Entries' title containing կ : 10000 Results

Պահակութիւն, ութեան

s.

mounting or keeping guard;
villenage, statute labour, drudgery.


Պահանգակապ

adj. s.

fastened, tied with a tie-piece;
sustained by a buttress;
cf. Պահանգ.

NBHL (3)

Պահանգակապ շինուած ի ժամանակի շարժման ոչ կործանեսցի. (Սիր. նոր. ՟Ի՟Բ. 19։)

Պահանգակապ փայտեղէն կապեալ ի շինածի, եւ ի շարժման ոչ խախտեսցի. (Սիր. հին. ՟Ի՟Բ. 19. որպէս եւ յն. պահանգ փայտեղէն կապեալ։)

Չէ հնար շինուածոյ գեղեցկանալ, եթէ ոչ պահանգակապ լինի. (Մծբ. ՟Բ։)


Պահարանիկ

s.

small envelope or cover.


Պահարկեմ, եցի

va.

to guard, to mount guard, to garrison, to mount sentry.

NBHL (4)

ՊԱՀԱՐԿԵԼ. Պահ արկանել. պահել զգուշութեամբ.

Գիշերի իսկ արարեալ զլուսաւոր յարութիւնն, զի պահարկելոցն եւ գուշակելոցն ծանուսցէ զճշմարտութիւն իւր յիրացն կատարելոց. (Ագաթ.։)

ՊԱՀԱՐԿԵԼ. փոխանակ գրելոյ՝ Պախարակել.

Պահարկելով զմոլար օրէնսդիրն։ Ոչ ընդհատ կամ պահարկելի թուիցի կոչել զնա (այսինքն զմաշտոց երկրորդ) նովիմբ անուամբ (նման գոլոյ Յովհաննու Կարապետին). (Արծր. ՟Գ. 5։ ՟Դ. 8։)


Պահկութիւն, ութեան

s.

statute service, forced labour.

NBHL (2)

Որպէս Պահակութիւն կամ պայեկութիւն. տեսչութիւն. զգուշութիւն.

Ծանր հարկս եւ անհնարին սակս ի վերայ դնեն (մշակաց), եւ աշխատանս եւ պահկութիւնս պահանջեն. յն. լոկ՝ աշխատանս. (Ոսկ. մ. ՟Գ. 8։)


Պահնակ

cf. Պահակ.

NBHL (1)

Պահնակ ամրոցին ամբաստան առ արքայի լինի։ Շրջապատեալ բազում պահնակօք. (Յհ. կթ.։)


Պահնակեմ, եցի

va.

to guard, to keep, to defend.

NBHL (2)

ՊԱՀՆԱԿԵԼ. Պահ ունել. պահարկել. պահպանել.

Հազիւ պահնակել պաշտպանել կարէին միայն զտեղի կացոցի կարաւանին իւրեանց։ Անխզելի զմիտս իւր ի չարութենէն պահնակեալ պատրաստէր. (Յհ. կթ.։)


Պահպանակ, աց

s.

guard, defender, protector;
armour, cuirass;
preservative;
phylactery;
— զէնք, defensive armour;
— լանջաց, breast-plate;
— բազկաց, armlet, bracelet, leather gauntlet;
— բարձից, greaves, legpiece;
վերտ —, mail, coat of mail;
ջղեայ եւ կաշեայ —, leather-cuirass, buff jerkin.

NBHL (7)

Որ ինչ պահպանէ յարտաքին վնասուց. մանաւանդ զրահք, լանջապանակք, բազպանք եւ սռնապանք սպառազինաց.

Տախտակս պղնձիս՝ թիկանց եւ լանջաց, եւ պահպանակս բարձից եւ բազկաց։ Որ ի նոցայցն պահպանակացն եւ զինուցն փայլմունք եւ շողիւնք։ Վառեալ վերտ պահպանակօք՝ ուր ոչ գծէին նետք։ Ի ջղեայ եւ ի կաշեայ պահպանակաց զգեստուն. (Խոր. ՟Ա. 10. 23։ ՟Բ. 82։ ՟Գ. 37։)

Եթէ պահպանական վստահութեան զանձն ուրուք լքցէ։ Պահպանակդ երկրպագելի (սուրբ խաչդ) ի զգայարան սրտիս միասցի. (Նար. ՟Գ. եւ ՟Կ՟Ե։)

Կացուցանէ լեգէոնս պահպանակ թիկնոցաց։ Ի պահպանակացն բարձիցն եւ բազկաց. (Յհ. կթ.։)

ՊԱՀՊԱՆԱԿ. φυλακτήριον tutela. Որ ինչ պահպանէ ի փորձանաց՝ իրօք որպէս հոգեւոր զէնն. կամ կարծեօք ախմարաց, որպէս գրապանակն.

Սա եւ ողջոց պահպանակ, փափկացելոց՝ ողջախոհութեան հեշտութիւն բաշխի. (Բրս. գոհ.։)

Գիր ունելով եւ պահպանակս հմայականս։ Առնել հմայեակս եւ պահպանակս. (Կանոն.։)


Պահպանական, ի, աց

adj. s.

preservative, defensive;
phylactery.

NBHL (13)

συντηρητικός conservandi vim habens, conservator, -trix. Ունօղ զկարողութիւն պահպանելոյ. պահպանիչ. պահօղ. պահապան. եւ Զօրաւիգ.

Ամրացեալք պահպանական կօշկօք առաքինութեան. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Աստուած ... ծախեսցէ զնիւթն, ո՛չ յոշ դարձուցեալ, այլ ընդդէմ անդրէն յոչնչէ ի գոյանալ ածումն պահպանական. (Փիլ. տեսիլ աբր.։)

Զօրութիւն՝ իբրեւ պահպանական եղելոցս, եւ որ կալն մնալ սոցա մատակարարէ զօրութիւն. (Առ որս. ՟Ե։)

Յարենէն՝ որ եղեւ պահպանական անդրանկացն առ ի սատակչէն. (Շիր. զատիկ.։)

Պահպանական զօրութեամբն ունի զամենայնն. (Պիտառ.։)

Պահպանական ուսոյց ամրութիւն. (Պիտ.։)

Մի՛ թողուր զիս ի պահպանական զօրութենէ քումմէ։ Պահպանական ամենայաղթ զօրութեամբն։ Պահպանական պարիսպ ամրութեան։ Պահպանական աջով քոյին։ Կնիք պահպանական՝ նշան ամենազօր. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։ Զքր. կթ.։ Յհ. կթ.։ Յիսուս որդի.։ Նար. խչ.։)

(Ի դրախտին) օրէն աւանդէր պահպանական։ Ընկալայ զպատուէր հրամանի իբր օրինաւոր ամրութեանն պահպանական աւանդ. (Մամբր. պիտ.) իմա՛, պահելի, կամ պահպանիչ ի չարեաց։

ՊԱՀՊԱՆԱԿԱՆ. ա.գ. Հմայական. եւ Գրապանակ. հմայեակ.

Պահպանական հմայս ի բազուկս եւ ի գլուխս նոցա կապէին. (Նախ. եզեկ.։)

Գրեն ի քարտիսի, եւ կապեն ի բազուկս եւ ի պարանոցս մանկանց իւրեանց եւ անասնոց ... եւ պահպանականս կոչեն. (Կանոն.։)

Ի գիրս փոքունս գրել, եւ կախել ի վերայ լանջացն, զոր պահպանականք կոչէին. (Երզն. մտթ.։)


Պահպանակից

s.

fellow-guard or guardian.

NBHL (2)

Գործակից պահպանութեան. կամ որպէս յն. պահպանական.

Ունիս զաղօթս պահպանակիցս գիշերոյ։ Պահպանակից պատուական գանձուց. (Սեբեր. ՟Թ։)


Պահպանողական

cf. Պահպանական.

NBHL (3)

Եւ այսորիկ՝ արդարութիւնն է պահպանողական. (Դիոն. ածայ.։)

Պահպանողական աջով քո վերակացու լեր հոգւոյ սորայ եւ մարմնոյ. (Մաշտ.։)

Հրեշտակն պահպանողական, հզօր ոստիկան։ Առաքեա՛ զպահպանողական զօրութիւն աջոյ քո. (Նար. ՟Հ՟Թ. եւ ՟Ղ՟Դ։)


Պահսակաց

adj.

fasting.

NBHL (2)

Որ կայ ի պահս. պահացող.

Խոնարհ, անոխակալ, պահսակաց, եւ աղօթարար. (Ոսկիփոր.։)


Պաղապանծական

cf. Պաղապանծ.

NBHL (2)

ՊԱՂԱՊԱՆԾ ՊԱՂԱՊԱՆԾԱԿԱՆ. Պանծափայլ. կամ սառնատեսակ. վճիտ. յստակ. պսպղուն. փալփլուն.

Նուաղեաց եւ պղատոնական տաճարացն լուսափայլն ձեղուն, եւ յատակք յախճապակեալք. որ եւ յաթենականն յաւէտ պարծանք, եւ պերճութիւնքն պաղապանծականք եւ այլն. (Անան. եկեղ։)


Պաղատտիկ, տտկի

cf. Պաղատիտ.

NBHL (4)

ՊԱՂԱՏԻՏ ՊԱՂԱՏՏԻԿ. Նոյն բառ է եւ ի յն. բալա՛թի. παλάθη massa ficuum. Չոր թուզ ի շարս անցուցեալ կամ կոխեալ յամանս. տիւզի կամ տապան ինճիրի. եբր. տէվլա.

Կայթ մի չամիչ, եւ պաղատիտս երկերիւր։ Ետուն նմա կոտոր մի պաղատտաց եւ երկուս չամչեայս, եւ կերաւ։ Առցեն պաղատիտս թզոյ, եւ դիցեն ի վերայ վիրիդ. (՟Ա. Թագ. ՟Ի՟Բ. 18։ եւ ՟Լ. 12։ ՟Դ. Թագ. ՟Ի. 7։)

Ելից զնա (զմախաղն) փոխնդով եւ պաղատտկօք (կամ պաղատկօք, կամ պաղատակօք). (Յուդթ. ՟Ժ. 5։)

Եզեկիա թագաւորն բժշկեցաւ պաղատիտ թզովք։


Պաղլեղիկ

s.

alumina.


Պաղլեղկատ

s.

aluminate.


*Պաղլորակ

s.

icicle.


