antidote, counter-poison.
ԱՆԴԵՂԱՅ ԱՆԴԵՂԵԱՅ. ἁντίδοτον կամ ἁντίδοτος. antidotum, remedium veneni. Դեղթափ. դեղ ընդդէմ թունից կամ ցաւոց. փանզէհիր, փանզէհր, թիրեաք.
Զթոյնս մեղացն միշտ անդեղայ Քրիստոսի մահուն բժշկէ։ Անդեղայ՝ մահարար դեղոց, կամ մահու։ Խղճի մտաց մերոց անդեղայ. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)
Ի թիւնաւոր գազանաց եւ իժից քարբից անդեղայք ստեղծան յօգուտ եւ ի փրկութիւն մարդկան. (Կոչ. ՟Թ. 19։)
Անդեղայս ողջացուցիչս հոգւոյ. (Սարգ. յուդ. ՟Գ։)
Իբրեւ զանդեղեայ սաստիկ մաղձոյ. (Սեբեր. ՟Թ։)
Իբրեւ զանդեղեայ ետ զաւազանն. (Ոսկ. փիլիպ.։)
Մատուցանէին նմա թիւրակէս եւ անդեղեայս վասն ապրելոյ. (Բուզ. ՟Ե. 26։)
Ի ձեռն բազում անդեղեաց միաւորելոց առաւել ներգործեն զբժշկութիւն՝ քան միով. (Մխ. ապար.։)
cf. Անդեղայ.
inviolable;
that cannot be contravened or mistaken;
irrefragable.
immovable, firm.
ԱՆԴՂՈՐԴԵԼԻ ԱՆԴՂՐԴԵԼԻ. Որ ոչ դղորդի. անդրդուելի. անսասան. անխախտելի. անշարժ. ամուր. գավի. դէփրէնմէզ.
Անդղորդելի (մնասցէ) հաւատս։ (Անդղրդելի Սիոն. ՃՃ.։)
Տանն են նշանակք վիմադրական՝ անդղրդելի։ Ի նոյն ինքն յեցեալ կայ կանգուն անդղրդելի. (Նար. մծբ.։)
cf. Անդղորդելի.
ԱՆԴՂՈՐԴԵԼԻ ԱՆԴՂՐԴԵԼԻ. Որ ոչ դղորդի. անդրդուելի. անսասան. անխախտելի. անշարժ. ամուր. գավի. դէփրէնմէզ.
Անդղորդելի (մնասցէ) հաւատս։ Անդղրդելի Սիոն. (ՃՃ.։)
Տանն են նշանակք վիմադրական՝ անդղրդելի։ Ի նոյն ինքն յեցեալ կայ կանգուն անդղրդելի. (Նար. մծբ.։)
dividing the abyss.
Որ հերձանէ զանդունդս, կամ պատառէ զխորս, եւ լնու իւրեւ.
Անդնդահերձ հեղեղ. (Սկեւռ. աղ.։)
sunk in an abyss;
very deep.
Նաեւ ծով անդնդայեղց խորութեամբ բազմազան կերակրելն լուղակացն աճեցմամբ. (Պիտ.։)
belonging to the prince of hell;
prince of hell.
Սեպհական պետի անդնդոց կամ ծովու, որպիսի է լեւիաթան, եւ սատանայ.
Խաղայ անդնդապետականաւն ծովականաց սատանայ ընդ մերասեր ազգականութեանս. (Նար. մծբ.։)
cf. Անդնդասոյզ.
to calm, to pacify;
to comfort, to soften, to alleviate.
Անդորր առնել զոք կամ ումեք. դիւրել.
Զիա՛րդ ուսուցանես ինձ, թէ անդորրացո՛ աղքատաց. (Մծբ. ԺԹ։)
cf. Անդորրացուցանեմ.
Զտարակուսեալսն փրկեցէ՛ք, եւ նեղելոց անդորրեցէ՛ք. (Շ. ոտ. Շ. հրեշտ.։)
կր. եւ ձ. կր. եւ ձ. իբր անդորրանալ.
Ծովքն ընդարձակեցան անդորրեցան, զի բաւական իցեն ընդունել զայլ ջուրս. (Եփր. ծն.։)
Զի անդորրեսցի կապանաւոր նեղութեանն տարակուսանք. (Պիտ.։)
Թագաւորութիւնս մեր անդորրեցաւ յամենայն վրդովմանց։ Փափագմամբ յուսոյ անդորրեցարո՛ւք (կամ անդորրացարուք). (ՃՃ.։)
Զրկեալ ի փղշտացւոցն, եւ ապա անդորրեալ. (Նախ. ծն.։)
Ամենեցուն բնակչաց աշխարհիս անդորրեալ՝ յանհոգս եւ յապահովս լինել. (Արծր. ՟Դ. 11։)
cf. Անդորրացուցանեմ.
Ճգնութեամբ իւրով անդորրեցոյց զմեզ. (Մծբ. ԺԹ։)
there;
cf. Անդ.
cf. Անդ՞՞՞ուրեմն.
metaphor;
transposition.
παραφορά. Անդր քան զկայս բերումն. դանդաչումն այսր անդր.
Զդեդեւումն անդրաբերութեան". յն. մի բառ. (Նիւս. կազմ.։)
to drive back;
to reverberate;
to reflect;
to repel, to cause to rebound.
to make eldest, to give the right of primogeniture.
πρωτοτοκεύω. primogenitum facio. Անդրանիկ առնել՝ կացուցանել՝ զկրտսերն. առջինեկին տեղը անցընել. իլք էվլատ եէրինէ գօմագ.
Մի՛ իշխեսցէ անդրանկացուցանել զորդի սիրելւոյն. (Օրին. ԻԱ. 16։)
Մի՛ վասն սիրոյ կրտսերին զնա անդրանկացուսցէ. (Մխ. դտ.։)
Ընդ ինքեան եւ զմեզ անդրանկացուցեալ, եւ Աստուծոյ Հօր ընծայ նուիրեալ. (Տօնակ.։)
immoveable, firm, constant;
inflexible.
Որ ոչ դրդուելի. անխախտելի. անշարժ. հաստատուն. եւ առանց դրդուելոյ. դէփրէնմէզ, հարէքէթսիզ.
Յիշատակօք յուսոյն մնալ անդրդուելի. (Յճխ. ՟Ժ՟Ա։)
Անդրդուելի պարիսպ, կամ դաւանութեամբ. (Պիտ.։)
Իբր քաղաք՝ անդրդուելի արուեստաւորաց. (Նար. խչ.։)
Անդրդուելի աշտարակ. (Ոսկ. պետր.։ Ոսկ. եղ.։)
Լեառն իմանալի է Քրիստոս յաղագս անդրդուելի զօրութեանն. (Շ. մտթ.։)
Դիպեսցին քեզ անդրդուելի. (Վրք. հց. ԻԵ։)
inviolable;
cf. Անդժրելի.
ԱՆԴՐԺԱԿԱՆ ԱՆԴՐԺԵԼԻ. Անկողոպտելի. անվնաս.
Գանձ անդրժելի. (Իգն.։)
Գանձել յերկինս՝ որ անդրժելին (կամ անդժրելին) է դողոց. (Գր. հր.։)
Անդրժելի է ի թշնամեացն պտուղն ... Անդրժելի ի կիզմանէ արեգական։ Պահել անդրժելի զնոյն. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)
Զարու ազգն անդրժելի թողուլ. (Փիլ.։)
cf. Անդրիագործ.
Հիւսունք եւ նկարագրողք եւ անդրիաստեղծք. (Նիւս. բն.։)
interminable, boundless.
ἅπειρος. infinitus, ἁπέραστος, qui transiri nequit. Ոյր չիք եզր, ոլորտ, հուն. անհուն. անոլորտ. անսահման. անչափ. անվախճան. անբաւ. անթիւ. ծար ճոթ չունեցօղ. նիհայեթսիզ.
