Entries' title containing այ : 3439 results

Վեցամսեայ

adj.

of six months, six months old;
—, — ժամանակ, six months, half year.

· Calfa

NBHL (1)

Յովհաննէս վեցամսեայ էր յորովայն մօրն, յորժամ երկրպագեաց տեառն իւրում. (Զքր. կթ.։)


Վեցաչեայք

cf. Վեցաչի.

· Calfa


Վեցոտնեայ

adj.

six-footed, hexapod.

· Calfa

NBHL (1)

Գազանք վեցաչիք եւ վեցոտանիք։ Արք վեցոտնեայք (կամ նայք). (Պտմ. աղեքս.։)


Վեցօրեայ, էի, ից

adj. s.

of six days;
hexameron.

· Calfa

NBHL (4)

Զպատմութիւն երկրորդեաց ի վերայ վեցօրեայ ժամանակին. (Եփր. ծն.։)

Վասն վեցօրեայ աւուրց արարչութեան։ Վասն վեցօրեայ արարչութեան։ Լինելութիւն ի վեցօրէին. (Վեցօր. ՟Ա. Ոսկիփոր.։ Փիլ. լին. ՟Ա. 19։)

Է նորա գիրք եւ վասն վեցօրեայ աւուրցն։ Վասն վեցօրեայ ծննդոց. (Եւս. պտմ. ՟Ե. 13։ ՟Զ. 21։)

Գրեաց եւ զվեցօրեայ գիրսն։ Թերւոյն (ճառի) վեցօրէին։ Զայս եւ մեծն բասիլիոս ի վեցօրէին իւրում հաւաստաբար ասէ. (Հ=Յ. յնվր. ՟Ա.։ Նիւս. կազմ. ՟Ա։ Մաքս. ի դիոն.։)


Վիգնեայ

adj.

vetchy.

· Calfa


Վիճակային

adj.

diocesan.

· Calfa


Վիմարդեայ

adj.

cf. Վիմարդեան.

· Calfa

NBHL (2)

Վիմարդեայ մտօք հաստատուն (կամ հաստատեալ). (Երզն. լս.։)

Օրհնեալ ես փայտ սուրբ իմանալի, վիմարդեան եւ քառանկիւն տախտակ։ Քառանկիւն եւ վիմարդեան տախտակս տպաւորեալ. (Անյաղթ բարձր.։ Թէոդոր. խչ.։)


Փափկաձայն

adj.

tender-voiced.

· Calfa

NBHL (2)

Ոյր ձայնն է փափուկ, քաղցր եւ դիւրաշրջիկ. փափկավանկ.

Ժողովեալ մանկունս փափկաձայնս եւ երկարոգիս. (Խոր. ՟Գ. 54։ եւ Շ. բարձր.։)


Փեգանայ

cf. Փեգենայ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«սատափ կամ սպանդ (թրք. իւզէրլիկ) խոտը, ruta» (Տի-րացուեան, Contributo դնում է § 176 փե-գենայ=thalictrum elatum Murr. և § 325 վայրի փեգենայ=սպանդ=peganum har-mala L) Ղկ. ժա. 42, Մխ. առակ. Գաղիան. գրուած կայ նաև բեկենա, բեզանոս։

-Ասոր. ❇ կամ [syriac word] péγānā, որ է փոխառեալ յն. πήγανον «ruta graveolens» հոմանիշից (Boisacq 777). սրանից են նաև պրս. [arabic word] payγan, արաբ. [arabic word] layǰañ, լտ. peganum «փեգենայ»։-Հիւբշ. 317։

ՓՈԽ (borrowing) Մտած է Աւետարանի քրդ. թարգ-մանութեան մէջ՝ Ղկ. ժա. 42. Ուշրէ նանա-յէ ու փէգէնայէ ու ժը հէմի փէնճառ մէն-ճառան տըտըն (Տասանորդէք զանանուխ և զփեգենայ և զամենայն բանջար)։

NBHL (4)

Տասանորդէք զանանուխ, եւ զփեգանայ (կամ զփեգենայ), եւ զամենայն բանջար. (Ղկ. ՟Ժ՟Ա. 42։)

Սամիթ, եւ գնիձ, չաման, եւ փեգենայ, եւ նմանք սոցին. (Մխ. առակ.։)

Պեգանոն, փեդենայ. (Գաղիան.։)

ՓԵԳԱՆԱՅ ՓԵԳԵՆԱՅ. Նոյն է եւ յն. փի՛ղանօն. πήγανον ruta. Բոյս մանրատերեւ՝ մշտադալար, ծանրահոտ եւ դառնորակ, ստէպ ի կիր արկեալ ի դեղ. սատաք. .... վայրենին կոչի մախմուր չիչեյի.


Փեգենայ, ից

s. bot. ruta, rue;
վայրի —, wild rue, ruta sylvestris, harmala.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«սատափ կամ սպանդ (թրք. իւզէրլիկ) խոտը, ruta» (Տի-րացուեան, Contributo դնում է § 176 փե-գենայ=thalictrum elatum Murr. և § 325 վայրի փեգենայ=սպանդ=peganum har-mala L) Ղկ. ժա. 42, Մխ. առակ. Գաղիան. գրուած կայ նաև բեկենա, բեզանոս։

-Ասոր. ❇ կամ [syriac word] péγānā, որ է փոխառեալ յն. πήγανον «ruta graveolens» հոմանիշից (Boisacq 777). սրանից են նաև պրս. [arabic word] payγan, արաբ. [arabic word] layǰañ, լտ. peganum «փեգենայ»։-Հիւբշ. 317։

ՓՈԽ (borrowing) Մտած է Աւետարանի քրդ. թարգ-մանութեան մէջ՝ Ղկ. ժա. 42. Ուշրէ նանա-յէ ու փէգէնայէ ու ժը հէմի փէնճառ մէն-ճառան տըտըն (Տասանորդէք զանանուխ և զփեգենայ և զամենայն բանջար)։


Փեննայ, ի

s. bot. blue-cyanus, corn-flower;
cf. Հողմածաղիկ.

· Calfa


Փեսայ, ից

s.

spouse, bridegroom;
husband;
son-in-law.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «փեսայ. 2. ամուսինո անե-րոջ և զոքանչի առնչութեամբ. 3. քեռայր» aə-204з ՈԳր. Եփր. յես. որից փեսայանալ ՍԳր. փեսայացուցանել Ա. մկ. ժ. 56. փեսայիլ Եփր. ծն. փեսայանուէր Ոսկ. ես. փեսայու-թիւն երգ. գ. 11. Ա. մկ. ժ. 54 ևն. նաև. վերջի -այ վանկի կրճատումով՝ փեսաւէր Ա. մկ. բ. 39. Կոչ. 2. Ոսկ. մ. բ. 5. փեսա-ծու Անան. եկեղ. փեսահրաւէր Մծբ. փեսեղ-բայր Տօնակ.։

Lag. Urgesch. 536 գրելով պեսայ՝ հարցնում է թէ չի՞ պատկանում paç «կապել» արմատին։ Տէրվ. Նախալ. 159 յն. πόσις, լիթ. patis «ամուսին» և հյ. պետ։ Karolides, Iλ. ουγϰρ. 96, 207 սրանց վրայ աւելացնում է նաև կա-պադովկ. ποσάϰα որ յարգական մի պատուանուն է։ Հիւնք. պրս. բատշա, բաշա «թագաւոր» բառից։ Müller WZ-KM 10, 355 ենթադրում է որ յն. πιις «տղայ, մանուկ» բառը անցել է նախ ասորերէնի, ուր տուել է [syriac word] *paisā ձևը, որից էլ փոխ է առնուել հայ. փեսայ. Patrubány ՀԱ 1908, 277 հնխ. bhend-«կապել» արմատից։ Թի, րեաքեան, Արիահայ բռ. 323 պսակ բառից։

NBHL (4)

Որ ունի հարսն, նա է փեսայ. իսկ բարեկամ փեսային ուրախ լինի վասն ձայնի փեսային։ Որպէս փեսայ՝ զի ելանէ յառագաստէ իւրմէ։ Իբրեւ փեսայի եդ ինձ պսակ։ Ուրախ լինի փեսայ առ հարսին։ Զձայն հարսին, եւ զձայն փեսայի։ Ամենայն փեսայից, եւ ամենայն հարսանց. եւ այլն։

Եթէ խառնիցիք ընդ նոսա խնամութեամբ, փեսայ լինել, եւ հարսն առնուլ ի նոցանէ. (Եփր. յես.։)

Ել ղովտ, եւ խօսեցաւ ընդ փեսայս իւր որ առնլոց էին զդստերս նորա. եւ թուէր ծաղր առնել յաչս փեսայից իւրոց։ Սամփսոն փեսայ թամնացւոյն։ Ո՞վ եմ ես, զի լինիցիմ փեսայ արքայի։ Էր նա փեսայ քահանայապետին. եւ այլն։

νυμφίος sponsus, maritus. Այր հարսին՝ օրինօք խօսեցեալ եւ ամուսնացեալ. փեսայ, սեռ. փեսի.


Փեսայածու, աց

s.

bride's man or maid, paranymph.

· Calfa

NBHL (5)

Որպէս փեսայածու տեսանելով զփեսայն՝ ստիպէր (յհ. Մկրտ. ) (Ճ. ՟Գ.։)

Նմանեցից Քրիստոսի սուրբ փեսայածուին եւ փեսային, որ եւ սքանչելագործէ ի հարսանիսն. (Ածաբ. մկրտ.։)

Փեսայածուքն կէտ նպատակի եդեալ սահման աւուր զհարսանիսն յօրինելոյ.. . ըստ օրինացն հարսանեաց՝ ըստ հրամանի փեսայածուացն. (Զքր. կթ.։)

Ըստ օրինակի փեսայածուացն. (Ոսկիփոր.։)

νυμφαγωγός, νυμφοστόλος pronubus. որ եւ ՓԵՍԱԾՈՒ. Ածօղ զփեսայն առ հարսն, որպէս եւ զհարսն առ փեսայն. փեսաւէր, եւ այլն եւս բարեկամք փեսային. (ըստ յն. ասի եւ հարսնածու՝ նովին հոմաձայնութեամբ. զի է փեսայ, եւ նիմֆի, հարսն. )


Փեսայական, ի, աց

adj.

pertaining to the bridegroom, marital, conjugal.

· Calfa

NBHL (3)

Փեսայական զարդու հրճուելով. (Նիւս. երգ.։)

Հարսն երկնանման, յուսիկ (այսինքն Յիսուս) փրկական, քեզ փեսայական. (Գանձ.։)

νυμφικός sponsalitius. Սեպհական փեսայի եւ փեսայութեան.


Փեսայանամ, ացայ

vn.

to espouse, to marry a person's daughter, to be or become a son-in-law.

· Calfa

NBHL (4)

Երկոքումբք փեսայասցիս դու ինձ այսօր։ Փեսայացի՛ր դու արքայի։ Թեթեւիցէ յաչս ձեր փեսայանալ արքայի. եւ այլն. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Ը։)

Լինին հարսանիք մաքսիմինայ դստերն դիոկղետիանոսի ի նիկոմիդա՝ փեսայանալով նմա Կոստանդիանոսի կեսարի որդւոյ Կոստայ։ Վասակ հայկազուն փեսայացեալ էր Աշոտոյ իշխանաց իշխանի. (Խոր. ՟Բ. 80։ Յհ. կթ.։)

Առագաստ՝ յորում բանն փեսայացաւ ի մարմնի։ Առագաստ անճառելոյ բնակողին ի քեզ փեսայացեալ բանին. (Պրոկղ. ի կոյսն.։ Շար.։)

ἑπιγαμβρεύομαι gener fio, affinitatem ineo. Փեսայ լինել, առնուլ զդուստր ուրուք. փեսայ ըլլալ.


Փեսայանուէրք

s.

espousals, nuptials.

· Calfa

NBHL (2)

Թշնամանեցեր զփեսայանուէրսն, անարգեցեր եւ զփեսայն. (Ոսկ. ես.։)

γάμος nuptiae. Հանդէս նուիրական փեսայութեան. հրաւէր ի փեսայէ. յն. հարսանիք.


Փեսայարան

s.

wedding-chamber;
nuptial bed.

· Calfa

NBHL (2)

νυμφεῖον thalamus. Տուն փեսայի կամ հարսանեաց. հարսնարան. եւ Առագաստ. սենեակ փեսայի եւ հարսին.

Ի փեսայարանն ընդ փեսային մտանիցեմք.. . Փեսայարան զանձինս ետուն։ Որ սիրեն ի փեսայարանն մտանել. (ՃՃ.։ Մանդ.։)


Փեսայացուցանեմ, ուցի

va.

to marry, to give one's daughter in marriage.

· Calfa

NBHL (3)

Փեսայացուցից զքեզ ինձ. (՟Ա. Մակ. ՟Ժ. 56։)

ἑπιγαμβεύω generum assumo. Փեսայ առնել զոք ինքեան. տալ ումեք զդուստր իւր.

Տրդատ ոմն, զոր փեսայացոյց իւր արքայ Տիրան ի դուստր իւր յերանեակ։ Փեսայացուցանէ (զԳրիգոր) Դաւիթ ի դուստր իւր Մարիամ։ Շապուհ խոստացաւ փեսայացուցանել զմեհրուժան ի քոյր իւր. (Խոր. ՟Բ. 60. 77։ Արծր. ՟Ա. 14։)


Փեսայիմ, եցայ

vn.

cf. Փեսայանամ.

· Calfa

NBHL (1)

Եթէ փեսայեսջիք դուք ընդ նոսա, եղիցին նոքա իբրեւ փուշ յաչս ձեր. (Եփր. ծն.։)


Փեսայութիւն, ութեան

s.

nuptials, marriage, wedding.

· Calfa

NBHL (3)

Պսակեաց զնա մայր իւր՝ յաւուր փեսայութեան իւրոյ։ Եւ ես քեզ եղէց արժանի փեսայութեան. (Երգ. ՟Գ. 11։ ՟Ա. Մակ. ՟Ժ. 54։)

Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշէսի։ Մեծ իշխանն Սահակ, որ որդիացուցեալ էր իւր փեսայութեամբ զթագաւորն Աշոտ. (Խոր. ՟Բ. 47։ Յհ. կթ.։)

νύμφευσις desponsatio. Փեսայանալն. փեսայ գոլն. փեսութիւն.


Փեսայօրէն

adv.

like a bridegroom.

· Calfa

NBHL (2)

ա. Զօրէն փեսայի. փեսայապէս. փեսայանման.

Այլ ոչ փեսայօրէն զգեցեալ։ Փեսայօրէն ջերմամբ սիրոյ՝ յոյժ ըղձական։ Ել յարեւելից ի հօրէ փեսայօրէն ձեւով. (Ածաբ. մկրտ.։ Շ. իմ. եղակ.։ Երզն. մտթ.։)


Փետրասայր

adj.

feather-edged;
— տախտակ, feather-edge.

· Calfa


*Փիլթայ, ից

s. med. lint, scraped lint.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«վէրքի պատրոյգ». ունին մի-այն ՀՀԲ և ՋԲ,

= Արևել. թրք. [arabic word] pilta «պատրոյգ» բա-ռից, որ K. Shaw, A. Sketch համարում է պրս. [arabic word] pitila հոմանիշից փոխառեալ։ (Չարաչար սխալւում է Vámbery, Etvm Wört. որ չաղաթ. [arabic word] pitte ձևը իբր բնիկ թաթարական բառ՝ հանում է bel «մէջք» ռառից)։ Պրս. բառն էլ ծագում է արաբ. [arabic word] fatil, ռմկ. fitil, չրջմամբ՝ [arabic word] filīta «պատրոյգ» բառից։ Բառս բնիկ սե-մական է. հմմտ. ասոր. ❇ fətilā «պատ-րոյգ» և թալմ. [hebrew word] ftiā «պատրոյգ». արմատն է արաբ. [arabic word] ︎ ftl, եբր. [hebrew word] ftl, ասոր. ❇ fətal, եթովպ. [other alphabet] fatala «ոլորել, հիւսել», ասուր. patālu «փաթա-թուիլ, գալարուիլ», որոնցից նաև արաբ. [arabic word] taftil «հիւսել», [arabic word] maftul «հիւ-սուած թել» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 310), եբր. [hebrew word] pātil «թել, կապ». բառիս ծայ-րը հասնում է մինչև եգիպտ. petira (Gese-nius17, 668)։ Թուրքերէնի միջոցով բառս տարածուած է ամբողջ Արևելքում. ինչ. վրաց. ფილთა փիլթա, უთილა փթիլա-ურთილა փրթիլա, քրդ. fitil, ftil, fetil, pil-te, ավար. pilta, չեչէն. milt, նյն. φητιλιν, φυτίλιον, բուլգար. fetil, սերբ. fitilj, ուկր. fytyl, ռուս. фитиль, ուտ. filtá բոլորն էլ «պատրոյգ» (Berneker 282)։


Փիլիսոփայ, ից

s.

philosopher;
chorister, singer.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «իմաստասէր» Գ։ ժէ. 18. Եւս. քր. Եզն. Ոսկ. յհ. ա. 1. «երա-ժիշտ, մեծ տիրացու» Օրբել. Շնորհ. բարձր. Ոսկիփ. Վրդ. առ. 86, որից փիլիսոփայա-կան Ագաթ. Բուզ. Եւս. քր. Փարպ. փիլի-սոփայութիւն Ոսկ. կող. փիլիսոփապետ Կղնկտ. ասւում է նաև փիղիսոփայ Եւս. քր. Եփր. ա. կոր. 84, կողոս. 165, փիլիսովփայ Անկ. գիրք առաք. 60. Եւագր. 51։

= Ասոր. [syriac word] ︎ filosofā «իմաս-տասէր», որ փոխառեալ է յն. φιλόσοφος բա. ռից.-հայերէնը գալիս է ասորի ձևից (-այ յօդով). և տարբեր է փիլիսոփոս կրկնակից, որ ուղղակի յունարէնից է փոխառեալ։-Հիւբշ. 317։

NBHL (10)

Ոմանք յեպիկուրեանցն եւ ի ստոյիկեանց փիլիսոփայից. (Գծ. ՟Ժ՟Է. 18։)

Արտաքին իմաստութեան փիլիսոփայքն, որպէս պղատոն եւ պիւթագորաս. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Զենոն եւ պարմենիդէս փիլիսոփայք ճանաչէին. (Եւս. քր.։)

Ի պէսպէս աղանգս փիլիսոփայից, եւ հերձուածողաց։ Որով տգէտքն՝ փիլիսոփայից յաղթեցին. (Եզնիկ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Ունիմք սովորաբար ասել փիլիսոփայ, որք յերաժշտական արհեստս կատարեալք են. (Շ. բարձր.։)

Լի էր (վանքն ստաթեւու ի սիւնիս) եւ ծովամտոյց փիլիսոփայիւք երաժշական երգոց. (Ուռպ.։)

Զգենուն միաբան քահանայքն եւ սարկաւագունք, եւ փիլիսոփայք, եւ այլն. Ի հին տօնաց։ Այսօր տօն է մեծի սուրբ կարապետին. եւ փիլիսոփայ չունիմք՝ որ կատարեմք զտօնս. (Ոսկիփոր.։)

Յեսու պիտականուն փիլիսոփայ.. . գրեցաւ տաղարանս ի թուին ՟Չ՟Ղ՟Է. ձեռամբ անիմաստ գրչի եւ սուտանուն յեսու երիցու ֆիլիսոֆայի՝ ի վայելս անձին իմոյ. (Յիշատ.։)

Ուր եւ ստէպ գրի այսպէս.

ՓԻԼԻՍՈՓԱՅ որ եւ ՓԻՂԻՍՈՓՈՍ. Բառ յն. ֆիլօ՛սօֆօս. φιλόσοφος philosophus. այսինքն Իմաստասէր. զի սկսեալ ի պիւթագորայ՝ զայս անուն սկսան կրել գիտնաւորք, ուր յառաջ, այսինքն իմաստուն կոչէին, որպէս եօթն իմաստունք ի յոյնս.


Փիլիսոփայական, ի, աց

adj.

philosophical.

· Calfa

NBHL (4)

Տրդատիոս՝ էր տեղեակ փիլիսոփայական մտաց հանճարագիտութեան. (Ագաթ.։)

Մեծն Սահակ՝ տեղեկացեալ փիլիոսփայական արուեստիցն ցուցանիւր. (Փարպ.։)

Սողոմոն կաթուղիկոս՝ վարժեալ եւս էր ի փիլիսոփայական արուեստս։ Ի վարդապետս փիլիոսփայական արհեստիցն։ Պորփիւրի՝ յառաջին փիլիսոփայական պատմութենէն. (Յհ. կթ.։ Վրք. հց. ՟Ժ՟Դ։ Եւս. քր.։)

φιλοσοφικός philosophicus. Որ ինչ անկ է փիլիսոփայութեան կամ փիլիսոփայից. իմաստասիրական.


