Your research : 338 Results for ել

Entries' title containing ել : 1009 Results

Definitions containing the research ել : 4572 Results

Լիկն, լկան

s.

wash-hand basin.

• , սեռ. լկան. անստոյգ ձևով բառ, որ սեռ. լկան ձևով մէկ անգամ գործածում է Ոսկ. ես. 264 «Տեսանե՞ս զի բոլորակ իմն է երկիր... մի՛ ըստ արտաքնոց փիլիսոփայից առասպելացն պատրիցիմք, որք գառագղի և կարկնի և սկտեղ և լկան և այլ ինչ այսպի-սեաց սովոր են նմանեցուցանել զերկիր»։ Թուի նշանակել «մանր դրամ, իբր մասն լումայի» և այս իմաստով իբր նորագիւտ բառ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վրք. հց. Ա. 706 «Հայրն Դանիէլ հիւանդա-ցաւ և պէտք եղեն նմա իրս ինչ լկան միոյ լումայից. և վասն զի ոչ ուստեք կայր զի գնեսցէ...» (այլ խմբ. Հարկ եղև նմա պէտւ ինչ և ոչ ունէր զի գնեսցե)։

• ՆՀԲ ուղղականը ենթադրում է լիկն «լակա՞ն». իսկ ՋԲ կցելով վերի լիկ «լիճ» բառի հետ՝ իբրև սրա երկրորդ նշանա-կութիւնը, դնում է «կոնք»։


Լիմոն

s.

lemon, citron;
օշարակ —ի, or —աջուր, lemonade.

• «լիմոն» Բժշ. Վստկ. գրուած է նաև լիմաւն, լեմոն (ըստ Բառ. երեմ. յաւել. 567 լէիմօն). որից լիմոնի «ծառը» Վստկ, 42, 154. այժմ աւելի ընտիր ձև է համարւում (գոնէ արևմտեան գրականում) լեմոն, լեմո-նի. նոր բառեր են, լեմոնաջուր, լեմոնագոյն։


Լիսեռն, լսռան, լսռանց

s.

axle-tree;
whirl put to a spindle;
shin or shin-bone, the tibia.

• , ն հլ. (սեռ. լիսռան, լսռան, լգ. լիսռունք, լսռունք) «սրունքի՝ ոտքի՝ ողնա-շարի ոսկոր» Պղատ. տիմ. 150. Յայսմ. դեկտ. 23. Վրդն. պտմ. էջ 9. Միխ. ասոր. Ճառընտ. «իլի ծայրի օղակը» Բռ. ստեփ. լեհ. «սեռն, անուի առանցքը» իբր ռմկ։ (Վեր-ջին նշանակութիւնը՝ որ ՆՀԲ և ՋԲ նշանակում ևն իբրև գւռ. բառ, կասկածելի է։ Ունինք Երև. լիսօռ «կառքի առանցք», բայց այս բառը անշուշտ ռուս. peccopa ձևն է, որ իր հերթևն փոխառեալ է ֆրանս. ressort հոմանիշից)։ Այս բառից է լիսեռնաձև (նորագիւտ բառ) Տաթև. հարց. 243 (ողնաշարի համար է ա-սում)։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. լիսեռ, Երև. Կր. Շմ. յիսէռ, Հմշ. լիսէր, Խրբ. լիսmռ, Խտջ. նիսէռ. նշանակում են ճախարակի մասերից մէևռ (Երև. «ճախարակի իլիկի գլխի կլոր կաշին». Խրբ. «շրջանակաձև փայտ՝ որ գտնւում է ճախարակի ականջի կողքին՝ ճաղի վերի մա-սի վրայ և ծառայում է թելը բռնելու», Հմշ «մատմանք իլիկի տակ անցկացրած կապա-րէ կամ ծանր փայտէ կոնաձև ծանրոցը, որ ծառայում է ոլորումը դիւրացնելու»)։ Նոր բառեր են լիսեռնիկ Նբ. «սամիքի վրայի կլոր երկաթը», Բլ. «ծնկան գլխի ոսկորը. rotule», Բլ. «զանազան բաներ բարձրացնելու կամ ի-հեցնելու գործիք», լիսեռենի Ղրբ. «մի տեսակ աափակ ընտիր խնձոր և նրա ծառը». ւոեո-կեան Տր. «մի տեսակ ընտիր տափակ տանձ. աճկ. տէյիրմէն արմուտի» (Ագոնց, Աշխարհ, Ասիա, Ա. հտ. էջ 382)։


Լիտր, լտեր, լտերք, լտերց

s.

pound (16 ounces);
litre.

• , ր հլ. (լտեր, լտերց) «մի տեսակ չափ է» (ըստ Շիր. 12 ունկի էր, որ համաձայն քննութեան Մանանդեանի, Տեղեկ. ինստետ Բ. էջ 30՝ հաւասար է 326 գրամի. այժմ Հա-յաստանում լիտրը 6 տաճկական օխա կամ 12 ռուսական թունկա է) Յհ. ժբ. 3. ժթ. 39, Ոսկ. ես. Մագ. -առաջին երկու վկայութիւն-ները հաստատապէս ցոյց են տալիս, որ լիտ-որ իրօք հին ժամանակ փոքր չափ էր. երբ Մարիամ մի «լիտր» նարդօս է վերցնում Յի-սուսի ոտքերը օծելու համար կամ Նիկոռե-մոսը 100 «լիտր» զմուռս է վերցնում Յիսու-սի մարմինը զմռսելու համար, անշուշտ խօս-օը փոքր չափերի մասին է։ Աւելի յետոյ լիտ-րը դարձաւ մեծ չափ. և Բրս. մրկ. 381 դնում է լիտրը իբրև «հայկական մեծ չափ», յիշեց-նելով միևնոյն ժամանակ թե լիտրը ըստ հը-րէից է «սիկղ, չորս դրամի ծանրութիւն»» Գռուած է նաև ղիտր. որից լտրանոց Զքր. տաոկ. Բ. 140։


Լիրբ, լրբից

adj.

impudent, insolent, impertinent, brazenfaced, bold;
immodest, indecent, shameless;
cynic.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «անամօթ, լպիրշ» ՍԳր. Եղիշ. ո-րից լրբիլ Ոսկ. յհ. բ. 1, մ. բ. 27, Մծբ. լըր-բութիւն Երեմ. խթ. 16. Ոսկ. յհ. ա. 40. լըր-բենի Առակ. է. 13. Սիր. իգ. 6. լրբախօս Ոսկ. ես. լրբաբանութիւն Ուխտ. բ. 88 լըր-բաբանական (ըստ յն. ուղղելի լրբական) Ոսկ. մ. ա. 1. լրբագոյն Ոսկ. յհ. բ. 3, 12, 26. լրբական Փարպ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. slibr-ձևիզ։ Այս բառի պարզական արմատն է slei-(կամ նաև lei-) «լպրծիլ, սահիլ»։ Ինչպես երևում է յն. λεῖος «յիղկ, հարթ» (<*lei-ue), լտ. levis «յիղկ, ողորկ, լերկ» (հնխ. leiuis) ձևերից։ Արմատը այնուհետև ստանալով զանազան աճականներ՝ արտադրեց շատ բազմաթիւ բա-ռեր. -այսպէս օրինակ -b-աճականով (այն է հնխ. slei-b-ձևից)՝ յն. ὸλιβrός «սահուն, լպրծուն», հբգ. slīfan «սահիլ, յղկել, սրել», slèffar «սահուն», մբգ. slipfen «սահիւ» šlipfig «սահուն», գերմ. schleifen «քաշել, սահիլ, յղկել», schleppen «քաշ տալ», պը-րուս. Schleife «սահնակ», հիսլ. sleipr «լը-պրրծուն». անգսք. tóslipan «կորնչիլ», հիռլ. slemun (<*slibno-) «լպրծուն», միռլ. slī-paim (<*slibno-) «շփել, յղկել», հկիմր. limnint «քերծել», կիմր. IIyfn (<*slibnos) «հարթ, ողորկ», llyfr cār «սայլի այն մասը որ հողին է քսւում» ևն։ Արմատի ձայնաւորը փոխելով՝ այն է հնխ. sleu-b-ձևից՝ անգսք. slupan «սահիլ», գոթ. sliupan, հբգ. sliofan «սահիլ, սողոսկիլ», լտ. lūbricus «սահուն, լպրծուն, յիղկ, անհաստատ, մեռև. անա-ռակ» ևն։-dh-աճականով՝ (այն է հնխ. klei-dh-կամ sli-dh-ձևից) լն, ὄλισϑανω «սահիլ», ὄλισϑηρός «լպրծուն», ὄλισδος «լպրծոտ տեղ», հբգ. slito, գերմ. schlitten, հհիւս. sleδi, մ. անգլ. slede «սահնակ», ան-գըսք. slidan «սահիլ», slidor «յիղկ, ողորկ, լպրծուն», լիթ. slidus «ողորկ, յիղկ, սա-հուն», slysti «սահիլ», լեթթ. slids «հառթ» Slidas «սահելու կօշիկ, patin», հսլ. ռուո-+дeлъ «հետք».-m-աճականով (հնխ. slei-m-ձևից)՝ յն. λειμών «թաց ու խոնաւ տեղ, մարգագետին», λιμήν «նաւահան-գիստ» (որից թրք. [arabic word] liman նոյն նշ. = ռմկ. իլիման), λίμνη «ճահիճ», լտ. limus «ցեխ», մբգ. slīm «լպրծուն, ցեխ, մա-ղաս, խուխ», հբգ. slimen «ողորկել, յղկել», անգլսք. slim «լպրծուն, ցեխ», գերմ. Sch-leim «թուք, մաղաս, խուխ», յն. λεἰμας = լտ. limax և ռուս. cлимакъ «շողուկ, խը-խունջ», լտ. līma (>իտալ. lima>ռմկ, լիմա) «խարտոց».-n-աճականով (հնխ. slei-n-ձևից)՝ հսլ. slina, ռուս. cлииа «թուք», լեթթ. sliē̄nas «թուք» և այլ բազմա-թիւ ձևեր (Walde 427, 430, 441, Trautm. 269, Boisacq 564-7, 697, Berneker 717)։ Հայերէնի մէջ հնխ. slibr-տուած է նախ լիպր, որից շրջմամբ լպիր և տ, ծ և շ ա-ճականներով՝ լպրտել, լպիրծ, լպիրշ.-նոյն *լիպր ձևից՝ տարբեր շրջմամբ է լիրբ, որի մեջ պ դարձել է բ, որովհետև -րպ-խումբը սովորական չէ հայերէնի ձայնաբանութեան մէջ։ (Ի հարկին կարելի է ենթադրել հնխ. šlibh-ro-, որից ուղղակի հյ. լիրբ, ինչպէս ունին հնխ. k'ubh-ro->սանս. cubhrá-=հյ. սուրբ)։ Իմաստի զարգացման համար հմմտ. լատ. lubricus «սահուն, լպրծուն. 2. անա-ռակ, մեղկ», ֆրանս. lubrique «զեղխ, անա-ռակ», հյ. լպրծիլ «սահիլ. 2. լրբանալ», Վն. ւպզտրուկ «սահուն, լպրծուն. 2. լիրբ, անե-րես», լպստալ «սահիլ»> լպստած «աներես» և նմաններ։ Տե՛ս Pokorny 2, 710, 391, Er-rout-Meillet 534։-Աճ.


