանութեամբ «խոյի աստեղատունը» Եզն. Պիտ. Շիր. «մի տեսակ պատերազմա-կան մեքենայ» Բ. մկ. ժբ. 15 (ուր գրուած է նաև հոյ)։ Սրանից խոյակ «սիւնագլուխ» ՍԳր. Ագաթ. «նման մի զարդ դռան կամ վա-րագոյրի վրայ» ՍԳր. խոյակաւոր Ճառընտ. խոյօղ «ճարմանդ, մի տեսակ զարդ (խոյա-ձև օղ)» ՍԳր. խռյանալ «յարձակիլ, խոյի պէս վրայ վազել» Օր. իը. 49. Ագաթ. Մծբ. եզնախոյ «եզան և խոյի նման մտացածին մի կենդանի» Պտմ. աղէքս. խոյեանք կամ խոյանք «խոյեր» Մխ. ապար. խոյաքիթ կամ խուաքիթ «մեծ կամ ոչխարի նման քիթ ու-նեցող» ԱԲ. խոյեղջիւր «խոյի եղջիւր ունե-ցող» ԱԲ։
• ՆՀԲ (ոչխար բառի տակ) լծ. թրք. qօ-yun «ոչխար»։ Մորթման ZDMG 26, 563 իրար է կցում բևեռ. huzi, հյ. խոյ, ոչ-խար, թրք. qoc «խոյ» և quzu «գա-ռըն»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 94 արևել. թրք. և չաղաթ. [arabic word] qoy «ոչ-խար»։ Տէրվ. Altarm. 104 խոյանալ համեմատում է զնդ. su «արագել» ձևի հետ։ Մասեաց աղաւնի 1864, էջ 29 խոյ ռառը xoy հնչել համարում է ռամիկ և պահանջում է նոյ, գոյ, հաճոյ են ձևե-
• րի համեմատ կարդալ խօ։ Հիւնք. խոհ «կերակուր» բառից։ Jensen IF Anz. 14, 51 հաթ. x, xa (=xoli)։ Pedersen տե՛ս տակը ՓՈԽ։-Karst, Յուշարձան 419 և 427 թրք. qoy, qoč, qoyun, Մարտիրո-սեան ՀԱ 1926, 374 խոյանալ=կամիս. huij -a-mi «խոյանալ, վազել» բառի հիյ։
• ԳՒՌ.-Ամէն տեղ ջնջուելով՝ փոխանա-կուել է թրք. [arabic word] qoc(խոչ, ղոչ) հոմանի-շով. պահում են միայն Մկ. Ոզմ. խու «խոյ», որից ածանցուած է խոձագ Սս. «երկամեայ արու ոչխար» (իբրև խոյ-ձագ)։
• ՓՈԽ.-Lag. Urgesch. 734 համարում է թէ Թալմուդի մէջ մտած եբր. [hebrew word] kōy օտա-րազգի բառը հայերէնից է։ Նոյնը կրկը-նում են նաև Lag. Arm. Stud. § 1002 և -իւբշ. 305։-Pedersen KZ 40, 200, ZDMG 57(1903), էջ 561 և Հայ. դր. լեզ. էջ 179-185 մի ընդարձակ քննութիւն ունի բառիս փոխառեալ ձևերի վրայ։ Pedersen նախ հայ բառը համեմատելով իռլ. cit, cetnait «ոչ-խար» բառի հետ՝ հանում է հնխ. qhoti ձե-վից։ Խոյ անցել է թուրք լեզուներին՝ ուղ. *koli և հյց. *kolin ձևերով. առաջինից լա-ռաջացած է Օրխանեան արձանագրութեան koi «ոչխար» բառը, իսկ երկրորդից՝ օսմ. qoуun «ոչխար», որից էլ մոնգոլ. xoni, xo-nin, մանչու. honin, թունգուզ. koγin. (Бy-дaговъ 2, 97 դնում է մոնգոլ. xoy «ոչ-խար»)։ Հնխ. qhoti ձևի մօտ կար նաև qho-tlu ձևը, որից յառաջացաւ հյ. *խոչ, որ յե-տոյ կորաւ։ Այս *խոչ բառից են փոխառեալ օսմ. qoc «խոյ», տրից էլ մոնգոլ. xuca, ման-չու. kóča, թունգուզ. kuca։ Հայ. *խոչ ստա-նալով ն յօդը և սրա առաջ չ ձայնը կակղե-լով՝ ձևացաւ խաշն<*խաչն. իսկ խ և ար մասնիկներով *խոչխար>*հոչխար>ոչխար. Կորած *խոչխար ձևից են փոխառեալ չաղա-թայ. kočkar և արևել. թրք. [arabic word] qočqar «խոյ»։ Կովկասեաններից աւար. kul, կազի-կում. ku «ոչխար» (աւելացնենք նաև կու-մուկ. koi «մաքի») կա՛մ ուղղակի հայերէ-նից են և կամ թուրքերէնի միջնորդութեամբ։ -Ըստ իս մատնանշուած բառերի մեծագոյն մասը պատահական նմանութիւն միայն ու-նի. հյ. ոչխար բառը կովկասեաններից փո-խառեալ լինելով՝ ինքնին ջնջւում են սրա վրայ հիմնուած ենթադրութիւնները և qoč-qar ևն ձևերի փոխառութեան տեսութիւնը։ Բրք. qoyun «ոչխար» բառի համար էլ հմմտ. չին. ❇ kao'-уang2 որ է «ռառնուկ»։
cap, diadem, tiara.
