Definitions containing the research այն : 10000 results

Բաւականութիւն, ութեան

s.

capacity, ability, competence, aptness.

· Calfa

NBHL (3)

Որպէս զի զամենայն բաւականութիւն ունիցիմք. (Ժմ.։)

Լիապէս բաւականութեամբ բաշխեալ ամենայնի։ Մի՛ զկամուրջ կենցաղոյս գրեսցես ինձ հանգստեան բաւականութիւն. (Նար. ՟Կ՟Ը. ՟Հ՟Ը։)

Կեանս ընձեռել զօրէ ինքնիշխան բաւականութեամբ։ Ինքեան միայն բաւականութեամբ նորոգեաց։ Քաւեա՛ ի պարտեաց ամենակատար բաւականութիւն. (նար. ՟Ժ. ՟Հ՟Է. եւ ՟Ծ՟Բ։)


Բաւեմ, եցի

vn.

to suffice, to be capable, to be able;
to furnish;
to suffer.

· Calfa

NBHL (8)

Ոչ բաւեմք այսպիսի՝ պատերազմել, եւ շինել միանգամայն. (Նեեմ. ՟Դ. 10։)

Զոր ոչ բաւեմ ասել զայնքան աղէտս տանջանաց. (Յճխ. ՟Ե։)

Ամենայնի բաւես։ Բաւես առ նոսին։ Զքարն բաւես ցուցանել կերպարան ազդման. (եւ այլն. Նար.։)

Զձայնն միայն լուայ, այլ տեսլեան ոչ բաւեմ։ Ոչ բաւեմ ճառագայթիցն. (Ճ. ՟Գ.։)

Տասնեակ է առ ի տանել եւ բաւել զամենայն զազգսն թուոց եւ բանից. (Փիլ. ՟ժ. բան.։)

Դադարեա՛ բաւեա՛, եւ ես մեծաւ առաւելութեամբ եւ զայն եւս շնորհեցից քեզ. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)

ԲԱՒԵԼ. ἁναμένω, προσδοκέω expecto, praestollor Սպասել, ժուժել երկայնմտութեամբ. կալ մնալ. ռմկ. բոյել. բովել.

διαμένω permaneo, perduro Յերկարել. տեւել. հասանել ցայն ինչ ժամանակ. կալ եւ մնալ. դիմանալ, հասնիլ.


Բաւեցուցանեմ, ուցի

va.

to render sufficient, to give sufficiently;
to satisfy, to content;
to suffice.

· Calfa

NBHL (2)

Երկայն ճանապարհացն զթոշակն բաւեցուցին. (Ագաթ.։)

Եւ ոչ՝ եթէ զբնաւ իսկ զլայնութիւն երկրի փակէին, կարէին ի թանձրութիւն եւ յերկայնութիւն շինուածոյն բաւեցուցանել. (Կիւրղ. ծն.։)


Բբիւն

s.

noise, confused sound.

· Calfa

NBHL (1)

ԲԲԻՒՆ կամ ԲԸԲԻՒՆ. Ձայն ամբոխի. հնչիւն, գոչիւն, մանաւանդ յաղթականաց.


Բեդեկ

s.

repair.

· Calfa

NBHL (1)

Նոքա կազմեսցեն զբեդեկ տանն տէրն՝ յամենայն իմիք ուր գտանիցի անդ բեդեկ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Բ. 6։ ՟Ի՟Բ. 6։) որ եւ այլուր ասի, Կազմել զտունն. կամ Գործ շինուածոյ։


Բեկ

adj.

broken;
deject.

· Calfa

NBHL (2)

Ասէ մարկիանոս բեկ սրտիւ, եւ ցած ձայնիւ. (Ճ. ՟Բ.։)

Որք ընդունայն աշխատին, եւ բե՛կ ենսրտիւ. (Ոսկ. յհ. ՟Ա. ըստ ձ. ուր տպ. բեկին։)


Բեկանեմ, բեկի

va.

to break;
to break to pieces;
to crack, to split;
to dishearten.

