chief guardian of the harem, chief of the eunuchs, kislar agasi.
Պետ կնոջ մարդոյ, կամ մարց պետ, կամ մարզպետ՝ վարժապետ կանանց. այն է Ներքինապետ. որ եւ հայր կոչի կանանց յարքունիս.
Եկն հայր մարդպետ ներքինին, եւ թշնամանեաց զտիկինն։ Առաքէ զմարդպետն կոչեցեալ հայր. (Բուզ. ՟Դ. 55։ Խոր. ՟Գ. 15։)
• «ներքինապետ Հայոց արքուն-եաց» Բուզ. Դ. 55. որից մարդպետական, մարդպետութիւն Բուզ. Գ. 18, Դ. 4։
• = Կառմուած է մարդ+պետ բառերից. այս մարդ բառով պէտք է հասկանալ իրանական մի առանձին ցեղ, որ Պարսկաստանից Հա-յաստան անցնելով, պարապում էր աւազա-կութեամբ։ Մարդերը յիշուած են Քսենոփո-նի ժամանակից, աւելի յետոյ Տիգրանի ժա-մանակ՝ իբրև առանձին կռւող ցեղ։ Յոյն և լատին պատմագիրները (Ստրաբոն, Պլու-տարքոս, Քսենոփոն, Տակիտոս) կոչում են սրանց Κάρδοι, *Ἀμορδοι, Mardi. Հայոց մէջ սրանց բնակած գաւառը կոչուեց Մար-դաստան, ժողովուրդը Մարդացիք, իսկ ի-րենց գլխաւորը (որ է Մարդոց ցեղապետը) անցնելով պալատական ներքինապետու-թեան պաշտօնին, մարդպետ բառն էլ դար-ձաւ հոմանիշ «ներքինապետ» բառին։
• Այս մեկնութիւնը տուաւ Ադոնց, Aрм. Юстин. 417։