Պաղմական, ի, աց

adj.

oscillating, swinging, shaking.

Etymologies (3)

• «մի տեսակ երկրաշարժ, որ գետինը դողացնում է «Արիստ. աշխ. 615 (գրուած է տաղմական)։

• -Յն. παλματιας հոմանիշի համեմատ կազ-մուած է πάλμα «սասանում, դող» բառից՝ հյ. -ական մասնիկով։-Հիւբշ. էջ 370։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (2)

(Ի յն. ձայնէս բա՛լմա. յորմէ լտ. բալբիթա՛ցիօ, տրոփումն. թնդումն. դողումն) Անուն մասնաւոր սասանութեան երկրի, իբր դողացուցիչ. παλματίας vibrator, quidam terrae motus.

Ի շարժմանցն ... այլք դողացուցանեն՝ խոնարհեցուցանելով, եւ վերստին շարժելով, եւ միշտ ի շարժեալն բերելով, որ պաղմականք լինի ասացեալ, նման դողութեան ախտի բացագործելով. (Արիստ. աշխ. ուր գրիչք ունին վրիպակաւ՝ տաղմականք։)


Պաղպաղակ, ի

s.

specular stone;
rock-crystal;
ice, ice-cream.

NBHL (2)

σκέπλον (իբր հայելեակ) speculum, specularis lapis. Սառնատեսակ քար թափանցիկ փայլուն, որպէս վանակն եւ բիւրեղ. պիլլօռ.

Որպէս բնութիւն պաղպաղակի, որ յանձնէ ունի զլուսաւորութիւն։ Պաղպաղակ՝ սուրբ եւ յստակ գեղեցկութեամբն՝ նմանեալ լուսաւորութեանն եւ սրբութեան օդոյ եւ ջրոյ. (Վեցօր. ՟Գ։ եւ Շիր.։)


Պաճիտակ

s.

delicious condiments.

Etymologies (1)

• , անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ել. 481. «Գինեզինութիւնք և խա-հակերութիւնք՝ որ ի ձեռն անյագութեան և որովայնամոլութեան լինին, ի պաճիտակ լի-նելոյ գործեն հիւանդութիւն»։ (Աւգերեան լտ. թրգմ. ob abusum expletionis զեղծումն գոհացման)։ ՆՀԲ մեկնում է «աւելորդ պա-ճուճանօք և հանդերձանօք յօրինեալն», ՋԲ «աւելորդ պաճուճանք կամ հանդերձանք կե-րակրոց», ԱԲ. «աւելորդ զարդարանք կամ կերխում»։

NBHL (2)

Որպէս թէ Պաճուճակ. Աւելորդ պաճուճանօք եւ հանդերձանօք յօրինեալն.

Գնիեզինութիւնք եւ խահակերութիւնք՝ որ ի ձեռն անյագութեան եւ որովայնամոլութեան լինին, ի պաճիտակ լինելոյ գործեն հիւանդութիւն. (Փիլ. ել. ՟Բ. 18։)


Պաճուճակ

s.

chubby baby, little darling, deary.


Պայակ, աց

cf. Պայիկ.


Պայական, ի, աց

adj.

fairy, fairy-like.


Պայեկեմ, կեալ

vn.

to wait, to serve.


Պայիկ, յկաց

s.

guard, guardian;
cf. Պայ.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «բերդի պահապան, պա-հակ զինւոր, հետիոտն զինւոր» Խոր. Գ. 36. Փարպ. Ղևոնդ. ժ, էջ 37. Ասող. 126. ոռուած նաև պայեկ Օրբել. պահեկ Մեսր. եր. պայակ Խոր. Գ. 36 (մի ձեռ.)-Նոր ձևն է փայիկ «ոտքով վազող սուրհանդակ» Լծ. նար. («Սուրհանդակ, փայիկ և այնոքիկ՝ որ առա-ջի պարոնաց վազեն ոտիւք, յորժամ պարոնն ի ձի ելանէ»)։

• = Պհլ. paik «սուրհանդակ», paikān «հե-տևակ զօրք», պրս. [arabic word] paig «սուրհան-դակ և թղթաբեր», հին նշ. «հետիոտն, հե-տևակ զինւոր, ոստիկան, դահիճ», paigān -salār «ոստիկանապետ», սանս. nadiև» «հետևակ զինւոր». պրակր. pāikk։ Այս բո-լորը ծագում են սանս. pad-, զնդ. paδ-, պրս. [arabic word] pāy «ոտք» բառից, որի հալ. զեղակիցներն են հետ-ք և ոտն։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] paigā «հե-տևակ զինւոր», արաբ. [arabic word] faiǰ «թղթա-а-248 տար, սուրհանդակ», վրաց. ბაიკი պաիկի, უაიკი փաիկի «արագընթաց, արագոտն, гкороходъ. 2. ճատրակի խաղի մէջ հետևա-կը» (Horn § 359)։-Հիւբշ. 220։

• ՆՀԲ նոյն ընդ պահակ, լծ. պրս. paik։ Böttich. Rudim. 50, 189 ասորին դնում է պարսկերէնից։ Նոյն, ZDMG 1850, 360 հայ բառը կցում է սանս. և պրս. բառերի հետ։ Ուղիղ են նաև Böttich. Arica 80, 342, Lag. Ges. Abhd. 74, Պատկ. Изслед. 12, Maтep. II, 25։

NBHL (4)

ՊԱՅԻԿ կամ ՊԱՅԱԿ. Նոյն ընդ Պահակ՝ իբրեւ պահապան. լծ. եւ պ. բէյգ, բէյիք. այսինքն Սպասաւոր (որ յոտին կայ). սուրհանդակ (արագոտն).

Մերուժան հրամայէ պայակացն (կամ պայկացն) զբերդից պարսպացն կախել զկանայս նախարարացն. (Խոր. ՟Գ. 36։)

Ձաղեալ զնա պայկացն՝ մերկացուցին զնա. (Փարպ.։)

Անդէն վաղվաղակի թօթափեցան պայիկքն նախամարտիկք, որք պահէին զպարիսպսն։ Թօթափեցան ամենայն պայիկք նախամարտկացն ի պարսպէն։ Մարտ եդեալ ըստ պայիկսն. (Ղեւոնդ. ՟Ժ։ Ասող. ՟Բ. 4։ եւ ՟Գ. 10։)


Պայլիկեան

s. adj.

Paulician;
incestuous.

NBHL (1)

Ըստ Հին բռ. Մծղնէ. cf. ՄԾՂՆԵԱՅ. եւս եւ ՊԱՒՂԻԿԵԱՆ ի բռ. յտկ. ան։ 1


Պայծառակերպիմ, եցայ

vn.

cf. Պայծառանամ.


Պայծառակերպութիւն, ութեան

s.

Transfiguration.

NBHL (5)

Պայծառակերպիլն. պայծառութիւն կերպարանաց. մանաւանդ Այլակերպութիւնն Քրիստոսի ի Թաբոր. καταμόρφωσις transfiguratio.

Այսոքիւք տօնիս նկարագրի պայծառակերպութիւն։ Յոյնք զսա Պայծառակերպութեան եւ Պսակաց կոչեն տօն, եւ հայք Վարդավառ։ Յիրաւի վարդավառ զսա ձայնէ եկեղեցի, եւ պայծառակերպութեան եւ պսակաց տօն. (Խոր. վրդվռ.։)

Այսօր զահագին քո զմիւսանգամ ցուցեր զպայծառակերպութիւնդ ի թաբորական լերին. (Գանձ.։)

Անճառելեացն հրաշից պայծառակերպութիւնք, եւ սքանչելի յօրինուածք. (Անան. եկեղ։)

Դասաւորեա՛ պայծառացեալ ընդ սուրբս քո ... դասակարգեա՛ պճնազարդեալ պայծառակերպութիւն. (Խոսր.։)


Պայծառակերտ

adj.

magnificently built, superb.

NBHL (3)

Պայծառ կերտեալ. գեղեցկաշէն.

Ուր եւ շինեացն զպայծառակերտ քաւարանն սուրբ. (Յհ. կթ.։)

Ի շինութիւն պայծառակերտ քաւարանաց. (Ուռպ.։)


Պայծառակշիռ

adj.

well-matched, very resembling.

NBHL (2)

Յստակ եւ անվրէպ կշռեալ. համեմատ.

Գեղատախտակն՝ պայծառակշիռ՝ հասակաչափ՝ զգեղ երեսաց յանդիման ցուցանէին. (Ագաթ. յորմէ եւ Սանահն.։)


Պայծառապսակ

adj.

crowned splendidly, wearing a brilliant crown.

NBHL (2)

Որ ունի զպայծառ պսակ. պայծառացեալ թագիւ, կամ ինքնակալութեամբ.

Մատուցեալ ի յօգոստաբնակ պայծառապսակ պատկառատեսակն պաղատ՝ զինուորէր. (Նար. խչ.։)


Պայղակենութիւն, ութեան

s.

sect of the Paulicians.

NBHL (2)

Պղտորութիւն. չար. վատթարութիւն. կուրութիւն աղանդոյ պղծագործ պաւղիկեանց.

Նախկին մծղնէութեան պայղակենութեան խեշերանք. (Յհ. իմ. պաւլ.։)


Պայղակումն, ման

s.

dazzling, hallucination.

NBHL (2)

Շլացութիւն որպէս յերեսաց փայլակման. բլշակնութիւն, մթագնութիւն. կամ փայլիւն շլացուցիչ.

Ո՛չ ըստ չափոյ երեւեցելոյն, այլ ըստ տեսողացն կուրութիւն գործէ. որպէս ուրեմն պայղակումնն Պօղոսի աչացն։ Զամենայն փառս նորա առ Պօղոս եղելոյ զպայղակմանն ուսի՛ր. որ զպայղակումնն ոչ եբեր, զիա՞րդ զփառսն բերիցէ զանչափս. (Բրս. թղթ.։ 3)


Պայմանական, ի, աց

adj.

conditional.


Պայուասիկ

s.

fifty pounds.

NBHL (2)

Բառ անստոյգ, որպէս կշիռ ինչ դրամոյ.

