Definitions containing the research երրորդ : 402 results

Կամ, ի, աւ, ով

s.

will, desire;
— է ինձ, I will, I intend;
cf. Կամք;
cf. Կոր.

· Calfa

NBHL (1)

որ եւ ասի ԿԱԼ ՄՆԱԼ. (եւ յերրորդ դէմս) առաջի՛ կայ. պահեալ կայ.


Կամ, կացի

vn. fig.

to be, to exist;
to remain, to stand;
to subsist, to live;
to last, to continue, to be permanent;
to stop, to stay;
to wait;
— մնալ, to rest, to dwell, to reside;
to persist, to persevere;
ի բաց —, to hold aloof, to give up, to withdraw;
ի վերայ —, to superintend, to oversee;
to understand, to comprehend, to perceive;
հաստատուն՝ պինդ —, to hold fast in, to remain firm;
անկեալ —, to lie, to lie down;
— առաջի երեսաց ուրուք, to make head against, to cope with, to resist;
cf. Առաջի;
ստէպ —, to apply oneself, to be assiduous;
ստէպ — օրինաց, to keep the laws;
դատաւոր — ի վերայ, to be judge or arbitrator;
շուրջ — զոմամբ, to beset some one;
կայ մնայ նմա, it is reserved for him;
զիա՞րդ կայք, how do you do ? զի՞ կաս, why do you wait ? what are you waiting for ? զի՞ կայ իմ եւ ձեր, what have you to do with me ? what does it matter to you ? եկաց՝ կացին, there has been;
there have been;
եկաց զնովին ժամանակօք, he lived or flourished about the same time or at the same epoch;
կացին ի նոսա չքնաղ օրինակք առաքինութեան, they possessed rare examples of virtue;
կացին աչք նորա, he has lost his sight, he has become blind;
չկարեմ ի վերայ կալ բանիցդ, I don't know what you mean, I do not understand you;
կալով կացցեն բանք իմ, my words shall come to pass, my prediction shall be fulfilled.

· Calfa

NBHL (1)

որ եւ ասի ԿԱԼ ՄՆԱԼ. (եւ յերրորդ դէմս) առաջի՛ կայ. պահեալ կայ.


Ցնծամ, ացայ, ացի

vn.

to rejoice, to be joyful, to be transported with happiness, to be full of merriment.

· Calfa

NBHL (1)

Սուրբ երրորդութիւնն ցնծացեալ բերկրի յանտրտմական յիւրում էութեան։ Բերկրեալ ցնծան ի յաւիտենական ուրախութիւնսն. (Եղիշ. ՟Ա։ Խոսր.։)


Փառաբանեմ, եցի

va.

to laud, to praise, to glorify.

· Calfa

NBHL (1)

Զոր փառաբանեն ի բարձունս իմանալի զօրութիւնքն։ Որով յաւէտ փառաբանի երրորդութիւնն անճառելի։ Մշտամռունչ փառաբանեալ՝ զերրորդութիւնն ամենօրհնեալ. (Շար.։ Ժմ.։ Շ. վիպ.։)


Փառաբանութիւն, ութեան

s.

laud, praise, glory, honour.

· Calfa

NBHL (1)

Պատճառ փառաբանութեան իսկութենա հաստչին զհաստուածոցս առնուն գոյութիւն։ Փառաբանութիւն առաքեմք քեզ հա՛յր երկնաւոր։ Ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ երրորդութեան. (Նար.։ Շար.։ Ժմ.։)


Փառատրեմ, եցի

va.

to praise, to laud, to glorify.

· Calfa

NBHL (1)

Ի ձայն բարձր փառատրեն զսուրբ երրորդութիւնն. (Եղիշ. միանձն.։)


Փառատրութիւն, ութեան

s.

laud, exaltation, glorification.

· Calfa

NBHL (1)

Փառատրութեամբէութեամբ երկրպագեալ։ Գոհութեամբ փառատրութիւն երրորդութեանդ նուագեմք. (Շար.։)


Փոքրացուցանեմ, ուցի

va.

cf. Փոքրկացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Մի՛ քեզ ընձեռեսցեն պատճառս առ ի փոքրացուցանել զմիածնին աստուածութիւն. (Բրս. երրորդ.։)


Քահանայապետ, աց

s.

priest, chief priest;
pontiff;
hierarchy;
—ն, հռովմայ, sovereign pontiff.

