Your research : 9 Results for թեր

Entries' title containing թեր : 116 Results

Definitions containing the research թեր : 273 Results

Վիգն

cf. Վիկն.

• ՓՈԽ.-Թորթումի թրք. գւռ. վիգն (ըստ Շիրակ 1905, 425), Սեբ. թրք. գւռ. fiy.-այս է թերևս վերոյիշեալ ֆիյկ ձևը։


Ջիք

adj.

perihelion.

• «վերին եթեր. արևի մօտ եղած տե-ղերը» Պիտառ.։


Ռազմ (ից)

s.

battle-array, rank, line, order;
battle, war;
— առնել, կարգել զ—ն, to marshal, to array;
— դնել, ի — մտանել, to make war, to fight, to assail;
հատանել զ— պարւուց զօրաց, to put to rout, to disperse, to defeat, to discomfit.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, յետնաբար կայ նաև յգ. -մունք, -մանց) «պատերազմ, կռիւ» Բուզ. Փարպ. Եղիշ. դ. էջ 74. որից ռազմիկ «մառտեև. կռուող» Մեսր. եր. ռազմահատ Մեսր. եր. ռազմամուտ Թղթ. դաշ. Մեսր. եր. ռազմաւոր Օրբել. ռազմիլ «կռուիլ, պատե րազմիլ» ԱԲ. գրուած է նաև ըռազմ, ըռազ-միկ ևն։ Նոր բառեր են ռազմաբեմ, ռազմա-գէտ, ռազմագիտութիւն, ռազմագիտական, դազմամթերք, ռազմանաւ, ռազմունակ, ռազմունակութիւն, ռազմանաւատորմ, ռազ-մտհակատ ևն։


Ռասիմ

s.

troop of explorers.

• «սուրհանդակների զինւորական զունդ». ունի միայն ԱԲ. երկու անզամ գըտ-նում եմ գործածուած Դ. թագ. ժա. 4, 19, «Առ զհարիւրապետսն և զքոռին և զռասիմ և ած զնոսա ի տուն Տեառն. Եւ առ զհարիւրա-պետսն և զքոռին և զռասիմ և զամենայն ժողովուրդ երկրին»։-Հին բառարանների մէջ էլ գտնում ենք ռասիմ «գզիր, սուրհան-դակ, շքրիկ», ռասմիմ «սուրհանդակ», որոնց հետ Մէնէվիշեան ՀԱ 1911, 558 միացնում է Մագ. գամագտ. 13 ռասիմալ բայը՝ ոռ շատ զանազան ընթերցուածներ ունի և որ մեկնում է «օգնել»?

• = Եբր. [hebrew word] rasīm «սուրհանդակ» բա-ռի յն. ῥασίμ տառադարձութիւնից։ Վերի հատ-ուածը բնագրում այսպէս է. [hebrew word] ha-kari və ha-rāsm, որ յոյն թարգմա-նութեան մէջ տառադարձուած է պարզա-պէս τῶν γαῤῥί ϰαί τῶν ῥατὶμ։ Առաջինն է kār։ «թիկնապահ» (թերևս Կարիացի ժողովուրդի անունից), երկրորդը rasīm «սուրհանդակ» (եբր. [hebrew word] rus «վազել» արմատից). հատ. ուածը թարգմանւում է «թիկնապահք և սուր-հանդակք» (Gesenius17 էջ 362 և 752)։-Աճ


Ռունգն (ռնգան)

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

• -Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. srungh-ձևից, որի հետ կցելի է նաև յն. ῥόγχος «խո-զի դունչ, շան մռութ, թռչունի կտուց»։ Սը-րանց հետ հմմտ. դարձեալ յն. ῥέγϰω, ῥεγχω «խորդալ, փռնչել», ἔέ́γϰος, ῥέγζις «խորդիւն». հիռլ. srennim (որ է *srenk-nā-mi) «խոր-դալ», հիռլ. srōn «քիթ», կիմր. ffroen, միջ. բրըտ. froan, նոր բրըտ. fron «քթի ծակե-րը» (<*sroknā?), որոնք հանւում են հնխ. srenk-«խորդալ» բնաձայն արմատից (Po-korny 2, 705, Boisacq 837, 845)։-Հիւբշ. էջ 486։ մրկ. 200, 387, որ և ըռոպպ Առաք. լծ. սահմ. 614-5։


Սաբեկ (այ)

s. fig.

thicket;
pardon.

• Հները հասկացել են զանազան ձևե-րով. այսպէս Վրդն. ծն. մեկնում է «Աաբեկն ոստ մի ծառոյ թարգմանի, կամ երկճղի ծառ. իսկ առ ի միտս՝ թո-ղութիւն կոչի... ոմանք ասեն թոյլ գոլ». (ՀԲուս. § 2676 վերջընթեր բառը հաս-կանում է թայլ բոյսը)։ Առանձին բոյ-սի տեսակ է հասկանում նաև Թովմաս վրդ. Կիլիկեցի, որ գրում է «թուզ, նու-ռըն և սաբեկ» (տե՛ս ՀԲուս. անդ)։ Տունկ է նաև ըստ Եփր. երաշտ. «Ջոր և տունկ անուանեաց սաբեկ.-Տնկեսցէ զտունկս զայս սաբեկ.-Անուն տնկոյն սաբեկ ասի»։-Բառ. երեմ. էջ 278 դը-նում է «սաբեկայ. բարձր»։ Իբր եբր. բառ յիշում են ՀՀԲ և ՆՀԲ՝ զանազան մեկնութեամբ։


Սրինգ (րնգաց)

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

• ԳԴ պրս. [arabic word] čiring «ձայն հնչման զանգակի և լախտի», յն. սիրինքա։ ՀՀԲ և ՆՀԲ յն. συριγς ձևից։ Այսպէս նաև Հիւբշ. 382։ Բայց յն. σύριγς չի կարող տալ հյ. սրինգ. պիտի լինէր *սիւրինքս կամ *սուրինքս ևն։ Այս պատճառով մեր համալսարանի դասախօսներից Պ. Սոտնիկեան մերժում է յունարէնից փո-խառութիւն ընդունել և հիմնուելով Ա. պոլլոնի առասպելի վրայ, համարում է փռիւգական փոխառութիւն։ Յոյն բա-ռը Boisacq 935 և Pokorny 1, 752 դնում են նուաղական *συ-ρος ենթադ-րեալ ձևից և այս էլ կցում են σωλή «խողովակ», սանս. tvna-, հսլ. tulъ «կապարճ» բառերին, ինչ որ շատ ան-բաւարար ստուգաբանութիւն է։ Հայ. բա-ռը իբրև բնիկ կարելի էր թերևս կցեւ նաև սանս. çriiga-«եղջիւր» բառին (ար-մատը հնխ K'er-«եղջիւր» Pokorny 1, համապատասխան չեն։


Սօս (ից)

s.

plane-tree, platane;
white poplar.

• ՆՀԲ ուզում է հանել սօսի բառի՞ց. երբ գրում է. «Թերևս ի գոյն սպիտակ կաղամախի»։


Նուաղ (ից)

adj. gr.

languid, languishing, weak, drooping, feeble, faint, pining away;
less;
dark, obscure;
subtile.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «աղօտ, տկար, մեղմ (ձայն, լոյս ևն)» Շիր. Նանայ. Նար. «պակասաւոր, թերի» Եւս. պտմ. Եփր. ծն. Ոսկ. յհ. ա. 35. բ. տիմ. զ. որից նուաղիլ «լոյսը թուլանալ, հանգիլ. 2. թալկանալ, թառամիլ, ուշագնաց լինել, մարիլ» ՍԳր. Եփր. ծն. Ոսկ. ես. Եւս. քր. նուաղեցուցանել Ագաթ. Ոսկ. մտթ. (այս բառերը շատ անգամ շփոթուած են նուազ բառի հետ՝ ղ և զ տառերի նմանութեան պատճառով)։


Նսեմ (ի, աց, ից)

adj. s.

dark, dull, obscure, sad, gloomy, horrid;
cf. Նսեմութիւն.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ema-ձևից, որի վրայ աւելացել է ni-նախամասնիկը. ժա-ռանգներից հմմտ. սանս. [other alphabet] çyāmá̄-«սև, մթնագոյն», որ և [other alphabet] çyāma-ka-«նոյն նշ.», լիթ. šêmas, šēmas «գորշ մոխրագոյն կամ գորշ կապտագոյն» (եզան համար ասուած), թերևս նաև ւտ. cīmer «մլուկ, փայտոջիլ» (իբր *cīmoqs «*գորշա-տեսիլ»), յն. Kίμων (յատուկ անուն, իբր «Սևակ»)։ Նոյն արմատին է պատեանում նաև սեաւ բառը, որի համազօրներո տե՛ս անդ (Trautmann 306, Boisacq 456, Walde 160)։-Աճ.