• , ի հլ. «արևելեան թագ, պսակ, եաթթոց (թագաւորի, իշխանի և քահանա-յի)» ՍԳր. Լաբուբ. 31. որից խոյրադիր Ա-գաթ. խոյրագործ Մագ. խոյրաքանդակ (նո-րագիւտ բառ) Լաբուբ. 32. խոյրակերպ Ուռպ. խե. խոյրարար Խոր. ապախուրել «գլուխը բանալ» Ղևտ. ժ. 6, իա. 10. իսկ արտախոյր, արտախուրակ, արտախուրել ևն բառերի վրայ տե՛ս առանձին։-Ինչպէս տեսնւում է, ածանցների մեծ մասի մէջ ոյ>ու ամփոփ-ման օրէնքը չէ՛ գործադրուած։
• = Հիւս. պհլ. *xōδ ձևից, որի հետ նոյն ևն զնդ. xaoδa-«սաղաւարտ», հպրս. xau. da-«գլխարկ», պրս. [arabic word] xōi «սաղա-ւարտ», աֆղան. xōl, օսս. xodá, xūd «գըլ-խարկ, գդակ, խոյր» (Horn § 512), մինջ. xulá «գդակ»։ Իբրև պարթևական իշխանա-կան տոհմին յատուկ մի առարկայ՝ փոխա-ռեալ է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] xaudā «խոյր», արաբ. [arabic word] xuda «սաղաւարտ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 726) և նոյն իսկ գւռ. պրս. [arabic word] xod «սաղա-ւարտ», որ գործածում է Ֆիրդուտի՝ փոխա-նակ բնիկ պրս. [arabic word] xōi ձևի։ Իրանեան բառը կցւում է լտ. cūdo «թաղիքէ սառա-ւարտ» բառին և բոլորը միասին ծառում ևն հնխ. sqeu-«ծածկել» արմատից (Walde 207, Meillet MSL 18, 64)։-Հիւբշ. 160։
• ՆՀԲ լծ. արաբ. և պրս. քիւրաթ, խօ-րէ, խօյ, խօրտ, որոնց մէջ ստոյգ k միայն վերջընթեր բառը։ Böttich. Arica 19, 48 խօսելով յն. ϰίδαρις հոմանի-շե մասին, հաւանական է գտնում որ հյ. յ=t, իսկ եբր. [hebrew word] keter դնում է Արևելքից փոխառեալ բառ։ Lag. Ges Abhd. 207, 29 յն. ϰυρ-βασία «պարս-կական խոյր»։ Ուղիղ մեկնեցին միև-նոյն ժամանակ Müller SWAW 84 (1877), էջ 217 և Տէրվիշ. Altarm 25-76, որոնք համեմատում են հպրս xauda կամ զնդ. xaōδa և պրս. xod։ Canini, Et. étym. 200 յն. ϰάρα «գը-լուխ» բառի հետ. իսկ τιάρα փոխա-ռեալ է հայերէնից կամ փռիւգերէնից։
broad, wide (coat, boot).
• =Նոյն է զնդ. taoš-«ազատ, պարապ, ար-ձակ լինել» բառի հետ, որ կցւում է սանս tuččhyá «պարապ» բառին. այս իրանեան ձևի դէմ ունինք պրս. [arabic word] tih, [arabic word] tihi «պա-րապ», պհլ. tuhīk «պարապ», բելուճ. tusag «թողուած՝ լքուած լինել, հանգիլ, մարիլ», որոնք չեն կարող տալ հյ. թօշ։ Սակայն իրա-նեան բարբառների մէջ կան նաև Տ-ով ձևեր՝ համապատասխան զենդականին. այսպէս՝ վախի tōšam «արձակել, բաց թողնել», աֆ-ղան. taš «դատարկ, պարապ» և նոյն իսկ պհլ. tosēnitan ձևը (տե՛ս Bartholomae 624, Horn § 404)։ Եթէ հյ. ձևը կարդանք թոշ, կա-րող է համապատասխան իրանեան մի բար-բառից փոխառեալ լինել։-Աճ.
tow;
sweepings;
earthquake.
• «խռիւ». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գործածուած է Վեցօրէից մի քանի ըն-տիր օրինակների մէջ. «Մինչդեռ զժաժն ժո-ղովէր Պաւղոս» (ուր միւս օրինակները դը-նում են խռիւ)։-Թերևս նոյն բառի յոգնակին է ժժան կամ ժըժան «վառելու բաներ, խռիւ», որ մէկ անգամ ունի Ասող. գ. 22։
• -Պրս. [hebrew word] ︎ žāž «է նա անուն խոտոյ ի-րիք, որ է յոյժ փշալի, զոր ուղտն ո՛րչափ և ծասքիցէ վասն անհամութեան նորին՝ ոչ կա-րէ կլանել»։ Սա ծանօթ գազն է կամ նման մի փշաբոյս, որ մինչև հիմայ Պարսկաստանում և Հայաստանում գործածւում է իբրև ընտիր կպչան։ Եթէ հայ բառը հին է, կարող ենք են-թադրել պհլ. *zāž ձևը, իսկ եթէ Վեցօրէից մէջ յետոյ ներմուծուած մի բառ է, գալիս է ուղղակի պարսկերէնից-Աճ.