· Calfa


Քահանայապետութիւն, ութեան

s.

dignity of a high priest, pontificate;
hierarchy.

· Calfa

NBHL (1)

Մեծն դիոնեսիոս յերիս կարգս բաժանէ զինն դասուց երկնաւորաց քահանայապետութիւնս։ Պետութիւնք բարձրացեալք ի քահանայապետութիւն երրորդ։ Զերկնաւոր քահանայապետութեանցն կատարելով զտօնախմբութեան տօնս (Շ. հրեշտ.։ Շար.։ Ժմ.։)


Վերադրեմ, եցի

va.

to impose, to put upon, to add, to join.

· Calfa

NBHL (1)

Զերկրորդն աստ ոչ վայրապար վերադրեաց (տպ. վերագրեաց)։ Զերկուսն միայն խոստովանեցան, եւ զերրորդն ոչ վերադրեցին. (Ոսկ. յհ. ստէպ։)


Վերահնչեմ

va.

to exclaim, to raise the voice, to cry out.

· Calfa

NBHL (1)

Փառս վերահնչեն երիցն միակին։ Արժանի լինել ընդ անմահիցն դասուց փառս վերահնչել երրորդութեանդ միշտ. (Տաղ.։)


Վերնայարկ, աց

s. fig.

the highest floor, garret, attic;
palate;
պատուհան —ի, garret-window;
բնակիչ —ի, garretteer.

· Calfa

NBHL (1)

Ո՛հ որ շինէ զտուն իւր, եւ ոչ արդարութեամբ, եւ զվերնայարկս, եւ ոչ իրաւամբք։ Որոց ելանիցեն ի վերնայարկսն, եւ ի միջնայարկացն յերրորդ յարկսն։ Յարկար ի վերայ ջուրց զվերնայարկս նորա. (Երեմ. ՟Ի՟Բ. 13։ Եզեկ. ՟Խ՟Ա. 7։ Սղ. ՟Ճ՟Գ. 3։)


Վիմածին

adj.

producing stones;
produced by stone.

· Calfa

NBHL (1)

Ոչ պարծիմք ի մանմանայ եւ ի ջուր վիմածին. (Վահր. երրորդ.։)


Փողեմ, եցի

va. vn.

to trumpet, to announce with the trumpet, to sound the horn, to intimate or warn by sound of a trumpet;
to cause to march on to the sound of the trumpet;
cf. Հորդան տամ.

· Calfa

NBHL (1)

Առաջին հրեշտակն եհար զփողն.. . երրորդ հրեշտական փողեաց. . . եւ հինգերորդ հրեշտակն փողէր. (Յայտ. ՟Ը եւ ՟Թ։)


Փորձապետ

s.

arch-tempter, the devil.

· Calfa

NBHL (1)

Որ էր օր երրորդ յետ զփորձապետն զգետնելոյ։ Օր հարսանեացն երրորդ էր յետ զփորձապետն յաղթահարելոյ. (Եպիփ. ժն։)


Տառ, ից

cf. Տարր;
letter, character;
letter, episite;
book;
աստուածեղէն —ք, the Holy Scriptures;
մարգարէական —ք, the prophecies;
—ք կանոնականք, canons, constitutions, statutes, written laws.

· Calfa

NBHL (1)

Առընթեր միշտ ունելով զյոլովութիւն տառից. յորս պարապեալ հանապազ հմտասցի. Խոսր. Երգ է զիմաստս երրորդ տառով։ Եւ անտեղեակ քերեալ տառին։ Զյունականս տառ (զօրինակ սաղմոսի). (Շ. յիշ. առակ. եւ եդես։ Լմբ. սղ.։)


Տասնեակ, եկի

adj. s.

ten, half-a-score;
decade.

· Calfa

NBHL (1)

Երեսուն թիւ արծաթոյդ բաղկանայ յերիս տասնեակս. առաջին տասնեկաւ անարգեցին զտասն պատուիրանսն. երկրորդ տասնեկաւն ուացան զփրկութիւն մովսիսի, երրորդ տասնեկաւն չհաւատացին երկրին պարգեւաց. (Եղիշ. մատն.։)


Տարող

adj.

leading, bringing, conducting.

· Calfa


Տրմէս, մեսաց

s.

triens, trimessis.