Երեւեալքս այսոքիկ են արդեօք անեզե՞րք, եթէ ոլորտացեալք. (Փիլ. իմաստն.։)
Իմանալին անեզր է եւ անսահման. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)
Անեզր զսէրն Քրիստոսի առ մեզ տեսանէ. (Լմբ. սղ.։)
Զանեզր շնորհացն զեկուցանէ։ Փառօք Հօր գայցէ, անգզր զօրութեամբ հրեշտակաց՝ անհամար գնդիւք։ Ի բազմութիւն անեզր տարածեալ լինէր իրք հաւատացելոցն. (Ոսկ. յհ. եւ Մտթ. եւ Գծ.։)
cf. Անեզր.
Անեզրական իմաստութիւն, կամ թագաւորութիւն. գթութիւն, խնամք, չարիք. տանջանք. տառապանք. (Կիւրղ.։ Ոսկ.։ Սարգ.։ Մագ.։)
Անեզրական ունի զյերկարաձգութիւն։ Անեզրական ճանապարհ, ուղեւորութիւն, զօրք. (Շ. բարձր.։ Տաղ.։ ՃՃ.։)
Աներբ՝ անսահման, եւ անեզրական. (Գանձ.։)
Առաքինութեամբ ծայրացեալ անեզրական վարուք. (Մագ. ՟Գ։ Իսկ Աթ. ՟Ը.)
Ընկալան զանեզրական նորա զպատկեր. իսկ ա՛յլ յն. այս ինքն տարփալի։
much embarrassed, much perplexed, inextricable, without escape;
— եւ անմուտ առնել, to hem in en all sides, to cut off all means of escape from;
— փողոց, blind alley;
street or court with only one entrance.
ԱՆԵԼ որ եւ ԱՆԵԼԱՆԵԼԻ. ἁνέξοδος. nullum habens exitum. Որոյ չիք ելք. ուստի ոչ լինի ելանել. անզերծանելի. չելլալու. չըգըլմազ. չըգմազ.
Փակեաց յանել գառագեղն. եւ յիրաւի ասացի անել եւ ամուր, քանզի չիք անդ տեղի փախստի։
Անել արգելան. (Եղիշ. ՟Բ։ եւ Նար. ՟Ը։)
Ի բանտ անել դժոխային. (Յիսուս որդի.։)
Որ չկարէ ելանել. եւ անջնջելի.
Շունքն զինեւ պատեալ էին, անել ուտնմուտ զիս առնէին. (Շ. եդես.։)
Անել գոյն. (Գանձ.։)
Ներկեաց ընդ միտս անել գունով. (Շ. խոստ.։)
Ուր չկարէ ոք ելանել. անկոխ. անհպելի. ἅβατος.
Անունդ Սինա՝ ասի անմատոյց. արդ անել եւ անմերձենալի արդարեւ է աստուածային վայրն։ Յանել եւ յանմատոյց եւ սուրբ անդ սերմնն անկցի. (Փիլ. ել. եւ քհ։)
cf. Անել.
Անելանելի բանտ, կամ բռնութիւն, կամ խաւար. (Սարգ.։ Անան. նին.։)
Որպէս զներկուած որդան՝ ի գոյն կարմրութեան անելանելի. (Գր. հր.։)
Կիրք երկանց անճարակ ճեպոյ ի պատուած աղեացս անելանելի. (Նար. ԻԶ։)
Աստուածական զօրութիւն եւ մեծութիւն բարձրացեալ, լեռնական, սեպացեալ, անելանելի արարածական բնութեան. (Լծ. կոչ. ձ. (հին տպ. անտանելի)։)
Զլեառնն անելանելի եւ անմատոյց եցոյց ժողովրդեանն. Փիլ. ել.։
uncreated, uncreate.
Որ չէ եղական, այլ՝ ինքնագոյ, որ էն. Աստուած, եւ աստուծոյքն. ἁγένητος. որ գրի եւ ἁγέννητος (որ է անծին). non factus, increatus. եարատըլմամըշ, զայրի մախլուգ.
Անեղն եւ մշտնջենաւորն Աստուած։ Արդեօք երեւեալքս այսոքիկ են անե՞ղք, եթէ լինելութեան առին սկիզբն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Իմաստն։)
Արձակապէս անեղ եւ միշտ գոյ եւ ինքնակատար։ Արձակաբար անեղ ասի Աստուած. վասն զի ոչ ոք է նորա պատճառ. (Դիոն.) եւ (Մաքս.։)
Անեղ, եւ էիցս էակ։ Անեղն՝ ի հօրէ ծնեալ որդի։ Հոգիդ անեղ եւ համագոյ. (Շար.։)
ՅԱստուծոյ Աստուած, եւ ի լուսոյ լոյս, եւ յանեղէն անեղ ... եւ արգելուլ այսուհետեւ ոչինչ, միոյ գոլով անեղին հօր՝ անեղ գոլ եւ զառ ի նմանէ բանն. (Կիւրղ. գանձ.։)
Մի կարծել զչարն անեղ, կամ յանեղէն Աստուծոյ եղեալ. ոյք տանջին, ապականին, եւ յայտնի տան զցոյցքն, թէ ոչ են անեղք, այլ՝ եղականք. (Անյաղթ ամենայն չար.։)
Չեղեալն, չգոյ. այլ՝ լինելոցն կամ ապագայն, եւ կարելին.
Անեղ, ոչ որպէս չեւ եւս եղեալ, կամ անկատար, կամ յայս ումեքէ, եւ կամ յայս ինչ ոչ եղեալ. (Դիոն. ածայ. ՟Թ։)
Մինչչեւ էր արարեալ, ոչ խառնիխուռն ճանաչէր զանեղսն, այլ՝ կարգեալ. (Եղիշ. ՟Բ։)
Սովորութիւն է մարգարէիցն՝ զանեղն որպէս եղեալ դնել. (Լմբ. սղ.։ եւ Շ. ՟ա. պետ. եւ այլն։)
Յանեղիցն յօդիլ, (կամ յանեղացն). (Երզն. քեր.։)
Անլինելի. որ ոչն է, եւ չէ լինելոց. անգոյ. ոչինչ. զոր զոյգ ընդ առաջինսն այսպէս յիշատակէ (Վահր. երրորդ.)
Է անեղ, որ չէ՛ եղեալ, եւ ոչ կայ. որպէս եղջերուաքաղն, եւ այլ անգոյք. եւ է՛ անեղ, որ ոչ է եղեալ ներգործութեամբ, այլ զօրութեամբ կայ. որպէս ի կաւն՝ կարաս, եւ ի պղինձն անդրի, եւ ի փայտն արկղ. եւ է անեղ, որ կայ եւ է, սակայն եղեալ ո՛չ է, որպէս՝ Աստուած։
Որ ոչ լինի, այս ինքն չծնանի, չբուսանի. անծին եւ կոյս (թիւ, այն է եօթն).
Զանեղսն ի նմա (յԵգիպտոս՝) դիւրածել գետոյն բերիւք. (Խոր. ՟Գ. 62։)
Յաւուրն եօթներորդի, որ նա ինքն է անեղ եւ անապական. (Եղիշ. յես.։)
cf. Անեղ.
Բանն անեղական. (Շար.։)
Յանեղականէն լուսոյ լուսաւորեալք։ Առ անեղական բնութիւնն Աստուծոյ. (Շ. հրեշտ. եւ Շ. ամենայն չար.։)
Իբր ոչ ծնեալ ըստ հասարակ կերպի, կամ աննման եւ անգիւտ.
Անեղական պարսկական հաւն. (Մագ. ԾԷ։)
born of increated God.
Յանեղ Հօրէ ծնեալ անեղ Որդին Միածին.
Ինքն իսկ անեղածինն ասէր, ես եմ որթն ճշմարիտ. (Պետր. սիւն. կուս.։)
Րաբունդ երկնային, Հօր անեղածին՝ Որդիդ Միածին. (Գանձ.։)
made by increated God.
Կերտեալ յանեղէն. աստուածակերտ. Աստուծոյ շինածը.