Փիլիսոփայեմ, եցի

vn.

cf. Իմաստասիրեմ.

· Calfa

NBHL (3)

Փիլիսոփայել չառնեմ արժանի, այլ Քրիստոսասէր կամիմ լինել.. . Փիլիոսփայե՞լ կոչեցար այսր, եթէ զոհել. (ՃՃ.։)

Զտիեզերս ամենայն ընծայ մատուցին Աստուծոյ, զբարբարոսս փիլիսոփայիլ ուսուցին. (Ոսկ. հռ.։)

Զբարբարոսս փիլիսոփայել ուսոյց։ (Թղթ. պօղ.)


Փիլիսոփայութիւն, ութեան

s.

philosophy.

· Calfa

NBHL (5)

Յորոց մի ոմն ի նոցանէ վարժեալ փիլիսոփայութեամբ ասէր այսպէս. (Խոր. ՟Ա. 5։)

Հելլենացւոց փիլիսոփայութեամբ խաւարեալ. (Ճ. ՟Բ.։)

Անուն փիլիսոփայութեան՝ կատարեալ իմաստիցն նշանակ է. (Շ. բարձր.։)

Կատարեալ փիլիսոփայութիւն է այս, ոչ ծածկել զիւր դսրովանսն. (Նչ. եզեկ.։)

Ես առ նա երթալոց եմ, բայց նա իս չէ գալոց. այն է փիլիոսփայութեան, նոյն՝ գթոյ խնամոց. (Ոսկ. կող. ՟Ը։)


Փղոսկրայ

cf. Փղոսկրեայ.

· Calfa

NBHL (1)

Տուփքն փղոսկրայքն։ Տուփս փղոսկրայս. (Ոսկ. տիտ.։ Պտմ. աղեքս.։)


Փղոսկրեայ, էի, իւ, եաւ, իւք, էից, եայց, եաց, եօք

adj. s.

ivory, made of ivory;
cf. Փղոսկր.

· Calfa

NBHL (3)

Տունն փղոսկրեայ։ Աթոռ փղոսկրեայ։ Տախտակ փղոսկրեայ։ Ամենայն անօթ փղոսկրեայ։ Ապարանք փղոսկրեայք։ Ի գահոյս փղոսկրեայս։ Ի տաճարաց փղոսկրէից։ Ժանեօք փղոսկրէիւք.եւ այլն։

Տունս ելքտռիսնիւ եւ փղոսկրեաւ պայծառացեալ. (Արիստ. աշխ.։)

Ոչ քունես ի գահոյս փղոսկրեայս, այլ ունիս զերկիրն՝ բազում փղոսկրեացն (կամ փղոսկրեայցն. յն. փղոսկրաց ) պատուականագոյն. (Բրս. հայեաց.։)


Փշայեղց

adj.

choked with briars, full of thorns.

· Calfa

NBHL (1)

Ի փշայեղց մացառս վերընձիւղեալ. (Յհ. կթ.։)


Փշեայ

adj.

cf. Փշեղէն.

· Calfa

NBHL (2)

Ձաղեալ կատակեաց փշեայ պսակօք, եւ եպերանաց զգեստիւ. (Խոսր. պտրգ.։)

Զարդարեալ պսակաւն փշեայ. (Նար. երգ.։)


Փոթոթային, այնոյ, ոց

adj.

astringent, rough, harsh, sharp, acerb.

· Calfa

NBHL (1)

Լուանիլ ծծմի ջրով, կամ շպլեղի ջրով. եւ այլ ամենայն ցեղ փոթոթային ջուր. (Մխ. բժիշկ.։)


Փոխաձայնք

s.

anthem.

· Calfa

NBHL (1)

Փոխաձայնք Աստուածոյին պատարագին իցեն մարգարէից նախասացութիւնքն. (Բրս. կանոն.։)


Փոխայեղյեղեմ

va.

to convert reciprocally, to the contrary.

· Calfa

NBHL (1)

Զոր հայր ունի՝ որդւոյ է, եւ զոր որդի՝ հօր. եւ աստանօր փոխայեղյեղէ, եւ այնու զհաւասարութիւն ցուցանէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 35։)


Փոխայեղութիւն, ութեան

s.

mutation, change.

· Calfa

NBHL (1)

Վերահասու լինել վտանգից եւ փաղառութեանցն փոխայաղութեանց. (Երզն. քեր.։)


Փոխարքայ, ի

sn.

vice-roy, vizier.

· Calfa


Փոխարքայական, ի, աց

adj.

vice-regal.

· Calfa


Փոխարքայութիւն, ութեան

s.

viceroyalty, viceroyship.

· Calfa


Փոխընդեայք

s.

food made of the flour of parched corn, as helva, etc.

· Calfa


Փոկեայ

adj.

leathern.

· Calfa

NBHL (2)

Կաշեայ. մաշկեղէն.

Եղիա գօտի մաշկեղէն ունէր, եւ յովհաննէս գօտի փոկեայ. (Մծբ. ՟Ղ.) (կամ ըստ ձ. փոկ գօտի)։


Փողոցայարդար

adj.

furnished with corridors.

· Calfa

NBHL (1)

Դնելով ի նմա ապարանս փողոցայարդարս. (Արծր. ՟Դ. 11։)


Փոսուռայ, ից

s.

fire-fly;
— անթեւ, glow-worm.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կայծոռիկ» Շիր. էջ 50, ու-րիշ վկայութիւն չկայ։

-Յն, *φωσουρά́ հոմանիշ բառից, որ կազ-մուած պիտի լինի φως «լոյս» և Օυթα «ագի, պոչ» բառերից. բայց այս բառը յոյն մա-տենագրութեան մէջ աւանդուած չէ՝ ո՛չ հին, ո՛չ բիւզանդական և ո՛չ էլ նոր շրջա-նում. կազմութեան կողմից հմմտ. πυγολαμ-πίς և λαμπυρίς «լուսատտնիկ», -Հիւբշ. 387։

NBHL (2)

Է ճճի մի, որ անուանի փոստուռայ, եւ ունի լուսաւորութիւն ի տտան. (Շիր.։)

Բառ յն. ֆօսո՛ւռա. այսինքն լուսատտուն (ի φῶς եւ οὑρά ), որ եւ λαμπυρίς . փայլող. cicindela. իտ. lucciola. Ճանճիկ, որ ի թռչիլն ընդ երեկս եւ ի գիշերի՝ լոյս շողացուցանէ ի տտանէ. կայ եւ թրթուր նորա փոքրիկ՝ աղօտագոյն լուսով. կածոռիկ.


Տապայեղց

cf. Տապագին.

· Calfa

NBHL (1)

Զարեգակնակէզ եւ զտապայեղց խորշակագնաց վայրս. (Պիտ.։)


Տասնաբանեայ օրէնք

sn.

Decalogue.

· Calfa

NBHL (1)

ՏԱՍՆԱԲԱՆԵԱՅ ՕՐԷՆՔ. δεκάλογος decalogus, decem praecepta dei. Տասն պատուիրանք կամ պատգամք աստուծոյ, գրեալք յերկուս տախտակս. Մծբ. ՟Ա։ Երզն. ՟ժ. խորան.։ Ասի եւ Տասնբանեան. Տասնպատգամեան. եւ այլն։


Տասնամատնեայ

adj.

ten-fingered.

· Calfa

NBHL (1)

Ժամ հաւաքմանն տասներորդն. զի եւ մեք տասնամատնեայ ոտիւք գնացաք ի չարիս, եւ գործեցաք զանօրէնս տասնմատնեայ ձեռօք. (Տօնակ.։)


Տասնամեայ, էի, ից

adj.

cf. Տասնամեան.

· Calfa

NBHL (1)

Թողլով որդի տասնամեայ՝ անուն արտաշէս։ Ի տասնամենից եւ ի վեր. (Խոր. ՟Գ. 55։ Սոկր.։)


Տասնամսեայ, էի, ից

adj.

of six months.

· Calfa

NBHL (4)

Տասնամեայ ժամանակաւ (լուսնի) մածեալ. (Իմ. ՟Է. 2։)

Ըստ առակողին տասնամսեայ մածուցեր զիս. (Տօնակ.։)

Ըստ ծննդեան կատարեալ թողուլ զտասնամեայսն նշանակէ. (Արշ.։)

Սովորութիւն է եբաայեցւոցն զթիւ ամսոցն լուսնովն բերել. որով տասն թուի ամիս յղացմանն։


Տասնայարկ

adj.

ten-storied.

· Calfa

NBHL (2)

δεκάστεγος . Ունօղ տասն յարկս ի վերայ իրերաց. տասը խաթով.

Կայր աշտարակ տասնայարկ. (յն. δωδεκάστεγος . երկոտասանայարկ) (Պտմ. աղեքս.։)


Տասնկանգնեայ, էի, ից

adj.

of ten cubits.

· Calfa


Տասնհարուածեայ

adj.

cf. Տասնհարուածեան.

· Calfa

NBHL (3)

Եւ համօրէն տասնհարուածեայ գաւազանաւն զբովանդակն տանջելով քանդէր երկիր. (Պիտ.)

Հար զնոսա տասնտարուածեայ գաւազանաւն. (Եփր. ել.։)

Եկն եհաս ի վերայ նորա (փարաւոնի) տասնհարուածեան հատուցումն, կամ ցասումնն. (Եփր. ծն. եւ Եփր. ել.։)


Definitions containing the research այ : 10000 results

Սատար, աց

s.

workman, artisan, operative;
labourer, husbandman;
weaver, help, succour, aid;
helper, assistant, auxiliary;
fellow;
cause, author;
— պատմութեան, additional professor of history;
— լինել, cf. Սատարեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «գործող, գործաւոր, մշակ» Ա. մկ. գ. 6. Ոսկ. մ. բ. 7 և ա. թես. Մծբ. էջ 340. «ոստայնանկ, ասրառոռծ» ես. լը. 12=Ոսկ. ես. 239, 241. Պղատ. օրին. «ձեռնտու, օգնական» Բուզ. Եղիշ. Փարպ. «օգնութիւն, նպաստ, առիթ, պատճառ» Մծբ. Փաոպ. Խոր. որից սատարել «օգնել, օգ-նաևան լինել» Ագաթ. Փարպ. Խոր. սատա-րութիւն «օգնականութիւն» Ագաթ. Եղիշ. «ոստայնանկութիւն» Պղատ. օրին. անսա-տար Ոսկ. կող. ժբ. (ուղղել անկատար)։

Schrōder, Thes. 45 եբր. [hebrew word] štr «պաշտօնաւոր, կուսակալ» բառից փոխառեալ։ Հիւնք. հյ. ստրուկ կամ պրս-սատր «փոխանորդ արքայի» բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 327 հյ. սադրել բայից, որ տե՛ս վերը։

NBHL (9)

Ամենայն սատարք անօրենութեան խռովեցան. (՟Ա. Մակ. ՟Գ. 6։)

Ամենայն սատարք՝ որք վաստակեսցեն ի շինուածի անդ, զվարձս ի տեառնէ անտի տանն ընդունին։ Սատարքն վարձաւորք վաստակեսցեն յայդւոջ անդր. (Մծբ. ՟Ժ. ՟Ժ՟Թ։)

ՍԱՏԱՐ. ἕριθος lanificus. Տարազագործ. ոստայնանկ. ասրագործ.

Իբրեւոստայն սատարաց մերձ ի հատանել. (Ես. ՟Լ՟Ը. 12։)

Ոստայնս ոչ յոլովագոյնս (ձօնել), քան եթէ ներամսեայ գործ միոյ սատարի. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Բազում վարձէր իւր օգնականս եւ սատարս, որով զիւր չարախօսութիւն յառաջ վարել կարասցէ։ Եգիտ սատար մահաթոյն իւրում չարմտածութեանն զայրն զդիւազգեաց։ Բազում ինչ է սրբութիւն սատար լինել անօսրութեան, որպէս աղօթք՝ տքնութեան։ Սատարք ելով շինութեան. (Բուզ. ՟Դ. 15։ Փարպ.։ Եղտշ. ՟Ա. Պիտ.։)

Որոյ տկար է սատար յայգւոջ, գլխարկեալ առնու զվարձս իւր. (Մծբ. ՟Ժ՟Է։)

Միաբանութեանց ՟Բ արետայ՝ սատարս տալով նմա ի ձեռն խոսրանայ՝ մարտնչել ընդ հերովդէի. (Խոր. ՟Բ. 28։)

ἑργάτης (յորմէ թ. ըրղաթ ). operarius. Գործօղ. գործոնեայ. գործաւոր. մշակ.


Սատեր, աց

cf. Սատր.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի. յետնաբար գտնում եմ գրծ. սատերաւ Երզն. մտթ. 377) «մի տեսակ դը-րամ կամ կշիռ, չորեքդրամեան, այն է 4 դրամ. (ըստ Մանանդեան, Կշիռները և չափերը, էջ 39 սատեր=16, 32 գրամ)» ՍԳր. Մծբ. 369. Եղիշ. յես. Շիր. որ և սատր, սեռ. սատեր Նար. էջ 111։

= Պհլ. ❇ ︎ sater (գրուած է stir, բայց պէտք է կարդալ համեմատ հայերէնի sater), Կենտրոնական Ասիոյ նոր արձանագրու-թեանց մէջ՝ պհլ. satera, sdera, սոգդ. št'yr (Gautniot, Gram. sogd. 159), որ պէտք է կարդալ sitir, փոխառութեամբ նաև ույղուր. satīr (տե՛ս JRAS 1926, 507), վրաց. satiri, պրս. [arabic word] ister, արաբ. [arabic word] istār, բոլորն էլ նոյն նշանակութե-ամբ։ Պհլ. բառը փոխառեալ է յն. στατήρ (որից նաև լտ. stater) հոմանիշից, իսկ սա էլ ծագում է հնխ. sthā «կանգնիլ» արմա-տից. ձևապէս նոյն է սանս. sthātγ «կան-գուն» (Boisacq 902, 384)

նարէնից։ Վերի մեկնութիւնը տւաւ Bailey JRAS 1930, էջ 17։ (Հներից Շի-րակացին, հրտր. Պատկ. էջ 27 համա-րում է եբրայական ծագումից)։

NBHL (2)

Սատերն՝ ՟Դ դրամակշիռ է։ Սատերն ՟Դ դրամ է։ Դիդրախմայն եւ սատերն մի է. (եւ այլն . Շիր. չափ եւ կշռ.։)

ՍԱՏԵՐ եւս եւ ՍԱՏՐ, տեր. Բառ յն. լտ. ստատիր. στατήρ stater . պ. սադիր, սիդիրշ իսդիր. (ըստ Մենիսքեայ՝ ալթը պուլուգ տիրհէմ. Նոյն է ընդ Դիդրաքմեայ. δίδραχμον , δραχμή διπλόη . Չորեքդրամեայ. կրկին երկդրամեան. արծաթի դրամ, որպէս եւ կշիռ ինչ, որոյ ծանրութիւն իցէ չորից տրամից. բայց լայնաբար վարի եւ որպէս դրաքմէ, այն է յն. տրախմի՛, այսինքն դրամ կամ տրամ. եւ սիկղ. տե՛ս (Ծն. ՟Ժ՟Գ. 15։ ՟Ի. 14։ ՟Ի՟Գ. 15։ Մտթ. ՟Ժ՟Է. 27. եւ այլն։)


Սատր, տեր

s.

stater, didrachm (money and weight).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բազմոց, գահաւորակ» Մաշտ. «պաստառ կամ կապերտ» Գէ. ես. (միայն իբր բացատրութիւն լուսանցքի վրայ գըր-ուած՝ «Ոռաէս ւոստայնս կապերտ ինչ գոր-ծեալ մերձ առ ի կարել» հատուածի դէմ). այս նշանակութեամբ է նաև Անսիզք 45 (Պացին, սատր, սաւան)։ Այս բոլորի տեղ ԱԲ ունի «1. կտաւ. 2. սեղանի սփռոց. 3. նստարան»։

ՆՀԲ սատար «ոստայնանկ» բառից և լծ. թրք. սէտիր, արաբ. սատր, լտ. se-des։

NBHL (2)

Դնեն զսեղանն (խորանի զօրհնելին) ի վերայ սատրի։ Զքար սեղանոյն սատրովն հանեն արտաքոյ. եւ զսեղանն վերացուցանելով մատուցանեն ի ներքս. (Մաշտ.։)

Որպէս յոստայն կապերտ ինչ գործեալ մերձ առ ի կարել. ի Լծ. դնի սատր։


Սատոն

s.

satum, setier, ( English gallons, or English pints of wine).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մար, 50 քսեստ պարունակող չափ», որ և սայտոն. կայ նաև սայիտ «22 քսեստ». բոլորն էլ ունի Շիր. էջ 31։

NBHL (1)

Մար՝ ըստ հելլենացւոց սատոն, ՟Ծ քսեստ. եւ է չափ հենձանի. եւ այլն. (Շիր. չափ եւ կշռ.։)


Սատր, ի, ոյ

s.

thin silken crape;
napery;
seat, sofa, settee, settle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բազմոց, գահաւորակ» Մաշտ. «պաստառ կամ կապերտ» Գէ. ես. (միայն իբր բացատրութիւն լուսանցքի վրայ գըր-ուած՝ «Ոռաէս ւոստայնս կապերտ ինչ գոր-ծեալ մերձ առ ի կարել» հատուածի դէմ). այս նշանակութեամբ է նաև Անսիզք 45 (Պացին, սատր, սաւան)։ Այս բոլորի տեղ ԱԲ ունի «1. կտաւ. 2. սեղանի սփռոց. 3. նստարան»։

ՆՀԲ սատար «ոստայնանկ» բառից և լծ. թրք. սէտիր, արաբ. սատր, լտ. se-des։

NBHL (2)

Դնեն զսեղանն (խորանի զօրհնելին) ի վերայ սատրի։ Զքար սեղանոյն սատրովն հանեն արտաքոյ. եւ զսեղանն վերացուցանելով մատուցանեն ի ներքս. (Մաշտ.։)

Որպէս յոստայն կապերտ ինչ գործեալ մերձ առ ի կարել. ի Լծ. դնի սատր։


Սատրապ, ի, ից

cf. Սատրապետ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. σατοαπης «սատրապ» բառից. որի այլ ձևերն են ἐζατράπης, հατμάπης, σαδραπας, ἔζαιτραπης. ծագումը ընդարձակտե՛ս շահապ (Boisacq 854)։-Հիւբշ. էջ308, 377։

ՀՀԲ բառ պրս.։ ԳԴ պրս. սեթրէպ՝ որ սակայն բառարանում չի յիշում (կայ միայն❇ ❇sitrab «նախարար, սատ-րապ»)։-ՆՀԲ պրս. սիդրէպ, արաբ. և պրս. սատր, սատրազամ։ BottleИ. ZDMG 1850, 361 և Lag. Arm. Stud. § 1956 խառնուած հյ. շահապ և յն. σατράπης ձևերից։ Պատկ. Maтep. II. 21 յունարէնից։

NBHL (3)

Սատրապք եւ զորագլուխք եւ զօրապետք եւ գաւառապետք։ Ամենայն սատրապք եւ կուսակալք. (Ոսկ. ի մելիտ.։ Մեսր. երէց.։)

Ամենայն սատրապետք (հին տպ. սատրապք), նախարարք եւ ազատք։ Զմեծամեծք նախարարսն սատրապետս հայոց։ Եւ ի մեծամեծաց, հայոց սատրապետս տասն։ Ետ ի ձեռս սատրապետացն հայոց. (Բուզ. ՟Դ. 3 = 5։)

ՍԱՏՐԱՊ եւ ՍԱՏՐԱՊԵՏ. σατράπης satrapa, praelectus. պ. սիդրէպ. արաբ. եւ պ. սատր ... Պետ գահոյից. նախագահ. նախարար. նախարարապետ. երկրորդ արքայի. աւագանի.


Սար, ից, ոց

s.

height, eminence, top, summit, peak;
cape, promontory, point;
սարք, furniture, moveables, equipage;
harness;
all that follows, rest.

