Definitions containing the research էն : 7877 Results

Սուարիմ

adj.

vile, bad.

Etymologies (1)

• = Եոր. [hebrew word] so'arim բառն է, որ գործածոսած է Ս. Գրքի եբրայական բնագրի նոյն տեղում և յն. σουαρεἰμ տառադարձու-թեան վրայից անցած է հայերէնի։ Եբր. բա-ռը W šo'ar «սոսկալի, վատ, գէշ» ձևի յոգնակին է (Gesenius17, 855)։


Սուգ, սգոյ

s.

mourning;
grief, sorrow, affliction, weeping, sadness;
աւուրք սգոյ, time of mourning;
հանդերձ սգոյ, mourning clothes;
— առնուլ, ունել, to go into mourning, to wear mourning, cf. Սգամ;
to be sunk in grief, to be desolate, afflicted;
ի — մտանել, լինել, նստիլ, to be in mourning;
— զգենուլ, to put on mourning, to be clad in mourning;
թողուլ զ—, to leave off mourning, to go out of mourning;
— առնուլ ի վերայ ուրուք, to mourn for, to weep over, to bewail;
ի — համակեալ կալ ընդ, to be inconsolable for;
ի — դառնութեան ընկղմեալ կայր, he gave himself up to bitter grief;
cf. Ընկղմիմ.

Etymologies (2)

• = Պհլ. *sūg հոմանիշ ձևից, որ աւան-դուած չէ. կայ միայն պրս. ❇ sōg, sōk (արդի հնչումով sūg) «սուգ, տխրութիւն», ❇ sogvar «սգաւոր», սանս. çōkā-«խարոյկ, բոց, չարչարանք, ցաւ, վիշտ, սուգ», զնդ. -saoka «խարոյկ», որոնք սա-կայն ենթադրում են պլհ. *sōk։ Այս ձևը պի-տի տար հայ. *սոյկ կամ *սոկ, ուստի պէտք է կարծել որ բառիս մօտ կար նաև գւռ. պհլ. *sug ձևը։-Յիշեալ բառերը ծագում են հնխ. k'euq-«լուսաւորել, պայծառ, սպիտակ լի-նել, կրակով շիկացնել» արմատից, որից հմմտ. նաև սանս. çočiti «փայլիլ, այրել, ցաւիլ, սգալ», զնդ. saoč̌ant-«հրավառ», պրս. sōxtan «այրել», հրմ. soz «այրի՛ր» ևն (Pokorny 1, 378, Horn § 756)։ «Այրել» և «սուռ» իմաստների զարգացման համար հմմտ. ռուս. горeть «այրիլ» և rope «վիշտ, տառապանք, ափսոս» (Berneker 333)։ Բը-նիկ հայերէն նոյն արմատից պիտի ունենա-յինք *սուք կամ *սոյք։

• նը, Arica 74, 207 սանս. çōka, պրս. sōk, յն. ϰυϰαν «խառնել». բոլորի ար-մատը դնում է çuč։ Lag. Urgesch. 339 և Müller SWAW 38 576 սանս. և պրս. ձևեռո։ Lag. Beitr. bktr. Lex. 21 նաև զնդ. saoka «հրդեհ»։ Հիւբշ. Arm. Stud. § 254 դնում է բնիկ հայ բառ։ Bar-tbolomae Stud. 2, 17 և Meillet MSL 7, 58 համարում են իրանեան փոխա-ռութիւն. իսկ Հիւբշ. Arm. Gram. 491 առարկելով որ այս պարագային *սոյկ, սոկ ձևը պիտի ունենայինք, համա-րում է բնիկ հայ բառ՝ հնխ. k'uko'-ձևից։ Սակայն ինքն էլ է կասկածում թէ հնխ. k կարո՞ղ էր տալ հյ'. գ։ Սրա վրայ աւելացնենք նաև բառի նշանա-կութիւնը, որ արիական մասնաւորում է. բուն նախնական իմաստը, որ է «այ-րել», չկայ հայերէնի մէջ։ Karst, Յու-շարձան 407 սումեր. sig «ցաւալի, վիշտ», 424 չաղաթ. sagu «սուգ», sā gun «տխուր», ույգուր. sakinmak «ցա-ւիլ, հոգալ»։


Սուդար, ի, ունք

s.

sudarium, white handkerchief;
veil.

Etymologies (1)

• -Յն, σοδαοιον «թաշկինակ», որ փոխ և առնուած լտ. sudarium հոմանիշից. այս վերջինը բուն նշանակում է «երեսի քրտին-քը սրբելու թաշկինակ» և ծագում է ւտ. sudor «քրտինք» բառից։ Յունարէնից են նաև ասոր. [syriac word] sūdārā «թաշկինակ. 2. խոյր», վրաց. სუდარი սուդարի «մեռելի աատանք»։


Սունկն, սնկան

s. med. bot.

mushroom;
cork;
*pumice;
fungid excrescence, fungus;
sonchus, sow-thistle;
— թունաւոր, toadstool;
համեմանք ի սնկոյ, mushroom sauce, ketchup;
ածու սնկոյ, mushroom bed.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. spongos ձևից, որից ունինք նաև յն. σπόγγος, ատտ. σφόγγος «սպունգ. փխբ. կոկորդի նշագեղձերը». ու-րիշ լեզուի մէջ պահուած չէ այս արմատը. կայ միայն լտ. fungus «սունկ», որ փո-խառեալ է յունարէնից. նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. Sch, wamm «սպունգ. 2. սունկ» և յատկապէս Erdschwamm «սունկ» (Walde 326, Boi-sacq 899, Berneker 340, Pokorny 2, էջ 681)։ Meillet (Dict. étym. Jt. 386) միջ-երկրեան լեզուից փոխառութիւն է համա-րում յն. σφόγγος, լտ. fungus և հյ. սունկն։ Lidén Göteborgs hogskolas ârsskrift 1933 52 նախաձայնը բացատրելու համար նախա-ձևը դնում է *psongos?


Սուրբ, սրբոց

adj. s. adv.

holy, sacred;
pure, clean, exempt, spotless, stainless, immaculate;
divine, godly, innocent;
saint;
*patron;
holily;
—ն սրբոց, the Holy of Holies;
— առնել, to sanctify, to purify;
— առնել զաստուած, to glorify God;
— առնել զանձն, to offer, consecrate or devote oneself.

Etymologies (2)

• , ո հլ. «մաքուր, անարատ, նուի-րական, սուրբ» ՍԳր. Կիւրղ. ծն. Ոսկ. ես. (վերջին կրօնական իմաստի համար հմմտ. սոգդ. zp'rt «մաքուր», որ քրիստոնէական սոգդերէնում ստացել է «սուրբ, saint» նշա-նակութիւնը). որից սրբել ՍԳր. սրբանալ Ղևտ. ի. 3. Եփր. ել. և ղևտ. սրբագիր Ոսկ Եփր. և Եփես. Եփր. ա. թգ. սրբագոյն Ոսկ. մ. ա. 11, գ. 29. սրբական Կոչ. Ոսկ. մ. ա. 1. սրբակեաց Եւարգ. սրբամատոյց Ագաթ. սրբասաց Ոսկ. ես. սրբասէր Ոսկ. մ. ա. 3. Բուզ. Կորիւն. սրբազան Պիտ. սրբան «երաս-տանի անցքը» Մծբ. 236. սրբիչ «մաքրող» Ագաթ. «ածելի» Թուոց զ. 5, Եզեկ. ե. 1, Եւս. պտմ. Ոսկ. ես. (այս իմաստով հմմտ. պրս. [arabic word] pakī «ածելի», որ գալիս է [arabic word] pak «մաքուր» բառից). նոր բառեր են սրբագրել, սրբանկար, սրբապղծել, սրբապղծութիւն որբատառ, սրբատեղի ևն։ Նոյն բառի ռմկ ձևերն են սրբկիկ, սպրկիկ, սպրկուկ, սպկիկ սարիկ «մաքուր, ջինջ» Լմբ. մատ. 490. Սմբ. դատ. 48, 120. Վստկ. 9, 57, 85. Շնորհ. առ. սրպիկ Տաթև. ամ. 97, 361. սպրկիկ, սպկիկ «ամբողջապէս, յայտնապէս» Անսիզք 11, 37, 59, 67. կայ և սպրկիկ լեզու, սպրկիկ խօսիլ Ոսկիփ. (Բազմ. 1921, 368)։