• ԳՒՌ-Վն. ժաժ, մանաւանդ կրկնութեամբ ժաժ-ժեխ, ժար-ժեխ «խռիւ, փայտի կտոր-տանք, տերև ևն՝ կրակ վառելու համառ»։-Նոյն բառն է և ժախ-ժրախ Եւդ. «անպետ կահ-կարասիք», որ և Սեբ. «կահ-կարասիր»։ (Սկզբնական ձևն է եղել *ժաժ-ժրախ, ուր ա-ռաջին եզրի վերջաձայն ժ ազդուելով երկ, րորդ եզրի վերջաձայն խ-ից՝ դարձել է նոյն-պէս խ։-Տան կահկարասիներին անարգա-կան անուններ տալը՝ փոխադրութեան դժուա-րութիւններն ի նկատի ունենալով, անսովոր երևոյթ չէ լեզուների մէջ)։
• «խակ, տհաս». նորագիւտ բառ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև., ամ. 605 «Տարաժամ պտուղ ծառոյն, որ ժաժ կոչեմք, փութով թափի ի ծառոյն և անպի-տան է կերակրոյ կամ բուսանելոյ և նախա-տինք է ծառոյն»։ Նոյն բառն է որ Բառ. և. րեմ. էջ 123 մեկնում է «ժաժ, խժուկ, որ է խակ»։
fetid odor, stink;
decaying matter, rottenness, putridity;
filth.
• = Պհլ. *zah ձևից, որ մեր իմաստով աւան-դուած չէ. այս արմատի բուն նշանակութիւ-նը եղել է «հոսիլ, թորիլ, բղխիլ, վազել». հըմ-մտ. պրս. [arabic word] zahē̄dan «բղխիլ, թորիր (ջրոյ յաղբերէ)», [arabic word] zahan «գետ», [arabic word] zahāb «թորումն ջրոյ, աղբերակն», [arabic word] ︎ zahānē̄dan «բղխեցնել»։ Այս բառը յետոյ, առտեղի բաների հոսման համար էլ առնուե-լով՝ վատ նշանակութիւն ստացաւ (հմմտ. հլ. կղկղել և կղկղանք, թորել և արտաթորու-թիւն). որով կազմուեցան [arabic word] zaho «ական-ջից հոսած կեղտը, սսուկ», ა︎ zah «մարդու սաղմը», [arabic word] zahī rōy «պինդերես. ժա-հադէմ». -ըստ այսմ էլ հյ. ժահ։ (Աղտեղի հեղուկների հոսման իմաստով գործածուած եմ գտնում նաև հայերէնի մէջ. հմմտ. Ամե-նայն ժահ աւելորդացն արտաքս հոսի ընդ քիթսն և ընդ աչսն. Բժշ.)։-Աճ.
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ժեխ, Երև. ժէխ, Բլ. Վն. ժախին «աւլելուց գոյացած աղբը» (ՆՀԲ գի-տէ նաև ժախ). որից ժեխնոց «աղբանոռ. 2 աղբը հաւաքելու թի, ֆառաշ, խաքանդազ». ժեխոտիլ Ակն. «խոնաւութիւնից ևն նեխուիլ, ապականիլ», կրկնութեամբ՝ Սեբ. ախփ-ժախփ «աւլուք» (որի մէջ առաջին եզրի վեր-ջաձայնի ազդեցութեամբ՝ ժախ բառի վրայ աւելացել է փ ձայնը)։-Շփոթուելով յաջորդ բառի հետ՝ տեղտեղ ժահ դարձել է ժահր, պահելով սակայն նախնական «արտաթորու-թիւն» նշանակութիւնը. այսպէս՝ Ախց. ժահր, Երև. ժահրը, Շմ. ժmհր «շարաւ, թարախ, վահր», Ոզմ. ժmհր «երեխայի կղկղանք». Սլմ. ժmհր «մեծի կղկղանք», Մշ. ժար «ծը-խախոտի կեղտը, զիֆիր, կորկ. 2. երեխայի կղկղանք»։
venom, virus.
• = Պհլ. պազենդ. zahr (իմա՛ zahr), պրս. [arabic word] zahr, քրդ. zahr, zair, zar, աֆղան. բելուճ. zahr «թոյն», որոնց նախնականն է զնդ. *ǰaϑra-=սանս. *hatra-«սպանիչ (դեղ)», արմատը զնդ. ja-, gan-, սանս. hāh «զարնել, սպանել»։ Իրանեանից են փոխա-ռեալ նաև ասոր. [syriac word] ︎ zahra. թրք. zehir, ուշ ժամանակի հյ. փոխառութեամբ զահր «թոյն» (Կոստ. երզն. 154)։-Հիւբշ. 156։
tooth, indentation;
rock;
— ի ծովու, shoal, reef, shelf, sand-bank, sunken-rock.
• Klaproth. As. polygl. 100 ժայռ. =ա-րաբ. aijir, քարաժայռ=պրս. ❇ xa-ra+ պհլ. jerera ՆՀԲ յիշում է պրս. զըռս, զռուս, թրք. տիշ «ատամն»։ Հիւնք. հա-մառaաուած ապառաժ բառից։ Յակո-բեան, Բիւզանդիոն Ջ 743 հյ. սար. դար, ասոր. թուրա, արաբ. ❇ tur, եբր. ցուր «լեռ, ժայռ» բառերի հետ։ Patrubány ՀԱ 1908, 213 հնխ. g'hēi «դատարկ լինել» արմատից։
verdigris, rust;
rusty, mildewed, blighted.
