Definitions containing the research ս : 10000 Results

Թագընկէց

adj.

that refuses a crown;
— առնել, to dethrone.

NBHL (2)

Որ ընկենու զթագն կամ զպսակն ի գլխոյ իւրմէ.

Եւ թագընկէց զիս արարին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Թագուհի, հւոյ, հեաց

s. fig.

Queen;
church;
moon.

NBHL (7)

ԹԱԳՈՒՀԻ βασίλισσα regina գրի եւ ԹԱԳՈՒՐՀԻ. Կին թագաւոր. եւ Կին կամ մայր, եւս եւ քոյր թագաւորի. դշխոյ. բամբիշն. տիկնաց տիկին. աշխարհատիկին.

Վաթսուն թագուհիք. (Երգ. ՟Զ. 7։)

Սապէս եւ թագուհեացն յառագաստին մարգարիտ (ճապաղել). (Խոր. ՟Բ. 47։)

Զաստուածասէր թագուհիսդ. որ էին քորք Թէոդոսի փոքու. (Պրպմ. ՟Լ՟Զ։)

Փափաքմամբ թագուհւոյն փայտ կենաց յայտնեցաւ. (Շար.։) Իսկ վասն Տիրամօրն թագուհւոյ երկնի եւ երկրի առաւել ասի Արքայուհի, Տիրուհի, Դշխոյ, եւ այլն։

(Եկեղեցւոյ) ամենածին կուսի թագուհւոյ. (Նար. ՟Ղ՟Բ։)

Երբեմն զլուսին թագուհի անուանէին, եւ զարեգակն՝ թագաւոր. վասն այնր եւ զաստեղս՝ զօրս. (Մխ. երեմ.։)


Թագուհութիւն, ութեան

s.

dignity of queen.

NBHL (1)

Խորհէին առնուլ ի պատիւ տանն հռովմայեցւոց ի թագուհութիւն տիեզերապետութեան. (Խոր. պտմ. հռիփս.։)


Թազեմ, եցի

vn.

to run.

NBHL (2)

ռմկ. վազել. այսինքն Ընթանալ, արշաւել. պ. թազիտէն (ուստի թազի, թէզ, եւ այլն).

Տեսանէր ինձ մի, որ յոյժ թազելով ելանէր ի վեր. (Ճ. ՟Ա. ի Պօղոս անապ. որ ի Վրք. հց. ՟Ի՟Զ. դնի, թօսելով, կամ թաւսելով։)


Թաթահատ

adj.

mutilated, maimed, cut off.

NBHL (1)

Եօթանասուն թագաւորք թաթահատք ի ձեռաց եւ յոտից իւրեանց քաղէին հաց ի ներքոյ սեղանոյ նորա. (Եփր. եւ Եղիշ. դտ.։)


Թաթահերձ

adj.

eloven-footed, cloven-hoofed, fissiped.

NBHL (1)

διχηλοῦν, διχηλεύων ὀπλῆς diffisam habens ungulam Մակդիր չորքոտանեաց, որոց թաթքն յերկուս են հերձեալ ի բնէ. տոտիկը ճեղք, ոտքը ճղքած. որպէս արջառ, ոչխար, խոզ, եւ այլն. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 3. եւ 7։ Օր. ՟Ժ՟Դ. 6 = 8։) cf. ԿՃՂԱԿԱԲԱՇԽ։


Թաթաղեմ, եցի

va.

to fill to the brim, to load;
cf. Թաթաւեմ.

NBHL (1)

Դալար ոստիւք թաթաղեաց զկողս նորա. այսինքն արեամբ շաղախեաց. (Վրք. հց. ձ։)


Թաթիռ, թռոյ

cf. Թաթառ.

NBHL (2)

ԹԱԹԱՌ. Լաւ եւս՝ Թա՛թ առն, ըստ գրոց, ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 4։ կամ ԹԱԹԻՌ, թռոյ, ով. որ կարծի նշանակել զվայրիջեալ թաթաձեւ կնճիթ ամպոյ՝

ի բանն (Սարգսի. յկ. ՟Ժ՟Ա։) Ահա ամպ փոքրիկ ի վերայ ծովուն, եւ հանէ իբր թաթռով իմն ջուր ի ծովէն. (ռմկ. խօրթումով) բայց գուցէ գրելի էր Թաթով իմն, որ միաբանի ընդ պատմութեան գրոց։ Իսկ ռմկ. թաթաւ ՝ է Անձրեւ։


Թաթաւեմ, եցի

va.

to plunge, to immerse, to soak, to steep, to drench, to imbue.

