Your research : 49 Results for սար

Entries' title containing սար : 248 Results

Definitions containing the research սար : 666 Results

Տոմս, ից

cf. Տոմսակ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առաց վը-կայութեան) «թուղթ, մի թերթ թուղթ, տետ-րակ» Ես. ը. 1. Աթան. Գէ. ետ ժմ. լն. յետ-նաբար կայ «հրամանագիր, կաթուղիկոսա-կան հրովարտակ» իմաստով՝ Զքր. սարկ. Բ. 136. նոր գրականի մէջ նշանակում է *billet, վրան գրուած թղթիկ, երկտողիկ ևն», որից տոմսակ, տոմսակավաճառ, խաղա-տուս. բmժնետոմս, հրաւիրատոմս, տոմ-սարան ևն։


Տորգ, ի

s.

cob-web, spider's web.

• «սարդի ոստայնի հիւքը», մէկ անգամ ունի Վեցօր. 121 (Եկեսցէ յարեսցէ ի տորգս սարդիոստայնի). ուրիշ վկայութիւն չկայ։ Նախնական իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «ցանց կամ հիւսք», այլ, ինչպէս տակի գաւառական ձևերից երևում է, «ոս-տայնանկի փայտեայ կազմած, ոստայն», որ յետոյ փոխաբերաբար անցել է սարդի ոս-տայնին։ Ըստ այսմ բառս դառնում է՝


Տորոն, ի

s.

madder;
— զմիւռնիոյ, alizari, Smyrna madder.

• «ներկաբոյս՝ որ արտահանւում էր Հայաստանից. լտ. rubia» Բժշ. Գաղիան ասւում է նաև տօրոն, տորուն, տօրուն, տոնիր, որից տորնուկ «վայրի տորոն, asperula tinctoria» ՀԲուս. § 2980, տորոն խոտ «gentiana asclepiadea» ՀԲուս. § 2982, Տիրացուեան, Contributo § 362 սխալ գրչութիւն է սարուն, որ ՀԲուս. § 2725 հա-մարում է անծանօթ մի բոյս և որ Նորայր ՀԱ 1923. 341 հաստատում է թէ տորոն բա-ռից վրիպակ է։


Տուղտ, տղտոյ

s. bot.

s. bot. marsh-mallow, althea;
արքունի —, althea frutex.

• ԳՒՌ.-Կր. Մկ. Վն. տուղտ, Ջղ. Տփ. տուխտ, Երև. տուղդ, Ալշ. տուղդ, տեղդ, Զթ. Ննխ. դուղդ. Ագլ. տօխտ, Բլ. Սլմ. Վն. տեղտ, Մշ. տեղդ, Խրբ. դէղդ։ (Տիրացուեան ունի նաև տիղտ ձևը. իսկ Սվեդ. դիւխդ նշ. «խա-ղողի սարփինայ»)։


Տօն, ից

s.

feast, solemnity, festival, celebration;
— նշանաւոր, հանդիսաւոր or մեծահանդես, extraordinary, solemn feast;
օր —ի, feast-day, holiday;
ամենաժողով —, fair day, market day;
— անուան, saint's day;
— ամենայն սրբոց, All-Saints' day, All Hallows day;
— մարմնոյ եւ արեան տեառն, Corpus Christi day;
— անմեղ մանկանց, Childermas-day;
սրբել, խմբել, կատարել, տօնել զ—, to keep, to observe, to celebrate a feast;
շնորհաւորել ուրուք զ— իւր, to wish a person many happy returns of the day;
cf. Տարեկան.

• , ի հլ. «հասարակաց հանդէս, հան-ղիսաւոր օր» ՍԳր. Սեբեր. Ոսկ. մ. բ. 14. որից տօնել ՍԳր. տօնախմբել Ագաթ. Կորիւն. տօնանան Ագաթ. Ոսկ. Կորիւն. տօնամա-ճառ Իմ. ժե. 12. տօնապետ Կիւրղ. «նձ. նա-խատօնակ Փիլ. յառաջատօնակ Փիլ. ել. վերջատօնակ Ածաբ. խորհրդատօն Փիլ. բա-գըն. զուգատօնել Նիւս. սքանչ. պասեքատօն Եա. քր. տօնամակ Գր. վկ. (Զարբհանա-լեան, թրգմ. 722-3), տօնակատարութիւն (նոր բառ)։


Րոպէ, ից

s.

second;
instant, moment;
the world, the universe;
Europe.

• , ի հլ. «ակնթարթ, մանրերկրորդ կամ երկվայրկեան» Վեցօր. 117-118 (Զրո-պէսն, այսինքն զթօթափել ական. Մի ի 60 մասանցն ունի վաթսնից վաթսուն րոպէ, այսինքն է ական թօթափել), Սարկ. տոմ. «տիեզերք, համօրէն աշխարհ, ժամանակք, բովանդակութիւն էից» Գնձ. Շար. Նար. որից րոպէահամար Վեցօր. 118. Շիր. րոպէական (նոր բառ). կրճատ ձևով րոպ «ժամանակ» Նար. տաղ. «կոլոր, շրջանակ, ոլորակ» Գնձ. գրուած է րոպպէ Մոլութ. 447 բ։-Նոր գրականի մէջ արևմտեան բարբառով րոպէ քիչ է գործածւում և միայն անորոշ ու կարճ ժամանաև է զոյզ տալիս. արևելեան բար-բառով շատ սովորական է և նշանակում է ժամի 1/εօ մասը, այս իմաստը սխալ է. հմմտ. վերը Վեցօրէից վկայութիւնը. այս-պէս նաև Վեցօր. 119՝ ժամք անհամար րո-պէիւք անցանեն. նոյն սխալը գտնում ենք նաև վայրկեան բառի մէջ։


Ցախ, ոյ

s.

branches, brushwood;
furze;
birch-tree;
maple;
— մօրուք, matted beard;
*— ասել, birch-broom.

