Definitions containing the research կել : 3095 results

Դեսպան, աց

s.

ambassador, messenger, envoy;
legate.

· Calfa

NBHL (1)

Դեսպան կամ դեսպանս առնել առ այլս, կամ արձակել, կամ առաքել. (Ագաթ.։ Փարպ.։ Եղիշ.։)


Դերայ, ի

s.

antichrist;
priest.

· Calfa

NBHL (1)

ἁντί pro, contra, re Նախդիր բաղադրական, որ տայ նշանակել իբր Փոխանակ. ընդ. եւ Ընդդէմ։ (Թր. քեր.։)


Դերանունութիւն, ութեան

s.

antonomasia.

· Calfa

NBHL (1)

Ոչինչ են պէտք դերանունութեամբ զայնոսիկ, յաղագս որոց բանս ընթանայր, նշանակել (այսինքն զթոնդրակեցի աղանդաւորս՝ պաւլիկեանս կոչել). զի համագործութիւն իրի յանդիմանակաց եղեալ՝ ոչ կարօտանայ անուանակոչութեան. (Յհ. իմ. պաւլ.)


Դժկերպութիւն, ութեան

s.

ugliness.

· Calfa

NBHL (1)

Զդժկերպութիւն պաճուճանօքն ծածկել. (Փիլ. նխ. ՟բ.։)


Դժնդակութիւն, ութեան

s.

atrocity, enormity;
cruelty, inhumanity, inclemency;
bittorness;
harshness;
intemperateness.

· Calfa

NBHL (1)

Լուծիչ ամենայն դժնդակութեանց ի վերայ եկելոց։ Զդժնդակութիւնսն ամենայն ատել եւ ի բաց ընկենուլ. (Յճխ. ՟Ժ՟Ա. եւ ՟Ը։)


Դժոխաբոյժ

cf. Դժուարաբոյժ.

· Calfa

NBHL (2)

ԴԺՈԽԱԲՈՅԺ ԴԺՈԽԱԲՈՒԺԵԼԻ. δυσίατος sanatu difficilis, insanabilis Դժուարին ի բուժել, ի բժշկել, եւ ի բուծանել, դարմանել. անբժշկելի.

Վէրս ընկալեալ անբժշկելի եւ դժոխաբոյժ։ Դժոխաբոյժ (կամ դժոխաբոյծ) ամենեւին ելով բուժողացն. (Մագ. ՟Ի՟Ը. եւ ՟Ի՟Ե։)


Դժոխախեռ

adj.

very bad, wicked, atrocious, fierce, wild.

· Calfa

NBHL (1)

Դժոխախեռ աղու եւ դագ բանիւքն վարէր։ Յանկարծակի ըմպահկելով դժոխախեռ յոխորտանօք հանգոյն մոլեկանացն։ Դժոխախեռ հայհոյութեամբքն. (Պիտ.։)


Խեթկեմ, եցի

va.

to strike, to clash, to shock, to knock, to hit;
to vex, to torture;
— եղջերօք, to butt;
to toss, to gore.

· Calfa

NBHL (4)

κερατίζω cornu peto. Խթել ուժգին առխեթել. խայթել. հարկանել եղջերբք, կամ ժանեօք եւ թիւնօք, եւ խեթանաւ կամ խայթոցաւ ընդոստուցանել. լլկել. եղջերցել. ոգորել. կոտոշով կամ ուրիշ բանով զարնել, խոթել, խայթել, զարնել, դրդել, չարչրկել.

Ի խեթկել որդւոյն արհմենի զորդին որմզդի. (Եզնիկ.։)

Յանխնայ խեթկելով զընկերս. (Պիտ.։)

Տուաւ ինձ խայթ մարմինս, զի խեթ կէ զմիտսն։ ներէ խեթկելոցն ի նեղչացն։ Այս բանք զիմաստունս խեթկեն որպէս խթանք։ Խեթկելովն զարթուցանէր. անմիտք՝ տակաւին ո՞չ գիտէք։ Ասէ, մի՛ խղճմտէք ի չար գործելն՝ խեթկեալք ի ձերոց օրինացն։ Զճանճն եւ զմժիխն մերձեցոյց ինոսա որպէս զաստուածս. իսկ նոքա խեթկեալ ի թիւնից աստուածոց. եւ այլն. (Լմբ. սղ.։ Լմբ. պտրգ.։ Լմբ. ժղ.։ Լմբ. առակ.։ Լմբ. իմ.։)


Խեթկումն, ման

s.

butting, shock, clashing.