· Calfa

NBHL (1)

Կշիռ ութ կերասի լինի տրմէս մի։ Մանր բաժանելով զունկին՝ լինի դահեկան վեց, տրմէս տասն եւ ութ։ Սիմէս՝ կէս դահեկանի. տրմէս՝ երրորդ մասն դահեկանի. (Շիր. չափ եւ կշռ.։)


Ցանկ, ոյ

s. anat. adv.

hedge, fence, enclosure, boundary, wall;
index, catalogue, list, table;
desire, love, lust;
secundine, after-birth;
always, continually;
պատել, փակել —ով, to surround with hedges, to fence in;
— արկանել, to hedge in, to encompass, to surround.

· Calfa

NBHL (1)

Ցանկք առաջին գրոց ... ցանկք երրորդ հատածի. (Խոր. ձ։)


Տիրապէս

adv. adj.

lordly, imperiously, authoritatively, sovereignly, absolutely;
in effect, properly, truly, verily;
proper, own, real, true, genuine, veritable;
— ազատ, really free;
— հաւատք, true faith;
— բարի, real good;
— խօսելով, properly speaking;
եթէ — կամիս գիտել, if you will to know thoroughly.

· Calfa

NBHL (1)

Եթէ կամիս տիրապէս գիտել։ Այժմ զմին յերրորդութենէն ծանեաք մերդկութեամբ, թէպէտեւ ոչ կատարելապէս ... սակայն յայնմ աւուր տիրապէս տեսանեմք զհայր եւ զորդի եւ զհոգին. (Շ. մտթ.։ եւ Շ. բարձր.։)


Տոմար, աց

s.

tome, volume;
book;
calendar, almanac;
նորոգութիւն —ի, Reform of the Calendar;
— լեւոնի, Dogmatical Letter of Pope Leo I to the Patriarch Flavian.

· Calfa

NBHL (1)

Ի մանեթեանց յեգիպտական յիշատակացն, որ յերիս տոմարս արար մատենագրութիւնս։ Մինչեւ ցայսր զառաջին տոմարն իջուցանէ մանեթովս։ Երկրորդ տօմարին մանեթովսի։ Յերրորդ տօմարէն մանեթովսի. (Եւս. քր. ՟Ա։)


Տոչորական, ի, աց

adj.

burning.

· Calfa


Տուն, տան, տանց

s.

house, habitation, home;
house, family, race, nation;
family, household;
goods, fortune;
house, commercial house;
couplet, strophe, stanza, verse;
— ադամայ, the human race, mankind;
— թորգոմայ, the Armenian nation;
— թագաւորի or — արքայի, the king's household;
— մատենագրաց, library;
— պղատոնեայ, Plato's Academy or school;
փայտակերտ, աղիւսակերտ, քարաշէն, քարուկիր —, wooden, brick, stone house;
հանգիստ, բնակելի, լաւ, մեծ, փոքրիկ, գեղեցիկ, տձեւ or անպիտան —, commodious, inhabitable, good, large, small, fine, wretched house;
հիմունք, որմունք, տան, the foundations, the walls of a house;
վարձելի կամ վաճառելի —, house to be let or sold;
— ի տանէ, տանէ ի —, from house to house;
արտաքոյ տան, ըստ — ն, out, not at home;
ի տան, at home;
կալ ի տան, to stay, to be at home;
ելանել ի տանէ, to go out;
մեկնել ի տանէ, չուել, to remove, to move;
դառնալ, գնալ ի —, to go home again, to come home, to go home;
— վարձել, to let a house;
վարձել զ— իւր, to let his house;
— շինել, կառուցանել, քանդել, to build, to pull down a house;
ական հատանել զտան, to break into a house;
շրջել տանէ ի —, to wander from house to house.

· Calfa

NBHL (1)

Ի թիւ եօթեանց տանց հարիւրոց կատարեցաւ բանս հաւատոց։ Եւ այլ տանց մարգարէութեանն։ Զհամարս տանցն ցանկեսցես։ Զառաքելական գիրս տուն առ տուն ընթերցեալ եւ գրեալ։ Տուն առ տուն կարգաւ զկաթողիկեայս թուղթն ընթերցայց։ Յորժամ զերկոսեանս զայսոսիկ բարւոք ուսանիս զտունս, յայնժամ ճգնեսցիս ի սակս երրորդին. (Շ. խոստ. եւ բարձր։ Երզն. ՟ժ. խորան.։ Նախ. գծ. եւ կթղ։ Վրք. հց. ՟Բ։)


Տուողութիւն, ութեան

s.

cf. Տուումն.

