Definitions containing the research հա : 10000 results

Մանկասպան, աց

s.

child-murderer, infanticide.

· Calfa

NBHL (1)

Էջ նա յեգիպտոս՝ փախստական ի մանկասպան վիշապէն։ Յետ մահուան հալածիչ մանկասպանին դարձար յեգիպտոսէ ի նազարէթ. (Մարաթ.։)


Մանկավարժ, ից

s.

pedagogue;
preceptor, tutor, teacher.

· Calfa

NBHL (1)

Պատանեակ եղեւ, ի մանկավարժիցն տուաւ ի բանս։ Հրեշտակս մանկավարժս եւ պահապանս ետ մարդոյն. (Մաշկ.։)


Մանկավարժեմ, եցի

va.

to bring up or educate children, to instruct, to form by precept, to model.

· Calfa

NBHL (2)

Պահօք օծանել եւ մանկավարժել առ ի փորձութեանցն նահատակութիւնսն. (Բրս. պհ. ՟Ա։)

παιδοτριβέω pueros exerceo. Վարժել՝ կրթել՝ հրահանգել զմանուկ. դաստիարակել. եւ Մարզել ի մրցանս.


Մանկավարժութիւն, ութեան

s.

pedagogy;
education, instruction.

· Calfa

NBHL (1)

παιδαγωγία paedagogia, exercitium, documentum. Դաստիարակութիւն. հրահանգք. կրթութիւն.


Մանկատիպ

adj.

young.

· Calfa

NBHL (1)

Որ է տիպ մանկան. մանկահասակ. ծաղկահասակ. մատաղ.


Մանկատռիփ

cf. Մանկամոլ.

· Calfa


Մանկերամ, ի

s.

troop, hand or company of children.

· Calfa

NBHL (1)

Ըզկնի այպանողաց՝ անհաւատից մանկերամին (առ եղիսէիւ). (Մագ. ոտ. մանուչ.։)


Մանկութիւն, ութեան

s.

infancy, childhood;
youth;
minority;
cf. Մանկ;
քաջառոյգ, գեղածիծաղ, զբօսասէր, խայտալից —, lively, sprightly, playful, sportive or cheerful youth;
անդստին ի մանկութէնէդ, from your earliest years, from your youth;
ի գեղածաղիկ մանկութեան, in the bloom of youth;
in the prime of life;
անցանել զառաջին մանկութեամբ or ըստ տիս մանկութեան, to be past youth;
եւ — անցանէ, youth must have its time;
cf. Զուարթածաղիկ.

· Calfa

NBHL (2)

ՄԱՆԿՈՒԹԻՒՆ. գ. Որպէս Մանկ գոլն. այսինքն խորամանկութիւն. մենքենայագործութիւն. եւ Մանկական ստահակութիւն.

νεότης juventus, -ta. Մանուկ գոլն. հասակ եւ վիճակ մանկան. տղայութիւն. պատանեկութիւն. առոյգ հասակ.


Մանուած, ոց

s. fig.

spinning;
twisting;
weaving;
turn, bend, winding;
winding, complication, intricacy, intrigue, entanglement;
— բանից, ambages, circumlocution, circuit, roundabout way;
beating about the bush, circumlocutory speech;
— մտածութեանց, caprice, whim, fancy, freak;
— ականջաց, helix, the outer margin of the ear.

· Calfa

NBHL (5)

Հայեցեալ ետես երանելին անտոն զմանուածն (չունին), եւ ոչ հաճեցաւ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Զվիշապացն մանուածս ահագին բերանաբացութեամբ ուռուցեալ ի փչմանէ օդոցն. (Խոր. ՟Գ. 37։)

Լսելիք ոչ ուղղակի են բացեալ, այլ մանուածով (կամ մանուածոյ) գնացիւք յօդոցդ զհնչումն ընդունին ... հնչիւն շուրջ եկեալ զմանուածովքն. (Բրս. հայեաց.։)