• -Պհ։ žangār ձևից, որ կազմուած է ան-շուշտ žang «ժանգ» բառից. այս բառը աւան-դուած չէ պահլաւ գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] zangar, [arabic word] zangār «ժանգ. 2. ժանգառի ներկը», [arabic word] ǰangār «ժանգառ». սրանից են փո-խառեալ նաև թրք. ǰengsar, բելուճ. zangal, ասոր. [other alphabet] zangara, արաբ. [arabic word] zīn-ǰar, հֆրանս. zingar, ziniar, asingar, վրաց. ვანგარო ժանգարո «ժանգառ»։-Հիւբշ. 156։
• ԳՒՌ.-Տիգ. ժանգառ, Ախց. Մկ. Ոզմ. ժmնգ'mռ, Տփ. ժանգարա, Մշ. ժանգառի և նոր փոխառութեամբ՝ Շմ. ջmնգ'mրի, որոնք նշանակում են «ժանգառ ներկը, կապտակա-նաչ գոյնը».-երդման մէջ գործածւում է ժանգառի՝ Աստուած, իբր «կապո՛յտ եր-կինք»։-Երև. ժանգառ նշանակում է «մու-թըն ընկնելը»։-Ժանգ և ժանգառ ձևերի խառնուրդն են ներկայացնում Ննխ. ժանգռ, հլ. ժանղր, ժանղռ, ժանգռ, ժաղր, ժաղռ, ժագռ, ժաղռ «ժանգ», ժանղռօտ, ժաղռօդ «ժանգոտ», Սեբ. ժառ «ժանգ» (սակայն ժէն-գmռի «կապտականաչ»), Ռ. ժաղռ, ժառղ «ժանգ», ժանղռօդիլ, ժառղօդ-իլ «ժանգո, տիլ», Զթ. ժէնգռիւդ «ժանգոտ», ջանգռրդիլ «ժանգոտիլ», Ասլ. ժայռ «ժահր, աղտեղու-թիւն, ժանդ, ժանգառ»։
cf. Ժանտ.
• (գրուած նաև ժանկ), ո հլ. «մետա-ղի վրայի ժանգը» Եզեկ. իդ. 6=12, Ոսկ. յհ. ա. 29. «քարի մամուռ» Ագաթ. «երևիլ, բոյ-սի մի տեսակ հիւանդութիւն» Գ. թագ. ը. 37. Սղ. հէ. 46. «կերցաւ, քաղցկեղ» Սարգ. Ճա-ռընտ. «թոյն, սպանիչ մահադեղ» Եւագր Ոսկ յհ. ա. 15. Կոչ. Ագաթ. որից ժանգաբեր Կոչ. ժանգախառն Կոչ. ժանգակեր Սիր. իթ. 13. Ագաթ. ժանգահար Յկ. ե. 3. ժանգաւոր Կոչ. 154. ժանգոտիլ Սիր. իթ. 13. Ոսկ. մ. բ. 22 ժանգել «ժանգով պատել» Տաթև. ամ. 312. ժանգեալ «ժանգոտած» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. կե, կթ (երկիցս). անժանգ Տօնակ. Վրդն. դան. երկաթաժանգ ԱԲ. ժանգառ «երևիլով վնասուած (բոյս)» Ագաթ. ևն։
• + Պհլ. *žang ձևից, որ աւանդուած չէ բայց կան պրս. [arabic word] žang, [arabic word] zang «ժանգ», [arabic word] žanga «ցորենի վատ հիւանդութիմն, ժանգ», բելուճ. zang «ժանգ», քրդ. ženk «ժանգ», ženk girtin «ժանգոտիլ». իրանեանից փոխառեալ են նաև արև. թրք. [arabic word] ︎ zang. ն. ասոր jäng «ժանգ»։-Հիւբշ. էջ 156։
• ԳՒՌ.-Ախց. Կր. ժանկ, Ալշ. Ակն. Երև. Խրբ. Մշ. Ջղ. Տփ. ժանգ, Տիգ. ժmնգ, Ագլ. Մկ. Շմ. Սլմ. Վն. ժmնգ, Ոզմ. ժmն'գ՝, Զթ. ժmնգ, ժէնգ, Հմշ. ժօնգ, Հճ. ժօնգ'.-գաւա-ռականների մէջ բառս նշանակում է նաև «ցո-րենի ժանգ, դէմքի թթուածութիւն, զայ-րոյթ», որից էլ ժանգուժունգ, ժանգուժէն ա-նել, ժանգոտիլ, ժանգը վէր ածել, ժանգժըն-զալ, ժանգի, ժանգիլ.-այստեղ է պատկա-նում նաև Հզ. ժան կամ ժուն «մի տեսակ մա-հացու հիւանդութիւն» (հմմտ. հյ. ժանգ «քաղցկեղ»)։
• ՓՈԽ.-Վրաց. ყანჯი ժանգի «ժանդ», ყანეება ժանգեբա «ժանգոտիլ», ყანვიანი ժանգիանի «ժանգոտ», დაჟანვrბა դաժան-զեբա. მეეანვება շեժանգեբա «ժանգոտիլ», թուշ. žang «ժանգ», լազ. zangeri «ժան-գոտ», mžangi, jangi և վրաց. დანვი ջան-գի «ժանգ». այս վերջինների մէջ նախաձայն ժ դարձել է ջ. հմմտ. Զթ. ջանգռըդիլ<ժանգ-ռոտիլ։ Ուտ. žánq7 «ժանգ»։
cf. Ժանու.