• = Բնիկ հայ բառ, հնխ. k'ubhrō-ձևից, որից ծագում է նաև սանս. çubhrá-«փայ-լուն, պայծառ, գեղեցիկ, մաքուր»։ Պարզ արմատն է հնխ. k'u->վեդ. çu-, որից կազ-մուած է bh աճականով և -r-մասնիկով. հմմտ. ուրիշ աճականներով çundhati «սըր-բել, մաքրել», çuddhá-«մաքուր», cumbhati «փայլիլ, զարդարուիլ», çučis «փայլուն, մա-քուր» ևն։ Այս բառերը գործածական են Ագ-նիի և ուրիշ աստուածութեանց համար. յպռ-կապէս çuddhás ունի «սուրբ» կրօնական ի-մաստո. որ և հայերէնի էլ իմաստն է։ Միւս լեզուներից միայն իռլ. cuanna «գեղեցիկ, սիրուն, նուրբ» ունի այս բառի համազօրը (Sommerfelt BSL 24, 222, Pokorny 1, 368)։-Հիւբշ. 492։


Սպասալար

s.

general of the army;
— գունդ, picked cavalry.

Etymologies (1)

• Աւգերեան, Լիակ. վրք. սրբոց, ը. էջ 39 սպայ+ պրս. salār բառերից։ Ուղիղ է մեկնում ՆՀԲ։ Dulaurier JAs. I8. 291 դնում է ասպ բառից, իսկ արաբ. is-fahsalār տառադարձուած է հայերէնից։


Սպարապետ, աց

s.

generalissimo, general in chief.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Առաթանգեղոսի թարգմանութեամբ հայերէնից յունարէն և յունարէնից արաբե-րէն է տառադարձուած բառը, [arabic word] ❇as-barābātas «սպարապետ» ձևով (Մառ ЗВO 16, 201)։


Սպեղանի, նւոյ, նեաց

s.

plaster, poultice, salve, unguent, ointment, pomatum;
diachylum, cerate, cataplasm;
—ս ի վերայ դնել, cf. Սպեղանեմ.

Etymologies (1)

• = Յն. φπλήνιον «վիրակապ» կամ սրանից փոխառեալ ասոր. [syriac word] esplenyā «սպեղանի» բառից։ Ձևի կողմից երկուսն էլ մի քիչ տարբերւում են հայերէնից, բայց նշանակութեան կողմից համաձայն է ասո-րին։-Հիւբշ. 381։


Ստաշխն, խին

s.

storax;
essence or oil of myrrh.

Etymologies (2)

• = Պհլ. *staxša ձևից, որ չէ աւանդուած. այս բառը յետոյ անցնելով յունարէնի, տու-աւ *σταςη, որ ժողովրդական ստուգաբանու-թեամբ նմանեցուելով στσϰτός, σταxτή «կաթ կթող, կաթիլ կաթիլ դուրս ծորող» բառերին, դարձաւ եղաւ օταϰτή «ստաշխ»։ (Իրանա-կան ծագման համար հմմտ. Սուտ-Կալիսթ. էջ 126. «Մառքն արտօսր ունէին իբրև զպար-սիկ ստաքտիկէ»)։-Յն. σταϰτή ձևից փո-խառեալ են յետնաբար լտ. stacte, իտալ. statte և հյ. ստատկէ, ստաքտիկէ ձևերը։-Հիւբշ. 241։

• ՆՀԲ վրաց. ստախսի, յն. սդաքդի՛։ Lag. Arm. Stud. § 2058 ազգակից է դնում յն. σταxτή բառին։ Հիւբշ. 241 չի ընդունում ո՛չ նախկին ազգակցու-թիւն, որ մերժելի է այս կարգի բառերի համար, և ոչ էլ յունականիզ փոխառու-թիւն, որ անկարելի է ձայնական խո-շոր տարբերութեանց պատճառաւ, և տալիս է վերի մեկնութիւնը։ Հիւնո. յունարէնից է դնում։


Ստերջ, ի, ոյ

adj.

sterile.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ster-արմատից, աճած ջ կամ դ աճականով. ցեղակիցներն ևն սանս. starf-«չբեր կով», յն. στεῖρα, ττέριφος, «ամուլ (կով)», լտ. sterilis «ամուլ», գոթ. stairō «չբեր», հբգ. stēro «խոյ», գերմ. գւռ. Stārke «մատաղ կով, որ դեռ ծնունդ չունի», անգսք. styrc «հորթ», իսլ. stirtla (*sterd, հմմտ. հյ. ստերդ) «չբեր կով», բուլգ. sterica «ամուլ», ալբան. štlere «ե-բինջ, գառ», թերևս նաև պրս. ❇ sa-tarvan կամ [arabic word] astarvan և քրդ. ast'o-vər «ամուլ» (Horn § 716, որ յիշում է թէ ժողովրդական ստուգաբանութեամբ այս բա-ռը պարսիկները հանում են պհլ. պրս. [arabic word] astar «ջորի» բառից)։ Հնխ. ster-«ամուլ» հանւում է ster-«խստանալ, ամրանալ, պնդիլ» արմատից, որի բազմաթիւ ժառանգ-ներից յիշենք՝ յն. στερεός «հաստատուն, ամուր, կարծր», իռլ. seirt «ուժ», գալլ. sertn «հաստատուն. պինդ», գերմ. starr «անշարժ. հաստատուն», լիթ. stóras «հաստ», հսլ. starù, ռուս. cтарыи «հին, ծեր» ևն. իսկ այս ster-արմատն էլ հնխ. stā-«կանգնիլ» արմատից (Boisacq 906, 910, Walde 737, Pokorny 2, 627-635 և 640, Ernout-Meillet 231. հայերէնի նախաձևը դնում է *ste-ryā)։-Հիւբշ. 492։


Ստեւ, ոյ

s.

hair, camel's hair.

Etymologies (2)

• , ո հլ. «անասունի՝ մանաւանդ ուստև ռուրռ» Մտթ. գ. 4. Մրկ. ա. 6. Լմբ. յայտ. որից ստևեղէն Ոսկ. մ. ա. 10 և Փի-լիպ. ժբ. խոզանստև Ագաթ. ստևագիսակ Նար. կուս. 411։

• ՓՈԽ.-Վրաց. სტევი ստեվի «ուղտի ստև». բառիս գործածութեան միակ տեղն է Մարկ. ա. 6 სტევითა აკმელისაαთა ստեվիթա աքմե-լիսայթա= «հյ. զստև ուղտու», որ ըստ Մառ, жрист. Bocт. 2 (1913), էջ 26 պահուած է միայն 897-1001 թուին գրուած Սվանական մի Աւետարանի մէջ և յետոյ փոխուելով՝ այժմ ընդհանրապէս դարձել է თმისაგან აკმელისა թմիսագան աքմելիսա։ Հնագոյն հազուագիւտ այս ձևի յայտնաբերումը նը-շան է որ բառը փոխառեալ էր հայերէնից Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ։


Ստէպ, սպիպոյ, ով, աւ

s. adj. adv.

speed, haste, alacrity, diligence;
frequent, instant;
frequently, often, instantly;
— —, quickly, hastily;
very often, continually, incessantly;
ստիպաւ or —պով, in haste, in a hurry, quick, fast, with great speed or alacrity;
eagerly, hotly;
— կալ, to persevere in, to be assiduous, steadfast in, constant in, to apply or addict oneself to, cf. Հանապազորդեմ

Etymologies (1)

• ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։


Ստորի, րւոյ, րեաց

s.

weaver's beam or roller.