Լլուկ

s.

torment, vexation;
affliction, trouble.

• «նեղութիւն, չարչարանք» Ոսկ. հռովմ. 315 (չունի ՆՀԲ), որից լլկել «չար-չարել, նեղել, տանջել» ՍԳր. Ոսկ. ես. և յհ. բ. 12. «բռնաբարել» ՍԳր. լլկանք «չարչա-ոանք, նեղութիւն» ՍԳր. Եզն. Եփր. վկ. ա-րևել. լլկիչ «չարչարող» Ոսկ. ես. և մ. ա. 24 լլկոց «բոզանոց» Շնորհ. առ. 65. լլկութիւն «չարչարանք» Գ. մակ. զ. 19. է. 3. Ոսկ. ես եբր. Ագաթ. չարալլուկ Երեմ. իգ. 9. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2. Վեցօր. 170. Մծբ. դիւալլուկ Նար. բքալլուկ Յայսմ. սովալլուկ Սարգ. Ճարընտ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. lel-արմատից, որի առաջին իմաստն էր «շարժել, ցնցել». հմմտ. լիթ. leliuoǰu, leliuoti «օրօրել, ճօճել». լեթթ. leluoǰu, leluōt «օրօրոցի մէջ մանկան օրօրել, նանիկ ասել», ռուս. лелеять «գը, գուել, փայփայել», ուկրայն. tel'ijaty «ճօ-ճել, օրօրել, գգուել», բուլգար. lél'am «օրօ-րել», leléjka «օրօրոց», սերբ. lêliam «շար-ժուիլ, տատանիլ», հչեխ. leleju «յուզուիլ». հլեհ. lelejanie «ծովի ծփանք», սանս. le-láyati «ճօճուիլ, տատանիլ, դողալ», la-layati «գգուել, փայփայել», lálati «պա-րապ բաներով զբաղիլ, կատակել, խաղալ» (Trautm. 156, Berneker 699)։ Հայերէնի մէջ հնխ. արմատը պահուած է երկու ձևով. հնխ. lel, որ տուած է հյ. լելալ (տե՛ս տակը գւռ.) և հնխ. lēl, որ տուած է հյ. լիլ-, ուկ մասնեևի ւաւելումով *լիլուկ, որից էլ լլուկ։ Նախնական «շարժել» իմաստը պահում են դեռ գաւառականները։ Pokorny 2, 377 համեմատուած բառերը դնում է la-, le-բնաձայն արմատի տակ։-Տե՛ս և լող։-Աճ.

• Աճառ. ՀԱ 1899, 206 կրկնուած է դը-նում լու, լուկ արմատից, ինչ որ սխալ է։ Հիւնք. լքանել բայից։

• ԳՒՌ.-Վն. լելալ «շարժիլ, երերալ» (օր. վնասուած ատամը), լլկալ, լըլկվիլ «շարժիլ, երերալ, այս ու այն կողմ ընկնիլ», Կր. լլկէլ «չարչարել», Մկ. լլկիլ «չարչարել», Ախց. լլկէլ «տրորել», Ալշ. լլգել «ցնցել, թափահա-րել», Մշ. լլգել «մանկան օրօրել. 2. քնած նայ», Ոզմ. լլկիլ, լալկիլ «հրել հրմշտկել», Մրղ. լիլիկէլ և Խրբ. լլգիլ «օրօրել մանկան օրրանում», Ղզ. լլկիլ «մարմինը շատ քորե-լուց՝ միսը քերթուելով արիւն դուրս գալը», խն. լլկիլ «շատ բան շալկուորիլ»։


Լկամ

s.

bridle, reins.

• , ի-ա հլ. (գրուած նաև լմակ, լի-կեամ ՋԲ) «սանձ» Բրս. մրկ. 125, 336. Տա-թև. ամ. 455. որից լկամել «բերնին սանձ դնել» (չունի ԱԲ) Թլկր. 51. լկամարար «սանձ շինող» Ոսկիփ. անլկամ «անսանձ» ԱԲ.

• ԳՒՌ.-Տփ. Ջղ. լգամ «սանձի այն մասը՝ որ բերնի մէջ է մտնում», Ագլ. լիւգ'mն, լի՛-գ'mն, Մկ. լղամ «սանձ». Շտ. լղկամ «ոս-տայնի սանտրի երկու ծայրերը կապելու թել».--նո՞յն են Ննխ. լգամ «շրթունքի երկու անկիւնները գոյացած վէրք», լկամիլ Ակն. «ախորժակը փակուիլ»։


Լոկ, ոյ, ով

adj. adv.

sole, alone, only, simple;
empty, desert;
deprived of;
— օր, work-day;
— մնալ ի մարդկանէ, to be, or to remain unpeopled;
— եւ մերկ ի սփոփութենէ, disconsolate, very sad;
— or — ի լոկոյ, only, simply;
բանիւ լոկով, with the word alone.

• ԳՒՌ.-Մշ. Ջղ. լոկ, Ախց. լօկ, Ալշ. լոգ, Ննխ. լօգ «միայն, ցամաք» (գործածւում է միայն հետևեալ դարձուածներով. Լոկ թեյ խմեց (առանց հացի). Լոկ ջուր ևն).-Ալշ. լոգ, Սեբ. լէօգ «անժուր, առանց իւղի (միս. ապուր ևն)». Վն. լոկ «թանի երեսի աննիւթ ջուրը. 2. մերկ». որից Խտջ. Հմշ. լօգօր «հենց հիմայ, մի քիչ առաջ միայն, հազիւ թէ».-Ակնայ բարբառում դարձել է բայերի վերջը կցւող թարմատար մասնիկ. ինչ. Ուշը կմնամ լի՛ւկ (արտասանւում է լիւգ). նոյնը Մշ. լուկ։ երև. լօք «առանց հացի և ուրիշ ուտելիքի». սրինակ լօք չայ։


Լովիաս

s. bot.

s. bot. kidney-bean.