Շշի

s.

storax;
cf. Շեր.

• «մի տեսակ ծառ է. թերևգ cerasus mahaleb» Վրդն. լս. 55 Բժշ.։


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

• = Փոխառեալ պիտի դնել յն. χέ́ρνιβον «կոնք, մէջը ձեռք լուալու լական» բառից, հմմտ. յն. χερνιβόζεστα որ բոլորովին նոյն է Մաշտոցի «զշռնիտն և զքսեստինն» ձևի հետ։ Մագում է յն. χείρ «ձեռք» բառից (Boisacq 1056)։ Վերջաձայնի տարբերութեան համար պէտք է ենթադրել թերևս յետին յն. ռմկ. մի ձև, որ աւելի մօտիկ էր հայերէնին։


Շտապ (ի, աւ, իւ)

s. adj. adv.

diligence, haste, hurry, promptitude, urgency;
urgent, pressing;
— տագնապի, too great haste, hurry, great urgency, hasty eagerness, precipitation;
constraint, imperious or urgent obligation;
pain, anguish, affliction, trouble;
—, — —, առ —, —աւ, hastily, in haste, expeditiously, speedily, diligently;
— տագնապաւ, with all possible speed or despatch, in a hurry, precipitately, post-haste;
առանց —ոյ, without hurry;
— տագնապի հասուցանել, ի վերայ դնել or ի վերայ հասուցանել, to urge, to press, to force, to compel, to oblige, to constrain;
to grieve, to pain, to agonize, to harass;
— քան զասելն, no sooner said than done.

• , ի հլ. (յետնաբար ո հլ. ՆՀԲ դնում է նաև ի-ա հլ., բայց առանց վկայութեան) «ա-ճապարանք, վտանգից յառաջացած խուճապ» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. թգ. Ոսկ. յհ. ա. 9, բ. 16. «շտապով, աճապարական» Ոսկ. յհ, ա. 1. «շուտով, փութով» Լաստ. Ուռհ. Վրք. հց. որից շտապել Եփր. թգ. Ոսկ. ես. շտապիլ Եփր. յես. և թգ. շտապանալ Պտմ. աղէքս. ևն։ Գրուած է նաև ըշտապ (ինչպէս հնչւում է)։ Թերևս և նոյն է սրանց հետ շտամբ, որից կազմուած է ըստ ՆՀԲ շտամբաձայնութիւն «յորդոր երգեցողութիւն» Քերթ. եկեղ.։


Պարիկ (րկաց)

s. zool.

siren, mermaid;
fairy;
tom-tit, tit-mouse, mesengia, muskin.

• , ի-ա հլ. «առասպելական մի ոգի» Եզն. Փիլ. լին. Լծ. փիլ. (վերջին երկու-սի մէջ նաև պարեկ, պարակ ընթերցուածնև րով). որից առիւծապարիկ (նորագիւտ բառ) Բար. 171. տե՛ս նաև յուշկապարիկ։


Պեղական

s.

shell-fish.

• ՆՀԲ և ՋԲ հասկանում են «ծովային մի խեցեմորթ»։ ՆՀԲ ստուգաբանում է «թերևս իբր պեղագոսեանք «ծովա-կանք» կամ պողիպոդք»։ Ուղիղ մեկնեց Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 115-6։


Պիհ

cf. Պարենիկ.

• Հիւնք. պրս. [arabic word] bih «բարի» բառից, իմաստի տարբերութեան համար հմմտ. հյ. բարիք։ (Բայց պրս. bih բառի հինն է պհլ. vēh, որ տալիս է հյ. վեհ, ուստի այլ ևս պիհ ձևի հետ գործ չունե)։ Մ. Ա Դաւեթ-Բէկ, Յուշարձան 398 իռլ biuth, biith, biad «սնունդ», հբրըտ. bit «կեր, սնունդ», յն. βίοτος «կեանք, կեն-սամթերք»։


Շառափ

s.

light, beam, shine.

• Նախ Պատկ. Maтep. II. 12 և յետոյ անկախաբար Աճառ. SA 1, 303 փոխա-ռութիւն են դնում արաբ. [arabic word] šaraf «փառաւորութիւն, պերճութիւն, վեհու-թիւն, շուք» բառից. վկայութիւնները ձեռքի տակ չունենալով յայտնի չէ թէ իրօք շառափ «լո՞յս» թէ «պերճութիւն» պէտք է հասկանալ։ Բայց նախորդ շա-ռափ «տեղատարափ» բառի գիւտը կաս-կածելի է դարձնում երկու իմաստներն էլ. թերևս այս բառն էլ պէտք է միացնել նախորդին։


Շերտ (ից)

s.

splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
— տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.

• Kiggs, Քերակ. էջ 61 անգլ. shred «մանրել, կտրտել» բառի հետ։-Տէրվ. նախալ. 112 հնխ. skard «ճեղքել» ար. մատից. հմմտ. գոթ. skreitan։ Հիւնք. շուրթն բառից։ Bugge KZ 32, 57 հա-մարում է շրջուած *շետր ձևից և կցում է յն. *σχέδη (որից լատ. scheda) σγεδαριον «գրքոյկ, թերթ, տախտակ». σϰεδάννυμι «ցրուել, ցանցնել» բառերին։ թէ շերտ ձևին նման ուրիշ մի խումբ բառերի համեմատութիւնը։ Այլսպէց՝ ❇) յն. σχέδη «տախտակ, թերթ», որ ա-ւանդուած է յետնաբար, փոխառեալ է ընդհակառակը լտ. scheda բառից. այս էլ յառաջանում է յն. σγίδη բառից, որ պատկանում է σχίζω բային (Pokornv 2, 558, Walde 684), որի համա-պատասխանն է հյ. զտել։ 2) յն. οϰεδάννυμι «ցրուել, σϰί́δναμαι «ցրուել, տարածել» նշանակութեամբ յարմար չեն շերտ բառին։ 2) Աւելի յարմար ևն նշանակութեամբ յն. σγίζω «ճեղ-քել», σγίζα «փայտի կտոր», šσγίδας «ճեղքուած փայտ», գերմ. Scheit «փալ-տի մեծ կտոր» ևն, բայց ձայնապէս ան. յարմար են (ծագում են հնխ. sk'hid ձևից, որ է հյ. ցտել)։ 4) Եթե ընդունինք թէ հյ. շ