· Calfa

NBHL (5)

Զեղէգն ջախջախեալ մի՛ բեկցէ։ Բեկեալ զշիշն եհեղ ի վերայ գլխոյ նորա։ Ոսկր մի՛ բեկանիցէք ի նմանէ։ Եւ ամենայն անօթ խեցեղէն, զայն բեկանջի՛ք։ Անկաւ հեղի, եւ բեկաւ ողն նորա, եւ մեռաւ.եւ այլն։

Բեկցին ամենայն սիրտք. (Եզեկ. ՟Ի՟Ա. 7։)

Ձայն որոտման ահաղ սաստիկ բեկանէ զսիրտս մարդկան. իսկ սորտ բարբառս բեկանէ զդեւս յիշխանութեան նոցա։ Մեզ յայտ լիցի՝ որպէս բեկանին նոքա. (Ոսկ. յհ. ՟Ա. 6. եւ այլն։)

Կամ անդրէն յանձն բեկելոյ ի քարանձաւաց լերանց՝ ձայնից արձանգանգին այսպէս ընդդէմ բեկեալ վարկպարազի առ բարբառեալն, որպէս ի թշնամանողն թշնամանքն դառնան. (Բրս. բարկ.։)

ԲԵԿԱՆԻԼ ԱՆԴՐԷՆ. ἁντανακλάω refringo, reflecto, repercutio Անդրադարձիլ. յետս դառնալ ձայնի բախման.


Բեկար

s.

tribute, impost;
vicar.

· Calfa

NBHL (1)

Զսակ հարկին, եւ զամենայն բեկարս արքունի։ Բեկար արքունի. (Յհ. կթ.։)


Բեկբեկեմ, եցի

va. mus.

to break, to break to pieces;
to reflect;
to prim;
to stammer, to stutter;
to quaver.

· Calfa

NBHL (2)

Յերիւրմանն եւ բեկբեկելոյն. այսինքն երաժշտական ձայնից. (Լմբ. պտրգ.։)

Մի՛ մարմնոց կերպարանօք, եւ մեծաձայն բարբառով բեկբեկել. (Երզն. մտթ.։)


Բեկումն, ման

s.

breaking;
rupture, fracture;
fraction;
refraction;
rebuff;
— ոգւոյ, discouragement, despondency.

· Calfa

NBHL (4)

Օծեր իւղովն՝ որ եղջերին, առ ի բեկումն որ յապակին, այն որ մեռաւ բեկմամբ ողին, վասըն գերեալ պատանակին. (Յիսուս որդի.։)

Եբեկ զնոսա բեկումն մեծ ի գաբաւոն։ Ձայն պատերազմի, եւ բեկումն մեծ։ Բեկումն ի վերայ բեկման։ Ածից ես չարիս ի հիւսիսոյ, եւ բեկումն մեծ.եւ այլն։

Բերան յանդգնելոյ մերձ է ի բեկումն։ Բեկումն ամբարշտաց աղքատութիւն։ Բեկումն այնոցիկ ոյք գործեն զչարիս։ Բերան անզգամի՝ բեկումն է նմա։ Բժշկեսցէ տէր զբեկումն ժողովրդեան իւրոյ։ Կործանումն եւ բեկումն։ Մխիթարել զիս ի վերայ բեկման դստեր ազդի իմոյ։ Բեկումն եւ թշուառութիւն ի ճանապարհս նոցա։ Վա՜յ ի վերայ բեկման քո. զի ցաւագին են հարուածք քո։ Բեկմամբ մեծաւ բեկաւ։ Տեսանել ինձ զբեկումն ժողովրդեան իմոյ, եւ կամ զբեկումն սրբոյ քաղաքին Երուսաղեմի։ Չի՛ք բժշկութիւն բեկման քում. եւ այլն։

σύντριμμα, συντριβή, σύστρεμμα contritio, confractio եւ այլն. Բեկանելն, բեկանիլն՝ ըստ ամենայն նշ. խորտակումն, ջախջախումն, փշրումն, քակտումն. կոտրիլը, կոտրուիլը


Բեկտեմ, եցի

va.

to break to pieces, to break.

· Calfa

NBHL (1)

Գտին զայն կործանեալ եւ բեկտեալ. (Ճ. ՟Բ.։)


Բեհեզ, ոց

s.

byssus, muslin.

· Calfa

NBHL (1)

ԲԵՀԵԶ կամ ԲԵՀԷԶ. βύσσος byssus, linum exqusitissimum որ եւ ՎՈՒՇ. Կտաւ ազնիւ եւ բարակ. թելն նորա եւ մանեալն, որպէս եւ անկուածն, կամ սպաս եւ հանդերձ կազմեալ. նոյն բառ է գրեթէ յամենայն ազգս. (յն. եւ լտ. վ՛իսսօս, պի՛սսուս. արաբ. պիւզուզ, պէզզ. եբր. վուձ, զէզ, վատ, պատին. թ. ինճէ պէզ, պիւզպէնդ ).