Բարառնութիւնն լիցի) համառօտ եւ բացարձակ, եւ վճարեալ յամենայն մանուածոյ եւ ձեւոյ. (Պիտ.։)

Տե՛ս, թէ ո՛րպէս ոլորէ զբանն մանուածով՝ ի նահապետացն, ի մարգարէիցն, ի զաւակէն՝ որ ըստ աւետեացն, շարամանելով զհինն եւ զնորս. (Ոսկ. գծ.։)


Մանուածոյ, ից

adj. fig.

spun;
twisted;
winding, tortuous, zigzag;
full of circuits, complicate, intricate, knotty.

· Calfa

NBHL (1)

Յորժամ պարզ բառից հանդիպին, զնուրբն եւ զմանուածոյն եւ զբաքմաքանդակն գովեն. (Սարգ. յռջբ.։)


Մանուկ, նկան, նկունք, նկանց

s.

babe, baby, little child;
young child, little boy, boy, lad;
youngster, stripling;
soldier, warrior;
servant, domestic;
— մատաղ, babe, infant;
— տղայ, child, little boy;
մանկունք եկեղեցւոյ, ուխտի մանկունք, clergy;
choristers;
մանկունք առագաստի, paranymphs, bridegroom's friends;
— կնամարդի, effeminate young man;
— նաւի, ship-boy, cabin boy;
— արքայի, court-page;
ինքնակալն —, the young prince;
մանկունք, my children;
— դու, young man;
— եմ ես, I am young;
—տիովք վախճանեալ, dead in youth;
cf. Ընտրան, cf. Ծեր.

· Calfa

NBHL (4)

Ո՞վ պատմեսցէ աբրահամու, եթէ սնուցանիցէ մանուկ սառա։ Յղացաւ ռեբեկա կին նորա, եւ խաղային մանկունք ի նմա։ Ուխտաւոր աստուծոյ եղիցի մանուկն անդստին յորովայնէ մօր իւրոյ։ Զի՞նչ արասցուք մանկանն որ ծնանիցի։ Տեսին զմանուկն հանդերձ մարեմաւ մարբն իւրով։ Արի՛ ա՛ռ զմանուկդ եւ զմայր իւր.եւ այլն։

Ըստ կազդուրել մանկանց իմոց խաղացից։ Օրհնեցէ՛ք մանկունք զտէր։ Ընդ հարցի մանուկն ընդ ծերոյն։ Սամուէլ մանուկն պաշտէր առաջի տեառն։ Մանկունքս կան ընդ ինեւ յանկողնի. եւ այլն։

Լուարո՛ւք մանկունք զխրատ հօր։ Անիծեալ քանան մանուկ։ Գայր մանուկ քահանային։ Մանուկ իմ անկեալ կայ ի տան։ Յարեան ի մանկանցն բենիամենի երկոտասանք, եւ ի մանկանցն դաւթի երկոտասանք.եւ այլն։

παῖς puer παιδίον, παιδάριον puerulus νεανίσκος, νέος, νήπιος, -ον, βρέφος juvenis, infans. cf. ՄԱՆԿՏԻ. յորմէ ռմկ. մանչ, մանչուկ, մանչիկ. Տղայ մանրիկ. սաղմն, եւ երեխայ նորածին, կամ սակաւահասակ. զաւակ, որդի. տղե կ.


Մանրախոյզ

adj.

searching or examining accurately;
accurate, exact, punctilious;
prying, inquisitive;
— լինել or —խուզիւ քննել, to examine minutely, to scan, to sift;
— լինել, to refine, to be critical, to subtilize;
to be inquisitive;
—խուզիւ հարցանել, to interrogate inquisitively.

· Calfa


Մանրահետեմ, եցի

va.

to investigate minutely, to search diligently.

· Calfa

NBHL (1)

Մանրահետեալ մանր զազգսն՝ հասարակ թուոց հանգոյն մովսէսի գրոցն ունի. (Եւս. քր. ՟Ա։)


Մանրամաղ

adj.

finely sifted, minute, subtile;
— փոշի, very fine powder or dust, atom, corpuscle.