Խաչ անեղակերտ. (Նար. խաչ.։)
that cannot be created.
cf. ԱՆԵՂ՝ ըստ ա. նշ. ἁγένητος. գրի եւ ἁγέννητος.
Անեղանելի բնութիւն. (Շար.։ Ոսկ.։ Փիլ. լին.։)
Անեղանելին, եւ եղականն, Աստուած՝ եւ Որդին մարդոյ. (Ածազգ. ՟Գ։)
Աստուծոյն՝ Բանի բնութիւն՝ անեղանելի, եւ ի Հօրէ. իսկ մարմնոյ նորին գոյացութիւնն ի Կուսէ, եւ արարածական. (Յհ. իմ. երեւ։)
Այլ եւս երեք սեռք մահկանացուք պակաս գոն մեզ՝ անեղանելիք. որոց ոչ եղելոյ՝ երկին անկատար։ Անեղանելիք, այս ինքն տակաւին ոչ եւս եղեալք. (Սահմ. ՟Ա. ի Պղատոնէ։ եւ լծ. հյ։ եւ Մագ. ՟Ե։)
cf. Անեղակերտ.
Յանեղէն Աստուծոյ շինեալ. աստուածաշէն. տիրաշէն. անեղակերտ. Աստուծմէ շինած.
Անեղաշէն դրախտ, կամ հարսնարան. (Շար.։ Խոր. հռիփս։)
without brother.
Ոյր չկայցէ եղբայր. ախպար չունեցօղ։ (Լմբ. պտրգ.։)
incorruptible, indissoluble;
indelible, not to be effaced;
inviolable.
ἅφθαρτος (լծ. անվթար). incorruptus, incorruptibilis. Որ ոչն եղծանի. անեղծանելի. անեղծական. անապական. եւ մշտնջենաւոր. անջինջ. անմահ. անփոփոխ. որ չաւրիր. պօզուլմազ. խալիս, սաղ. իֆսատ օլունմազ.
Անեղծ հոգիդ քո է յամենեսին։ Զփառս անեղծին Աստուծոյ։ Թագաւորն յաւիտենից՝ անեղծի։ Անեղծ ժառանգութիւն. (Իմ. ՟Ժ՟Բ. 1։ Հռ. ՟Ա. 27։ ՟Ա. Տիմ. ՟Ա. 17։ ՟Ա. Պետ. ՟Ա. 4։)
Անեղծ լոյս, կամ թագաւորութիւն, յարակայութիւն։ Որ ապականացուս աւանդեալ՝ անեղծս ստանաս։ Հրեշտակացն անեղծից։ Անեղծ ի ստեղծման. (Նար.։)
Նա՝ որոյ բանքն անեղծ է քան զերկիր. (Լմբ. սղ.։)
Անեղծ կուսութիւն. (Խոր. հռիփս։)
cf. Անեղծ.
Անեղծական՝ Աստուածութիւնն ճանաչի. (Ագաթ.։)
Թէ զանեղծականսն խնդրիցեմք, եղծականքս յորդառատ գայցեն մեզ. (Ոսկ. եփես.։)
Անեղծական քո նկարագիր։ Յիշատակս անեղծականս։ Անեղծականս ճառել զստեղծականսդ։ Իբր յանեղծական (այս ինքն միշտ կենդանի) մաղթողէ. (Նար.։)
cf. Անեղծ.
Արձան անեղծանելի։ Ի նորոգումն անեղծանելի։ Նկարեալ ի մեզ անեղծանելի. (Նար.։)
Քննութիւն իցէ խղճմտութիւն անեղծանելի. (Կլիմաք.։)
incorruption, indissolubleness.
ἁφθαρσία, ἁδιαφθορία. status incorruptus. Անեղծն գոլ. անեղծ վիճակ. անապականութիւն. մշտնջենաւորութիւն. անմահութիւն. անփոփոխութիւն. եւ անարատութիւն. անկեղծութիւն. իֆսատ օլունմազլըգ.
Աստուած հաստատեաց զմարդն յանեղծութիւն։ Անեղծութիւն մերձաւոր լինել առնէ Աստուծոյ։ Զանեղծութիւն խնդրեն, զկեանսն յաւիտենից։ Սիրեն զտէր մեր Յիսուս Քրիստոս անեղծութեամբ։ Զկեանս եւ զանեղծութիւն։ Վարդապետութեամբ զանեղծութիւն ունել, զսրբութիւն։ Անեղծութեամբ՝ հեզութեամբ. (Իմ.։ Հռ.։ Եփես.։ ՟Բ. Տիմ.։ Տիտ.։ ՟Ա. Պետ.։)
Ընկալան ի Քրիստոսէ զպսակն անեղծութեան. (Յհ. կթ.։)
Հոգին, եւ անեղծութիւն իւր. (Նար. ԼԸ։)
uncreated state.
Անեղն գոլ՝ ըստ ամենայն առման. τὸ ἁγένητον (որ թարգմանի եւ անեղն, եւս եւ անծնելութիւն՝ իբր ἁγέννητον).
Բնութիւն՝ որ զանեղութիւն ունի յինքեան, որ է յատուկ Աստուծոյ, անմահ եւ անապական է. (Շ. ամենայն չար.։)
Որ միայն ունիս զանեղութիւն եւ զանմահութիւն. (Շար.։)
Յաղագս անեղութեան, եւ լինելութեան։ Բազում իւիք նշանակելով առեալ լինի անեղութիւն։ Անեղութիւն է՝ որ չեւ եւս եղեալ. իսկ հնարաւոր լինել, եւ դարձեալ անեղութիւն ասի, որ ոչ եղեալ երբէք, եւ ոչ լինել կարող է. ասի դարձեալ անեղ, որ էն եւ գոյր, սակայն ոչ եղեալ յումեքէ. (այն է բո՛ւն անեղն՝ Աստուած). ապա ուրեմն եղիցի ամենայն իրօք անեղութեանն՝ անեղութիւն պատկեր (այս ինքն անեղին՝ անեղ պատկեր). (Կիւրղ. գանձ. ՟Ա։)
Անեղութեանն բան՝ հասարա՛կ դաւանեսցի, որպէս Հօր եւ Որդւոյ, նմանապէս եւ Հոգւոյն Սրբոյ. (Լմբ. հանգ.։)
Աստուածութեանն զանեղութիւն դնէ սկիզբն՝ ասելով, Աստուած էր միշտ, եւ է. (Լծ. ածաբ.։)
unblamable.
Որ չունի ինչ արժանի եպերանաց. անպարսաւ. անբամբաս. ուստի եւ անարատ. ամբողջ. պակասութիւն մը չունեցօղ, անվնաս. լէքէսիզ. զարարսըզ.
Կանոնել հաստատութեամբ անեպեր ի կամս Աստուծոյ։ Դիպող ստութեամբ ազատիլ ի վտանգէ, որ է անեպեր (եթէ իցէ հոմաձայնութիւն յայտնի). (Մխ. դտ. եւ Մխ. առակ.։)
Զկլեալսդ զամենեսեան ի մահաբեր որովայնէ վիշապին անեպեր ապրեցուցից։ Կանգնեալ ի մէջ հնոցին ամբողջ մարմնով՝ անեպեր եւ առանց ամենայն վնասու. (ՃՃ.։)
wife's father, father-in-law;
— Լիբանանու or Լիբանաներ, Antilibanus.
• , ո հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կնոջ հայրը» ՍԳր. տաներորդի, աներձագ» Խոր. բ. 77, 79. «աներանք, աներոջ տունը» Բուզ. գ. 5, Վահր. յար. որից Աներ Լիբանանու կամ Լիբանաներ «Լիբանանի դիմաց գտնուած մի սար, երկրորդ Լիբանան» Օրին. ա. 7, ժա. 24 աներանալ «աներ դառնալ» Եփր. ծն. էջ 92 նոր բառեր են աներորդի, աներձագ։
• Տէրվիշ. Altarm. 35 սանս. nar, զնդ. nar, պրս. ❇ nar, յն. ἀνήρ «այր» բա-ռերի հետ։ Տէրվ. Նախալ. 164 ուզում է կապել հյ. ներ բառին։ Հիւնք. ներ-ից։ Bugge I 1, 444 սանս. jāmātar, զնդ.