• «հազի ծառ» Վրդն. ծն. «ծառի ճիւղը՝ տերևներով միասին» Վստկ. էջ 79. Մառթին. «մացառ, խռիւ» Հին բռ. «անտառ կամ այրելի (վառելափայտ)» Բռ. երեմ. էջ 316. ըստ Տիրացուեան, Contributo § 341 Arica arborea L, որ է «ցարասի, հաւամրգի, խալանճ, bruyère», որից ցախեայ «ցախի փայտից շինուած» Յհ. պտմ. գ. առ լեհ. ցախսարեկ «ցախերի մէջ ապրող սարեակ» Մխ. առակ. ցախել «ցանքը ցախերով տափ-նել» ի գիրս Խոսր. էջ 19։


Ցաւ, ոց

s. fig. adv.

pain, ill, suffering;
sorrow, grief, affliction, displeasure, bitterness;
regret;
disease, illness;
ցաւովք, painfully, sorrowfully, sadly;
դառնակակիծ —, sharp, smarting, poignant or bitter pain;
— սրբազան, epilepsy, falling sickness;
—ք ցանկութեան, concupiscence;
ի —ս լինել, —ս լինել, —ս կրել, տանել or բերել —ոց, to suffer or endure pain, to feel unwell, to be in pain, full of pain;
զմահու — ջերանիլ, to be ill of a fatal disease;
մեղմել զ—ս, to calm, to allay, assuage or lull pain;
դժոխըմբեր կալաւ զիս —, a cruel pain seized me;
փարատեցան յինէն —ք իմ, I have no more illness, I am free from pain;
— է or —է ինձ, it displeases me, I am vexed, I am very sorry;
cf. Ըմբռնիմ.

• . ո հւ. (կայ նաև յգ. գրծ. -օք) «կըս-կիծ, վիշտ, ցաւ, հիանդութիւն» ՍԳր. Ոսկ. մ. բ. 1. որից ցաւիլ ՍԳր. Ոսկ. բ. տիմ. ցաւեցուցանել Յոբ. ե. 18. ցաւագին ՍԳր. ցաւագնոտել Եփր. ա. տիմ. 244. աչացաւ Կոչ. 11. ցաւած Սղ. կր. 30. Ոսկ. մ. բ. 19 և ես. Սեբեր. Բուզ. ցաւոտ Բուզ. գլխացաւ։-թիւն Եւագր. կրծացաւութիւն Շիր. կեղցաւ Սարգ. լերդացաւ Եփր. աւետ. կողացաւ Վստկ. սրտացաւութիւն ՍԳր. Եւագր. զաւա-գարութիւն, ցաալի, ցաւակցական (նոր բա-ռեր) ևն։


Վարսամ, ի

s. med.

comet;
epilepsy.

• Յիշեցնում է պրս. [arabic word] barsam, որ է բարսմունք «զրադաշտականների ճիւ-ղերի կապոցը՝ զոհի ժամանակ» (տե՛ս բարսմունք). բայց այսպիսի զուտ իրա-նական մի կրօնական բառ կարո՛ղ էր այնպէս հասարակ իմաստ ստանալ մեր մէջ և այն էլ այդքան ուշ ժամանակ։


Վարտիք, տեաց

s.

drawers;
— գեղջկաց, breeches, small-clothes.

• (սեռ. վարտեաց. միայն պնե-զաբար գործածուած) «կէս մէջքից ցածր ե-ղած զգեստը» Դան. է. 21, 94. Բուզ. ե. 6. Վրդն. դան. նոր գրականի մէջ՝ արևմտեանը գործածում է «մսի վրայ հագնելիք սպիտա-կեղէն, տակի վարտիք» նշանակութեամբ, իսկ արևելեանը «տափատ, դըսի վարտիք». հմմտ. անդրավարտիք, որի «ներքնավար-տիք» նշանակութիւնը ցոյց է տալիս թէ վար-տիք հին հայոց մէջ նշանակում էր «դրսի վարտիք», համաձայն արևելեան հայոց գոր-ծածութեան։ Սրանից է անվարտի Զքր. սարկ. Ա. 72։

• = Պհլ. *varti հոմանիշ ձևից, որ ծագում է var «ծածկել» արմատից. նոյն ձևից՝ an-dar «մէջ, միջին» նախադրութեամբ կազ-մուած է պհլ. *andarvarti «ներքնավար-տիք», որից ամբողջութեամբ փոխառեալ է հյ. անդրավարտիք։ Իրանական ձևերը՝ բացի var արմատից, աւանդուած չեն. բայց նոյնն է հաստատում փոխառեալ արաբ. [arabic word] andarvarϑ կամ [arabic word] ❇ ︎ andarvardiyya «մի տեսակ վարտիք, որ ներքնավարտիքի վրայից են հագնում՝ շալվարի և չաշքըրի նման... պարսկերէն բառ է և արաբներեո ևս գործածուած» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա 570)։ Նոյն արմատից նոյն ձևով կառմուած է նաև պհլ. *sārawarti, «գլխանոց»<հպրս. sāravarti, որոնք նոյնպէս աւանդուած չեն բայց պահուած են փոխառեալ հյ. սաղա-ւարտ (փխ. 'սարաւարտ) և ասոր. [arabic word] šanvartā «սաղաւարտ» ձևերով։ Իռանեան այս ձևերի դէմ՝ առանց -ti մասնիկի ունինք զնդ. [arabic word] sā̄ravara և պհլ. ❇ sā̄rvār «սաղաւարտ», որոնց համապատասխան է գալիս. պրս. [arabic word] šal-yār «անդրավարտիք» (բառացի «սը-րունքները ծածկող», ըստ Horn § 789)։ Վերջապէս նոյն var «ծածկել» արմատից են կազմուած գւռ. պրս. var, wērá «տա-փատ», veráh «զգեստ» (MSL 19, 154)։


Վէստ

cf. Վեստ.

• «ազատ, ազնուական, իշխան» Մագ. թղ. 104, 213 (գրուած վէստ). Ապմ. անեց. 106, Կիր. պտմ. ամէնից վաւե-րական վկայութիւնն ունի Խծկոնից արձա-նագրութիւնը՝ 1033 թուից, որ վէստ ձևով է (տե՛ս Շողակաթ, էջ 180 և տախտակ ժԱ). նշանակութիւնը ճշդում է Սամ. անեց. 107, որ գրում է. «Տէր Պետրոս և ազատ Սարզիս (այլուստ գիտենք վեստ Սարգիս) և Գրիգոր Բջնեցին նենգեցին զԳագիկ և զԱնի ետուն ի կայսրն Յունաց»։


Վեստ, ից

adj.

great, noble, illustrious.