• . ի-ա հլ. «գահաւորակ» Բուզ. հրտր. Պատկ. էջ 100 ժանուաւ՝ սխալ գրուած փխ. ժանուարաւ, էջ 159 ժանաւարս, էջ 163 ժանուարօք. ուրիշ օրինակ չկայ։ Յետին ժա-մանակից ունինք Զքր. սարկ. Բ. 128, 139 «Տարեալ մուծին ի ժանուարն. Եւ ի մտանել նորա ի ժանուարն, որ է քաճաւայ (=պրս. [arabic word] kaǰāva «ուղտաբարձ պատգարակ»)։
• [arabic word] zan «կին»+վարել բառերից։ Հիւնք. ուղիղ մեկնութիւնը գիտենալով հան-դերձ՝ դնում է լտ. Juvenalis «Յոբնաղ» յատուկ անունից։
wicked, bad;
profligate;
mischievous, hurtful, noxious, injurious, baneful;
pestilential, pestiferous, pestilent, contagious;
obscene, wanton, lascivious;
bitter, sour, harsh to the taste;
—, — ախտ, plague, contagion;
— օդ, foul air;
—ք դժոխայինք, the Furies.
• , ի, ի-ա հլ. «դաժան, անգութ, խիստ չար, գէշ» ՍԳր. «վատ տեսակի, զզվելի» Ոսկ. Եզն. Երեմ. իդ. 3. «ժանտախտ» Բուզ. Ոսկ. մ. ա. 4. որից ժանտագործ ՍԳր. Ագաթ. Կորիւն. ժանտաթզենի Ղուկ. ժթ. 4. ժանտու-թիւն ՍԳր. Ոսկ. յհ. բ. 17. Սեբեր. ժանտկէն Եւս. պտմ. ժանտափուշ Ագաթ. ժանտահոտ Նզն. Ոսկ. յհ. բ. 27. ժանտամահ Սերեռ. ժանտախտ Ոսկ. յհ. բ. 11. ամաժանդ «աղ-տեղութիւն, կղկղանք» Փիլ. լին. 83, 196. կրկնութեամբ՝ ժանտաժուտ Բ. մակ. ժե. 5 ևն։ Այս բոլորը գրւում են նաև ժանդ ձևով. արդի գրականի մէջ ընդունուած է միայն մանտ ձևը։
• = Իրան. *zant բարբառային անծանօթ ձևից։ Սրա հետ հմմտ. զնդ. gainti-, պհլ. gand «ժանտահոտութիւն, վատ հոտ», սոզդ. γantāk «վատ, յոռի, գէշ», γnsy «հոտած» որոնք ծագում են հնագոյն *gonti ձևից. հմ-մտ. սանս. gandhá-«հոտ»։ Բայց հնխ. ար-մատական o՝ ածականների մէջ պիտի ստա-նար e ձևը. որով յիշեալ իրանեան *gonti-«ժանտ հոտ» գոյականի դէմ պիտի ունենա-յինք նաև *gento-«ժանտահոտ» ածականը, որ պիտի տար պրս. *ǰant, žant։ Ահա այս-պիսի բարբառային ձևից՝ որ աւանդւած չէ իրանեան լեզուների մէջ, փոխառեալ է հլ. ժանտ։ Առաջին և նախնական նշանակութիւ-նը (որ է «հոտ») ունի սանսկրիտը. նոյնը ի-րանեանների մօտ դարձել է «վատ հոտ». մի-ջին տեղը բռնում է հայերէնը, իսկ վեր-ջին ծայրն է սոգդ. «գէշ, վատ»։
heir, successor;
owner, possessor;
beneficed clergyman;
cf. Ժառանգութիւն;
արժանաւոր — հայրենականացն առաքինութեանց, worthy inheritor of his fathers virtues.
• , ի-ա հլ. «այն անձը՝ որին է ընկ-նում մէկի հարստութիւնը» ՍԳր. «ժառանգու-թիւն» Սեբեր. «եկեղեցական, կղեր» Շնորհ. թղթ. որից ժառանգել ՍԳր. Ագաթ. ժառան-գեցուցանել ՍԳր. Ագաթ. ժառանգութիւն ՍԳր. ժառանգակից ՍԳր. ժառանգաւոր «ժա-ռանգ» ՍԳր. Ագաթ. «կղերիկոս, կրօնաւոր» Յճխ. Յհ. կթ. (ըստ յն. ϰληρος «վիճակ, ժա-ռանգութիւն, իւրաքանչիւր եկեղեցու բաժին ընկած տեղը, եկեղեցականութիւն»). անժա-ռանգ Եւս. քր. Ոսկ. ես. թագաժառանգ Նար. Տօնակ. գեհենաժառանգ Անան. եկեղ. երկ-նաժառանգ Նար. Մծբ. ժառանգական, ժա-ռանգականութիւն (նոր բառեր)։
• Հիւնք. առևանգել բառից։ Patrubá-ny ՀԱ 1908, 213 հնխ. g'hēi «դատարկ
• լինել»+հյ. անգանիլ։ Pictet, բ. տպ. ժ. 114 սանս. hārin «առնող», ւտ. heradirem «ժառանգութիւն», յն. χήρα «ծնողազուրկ, այրի» ևն բառերի հետ։
inflammable matter.
