cf. Պատշաճիմ.
ἑφαρμόζομαι congruo, convenio στοιχέω ordine procedo եւ այլն. Պատշաճիլ. վերաբերիլ. ի դէպ գալ. յարմարիլ.
Ոչ գիտես՝ ո՞ր պատկանի, ա՞յս՝ թէ այն, կամ թէ երկոքեան ի միասին բարի իսկ է. (Ժղ. ՟Ժ՟Ա. 6։)
Ասեն, եթէ՝ զի եղիցի հասումն, պարտ է գիտողին պատկանիլ գիտելումն. (Սահմ. ՟Ա։)
Մակեղուտն եթէ բազում բնութեան պատկանի, պատահումն լինի. իսկ եթէ միոյ բնութեան պատկանի, յատուկ։ Այդ է առաքինութիւն սահմանի, ամենեցունցն պատկանիլ. (Անյաղթ պորփ.։)
Ըստ քեզ՝ մին յերկուց պատկանեսցի. (Յհ. իմ. երեւ.։)
Նախ եւ առաջին (տարր), որ զտեղին ունիցի. եւ այլ երեքն եւ ընդ նովաւ յարմարեալ պատկանիցին. (Շիր.։)
Հաւատացին ի ձեռն կտաւուցն եւ վարշամակին՝ ոչ գողութեան պատկանիլ գործն. (Նանայ.։)
Եթէ համբարտակն վստահութեան՝ մեղօք յատակի՜, այսու արձանօք պատկանեցելովք աջով քո պաշտպան՝ դարձեալ կառուսցի։ Այս են պատկանեալ թախծականացն կերպագրութիւնք։ Սլաքս նետից պատկանեալ դեղովք ի շտեմարանս խորութեան սրտի. (որ հայի եւ ի Պատկանդարանն)։ Օճառք անվատնելի զինուց ինձ պատկանեսցին, զչարին հալածել զգունդ. (Նար. ՟Գ. ՟Ի՟Զ. ՟Կ՟Զ։)