Definitions containing the research այ : 10000 results

Միազոյգ

adj.

paired, conjoined, matched, equal.

· Calfa

NBHL (2)

Այլեւ խորհուրդ մարմնոյ տեառն մերոյ է (մանանայն). որ շատ առնու, եւ որ սակաւ, միազոյգ միոյ կենաց հաղորդին. (Վրդն. ել.։)

Յորոց միախուռն եւ միազոյգ պնդեալ եւ հաստատեալ կայ (այսինքն բաղկացեալ) մեր մարմինս. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։)


Միազօր

cf. Համազօր.

· Calfa

NBHL (1)

Որդի աստուծոյ միածին, այսինքն է ի զօրութենէ հօր ծնեալ, ոչ եղեալ, միազօր հօր. (որպէս թէ յն. ուսի՛ա, իցէ լծ. ընդ հյ. ոյժ) (Եւագր. ՟Ժ՟Ը։)


Միաժողով

cf. Համագումար.

· Calfa

NBHL (4)

Ի մի վայր միաժողով են։ Միաժողով եղեն ամենայն ազգք եւ ազինք յոյժ. (՟Ա. Մակ. ՟Ե. 27. 38։)

Բազում վանորայս միաժողով շինէր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Միաժողով կալեալ զնախարարսն հայոց. (Ասող. ՟Բ. 2։)

Ոչ իբրեւ ի գերութենէ ցիր եւ ցան վայրավատինք. այլ յարդարեալք միաժողով. (Ոսկ. ես. յորմէ եւ Գէ. ես.։)


Միախառն

adj.

temperate.

· Calfa

NBHL (3)

Հայելով ի միախառնն, որ զխառնուածս յարմարեալ կազմէ. (Եղիշ. ՟Բ. (ա՛յլ ձ. միխառնն, կամ մի խառնն։))

Լերամբքն եւ բլրովք եւ ձորովք զանհարթ կրօնսն ի միախառն համեստութիւն խառնեալ յայտ առնէ. (Ոսկ. մ. ՟Ա. 10. (յն. ի մի՝ իմաստասիրութեան՝ հաւասարութիւն։))

Մատաթի եւ որդիք իւր, եւ ամենայն լրումն հաստատնոցն միախառն ելանէին. (Վրդն. սղ.։)


Միախոհ

cf. Միախորհուրդ.

· Calfa

NBHL (4)

Միախոհ լեալ ընդ նախարարացն։ Զմիախոհս միասնականին հալածէր։ Ոչ հակառակողի են այնպիսի բանք եւ գործք, այլ միաբան եւ միախոհ բնութեան. (Յհ. կթ.։ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ժ՟Ը.։ Նանայ.։)

Ոչ աստուած ոք հակառակ աստուծոյ է, այլ միաբան եւ միախորհուրդ հօր. (Ոսկ. մ. ՟Ա. 22։)

Վայելչաբար սիրով ի միասին միախորհուրդք զմիտս կառավարեալք։ Միաբանք եւ միախորհուրդք եւ հաւասարք առ միմեանս բնակէին իշխանք հայոց. (Յհ. կթ.։ Արծր. ՟Գ. 1։)

Ճշմարտապէս միախորհուրդ է խուժադուժ ազգացն անզգայութիւնն. (Պտմ. աղեքս.։)


Միախորհուրդ

adj. adv.

of the same opinion or way of thinking, unanimous;
unanimously.

· Calfa

NBHL (4)

Միախոհ լեալ ընդ նախարարացն։ Զմիախոհս միասնականին հալածէր։ Ոչ հակառակողի են այնպիսի բանք եւ գործք, այլ միաբան եւ միախոհ բնութեան. (Յհ. կթ.։ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ժ՟Ը.։ Նանայ.։)

Ոչ աստուած ոք հակառակ աստուծոյ է, այլ միաբան եւ միախորհուրդ հօր. (Ոսկ. մ. ՟Ա. 22։)

Վայելչաբար սիրով ի միասին միախորհուրդք զմիտս կառավարեալք։ Միաբանք եւ միախորհուրդք եւ հաւասարք առ միմեանս բնակէին իշխանք հայոց. (Յհ. կթ.։ Արծր. ՟Գ. 1։)

Ճշմարտապէս միախորհուրդ է խուժադուժ ազգացն անզգայութիւնն. (Պտմ. աղեքս.։)


Միախումբ

cf. Համագունդ.

· Calfa

NBHL (2)

Ի հանդիսական տօնիս մերոց վկայից՝ միախումբ եկա՛յք եղբարք պարառեալ երգօք եւ այլն. (Տաղ.։)

Ի կարանայ, որ զառաջինն միախումբ կալաւ զմակեդոնացւոց հարստութիւնն. (Եւս. քր. ՟Ա։)


Միախուռն

adj. adv.

assembled, crowded;
in crowds, together, in a mass.