• (գրուած նաև ժըժան) «վառելիք, խռիւ» Ատող. գ. 22։
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Վն. ժժան, Մկ. ժժmն «գի-սախռիւ (մազեր). թափած-թափթփած բա-ներ, խռիւ ևն», Ոզմ. Վն. ժժվանք՝ «խառ-նուած թափթփած թել ու դերձան, խռիւ», ո-րից ժժնել «խճճել, խառնակել», ժժնիլ, ժըժ-նուիլ «խառնակուիլ», ժժնուկ «խճճուած, խառնաև»։
that searches, inquisitive;
bold, brazenfaced, impudent, importunate, troublesome.
• «հետարորիր, հետամուտ, յանդուգն չիրբ» Ոսկ. ա. թես. և Բ. կոր. Սամ. երէց. ո՛րից ժտել «պաղատիլ, առանց ձանձրանա-լու՝ երեսը պնդած աղաչել» Սղ. լղ. 4. «յան-ղըդնիլ» Ոսկ. մ. ա. գ. 37. Օրին. ժբ. 17. ժզ. 5. «ի վերայ հասանել, լաւ հասկանալ» Մագ. գամագտ. ժտիլ ՍԳր. Ոսկ. Եղն. Եւս. քր. ժտե-ցուցանել Եզն. ժտազոյն Ոսկ. մ. բ. 10. ժտութիւն Ղկ. ժա. 8. Ոսկ. ես. անժտելի ԱԲ. նխալմամբ գրուած է ժխտիլ Վեցօր. Ոսկ մտթ., որ պէտք է ուղղել ժտիլ։
• ՆՀԲ լծ. յն. ζητζω «խնդրել»։ Հիւբշ,
• KZ 23, 22 զնդ. jad «խնդրել, թախան-ձել»? Հիւնք. Շմերդ մոգի անունից և լն. Հητὲω։ Մէնէվիշեան ՀԱ 1911, 376 յն. ζητὲω որ ունի մեր ժտել բառի երեք նշանակութիւնները։ Ղափանցեան ЗВO 23, 354 զնդ. gad «խնդրել» բառի հետ հնխ. g''hed արմատից։
active, busy, stirring, diligent, lively, brisk, vigorous;
— լերուք ! now! be lively! courage! cheer up!
diligently, unweariedly;
— գնալ, to quicken the pace, to advances wiftly, bravely, intrepidly.
• , ի-ա հլ. «աշխոյժ, եռանդուն, փութ-կոտ» ՍԳր. Ագաթ. որից ժրանալ ՍԳր. Ոսկ. մն ա. 2 ժրել «քաջանալ» Թէոփ. խ. մկ. Լմբ. պտրգ. ժրագլուխ ՍԳր. Մծբ. Ոսկ. մ. ա. 20 և Բ. կոր. Կոչ. ժրագոյն Ոսկ. Բ. կոր. ժրահա։ (որ և քաջահաւ) «մի տեսակ թռչուն է» Ե-պիփ. բարոյ. ժրանձնակ Շիր. ժրութիւն Ոսկ մ. ա. 15. Կոչ. քաջաժիր Ճառընտ. շուտաժիր Նար. խչ. ժրաջանութիւն (նոր բառ), կրկնու-թեամբ և առանց սղման՝ ժիրաժիր Բ. մկ. դ. 12 ևն։
• Առաջին անգամ Lag. Btrg. bktr. Lex. 31 զնդ. ǰira ձևի հետ։ Պատկ. Изслед. 1864, էջ 21 աֆղան. žir։ Հիւբշ. KZ 23, 22 սանս. ǰira, 388 զնդ. jira։ Lag. Arm. Stud. § 882 պրս. azir։ Հիւբշ. Arm. Stud. էջ 12 մեկնել է վերի ձևով։ Ca-nini, Et. étymol. 142 սանս. g'r «տկար» բառի հետ։ Հիւնք. պրս. աժիյր, ազիր, ջիր, ջիյրէ։
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Երև. Կր. Մշ. Շմ. Պլ. Ջղ. Սեբ. Տիգ. ժիր «ժրաջան», Ախց. Մկ. Ում Վն. ժhր «առողջ». գաւառականների մէ» ստացել է նաև ուրիշ նշանակութիւններ. օր. Մկ. «կենղանի, ողջ», Խրբ. «պինդ, կարծս». Չրս. «բարձրաձայն», Խլ. «շուտ շուտ, յա-ճախ», Խրբ. «գաղտնապահ»։ Նոր բառեր են ժրալ «արտորալ», ժրացնել «բժշկել», ժրել, ժրիլ, ժրժրալ «լաւանալ, ապաքինիլ, կազ-դուրուիլ», երեսը ժրել «երեսը պնդացնել». ժրպնդել «գօտեպնդիլ», ժրպնդնալ «եռան-դուն լինել», ժրպնդուկ «լաւ հագնուած»։ Այստեղ է պատկանում նաև Խտջ. Հմշ. իժիր «միշտ, յաճախ», Ասլ. Եւդ. Զն. Պլ. ամէն ի ժիր «միշտ, ամէն անգամ», որի հնագոյն գործածութեան իբրև օրինակ ունինք «Երակն ի ժիր խաղայ» (իմա՛ «երագ երագ») Մխ. բժշ։
niggardly, stingy, mean, avaricious, sordid, covetous, tenacious, parsimonious.