NBHL (11)

ԹԱԹԱՒԵՄ βάπτω tingo, mergo μολύνω polluo, inqino εἱσκυκλέω voluto φυράω misceo, subigo περιβάλλω afficio որ եւ ԹԱԹԱՂԵՄ, ԹԱԹԱԽԵՄ. գրի եւ ԹԱՒԹԱՒԵԼ, եւ ԹԱՒԹԱՒՓԵԼ. Թանալ եւ ներկանել իբր ի խորս թաղմամբ. մխել եւ ընկղմել. շաղախել. զանգանել. խառնել. թաւալել. եւ այլն. թաթղել, թաթախել, մալակոնել, պըլըշտկել եբր. թաաապալ, թինէք եւ այլն.

Թաթաւեցին զպատմուճանն յարեանն։ Պղծեցան թաթաւեցան յարեան մեռելոտւոյ։ Մշտիկ զոպայի թաթաւեալ յարեան։ Ձագք նորա արեամբ թաթաւին. (եւ այլն. Ծն. ՟Լ՟Է. 1։ Ես. ՟Կ՟Գ. 3։ Ողբ. ՟Դ. 13։ Ել. ՟Ժ՟Բ. 22։ Եզեկ. ՟Ժ՟Զ. 6. եւ 22։ Յոբ. ՟Լ՟Թ. 30։)

Ընդ պոռնիկս թաթաւէին. (Ովս. ՟Դ. 14։)

Որ կամիցին մխել ի բանս մատենիցդ այդրէն ի դոյն թաթաւել. (՟Բ. Մակ. ՟Բ. 26։)

Ձեռք ձեր թաւթաւեալ են յարեան. սկ. ես.։)

Ընդ աղբիւս թաթաւելով. (Վրդն. ծն.։)

Յամենայն անասնական ցանկութիւնս թաթաւիլ. (Բրս. մկրտ.։)

Թաթաւիմ տղմով, թաւալիմ ի մեղս. (Ժմ.։)

Թաթաւել ընդ սնոտի փառս. (Փարպ.։)

Այս իւղ խնկելի ... այսու մաքրութեամբ թաթաւեալն ի սմա՝ ո՛չ ներկի արեամբ. (Նար. ՟Ղ՟Գ։)

Ծանրացեալ եմք, եւ աստէն թաթաւիմք, քանզի ոչ կամիմք մերկանալ։ Զի՞ եւս իբրեւ կենդանիք աստէն յաշխարհի ընդ սոյն թաթաւիք. (Եփր. ՟բ. կոր. եւ Եփր. կողոս.։)


Թաթաւուչ

cf. Թաթաւուն.

NBHL (2)

Թաթաւեալ իսպառ, կամ ընկղմեալ. պարառոցեալ. թաթաղուն. խռկեալ. ճոխացեալ.

Որ սիրելեօքն լինին թաթակուչք յաշխարհիս։ Թաթաւուչ համբակօք (այսինքն զաւակօք), կամ երամովք, կամ ընչիւք. (Պիտ.։)


Թաթաւուն

adj.

full, very full;
running over, full to the brim;
furnished;
endowed;
adorned.

NBHL (1)

Զի՞նչ է եթեր. օդք տարածք եւ թաթաւաւունք, տեսիլ սուրբ յստակ, լի հողմօք բազմութեան. (Պիտառ.։)


Թաթեմ, եցի

va.

to supplant, to trip up;
to insnare, to dupe, to deceive.

NBHL (3)

πτερνίζω calcepeto, supplanto, insidefior, decipio Խաբել. դաւել. թաթիւ ոտից կարթել. հարկանել զգարշապարս.