• «ազատ, ազնուական, իշխան» Մագ. թղ. 104, 213 (գրուած վէստ). Ապմ. անեց. 106, Կիր. պտմ. ամէնից վաւե-րական վկայութիւնն ունի Խծկոնից արձա-նագրութիւնը՝ 1033 թուից, որ վէստ ձևով է (տե՛ս Շողակաթ, էջ 180 և տախտակ ժԱ). նշանակութիւնը ճշդում է Սամ. անեց. 107, որ գրում է. «Տէր Պետրոս և ազատ Սարզիս (այլուստ գիտենք վեստ Սարգիս) և Գրիգոր Բջնեցին նենգեցին զԳագիկ և զԱնի ետուն ի կայսրն Յունաց»։


Վզան

adj.

haughty, uncontrolled, stiff-necked.

• «հպարտ» Փիլ. լին. 369, որից վզա-նիլ «հպարտանալ» Փիլ. լին. 433. վզանու-թիւն, վզանումն Փիլ. լին. 385, 417. վզա-նուտ Պիտ. Սարկ. աղ. 138։


Վէս, վիսաց

adj.

highflown, arrogant, proud, saucy, insolent, haughty, fierce;
harsh, hard-hearted, cruel, inhuman, brutal;
cross, crabbed, surly, peevish.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, ծայց առանց վը-կայութեան) «հպարտ, գոռոզ, ամբարտա-ւան» Բ. տիմ. գ. 3. Ոսկ. փիլիպ. Մծռ. ո-րից վիսութիւն Ոսկ. մ. բ. 5. վիսաբարոյ Սարկ. վիսանալ Ոսկ. բ. տիմ. առանց k ձայնի փոփոխութեան՝ վէսական Խոր. վէ-սութիւն Մաշկ.։


Վիշապ, աց

s. ast.

dragon;
leviathan;
typhon, vortex, whirlpool, exhydria;
dragon, draco;
— ծովային, araneus piscis, quaviver, weever;
— ձուկն, cachalot.

• , ի-ա հլ. «անհեթեթ մեծ օձ, մա-նաւանդ ջրային, կէտ անասունը» ՍԳր. Եզն. «թաթառ, փոթորիկ» Խոր. Սարկ. շարժ. Ոս-կիփ. «փխբ. հռովմէական լեգէոնների դը-րօշակը, draco» Խոր. Գ. 35. Գր. նազ. (տե՛ս Նորայր, Քննասէր Բ. 58). որից վիշապա-քաղ Ագաթ. վիշապացեալ Կոչ. վիշապաշունչ Վեցօր. վիշապազունք Խոր. վիշապաձայն Եղիշ. վիշապակ «օձի ձագ» ԱԲ. «կատու» Բառ. երեմ. էջ 301. գրուած է նաև յուշապ Բրս. մրկ.։


Փարթամ, ի, աց

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

• . ի-ա հլ. «ճոխ, հարուստ». աւս բառը չէ՛ գործածուած ոսկեդարեան գրականութեան մէջ, բայց սովորական է յետոսկեդարեան շրջանին. ինչ. Ոսկ. յհ. ա. 21. Ածաբ. մկրտ. Նար. Լմբ. պտրգ. որից փարթամանալ Նար. Սարգ. Ոսկիփ. փար-թամացուցիչ Խոր. ի գն. մեծափարթամ Պիտ. փարթամութիւն Ոսկ. յհ. ա. 42. փար-թամաշնորհ Յհ. կթ. բազմափարթամ Պտմ. աղէքս։ Ըստ Ե. եպս. Դուրեան, Բազմ. 1909, 161 փարթամ բառը գործածուած պիտի լի-նի նաև Դան. ա. 3 «... ածել յորդւոց գե-ռութեանն Իսրայելի և ի զաւակէ թագաւո-րութեանն և ի Պարթևաց մանկունս անարա-տըս», որ յետոյ աղաւաղուելով եղաւ «և ի Պարթևաց». աղաւաղութիւնը ակներև է, ո-րովհետև նոյն տեղը եբրայեցին ունի [hebrew word] umin-hapartomim «յիշ-խանաց», որից և յոյնը տառադարձութեամբ -ἀπὸ τῶν φορϑομμὶν (այլ ձ. πορϑομμειν), Այսպէսով փարթամ բառը մի անգամ գոր-ծածուած պիտի լինի Ոսկեդարում։


Փերեզակ, աց

s.

huckster;
շրջող —, pedlar.

• , ի-ա հլ. «շրջուն մանրավա-ճառ» Վրք. հց. ա. 447. Երզն. մտթ. էջ 231 որ և փերեզիկ Շնորհ. առակք. փորեզիկ Զքր. սարկ. Ա. 24. փորէզիկ ՀՀԲ, փօրեզիկ Զքր. սարկ. Ա. 15. փօրէզիկ Առար. աատմ. 33Ո (արք վաճառականք՝ զոր հայոց բառիւ փօ-րէզիկ ասեն և այլազգեաց բառիւ չարչի ասեն). փորգեկ Բար. 175։


Փիլիսոփոս, աց

cf. Փիլիսոփայ.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև ա-սանց վկայութեան) «իմաստասէր» Նխ. բ. մկ. Վեցօր. էջ 21. Ոսկ. պօղ. Ա. էջ 330, 908, մտթ. ա. 10. Վրք. հց. Սարգ. որ և փիղիսո-փոս Եւս. քր.բ (ստէպ). որից զփիղիսոփոս Եւս. քր. բ. էջ 288 (չունին ՆՀԲ և ԱԲ)։


Փիլոն, ի

s.

cloak, mantle;
priest's mantle.

• (յետնաբար ի-ա հլ.) «անթև վե-րարկու, կրկնոց» Բ. տիմ. դ. 13= Եփր. բ. տիմ. 257. «կրօնաւորի վերարկու» Սարղ. յուդ. Օրբել. հրտր. Էմինի, էջ 76, Վրք. հց. Լմբ. առ Լև. էջ 218, «ծածկոց, վարագոյր» Բրս. մրկ. էջ 354 (գրծ. փիլոնաւ), որից փիլոնաւոր Ոսկիփ. (ըստ ՀՀԲ) գրուած է նաև փիղոն Եփր. բ. տիմ. 247։


Փիծ, փծի, ծոյ

adj.

spotted, stained, sullied, dirty;
unclean, impure, obscene.