Etymologies (1)

• «ջուլհակի այն գլանը, որի վրայ փաթաթւում է գործուած կտաւը» Բ. թգ. եա-1Չ. Ա. մն. ժա. 23. ի. 5. որից վերստորի՝ որ նոյն բառի փոխարէն գործածուած է նո-րագիւտ Ա. մն. ժա. 23 և ի. 5։


Չուան, աց

s.

twine, string, cord, rope;
line, halter.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «չուան, պարան, թոկ» ՍԳր. Եփր. աւետ. Խոր. «կօշիկ կարելու ա-ռասան» Վստկ. 182. «չմոռանալու համար մատին կապած թել» Բրս. մրկ. 199 (վկա-յութիւնը տե՛ս խանփուլ բառի տակ). որից չուանեայ Յհ. բ. 15, չուանեղէն Գէ. ես. չուանաման Ոսկ. մ. ա. 20. չուանաձգութիւն Պիտ.։


Չում, չմոյ

s.

cf. Հոյն.

Etymologies (1)

• patrubany ՀԱ 1908, 277 հայերէնից փոխառեալ է դնում հունգ. som։


Պաժիտ

s.

cf. Ցանց.

Etymologies (1)

• ԱԲ յիշում է իբր կասկածական բառ. բայց համարում է յունարէն։ Կայ յն. παγίς, παγίδος «ցանց. 2. մուկ բռնելու ակնատ», որ ի հարկին կարող է բա-ցատրել հյ. պաժիտ բառը (հաղորդեց Ատ. Մալխասեան)։


Պալիուն

s.

pallium.

Etymologies (1)

• «քահանայապետական եմիփո-րոն» (նկարագրութիւնը տե՛ս Հացունի, Պտմ. տաբազի 408) Լմբ. Յիշատ։ Նոյն բառն ու-նի և Սմբ. պտմ. 130՝ հետևեալ ձևով. «Բա-ցին զհողքն... կաթողիկոսին. նա գտան զշուրջառն փտած և զպավլին խայտնին շէն և զգաւազանն և զմազն. և ոսկր ամենևին չգտան». ուր պավլին խայտնին «պալիունի գունաւոր ժապաւէնն» է։


Պախճաւանդ, աց

s.

female ornament.

Etymologies (1)

• Հառունի. Պատմ. տարազին 129 պրս. պախջիտէն «շրջապատել»+ band «կապ», որով հասկանում է մի երկար երիզ, որով կանայք լանջքը պատում էին՝ սեղմիրանի պէս։


Պակ

s.

female jewelry.

Etymologies (1)

• ՆՀԲ պախիլ բառի հետ? Հիւնք. պրս. bāk «վախ» ձևից։ Scheftelovitz BВ 28, 309 յն. φέβομαι «վախենալ, փախ-չիլ», հսլ. bèg «փախուստ» ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ (Ճիշտ չէ, որովհե-տև այս բառերի արմատը դրուելով հնխ. bhega-(տե՛ս Boisacq 1019, Berneker 55), սպասելի էր հյ. նախաձայնբ և ո՛չ թէ պ)։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 41 և Բաոմ. 1912, էջ 263 պրս. bak և հյ. պախ, վախ, ահ բառերի հետ։ Կուր-տեևեան (տե՛ս Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. 17) պրս. ինչ որ պուք ձևից, որ է թերևս՝ պաք=bāk։ Ղափանցեան ЗВО 23, էջ 356 պրս. bāk և հյ. վախ բառերի հետ միասին հնխ. vak արմատից. (բայց պրս. bāk<արիական *bhāyaka-ձևից, արմատը bhay-(Horn § 170), որ պի-տի տար հայերէնի մէջ գոնէ բայ), պա-տահական նմանութիւն ունի ասուր. pakū «վախ, վախենալ» (Muss-Arnolt, Ass. Handwb. 801ա)։


Պահանջ, ջից

s.

credit-side, credit;
cf. Պահանջումն.

Etymologies (1)

• «բռնի ուզածր», արմատ առան-ձեն անգործածական. գտնւում է արդի գրա-կանի մէջ՝ «առնելիք» նշանակութեամբ. որից պահանջել «բռնի ուզել, բռնադատել որ տայ» ՍԳր. պահանջանք Սեբեր. Վեցօր. Եւագր. պահանջիչ Եւս. պտմ. պահանջող ՍԳր. պահանջումն Սիր. լդ. 42. Ոսկ. ես. զօ-րապահանջ Պտմ. աղէքս. ճշդապահանջ Ոսկ. գծ. հարկապահանջ Խոր. յորդորապահանջ Թէոդ. կոյս. օրէնսպահանջ Եւս. պտմ. ոգե-պահանջ Գնձ. Նար. խստապահանջ, պա-հանջկոտ, պահանջատէր (նոր բառեր)։ Գըր-ուած է պարհանջել Եփր. եբր. 204։


Պաղատ

cf. Պաղատանք.

Etymologies (1)

• ՆՀԲ «թախանձել յաղեաց վասն աղե-տից»։ Աճառ. Արրտ. 1911, 418 համե-մատում է լազ. պալակար, օպալակա-րու «խնդրել, աղաչել» բառի հետ։ Այժմ սակայն գտնում եմ որ սոյն լազ ձևռ փոխառեալ է նյն. παραϰαλω «աղաչել, պաղատիլ» ձևից (p-λ>l-r սովորական շրջմամբ), որով ո՛չ մի կապ չունի հա-լերէնի հետ։


Պայ, ից

s.

fairy, elf.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «առասպելական մի էակ, որ մարդուց է յառաջանում և երէների հետ է արածում» Եզն. 98, 99 (և զպայն իմն ի մարդկանէ. ի մարդկանէ ելեալ պայն, Չպայն իսկ). Ոսկ. պօղ. Ա. 602. Եղիշ. հրց. էջ 50. որից պայիկ (յիշում է ՆՀԲ պայ բա-ռի տակ՝ իբր հոմանիշ, բայց առանց վկայ-ութեան. տարբեր է պայիկ «պահապան», որ ռես առանձին). մարդապայ քաղ Ոսկ մ. ա. 4. էջ 58 (ձեռ. վարդապայն քաղից. այսպէ՛ս է սրբագրում Հ. Ա. Բագրատունի, Որատիռ-սի Ար. քերթ. էջ 31, որ ընդունում են նաև Նորայր, Քննասէր Ա. էջ 10 և Գալեմքեար-եան, Մասիս 1900, 403), նաև Պայապիս Քաղեայ յատուկ անունը՝ Խոր. Ա. ժդ. (կազ-մուած պայ+ապիս (կովը) և քաղ բառերից ըստ Աճառ. Արրտ. 1912, 838, իսկ ըստ Markwart, REA 8 (1928), 221 եգիպտ. παάπις անունից, որ էր հայր իմաստունն Ամենովփիսի)։-Եզնիկի առաջին վկայու-թեան մէջ (զպայն իմն) չի կարող պայն լի-նել որոշեալ ձև՝ յաջորդ իմն անորոշի պատ-ճառաւ. ուստի պէտք է ենթադրել պայ բառի հետ նաև պայն ձևը, որ հաստատւում է նաև տակի գւռ. ձևերով (տե՛ս այս մասին Աճառ. REA 3, էջ 7)։ թիւնը յաջորդութեամբ ստանալ, յաջորդել» եւս. օր. Խոր. «տիրել, իշխել» Յհ. կթ. պա-յազատութիւն Եւս. քր. անպայազատ «բնա-ջինջ եղած, սերունդը անճիտած» Խոր. յար-մարեալ ձև է պայ-ազն Մագ. թղ. 63 «սին-լըքոր» (ըստ ՆՀԲ), «իշխան» (ըստ ԱԲ)։