Սատեր՝ ՟Դ. դրամակշիռ. եւ պայուասիկն՝ ՟Ծ. լիտր. որ է ՟Ռ. սատեր. (Շիր. կշռ. չափ.։)


Պայուսակ, աց

s.

bag, pouch;
— որսոյ, game-bag;
— ուղեւորաց, cloak-bag;
կշռոց նենգութեան, bag of false weights.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «պարկ, քսակ, մա-խաղ» Միք. զ. 11. Յհ. կթ. Երզն. մտթ. որի հետ նոյն են ապաւասիկ կամ պայուսակ Ոսկ. մտթ. պայուասիկ «դրամական մի կշիռ կամ չափ, 50 լիտր» (ճիշտ հաշւով 16 kil 320 gr. ըստ Մանանդեան, Կշիռները, էջ 41) Շիր. Սեբ. 147 (սխալմամբ գրուած է պալ-ռասիկ տպ. Պօլիս, էջ 231). Բռ. երեմ. 264 գրում է պայսուկ և էջ 270 պաւակս. արդի գրականում կայ միայն պայուսակ «չանթա»։ («Քսակ» և «դրամական չափ» նշանակու-թեանց նոյնութեան համար հմմտ. թրք. [arabic word] kise «քսակ. 2. հինգ հարիւր ղրուշի գումար»)։

• -Պհլ. *payūsak ձևից, որ չէ աւանդուած. սրա հետ հմմտ. պրս. օ [arabic word] payūza, օ [arabic word] paivaža «շապիկ և նման նմին լայն հան-դերձք»։ Իրանեանից փոխառեալ է նաև ա-սոր. [syriac word] payūsag կամ payvasaα «վզնոց, ցանց» (Brockelm. Lex. syr 271ա)։-Հիւբշ. 220։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ. Lag Ges. Abhd. 74 և Arm. Stud. § 1805, որ կասկածում է պրս. payūza ձևի վրայ. սխալ է գտնում կապել իրանեան բառը ուս ձևի հետ։ Müller WZKM 10, 356 իբր բնիկ հա՞յ սանս. wasti-, լտ. vesica «քսակ» բառերի հետ։ Karolides տես փայծաղն։ Պատահական նմանու-թիւն ունին լատ. bisaccium, նյն. βισάϰϰι իտալ. bisaccia, լեհ. bisagi, ուկր. be-Sáhy, բուլգ. bisági «վերարկուի գըր-պան», ֆրանս. besace «երկաչեայ պա-ւուսակ», որոնք ծագում են լտ. bis «կրկին» և saccus «պարկ, քսակ» բա-ռերից (Berneker 57)։

• ՓՈԽ.-Վրաց. ბავახაკი պավասակի «քը-սակ, պարկ»։

NBHL (4)

μάρσιππος, μαρσιππείον marsupinum, crumena, saccus. Պարկ. քսակ. մախաղ. քէսէ.

Իցէ՞ թէ արդարասցի կաշառովք (պիտի ըստ յն. կշռովք) անօրէնն, եւ պայուսակաւ կշռոց նենգութեան. (Միք. ՟Զ. 11։)

Պայուսակօք երիւք գանձս լցեալ. (Յհ. կթ.։)

Է՞ր վասն զպայուսակն յիշեաց. (Երզն. մտթ.։)


Պանդխտական, ի, աց

adj.

travelling, wandering.

NBHL (2)

Որ ինչ անկ է պանդըխտի կամ պանդխտութեան.

Մխիթարեսցես զմեզ հանապազ յայսմ տրտմալից պանդըխտական կեանս. (Խոսր.։)


Պանդխտակից

s.

fellow-pilgrim.

NBHL (3)

Կցորդ պանդխտութեան այլոյ՝ ուղեկցութեամբ եւ օգնականութեամբ.

Նժդեհակից մեր եղեւ ... որ եւ պանդխտակից. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Աստուած պանդխտակից է օտարաց. (Վրդն. ծն.։)


Պանդոկ, ի

s.

hotel, inn, hostelry, tavern.

NBHL (13)

Եդեալ զնա ի վերայ գրաստու իւրոյ՝ ած զնա ի պանդոկի մի. կ. ՟Ժ. 34։)

Տարաւ ետ զնա ի պանդոկի մի. պանդոկին՝ եկեղեցի թարգմանի։ Եւ պանդոկին ետ ցպանդոկապետն. եկեղեցին ցեպիսկոպոսն. (Սեբեր. ՟Ժ՟Բ։)

Նստցի ի պանդոկոջ։ Ի պանդոկւոջ նստիմք. (Ոսկ. յհ. ՟Բ. 33։)

Եկն ի պանդոկի մի, եւ խնդրեաց օթեւանս։ Ընկէց ի մէջ պանդոկին. (Ճ. ՟Բ.։)

Արժանի լինել եւ ի պանդոկի մտանել՝ յեկեղեցի. (Կամրջ.։)

Շինել պանդոկի, եւ իջավանաց տունս. (Մխ. դտ.։)

Պանդոկի շինել եւ հիւրանոցս. (Մեսր. երէց.։)

Էր պանդոկ մի, եւ այլն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Բա՛րձ ի վերայ գրաստու խաչին, տա՛ր ի պանդոկ՝ յեկեղեցին. (Յիսուս որդի.։)

Եկեղեցիք՝ պանդոկք եւ մաքսատունք օտարաց. (Լմբ. ատեն.։)

Վանորայս շինեալ, բանդոկ պատրաստեալ, զհիւրս ընկալեալ. (Գանձ.։)

Աստուած զնա ի պանդոկ մի. պանդոկն՝ եկեղեցի Աստուծոյ. (Մեկն. ղկ.։)

Թէ օթէ մարդ ի պանդոկի ... իսկ եթէ թողու զգրաստ իւր ի պանդոկն, եւ այլն. (Մխ. դտ.։)


Պանդոկի, կւոյ

cf. Պանդոկ.

Etymologies (2)

• (սեռ. -կւոյ, -կւոջ) «իջևան, անցորդների օթևան, խան» Ղկ. ժ. 34. Եփր. ա. ևոր. 72. Սեբեր. Ոսկ. յհ. բ. 33. որ և պանդուկի Վրք. սեղբ. 710. յետնաբար դար-

• Ստուգաբանութիւնը տալիս է մեզ հներից Վրք. սեղբ. էջ 710. «Զնոյն ասել (իմա՛ վերոյիշեալ) պանդուկին, այս է ամենընկալ»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը նաև ՆՀԲ, Müller SWAW 66, 278 և Հիւնք.։

NBHL (13)

Էր պանդոկ մի, եւ այլն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Եդեալ զնա ի վերայ գրաստու իւրոյ՝ ած զնա ի պանդոկի մի. կ. ՟Ժ. 34։)

Տարաւ ետ զնա ի պանդոկի մի. պանդոկին՝ եկեղեցի թարգմանի։ Եւ պանդոկին ետ ցպանդոկապետն. եկեղեցին ցեպիսկոպոսն. (Սեբեր. ՟Ժ՟Բ։)

Նստցի ի պանդոկոջ։ Ի պանդոկւոջ նստիմք. (Ոսկ. յհ. ՟Բ. 33։)

Եկն ի պանդոկի մի, եւ խնդրեաց օթեւանս։ Ընկէց ի մէջ պանդոկին. (Ճ. ՟Բ.։)

Արժանի լինել եւ ի պանդոկի մտանել՝ յեկեղեցի. (Կամրջ.։)

Շինել պանդոկի, եւ իջավանաց տունս. (Մխ. դտ.։)

Պանդոկի շինել եւ հիւրանոցս. (Մեսր. երէց.։)

Բա՛րձ ի վերայ գրաստու խաչին, տա՛ր ի պանդոկ՝ յեկեղեցին. (Յիսուս որդի.։)

Եկեղեցիք՝ պանդոկք եւ մաքսատունք օտարաց. (Լմբ. ատեն.։)

Վանորայս շինեալ, բանդոկ պատրաստեալ, զհիւրս ընկալեալ. (Գանձ.։)

Աստուած զնա ի պանդոկ մի. պանդոկն՝ եկեղեցի Աստուծոյ. (Մեկն. ղկ.։)

Թէ օթէ մարդ ի պանդոկի ... իսկ եթէ թողու զգրաստ իւր ի պանդոկն, եւ այլն. (Մխ. դտ.։)


Պանդոկապան

s.

inn-keeper or tavern-keeper, host, landlord, master of an hotel;
major-domo, house-steward;
կին —ի, hostess.

NBHL (2)

Դստեր պանդոկապանին. (Հ. փետր. ՟Ժ՟Գ.։)

Վարձաւորքն պանդոկապան, եւ այլք. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)


Պանդոկապետ, ի, աց

cf. Պանդոկապան.

NBHL (7)

πανδοχεύς, πανδόχος, πανδόκος, πάνδοξ, καπηλυτικός hospes meritorius, caupo, stabularius. իտ. oste, locandiere. Պահապան կամ տէր պանդոկի. խանճը, գօնագ սահապը.

Հանեալ ետ ցպանդոկապետն երկուս դահեկանս. կ. ՟Ժ. 35։)

Պանդոկին ետ ցպանդոկապետն. կեղեցին ցեպիսկոպոսն. Սեբեր. ՟Ժ՟Բ։)

Պանդոկն՝ եկեղեցի Աստուծոյ. պանդոկապետն՝ առաքեալք, եւ նոցին նմանողք վարդապետք եկեղեցւոյ. (Մեկն. ղկ.։)

Հանեալ դահեկան մի՝ ետ ի պանդոկապետն. (Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի՟Ը.։)

Վաճառականաց, եւ պանդոկապետաց, եւ մաքսաւորաց. (Պղատ. օրին. ՟Ը։)

Ասացից պանդոկապետ լինել արանցն, որ յամենայնի արիագոյնք (այս ինքն լաւագոյնք) են ի ժամանակի. (անդ. ՟Ժ՟Ա։)


Պանդոկապետութիւն, ութեան

s.

hostship, inn-keeper's calling;
կնոջ, hostess-ship.


Պանկրատ, ի

s.

pancratium.

NBHL (3)

ՊԱՆԿՐԱՏ ՊԱՆԿՐԱՏԻՈՆ. Բառ յն. բանգրա՛դիօն. πανκράτιον pancratium. Որպէս թէ ամենայնիւ հասանօղ ըմբռնօղ, եւ յաղթօղն գոլ. Ազգ հնգամասնեայ խաղու յողոմպիական մրցանսն.