• «լոբի» Մխ. առակ. Մխ. բժշ. գրուած է նաև լուվիաս Բժշ. լուպիա, լու-պիաս, լուպիայ, լօվիաս Բժշ. Ամիրտ. լո-վէստ Բառ. երեմ. յաւել. 575. նոր գրակա-նում ընդունուած է՝ արևմտեան բարբառով լուբիա, արևելեան բարբառով լոբի։

• = Արաբ. [arabic word] lubiya, պրս. lubiyā, lu-νiva «լոբի», որոնցից փոխառեալ են նաև ա-րևել. թրք. lobya, քրդ. lobia, lupék, լազ. lobya, վրաց. ლობიო լոբիո, թուշ. լոբիվ հոմանիշները։ Հայ բառը ծագում է արաբ. և պրս. ձևերից. սրանք էլ ծագում են արամ. [hebrew word] lubiyā = ասոր. [syriac word] lu-byā «լոբի» բառից. իսկ բոլորի մայրն է յն. λοβός «բլթակ (ականջի, լեարդի). 2. ընդե-ղէնների պատեանը, ինչ. լոբիի, բակլայի, սիսեռի ևն». նշանակութեան զարգացման համար հմմտ. հյ. պատին «ընդեղէնների պատեան», իսկ Ննխ. «կանաչ լոբի, սլիկ»։-Հիւբշ. 287։

• ԳՒՌ.-Ջղ. լուբյա, Ագլ. Ալշ. Երև. Ղրբ. Ելմ. Տփ. լօբի, Խտջ. լօբա, Մրղ. լօբը՛, Շմ. լօբի, լօբյm, Ախց. Կր. լօբյա, լօբլա, Ննխ. լօբյա, յօբյա, Զթ. լըվիյօս, լըվիյոս, Խրբ. լօ-վիգ՝, լօյլաս, Ակն. լօվյաս, լօյվաս, լօլվաս. Երզ. Կր. լօբիգ, Հմշ. լօբգէ, լօբգյա.-նոր բառեր են լոբախաշու, լոբաճաշ, լոբեսպաս, լոբուտ, լոբահատիկ, լոբատեղ։


Լորձն, ձին, ձունք, ձանց

cf. Լորձ.

• , ն հլ. (-ձին, -ձամբ, -ձունք, -ձանց) «թուք, շողիք» Ա. թագ. իա. 13, Ոսկ. արբեց. էջ 125 (տպ. լորձ. այսպէս ուղղել ըստ Նո-րայր, Հայկ. բառաք. էջ 32). Վանակ. յոբ. «խլինք» Ոսկիփ. յետնաբար լորձ, ո հլ. Վա-նակ. յոբ. լորձիք Տաթև. ամ. 234. որից լորձ-նային, լորձնատեսակ, լորձնատեսակութիւն Նիւս. բն. լորձնաթաղանթ (նոր բառ).-տե՛ս նաի լորmոլ։


Լորուստ

s.

obscene song.

• , ի-ա հլ. անստոյգ բառ. մէկ ան-գամ գործածուած է սեռ. լորստաց ձևով՝ Վե-ցօր. էջ 66 «Զի ձայնք երգչացն պէսպէս նուագովք գեղգեղեալք և բարբառք ւռոստա-զըն տեղի ապականութեան և աղտեղութեան յիշատակեն ի միտս նոցա»։ Այս բառը չունի ՆՀԲ. իսկ ՋԲ (իբր անստոյգ բառ) և ԱԲ մեկ-նում են «անհամեստ երգ, անամօթ՝ բաց երգ»։ Սեռ. լորստաց ձևից կարելի է ենթադրել ուղ. թէ՛ *լորուստ և թէ՛ *լորիստ. բուն ձևը ան-յայտ է։ Նշանակութիւնն էլ ըստ իս «երգիչ» է, և ո՛չ թէ «երգ». որով համազօր ձևեր են դառնում «ձայնք երգչացն և բարբառք լորըս-տացա»։


Լումայ, ից

s.

mite, small piece of money.

• = Ասոր. [arabic word] lūmā «փող, դրամ» (Bros-kelm. Lex. syr. 173), որ ծագած է հնագոյն nūmā ձևից և այս էլ փոխառեալ է լտ-numus. nummus «դրամ, փող» բառից. (կապւում է յն. νόμιμος «օրինական», νόμი «օրէնք, կարգ, սովորութիւն» բառին՝ ըստ Walde 529)։ Լատին բառի մէջ՝ նախաձայն n տարանմանութեամբ m-ի՝ դարձել է I. այս ձայնափոխութիւնը կատարուած է ասորերէ-նի մէջ. բայց իր նմանն ունի հյ. գւռ. նման >լման ձևի մէջ։ Հմմտ. նաև արաբ. [arabic word] ըս-mā «լումայ, դրամ», որ Կամուս, թրք. թռոմ. Ղ. 943 յունարէնից փոխառեալ է ռնում.-Հիւբշ. 304։


Լուտաս, ի

s. bot.

s. bot. Lotus

• (կամ նաև լոտաս, լաւտաս, լօ-տաս) «մի տեսակ ափրիկեան բոյս՝ որ ուտո-ղը հայրենիքը մոռանում է! (այս է մի տե-սակ ախորժահամ յունապ, որի համար հմմտ L︎ Maout, Botanique, էջ 230. Le ǰuǰubier lotos croit en abondance sur les cötes d'Afrique et dans l'ile de Zerbi, l'ancien navs des I otonhages։ c'estson fruit. dont la saveur agréable faisait oublier leur pat-rie aux voyageurs qui en avaient mangé) խոր. աշխ. 597. «առւոյտ» Ամիրտ. «նունու-նար» Ամիրտ.-հնագոյն ձևն էր ղովտոս որ Նոննոսի մէջ սխալմամբ գրուած է պղովտոս (էջ 59), որից առնելով Տօնապատճառը՝ գրում է պրաւնթոս և Յովհ. Երզնկացին՝ պրոտոս։

• Լուտաս բառը ուղիղ մեկնեցին նախ ՆՀԲ և ՋԲ, յետոյ ՀԲուս. § 940։-ՀԲուս. § 2617 իբր առանձին բոյս գիտէ պրոտոս և պրոնթոս, որ կցում է լտ. protius և plotia բառերին։ Այս բառերի վրայ մի ընտիր քննութիւն ունի Նորայր ՀԱ 1923 164, ուր և ցոյց է տալիս, որ այս բոլորը սխալ գրչութիւններ են փխ. լուտառ. ԼՈՒՐ տե՛ս Լսել։


Լուք

s. zool.

s. zool. cf. Թոդան;
shad.

• «ըմպելի բժշկական մեղմացուցիչ» մհյ. բառ. ունի միայն Նորայր, Բառ. ֆր. 758 ա։

• = Արաբ. [arabic word] luk, որի հետ նոյն ենն արաբ. laika, պրս. [arabic word] lak, թրք. [arabic word] lok միջ. յուն. λϰϰϰϰ, սանս. [other alphabet] laksa, հինդ. lákh «դոճի խէժ». այս բոլորի մասին աւելի ընդարձակ տե՛ս լայքա բառի տակ։


Լոք

cf. Լուք.

• «մելանաձուկ, սեպիա» Անան. գիտ. 22, 28. Սիւն. քեր. 208.-ԱԲ և ՋԲ դնում են և լուք ձևով։


*Լպուտ

s.

bowyer, cotton beater.

• + Արաբ. [arabic word] lbd արմատից, որի ածանց-նից են արաբ. [arabic word] libād «թաղիք պատրաս-տող», փոխառութեամբ՝ պրս. [arabic word] ilbad «լպուտ, բամբակ գզող», քրդ. [arabic word] libod «բուրդ գզելու աղեղ, բուրդ գզող կամ ծա-խող»։-Աճ.


Լօդիկ, դկի

s.

frock;
surtout;
cloak.

• (սեռ. -ի) «վերարկու» Ա. թագ. ժը. 4, իդ. 6, 12. Եփր. քն. 212։ Կարծեմ նոյն է և լութակ, լօթակ՝ որ յիշում է Բառ. երեմ. էջ 18 և 99՝ զառտնին արկանելի բառի բացա-տրութեան մէջ։ Տես նաև օդիկ Բուզ. զ. 8, որ թերևս ուղղելի է լօդիկ։

• = Բառիս հետ հմմտ. լտ. lodix, սեռ. lo-dicis «վերմակ», lodīcula «վերմակիկ», որ walde 439 համարում է հիւսիսային (թերևս կելտական) բառ և կցում է հբգ. lodo, ludo, մբգ. lode, գերմ. Loden «հաստ կտաւ», հբգ. ludilo «մի տեսակ կտաւ», հսաքս. lotho, հֆրիզ. lotha, անգսք. loδa «վերարևու. ծած-կոց», հիսլ. loδe «կոպիտ վերարկու» բառե-րի հետ։ Սրանք ազգակից են և ծագում են հհիւս. loδenn «թաւ, մազոտ, կոշտ» բառից (Kluge 309)։ Գերմանականից են փոխա-ռեալ ռուս. лудa «վերարկու», lуданъ «Դա-մասկեան կտաւ», ուկր. lúдунa «հագուստի պարագաներ», չեխ. luda «ծածկոց» (Ber-neker 743)։ Թէ ի՛նչ ճամբով այս հիւսիսա-յին բառը հասել է մեզ՝ յայտնի չէ։


Իրան, աց

s.

trunk, upper part of the body.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև -ունք, -անց, -ամբք) «մարմնի վերի մատը ամբող-ջովին՝ առանց գլուխը հետ առնելու» Ղևտ. իգ. 12. Սղ. ճլա. 5. որից անիրան «անմար-մին, անկերպարան, դեռ չձևակերպուած» Եզն. սեղմիրան (նոր բառ)։-ՋԲ դնում է նաև իրանունք «քունք», որի վկայութիւնը գտնում եմ Ոսկ. մտթ. «Յորժամ քունն յաչացն հա-տանիցի և իրանունքն ընդոստ ընդոստ խա-ղայցեն» (Թոռնեան, Հատընտ. 1891, էջ 84)։


Իւրաքանչիւր, ոց

adj. s.

adj. s. each, every;
respective;
— ոք, each individually;
— ոք առանձինն, each one separately;
մեկնեցան — յեղբօրէ իւրմէ, brother was separated from brother;
առն —, to each one;
— ումեք ի նոցանէ, to each of them;
գործք — ուրուք, each man's acts;
յ— աւուր, each day, every day.