· Calfa

NBHL (1)

Ըստ առ ի յերրորդական տուողութենէն՝ ըստ երից ամանակաց պիտոյից, ըստ մարմնոյ եւ շնչոյ եւ հոգւոյ. (Քերթ. եկեղ.։)


Տուտն, տըտան

s.

extremity;
tail;
— հանդերձի, train;
skirt.

· Calfa

NBHL (1)

Տուտն նորա քարշէր զերրորդ մասն աստեղաց։ Զգեա՛ զձեռն, եւ բուռն հար զտտանէ նորա։ Ոչ բարձցեն թեփ մի ի տտնոյ նորա.եւ այլն։


Տեսութիւն, ութեան

s.

sight, vision, look, view;
theory, plan, speculation;
visit;
contemplation, consideration;
idea, conception, knowledge, notion;
vision, dream;
prophecy;
ecstasy;
տեսութեան or դիտական ասպարէզ, field of view or vision;
համառօտ —, cursory view, short notice, sketch;
հասարակաբար տեսութիւն, at or with a single glance, in a summary way.

· Calfa

NBHL (1)

Գործ՝ տեսութեան ասպանջական է։ Բարիո՛ք (է) տեսութիւն, բարիո՛ք գործ։ Սրբոյ եւ թագաւորականի տեսութիւն երրորդութեանն (դէմ յանդիման). զոր միայնակ եւ մանաւանդ անդ արքայութիւն երկնից ես գնեմ. (Ածաբ. մկրտ. Ածաբ. աղք. Ածաբ. կարկտ.։)


Քաջակարգութիւն, ութեան

s.

good order, nice disposition.

· Calfa

NBHL (1)

Զանցցես զաստեզօք զքաջակարգութեամբ նոցա, զպայծառութեամբն. (Բրս. երրորդ.։)


Քաջուշութիւն, ութեան

s.

great intelligence, sharpness of wit, good, happy disposition.

· Calfa

NBHL (1)

Երկասէր տքնութեամբ զփոյթն ընդ քաջուշութեանն լծեալ. (Վահր. երրորդ.։)


Քառագիր

adj.

four-lettered.

· Calfa


Քառասներորդ

cf. Քառասնորդ.

· Calfa

NBHL (1)

Ի քառասներորդի ամի։ Յամի չորեքհարիւրորդի եւ քառասներորդի։ Յամի չորեքհարիւրորդի եւ քառասներորդի։ Յամին հարիւրորդի քառասներորդի երրորդի. (Թուոց.։ Օրին.։ ՟Գ. Թագ.։ ՟Ա. Մակ.։)


Քառորդ, աց

s.

fourth;
quarter, fourth part;
quarter of an hour;
*quadrant;
— լուսնի, quarter;
cf. Ժամ.

· Calfa

NBHL (1)

Քառորդն՝ երրորդին է յայտնագոյն։ Յորս առ ի քեզ քառորդ վտակ՝ յորդահոսան գետ հոլովի. (Անյաղթ պորփ.։ Շ. եդես.։)


Քառորդութիւն, ութեան

chem.

s. ast. quadrature;
quartation.

· Calfa

NBHL (1)

Փոխանակ սրբոյ երրորդութեանն քառորդութիւն անվայելուչ տարօրինապէս խորհեցան. (Սանահն.։ եւ Ոսկիփոր. Իբր յԱթանասէ։)


Քարշեմ, եցի

va.

to draw, to drag, to pull or haul about, to drag along, to lead away;
— յինքն, to attract, to win, to gain or bring over;
— ընդ գետին, to drag on the ground;
— առ դատաւորն, to lead or drag before the judge, to bring to justice;
յարտասուս —, to stir to pity, to affect, to move;
— զոք, to defame, to slander, to bite.