• , ի հլ.? «ագահ, կծծի» Սիր. լդ. 23. Ոսկ. յհ. ա. 7. որից ժլատել Սիր. լդ. 20. Եփր. թգ. 442, 450. ժլատեալ Բուզ. ժլատու-թիւն Եզն. Մծբ. Ոսկ. յհ. բ (ստէպ). որ և դրուած՝ շլատ, շլատիլ, շլատութիւն Եփր. զղջ. և թգ. 371. Անյ. պորփ։
confused, indistinct;
confusion, tumult, turbulence, uproar, hubbub, clatter, rout, rattle, dreadful or deafening noise;
— կալնուլ, to go mad or crazy, to be delirious, to rave, to be beside one's self, to wander;
— մեծ է, there is such a hubbub one cannot hear one's self.
• «խառնաձայն աղմուկ, շփոթ ձայն» Ոսկ. մ. բ. 12. «խառնակ, շփոթ» Փիլ. բագն. Ճառընտ. որից ժխոր կալնուլ «խելքը գլխից զնալ» Ոսկիփ. ժխորել Ոսկ. մ. գ. ժխորիլ «արիւնը պղտորիլ» Մխ. բժշ. 22. ժխորումն Ոսկիփ. Ճառընա. գրուած է ժղորել ձառընտ Անկ. զիրք առաք. 336. սաստկական ձևն է ժխորտել կամ ժխտորել Բառ. երեմ. էջ 124։
• Հիւնք. պրս. žiγār կամ šiγar «առա-ղակ»։ Kорщъ, թրգմ. Մշակ, թ. 1914, N 123 զնդ. γžar-, սանս. kšar-«ցրուել, հոսիլ», պրս. šūr «աղմուկ»։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 170 պրս. [arabic word] ža-γār և [arabic word] žaγara «բարձր ձայն, գո-չիւն, աղաղակ» (ըստ Բուրհանի)։ Պա-տահական նմանութիւն ունին վրաց. ժղավիլի «աղաղակ», շեժղրենա «հնչել, առմկել, ժխորել», ժղերա «ձայն», դան ժղրևա «հանել մի խռպոտ ձաւն»։
• ԳՒՌ.-Հմշ. ժօխ «մորի պտուղը». ըստ ՆՀԲ կայ և ժոխուր «խաղող շառագոյն քան ռեաւ, խոշոր և փոքր մի երկայն հատիւք, խիտ և մեծողկոյզ». ըստ ՀԲուս. § 843 ժս-խուռ «ժոխի կամ կեռասի և ելակի նման վայրի պտուղներ».-ՆՀԲ-ի յիշածն է Խտջ, ժոխուր, որ գիտէ և Կոյլաւ, Բռ. գերմ. 1202ա՝ իբր գերմ. Kiesling «մի տեսակ խաղող».-հմմտ. նաև Արբ. ժախ «մորենի»։
time, moment;
ժում մի, once, once on a time;
sometime.
• ԳՒՌ.-Յատկապէս յիշատակելի են Ղրբ. ժէմ և Ատ. յում. միւս ձևերը տե՛ս ժամ բառի տակ։
viper;
aspie, asp;
adder;
viper;
malicious.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. eg2hi-ձևից։-Մեր բառի ցեղակիցներն են սանս. áhi-, զնղ. aži-, պհլ. až, մինջ. ylz, յն. ἐχις, ὄφις, έχιδνα հոմանիշները, որոնք ծագում են հնխ. eg2hi-, og2hi-ձևերից։ Սրանց դէմ հայերէնի մէջ սպասւում էր *եգ կամ 'եջ, *ոգ կամ *ոջ, թերևս նաև *եժ, *ոժ, բայց ո՛չ իժ։ Հյ. իժ կարող է գալ հնխ. eg2hi-ձևից. չի կարող լինել իրանական փոխառութիւն, որովհետև այս պարագային ունենալու էինք *աժ, ինչ-պէս որ ունինք էլ Աժդահակ<պհլ. Azidahak, ռնդ. aži dahāka։ Հնդ. eg2hi-ձևի աւս սահ. մանափակ տարածման և զանազանակեր-պութեան պատճառը, ըստ Meillet, Interdie-tions de Vocabulaire, էջ 13, այն է՝ որ «օձ» նշանակող բառերը ենթարկուած էին tabou ի. և ըստ այսմ իւրաքանչիւր շրջան իրեն յա-տուկ բառն ունի. ընդհանուր տարածուած մի ձև գոյութիւն չունի. հմմտ. բացի վերի իժ խումբից, նաև 2. հյ. օձ, լտ. anguis, հպրուս. angis, լիթ. angis, հսլ. oži, ռուս. ужъ, լեհ. waž, լեթթ. uodze, միռլ. (eəc)-ung «օձ(աձուկ)», հբգ. une, յն. άβεις (Հեսիքիոս) «օձ» (տե՛ս Walde 42, Boisacq 302, 732, Trautm. 8).-3. լատ. natrix, գոթ. nadrs, իռլ. nathir, գերմ. natter.-նաև զանազան վերադիրներով, ինչ. 4. սանս. sarpá-, լատ. serpens, յն. έρπετόν, ալբան. g'arper (սո-ղացող).-5. հսլ. zmiǰi, zmija, ռուս. змeя (հողային, ցամաքային).-6. սանս. uraca (փորի վրայ սողացող).-7. լիթ. zaltys (կա-նաչ).-8. հսլ. gadu, լեհ. žadny (գարշելի). -9. սանս. nagá-(մերկամարմին?), տե՛ս Pokorny 1, 63-65։-Հիւբշ. 450։