Որ կատարելապէս կրթեալ իցէ պանկրատիոնաւն. (Պղատ. օրին. ՟Է։)

Յաւելաւ պանկրատիոնն, եւ յաղթէր իդգամիս սիրակուսացի յաղթանդամն։ Կարոս հեղիացի ի ստադին եւ ի պանկրատի յաղթէր յետ Հերակղեայ։ Յաւելաւ մանկտւոյ պանկրատիոնն, որ է հասեւառիկ (յաւելեալ ի թարգմանչէ), եւ յաղթէր փեդիմոս աղեքսանդրացի ի ստադին. (Եւս. քր. ՟Ա։)


Պանկրատիոն

cf. Պանկրատ.

NBHL (3)

ՊԱՆԿՐԱՏ ՊԱՆԿՐԱՏԻՈՆ. Բառ յն. բանգրա՛դիօն. πανκράτιον pancratium. Որպէս թէ ամենայնիւ հասանօղ ըմբռնօղ, եւ յաղթօղն գոլ. Ազգ հնգամասնեայ խաղու յողոմպիական մրցանսն.

Որ կատարելապէս կրթեալ իցէ պանկրատիոնաւն. (Պղատ. օրին. ՟Է։)

Յաւելաւ պանկրատիոնն, եւ յաղթէր իդգամիս սիրակուսացի յաղթանդամն։ Կարոս հեղիացի ի ստադին եւ ի պանկրատի յաղթէր յետ Հերակղեայ։ Յաւելաւ մանկտւոյ պանկրատիոնն, որ է հասեւառիկ (յաւելեալ ի թարգմանչէ), եւ յաղթէր փեդիմոս աղեքսանդրացի ի ստադին. (Եւս. քր. ՟Ա։)


*Պաշուլակ

s.

seed cucumber.


Պաշտատական, ի, աց

s.

appanage.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «հարսի բերած օժիտը փեսային» Յես. ժզ. 10. Գ. թագ. թ. 16. Խոր. սխալ գրուած պաշտական, պաշա-տական ևն։ Նոյնից է նաև պաշտանակարել «պարգևել, doto» Ներսէսովիչ, Բռ. լտ.-հյ. 167բ։

• Հիւնք. պրս. pešdār «կանխագոյն տուեալ, կանխիկ հատուցեալ» բառից հյ. -ական մասնիկով։ Կոստանեան, Ազգ. հանդ. ժԳ. 133 յն. παστάς «առա-գաստ» բառի հետ։ Ադոնց, Aрм. Юстин. էջ 190 պրս. peš-dāta «առաջ-վանից տրուած?» Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 311 պրս. [arabic word] pis-dād «նախընծայ»։

NBHL (3)

φερνή, ἁποστολή dos. (վրիպակաւ գրի եւ Պաշտական, Պաշատական, եւ այլն) Օժիտ՝ զոր բերէ ընդ իւր հարսն ի տուն փեսային. ճիհէզ, ճէհիզ.

Ետ զնա փարաւոն պաշտատական դստեր իւրում. (Յես. ՟Ժ՟Զ. 10։ ՟Գ. Թագ. ՟Թ. 16։)

Պաշտատականս այս Անուշայ ի նոյն մարաց, որ առ ոտամբ լերինն բնակեցան. (Խոր. ՟Ա. 27.) (ուր հին տպ. պաշտական. եւ մի ձ. պաշտօնեայս. բանն է զպաշտօնէից, զորս ի պատիւ Անուշայ ետ Տիգրան իբրեւ օժիտս)։


Պաշտպանական, ի, աց

adj.

defensive.


Պաշտպանակք

s.

royal service;
life-guard.

NBHL (2)

Ծառայութիւն ի կարգի թիկնապահաց. արքունի սպասահարկութիւն. արբանեկութիւն.

Կացուցանէ զնա ի վերակացութիւն գործակալաց դրան արքունի. զի այնու հպատակութեամբ լցցէ զպաշտպանակս թագաւորին. (Արծր. ՟Ա. 11։)


Պաշտպանողական

cf. Պաշտպանիչ.

NBHL (2)

Որ ինչ անկ է պաշտպանողի կամ պաշտպանութեան.

Ոչ բաւականացար սպասաւորական հոգովք, ոչ պաշտպանողական խմբիւք (հրեշտակաց). կեւռ. աղ.։)


Definitions containing the research կ : 10000 Results

Զրուցատրեմ, եցի

va.

to narrate, to relate, to discourse, to talk.

NBHL (4)

Ճառել. բացատրել. զրոյց տալ. պատմել.

Ո՞վ ոք (կարասցէ) զձերդ առ հրէայսն թշնամութիւն զրուցատրել. (Ճ. ՟Գ.։)

Պարզ զրուցատրէ զեղեալսն. (Ոսկ. գծ.։)

Կամ Խօսակից լինել. խօսակցիլ.


Զրուցատրութիւն, ութեան

s.

recital, discourse, narration, dialogue.

NBHL (11)

διήγησις narratio Տըւչութիւն, այսինքն աւանդութիւն պատմական. վէպ. պատմութիւն. ճառ. նագլ, հիքեայէթ.

Ըստ վեցհազարեակ ամացն զրուցատրութիւն արարեալ. (Արշ.։)

Ծանուցաւ ձեզ երբեմն յաղօթական եղբօրն զրուցատրութենէ. այսինքն ի պատմելոյ ուխտաւորին. (Շ. թղթ.։)

Կամ ἑξήγησις enarratio, explicatio Մեկնաբանութիւն. բացատրութիւն.

Զրուցատրութիւն ըստ ներգոյս քերթողական յեղանակս. (Թր. քեր. ուր Անյաղթ եւ Մագիստր.) առաւել մօտին ի դիտաւորութիւն Թրակացւոյն քան զայլ մեկնիչս։

Եւ διάλογος, διαλογία collocutio Խօսակցութիւն. տրամաբանութիւն, այսինքն տրամախօսութիւն։

Անյարմար եւ անհաւան զրուցատրութեամբքն խաբեն, եւ խաբին։ Ի ժամու աղօթից մի՛ զրուցատրութեամբ եւ յօրանչմամբ. (Ոսկ. գծ.։)

Ասէ (Մարգարիոս) ցկին իւր զրուցատրութեամբ՛ի բարբառ հայերէն. (Ճ. ՟Ա. եւստրատ.։)

Ոչ ի հասարակաց զրուցատրութիւնս զմիմեանս ձաղել. (Երզն. մտթ.։)

ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ ԱՌՆԵԼ. μυθολογέω, διαμυθολογέω fabulor, confabilor Խօսակից լինել. խօսակցիլ.

Զի՞նչ արգելու զրուցատրութիւն առնել ընդ միմեանս, որչափ պատշաճ է։ Յաղագս որոց առնեմք զզրուցատրութիւնս. (Պղատ. սոկր. եւ Պղատ. օրին. ՟Գ։)


Զրուցեմ, եցի

va.

cf. Զրուցատրեմ.

NBHL (5)

Պատմել. ճառել. աւանդել. որպէս եւ ռմկ. ասի, կըզուրցըւի, կամ կըզուրցեն.

Զորս եւ բազումք ի գեղջկաց զրուցեն մինչեւ ցայժմ։ Զրուցեն զսմանէ եւ պառաւունք։ Ընդ որ հիացեալ՝ զրուցեաց երանելւոյն Նունէի։ Զրուցեցից քեզ. (Խոր. ՟Ա. 5։ ՟Բ. 68. 83։ ՟Գ. 1։)

Մի՛ զրուցեսցես զմեղս օտարաց ... մի՛ դիցես ականջս այնոցիկ՝ որ զրուցեն զմեղս այլոց սուտ կամ իրաւ. (Մաշտ. ջահկ.։)

ԶՐՈՒՑԵԼ. որպէս Խօսակցիլ.

Զգուշացուցին ոչ մերձենալ իսկ առ նոսա, եւ ո՛չ զրուցել. (Մագ. ՟Ա։)


Զրպարտ, ի, աց, ից

s.

calumnious, unjust;
false;
calumny;
— առնել, cf. Զրպարտեմ.

NBHL (3)

Յափշտակօղն եւ շնացօղն եւ զրպարտն։ Նոքա զրպարտք, եւ սուտք, եւ չարախօսք. (Ոսկ. մ. ՟Ա. 24։ ՟Բ. 9։)

Սուտ ոք խօսեսցի, եւ զուր ինչ զրպարտ առնիցէ. (Ոսկ. մ. ՟Բ. 17։)

Զի՞նչ է աղքատութիւն. բարի ատեցեալ, մայր առողջութեան, խափանիչ ամենայն ցանկութեանց, ստացուած որիշ ի զրպարտէ (այսինքն անկողոպտելի). (Պիտառ.։)


Զրպարտանք, նաց

s.

calumny, slander.

NBHL (1)

Գայթակղեցաւ ի վերայ սարկաւագին զրպարտանաց. (Վրք. հց. ՟Բ։)


Զրպարտեմ, եցի

va.

to calumniate, to be censorious;
to slander.

NBHL (10)

συκοφαντέω calumnior, sycophantam ago Զուր պարտաւորելով՝ յանիրաւի պարտս պահանջել. հարստահարել. կեղեքել. խուել. զրկել. զլանալ. զզուել. նկուն առնել. լլկել.

Զրպարտել զաղքատն, կամ զտնանկս։ Զրպարտեալք աղաղակեն։ Արտասուք զրպարտելոցն։ Թագաւոր կարօտ մտօք՝ մեծ զրպարտօղ.եւ այլն։

Մի՛ գողանայցէք, եւ մի՛ ստիցէք, եւ մի՛ զրպարտիցէք իւրաքանչիւր զընկեր իւր. (Ղեւտ. ՟Ժ՟Թ. 11։)

Մի՛ զոք խուիցէք, եւ մի՛ զոք զրպարտիցէք. կ. ՟Գ. 14։)

Տո՛ւր զայդ (ինչս) այնոցիկ՝ որք զրպարտեցանն ի քէն, եւ զմնացեալն տո՛ւր կարօտելոց. (Վրք. ոսկ.։)

Զրպարտէին զԱստուած, այսինքն զնորայն առեալ՝ կռոց մատուցանէին. (Լմբ. ամովս.։)

ԶՐՊԱՐՏԵԼ. Չարախօսել. ընդ վայր հարկանել. աղաւաղել, կամ դրժել, դաւաճանել.