• «պիղծ, անմաքուր» Փիլ. բան. և լին. 190, 215 Սարկ. հանգ. Անյ. հց. իմ. որից իծանք «պղծութիւն» Փիլ. լիւս. 157. փիծել «պղծել» Փիլ. լին. բ. 12. փիծիկ կամ փծուկ «աղտեղի» Ոսկիփ. փծութիւն Փիլ. ժ. բան. և նխ. բ. փծուն Խոր. Յիշատ. (ստէպ). փծո-րել «պղծել, շաղախել» Բառ. երեմ. էջ 324. փծկել «եղծանել, ապականել» Ոսկ. մ. բ. էջ 478 և հռ. ժդ. էջ 182, փծկիլ «եղծանիլ» Ոսկ. ա. տիմ. թ. էջ 72 (ըստ սրբագրու-թեան Նորայրի, Հայկ. բառաք. 42). գրուած է նաև պիծ, պիւծ, փից ԱԲ. որից փցկիլ «եղծանիլ» Ոսկ. ա. տիմ. ժզ. 150 և Եփես. իբ. 922.. փցուն «փծուն, անպիտան, յետին, ապիկար» Խոր. Տօնակ. Անյ. պորփ. «փտած (տունկ)» Լծ. փիլ. փցնութիւն Փիլ. յովն. 611. փցագործ «պղծագործ» (չունի ԱԲ) Բառ. երեմ. էջ. 213։-Իմաստով նոյնանում է յաճախ բիծ բառի հետ, որ տե՛ս առան-ձին։


Փիճի, ճւոյ

s. bot.

s. bot. pine-tree;
cf. Հաճարի;
beech-tree.

• = Վրաց. ფიჭვი փիճվի «մի տեսակ մայ-րի, pin, cocнa», უიჭვიანი փինվիանի «եղև-նեայ», უიჭვნარი փիճվնարի «եղևնեաց ան-տառ», մինգր. pičvi «փիճի», լազ. փինճո «մի տեսակ եղևին»։ Վրաց. բառը հին է, գործածուած է Ես. կ. 13, ուր հայերէնն ունի զանազան ծառանուններ, բայց ո՛չ փինի («Եւ փառքն Լիբանանու առ քեզ եկեսցեն, սարդիւն և սօսիւ և նոճով և մայրիւ»)։ Հա-յերէնը ընդհակառակը լինելով նոր բառ, չու-նենալով ածանցներ, մինչդեռ վրացին ունի մի քանի կարևոր ածանցներ և գտնւում է ցեղակից լազ. և մինգր. լեզուներում, փո-խառեալ է վրացականից։ Սրան համապա-տասխան է գալիս այն հանգամանքը, որ այժմ էլ բառը գոյութիւն ունի միայն Պոն-տական շրջանում։-Աճ.


Փինատ

adj.

poor, miserable.

• «աղքատ, խեղճ, ողորմելի, հէգ» Մագ. թղ. 237. Յիշատ. Զքր. սարկ. Բ. էջ 143. ուրիշ վկայութիւն չկայ։ Տե՛ս և Աճառ. ՀԱ 1923, 256։


Փոշի, շւոյ, շեաց

s.

dust;
— or — հրացան, gun-powder, powder;
— կաղնւոյ, tan, oak-bark;
— շաքարի, powder-sugar;
— իւղեփեցաց, sweet-powder;
— հերաց, hair-powder;
տուփ փոշւոյ հերաց, powder-box;
ամպ փոշւոյ, a cloud or whirlwind of dust;
դնել ինչ ի —, ի — դարձուցանել, to powder, to grind to dust, to reduce to powder, to pulverize;
լնուլ փոշւով, to cover or sprinkle with dust;
ի — դառնալ, to be reduced to powder, to be pulverized;
to crumble into dust, to moulder away;
— յարուցանել, to raise a dust;
ընդ — թաւալիլ, to roll in the dust;
թօթափել զ—, to dust, to beat the dust out of, to shake off the dust, to free from dust;
— դէզադէզ ամբառնայր յամպս հասանէր, a thick cloud of dust rose up to the skies;
— ամպաձեւ մրրկեալ դիզացեալ ծածկէ զերկին, a cloud of dust arose and obscured the heavens;
cf. Մանրամաղ;
cf. Վառօդ;
cf. Ջաղացք.

• (-շտյ, -շեաց) «թօզ» ՍԳր. Վեցօր. Սեբեր. որից՝ փոշոտ Կոչ. փոշոտիլ Ոսկ. ես Ագաթ. փոշաջուր Պիտառ. կամ փոշեջուր Վստկ. փոշետեսակ Մագ. Սարգ. փոշիաձև Անան. եկեղ. փոշեթաթախ, փոշիանման դեղափոշի (նոր բառեր) ևն։


Փոր, ոյ, ի

s. adj. mar.

belly, abdomen, paunch;
womb, bowels, entrails;
concavity, cavity, hollow;
side, part;
hollow, empty, void;
— անօթոց, capacity of vases;
— նաւի, keel, ship's bottom, careen;
— սեխի, seed-pulp of melon.