Յիրաւի կոչեցաւ անուն նորա Յակովբ, զի թաթեաց զիս այս ահա երկիցս անգամ։ Թաթող ախտիցն Յակովբ։ Թաթեցելոյ ախտին եւ ընկճեցելոյ՝ անկցի հեծեալն յետս կոյս։ Թաթել եւ կարթել եւ հերքել, այլ ոչ թաթիլ եւ կարթիլ եւ հերքիլ. եւ այլն. (Փիլ.։)

Յակոբ զգարշապարէ եղբօր իւրոյ թաթէր. (Բառ. ստեփ. լեհ.։)


Թաթպան, աց

s.

glove;
cf. Ձեռնոց.

NBHL (2)

χειρής chirotheca, manica Որպէս Ձեռնոց. ձեռէք.

Ի ձեռս իւր ագիցէ թաթպանս եւ քահանայապետական մատանին ի վերայ ... արկցէ զթաթպանսն իւր ի ձեռս իւր. (Մաշտ. ջահկ.։)


Թալանամ, ացայ

vn.

cf. Թալամ.

NBHL (10)

ԹԱԼԱՆԱՄ ἑκλύομαι dissolvor որ եւ ԹԱԼԿԱՆԱԼ, Թուլանալ. նուաղիլ. ընդարմանալ. թմրիլ. եւ Ցնորիլ կամ շարժլիլ նուաղութեամբ. որ եւ ասի ԹԱԼԹԱԼ ԽԱՂԱԼ. մարմրիլ.

Փոխեաց նա զգոյն իւր, եւ եղեւ նա իբրեւ զթալացեալ. սթ. ՟Ժ՟Ե. 10։)

Փառաւորեցաւ ի լերին անդ, եւ թալացան անկան աշակերտքն յահէն. սկ. ես.։)

Մինչչեւ կատարելապէս թմբրիլ եւ թալանալ (կամ թալալ) եւ ընկղմիլ, ի զկնի այնր ի միւս եւս գինարբուս պատրաստին. (Փիլ. տեսական.։)

Վաստակեալ լքեալ թալացեալ. (Յհ. կթ.։)

Որ ծարաւի է ... թալանայ, եւ այսր անդր տատանի. (Լմբ. սղ.։)

Հոգւով եւ մարմնով թալացեալ նուաղիմ. (Վրդն. սղ.։)

Ուշագնաց եղեւ իբրեւ զթալացեալ. սկիփոր.։)

Քուն զթալանալն ասէ ի տեսլենէն, զոր օրինակ աչք ի բազում լուսոյ այլայլին. (Տօնակ.։)

Ամենեքեան առ հասարակ հանդերձ թագաւորաւն թալացեալ էին ի ծաղուէ. (Բուզ. ՟Դ. 3։)


Թալկամ

vn.

to abhor, to detest.

NBHL (1)

Յորմէ չէ՛ արժան գարշել, անտի միանգամայն զերեսս դարձուցեալ թալկաս. յն. լոկ, բացադառնաս. սկ. մ. ՟Բ. 12։)


Թալկանամ, ացայ

vn.

to fall into a fainting fit, to faint, to swoon, to fall in a swoon;
to feel giddy, dizzy, to have a swimming in the head.

NBHL (6)

ὁλιγοψυχέω sum animo pusillo Թալուկ կրել. թալանալ յոյժ. թուլանալ իսպառ. նուաղիլ, լքանիլ. կթոտիլ. վհատիլ. մարիլ, մարմրիլ, սիրտը անցնիլ կամ կոտրիլ.

Իբրեւ մարդոց թալկացելոց՝ ծարաւեաց ի սիոն. ս. ՟Ի՟Է. 5։)

Թալկանային վատքն. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Թալկացեալք էին (յերեսաց վշտաց). (Շ. յկ. ՟Կ՟Ա։)

Հոգի ընդ մարմնոյ ոչ թալկասցի. սկիփոր.։)

Եթէ բանիւք յասելն թալկանայ մարգարէն, ո՞րչափ չար իցէ տեսանել զսպանեալսն. (Մխ. երեմ. (գրածն, հալկանայ. որպէս թէ հալիլ մաշիլ)։)


Թալկացումն, ման

s.

swoon, fainting, lipothymy.

NBHL (2)

Թալկանալն, թալթալ խաղալն. որպէս յն. ἁποπληξία վերնոտութիւն. սարա.

Զախտ գլխոյն, եւ զցաւս ոտին, եւ կամ զթալկացումն յանկարծակի. սկ. ապաշխ. ՟Ե։)


Թալկացուցիչ, չի, չաց

adj.

that causes fainting.