• ՆՀԲ «լծ. փայէ և զաթ (իմա՛ պրս. [arabic word] nāya «պատիւ, աստիճան» և արաբ. [arabic word] dāt «անձ»). ուստի առ մեօք առին բմանք որպէս պէյզատէ»։ Lag. Arm. Stud. § 1802 վերջի մասը դնում է պոս. zād=zāda «ծնեալ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 205 պրս. [arabic word] beyzād, ❇ [arabic word] bey-zāda «բէկի ծնունդ»։ Muler WZKM 10, 356 pat-մասնիկով zāt «ծնեալ» բառից՝ ընդունելով պայ-ազատ՝ իբր «agnat» նշանակութեամբ։ Վերի մեկնութիւնը տուաւ նախ Ա. Խա-չատրեան (անձնական. նամակ առ Հիւբշ. 1898 թ.)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 310 մերժելով իր առաջին կարծիքը (ըստ որում [arabic word] bāy, beg թուրքերէն է), դնում է պայ «պարիկ»+զատ, իբր թէ «պարիկներից ծնեալ՝ քաջ»։ Նոյնը Հայ-Երան. Ուսումն. էջ 83 դարձեալ փոխելով իր կարծիքը՝ պհլ. vehzād-պրս. [arabic word] behzad «վեհածին»։ Ան-կախ Խաչատրեանից՝ վերջին անգամ վերի ձևով մեկնեց Benveniste ՀԱ 1927 762։


Պանդոյր

adj.

hare-brained, stupid, silly, foolish.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Հալերէնի՞ց է փոխառեալ, թէ պա-տահաևան նմանութիւն ունի լազ. bunduri «ծոյլ, դատարկապորտ» (Աճառ. Արարատ 1911, 417)։


Ուրու, աց

s.

phantom, ghost.

Etymologies (1)

• ՆՀԲ փոխառեալ արաբ. [arabic word] ruvā «երազ, ցնորք» բառից։ Տէրվ. Altarm. 72 սանս. rupa «արտաքին երևոյթ, ե-րազական ցնորք» ևն։ Հիւնք. արաբ. րուհ «հոգի» կամ րույէ «երազ»։ Ալի-շան, Հին հաւ. 199 արական մի աստ-ուած է, որի իգականն է ուրհի. հմմտ. արաբ. հիւրի։ Թիրեաքեան, Կարնամակ ծան, 59 ոնր. ուրուան, հպրս. րուան, պրս. [arabic word] ruvān «հոգի»։ Խաչկոնց, Բիւր. 1899, 180 «երբեք կասկածելու տեղի չկայ թէ հպրս. ֆէրուհէրը հայա-ցած ուրու ձևէն առաջ եկած է և որո։


Ուրուր

s. zool.

buzzard.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Հայերէնից է տառադարձուած ա-րաբ. ❇ rūrū «ուրուր» Վրդն. Առակաց թարգմանութեան մէջ (ըստ Մառ, Վրդ. ա-ռակ. I, էջ 57)։


Ուրց

s. bot.

thyme.

Etymologies (1)

• ՆՀԲ մեկնում է «ուռուցուկ խոտ»։ Նը-շանակութիւնը ճշտում են Տիրացուեան, Contributo § 419 և Արթինեան, Ամէն. Տարեց. 1914, 161։


Ոփ, ոց

s.

large hole, pit, ditch.

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. յն. ὄπή «ծակ, բացուածք, պա-տուհան, օդանցք, շէնքի ճակատի կոլոր պատուհանը». (բայց այս բառի նմա-նութիւնը պատահական է, որովհետև իբր փոխառեալ պիտի տար հյ. գոնէ ոպ, իսկ իբր բնիկ համապատասխանում է հյ. ակն «ծակ» բառին (հնխ. oqu, ձևից. տե՛ս Boisacq 707)։


Ոփելեթին

s.

slingers.

Etymologies (1)

• = Եբր. [hebrew word] pəleti բառն է, որ Ս. Գըր-քի յոյն թարգմանութեան ό Փελεϑι տառա-դարձութեան վրայից (այլ ձ. ό Փελετί, φελεϑ-ϑει, φαλλεϑϑι)անցել է հայերէնի՝ό որոշիչ ւ-դը սխալմամբ բառի մասը կարծելով և նը-րան միացնելով։ Եբրայեցի բառը մեկնւում է զանազան ձևերով. սովորաբար կարծւում է որ փղշտացի մի տոհմի անուն է (իբր [hebrew word] pəlēti փոխանակ [hebrew word] pə-Lišti), որ Դաւիթ թագաւորի թիկնապահու-թեան պաշտօնին կոչուեցաւ։ Ուրիշներ մեկ-նում են «դահիճ», «արքունի սուրհանդակ» ևն (տե՛ս Gesenius17, էջ 365բ, Բառ. Ս. Գը, րոց, էջ 554)։ Մեր մէջ ըստ Կիւրղի հասկաց-ւում է «աարսաւոր»։ Նոյնն է հասկանում նաև Մագ. թղ. 62, երբ գրում է. «Իբրու մեն-քանայիւ մրցեալ մակաւասար գագաթանն ռստուցեալ և յռեկացն մարնամասնից իբրու զովթելիթեացն ճահեցուցանէ հանդէպ ճա-կատուն»։-Աճ.


Ոքսիմելի

s.

oxymel, honey, vinegar and water.

Etymologies (1)

• «մեղրով ու քացախով պատ. րաստուած համեմանք՝ կերակուրի համար. իսքէնճէբի» Մագ. թղ. 214 (այլ ձ. ոքսեմելի, ոքսմելի)


Չամիչ, մչոյ, մչի

s.

raisins;
cf. Շիւ.

Etymologies (3)

• , ո հլ. «չորացրած խաղող» ՍԳր. որից չամչեայ Ա. թգ. լ. 12. Բ. թգ. ժզ. 1. չամչեղէն Ովս. գ. 1. չամչախունկ «չոր զու կի, մարեմայ խունկ» Բժշ. չամչռել «չամիչի նման չորանալ, չամչիլ» (նորագիւտ բառ) Վստկ. 187. չամչարակ «compote, խօշաֆ» (նորակերտ բառ)։

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Մկ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Վն. Տփ. չամիչ, Հճ. Մրղ. Սլմ. Տիգ. չmմիչ, Սվեդ. չmմէչ, Ալշ. չամիճ, Ղրբ. չm՛մինչ, չա՛մէնչ, չա՛մըէչ, Զթ. չամը՛չ, Ագլ. չա՛մուչ, Մղր. չօ՜ մէնչ։-Նոր բառեր են չամչապուր, չամիչխաղող, չամ-չենի կամ չամչի, չամչկենի, չամչիլ, չամ-չմիլ ևն։

• ՓՈԽ.-Վրաց. ჩამიჩი չամիչի, ուտ. չա-միչ, թրք. գւռ. Ակն. Եւդ. č̌emiēε (տե՛ս Բիւր. 1899, 314, Հնութ. Ակնայ 352, Յուշարձան 329). հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով čemič «չամիչ», čemičlemek «չամիչ դառնալ, խաղողը չորանալ, չամչիլ» (Բեւռ. 1898, 865). նոյնպէս նաև գնչ. čamik «չա-միչ», čamikengoro «չամչավաճառ». (Pas-pati ծանօթ չլինելով մեր բառին՝ այս ձևերը կցում է նյն. τζαμπί «չանչ», τζαμπόϰράσον «չանչի գինի» բառերին, որոնք կապ չունին սոանց հետ). ն. ասոր. cməlca cmaêt'z «թառամած, ցամքած», caməč, čmaçt'a «թառամիլ, թօշնիլ, խամրիլ», տճկ. [arabic word] čamič բառը ունի նաև Կարապետեան, Օսմ. ռռ. 281 «մանր չամիչ. 2. մանր, մանրուկ, 3. չամիչ, աչքի սև» նշանակութեամբ, որից էլ č̌amic gozlü «սևաչուի»։


*Չանչ

s.

husks of pressed grapes.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Մկ. Մշ. Մրղ. Սլմ. վն չանչ, Ագլ. Ղրբ. չmնչ, Ջղ. չենչ, Տիգ. չինչ «խաղողի շրուանդ, կոխածի մնացորդը, կու-տերն ու կեղևները». նշանակում է նաև «խնձորի, տանձի, սերկևիլի դէն գղելու մա-սր, քացախի դիրտ, հալած իւղի փրփուրը» (այսպէս Ալշ. Լ. Կր. Վն.)։


Չեչ, ից

s.

trash, rubbish, trifles;
pock-mark.