• . ո հլ. «ծակ, պարապութիւն, մէջը փոս տեղ» Ոսկ. եփես. (Մինչ ընդ միմեանս մածեալ իցեն քարինք շինուածոյն և չկայցէ ինչ փոր). «սին, մէջը ծակ, սնամէջ, պա-րապ» Վեցօր. 88. «որովայն, արգանդ, սիրտ. ընդերք» ՍԳր. Եզն. Սեբեր. (մարդուս ներ-սը իբրև մի մեծ խոռոչ ըմբռնելով, հմմտ. գոգել «ծակել, փոս բանալ, փորել» և գոգ «գիրկ, ծոց»), «ընդունարան, միջուկ իրաց» (օր. նաւի, սեխի, ամանի) Վրդն. սղ. հը, էջ 267. Ճառընտ. Սարկ. տոմ. որից փորել «փոս բանալ, խորացնել, բրել, կռել կո-փել, քանդակել» (յետնաբար գրուած նաև պորել, ինչ. Նոր վկ. էջ 317. հմմտ. Վն. պո-րել) ՍԳր. Ագաթ. Եփր. յոբ. ՀԱ 1912, 671. «ձգել, երթալ, հեռանալ» Պտմ. աղէքս. (ըստ Տաշեան, Ուսումն. ստոյն Կալիսթ. էջ 201). փորած «փոս, խոռոչ» Վեցօր. փորածոյ Ասող. փորոք «փոս, ծակ» Նոնն. 69. Ա-րիստ. աշխ. (որից փորոգիլ «սնանալ» Վստկ. 163), փորուած «խորութիւն» Եզեկ. խգ. 14. Վեցօր. փորագրել Խոր. Փիլ. վիմափոր Բրս. մրկ. Շար. գետնափոր Երեմ. ը. 11. Ոսկ. ա. տիմ. ժդ. Վեցօր. փորոտի «աղիք, ընդերք» ՍԳր. Կոչ. փորկարսիք «մարդու փորը կամ ընդերքը (իբր փորի կարասիք)» Մխ. բժշ. 38, 106 (նորագիւտ բառ, որ գտնում եմ երեք անգամ գործածուած), փորանց Բժշ. դարափոր Բուզ. Վեցօր. Կիւրղ. թգ. հիմնա-փոր Մծբ. փորանալ «կռանալ, ծռիլ, թե-քուիլ՝ յատկապէս նստած տեղից» Վրք. հց. ա. 428 (նոյնի մէկ այլ խմբագրութիւնը՝ Վրք. հց. ա. 492 ունի կորացաւ). փորան-կեալ Յհ. ժթ. 24. Երզն. մտթ. 594 (աշխ. ձևով փորանկած Շնորհ. եդես. տող 973, իսկ Իրեն. ցոյցք 57 գրուած է «ի վերուստ ան-կեալ») «միակտուր հիւսած (պատմուճան)» (հակառակն է փոր ի բաց). փորագրիչ, փո-րագրութիւն (նոր բառեր) ևն։ Հմմտ. նաև յաջորդը։


Փոր, ոյ

zool.

cf. Բուռ;
cf. Պոր;
sea-scorpion, father-lasher, scorpaena;

• . ո հլ. «ծակ, պարապութիւն, մէջը փոս տեղ» Ոսկ. եփես. (Մինչ ընդ միմեանս մածեալ իցեն քարինք շինուածոյն և չկայցէ ինչ փոր). «սին, մէջը ծակ, սնամէջ, պա-րապ» Վեցօր. 88. «որովայն, արգանդ, սիրտ. ընդերք» ՍԳր. Եզն. Սեբեր. (մարդուս ներ-սը իբրև մի մեծ խոռոչ ըմբռնելով, հմմտ. գոգել «ծակել, փոս բանալ, փորել» և գոգ «գիրկ, ծոց»), «ընդունարան, միջուկ իրաց» (օր. նաւի, սեխի, ամանի) Վրդն. սղ. հը, էջ 267. Ճառընտ. Սարկ. տոմ. որից փորել «փոս բանալ, խորացնել, բրել, կռել կո-փել, քանդակել» (յետնաբար գրուած նաև պորել, ինչ. Նոր վկ. էջ 317. հմմտ. Վն. պո-րել) ՍԳր. Ագաթ. Եփր. յոբ. ՀԱ 1912, 671. «ձգել, երթալ, հեռանալ» Պտմ. աղէքս. (ըստ Տաշեան, Ուսումն. ստոյն Կալիսթ. էջ 201). փորած «փոս, խոռոչ» Վեցօր. փորածոյ Ասող. փորոք «փոս, ծակ» Նոնն. 69. Ա-րիստ. աշխ. (որից փորոգիլ «սնանալ» Վստկ. 163), փորուած «խորութիւն» Եզեկ. խգ. 14. Վեցօր. փորագրել Խոր. Փիլ. վիմափոր Բրս. մրկ. Շար. գետնափոր Երեմ. ը. 11. Ոսկ. ա. տիմ. ժդ. Վեցօր. փորոտի «աղիք, ընդերք» ՍԳր. Կոչ. փորկարսիք «մարդու փորը կամ ընդերքը (իբր փորի կարասիք)» Մխ. բժշ. 38, 106 (նորագիւտ բառ, որ գտնում եմ երեք անգամ գործածուած), փորանց Բժշ. դարափոր Բուզ. Վեցօր. Կիւրղ. թգ. հիմնա-փոր Մծբ. փորանալ «կռանալ, ծռիլ, թե-քուիլ՝ յատկապէս նստած տեղից» Վրք. հց. ա. 428 (նոյնի մէկ այլ խմբագրութիւնը՝ Վրք. հց. ա. 492 ունի կորացաւ). փորան-կեալ Յհ. ժթ. 24. Երզն. մտթ. 594 (աշխ. ձևով փորանկած Շնորհ. եդես. տող 973, իսկ Իրեն. ցոյցք 57 գրուած է «ի վերուստ ան-կեալ») «միակտուր հիւսած (պատմուճան)» (հակառակն է փոր ի բաց). փորագրիչ, փո-րագրութիւն (նոր բառեր) ևն։ Հմմտ. նաև յաջորդը։


Տարի, րւոյ, րեաց

s.

year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.

• Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է «Զի՛նչ է տարի. զի յինքեան տանի զօր, զշաբաթ, զամիսս և զչորս եղանակս. և դարձեալ զարեգակն տեսեալ ի կիտէն ի կէտն բոլոր ընթացեալ՝ ասացին. տա-րաւ զիմ ժամանակս»։ Նոյնը նաև Վրդ. սղ. կդ. էջ 214 «Այլ տարի դարձեալ որ զամենայն տանի».-Յայսմ. օգոստ. 11 «եւ տարի ասի, որ տանի զերկո-զ365 աւուրսն... և նոքօք զկեանս մարդ-կան և զամենայն մահկանացուաոս».-Տաթև. ձմ. ա. «Զի վասն այն կոչեմք տարի՝ որ զամենայն կեանս մեր և կհեշտութիւն կենցաղոյս ընդ ինքեան տանի և գնայ։.. Տարի կոչի վասն երեք պատճառի. նախ զի արեգակն տանի զերկոտասան կենդանակերպսն և վճա-րի. երկրորդ՝ զի տանի զչորս եղանակս և զամիսս և զշաբաթս, զաւուրս և զժա-մոս և զայլսն. երրորդ՝ զի տանի զժա-մանաևեաւ կեանս մեր»։ Նոյնը նաև Տաթև. հարց. էջ 190։ Սրանց համեմաս է նաև ՀՀԲ։ Böttich. Horae Aram. 35, 70 թերևս tar արմատից։ Նոյն, Wurzelf, 20 սրան է աւելացնում նաև արաբ. tārat։ Չուբինով վրաց. տարկոշի «ջրի շերեփ»! Հիւնք. հյ. շար և կամ զնո. սարետա։ Patrubány SA 1, 194 հնխ dā «բաժանել» արմատից։ Աճառ. ՀԱ 1ՉՈ8. 122 թերևս կովկասեան ծագու-մից. հմմտ. հիւս. օսթյ. tal', ֆինն. talvi սիրյ. tol, դիդ. tlebi, վոգուլ. tal հոմանիշները։ Patrubány ՀԱ 1908, 314 տալ բայից։ Մառ ИАН 1911, 471 վրաց. წელი ծելի «տարի» բառի հեռ-