NBHL (1)

Զայսախառն հեծեծութիւնս թալկացուցիչս. (Նար. ՟Ղ՟Բ։)


Թախանձանք

s. adv.

cf. Թախանձ;
թախանձանօք, humbly, in a suppliant manner, earnestly, urgently.

NBHL (7)

cf. ԹԱԽԱՆՁ. ըստ ՟Ա. նշ.

Ի մշտադատս հեծութեանց՝ ձանձրացուցիչս թախանձանաց. (Նար. ՟Հ։)

Եթէ զպատուիրանս իմ պահեսջիք, մնասջիք ի սէր իմ. եւ ե՛ւս թախանձանօք, որպէս ես ասէ զպատուիրանս հօր իմոյ պահեցի, եւ մնամ ի սէր նորա. (Բրս. հց. (իբր առաւել ժտութեամբ, որպէս զօրագոյն կամ ազգողագոյն եւ շարժիչ բանիւ)։)

Եւ ըստ ՟Բ. նշ.

Ի բազում թախանծանաց սրտի իմոյ։ Յամառեալ պնդին ի սուգ տրտմութեան ... անհնարին թախանձանօք. (Մանդ. ՟Ժ՟Է. ՟Ի՟Գ։)

Փոքր ինչ թախանծանօք բուժել ի բազում մաղասոյն. (Վրք. հց. ձ։)

Բազում կսկիծ լալոյ, եւ աղէտ թախանձանաց եղեւ. (Ուռհ.։)


Թախանձելի, լւոյ, լեաց

adj.

troublesome, importunate, annoying, tedious, tiresome, disgusting.

NBHL (2)

Մի՛ այսուհետեւ դժուարեսջիք, եթէ թախանձելիք ինչ իցեն բանքդ. սկ. մ. ՟Ա. 15։)

Առաջինն սէր հաստատեցաւ ընդ ձեզ եւ ընդ թագաւորն իմովս թախանձելի միջնորդութեամբ. (Լմբ. պտրգ.։)


Թախանձեմ, եցի

va.

to solicit earnestly, to importune, to entreat with earnestness;
to molest, to annoy, to vex, to torment, to cease not from entreating, or causing annoyance.

NBHL (14)

ἑνοχλέω turbo, molestus sum, perturbo, molestiam creo ὐπωπιάζω sugillo Նեղել եւ աշխատ առնել՝ ժտելով. ստիպել. ձանձրացուցանել.

Կամ թէ թախանձիցէ՞ ոք զքեզ, զի տացես պատասխանի. (Յոբ. ՟Ժ՟Զ. 3։)

Զի մի՛ իսպառ եկեալ թախանձիցէ զիս. (Ղկ. ՟Ժ՟Ը. 5։)

Պա՛րտ է անամօթ զողորմութիւնն Աստուծոյ թախանձել. (Կլիմաք.։)

Տէրն քո ընդ այն ցասնու, յորժամ ոչ ստէպ թախանձիցես. եւ դու իշխես ցասնուլ՝ յորժամ թախանձիցիս. սկ. ես.։)

Վասն է՞ր ի մեծացուցչէն վրիպեալ՝ եւ զչքաւորն թախանձես. սկ. մ. ՟Գ. 3։)

Ի թախանձելոյ կանանցն կատարէ զկամս արքայի. (Խոր. ՟Բ. 23։)

Զանսահմանելիդ միշտ թախանձեսցէ. (Նար. ՟Ծ՟Դ։)

Թախանձել զվրէժխնդրութիւն, կամ զկատարումն. եւ այլն։ Թախանձէ Աստուծոյ. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Ոչ ինչ կարի իմիք թախանձիցիս. սկ. եբր. ՟Ի՟Ը.) յն. կարօտիցիս. այսինքն նեղեսցիս կարօտութեամբ։

Թախանձեալ եւ մորմոքեալ սրտիւ. (Զքր. կթ.։)

Իսկ մեղսասէրքն թախանձին. (Շար.։ եւ Յիսուս որդի.։)

Կամ Անցանել ըստ չափն. յանցանել. πλημμελέω incomposite ago, pecco

Այն ինչ արդեօք՝ որ թախանձեսցի ի սոցունց՝ արտաքս ելանել կամ ի ներքս մտանել. (Պղատ. տիմ.։)


Թախանձեցուցանեմ, ուցի

va.

cf. Թախանձեմ.