· Calfa

Etymologies (9) · Adjarian

-Բնիկ հայ բառ, հնխ. k'r-ձևից, որ ստո-ին ձայնդարձն է k'er-«գլուխ, գագաթ, եղջիւր. 2. բարձրանալ, մի բարձր տեղ ել-նել» արմատի. ժառանգներից հմմտ. սանս. [other alphabet] çira-, [other alphabet] çiras-«գլուխ, ծայր». [other alphabet] çīršán-«գլուխ», հինդուստ. ა︎ «ծայր, գագաթ», գնչ. šero, sero «գլուխ», զնդ. ︎ sarō (sarah-) «գլուխ», պհլ, [arabic word] sar «ծայր, գլուխ», [syriac word] ︎ asar «ան-վերջ», պրս. ❇ sar «գլուխ, ծայր, գլխա-ւոր», աֆղան. բելուճ. sar, օտս. sär, քրռ. ser «գլուխ, ծայր, գլխաւոր», յն. ϰάρ, ϰάρα, ϰάρανον, ϰαράρα, յոն. ϰάρη, ϰάρηνον «գլուխ։ ծայր, գագաթ լեռան ևն», ϰέρας «եղջիւր», ϰερουτιαν «բարձրամտիլ, հպարտանալ» (=հյ. ոարանալ), ϰόσση «գլուխ, քունք», ϰρανίον «գանկ», ϰαρανοῦν «վերջացնել» (հմմտ. հյ. ախել), լտ. cerebrum «ուղեղ», červix «ծոծ-ոակ», cornu «եղջիւր», červus «եղջերու», հբգ. hirni, գերմ. Hirn, հիսլ. hiarne, հոլլ. hersen «ուղեղ», հիսլ. hiarse, բրըտ. kern «գլխի գագաթ» և այլ բազմաթիւ բառեր. ո-րոնց վրայ տե՛ս նաև սրուակ (Pokorny 1, 403-8, Walde 153, Horn § 726, Boisacq ❇11 413 438, Ernout-Meillet 171). հմմա-նաև յաջորդը։-Հիւբշ. 489։

Klaproth, As. pol. 99 հյ. սար «լեռ» համեմատում է եակուտ. zyrr, վոգուլ. zorys ձևերի հետ։ Նախ ԳԴ կցում է պրս. սար, սէր ձևին։ ՆՀԲ լծ. հյ. սայր, ծայր, ժայռ, դար, պրս. սար, սէր, թրք։

եար, յն. գա՛ռա և օ՛ռօս, եբր. հառ, րօշ, րէշ։ Ազգասէր Կալկաթայի 1847, N 120, էջ 379 մեզանից է դնում պրս. sārvān (կամ sārbān) «ուղտապան», կազմուած հյ. սար «գլուխ» և վանել բառերից։ Böttich. ZDMG 1850, 361, 226 զնդ. sara և սանս. čiras, որոնց Arica 68, 123 աւելացնում է պրս. աֆ-ղան. sar, օսս. sär, յն. ϰαρα։ Սրանց համեմատ են նաև Lag. Urgesch. 301, Mülier SMAW 38, 576 և 44, 565, Justi, Zendsp. 292, Տէրվ. Նախալ. 74 ևն։ Մորթման ZDMG 26, 588 պրս. sar և բևեռ. çirani «գլուխ»։ Հիւնք. պարսկերէնից։ Այս բոլորը զանազանու-թիւն չեն դնում այս և յաջորդ բառի մէջ (սար «գլուխ, գլխաւոր»)։ Առաջին ան-գամ Հիւբշ. Arm. St. § 274 և Arm. Gram. 236, 489 տարբերելով երկուսը՝ սար «բարձունք» դնում է բնիկ, իսկ սար «գլխաւոր»՝ փոխառեալ իրանեա-նից։ Սրա պատճառն ի հարկէ այն է՝ որ իրանեանների մէջ առանձնապէս «լե-ռան գագաթ կամ լեռ» նշանակութեամբ գործածուած չէ բառը, թէև կարելի է փխբ. ասել sar-i kōh «ծայր լեռան, յեռան գագաթ, այն է գլուխ լերին»։ Meillet (անձնական) բոլոր իմաստնե-րով էլ իրանեանից փոխառեալ է հա-մարում և երկու տեսակ սար զանազա-նելու կարիք չի տեսնում։ Սրան հա-կառակ է սակայն սարանալ «բարձրա-մտիլ», որ զուտ հայկական կազմութիւն ունի և կարելի չէ փոխառեալ համարել պրս. sar «գլուխ» բառից։ (Pokorny I. 403 որ ընդունում է հնխ. k'er-«գլուխ. ռառաւթ». անաաահով է համարում տալ նոյն արմատին նաև «բարձրանալ» ի-մաստը։ Հյ. սարանալ ձևը միանալով յն. ϰερυυντιāν բառին՝ հաստատում է հնխ. kér-«բարձրանալ, բարձ-րամտիլ» նշանակութիւնը)։ Յակոբեան տե՛ս Դար։ Մառ, Ocновн. табл. էջ հ եռը. [hebrew word] har «լեռ» և վրաց. სერი ների «լեռ, լեռան գլուխ» բառերի հետ. սեմական արմատն է hrr, որի յաբե-

թականն է srr։ Մառ, Kрит. и мeлк. cт. էջ 28 սար (լեռան) ուղղելի է հա-մարում սայր, ինչպէս ցոյց է տալիս վրաց. սերի։ Թիրեաքեան ՀԱ 1912, էջ 288 նոյն ընդ սայր և ծայր։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև. Ղրր. Կր. Հմշ. Մկ. Մշ. Ջղ. Շմ. Սեբ. Սլմ. Վն. Տփ. սար, Մրղ. սառ, Ագլ. սօր «լեռ»։-Նոր բառեր են սարւոր, սարաչափ, սարապարան-սարեցի։-Սրա՞ն պէտք է կապել, թէ պրս. նոր փոխառութեամբ պէտք է մեկնել Ղրբ. սար «գորգ գործելու կամ ջուլհակի ոստայնի ամենաբարձր գերանը», որից և սարագաթայ, սարավայր։

«գլուխ, գլխաւոր». այս իմաստով առանձին գործածուած չէ. բայց սրանից են նարապետ «գլխաւոր, իշխան» Թէոդ. կուս. աղանդասար «աղանդաւորների գլուխը» Երզն. մտթ. 303 (հմմտ. աղանդագլուխ Ուռհ. 239), կախարդասար (ի-ա հլ.) «կա-խարդների գլխաւորը» (տե՛ս «առանձին) մեծասար «երևավանկ բառ, որի. առաջին վանկը երկար է, երկրորդը՝ սուղ» Բր. և Երզն. քեր.։

, ու հլ. «կազմած, կահ, կարասիք, սպաս» (անեզաբար գործածուած). Ուռհ. Շար. Տօնաց. «ձիու կազմած, թամբը ևն» Արծր. 285. Առաք. պտմ. 426. «պաարաստ, տրամադիր» Մխ. բժշ. 40, 43 (տե՛ս Նորայր, Հայկ. բառաք. 93), Անսիզք 15, 27, 59, Վստկ. 144, որից սարել «կազմել, պատ-րաստել» Սմբ. պտմ. տպ. Մոսկ. էջ 17, 67, տպ. Շահն. էջ 36, 82. Վստկ. 43. «պատ-րաստ լինել» Անսիզք 35, «ծածկել» Բառ. երեմ. էջ 282, սարուած «գործիք» Բրս. մրկ, 14. Վստկ. սարութիւն «հանդերձանք, կաղ-մութիւն» Բրս. մրկ. «գոյք» Անսիզք 45, «սարք, կազմած ձիոյ» Անսիզք 31, ոսկեսար «ոսկի կազմածով (ձի)» Թղթ. դաշ-ռսկե-

«ապիկի, ջնարակ», որից կայ մի-այն սարած աման «ջնարակած աման» Վստկ. 186։

Այս մեկնութիւնս տե՛ս նախ ՀԱ 1908, 123։

NBHL (9)

Պատիցին սահմանքն ձեր ի հարաւոյ ընդ սարն ակրաբինայ։ Դէմ յանդիման սարոյն մեծի հրէաստանի. (Թուոց. լի. 4։ Յուդթ. ՟Գ. 14։)

Կամ ի սար կորուստանէ զքեզ, կամ ի ձորս որոգայթէ. (Եփր. քրզ.։)

Ոչ գիտես, թէ ի սար (ընդ զառ ի վայր) կործանիս, եւ կամ թէ ի ձոր քարավրէժ լինիս. (Եղիշ. երէց.։)

Սար եւ ի ձոր անցանէ. այսինքն ընդ սար եւ ընդ ձոր. (Գանձ.։)

Ասեն, արանց է այս ճանապարհ, եւ ոչ կանանց. արի մարդոց է սարս, եւ ոչ թ ուլից եւ վատաց. (Վանակ. տարեմտ.։)

Հեծեալ յերիվարն քաջակազմ ոսկեհրաշ սարուցն՝ փայլէր իբրեւ զարեգակն. (Արծր. ՟Է. 3։)

Զօրք իւրեանց դատարկք թափուրք ի սարուց պատերազմէ։ Վասն զի սարք պատերազմին պաշտոնեայք նոցա ունէին։ Ազգի ազգի ստացուածովք, եւ սարօք պատերազմին. (Ուռհ.։)

հարցն զշողականութիւն ասա իւր սարօքն. հարցն զտապանակին ասա իւր սարօքն. իմա զՄեծացուսցէն, զՈղորմեայն, եւ զՏէր երկնիցն, որ են զհետերթանք Հարցին։

λοφία summitas, cacumen ἁνάβασις scensus ἁκρωρία vertex κορυφή jugum montis κρημνός praecipitia եւ այլն. (լծ. հյ. սայր, ծայր, ժայռ. դար. պ. սար, սէր. թ. եար, թէփէ. յն. գա՛ռա եւ օ՛ռօս. եբր. հաւ, րօշ, րէշ ). Ծագ ամենայն իրաց. կատար. գլուխ լերանց. լեառն սրածայր. Բարձրաւանդակ. սարաւանդ. գահ. դար, ժայռ.


Վարապան, աց

s.

nose-band;
snaffle;
muzzle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «սանձ, երասանակ» Ես. լէ. 29. Եփր. ծն. էջ 52. Նար. էջ 240. որից վարապանակ «նոյն նշ.» Մծբ. 84։

ՀՀԲ և ՆՀԲ վառիլ «զինուիլ» բայից Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 2105։ Նազրճեան, Արևելք 1884 հոկտ. 17 սանս. var «ծածկել» արմատից։

NBHL (1)

Բուռն հարեալ զդիակաց պղնձակուռ վարապանին աշդահակայ. իբր զդրօշակէ զրահապատ ծիրանեաց. (Արծր. ՟Ա. 5։)


Վարար, ի, ից, աց

adj.

lascivious, wanton, unchaste.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«յորդ, զեղուն» (գետի, ջրի համար ասուած). հնում առանձին չէ աւանդուած, բայց սրանից ունինք գետավարար, նորա-գիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Օրբել. էջ 31. «Երանելին Տիրոտ ի գետավարարս հանապազ նշան խաչի ա-րարեալ՝ անցանէր ընդ գետն աներկեղա-բար». նշ. «գետի յորդիլը, ջրերի զեղուլը կամ յորդած գետ»։ Հմմտ. յաջորդը։

(ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց կայ միայն ի հլ.) «վաւաշոտ, արուին հետամը-տող կին կամ մատակ անասուն» Խոր. Բ. 32. Մագ. թղ. 59. Միխ. աս. 199. Նոնն. 13 («իգամոլ անասուն»), Սարկ. հանռ. Սամ անեց. 44. որից վարարել «շուայտիլ, խև-նեշանալ, ցոփանալ» Փիլ. լիւս. Լաստ. ժէ, (տպ. 1844, էջ 72 վարանէր)։ Բառիս երկ-րորդ ձևն է վրիրակ, որից ունինք վրիրակ խաղալ «խենեշանալ, պոռնկանալ» Նորա-գիւտ Յայտ. ժը. 9. վրիրակութիւն «խենե-շութիւն, ցոփութիւն» Նորագիւտ Յայտ. ժը. 3. վրիրակել «ցոփանալ» Նորագիւտ Յայտ ժը. 7 (սրանց դէմ այլ ձ. վիրարկ, վիրար-կութիւն)։

ՆՀԲ զհետ վարիլ ձևի՞ց։ Հիւնք. վա-րազ բառից։ Նորագիւտ վրիրակ ձևը գտաւ ու մեկնեց նախ Հ. Բ. Սառ-գիսեան, Քնն. Յհ. Մանդ. Վենետ. 1895 էջ 44, յետոյ Ֆ. Մուրատ, Յայտ. յովհ. էջ 289, և վերջին անգամ Տաշեան ՀԱ 1906, 77։ Այս երկու բառերի հետ կապ ունի՞ արդեօք ուտ. վար «կատաղիլ»։

NBHL (1)

Վաւաշոտ. շուայտոտ (կին). մատակ՝ որ զհետ վարի արուի.


Վարաւանդ

s.

horse-harness, horse-trappings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *varband ձևից, որ կազմւած է 3 var «կուրծք» և [arabic word] band «կապ» բառերից. հմմտ. պրս. [arabic word] ︎ barband «կրծակապ, թրք. կիւմիւշտիւրիւք. և է իրն այն զոր արկանեն ի կուրծս երիվարաց. և ևս նշանակէ զայն իրն, զոր կապեն կանայք ի կուրծս իւրեանց, որ է կազմեալ ի մարգարտոյ, յոսկւոյ, ի մեղեսկէ, և ի զմրխտոյ». քրդ. [arabic word] bārbān «մէկ գինդից մինչև միւսը ձգուած ոսկի շըղ-թայ» (Justi, Dict. Kurde, էջ 43)։-Հիւբշ. 244։

NBHL (1)

Բազում նժոյգս զարքունական ձիոց՝ արքունի օճառովք՝ ոսկի վարաւանդ ապրդմովն տայր նմա. (Բուզ. ՟Դ. 12։)


Վարդապետ, աց

s.

vartabed, doctor;
lecturer, professor;
master, preceptor;
school-master;
archimandrite;
— օրինաց, doctor of laws, cf. Օրէնսուսոյց;
— աստուածաբանութեան, doctor in divinity;
— բժշկութեան, doctor in physic;
cf. Թեկն;
cf. Օրէնսգէտ.

· Calfa

Etymologies (7) · Adjarian

= Պհլ. (հարաւային արևմտեան բարբառ) *varda=հպրս. -varda «գործ, աշխա-տանք»-+պետ (pati) բառից, որով ամբողջը լինում է *vardapati։ Այս արմատի այլ ձե-վերն են զնդ. varz «աշխատիլ եռանդուն կերպով», պհլ. varz, պրս. ❇varz «ցանք». varza «սերմանում», varzand «սերմնացա-նութիւն և շահ օգտութեան, և ուսումն», varzidan «ջանալ, գուն գործել, նկրտիլ, սո-վորութիւն առնել զգործ ինչ, սերմանել», varzi «սերմանացան»։ Առաջին ձևը պահում են հպրս. Artavardiya (յատուկ անուն, բուն նշ. «բարին գործող») և քրդ. ward «a patch of ploughing»։ Հին պարսկականից տառա-դարձւած ձև է ելամ. ir-du-mar-ti-va։ նա-խաւոր «գործ, աշխատանք» իմաստը աւևւև յետոյ ձևափոխուելով դարձել է Աւեստայում «եռանդուն աշխատանք ուղղափառ հաւատ-քի համար» (հմմտ. varəzəmča haomanafi-həmča «գործունէութիւն և բարի խորհուրդ») և մասնաւորուել է երկրազործական աշխա-տանքի համար (հմմտ. զնդ. aiwi-var»։ «հողի վրայ գործել, երկրագործութիւն ա-նել», և վերի պրս. ու քրդ. երկրագործական բառերը)։ Պահլաւերէնի մէջ կար նաև «ուս-ման աշխատանք, ուսումնասիրութիւն, ու-սում» իմաստը, որին ապացոյց է պրս. yar-zand «ուսում»։ Այս նշանակութիւնից է փոխառեալ արաբ. ❇ vird (կարդալու է vard) «աշակերտ կամ ընթերցուածք» (տե՛ս Բուրհանի Կաթի և Ջօնսընի բառագիրքը. չունին Մենինսկի, Vullers և ԳԴ)։ Այս ի-մաստը գտնում ենք նաև հայերէնում, որով վարդապետ<իրան. *vardapati լինում է «աշակերտապետ կամ գործապետ»։

Հներից Տաթև. ձմ. լգ. մեկնելով բա-ռըս՝ գրում է. «Այլ որ կոչի վարդապետ. այսինքն ուսուցիչ, կամ վարդապետ՝ վարուցն պետ, այսինքն գործով կա-տարեալ. կամ վարդապետ՝ զեղեցկու-թիւն մարդկան բանն. այսինքն բանիցն պետ։ Արդ՝ վարդն ծաղիկ՝ ունի սա-զում յատկութիւնս, որ յարմարի վար-դապետին», Աւետիքեան, Քերակ. 1815,

312 վար+դատ+պետ, այն է վարելո կամ առաջնորդելու և դատելու վրակե-ցու։ ՆՀԲ «ի բառէս վարժ և ոչ վարդ. պետ վարժից»։ Ducange, Glossarium mediae et infimae latinitatis, տպ. Pa-ris 1840, հտ. 1, էջ 528 հանում է լտ. bactroperatae բառից, որ կազմուած է յն. βάϰτρον «գաւազան»+ πήρα «պարկ» բառերից. գործածւում էր աշխարհն ար-համարհող այն փիլիսոփաների համար, որոնք միայն մի պարկ և մի գաւազան ունէին. յետոյ էլ յատկացուեց աբեղա-ներին (տե՛ս REA Ix1 (1929) էջ 1-3)։ Ewald GGW 10, 80 վարդերի պետ! Müller SWAW 64, 454 varaδa ռա-ճում» բառից։ Էմին, Ист. M.Хор. (հին տպ. 1858, նոր տպ. 1893, էջ 278) զնո. herbed «գլխաւոր»։ Տէրվիշ. Մասիս 1882 յունիս 1 նախաւոր *վարդ «խօսք» բառից. հմմտ. գոթ. vaurd, հսաքս. անգլ. word, գերմ. wort, լտ. verbum, ֆրանս. verbe. պարզ արմատն է var «խօսիլ», որից յն. ῥήτωρ, և ոլ. βρήτωρ «հռետոր». որով վարդապետ նշանա-կում է բուն «պետ, առաջնորդ, ուսու-ցիչ բանի»։-Այս յօդուածի վրայ մի երկար վէճ բացուեցաւ Մասիսի մէջ, Պօլսեցի մի արհեստաւոր (ձուլարար. տէօքմէճի) Մելքոն Հ. Տէօքմէճեան. Մա-սիս 1882 յունիս 4 և 22 դրաւ պրս. վիրտ, վէրտ «աշակերտ» բառից, որով վարդապետ «գլուխ՝ պետ աշակերտաս»։ Տէրվիշ. Մասիս 1882 յունիս 17 և յուլ. 12 մերժելով թէ՛ իր նախորդ մեկնու-թիւնը և թէ վիրտ՝ իբր արաբ. բառ, վարդապետ կցում է հպրս. վարդանա «քաղաք», պրս. [arabic word] gird «ժողով, շըր-ջանակ» բառերին, իբրև նախաւոր «քա-ղաքապետ, ժողովրդապետ կամ թաղա-պետ»։ Մ. փ., Մասիս, անդ՝ լուլ. 21 ցոյց է տալիս թէ վիրտ (իմա՛ վարտ) պրս. է և ո՛չ արաբ. բայց վարդապետ= = զնդ. aōϑrapaiti, որ պհլ. պարպէր ձևն առնելուց անմիջապէս առաջ՝ ան-ցել է վարպէդ ձևից. Տէրվ. յուլ. 26 վեր-ջին անգամ պատասխանելով՝ ցոյց է

տալիս որ զնդ. aēϑrapaiti պիտի տար հյ. հայրապետ կամ այրապետ, բայց ո՛չ վարդապետ. այս վերջինը կա՛մ պէտք է դնել վիրտ «աշակերտ» բառից և կամ իբրև «թաղապետ» մեկնելու է պրս. gird բառից, ինչպէս որ յն. տէո-բոդիս «տանուտէր» բառը հիմայ դար-ձել է «վարդապետ»։ Այս յօդուածով բանավէճը փակւում է։ Սրանի՞ց թէ ան-կախաբար Պատկ. Maтep. I. 15 պրս. vird «աշակերտ»+bad «պետ»։ Աւելի յետոյ Տէրվ. Լեզու 150-152 և Նախալ. 1Ո6 հնխ. var «խօսիլ, սովորեցնել» ար-մատի տակ դնում է «զնդ. var, յն. εἰρω լտ. verbum, գոթ. vaurd և հյ. թերևս վարդապետ. հմմտ. պրս. ა «աշա-կերտ»։ Գարագաշեան (Ամէն. տարեց. 1ՉՈ8, 153) Վարդան «ուսեալ» անուան հետ։ Հիւնք. լտ. veritas «ճշմաոտու-թիւն»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 208 պրս. վիրտ «աշակերտ»։ Carrière (տե՛ս REA 1 (1929), էջ 1-2) «պսակ-ուած վարդերով», ինչպէս է լտ. coro-natus, որ նշանակում է «պսակեալ» և աբեղաների տիտղոս է։ Յակոբեան, Բանաս. 1900, 37 զնդ. atrapaiti։ Նոյնը նաև Պարոնեան, Անահիտ 1903. 12 և Փորթուգալ փաշա, Եղիշէ 166։ Հիւբշ. ՀԱ 1906, 223 մերժում է դնել արաբ. ❇vird, որ իրանեանների մէջ ստոյգ գոյութիւն չունի։ Ոմն (Ձեռ. թ։ 120 Ղա-լաթիոյ Ազգ. մատ. տե՛ս Ամէն. տարեց. 1908, 153) «գրոց ծաղկանոցէն վարդեր փետող»։ Յ. Ներսիսեան, Ամէն. տարեց. 1908, 153 արաբ. vird «տէրունական աղօթք» բառի հետ։ Ե. Փափազեան (անդ) իբր «պետ զվարս յարդարողաս»։ Տո Պառիւ. Աւետաբեր 1914, էջ 135 աար «կրակ» բառից՝ իբր ատրուշանի աետ։ Մ. Առամեան, Բիւզանդիոն 1914 յուլ. 29 վ+արդ՝ որ է պրս. ատր «կրակ» +պետ, այն է «հրպետ, ատրուշանի պետ»։ Ա. Ահարոնեան REA 9 (1929), էջ. 2 var, vard «գործ, աշխատանք» +պետ, իբր «գործապետ»։։ Ա. Չօ-պանեան, անդ, սանս. warda (անգլ.