• (ոսկեդարույն անհոլով, յետնաբար ո հլ.) «ամէն մէկը» ՍԳր. Ա-գաթ. սրա մէջ իւր դերանուն համարելով՝ իբր -քանչիւր արմատից՝ յետնաբար շինուած է երկաքանչիւր «երկուսն էլ» Փիլ. Նիւս. Յճխ. իբր համապատասխան յն. έϰατερος ձևի Չափի համար կրճատուած ձևով ունինք իւ-րաքանչ Ադամ. 254։


Լազուարթ

s.

lapis lazuli.

• = Պրս. [arabic word] lāžvard «գոճազմ քարը». այս քարը յատուկ է Պարսկաստանի, ուր գըլ-խաւոր հանքերը գտնւում են Բադախշանում. այստեղից տարածուել է արևելք և արև-մուտք, նախ մտնելով Հնդկաստան, եղել է lā-ǰavarta, rāǰāvarta, յետոյ անցել է արաբնե-րին և նրանց միջոցով մտել է բազմաթիւ լե-զուների մէջ. այսպէս՝ արաբ. [arabic word] lāǰvard կամ [arabic word] lāǰvard «գոճազմ», lāǰyardī «երկնագոյն կապուտակ», թրք. laǰiverd «լուրթ գոյն, մանիշակագոյն», քրդ. laǰverd «կապտագոյն», ստ. լատ. lazulum, lazurīus. lazur "գոճազմ», azurrum, azura, azolum «լաջուարթ գոյնը», ստ. յն. λαζοῦριον, նյն. λαζούριος, λαζουβερδι, իտալ. lapislazzolo «գոճազմ», azurro «երկնագոյն», ֆրանս. la-bis-lazuli «գոճազմ», azur «կապտագոյն», սպան. պորտ. azul «կապտագոյն», գերմ. Lasur, ռուս. лазурь «գոճազմ և բաց կա-պոյտ ներկ» ևն։-Հիւբշ. 267։


*Լաթ

cf. Ձորձ.

• «շոր, զգեստի՝ շորի կտորը». Վստկ. 85 (Պարտ է հալաւով մտանել, որ քիրտն ի լաթն արգելանի և չկաթէ ի խաղողն) Քուչ. էջ 57. (Տեսի լաթեր լուացած, ի յան լաթե-բուն մէջէն լուացած շապիկ մ'էր փռած). ո-րից մոմլաթ «մոմշոր, մուշամբա» Առաք. պտմ. 138. լաթակազմ (նոր բառ)։

• = Պոս. [arabic word] lat «մաս, կտոր. 2. կտաւե-ղէն, կտորեղէն», որի հետ նոյն է սանս. la-ta «զգեստ, շոր», իրանեանից են փոխառեալ արև. թրք. [arabic word] latta «շորի կտոր, մի տեսակ չիթ», չաղաթ. latta «քուրջ, հին ու մաշած շոր», ուտ. լաթ նոյն նշ.։ Սրանցից են փոխառեալ, ըստ իս, նաև ռուս. лата «շորի կտոր», лaтать «հնացած՝ մաշուած շոր, ցնցոտի», ла́тать «կարկատել», ուկր. látka «քուրջ», չեխ. látati «կարկատել», látka «կերպասեղէն, կտորեղէն», լեհ. laty «ցըն-Արմատական բառարան-17 ցոտի». (այս բառերը Berneker 693 սխալ-մամբ համարում է բնիկ սլաւական, և սրա համար է որ հնդևրոպական այլ լեզուների մէջ ցեղակից ձևեր չի գտնում)։-Աճ.


Լախուր, ի

s.

apium;
նեմէական — (ի յաղթանակս ողիմպեանս), a crown of apium (in the Nemean games).

• «ևարոս բոյսր. լտ. apium nodī-florum (ըստ Տիրացուեան, Contributo § 282) Նոնն. էջ 81 (Լախուրն խոտ է պարտի-կական անուշահոտ և անուշահամ, որ յունա-րէն սեղինա (=յն. σέλινον «ազատքեղ, per-sil, պետրուշկա, մաղդանոս») անուանի). Գաղիան. Ածաբ. կիպր. գրուած է նաև նե-խուր, նիախուր, նիախօր Բժշ. նէախօր Բառ երեմ. յաւել. 570. որից ձիալախուր կամ ձիա-խուր (թրգմ. յն. ἰπποσέλινον բառի, լտ. hiphoselinum) Գաղիան. սիւրալախուր կամ նիրալախուր «ասորական լախուր» Գաղիան. Բժշ.-ձայնական տարբերութեան համար հմմտ. նապաստակ> գւռ. լապստակ։


Լախտ, իւ

s.

club, mace, mall, bat;
ոստախիտ —, knotty club.

• ԳՒՌ.-Երև. Գոր. Ղզ. Ղրբ. լախտ «ծայրին կապարեայ գնդակ կապուած խարազան», Երև. լա՛խտի «կտաւեայ գօտիէ պինդ ոլո-րած պարան», փխբ. Ղրբ. «ձկան փորի կըռ-ճիկը. 2. փիփերդի փռուած թերթերը», որից Ղրբ. ագին լախտ անել «պոչը ոլորել (շան)», Տփ. լախտ, Ալշ. Երև. Ղրբ. լախտի «լախտով իրար ծեծելու խաղ»։

• ՓՈԽ.-Վրաց. ლახტი լախտի «լախտ» ենթադրելի է ուղղակի պարսկերէնից, ըստ ո-րում հայերէնը յետին ժամանակի բառ է։


Լական, ի, աց

cf. Կոնք.

• = Յն. λεϰάνη «կոնք», որի հետ նոյն են սումեր. lahan gidda «լայն (կամ ծանր) ա-ման», ասուր. lahannu, lahnu, ասոր. [arabic word] laqna, արաբ. [arabic word] laqan և պրս. [arabic word] la-kan, lagan.-Այս բառերի փոխյարաբերու-թիւնը ճշտուած չէ. ոմանք յոյն բառը համա-րում են հնդևրոպական և կցում են լտ. lanx, lancis «ափսէ». լն. λέϰος, λεxίς «պնակ» ևն բառերին (Walde 412, Boisacq 568). ա-ւելի հաւանական է այն՝ որ յոյնը փոխառեալ է սումերականից, որից են նաև սեմական միւս ձևերը և պարսկերէնը։ Հայերէնի մէջ լեկան, ղեկան ծագում են յունարէնից, իսկ լական՝ պարսկերէնից։ Պարսկերէնից են նաև վրաց. ლაკანი լականի, թրք. legen, leyen, lehen, քրդ. legen, գնչ. leken, lokani, և թուրքերէնի միջոցով էլ ռուս. лeгинъ, ла-xань, лохань, փոքր ռուս. lochána, լեհ. lachan, բուլգ. legén, lehén, Iihén, ալբան. l'eg'én, l'εjén, ռում. ligheán ևն (Berneker 685 և 699)։-Հիւբշ. 157, 351։

• Առաջին անգամ Աւգերեան, Բցտ. չփ. և կշռ. էջ 88 դրաւ յունարէնից։ Նոյնը յե-տոյ ՆՀԲ։ Մսեր. Ճռաքաղ 1861, 346 լա-կելոյ աման։ Lag. Arm. St. § 901 յի-շում է յն. և պրս. ձևերը, իսկ Հիւբշ. 157 և 351, 512 բոլորն էլ ուղղակի լունա-րէնից է համարում։ Տե՛ս նաև Pictet 2, 281, բ. տպ. Բ. 362 պրս. lagān, յն. λατηνος «շիշ», լտ. lagena ևն բառերի հետ. որոնց ծագումը անյայտ է համարում։


Լակոտ, ի, կոտոյ

s.

puppy, pup, whelp;
cf. Սկունդ.