NBHL (5)

Թախանձեցոյց զնա եւ պարտասեցոյց զնա մինչեւ ցմահ. (Դտ. ՟Ժ՟Զ. 16։)

Թուի թէ զքեզ այսպիսեօք թախանձեցուցից բանիւք. (Ածաբ. աղք.։)

Ո՞ւմ թախանձեցուցանէք զիս քահանայանալ. (Փարպ.։)

Թախանձեցուցանէր զնա՝ տեսանել զմիմեանս, եւ առնել սէր եղբայրական. (Կաղանկտ.։)

Մի՛ զոք աղաչելով թախանձեցուսցես։ Զմիանգամ ասացեալն կրկնելով չկամեցաւ ասել, զի մի՛ թախանձեցուսցէ զլսօղսն. (Մագ. ՟Ծ՟Թ. եւ Մագ. քեր.։)


Թախանձութիւն, ութեան

s.

cf. Թախանձանք.

NBHL (6)

Ոչ մի ոք ի սահմանացդ ընդ թախանձութեան մեղադրանօք անկանի։ Կրթեա՛ զքեզ կոչեցելովն առ ի բազմաց թախանձութիւն. (Անյաղթ պորփ. եւ Անյաղթ ստորոգ.։)

Ժուժկալութեամբն (խնդրօղ երից նկանակաց՝) յաղթեաց թախանձանացն ... Որ ոչ թախանձութեամբ զգածի (Աստուած), եւ ո՛չ քնոյ ծառայէ. (Սեբեր. ՟Թ։)

Զբազում թախանձութիւնն, եւ զյետոյ բնաւորեալն ... որ են խռովեցուցիչք։ Վասն առ մարմնոցն թախանձութեան տեսանել լինելով։ Եթէ հանդերձեալ են ծիծաղել զինեւ, ոչ իցէ ինչ թախանձութիւն՝ խաղալով եւ ծիծաղելով շրջել ի հանդիսարանի. (Պղատ. տիմ. եւ Պղատ. եւթիփռոն.։)

Իսկ որ գրի ի Վարս ոսկ. ըստ հին ձեռ.

Գիտելով քո զբազում թախծութիւնս իմ.

զԲազում թախանձութիւնս։


Թախանձումն, ման

s.

cf. Թախանձանք.

NBHL (1)

Յաւելեալ ի նոյնս թախանձումն եւ աղերս. (Փարպ.։)


Թախծագին

adj. adv.

sorrowful, mournful;
sorrowfuily, mournfully.

NBHL (1)

Ողորմաղերս թախծագին ձայնի ողբերգարկութեան. (Նար. ՟Հ՟Ա։)


Թախծադէմ

adj.

of a mournful countenance, melancholy, sorrowful, sad.

NBHL (2)

Թախծեալ դիմօք. տխուր երեսօք.

Ամենայն ինչ սգազգեստ եւ թախծադէմ երեւի (յելս աշնայնոյ). (Պիտ.։)


Թախծալի

adj.

full of sadness, of hitter grief, very sad, painful, bitter;
— առնել զոք, to afflict, to sadden, to cast down.

NBHL (3)

Առնէ զսա թախծալից. (Եզնիկ.։)

Կացեալ ի վերայ ծնկաց իւրոց՝ թախծալից զղջմամբ, եւ արտասուօք դնէր աղերս ամենահաստիչ փրկչին. (Կաղանկտ.։)

Ուրախանային զառժամանակեայ թաղծալից ուրախութիւն կենցաղոյս. (Փարպ.։)


Թախծական, ի, աց

adj.

sorrowful, grievous, melancholy.

NBHL (2)

Եւ այս են պատկանեալ թախծականացն կերպագրութիւնք. (Նար. ՟Ի՟Զ։)

Րոտեա՛ զերկունըս թախծական. (Շ. թղթ.։ Շ. ոտ.։)


Թախծանք

s.

cf. Թախծութիւն.