• Նպաստ 18 և համեմատում է յն. σγίտ «ճեղքել» և σϰεδαννυμι «ցրւել» բառերի հետ, ենթադրելով թէ հնխ. sqheid-և sqhed-միևնոյն արմատի ձևափոխու-թիւններն են։ Patrubány SA 1, 195 լիթ. kertù «կտրել», յն. ϰρότος լտ. curtus ևն (որոնք սակայն կցւում են հյ. քերել ար.. մատին), Թիրեաքեան, Արիահաւ բռ. 3ՈՈ հյ. ըրտնում և սարտնում բայերին է միացնում։ Pokorny 2, 558 նորից է կր-ցում սանս. skhadatē «ճեղքել», պրս. škastan «կոտրել», յն. σϰεδάννυμι «ցրը-ուել», σxίδνημι «ցրուիլ», ալբան. tšan' tšai «ճեղքել, պատռել, հերկել», անգսք. scaterian «ցրուել», անգլ. shatter «ջար-դել, փշրել», լեթթ. škedens «ջարդած փոքր փայտ», լիթ. kedéti «ճաքիլ, ճաք-ճըքիլ», ռուս. шедрьи «առատաձեռն» ևն բառերին և բոլորը միասին հանում է հնխ. sq (h)ed-«ճեղքել, ցրուել» արմա-տից։-Այս բոլոր ձևերից ամենայար-մարն է Հիւբշմանի մատնանշած լիթ. škèdrá «տաշեղ», որ թէև պիտի տար հյ. 'ըէրտ, բայց այս էլ համաձայն հայերէնի ներքին ձայնական օրէնքներին՝ իսկոյն պիտի դառնար շերտ։ Անպատեհ է մի-այն այն հանգամանքը, որ լիթ. skêdra դրւում է հնխ. sqeid-արմատի տակ, որ տալիս է հյ. ցտել։ Ներկայ ենք թերևս ձայնաբանական մի առանձին օրէնքի, որի պայմանները անծանօթ են մեզ։-Petersson. Ar. u. Arm. Stud. 89 հսաքս. hvat, հբգ. hwaz «սուր, հատու», հհիւս. hváta «ծակել», հիռլ. cuit «մաս», կիմր. peth «իր, մաս», կորն. peth, բրըտ. pez «կտոր» բառերի հետ հնխ. k'ued-«ճեղ-քել» արմատից, որ աճել է -r-աճակա-նով։ Մառ, Яфeт. cбoр. 1, 124 յաբեթ. skor-«կտրել» արմատից։ -Պատահա-կան նմանութիւն ունին ասոր. [other alphabet] ։ šərat «պատառոտել» և արաբ. [arabic word] šart «մարմինը շառտել»։


Շիշ (շշի, շշից)

s.

glass bottle, bottle, phial;
alabaster vase;
խցել զ—, to cork;
to put the stopper on;
բանալ զ—, to draw the cork, to uncork;
to take the stopper out of.

• «մի տեսակ ծառ է. թերևգ cerasus mahaleb» Վրդն. լս. 55 Բժշ.։


Շիրիկ

s.

sesame-oil.

• = Պհլ. *š̌īrik ձևից, որի հետ հմմտ. աոս օ [arabic word] sīra «սուսամի իւղ», ❇ ︎ šīrvγan և [arabic word] šīrpuxt «սուսամի իւղ» բառե-րը։ Իրանեանից են փոխառեալ նաև գնչ. širii «ձէթ» (Vaillant, Gram. Bohem. 127). ա-ԳԴ, էջ 368), թրք. ❇ ❇ šərlaγan-(որ ձևափոխութիւնն է պրս. sīr-ruγan «շիրիկ-ձէթ» բառի), արևել. թրք. širbaxt (որ պրս. šīrpuxt ձևից է և այժմ էլ գործածական է Կովկասում)։ Կայ վերջապէս ասոր. ❇ sirig «սուսամի իւղ» (Brockelm.. Lex. syr 389ա), որ թերևս հայերէնից է փոխառեալ։ Թէև հայերէն բառը ուշ է աւանդուած և չէր կարող ենթադրել պհլ. ձևը, բայց նա ան-շուշտ աւելի հին է և պհլ. ձևի գոյութեան ապացոյց է արաբ. Siriǰ։


Շիրիմ (րմաց)

s.

tomb, sepulchre, urn, monument;
—ք, cemetery;
մարմնածախ —, sarcophagus;
— հոյակապ, mausoleum;
— դատարկ, cenotaph.

• Տաթև. հարց. 678 «շիրիմն ստուռա-ռանի թէ աստի շարժիմ կամ շինիմ ի յարութեան աւուրն»։ ՆՀԲ արաբ. սիրր, պրս. [arabic word] gor, ռմկ. կօռ, լծ. կոյր և խա-ւար։ Pictet 2, 280 սանս. sirā սեահ. փուշ siri «պտուկ», ռուս. sirena «կաթ-սայ», յն. σίρος, σειρός «փոս, խոռոչ»։ Pedersen KZ 38, 395 թերևս զնդ. šairimya և սրանով հսլ. chramu «տուն», սերբ. chrām, սանս. harmyám հհաստատուն բնակարան կամ շէնք» բառերի հետ։ Patrubány IF 14, 55 ար-մատը շէր (որից փոխառեալ հունգ. sir «գերեզման»). հմմտ. լն. ϰεῖμαι սանս. šetē «պառկիլ»։ Մառ, Oтчeтъ aнiи-cкaго музея 1917, էջ 40 խալդ. nir-ibi «շիրիմ», վրաց. širimi և հյ. շիրիմ դը-նում է *շիր-նիր «քար» արմատից -ibi=-իմ յոգնակերտ մասնիկով։ Բժշ.։ (Ըստ Բառ. երեմ. 246 շիւ «ճիւղ, ոստ»)։


Որոթ

s.

liquid-measure, liquidometer;
cyathus (Roman measure, ounces).

• ՆՀԲ մեկնում է «բառ անծանօթ՝ որ-պէս ափ ձեռին կամ աման ինչ կամ կշիռ ևն»։ Ուղիղ մեկնեց նախ ԱԲ «բա-ժակ, գաւաթ, ջրեղէն նիւթերու չափ


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

• = Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. rod-ար-մատից։ Այս արմատի ժառանգորդներն են սանս. [other alphabet] rad, rádati «քերել, փորել, կրտ-րել, կրծել», [other alphabet] radana «ատամ», լատ. rodo «կրծել, պատառոտել», dentem dente rodere «ատամները ծամել, ծնօտները զուր յոգնեցնել», rādo «քերել, փորել, ճանկռել. փոցխել, ածիլել, խուզել, կտրել», կիմր rhathu «հարթել, յղկել», rhatheil «խար-տոց», rhath «հարթավայր», բրըտ. raza «ածիլել», հբգ. rāzi «կծուահամ», ինչպէս նաև «առնէտ» (բուն «կրծող») նշանակող հբգ. ratto, մբգ. ratze, գերմ. Katte, հոյյ, rat, rot, անգսք. raett, անգլ. rat, դան. rotte, ֆրանս. rat, իտալ. ratto։ Այս բոլորը տալիս են հնխ. rēd-, rōd-արմատները. հյ. որոճ եթէ պատկանում է այս խմբին, ենթադրում է rod-. դժուարութիւն է հանում միայն ճ, որ կարող էր յառաջանալ di ձևից, բայց աոհա-սարակ այս ձայնի հնդևրոպական ծագումը անստոյգ և անորոշ է։ Բառասկզբի ո-ան-շուշտ յաւելուած է՝ ր-ի պատճառաւ, ինչպէս ցոյց է տալիս գւռ. արոճ, որի նախաձայնը նոյն յաւելուածի աւելի սովորական կերպա-րանքն է։ Հմմտ. Walde 639, Pokorny 2 369, Kluge 387։


Որս (ոց)

s.

chase, hunting, hunt, sport;
prey;
venison, game;
զբօսանք —ոյ, field-sports;
եղանակ —ոյ, shooting-season;
այր հմուտ —ոյ, skilful hunter, a good sportsman, a mighty huntsman;
պահապան —ոյ, game-keeper;
— ձկանց, fishing, fishery;
— թռչնոց, shooting, fowling;
— աղուեսուց, fox-hunting;
— վագերց, tiger-hunting;
— հեծանել, to go a hunting or shooting;
յ— ածել, to shoot wild beasts.

• = Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. pork'os «ձկան որս» ձևից, որի միակ ժառանգն է յն. πὄρϰος «ձկնորսի ուռկան»։ Հայերէնի մէջ նը-շանակութիւնը յետոյ ընդհանրացած պիտի լինի։ Նախաձայն p-ի հետքը պահում է դեռ գւռ. հորս (Pokorny 2, 45, Boisacq 805)։

• Lag. Anmerkungen VIII յն. περϰνός «մի տեսակ արծիւ կամ բազէ» և սանս. prc բառերի հետ։ Հիւնք. որջ բառից։ Վերի մեկնութիւնը տուաւ Patrubány KZ 37 (1904), 428, որ ընդունում է Pokorny 2, 45։ (Թերևս նոյնն է նաև Grammont MSL 20, 224, որ դնում է հյ. որսամ<*porcāmi)։ Scheftelowitz BВ 28, 282 վեդ. arc «հետապնդել», BВ 29, 52 յն. ἂρϰυς «ցանց» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Մառ ЗВО 18, 171 կցում է վրաց. ხორცეი խորցի «մես» բառին, հայերէնի նախաւոր իմաստր դնելով «միս»։-Պատահական նմանու-թիւն ունի զնդ. azra «որս»։-Ենթադրե-լով բառիս նախաձևը իբր pork'os, սը-րան առանձնապէս նման է դուրս գալիս հնխ. pork'os «խոզ», որի ժառանգներն են լտ. porcus (սրանից փոխառեալ յն.


Ուղիղ

s.

cf. Ուղեղ.

• , ո հլ. «շիտակ, լաւ, արդար, ճըշ-մարիտ» ՍԳր. որից ուղղել ՍԳր. Բուզ. Եւս. պտմ. Կիւրղ. ծն. ուղղաբերձ Մծբ. ուղղորդ ՍԳր. Ոսկ. մտթ. ուղղակի Սիր. դ. 20. ուղ-ղագիր Վեցօր. ուղղագործ Ոսկ. մ. բ. 9, 10 13. Սեբեր. ուղղական Ագաթ. ուղղահաւատ Բուզ. անուղղայ Իմ. բ. 1. Ոսկ. եբր. ես. մ. բ. 9, գ. 5. ուղղածել կամ ուղղապետել «ա-ռաջնորդել» Տիմոթ. կուզ, էջ 174. ուղղոտնիլ «կաղի ոտքը բժշկուիլ՝ շիտկուիլ» Տիմոթ. կուզ, էջ 135. նաւուղիղ Առակ. իգ. 34. Ոսկ յհ. ա. 9. թերուղիղ Խոր. դժուարուղիղ Պրպմ. -գրուած է նաև ուղիւղ, ուղևղ, ուղեղ։-Նոր բառեր են ուղղահայեաց, ուղղալար, հակ-ուղիղ, անուղղակի։


Ուղտ (ուց)

s.

camel;
մատակ —, she-camel;
տաճիկ —, dromedary;
զ—ու զձայն ածել, to bellow like a camel.

• (հմմտ. պրս. [arabic word] uštur, [arabic word] sutur. հպրս. uša-, պհլ. uštr (Stackelberg WZKM 17 (1903), էջ 50), զնդ. [arabic word] ustra. սանս. [other alphabet] uštra-, բոհեմ. ušra). որի ստուգաբանութիւնը տե՛ս Pokorny 1 24a և 308։ Բայց թերևս կար ասուր. աւելի յար-մարաւոր մի ձև՝ յառաջացած uštra-ից (իբր *ultra)։ Նկատելի է որ ասուրերէնում ա-տամնականի մօտ գտնուած § դառնում էև հմմտ. maltītu փխ. maštītu «խմիչք» (De-litzsch անդ, էջ 695), Kaldu փխ. Kasdu (եբր. [hebrew word] kasdīm) «Քաղդէացի»։ Ա-ռաջին պարագային պէտք է ենթադրել udru >*udr>*urd>ուղտ ձևափոխութիւնը, իսկ երկրորդին՝ պարզապէս r-ի անկումով՝ *ult>ուղտ։ Աւելի յարմարաւոր ձև է ասուր. uldu «ուոտ», որ տե՛ս Muss-Arnolt. Ass Handwb. 42բ։


Ուռն (ռան, ուռունք, ռանց)

s. fig. mar.

hammer;
cf. Սեպ;
oppressor;
հարուած ուռան, hammer blow;
կոփիւն ուռանց, hammering;
— հարկանել, to hammer;
— դարբնոցի, sledgehammer or forge hammer;
— մեծ, sledge;
— ճօճան, tilt hammer, tail hammer;
— ճակատաւոր, front hammer, largest forge hammer;
— վերացման, lift hammer;
— շոգեշարժական, steam hammer;
— ժայռահերձ, pounding hammer;
— ատամնաւոր, claw hammer or fid hammer;
— ձեռաց, hand hammer, up-hand hammer.

• ՆՀԲ լծ. հյ. ուրագ, թրք. ur, vur «զա՛րկ, հա՛ր»։ Lag. Urgesch. 284 սանս. par արմատին է կցում։ Տէրվ. Altarm. 76 վէր, վիրաւոր ևն ձևերի հետ՝ սանս. vadh «զարնել, սպանել», vadha «հարուած, վիրաւորում», զնդ. vadarə «զէնք» ևն բառերին է կցում։ Մառ ЗВО 5, 318 զնդ. vaeδa հոմանիշի հետ։ Հեւնք. ուռի բառից։ Lidén, Arm. Stud 53 հիռլ. ordd, գաէլ. ord, կիմր. gordd, հկորն. հբրըտ. ord, նբրըտ. orz. horz «մուրճ» բառերի հետ. կելտաևան նա-ևաձևը դնում է *ordo-, հայկականը *urdn, որից՝ միջին բաղաձայնի անկու-մով ուռն։ Նոյնը Per Persson IF 35 *08. Կրկնում է Petersson KZ 47. 259. Karst, Յուշարձան 422 թթր. ur, vur «զարնել»։ Бepидзe, სიტლვის კონაGIl. 1912, էջ 43 վրաց. գւռ. (Իմեր. և Ռա-չին.) ურატა ուրատա «փոքր մուրճ» բա-ռի հետ։ կեն զիս ի քո տեսուն։ Թերևս թուռնայ կամ դուռնայ. որ է թրք. [arabic word] turna, [arabic word] turna «կռունկ» (Будaговъ, Cpaвн. cлов. 1, 746). հենց բնագիրն էլ ունի «Աչերդ ուռնայի նը-ման», ուր դ-ի անկումը կարող է յառաջա-ցած լինել նախորդ դ-ի պատճառովս


Պակ

s.

female jewelry.

• ՆՀԲ պախիլ բառի հետ? Հիւնք. պրս. bāk «վախ» ձևից։ Scheftelovitz BВ 28, 309 յն. φέβομαι «վախենալ, փախ-չիլ», հսլ. bèg «փախուստ» ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ (Ճիշտ չէ, որովհե-տև այս բառերի արմատը դրուելով հնխ. bhega-(տե՛ս Boisacq 1019, Berneker 55), սպասելի էր հյ. նախաձայնբ և ո՛չ թէ պ)։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 41 և Բաոմ. 1912, էջ 263 պրս. bak և հյ. պախ, վախ, ահ բառերի հետ։ Կուր-տեևեան (տե՛ս Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. 17) պրս. ինչ որ պուք ձևից, որ է թերևս՝ պաք=bāk։ Ղափանցեան ЗВО 23, էջ 356 պրս. bāk և հյ. վախ բառերի հետ միասին հնխ. vak արմատից. (բայց պրս. bāk<արիական *bhāyaka-ձևից, արմատը bhay-(Horn § 170), որ պի-տի տար հայերէնի մէջ գոնէ բայ), պա-տահական նմանութիւն ունի ասուր. pakū «վախ, վախենալ» (Muss-Arnolt, Ass. Handwb. 801ա)։


Պակաս (ից)

adj. adv.