· Calfa

NBHL (6)

Միախուռն կոչեցից զամենայն թագաւորութիւնս։ Բազմաց շուրջ զինեւ միախուռն ժողովելոց. (Երեմ. ՟Ա. 15. ՟Ի. 10։)

Եւ այսպէս միախուռն ժողովեալք առ միմեանս՝ լինէին իբրեւ արք ութ. (Ղեւոնդ.։)

Ոչ միախուռն ի միասին բնակեալք, այլ ցանեւցիր։ Միախուռն յանդուգն յարձակմամբ դիմեցին։ Միախուռն յորդորմամբ ի քոյդ հաւաքելով գաւիթ. (Յհ. կթ.։ Արծր. ՟Բ. 6։ Անան. եկեղ։)

Այս ամենայն յարուցեալ կայցէ միախուռն. (Եւս. քր. ՟Ա։)

Միախուռն ժողովեալ ամենեքեան նստիցիմք։ Միախուռն ընթանային։ Միախուռն ընթացք ձկանցն։ Միախուռն ժողովն զսէրն աճեցուցանէ. (Ոսկ. մ. ՟Ա. 6. 14։ եւ Ոսկ. ղկ. եւ Ոսկ. եբր.։)

συνεστικός compositus, conflatus συνέχων continens. եւ Միախուռն ժողով. συνουσία conventus. իսկ բայիւ συναθρείζω congrego, congero συντρέχω concurro եւ այլն. Ի մի խռնեալ, խռկեալ. խիտ. խառնիխուռն.


Միածին, ծնի, ծնաւ

adj.

Only Begotten;
— որդի, only son.

· Calfa

NBHL (6)

Զփառս իբրեւ զմիածնի առ ի հօրէ։ Միածինն որդի՝ որ է ի ծոց հօր։ Զորդին իւր միածին ետ.եւ այլն։

Ի միոջէ միայն հօրէ՝ մի միածին որդի. ո՛չ երկոքին անծինք, եւ ո՛չ երկոքինն միածինք. (Կոչ. ՟Ժ՟Ա։)

Ծնաւ ի հօրէ, եւ ծնաւ ի մօրէ. եւ ո՛չ է երկածին, այլ՝ միածին. (Պիտառ.։)

Ընդ որդւոյն միածնի զմայրն ամենօրհնեալ մարիամ. եւ այլն։ (Շար.։)

Մարիամ լուսապայծառ՝ միածին ծնունդ յայտնեալ ծնողաց. (Շար.։)

Եւ յեփթայեայ դուստրն միածին. (Պիտառ.։)


Միածնութիւն, ութեան

s.

the being only-begotten.

· Calfa

NBHL (1)

Միածնութեամբ ունի յանձն իւր եւ այլն. (Եւագր. ՟Լ՟Դ։)


Միակ, աց

s. adj.

unity, first number, one;
only one, alone, singular.

· Calfa

NBHL (8)

Գերագոյն քան զբան՝ բարին, միակն՝ միարար ամենայն միակի. (Դիոն. ածայ.։)

Ի թիւս, միակք՝ տասնեկաց են առաջինք։ Զեօթներեակն պիթագորեանքն անմօրն միակի նմանեցուցանեն. (Փիլ. լին. եւ Փիլ. այլաբ.։)

Ի թիւս միակաց լրման, եւ այլն. (Արծր. ՟Գ. 13։)

Միակն (յորդւոց) ըստ կարգի հետեւանայ ի թագաւորութիւն. (Խոր. ՟Բ. 4։)

Պատահէ ումեմն լինել միակ միայնակ առանց ազգատոհմի. (Լմբ. ժղ.։)

Ե՛կ եւ մենամարտեսցո՛ւք ես եւ դու՝ միով միակաւ. (Ուռպ. այսինքն միայն ընդ միայնոյ։)

Եւ գերեզման մին միակին՝ ո՛չ պատահէր, այլ երկակին. (Գր. տղ. յերուսաղէմ. այսինքն ոչ մի մի, այլ երկու երկու թաղեալ լինէնի։)

ἐνάς, μονάς, ἐνότης unitas μόνος, μοναχός unicus. Մի թիւն. առաջինն ի թիւս. միութիւն. եւ մի միայն. մէն. մեկին. մինաւոր. մէկ հատիկ.


Միակամ

cf. Համակամ.

· Calfa

NBHL (2)

Նշանակ է միակամ բնութեանն։ Միախորհուրդս եւ միակամս գոլով. (Նանայ.։)

Միակամ ընդ հռւփսիմէ՝ վկայուհին գայիանէ. (Շ. տաղ.։)


Միակամութիւն, ութեան

s.

cf. Համակամութիւն.