Մի՛ ինչ զրպարտեսցուք զպատմութիւնս (այսինքն զմեկնութիւնս). (Ոսկ. ես.։)

Զառաքինութեանն մատակարարութիւնն խաբէութիւն եւ պատրանս կոչեն զրպարտողք. (Փիլ. լին. ՟Դ. 206։)

Պակասեսցին զէնք զրպարտողին. այսինքն բանսարկուին. (Նար. ՟Զ։) ուստի ռմկ. զրպարտել ասի։


Զրպարտիչ, չի, չաց

s. adj.

calumniator, imposter;
slandering, defaming.

NBHL (3)

Որ են դաս անօրէն զրպարտչացն. (Համամ առակ.։)

συκοφαντής, -τῶν calumniator, sycophanta որ եւ ԶՐՊԱՐՏ. Որ զրպարտէ. հարստահարօղ. կեղեքիչ. եւ Չարախօս.

Դատապարտեսցի այնուհետեւ զրպարտիչն մեր (բանսարկուն). (Լմբ. ատ.։)


Զրպարտութիւն, ութեան

s.

calumny, imposture, inculpation, slander;
զրպարտութեամբ, calumniously.

NBHL (5)

συκοφαντία calumnia ἑπήρια injuria, mulcta Զրկանք՝ զուր պարտաւորութեամբ. հարստահարութիւն. անիրաւութիւն. լլկանք. զուլմ.

Զրպարտութիւն տնանկի, եւ զյափշտակութիւն իրաւանց եւ արդարութեան. (Ժող. ՟Ե. 7։ Տե՛ս եւ ՟Դ. 1։ ՟Է. 8։)

Փրկեա՛ զիս ի զրպարտութենէ մարդկան. (Սղ. ՟Ճ՟Ժ՟Ը. 134.)

Զրպարտութիւն ասի, քանզի ոչինչ յանձանց նոցա կամ՛ի կամաց ունէր նիւթ մարտին, այլ ի զուր պարտաւորէր եւ չարչարէր զերանելիսն։ Փրկեա՛ զիս ի զրպարտութենէ մարդկան. այսինքն ի չարչարանացն, զոր՝ ի զուր պարտաւորեալ զմարդկային բնութիւնս, յարուցանէ թշնամին ի վերայ մեր։

Ոչ զի զմարմինս իւրեանց ի տանջանաց երկրակոխաց ի զրպարտութենէս ապրեցուսցեն։


Զփախչիմ

vn.

to flee hurriedly, to run away.

NBHL (1)

ԶՓԱԽՉԻՄ կամ ԶՓԱՂՉԻՄ. Իբր Փախչելով փախչել. խուսափել. փախչըտիլ.


Զօդ, ից

s.

withe, band;
tie, bond, link, joint, union.

NBHL (3)

σύνδεσμος conjunctio, vinculum Յօդ ամուր, որպէս սերտ միաւորութիւն, եւ իր միաւորիչ պնդութեամբ. զուգակապ. շաղկապ. կապ.

Եւ ի վերայ ամենայնի զսէրն, որ է զօդ կատարմանն. (Կող. ՟Գ. 14.) (ուր գրի եւ վրիպակաւ զարդ, փոխանակ գրելոյ զաւդ)։

Գղաւիկոս քիացի, որ զերկաթոյ զօդն իմացաւ. (Եւս. քր. ՟Բ։)


Զօդամանեալ

adj.

tied, joined, annexed, connected;
malicious, cunning, hidden, embroiled.

NBHL (2)

Մանուածով զօդեալ. կցկցեալ. արուեստակեալ.

Զզօդամանեալ զխարդախութիւնսն ասէ. (Վանակ. յոբ.։)


Զօդեմ, եցի

vn.

to tie, to bind, to fasten, to attach;
to salder.

NBHL (6)

ζευγνύω, ἑπιζεύγνυμι jungo, adjungo συνδέω colligo, (-gas,) connecto Յօդել պնդութեամբ ընդ միմեանս. զուգել. յարել. կցել. շաղկապել. միաւորել ո՛ր եւ է օրինակաւ.

Զօդեալ կամարքն հանդէպ միմեանց. (՟Գ. Թագ. ՟Ե. 6։)

Այսչափ ինչ զօդեսցուք յառաջին անդր. (՟Բ. Մակ. ՟Բ. 33։)

Ոչինչ ի կարգին նշանակեցաք, այլ զօդեմք աւասիկ. (Խոր. ՟Ա. 31։)

Ի մի լուծ կշռոց զօդեցից։ Ի մի կերպարան տեսակի զօդեաց։ Մի զօդեցաւ Քրիստոս յերկուց գոյութեանց։ Արձան անձնական իմաստիւք զօդեալ. (Նար.։)

Զինչ է՝ որ զօդէ մարդ ի սրտէ անտի իւրմէ յետ ընդունելոյ պատուիրանին, այն դառնութիւն է եւ ստութիւն։ Զօդեաց յօդեաց զպատճառ պատանեկին. (Եփր. թագ.։)


Զօդուած

s. chem.

seam, joint, suture;
cf. Յօդ;
cf. Յօդուած.

NBHL (3)

Փոխանակ գրելոյ զՅօդուած. (զորմէ տե՛ս ի տառն Յ) իբրու նովին նշանակութեամբ՝ Յօդ. զօդ. կապակցութիւն.

Ո՛չ ... զօդուած ծնոտիցն բաժանեցեր՝ քակտեալ ի միմեանց. (Նար. ՟Լ՟Զ։)

Հաստատեցան ջիլք եւ զօդուածք ոսկերացն. (Ոսկիփոր.։)


Զօշաքաղ, ից

adj.

avaricious, sordid, stingy, niggardly, miserly.

NBHL (3)

Զօշաքաղ, փառասէր, կամ անիրաւ կաշառառու։

Անառակ որկրըստութեամբն զօշաքաղ շրջի. (Մանդ. ՟Ժ՟Է։)

Տէ՛ր յորոց պարգեւես մեզ, տամք ումեք. եւ որք առնուն, զօշաքաղս (կամ զուշաքաղս) առնուն. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Զօշաքաղեմ, եցի

va.

to seek unlawful profits, to gain illeeitly, to procure by fraud;
to flatter, to allure.

NBHL (1)

չ. αἱσχροκερδέω turpiter lucram facio Լիրբ եւ անյագ ցանկութեամբ քաղել զդրամս. որպէս եւ Զօշոտելով կամ լրբութեամբ ջանալ որսալ զմարդիկ.


Զօշաքաղութիւն, ութեան

s.

sordid interest, avarice;
sordidness, niggardness, stinginess;
թիւրիլ զհետ զօշաքաղութեան, to turn aside after lucre.

NBHL (3)

Վերակացու լինել ... մի՛ զօշաքաղութեամբ, այլ յօժարութեամբ. (՟Ա. Պետ. ՟Ե. 2։)

Վասն իւրեանց զօշաքաղութեան, զի պիղծ են ամենայն շահք նոցա. զի մարդկան մահուամբ գտանեն նոքա զօգտութիւնսն իւրեանց. (Եփր. տիտ.։)

Ապա եթէ զօշաքաղութեամբ ածիցի, զհարկսն միայն պահանջել. (Կանոն.։)


Զօշոտ

cf. Զօշ.

NBHL (2)

Ըստ Հին բռ. մեկնի.

Յիմար, կամ անյագ, կամ անառակ, կամ հեշտասէր։ Արմատն է Զօշ կամ զոշ, զուշ. պ. զիշտ. այսինքն Յոռի, զազիր. եւ յածանցս իւր վարի որպէս Յայրատ, պակշոտ, եւ ցանկասէր անյագ, որ աչս արձակէ յամենայն իրս։


Զօշոտեալ

adj.

lascivious, wanton;
covetous.

NBHL (3)

λίχνος liguritor;
cupediis ita deditus, ut digitos lingat;
procax Անամօթ ցանկասէր. ըստ յն. իբրու Անյագ լափլիզօղ. որ ասի զաչաց ձգելոց առ ամենայն ինչ անխտիր ցանկասիրութեամբ.

Մերձենան աչք զօշոտեալք եւ յանմերձենալիսն։ Աչաց զօշոտեցելոց օգտակարագոյնս կազմել. (Ածաբ. կիպր. եւ Ածաբ. աղքատ.։)

Ի գեղ փայտին գիտութեան զօշոտեալ. (Ոսկիփոր.։)


Զօշոտեմ, եցի

va.

to dazzle, to charm;
to effeminate;
գեզ նորա զօշոտէր զաչս ամենեցուն, her beauty attracted every one's gaze.

NBHL (2)

Անյագ կացուցանել զաչս. որպէս թէ պակշոտել. որսալ ի տես հեշտալի. կախարդել զտեսութիւն.

Երփն երփն գունաւորութեամբն զաչս ամենեցուն զօշոտեալ յինքն դարձուցանէ։ Գեղեցիկք եւ պայծառքն զօշոտեն զաչս տեսողացն, եւ կախարդեալ յինքեանս դարձուցանեն. (Սարգ. յկ. ՟Բ. եւ այլն։)


Զօշոտութիւն, ութեան

s.

covetousness, lust;
ogling, wooing;
filthiness, lewdness.

NBHL (5)

λιχνεία, τὸ λίχνον liguritio, catillatio, aviditas ἕφεσις appetitus, impetus Անյագ բերումն. ցանկասիրութիւն. աչարձակութիւն. պակշոտութիւն. յայրատութիւն. ըստ յն. անյագութիւն. տենչ.

Արծաթ եւ ոսկի շարժեն զաչացն զօշոտութիւնս. (Նիւս. երգ.։)

Զոշոտութիւն (այսինքն զզօշոտութիւն) զլսելեացն գեղեցիկ լեզուաւ կախարդեաց։ Ո՞ զօշոտութիւն (յն. զզօշոտն) մեզ եւ զապերախտ ողոքեսցէ զորովայն։ Նենգաւոր օձին բռնաւորութիւն միշտ զօշոտութեամբ հեշտութեան քարշեալ։ Ոչ բարւոք՝ պարզամտացն տակաւին եւ ցանկացելոցն զօշոտութեան (կամ զօշոտութիւն). (Ածաբ. կարկտ. եւ Ածաբ. աղքատ. եւ Ածաբ. ծն.։)

Լեզու չարախօսութեամբ, աչք զօշոտութեամբ։ ԶԴաւիթ աչաց զօշոտութիւն նախ կապեաց ի սէրն Բերսաբէի։ Անմտացն երգքն զօշոտութիւն ցանկութեանն զայրացուցանէ յախտս եւ ի մեղս։ (Սատանայ) որպէս զզուարակ գէր՝ զօշոտութիւնն աճեցուցանէ. որպէս զշուն՝ զքծնութիւն շողոքորթութեանն ուսուցանէ. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժող. եւ Լմբ. առակ.։)

Աչացն ցանկութեամբ, եւ ճաշակելեացն զօշոտութեամբ (ի դրախտին). (Սանահն.։)


Զօրաբար

adv.

bravely, valorously.