Բեղնաւորեմ, եցի

va.

to make fruitful, to fecundity, to produce.

· Calfa

NBHL (1)

Փեսայն բեղնաւորէ որդիս ի հարսնէն զանազանս։ Աստուած զկինն՝ առնն օգնական ստեղծ, բեղնաւորել զափումն մանկանցն։ Զսէրն առ նա բեղնաւորէ։ Ի քնոյ մահիճսն բեղնաւորեցայ. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. առակ. եւ Լմբ. սղ. եւ Լմբ. իմ.։)


Բեմական, ի, աց

adj. s. that beholds the altar or sanctuary;
clerk, clergyman.

· Calfa

NBHL (1)

Ոչ միայն նա, այլ եւ ամենեքին՝ որ բեմականքն էին, տեսին. (Ճ. ՟Բ.։)


Բեռն, ռին, ռանց

s.

burden, load, weight;
cargo;
duty;
bale.

· Calfa

NBHL (2)

Կոտորեաց բեռն մի փայտի, եւ եդ զայն ի վերայ ուսոց իւրոց։ Որպէս բեռն ծանր ծանրացան ի վերայ իմ։ Ի բացարար ի բեռանց զթիկունս նորա։ Տեսանիցես զգրաստ ընկերի քոյ անկեալ ընդ բեռամբ։ Կախէին բեռն գրաստուց։ Անդ էր նաւն թափելոց զբեռինսն։ Մի՛ ոք իշխեսցէ մտանել բեռամբ յաւուր շաբաթու ընդ դրունսն Երուսաղէմի.եւ այլն։

Զբեռն նոցա ոչ ոք գնէ։ Ոչ միայն բեռինդ եւ նաւիդ։ Բեռինս ուղտուց քառասնից։ Տասն իշոյ բեռինս յամենայն բարութեանց։ Բարձեալ բեռինս բերէին.եւ այլն։


Բեռնակիր, կրաց

cf. Բեռնաբարձ.

· Calfa

NBHL (1)

Եզինք, եւ ամենայն բեռնակիրք ի կենդանիս. (Նիւս. բն. ՟Ա.) ուր նոր ձ. բեռնաբերք. յն. νωτοφόρος նիւսաբեր, կամ ուսով կրօղ։


Բեռնակրութիւն, ութեան

s.

carriage, conveyance;
cargo.

· Calfa

NBHL (1)

Եզինք եւ ամենայն բեռնակիրք՝ առ ի յերկրագործութիւն եւ ի բեռնակրութիւն (կամ ի բեռնկրութիւն)։ Բառնալ զ՝ի հեռուստ շահաւէտս բերս բեռնակրութեան. (Պիտ.։)


Բեռնաւոր, աց

adj.

burdened.

· Calfa

NBHL (1)

Եկա՛յք առ իս ամենայն աշխատեալք եւ բեռնաւորք. (Մտթ. ՟Ժ՟Ա. 28։)


Բեռնաւորեմ, եցի

va.

to load, to burden.

· Calfa

NBHL (1)

Առաւել խճողել զորովայնն, եւ բեռնաւորել կերակրովք՝ անիծից արժանի է. (Բրս. հց.։)


Բեր, ից

int.

come now ! come on!

· Calfa

NBHL (5)

(Լուսաւորքն) ո՛չ միայն նշանս ցուցանեն, այլ եւ կրակիցք են բերի տարերցս. (Վրդն. ծն. (որ բերի եւ ի յաջորդ նշ։))

Յաւելուած ձեզ լինիցին բերք նորա (այսինքն երկրի)։ Եղիցի ամենայն բերն նորա ի կերակուր. (Ղեւտ. ԺԹ. 25։ ԻԵ. 7։ )

Եւ ամենայն փայտ ծառատունկ տայր զբեր իւր առատութեամբ. (Ա. Մակ. ԺԴ. 8։ )

Բերս եւ անբերութիւնս պտղոց։ Բերոց եւ անբերութեանց։ Անիրաւութեանց բերս եբեր ժամանակն այն։ Ի հասակի ափման յղփութեան ամենեցուն որայիցս, եւ ի բերի անկցի ի վերայ չարն (ջրհեղեղի). (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։ )

ԲԵՐ. լայնաբար, ո՛ր եւ է բարիք ի պէտս ուտելոյ բերեալ կամ եկեալ ուստեք. կամ որպէս Բերումն՝ ըստ Ա նշ.