· Calfa

NBHL (1)

խեթկելն, իլն. խայթումն.


Խեղդեմ, եցի

va.

to strangle, to suffocate, to stifle;
to wring, to twist (the neck);
to vex, to torment, to doviolence to.

· Calfa

NBHL (2)

Խեղդամահ առնել. կր. լինել. ἁπάγχω, κατάγχω , πνίγω strangulo, suffoco, fauces constringo, ango. Խեղդիւ պարանոցի սպանանել, կամ հեղձուցանել ի ջուրս. եւ Հեղձամղձուկ առնել մինչ ի մահ. Շնչասպառ կացուցանել. լլկել, եւ ի նեղ արկանել չարաչար. Խղդել, խըխտել, հոգին հանել.

Ոչ ինչ խստութեամբ խեղդել, եւ ոչ համակ թուլութեամբ մեղկել. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)


Խեղկատակեմ, եցի

vna. to play the buffoon, to play the fool, to jest, to jeer, to joke, to mimic.

· Calfa

NBHL (1)

Ըզբամբասելն, զխեղկատակելն։ Ոչ խեղկատակել, ոչ դատարկաբանել. (Լմբ. պտրգ.։ Սկեւռ. աղ.։)


Խեռեմ, եցի

vn.

to be disobedient, insubordinate, to rebel, to revolt, to be disheartened;
— ի սանձուց, not to obey the bridle;
— զայրագին ի վերայ միմեանց, to be furiously maddened one against, the other.

· Calfa

NBHL (1)

Ի խեռել ստահակելոցն. (Խոր. ՟Գ. 26։)


Խեռութիւն, ութեան

s.

insubordination, disobedience, indocility, obstinacy, stubbornness.

· Calfa

NBHL (1)

Կամ խեռութեամբ լռել, կամ նախանձով զերգս եղանակել. (Ի գիրս խոսր.։)


Խեցխեղեփ, ից, աց

s.

accent, point.

· Calfa

NBHL (1)

Զանուանսն անգամ զդրոյն չհամարձակի արկրորդել, որ ուսուցանելն կամիցի, այլ խեցեղեփօք կիսանուն եւ բեկբեկելով. (Մանդ. ՟Ժ՟Ը։)


Խեփոր, աց

s. fig.

bivalve-shell;
allegory.

· Calfa

NBHL (1)

Առակաւոր խեփորաւ բանին զնիւթ լուսոյ եւ զպարտութիւն առաքինութեաննծածկելով. (Վրդն. երգ.։)


Խզեմ, եցի

va.

to cut, to cut off, to break off, to tear off or away;
to burst open;
— զհերս, to tear out the hair;
— ներքինիս, to castrate.

· Calfa

NBHL (1)

σχίζω scindo, seco διασπάω, διαρρήγω distraho, discerpo, dirumpo եւ այլն. Ուժգին ձգմամբ բաժանել. քարշելով հատանել. Փեռեկել. խորտակել. մասն մասն առնե. փրթուցանել. հերձուլ. Ճեղքել. պատառել. փրցնել. կտրել, պատռել. (լծ. եւ հյ. քեցել. կորզել. հատանել. եւ յն. սխիցօ՛. ար. թ. խէղ, խէղէլ, խէր, քէսմէք)


Խէչ, ից

s. zool.

prop, stay, support;
back, back-side;
clothes' pocket;
crab;
craw-fish;
— դնել cf. Խեչակեմ.

· Calfa

NBHL (1)

Որ եւ զայլոց ոմանց պատրաստեալ կերակուր յափշտակել փութայք, եւ զթռչնոց եւ զզեռնոց, որպէս զխէչս, եւ զքառաձետս. (Մագ. ԺԲ։)


Խթիմ, եցայ

vn.

to thrust one's self in, to creep into.

· Calfa

NBHL (1)

ԽԹԻՄ 2 ԽԹԻԼ կամ ԽԹՆԻԼ կամ ԽԹՆՈՒԼ Ի ԿԵՐԱԿՈՒՐՍ. Մխիլ կամ ձեռն մխել եւ ճաշակել.