• zāmātar, յն. γαμβρός, լտ. gener, ալ-բան. óender, լիթ. žéntas, հսլ. zeti հոմանիշների հետ հնխ. *g'anətēr aև-վից՝ նախաձայնի կորուստով։ M. E. Schmidt KZ 47, 189 գերմ. Ahn, հրգ. ano «մեծ հայր, պապ» բառի հետ, որի ներկայացուցիչն է սակայն հյ. հան (տե՛ս անո)։
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. աներ, Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Պլ. Ռ. Սեբ. անէր, Գոր. Ղրբ. Շմ. հանէր, Տիգ. mնէր, Ագլ. Մկ. Ոզմ. Տփ. անիր, Հմշ. օնիր. այս բոլորը նշանակում են «աներ, կնոջ հայրը».-Մրղ. անէր, Հճ. անեյ, Զթ. անիր «անէրորդի» (աները կոչւում է Մրղ. կակօ, կէյնաթա, Զթ. զըքըչբոբ)։ Ա-ներ բառի այս նշանակութիւնը երբեմն գըտ-նում ենք նաև հների մօտ. ՆՀԲ տալիս է եր-կու օրինակ. Աներոյ նորա Եւթաղեայ. Խոր. բ. 77. Աներոյն իւրոյ Արտաւազդայ. Խոր. բ. 79. որոնց վրայ կարող ենք աւելացնել նաև Օրբ. հրտր. Էմինի, էջ 135՝ Գնայ առ աներն իւր Գագիկ ի Վասպուրական (Աճառ. Արրտ. 1912. էջ 1143)։
• «անապատ կամ անմարդաձայն». ու-նի միայն Բառ. երեմ. էջ 20։
Հայր հարսին՝ աներ կոչի փեսային. գայնաթա. πενθερός. socer (եւս եւ γαμβρός, որ եւ փեսայ, որպէս եբր. խաթան gener)
Գողացաւ Յակոբ զսիրտ Լաբանու աներոյ իւրոյ։ Մովսէս արածէր զխաշինս Յոթորայ աներոյ իւրոյ։ Դարձաւ առ Յոթոր աներ իւր։ Աներ իւր՝ հայր աղջկանն։ Ասէ ցնա աներն իւր։ Առ Աննա՝ որ էր աներ Կայիափայի. եւ այլն։
Անկանէր առ յայէր, որ էր կին աներին Մուսիսի. (Շ. բարձր.։)
Մերթ իբր որդի աներոյ, այս ինքն եղբայր հարսին. աներձագ. գայն.
Աներոյ նորա Եւթաղեայ։ Աներոյն իւրոյ Արտաւազդայ. (Խոր. ՟Բ. 77. 79։) Եւս եւ ամենայն տունն հարսին կոչին
Աներք փեսային. (Բուզ. ՟Գ. 5։)
Քաբերայ կինեցոյ, որ էր յաներացն Մովսէսի. (Վահր. յար.։)
ԱՆԵՐ ԼԻԲԱՆԱՆՈՒ. որ եւ ԼԻԲԱՆԱՆԵՐ. ԵՐԿՐՈՐԴ ԼԻԲԱՆԱՆ. ἁντιλίβανος. եբր. լիպանօն այս ինքն Լիբանան. (Օրին. ՟Ա. 7։ ՟Ժ՟Ա. 24.) անուն է տեղւոյ.
ուստի առեալ՝ ի զուր դնի ի Հին բռ.։
Աներ. անապատ, կամ անմարդաձայն։
unmusical.
Անմասն յերաժշտական արուեստէ, տգէտ, եւ անյարմար. ἅμουσος. musicae imperitus եւ rudis, insulsus
Զմիտս այնոցիկ՝ որք ոչ յոյժ աներաժիշտն են, սովոր են ուրախ առնել։ Յանխրատ եւ յաներաժիշտ բարուց։ Ծաղր մատուցանեն աներաժշտաց եւ անյարմարից բարոյիւք. (Փիլ.։)
Մնացին այնոքիկ ի ձէնջ, որ աներաժիշտքն էին եւ առանց դպրութեան. (Պղատ. տիմ.։)
ignorance of music.
ԱՆԵՐԱԺՇՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԱՆԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ. Պակասութիւն երաժշտական արուեստի. անյարմարութիւն. տգիտութիւն.
Լինի երաժշտականն յաներաժշտականութենէ. (Անյաղթ պերիարմ.։)
Արտանուագ ձայն ունելով՝ երգել ձեռնարկիցէ, կրկին աներաժշտութեան ցուցանելով տեսիլ, զայն՝ որ ի գործիսն, եւ կարի յառաջագոյն զայն որ ի բարսն է. (Փիլ. նխ. ՟բ.։)
to become father-in-law, brother-in-law.
Աներ լինել.
Եւ զի մի՛ շնորհս արկանիցէ նմա ղաբան՝ սակս աներանալ ղաբանայ վասն նորա. (Եփր. ծն.։)
not broken in, unruly;
unbridled, unreined, ungoverned, debauched.
ἁχάλινος. infrenis, effrenis. Արձակ յերասանակէ. անսանձ. լիրբ. եուլարսըզ. կէմսիզ. զապթսըզ.
Ռափսակ անկապ եւ աներասան ի վերայ Աստուծոյ զլեզուն լուծեալ։ Ըստ նոցա աներասան յանդգնութեանն. (Պրպմ. ԼԷ։)
Աներասան յանդուգն. (Նար. ԾԶ։)
cf. Աներասան.
Աներասանակ կառքն լինիցին. (Նար. յովէդ.։)
Երիվար տրմուղ աներասանակ էր Պօղոս. (Սեբեր. ՟Ժ՟Ա։)
Աներասանակ բերան. (Թէոդոր. Մայրագ.։)
not bounded by time, eternal
Որոյ չիք երբ. անժամանակ. յաւիտենական. ատենի տակ չընկած.
Աներբ յաներբէ (Որդի ի Հօրէ). (Զքր. կթ. Ծն.։)
Անեղ աներբ իսկականին. (Յիսուս որդի.։)
that has no night, that always enjoys the light;
eternal, endless.
cf. Աներեկ.
Լոյս աներեկոյ. (ՃՃ.։)
Պատկեր աւուրն աներեկոյի. (Գանձ.։)
invisible, hidden, obscure;
ignoble;
invisibly.
Աներեւոյթ. անտես. անյայտ. աղօտ. մթին. եւ աննշան. ἁφανής. obscurus, ἅσημος. ignobilis.
Հաստատեմք զքեզ, մինչդեռ աներեւակդ ես, ընդ երեւելիսս. (Նիւս. թէոդոր.։)
Զներքին մարդս աներեւակ. (Նար. ՂԳ։)
Աներեւակ նորայն բանք. (Մագ. ԻԲ։)
Նա աներեւակ էր ... իսկ սա յոյժ երեւելի էր։ Ո՛չ միայն զերեւելիսն եւ զիշխանսն, այլ եւ զաներեւակ զաղքատսն. (Ոսկ. յհ.։)
ἁφανῶς. invisibiliter, obscure. Աներեւութաբար. անյայտաբար.
Շարժեալ լինին երբեմն աներեւակ, եւ երբեմն երեւելապէս. (Արիստ. աշխ.։)
Յորժամ ոչինչ զօրանայ երեւելապէս, պատերազմի աներեւակս. (Ածաբ. մկրտ.։)
cf. Աներեւակ.
cf. Աներեւակ.
Որ զաներեւակի զօրութիւնսն թափանցանց լուսով իւրով ելանէ. (Ագաթ.։)
Աներեւակի նետիւք խոցոտեալ։ Որոգայթն գաղտնի, եւ հնարադիրն աներեւակի. (Նար. ԻԳ. ԷԵ։)
Սոյնպէս աներեւակի էր ընդ նոսա ըստ խոստմանն իւրում. (Լմբ. հանգ.։)
Ոչ համբերեմք տանջանացս, զոր կրեմք յաներեւակի. (ՃՃ.։)
unimaginable
matter;
timber;
timber-work, carpentry.