NBHL (3)

Զթախծանս զամենայն ի բաց ընկեցեալ. (Նիւս. երգ.։)

Ընչից կորստեամբ ի բախձանս զմեզ արկանելով. սկ. անոմ. ՟Դ։)

Սրբադեղ առնուլ ... փոքր ինչ թախծանօք բուժել ի բազում մաղասոյն. (Վրք. հց. ձ։)


Թախծելի

cf. Թախծական.

NBHL (1)

Թախծելի սգով լալ. (ՃՃ.։)


Թախծեցուցանեմ, ուցի

va.

to saddden, to afflict, to make desolate.

NBHL (1)

Ռոճկօքն՝ զոր առաքեաց թագաւորաց հեթանոսաց, յաճախեաց եւ թախծեցոյց զժողովուրդն. (Եփր. մն.։)


Թախծիմ, եցայ

vn.

to grieve, to be afflicted, to mourn.

NBHL (4)

ԹԱԽԾԻՄ σκυθρωπάζω, σκυθρωπέω vultu tetrico et tristi sum, contristor, moestus sum τρύχομαι affligor κατανύσσομαι compungor որ եւ ԹԱՂԾԻՄ. ԹԱՂՁԻՄ. լծ. թախանձիլ. եւ մաղձոտիլ. Տխրիլ. տրտմիլ կսկծմամբ. ցաւագնիլ. մաղձոտ ու տրտում կենալ, երեսը կախել.

Տարաժամ սգո թախծեալ հայր. (Իմ. ՟Ժ՟Դ. 15։ տե՛ս եւ Երգ. ՟Խ՟Է. 5։ Յոբ. ՟Ժ. 1։ Ողբ. ՟Ա. 7 (որ չի՛ք յն)։)

Ողորմելի հեծութեամբ թախծեալ ի հոգի։ Մեղուցելոյն իսպառ թախծելոյ. (Նար. ՟Լ՟Թ. ՟Ժ՟Ա։)

Ո՞ ոք (յիշեաց) զանկրելիսն էութեանն, եւ ո՞ թախծեցաւ. (Նար. ՟Ի՟Թ։)


Թախծողական, ի, աց

cf. Թախծական.

NBHL (1)

Մարմինս հոգւոյս իմ թախծողական. (Նար. ՟Ի՟Բ։)


Թախծութիւն, ութեան

s.

sorrow, grief, sadness, affliction, melancholy;
mourning.

NBHL (3)

ἁηδία moeror ἁγωνία agonia, angor, anxietas որ եւ ԹԱԽԻԾ, ԹԱԽԾԱՆՔ. Կսկիծ սրտի. տխրութիւն դիմաց. նեղութիւն. տագնապ.

Գոյն երեսացն ցուցանէր զսրտին թախծութիւն. (՟Բ. Մակ. ՟Գ. 16.)

Նմանապէս եւ ի զղջանալն՝ ընդ թախծութիւն հոգոցս այսոցիկ ոչ առնէ անտես. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)


Թակ, ի

s.

mallet;
large hammer;
pavers beetle, rammer.

NBHL (8)

ԹԱԿ կամ ԹԱԿՆ. որ եւ ռմկ. թակ. ասի եւ ԹԱԿԱՂ։ Փայտ գնտածայր՝ ի հարկանել զցիցս. բիր մեծագլուխ. կոփիչ, տոփան. կռան.

Թակն զգլխոյ ձերմէ կոշկոճիչ կապէք զիս. (Բուզ. ՟Դ. 3։)

Թակաւ բաղխէին. (Բառ. ստեփ. լեհ.։)

Եւ Կենդանի ինչ անյայտ կամ կեղծեալ վասն օրինակի, որ ի յունականն է Մուկն.

Քանզի եւ ո՛չ ներ թակն՝ ակն նշանական, այլ՝ ձայն է այժմ միայն. (Պերիարմ. (յն. մի՛ս, ի՛ս))

ուր այսպէս գրէ (Անյաղթն.)

Ցուցանէ յումեմնէ կենդանւոյ, որ կոչի թակն. քանզի թակն ասելով՝ տեսակ իմն անբան կենդանւոյ նշանակէ. իսկ ակն՝ ոչ եւս տեսակ կենդանւոյ. ապա ուրեմն ներթականս՝ ակնս ոչինչ նշանակէ։

Որպէս զայն կենդանի, որ կոչի թակն. զոր թէ զմի գիրն առնու ոք յետ, նա նշանակէ ակն։


Թակակոփ

adj.

beating with a sledgehammer;
hardening with the hammer.