defective, imperfect;
ի՞ւ իւիք — իցեմ, զի՞նչ եւս — իցեմ, what do I still want for ?
զի՞նչ — է քեզ, what do yon want for ?
— առնել, to do without, to dispense with;
to diminish;
to deprive of;
to destroy, to kill;
less;

• (յետնաբար ի հլ.) «թերի, ոչ-ամ-բողջ» ՍԳր. Եւս. քր. Եփր. ծն. որից պակա-սել ՍԳր. Ոսկ. մ. բ. 6. պակասեցուցանել ՍԳր. Բուզ. պակասագոյն Ագաթ. Կրրիւն-Բուզ. պակասամիտ ՍԳր. անպակաս ՍԳր. Եզն. Ագաթ. հացապակաս Մամիկ. գրպա-կաս Յիշատ.։


Պաղ (ից)

s. adj.

frost, ice;
sleet;
cold, icy, glacial, freezing;
հալիլ, լուծանիլ —ին, to thaw, to melt, to liquefy;
— ձուլել, to freeze, to ice.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն ևեռ. պաղի) «սառոյց» Ոսկ. եփես. Խոր. Ղի-ւընդ. «ցուրտ, հով» Յայսմ. Գնձ. որից պա-ղիլ «սառչիլ» Ել. ժե. 8. Յոբ. զ. 17. Պտմ. աղէքս. «հովանալ» Յայսմ. պաղանալ Խոր. նորապաղ Պտմ. աղէքս. սառնապաղ Գնձ. պաղքաշ «ցուրտը իրեն քաշող» Վստկ. 159, պաղպաղակ «վանակնի և բիւրեղի նման թափանցիկ և փայլուն մի տեսակ քար» Վե-ցօր. էջ 51. Շիր. պաղլեղ «շիբ» Բժշ. (բարդ-ուած հոմանիշ լեղ բառի հետ), պաղաչ (թերևս գրելի պաղակն) «մի տեսակ ազնի քար» Վանակ. հց. նոր գրականում պաղ-արիւն, պաղարիւնութիւն, պաղպաղակ «մա-րօժնի, տօնտուրմա», պաղպաղակավաճառ «պաղպաղակ ծախող» ևն։


Ոսկի (կւոյ)

s. adj. bot.

gold;
gold coin;
gold, golden, of gold;
մուսիոնեան —, massive gold;
— շանթաձիգ, rum fulminans, fulminating gold;
մանեակ —, gold necklace;
— եղէգն, lysimachia, money-wort, loose-strife;
cf. Ընդելուզանեմ;
cf. Կշիռ.

• ժողովուրդներից անցել են Հայաստան, իսկ «անագապղինձը» յետոյ նշանակու-թեան փոփոխութեամբ դարձել է «ոս-կի», ինչպէս որ ըստ J. Grimm յուն, ὄίδηρος «երկաթ»=գերմ. silber «ար-ծաթ»։ Մորթման ZDMG 31, 412 բևեռ. usgini «ոսկեղէն»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 97 աւելի մօտիկ է գտնում ակկադ. gušqi «ոսկի»։ Lag. Gött. Nachr. 1882, 164 սումեր. [other alphabet] guski(n)։ Schrader, Sprachverglei-chung und Urgeschichte, Jena 1890 դնում է ո՛չ-հնդևրոպական նախահայ-կական բառ և կցում սումեր. guškin gusgin, վրաց. okro, oker «ոսկի» և ու-րիշ կովկասեան ձևերի հետ. «դսկի» և «պղինձ» նշանակութեանց յարաբերու-թեան համար յիշում է եաքութ. altun «պղինձ» և թրք. altun «ոսկի». հմմտ. նաև Jensen ZAss. 1, 254-5։ Busge IF 1, 444 այս հիման վրայ ենթադրում է թէ հյ. ոսկի ծագած է նախաւոր *goski ձևից, g-ի անկումով։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 51 ակկադ. guski, guskin, ֆինն, waski։ Riabinin MSL 10, 19 ֆինն. waski, էսթ. wask «պղինձ», հունգ. vas «երկաթ»։ Jensen, Hitt. u. Arm. 209 դնում է սումեր. guškin ձևից՝ հաթերէ-նի միջնորդութեամբ։ Հիւնք. ոսկր բա-ռից է հանում։ Patrubány SA 2, 12 հայ բառը նոյնպէս դնում է ոսկր-ից. իսկ ՀԱ 1908, 278 հնխ. aves «փայլիլ» ար-մատից, որով ֆինն. և հունգ. ձևերը փոխառեալ հայերէնից։ Karst, Յուշար-ձան 401, 405 սումեր. guški «ոսկի»։ Մառ. ЯՓeт. cбор. 1, 128 կապում է Սկիւթացոց անուան հետ. իսկ O полож. aбхaз. 34 և Aбхазскии aнал. aлф. էջ 47 իրար է կապում հյ. ոսկի, ափխ. axə՝, վրաց. ոքրո, ռուս. золотo, գերմ. gold, չուվաշ. ыltən, թրք. altan։-Պա-տահական նմանութիւն ունի ճապոն. [other alphabet] kin «ոսկի»։-Ֆիննական ձևերի համար A. Ahlquist, Die Kulturwörter der westfinnischen Sprachen. Helsing-


Ոսկր (կեր, աց)

s.

bone;
տարաբուն —, process, apophysis;
— արմատոյ լեզուի, hyoides;
անանուն —, ossa innominata;
— ցայլից, os pectinis or pubis;
— սրբանի, os sacrum;
— կիտի, whale-bone;
— փղաց, ivory;
cf. Փղոսկր;
գերեզման ոսկերաց, charnel-house;
փոխարկութիւն յ—, ossification;
հաստատիչ խախտեալ ոսկերաց, bonesetter;
կցել զ—ն բեկեալ, to bonset;
փոխարկել յ—, to ossify;
հանել զոսկերս, to bone, to take out the bones;
գողացուցանել զոսկերս, to cause the bones to shake;
cf. Լեզու.

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. ásthi ոնդ. ast, asti-«ոսկոր», ascu. «սրունք, ոլոք», պրս. ast, ustuxvan, պհլ. ast քրդ. hesti, hestik, esk, yesk, օսս. stag, štäq (Horn § 81, 85), յն. ὄστέον «ոսկոր». ὄστραϰον «խեցի», ὄσφός «զիստ, ազդը», կա-միս haštāi «ոսկոր. 2. դիմադրութեան ուժ» (BSL հտ. 38, л 99, էջ 139), լտ. os, oss, ossis, հլտ. ossu, ossua, ալբան. ašt, ašte, կիմր. ascorn, բրըտ. askourn (Pokorny 1, 186. Walde 548, Ernout-Meillet 628, Boi-sacq 723, Berneker 583)։ Ըստ Meillet MSL 23, 259-260 բառիս նախաձևն է es, որ իր չափազանց կարճութեան պատճառաւ ո՛չ մև լեզուի մէջ անվթար չէ պահուած. նոյն իսկ լատիներէնում բաղաձայնի կրկնութեամբ դարձել է oss։ Այս բառը, «լեզու» և «փայ-ծաղն» բառերի նման, մէկն է այն ժողովըը-դական ձևերից, որոնք ենթարկուած են շատ մեծ փոփոխութեանց՝ իւրաքանչիւր լեզուի մէջ։ Շատերի մէջ ստացել է ost-ձևը, որի վրայ աւելացել են նոր մասնիկներ. այսպէս յն. ὄσφός <*ost-bhū, կիմր. asgwrn, կորն. ascorn<*ost-cornu. Սլաւականը սկզբին ռրել է k յաւելուածը, որի ծագումը անյայտ է. այսպէս հսլ. kosti, ռուս. коcть, լեհ. kos'c ևն, ճիշտ ինչպէս «այծ» բառի ծայրին-koza (Meillet, Rev. des études slaves, 1925, էջ 9), որ և գտնւում է յունարէնում. ինչ. յն. ϰάπρος =լտ. aper, հբգ. ebur «վարազ»։ Հյ, ոսկր ենթադրում է *ostw-er նախաձևը (Meillet, Esq. 14, 28), որի մէջ w համա-պատասխանում է լտ. u-ին (ossu, ossua) և թերևս գտնւում է նաև յն. ὄστέον բառի մէջ, ուր ε և o ձայների միջև կար s կամ y կամ w։ Նախալեզուի stw ձայնախումբը տուած աիտի լինի հյ. սկ, ինչպէս ցոյց է տալիս նաև իսկ<հնխ. istwo-ձևից։-Հիւբշ. 482։


Որդի (դւոց)

s.

son, child;
— աստուծոյ, Son of God, Only Son;
—ք լուսոյ, խաւարի, the children of light, of darkness;
հոգւոյ —, cf. Որդեգիր;
—ք բրտից, potters;
—ք որդւոց, nephews;
— ի հօրէ, from father to son, successively;
ըստ հօրն եւ —ն, like begets or produces like.