· Calfa

NBHL (5)

Յայտ արարեալ զմիակամութիւնն իւր ընդ հօր։ Այսպիսի ձայնք ոչինչ նուազ զմիակամութիւնն ցուցանեն։ Որովն ասել՝ կրտսերութիւն ինչ ոչ ցուցանէ, այլ գործակցութիւն է, եւ միակամութիւն։ Համաբարւոյ միակամութեանն ցուցակ առ ի զնոյն բարի ներգործել. (Ագաթ.։ Ածաբ. պենտեկ.։ Սարգ. յկ. ՟Ե։ Նար. ՟Խ՟Դ։)

Զայն ամենայն բարութիւնսն միակամութիւնն աճեցուցանէ. եւ որք այսպիսի միակամութեամբ կրօնաւորին, հրեշտակքն ցանկան նոցա պատուոյն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Միաբան եղբայրութեանս սէր եւ միակամութիւն. (Վանակ. յուրախացիրն.։)

Որէս հպարտութիւնն զատելութիւն եւ զթշնամութիւն ծնանի, այսպէս եւ խոնարհութիւնն զսէր եւ զմիակամութիւն. (Նանայ.։)

Ոչ կալ նմա յայնմհետէ ընդ իւր ի միակամութիւն սիրոյ եւ հնազանդութեան. (Յհ. կթ.։)


Միական, ի

adj.

only, sole, singular.

· Calfa

NBHL (5)

Միական միութիւն աստուծոյ։ Ըստ նորին միականին պատճառի։ Էութիւն միական։ Միական բնութեան եւ իշխանուըեան ընդ հօր. (Դիոն. երկն. եւ Դիոն. ածայ.։ Եւագր. ՟Լ՟Բ։ Նանայ.։)

Մի հայր միայնոյ որդւոյ՝ միական հոգւովն պատուեալ։ Միական միածին որդին աստուծոյ։ Որդիդ միական։ Քեզ տէր յիսուս՝ հօր միական. (Նար. ՟Հ՟Ե։ Տօնակ.։ Գանձ.։ Տաղ.։)

Իսկ էութիւնն աստուածական՝ յառեալ բնութիւնըն նիւթական, անխակտելի է միական՝ յորովայնէն մինչ յաւիտեան. (Շ. խոստով.։)

Ամենայն թիւ միանայ ի միակն, եւ ըստ որում որքան ի միականէն գայ յառաջ, այսքան որոշակի եւ բազմանայ. (Դիոն. ածայ.։)

ἐνικός unicus եւ ἐνοθείς unitus. Միակ. միաւոր. միայնակ. եզական. եւ Միաւորական. միացեալ.


Միականի, նւոյ, նեաց

adj.

one-eyed, monocular.

· Calfa

NBHL (2)

Միականեաց նմանի այսպիսին. (Շ. ընդհանր.։)

μονοφθαλμός unoculus, luscus. Որ ունի զմի եւեթ ակն. գոլով միով ակամբն կոյր. միաչեայ. միաչէն.


Միակենցաղ

adj.

cf. Միակեաց;
monobious.

· Calfa

NBHL (1)

Եւ Որ կեայ լոկ ի ջուր կամ լոկ ի ցամաքի.


Միակերպ

adj.

uniform;
monotonous.

· Calfa

NBHL (1)

Այն իսկ որ կայր, միակերպ էր, հող էր միայն. բայց այնք՝ որ ի նմանէ եղեն, զանազանք եւ ազգի ազգի են. (Ոսկ. յհ. ՟Ա. 24։)


Միակնի, կնոջ

adj. s.

married only once;
monogamist.

· Calfa

NBHL (4)

Կիկղոփ այր էր անճոռնի եւ յաղթ, եւ միակն (կամ մի ակն) էր ի ճակատն. (Պիտառ.։)

Որք միակնիք իցեն, զերկկանայսն մի՛ բամբասեալ խոտիցեն. (Կոչ. ՟Դ։ (հին տպ. միակնիք։))

Միակնի ոք թէ հանէր զակն այլոց զմի, հանցի եւ նորայն. իբր զմիակնոյն եւ զամենայն լոյսն բառնայ, զի՞նչ պարտ էր առնել. զնորա զամենայն լո՞յսն առնուլ. (Վրդն. ել.։)

որպէս ռմկ. միակնիկ, կամ միակին. միոյ կնոջ այր լեալ. միանգամ եւեթ ամուսնացեալ. μονόγαμος unico matrimonio contentus.


Միակնութիւն, ութեան

s.

monogamy.

· Calfa

NBHL (1)

Իբր Միականի, կամ միաչեայ գոլն.


Միակշիռ

adj.

equal, of the same weight, equipollent.

· Calfa

NBHL (3)

Այսու ամենայնիւ գտանի ծով միակշիռ, զի մի՛ լնուցու ի գետոցն՝ որ մտանեն ի նա։ Միով հաւասարութեամբ միակշիռ տեսանեն զծագել արեգականն։ Զհուրն եւ զլոյսն միակշիռ խառնուածովք խառնեաց արկ ի նա. (Վեցօր. ՟Գ. ՟Զ։ եւ Շիր.։)

Վասն այն միակշիռ մնան ջուրք ծովու, զի զոր մտելով գետոցն յաւելու՝ զայն ծծէ արեգակն. (Երզն. յղ. երկն.։)

Միանգամայն իսկ զճշմարտապէս եւ զմիագոյն եւ զմիակշիռն ասէ, թէ ես ի հայր, եւ հայր յիս. (Ագաթ.։)


Միակողմանի

adj. adv.

paralytic, palsied, crippled;
one-sided;
from one part only.