Խթնում

vn.

cf. Խթնիմ.

· Calfa

NBHL (1)

ԽԹԻԼ 2 կամ ԽԹՆԻԼ կամ ԽԹՆՈՒԼ Ի ԿԵՐԱԿՈՒՐՍ. Մխիլ կմ ձեռն մխել եւ ճաշակել.


Խիտ, խտի

s. adj. adv.

thickness, density;
close, dense, thick, serried;
compact, dense;
crowded, numerous, frequent;
full;
—, — առ, — ընդ —, thickly, densely;
frequently, often, much;
— առ — հարուածք, repeated blows.

· Calfa

NBHL (2)

Մինչ անկելոցն ի հանդիսին դիաթաւալ խիտ խաղային. (Ներս. մոկ.։)

Խիտ ընդ խիտ կոչելն զնոյն անուն, յիշատակել զնոյն, կամ խոսակզիլ ընդ աստուծոյ, կամ տրտմիլ. (Լմբ. իմաստ. եւ Լմբ. առակ. եւ Լմբ. սղ.։)


Խլեմ, եցի

va.

to pluck up, to root out, to extirpate;
to unclasp;
to sweep away;
to force, to take by force, to extort, to take away;
to demolish, to destroy, to pull down, to ruin;
— զատամն, to draw, to pull out, to extract a tooth;
— զաչս, to put, to tear the eyes out.

· Calfa

NBHL (1)

ԽԼԵԼ. Քանդել աւերել զշինուածս. յատակել. տապալել.


Խլումն, ման

s.

pulling out, tearing up, rooting out, extirpation.

· Calfa

NBHL (1)

Ի խլումն փութալ տնկելոյն. (Փիլ. յովն.։)


Խխնջեմ, եցի

vn.

to neigh;
to shout, to halloo, to roar out, to yell, to hoot.

· Calfa

NBHL (1)

ԽԽՆՋԵՄ կամ ԽԸԽԸՆՋԵՄ. χρεματίζω hinnio. որ եւ ԽՐԽՆՋԵԼ. Վրնջել. ձայնարկել ձիոց ընդ բերանն խառն ընդ ունչս, կամ ի քմաց.


Խղխայթեմ, եցի

va. fig.

to exulcerate;
to dissemble, to conceal enmity;
to foment, to plot.

· Calfa

NBHL (1)

Պատճառել զխղխայթս, կամ փոխել ի խղխայթ։ նմանութտեամբ՝ Գրգռել, քրքրել. կամ Ծածկել զվէրս, թշնամութիւն.


Խմորեմ, եցի

va.

to cause to ferment.

· Calfa

NBHL (1)

ԽՄՈՐԵՄ ԽՄՈՐԻՄ. ζυμόω, -όομαι fermento, -or. Հասունացուցանել խմորոյ զհայսն, եւ հասունանալ զանգուածոյ. զանգանել. իլ. նմանութեամբ՝ Փոխարկել յինքն, եւ միանալ, կամ յարիլ յայլոյ բանս.


Խնամարկեմ, եցի

va. vn. to take care of, to attend to, to occupy one's elf solicitously about, to patronize.

· Calfa

NBHL (1)

Խնամարկել բանաւոր հոտն։ Եթէ ապախտաւորիս ընդ երախտաւորացն խնամարկեսցես։ Վասն նոցա խնամարկե արմատոյն։ (Յհ. կթ.։ Նար. ՟Հ՟Ա։ Սարգ. յկ. ՟Դ։)


Խնդամտութիւն, ութեան

s.

gaiety, good hu mour, wantonness.

· Calfa

NBHL (1)

Խնդամտութեամբ ճառել, կամ նշանակել. (Կիւրղ. գանձ.։)


Ծնկեմ, եցի

va.

to exhaust, to tire out;
to depress, to overdo;
tomortify, to emaciate, to weaken, to make lean.

· Calfa

NBHL (1)

Ծնկել. Ծունկ կապել ուռոց որթոյ.