Բեր, ոյ, ոց

s.

product, fruit;
a not in music.

· Calfa

NBHL (5)

(Լուսաւորքն) ո՛չ միայն նշանս ցուցանեն, այլ եւ կրակիցք են բերի տարերցս. (Վրդն. ծն. (որ բերի եւ ի յաջորդ նշ։))

Յաւելուած ձեզ լինիցին բերք նորա (այսինքն երկրի)։ Եղիցի ամենայն բերն նորա ի կերակուր. (Ղեւտ. ԺԹ. 25։ ԻԵ. 7։ )

Եւ ամենայն փայտ ծառատունկ տայր զբեր իւր առատութեամբ. (Ա. Մակ. ԺԴ. 8։ )

Բերս եւ անբերութիւնս պտղոց։ Բերոց եւ անբերութեանց։ Անիրաւութեանց բերս եբեր ժամանակն այն։ Ի հասակի ափման յղփութեան ամենեցուն որայիցս, եւ ի բերի անկցի ի վերայ չարն (ջրհեղեղի). (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։ )

ԲԵՐ. լայնաբար, ո՛ր եւ է բարիք ի պէտս ուտելոյ բերեալ կամ եկեալ ուստեք. կամ որպէս Բերումն՝ ըստ Ա նշ.


Բերանաբաց

adj. adv.

that has the mouth open, open-mouthed;
delighted to admiration;
open-mouth, open-mouthed;
— լեալ հայել, — պշուցեալ հայել, to gape after, at, for, to desire ardently, to long for impatiently, to contemplate open-mouth.

· Calfa

NBHL (1)

Յամենայն գարշելիս (ի կերակրոց) բերանաբաց եղեալ գազանաբար առաւել քան զհեթանոսս. (Շ. թղթ.։)


Բերանալիր

adv.

with the mouth full.

· Calfa

NBHL (3)

Ուտէին զիսրայէլ բերանալիր ամենայն բերանով. (Ես. ՟Թ. 12։)

Զորոց եւ տէրն իսկ ամենայնի բերանալիր գովէր զազնուականութիւնսն. (Կորիւն.։)

Զնա ամենայն ոք բերանալիր բամբասէ՝ վասն լուտալոյն. (Սարգ. յկ. ՟Դ։)


Բերանանամ, ացայ

vn.

to form itself a mouth, to open, to flow away, to stream.

· Calfa

NBHL (1)

Գետ ունի՝ հոսելով ընդ երկրաւ ... եւ սոքա (երակքն ջրոյ) յորձանօք ալեացն ճշնեալք, այն որ ի ներքս (կամ ի ներքոյ) ի նոսա բռնութիւնն է, ի վեր կոյս բերանացան, է որ ի հայոց լերինսն, եւ է՛ որ յայլում. եւ սոքա են կարծեցեալ աղբիւրքն. (Փիլ. լին. ՟Ա. 12։ (Ուր թերեւս մարթ է իմանալ եւ ածակ. բերանացան, իբր բերանով ցանօղ կամ ցնդօղ)։)


Բերանացուցանեմ, ուցի

va.

to make a mouth, an aperture, to open.

· Calfa

NBHL (1)

Որովայնացոյց, բերանացոյց. (Եղիշ. ծն. առ Վարդանայ.։)


Բերեմ, րի

va.

to carry, to bring, to bear;
to produce;
to conduct, to lead back, to drag along;
to provoke;
to refer;
to render;
to suffer, to support;
— զնմանութիւն, to imitate;
to resemble, to be like;
յինքեանս — զկեղծիս, to feign, to dissimulate, to pretend;
— ընդ միոյ երեսուն, to give thirty for one;
— զվճիռ, to give sentence;
— զլռութիւն, to be silent, to hold ones tongue;
ոչ բերէ ատել կարդ բանիս, the order of mine discourse does not permit me to say;
— ատելութիւն ընդ ումեք, to hate, to dislike some one;
նախանձ — ընդ ումեք, to envy some one;
— սրամտութիւն ընդ ումեք, to be angry with some one;
to be offended;
ի գործ —, to make use of;
խորհուրդ — ընդ ումեք, to consult, to take counsel with some one;
ոգի —, to strengthen one's self, to become strong;
ոչ — զփառս ուրուք, to envy the glory of some one;
ի համար, ի հաշիւ, to count, to enumerate, cf. Համարեմ, cf. Հաշուեմ;
տալ —, to cause to be conveyed, to despatch;
ի միտս, ի յուշ —, to remember;
օտարացուցիչս իմն բերես ի լսելիս մեր, you tell us strange things.