• ՓՈԽ.-Յոյն պատմիչներից Կոստանդին Պերփերոժէն կայսրը իր Պատմութեան մէջ երկու անգամ յիշում է հունգարացոց նախ-նական անունը՝ Zαβαρτοιάσφαλοι (կարդա՛ Սավարտիա՛սփալի)։ J. Türy հունգարացի գիտունը Századok թերթում (1897, էջ 317-403) աշխատում է ցոյց տալ թէ յոյն բառի առաջին մասն է հյ. Սևորդի, իսկ երկրորդը՝ յն. ἀσφαλεῖς «արի, ամուր»։ Ըստ նոյն հե-ղինակի՝ Սևորդիները Մաճառ ազգի նախնիոն են, հաստատուած էին Պարսկաստանում և երկար ժամանակ անկախ մնալուց յետոյ՝ Հայոց իշխանութեան հպատակեցան. 921-ին Կոստանդին կայսեր դէմ պատերազմի դուրս եկան (տե՛ս ՀԱ 1898, 88ա)։ Թօփչեան, Po-litische und Kirchengeschichte Arm. 1905, էջ 201 նոյն Սևորդիներին է կցում Կոստ. Պերփերոժէնի βερβότιοι ձևը (De Cerem. aulae Byzant. II, 48, 687) և արաբ պատմիչ Մասուդիի [arabic word] siyāvardī ձևը։ Ըստ Մասուդիի սրանք հայ էին և քաջ ժողովուրդ. նշանաւոր էր յատկապէս մի տեսակ պատե-з-րազմական կացին, որ իրենց անունով կոչ-ւում էր [arabic word] ︎ assāvardiyya։


Ուրուկ (րկի, կաց, րկունք, կանց)

adj.

leprous, infected with elephantiasis.

• ruǰ «ցաւ, հիւանդութիւն», rōga «թերու-թիւն, հիւանդութիւն»։ (Այս մեկնութիւնը ստոյգ չէ, որովհետև յիշեալ ձևերը միա-նում են հյ. եղուկ բառին. տե՛ս անդ)։-Հիւնք. արքունի՞ թէ արգանակ բառից։ Müller WZKM 8, 283 լտ. ulcus, յն. ἐλϰος «վէրք, կեղ»։


Տարի (րւոյ, րեաց)

s.

year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.

• Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է «Զի՛նչ է տարի. զի յինքեան տանի զօր, զշաբաթ, զամիսս և զչորս եղանակս. և դարձեալ զարեգակն տեսեալ ի կիտէն ի կէտն բոլոր ընթացեալ՝ ասացին. տա-րաւ զիմ ժամանակս»։ Նոյնը նաև Վրդ. սղ. կդ. էջ 214 «Այլ տարի դարձեալ որ զամենայն տանի».-Յայսմ. օգոստ. 11 «եւ տարի ասի, որ տանի զերկո-զ365 աւուրսն... և նոքօք զկեանս մարդ-կան և զամենայն մահկանացուաոս».-Տաթև. ձմ. ա. «Զի վասն այն կոչեմք տարի՝ որ զամենայն կեանս մեր և կհեշտութիւն կենցաղոյս ընդ ինքեան տանի և գնայ։.. Տարի կոչի վասն երեք պատճառի. նախ զի արեգակն տանի զերկոտասան կենդանակերպսն և վճա-րի. երկրորդ՝ զի տանի զչորս եղանակս և զամիսս և զշաբաթս, զաւուրս և զժա-մոս և զայլսն. երրորդ՝ զի տանի զժա-մանաևեաւ կեանս մեր»։ Նոյնը նաև Տաթև. հարց. էջ 190։ Սրանց համեմաս է նաև ՀՀԲ։ Böttich. Horae Aram. 35, 70 թերևս tar արմատից։ Նոյն, Wurzelf, 20 սրան է աւելացնում նաև արաբ. tārat։ Չուբինով վրաց. տարկոշի «ջրի շերեփ»! Հիւնք. հյ. շար և կամ զնո. սարետա։ Patrubány SA 1, 194 հնխ dā «բաժանել» արմատից։ Աճառ. ՀԱ 1ՉՈ8. 122 թերևս կովկասեան ծագու-մից. հմմտ. հիւս. օսթյ. tal', ֆինն. talvi սիրյ. tol, դիդ. tlebi, վոգուլ. tal հոմանիշները։ Patrubány ՀԱ 1908, 314 տալ բայից։ Մառ ИАН 1911, 471 վրաց. წელი ծելի «տարի» բառի հեռ-


Տարիթիւրէ

s.

seat of jurisprudence.

• մի բառ է՝ ըստ Բուրհան-ի-Քաթիի (տպ. Պօլիս irη., էջ 193), և Ճինգիզխանի հաստատած կարգի ու օրենքի անունն է. (Մոնղոլները իրենց շէրիաթը կոչում են թօրա)։ Այս բառը չի կարող լինել Եղիշէի դրածը, որովհետև Ե դարուն ռեռ չկար։ Բացի սրանից՝ նախարարները ո՛չ թէ դատարան, այլ մոգպետի ատրուշա-նը պիտի երթային զոհաբերութեան հա-մար։ Եղիշէի ձեռագիրների ընթերցուա-ծը կերևայ թէ ո՛չ դարիթիւրէ է և ո՛չ էլ տարիթիւրէ. այլ ղարիթիր, դարիթիւր, դարիթիւ։ Կայ պրս. թարութիւր, թարի թարիթէր «մութ, մթին, մթագոյն», իբր թէ ասուած լինէր «վաղը մութին եկէք»։ Բայց այս մեկնութիւնն էլ յարմար չէ, սրովհետև անդ բառից հասկացւում է, որ խօսքը տեղի մասին է։ Եղիշէի բառը պէտք է սրբագրել ղարիմիհր կամ հ ըն-կած՝ դարիմիր, որ է պհլ. dar-i-Mihr «դուռն Միհրի». հմմտ. փարս. darime, «մեծամեծ զոհաբերութեանց սրբավայ-րը, ատրուշան հրոյ կամ Dari M.hr ռու-ռըն կամ պալատ Միհրի» (Darmesteter Zeud-Avesta, էջ ծթ.)։-Պազիլ, Աւե-տաբեր, 1914, էջ 522 պրս. [arabic word] dar-i-dari «Դուռն արքունի»։


Տարտամ (աց)

s.

unsteady, irresolute, perplexed, wavering, indeterminate, uncertain, cowardly, slothful, sluggish, idle;
— տագնապի տարակուսանաց, painful thoughts, mental anguish.