· Calfa

NBHL (5)

Մարդոյ կարութիւնն երագ, եւ յարուցեալ ոչ կարէ ամենայն ջանիւ. (Լմբ. իմաստ.։)

Զձայնս որ ի սուրբ աւետարանսն, վարեաց միակողմանի, որպէս զեւտիքէսն, կամ որպէս զնեստոր. (Ժող. շիրակ.։)

Ձայնդ՝ հասարակաց է ջատագով հօր եւ որդւոյ. իսկ դու միակողմանի՝ սակս հօր միայն ասացեր. (Աթ. ՟Ը։)

Ցիր եւ ցան եհան զվիճակս նոցա (ղեւեայ եւ շմաւոնի), եւ ոչ ըստ այլոցն միակողմանի. յն. միացեալ, որպէս ի միում վայրի. (ռմկ. միակտուր։)

κυλλός (լծ. հյ. խեղ, եւ կաղ). mancus, claudus, curvus μονομερής unius oartis μονομερῶς ex una tantum parte. Որոյ մի կողմն կամ մասն է ի կայի իբր ողջ, իսկ միւսն կաղ կամ խեղ. կամ խանգարեալ. պակաս, թերի. անկատար. միադիմի.


Միակողմն

s.

one side;
դնել, թողուլ ի —, to put aside, to leave.

· Calfa

NBHL (1)

Զբաժին մասինն, զոր դնէին քահանայք ի միակողմն անդ։ Թողցուք զայս ամենայն ի միակողմն. (Մծբ. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Զ։)


Միակրօն, ից

adj.

of the same religion, coreligionary;
of similar habits;
uniform, conformable.

· Calfa

NBHL (4)

Քահանայական ուխտք միակրօնից. (Յհ. կթ.։)

Սոցուն վկայից միակրօնից միաբանելով։ Սրբափայլ միակրօնիցն (իւղաբերից) հիացմամբ եւ զարմացմամբ. (Տաղ.։)

Ոչ միայն հարազատք, այլեւ միաշունչք միակրօնք. (Նար. յիշ.։)

(Փիլիսոփայք եւ բանք նոցա) ո՛չ միակրօնք եւ ոչ հանգիտապատում միմեանց երբէք գտանին. (Մագ. ՟Ե։)


Միակրօնութիւն, ութեան

s.

professing the same religion, conformity in religion;
unanimity;
conformity, uniformity.

· Calfa

NBHL (2)

Յայս զարմանալի միակրօնութիւնս ածեալ զամենեսեան փակեցին. (Լմբ. ատ.։)

συνάσκηις, συνάθλησις exercitatio communis, concertatio. Միակրօնն գոլ (ըստ ամենայն առման). միաբան ճգնիլն. եւ Մի հաւատք.


Միակցիմ, եցայ

va.

to unite with, to participate, to consent.

· Calfa

NBHL (1)

Եթէ ոչ կամիցիս երթալ միակցիլ, արասցուք մեզ այլ կաթողիկոս. (Յհ. կթ.։)


Միահաղ

cf. Միահաղոյն.

· Calfa

NBHL (1)

Սապէս եւ այլքն՝ որք միահաղ յարանունաբար զոմանց ասէին. (Անյաղթ արիստ. (իբր որք միանգամ, կամ միանգամայն։))


Միահաղոյն

adv.

all at once, together, altogether, quite, at once, entirely, collectively.

· Calfa

NBHL (4)

Միահաղոյն ածեալ լինէր քո զարքայութիւն քո. (Ագաթ.։)

Միահաղոյն զարս եւ զկանայս հանդերձ մանկամբք հրամայեաց կոտորել. (Խոր. ՟Գ. 31։)

Միահաղոյն զօրսն աշդահակայ վատնեալ՝ տիրէ մարաց եւ պարսից. (Արծր. ՟Ա. 5։)

ἁθρόον, ἁθρόως confertim, universim, summatim, confestim, simul totus. Միանգամայն, եւ միահամուռ. բովանդակ ի միասին. խմբովին. եւ Անընդհատ. եւ Զոյգ ընդ. նոյն ժամայն. բոլորը մէկէն, միակտուր, մէկէնիմէն.


Միահամար

s. adj.

vote, suffrage;
even, equal, like;
summed up;
— դնել, to vote, to come to the vote;
չէ ընդ —, that is not the same thing.