Տարմ, ից

s.

cf. Տարմահաւ;
—, — թռչնոց, flock, flight of birds;
— — or տարմաբար, cf. Տարմաբար.

• , ի հլ. «թռչունների խումբ, երամ» Արշ. Լաստ. ժը. Նար. 176. որից տարմ տարմ «խմբովին» Եփր. ծն. էջ 61 կամ տարմա-տարմ Եզն. տարմանալ «խմբուիլ» Լմբ. ժբ մարգ. էջ 107 (յովել. բ. 8). տարմաջուր «առասպելական ջուր՝ որին հետևում են մորեխասպան թռչունների խումբերը» Վրդն. աշխ. 523. տարմաբար Թր. և Երզն. քեր. Յհ. կթ. լուսատարմիկ Կիւրղ. աղ. Եփր. խչ։ 76. տարմահաւ «մի տեսակ սարեակ» Վեո-օր. 163, 174, և սրանից իբր համառօտեալ՝ տարմ «սարեակ» Շնորհ. եդես. Նչ. քեր. այսպէս կոչուած՝ խմբերով թռչելու պատ-ճառով. հմմտ. Կիր. պտմ. (տպ. Մոսկ. էջ 21z=Վենետ. էջ 209). «Քանզի եկն բաղ-մութիւն մանր հաւուցն պիսակաց, զոր վասն բազմութեանն տարմ անուանեն»։ Սրան է միանում նաև տորմ «նաւերի խումբ», որ տե՛ս առանձին։

• Պատկ. Истор. Монг. 124 յիշում է վրաց. տարբի «տարմահաւ», առանց նմանութիւնը շեշտելու։ Հիւնք. 119 օ-տար բառից, իսկ 319 տրամ բառից։ Bugge, Beitr. 33 իրարից բաժանելով մեկնում է տարմ թռչունը=լտ. sturnus, գերմ. Staar, հբգ. stara. անգսք. stearn «սարեակ», իսկ տարմ «երամ»=լտ. turma, անգլսք. ϑrym «խումբ», եր-կուսն էլ իբրև բնիկ հայ։ Մեկնութիւնս մերժում են Walde 800 և Pokorny i. 750, ըստ որում լտ. t-ի դէմ սպասելի էր հյ. թ։


Տարր, րեր, րերաց

s.

element, elementary substance or matter;
տարերք, elements;
rudiments;
տարերք կենաց, the elements of life;
ըստ տարերց աշխարհի, according to the worldly maxims.

• . ր հլ. (յետնաբար նաև ի, ո հլ.) նախանիւթ» ՍԳր. Եզն. Վեցօր. Ագաթ «յօդ, տառ» Եզն. որից տարրական Ագաթ. կամ տարերական Նար. խչ. տարրապաշտ Նխ. իմ. Յհ. իմ. պաւլ. տարրաւր Ագաթ. տարրեղէն Եղիշ. տարրանալ «արմատանալ. հաստա-տուիլ» Փիլ. Սոկր. թուլատարր Վեցօր. կարծ-րատարր Պիտ. (գրուած է կարծրատորր), ողորկատարր Պիտ. միատարր Վեցօր. մեծա-տարր Վեցօր. մերկատարր Ոսկ. ես. 180. անտարր Ոսե. լհ. ա. 14. Ագաթ. ևն։ Բառիս երկու ր-երը միանալով՝ ձևացել է յետնաբար տառ «նախանիւթ» Փիլ. Պիտ. Երզն. Նար. «գիր» Փիլ. իմաստ. Սարգ. «գրութիւն, գրու-ածք, գիրք, Աստուածաշունչ» Պիտ. խոսր. Մագ. որից տառանալ «տարրանալ» Անյ. հց. իմ. տառատիպ Յիշատ. ևն։ Նոր գրա-կան լեզուն զանազանութիւն դնելով երկու-սի մէջ՝ ընդունում է տարր «նախանիւթ» և տառ «գիր»։ Նոր բառեր են տարերային, տարրաբանութիւն, տարրագիտութիւն, տար-րաւուծութիւն, տարրալուծել, տառական, տառտզի, տառակեր, տառակերութիւն, նա-խատառ, սկզբնատառ, վերջատառ, մեծա-տառ, փոքրատառ, մանրատառ, գլխատառ, շեղատառ ևն։


Տափ, տափք, եր

s.

plain, flat country or district.