· Calfa

NBHL (6)

Բերէ՛ք առիս այսր։ Բերէ՛ք այսր զայն։ Բե՛ր ինձ որս։ Բե՛ր մատո՛ ինձ։ Բերէ՛ք ինձ գահեկան մի։ Բերէ՛ք տաճարապետիդ։ Եբեր ինչ ոք դմա։ Բերէին նուէրս տեառն։ Եբեր զայն առ լիա մայր իւր։ Բերին առ նա զամենայն հիւանդս։ Բերին առ յեսու։ Բերին առաջի նորա։ Եբեր զնա յԵրուսաղէմ։ Եբեր պապարագս ի տուն տեառն։ Նաւն բերէր ոսկի ի սովփերայ։ Ուտել զցորեանն, զոր բերին յերկրէն եգիպտացւոց։ Բերէին մահճօք զայր մի։ Եդին ի վերայ նորա զխաչն՝ բերել զկնի Յիսուսի։ Ոչ բերաք ինչ յաշխարհս, եւ ոչ տանել ինչ կարասցուք.եւ այլն։

Իսկ դու զամենայն բերելով՝ զարիւն եւ զհուր եւ զլոյս։ Բերէ գագաթն (Գողգոթայ) զբարձրութիւն սորա (խաչին). (Անյաղթ բարձր.։)

Զբերօղն ի կշիռ ձեռին զերկիր եւ զերկին՝ տարար յարգանդի։ Բերողաց բազկաց։ Բերօղ համայնից, եւ դու ինքն ի բնաւս. (Նար.։)

Ոչ միայն ծերն՝ երկրորդ անգամ մանկական բարս բերիցէ թերեւս, այլ եւ արբեալն. (Պղատ. օրին. ՟Ա։)

Շինութիւն բերիւր։ Զի՞նչ օգուտ յայնմանէ որդւոց բերցի. (Յհ. կթ.։)

Կարգ բանիս բերէ ինձ՝ խառնել ընդ ձայն աւետեացս բողոք գուժիս. (Նար. ՟Լ՟Ը։)


Բերկրական, ի, աց

cf. Բերկրալի.

· Calfa

NBHL (1)

Սիրոյն արտասուքն եւ տրտմութիւն քան զամենայն ծաղր հեշտալի եւ բերկրականք են. (Ոսկ. ՟ա. կոր.։)


Բերկրիմ, եցայ, եա՛ց, եա՛

vn.

to rejoice, to be delighted, pleased.

· Calfa

NBHL (3)

Արդարեւ բերկրեալ ես, որ անճառելի շնորհին դու միայն բերկրեցար, այլ եւ ուրախութեան եւ բերկրանաց ազգի մարդկան գտար առիթ. (Կիւրղ. ղկ.։)

Որ զհրեշտակին զձայնն լուեալ՝ հիացեալ բերկրեցար։ Ուրա՛խ լեր եւ բերկրեա՛ մայր եւ կոյս։ Ցնծացեալ բերկրի սիոն։ Արեամբ նահատակացն բերկրեալ. (Շար.։)

Բերկրիլն թուի ինձ ծայր լինել ամենայն ուրախութեան եւ ցնծութեան իրաց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)


Բերկրութիւն, ութեան

s.

joy, mirth, contentment, pleasure, delight, gaiety, agree-ableness, satisfaction, complaisance, mildness.

· Calfa

NBHL (1)

Անանց կամ հոգեւորական բերկրութիւն։ Բերկրութիւն հարսանեաց, կամ բարւոյ, կամ բարեաց։ Ձայն, կամ բարբառ, կամ նաւակատիք, կամ բաժակ բերկրութեան. (Նար.։)


Բերումն, ման

s.

portage, carriage;
exigence;
tendency;
proneness, propension, inclination;
fertility.