· Calfa

NBHL (1)

ՄԻԱՀԱՄԱՐ. ա. Միանգամայն համարեալ. ընդ ամենայն ի հաշիւ արկեալ.


Միահամուռ

adv.

collectively, altogether, generally, all at once;
in all;
in a crowd, in a mass;
եւ զի — ասացից, to say briefly, in short.

· Calfa

NBHL (7)

Պատասխանի ետ ժողովուրդն միահամուռ, եւ ասեն։ Կոյրն, կաղն, յղին եւ ծնեալն միահամուռ ժողովուրդ մեծ։ Ձայն թագաւորաց եւ ազանց միահամուռ ժողովելոց. (Ել. ՟Ժ՟Թ. 8։ Երեմ. ՟Լ՟Ա. 8։ Ես. ՟Ժ՟Գ. 4։)

Ամենեցուն միահամուռ սրբազանիցն։ Միահամուռ լրութեամբ բովանդակիչք։ Հրեշտակք միահամուռ կատարեն զամենայն զարգս։ Միահամուռ ասել, կամ փակել, կամ ունել. (Դիոն.։)

Պարտ էր լինել արարածոց, բայց ոչ միահամուռ արար զամենայն. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)

Միահամուռ ժողովեալք։ Միահամուռ լինին ամենեքեան ՟Ռ եւ ՟Լ՟Ղ։ Ամենեքեան միահամուռ զերկնային նախանձ բերելով. (Եղիշ. ՟Բ. ՟Զ. ՟Ը։)

Հանդերձ միահամուռ զօրօքն։ Միահամուռ վայելիւք։ Ամբողջ եւ միահամուռ բարեգործութեանցն վարք. (Փարպ.։ Պիտ.։)

ὀμοθυμαδόν unanimiter συλλαλών, συνελόντι summatim συμπληροτικῶς complete. Համօրէն ի միասին. հանուրն միանգամայն. համանգամայն. ընդ ամենայն. առ հասարակ. միաբան. համագումար. միախուռն. ամմէնը միատեղ.

Ժողովեալք էին ի միահամուռ հասարակ, միաբան ամենայն եպիսկոպոսք. (Բուզ. ՟Դ. 9։)


Միահանդերձ

cf. Մեկնահանդերձ.

· Calfa

NBHL (1)

Ի ձմերայնի սառուցեալ՝ միահանդերձ եւ անվերարկու. (Տէր Իսրայէլ. փետր. ՟Ա.։)


Միահառաչ

adv.

with one voice;
in chorus.

· Calfa

NBHL (1)

Միաբան հառաչմամբ. միաբան. միաձայն. յն. ձայնակցութեամբ.


Միահասակ

cf. Հասակակից.

· Calfa

NBHL (1)

Զմիահասակ աղջկունսն եւ զայլ կանայսն ուսուցանէր. (Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Զ.։)


Միահարթ

adj.

even, flat, smooth, equal, levelled.

· Calfa

NBHL (2)

Ժամանակն հատուած, իսկ յաւիտեանն միահարթ զանսկզբնութիւնն եւ զանկատարածն յայտ առնէ. (Լծ. ածաբ.։)

Մի է սրբասացութիւն եւ փառաբանութիւն երից անձնաւորութեանց՝ ըստ միահեծան եւ միահարթ բնութեանն եւ զօրութեանն եւ իշխանութեանն։ Միահեծան եւ միահարթ ունէր զբնութիւնն եւ զիշխանութիւն առ հայր. (Նանայ.։)


Միահաւան

adj. adv.

unanimous, of the same opinion;
unanimously.

· Calfa

NBHL (1)

Եթող անդ բազում եղբարս միաբանս եւ միահաւանս։ Այս ամենայն եպիսկոպոսք, միաբանք եւ միահաւանք. (Բուզ. ՟Ե. 28։ Եղիշ. ՟Բ։)


Միահաւատ, ից

adj.

of the same religion, faith or belief.

· Calfa

NBHL (3)

Քառասուն վկայքս՝ միահաւատ քրիստոսակրօն. (Սիսիան.։)

Ոչ միաբանել ընդ յոյնս վասն միահաւատ լինելոյ նոցա. (Տէր Իսրայէլ. սեպտ. ՟Ժ՟Է.։)

Աբրահամ եւ մելքիսեդեկ կարի քաջ սիրէին զմիմեանս, միահաւատ լինելով առ աստուած բարձրեալն, եւ ըստ մարմնոյ արեանառու (ի սեմայ). (Եպիփ. ծն.։)


Միահեծան

adj.

monarchical, absolute, despotic;
— իշխան, absolute master, monarch;
— իշխանութիւն, absolute power, monarchy;
— ունել, to reign absolutely;
— առնել, to make universal.