ὔλη materia, lignum Նիւթ, մանաւանդ փայտեղէն. փայտ անատառի կարծր՝ ի պէաս կերաս կերտուածոյ. (ուստի Ատաղձ ռամկօրէն է կարծր, պինդ, խիստ). թ.
Հատանել զգեղեցիկ գեղեցիկ աստաղձս ի լեռնէն, ի յարկս շինուածոյն. (Եւս. քր. ՟Ա։)
Իմաստուն ճարտարապետ պիտանացու ատաղձ, եւ առնիցէ անօթ ինչ. (ՃՃ.։)
Ոչ զարարիչն յայտ առնէ, այլ զնիւթ եւ զատաղձ ինչ՝ յորմէ լինիցի։ Ոչ նիւթն եւ ատաղձ արոեստաւորացն իցէ ... Ամենայն նիւթք եւ ատաղձք եդան առաջի յԱստուծոյ, եւ արուեստն ի մտաց մարդկան ծնաւ. (Սեբեր. ՟Ե. ՟Գ։)
carpenter, joiner.
Ապա թէ ոք ատաղձագործ հիւսն (յն. մի բառ) զփայտ ինչ գեղեցիկ սղոցեալ՝ քերեաց ճարտարութեամբ զամենայն կեղեւ նրոա. (Իմ. ՟Ժ՟Գ 11։)
cf. Ատամնահան.
ὁδοντάγρα forceps dentalis Գործի հանելոյ զատամունս. որպէս աքցան, եւ այլն.
Խոցիչս, շամփուրս, ճանկս, ատամահանս. (Հ=Յ. փետր. ՟Ի՟Ե.։)
cf. Ատամնացի.
որ եւ ԱՏԱՄՆԱՏԻ. Ատամամբք. ակռաներով.
Ատամացի առնուն, եւ եղնգամբքն եւս մաքառիցին. (Իսիւք.։)
forceps;
toothless;
— լինիմ, to lose the teeth.
that sets the teeth on edge.
Որ ինչ կարծրութեամբ կամ թթուութեամբ խանգարէ եւ անգործ առնէ զատամունս.
setting on edge.
Առումն ատամանց յուտելոյ զթթուս, եւ այլն.
Յազոխանալ հարցն՝ ատամնառութիւնն պէսպէս բարկութեամբ՝ որդեացն պատահեսցի. (Վրք. ոսկ.։)
bit or bitten;
— առնել, to bite, to wound with the teeth.
with the teeth.
Երանի՛ թէ իբր զհմակեր գազան ատամնացի զմիմեանց միս ոչ ծախէաք. (Խոսր. պտրգ.։)
toothed, notched, dented.
ὁδοντοφυοῦν dentibus praditus Որոյ բուսեալ են ատամունք. ունօղ ատամանց. ակռա ունեցօղ.
Ատամնաւորի եւ աճեցելոյն մատուցանէ զհացն. (Նիւս. կազմ.։)
Ի՞բր ժօռատ, եւ կամ ատամնաւոր ասիցի. (Անյաղթ հակակ.։)
to fill, to be full, fertile or fat.
Լ իանալ եւ հասունանալ արմտեանց.
Սերմունք ատոքացեալք։ Ատոքացեալ տեսցուք զբոյս ոճոյ։ Վասն այսորիկ առ սակաւ սակաւ յաստուածեղէն սեզանոյ աստի առեալ ձեզ ջամբեմ, զի եւ դուք քաղցրագոյն ատոքասջիք. (Ոսկ. յհ. ՟Ա 1. եւ 3։)
Սկսաւ որոմն մեղաց յերկրի մեր ատոքանալ. (Լմբ. ատ.։)
fulness, abundance, fertility, ripeness.
Մատուսցէ զատոքութեանն բերրի զպտուղ ցուցանիցեն. (Ագաթ.։)
Պտղաբոյծ ատոքութիւն։ Վտիտք ատոքութեամբ. (Փարպ.։)
fiery, ardent, burning, red-hot, inflamed.
πεπυρώμενος. ignitus. Շէկ իբրեւ զկրակ. հրատեսիլ. հրացեալ. շանթացեալ.
Ոսկէճաճանչն, եւ հրաձեւն եւ ատրաշէկն, եւ պատուականն խոհականութիւն. (Փիլ. այլաբ.։)
quickness of speech, verbosity;
facility of expression.
Համառօտասիրութիւն, արագաբանութիւն։ Զարագաբանութիւն միշտ պատուել դիտեմ. (Խոր. ՟Ա 31։ Յհ. կթ.։)
that writes quick.
ὁξυγράφος, ταχυγράφος. celeriter aut velociter scrivens. Արագ ի գրել.
Արագագրի ումեմն գրչի. (Վրք. հց. ՟Բ։)
Ասէ ցարագիրն. գրեա՛ եւ զանունս իմ. (Հ=Յ. օգոստ. ՟Ի՟Զ.։)
that walks or goes quick, swift, rapid.
Արագ ի գնացս. արագընթաց. եւ վաղանցուկ.
Կէսքն յամրագնացք, եւ կէսքն արագագնացք. (Եզնիկ.։)
Արագագնաց երիվար. (ՃՃ.։)
Կաղացեալ ի բաւոյ, եւ արագագնաց ի գործս մեղաց. (Եփր. խոստ.։)
Արագագնաց ժամ. (Վեցօր. ՟Զ։)
very quick, quicker.
ὁξύτερος, κουφότερος, ὁξύτατος, σύντονος. velocior, levior, velocissimus, vehemens. Առաւել կամ յոյժ արագ. թեթեւագոյն.
Արագագոյն քան զարծւիս երիվարք նորա. (Երեմ. ՟Դ 13։)
Արագագոյն ճարտասան։ Զայնս արագագոյն գտցէ եւ հմուտս. (Պիտ.։)
Զլսելիս, որոյ արագագոյն եւ կատարելագոյն են ընթացքն. (Փիլ. իմաստն.։)
Ընդ երկար (այսինքն վասն հեռաւոր ժամանակի) էին խնդրուածքն, այլ արագագոյն էին շնորհքն. (Կոչ ՟Ժ՟Գ։)
Զմեզ արագագոյն եւս սատակեսցեն քան զառաջինսն. (՟Ա. Մակ. ՟Բ 40։)
Արագագոյն ի ձեռն մտերմաց պատմէ եղբօրն զնենգութիւնն. (Խոր. ՟Ա 28։)
Արագագոյն ըմբռնէին զմեծացուցիչ մրցանակս. (Պիտ.։)
that hears, understands easily or readily;
that has fine ears.
Խցաւ սրատես ակն, սեղմեցաւ ունկն արագալուր. (Տօնակ.։)
Լսելիքս արագալուր՝ խցեալ. (Բենիկ.։)
Ոչ եմ արագալուր իբրեւ զմայրն իմ եւայ. (Ճ. ՟Գ.։)
Սրատես քան զարծուի, եւ արագալուր ես քան զմի ի հանդարտ անասնոց. (Գիւտ թղթ. առ վաչէ։)
Մեր յանցանացն հեղգալուր լինիմք, եւ նոցայոցն արագալուր. (Լմբ. պտրգ.։)
that moves, stirs quick.
Արագախաղաց լինել հոլով մամբ. (Պիտ.։)
Արագախաղաց վայրկեանք ժամուց. (Վեցօր. ՟Զ։)
that fades, withers or dries soon.
Ըստ վայելչութեան վաղահասուկ եւ արագախամուր ծաղկանցն են վայելչութիւնք մարդկութեան մերոյ. (Վեցօր. ՟Ե։)
that speaks rapidly.