· Calfa

NBHL (2)

Կենցաղոյս բերմունք։ Ի բերմանէ ընդունայնութեան. (Նար.։)

φορά latio, motus ἁγωγή ductus Բերելն, եւ բերիլն (ըստ ամենայն առման). որպէս ն.


Բեւեկն, ի

s.

turpentine.

· Calfa

NBHL (1)

ի բառս Գաղիանոսի յիշի Բեւեկն, իբր յն. ալփալ եւ արաբ. բոթմն, կամ պուտմ. թ. մանակօզ, մէնէգիզ։ Դարձեալ անդ Բեւեկնի կռէժ, կամ Բեւկի խէժ, որ եւ յունական ձայնիւ Կողփոնիա ասի, իբրեւ ռետին կողոփոնիայ քաղաքին. κολοφονία colophonia, resina


Բեւեռեմ, եցի

va.

to nail, to nail up, to fasten with nails.

· Calfa

NBHL (3)

Եւ ամենայն սպաս տան անտառին Լիբանանու՝ ոսկւով բեւեռեալ. (՟Բ. Մնաց. ՟Բ. 20։)

Եբարձ զայն ի միջոյ, եւ բեւեռեաց ընդ խաչափայտին. (Կող. ՟Բ. 14։)

Այն որ բեւեռեաց զունկնն զայն զհատեալ՝ կարող էր նա եւ զանդամսն միաբանեալս քայքայել։ Զունկնն ի տեղւոջ իւրում բեւեռեաց. (Եփր. համաբ.։)


Բզզամ, ացի

vn.

to buzz, to hum, to murmur.

· Calfa

NBHL (1)

Ձայն հանել ճանճից, մեղուաց, եւ նոցին նմանեաց ի թռիչս իւրեանց. տզզալ.


Բզզեմ, եցի

vn.

cf. Բզզամ.

· Calfa

NBHL (1)

Զմեղուացն քննեսցէ զձայնս, կամ զճանճից եւ զմժեխաց ... որ շուրջ թռուցեալ բզզեն, եւ ճիւաղ շառաչեն. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)


Բզզումն, ման

s.

buzz, hum.

· Calfa

NBHL (1)

Թէ աւետարանականն ձայն ... ոչ ազդեն ի լսելիս, եւ ոչ քոյդ մեղուական բզզումն. (Շ. թղթ.։)


Բզզանք

s.

cf. Բզզումն.

· Calfa

NBHL (1)

Թէ աւետարանականն ձայն ... ոչ ազդեն ի լսելիս, եւ ոչ քոյդ մեղուական բզզումն. (Շ. թղթ.։)


Բզէզ, եզոյ

s.

scarab, beetle;
stag-beetle;
cockchafer.

· Calfa

NBHL (1)

Զայլ զբիւրս ի բզզոց անզարդ զեռունս։ Զամենայն զեռունս եւ զբզիզսն ... ժայթքեալ արտաքս բերցես. (Մագ. ՟Ժ՟Բ։)


Բզիզ, զոյ

cf. Բզէզ.

· Calfa

NBHL (1)

Զայլ զբիւրս ի բզզոց անզարդ զեռունս։ Զամենայն զեռունս եւ զբզիզսն ... ժայթքեալ արտաքս բերցես. (Մագ. ՟Ժ՟Բ։)


Բէեղզեբուղ

s.

Beelzebub;
satan, devil.

· Calfa


Բթեմ, եցի

va.

cf. Բթացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

ԲԹԵԼ. ըստ քերականաց յառոգանութեան՝ Ի վերայ իջուցանել զձայնն, յորոյ ի նշան ի վերայ բառին երբեմն դնի բութ ().


Բթիմ, եցայ

vn.

to make ones self dull, less keen;
to be dull, stupid, to grow rusty.

· Calfa

NBHL (2)

Տեսանե՞ս զհաւատոյ սրոյն բթելն։ Սրտմտութիւնն բթեցաւ։ Ի յանձկութենէ բթեալ։ Մեր իմաստքս ամենայն առ մարտակցութիւն նորին բթի, եւ անգործ եղեալ նհանջի։ Իմ հնարքս բթեցաւ. (Լմբ. սղ.։)

Վատթարացեալք բթեցաք յամենայն առաքինութեանց. (Լմբ. սղ.։)


Բժժանք, նաց

s. pl. talisman, amulet, phylactery.