NBHL (1)

Կացնաւորաց, ուռնաւորաց ... պղնձագամս ... թակակոփս. (Վրդն. ծն. (նոր ձեռ. թակնակուռիս. իբր թակաւ կռանող կամ կռեալ)։)


Թակաղակ, ի

s.

small beetle;
architrave.

NBHL (2)

Երկուց միջնորդաց, այսինքն երկու նշանաւս թակաղակին եւ փայտին. (Լծ. նար.։)

Ըզժամահար փայտն այրեցին, եւ զթակաղաղսըն կորուսին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Թակաղաղ, աց

s.

capital (of a pillar);
— նաւու, top (in the rigging of a ship).

NBHL (5)

Կարկռճմամբն թակաղին ի վերայ փայտին։ Թակաղն, այսինքն երգիչն (ձայնահան)։ Զկրկտելն թակաղին ի փայտն. (Լծ. նար.։)

ԹԱԿԱՂԱՂ գրի եւ ԹԱԿԱՂԱԿ. κεφαλίδιον, κεφάλιον, κεφαλίς capitulum, capitellum Գլուխ սեան. վերնախարիսխ. խոյակ. (իբրու թագ, թաքքեա. կամ թակ ի վերայ գլխոյ սեան).

Սիւն մի հրեղէն, եւ ի վերայ նորա թակաղաղ մի ամպեայ, եւ խաչ լուսոյ ի վերայ նորա։ Հաւասարք էին այնր լուսեղէն սեանցն թակաղաղի. (Ագաթ.։)

Տախտակք եւ խոյակք, եւ խարիսխք եւ թակաղակք։ Ընդելուզեալ ոսկւով մակաւասար թակաղակին. (Մագ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Գ։)

Շինեցի յեկեղեցւոջ զերկու սիւնս, որք խարսխօք եւ թակաղանօք պարաբարձեալ ունին զձեղունն. (Ուռպ.։)


Թակարդապատ

adj.

trapped;
ensnared;
cf. Թակարդադիր.

NBHL (1)

Թակարդապատ եղեալ ի մենքենայից բանսարկութիւնն. (Ճ. ՟Բ.։)


Թակարդապատեալ

adj.

cf. Թակարդապատ.

NBHL (1)

Թակարդապատ եղեալ ի մենքենայից բանսարկութիւնն. (Ճ. ՟Բ.։)


Թակարդեմ, եցի

va.

to entrap, to ensnare, to decoy;
to take in a net, to catch, to lace;
to entangle, to allure, to dupe.

NBHL (7)

Թակարդօք պատել, փակել, պաշարել, շաղել, որսալ. եւ Կապել.

Իբրեւ վարմաւ որսորդաց թակարդեալ զլեառն (եւ զբնակիչս). (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Ընդ զգալիսս յածեալ, եւ ի նոսին թակարդեալ. (Յհ. իմ. պաւլ.։)

Ի զբաղմանց աշխարհիս թակարդեալ. (Լմբ. պտրգ.։)

Բազում ինչ այն է, որ լարիւս թակարդի. (Նար. երգ.։)

Զազատ ջոկս անասնոց թակարդեալ տոռամբք, ընդ ո՛ր կամիմք՝ ածեմք. (Լմբ. սղ.։)

Թակարդէ զմենքենայս իւր հրեշտակն հակառակ. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Գ։)


Թաղակ, աց

s.

felt head-piece.

NBHL (2)

Սաղաւարտ՝ թաղեայ (որպէս կարծի).

Զթաղակ ի գլուխն եդեալ մանուկն աղեքսանդր. (Բառ. ստեփ. լեհ.։)


Թաղակցիմ, եցայ

vn.

to be buried together.

NBHL (3)

ԹԱՂԱԿԻՑ ԼԻՆԵԼ. ԹԱՂԱԿՑԻՄ. συνταφός εἱμι sepulcrum commune habeo συνταφέντες consepulti Ի միասին թաղիլ.

Թաղակիցք եղաք մեք (Քրիստոսի՝) մկրտութեամբն. (Կոչ. ՟Ե։)

Որովհետեւ հոգի ընդ մարմնոյ ոչ թաղակցի, ունայն են բազում վաստակք յաղագս թաղման. սկիփոր.։)


Թաղակից լինիմ

sv.

cf. Թաղակցիմ.