· Calfa

NBHL (1)

Մանր մաղեալ. որպէս ալիւր, փոշի, շամանդաղ. հիւլէ. մղեղ. եւ այլն. ըստ յն. անհատ մարմին կամ անբաժանելի. ἅτομος, ἅτομα καὶ ἁμερῆ σῶματα atomus, corpus indivisibile.


Մանրապատում

adj. adv.

related in detail, told minutely;
in detail, minutely;
— առնել, to enter into details, to describe, relate or recount circumstantially, to give a full and particular account.

· Calfa


Մանրացօղ

s.

thin drizzle or dew.

· Calfa

NBHL (1)

Աղեկաս ասէ, ահաւասիկ կղզիք իբրեւ զմանրացօղ իջեալ. (Ոսկ. ես.։)


Մանրաքնին

adj.

examined minutely, thoroughly;
— առնեւ, to examine accurately, strictly, to the bottom.

· Calfa

NBHL (1)

Մանրաքնին տեսութեամբ անցանել զհետ համօրէն ասացելոցն. (Պիտ.։)


Հոռոմ, ի, ոց

s. adj. roman, latin;
greek.

· Calfa

NBHL (3)

ՀՈՌՈՄ ῤωμαῖος romanus, romaeus. գրի եւ ՀՈՌՈՎՄ. իբր Հռոմ, այսինքն Հռովմայեցի. սեպհական կոչումն լատին ազգի իտալացւոց բնակելոց ի հռովմ քաղաքի եւ ի սահմանս նորա. այլ ի փոխադրիլ կայսրութեան ի բիւզանդիոն՝ յոյնք եւս սկսան ի նոյն անուն կոչիլ.

Կանգնեցին հոռոմք զդրօշս ի տաճարի անդ։ Տանջեցան ի պաշարման անդ Երուսաղէմի ի ձեռաց հոռոմոց. (Եփր. համաբ.։)

Որ եւ ինքն իսկ յուլիոս եգիտ զլուսնացոյցն հոռովմոց, եւ զբեսեքիստոնն (այն է նահանջ) կարգեաց. (Շիր. քրոն.։)


Հոռոմարէն

cf. Հոռոմերէն.

· Calfa

NBHL (1)

Վարժեալ հայրենի արուեստիւ հոռոմարէն եւ յունարէն ուսեալ դպրութիւն. (Ագաթ. յռջբ. ձ։)


Հոռոմերէն

adv.

in latin or greek.

· Calfa

NBHL (1)

Վարժեալ հայրենի արուեստիւ հոռոմարէն եւ յունարէն ուսեալ դպրութիւն. (Ագաթ. յռջբ. ձ։)


Հոսական, ի, աց

cf. Հոսանուտ.

· Calfa

NBHL (1)

Հոսական եւ անհաստատ կենցաղս. (Նչ. եզեկ.։)


Հոսանուտ

adj. fig. s.

flowing, running, fluid;
transitory, transient;
fluid;
ելեկտրական — electric fluid.

· Calfa

NBHL (1)

Ի հոսանուտ վայրէ կենցաղոյս (հանգոյն գետոյ). (Յհ. իմ. եկեղ.։)


Հոսանք, նաց

s. phys.

stream of water, watercourse;
overflowing, flowing out;
water-fall;
current, stream;
— հոգւոյն, the gifts of the Spirit;
— հրոյ, volcanic eruption;
torrent of flame;
— չարեաց, a torrent of ills;
—նս ջուրց իջուցին աչք իմ, my eyes have become water-brooks, my eyes run down with rivers of water.