· Calfa

NBHL (4)

Յուղիոս կայսր՝ միահեծան կալաւ զհռոմայեցիս. յն. միապետեաց. (Եւս. քր. ՟Ա։)

Խաղաղականաւն զամենայն երկիր գրաւեալ՝ միահեծան կալցի. (Պիտ.։)

Փոյթ եղեւ գրիգորի աստուածաբնի բազում ջանիւ միահեծան առնել զտօնին (զատկի) կատարումն ընդ ամենայն եկեղեցիս. (Տօնակ.։)

μονάρχης, μόναρχος monarcha, qui solus imperat եւ μοναρχικός monarchicus. Ունօղ զմի հեծան՝ այսինքն զգաւազան իշխանութեան ի վերայ բազում վայրաց կամ ազգաց. բացարձակ եւ ընդարձակ տէրութեամբ. ինքնակալ. միապե եւ Միապետական.


Միահոյլ

adv.

all together, in crowds, in troops.

· Calfa

NBHL (1)

Միահոյլ ի մի վայր ժողովել։ Միահոյլ ի չու անկեալ։ Ի միասին միահոյլ խաղան ելանեն յիւրաքանչիւր կայանից. (Վեցօր. ՟Դ. ՟Ը։)


Միաձեռն

adj.

one-handed.

· Calfa

NBHL (1)

Ամենեքեան միաձեռն եկայք ի վերայ իմ ի կռիւ. (Վանակ. յոբ.։)


Միաձեւ

adj.

uniform, equal.

· Calfa

NBHL (4)

Միաձեւ միանման յամենայնի բարք (այսինքն գոյաւորութիւն) ոգւոց. (Կոչ. ՟Դ։)

Միաձեւք եւ միատեսակք որսոյն բազմութիւնն մեծամեծք էին. (Նանայ.։)

Հրեշտակք հուր են միաձեւ եւ միակերպ. (Ոսկիփոր.։ Իսկ Յայտ. ՟Ի՟Ա. 21.)

Եւ էին երկոտասան դրունք յերկոտասան մարգարտաց՝ միաձեւք. եւ իւրաքանչիւրոցն դրունքն եւ այլն։


Միաձի

adv.

with one horse.

· Calfa

NBHL (1)

Միաձի ճողոպրեալ։ Փախչէր միաձի. (Բուզ. ՟Զ. 21. 22։ ՟Ե. 1. եւ այլն. ստէպ։)


Միամարտ

cf. Մենամարտ.

· Calfa

NBHL (6)

Պատրաստեաց զքեզ իբրու ճակատամարտիկ իմն միամարտ։ Ապողինար գայ հասանէ միամարտ ի վերայ աթենայ. (Մագ. ՟Ի՟Է. ՟Ծ՟Ա։)

Զօրական ոմն քաջամարտիկ ի թագաւորէ հարկաւորի ելանել նահատակ ընդ այլում թագաւորի միամարտի. (Մխ. առակ.։)

Կոստանդիանոս արքայ՝ մօնօմախն անուանեալ, այսինքն միամարտիկ. (Մագ. ՟Խ՟Ե։)

ՄԻԱՄԱՐՏԻԿ ԼԻՆԻՄ. ՄԻԱՄԱՐՏԻՄ եցայ. cf. ՄԵՆԱՄԱՐՏԻՄ.

Մինչ ընդ բազումս փորձի եւ ուսանի, յայնժամ կարասցէ միամարտիկ լինել եւ յաղթել. (Վրք. հց. ՟Գ։)

Կրկին անգամ միամարտիկն լինելոյ ընդ եփթաղեայ արքային։ Միամարտեալ (կամ մենամարտեալ) ընդ սպայակոյտ զօրուն. (Յհ. կթ.։)


Միամիտ, մտաց

adj.

simple-minded, ingenuous, simple, artless, innocent;
good-natured, silly, simple, foolish;
faithful, attached, loyal, true, devoted.

· Calfa

NBHL (5)

Որդի ասէ իբրեւ տարեւոր, այսինքն է միամիտ եւ անփորձ ի չարեաց. (Եւս. քր. ՟Ա։)

Միամիտ կալ ի ծառայութեան մերում. (Խոր. ՟Գ. 65։)

Ներքինի ոչ միայն զարարեալն կոչել սովոր է գիրք, այլեւ որ ի տան թագաւորաց միամիտք իցեն. (Մխ. երեմ.։)

ՄԻԱՄԻՏ. Աներկմիտ. աներկբայ յուսով.

Միամիտ եղբարցն մերոց ոչ տան թոյլ խորհել զայն ինչ, որ վերագոյն եւ մեծամեծքն են։ Զարմացուցանէ այսու գործով զանձինս միամիտս. (Եւս. պտմ. ՟Է. 23. 28։)


Միամտեմ, եցի

vn.

cf. Միամտիմ.

· Calfa

NBHL (2)

ՄԻԱՄՏԱՆԱՄ ՄԻԱՄՏԵՄ ՄԻԱՄՏԻՄ. Միամիտ լինել կամ գտանիլ. վարիլ որպէս միամիտ (ըստ ամենայն առմանն). հաւատալ, եւ հաւատարմութիւն ցուցանել. սիրով ծառայել. եւ Հաւանիլ մտօք.