word) «խօսք» բառից, որով վարդա-պետ «խօսքի պետ»։ Գ. Սինանեան, անռ. սանս. vart, vrt «ուսում, ուսու-ցում»+պետ։ Վարդապետ բառի ստու-գաբանութեանց (բոլորն էլ անհիմն) պատմութիւնն ունի Paul Alphandery REA 9 (1929), էջ 1-3։ Այս բոլորից դուրս ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տւաւ Benveniste REA 9 (1929), 10 և BSL л 93, էջ 67, որին միացրի նաև պօլսեցի արհեստաւորի մեկնութիւնը։

ԳՒՌ (dialectal) Իբր կրօնական բառ պահուած է ամէն տեղ. այսպէս՝ Ջղ. վարդ'ապետ, Ալշ. Մշ. Սչ. վարդ'աբեդ, Ախց. Երև. Կր. վարթա-պէտ, Ագլ. վառթապէ՛տ, Սլմ. վmրթըպետ. Խրբ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. վարթաբէդ, Ննխ. վարթաբէդ, վաշթաբէդ, Հմշ. վարթաբէդ (բայց աւելի հարազատ ձևով՝ վաշդարեոն Տփ. վարթա՛պիտ, Սվեդ. վարդ'աբիդ, Մրղ. վmրթապըիտ, Ակն. վարթըբէդ, Ասլ. վար-թըբէդ (վարթըբէ՝), Գոր. Ղրբ. վրթա՛բէդ, Վն. վmրտmպետ, Մկ. վmրտmպիտ, Տիգ. վmրթmբիդ, Զթ. վայդ'աբիդ, վարդ'աբիդ։ Գաւառական այս բոլոր ձևերը փոխառեալ են կրօնական լեզուից. բայց անկախ և ինք-նուրոյն ձև է վարպետ «հին ոճի տնային վարժապետ. 2. արհեստապետ. 3. վարժա-տուն, դպրոց, ուսումնարան. 4. բանիմաց» (օր. Ջղ. վարպետ, Երև. վարպէտ, Սչ. վար-բեդ, Ակն. Խրբ. Պլ. վարբէդ ևն), որ կազ-մուած է վարդպետ միջին ձևից՝ դ ձայնի անկումով (տե՛ս իմ յօդուածը՝ Բազմ. 1898 372)։ -Նոր բառեր են վարդապետաճուտ, վարդապետիկ, վարպետորդի, վարպետչէք. վարպետութիւն ևն։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ვართაბეტი վարթապետի «հայ վարդապետ»։ Այս բառն ունի և գեր-ման ուղեգիր Burchard, որ 1271-95 թթ. գրել է Descriptio Terrae sanctae և նկա-րագրել նաև հայ կրօնաւորների կեանքը. գը-րում է verthabite, որ տպագրեալ օրինակում (Վենետ. 1519՝ Chrysostome Giavelli-ի ձեռքով) դարձել է vatrapetae։

NBHL (5)

Արիստաբուղոս վարդապետ պտղոմեայ արքայի։ Անդ թողոյր վարդապետս խիստս. (՟Բ. Մակ. ՟Ա. 10. եւ ՟Ե. 22։)

Վարդապետ, եկից եւ ես զկնի քո։ Վարդապետն ձեր։ Ոչ է աշակերտ առաւել քան զվարդապետ։ Նստէր ընդ վարդապետս։ Մարդարէք եւ վարդապետք։ Նախ զառաքեալս, երկրորդ զմարգարէս, երրորդ զվարդապետս.եւ այլն։

Այն ժամու աշակերտքն (յառաջին դարս)՝ քան զայժմու վարդապետքս կար առաւելագոյնք են. (Ոսկ. եփես.։)

Ի վերայ իւրաքանչիւր դասուց զընտիրս ի ճարտարաց կարգել վարդապետս. (Խոր. ՟Ա. 15։)

ՎԱՐԴԱՊԵՏ. Այն ինչ՝ որ լինի սադրիչ կամ առիթ ո՛ր եւ է իրաց, որպէս լռելեայն ուսուցիչ. դրդիչ. պատճառ.


Վարզ, ից

s.

wand, stick, rod.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կռուի մի տեսակ զէնք. ծայրը գունտ գլխով կոպալ, լախտ». մէկ անգամ ունի Ղևոնդ, բ. էջ 8. սրա ուղղագոյն ձևն է վազր, որից վազրաւոր «լախտ կրող զին-ւոր» Վկ. արևել. էջ 71։ Տե՛ս նաև վաղր։

= Պհլ. ❇ varz «լախտ», պազ. vazra, պրս. [arabic word] gurz «մեծ լախտ երկաթի, զոր ի հնումն ե գործ ածէին քաջամարտիկք ի պա-տերազմի», օ︎ gurza «լախտ. 2. արական անդամ. 3. օձ մեծագլուխ», քրդ. gurz «կո-պալ, լախտ», որ է զնդ. ❇ varza-«լախտ»=սանս. [other alphabet] vajra-«Ինդրայի շան-թաքարը» (Horn § 906)։ Ծագում են հնխ. veg-«ուժ» արմատից. հմմտ. սանս. vaja-«ուժ, արագութիւն, կռիւ, մարտ» (Pokorny 1, 246)։ Իրանեանից են փոխառեալ նաև մանդ. gurzā, արաբ. ❇ ǰurz «լախտ»։-Հիւբշ. 244։

NBHL (1)

Բարկացեալ զօրավարին ի վերայ իշխանին, ձգէր զվարզն՝ որ ի ձեռին, զհետ նորա. (Ղեւոնդ.։)


Վարժ, ից

adj. s.

exercised, practised, versed, erudite, skilful, accustomed, inured, trained;
exercise, instruction, study, science;
— երիվար, a broken or trained horse;
—ք չափականք, study of mathematics;
— լինել, to be practised or well versed in;
լինել ի —ս ուսման, to be studying, learning;
to be at school or at college;
ի — կացուցանեմ, cf. Վարժեմ;
անցուցանէր —իւք զբազում գիտնովք, his erudition surpassed that of very many learned men;
կատարեցի զ—ս իմաստասիրականին, I have passed in philosophy.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի հլ. յետնաբար) «կրթութիւն, դաստիարակութիւն, ուսմունք» Ժղ. ժբ. 12. Փարպ. Պիտ. «վարժուած, հմուտ, փորձա-ռու» Եզն. Խոր. որից վարժել «կրթել, հրա-հանգել» Յոբ. լ. 24. վարժիլ «սովորիլ, հրա-հանգուիլ» Գծ. է. 21. Պիտ. Խոր. վարժոց Ոսկ. մ. ա. 17. վարժումն Սիր. լթ. 11. վար-ժուն «վարժ» Նանայ. 53. վարժեար «վար-ժապետ կամ վարժարան» Բուզ. ե. 27. վար-ժելիք «սանձ» Ոսկ. մ. գ. 6 և եբր. լա. (որ և վարելիք «սանձ» Ոսկ. եբր. 564). թերա-վարժ Եւս. պտմ. Բուզ. անվարժ Սիր. լ. 8. Սեբեր. մանկավարժ Պիտ. մտավարժ Դան. ա. 4. Իմ. ը. 9. Եզն. Ոսկ. թես. ձիավարժ իլիլը. են։

= Պհլ. varž «գիտութիւն, իմաստութիւն, խոհականութիւն», varz «աշխատութիւն, գործ, փորձ, վարժութիւն», սոգդ. warž «արուեստ, եղանակ», պրս. ❇varz «ար-հեստ, գործ, զբաղմունք», varzidan «սովո-րութիւն առնել զգործ ինչ, ջանալ և գուն գործել կամ նկրտել», varzida «սովոր, ըն-տել, վարժ, փութաջան», varziš «սովորու-թիւն, ջանադրութիւն, հրահանգ», որից ուղ-ղակի փոխառեալ են վրաց. ვარჯიმი վար-ջիշի, վարջիսի, վարջիշոբա «բերանացի կըրկ-21-2045 նութիւն, հրահանգ», ն. ասոր. värǰis «սովո-րութիւն»։ Այս խմբի հետ նոյն են պհլ. varž «վարժել, հրահանգել», պրս. varz «եռևռա-գործութիւն, մշակութիւն», varzidan «ցանել, սերմանել», զնդ. varz, varəz «գործել, ա-նել, կատարել» և բոլորը միասին ծառում են հնխ. uerg-արմատից, որի ներկայացուցիչն է հյ. գործ։ Իմաստի զարգացման համար Ըմմտ. հյ. գործ, և գործել զերկիր, երկրա-գործ (Horn § 197, Pokorny 1, 290)։ Ben-veniste գտնում է որ նոյն իրան. varz, varž արմատի տարբեր գաւառական ձևն է vard, որից հյ. վարդապետ, որով հյ. վարդապետ և վարժապետ դառնում են միևնոյն իրանեան բառի երկու տարբեր գաւառական ձևերը։ Աւելի ընդարձակ տե՛ս վարդապետ բառի տակ։-Հիւբշ. 245։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ախց. Մշ. վարժ (Մշ. նաև վարջ), Կր. Մշ. Շմ. Պլ. Սչ. վարժըվիլ, Երև. վարժըվէլ, Ննխ. վարժըվէլ, վաժըվէլ, վար-ջըվէլ, Սլմ. վmրժըվել, Մրղ. վmրճըւրէլ։-Իբր ուսումնական բառ՝ ամէն տեղ գոյու-թիւն ունի վարժապետ, որի գւռ. ձևերն են՝ Ջղ. վարժապետ, Ագլ. Ախց. Երև. Կր. Շմ, վարժապէտ, Սչ. վարժաբեդ, Մշ. վարժաբեդ, վառջաբեդ, Պլ. Ռ. վարժաբէդ, Վն. վmրժm-պետ, Տփ. վարժապիտ, Մկ. վmրժmպիտ, Սվեդ. վարժաբիդ, Տիգ. վmրժmբիդ, Զթ. վաժաբիդ, վայժաբիդ, վարժաբիդ, Գոր. Ղրբ. վրժա՛բէդ, Սլմ. վmրժըպետ, Սեբ. վա-ժաբէդ, Ննխ. վաժաբէդ, վաջաբէդ, վաժբէդ, Մրղ. վmրճապրիտ, Հմշ. վարջըբէդ։

. անստոյգ բառ, որ ունի միայն Բառ. երեմ. էջ 297 և մեկնում է «ործխիղ կամ պինտ ունիլ կամ կիրթ». վերջին եր-կուսը կարող են կապել բառս նախորդի հետ. բայց ի՞նչ է ործխիղ։

NBHL (6)

Բազումք ի վարժ անկեալք առաքինութեան՝ ի վախճանին փոխեցան։ Որ ի վարժին կամ ի վարժին կայ։ Որ ի վարժս կան. Վարժք կրթութեան։ Ի վարժից կրթութենէ. Կրթութիւն վարժից (յասպարիսի). (Փիլ.։)

Իբր իշխան ի վարժի կացեալ է զիշխանութիւն ունել (բանն). այլ զգնալն նաեւ առաւելեալ եւս ի քէն ունի. (Անյաղթ հց. իմ.։)

Որ յոյժ առլցեալ անցուցանէր վարժիւք զբազում գիտնովք յունաց։ Որ յայնժամ էր ի վարժս ուսման ի կեսարիա։ Պետ վարժից կոչեցայ յանձինս դատախազ։ Ոչ սիրողք վարժից ճշմարիտ իմաստութեանն. (Փարպ.։ Յհ. կթ. Նար. հբ։ Շ. ընդհանր.։)

Զիմաստունս եգիպտացւոց կացուցանէին ի դայեկութիւն վարժից կորուսչին իւրեանց (մովսէսի). (Ոսկ. գծ.։)

(Ի ծնողաց) ունիս՝ որպէս զբնութիւնդ, այսպէս եւ զվարժդ (յուսմունս). (Երզն. մտթ.։)

Այր ուշիմ եւ վարժ քաղդէացի եւ յոյն գրով։ Հմուտ եւ վարժ պատուիրանաց աստուծոյ։ Որ զբանական միտս վարժ ունի։ Ամենայն գրոց վարժք եւ տեղեակք։ Վարժ երիվարքն. (Խոր. ՟Ա. 7։ Նանայ.։ Լմբ. առակ.։ Կիր. պտմ.։ Եզնիկ.։)


Վարկ, ից, աց

s.

opinion, advice;
esteem, consideration, reputation, high value;
account, sum;
judgment, sentence;
tribute, tax;
տեարք —ի, arbiters of strife, judges;
զարդարակ հատուցէք —, pronounce a sentence worthy of.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. հյ. փառք, յարգ և թրք. ֆարգ և վէրկի։ Հիւնք. գրաւ բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 164 վ նախդիրով հառ կանել բայից։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1243 և 1406) պրս. [arabic word] barg «կար-գադրութիւն, եղանակ, խոհականութիւն, պատրաստութիւն պիտոյից ճանապար-հի» (բառիս հին ձևը յայտնի չլինելով՝ համեմատութիւնը անստոյգ է)։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 348 յարգ բա-ռիցր

NBHL (6)

Որպէս եւ դու արժանի առնէիր վարկիւ։ Ոչ իբրու զարժանիս ի վարկէ։ Տարագրելի է եւ զվարկս զայնոսիկ՝ որք կարծեցին եւ այլն։ Զյաղագս ընդդիմակացն վարկս։ Ի վարկ էառ, եհարց զաւարաց գերութեան։ Վկայից բանք՝ քանունք են դատաւորաց. (իսկ սուտ վկայք) եւ զայնոսիկ՝ որ բուն տեարքն են վարկին, ընդ ինքեանս մեղանչել հաւանեցուցանեն. (Փիլ.։)

Զվարկ փոխարինին լուեալ ի տնէ (կայէն՝) ոչ զարհուրեցաւ. (Արծր. ՟Ա. 1։)

Զօրէնսն, զվարկ, եւ զպայման հարսանեացն սահմանելով. (Զքր. կթ.։)

Զուգախնդիր զպատուոյն հայցել վարկ, կամ զերկդրամենին պահանջել վարկ։ Զգեղեցիկ ներբողականսն նմա հատուցանել վարկ։ Զմեծագոյնն բամբասանաց տարաւ վարկ։ Զարդարակ հատուցէ՛ք վարկ (մահապարտիս)։ Ի դէպ է եւ զվարկն հատուցանել արդարակ։ Առ գործոյն հաշուելով զուգահաւասար վարկիչ. (Պիտ.։)

Ակնարկելովն ասեն (զաքարիայի) զդատն. եւ առնուին զվարկն. (Անթիպատր։)

բայիւ. τίμησις, κρίσις aestimatio, judicium ψῆφος calculus, sententia. բայիւ καταρίθμω enumero. (լծ. հյ. Փառք, Յարգ. եւ թ. ֆարգ. եւ վէրկի ). Համարումն. կարծիք. որոշումն. զննութիւն. համար. հաշիւ. չափ որոշեալ. փոխարէն նովին չափով. սահման. սակ. դատակնիք. վճիռ. քուեայ, որպէս խիճ եւ վիրգ այլաբանեալ.


Վարկպարազի

adv. adj.

additionally, over and above, by the way, by accident, incidentally;
negligently, carelessly, unheedingly, for form's sake;
unessential, accessory, secondary, supplementary, extra, useless, frivolous, vain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «նոյն ընդ ձայնիցս վայրապար և հարևանցի, կամ առանց վարկի. որ-պէս և յն. παρεϰβασι»։

NBHL (5)

Պատմիցէ մի ըստ միոջէ զամենայն բանս վարկպարազի գոլով. (Պղատ. տիմ.։)

Այց առնելի է ո՛չ վարկպարազի։ Ի կիր առնուլ ոչ վարկպարազի։ Ոչ պղերգութեամբ. եւ ո՛չ վարկպարազի՝ գրոց հանդիպին։ Մի՛ վարկպարազի, այլ յօժարութեամբ ընկալարու՛ք։ Մի՛ վարկպարազի շփոթել զսրբազանսն նշանակս։ Այսպէս գոռոզութեամբ վարկպարազի համարձակել ի պատասխանիսն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. նխ. ՟բ.։ Ածաբ. առ որս. ՟Զ. եւ մկրտ։ Դիոն. թղթ.։ Բրս. հց.։)

Միանձունք՝ որ ոչ պահեն զտեսութիւն կանանց, այլ եւ զխօսս վարկպարազի համարին, ոչ ապրին նոքա. (Նեղոս.։)

Զվարկպարազին իբրեւ զգործ վարէք. իսկ զայն՝ որ քան զամենայն գործս կտրի կարեւորապէս պարտ է վարել, եւ ո՛չ վարկպարազի լինել վարկանիք։ Վարկպարազի եւ դիւրին իմն կազմէր իւր սեղան. (Յճխ. ՟Ի։ Ոսկ. յհ. եւ Ոսկ. մտթ.։)

παρέργως, ἑν παρεκβάσι obiter ὠς ἕτυχε, τυχόν perfunctorie, praeter susceptum opus, in digressu, casu, fortuito ac temere, indiscriminatim. Նոյն ընդ ձայնիցս Վայրապար, եւ Հարեւանցի. կամ առանց վարկի. որպէս եւ յն. բարէքվա՛սի. Վեր ի վերոյ. գործ առ գործով՝ երկրորդաբար. անխտրաբար. ըստ դիպաց. որպէս եւ լինիցի. առանց պաճուճանաց, եւ անխորհրդաբար. յանդգնաբար.