· Calfa

NBHL (1)

Քարշել զնոս ընդ երկիր։ Քարշեսցո՛ւք զնոսա (պարանօք) մինչեւ ցհեղեատս։ Ի գնացս իւրեանց քարշէին զստորոտս նւրեանց։ Քարշէին զգործիսն հանդերձ ձկամբքն։ Քարշեալ զարս եւ զկանայս մատնէր ի բանտ։ Քարշել առ քաղաքապետսն, կամ առ դատաւորն, կամ ի դատաստան, կամ ի տեղւոջէ իւրմէ. կամ ի վայր. կամ ի ներքուստ արտաքս, կամ արտաքս քան զքաղաքն. կամ զմարմինս փշովք։ Տուտն նորա քարշէր զերրորդ մասն աստեղաց։ Քարշեա՛ զալիս քո. եւ այլն։


Քողախնդրեմ, եցի

va.

to discover, to unveil, to unmask.

· Calfa

NBHL (1)

Զպարզն եւ զանվանդակելի էութիւնն մի՛ ժտեսցիս քօղախնդրել՝ իսկապէս հասու լինել. (Վահր. երրորդ.։)


Քսեստ, ից

s.

sextary;
pitcher, jar;
measure of bushels, or English gallons.

· Calfa


Օգնականեմ, եցի

vn.

cf. Օգնեմ.

· Calfa

NBHL (1)

Յանբաժանելի երրորդութենէն օգնականեալք՝ առաջնորդիմք յարքայութիւնն. (Եպիփ. սղ.։ Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Օժընդակ

s.

cf. Օժանդակ;
courier, runner.

· Calfa


Օձտեմ, եցի

va. vn.

to divide, to disunite, to separate, to detach, to sever, to part, to distract, to divert from;
to dissipate, to disperse, to scatter;
to sow discord or strife;
to tear, to lacerate;
to be divided, dissipated, to dissent.

· Calfa

NBHL (1)

Եթէ ոչ զեկեղեցի տեսանէաք օցտեալ եւ պառակտեալ յայլոց։ Մի՛ զմեծութիւն (համագոյ երրորդութեան) սնոտի անուամբ օցտեսցուք. վասն զի ոչ ոք է քան զինքն մեծ։ Ո՛վ երրորդութիւն, որ երկայնամիտ ես, որ այսքան ներեցիր զքեզ օցտողաց. (Առ որս. ՟Թ. ՟Ժ՟Դ։)


Օն

s. int.

cheer, shout of encouragement;
— առնում, to cheer up, to pluck up courage;
Օ՛ն առ, Օ՛ն առեալ, now! come! cheer up! courage! bravo! օ՛ն անդր, oh fie! for shame! pshaw! avaunt! back ! stand back ! off or away with you! օ՛ն անդր, իբաց կաց, be off! go away! begone! get you gone! օ՛ն արի, rise up! come! օ՜ն եկայք, come along ! օ՜ն եկայք եւ մեք, let us go too;
օ՜ն արիք, arise! get up! օ՜ն եւ օն, so, in this or that way, thus, such;
certainly, to be sure, assuredly;
օ՛ն եւ օն արասցէ ինձ Աստուած եւ օ՛ն եւ օն յաւելցէ եթէ ոչ մահու մեռանիցիս, may God strike me if you die not ! օ՛ն եւ օն արասցեն դիք աստուածք եւ օ՛ն եւ օն յաւելցեն եթէ, the gods do so unto me, more also, if...;
օ՛ն եւ օն արասցէ ինձ Աստուած եւ օ՛ն եւ օն յաւելցէ եթէ, may the gods load or afflict you withevery evil if ...;
օն իբաց թողցուք, oh too much! leave off ! have done !

· Calfa

NBHL (1)

Օն ա՛ռ, կացուսցուք սմին յանդիման զհեզ ոք եւ զհանդարտ։ Օ՛ն ա՛ռ, զայն բան երկրորդեսցուք։ օ՛ն ա՛ռ, զթագաւորն իսկ եւ զկալանաւորն ընդ միմեանս հարցուք։ Օ՛ն առ՝ եւ զմշակացն եւս դասս դիմեսցուք։ Օ՛ն առեալ՝ մտադիր յերրորդն դիմեսցուք։ Օն առեալ՝ այսօր զմնացեալսն արկանիցեմք ի հարց եւ փորձ։ Օն առեալ՝ եւ օրինակ ինչ ուղղութեան հնարեսցուք. (Ոսկ. մտթ. ստէպ։)


Օրհնաբանութիւն, ութեան

s.

benediction, praise, canticle, hymn.