• = Կովկասեան լեզուներից փոխառեալ ձև հմմտ. վրաց. ლეკვი լեկվի «շան լակոտ, ա-ռիւծի կորիւն» (Չուբինով 647), լազ. լակի, լաքի, լաճի «շուն», լակոտի «շան ձագ».-հայերէնը փոխառեալ համարելու պատճառն այն է՝ որ արմատը լակ՝ գտնւում է միայն կովկասեաններում։-Աճ

• ՀՀԲ լակել բառից՝ իբր լակող։ Պատկ. Maт-р. для арм. сcлов. I. 9, 10 Ատրպ. թրք. [arabic word] lekte «շան լակոտ» բա-ռից փոխառութիւն։ (Նոյնը ընդունում է և Հիւբշ. 267)։-Ըստ Будaговъ 2, 191 այս բառը արտասանւում է läkätä նշա-նակում է «լակոտ. 2. տխմար», և բառի Ատրպատականից ուրիշ թրքական լե-զուի մէջ չկայ։-Այս բառն է որ տուել է գւռ. լաքաթայ ձևը, և կասկածելի է որ միևնոյնը նաև լակոտ ձևը տուած լի-նի։-Մառ ЗВО 19, 072 իբրև յաբեթա-կան բառ՝ կցում է վերի կովկասեան ձե-ւերին.-at դնում է իգականի վերջաւո-րութիւն։ (Այժմ աւելացնում և նրանց է կցում նաև սումեր. lu «առիւծ», ափ-խազ. la «շուն». տե՛ս Cpeд. nepeдвиж էջ 10)։ Վերի մեկնութիւնս հրատարա-կուած է նախ Արրտ. 1910, 449 և 1911,

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. լակոտ, Ախց. Երև. Կր. Շմ. լակօտ, Ալշ. Մշ. լագող, Ննխ. Պլ. Ռ. լա-գօդ, Հճ. լmգոդ, Գոր. Ղրբ. Մկ. Տփ. լակուտ, Մրղ. լակուիտ, Տիգ. լmգուդ, Հմշ. Սեբ. լա-գէօդ, Ասլ. լագէօ՝դ, լագէօ՝*. -նոր բառեր են լակոտահան, լակոտատել, լակոտակախ, լակոտ-լուկուտ (կրկնական), Ղրբ. կոչական ձև է՝ լա՛կու, ա՛ լակու։


Լաճ

s.

boy, lad;
waiter;
pot-boy;
shop-boy;
page, servant;
serf.

• = Կայ նաև շրջակայ զանազան լեզուների մէջ. այսպէս՝ իմերել. լաճի «մանչ, տղայ». քրդ. [arabic word] laǰ, զազա lā̄ǰ, դուժիկի lajik, և մա-նաւանդ եթովպական ամհարիկ լեզւով [other alphabet] ləi «որդի» (տե՛ս MSL 23. 80)։ Բայց թէ ո՛րն է այս բոլորի աղբիւրը և ի՛նչ կապ ունին ի-րար հետ՝ չէ՛ յայտնի։-Աճ.

• Տէրվ. Մասիս 1881 մայ" 25՝ ի պա-տասխան ոմն Պարոյրի՝ որ հյ. լաճ և անգլ. lad «մանչ, տղայ» բառերի նմա-նութիւնը տեսնելով՝ նրանց մեկնութիւ-նը խնդրած էր, յայտնում է թէ երկուսն էլ նոր բառեր են և չեն կարող համեմա-տուիլ իրար հետ։


Լամբար

cf. Ղամբար.

• (կամ նաև լամպար, ղամբար, ղամպար), ի-ա հլ. «ջահ, ճրագ, լոյս, բոց» ՍԳր. որից ղամբարել «ջահաւորել, լուսա-զարդել» Ագաթ. ղամբարումն Շար. Տաղ. ղամբարափայլ Յհ. կթ. ղամբարաբոց Մագ. ին,

• -άն. λαμπάς, սեռ. λαμπαδος «ջահ, ճրագ, կանթեղ». ծագում է λάμπω «փայլիլ, ցոլալ» բայից.-յոյն բառը փոխառութեամբ տարա-ձուած է ամէն կողմ. հմմտ. լտ. lampas, Ֆրանս. lampe, իտալ. lampa, գերմ. lampe, հունգ. lampás, հսլ. lamūbada, լեհ. lampa, lainəka, ռուս. лампада, лампа (տե՛ս Ber-neker 689), ռուման. lampaš, ալբան. lam-pad, թրք. lampa, ռմկ. lamba ևն։ Յոյն բա-ռի ուղիղ տառադարձութիւնը պիտի լինէր հյ. լամպադ կամ ղամպաղ, և նախորդ մ-ի պատճառով՝ լամբադ կամ դամբադ. սակայն ბ>ր տառադարձութիւնը ցոյց է տալիս՝ ըստ Meillet MSL 17, 248, որ յոյն բառը անցել է մեզ՝ հիւս. պհլ. *lampaδ ձևի միջոցով։-Հիւբշ. 351։


Լապտեր, աց

s.

lantern.

• = Յն, λαμπτήρ «ջահ, կանթեղ, ճրագ» բառն է, որ ծագում է λάμπω «փայլիլ, ցո-լալ» բայից. յոյնից է փոխառեալ լտ. lamp-ter. նոյն բառը կայ նաև մանիքէական պահլաւերէնում, որի միջոցով էլ բառը անցել է հայերէնի. հմմտ. յամբար։


Լաստ, ից

s. mar.

train of boats;
raft, float;
vessel, ship, boat;
Noahs ark;
bedstead;
keel of a ship.

• , ի հլ. (յետնաբտր նաև ի-ա հլ.) «մի տեսակ տափակ նաւ» ՍԳր. Նար. «նաւի ողնաշար» Նար. «մահճի տախտակ» Վրք. հց. Ա. 287. որից լաստափայտ «նաւ, Նոյի տապանը» Իմ. ժդ. 6. Եփր. համաբ. 251. լաստել «պատրաստել, կարգաւորել, կազ-մել» Երեմ. զ. 23. «մի երկիր բռնել, այնտեղ տարածուիլ» Բրս. մրկ. 212. Ոսկ. կողոս. 636. «գրաւել, տիրել մի երկրի» Ոսկ. յհ. ա. L. Սեբ. էջ 31. լաստիլ «բռնակալել, մի տեղ հաստատուիլ» Սեբ. 80. լաստանոտոր առ-նել «կազմուածքը քայքայել» Վեցօր. ը. 166. սատուաստալաստ «իրար կցկցած» Նար. ա-սաք. 429. լաստենի «մի տեսակ ծառ. alnus Jrientalis Dcsn» (ըստ Տիրացուեան, Con-tributo § 78) Բռ. ստեփ. լեհ. նոր բառեր են տկալաստ, լաստակ «շենք շինելու ժամանակ կազմուած ժամանակաւոր փայտակերտ վե-րելակ. իսքելէ» (Կոյլաւ, Բառ. գերմ. էջ 25բ, 1214բ)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. lazdā-ձեից հմմտ. լիթ. lazdà (գւռ. lazá) «փայտի կտոր, գաւազան, ընտանի կաղնիի թուփ», lazdl.s «հաստ կոճղ», լեթթ. lazda, lagzda, legzda «ընտանի կաղնիի թուփ», հպրուս. laxdè (ել» ևն իմաստները։-Նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄόρυ «փայ-տի կտոր, կոճղ. 2. նաւի տախտակ. 3. նաւ», անգլ. raft «լս սաւ», rafter «գերան», ֆրանս. charpenter, հ իւս. timbra «շինել, կազմել»։

• ՆՀԲ լιստ՝ լծ. թրք. քերասթէ «ա-տաղձ», իսկ լաստել՝ լծ. հյ. պատրաս-տեւ առս. arastan։-Pictet, Urig. ind. 2, 183 իռլ. lestar «բաժակ», կիմը. lles-tr, բրըտ. lestr «նաւակ»։ Lag. Arm. Stud. § 911 պրս. last «ամուր, հաստա-տուն, գեղեցիկ, բարի»՝ յատկապէս լաս-տել բառի համար։ Հիւնք. թրք. sal «լաստ»։ Scheftelowitz BВ 29, 32 հբգ. latta, գերմ. latte «գերան», իռլ. slat «ձող», մբգ. lade «տախտակ»։ Patru-bány SA 2, 159 հնխ. pleu-«հոսիլ, լո-ղալ» արմատից։ Ուղիղ մեկնեց Lidšn IF 13 (1905-6), 487, որ կրկնում է Lewν KZ 40 (1906), 422 (մերժելի է միայն լտ. larix բառի համեմատութիւ-


Լատան

s. med.

s. med. laudanum, opiate.

• «cistus cyprius բոյսի անուշահոտ խէժը՝ որ ծխելու համար է գործածւում» խոր. աշխ. 603. Մաշտ. ջահկ. տե՛ս նաև ղանդանոն։


Լափ, ից

cf. Լակ;
paste;
pap (for the babies);
hasty-pudding, hodgepodge.