γοργός. acer, vividus. Որ արագ արագ խօսի. լեզուանի
Ո՞ւր արագախօս. լեզուն. ահա լռեաց. (Ոսկ. համբեր.։)
Նոցայոցն (յանցանաց) որոց ոչինչ կտրեմք օգտել, արագախօս լինիմք. (Լմբ. պտրգ.։)
that happens, arrives or comes quickly.
Որ արագ հասանէ. փութով հասեալ Ի վերայ.
Ծանեաւ զնա հեշտալուր եւ արադահաս (յօգնութիւն). (Լմբ. սղ.։) cf. ԵՐԱԳԱՀԱՍ.
Որ ի շնչափողն խոտորի, եւ արագահաս հեղձուցանէ. (Լծ. ածաբ.։)
acute, ingenious, witty, clever.
Արագամիտ, եւ պատրատական ի լսել. (Ոսկ. ղկ.։)
Ոչ անգիտանայ ամենայն իրօք արագամիտ լսօղն. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ.)
Եւ այսպէս տեղեկանան արագամիտք. (Տօնակ.։)
that moves quick, light, active, nimble, quick, dexterous.
Արագաշա՛րժք լիցուք յառաքինութիւնս. (Սարգ. ՟բ. պետ. ՟Դ.)
Արագաշարժ ի հանգիսադրին տեղի. (Պիտ.։)
agility, lightness, quickness, dexterity;
flexibiliy.
Զարագաշարժութիւն՝ թռչել (ասեն գիրք). (Առ որս. ՟Զ։)
that is soon ended or dead.
ὁξύμωρος brevi periturus, ταχύμερος brevis aevi Որ արագ վախճանի. ոյր օրհասն փո՛յթ հասանէ. երագազրաւ. վաղանցուկ. կարճատեւ.
Քան զնոսին՝ որք գարնայնին երեւին, արագավախճան արար. (Նիւս. կուս.։)
Այնքան արագավախճանք են եւ դիւրավնասելեք. Արագավախճան քան զծաղիկ խոտոյ. (Սարգ. յկ. ՟Բ. ՟Ժ։)
that soon changes.
ԱՐԱԳԱՓՈԽ եւ ԱՐԱԳԱՓՈՓՈԽ εὑκίνητος qui facile dimovetur Որ արագ փոխի, փոփոխի, շարժի. դիւրափոփոխ.
Արագափոխ ժամ. (Վեցօր. ՟Զ։)
Տրամադրութիւնք ասին, որք են դիւրաշարժք եւ արագափոփոխք։ Արագափոխ է, ի ջերմոյ ցուրտ լեալ. (Արիստ. որակ.։)
that walks fast, quick, nimble.
Արագաքայլ տարր (արեգակն). (Լաստ. յիշ.։)
Արագաքայլ արշաւանօք անցեալ դնացից ընդ շարադրածս անցնիւր պատմագրաց. (Արծր. ՟Ա. 8։)
that runs quick, swift.
(Ի կենդանիս) միայն մարդն քան զարագընթացսն հեղգագոյն է. (Նիւս. կազմ. ՟Ը։)
Կոչեն ի պատերազմ զքաջս եւ զարագընթացս. (Ոսկ. յհ. ՟Ա 13։)
Արագընթաց ազգ հարաւոյ. (Յհ. կթ. (քանզի եւ Արաբացի, եւ Տաճիկ՝ նշանակեն արագընթաց։))
Յարագընթաց ոտս փութացեալ. (Մագ. ՟Ժ՟Դ։)
Արեգակն իւրով արագընթաց գնացիւքն. (Վեցօր. ՟Զ։)
cf. Արագաքայլ.
թեթեւանդամ եւ արագոտն. (Վեցօր. ՟Թ։)
celerity, velocity, acceleration, rapidity, nimbleness, swiftness, speed.
ταχός, ταχύτης celeritas որ եւ ԵՐԱԳՈՒԹԻՒՆ.
Արագելն. կարողութիւն արագ շարժելոյ. շուտութիւն.
Թեթեւագոյնք ոտիւք իբրեւ զայծեմունս ի վերայ լերանց արագութեամբ. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Բ 8։)
Կորուսանեն զբնական ունակութիւնս արագութեան։ Զոյգ ահա եւ արագութեամբն հանդիպին. (Պիտ.։)
Պատկառանացն ծաղիկ ի բաց կողոպտի բանիցն արագութեամբ. (Առ որս. ՟Ա։)
cf. Արագ.
Արագ. արագեղ. փո՛յթ. սո՛ւր.
who learns quickly.
Արագ ուսանօղ. սրամիտ. ուշեղ. արադառու.
Իբրու զի խօթ եւ պղերգ եւ հեղդ էր, արագ եւ արագուսումն եղեւ. (փիլ. լին։)
to pasture, to feed.
vitious, faulty.
μωμητός, ἁκάθαρτος maculatus, reprehensibilis, impurus, ἑπίκηρος fatalibus morbis obnoxius Այն՝ յորում իցէ արատ ինչ. ախտաւոր. պակասաւոր, եւ անմաքուր. պարսաւելի.
Առ սեղանն մի՛ մատիցէ, զի արատաւոր է։ Ըստ ամենայն արատաւոր բանի։ Զարատաւորն յանարատէ անտի ոչ զատուցանէին։ Բծկանք՝ արատաւորք. (Ղեւտ. ՟Ի՟Ա 23։ Օր. ՟Ժ՟Է 1։ Եզեկ. ՟Ի՟Բ 26։ ՟Բ. Պետ. ՟Բ 17։)
Մի՛ յոք հեպել արատաւոր, եւ մի՛ ունել չար մերձաւոր. (Շ. այբուբ. ՟Գ։)
Ոչ ըստ բնութեանն ունէր յինքեան զախտականն եւ զարատաւոր կիրս. (Նիւս. կուս.։)
Արատաւոր կիրք, կամ յղուի. (Սկեւռ. աղ.։)
stain, contamination;
vice, defect, imperfection;
deficiency.
Ունելն զարատս. արատաւորն գոլ ի կարգի իմիք.
Այս է առաւելութիւն արատաւորութեան իւրեանց. (Սարգ. ՟բ. պետ. ՟Դ։)
creature, created being;
creation;
generation;
work, deed, action.
Ընդէ՞ր եւ աստ եւ ոչ զջուրցն արարած յիշիցէ. (Կիւրղ. ծն.։)
κτιστός, -ή, -όν creatus, -a, -um Արարեալ, եղական. արարածական. մախլուգ.
Արարած բնութիւն. (Սեբեր. ՟Է։ Շ. ամ. չար.։ Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)
Արարած կենդանութիւն. (Եզնիկ.)
Լուսաւորքդ արարած են յաւուրն չորրորդի. (գուցէ աւուրն). (Շիր.։)
κτίσμα creaura, κτίσις, ποίημα, δημιούργημα factura Ստեղծուած եւ արարուած Աստուծոյ. եղական ինչ. եղելութիւն. էակք. գոյք. որ ըստ յն. մերձաւոր գրչութեան ( κτίσις, κτίσμα ) ասին եւ ՍՏԱՑՈՒԱԾՔ.
Ոչ արդեօք զստացօղն ամենեցունց՝ ստացուած կամ արարած հայհոյել յանդգնէին. (Աթ. ՟Ա։)
Ամենայն արարածք Աստուծոյ բարի են։ Պաշտեցին զարարածս, եւ ոչ զարարիչն։ Քո արարածք քեզ արարչիդ արբանեկեն. եւ այլն։ Զնոյն անուանս ստանայ արարածն զարարչին իւրոյ. (Յճխ. ՟Դ։ (Գտանի հոլովեալ եւ յարարածէ, զարարածէ։ Նանայ.։ ՃՃ)։)
Գործ ինչ մեծ կամ նշանաւոր. սքանչելիք. արուեստ.
Իսկ եթէ արարածս ինչ հաստատիցէ, եւ ցուցցէ զզօրութիւն Տէր, եւ բացցէ երկիր զբերան իւր, գիտասջիք, եւ այլն. (Եփր. ղեւտ.։)
Ո՛ր եւ է գործ. արար. արարուած մարդոյ.