NBHL (1)

Սոքա երկոքին զօրաբար մարտնչին ընդ հոգի։ Կռուիմ զօրաբար ընդ նոսա։ Ոչ թոյլ տայ Տէր զօրաբար պատերազմիլ ընդ նոսա. (Վրք. հց. ՟Զ. ՟Ժ՟Թ. ՟Ի՟Զ։)


Զօրագլուխ, գլխաց

s.

general, commander, leader;
— հաւատոց, author of the faith.

NBHL (2)

στρατηγός, ἠγούμενος, ἑπιστάτηις dux exercitus, praefectus militum, magister militiae Գլուխ զօրու, կամ գնդի զօրաց. առաջնորդ մասին ինչ բանակի՝ ի վայր քան զմեծ զօրավարն կամ զսպարապետն.

Նորահրաշ պսակաւոր, եւ զօրագլուխն առաքինեաց. իմա՛ զօրավար, ըստ որում սպարապետ հանրական։


Զօրագոյն

adj.

stronger.

NBHL (4)

Արիաբար. ուժով, կտրճի պէս.

Տէր ընկրկեաց ինձ զզօրագոյնսն քան զիս. (Դտ. ՟Ե. 13։)

Առ երկիւղի յաղթեցաւ յայլմէ զօրագունէ քան զնա. (Եզնիկ.։)

Զօրագոյն համբերէր տանջանացն. (Ճ. ՟Բ. (որ ի Ճ. ՟Ա. զարիականն)։)


Զօրազուարճ

adj.

amusing the army.

NBHL (2)

Զուարճացուցիչ զօրու, կամ զօրն ողջոյն. ուրախարար յոյժ.

Ջէքն րախճանագոյն լսի, կամ զօրազուարճ. (զի ասի,) ջէքն այնքան գեղեցիկ էր պսակն. (Երզն. քեր.։)


Զօրաժողով

s.

levy of troops, enrolment, recruiting;
— առնել, լինել, to levy soldiers, to enrol troops, to subsidize an army, to recruit;
— է նա, he is gathering together an army;
he is ready with an army;
— առնել հոգւոց, to select, to separate, or to gather together souls.

NBHL (5)

Որպէս Ժողովումն զօրաց. կամ Վայր Ժողովելոյ զօրաց.

Կա՛մ յանապատի բնակեսցէ, եւ կամ ի զօրաժողովոյ (տպ. ի զօրաժողովս) եղբարց. իմա՛, ի մէջ միաբան ժողովոյ։

ԶՕՐԱԺՈՂՈՎ ԼԻՆԵԼ. συνάγω δυνάμεις, παρεμβολήν congrego exercitum, castra, aciem στρατεύω, ἑκστρατεύω, ἑπιστρατεύω bello invado, bellum infero, milito Զօր ժողովել. այրուձի գումարել, վառել, կազմել. եւ Խաղալ պատերազմաւ.

Զօրաժողով լինէր Տիմոթէոս, կամ Դեմետր արքայ։ Զօրաժողով է Յուդա։ Զօրաժողով եղեւ յէու ի վերայ Յովրամայ։ Զօրաժողով եղեն ի վերայ Երուսաղէմի։ Մարախ զօրաժողով լինի իբրեւ ի միոջէ հրամանէ օրինօք.եւ այլն։

Որ զայրուձիգ առնեն, զայր ընտիր՝ զէն ընտիր ժողովեն. սոյնպէս եւ տէրն մեր ի զօրաժողովն առնել հոգւոց՝ քննէ զբարս եւ զկամս մարդկան. (Կոչ. ՟Ա։)


Զօրահատոյց՞՞՞առնեմ

sv.

to detach troops, to expedite forces.

NBHL (2)

ԶՕՐԱՀԱՏՈՅՑ ԱՌՆԵԼ, կամ ԼԻՆԵԼ. Զօր հատանել, որոշել, ընտրանաւ ժողովել, կարգել. (յն. պէսպէս)

Հրաման տայր Յուդա, զօրահատոյց առնէր ի վերայ բերդին։ Զօրահատոյց արարին, ընդ երկու զզօրսն բաժանեցին։ Զօրահատոյց լինէր, գայր պաշարէր. (՟Ա. Մակ. ՟Դ. 41։ ՟Ե. 20։ ՟Թ. 63։)


Զօրամարտութիւն, ութեան

s.

cf. Զօրամարտ.

NBHL (1)

Զօրօք մարտնչելն. ճակատամարտ.


Զօրանամ, ացայ

vn.

to grow stronger, to recover one's self;
to take root;
to revive;
to reign, to predominate;
to grow, to increase;
to be able;
— անդրէն, to collect one's strength, to gather strength, to recover;
to fortify one's self;
զօրասցին ձերք քո, courage! thy arms shall be strengthened;
զօրացիր, take heart! courage! cheer up!

NBHL (4)

Զօրացի՛ր, եւ քա՛ջ լեր։ Զօրացարո՛ւք ձեռք լքեալք եւ ծունկք կթուցեալք։ Զօրացարո՛ւք տերամբ։ Զօրացան ի տկարութենէ։ Զօրացի՛ր շնորհօքն՝ որ ի Քրիստոս Յիսուս։ Առեալ կերակուր՝ զօրացաւ։ Աճէր, եւ զօրանայր հոգւով։ Զօրասցի սիրտ քո։ Մեծ է զօրութեամբ, եւ զօրանայ քան զմեզ։ Զօրացաւ ի թագաւորութեանն իւրում։ Յաշխատութիւնս իւր զօրացաւ առ Աստուած։ Զօրացաւ ի նանրութեան իւրում։ Տայր պատերազմ ընդ սուրբս, եւ զօրանայր ի վերայ նոցա։ Զօրացան ի վերայ ամուր քաղաքացն.եւ այլն։

ԶՕՐԱՆԱԼ. իբր Սաստկանալ. զայրանալ. առաւելուլ. ուժել. պնդիլ.

Զօրանային բարբառք նոցա։ Մի՛ զօրասցին կապանք ձեր։ Բանն արքայի զօրացա՛ւ ի վերայ Յովաբայ։ Ստութիւն, եւ ոչ հաւատք զօրացան ի վերայ երկրի։ Մեծացաւ ծառն, եւ զօրացաւ։ Զօրանայր ջուրն, եւ բազմանայր յոյժ ի վերայ երկրի։ Զօրացաւ սով յերկրին.եւ այլն։

Զօրանան՝ ասեն՝ կապանքն. (Խոր. ՟Բ. 58։)


Զօրանիստ, նստի

adj. s.

garrisoned;
quarters, barracks;
head-quarters.

NBHL (2)

Ուր է նիստ եւ կայան զօրաց. դադարք զօրուն.

Քաղաքս զօրանիստս հաստատել ընդ ամենայն երկիրն։ Զօրանիստ առնէ աստ բնակութեան զօրացն յունաց. (Բուզ. ՟Ե. 34. 35։)


Զօրապետ

s.

commander in chief, supreme head of the army, generalissimo.

NBHL (3)

Եթէ ոք ի զինուորաց զօրապետի իցէ, կամ իշխանի. (Ոսկ. յհ. ՟Ա. 18։)

Զզօրապետն անյաղթ զօրաց (զԱստուած) ... ծածկեցին. (Փիլ. ՟ժ. բան.։)

Զզօրապետ խմբից նոցա (անմարմնական զօրաց). (Շար.։)


Զօրապէս

adv.

valorously, courageously;
energetically, efficaciously.

NBHL (2)

Եւ Սաստկապէս.

Ընդ սա վանեալ թշնամին զօրապէս դեւն պոռնկութեան. (Վրք. հց. ՟Զ։)


Զօրավար, աց

s.

general, commandant.

NBHL (2)

Անուն զօրավարին նորա Աբեններ։ Զօրավար զօրացն արքայի Յովաբ։ Ի ձեռս Սիսարայ զօրավարին յաբինայ։ Ես եմ զօրավար զօրու տեառն ... եւ ասէ զօրավարն տեառն ցՅեսու։ Դա լիցի ձազ սպարապետ զօրավար զօրացդ։ Զօրավարք զօրացն։ Արասցո՛ւք մեզ զօրավար, եւ դարձցո՛ւք յԵգիպտոս։ Ի սկսանել զօրավարացն իսրայէլի.եւ այլն։

Առաջնորդ եւ զօրավար (զիս) ձեզ կացուցէք։ Չէ՛ մեզ մարդ զօրավար, այլ՝ զօրագլուխն ամենայն մարտիրոսաց. (Եղիշ. ՟Ե։)


Զօրավարեմ, եցի

vn. va.

to command, to lead an army.

NBHL (3)

Առաջնորդել զօրու կամ ժողովրդեան. եւ Զօրավար լինել, կամ կարգիլ.

(Տէրն մեր) շրջեալ ըստ քաղաքացն, եւ զօրավարեալ աշակերտացն, որպէս Յեսու ժողովրդեանն. (Արշ.։)

Ոչ ոք էր՝ որ սմա զօրավարէր։ Մաժէժ Գնունի զօրավարի՛ ի Հերակլէ. (Յհ. կթ.։)


Զօրավարութիւն, ութեան

s.

command of an army, generalship.

NBHL (4)

Եւ եդ արքայ զբանեայ որդի Յովիդեայ փոխանակ նորա ի զօրավարութիւն. (՟Գ. Թագ. ՟Բ. 35։)

Քաջ զօրավարութեանն կարծէր լինել գործ. (Ածաբ. կիպր.։)

Հալածական առնէին զնա զօրավարութեամբ Տիւռոսի. (Եւս. քր. ՟Ա։)

Յեսու յաջորդեալ ի Մովսիսէ զզօրավարութիւնն. այսինքն զառաջնորդութիւնն. (Սարգ. յկ. ՟Է։)


Զօրացուցիչ, չի, չաց

adj.

strengthening, comforting;
corroborative, cordial;
fortifier.