• ՓՈԽ.-Վրաց. მოტაბაკებული մոտաբակե-բուլի «տափակաւուն, հարթ» Չուբինով 849 (առաջին մո -և վերջին -բուլի մասնիկ են. առանձին *տաբակի ձևը չունի Չուբի-նով).-հայ բոշ. tap'ak «տափակ», որից ծածկալեզւով tap'ak sis (sis «գլուխ») բռուս» (Finck, Die Sprache der arm. Zi-geuner, ЗАН 1907, էջ 121), որի հետ կաղ-մութեամբ նոյն է գալիս Պլ. ծծկ. տափակ «եւրոպացի» (ակնարկութեամբ նրանց յար-դեայ տափակ գլխարկի).-օսս. տափան «հարթ, տափարակ», քրդ. [arabic word] tāpān «տա-փարակ», թրք. գւռ. Եւդ. [arabic word] tapan «տա-փան» (ԳԴ պէրէն բառի տակ, Յուշարձան 329), թրք. գւռ. Սլմ. tapan «տափան», որից tapanlamak «տափնել», նոյնպէս և Ղառա-խի թուրքերի մէջ՝ թափան «տափան» (նա-խաձայնի համար հմմտ. Բբ. թափան «աա-փան», թափնէլ «տափանել»)։-Այս բոլորից աւելի հետաքրքրական են արաբ. [arabic word] taii «կողմ. 2. գետի ափ. Յ. շէն տեղ, հող», [arabic word] tāffa «սարի և դաշտի միջի մասը» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 802-3)։ Հայերէնը չի կարող սրանցից փոխառեալ լինել, որով-հետև գործածուած է Ե դարում. ուստի ա-րաբ. բառը կա՛մ պատահական է և կամ փոխառեալ հայերէնից։


Տաք, ից

adj.

warm, hot;
cf. Ջերմ.

• «ջերմ» Խոր. գ. 37 (Շամփուրն.. տաք էր իբրև զհուր). էլ. արիստ. էջ 137. Վրք. հց. Վստկ. Վրդն. առակ. Յայսմ. որից տաքացուցիչ Խոսր. տաքիլ «տաքանալ» Պիտ. տաքութիւն Ոսկ. յհ. ա. 21. Մխ. բժշ. տա-քումն Պիտ. 464. տաքդեղ «պղպեղ» Առաք. լծ. սահմ. 468. Զքր. սարկ. Բ. 133 (Ջպղպեղ, որ է տաքդեղ). Բառ. երեմ. 272 (կազմուած է ճիշտ ինչ. գւռ. թրք. isotə «պղպեղ», այն է is «տաք» + ot «խոտ»)։


Տեղ, ոյ, աց

s.

shower, abundant rain;
յամենայն —, every where;
always;
տեղի, տեղային ի ձեզ զ— երկնաւոր շնորհիցն, heavenly graces rained thick upon you;
— ոսկի տեղայր ի փեսայութեանն արտաշիսի, gold fell in showers at the nuptials of Artaxerxes;
spot, place;
post;
ի —, instead, in substitution for, in the place of;
անցանել ի — ուրուք, to stand instead of, to supply the place of, to substitute, to replace.

• «առատ անձրև» Բ. մկ. ժ. 36. Ա-գաթ. Վիպաս. (Խոր. բ. 47). որից տեղալ (նաև տեղեալ, տեղել, տեղուլ) «անձրևը թափուիլ» ՍԳր. Եփր. ծն. Եւս. քր. տեղա-տարափ Օր. լբ. 1. Ոսկ. յհ. ա. 37, բ. 1. Ոսկ. ես. Փարպ. տեղացումն Յհ. կթ. Լմբ. սղ. նար. երկնատեղաց Նար. Կիր. Տօնակ, Սարգ. կրակատեղաց Ոսկ. մ. ա. 20 և ես. ունինք նաև տաղատարափ Ոսկ. յհ. բ. 12 և աւետ. Տօնակ. Ճառընտ. տաղտարափ Ջե-նոբ 32, Ոսկ. մելիտ. Յայսմ. մրտ. 5։


Տենչ, ից

cf. Տենչանք.

• , ի հլ. «փափագ, ցանկութիւն» Փարպ. որից տենչալ, տենչանալ (գրուած նաև տեն-ջալ) «փափագիլ» Վիպաս. (Խոր. ա. 29) Իմ. ժթ. 11. Ոսկ. ես. տենչիլ Փարպ. տեն-չանք Վիպաս. Իմ. ժղ. 2. Եզն. տենչական Ոսկ. մ. ա. 15. սիրատենչակ Նար. անտեն-չիկ Ոսկ. մ. ա. 4. արեգակնատենչիկ Եզն. իգատենչ Փարպ. լուսատենչիկ Սարկ. քհ. ճամբաւատենչ Խոր. Փարպ. հոգետենչ Անան. եկեղ. Ճառընտ. որսատենչ Փարպ.։ (Տենչալ և ցանկալ հոմանիշների տարբերութեան վրայ տե՛ս Առաք. լծ. սահմ. 174-5)։


Տես, ոյ

s.

sight, view;
spectacle, scene;
aspect, look, figure, face;
vision, apparition;
visit;
ի — երթալ, to go to see, to call upon, to pay a visit to;
չ-ոյն առնել, to pretend not to see;
— առնել ի բանակն, to send forth spies;
ակն ունիմք — ոյն աստուծոյ, we desire to see God;
եկն ի — իմ, he came to see me, he called upon me.

• , ը հլ. «տեսութիւն, տեսնելը» Ղևտ. ժգ. 12. Նեեմ. դ. 3. Ագաթ. Փարպ. «կերպա-րանք, ձև» Ոսկ. յհ. ա. 39, բ. 14, «տեսա-րան» Ոսկ. յհ. ա. 42. Մանդ. «հիւանդի այ-ցելութիւն» Սիր. է. 39. Ոսկ. մ. բ. 20. որից տեսանել ՍԳր. Վեցօր. Եզն. Ոսկ. Սեբեր. տեսանող Յոբ. լե. 13, «գուշակ» ՍԳր. տե-սակ «երևոյթ» Երգ. ե. 15. Ոսկ. ա. 39, բ. 2. «կերպ, սեռ» Փիլ. Պղատ. տեսարան Ոսկ. բ. կոր. տեսիլ ՍԳր. Եաս. պտմ. Վեցօր. տեսլա-րան Ոսև. ես. տեսումն Ոսկ. ես. Ագաթ. տե-սուչ ՍԳր. Եւս. քր. տեսչական Սեբեր. ան-տես ՍԳր. Բուզ. Ոսկ.. տնտես ՍԳր. ամենա-տես Ոսկ. մ. ա. 1. պայծառատեսիլ Կորիւն. Ոսկ. յհ. ա. 41. սակաւատեսիլ Վեցօր. լըր-տես ՍԳր. Եզն. թատրատես Ոսկ. մ. բ. 12 ճշմարտատես Թուոց իդ. 4, 15. հիանդատես Ոսկ. մ. գ. 4. հանդիսատես Ոսկ. բ. տիմ. և մտթ. ա. 19. հանապազատես Ագաթ. երա-զատես Ծն. լէ. 17, Միք. գ. 7, նորատեսիլ Գ. մկ. է. 3. քաջատեսիկ Ոսկ. մ. բ. 19. ականատեսեալ Հայել. 326, տեսանակ «օրի-նակ» Վրք. և վկ. Բ. 453, արատես «մշտա-կան, շարունակական» Պիտ. 553 (Պահել անհետ ռարատես փոխանորդութիւնն կե-նաց. իմա՛ յարատես), դռնատես «դռնա-պան» Կնիք հաւ. 347, հարցնատես «շարա-կանների Հարցը ստուգելու գիրք» Առաք. պտմ. 311 (հինգ վերջին բառերը նորագիւտ) ևն։ Նոր բառեր են տեսակէտ, տեսակցիլ, տեսակցութիւն, տեսչանոց, տեսչուհի ևն։


Սէզ, սիզոյ

s.

bentgrass, couch grass, squitch grass, dog's grass, weed.