• (սեռ. -ի) «շան կերակուր» Մանդ. «երեխայի փափուկ ուտելիք» Մարթին. ո-րից լափել «լակել, լեզուով խմել, լիզելով ու-տել, 2. ուտել, ոչնչացնել, սպառել» ՍԳր. Մծբ. 149, 151. լափումն Նոնն. լափլէզ Մագ թղ. 228. լափլիզել կամ լապլիզել Փիլ. տես. էջ 21. լափլիզող Նար. լափատել «չարաչար լափել՝ կեղեքել» Փիլ. տես. 21։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. laph-«լիզել» ար-մատից. հմմտ. յն. λαφύσσω «ագահաբար ուտել (անասունների, յատկապէս շան), գի-շատել, ուտել սպառել (կրակի)», ալբան. l'ap «լակել (շան և կատուի)», թերևս նաև ռուս. ուռ. lopati «լափել, գիշատել», lopa «որկրամոլ»։ Նոյն արմատի հնխ. lab ձևից ևն գալիս լտ. lambo, յն. λάπτω, հբգ. laffan, անգլ. lap, անգսք. lapian, իսլ. lepia, ֆրանս. laper «շան լակել», հբգ. leffil, զերմ. Lói-fel, հպրուս. lapinis «գդալ», բուլգար. lá-pam «լափել, կուլ տալ», սերբ. läptati «շան պապակիլ, հևալ», läbati «շան կամ կատուի պէս լակել», չեխ. lábati «խմել», s-յաւելու-ածով գերմ. schlampfen «խպշտել» ևն (Wal-de 409, Boisacq 561, Berneker 726, 690, C81, Kluge 309, Pokorny 2, 383)։-Հիւբշ. 45լ,

• ՆՀԲ յն. λάπτω, լտ. lambo, եբր. la-qaq։-Peterm. 74 լտ. lambo։ Müller SWAW 42(1863), 252 և Հիւբշ. кz 2։ 35 յն. λάπτω, Riggs, Քերակ. էջ 61 անգլ. lap բառի հետ։ Հնխ. արմատների զանազան ձևերի և նրանց հետ հայերէ-նի յարաբերութեան վրայ տե՛ս Bartho-lomae BВ 10, 289 (յն. λάφυσσειν հբգ. laffan ևն), 17, 120, Meillet MSI. 10, 278 և 16, 239-242, Osthof SA 2. 50։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 173 պրս. [arabic word] lab «եզր, շրթունք» բա-ռից. Մառ, Teксть I, էջ 90 լափել և կլափ դնում է յաբեթ. klp արմատից. հմմտ. վոազ. klapva «կլանել»։

• ԳՒՌ-Եռև. Լ. Ջղ. լափ «շան կամ ուրիշ և ենդանիների տրուած ջրոտ ուտելիք», Լ. «խմորի գունդ՝ որ տալիս են գոմէշներին՝ ու-տելու», Ախց. «կովին տրուած լոյծ ուտելիք», Ղրբ. լէփ «շան ուտելիք», բայական ձևով Սշ. լափել, Ախց. Սեբ. լափէլ, Ասլ. լափէ՝լ, Վն. լmփել, Գոր. լm՛փէլ, Մկ. Շմ. լmփիլ, Հճ. լmբ'բ'ել, Ղրբ. լէ՛փիլ, Սլմ. լըփիլ, Մրղ. լփըէլ, Տիգ. լփփէլ.-նոր բառեր են՝ լափլը-փել, լափակեր, լափակոլոլ, լափռտել, լափ-լըփոտել, լափխռտել ևն։

• ՓՈԽ.-Հայերէնից են վրաց. ლაუი լափի «ջրոտ ցեխ» (որից էլ Տփ. լափ՝ նոյն նշ.). სალაუავი սալափավի «թէփով ու ջրով պատրաստած խիւս՝ որ կենդանիներին են տալիս ուտելու», ն. ասոր. läp'i «լափել».-թերևս նաև թրք. [arabic word] lapa «խիւս» (յատկա-պէս բրինձով պատրաստուած շիլա), չա-ղաթ [arabic word] lapa «արգանակ», քրդ. lape «վեր-քի վրայ դնելու խիւս, cataplasme» (նոյնը նաև թրք.).-իբրև բնաձայն՝ պատահական նմանութիւն ունին արաբ. ❇ laff «մի քանի բան իրար խառնելով ուտել, տգեղ ու անշնորհք կերպով ուտել», սաստկականը՝ [arabic word] laflafa «չափազանց շատ ուտել» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. էջ 842-3)։


Լեգէովն, ի, աց, ից

cf. Լեգէոն.

• = Յն. λεγεών հոմանիշից, որ փոխառեալ է լտ. legio, սեռ. legionis բառից. (արմատը lego «հաւաքել»). նոյն լտ. բառից փոխա-ռեալ են նաև գոթ. laigaiōn, գերմ. Legion, ֆրանս. légion, ռուս. лeriонъ ևն, լտ. legio «լեգէոն» նշանակում է բուն «ընտրութիւն» (և ո՛չ թէ ծագում է lego «հաւաքել» բայից)։ Այսպէս է կոչուել լեգէոնը, որովհետև լեգէո-նի զինւորները ընտրութեամբ էին և կամ որովհետև նախապէս իւրաքանչիւր լեգէոնա-կան իրաւունք ունէր իրեն համար մի զինա-կից ընկեր ընտրելու (Ernout-Meillet 507)։ -Հիւբշ. 352։

• ԳՒՌ.-Ունինք լեգէոն Ախք. «առասպելա-կան հրէշային մի ձուկ, որ ովկիանոսն է բնակւում» (Ջաւախքի բուրմունք, էջ 45). 2 Լ. «առասպելական օձ, որ երկրագունդն է շրջապատում» (Ազգ. հանդ. ժ. 198)։


Լեղ

cf. Լող

• ԳՒՌ.-Ալշ. շբլեղ «պաղլեղ», Ղրբ. լղէլ «թելը ներկելուց առաջ եփած շմաթի մէջ ղնել՝ ուր ձգուած է նաև պաղլեղ»։


Լեղակ, ի

s.

indigo;
գործատուն լեղաի, indigo manufactory.

• , ի-ա հլ. «մի տեսակ կապոյտ ներ-կանիւթ. 2. նոյնը արտադրող բոյսը» Գա-ղիան. Վստկ. 203. Բժշ. որից լեղկի հունտ Բժշ. (իբրև թրգմ. արաբ. ❇ habb-ál-nil «convolvulus Nil» բառի, որ տար-բեր բոյս է. տե՛ս Կամոա, թրք. թրգմ. Գ. 370).-Կամրկապցին սխալ կարդալով Գա-ղիանոսի ձեռագիրը՝ գրում է լելեղակ, որ նոր վրիպակով ՀԲուս. § 896 շինում է լելե-զակ «եղիճ» (տե՛ս Նորայր ՀԱ 1922, 396)։

• = Պհլ. *lelak բառից։ Ինչպէս բոյսի և ներ-կանիւթի, նոյնպէս և բառիս ծագումը հըն-դիկ է. հմմտ. սանս. [other alphabet] nīla, հինդուստ. [arabic word] nil «կապոյտ. 2. լեղակ», [arabic word] lil «լե-ղակ», գնչ. nilé, nili. «կապոյտ». -սրանցից փոխառեալ են պրս. [arabic word] nēl «լեղակ», [arabic word] nēla կամ [arabic word] nēlī «կապոյտ գոյն». պարս-կերէնից փոխառեալ են արաբ. [arabic word] nil «լե-ղակ (բոյսը)», [arabic word] nilaǰ «լեղակ (նիւթը)». որոնք անցնելով Եւրոպա, տուել են սպան. añll añir. պորտ. anil, հին ֆրանս. anil «լեղակաբոյս», որից aniline քիմիական մարմինը։ Հայ բառը ծագում է պհլ. *lēlak ձևից, որի պրս. [arabic word] *lēla ձևից են յառաջա-ցած վրաց. ლილა լիլա և նոր յն. λουλάϰη «լեղակ»։-Հիւբշ.

• Ուղիղ մեկնեց նախ Հիւբշ. ZDMG 35 (1881), 660, որ մոռացել է յիշել Arm. Gram.

• ԳՒՌ.-Ջղ. լեղակ, Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. լէղակ, Ալշ. Ննխ. լէղագ, Տփ. լի՛ղակ, Զթ. լէղօգ, լէղոգ, Մկ. Սլմ. լօղակ, Մշ. լօղագ։-Նոր բառեր են լեղակաջուր, լե-ղակշրել, լեղկապոյտ։


Լեղի, ղւոյ, ղեաց

s. fig. adj.

gall;
bile;
gall, spleen, rancour, malice, wrath, choler;
bitter;
պարկ լեղւոյ, gallbladder.

• ԳՒՌ.-Վն. լեղի, Ջղ. լեղին, Ոզմ. լէղէ՝, Ագլ. Ալշ. Ախց. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սլմ. Սչ. Տիգ. լէղի, Զթ. լէղը՝, Ասլ. լէ՛ղի, Սեբ. լmղի, Տփ. լի՛ղի, Շմ. լըղի, Մրղ. լէօղիւ, լեղու, Մկ. լէղը, Ղրբ. լը-ղէ. բոլորն էլ ունին թէ՛ «լեղապարկ, մաղձ» և թէ «դառն» նշանակութիւնները. միայն Խրբ. տարբերում է լէղի «դառն» (ած.) և լէ-ղունցք «լեղի» (գոյ.), Շմ. լրղի (գոյ.) և ա-կու-լըղի (ած.), Տիգ. լէղի (ած.) և լէղmգ (զոյ.), Ղրբ. լղէ (գոյ.) և աղու (ած.)։ Նոր բառեր են լեղաճաք, լեղապատառ, լեղակը-տուր, լեղանալ, լեղուանալ, լեղաքամ, լեղի-մարխ, լեղնտրուկ, լեղուիլ, լեղվռթայ, անլե-ղի, յատկապէս յիշելի է լեղիճ Սվ. «լեղա-պարկ»։


Լեշկ

adj.

hairless, napless, worn out, consumed, wasted.