Վարձ, ուց

s. mar.

stipend, salary, hire, pay, wages;
emoluments, perquisities;
retribution, recompense, payment;
letting out on hire, hiring, renting;
—ք տան, rent, house-rent;
— բժշկի, physician's fees;
cf. Նաւ;
տուն ի —ու տալի, house to let;
—ս արկանել, դնել, to contract, to make an agreement, to agree;
ի —ու ունել, առնուլ, to rent, to farm, to hire;
to freight, to charter;
ի —ու տալ, to let on hire, to let out, to lease;
ի —ու ունել զտուն, to rent a house;
հատուցանել զ—ս տան, to pay house-rent;
տալ զարծաթ ի —ու, to put out money to interest;
արժանի է մշակն —ու իւրոյ, the labourer is worthy of his hire.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ու հլ. «աշխատութեան փոխարէն տրուած վճարք, պարգև» ՍԳր. Եղիշ. որից ի վարձու ունել «վարձքով բռնել» ՍԳր. վարձս արկանել «գին կտրել» Մտթ. ի. 2. վարձել ՍԳր. Եփր. մն. Սեբեր. վարձահա-տուი Կորիւն. վարձանք «վարձատրութիւն» Զենոբ. էջ 20. «փեսայի տուած օժիտը հար-սին» ՍԳր. Կոչ. 224. «սխուր, շնութեան գին» Միք. ա. 7. վարձաւր կամ վարձոտր Տոբ. և 5. 17. Եւաղր. վարձկան ՍԳր. վարձկա-նագրիչ Բուզ. դ. 8. վարձկանութիւն Եւս. քր. նախավարձել Մծբ? Նոր բառեր են օրավարծ, աշխատավարձ, վարձակալ, տողավարձ։

Պրս. բառերի հետ համեմատեց նախ Lag. Arm. Stud. § 2113։ Հիւբշ. Arm. Stud. § 264 և Arm. Gram. 245 համե-ձում է թէ հայ բառը բնիկ է. իսկ էջ 515 աւելացնում է թէ հայերէնը բնիկ լինե-լու դէպքում՝ ա՛յն ժամանակ միայն կարող է համեմատուիլ պրս. բառի հետ, երբ այս վերջինը ծագած լինի հնխ. verg'h արմատից և այսպէսով բա-ժանուի զնդ. vərəz «գործել» ձևից։ Եազըճեան, Արևելք 1884 հոկտ. 17 ա-սում է թէ կապ չունի misdha բառի հետ, այլ գալիս է զնդ. varəzana «վարձկան մշակ» (?) բառից։ Հիւնք. արս. ֆարսէ կամ բարսէ «մուրացկա-նութիւն, երգեցիկ կանանց տրուած վարձքը»։ Pictet,բ տպ. Գ. 115 սանս. vrt «դարձնել», գոթ. vairth «արժէք. ղին», լիթ. wersti «փոխանակել» բա-ռերի հետ։

ԳՒՌ (dialectal) Մրղ. վmրծ «տան վարձ», բայաձև Սչ. վարցել, Երև. վարցէլ, Վն. վmրծել.-իսկ վարձք «երկնային վարձատրութեան արժա-նի բարի գործ» իմաստով ունինք՝ Խրբ. վարց, Ագլ. Ախց. Կր. Ննխ. Ռ. Սչ. վարցք. Ալշ. Շմ. Ջղ. Տփ. վարցկ, Մկ. Տիգ. վmրցք, Պլ. վարցգ, Մշ. վարծկ, Վն. վmռցք, Ասլ. վարց (վարս), Սլմ. վmռսք՝, Սեբ. վարսգ, Մրղ. վmրսկ, վmսկ', թրքախօս հայերից Ատն. և էնկ. varsk (Արևելք 1888 նոյ. 9 և Բիւր. 1898, 865)։

NBHL (5)

Վարձք քո բազում եղիցին յոյժ։ Ետ ինձ աստուած զվարձս իմ։ Վարձք մարդկան։ Վարձք անասնոց։ Կալցի վարձս հաւատարիմ։ Եւ ոչ վարձուց ակն կալան սրբութեան։ Եղեւ զերկեամ մի բովանդակ իւրով վարձու։ Ուխտք վարձուց վարձկանաց։ Տայ վարձս հոմանեաց իւրոց։ Զարծաթ իւր ի վարձու ոչ տայ կամ տացէ։ Եկին առ նա զօրք բազումք ի վարձու։ Արուայիկս բազումս ածեալ է ի վարձու յօգնականութիւն իւրեանց։ Կացուցին ի վարձու քարահատս եւ հիւսունս, եւ այլն։ Վարձուց ակնկալութիւն ի տեառնէ է։ Իբրեւ անմահից հատուցանէ մեզ զվարձս վաստակոց մերոց. (Եղիշ. ՟Ե. ՟Ը։)

Բայց հեղգացայ ի գործ բանին, որով չունիմ ակըն վարձին. (Յս. որդի.։)

Ի վարձու կալայ զքեզ։ Ի վարձու կալան վասն քո զբաղաամ։ Ի վարձու ունել մշակս յայգի իւր։ Ոչ ոք կալաւ զմեզ ի վարձու, եւ այլն։ Ապա թէ ի վարձու առեալ իցէ (զանօթն, որ բեկաւ), ընդ վարձուց իւրոց եղիցի նմա. (Ել. ՟Ի՟Բ. 15։)

μισθός merces, praemium . եւս եւ μίσθωμα, τόκος եւ այլն։ Արժանն կամ արժէքն աշխատանաց. դարձն եւ փոխարէնն վաստակոց. վճարք ըստ պայմանի. հատուցումն. պարգեւ. կաշառք. կապէք. տոկոսիք. վարձք

Ի ՎԱՐՁՈՒ ՈՒՆԵԼ. Ի ՎԱՐՁՈՒ ԱՌՆՈՒԼ, ՏԱԼ. μισθόω, -όομαι mercede conduco, -or. Վարձել. քիրայել


Վարձակ, աց

s.

cantatrice, singer, songstress, ballad-singer;
dancer;
strumpet, whore.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «իբր վարձեալ կամ վարժեալ կամ վարուք արձակ»։ Lag. Symmicta q1 յն. βάρζα ձևի հետ միայն։ Հիւբշ. 245 կցում է վարձ բառին՝ յիշելով նաև Lag.-ի համեմատութիւնը։ Հիւնք. պրս. ֆարսէ, բարսէ «գուսանի վարձք»։

NBHL (5)

Կամ թէ լսիցե՞մ տակաւին զձայն գուսանաց եւ վարձակաց. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Թ. 35։)

Տու՛ր ինձ զվարձակս զայս. եւ նա ասէ, ոչ տամ, զի հարճ իմ է։ Ի գիներբուս, եւ յերգս վարձակաց. (Խոր. ՟Բ. 60։ ՟Գ. 19։)

Ետ քեզ անդս, ո՛չ զի բոզից եւ վարձակաց տայցես, այլ ի պէտս քաղցելոց եւ ծարաւեաց. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)

Վարձակ ոք (յն. պոռնիկ կամ բոզ) ի բաց հանիցէ յանձնէ զոսկին։ Գուսան եւ հացակատակ, վարձակ, բոզ՝ եւ երգեցիկ. (յն. մի բառ եւեթ, միմոս՝ որ է հասարակօրէն արական)։ Վարձակացն (յն. միմոսացն), եւ կաքաւաչացն են այնպիսի կերպարանաք։ Ըստ նմանութեան վարձակացն՝ որ ի կաքաւսն կազմիցին (յն. խաղալկացն ի թատրոնս). (Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։ Ոսկ. եփես. ՟Ժ՟Է։ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)

ᾅδουσα cantatrix ὁρχηστίς psaltrix ὁρχήστρια saltatrix μῖμος mimus. Կին երգեցկի՝ երաժիշտ. եւ կաքաւիչ ի խնջոյս եւ ի թատրոնս (իբր վարձեալ, կամ վարժեալ, կամ վարուք արձակ). եւ կատակերգակ (այր).


Վարմ, ից

s.

net, netting;
snare.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ցանց, թակարդ, անա-ռուններ բռնելու ծուղակ» ՍԳր. «մի տեսակ հիւսուածանման ցանցակերպ զարդ» Նոռա-գիւտ բ. մնաց. դ. 12, 13 (սեռ. վարմաց ձե-ւով). մհյ. յգ. գրծ. վարմընով Քուչ. էջ 90. որից վարմել «որոգայթել» Բառ. երեմ. 298. վարմարկել «ուռկան ձգել» Ոսկ. ես. 18։

NBHL (2)

Սփռեցից ի վերայ նորա զվարմ իմ, եւ ըմբռնեսցի ընդ պաշարմամբ իմով։ Իբրեւ զվարմ ձգեալ ի գլուխ գահաւանդի՝ զոր որսորդք յորս հաստատեցին։ Արկից ի վերայ նոցա զվարմ իմ, եւ իբրեւ զթռչունս երկնից իջուցից զնոսա։ Որոգայթս իբրեւ զվարմս հաւորսաց կանգնեցին. (Եզեկ. ՟Ժ՟Է. 20։ Ովս. ՟Ե. 1։ է. 12։ Երեմ. ՟Ե. 26։)

δίκτυον rete παγίς laqueum. Ցանց. թակարդ. որոգայթ. գործի ըմբռնելոյ զո՛ր եւ է կենդանիս. աղ, թօր, տուղագ.


Սոճի

cf. Շոճի.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«վայրի պիստակենի, pinus» Արիստ. i-204s աշխ. Մագ. թղ. 221. որ և շոճ Ագաթ. շոնի նոնն. էջ 81. Ածաբ. կարկտ. և կիպր. Պղատ. օրին. 118. Պտմ. վր.-շոճի ձևի մէջ շ ծա-գած է նախաւոր ս-ից՝ յաջորդ ճ-ի ազդեցու-թեամբ. հմմտ. աստուճ>աշտուճ, աստի-ճան>աշտիճան, *պատսաճ>պատշտհ. և մինչև անգամ գւռ. սուջուխ>շուջուխ։

Pictet 1, 233 ռուս. cоcнa ձևի հետ պրս. sōxtan «այրել» բառի մօտ։ Lag. Beitr. bktr, Lex. 21 çuč արմատից, իբրև զնդ. saočya «այրելի»։ Վերջին մեկնութիւնը Հիւբշ. 238 յիշում է ու մերժում։ Patrubány ՀԱ 1908, 246 հնխ. k'euo-«ուռչիլ» արմատից։ Պա-տահական նմանութիւն ունի պրս. [arabic word] saǰ «եբենոսի նման հնդկական կարծր մի փայտ»։ Բայց թուի թէ մի կապ կայ սոճի, փիճի, նոճի եռեակ ծառանուննե-րի -ճի վերջաւորութեան մէջ

NBHL (2)

Մայրք եւ տօսախք, սոճիք, նոճիք. (Արիստ. աշխ.։)

πίτυς pinus, picea. որ եւ ՇՈՃ. ՇՈՃԻ. Վայրի փոտղենի, որ տայ զկոզակ անպտուղ. ազգ մայրի, որ կոչի ի սուրբ գիրս եւ Սարոյ. ուստի լինի եւ մարխ՝ ( չըրա ) չամ՝ շամ աղաճը.


Սոյզ, սոյզք

s. ast.

hollow, cavity, hole;
immersion.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

R Ellis The sources or the Etrusk. էջ 68 ետրուսկ. suϑi «շիրիմ»=հյ. սոյզ = վելշ. cudd «condere կառուցել (շի-րիմ ևն)»։ Հիւնք. ցուցանել բայից։

Bugge, Etr. u. Arm. 79 և KZ 32, 38 ետրուսկ. suϑi, s'usi «շիրիմ» բառի հետ՝ յն. ϰευϑω «ծածկել, պահել»։ Յոյն ձե-ւի հետ համեմատութիւնը տե՛ս և Pe-dersen KZ 38, 381, որի վրայ Liden, Arm. St. 122-3 և Meillet BSL л 79, էջ 5, ուր բոլորովին անճիշտ է համար-ւում այս համեմատութիւնը։ Պատահա-կան նմանութիւն ունի թրք. suz-mek «քամուիլ»։

NBHL (1)

Բայանան օձք ընդ հողով. եւ որջքն իւրեանց են ի սորս եւ ի սոյզս երկրի։ Որ յալս եւ սոյզս, ի խորս եւ յանդունդս. (Փիլ. լին. ՟Ա. 36. 69։ 6)


Սոնոպրի

s.

pistachio-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև սնովպար, սի-նոպրի, սոնոպար, սնօպար, սօնապարենի) «փիճի ծառը, pinus» Օրբել, հրտր. Էմինի էջ 304 (սնոպար մայրափայտ). Վստկ. 42, 58, 107. Լծ. փիլ.-բառս սխալ գրչութեամբ եղել է նոպարենի (ՀԲուս. § 2215), որ 20 տարի առաջ ուղղել էի սնոպարենի, նոյնը յետոյ Նորայր ՀԱ 1923, 160։

NBHL (1)

Վասն զնոպար փայտից։


Սոսինձ, սնձոյ

s.

paste, glue, lip-glue;
— ձկան, isinglass, ichthyocolla, fish-glue.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ռ հլ. «կպցնելու մի նիւթ է. տճկ. թութխալ» Ես. խդ. 13. Փիլ. Յայսմ. որից սռսնձեալ Մեկն. ղկ. սոսնձմունք Պիտ. սո-սընձային, սոսնձանման (նոր բառեր)։

ԳՒՌ (dialectal) Ջղ. սոսինջ (ձ>ջ ձայնափոխու-թեան համար կարելի է համեմատել Երև սպիտակուջ<սպիտակուց, դ'եղնուջ<դեղ-նուց, Պլ. անթամալու<անդամալոյծ)։

NBHL (2)

Ամենայն որ սոսընձով ըմբռնեալ լինի։ Սոսինձ եւ յարմարութիւն. (Փիլ. լին. ՟Բ. 4։ ՟Դ. 20։)

Ունիս զսոսինձն քաջահաս (զկին յոբայ), որով մածնուն թեւք արծուեաց. (Վանակ. յոբ.։)


Սոսորդ, ի, ոյ

s.

throat, gullet, gorge;
uvula.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Մ. Այվատեան, Մասիս 1853 մարտ 25 սոր և սորսոր բառերից, որոնք բուն նշանակում են «սորել, ծծել»։ Տէրվ. Երկրագունտ 1883, 170 թերևս -որդ մասնիկով սոս արմատից։ Lidén, Ar-men. Stud. 134 կրկնուած սոր «ծակ» բառից։ Patrubány ՀԱ 1908, 277 -որդ մասնիկով՝ հնխ. ek'ōi արմատից՝ կըր-հատ կրկնութեամբ։ Պատահական նմա-նութիւն ունին վրաց. სახა սասա «քիմք, 2. կոկորդ», արաբ. [arabic word] sart «կուլ տալ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 478).

NBHL (1)

Եւ այտք եւ լեզու, եւ որ զկոկորդիւն է կազմած, ըստ որում սոսորդն ի վայր կոյս թուլանայ հովտաբար, եւ շեշտոլորելով ձկտի. (Նիւս. կազմ. ՟Ժ. որպէս եւ ՟Ժ՟Է. ուր դնի կողկողիթ. ի լս. գրի՝ սոսորդ։)


Սով, ու

s.

famine, dearth, scarcity, penury;
hunger;
ի —ու, by famine.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. (կայ նաև սեռ. սովու Ծն. խա 31, Երեմ. լը. 9) «պարէնի նուազութիւն, հա-ցի պակասութիւն, թանկութիւն, քաղցածու-թիւն» ՍԳր. որից սովիլ «սաստիկ քաղսա-ծանալ» Ծն. խա. 55. Սղ. ծը. 7, 15. Ոսև ա. կոր. սովեցուցանել Եւագր. սովաբեկ Օր. ը. 3. Ոսկ. փիլիպ. սովամահ. Բ. թագ. զ. 29. Առակ. ժ. 3. Ղկ. ժե. 17. Կոչ. Ոսկ. մ. ա. 13 և մտթ. Սեբեր. սովամահիլ. Ա. մկ. ժգ. 49. սովալլուկ Սարգ. սովասատակ «քաղ-ցից սատկած» (նորագիւտ բառ) Վրդն. այ-գեկ. 86. սովահար, սովահարութիւն, սովա-մահութիւն (նոր բառեր) ևն։

ռումեր. šuku «քաղց, սով»։-Ըստ այսմ վերի մեկնութեան առաջին հեղինակն է Lagarde, որ անկախաբար մտածելով ա-ռաջարկեցի Meillet-ին. պատասխանեց թէ «la seule possibilité de rapproch-ement est en effet l'emprunt, համե-մատութիւնը կարելի է բացատրել միայն փոխառութեամբ» (նամակ 1931 թ. դեկտ. 18-ից)։

NBHL (2)

Եղեւ սով յերկրին։ Զօրացաւ սով յերկրին։ Եօթն ամ սովոյ։ Յերեսաց սովոյն։ Սպանանել զամենայն ժողովուրդս ի սովոյ, կամ ի սով (յն. ի սովու, այսինքն սովով)։ Մաշեալք սովով։ Կերակրել զնոսա ի սովի։ Ի սովի փրկեսցէ զքեզ ի մահուանէ։ Սովք եւ սրածութիւնք. եւ այլն։

Սովով եւ ծարաւով տանջիլ. (Վրք. հց.։ Հ. եւ այլն։)


Սովոր, ից

adj.

accustomed, used to, inured, trained;
customary, usual, habitual, wont;
familiar;
— լինել, to be accustomed or used to;
որպէս — էր, as he was wont to, as he was in the habit of.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«զօրեղ, դիւցազն»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 ուսանիլ բայից՝ -ւոր մասնի. Տեղեկ. ինստ. 2, 102 վրաց. սծավլա։

ԳՒՌ (dialectal) Մշ. սօվոր, Ախց. սօվօր, Երև. սօվօրէլ, Տփ. սօվօ՜րիլ, սօ՜րվիլ, սօվրիլ, Ալշ, Մշ. սօվրել, սօրվիլ, Ջղ. սավոր, սավորել, Ագլ. սվա՛րիլ, սա՛վուր, սըվըրօ՜թին, Գոր. Ղրբ. սըվըէ՛րէլ, Վն. սօվրել, Սչ. սօրվել, Ախց. Ակն. Խրբ. Կր. Մկ. Շմ. Պ. Ռ. Սեբ։ Տիգ. սօրվիլ, Ննխ. սօրվիլ, սօրվէնալ, Մրղ. սօրվըէլ, Ասլ. սէօրվիլ, Սվեդ. սուրվիլ, Հմշ. սօվռուշ. թրքախօս հայերից՝ Ատն. սօվօրու-թին։ Նոր բառեր են սովորովի, սովորցուկ, սովրուկ։

NBHL (7)

Ոչ ոք երկբայեսցի յուղղակի խորհել սովորիցն. (Պտմ. ՟Լ՟Զ։)

Ոչ է սովոր ոք ի տուն իմ, բայց միայն եղբայրն իմ. (Վրք. հց. ՟Ը։)

Զսովորն փառաւորութիւն մատուցանէին։ Ոչ սովոր, այլ օտար բարբառով։ Ըստ սովոր դաւաճանութեան. (Սկեւռ. յար.։)

Ոչ հաւատալ փութով սովորից չարաց, զի հնացեալ՝ բնութիւն լինի. (Մխ. առակ. ՟Ձ՟Թ.) (որ հայի եւ ի յաջորդ նշ)։

ՍՈՎՈ՛Ր ԵՄ, ես. է, եմք, եւ այլն. ἕθω consuetus sum, soleo ἕθος ἑστι mos est, solet. Սովորեալ գոլ. սովորիլ. սովորութիւն է իմ, քո եւ այլն.

Յոր սովոր էր զքարն ժողովել։ Սովոր էր դատաւորն արձակել, Որպէս սովոր էր՝ միւսանգամ ուսուցանէր զնոսա։ Որպէս եւ սովոր են սմանք.եւ այլն։

Ես յիմոց ծառայից՝ զոր ինչ յինէն առեալ ունին, անդրէն հանել ոչ եմ սովոր. (Իսիւք.։)


Սոր, ոց

s. mech.

hole, bore, opening, orifice, mouth;
den, lair, cave, cavern;
mill-trough;
*mill-hopper;
*boulders, large pebbles.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«նեղութիւն կամ հօսան». ունի միայն Բառ. երեմ. էջ 288։

, ո հլ. «ծակ, խոռոչ, ծերպ, թռչունի բոյն՝ ծակի մէջ շինուած, գազանի որջը, սո-ղունի ծակ» Ես. բ. 19. Երեմ. խը. 28. Բուզ. որից սորամուտ Ագաթ. Կորիւն. Փրպ. սոր-սոր «ծերպ, խոռոչ» Կլիմաք. Յայսմ. սորել «ծակը մտնել» Երեմ. դ. 29. «ծորիլ. վազել, իբր նեղ ծակից հոսիլ» Եղիշ. Վրք. հց. «աչ-քը տկարանալ, ծիւրիլ» ՍԳր. սորեցուցանել «աչքերը տկարացնել» Ղևտ. իզ. 16. «հո-սեցնել, վաղեցնել» Վրդն. սղ. և ել. Երզն. մտթ. սորսորել «վխտալ, ցրուիլ, դուրս վա-զել» Բ. մկ. թ. 9. Բուզ. 163. սահանասոր Անան. եկեղ.։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ovros ձևից. սրա ցեղակիցներն են յն. ϰύαρ «խոռոչ, ա-կանջի ծակը», ϰώος «որջ, քարայր», ϰōοὶ «ծակ», ϰοϊλος (<*ϰόfιλος) «մէջը փոս», ϰοίλωμα «գոգաւոր տեղ», τύαϑος «գաւաթ», լտ. cava «փոս», cavo «փորել», cavus «խոր, պարապ, ծակ», čaverna «խոռոչ, ծառի ճեղք, որջ», ալբան. vete (<*k'ovilo) «խորունկ», լեթթ. šāba «ծառի խոռոչ», միռլ. cūa «մէջը փոս», cuass «խոռոչ». բրըտ. kēδ «քարայր», սանս. çv-áyatē «ուս-չիլ», զնդ. sūra-«ծակ». պրս. [arabic word] sūrāx «ծաև», քրդ. sūrāx, աֆղան. sīrai, sulāϑ «ծակ» ևն։ Այս բոլորի պարզ արմատն է հնխ. k'eu-«ուռչիլ, կամարաձև լինել», որից յետոյ դրական առումով «բարձրութիւն ձևա-ցնել» և բացասական առումով «փոս ձևա-ցնել, փոս, խոռոչ» (Pokorny 1, 365-6, Walde 146, Boisacq 530, 481, Horn § 754, Ernout-Meillet 162)։ Հյ. բառի հետ ւտկապէս համաձայն են գալիս յն. ϰυαρ և լտ. caverna՝ կազմուած -ro մասնիկով։ Չայնական յարաբերութիւնը ա՛յնպէս է, ինչպէս հնխ. novros>նոր։

ԳՒՌ (dialectal) Վն. սոր «ցորենի անընդհատ հո-սիլը ջաղացքի կրիճակից», Ղզ. սօր տալ «փեթակի ծակից մեղուների անընըհառ դուրս գալը». ունինք նաև Խրբ. սռալ «ինք-նիրան հոսելով ցած թափուիլ» (օր. սարի վրայից հողերն ու քարերը). հմմտ. սորալ՝ նոյն նշանակութեամբ Քուչ. 52. «Այդ ո՞վ է երդիքս եկել, որ օտար հողն կու սորայ»։

NBHL (3)

Թաքուսցեն յայրս եւ իծերպս վիմաց, եւ ի սորս երկրի։ Եղեն իբրեւ զաղաւնիս բունեալք ի քարածերպս, եւ ի բերանս սորոց. (Ես. ՟Բ. 19։ Երեմ. ՟Խ՟Ը. 28։)

Սպասեն նոցա (հաւբալից՝) զսորսն գտանել։ Օձք բայանան ընդ հողով, եւ որջքն իւրեանց են ի սորս եւ ի սոյզս երկրի. (Փիլ. լիւս. եւ Փիլ. լին. ՟Ա. 36։)

τρώγλη, βόθυνος foramen, caverna, fovea, fossa. (լծ. ծոր. թոր. ձոր. խոր. սող. եւ այլն). Ծակ, ծերպ. խոռոչ. անցք՝ ընդ որ ծորի կամ սողի ինչ. սոյզք սողնոց եւ զեռնոց. բոյնք թռչնոց ի ծակս. որջ գազանաց.