• = Թերևս բնիկ հայ բառ՝ կրկնուած հնխ. drem-«քնել, ննջել» արմատից, իբր *տատ-բամ, *տատարմ >տարտամ. հմմտ. ւա-dormio «քնել. 2. անգործ՝ դատարկ լինել». հսլ. drêmati, լեհ. drzemac, ռուս. дремать «նիրհել, թմրիլ, անհոգ լինել»։ Այս արմատը աճած է -m-աճականով՝ պարզական dre-«քնել» արմատից, որից ունինք սանս. drálί dráyati «քնել» և ni նախամասնիկով ni-drá «քուն» (որի իրանեան համապատասխան ձևից է փոխառեալ հյ. նիրհ, որով նիրհ և տարտամ միևնոյն բառերն են լինում)։ Նոյն արմատից -dh-աճականով կազմուած է յն. ὄαρϑάνω «քնել» (Pokorny 1, 821, Berneker 223, Walde 243)։ Կազմութեան համար տե՛ս նաև տրտում։


Տաւիղ (ւղաց)

s.

psaltery, harp, dulcimer;
հարկանել զ— or տաւղեմ, cf. Տաւղեմ.

• ՓՈԽ.-Վրաց. ავილი ավիլի «սրինգ» Երեմ. խը. 36 (հայերէնում փող), որ թերևս սխալ գրչութիւն է՝ փխ. ტავილი տավիլի<տա-ւիղ։


Տափ (տափք, եր)

s.

plain, flat country or district.

• ԳՒՌ.-Ագլ. Ղրբ. Շմ. Տփ. տափ «գետին, հող», Մշ. տափու «տափարակ», Ագլ. Ախց. եոև. Կր. Ղրբ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տա-փակ, Ալշ. Շմ. տափագ, Գոր. տա՛փլակ, Մշ. տապլագ, Մկ. տmփակ, Պլ. Ռ. Սեբ. դա-փագ, Ասլ. դափագ, դափա*, դափայ, Հճ. դափօգ, Զթ. դափօգ, դափոգ, Ննխ. դափագ, թափագ, Սվեդ. դmփիւգ։ Նոր բառեր են տա-փագիշերի, տափագործ, տափաթեր, տափա-խնձոր, տափակարպետ, տափակբերան, տափակացնել, տափակիկ, տափակոտ, տա-փամուկ, տափանել, տափջոլիկ, տափասո-րոր, տափատէր, տափիկ, տափկենալուկի, տափկլոր, տափկուկ, տափկերես, տափսալ, տափսաղաղ, տափսլուկ, տափտփել։


Փուտկայ

s.

caravanserai.

• Ալիշան, Հին հաւ. 303 պրս. butkada «կռատուն, պանդոկ» բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Մառ ՀԱ 1898, էջ 270 բ. և յետոյ Goussen, որ հրա-տարակեց Վարդանեան ՀԱ 1913, 136։ Ի նկատի ունենալով բառի նոր գործա-ծութիւնները, ուզեցի կարծել որ փութ-կայ բառը թերևս արաբերէնի մէջ էլ գոյութիւն ունի, որից անցել է ստորին


Փուրփուզնայ

s.

poorpoozna (kind of grapes).

• = Անշուշտ նոյն յունարեն բառն է, ինչ-պէս վկայում է նաև Վաստակոց գրոց թարգ-մանիչը. միայն յառաջացած է բառի արա-բերէն տառադարձութիւնից՝ սխալ կէտա-դրութեամբ. այսպէս [arabic word] qorqīntiya դարձած ❇ ︎ fūrfusna. հմմտ. նաև ճաարս՝ նոյնպիսի սխալ ընթերցմամբ յա-ռաջացած։-Աճ.


Քակ (ք)

adj. s.

unsewed, ripped, disjointed, separated;
separation.

• Տէրվ. Altarm. 19 և Նախալ. 46 հնխ. ška արմատի ածանց skak-ձևից. հմմտ. հյ. քայքայել, սանս. chā, զնդ. skā «կտրել, բաժանել», յն. «χάω «ճեղ-քել»։ Հիւնք. քակոր բառից։ Pedersen. Հայ. դր. լեզ. 73 յն. ϰαϰός «վատ», լտ. cacare «աղբել» և հյ. քակոր բառերի հետ։ Scheftelovitz BВ 28, 307 գերմ. srhwach=հբգ. swach «թոյլ» բառի հետ (մերժում է Pokorny 2, 527)։ Meillet MSL 15, 340 բաժանելով քա-կոր բառից՝ ուզում է կցել թերևս փռիւգ. ϰανονν և լն. ϰαϰός «վատ» բառերին, Karst, Յուշարձան 416 մոնգոլ. xagul, բուրեատ. xugut, kukul ևն «կոտրել, խորտակել»։


Քաղց (ի, ոյ, ից)

s. adj.

hunger;
hungry;
— դժնդակ, ուժգին, անհնարին, violent, canine, ravenous, appetite, or hunger;
յուղել զ—, to excite, sharpen or quicken the appetite;
—իւ հարկանիլ, to be hunger-beaten, to be or feel hungry;
մեռանել առ —ոյն, to starve, to die of starvation;
հարկանել զ—, to stay or satiate hunger.

• Böttich. ZDMG 1850, 363 և Arica 81, 351 սանս. kāmkšā։ Տէրվիշ. AI-tarm. 40 գոթ. grē̄dus «քաղց», հպլ. глади «քաղց» ձևերի հետ։ Նուն. Նա-խալ. 79 թերևս հնխ. gardh կամ ghardh «ցանկալ» արմատից. հմմտ. սանս. gardh, հսլ. ժլըդատի, գոթ. grādus «քաղց» և հյ. ժլատ։ Հիւնք. աղց բա-ռից։ Müller WZKM 9, 381 զնդ. qar,


Քամ (ոյ)

s.

juice;
gravy;
jelly.

• «օամուք, քամուածք» Վստկ. «հե-ղեղի մնացորդը» Տաթև. ամ. 250. որից ՍԳր. Եզն. «ծծել, մինչև յատակը կամ ցմր-րուր խմել» ՍԳր. Վեցօր. քամուք, քամուած Արծր. Վրդն. ել. Բրս. մրկ. արիւնաքամ Վրդն. լուս. համաքամուած Մագ. նաև փխբ. թերաքամ «կիտովին բացուած (աուր, թուր, դուռ ևն)» Ոսկ. և Երզն. մտթ. 367. թերա-քամեալ «կիսովին պատեանի մէջ մտոռաձ (սուր)» Բ. թգ. ի. 8։-Ըստ իս այս նոյն բառն է քամի «գետ», որ մէկ անգամ գոր-ծածել է Խորենացու աշխ. հրտր. Սուքր. 30. ռեւ ամենայն քամի լերանց Հայոց ի Դկլաի իջանէ»։ Հիւբշման, Հին Հայոց տեղւոյ ա-նունները ՀԱ 1905, 123 ա, ծան. 3 (արտա-տպ. էջ 160) բառը գտնում է յիշուած Սի-պական, էջ 4, տող 15 և համարում է ան-ծանօթ ձև։ Անշուշտ նոյն է վերոյիշեալ քամ «հեղեղի մնացորդը» Տաթև. ամ. 250 բառի հետ և նշանակում է «լեռների ջրային քամուածքը»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. qm-«ճմռել, տեղ-մել, խցկել, արգիլել» արմատից, որի ժա-ռանգներից յիշատակելի են լիթ. kamuoti «ճմռել, խցկել», լեթթ. kamuot «չարչա-րել, տանջել», լիթ. kemšu, kimsti և լեթթ. k'emsu, k'imst «խցկել, ճխտել». միա ա-ւելի հեռաւոր ձևերի յիշատակութիւնը տե՛ս Pokorny 1, 388 հնխ. qem-«ճմռել, արգիլել» արմատի տակ։-Հյ. թերաքամ բառի երկ-րորդ մասը յատկապէս այս վերջին նշանա-կութիւնից է բղխում. ապա թէ ոչ «ջուրը քա-մել» և «թուրը պատեանը խցկել» իրարից բխող գաղափարներ չեն։

• ՆՀԲ թերաքամ բառի վերջին մասը կցում է պրս. kam «պակաս» բառին։ Տէրվ. Altarm. 66 ևև Նախալ. 110 սանա-su «քամել, մզել», šava «մզումն»,


Քաշտի

s.

ship.