Ծնունդ, ծննդեան, ծննոդոց

s.

childbirth, confinement, delivery, lying-in;
birth, nativity, filiation;
origin, rise, source;
generation, race, offspring;
infant or child;
fruit, production;
effect;
horoscope, nativity;
—ք, posterity, children, descendants;
խթումն ծննդեան, Christmas-eve;
— Քրիստոսի, Christmas, nativity of our Lord;
—ք or գիրք ծննդոց, Genesis;
վերստին —, regeneration, renewing;
միւսանգամ —, resurrection;
— մտաց, conception, conceit;
— լուսնի, new moon;
— փոխոյ, interest;
usury;
— կենդանեաց, brood, litter, covey;
մերձ ի —, near lying-in;
about to bring forth young;
կալ ի ծննդոց, to cease from bearing, to become sterile;
օր ծննրոց, anniversary of birth-day;
երկիր ծննդեան իմոյ, my native country or soil, birth-place, home.

· Calfa

NBHL (1)

Ի ծնունդ եւ ի բախտ ակնարկէ վիճակելով։ Ազատեա՛ ի կապոյ ծննդեան։ Անփախչելի աստեղացն ծնունդ։ Ի չար իշխանագոյն ծննդենէն ընդ հարկաւոր կապանօք անկեալք։ Զի մի՛ իւրաքանչիւր ուրուք ազատ խորհուրդքն ընդ ծառայութեամբ ծննդեանն անկցին. (Փիլ. նխ. ՟ա.)


Ծոմ, ոյ

s.

fast, fasting, abstinence;
— կարգալ, to ordain a fast;
— ունել, to fast, to abstain from food;
լուծանել զ—ն, to break one's fast.

· Calfa

NBHL (1)

եբր. ձօմ. ասոր. սաւմ. արաբ. սէզմ. νοστεία jejunium. Պահք խիստ եւ անսուաղ՝ միանգամ ճաշակելով յաւուրն. որ ի սուրբ գիրս հասարակօրէն թարգմանի ի մեզ Պահք. ծոմ, մէկ ժում ուտելը.


Ծովագնաց, ից

adj.

that voyages or goes by sea, sailing;
ploughing the sea;
— լինել, to sail, to navigate;
— ընդ երկիր բերեալ լինել, to pass over the sea as if by a bridge.

· Calfa

NBHL (1)

ծովագնաց ընդ երկիր բերեալ լինէր, եւ ընդ ծով հետեւակելով. (Խոր. ՟Բ. 12։)


Ծովագնացիկ

adj.

cf. Ծովագնաց.

· Calfa

NBHL (1)

ծովագնաց ընդ երկիր բերեալ լինէր, եւ ընդ ծով հետեւակելով. (Խոր. ՟Բ. 12։)


Ծովամուխ

adj.

submerged in the sea;
— լինել, to go to sea;
to stand out to sea.

· Calfa

NBHL (1)

ԾՈՎԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ. Մխիլ կամ մտանել ի ծով. նաւարկել կամ իջանել ի խորս ծովու.


Ծովեզր, զերաց

s.

sea-coast, sea-side, shore, strand, beach;
առ or ի ծովեզերին, on the sea-shore.

· Calfa

NBHL (1)

ընդ հարաւ, եւ ընդ ծովեզրն քանանացւոց։ Յամենայն ծովեզեր ծովուն մեծի։ Որ առ ծովեզերն հրէաստանի էր։ Նստաւ առ ծովեզերն։ Առ ծովեզերբ ծովուց։ Ի ծովեզերէն տիւրոսի եւ սիդոնի։ Կալ կամ բնակել առ ծովեզերբ կամ առ ծովեզեր։ Բնակել զծովեզերբ կամ ի ծովեզերին։ Եդեալ րունր առ ծովեզերին կացաք յաղօթս։ Հրաման տայր շուրջ զծովեզերօքն.եւ այլն։


Ծուլապէս

adv.

idly, slothfully, lazily.

· Calfa

NBHL (1)

Որ ոչ յուլաբար եւ ծուլապէս բժշկել ձեռնարկեն. (Փիլ. նխ. ՟բ.։)


Ծուխ, ծխոյ

s. fig.

smoke;
fume, vapor, exhalation;
tobacco;
սիւն, ստեղն ծխոյ, — ծառացեալ, pillar of smoke;
մրրիկ ծխոյ, clouds or masses of smoke;
ընդ — գալ, to be in tbe smoke;
—ս արձակել, to emit smoke;
— ծխել, ձգել զ—, to smoke tobacco;
— որ ընդ մէջ մօրուին եւ ըրջուաց ծխիցի, unpleasantness or discord engendered between step-mother & step-children. family, hearth, home.