Սակաւ մարդիկ կարեն ասել ըստ արժանի գովութեանն յայրն եւ ի նորա արարած. (Փարպ.։)
Ասեմք, չեմք շնորհակալ, զի իմն յոլով է քան զնորա արտրածն. ((ռմկ. ըրած երախտիքը) Խոսր.։)
Եթէ այլ ինչ նորոգ արարած տանջանարանաց կազմեսցես. (Նար. ՟Ժ՟Թ։)
Զգերեզման շիրմին սանատրկոյ արքային ոչ կարացին բանալ վասն հաստաշինած արարածոցն. (Բուզ. ՟Դ 24։)
γένεσις generatio Արարչութիւն. ստեղծումն. լինելութիւն. եղանութիւն. հաստուած. շինած. կազմած.
Մինն ունի յարարածոյ իւրում կամ յարարածի իւրոյ զզօրութիւն լուսոյն. (Վեցօր. ՟Զ։ եւ Շիր.։)
Եկայք տեսուցք զլինել արարածոյ նորա (առաջին մարդոյն) յաշխարհիս. (Վեցօր. ՟Զ։)
ԱՐԱՐԱԾՔ. որ եւ ասի ԱՐԱՐԱԾ ԳԻՐՔ. որպէս Գիրք արարածոց. որ եւ ԳԻՐՔ ԾՆՆԴՈՑ կամ ԾՆՈՒՆԴՔ ասի. քանզի եւ ի յն. շփոթին ձայնքս եղանուի, եւ ղեննեսիս ծնունդ. γένεσις genesis, generationis liber cf. ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ.
Զանուն գրոցն առաջին՝ Արարածք եւ ծնունդք կոչեաց. (Սարգ. ՟բ. պետ. յռջբ։ Վրդն. պտմ. եւ այլն։)
Արարած գիրք մեծ մարգարէին. (Փարպ.։)
who writes the creation of the world (Moses).
Պատմօղ զարարչութենէ արարածոց. մակդիր Մովսեսի։ ՃՃ.։
Արարածապատումն Մովսէս զտիւ եւ զգիշեր ի մի համար առնու. (Ի գիրս խոսր.։)
creator;
author.
ποιητής, κτιστής, δημιουργός factor, creator, fabricator, opifex Ստեղծիչ. հաստիչ. գոյացուցիչ յոչնչէ. եւ Որ միանգամ առնէ ինչ տիրաբար. յօրինիչ. կազմիչ. կերտող. շինող։ Տիրապէս զԱստուծոյ ասի. որ եւ ըստ հոմաձայնութեան յունին՝ ՍՏԱՑԻՉ.
Տէր երկնից եւ երկրի, արարիչ ջուրց։ Որ աշխարհի արարիչն է. (Յուդթ. ՟Թ 17։ ՟Բ. Մակ. ՟Է 23։)
Որոյ ճարատարապետ եւ արարիչ Աստուած է. իբր կազմիչ, շինիչ. (Եբր. ՟Ժ՟Ա 10։)
Արարչի գործ այն է՝ զբնութիւնս առնել։ Երկուց արարչաց զբարւոյ եւ զչարի ի միոջէ հօրէ զծնունդսն համբաւէ. (Եզնիկ.։ եւ Լմբ. հանգ.։)
Արարիչ բնութեան. (Սարգ.։ եւ Շ. խոստ.։)
Եւ լայնաբար զմարդոյ, եւ այլն.
Միթէ ասիցէ՞ արարածն ցարարիչն, թէ ոչ իմաստութեամբ արարեր զիս. (Ես. ՟Ի՟Թ 16. իբր կազմակերպիչ, ձեւացուցիչ։)
Օրինակ իմն՝ ստացօղ եւ արարիչ չարութեան եղեւ մարդն Նիւս. (կուս.։)
Նմանք նոցա եղիցին արարիչք նոցա (կռոց). (Ագաթ.։)
Զհուր, որում եւ զքեզ իսկ երկրորդ արարիչ կազմեաց յօրինիչն։ Յիրաւի ասին մարդիկ արարիչք չարեաց. (Եզնիկ.։)
Զսիմոն (մոգ) զհայր եւ զարարիչ ամենայն չարեաց. (Եւս. պտմ. ՟Բ 13։)
Առողջութեան արարիչ (բժշկականն)։ Ո՛չ որ միանգամ հաւանութեան արարիչ, ճարտասանական է. (Սահմ. ՟Դ։)
Աղբիւր արուեստից՝ արարիչ արուեստից. եւ արուեստ, աճեցուցիչ մտաց. (Մագ. քեր.։)
Աջն այն (յակոբայ՝ յօրհնելն) արարիչ անչդրանկաց էր. (Եփր. ծն.։)
Ըստ յն. ποιητής poeta Իբր բանաստեղծ. որ եւ ՊՈՒԵՏԷՍ, ՊՈՒԵՏԻԿՈՍ. Որպէս եւ ի մեզ Քերթողն է կերտող.
Այն որ նուագաւոր մատանց արարիչն եղեւ քաջն պինդարոս. (Փիլ. նխ. ՟բ.։)
rite, ceremony;
— պատարագի or պատարագամատոյց, liturgy.
ποίησις actio Արարք. արարուած. բան եւ եղանակ առնելոյ. առնելն.
Զօրութիւն նոցա ցուցանէ, եւ յամենայն գրեթէ անժամանակապէս զթափանցիկն արարողութիւն։ Կատարել զարարողութիւն խնդրոյն բարետեսակութեամբ խոստացեալ. (Դիոն. երկն. ՟Ժ՟Ե. եւ Դիոն. եկեղ. ՟Բ։)
θεσμός (յորմէ ծէս) τελεταί ritus, θρησκεία caeremonia Խորհրդաւոր արարք յեկեղեցական պաշտամունս. որ եւ առ յետինս կոչի Ծէս.
Յեկեղեցւոջ այլեւայլ արարողութեամբ։ Զհայրենի աւանդն իւրեանց յարարողութիւնս. (Վրդն. սղ. եւ Վրդն. երգ.։)
Զայլ եւ այլ ձեւս արարողութեան ազգաց քրիստոնէից. (Երզն. մտթ.։)
action;
work, deed;
an act of theatre.
ποίημα factura Առնելն, եւ առնիլն. արարք. գործողութիւն. կազմութիւն. եւ Արարեալն գործ. cf. ԱՐԱՐ, եւ cf. ԱՐԱՐԱԾ։ Ի վերացեալն ասի.
Արարուած խեցեղէն սափորոցն ի հողոյ. (Եղիշ. դտ.։)
Սորին գիտութեան արարուածոյ (տալի է) զարդարութիւն. (Լմբ. սղ.։)
Եւ իբր ի թանձրացեալն.
Սերք (յօգից ըստ յն) ո՛րգոն, Արարօղ (ո՛ բի՛իդիս). Արարած (հ՛ բԻ՛իսիս) որ է առնելութիւն. Արարուած (տ՛ բի՛իմա). (Թրակ. քեր.)
Զի արարուածն՝ աստուածային զօրութեան արժանի երեւեսցի. (Փիլ. լին. ՟Ա 53։)
Իմաստս այս իմ, եւ ջանս, եւ արարուած։ Լուեալ մեր զայդ ամենայն նենգաւոր իրս քո եւ զարարուածս։ Ընդդիմացեալ արեացարարուածի։ Կամք ձեր եւ արարուած կարի մեծ է. (Փարպ.։)
Արարուածոյ յարկի դաւթեան համբակին. (Նար խչ։)
Աւա՛ղ չար արարուածին։ Զայն արարուած ողբաց զարուսեակն. (Լաստ. ՟Բ. ՟Ի՟Գ։)
Շփոթի երբեմն ընդ Որակութիւն. ποιότης որպէս թէ ընթեռնլով ποίησις . cf. ՔԵՐԹՈՒԹԻՒՆ.
