cf. Ընհղմեմ.
ԸՆԿԼՆՈՒՄ ԸՆԿԼՈՒԶԱՆԵՄ. καταποντίζω , καταδύνω demergo, submergo, mergo (լծ. լտ. ինկլո՛ւցիօ) որպէս թէ Ընդկլանել, եւ Ընկղմել. իբր կլանելով ի վայր սուզանել. հեղձուցանել ի ջուրս. կուլ տալ, վար քաշել խղդել.
Մի՛ ընկլցեն զիս պտոյտք ջուրց։ Ամենայն իմաստութիւն նոցա ընկլաւ։ Ընկլան յանդունդս իբրեւ զվէմ։ Աչք իմ ընկլան։ Ընկլաւ մա՛հ յաղթութիւն քո։ Ընկլո՛ Տէր։ Ընկլուզաք զնա։ Ընկլուզեր զնա ի ծով Կարմիր։ Ածին զնոսա, ընկլուզին ի ծով։ Ընկլոյզ (կամ ընկլոյց) Տէր յանխնայ զամենայն գեղ Յակովբայ, եւ այլն։ Ի նոյն ընկլուզաւ, զոր եւ գործեաց. (Յհ. կթ.։)
Ընկլայ սաստկապէս։ Ընկլան, կորացան, եւ իսպառ սուզան։ Ի կենցաղս ծովու մեղանացս ալեաց ընկլուզայ։ Անկեալ ընկլուզեալ ի տիեզերատարածն ծովու. (եւ այլն. Նար.։)
Իմաստութիւնն ընկլուզանի. (Լմբ. սղ.։)
Ջրաշիղջ մեղօք ընկլար ի խորս չարեաց. (Եփր. խոստով.։)