Սորեկ

adj. bot.

sorech, choicest, most excellent;
Indian millet.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Եբր. [hebrew word] կամ [hebrew word] soreq «մի տեսակ ընտիր խաղող» բառն է, որ յն. σთρήϰ տառառարձութեան վրայից անցած է մեղ. նոյնպէս նաև վրաց. სორეკა սորեքա։ Եբր. բառը՝ որ գործածուած է բնազրի նոյն տե-ղում, բնիկ սեմական է և նշանակում է բուն «կարմիր». հմմտ. ասուր. [other alphabet] = šar-ku «կարմիր արիւն», արաբ. ❇ šarq «կարմրիլ. 2. արևը ծագիլ. 3. արևելք, արև-ելեան կողմ» (Gesenius17, 794, Delitzsch. Assyr. Handwört. 692, Strassmaier, Alp-hab. Verzeich. 1000)։

Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։ Թաղիա-ռեան Առաօն. մանկ. 71 համարում է ռնիկ հայ և ստուգաբանում է «սորե-լով գայ, կամ ի ձորոյ, և կամ զի՝ գի-նի նորա ի սորս պահև»։

ԳՒՌ (dialectal) Բոլորովին տարբեր բառ է սորեկ (Երև. սօրէկ), որ և սորոկ, սորի, սօրըք (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 508) «մի տեսակ բոյս, որից իւղ են հա-նում». ըստ Տիրացուեան, Contributo § 25 սորեակ կամ գաւարս «holcus lanatus L», որ մի տեսակ վայրի գարի է։

NBHL (2)

Որթ սովրէք։ Սովրէքն ասելով՝ զազնուութիւն եւ զառաւելութիւն որթոյն յայտ առնէ. (Ոսկ. ես.։)

Ով ճշմարիտ աստուածային տունկ, սորեկ պտուղ. (Թէոդոր. խչ.։)


Սուդար, ի, ունք

s.

sudarium, white handkerchief;
veil.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Յն, σοδαοιον «թաշկինակ», որ փոխ և առնուած լտ. sudarium հոմանիշից. այս վերջինը բուն նշանակում է «երեսի քրտին-քը սրբելու թաշկինակ» և ծագում է ւտ. sudor «քրտինք» բառից։ Յունարէնից են նաև ասոր. [syriac word] sūdārā «թաշկինակ. 2. խոյր», վրաց. სუდარი սուդարի «մեռելի աատանք»։

Ուղիղ են մեկնում ՀՀԲ, կոչումն Ըն-ծայութեան հրատարակիչը (Վեննա 1832, էջ 179) և ՆՀԲ։

NBHL (2)

Ի վերայ սպիտակ սուդարին զթուխ նամփորտն յօրինեսցէ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)

Վկայեն սուդարունքն եւ վարշամակքն, որք բժշկէին ի ձեռն պօղոսի. (Կոչ. ՟Ժ։)


Սուն, սնոյ

s.

cf. Սնունդ;
cf. Սան.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«տասր». այս ձևով և նշանակու-թեամբ մտնում է տասնաւոր թուականների ծայրը. ինչ. երեսուն, քառասուն, յիսուն ևն։

=Բնիկ հայ բառ, հնխ. k'ontə, k'ontə, k'omtə նախաձևից, որից ունինք յատկապէս յն. -ϰοντα (ինչ. τρια-ϰοντα, τετταρά-ϰηντα ևն). միւսներն ունին լտ. -ginta, սանս. -çat, զնդ. -sat, հիռլ. -cha, -ga, -ca ևն։-Հիւբշ. 491։

NBHL (1)

Արմատ Սնանելոյ, եւ բառիցս Կաթնասուն, Ճգնասուն եւ այլն. իբր Սնեալ. Նոյն ընդ Սան. զաւաակ.


Սուն

adj. adv.

little;
— մի, a little.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«տասր». այս ձևով և նշանակու-թեամբ մտնում է տասնաւոր թուականների ծայրը. ինչ. երեսուն, քառասուն, յիսուն ևն։

=Բնիկ հայ բառ, հնխ. k'ontə, k'ontə, k'omtə նախաձևից, որից ունինք յատկապէս յն. -ϰοντα (ինչ. τρια-ϰοντα, τετταρά-ϰηντα ևն). միւսներն ունին լտ. -ginta, սանս. -çat, զնդ. -sat, հիռլ. -cha, -ga, -ca ևն։-Հիւբշ. 491։

NBHL (1)

Արմատ Սնանելոյ, եւ բառիցս Կաթնասուն, Ճգնասուն եւ այլն. իբր Սնեալ. Նոյն ընդ Սան. զաւաակ.


Սուսր, ի

s.

ruddle, red ochre or lead, minium.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մի տեսակ հողային կարմիռ ներկ. կարմրադեղ, նօթ, սիղիկոն» Գաղիան. Վստկ. էջ 40, 143։

= Անշուշտ սեմական փոխառութիւն է, բայց բուն մայրը անծանօթ. հմմտ. եբր. [hebrew word] šāšēr «կարմիր ներկ», որ ըստ Gesenius17, էջ 866 փոխառեալ է ասուր. šeršeru «կարմիր սուտակ» բառից (De-litzsch, Assyr. Handwb. 694 այս բառը թողնում է անյայտ)։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մկ. Մշ. Ջղ. սուսր, Երև. Սեբ. սուրս. Խրբ. սօրս, Ակն. սիրս, Բն. սուրսօղ (<սուսր հող) «կարմիր հող կամ կաւիճ», որի հետ նոյն է Վն. սոսրաթ «մի տեսակ կարմիր քար, որ հինայի նման ձեռներին են քսում».-Սեբ. սուրս նշանակում է նաև ծածկալեզւով «Փոքր-Ասիոյ Ղզլբաշ»։

NBHL (1)

μίλτον minum, rubrica. Հողային ներկ կարմիր իբրեւ զկոշտ դիւրափխրելի. կարմրադեղ. նօթ. սիզիկոն. ռմկ. սուրս, սիւլիւկեն, սուրխ։ (Գաղիան.։ Վստկ. ՟Ծ՟Գ. ՟Մ՟Խ՟Թ. եւ այլն։ 6)


Սուտակն

s.

bdellium;
cf. Ամեթոս;
cf. Կարկեհան.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կարկեհան կամ ևայծ կոչուած պատուական քարը» Մն. բ. 12. Փիլ. այլաբ. Վրդն. ծն. «մեղեսիկ, ամե-թովս». Ել. իը. 19, լթ. 12։

Հիւնք. պրս. շիյտէ «յոյժ պայծառ և լուսաւոր»։

NBHL (2)

Սուտակի եւ ական գահանակի նմանեցոյց։ Կարդն երկրորդ սուտակ, եւ շափիղայ։ Գծագրեալ է ի սուտակին յուդա ... գոյն սուտակին հրագոյն. (Փիլ. այլաբ.։)

Սուտակն կարեհանն է, յականցն գիրքն կայծ ասի. (Վրդն. ծն.։)


Շլնի

s.

neck.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վիզ, ճիտ, պարանոց» Յայսմ Վստկ. 68, 116, 198. Անսիզք 33. որ և շլինք Մաղաք. աբ. 33. Քուչ. 67 (սեռ. շլնից Քուչ. 73). շլիք Տաթև. ձմ. ձբ. (սեռ. շլեց) Մխ. բժշ. էջ 44. որից ըլնետակ Վստկ. 198. շլնես-տան Վստկ. 203։

NBHL (1)

Շլնի ձիոյ, կամ շան, կամ անկոյ, կամ կարասի, եւ այլն։ Վստկ. (ստէպ։)


Շլոռոս

adj.

yellowish, pale.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բաց կանաչ, դալար դեղնորակ գոյնով» Յայտ. զ. 8. «տեսակ մի խաղողոյ, բացագոյն կարմիր թափանցիկ մաշկով» ՀԲուս. § 2319։

NBHL (1)

Տեսի, եւ ահա ձի շլոռոս. (Յայտ. ՟Զ. 8։) ( ի լս. պօզլախ. իբր ռմկ. պօզարագ, սարըմթրէք, ախշէր, էզիլ։


Շկահ

s.

cf. Շկահիւն;
arrow-head.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«նետի սուր ծայրը» Պիտ. առ Լեհ, որից շկահիւն «աղեղների հանած ձայնը» Բ. մկ. ե. 3. Եփր. աւետ. 318. շկահական Պիտ. ոկահել «նետի ձայն հանելը, նետ նետել, ձեռքով կամ անորոշ ձայնով նշան անել» Նիւս. երգ. Անթիպատր.։

Թիրեաքեան, Արիահայ բռ. 300 պրս. [arabic word] šikā, որ սակայն չունին ԳԴ և Բուրհան. (կայ [arabic word] šika կամ šikka «գործիք պատերազմի»)։

NBHL (1)

Նետից շկահքն երկսայրիք զանբաւս սատակեն. (Պիտ. հը. ըստ Լեհ.) որ եւ մեկնէ՝ Սլաք ձեռամբ ձգելի։


Շղարշ, ից

s.

very transparent veil, gauze;
crape.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բարակ շոր՝ որ կանայք իրենց վրայ են առնում» (կրճատմամբ գրուած է ողաշ, շարշ) Վրդն. պտմ. հրտր. Վենետ. էջ 116. Օրբել. որից շղաշատեռ «շղարշեայ քօղ» Յուդթ. ժզ. 10. Ես. գ. 23 (գրուած շաղաշա-տեռ Ոսկ. ես. 37), «շղարշեայ, բեհեզեայ, բարակ բանուած» Յհ. կթ. արդի գրպևանում ընդունուած է միայն շղարշ ձևը՝ «տիւլ» նշա-նակութեամբ։

NBHL (6)

Հողաթափն սրբոյն հռիփսիմեայ, եւ շղաշն՝ որ է դաստառակ. (Պտմ. առ Լեհ.։)

Հողաթափ մի սրբոյն հռիփսիմեայ՝ ներկեալ արեամբ. եւ շղարշն (կամ զշարշն), որ է դաստառակ. (Վրդն. պտմ.։)

Նաեւ շղարշն, որ է դաստառակ սրբոյնլ հռիփսիմեայ։ Առեալ նշխարս ինչ, զհողաթափս, եւ զշղարշսն զարենացայտս. (Ուռպ.։ Ճ. ՟Բ.։)

Մերթ՝ ա. իբր Բեհեղեայ. բարակաման. նրբաթել, ոսկեթել, եւ այլն.

Բազում եւ երեւելի զգեստս արքունական՝ ոսկէճամուկս, եւ շղարշատեռն հրաշանկարս։ Շղարշատեռ վառիւք զնա զարդարեալ։ Ի շղարշատեռն յառագաստից զնա պճնեալ պայծառացուցանէր. (Յհ. կթ.։)

ՇՂԱՇ ՇՂԱՐՇ եւ ՇՂԱՇԱՏԵՌ. βύσσος byssus որպէս բեհեզ. Շար. վառ. տեռ. սինդոն. դաստառակ. գլխաշուք եւ ձորձ կամ արկանելի կանանց՝ կտաւի կամ բեհեզեայ. լաչակ .... (իսկ շալ, շէլիլ, ցփսի)


Շմոր

s. adj.

tumult, trouble, discord;
tumultuous, turbulent, agitated.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ խմոր բառից։ Տէրվ. Մասիս 1881 մայիս 12 թերևս չմոլորիլ։ Հիւնք. իբր զմոլորիլ։ Ամատունի, Հայոց բառ ու բան 254 լշմորել մեկնում է «թերես ճմլել, տրորել» (անդրադարձած չէ շլմորիլ ձե-ւին)։

ԳՒՌ (dialectal) Ախց. շէլէմըռիլ կամ շէռէմըռիլ բշշկլուիլ, շփոթուիլ»։-Կայ նաև շլտորիլ Մն «զարմանալ, այլ յայլմէ լինել»։

NBHL (2)

(իբր Խմոր այլաբանական) Խառնակութիւն. շփոթ. աղմուկ. խռովութիւն. գժտութիւն.

Սկսկաւ շմորն եւ խռովութիւն ի մէջ թագաւորացն։ Կալաւ շմոր, եւ մաքառեցաւ ընդ պապն։ Յանկ ածեալ զամենայն շմորս եւ զկռիւս իւր. (Մարթին.։)


Շնորհ, ի, աց

cf. Շնորհք.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի-ա հլ. (եզակին նաև ի հլ.) «ձրի բաշխուած պարգև. 2. վայելչութիւն, գեղեց-կութիւն. 3. հաճութիւն, գոհունակութիւն» ՍԳր. Ոսկ. Եփր. թգ. և ծն. Կոչ. Ագաթ. որից շնոր-հել ՍԳր. շնորհազարդ Ագաթ. շնորհալից Սե-բեր. Ագաթ. շնորհակալ ՍԳր. Սեբեր. շնորհա-կորոյս Եփր. թգ. 399. շնորհապատում Կո-րիւն. շնորհաւոր Սիր. ժը. 17. Ոսկ. եփես. ոնորհուկք Եզեկ. ժբ. 24. Ոսկ. յհ. ա. 31, 32. ապաշնորհ Ղկ. զ. 35. Ոսկ. մ. ա. 1, 10. ա. տիմ. հռ. Կոչ. անշնորհ ՍԳր. Ագաթ. Բուզ. յոգնաշնորհ Ոսկ. եփես. հոգեշնորհ Փարպ. մարգարէաշնորհ Յհ. իմ. երև. բազմաշնորհ Պիտ. երանաշնորհ Գնձ. եօթնաշնորհ Արշ. նոր բառեր են շնորհագեղ, ընորհակալական, շնորհաւորութիւն, շնորհաւորական ևն. ար-մատը գրուած է նաև շնոհ, որից շնոհար= մհյ. շնոֆոր «շնորհալի» Կոստ. երզն. 117 փխբ. «մի տեսակ վատ վէրք». Յայսմ. մայ. 4 (Ունէր ի մարմինն իւր չար վէրս, զոր շնո-ֆոր ցաւ կոչեն, և ոչ է շնոֆոր, այլ դժոխա-ւոր). հմմտ. Ախց. բարի բան «մի տեսաև վատ վէրք». գրուած շընուոր՝ Դիւան ժ. 514 Պատմ. ԺԹ դարից։

+ Պհլ. *šnohr ձևից, որ աւանդուած չէ թէև, բայց կան նրա ածանցները. այսպէս բացասականը՝ պազ. avēšnohr «ապաշնորհ, անշնորհք» (Թիրեաքեան, Ատրպատ, էջ 38). պհլ. hu-šnōhr «որին հեշտ է գոհացնել» (Bartholomae 1820), Թուրֆանի մանիք. պհլ. [hebrew word] 'šnwhrg (Salemann ЗAH 8 (1908), էջ 108, MSL 17, 246)=իբր հյ. շնորհուկ. հմմտ. զնդ. ❇ xšnaoϑra «գոհացում, գոհունակութիւն, ու-րախութիւն», արմատը xšnav-«գոհանալ, բաւականանալ», որից և պհլ. šnāyenītan, պրս. [arabic word] xušnūd «գոհ, բաւական, հաճ» = ահլ. xušnūt=զնդ. *hu-xšnūta-(Bartho-lomae 557-8, Horn § 509)։-Հիւբշ. 214։

ՆՀԲ արմատը շէն, իբր շէն օր, կամ շէն արարօղ, շէն օրհնութիւն, շէնուոր, շինարար, շինօղ զտեսօղս, եբր. խէն «շնորհ»։ Ուղիղ մեկնեց նախ Mülle։ SWAW 38, ... և 42, 256. նոյնը նաև lusti, Zendsp. 96 ա, Lag. Ges. Abhd. 297։ Ալիշան, Շնորհ. և պրգյ. 4 շէն, ջէնք բառից՝ -որհ=ուրհի մասնիկով Հիւնք. ներել բայից։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. շնորք, Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մրղ. Ննխ. նմ. Պլ. Ռ. Սչ. Տիգ. շնօրք, Սեբ. շնէօրք, Ագլ. շնուրք, Ասլ. շնէօ՞րք, շնէօր*, Տփ. շը-նուրք, շնուք, Ակն. ըինէօրք, Սվեդ. շինիւրք, Վն. շնոխք՝, Մկ. շնօխք՝, Հճ. շmնոյք, Զթ. շէօնիւյք, շէօնիւրք։ Սրանից շնորհատր, որի գւռ. ձևերն են՝ Սչ. շնօրհավօր, Սեբ. շնօրա-վէր, Ախց. Կր. Պլ. ընահավօր, Տփ. շնահա՛-վուր, շնա՛վուր, շինա՛վուր, Ակն. շինահավօր (բայը շինայհվօրէլ), Զթ. իշնmհmվիւյ, իշնm-հmվիւր, Հճ. շնօյհավոյ, Գոր. Ղրբ. շնըհա՛-վուր, շնուա՛վուր, զնըհա՛վրէր, Պլ. Ռ. շնա-ավօր, Ասլ. շնաավէօ՜ր, Ջղ. Սլմ. շնախավոր, շնmխmւր, Ալշ. Մշ. շնավոր, Մրղ. շիւնա-խավըիր, շիւնmխավըիր, Ննխ. ընավօր, Ագլ. շնա՛վուր (բայը շընըվա՛րիլ), Շմ. շնօօր, Բլ. շնօֆոր, Հմշ. Սչ. շնաֆօր, Տիգ. շնօֆուր։-Էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով՝ շնօրք «շնորհք» (օր. Ալլահտան շնօրք իստէ «Աս-տուծուց շնորհք ուզիր»), շէնքսիզ-շնօրքսուզ «տձև. անշնորհք» (Բիւր. 1898, 865), Այն շէնիֆօր «շնորհաւոր» (Բիւր. 1900, 683)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მნო շնո «գեղեցկութիւն, հա-ճոյք, շնորհք», შნოიანი շնոիանի «գեղեցիկ, հաճելի, շնորհալի». (Չուբինով կցում է նաև შვებაշվեբա «ուրախութիւն», შვენება շվե-նեբա «գեղեցկութիւն, զարդարել, գեղեցկաց-նել, վայլեցնել», შვენიერება շվենիերեբա «սիրունութիւն, վայելչութիւն, գեղեցկութիւն» მვენიერი շվենիերի «գեղեցիկ, սիրուն, հա-ճելի». բայց սրանք համաձայն չեն մեր ռա-ռին). թրք. գւռ. Կս. šənork «շնորհք». օր։ Allah saha sənork versin «Աստուած քեղ շնորհք տայ» (Բիւր. 1898, 387 և 713)։

NBHL (18)

Շնորհլ ձրի տուրքն է։ տուրք ձրիք՝ շնորհք կոչին։ Շնորհօք, այսինքն ձրի մարդասիրութեան հարկ արարեալ. (Խոսր.։)

Ո՞ր շնորհ է ձեր։ Իսկ եթէ շնորհօք, ոչ եւս ի գործոց. ապա թէ ոչ՝ շնորհքն ոչ եւս շնորհք լինին։ առաք շնորհս փոխանակ շնորհաց. զի օրէնքն ի ձեռն մովսիսի տուան, շնորհքն եւ ճշմարտութիւնն ի ձեռն յիսուսի քրիստոսի եղեն։ Իւրաքանչիւր ոք զիւր շնորհս ունի, յաստուծոյ։ Փոխեցից ի ձեզ շնորհս ինչ հոգեւորս. եւ այլն։

Նա ըստ բնութեան որդի է աստուծոյ, իսկ մեք ըստ շնորհի. հայր նորա է աստուած ըստ բնութեան, իսկ մեր ըստ շնորհի. (Աթ. ՟Ա։)

Մեզ ըստ շնորհիլ հայր անուանեալ։ Հայր է շնորհիւ, եւ տէր, որ հրաւիրեաց զամենեսեան յարքայութիւն. (Յճխ. ՟Բ. ՟Ը։)

Ո՞ւմ հաղորդիս աստուծոյ շնորհաւն, ասա՛ ինձ. ընդ աստուծոյ պարգեւսն։ Տալ ոչ միայն շնորհաւ, այլ եւ ի հարկէ. (Ոսկ. ՟ա. կոր. եւ Ոսկ. փիլիպ.։)

Զայսպիսի շնորհէ գոհանալ արժանապէս պարտ է. (Խոսր. պտրգ.։)

Յօրէնս՝ միայն քահանայքն, բայց ի շնորհիս (յետ քրիստոսի) բազմութիւնս ամենայն. (Մեկն. ղեւտ.։)

ՇՆՈՐՀ. որպէս Վայելչութիւն հաճելի. եւ Հաճութիւն. աղուորութիւն, շէնք շնորհք, անուշութիւն.