· Calfa


Ծրագրեմ, եցի

va.

to sketch, to trace the contours, to draw the outlines of;
to describe, to write, to trace.

· Calfa

NBHL (1)

διαγράφω describo, delineo, circumscribo. Գծագրել. ստուերագրել. գծել զնշան ուրուական. նշանակել զծիրն. նախանկարել.


Ծփեմ, եցի

va. fig.

to excite, create or produce a tempest;
to agitate, to trouble.

· Calfa

NBHL (2)

ԾՓԵՄ ԾՓԵՑՈՒՑԱՆԵՄ. ἑπικλίζω inundo περιφέρω circumfero. Տալ ծփիլ. ծուփս յարուցանել. ալէկոծել. տատանել. տարաբերել. յուզել. աղմկել.

Զկէսն ծփելովն՝ տեռազերծէ զանկելոցնզգեստս. (Պիտ.։)


Ծփեցուցանեմ, ուցի

va.

cf. Ծփեմ.

· Calfa

NBHL (2)

ԾՓԵՄ ԾՓԵՑՈՒՑԱՆԵՄ. ἑπικλίζω inundo περιφέρω circumfero. Տալ ծփիլ. ծուփս յարուցանել. ալէկոծել. տատանել. տարաբերել. յուզել. աղմկել.

Զկէսն ծփելովն՝ տեռազերծէ զանկելոցնզգեստս. (Պիտ.։)


Կ (guiène)

s.

the fifteenth letter of the alphabet &, the tenth of the consonants;
sixty, sixtieth.

· Calfa

NBHL (1)

Սմին իրի, Կ. Երբեմն է լծորդ ընդ գ. զոր օրինակ ծունկք, ծունգք, գայթակղիլ, գայթագղիլ. անկ, անգ. ընկենուլ, ընգենուլ։ Եւ երբեմն ընդ ք. որպէս՝ ծասկել, ծասքել. պասկիլ, պասքիլ. կանովն, քանովն. եւ այլն.


Կազմած, ոց

s.

apparatus;
preparing, preparation;
goods, furniture, household effects;
moveables, utensils;
equipage;
armour;
cf. Կազմութիւն;
— մարմնոյ, constitution, temper;
- պատերազմականք, military stores;
- ձիոյ, harness, caparisons, trappings;
— նաւու, rigging;
astronomical instruments.

· Calfa

NBHL (1)

Նաւ գործել, եւ ամենայն կազմածովք պատրաստ լինել ի նաւարկել։ Կահիւ եւ կազմածով խաղային. (Եւս. քր.։)


Ընդելուզանեմ, ուզի

va.

to enchase, to fit into, to set, to mount, to enchase, to set in a bezel;
to string pearls, to interweave, to entwine, to braid, to form a tress;
ընդելուզեալ ակամբք՝ մարգարտով, adorned, set with jewels or pearls, ornamented with gold, or arabesqued;
ընդելուզեալ յոսկի, set in gold.

· Calfa

NBHL (1)

καθυφαίνω connecto, contexo ἑμπλήκω implico συνείρω, ἁγείρω colligo եւ այլն. Ագուցանել ընդ միմեանս կամ ի մի շար. յեռուլ. յերիւրել. հիւսել. յարել. շարունակել. հագցընել կամ կցել իրարու հետ, հուսել.


Ընդհարկանեմ, հարի

va.

to knock, to clash, to strike, to heat;
— զերկաթ, to strike fire.

· Calfa

NBHL (1)

Ճաշակելեացն՝ ճաշակելն, շօշափելեացն՝ ընդհարկանելն։ Հանդարտեալ են ամենայն զգայութիւնք եւ դադարեալ, մինչեւ եկեալ ընդհարցի՝ որ շարժէն արտաքուստ. (Փիլ.։)


Ընդհարկանիմ, հարայ

vn.

to fight, to smite, to knock, to strike, to thump at;
— ընդ միմեանս, to knock against each other;
to encounter each other;
— գլխոյն ընդ որմն, to knock one's head against a wall;
— ընդ ճանապարհ, to be on the way to ...;
— ի խղճէ մտաց, to have remorse.