· Calfa

NBHL (2)

Հոսանք ջուրց բարեհամաց ի լեռնէն իջանելով. (Խոր. ՟Ա. 15։)

Որք զքաղցրահամս աղբիւրացուցանեն զհոսանս (իբր վտակս). (Կիւրղ. ի կոյսն.։)


Հոսեմ, եցի

vn.

to shed, to spill, to pour out;
to flow, to fall, to drop;
to gush, to stream, to run;
to scatter, to disperse;
to winnow, to fan;
to precipitate;
— յորդաբուխ արտօսր, — իբրեւ զհեղեղ զարտասուս, to shed tears abundantly, in torrents;
— հողմոյ, to cast to or throw to the winds;
cf. Հոսիմ.

· Calfa

NBHL (3)

Արս եօթն եւ տասն նետիւք հարեալ՝ վերուստ ի վայր հոսեաց. միմեանց զկնի՝ իբր ի սաստիկ մրրկէ վաղահասուկ ի թզենեաց. (Խոր. ՟Գ. 40։)

ՀՈՍԵԼ. κρημνίζω, κατακρημνίζω praecipito βάλλω mitto, ejicio. Վերուստ ի վայր ցնդել, գահավիժել. զընկենուլ. թօթափել. կործանել. թափել. վար ձգել, նետել.

Հոգին սուրբ ի վերայ ամենայն հաւատացելոցն հոսեցաւ. (Կոչ. ՟Գ։)


Հոսումն, ման

s.

flowing out, outpouring, effusion, discharge;
leakage.

· Calfa

NBHL (1)

Քան զօրէնս հասարակաց բնաւորականս հոսմանց. (Նար. ՟Ժ՟Գ։)


Հովաբեր

adj.

airy, well aired.

· Calfa

NBHL (1)

Եթող պատուհանս լուսանցոյցս, հովաբերս, եւ հովաշունչս. (Ճ. ՟Ա.։)


Հովանանամ, ացայ

vn. fig.

to overshadow, to shade, to shadow;
to seat or repose oneself in the shade;
to take under one's protection, to protect, to defend, to shelter.

· Calfa

NBHL (1)

ՀՈՎԱՆԱՆԱԼ. իբր կր. վերնոյն. σκιάζομαι . Հովանի ընդունել. հանգչել ի հովանւոջ. լինել ընդ հովանեաւ պաշտպանութեան.


Հովանացուցանեմ, ուցի

va.

to extend or spread a shade over, to shade.

· Calfa

NBHL (1)

σκιάζω umbro. Տալ հովանանալ. հովանի առնել զամպն. եւ Առնել՝ զի հանգիցէ ոք ի հովանեաւ.


Հովանաւորութիւն, ութեան

s.

shadow, shade;
protection, patronage.

· Calfa

NBHL (1)

Ոստք հովանաւորութեան հաւատոց նորա ծածկեաց զամենայն հաւատացեալս. (Ճ. ՟Գ.։)


Հովանի, նւոյ, նեաւ

s. fig. adv.

shadow, shade, umbrage;
auspice, conduct, shield, defence, guard;
— ընդ —նեաւ, in the shade, under the shadow of;
with the protection or under the auspices of;
— լինել, առնել, cf. Հովանաւորեմ;
աւուրք իմ որպէս — անցին, my life has passed away like a shadow.

· Calfa

NBHL (2)

Ընդ հովանեաւ աջոյ քոյ պահեա՛ զմեզ։ Քառակուսի ազանց հովանի եւ պահապան. (Շար.։)

cf. ՊԱՏՍՊԱՐԵՄ. իբր պատել ասպարաւ, այսինքն վահանաւ, որ է լծորդ ընդ Հովանի. որպէս եւ Ասպարն ընդ ռմկ. սիբեր յն. ասբիս.


Հովանոց, աց

s.

belvedere, terrace, kiosk, turret;
baldaquin, cover;
blind;
parasol or umbrella;
—, տուն —, summer-residence.

· Calfa


Հովաշունչ

adj.

refreshing, cooling, airy.

· Calfa

NBHL (1)

Պատուհանս հովաբերս եւ հովաշունչս. (Ճ. ՟Ա.։)


Հովացուցանեմ, ուցի

va. fig.

to cool, to refresh, to make cold;
to chill;
to cool, to relent, to slacken, to abate, to relax.