Etymologies (4)

• ԳՒՌ.-Ատն. չէչ, Ղրբ. չիչ և Շմ. ջէջ «ճըզ-մած խաղողի կեղևանք», Երև. չէչ «թութի քամած կեղևանք», Ախց. Կր. չէչ «խնձորի. տանձի և նման պտուղների նետելու մեջու-կը, կանաչեղէնների դէն գցելու մասերը, չօփ»։-Սրանց հետ նոյն են չաչ Հմշ. «եգիա-տազորենի վրայի շապիկը կամ պատեանը». Տր. «լոբու դրսի կանաչ պատեանը», Խտջ «շողգամի և բողկի կանաչ տերևները՝ որ չորացնելով պահում են կերակուր եփելու համար»։

• = Պրս. [arabic word] čat, որ և [arabic word] cas, [arabic word] žaž «դէզ կալի կամ կոյտ արմտեաց, զոր դիզեն զկնի ծեծելոյ և որոշելոյ ի յար-դէն զցորեանն ի կալին». նոյնից է թրք. թթր. čaǰ, čac, čaš, jaš «կալսած հաճարի կամ վարսակի դէզ. 2. մաքրելուց յետոյ կալի մէջ մնացած բարակ յարդը» (Будaгoвъ 1, 454). նոյն բառն է դարձեալ՝ որ թուրքերէնի միջոցով փոխ առնուելով՝ դարձել է սերբ. čadǰ, čadja, լեհ. čac, čadž «բարակ յարդ»։ -Աճ.

• ԳՒՌ.-Խրբ. չmջ, Ակն. Եւդ. չէչ «կալի մէ» դիզուած մաքուր ցորենի շեղջ»։-էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով չէչ հոմանիշը (Բիւր. 1898, 865) անշուշտ հայերէնից է. իսկ թրք. գւռ. Եւդ. [arabic word] čej և Տ. ǰeǰ «ցո-րենի դէզ» չեն կարող լինել հյ. շեղջ բառից (ինչպէս կարծում են Թուրեան, Բիւր. 1899, 798 և. Գազանճեան, Յուշարձան 329), այլ նոյն են վերինների հետ. այսպէս նաև թրք. [other alphabet] ︎ čee «մաքրելուց յետոյ կալի մէջ մը, նացած ցորենը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 178)։

• «ծակոտիք». արմատը հնից չէ ա-ւանդուած. յետնաբար միայն գտնում եմ գործածուած Ադամ. 136. «Կողն նման է պինդ ոսկրի, բայց մէջն փուճ, չեչով իլի»» Սակայն սրանից ունինք չեչաքար «ծակոտ-ևէն մի քար» Անյ. ստորոգ. Առաք. լծ. սահմ. 540։


Չոր, ոց

adj.

dry;
dried, arid, parched, dead;
— հաց, dry bread;
— ճաշակել, to fast on lenten diet.

Etymologies (3)

• ՆՀԲ լծ. թրք. quru, յն. ἔηρός Տէրվ. Altarm. 87 սանս. kšara, յն. ἔηρός նոյն. Նախալ. 112 հնխ. skar «այրել» արմա-տից. հմմտ. խարել, խարշել, սանս. kš̌āra «կծու», kšāma «չոր, ցամաք» ևն։ Հիւնք. ջուր բառից։ Scheftelovitz BВ 28, 293 սանս. ǰvar «տաքանալ, այրել» աոմատի հետ։-Karst, Յուշարձան 429 թթր. kar, kor, kur, չաղաթ. koruk, ku-ruk, եաքութ. kurun, kūr «չոր», օսմ. qavurmaq «խորովել»։ Էսգէթ, Արրտ. 1915, 784 արաբ. [arabic word] šarr «չորա-ցում, չոր» բառից։ Pokorny 1, էջ 500 և 503 իրարից բաժանում է 1) սանս. kšā-ra «կիզիչ», kšāma «չորացած, չոր» և 2) յն. ζερόν «ցամաք», ἔηρός «չոր», լտ. seresco «չորանալ», գերմ. serben ևն. առաջին խմբի մէջ դնում է հյ. ցաւ, ցա-մաք, ցասնուլ. երկրորդը հայերէն ներ-կայացուցիչ չունի. հյ. չոր խաբուսիկ կերպով նման է վերինների և յատկա-պէս յն. ἔηρός բառի հետ, բայց իսկա-պէս երկու խմբի հետ էլ ո՛չ մի կապ չունի։ Պատահական նմանութիւն ունի վրաց. დამრობა դաշրոբա, დავამრობ դավաշրոբ «չորացնել» (արմատը მრ շր-)։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. չոր, Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սչ. չօր, Սլմ. չուէր, Մրղ. չուր, Մկ. Տիգ. Տփ. չուր, Հմշ. Սեբ. չէօր, Ասլ. չէօ՝ր, Սվեդ. չիւր Զթ. չիւյ, չիւր, Հճ. չոյ (բայց չիյնօլ «չորա-նալ»).-Ագլ. չունի այս բառը և գործա-ծում է խէշկ ձևը, որ պրս. [arabic word] xušk հո-մանիշից է փոխառեալ։ (Սակայն կայ չիր «չոր պտուղ»)։ Նոր բառեր են չորագլուխ, չորաթան կամ չորթան, չորթանագող, չորա-կապ, չորամահակ, չորային, չորապուր, չո-րել, չորացնել, չորեղէն, չորեփոց, չորոտ, չորուկ, չորուտ, չորչրուկ, չորչորատիլ, չոր-խըրտիլ ևն։

• ՓՈԽ.-Նոր փոխառութիւններ են քրդ. [arabic word] čortan «կակուղ պանիր» (ըստ Justi, Dict. Kurde 133) կամ «չորթան» (ըստ Հայաստան 1917, л 90).-Սղերդի արաբա-խօս քրիստոնէից բարբառով էլ šərtan «չոր-թան» (հմմտ. էնկիւրիի հայոց բարբառով čörten հոմանիշը. Բիւր. 1898, 865), čortətu «չորթթու, շողգամի կամ կաղամբի թթու» (Բիւր. 1899, էջ 116)։-Patrubány SA 1, 222 հայ. չորենի ձևից է դնում հունգ. Surá-ny տեղանունը (1)։


Սառն, ռին, ռանց

s. adj.

ice, frost;
glazed frost;
crystal;
frozen;
հատոր սառանց, piece or block of ice.