NBHL (2)

Զամենայն զօրութեանց զօրացուցիչ՝ զողորմածն Աստուած. (՟Գ. Մակ. ՟Ե. 4։)

Զօրացուցիչդ երկնաւորաց եւ երկրաւորաց. (Շար.։)


Զօրաւոր, աց

adj.

strong, vigorousi;
powerful;
energetic, pathetic;
possible, efficacious;
valorous.

NBHL (5)

ἱσχυρός, ἱσχύων, δυνατός, δυνάστης, κραταιός եւ այլն. fortis, potens, valens, robustus եւ այլն. Որ ունի զոյժ եւ զզօրութիւն, կամ զօրէ. զօրեղ. հզօր. ատակ. կարօղ. արի. կորովի. քաջ. ժիր. բո՛ւռն. սաստիկ. պինդ. ուժեղ, ուժով, ատիկօղ, սրտոտ, կտրիճ, կտրուկ, ամուր.

ի վերայ զօրաւորաց զօրաւոր քննութիւն հասանէ։ Արք զօրաւորք։ Զօրաւորք զօրութեամբ կամ ուժով։ Զօրաւորք ժողովրդեան։ Զօրաւոր քաղաք, կամ պատերազմ։ Այր հզօր, եւ կին զօրաւոր։ Զօրաւոր էր գրովք։ Քան զամենայն ինչ զօրաւոր է Աստուածապաշտութիւն.եւ այլն։

Առ յԱստուծոյ ամենայն ինչ զօրաւոր. (Մտթ. ՟Ժ՟Թ. 26.) իմա՛ որպէս յն. չէզ. հնարաւոր, զօրելի, կարելի։

Առ ամենայն հնարս զօրաւոր։ Զօրաւոր առ կենդանութիւն. (Նար. ՟Ժ՟Թ. ՟Հ՟Դ։)

Որք ի տիրապէս ճաշակումն ոչ եղեն զօրաւորք վայելել. այսինքն ոչ զօրեցին. (Լմբ. պտրգ.։)


Զօրաւորութիւն, ութեան

s.

strength, power, might.

NBHL (1)

Զանփոփոխութիւն (Աստուծոյ) ... զզօրաւորութիւն, զկանխագիտութիւն. (Աթ. ՟Ը։)


Զօրեղ

cf. Զօրաւոր.

NBHL (5)

Զօրաւոր. կարօղ. ուժեղակ. արի. քաջ. բուռն. ուժգին. եւ Տոկուն.

Մխիթարեցան ի բանից անտի Յուդայ ի զօրեղ եւ ի գեղեցիկ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 17։)

Զօրեղ ախոյեանք, կամ ջատագովք, կամ զէն, կամ սպեղանի։ Ի զարմէ զօրեղաց։ Զօրեղն ինքնութեամբ կամ ինքնիշխանութեամբ։ Զօրեղ դիմագրաւութիւն կամ ուժգնութիւն։ Զօրեղ երթմամբ. (Նար.։)

Զօրեղ ընդդիմամարտ, կամ զօրավար։ Զօրեղ նուէր աղերսանաց։ Ախտից զօրեղաց. կեւռ. աղ.։)

Զօրեղ հանդերձ անկասկած լուանայցի. (Վրք. հց. ՟Է։)


Զօրեղապէս

adv.

cf. Զօրապէս.

NBHL (6)

Զօրաւորապէս. հզօրեղապէս. կարողապէս. քաջ. եւ Ուժգին. ուժով.

Ո՞վ ես դու տէր, որ զայսպիսի անցս ընդ իս զօրեղապէս գործես. (Ոսկ. գծ.։)

Զօրեղապէս ի թիկունս հասեալ. (Վրդն. ել.։)

Նախ եղելոցն տեղեկութիւն՝ զօրեղապէս ապագայիցն տայ զհաւանութիւն. կեւռ. ես.։)

Աստուածաբար եւ զօրեղապէս կարող էր զամենայն ինչ առ ի բարին մեր տնտեսել եւ հրաշագործել. (Ոսկիփոր.։)

Զօրեղապէս ձեռն ետ, եւ յերիւրեալ հաստատեաց զմերումս բնութեան կառք. (Լծ. եւագր.։)


Զօրեղութիւն, ութեան

s.

valour, vigour.

NBHL (3)

Զօրաւորութիւն. կարողութիւն. ոյժ. բաւականութիւն զօրութեան.

Աջով քո՝ նորոգութիւն, եւ մատամբ քո՝ զօրեղութիւն։ Քո ինքնաւորդ զօրեղութեամբ Որդի՛ Աստուծոյ՝ գթածաբար առողջացուսցես։ Արարչութեանդ զօրեղութեան վանեալ են կարծրութիւնք։ Զօրեղութիւն անվթարելի. (Նար.։)

Խանգարիչն Իսրայէլի տզօր եւ կնատ զօրեղութեամբն նկրտի խափանել. (Յհ. իմ. ատ.։)


Զօրեմ, եցի

vn.

to be able, worth;
to govern;
to act, to produce an effect.

NBHL (7)

ἱσχύω, δύναμαι valeo, possum Ունել զօրութիւն բաւական. կարօղ եւ զօրաւոր գտանիլ. իշխել՝ ըստ որում ձեռնհաս լինել. կարել. բաւել. գամագիւտ լինել. հնարել. տոկալ. եւ Զօրանալ. զդէմ ունել. կրնալ, ատիկել, ճար ընել, օգտել, դիմանալ.

Մի թէ ո՞չ կարէ փրկել ձեռն իմ, կամ ո՞չ զօրեմ ապրեցուցանել. (Ես. ՟Ծ. 2։)

Զինքն ընդէ՞ր ոչ զօրեաց պահել կենդանի. (Եզնիկ.։)

Ոչ զօրէին առ մի նահատակ. (Շար.։)

Ոչ զօրեցին զօրաւոր կատաղութեան թշնամեացն. (Յհ. կթ.։)

Զօրես նորոգել, կամ փրկել։ Զօրես առ ելիցն հնար։ Զօրեսցէ առ մաքրութիւն։ Որ ոչ զօրեաց առնն փրկութեան։ Կենաց ինձ զօրէ։ Զօրէ սատակման։ Դիւաց բռնութեանց զօրէ։ Որք զօրեն սոցին, որպէս նա՝ նոցին (այսինքն զօրանան ի վերայ). (Նար.։)

Այսոքիկ ոչ զօրեցին առ տկարութիւնս մարդկան. այսինքն չօգտեցին. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ա։)


Զօրէն

prep. adv. adv. conj.

as, like, so that;
as if;
almost;
for instance;
— անասնոց, like beasts;
for instance.

NBHL (11)

սեռ. խնդ. որպէս յատկակացուցիչ. ի հայցականէ բառիս ՕՐԷՆ. նոյն ոճ է եւ ի յն. Ըստ օրինի եւ կարգի, այսինքն Ըստ օրինակի. ըստ կերպի. ըստ նմանութեան. հանգոյն. ըստ. որպէս. իբրե.

պէս, նման, կերպ, կերպով, կիպի, միսալը

Զօրէն էրէոց, կամ չարագործաց, կամ տղայոց անմտաց։ (Բ. մկ. Ժ. 6։ Գ. մկ. Զ. 10։ Իմ. ԺԲ. 24)

Ամենայն ոք յանձնիւր տուն զօրէն բարուց հայաստան մարդկան անձկացեալ էին։ (Բուզ. Դ. 20)

Զօրէն կոկեցելոյ իմն մոմոյ։ Զօրէն խոզի ի տղմի կելով։ Զօրէն ուխից, կամ քաջ բժշկի, կամ բոցոյ, կամ աղբեր։ (Փիլ.)

օրինակ իմն. իբր. իբրու. զոր օրինակ. որպէս թէ.

Զօրէն տարաշխարհիկ եւ անյարկ։ Զօրէն անճառապինդ շղթայիւք կապումն։ Կաշկանդեալ զօրէն երկաթապինդ լինէր կապանօք։ (Պիտ.)

Ակամբ՝ զօրէն հայելեաւ (յն. հայելւոյ) զերեւեցելոյն զտեսակ յինքն ընդունի։ (Նիւս. երգ.)

Զօրէն՝ որք սպառազինելն կամին ընդդէմ թշնամեաց։ (Մագ. ԿԸ. իսկ անդ. Կ.)

Որ ոչ զօրէն իմն սովորական նախապատուեալ, իմա՛, ըստ սովորական օրինի։ (Այլ Նար. ԿԹ.)

Որ զօրէն ունի խայթոցաց կարճի, իմա՛, զօրինակ, զնմանութիւն, որպէս անուն պարզապէս։


Զօրընտիր լինիմ

sv.

to assemble the staff;
cf. Զօրաժողով;
to pick out or unite the flower of the army.

NBHL (2)

ԶՕՐԸՆՏԻՐ ԼԻՆԵԼ. Հաւաքել զօրս ընտրանաւ, կամ առ ինքն կոչել զզօրս ընտիրս.

Դարձաւ Յովնաթան, զօրընտիր լինէր, զծերակոյտն ի խորհուրդ կոչէր. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 35.) յն. լոկ, եկեղեցացոյց զծերս։


Զօրհանապազ

adv.

daily, every day, always.

NBHL (1)

Իսկ զօրհանապազ, (այսինքն) թէ՝ յամենայն օր. (Խոսր.։)


Է (é)

s.

the seventh letter of the alphabet and the third of the vowels;
seven, seventh;
It is sometimes changed for, or confounded with the letters ե and ա, for example : երէ, էրէ — երէկ, երեկ — բազէ, բազայ — Եւրոպէ, Եւրոպա;
It often enters into the composition of words, for example : ոսկէօզ;
prefixed to a missive letter signifies the Supreme Being.


Է

s. pl. v. aux. int.