· Calfa

NBHL (1)

Ձմերունս, որ հովացուցանեն. ամառն՝ որ խորշակահար առնէ. (Փիլ. լին. ՟Գ. 10։)


Հովեմ, եցի

va.

to fan;
to air, to let air in.

· Calfa

NBHL (1)

Հովահարել. զովացուցանել. հովահրել, հովթըփել.


Հովուական, ի, աց

adj.

pastoral, pastorly, shepherdly;
— գաւազան, shepherd's crook;
crosier;
— թուղթ, կոնդակ, pastoral letter;
— կեանք, կենցաղ, pastoral life;
— մախաղ, շուն, shepherd's bag, scrip;
shepherd's dog.

· Calfa

NBHL (2)

Առ ծովեզերբն հովուական քածին գտեալ կոնքեղ՝ եկեր։ Հովուական կենցաղով կեալ ճահաւորեալ. (Նոննոս.։)

Հովի՞ւ ես, հայեա՛, մի՛ ինչ զքեւ անցցէ, որ անկանիցի զհովուականաւն. (Բրս. հայեաց. այսինքն ա՛նկ իցէ հովուական պաշտաման։)


Հովուակից, կցի, կցաց

s.

pastor's companion, fellow pastor;
bishop's colleague, coadjutor.

· Calfa

NBHL (2)

Ի քաջէն զրկեալ ի հովուէ (ի սահակայ), եւ ի հովուակցէ (ի մեսրոպայ). (Խոր. ՟Գ. 68։)

Օրհնէր զհօտն հանդերձ հովուակցօք. (Ղեւոնդ.։)


Հովուապետ, աց

s. fig.

chief shepherd;
Jesus-Christ;
pontiff, archbishop.

· Calfa

NBHL (2)

ἁρχιποιμήν princeps pastorum. Գլուխ եւ պետ հովուաց. եւ Քրիստոս տէրն մեր. որ եւ Հօտապետ. եւ Փոխանորդն քրիստոսի. քահանայապետ. եպիսկոպոսապետ.

Պահեալ զհովուապետն խաշանց քոց բանաւոր հօտի։ Հովուապետին անյայտ եղեալ։ Հովուապետաց հանդէսս. (Նար. գանձ խչ.։ Շ. վիպ.։ Երզն. լս.։)


Հովուասէր

adj.

loving, faithfully following the shepherd.

· Calfa

NBHL (1)

Որ սիրէ զհովիւ իւր. հաւատարիմ առ հովիւն կամ առ առաջնորդնն.


Հովուութիւն, ութեան

s. fig.

pastorate, pastorship;
pastoral care, cure of soils.

· Calfa

NBHL (2)

Բուն իսկ նախնեաց մերոց հովուութիւնն (յն. հովուելն) հայրենի էր. (Եւս. քր. ՟Ա։)

Առանց անցանելոյ ունի զհովուութիւն եւ զքահանայութիւն. (Խոսր.։)


Հովտաձեւ

adj.

valley-shaped, valleyed;
concave.

· Calfa

NBHL (1)

Լեառն արագածայ ի չորս բաժանի լերինս մեծամեծս, եւ մէջ նոցա գոգ հովտաձեւ հարթայատակ. (Վրդն. աշխարհ.։)


Հովտանամ, ացայ

vn.

to sink, to give way, to fall in.

· Calfa

NBHL (1)

Հովտանայ հարկաւորապէս ձեղունն՝ տեղի տալով ծանրութեան ջրոցն։ Զի մի՛ երբէք կակղացեալք հովտանայցեմք. (Նիւս. երգ.։)


Հոտեղ

cf. Հոտեւան.

· Calfa

NBHL (1)

Ետես քաղցր եւ հաճոյ եւ հոտեղ ի ճաշակս եւ ի հայեացս. (Վրդն. դան.։)


Հոտեմ, եցի

va.

to render stinking, fetid;
to rot, to putrefy, to stink.