Որ որակութիւն եւ արարուած ինչ կարծիցէ ունել զԱստուած։ Ի սմանէ որակացեալ եւ արարուած ընկալեալ է սեռական առաքինութիւնն։ Ըստ տեղւոյ խոհականութեան երկու են որակք արարուածք, խոհուն, եւ խոհօղն. (Փիլ. այլաբ.։)
written by the hand or by the inspiration of the creator.
Գրեալ յարարչէն. աստուածաւանդ.
Առ երեւմունսն արարչագիրս. (Նար. ՟Ի՟Է։)
creator.
γενεσιουργός originis auctor, ποιητής factor, conditor, δημιουργός fabricator, opifex Արարչութեամբ կամ իբրեւ արարիչ գործօղ. ստեղծօղ. արարիչ. հաստիչ յոչնչէ. արարողական.
Ի մեծութենէ եւ ի գեղեցկութենէ արարածոց ըստ նմին համեմատութեան եւ արարչագործն նոցա երեւի. (Իմ. ՟Ժ՟Գ 5։)
Արարածն արարչագործաւն նորոգի. (Աթան. ՟Ա. ՟Դ. ՟Է. եւ այլն։)
Ոչ էն, գոյացուցիչ պատճա՛ռ, արարչագործ էից գոյացութեան. (Դիոն. ածայ.։)
Ստացուածս գոչէ զիւր արարչագործն։ Բնութեամբ ուրեմն է արարչագործ որդի. (Կիւրղ. գանձ.։)
Արարչագործ Աստուած, կամ զօրութիւն, ձայն, բազուկ, ձեռք. (Շար.։ եւ Պտրգ.։)
Մերթ իբր կր. Յարարչէն գործեալ, ստեղծեալ.
Արարչագործ հրեշտակք. (Պետր. սիւն.։)
creation.
δημιουργία fabricatio, creatio Արարչութիւն. ստեղծումն. ստեղծանելն. եւս եւ ստեղծանիլն.
Աստուած առ ի յիւրութենէ աստուածութեան, եւ արարչագործութեամբ արարածոցս. (Աթ. ՟Դ։)
Արարչակից է. վասն զի հասարակաց երրորդութեան է արարչագործութիւն. (Խոսր. պտրգ.։)
Բարութիւն չարժեաց զնա յարարչագործութիւն երկնաւորացն եւ երկրաւորացս. (Լմբ. սղ.։)
Ըստ կարգի հրեշտակականին զարդք արարչագործութեամբ ածան յառաջ. (Մաքս. ի դիոն.։)
Կամ ի թանձրացեալն, որպէս Արարած.
Հրեշտակականքն արարչագործութիւնք որպէս ճաճանչք ինչ են Աստուծոյ բարերութեան. (Մաքս. ի դիոն.։)
Նմանութեամբ, Վերստի ծնունդ աւազանին.
Գոլն մեզ աստուածայնապէս անճառելի արարչագործութեամբ. (Դիոն. եկեղ. ՟Բ։)
Աստուածային արարչագործութիւն, այսինքն որ ի ձեռն մկրտութեան վերստին ծնունդն, ըստ որում աստուածայինք գոլ սկսանիմք. (Մաքս. անդ։)
Պատկերագործն փիդիա զդէմ անձին իւրոյ յօրինեաց (ի վահանին աթենայ) ի ձեռն ումեմն աներեւան արարչագործութեան. (Առիստ. աշխարհ։)
established or ordained by the creator.
ՅԱստուծոյ եդեալ. Աստուածադիր.
that belongs to the creator;
that creates;
efficient, plastic.
ποιητικός, δημιουργικός creativus;
creator, -trix;
operativus Սեպհական արարչի. աստուածական. աստուածային. աստուածավայելուչ. Աստուծոյ.
Արարչական սէր, կամ մարդասիրութիւն, բարեբանութիւն, փառաւորութիւն, հնազանդութիւն. (Ագաթ.։ Պիտ.։ Մամբր.։ Սհկ. ՟Կ՟Թ։ Նար.։)
Համբարձեալ զձեռն իւր զարարչական՝ օրհնեաց զնոսա. (Զքր. կթ. համբարձ.։)
Արարչականդ քոյին մարմնով։ Միութեամբ արարչականաւ. (Նար.։)
Ունօղ զկարողութիւն արարչագործելոյ կամ առնելոյ զոր ինչ եւ է. արարողական, եւ Արարօղ. արարիչ. գործօղ. կերտօղ. Պատճառ. գտակ.
Զօրութիւնք (Աստուծոյ), մին արարչական, եւ միւսն արքունական։ Որ առ աստուածութեան զօրութիւնք են, արարչականին եւ արքունականին. (Փիլ. ստէպ։)
Որ զարարչականն եղականաց լուսոյն ի քեզ տանելով։ Արարչական բանին հրաման. (եւ այլն։ Շար.։)
Սկիզբն ըսկզբան՝ արարչական . (.. Եւ եղելոցս արարչական։ Շ. խոստ.։)
Ձեռք առ հնարագիտութիւնսն հպելով՝ արարչականք անանունին. (Յհ. իմ. ատ.։)
Ունի զայն՝ որ երկիւղին է արարչական. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)
Ապստամբ զօրութիւնք՝ իբրեւ արարչականք չարութեանն, եւ մեզ աւանդիչք. (Ածաբ. ծն. Ուստի)
ԱՐԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՃԱՌ. Արարօղ կամ արարողական պատճառ. սկիզբն որ առնէ. որ եւ ասի ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՃԱՌ, որպէս եւ ԱՌԱՋԻՆ ՊԱՏՃԱՌ. որ է Աստուած միայն.
Առաջին արաչական պատճառն՝ ո՛չ յումեքէ եւ նա եղեւ. (ապա թէ ոչ՝ ոչ առաջին է եղելոց արարչական պատճառ. Փիլ. նխ. ՟ա.։)
Իվերուստ արարչականաւ, եւ ի ներքուստ նիւթականաւն. (Սահմ. ՟Է։)
Արարեալ, արտադրեալ.
Ոչ ի յերկրէ յօդեալ մարդկան, այլ նորաստեղծ արարչական. (Շ. խոստ.։)
Թէ լոյս լուսնին է յինքենէ արարչական. (Երզն. ստ երկն։)
associate in the creation.
συνδημιουργήσας, συνδημιουργός socius creationis, συγκτίζων simul creans Արարիչ ի միասին. համագործ. որպէս որդի եւ հոգի Սուրբ միով արարչական կարողութեամբ ընդ հօր։ (Ագաթ.։ եւ Շար. ստեպ։)
Փառակցի եւ արարչակցի. (Նար. ՟Լ՟Գ։ Իսկ Եզնիկ հեգնելով զմիհր եւ զարհմն պարսից՝ գրէ.)
Իսկ (Եզնիկ.) հեգնելով զմիհր եւ զարհմն պարսից՝ գրէ.
Անդ հնարագիւտ լնիելոյ արեգական ասեն զարհմնն, եւ աստ յայտնի իսկ արարչակից լուսոյ. այսինքն ի միասին արարօղ լուսոյ։
Ի միասին ստեղծեալ, հաստեալ. συγκτιζόμενος
Մարմնականքն ոչ ունէին իւրեանց չար զօք արարչակից. (Բրս. չար.։)
that resembles the creator, that is made after the image of the creator.
Ունօղ զտիպ եւ զնմանութիւն արարչին. Աստուածակերպ.
Արարչատիպ կերպարանեալ գոյացոյց. (Զքր. կթ.։)
given by the creator.
Տուեալ յարարչէն. աստուածատուր.
cf. Արարչատուր.
Աւանդեալ յԱստուծոյ. աստուածաւանդ.
Արարչաւանդ պայման։ Կազմուածոց արարչաւանդիցն գլխաւորաց։ Արարչաւանդ լուծ. (Նար. ՟Ժ՟Ա. ՟Ղ՟Բ. եւ Նար. կուս.։)
Ոչ զօրեցի տանել այսմ արարչաւանդ պարգեւացս. (Ուռպ.։)