Etymologies (1)

• , ն հլ. (-ռին, -ռամբ, -ռանց) «սառած ջուր, սառ» ՍԳր. «ցուրտ, պաղ» Լմբ. ժղ. Երզն. երկն. Ոսկիփ. որիզ սառնա-կերպ Իմ. ժթ. 20. սառնացուցանել Ոսկ. յհ. բ. 4. սառնեղէն Ագաթ. սառնահալ Ագաթ. սառնապատ Ագաթ. սառնապան «սառցա-տան մեռակազու» Մին. համդ. 15. սառնա-մանիք «սառը քամի» Ագաթ. «սառոյց» Խոր. պարզ արմատն է սառ, ինչպէս ցոյց են տալիս ռմկ. սառ «ցուրտ» Բրս. խ. մկ. սա-ռուցանել Եղիշ. սառչիլ Մաշտ. սառոյց Ոսկ. բ. տիմ. սառամանիք «սառոյց» Յոբ. լէ. 10. Ոսև. ես. 186. «ցուրտ քամի» եռն. 12 սառեալ Սիր. դ. 3 (որ ըստ Վարդանեան ՀԱ 1911, 691 պէտք է կարդալ վառեալ). նա-խասառոյց Արիստ. աշխ. մշտասառոյց Նար. սառնասառոյց Վեցօր. 124. թերասառուռ Եոռն. մտթ. սառնաշաքար, սառնասիրտ. սառնասրտութիւն, սառնարան, սառնարիւն, սառցային, սառցակալել (նոր բառեր) ևն։


Սաստ, ից

s.

bitter, angry reproof, scolding, rebuke, threat, menace;
chastisement;
— իշխանակերպ, մեծավայելուչ, majesty;
— իշխանական, authority, haughtiness;
— աչաց, piercing glance;
ի — մատչել ընդ ումեք, to reproach bitterly, to scold sharply.

Etymologies (3)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'əsti-ձևից, որ գալիս է k'ās-, k'əs-«առաջնորդել, ուսաւ-ցանել, կրթել» արմատից. ցեղակիցներն են ստնս. [other alphabet] çasti-կամ ( çsu. «պատիժ, սաստ, արտօնութիւն, հրաման», [other alphabet] ças, çiš «արտօնել, հրա-մայել, պատժել, տիրել, կրթել, ուսուցանել», [other alphabet] castár-«պատժող, հրամայող, սաստող, իշխանաւոր», [other alphabet] cāstra-«ուսման գիրք, ձեռնարկ, դասագիրք, կա-նոնազիրք», [other alphabet] çišya «աշակերտ». զնդ. ❇ sastu «ասուցանէ» ❇ sastar-. «իշխանաւոր, իշխան» (որ և պհլ. sāstār «տիրող, իշխող, ոռնակալ»), [syriac word] sasta «մարդ չարչարող, անգութ. գազանաբարոյ»։-Ուրիշ լեզուների մէջ այս արմատը չէ՛ պահուած։ Առաջ նոյն արմատի տակ եևն դնում նաև լտ. castigo «պատժել», castus «պարկեշտ», միռլ. cāin «օրէնք», բայց աւ-ժըմ չեն ընդունում (Pokorny 1, 358, Walde 138, Brugmann Grdr2 1, 526)։-Հիւբշ. 488,

• ՆՀԲ կցում է վրաց. սաստիկի։ Böt-tich. ZDMG 1850, էջ 361 սանս. ças արմատի çāstr և կամ զնդ. sasta ձե-ւից։ Lag. Urgesch. 620 սանս. cas արմատի տակ։ Müller SWAW 44, 565 զնդ. sāsti, սանս. çāsti։ Bopp, Gram. comp. 2, 18 տի մասնիկով çās արմա-տից, ինչպէս է նաև սանս. cāsti։ Հիւնք. ազդոյ բառից։ Սրմագաշեան, Արմէնիա ռում. sastisire «շուարիլ» ձևի հետ։ Թի-

• ՓՈԽ.-Վրաց. სახტიკი սաստիկի «անգութ, կարծր, խիստ», სახტიკი კარი սաստիկի քա-րի «սաստիկ քամի», სახტიკი კაცი սաստիկի կացի «անգութ և դաժան մարդ», სახტიკობ։ սաստիկոբա «կատաղութիւն, բռնութիւն»։ Բառս բնիկ հնդևրոպական և -իկ մասնիկն էլ հայկական յաւելուած լինելով՝ վրացին անշուշտ հայերէնից է փոխառեալ։


Սատանայ, ի, իւ

s.

Satan, demon, devil, evil spirit;
cf. Սատան;
cf. Բանսարկու.

Etymologies (1)

• Հները ծանօթ էին արդէն բառիս ծա-գումին. հմմտ. Սատանայ յեբրայեցւոց և յասորւոց լեզուէ խոտորեալ թարգմա-նի. Եզն. էջ 52.-Սատանայ անուն ի խստութենէ հակառակութեանն անուա-նեցաւ. Կոչ. 12.-Սատանայդ բայ եբ-րայականաւն զապստամբն ազդեցուցա-նէ. Իրեն. հերձ. 204.-Սատանայ... ըօտ եբրայեցւոց բառիցն՝ հակառակ թարգ-


Սատոն

s.

satum, setier, ( English gallons, or English pints of wine).

Etymologies (1)

• = Յն. σάτον (>լտ. satum) «հրէական մի չափ է, որ առնում է 1 1/2 հռովմէա-կան մոթ=56 քսեստ». ծագում է եբր. [other alphabet] sa, երկակի [hebrew word] sataim «հատեղէնի չափ, էֆա» բառից, որ է արամ. [syriac word] satā, փոխառեալ ասուր. še'u, še'atu, սու-մեր. še «ցորենեղէն, ցորենեղէնի չափ» բա-ռից (Sophocles 980, Gesenius 17, 533)։--Հիւբշ. 377։


Սատրապ, ի, ից

cf. Սատրապետ.

Etymologies (1)

• ՀՀԲ բառ պրս.։ ԳԴ պրս. սեթրէպ՝ որ սակայն բառարանում չի յիշում (կայ միայն❇ ❇sitrab «նախարար, սատ-րապ»)։-ՆՀԲ պրս. սիդրէպ, արաբ. և պրս. սատր, սատրազամ։ BottleИ. ZDMG 1850, 361 և Lag. Arm. Stud. § 1956 խառնուած հյ. շահապ և յն. σατράπης ձևերից։ Պատկ. Maтep. II. 21 յունարէնից։


Սարակ

s.

mare, brood mare;
small height, upland, hill.

Etymologies (1)

• = Արամ. [hebrew word] sārak «թագաւորական պաշտօնեայ, նախարար» (որ ըստ Gese-nius17 918 ոմանք բնիկ սեմական են համա-րում, ուրիշներ պարսկերէնից փոխառեալ)։ Նշանակութեան տարբերութեան համար հմմտ. լտ. minister «ծառայ, նախարար»։-Աճ.


Սարաւանդ

cf. Սարաւանդակ.

Etymologies (1)

• «հրուանդան, ծովի կողմը բարձրացած տեղ» Պտմ. աղէքս. որից սա-րաանդակ Ագաթ. Կղնկտ. հրտր. Էմինի. էջ 189. Պիտ. որ և սարևանդակ Կղնկտ. հրտր. Էմ. 163, 173. սարաւանդել «բարձուն-քի վրայ մի շէնք կանգնեցնել» Պղատ. օրին. 162. սարաւանդիլ «մի բարձր տեղ նստիլ» Մագ. թղ. 140, 182։


Սարբինայ

s.

vine-trellis.

Etymologies (2)

• = Կաոմուած է պրս. ❇ sar «գլուխ» ︎ binā «շէնք» բառերից, sar «գերան. սիւն, կազմածի փայտ, նեցուկ» նշանակու-թեամբ գործածուած ենք գտնում Ղրբ. սար «գորգ գործելու կամ ջուլհակի ոստայնի ամենաբարձը գերանը, որի վրայից կա-խուած են հինածները», վրաց. სარი սարի «որթատունկի տակի նեցուկը», հյ. սարի «կայմ, սիւն», վրաց. სარვა սարվա կամ მოსარა մոսարվա «որթատնկի տակ յենարան դնել».-իսկ binā, որից արևել. թրք. bunā նշանակում է «որթատունկի առջև բարձրացած թումբի թեք մասը կամ լանջը, որի ետին գտնւում է որթատունկը». գործա-ծական է նաև Սալմաստի հայոց բարբառում։ Ամբողջը փոխառեալ է պարսկերէնից, որի գոյութեան ապացոյց է ասոր. [syriac word] sarbinā «ցից կամ սարբինայ», գործածուած արդէն Սիր. իբ. 18 (Brockelm. Lex. syr. 505բ)։ -Աճ.