· Calfa

NBHL (1)

Ճաշակելեացն՝ ճաշակելն, շօշափելեացն՝ ընդհարկանելն։ Հանդարտեալ են ամենայն զգայութիւնք եւ դադարեալ, մինչեւ եկեալ ընդհարցի՝ որ շարժէն արտաքուստ. (Փիլ.։)


Ընդմիջեմ, եցի

va.

to interrupt, to discontinue;
to divide into two parts;
to separate, to hinder;
to intermeddle;
— զխոսս ուրուք, to interrupt, to break in upon;
— զճանապարհն, to go half the way.

· Calfa

NBHL (1)

ներգործական բայ չէզոքական բայ ԸՆԴՄԻՋԵՄ ԸՆԴՄԻՋԻՄ. μεσόω, μεσάζω sum in medio, medius sum Ընդ մէջ բաժանել. ընդհատել. խափանել. կիսել. հասարակել. եւ Ընդ մէջ մտանել.


Ընդոստ

adj. adv.

that leaps, that bounds;
jumping, starting;
by stealth, stealthily;
rebounding, by fits and starts;
by skips and jumps;
palpitating, bounding;
— ի քնոյ լինել, to awake suddenly, to start from sleep;
— ի քնոյն զարթուցանել, to rouse suddenly, hurriedly;
— կալ, to leap, to hop, to rebound;
to start back with fear, to be startled, to retire, to frighten;
— խաղալ, to leap, to jump up, to rouse one's self;
— երթալ, to go with fear and trembling;
to go by leaps;
— խաղացումն ուսոց, շարժումն թիկանց, աչաց, shrugging of the shoulders;
nervous twitching of the eyes;
— անցանել, to leap, to leap over.

· Calfa

NBHL (2)

Որ ուժգին ոստչի, կամ ցնցմամբ յոտս յառնէ. եւ Ոստուցեալ. ի վեր վազեալ. վեր ցաթկօղ, կամ ցաթկելով.

ԸՆԴՈՍՏ ԸՆԴՈՍՏ. մ. Ընդոստմամբ. այսր անդր շարժմամբ. դողմամբ. եւ Դողութեամբ սրտի. վեր վեր ցաթկելով, եւ սրտադողով.


Ընդոստնում, եայ

vn.

to leap, to recoil, to start with fear;
to be aroused, frightened, dismayed;
to shy, to be testive;
to be disturbed, disconcerted;
to get angry.

· Calfa

NBHL (1)

ԸՆԴՈՍՏԻՄ ԸՆԴՈՍՏՆՈՒՄ ԸՆԴՈՍՏՉԻՄ. ἁναπηδάω resilio διανίστημι adsurgo in altum, salto Ի վեր ոստնուլ. ի վեր վազել, ցնցմամբ յոտս յառնել. յանկարծ զարթնուլ ի քնոյ. խրտչել. յահի լինել. ապշիլ, այլայլիլ. տեղէն վեր ցաթկել, տակն ու վրայ ըլլալ.


Ընդվայրախօսութիւն, ութեան

s.

cf. Ընդունայնաբանութիւն.

· Calfa

NBHL (1)

Սովորութիւն է դիւաց ճըռղել՝ զհաւու ձայնս արձակել, զոր եօթանասունքն ընդվայրախօսութիւն թարգմանեցին. (Ոսկ. ես.։)


Ընդվզիմ, եցայ

vn.

to revolt, to resist, to disobey, to rebel, to throw off the yoke;
to lift up the horn, to become proud, arrogant, haughty, ostentatious;
to turn the back disrespectfully;
to throw one's self headlong, to precipitate;
ընդվզեալ ի բաց վազել յեշխանութենէ, to free from domination, to shake off the yoke.

· Calfa

NBHL (1)

δίδωμαι αὑχένα cervicem do τραχηλιάω cervicem attollo, superbio ἁναχαιτίζω ferocio, retrocedo Զվիզն ընդդէմ դնել. դիմակաց լինել բարձրավզութեամբ. ըմբոստանալ. անսանձ լինել. անսաստել. փքանալ. յոխորտալ. վիզը տնկել, գլուխը քաշել.


Ընդօրինակեմ, եցի

va.

to copy, to take a copy, to transcribe.

· Calfa

NBHL (1)

Օրինակել զմատեան ինչ. գաղափարել.