· Calfa

NBHL (2)

Հրաւիրեցին յօրհնաբանութիւն սուրբ երրորդութեանդ. (Շար.։)

Քեզ միայնոյ սուրբ երրորդութեանդ օրհնաբանութիւն, գոհութիւն։ Օրհնաբանութեամբ անթարգմանելեաւ։ Անեղծ պաշտօնէիցդ օրհնաբանութեամբ. (Նար.։)


Օրհներգու, ի, աց

cf. Օրհնիչ.

· Calfa

NBHL (1)

Ամենասուրբ երրորդութեանն են օրհներգուք։ Ի հնոցէն ապրեալք՞ օրհներգուք քեզ եղեն։ Եւ զօրհներգուսըն սիոնին, ի դերութիւն խիստ վարեցին. (Յճխ. ՟Ժ՟Դ։ Խոսր.։ Յիսուս որդի.։)


Ամենախումբ

NBHL (1)

Յամենախումբ մարտին՝ պողիդամաս յաղթանդամն (յաղթեաց)։ Անտենովր աթենացի յամենախումբ մարտին։ Արիստոմենէս ռոդացի՝ երրորդ ի Հերակղեայ՝ յամենախումբ մարտին. (Եւս. քր. ՟Ա։)


Է, ից

NBHL (2)

Էրն եւ իցէն սմա ըստ ճշմարիտ բանին ոչ յարմարին, այլ միայն էնն. յն. τὸ ἕστι ly est իմա՛, է՛, որպէս երրորդ դէմն էական բայիս եմ, ես, է. իբր զի մշտնջենաւորին Աստուծոյ վայել է տիրապէս ներկայ ժամանակ. զի է անժամանակ եւ անփոփոխ եւ նոյն եւ նոյնպէս միշտ։ Է 2 մջ. Է՜. Ո՛վ. յէ՛. ա՛ ա՛. ա՛յ. հէ՛.

Որ անփակ գրով հաստատեալ քարտէզ՝ կնքի մատանեաւ, անկորուստ պահելով զմեզ հաւատով երրորդութեանդ. այսինքն Էնն Աստուած կնքի Էիւ. (որպէս եւ Երզն. մտթ. գրէ. )


Է՜

NBHL (2)

Էրն եւ իցէն սմա ըստ ճշմարիտ բանին ոչ յարմարին, այլ միայն էնն. յն. τὸ ἕστι ly est իմա՛, է՛, որպէս երրորդ դէմն էական բայիս եմ, ես, է. իբր զի մշտնջենաւորին Աստուծոյ վայել է տիրապէս ներկայ ժամանակ. զի է անժամանակ եւ անփոփոխ եւ նոյն եւ նոյնպէս միշտ։ Է 2 մջ. Է՜. Ո՛վ. յէ՛. ա՛ ա՛. ա՛յ. հէ՛.

Որ անփակ գրով հաստատեալ քարտէզ՝ կնքի մատանեաւ, անկորուստ պահելով զմեզ հաւատով երրորդութեանդ. այսինքն Էնն Աստուած կնքի Էիւ. (որպէս եւ Երզն. մտթ. գրէ. )


Հասութիւն, ութեան

NBHL (1)

Արքայութիւն աստուծոյ է գիտութիւն սրբոյ երրորդութեանն՝ ձգեալ ընդ հասութիւն միտս. այսինքն խորին եւ անբովանդակելի տեսութեամբ. (Եւագր. ՟Դ։)


Նա

NBHL (1)

αὑτός, ἑκείνος ille, ipse;
is, ejus . Դերանուն ցուցական, յայտնիչ անձին կամ իրի ցուցելոյ իբր յերկրորդ կարգի, ո՛չ սա, ո՛չ դա, այլ երրորդ կարգի, ո՛չ սա, ո՛չ դա, այլ երրորդն. նոյն այն. նոյն ինքն։ Տե՛ս եւ Նոյն, նորին. նոքին, նոցին, որ է ա. եւ գ. ան, անի, անիկակ.


Ստորադասական

NBHL (1)

Ստորադասական մասնկանցն երրորդումն։ Ոչ զստորադասականն (զմարմին) մակաւասար կացուցանել (հոգւոյ). (Մագ. ՟Ձ՟Բ։)