Է, ի, Էն or Էնն, Էին, that exists, existence;
that is of itself, the Supreme Being, the Most High, God;
ես եմ որ Էն, I am that I am;
որ Էն առաքեաց զիս առ ձեզ, I am sent me unto you;
էք, the divine persons, the Trinity. Էմ ից, being, existence, that exists;
creature, matter;
he is;
անդ է տեսանել, one saw there, one sees;
գեղով էիցս զուարճացեալ, intoxicated with the beauties of nature. Է՜, eh! hey! oh! o! alas! է՜ Պետրէ, oh Peter !

NBHL (21)

մանաւանդ էն կամ էնն, էին, զէն, յէէն ὥν ens, qui est, deus Որ էն. Աստուած. ինքնագոյակ անեղ. Էակ ըստ ինքեան՝ առաջին եւ հարկաւոր, որոյ ելն եւ գոլն է նոյն. եբր. եհովահ. որ թարգմանի եւ Տէր, ընթերցեալ իբր Ատօնայի. Ադոնայի.

Յաղագս Էի։ Փոխանցելի է մեզ այժմ յարդարեւ գոյ՛ն արդարեւ էին աստուածաբանականն գոյանունութիւն. (Դիոն. ածայ.։ )

Զէն Աստուած, որ ի մարդ կերպարանեցաւ. (Եղիշ. Ե։ )

Էիդ Աստուծոյ։ Հրամանաց էիդ։ Ի հրամանէ էին։ Գոյանալոյն յէէն՝ էակացս։ Հեղեալ ի յէէն. եւ այլն. (Նար.։ )

Ի շնորհաց հոգւոյն ընկալան զերից էիցն գիտութիւն. (Ճ. Գ.։ )

Է, էի էք, էից կամ էոց. գ. τὁ ὅν, τὰ ὅντα ens, entia, quae existunt Էակ եղական. առէք. արարած. որ կանս, գոյք. եղեալ ինչ. իրք.

Էն ի հոմանուանց է. իսկ իմաստասիրութիւն՝ գիտութիւն էիցն է. Սահմ. Ա։ (Ամենայն ինչ) բաղձայ է՛ գոլ եւ կոչիլ. (Անյաղթ պորփ.։ )

Զչէն ի յէ կոչեցեալ. (Սեբեր. Ե։ )

Սկիզբն լաւ եւ քաջ ամենայն էիցն՝ Աստուած է. եւ առաքինութեանց՝ բարեպաշտութիւն. (Փիլ. ժ. բան.։ )

Ակն Աստուծոյ՝ էոցն եւ գոյիցն է, եւ ոչ թէ չէոցն. (Վանակ. յոբ.։ Իսկ Ա. Կոր. Ա. 28. )

Զանտոհմս աշխարհի եւ զարհամարհեալս ընտրեաց Աստուած եւ զոչինչսն, զի զէսն իմն խափանեսցէ. իմա՛ զայնոսիկ, որք յաչս անձանց ինչ մի կարծին։ Այլ յասելն (Փիլ. իմաստն. )

Քերթողն՝ Հոմերոս, բազմաց էից քերթողաց, ըստ առաւելազանցութեան ասի. իմա՛ ըստ յն. ոճոյ, ելոց, եղելոց, այսինքն մինչ են կամ գոն եւ այլ քերթողք։ Եւ յասել (Պղատ. տիմ. )

Էրն եւ իցէն սմա ըստ ճշմարիտ բանին ոչ յարմարին, այլ միայն էնն. յն. τὸ ἕστι ly est իմա՛, է՛, որպէս երրորդ դէմն էական բայիս եմ, ես, է. իբր զի մշտնջենաւորին Աստուծոյ վայել է տիրապէս ներկայ ժամանակ. զի է անժամանակ եւ անփոփոխ եւ նոյն եւ նոյնպէս միշտ։ Է 2 մջ. Է՜. Ո՛վ. յէ՛. ա՛ ա՛. ա՛յ. հէ՛.

Է՜ մարդ, կա՛մ ՛ի դեհենէն երկի՛ր, կամ զարքայութենէն պէ՛տ արա. (Սեբեր. Ժ։ )

Է՜ հողմն կենսաբեր, եթէ երախտաւորիս ինձ, ա՛ռ յինէն զոգի իմ. (Հ. մայ. ԺԱ.։ )

Է՜ չարաբախտ՝ յերեկ ոչ տանջեցի զքեզ. (Հ. հոկտ. ԼԱ.։ )

Է՜ եղեռնաւոր եւ յանկարծահաս ուղխին խաղացելոյ. (Պիտ.։)

Է 3 Ձայնաւոր տառ՝ արձակ եւ անփակ ամենեւին ի հնչման, եւ երկար ըստ ամանակին. եւ անուն իւր ինքեամբ եւեթ հնչի է՛։ Ձայնիւ եւ ձեւով համեմատ է յունականին. Ε, ε այլ ի տառադարձութեան դնի փոխանակ (էտա) տառի յունաց. իսկ ε փոխի ի ե։ ա. Է. Լծորդ է ի մեզ ընդ ե, եւ ընդ ա. զորօրինակ էրէ, երէ. յէ՞ր. յե՞ր. ամէնօրհնեալ, ամենօրհնեալ. ալէկոծ, ալեկոծ. որդէգիր, որդեգիր. բազէ, բազա. աղաւնէվաճառ, աղաւնեվաճառ, աղաւնավաճառ. եւրոպէ, եւրոպա. եւ այլն. զի եւ ի յն. η , եւ α են լծորդ։ Է. է. Իբրեւ նշանակ թուոյ, նշանակէ Եօթն կամ եօթներորդ։ Է. Դրոշմեալ ի սկիզբն կոնդակաց եւ նամակաց, նշանակէ՝ Աստուած, Աստուծով, Յանուն Աստուծոյ. իբր համազօր եբրայականին, Եհովահ (այն է՝ Որ էն, կամ Էեւէ) անուանն Աստուծոյ, որ էր ասեն դրոշմեալ ի ճակատ խուրի, եւ ի մատանւոջ քահանայապետին. եւ զի սովին կնքեցաւ գերեզման տեառն, վասն որոյ ասի ի Շար.

Որ անփակ գրով հաստատեալ քարտէզ՝ կնքի մատանեաւ, անկորուստ պահելով զմեզ հաւատով երրորդութեանդ. այսինքն Էնն Աստուած կնքի Էիւ. (որպէս եւ Երզն. մտթ. գրէ. )

Կնքեցին մատանեաւ քահանայապետին, որ ունէր զանփակ գիրն զԷ՛ անուն Աստուծոյ։ Վասն որոյ գեղեցիկ նուագէ եւ քերթողն մեր ի խորհուրդ տառիս Է.

Է՛ն էապէս մեզ քարոզէ, զՈրէնն ուսեալ ի Մովսիսէ, թէ Աստուած էր ի սկըզբանէ, եւ ոչ եղեալ ի յումեքէ. (Շ. այբուբ.։)


Էանամ, ացայ

vn.

to be, to exist, to subsist.

NBHL (9)

Զաստուծոյ ասի, որպէս Ել. գոլ. կալ. լինել իրօք ի բնէ.

Ոչ յափշտակութիւն համարեցաւ զէանալն հաւասար Հօր. (Ագաթ.։ եւ Լմբ. հանգ.։)

Թէ մշտնջենաւոր էր օրինացն Աստուած, ապաքէն պարտ էր կանխագէտ եւ ամէնագէտ էանալ. (Եզնիկ.։)

ԷԱՆԱԼ. Զարարածոց ասի՝ որպէս Գոյանալ, գոյաւորիլ. առնուլ զգոյութիւն կամ զգոյացութիւն. եղանիլ. գտանիլ իրօք.

Ի նմանէ իցէ առեալ սկիզբն էանալոյ. (Եզնիկ.։)

Որպէս ի բնաւորականին ծննդեան պա՛րտ է նախ էանալ ի գոյութիւն, եւ ապա ներգործել զնմանսն, եւ կրել. այսպէս եւ ի սուրբ մկրտւութեանն վերստին ծննդեանն՝ պա՛րտ է նախ յԱստուծոյ էանալ, եւ յայնժամ ներգործել զսէրն նորա. (Մաքս. ի դիոն.։)

ԷԱՆԱԼ. որպէս Բնաւորիլ. տարրանալ. տեւել. կալ մնալ.

Եւ ո՛չ զէացեալն ի մեզ օծութիւն անմաքրապէս ի բաց մերկանալ։ Գոն, եւ ոչ էանան. են, եւ ոչ ճանաչին. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. մծբ.։)

Իմանալի Աստուծոյ պատկերն ի նա էացաւ։ Ի պէտս այսորիկ էացաւ ի մեզ ցասումն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Էապէս

adv.

essentially, really, in reality, in fact.

NBHL (3)

ὅντως reipsa, erto, sane, plane, vere եւ verus Իսկապէս. գոյացապէս. տիրապէս. ճշմարտապէս. արդարեւ. իրօք. արդեամբք. եւ Էական. իսկական. ճշմարիտ.

Էապէս է բանական (մարդ բարի)։ Արդարեւ էապէս գործք առաքինւոյն խրատք (են)։ Զէն էապէս ոչ գիտացեալք։ Զիւրաքանչիւր ոք ի զգայութեանցն աստուածացուցին, զմին զէն էապէս լռեալք. (Փիլ.։)

Ունի զէապէսն աւետիս, որ է հոգին ճշմարտութեան. (Սարկ. քհ.։)


Էացուցանեմ, ուցի

va.

to cause to exist, to extract from nothing, to create.

NBHL (4)

Գոյացուցանել. ստեղծուլ՝ իրօք կամ մտօք.

Որք յէէ անտի են, զէացուցանելն խոկան. (Մագ. ՟Ծ։)

Զոչ էն ի վերայ սոցա (զզգայարանս ի վերայ անմարմնոց) էացուցանել՝ ըստ մեզ զիջանելով. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Ո՛չ է նոքա են, որ զէն ճշմարիտ ոչ էացուցանեն. (Շ. թղթ.) այսինքն չընդունին էապէս գոլ, կամ չէացուցանեն։


Էմք

s.

key-hole.

NBHL (2)

Բառ անստոյգ, իբր Ծակ դրան՝ յոր մխի բանալին.

Զբանալիսն կորոյս զեկեղեցւոյն, եւ կնքեաց զէմս փակացն յանուն Քրիստոսի. եւ ձեռն արկեալ՝ ինքնին բացան նմա. (Վրք. եւագր. ի հին լծ։)