· Calfa

NBHL (4)

Եւ եթէ այլ ոք ի ձէնջ գիտէ առ նոսա դիւական ինչ բժժանք, եւ զայնոսիկ յայտնեցէ՛ք նոցա, եւ ասացէ՛ք թողուլ, եւ ի բաց կալ. (Շ. թղթ.։)

Կախարդութեամբ, եւ հնարիւք բժժանաց։ Առանց ամենայն բժժանաց կատարին ի Քրիստոսէ բժշկութիւնքն. (Բրսղ. մրկ.։)

Դեւն ունէր բարձեալ յամենայն անդամս իւր բժժանս դեղոց։ Բելիար ունէր յամենայն անդամս իւր բժըժանս դեղոց բարձեալ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Հ. մարտ. ՟Ի՟Դ.։)

Գտանէին ի ներքոյ հանդերձից նոցա յուռութուլունս, եւ բժժանս յամենայն կռոց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 40։) Ուր որպէս յուռութուլունք՝ ի յն. է ἰερώματα այսինքն նուիրականք, կամ սրբազան կարծեցեալ իրք հեթանոսանկանք. նոյնպէս եւ բժժանք՝ է ἱαμνεία (իբր յատուկ անոճն). զոր թարգմանիցն մեր առնու իբր ἵαμα , որ է բուժումն, բժշկութիւն։ Վասն որոյ բժժանքն լինի որպէս Բուժանք. այսինքն իրք բժշկարարք եւ ազատարարք՝ ստութեամբ.


Բժշկական, ի, աց

adj.

medical;
բժշկականն, cf. Բժշկականութիւն.

· Calfa

NBHL (1)

Ա՛յլ արհեստք՝ կա՛մ յաղագս մարմնոյ է, որպէս բժշկականն, կամ յաղագս այնոցիկ՝ որ արտաքոյ մարմնոյ. որպէս հիւսնականն, շինողականն, դարբնականն. (Սահմ. ՟Ի՟Ա։)


Բժշկարան, աց

s.

place of cure;
doctors shop;
medical book.

· Calfa

NBHL (2)

Ի մէջ անցուցեալ զամենակար բժշկարանն՝ բժշկել զամենայն ախտս։ Բացեալ զիւր ամենակարն բժշկարան. (Ագաթ.։)

Ամենայն իմաստասիրութիւն եկն եմուտ ի կեանս մեր իբրեւ զբժշկարան իմն ոգւոյ. (Փիլ. լին.։)


Բժշկեմ, եցի

va.

to cure, to physic, to remedy, to dress.

· Calfa

NBHL (4)

Ամենեքեան եմք մահկանացու, այն՝ որ բժշկէն, եւ որ բժշկին. (Եղիշ. ՟Ը։)

Ոչ դեղք եւ ոչ սպեղանիք բժշկեցին զնոսա, այլ՝ քո տէր բանդ, որ զամենայն բժշկէ։ Ես եմ տէր՝ որ բժշկեմ զքեզ։ Հարկանեմ, եւ բժշկեմ։ Եհար, եւ ձեռք նորա բժշկեցին։ Բժշկելով բժշկեսցէ զնոսա։ Բժշկէր զամենայն հիւանդութիւնս, եւ զամենայն ախտս ի ժողովրդեանն։ Մատուցին առ նա զամենայն հիւանդս ... եւ զդիւահարս եւ զլուսնոտս եւ զանդամալոյծս, եւ բժշկեաց զնոսա։ Զհիւանդս բժշկեցէ՛ք.եւ այլն։

Բժշկեցաւ մանուկն։ Բազում անդամալոյծք եւ կաղք բժշկէին։ Յայնս երկա՛յք բժշկեցարո՛ւք։ Եւ ահա բժշկեալ իցէ արած բորոտութեանն ի բորոտէ անտի։ Բժշկեցաւ արածն։ Վէրք իմ սաստիկք, ուստի՞ բժշկեցայց։ Բժշկեա՛ զիս տէր, եւ բժշկեցայց։ Ասա՛ բանիւ, եւ բժշկեսցի մանուկն իմ։ Եկին լսել ի նմանէ, եւ բժշկել ի հիւանդութենէ իւրեանց. եւ նեղեալք յայսոց պղծոց՝ բժշկէին։ Որոյ վիրօքն բժշկեցաք. եւ այլն։

Անսովոր է փոխատրել ի հայկական լեզու զյունական հոմաձայնութիւն բայիս, որպէս Բժշկել, եւ Պաշտել.