• նշանակութեան տարբերութեան պատ-ճառաւ։ Մառ, ИАН 1911, 144 նոյն ընդ լերկ (շ դարձած ր), լազ. lostoni «ո-ռորկ, հարթ», որոնց վրայ Яз. и. лит. I 270 աւելացնում է բասկ. legun «սա-հուն, հարթ», leratzen «հարթել»։ Ղա-փանցեան ЗВО 23, 357 յառաջացած լերկ բառից. ինչպէս է կարկառ>կաշ-կառ։ Petersson, Arische u. Arm. Stud, 91 կ մասնիկով լես-ուլ բայից. իբր հնխ. lekuo->լեշ-կ (տե՛ս լեսաւլ)։ Պատա-հական նմանութիւն ունին հբգ. loski, գերմ. lósche, լեհ. չեխ. leš «մի տեսակ բարակ կարմիր կաշի» (Berneker 702), արաբ. [arabic word] laqš «շատ հնացած չոր տիկ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 350)։

• ԳՒՌ.-Ալշ. լըշկ «միս՝ որի մէջ ծամ ու ջիղ շատ կայ», -Rivola, Բառ. հայոց 1633, էջ 154 լաշքմիս «նիհար ու ջղոտ միս», Ջղ. լեն-քըշ «նիհար անիւղ միս».-նաև Երև. լէքշ «հորթի տիկ՝ մէջը կուպր չքսած, որով քաղ-ցու են կրում», Վն. լակաշ «հին, մաշած ու պատռած կօշիկ».-առաջին երեքը կարելի ե կցել լեշկ բառի հետ. բայց վերջին երկուսը թւում է թէ ծագում են արաբ. laqš ձևից։


Թէյ, ի

s.

tea.

• «չայ» (բոյսի տերևները և նրանցից պատրաստուած ըմպելիքը). նոր բառ է, ո-րից կազմուած են թէյաման թէյասեղան, թէ-յարան, թէյատուն, թէյավաճառ, թէյավաճա-ռանոց, թէյենի, թէյին (քիմիական մարմի-նը), ոմանք գործածում են նաև թէյել «թէ, խմել»։

• = Ծագում է չինարէն = բառից. այս դաղափարանշանը հին չինարէնում կարդաց-ւում էր thou. նոր չինարէնում հիւսիսային բարբառները կարդում են č̌a, հարաւային-ները thou. այն ազգերը՝ որոնք հիւսիսային Չինաստանից են ստացել թէյր, գործածում ևն հիւսիսային չինարէնի ča ձևը, իսկ այն ազզերը՝ որոնք հարաւային Չինաստանից են ստացել, գործածում են հարաւային չինարւ-նի thou ձևը։ Այսպէս՝ հիւսիսային չինարէ-նից են փոխառեալ ճապոն. [arabic word] cha «թէլ». չաղաթ. կամ արևել. թրք. ❇ čay, եաքութ և թունգուղ. čai, թրք. čay, պլհ. [arabic word] cayi, բրոնցից էլ ռուս. чaй, լեհ. czaǰ, օսթյաք. šai, նաև հյ. չայ, որ ըստ ՀԲուս. § 2451 գործածուած է Ժէ դարի վերջերը գրուած մի բժշկարանում։ Հարաւային չինարէնից է փո-խառեալ մալայերէն [arabic word] teh, որի միջոցով յառաջացել են բոլոր եւրոպական ձևերը. ինչ անգլ. tea, իտալ. te, ֆր. thé, գերմ. thee, նյն. τείον և սրանցից էլ հյ. թէյ։-Աճ.


Թթու, ոց

adj. s. chem.

acid, sour, tart, sharp;
bitter, harsh, grievous, sad;
s. chem. acid.

• (ըստ ՆՀԲ ո հլ. բայց առանց վկա-յութեան) «թթուհամ» Մագ. Փիլ. նխ. Հա-մամ. առ. (գրուած նաև թրթու). որից թթուե-նի «թթու պտուղ տուող (ծառ)» Վեցօր. 92 թբուաբար Պտմ. աղէք. թթուաբեր Երղն. լուս. թթուագոյն Պղատ. տիմ. և օրին. Վահր. երբ րթուեցուցանել Սարգ. ա. պ. թթուիկ Մազ. թղ. 138. թթուութիւն Մխ. առ. որ և թթութիւն (անշուշտ սխալ գրչութիւն) Վեցօր. Ոսկիփ. թթուոց (նորագիւտ բառ) «խմոր թթուեցնելու տեղ» Տարօն. Ա. § 96, էջ 197, թթուկ, թըթ-ւուտ (նորակերտ քիմիական բառեր)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մկ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. Տփ. թըթու, Ննխ. Շմ. Պլ Ռ. թութու, Տիգ. թըթթու, Հճ. թmթու, Զթ. թօթու, Ասլ. Սլմ. Վն. թթիւ, Մրղ. թիւթիւ. Ագլ. Գոր. Ղրբ. Ոզմ. թթօ. -ածանցներից նշանակելի են Սչ. թթֆել, Ասլ. թը'վիլ, Գոր. թըթըվէլ. Հւր. թութույէլ, Ղրբ. թըթուաշ, Գոր. թըթըվա՛շ, Շմ. թութվաշ։ Նոր բառեր են թթխմոր, թթուան, թթուահոտ, թթուեղէն, թթուեշաղ, թթուրուխ, թթռուպ ևն։-Թրքա-խօս հայոց մէջ կայ Ատն. թթվէլ օլմաք «խմորի թթուիլը» (Արևելք, 1888, նոյ. 8-9)։

• ՓՈԽ.-Սղերդի արաբախօս քրիստռնեա-ները հայերէնից են փոխ առել čortətu «շող. գամի կամ կաղամբի թթու, թուրշի» (Բիւր. 1899. 116), որ Մշոյ չորթթու բառն էւ-Ան շուշտ կապ ունին հայերէնի հետ հար. օսս. tuag «թթու», լակ. թութուլ «քացախ», վրաց. თუთუბო թութուբո «բոյս՝ որի տերևները փո-շիացնելով՝ քացախի տեղ գործածում են» (Չուբ. 2 570 դնում է «աղտոր, սմաղ»)։


Թիզ, թզի, թզաւ

s.

span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.

• , ի-ա հլ. «լիաբաց ձեռքի վրայ բոյթ մատի ծայրից մինչև ճկոյթի ծայրը եղած տարածութիւնը (մօտ 24 սանտիմետը) կամ բստ երկրաչափների՝ ուղուկ, չորս մատնա-չափ» ՍԳր. Կիւրղ. գնձ.-արդի լեզուի մէջ էլ ընդունուած է թիզ «բթամատից մինչև ճկոյ-թը» և քիլ «բթամատից մինչև ցուցամատը՝ որ է մօտ 18 սանտիմետը». (այսպէս է նաև Խտջ. որ պահում է յիշեալ երկու բառերն էլ)։ -Բայց Եզնիկի մէջ՝ էջ 214 կարդում ենք. «Ո՛չ աւելի զթիզն քան զքիլն գտանեմք», ո-րից երևում է որ թիզը քիլից փոքր (կամ հա-ւասա՞ր) է։ Սրան համապատասխան է գա-լիս Ղրբ. կէղ (=քիլ), որ նշանակում է «թիզ, բթամատից մինչև ճկոյթը»։-Թիզ բառից ու-նինք թզեան «մէկ թիզ երկարութեամբ» Կիւրղ. դտ. Ոսկ. հերոդ. թզաչափ Յալսմ. թզաչափաբար Անյ. պորփ. թզուկ «խիստ կարճահասակ, գաճաճ» Ոսկ. ա. տիմ. էջ 155, Խոր. աշխ. Վրք. հց. թզահասակ «թզուկ» ԱԲ. երեքթզեան Եւս. քր. իննթզեան Երզն. լս։

• Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 87, յետոյ ԳԴ, համեմատում են պրս. [arabic word] dist «թիզ». (այս բառի նախաձե-ւը պիտի լինի կա՛մ զնդ. dišti «տասր մատնաչափ» և կամ պրս. [arabic word] dast «ձեռօ». երկուսն էլ անյարմար են ձաւ-նական տեսակէտով)։ Հիւնք. թուզ բա-ռից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 133-4 նկատելով որ զանազան լեզուների մէջ «թիզ, տարածել և կտաւ գործել» բառե-որ նոյն ծագումն ունին (հմմտ. գերմ. Spanne «թիզ», spinen «գործել», span-nen «լարել, տարածել», հսլ. pedī «թիզ», péna «լարել», լիթ. pinü «հիւ-սել»), ուստի հետևցնտւմ է, որ հյ. թիզ և թեզան նոյնարմատ են և ծագում են հնխ. teg'h-«լարել, տարածել» արմա-տից, որի գոյութիւնը սակայն այլուստ չի կարողանում հաստատել։ (Այս պարա-գային համեմատելի էր հնխ. tek «հիւ-սել», որի վրայ ընդարձակ տե՛ս թեքել

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խտջ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մշ. Մրղ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սլ. Վն. Տիգ. Տփ. թիզ, Ոզմ. թէ՛զ, Զթ. թը'զ, զարմա-նալի ձև է Արբ. թիլ «բթամատից մինչև ցու-ցամատը», որ անշուշտ թիզ և քիլ բառերի խաչաձևման արդիւնքն է։ -Նոր բառեր են թզանոց, թզիկ «կարճ», թզել «թիզով չա-փել»։


Թիլ, թլի

s.

suburb, village.

• , ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։

• ՆՀԲ չունենալով Անեցին և Այրիվանե-զին, ո՛չ էլ Միխ. ասորու առաջին օրի-նակը և սխալելով սրա դևք, կախարդք ևն բառերից, ինչպէս և թլսմեր, տլըս-մերք «կախարդանք, յուռութք» բառերի պատահական նմանութիւնից, ստեղծում է անգոյ թլեր, ոյ կամ թիլ, թլոյ և թլաց1, ցաց ձևերը՝ «թըբլըսըմ, յուռութք» նշա-նակութեամբ։ Այսպէս է նաև ՋԲ։-Իսկ ԱԲ թէև ունի թիլ «հողաբլուր» նշանակու-թիւնը, բայց կրկնում է նաև ՆՀԲ-ի թիլ. թլացք ձևերը։ Սրանցից դուրս ՆՀԲ և ՋԲ դնում են թիլ «աւան, գիւղ», հանելով Թիլ տեղական յատուկ անունից։ԱԲ իրա-ւամբ ջնջած է այս։ Աղաբէգեան, Բիւզ. 1903, л 1943 դնում է «շիրիմ, տա-աան». վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1921, 640 ասոր. tēlā ձևից։ Վերի մեկնութիւնը Արմատական բառարանիս ձեռագրից առնելով հրատարակեց Աճե-մեան ՀԱ 1922, 592։


Թիլ, թլոյ, թլեր

s.

amulet, talisman.

• , ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։

• ՆՀԲ չունենալով Անեցին և Այրիվանե-զին, ո՛չ էլ Միխ. ասորու առաջին օրի-նակը և սխալելով սրա դևք, կախարդք ևն բառերից, ինչպէս և թլսմեր, տլըս-մերք «կախարդանք, յուռութք» բառերի պատահական նմանութիւնից, ստեղծում է անգոյ թլեր, ոյ կամ թիլ, թլոյ և թլաց1, ցաց ձևերը՝ «թըբլըսըմ, յուռութք» նշա-նակութեամբ։ Այսպէս է նաև ՋԲ։-Իսկ ԱԲ թէև ունի թիլ «հողաբլուր» նշանակու-թիւնը, բայց կրկնում է նաև ՆՀԲ-ի թիլ. թլացք ձևերը։ Սրանցից դուրս ՆՀԲ և ՋԲ դնում են թիլ «աւան, գիւղ», հանելով Թիլ տեղական յատուկ անունից։ԱԲ իրա-ւամբ ջնջած է այս։ Աղաբէգեան, Բիւզ. 1903, л 1943 դնում է «շիրիմ, տա-աան». վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1921, 640 ասոր. tēlā ձևից։ Վերի մեկնութիւնը Արմատական բառարանիս ձեռագրից առնելով հրատարակեց Աճե-մեան ՀԱ 1922, 592։


Թիրախ

cf. Թիւրախ.

• = Պհւ. մի բարդ բառից փոխառեալ, որի առաջին մասն էր պհլ. tir (=պրս. ❇ tir, քրդ. tīr, tīrek, բելուճ. tir, զնդ. 'tiγri-) «նետ» (Horn § 406), իսկ երկրորդ մասը՝ -ախ ան-ծանօթ է։ Նոյն բառից ածանցեալ պրս. [arabic word] tarkaš «կապարճ» բառից են փոխառեալ ստ. յն. tarkasion, իտալ. turcasso մոր. tārisς ֆրանս. čarquois «կապարճ» (տե՛ս Horī, անդ)։-Աճ.


Թիւմ, ի

s. bot.

s. bot. thyme

• , ի-ա հլ. «անուշահոտ մի բոյս է. լտ. thymus» (Տիրացուեան, Contributo § 419). մեկ անգամ գործածել է Փիլ. լիւս. էջ 132՝ բց. ի թիւմացն ձևով. -այս բառը սխալ կարդալով Լծ. փիլ. շինում է եթիւմայց ձևը և մեկնում է «եթիւմայցն ծաղիկ է»։


Թիւն

cf. Թոյն.

• «մինչ ոստայն լիցի». ունի միայն Բառ. երեմ. էջ 119. ինչ լինելը յայտնի չէ։


Թիւրակ, աց

s.

storax (odoriferous gum);
cf. Ստիւրակ;
cf. Շեր.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-ի Կանոն. «Ի պիղծ դեղոց հրաժարել, ի թիւրակէ և ի թռչնոց»։

• ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկնում են «ստեւ-րակ ազգ կաղամախի և խիժ կամ աւիշկ նորա». բայց այս բանը հաստատելու համար ո չ մի ապացոյց չունին և առաջ-նորդուած են թերևս յն. στύρας բառի պատահական նմանութիւնից։ Բայց մի՞-թէ ստիւրակի խէժը պիղծ դեղ է։ Դրուած արգելքից պէտք է հետևցնել՝ որ թիւրակ նոյն է թիւրակէ բառի հետ, որ իժերի մսից պատրաստուած դեղ էր։]


Թշուառ, աց

adj.

unfortunate, unhappy, miserable, pitiable, poor, wretched, pitiful;
disastrous, calamitous.

• , ի-ա հլ. «դժբախտ, ողորմելի վիճակում» Գ. մակ. ե. 21. որից թշուառանալ ՍԳր. թշուառացեալ Առակ. իէ. 10. թշուա-ռական ՍԳր. թշուառացուցանել Ես. լդ. I. թշուառութիւն ՍԳր. Եզն. թշուառաբան Մծբ. երեքթշուառեան Ճառընտ. Սկևռ. աղ. 23 Արծր. ևն։ Նոյն բառի երկրորդ ձևն է-չուառ «թշուառ» (որ կազմուած է թշ ձայնախմբի միացումից. հմմտ. ֆրանս. tch և գերմ. tscb =չ գրչութիւնները) Եզն. որից չուառական Դատ. և 27. Եւս. պտմ. չուառանալ ՍԳր. չուառութիւն Երեմ. դ. 19 Եզն. ևն։

• = Իրանեան փոխառութիւն է և ծագում է զնդ. dušxvarənah-բառից, որ թարգման-ւում է ըստ Geldner «անպատիւ, անարգ», ոստ Justi «վատ փայլ ունեցող, ամբարիշտ», ըստ Darmesteter «անփառունակ», ըստ Bartholomae 755 «ubelberuchtigt, վատա-նուն, վատահամբաւ», ըստ պահլաւ թարգ-մանութեան «վատ ճակատագիր ունեցող»։ Բառիս բուն իմաստն է «նա՝ որի փառքը, մե-ծութիւնը, արժանիքը վատ է» և ևառմուած k duš «դժ-, վատ» և xvarənah «փառք» բա-ռերից։ Հայերէն բառը կարող է երկու ձևով մեկնուիլ. նախ՝ զնդ. dušxvarənā ձևին հա-մապատասխան հպրս.* dušhuvarna ձևից, որից պրս.՝ dušxvarr և սրանից էլ հյ. *ղուշվառ>*'դշվառ>թշուառ. բայց աւելի լաւ է դնել հպրս. *dušuvarna, որից պրս. dusvarr և սրանից էլ հյ. *դուշվառ>դըշ-վառ> թշուառ. հմմտ. վերը դժուար բառին տրուած մեկնութիւնը։-Հիւբշ. 154։


Թոժիւն

s.

young one, little one;
— արջոյ, bear's cub;
cf. Կորիւն.

• = Անշուշտ նոյն է քրդ. toeža, toezang «գազանի կամ թռչունի ձագ» բառի հետ. բայց չդիտեմ թէ ի՛նչպէս պէտք է կապել այս ևոկու բառերն իրար հետ։-Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. tosun «հորթ», իտալ tozzo «տխմար կամ տղայ»։ Հիւնք. թրք. tosun «հորթ»։ Ղափանցեան, ЗВО 23, 354 երկուսը միասին իրան. tauk-«ծնա-նիլ, սերունդ յառաջ բերել» արմատից. որոնց կցում է նաև թրք. [arabic word] foγ-maq «ծնիլ»!


Թոխոր

s.

pole-cat.

• «կուզ կենդանին». ունին միայն ՋԲ, ԱԲ և ՓԲ յաւել. չգիտէ ՆՀԲ.-սրա հետ թերևս նոյն է


Թոհ՞՞՞եւ՞՞՞Բոհ

s.

chaos, abyss, gulf, pit, hell, the bottomless pit.

• . գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։


Թոյր, ից

cf. Երանգ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «գոյն, երանգ» Ոսկ. ա. տիմ. Պիտ. որից գեղեցկաթոյր Պիտ. սպիտակաթոյր Նև-մես. էջ 105. լուսաթոյր Պիտ. ծիրանաթոյր Թէոդ. կուս. ձիւնաթոյր Պիտ. արջնաթոյր Նար. 177. քաջաթոյր Ոսկ. պօղ. ա. ნծ, թոյրաթուխ «թխագոյն» Ոսկ. կող. ժբ. (Անկ գիրք հին կտկ. Ա. էջ 165 ունի թիւրաթուխ. թարաթուխ ընթերցուածները, որ պետք է ուղղել թուրաթուխ՝ որ է «թխագոյն»)։