Սփռեցան շնորհք ի շրթանց քոց։ Զշնորհս եւ զփառս տացէ։ Լաւ է քան զարծաթ եւ զոսկի՝ շնորհ բարի։ Տացէ շնորհս (շինութեան) այնոցիկ՝ որ լսենն։ Պսակ շնորհաց (այսինքն շնորհալից) ընկալցի գլուխ քո։ Եզն սիրոյ, եւ յաւանակ քոց շնորհաց խօսեսցի ընզդ քեզ.եւ այլն։

Տաց շնորհս ժողովրդեան իմոյ առաջի եգիպտացւոցն. եւ այլն։

Այլ շնո՛րհք աստուծոյ ի վերայ անպատում պարգեւաց նորա։ Այլ շնորհք աստուծոյ զի, եւ այլն։ Այ աստուծոյ շնորհք, որ, եւ այլն։ Ասասցեն ազատեալքն, թէ շնո՛րհք նմա, որ յայնչափ մահուց փրկեաց զմեզ. (Ագաթ.։)

ՇՆՈՐՀՍ ԳՏԱՆԵԼ առաջի աստուծոյ, կամ մարդոյ, կամ առաջի աչաց ուրուք. որպէս Հաճոյ գտանիլ. սիրելի լինել։ (Ծն. ՟Զ. 8։ ՟Ժ՟Ը. 3։ Դտ. ՟Զ. 17. եւ այլն։)

ՇՆՈՐՀ ՈՒՆԻՄ, կալայ, կամ ՀԱՏՈՒՑԱՆԵՄ. Շնորհակալ լինել. գոհանալ. (տր. խնդրով. եւ ո՛չ պատմ. ըստ յետնոց։) Տե՛ս (՟Բ. Մակ. ՟Գ. 33։ ՟Թ. 20։ ՟Գ. Մակ. ՟Ե. 10։ ՟Ա. Տիմ. ՟Ա. 12։ Ղկ. ՟Ժ՟Է. 9. եւ այլն։)

Զի մի՛ շնորհս արկանիցէ նմա զանբան սակս աներանալ (յակոբայ). (Եփր. ծն.։)

Ասես, թէ յակովբոս եղբայր էր նորա, առ շնորհս վկայէր. պօղոս ասէ դարձեալ, աւասիկ ինձ թշնամւոյս երեւեցաւ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Զկեանսն՝ որ յետ քնոյ (սաւուղայ), շնորհաւ ետ նմա դաւիթ. (Եփր. երաշտ.։)

ՇՆՈՐՀ χάρις, χάρισμα gratia, beneficium եւ venustas, jucunditas. (գրի եւ ՇՆՈՀ. որպէս եւ Աշխարհն՝ Աշխարհ։ Արմատն է ի մեզ Շէ՛ն. իբր շէ՛ն օր, կամ շէն պահօղ՝ արարօղ. շէ՛ն օրհնութիւն. կամ շէնուոր, շինարար. շինօղ զտեսօղս. եւ այլն. ուստի ռմկ. շէ՛նք շնորհ՛ք. եւ եբր. խէն, է շնորհ) Ձիր. պարգեւ. ձրի տուրք. բարերարութիւն յառանձին եւ ի պարզ սիրոյ. երախտիք աստուծոյ, մանաւանդ գերբնական ձիրք՝ որ հաճոյ առնեն զմեզ աստուծոյ.

Ի ՇՆՈՐՀ. χάριν gratia, causa, ergo. Ի պէտս, ի շինութիւն. ի պատիւ երեսաց. յաղագս, վասն, եւ այլն.


Տաճկինակ, աց

s.

whip, rod;
whipping, thrashing.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «ծեծի գաւազան կամ մտրակ, ծեծ» Կանոն. Ոսկիփ.։ (ՆՀԲ դնում է նաև տակճինակ և տակինակ գրչութիւնները. սրանցից առաջինը կարող է ստոյգ լինել, բայց երկրորդը ՆՀԲ-ի հնարածն է թւում ևզելու համար թրք. degenek բառին. եր-կուսն էլ չկան վկայութեանց մէջ. չունի նաև ՋԲ)։-

ՆՀԲ թրք. տէկէնէկ, տայագ, պրս. թա-զիյանէ։ Վերի ձևով մեկնեց Müller WZ-KM 10, 278.

ԳՒՌ (dialectal) Առանից ձևափոխեալ եմ կարծում տաճար Ղրբ. Շմ. «կարճ ու հաստ ձեռնա-փայտ» (Ամատունի, Հայոց բառ ու բան 616), տաճակ Ղրբ. «ոստայնի մի փայտը կամ գա-ւազանը» (ըստ Բարխուդարեան, Չորանն ա նշ. 81-82 տաճարկ)։

NBHL (1)

ՏԱՃԿԻՆԱԿ կամ ՏԱԿՃԻՆԱԿ կամ ՏԱԿԻՆԱԿ. թ. թէկէնէկ, տայագ. պ. թազիյանէ. Գաւազան գանից. ձաղկիչ. մտրակ. թակելու չ՝ըպուխ. ծեծ.


Տամալ, ոյ

s.

cf. Տամալի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. որ և տամալի, -լւոյ, լոջ «տանիք, երդիկ, ճեմելիք ի վերայ տան» Ա-ռակ. իե. 24. Պտմ. աղէքս.-Նո՞յն բառն է արդեօք տամալ անստոյգ ձևը, որ ունի Կա-լիսթ. 110 «Թոյլ տուք ինձ այսպէս ի տա-մալսս (այլ ձձ. ի տամակս) անկանել կալ և յոգւոց հանել զանհարթութիւն խառնակու-թեանս դիպուածոյ». (ընդհանուր իմաստն է՝ թագաւորական պատուից ընկած յանծանօթս ծայրագաւառներում թափառիլ)։

NBHL (2)

ՏԱՄԱԼ որ եւ ՏԱՄԱԼԻ. δῶμα superior pars domus. թ. տամ. յն. տօ՛մա. հյ. Տանիք. երդ. ճեմելիք ի վերայ տան.

Իսմենաս զհնչիւն փողոցն յարմարեալ՝ զտամալոյն կայր։ Թո՛յլ տուք ինձ այսպէս ի տամալսս կալ. (Պտմ. աղեքս.։)


Տանձ, ից

s.

pear.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հիւնք. սանձ բառից, «ըստ մերձաւո-րութեան պարսիկ ձայնիցս լիկէլ «տանձ» և լիկեամ «սանձ»։ Patrubány SA 1, 195 լիթ. dinga «երևի», հպրուս. padingti «ախորժելի լինել» բառերի հետ։ Նոյն, ՀԱ 1908, 152 յն. γανδάνω «բռնել, պարունակել», լտ. praehendo «բռնել», գոթ. bi-gitan «ձեռք բերել» բառերի հետ, իբր տանձ<*ձանտ «ծա-ռից վար առնուած»։ Մառ. ИАН 1915 848 վրաց. სხალი սխալի «տանձ» ռա-ռի հետ, իսկ Яфeт. cбoр. 1, 65 ալբան. darde. բասկ. udare «տանձ» բառերի, անդ՝ 2, 152 ծայրի ձ համարում է լոգ-նակիի նշան։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Գոր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տանձ, Ախց. Կր. տանձ Ղրբ. տանձ, տmնձ, Խրբ. Ռ. Սչ. Սեբ. դանձ, Ննխ. դանձ (գիւղերը դ'անձ), Ասլ. դանձ, դmձ, դօս (օր. դօս մը «տանձ մը»). Տիզ. թանձ, Ակն. Հճ. Հմշ. դօնձ, Զթ. դօնձ, դոնձ, Ագլ. տունձ, Սվեդ. դունձ։-Պլ. գործածւում է թրք. արմուդ բառը, բայց փխբ. կայ դանց, դանցի գօթ (<տանձի կոթ) «ապուշ, տըխ-մար, բթամիտ» նշանակութեամբ, յատկա-պէս գործածական տաճիկ զինւորների հա-մար։ Նոր բառեր են տանձահոտ. տանձա-կեր, տանձակոթ, տանձիկ, տանձանոզ. տան-ձաչիր, տանձաքաղ, տանձաքաղի, տանձուտ, քոլատանձ, մեղրատանձ։ Թրքախօս հայերից 24-2045 Ատն. դանձ. էնկ. դանձը գէս «ապուշ, տըխ-մար» (Արևելք 1888 նոյ. 9, Բիւր. 1898, 865)։

NBHL (1)

ἅπιον (որպէս թէ երկայն) pyrum կամ pirum (որպէս հրաձեւ. ի յն. πῦρ ). Պտուղ կամ միրգ երեւելի բրգաձեւ. տանծ.


Տաշտ, ից

s. bot.

cup, mug;
bowl, basin;
vat, trough;
tub, bucket, wash-tub or lye-tub;
basket;
— խմորոյ, kneading-trough, hutch;
— խնկոց, bed of spices;
cf. Խնկանոց;
— որմածուաց, hod, tray;
layer, slip, offset;
vine-branch, vine-shoot.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

. *ի հյ. «բաժակ, գաւաթ, թաս» ՍԳր. Բուզ. Ոսկ. ա. կոր. «խնկաման» Երգ. ե. 13, զ. 1. «կոնք» Վրք. հց. «կթոց, կողով» Ճառընտ. «ձիու գասակը պաշտպանող մի տեսակ զրահ» Արծր. 132 (տե՛ս իմ Հլ. նոր բառեր հին մատեն. Ա. 208), «մի տեսակ երաժշտական խազ» (գրուած է դաշտ Վստկ., թաշտ ՀՀԲ. հմմտ. պրս. [arabic word] tastgar «անուն երաժշտի միոջ», որ ծագում է tašt «կոնք» բառից)։ Արդի գրականում և գաւառականներում տաշտ նշանակում է մի-այն «փայտէ կոնք»։

= Պհլ. [other alphabet] tast «աւազան, կոնք. տաշտ, թաս, բաժակ», պրս. [arabic word] tast ևկոնք, մեծ լական», աֆղան. tast, քրդ. tešt «լուացքի տաշտ», զնդ. [other alphabet] tasla-«ռաժակ, գաւաթ, թաս»։ Այս բոլորը ծագում են tas «տաշելով շինել» արմատից, որի անցեալ դերբայն է. աւելի ընդարձակ տե՛ս տաշ (Pokorny 1, 717, Horn § 389)։ Իրան-եանից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] tast«տաշտ, կոնք» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 314). սրա համառօտուածն է [arabic word] tās որ տարածուած է նաև շատ լեզուների մէջ, մանրամասն տես թաս։-Հիւբշ. 251։

tasta-)։ Հիւնք. (նաև թրք. թէստի «սա-փոր», որ սակայն այստեղ չի պատկա-նում և ծագում է պրս. [arabic word] dastu «ձեռնակուլայ» բառից)։ Սանտալճեան, Բազմ. 1904, 499 լծ. թաս։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Սլմ. Վն. Տփ. տաշտ, Սչ. դաշդ, Խրբ. դ'աշդ, Հմշ. Ռ. Սեբ. դաշդ, Ասլ. դաշդ, դաշ*, Ագլ. տօշտ, Զթ. դmյդ՝, դmրդ՝։-Հա-նազան բարբառներում տարբերւում են փայ-տէ տաշտը (խմորի համար) և պղնձէ տաշ-տը (լուացքի համար). այսպէս. Լ. Ախց. Ղրբ. տաշտ «փայտէ տաշտ» և Ախց. թmշտ, Ղրբ. թէշտ և Լ. տաշտակ «պղնձէ տաշտ»։ (Առա-ջին երկուսը նոր փոխառութիւն են. այսպէս նաև Ջղ. թաշտ, Տիգ. թաշդ, Շմ. թէշտ)։-Նոր բառեր են տաշտագլուխ, տաշտադրէք, տաշտադրօնք, տաշտածհան, տաշտաքանդ, տաոտաքեր, տաշտաքերանք։

ՆՀԲ լծ. թրք. թէստէ «տրցակ, փունջ» (իմա՛ պրս. dasta). բայց թւում է թէ նոյն է համարում նախորդի հետ, որով-հետև թէ՛ իբր առանձին բառ չէ գրած և թէ մեկնում է «բուն որթոյ տնկեալ ի կոնքաձև փոս, որոյ բացումն ասի բա-ժակել»։ Հիւբշ. 251 բաժանում է նա-խորդից։

ԳՒՌ (dialectal) Մշ. տաջտագ, Երև. տաջնակ «որթե բարունակ, որի վրայ մի քանի մատեր կան»։

NBHL (3)

Զսանսն, եւ զտաշտսն։ Զտաշտսն, եւ զմսահանսն։ Իբրեւ զտաշտս առաջի սեղանոյն։ Տաշտ մի արծաթի յեօթանասուն սկեղէ։ Ապա թէ ի տաշտս եւ ի բաժակս արձակիցես զաչս քո։ Արբցեն զարիւն նոցա իբրեւ զգինի, եւ լցցեն զտաշտս իբրեւ զսեղանն.եւ այլն։

որպէս Բուն որթոյ տնկեալ ի կոնքաձեւ փոս. (որոյ բացումն ասի բաժակել) արմատ եւ փունջ որթոյ յայգւոջ, ուռճացեալ. (լծ. թ. թէստէ ).

Խողք ապականէին զայգին եւ բրէին. պատառէին բազում ունջս որթոյ, արմատաքի խլէին եւ զտաշտն գլխովին. (Բուզ. ՟Դ. 8։)


Տապ, ոյ, ով

s.

heat, ardour, warmth, solar heat;
inflammation;
over-excitement;
foaming or frothing of the sea, storm.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. [other alphabet] tap «տաք, ջերմ», [other alphabet] tapisn «ջերմն, տենդ», [other alphabet] tāftan, tapēt «եռացնել», պրս. [arabic word] tāb «տաքու-թիւն, ջերմութիւն, տապ, ճառագայթ, փայլ, բարկութիւն, նեղութիւն, վիշտ», [arabic word] tab «ջերմն, տենդ», tabiš «տաքութիւն», [arabic word] tai «տառութիւն», [arabic word] tābistan «ամառ», [arabic word] tāftan «տաքանալ, տաքացնել», քրդ. tāw «կրակ, տաքութիւն, եռանդ», tā «տենդ», ոսս. t'awin «տաքացնել», բելուճ. tap, t'an՝ taf «տաքոթիւն, ջերմ, ցաւ». զնդ. ❇ tap, tāpayeiti «տաքացնել»։ Այս բոլորի հնխ. արմատն է *tep-«տաքանալ». հմմտ. սանս. [other alphabet] tap, [other alphabet] tápati «այրել, տաքացնել», tápa-«տաքութիւն», tapu-«կրակ, արե-գակ», tāpin «խիստ տաք», հինդ. [arabic word] tupt «տաք», tutta «տաք», [arabic word] tapna «տաքաց-նել», tap «տապ, տաքութիւն», գնչ. tapava «աաքացնել, այրել», tavava «եփել, եռաց-նեւ». tablo, tatto «տաք», թոխար. tsap «գաղջացնել, մի քիչ տաքացնել», tsatsāpau-wa «տարասրած», լտ. tepeo «տաքուկ՝ գաղջ լինել», հսլ. topiti «տաքացնել», teplu «տաք», ռուս. тоnить «վառել, տաքացնել». тenло, тenльи «տաք», հիռլ. tene, ten «կը-րակ», tē «տաք», կիմր. twym «տաք» են (Horn § 372, Pokorny 1, 718, Trautmann 319)։ Արմատս չէ պահուած յունարէնում, ճիշտ ինչպէս հայերէնում, ուր իբր բնիկ պի-տի ունենայինք *թև, *թու ձևերով։ Տե՛ս նաև տապակ և տօթ։-Հիւբշ. 252։

Նախ ԳԴ համեմատեց պրս. թապ, թէպ, թէվ ձևերի հետ։ ՆՀԲ պրս. դապ, թապ, թավ, թէվ, դէֆդ, դէֆս։ Peterm. 17 34 Wind. 11, Böttich. ZDMG 1850, 363, Arica 80, 332, Lag. Urgesch. 448, Müller SWAW 38, 574-5, Bopp Gram гomp. 1, 14 ևն սանս. tap և պրս. tāb ձևերի հետ։ Pictet 2, 508 ուզում է կցել տապան բառին՝ իբր tap կամ dabh ար-մատից (կասկածով)։ Justi, Zendsp. 132 զնդ. tap ձևի տակ։ Տէրվ. Նախալ. 83 իբր բնիկ հայ՝ վերի ձևերի հետ հնխ. tap արմատից։ Հիւնք. պրս. թապ, թէպլ և քրդ. տավ «արև»։ Ալիշան, Հին հաւ էջ 470 փռիւգ. Տապիտ «կրակի աստուա-ծուհին»։ Պատահական նմանութիւն ու-նին վրաց. ტფილი տփիլի «տաք», თუობა տփոբա «տաքանցել» (որ և თბილი թբիլի, თბობა թբոբա), ինգիլ. თბილი թբիլի, մինգ. სითება սիթեբա, თიბუ թիբու, սվան. დებდი դեբդի «տաք», լազ. tib «տաքացնել», tibu «գաղջ, տաքուկ»։ Pictet,բ տպ. Ա. 245 սանս. dambh «այրել» արմատի հետ։

NBHL (2)

Ոչ ոք իցէ՝ որ թաքիցէ ի տապոյ նորա։ Ի տապոյ նորա ծանրացեալք։ Գտին տապ յանապատի անդ։ Ի տապ խորշակի։ Հուր եւ տապ (կամ ջեր)։ Պապակիմ ի տապոյ աստի։ Հարի զձեզ տապով։ Տապացան մարդիկ ի տապ մեծ.եւ այլն։

Տապ ձմերայնոյն (այսինքն մրրկի) ի ներքս էր ի նաւին (յովնան), եւ ի վերայ ծովուն յուզէր խորշակ։ Ձմերայնոյն լինէր տապ բորբոքման. (Փիլ. յովն.։)


Դատաստան, աց

s.

judgement, discernment, criticism;
sentence, condemnation;
act, arbitration, judgement;
justice;
cause, lawsuit, proceedings;
-աւ, judicially;
կոչել ի —, to summon, to cite before a judge;
— տալ, to be condemned;
— առնել, cf. Դատապարտեմ, cf. Մեղադրեմ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

Այս մեկնութիւնը առաջին անգամ յի շում է Spiegel, Gram. Huzv. 188-191։ Միւսները առհասարակ համարում են հայերէնի մէջ կազմւած դատ բառից -ստան տեռական մասնիկով։ Բայց եթէ այսպէս լինէր, չպիտի ունենայինք «դատ, դատավճիռ, օրէնք ևն» նշանա-կութիւնները, այլ միայն «դատարան»։

ԳՒՌ (dialectal) Երև. Ղրբ. Ննխ. Շմ. Տփ. դատաս-տա՛ն, Ախց. Կր. դ'ատաստան, Ալշ. Մշ. Ջղ. դ'ադաստան, Ագլ. դադաստա՛ն, դադաստո՛ւն, Պլ. դադասդան (հին լեզւով), թադասդան (նոր լեզւով), Սչ. դ'ադասդ'ան, Խրբ. Սեբ. դ'ադասղան, Զթ. դ'ադասդօն, դ'ադասդոն, Ռ. թադասդան, Հճ. դ'ադաստոն, Ասլ. դ'ա-դասդա, Ողմ. դ'mտաստան, Մկ. Սլմ. Վն տmտmստան, Մրղ. տmդmստան, Տիգ. թm-դmսդmն, բոլորն էլ նշանակում են «հան-դերձեալ կենաց դատաստանը»։ Նոր բառեր են ռատաստանագիր եղբայր կամ դատաո-տանեորայր «մի տեսակ ոգի» (Տիւր. դիք)։

ՓՈԽ (borrowing) Ատանայի թրքախօս հայոց, ինչ-պէս նաև յունաց և տաճկաց մէջ գործածա-կան են dadasdan «դատ, դատաստան» և dadasdanja «իրաւունքով, արդարութեամբ» (-ja թրքական մասնիկով)։

NBHL (5)

Որ դատիս զամենայն երկիր, մի՛ արասցես զայն դատաստան։ Ետ նմա իրաւունս եւ դատաստանս։ Անիրաւութիւն ի դատաստանի մի՛ առնիցես։ Արդար ես դու տէր, եւ ուղիղ են դատաստանք քո։ Ուղիղ դատաստան արարէ՛ք.եւ այլն։