Բժշկութիւն, ութեան

s.

cure, attendance, recovery, dressing;
medicament, medecine, remedy.

· Calfa

NBHL (1)

Ի զուր յանճախեցեր զբժշկութիւնս քո, եւ օգուտ չիք ուստեք քեզ։ Ախտիւ որովայնի, որոյ ոչ գոյր բժշկութիւն։ Որոց պէտք էին բժշկութեան՝ բժշկէր։ Բժշկութիւնս կատարեմ։ Ի ձգել զձեռն քո ի բժշկութիւն։ Այլում շնորհս բժշկութեանց։ Եւ տերեւ ծառոյն էր բժշկութիւն հեթանոսաց.եւ այլն։


Բիբեմ, եցի

vn.

to pip, to chirp.

· Calfa

NBHL (1)

որ եւ լտ. pipilo Ձայն հանել ձագուց. բի՛ բի՛ ճիվ ճիվ ձան հանել.


Բիծ, բծոց, բծից

s. adj.

spot, stain;
sun-burning;
blot, blemish;
soil;
small pustule;
spotty, nasty;
— աչաց, web;
— ի մարմնի, mole, mark, spot;
—ք ագամանդի, flaws, specks in a diamond;
— դնել, —ս արկանել՝ կարկատել, ի — տանել, to blame, to find fault with, to accuse, to criticise, to censure, to calumniate.

· Calfa

NBHL (7)

Սրբեալ էին միտքն յամենայն բծոյ ախտից չարչարանաց (յն. մի բառ՝ փոխանակ երիցդ). (Ոսկ. յհ. ՟Ա. 19։)

Բծիցն աներեւութից յերեւելիս գոլով։ Ատել զդժնդակսն, զչարեացն զցանկութիւնս՝ հանդերձ ամենայն բծիւք, եւ անխտիր աղտեղութեամբք։ Յամենայն բծից անարատ եւ մաքուր. (Յճխ.։)

Արդարք էին եւ անարատք յամենայն բծոյ մեղացն. (Հ. կիլիկ.։)

Բիծք բոցակիծք. մաթիլն է այն մանրոջիլն. եւ կամ խոց եւ պիսակ, որ է բիծ, այսինքն արատ։

Եւ ընդէ՞ր ասէին զայս. զի դարձեալ բիծս ինչ կարկատիցեն. Բիծս կարկատէք առանց իրիք պատճառանաց։ Քանզի այլ ինչ չգիտէին ասել, այնու իմն բիծս կարկատէին. (Ոսկ. մտթ.։)

Եթէ ի գձուձ կերպարանս (տեսանիցեն զաղքատն), եւ զայն եւս ի բիծ տանիցին. (Ոսկ. եբր.։)

Դու ի բարի միայն վարեա, եւ ոչ է բիծ արծաթդ. (Կոչ. ՟Ը։ (կայ եւ ձ. յարծաթդ. այլ յայնժամ բիծն լինի արատ)։)


Բիրտ

adj.

big, coarse, aukward, rude, clownish, rough, rustic, wild, base, un-genteel, clumsy, heavy, impolite, dull, ignorant, brutal.

· Calfa

NBHL (2)

Եհար սաւուղ զհազարս, եւ Դաւիթ զբիւրս (կամ զբեւրս)։ Անկցին ի կողմանէ քումմէ հազարք, եւ բիւրք ընդ աջմէ քումմէ։ Եւ էին խաչինք նորա՝ ոչխարք բիւր, եւ չորեքհարիւր։ Եւ էր եկեղեցին միանգամայն՝ չորք բիւրք, եւ երկու հազար եւ երեք հարիւր վաթսուն։ Ոսկի դիդրաքմայս վեց բիւր, եւ հազար։ Աւելի քան զերկոտասան բիւր մարդիկ. (120.000)։ Զութուտասն բիւրուն սատակումն (185.000)։ Ի գործ անդր հասեալ էին երկոտասան բիւրու. եւ այլն։

Ոչ միայն հալածէր, այլեւ բիւր ձեռօք սպանանէր զՍտեփաննոս. (Ոսկ. գծ.։)


Բիւրակերպ

adj.

cf. Բիւրազգի.

· Calfa

NBHL (1)

Ի ձայն բիւրակերպ. (Նար. տաղ.։)