· Calfa

NBHL (1)

ՀՈՏԵՄ եւ ՀՈՏԻՄ. σήπω foetidum reddo, putrefacio. Հոտեցուցանել. նեխեցուցանել. փտեցուցանել. եւ Ժահահոտիլ. բուրել հոտ չար. հոտեցնել, հոտիլ.


Հոտոտելիք, լեաց

s.

the smell, the sense of smelling, nose.

· Calfa

NBHL (1)

Սրբեցեր զլսելիս մեր, սրբեա՛ եւ զհոտոտելիս մեր հատանելով. (Եղիշ. ՟Ը։)


Հոտոտիմ, եցայ

vn.

to smell, to scent;
to sniff up, to breathe;
to touch, to approach;
— ի հոտ անուշից, to accept the sweet savour or odour.

· Calfa

NBHL (1)

եւ հ. ՀՈՏՈՏԻՄ ὁσφραίνομαι, ὁσφράομαι odoror, olfacio. որ եւ ՀՈՏՈՏԵՄ, ՀՈՏՈՏԱՄ. (որպէս թէ հոտհոտել) Առնուլ զհոտ. ձգել զհոտ ռընգամբք. մերձեցուցանել զհոտոտելիս. հաճիլ ընդ բուրումն. ընդունել սիրով. որպէս եւ Մերձենալ կամ յարիլ ի հուր, եւ այլն. հոտուըտալ.


Հորդան տամ

va. vn.

to cause to advance, to lead on, to conduct, to drive forward;
to flock in crowds, to fall upon, to rush impetuously on, to overspread.

· Calfa

NBHL (1)

ՀՈՐԴԱՆ ՏԱԼ. (լծ. հորդել, եւ յորդել.եւ թ. օրդու էիւրիւթմէք ). ἁπαίρω discederefacio, tollo. Յառաջ վարել զբազմութիւն. խաղացուցանել զհօտ կամ զզօր ի չու. ճամբա հանել, քշել տանիլ.


Հուժկու

adj.

strong, vigorous, robust;
powerful, potent, mighty.

· Calfa

NBHL (1)

ՀՈՒԺԿՈՒ գրի եւ ՀԱՒԺԿՈՒ, ՀՕԺԿՈՒ. Ուժեղ. ուժեղակ. կարող հասակաւ եւ արութեամբ. առոյգ եւ արի. քաջ. կորովի. զօրաւոր. հզօր. երեւելի. հոյակապ.


*Հունաւոր

adj.

finite, limited.

· Calfa

NBHL (1)

Բառ յետնոց՝ իբր ռմկ. հակադրեալ Անհնոյ. որպէս Սահմանաւոր, չափաւոր։ (Ոսկիփոր.։)


Հունդ, հնդոյ

s.

seed, grain.

· Calfa

NBHL (1)

ռմկ. հունտ. Ունդ. Սերմն. արմտիք. դահամունքն զանգուածոյ. σπέρμα semen եւ πέλανος libum.


Հունձք, հնձոց

s.

harvest;
crop;
summer;
— խոտոյ, hay-making;
ժամանակ հնձոց, reaping, harvest-time, mowing-time;
(խոտոյ) hay-time;
երգ հնձոց, harvest-home;
առատ —, abundant harvest;
ոսկեփայլ, — փունջ —, golden harvest;
յաւուրս հնձոց, in harvest-time.

· Calfa

NBHL (1)

Հնձել զհունձս։ Յաւուրս հնձոց ցորենոյ։ Հնձոցն գարեաց։ Սերմն եւ հունձք։ Աղաչեցէ՛ք զտէր հնձոց, զի հանցէ մշակս ի հունձս իւր։ Բազում համբարս դնէ ի հունձս։ Որպէս ցօղ ամարայնի, եւ անձրեւ ի հունձս.եւ այլն։