Ի ծառայութիւն մտին ստահրացւոյն, եւ ընդ նմին միամտեցան։ Զի միամտեալ եւ հաւանեալ եւ նուաճեալ էին ի տէրութեանն արտաշրի. (Ագաթ.։)


Միամտիմ, եցայ

vn.

to be candid, open, sincere, to behave sincerely;
to conduct oneself loyally or faithfully, to ascertain, to verify, to become assured, persuaded, to believe, to acquiesce, to agree, to consent.

· Calfa

NBHL (2)

ՄԻԱՄՏԱՆԱՄ ՄԻԱՄՏԵՄ ՄԻԱՄՏԻՄ. Միամիտ լինել կամ գտանիլ. վարիլ որպէս միամիտ (ըստ ամենայն առմանն). հաւատալ, եւ հաւատարմութիւն ցուցանել. սիրով ծառայել. եւ Հաւանիլ մտօք.

Ի ծառայութիւն մտին ստահրացւոյն, եւ ընդ նմին միամտեցան։ Զի միամտեալ եւ հաւանեալ եւ նուաճեալ էին ի տէրութեանն արտաշրի. (Ագաթ.։)


Միամտութիւն, ութեան

s.

plain-dealing, sincerity, innocence, ingenuousness, artlessness;
fidelity, faithfulness, loyalty;
simple-mindedness, simplicity, silliness, credulity;
միամտութեամբ, cf. Միամտաբար.

· Calfa

NBHL (3)

Միամտութեամբ սրտի, կամ սրտիւ։ Ի խորհուրդս միամտութեան իւրոյ փրկեցաւ։ Երթային միամտութեամբ. եւ ոչ գիտէին ամենեւին զզրոյցսն։ Լա՛ւ է տգիտի՝ որ գնայ միամտութեամբ իւրով, քան անզգամին՝ որ շաղաւաշուրթն իցէ։ Փոխանակ արդարութեան միամտութեան, զոր պահեցին նոքա առ մել։ Ոչ հատոյց նմա ըստ միամտութեան վաստակոց նորա. եւ այլն։

Առցեն զմիամտութիւնն զանվնաս եւ զսուրբ աղաւնոյն։ Յամենայն զօրութենէ քումմէ ծառայեցեր ինձ միամտութեամբ։ Միամտութեամբ հաւատաց ի նա. (Ագաթ.։)

ἁκεραιότης, ἁκεραιοσύνη, ἀπλότης , ἁφελότης sinceritas, simplicitas, integritas εὑγνωμοσύνη gratus animus ὀμόνοια concordia. Միամիտն գոլ (ըստ ամենայն նշ). պարզմտութիւն. անկեղծութիւն. ողջմտութիւն. աներկբայութիւն. եւ Մտերմութիւն. հաւատարմութիւն. համաշունչ եւ համամիտ գոլն. եւ Տխմարութիւն.


Միամօր, ոյ, ու

adj. s.

one only, only, only begotten;
only child.

· Calfa

NBHL (2)

Այրւոյն ի նային՝ մօր միամօրին. (Նար. ՟Ժ՟Ը։)

Վասն միոյ դստեր միամօրոյ։ Սուգ միամօրոյ։ Կոծեսցեն իբրեւ ի վերայ սիրելւոյ եւ միամօրոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 27։ Լմբ. ամովս. եւ Լմբ. զքր.։)


Միանամ, ացայ

vn.

to be united, joined, incorporated, identified.

· Calfa

NBHL (5)

Անշփոթ միութեամբ. միացաւ ասէ ի մարմին անշփոթաբար. զի ոչ փոխարկումն եւ ոչ ի բաց բարձումն արար աստուածային կամ մարդկային բնութեանցն, այլ միացոյց զբնութիւնսն. (Խոսր. պտրգ.։)

Ոչ միայն միացաւ ի զանգուած մարմնոյ, այլեւ մարդացաւ։ Մերոյին բնութեամբս միացելով. (Նար. կուս. եւ ձ։ Իսկ ի խորհուրդ երրորդութեան՝ առաւել ասի ի մեզ Միաւորիլ. (զոր տեսցես))

Նախարարքն հայոց՝ որ յաջ եւ յահեակ թեւսն էին, ի նա խառնեալ միանային. (Խոր. ՟Բ. 42։)

Յորժամ եկեղեցի հարսնացեալ միանայ ընդ փեսային։ Որ միացար սրբութեամբ ի լոյսն մաքուր որպէս զանմարմին. (Շար.։)

ἐνόομαι, ἔνουμαι unior, adunor, haereo, conjungor, colligor եւ այլն. Մի կամ իբր մի լինել. միաւորիլ. խառնիլ. զօդիլ, շաղկապիլ. զուգիլ. եւ միաբանիլ. յարիլ. յարակցիլ, կա՛մ ֆիզիգապէս, կամ բարոյապէս. մէկ ըլլալ։


Միանգամ

adv.

at once, only once, at one blow;
որ —, whatever, whoever, whosoever;
որպէս —ն եւ միւսանգամն, as usual, as at other times;
հարից զսա գեղարդեամբս եւ ոչ կրկնեցից, I will transfix him with a single blow and he will have no need of a second.