• «նաւի թի». մէկ անգամ ունև Մագ. թղ. 220. «Հանդիպի ոմանց ուղևորաց քաշտեօք նաւուց». սրա հետ նոյն է քաշտիկ «նաւարար կամ տնաւակառոյց». մէկ անգամ ունի Նոնն. 50. «Նասակառոյցք առաջինք ևեսնեևեցիք և քաշտիկ՝ Շամիրամ». թերևս աւելի յարմար էր դնել «նաւորդ». յոյն բը-նագրի համապատասխան ձևն է ըստ Ակի-նեան ՀԱ 1904, 171 τριήρη δὲ ή ❇εμίραμις, ուր τριήρης «ցռկանաւ». այս իմաստի հետ նոյն է գալիս քաշտի «նաւ» Մագ. թղ. 48. «Յոյժ հակառակեալ ընդ քեզ. ներհակական հակաճառութեամբ, վրդովեալ կոհակօք պղտորեալ ծառացեալ ալեօք, կամէի ծփել զքոյդ հաստատագոյնք () աղտիս», որ պէտք է՜ ուղղել «զքոյդ հաստատագոյն քաշ-տիս»-քու ամուր նաւերդ պիտի ալեկոծեմ (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 173)։


Փանդիռն (դռանց)

s. mus.

s. mus. pandura, threestringed guitar;
trumpet.

• ՀՀԲ իրարից զանազանելով գրում է բամբիռն «մատի ծնծղայ, թրք. չալփա-րա, չէնկի», իսկ փանդիռն «գալարա-փող»։ ՆՀԲ անորոշ կերպով մեկնում է բամբիռն «թերևս որպէս թամպուռ կամ սանդուռ, կամ ծնծղայ մեծ և փոքր, որ-պէս զիլ, չալփառա ևն». իսկ փանդիռն «իբրու նուագարան բախողական պէս-պէս. որպէս երգեհոն, քնար, և սանդուռ, թամպուռ ... որպէս քնար երեքաղեան». և համեմատում է յն. փանտո՛ւռա ձևի հետ։ Գրեթէ նոյնն է նաև ՋԲ։ Եւրո-պա 1851, 19 հանում է բամր=առս. ձըրկեկ ձայն մ'ունեցող աղեբախ նուա-գարան մը պիտ'որ ըլլայ»։ Böttich. Arica 48 և Lag. Gesam. Abhd. 274 լիւդ. և օսս. ձևերի հետ, բայց նաև իտալ. mandora, mandoline։ Էմին, Հայ. հեթ. կր. (Յոյս 1875, 408) աղի-քով մի նուագարան է ընդունում։-Հիւբշ. 395 դնում է ծագումն անստոյգ փոխառութեանց շարքը։ Բամբիռ և փանդիռ երաժշտական գործիքների ձևի և կազմութեան վրայ, իբրև երկուսը իրարից տարբեր բաներ, բաւական ընդարձակ խօսում է Գ. Լևոնեան՝ Ազգ. հանդէս ԺԴ 91-95։


Փարթար

conj.

at least.

• «գէթ, գոնէ, գոնեա՛» Ոսկ. ես. էջ 103. Եփր. ա. տիմ. 243. Կոչ. 98. Եւագր. Համամ. քեր. 285 (իբրև հոմանիշ գեթ և գոնեա բառերի), «փոքր, քիչ» (այս նշանա-կութիւնը չունի ՆՀԲ) Սոկր. 150 (Ի ջանի ոչ ի փարթարում լինէր)։ Սրանից են նաև Սոկր. 332 «Ոչ կամիմ, ասէ, իբր գործոյ կերակրոյ, հպիլ, այլ իւր փարթարի»=յն. ως παρεργω («իբր երկրորդական անկարևոր բանի», որով և ուղղելի իբր փարթարի), Սոկր. 280 «Ո՜՛չ փաթարաբար էի ընթերցեալ»=յն. μη παρέρ-γως ἔντέτυχήϰασιϰ («հարևանցի, վերիվերոյ», որից երևում է որ բառը պէտք է ուղղել փարթարաբար)։


Փարչ (ի)

cf. Փարջ.

• ՆՀԲ «բառ ռմկ. որպէս թրք. bardaq»։ Ադոնց. Aрм. Юстин. էջ 486 պրս. [arabic word] (parča?), որի ընթերցումը և նշանա-կութիւնը չէ դրած։ Չեմ գտնում ԳԴ-ի օլ։


Փողոշուկ

s.

hair-net, hair-bag.

• «կանացի մի գլխազարդ» Թուոց լա. 50. Վրդ. Թուոց. (ըստ Հացունի, Պատմ. տարազի 127 մազերը գլխի վրայ բռնելու համար)։ Այս բառն է որ Բռ. երեմ. 325 գրում է փողորշուկ և մեկնում է «ման-եալ» (թերևս աղբիւրն էր «մանեակ») և քիչ յետոյ էլ փողոր «շուրջ մանեակ»։-Սրանցից դուրս ունինք փողփողոշաձև, փո-ղողոշաձևաբար, փողոշաձևաբար, որոնք ըստ ՆՀԲ «ի Նիւս. կազմ. երկիցս դնի իբր յն. σωληνοειδως «խողովակատետակ» և αύλοει-ῶς «փողաձևաբար»։ Այս պարագային յիշեալ ձևերը ծագած պէտք է դնել փող «խողովակ» բառից՝ -ոշ մասնիկով (հմմտ. գոլոշի, լայնշի)։-


Քիթ (քթաց)

s.

nose;
— կենդանեաց, snout, muzzle;
մեծ, փոքր, սրածայր, շրջեալ, տափակ —, a large, big or bottle, little, pointed, turned up, snub or fiat nose;
զ—ս, ի վեր տանել, to turn up the nose, to look scornful, haughty;
այսրէն ընդ ս-ն դառնալ, to get into the nose, to go the wrong way in swallowing.

• (ի-ա հլ. յետնաբար) «մարդու քիթ, անասունի ցռուկ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. ա. 17. Եփր. Թուոց. «որևէ բանի ծայրը» Վստկ. 72 (Չուանի քիթն). որից քթափող Փիլ. լին. Վստկ. մեծաքիթ Յայսմ. քթեր «պտուղի ծայրերը» Վստկ. (տե՛ս և առանձին քթեր). երկայնաքիթ Յայսմ. Դամասկ. նրբաքիթ Եպիփ. բարոյ. շնքիթ «շան դունչ» ԱԲ. տափաքիթ Խոր. չափքիթ «կոկիկ քիթ ունե-ցող» (նորագիւտ բառ) ՀԱ 1921, 51. քթմթալ «օիթը այս ու այն կողմ քսել հոտոտելու համար»? Վրդ. առ 65. քթատ (գրուած քի-թահատ) Վրդ. առ. 53. քթախոտ (նոր բառ)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Զթ. Կր. Հճ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. քիթ, Ասլ. քիթ, քի*, Վն. ք'իթ, Մշ. քիտ, Գոր. Ղրբ. քէթ. Ակն. Խրբ. Հմշ. Մկ. Ջղ. Տիգ. Տփ. քինթ, Յղ. քէնթ, Ագլ. քայնթ, Սվեդ. քէնթ. -թըր-քախօս հայերից Ատն. քընթ (Արևելք 1888 նոյ. 9).-Ղրբ. գործածւում է յգ. քթեր ձևով. նոյնը գտնում ենք նաև Բուզ. ե. 3՝ Ընդ քիթս նորա, Կղնկտ. հրտր. Էմ. էջ 109՝ Չտեղի ջնչառու քթացն։-Նոր բառեր են քթկալ, քթածակ, քթահազ, քթառ, քթաւր, քթատել, քիթառնիչ, քիթբլուկ, քիթկախ, քթապինչ, քթատանկ ևն։