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Եւդ. ❇ särpánδ̄ «սարբինայ» (Յուշարձան 329)։ Հայերէնից փոխառեալ պէտք է համարել ի ձայնի պատ-ճառով։


Սարդ, ից

s. zool. bot.

spider;
երդաբնակ, նըստուկ, ուղղընթաց, շեղընթաց, թելհան, սփռող, թափառուկ, մոլար, ոստին, ջրային —ք, house spider, sedentary, retrigrade, laterigrade, spinner, snaring, vagrant, erratic, land spider, waterspiders;
արագ or ժիր, նուրբ, կայտառ, խիզախ or արի, ճարտար or ճարպիկ, հնարագէտ, հանճարեղ, գիտուն, վաստակաւոր, արթուն —, agile, cunning, quick, prompt, skilful, industrious, ingenious, knowing, laborious, vigilant spider;
կախուկ, վերնակառ or վերամբարձ, մանողակ, փորեղ or տղընդեր, տգեղ or մախիզ, անհեդեդ, սոսկալի, թունաւոր —ք, hanging, suspended, spinning, big-bellied, ugly, deformed, frightful, venomous spiders;
starling. laurel, baytree.

Etymologies (2)

• Canini, Et. etym. 121 պրս. [arabic word] kārtana հոմանիշի հետ։ Գարագաշեան (անձնական)՝ ծագում է սարդ «դափնի» բառից՝ ըստ նմանութեան յն. δαϰνη «դափնի» և պրս. [arabic word] tafīn «տար-դոստայն» բառերի։ Müller, Armen. TI թ. 57 յն. ϰώϑω «մանել» բառի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւբշ. 489 չի ընռունում աւս մեկնութիւնը, որովհետև ր և λ տարբեր են և յունարէնի նախաձևը կասկածելի է։ (Osthoff կցում է լտ. colus «իլ» բառին. հայը ենթադրում է միայն հնխ. k'rti-կամ k'rdhi-ձևը)։ Ուղիղ մեկնութիւնը տուել է Petersson (տե՛ս սարի)։

• ԳՒՌ.-Կայ միայն Հմշ. զայթ «սարդ».-սարդոստայն բառից է կրճատուած Ախց. սարդօստ «սարդի ոստայն» (ՆՀԲ ունի նաև սարդոյ՝ իբր գւռ. բառ), իսկ *սարդոստայնիկ ձևից են Ալշ. Բլ. սարանդօստիգ, Վն. սա-րանդէօստիկ, Մշ. սալանդօստիգ, Մկ. սm-րmնդէօստիկ «սարդի ոստայն կամ սարդ».-Տիրոյեան, Հանրագրութ. 586 գիտէ նաև սանտրոստի «մամուկ, սարդ» բառը.-հին հայերէնի սարդաբոյն ձևն է ներկայացնում սարդբոյն Հմշ.։


Սարոյ, ից

s.

pine-tree.

Etymologies (2)

• «նոճի» ՍԳր. Ագաթ. (սխալ է գրուած սարոյց Պտմ. աղէքս. 145). որ և սարուէն Բառ. երեմ. յաւել. 571. (Քաջունի, հտ. Գ. 216 սարոյ համարում է «platane»). որից նոճսարի* Օրբել. ողբ. ժդ։

• Նախապէս բառիս իմաստը որոշ չէր. ՆՀԲ ՋԲ և ԱԲ տատանում են բազմա-զան նշանակութեանց մէջ. ՆՀԲ դնում է նար «լեռ» կամ թրք. sarə «դեղին» ռա-ռից։ Lag. Urg. 816 պրս. sarv բառի հետ կասկածով, որովհետև սարոյ բա-ռի նշանակութիւնը «թեղօշ. pinus» է կարծում։ Pictet 1, 235 սանս. šarja rsborea rosusta ծառի ռետինը», Laα Ges. Abhd. 79 պրս. sarw, ասոր. օ5. sarū։ ՀԲուս. § 2723 սար «լեռ» բառից։ Հիւբշ. 237 դրաւ կասկածով պրս. sarv սարոյ բառի նշանակութեան անստու-գութեան պատճառով։ Բառիս վրայ մանրամասն քննութիւն ունի Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 99-110, ուր հիմնաւոր կերպով ցոյց է տալիս որ բառիս նշանակութիւնն է «նոճի». (այս հաստատելու համար կարելի է օգնու-թեան առնել նաև վրացին). համեմա-տում է պրս. sarv, saru, բայց նաև նում ասուր. շուրմանի, շուրուէնի. ա-սոր. շորբինօ, քաղդ. շրբան, արաբ. šarbīn «նոճե»։


Սաւան, աց

s.

sheet.

Etymologies (2)

• = Յն, οάβανον «կտաւ, բաղնիսից դուրս ռաւու ժամանակ վրան չորացնելու շոր». որից փոխառեալ են նաև մլտ. sabanum, գոթ. saban, հբգ. saban, հսլ. savanū, ռուս. сaванъ «պատանք», սպան. sabana, հֆրանս. savène, վրաց. საბანი սաբանի «վերմակ», թուշ. saba «ծածկոց», նաև պրս. [arabic word] sāvna «նորածինը փաթթեու շոր?» (Հնդկաստանի պրս. [arabic word] saywān «հովա-նի անելու շոր, թէնթէ» (Իբն-ի Բատուտա, Գ. 415) ծագում է պրս. ❇❇sāyabān կամ ❇ sāyavān «հովանի» ձևից և կապ չունի նախորդի հետ)։-Յոյն բառը արևելեան ծագում ունի. հմմտ. արաբ. κϰ։ sabaniyya «սև մետաքսեայ սաւան՝ որ կա-նայք իրենց վրայ են առնում», [arabic word] asbān «նուրբ շոր՝ որ կանայք իրենց գլուխն են ծածևում». սրանք յառաջանում են. Saban գիւղաքաղաքի անունից՝ որ գտնւում t Բաղդադի մօտ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 645-6, Boisacq 848)։-Հիւբշ. 377։

• ԳՒՌ.-Մշ. Ննխ. Ջղ. Սչ. Վն. սավան, Զթ. սավօն, սավոն «անկողնի տաւան», Մկ. սա-վան «անկողնի ծալքի ծածկոց՝ շալից», Խրբ. սավան «լայն պաստառ՝ որ կանայք իրենց վրայ են առնում», Երև. Ղրբ. «կնօահօո նու-իրած շորեղէնը». Սլմ. սավան «կնունքի սա-ւան», Հճ. սավօն «շալ», Սվեդ. սmվուն «ան-կողնի սաւան»։


Սեաւ, սեւոյ

adj. fig. s.

black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.

