body-guard, satellite, life-guard;
— զօրք, guard-house.
ՓՈՒՇՏԻՊԱՆ կամ ՓՇՏԻՊԱՆ. պ. փիւշդիպան, փիւչդիվան. (իբր Կշտապան, թիկնատու) Թիկնապահ. անձնապահապետ. մարմնապահ. նեցուկ. օդնական. նիզակակից. զօրական ի զօրավիգն պատերազմի.
Պահէին զնոսա արձակ ի մէջ ազատագունդ փուշտիպան զօրացն։ Ետ նմա փուշտիպան մի հաւատարիմ. (Բուզ. ՟Դ. 53։ ՟Ե։)
Սահակ ասպետ յարձակեալ նիզակաւ ի վերայ փուշտիպանաց ստղարի. (Փարպ.։)
Փուշտիպանս եւ քուրմս առաքեալ. (Ուռպ.։)
Յանդգնեցան եւ կանայք փշտիպանացն. (Եղիշ. ՟Գ։)
Կոչէր առ ինքն զամենայն փշտիպանս համահարզս իւր. (Ղեւոնդ.։)
Հրամայեաց փշտիպանացն։ Սպանին զփշտիպանսն։ Համահարզացն եւ փշտիպանացն. (Ասող. ՟Բ. 3։)