· Calfa

NBHL (5)

ՄԻԱՆԳԱՄ ἄπαξ semel. որ եւ ՄԻ ԱՆԳԱՄ. այսինքն Ի միում նուագի. մէկ անգամ, անգամ մը, մէկ հեղ, հեղ մը.

Միանգամ ի տարւոջ։ Պատմեսջի՛ք միանգամ։ Հարից միանգամ, եւ ոչ կրկնեցից։ Միանգամ խօսեցայ, եւ յերկրորդումն ոչ յաւելից.եւ այլն։

Որ՝ միանգամ գնացեալ է ի վերայ ծովու, ոչ նաւավար ասի. (Լծ. ածաբ.։)

Որպէս միանգամն, եւ միւսանգամն. այսինքն միշտ նոյնպէս. (Դտ. ՟Ի. 30. 31։ ՟Ա. Թագ. ՟Գ. 10։ ՟Ի. 24։)

Զայն միանգամն (մեղաւ) ադամ աստուծոյ, եւ զայլ ամենայն ժամանակս անմեղ յապաշխարութեան եկաց. որպէս սողոմոն վկայէ. (Մխ. այրիվ.։) cf. ԱՆԳԱՄ. եւ cf. ՈՐ ՄԻԱՆԳԱՄ։


Միանձն, ձին, ձունք, ձանց

s. adj.

solitary being, anachorite, hermit;
coenobite, monk, friar, religious;
only, alone, without company.

· Calfa

NBHL (5)

Եւ յայսմ մասին (կարէր տրտմիլ) միանձն, ի տրտմութենէաստի մխիթարեաց զնոսա ի յասել անդ իւրում, ուր մի իցէ՝ անդ եմ եւ ես. զի մի՛ տրտմեսցին ամենայն միանձունք. (Եփր. համաբ.։)

Ոչ ինչ է չար քան զարծաթասէր միանձն։ Ո՛վ արծաթսիրութիւն, որ զրկես զմիանձունս ի դասակարգութենէ հրեշտակացն, որ սրես զլեզու միանձին յանարգանս եւ յատելութիւն։ Այս տեղի միանձանց է. (Վրք. հց. ՟Բ. ՟Է. եւ այլն։)

Օրն միանձն մեկնաւոր՝ ոչ ունի հաղորդութիւն ընդ այլ աւուրսն։ Չի՛ք ինչ ի նոսա պարզ եւ լոկ եւ միանձն։ Ըստ միանձնն մեծութեան երկնի եւ երկրի եւ ծովու։ Նայեսցի ընդ ծիծառն անջատ եւ միանձն. (Վեցօր. ՟Բ. ՟Դ. ՟Զ. ՟Ը։)

μοναχός, μονάζων monachus. Միայնակեաց. անապատաւոր, կամ կրօնաւոր վանական.

ՄԻԱՆՁՆ. Անսովոր ոճով կամ հելլենաբանութեամբ՝ որպէս μοναχός, μόναρχος եւ ἁπόλυτος , եւ μονοούσιος unicus, solus եւ այլն. Մի հոգի առանձին. միայնակ ոք կամ ինչ. մի եւեթ. եզական. բացարձակ. ազատ. ուրոյն. առանձնական. (Անյաղթ ստորոգ.։)


Միանձնական, ի, աց

adj.

solitary, coenobitical, monkish, monachal, monastic;
conventual;
unitarian.

· Calfa

NBHL (8)

եւ հայրն իբրեւ զմիաւորութիւն ի միաւորութեան։

Հայր միայն գիտէ զօծեալն իւր, եւ որդին զհայր իւր՝ իբրեւ զմիանձնական ի միանձնութեան. գուցէ գրելի՝ միասնական, եւ այլն.

Գտանէին միանձնական պարկեշտականս սրբամատոյց կանայս. (Ագաթ.։)

Հայրն պօղոս նախ եւ առաջին էր միանձնական. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Զոր պատմեաց միանձնական ոմն մեծի հայրապետին. (Վրդն. ծն.։)

Միանձնական վարքն առ մի միայն հայի զօր հանապազ՝ զիւր զպէտսն լնուլ. (Բրս. հց.։)

μοναστικός monasticus ἁφεδιαστικός, ἁπεδιαστικός solitarius, -ia, -ium. Միայնակեցական, եւ առանձնական. առանձնակեաց.

Մի է ըստ բնութեան աստուածային էութիւն, բայց եւ ո՛չ միանձնական, (այլ՝ երեքանձնեայ). (Տօնակ.։)