NBHL (3)

ԹԱՂԱԿԻՑ ԼԻՆԵԼ. ԹԱՂԱԿՑԻՄ, եցայ. συνταφός εἱμι sepulcrum commune habeo συνταφέντες consepulti Ի միասին թաղիլ.

Թաղակիցք եղաք մեք (Քրիստոսի՝) մկրտութեամբն. (Կոչ. ՟Ե։)

Որովհետեւ հոգի ընդ մարմնոյ ոչ թաղակցի, ունայն են բազում վաստակք յաղագս թաղման. սկիփոր.։)


Թաղանթազարդ

adj.

cf. Թաղանթագէղ.

NBHL (1)

Առագաստաձեւ թաղանթազարդ զմոմն անօսրէ. (Վեցօր. ՟Ը։)


Թաղանթաթեւ

adj.

bat-winged, having membranous wings.

NBHL (2)

Ոյր թեւքն են թաղանթով իւիք յար յիրեարս. մաշկաթեւ.

Ի միաթեւաց մինչեւ ի բազմաթեւս եւ զատաթեւս եւ կցաթեւս եւ թաղանթաթեւս առ մեզ կենդանեացս են, եւ ոչ ի վեր անդ. (Պիտառ.։)


Թաղանթապատեալ

adj.

enveloped with, or in a membrane.

NBHL (1)

Մասն ինչ յառաջին լուսոյն գոյացելոյ թաղանթապատեալ, իբրեւ յաման ինչ արկեալ. (Ճշ.։)


Թաղեայ

adj.

worked in felt.

NBHL (3)

Թաղեայ պատկերացն խօսել տային. (Վրդն. պտմ.։)

Թաթարք պաշտօն ինչ ոչ ունէին, բայց միայն պատկերս թաղեայ, զոր տակաւին կրեն ընդ ինքեանս ի պէտս կախարդութեան. (Մաղաք. աբեղ.։)

Արարեալ էին իբր մարդիկս թաղեայս, եւ զգեցուցեալ իրս փայլփլունս։ Հարցեն զթաղեայ մարդիկն. (Մարթին.։)


Թաղելութիւն, ութեան

s.

cf. Թաղումն.

NBHL (1)

Զչարչարանացն ինչ գուշակեաց, ի թաղելութիւն զիւղն նշանակելոյ. սկ. մ. ՟Գ. 27։)


Թաղեմ, եցի

va.

to inter, to bury, to entomb, to inhume;
to bury in the ground, to pay the last honours;
to hide.

NBHL (8)

θάπτω sepelio, humo κατορύσσω defodio Դնել ընդ հողով զմեռեալն. ծածկել ի շիրմի. կամ Հետախաղաղ առնել զիմն ի խորս. ամփոփել. թաքուցանել.

Թաղեցից զմեռեալս իմ։ Թաղեաց ի կրկնումն այրի։ Թաղեցաւ ի ներքոյ բեթելայ ընդ կաղնեաւ։ Թաղեսցեն զիս ի գերեզմանի նոցա.եւ այլն։

Մի՛ լինիր որպէս զմեռելոյ թաղօղս, որք երբեմն զանձինս իւրեանց լան, եւ երբեմն արբուցանեն. (Կլիմաք.։)

Թաղեսցեն զնոսա քարամբք պարսաքարաց. (Զաք. ՟Թ. 15։)

Փորեցի, եւ առի զսփածանելին ի տեղւոջէ անտի, ուր թաղեցի զնա. ա՛յլ ձ. թաքուցի զնա անդ. (Երեմ. ՟Ժ՟Գ. 7։)

Ըստ առաւելութեան մահն, որ է հոգւոյ թաղեցելոյ յախտս եւ ի չարիս. (Փիլ. այլաբ.։)

Պէսպէս նմանութեամբ ասի.

Շնչեցին ընդ երեսս նորա չորք հողմք երկնից, եւ թաղեցին զնա ցօղով։ Արարիչն գիտէ՝ զինչ թաղեալ կայ յաշխարհի։ Ի լռութիւն նորա թաղեալ է զօրութիւն նորա. (Եփր. թագ. եւ Եփր. ծն.։)