• Ինճիճեան, Հնախ. Գ. 22 ժ բնաձայ-նից։ Ուղիղ մեկնեց նախ Lag. Urgesch 779։ Նոյնը յետոյ Muller SWAW 38, 575։-Pictet KZ 6, 186 ռուս. užա «օձ»։ Նոյն, Orig. I. 499 նոյն է համարում իժ և օձ բառերը։ Հիւբշ. KZ 23, 23, 26, 29 աւելացնում է նաև լիթ. angis, լտ. anguis, յն. ὄφις, հյ. օձ։ Տէրվ. Al-tarm. 90 վերի ձևերին է կցում նաև լտ. anguis, լիթ. angis, հսլ. uži, հբգ. une և հյ. օձ. իր կարծիքով իժ գալիս է նախա-ւոր *անժ ձևից. այսպէս՝ *անժ>*ալժ> *էժ>իժ.-է ձայնը պահած է դեռ մողէզ (այն է մող-, պրս. mār «օձ». ոնռ. ma-irya «մահացու, սպանիչ» +էժ)։ Նոյն, Նախալ. 60 «օձին լծորդ է իժ... բայց աս վերջինն օտար է թերևս»։ Հիւնք. սանս. և ոնդ. ձևերից։ Bartholomae, Studien II 34 դնում է իրանական փոխառութիւն։
spindle;
— փաթութեալ, — մի լի, spindle-ful;
իլոյ տալ զմատունս, to twirl the spindle.
• , ո հլ. «թել մանելու գործիք» Առակ. լա. 19. ռամեական ձևն է իլիկ, ո, ի-ա հլ. Ոս-կիփ. Յայսմ. Գնձ. Կանոն.-ՆՀԲ հետևցնելով լուսանցագրութիւններից՝ կարծում է որ կայ նաև լոյ ձևը։-Նորակերտ բառ է իլենի «evo-nymus latifolius բոյսը» (տ. Տիրաց. Con-tributo § 302), իբր թրգմ. թրք. հոմանիշ iy aγaǰə բառի, որ ծագում է iy «իլ» բառից։
• Հիւնք. յն. πλαϰατη «իլ, աղեկատ» բառից է հանում։-Lidén, Arm. Stud. էջ 130 նկատի առնելով յն. στόνδυλος «ողնաշար» և «իլի տակի գունտը», լտ. verticillus «իլ» և vertebra «ողնաշար»
• բառերը, ենթադրում է որ իլ նախապէս նշանակում էր «ողնաշար» և ըստ այսմ՝ ողն, ուլն բառերի հետ միասին դնում է հնխ. ole-«ծռել, դարձնել» արմատից (տե՛ս նոյն բառերը)։ Boisacq 318 ծան. կրկնում է Lidén-ի կարծիքը։ Karsi, Յուշարձան 423 թթր. il, yil «փակել, կա-պել», օսմ. ilmek «կապ, հանգոյց», ilik «ծուծ»։
leviathan.
• = Եբր. [hebrew word] livyalān «առասպելական էակ. օձ կամ կոկորդիլոս, ծովային մեծ գա-զան». ծագում է lvh «հիւսել, ոլորել, գալա-րել» արմատից (օձի գալարների համար այսպէս կոչուած)։ Ս. Գոքի թարգմանու-թեամբ անցած է այլևայլ լեզուների. ինչ. յն. λευιαϑάν, լտ. ֆրանս. անգլ. leviathan ևն։
lake, lagoon;
basin;
wash-hand basin, wash-pot, tub.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. lig-կամ leig-ձե-վից. սրա հետ հմմտ. լիթ. liūgas, lugas, յգ. lugai «ճահիճ», liūgynas «ճախճախուտք». liūgus «ճահճային», հպրուս. Lugelgen (տեղի անուն), լեթթ. Ludza (<հնխ. luglā) (գետի անուն), հսլ. luža, սլով. luza, հին չեխ. luzč, ռուս. лужа, իլլիր. lugas, luga, ալբս ն. legate, բոլորն էլ «մօր, ճահիճ», հնխ. luglā, lougiā, lūga-ձևերից (Traut-mann 163, Berneker 748)։ Ուրիշ լեզուների մէջ պահուած չէ բաոս։ Համեմատուած բա-ռերին Pokorny 2, 414 կցում է նաև յն. λυγαῖος «մթին», ήλύγη «մթութիւն, խաւար», ո-րոնց ծագումը սակայն Boisacq 322, 589 ան-յայտ է համարում. Pokorny արմատը դնում է հնխ. leuq-«սևագոյն. 2. ճահիճ», որ պի-տի տար հյ. *լոյկ։ Ըստ այսմ մեր տուած մեկնութիւնը պահելու համար ստիպուած ենք ենթադրել հնխ. leug-ձևի հետ ներքին փոփոխութեամբ leig-(որից lig-), հմմա-sleib-և sleub-(տե՛ս լիրբ բառի տակ)։-Աճ.