Etymologies (2)

• -Պարթև. *siyāv «սև» ձևից փոխառեալ. սրա մայրն է հպրս. *siyāva=զնդ. ❇ syava-«սև», որ պահուած է միայն յատուկ անունների մէջ. հմմտ. սանս. [other alphabet] cyāvá «թուխ, սևաթոյր», օսս. sau «սև», և փո-խառութեամբ՝ մանդ. [hebrew word] syāvε «սև» (ZDMG 33, 147)։ Այս *siyāv ձևի հետ կար նաև պհլ. *sāv հոմանիշ ձևը (հմմտ. սոգդ. šaw «սև», վախի šu, սանգլ. šói «սև» Horn § 761), որից փոխառեալ են վրաց. მავი շավի «սև», ինգիլ. მავ շավ «սև» և հյ. *շաւ (պահուած միայն Շաւարշ, Շաւասպ յատուկ անունների մէջ)։ Աւելի յետոյ երևու ձևերն էլ գործածութիւնից ընկնելով՝ փոխա-նակուեցան պհլ. 1 sivāk և siyāh ձևերով, որոնց յաջորդներն են պրս. օ [arabic word] siyāh, սեմն. sūah, քրդ. բելուճ. siyāh, զա-զա siá «սև» ևն։ Բայց *siyav ձևը շարու-նակւում էր անշուշտ Պարթևականում, որից էլ անցաւ հայերէնին (ըստ Meillet REA 3, 6), որովհետև, ինչպէս այժմ հաստա-տուած է, հայերէնի իրանական փոխառու-թիւնները պարթևական են և ո՛չ պարսևա-կան։-Իրանեան բառի նախնականն է հնխ. *k'lēuá-, որ ծագում է պարզական k'ei-ար-մատից՝ «մութ կամ մուգ գոյնով». սրանից ղանազան աճականներով յառաջանում են 1) ր աճականով՝ միռլ. ciar «մութ», հհիւս hā̄rr, անգսք. hār «ծերութիւնից գորշ ևամ սպիտակ գոյն ստացած», հբգ. her «պա-տուաւոր (տարիքի մեծութեան պատճառով, իբրև ախսախկալ)», գերմ. Herr «տէր, պա-րոն», herrschen «իշխել» (Kluge 208-9, 215-6),-2) m աճականով՝ տանս. cvam». «սև», լիթ. sēmas «մոխրագոյն» լտ. sīmex «մլուկ» (իբր «թխատեսիլ»), հյ. ն-սեմ (տե՛ս այս բառը).-3) n աճականով՝ հսլ. sini, ռուս. cиniи, cnne, սերբ. sinǰi, չեխ. siny «կապոյտ».-և 4) վերջապէս v աճականով՝ սանս. çyāvá-«թուխ», հսլ. sivū «մութ մոխ-րագոյն», սերբ. Տīv «գորշագոյն», լիթ. šῦ-vas «ճերմակ ձի», չեխ. sivy, սլով. siy. ռուս. cивыи, հին պրուս. sуwan «գորշ», որոնց պատկանում են նաև իրան. *siyāv և հյ. սեաւ (Pokorny 1, 361, Walde 107, Boisacq 156 Trautmann 306)։ «Սև» բառի նման մի շատ հասարակ բառի փոխառեալ լինելը իրանեանից՝ մեկնւում է (բացի այն՝ որ բո-ւոր գլխաւոր գոյները փոխառեալ են իրա-նեանից, ինչ. կարմիր, կապոյտ, սպիտակ,-գոյն, երանգ) նաև թաբուով։ Արդի բերբե-րական լեզուների մէջ ընդհանրապէս խու-սափում են արտասանել «սև» բառը և ամէն մի գաւառ ունի առանձին մի ձև՝ արտայայ-տելու համար այս իմաստը։ Դրա համար է որ հնդևրոպական լեզուների մէջ չկայ «սև իմաստով ընդհանուր բառ։ Հին է սանս. krsná-= հպրուս. kirsnan=հսլ. črunū «սև». բաւզ այս խմբից դուրս՝ ուրիշ լեզունեռև մէջ չի գտնւում (Meillet BSL Л 84, էջ 45-46)։-Հիւբշ. 489։

• ՓՈԽ.-Յն. ἕαβαρτοιάσταλοι իբր հյ. սևոր-դի ձևից փոխառեալ՝ տե՛ս Որդի բառի տակ։-Հայերէնից է նաև sev «էսրար, ծխե-լու ափիոն, հաշիշ», որ շատ գործածական t Պօլսի տաճիկ բանտարկեալների ծածկա-լեզուի մէջ (տե՛ս Թէոդիկի Ամէնուն տարե-ցոյցը, 1920, էջ 221)։


Սելէս

cf. Սելին.

Etymologies (2)

• , ՍԵԼԻՆ, ՍԻԼԻՆ «պատրիարքական ոսկի աթոռ» Գնձ. Ուռհ. 105. Վրք. դիոն. ՀԱ 1914, 211, Յայսմ.։ Տե՛ս և սեղէն։

• = Յն. οελλίον, σέλλα «աթոռ, գահ», որ փոխառեալ է լտ. sella հոմանիշից. յու-նարէնից են նաև ասոր. [syriac word] silīn և արաբ. [arabic word] silīn? (Վրք. դիոն. ՀԱ 1913, 654)։-Հիւբշ. 378։


Սեխ, ի, ոյ

s.

melon;
շերտ —ի, slice of -;
— մշկահոտ, musk-melon.

Etymologies (1)

• = Նման է հնչում լն. σἐϰυς, σίϰυς, σἰϰυος, οιϰόα «վարունգ, սեխ կամ դդում» բառին, որ կցւում է հաւանաբար հսլ. tyky=ռուս-тьՐквa «դդում» բառին և համարւում է թրա-կօ-փռիւգական փոխառութիւն (Malde 206, Boisacq 532, 864)։ Այս պարագային հայե-րէնն էլ դառնում է փոխառեալ փռիւգակա-նից։


Սեղակ

adj.

cartilaginous.

Etymologies (1)

• «աճառապատ մեծ ձուկ՝ որ թեփի ևոխարէն պարզ մաշկ ունի» Վեցօր. 138, 141 (երկրորդ վկայութեան ձեռագիրն ունի սիկաղք)։


Սեղան, ոց

s. s. geom.

table, board;
meal, food, table;
altar;
banker's counter;
աւագ —, grand, high altar;
— գրելոյ, writing-table;
— խոհակերոցի, kitchen-table;
dresser;
— մարմարեայ, marble-table;
— գործոյ, work-table;
սփռոց —ոյ, table-cloth;
անօթք, սպասք —ոյ, plates and dishes;
պատառաքաղ, դանակ, դրգալ —ոյ, table-fork, table-knife, table-spoon;
զրոյցք ի —ի, table-talk;
— յարդարել, ուղղել, դնել, to lay out a table, to spread the table;
— ուղղել, to erect or place an altar or Communion-table;
բեզմել ի —, to sit down to table;
ծառայել —ոյ, to wait at table;
ի —ի լինել, to be at table;
ելանել ի —ոյ, to rise from table;
բառնալ զ—, to take away, to clear the table;
ծախք —ոյ, table-expenses;
cf. Կողապտեմ;
cf. Ճաշ;
cf. Պատիւ;
trapezium.

Etymologies (1)

• , ո հլ. (իսկ Յուդթ. դ. 10, Եզեկ. զ. 5 գրծ. սեղանօք) «սեղան, մանաւանդ ճա-չի. 2. կերակուր, հացկերոյթ, կոչունք. 3. Լումայափոխի ևն սեղան. 4. զոհի սեղան, զոհարան, բագին. 5. տաճարի սեղանը. 6. Քրիստոսի խաչը» ՍԳր. Ագաթ. Ոսկ. Եփես. «ծամող ատամ» Տաթև. ձմ. խզ. որից սե-ղանատր ՍԳր. սեղանակից Վեցօր. սեղանա-յարդար Ոսկ. եփես. սեղանայօրէն Ոսկ. մ. գ. 17. սեղանազերծ Բ. մկ. դ. 42. համասե-ղան Փիլ. կամ հոմասեղան Բրս. պհ. նոր բառեր են ճաշասեղան, սեղանատամ, սե-ղանապետ, սեղանատուն, սեղանատրութիւն ևն։


Սեմագիր, գրաց

cf. Սեմիար.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Մառ ЗВО 17, 303 վրացի ձևը ո՛չ թէ անկախաբար յունարէնից առնւած, այլ հալերէնից կաղապարուած է համարում։ Այդ ճիշտ կլինէր անշուշտ, եթէ վրացի ձևը լի-նէր სემიათა-ბწერალი սեմիաթա-մծերալի, ինչպէս ունի Մառ, բայց Չուբինով գրում է ი ի-ով, որ համապատասխանում է յունա-րէն η տառի յետին ի հնչման։