Հանդերձեալ դատաստանին։ Յաւուրն դատաստանի. (իբր օր յետին)։ Որոց դատաստանքն յիրաւի են։ Անձանց դատաստանս ընդունին։ Դատաստան անձին իւրում ուտէ եւ ըմպէ։ Կրեսցէ դատաստան. (իբր դատապարտութիւն, պատիժ ըստ իրաւանց) եւ այլն։

Առ խոնարհութեան նորա դատաստան նորա բարձաւ, այսինքն իրաւունքն. (Սկեւռ. ես.։)

Ոչ միայն զանձանց դատաստան տալոց էք առաջի ահեղ ատենին աստուծոյ, այլեւ զբազմաց. (Եղիշ. ՟Գ. իբր դատ, համար, վրէժ։)

Զի՞նչ է դատաստան. բաղկանայ անունդ յիրէ եւ ի տեղւոջէ. եւ այլն. (Մխ. դտ.։)


Դատարկ, աց

adj. adv.

empty, void;
hollow;
vain, useless;
idle, indolent, unoccupied, lazy;
— ինչ, in vain.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 312 «ի դատելոյ՝ այսինքն յաշխատելոյ արկ-եալ, բանելու թուլցած կամ գործքէ (եր-կէ) դադրած»։ ՆՀԲ թուի մեկնել «դա-դարեալ յերկոց կամ յարգասեաց»։ Հիւնք. թատր բառից։

ԳՒՌ (dialectal) ԱԽ. Երև. Կր. դ'արտակ, Ողմ. դ'mրտակ, Տփ. դա՛րդակ, Մշ. դ'արդակ, Ննխ. դարդագ, Սեբ. դ'արագ, Ռ. թարդագ, Գոր. տmրտmկ, Սլմ. տmրտmկ,, Շմ. տmրտmգ'. Ասլ. դ'արդագ, դ'արդայ, Ալշ. դ'առդագ, Ջղ. դ'առդ'ակ, դ'առդ'ափ, Ագլ. դmռդmկ, Մկ. Վն. տառտակ, Մրղ. տmռտmկ, Տիգ. թmր-դmգ, Ղրբ. տէ՛րտակ, Ակն. դ'արդագ, ղ'այ-դագ, Հմշ. տայդագ. այս բոլորը նշանակում են «դատարկ, պարապ» և ծագում են շրջմամբ՝ դարտակ ձևից (հմմտ. կամուրջ-կարմունջ, կապերտ-կարպետ, փիփերդ-փիրփեղ)։ Նոյն բառը ուրիշ գաւառականներում փոխե-լով իր իմաստը, եղել է՝ Զթ. Ջղ. «եղեգ», Ատն. «մէջը պարապ եղէգ», Զթ. «եղէգից շի-նուած սրինգ», Ակն. Այն. Արբ. Զթ. Խրբ. (դ'արդագ), Մրշ. Սթ. «ջուլհակի մասուրայ փոքրիկ եղէգներ, որոնց վրայ թելացու մա-նած են փաթաթում՝ գործելու համար»։ Նոր բառեր են՝ դատարկել, դատարկուիլ, դա-տարկովի, դատարկուրախ։

ՓՈԽ (borrowing) Անգորայի թրքախօս հայերը, թուրքերն ու յոյները գործածում են terdek «դատարակ» (Բիւրակն, 1898, 789)։ Նմա-նապէս Ատանայի հայերը, թուրքեռն ու յոյները գործածում են derdek «մէջը պա-րապ եղէգ» (Արևելք, 1888 նոյ"9)։

NBHL (5)

Կային դատարկք ի հրապարակս։ Ընդէ՞ր կայք աստ զօրս ցերեկ դատարկք։ Ոչ միայն դատարկք, այլ եւ փասքուսք։ Բանն իմ մի՛ դարձցի դատարկ։ Ընդ ամենայն դատարկ բանի։ Մի՛ ելանիցէք դատարկք։ Ոչ դատարկս եւ անպտուղս հաստատիցեն զձեզ.եւ այլն։

Մի՛ դատարկ եւ ունայն զխնդրողս պտղոյն դարձուցանիցէք. (Շ. ընդհանր.։)

Զամենայն զերկիրն դատարկ թողուլ, ոչ սերմանել եւ ոչ վարել. (Փիլ. ՟ժ. բան.։)

ἁργός որպէս ἁεργός otiosus Անգործ. որպէս անմասն եւ դադարեալ յերկոց կամ յարգասեաց. պարապորդ. ունայնաձեռն եւ անպտուղ. կամ κενός vacuus, μάταιος vacuus, inanis Թափուր. ունայն. սնոտի. դարտակ, պարապ, փուճ.

Դատարկ եղեն հնարք ամենայն պատերազմողաց նորա. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)


Դատաւոր, աց

s.

judge;
arbiter;
counsellor, corrector;
bailiff;
police-officer;
censurer, critic.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ե-ա հլ. «դատաստան կտրող» և լայնաբար «իշխան, կառավարիչ» ՍԳր. Եզն., որից՝ դատաւորանոց «դատարան» Ոսկ. յհ. բ. 14, դատաւրարան Պղատ. մի-նովս., ղատաւորութիւն Ղուկ. բ. 2. դ. 1։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. դ'ադավոր, Ախց. Երև. Կր. դ'աղավօր, Ննխ. թադավօր, Սլմ. տm-տmվոր, Ագլ. դադավօ՜ր, Շմ. դադօօր, Տփ. դադամէր, Հճ. դ'ադավոյ, Մրղ. տmդավրիր, ղաղավըիր, Սեբ. դ'ադավէր. վերջինը մի-այն Աստուծոյ համար՝ իբրև «երկնաւոր դա-տաւոր». -ըստ այսմ Պլ. գործածական է մի-այն է յնավօր-դադավօր ձևով։

NBHL (3)

Աստուած դատաւոր արդար։ Որ հայրն է որբոց, եւ դատաւոր այրեաց։ Աստուած եղիցի դատաւոր ի միջի մերում։ Յարոյց նոցա տէր դատաւորս։ Մատնիցէ զքեզ ոսոխն դատաւորի, եւ դատաւորն դահճի.եւ այլն։

Տագնապեցան դատաւորք եդովմայ։ Առաջի դատաւորաց եւ թագաւորաց։ Ետուն ի ձեռս պոնտացւոյ պիղատոսի դատաւորի.եւ այլն։

Լայնաբար՝ ἠγεμών յորմէ Հիգեմոն. Իշխան. առաջնորդ. զօրավար. լտ. dux, praeses


Դարան, աց

s.

cupboard;
watch, ambush, ambuscade;
trap, caltrop, gin, snare;
subterraneous passage;
plot, cheat, deceit, intrigue;
— գործել՝ դնել, ի — մտանել, to lay an ambush, to lie in ambuscade, to be on the watch;
to dupe, to cheat, to plot;
— մատենից, book-case.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

= Պհլ. *daran կորած հոմանիշ ձևից, որ հետ հմմտ. սանս. dhárana, dháruna «աա-հող, կրող, ունող», զնդ. darəna «յետ պա-հելու միջոց» (Bartholomae, 739), օսս, da-tän «ունող, կալող», որ պահուած է միալն kuxdarán «մատանի» և eiraγdaran «աշ-տանակ» ձևերի մէջ (իրր «մատնակալ, մո-մակալ»)։ Այս բոլորի արմատն է իրան. dar «ունենալ, կրել պարունակել». հմմտ. հպրս. dar-, զնդ. darayehi, dar-, պհլ. daram, աֆղան. laral, օսս. darin, պրս. [arabic word] daram «անիմ», սնս. dhar, dhāráyati (տե՛ս Horn § 527, Bartholomae, 690)։-Հիւբշ. 136։

, ի-ա հլ. «ծածուկ տեղ, ուր պահ-ուելով՝ թշնամու վրայ անակնկալ յարձաևում են գործում. 2. որոգայթ, թակարդ. 3. դաւա-ճանութիւն» ՍԳր, «առիւծի որջ» Յայսմ., «ամրանալու տեղ» Նար., որից՝ դարանա-մուտ ՍԳր, դարանակալ ՍԳր. Ոսկ. յհ. բ. 85, դարանակալութիւն Յոբ. իե. 3, դարանայոյս Դ. թագ. զ. 10, դարանիլ Սղ. թ. ժ. ժզ. ևն. հոոադարան Վրդն. ել. յետին ձև է դարանալ Վանակ. յոբ. (իբրև թէ դարանիլ)։

= Ըրանական փոխառութիւն է, պհլ. *da-ran ձեից. հմմա. զնդ. darana «ամրաթիւն, բնակաթիւն, ապաստարան» (ըստ fartho-lomae, 692--3), «ձոր, կիրճ» (ըստ Horn, § 560, որ և սրան է կցում պրս. [arabic word] darra «ձոր, կիրճ»), dāuru-upa-darana «փայտա-կերտ հիւղակ» (Bartholomae, 739)։ Այս բոլորը ծագում են dar-արմատից. բայց այս ձևով կան իբանեան երեք տաբ-բեր արմատներ. I. dar-«ճեղքել», 2. dar-«հսկել», 3. dar-«ունել, պահել» (Bartho-lomae, 689-690)։ Արդ՝ յիշեալ ձևերը սրանցից որի՞ն են պատկանում։ Bartholo-mae, 693 դնոմ է «ունել, պահել» արմա-տից, որով հյ. դարան «ծածուկ տեղ, թա-քըստոց» նոյնանում և միանում է ճիշա նախորդ դարան «պահարան» բառի հետ, ինչպէս դնում են և մեր բառաբանները, և սրանց համեմատ էլ Հիւբշման։ Բայզ կա-րելի էր նաև դնել առաջին արմատից (dar-ճեղքել), որով զնդ. darana-նոյնանոմ է սանս. dārana «փապար, խոռոչ, ծերպ» բառի հետ և հյ. դարան «թաքստոց» բառի նախնական իմաստն է լինում «լեռան մէջ ճեղք ևն», ինչպէս ցոյց է տալիս վրաց. դարանի «քարայր, ճեղք՝ ժայռի կամ հողի մէջ»։ Այսպէսով իրարից բաժանւում են հյ, դարան «պահարան»=սանս. dhárana=զնդ. dārəna և հյ. դարան «թաքստոց» = սանս. dārana=զնդ. darana, առաջինը սանս. dhar = իրան. dar «ունել» արմատից, երկրորդը ւանս. dar=իրան. dar «ճեղքել» արմատից. վերջինիս հետ հմմտ. և սանս. drnáti, dāra-yati, պհլ. daritan, պրս. darridan, աֆղան. dāral, լիթ. diru, յն. δέρω, հյ. տեռել, հնխ. der-«ճեղքել, պատռել»։ Իրանեան լեզու-ները զանազանութիւն չդնելով նախաձայն d և dh ձայների միջև, երկու տարբեր բա-ռերը ի հարկէ մէկ ձևի պիտի վերածուէին։ -Աճ.

Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 230 ան մասնիկով դար արմատից։ ՆՀԲ դարան «պահարան» մեկնում է «իբր դրարան», իսկ դարան «թաքստոց» հա-նում է դարեալ դադարիլ ձևից. Böttich. ZDMG, 1850, 352 սանս. dhārana։ Այտր-նեան, Քնն. քերակ. էջ 301 մասնիկ է դը-

նում -արան, որով արմատր լինում է զ (ղնել բայի՞ց)։ Lag. Arm. Slud. § 583 դարան «պահարան» = պլրս. dastan «ու-նել», արմատը dār։ Տէրվ. Altarm. 6 եր-կու նշանակութեամբ էլ սանս. dharana «ունող»։ Պատկ. Խոր. աշխ. 1877, էջ 43 զնդ. darəna։ Տէրվ. Նախալ. 88 սանս dhar, պրս. dāštan, հյ. տանել, տար ձև-ւերի հետ՝ հնխ. dhar «կրել, տանիլ» ար-մատից։ Հիւբշ. 136 դարան «պահարան» մեկնում է վերի ձևով, իսկ դարան «թա-քըստոց» միացնում է նոյնին։ Հիւնք. հա-նում է դարել բայից։

ՓՈԽ (borrowing) Վրաց. დარანი դարանի «քարաւս. ժայռի կամ հողի մէջ ճեղք», სადარილო սադարիլո, სადარნო սադարնո, სადარნო-ვანი սադարնովանի «ծածուկ տեղ՝ դարա-նակալաթեան համար», დადარნება դադար-ներա «դարանակալել». დადარნებულა դա-դարներուլի «դարանակալ», დარნეულა դար-նեուլի «դարան, դարանակալութիւն», ❇არ. ნეულება դարնեուլեբա «դարան մտնելը».-ըոտ Մառ, Иппoл. 63 կայ նաև դարանի «պաշարում», დარნებული դարներուլի «դա-րանակալ», որոնք նոյնպէս հայերէնից փո-խառեալ է համարում։

NBHL (6)

Արա՛ քեզ տապան փայտեղէն, զի լիցի քեզ դարան, եւ ամուր ապաստանի. (Մծբ. ԺԲ։)

Այնպէս զի եւ դարանքն եւս չեն բաւական առ ի ծածկել ի բարկութենէն որ եկեալ կայցէ ի վերայ. (Ոսկ. ես.։)

Հրամայեաց առիւծուն, եւ ելեալ գնաց ի դարանն իւր. (Հ=Յ. հոկտ. ԺԷ.։)

Եմոյծ զնոսա ի դարան։ Յարիջի՛ք ի դարանէ անտի։ Յարեաւ աբիմեղէք, եւ ամենայն զօրն որ ընդ նմա՝ ի դարանացն։ Ելին ի դարանէ անտի։ Դարան նստէր նմա ի շտեմարանի։ Ի դարան մտեալ։ Որ ատիցէ զընկեր իւր, եւ դարան գործիցէ նմա։ Դարան գործեալ է նմա ի նոցանէ։ Դարան գործեալ իցէ նմա յետուստ քաղաքին. եւ այլն։ Յարուցելք յիւրաքանչիւր խաւարային դարանացն։ Եւ են նոքա դարանք սատանայի. զի նոքօք կատարէ զդառնութիւն կամաց իւրոց. (Եղիշ. Բ. Է։)

Մահ որպէս զգող դարան եդեալ է ձեզ յամենայն տեղի. (Լմբ. սղ.։)

բայիւ ἑνεδρεύω insidior. Ծածուկ տեղի, ուր նստին կամ դարեալ դադարին զօրք՝ առ յանկարծ յարձակելոյ ի վերայ թշնամեաց անցելոց ընդ այն. ուստի Դարան կամ Դարանակալութիւն ասի եւ ամենայն դաւաճանութիւն կամ որոգայթ.


Դարապաս

cf. Դարպաս.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(յետնաբար սեռ. ու, ի։ գրուած նաև դարեպաս, դարպաս «արքունի կամ իշխանական դուռ, մեծ դուռ», լայնա-բար «պալատ, ապարանք» Մամիկ., էջ 37, Արծր. դ. 12. Օրբել. հրտր. Էմ. էջ 36. Ոսկ. գծ. 338. Մարթին. Սամ. անեց. 113. փոխա-բերաբար «ընծայ՝ նուէր, որ իբր դռան առաջ տրւում է մեծաւորին կամ վանքերի մէջ փա-կակալ վարդապետին, իբր օթևանի կամաւոր վարձք» Տօնակ., որից՝ դարպաս տալ «մե-ծաւորի առաջ ներկայանալու համար դար-պասի նուէրը տալ», դարապաս առնել «մեծա-ւորի ընդունելութեան պատրաստուիլ» (արդի արևմտեան գրական լեղւով դարպաս ընել կամ դարպասել «մէկի հետ սիրահարութիւն անել», ֆր. faire la cour ձևից թարգմա-նուած), դարպասպան «դարպասի պահա-պան» Ոսկիփ., դարպասցի «պալատական» Շապհ. 32։

-Պհլ. անծանօթ մի ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] darvā «բակի մեծ դուռ», [arabic word] darvāza «քաղաքի մեծ դուռ», [arabic word] darvas «ոռան նիգ, սողնակ», [arabic word] darē-❇äs «դրանդի. դռան սողնակ, պահանգ, ցից», քրդ. ❇კ︎ dervaze «մեծ դուռ»։ Պարսիկ բառը մեկնում է ❇ dar «դուռ» և պրս. [arabic word] =պազենդ. awāz, պհլ. apaǰ, apāč «բաց» րառերից. բայց հմմտ. նաև ասուր. tarbasu «պալատ», ասոր. [syriac word] ︎ tarbāsáta «աան սաև»։ Իրանեանից փոխառեաւ ևն նաև արար. [arabic word] dirbās «դռան սողնակ», վրաց. დარბაზი դարբազի «պալատ, հիւրա-սենեակ»։ Հայերէնի դարպասպան ձևի հա-մապատասխանն է պրս. [arabic word] darvazban «դարպասի պահապան, բակի դռնապան»։ (Horn չէ դնում պրս. darvāza բառի ստու-գաբանաթիւնը առ անձին, բայց հիշում է ❇ 63 bāz «բազ» բառի տակ)։-Հիւրշ. 13։։

ԳՒՌ (dialectal) Ալշ. դmրբաս, Ասլ. Մշ. ղարբաս. Կր. դ'արբաս, Պլ. դարբաս, թարբաս, Ռ. թարբասդ ևն. առաջինը նշանակում է «մեծ դուռ», միւսները «վանքին տրուած դրամա-կան նուէր», իսկ Այն. «առաջնորդարան, վե-հառան»։ Նոր փոխառութիւններ են Տփ. դա՛րբազ «հին ձևի մեծ տուն», Ղրբ. դmր-բmզm, Ախց. դ'mրբmզm, Երև. դարվազա և այլն։

NBHL (4)

ԴԱՐԱՊԱՍ գրի եւ ԴԱՐԵՊԱՍ, ԴԱՐՊԱՍ. պ. տէրվազ, տէրպազ. այսինքն Դուռն բաց. դուռն արքունի կամ իշխանական. պալատն. ապարանք.

Ի դարապասին եդեալ։ Տուն դարպասի հայրապետին. (Ուռպ. ՟Ժ. ՟Կ՟Ը։)

ԴԱՐՊԱՍ ՏԱԼ. ասի եւ ռմկ. իբր Ընծայ տալ ի յանդիման լինել մեծի ումեք ի տան նորա։

Թագաւորն գալո՛յ է, դարապա՛ս արարէք. իմա՛, կամ բացէ՛ք զդուռն, կամ զարդարեցէ՛ք զպալատն, եւ կամ ընծայիւք ընդ առա՛ջ ելէք։


Դարապղպեղ

s.

pimento

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, որ և դարի պղպեղ «եր-կայն պղպեղ, piper longum» Բժշ. Գաղիան։

ՆՀԲ յիշում է պրս. բառը, առանց սա-կայն իբր լծորդ նշանակելու։ Ուղիղ մեկնեց նախ Lag. Gesam. Abhnd. 35։

NBHL (1)

որ եւ ԴԱՐԻ ՊՂՊԵՂ. ըստ յն. երկայն պղպեղ. μακροπέπερι piper longum պաճ պիպեռ. (Գաղիան.։ Բժշկարան.։)


Դարաւանդ

s.

height, eminence, precipice;
eyebrow.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած նաև դա-րևանդ, սխալմամբ դարանաւանդ) «գահա-ւանդ, դար, բարձրութիւն» Խոր. բ. 39, «յոն-քերի դուրս ցցուած մասը» Խոր. բ. 47, «ա-ռաստառի գերանները» Երգ. ա. 16 և Նար Երգ. 287 (այս վերջինն է, որ Հին բռ. մեկ, նում է «սրահակք կամ ելք ի ձեղունն»)։

= Կազմուած է դար «բարձրութիւն» +ւանդ բառերից. հմմտ. սարաւանդ, գահաւանդ, բարձրաւանդակ. աւելի ընդարձակ տե՛ս այս բառի տակ։

ՆՀԲ դար և անդր բառերից։-Lag. Urgesch. 418 կցում է պրս. darband «կիրճ» բառին. սակայն ինքը Arm. Stud. § 590 մերժում է այս համեմա-

տութիւնը և ընդունում միայն բառի վերջի մասը՝ -ւանդ =պրս. band։ Հիւնք. դար բառից -ւանդ մասնիկով։

NBHL (2)

Գերանք տանց մերոց մայրք, դարաւանդք մեր նոճք. (Երգ. ՟Ա. 16։ եւ Նար. անդ։)

φατνώματα lacunaria (գրի եւ ԴԱՐԵՒԱՆԴ. որպէս եւ վրիպակաւ ԴԱՐԱՆԱՒԱՆԴ) որպէս թէ Դար եւ անդր. այսինքն Դար կամ գահ երկայնեալ ի դուրս. գահաւանդ. սարաւանդ. արտեւան գետափին, լերին, եւ յօնից, եւ յարկաց.