• , ո հլ. «դալար կանաչ հասարակ խոտ» ՍԳր. Վեցօր. 83, 87. «վնասակար խոտ» Եղիշ. մատն. Կանոն. էջ 58. (ըստ Տիրացու-եան, Contributo § 23 agrostis alba L, § 27 cуnodon dactylon Pers., § 283 pimpinella saxifraga L.) որից սիզուտ Վստկ. սիզական Գնձ. սիզաբոյս Ագաթ. սիզաբերիլ Խոր. աշխ.։


Սիղիգոն

cf. Սուսր.

• ՆՀԲ և ՋԲ արդէն սիղիգոն հասկանում են իբր տճկ. սիւլիւկէն. ուստի չարա-չար սխալւում է ՀԲուս. § 183, որ բառս մեկնում է յն. σιλίγνιον, լտ. siligo «հասարակ ցորեան կամ ցորենի տե-սակ մի». (աւելի ընդարձակ տե՛ս աս-րունճ)։


Սինլքոր, աց

adj.

refuse;
low, despicable, vile;
— or — ժողովըրդեան, — խուժան, riffraff, dregs and refuse of the people, mob, rabble, scum of the people, the unwashed, the many-headed, beggarhood.

• , ի-ա հլ. «յետամնաց, անպի-տան մնացորդ, փախստական կամ դասալիր ռամիկ և հասարակ ժողովուրդ» ՍԳր. Բուզ. 151. Փարպ. Լաստ. գրուած սինլիքոր Սիմ. ապար. 49։


Սինձ, սնձոյ

s.

gluten;
mordant;
preserved fruits, conserves, preserves, jam;
cf. Փշատ.

• , ո հլ. բոյս՝ որ մեկնւում է ռանա-զան ձևերով. այսպէս «մի տեսակ խիժաբեր ծառ» Ռոշք. «սին, փշատ կամ ալոճ» Տաթև. ձմ. ձդ. Բժշ. «անուշ խնձոր, melimoluni» Գաղիան. «ուտելի մի տեսակ խոտաբոյս. scorzonera hisnanica (ՀԲուս. § 2753)» Կամրկ. «քօշմօրուք, թրք. էմլիք» Հին բժշ. «շակակուլ» Նոր բժշ. «սին, sorbus domesti-ca L» և «քօշմօրուք, tragopogon coloratum CA. Mey» Տիրացուեան, Contributo § 204 և § 570.-արդի գաւառականներում սինձ կամ սէզնը անունով զանազանւում է երկու բոլորովին տարբեր բոյս. մէկը ծառ է՝ ծիրանի ծառի բարձրութեամբ, տալիս է կաղինի մե-ծութեամբ քաղցրահամ կարմրաւուն մի պր-տուղ, որ ալոճի մի տեսակն է (Վն. կոչւում է մկնալոճ, Թաւրիզի թուրքերէնով եմիշան). միւսը մի հասարակ խոտաբոյս է, որ հում ուտւում է։ Որից սնձենի «սինձի ծառը» Յայ-սըմ. սնձնի Յայսմ. դեկ. 17. Վստկ. 143. ննձի Վստկ. 155 (սեռ. սնձեաց՝ որ է ալու-ճըն)։ Թուի թէ սրանց հետ նոյն է նաև սինձ կամ սինծ «մածուցիկ նիւթ» Փիլ. լին. 21, Անյ. պերիարմ. Պիտ. 391. Երզն. մտթ. 390 (հմմտ. շրէշ խոտը և մածուցիկ նիւթը), եթէ սակայն այս բոլորը պէտք չէ փոխել սոսինձ, հակառակ այսքան յաճախ գործա-ծուած լինելուն։


Սիրայ, ից

s. adv.

mat;
rush-tress, hay-rope;
սէր ի —է, file by file, line by line, in series.

• ՆՀԲ յն. σεῖρα, լծ. և լտ. series, հյ, շար և թրք. սըրա։ Սագըզեան ՀԱ 1909, 335 սարիք բառի հետ՝ սումեր. sar «կապել»։


Սիրտ, սրտից

s. adv.

heart;
heart, soul, mind, intellect, memory, intelligence;
courage, spirit, heart;
heart, inmost thought;
heart, centre;
առ սրտի, through anger;
սրտի դիւր, ease, pleasure, contentment, satisfaction;
բարութիւն, խստութիւն սրտի, kindness, hardness or obduracy of heart;
լքումն սրտի, faintheartedness, despondency;
ուղիղ, անկեղծ սրտիւ, sincerely, openheartedly, openly;
բոլորով սրտիւ, ի բոլոր սրտէ, յամենայն սրտէ, սրտի մտօք, with all one's heart or soul, heartily, with good will, willingly, voluntarily;
կրթել զ—, to form the mind or character;
հեռացուցանել յանձնէ զ—ս, to alienate good will;
գերել զ—, to captivate, to gain the heart or affection;
յինքն արկանել զ— ուրուք, to gain a person's good;
յափշտակել զ—ս, to charm or gain all hearts;
գորովել, ժառանգել զ—, to touch, to move, affect or stir, to possess the heart;
իջանել ի խորս սրտին, to descend into one's heart;
թափանցել ի խորս սրտին, to penetrate the inmost recesses of one's heart;
տալ, նուիրել զ— իւր, to give one's heart;
խոտարեցուցանել զ—, to pervert, to deprave the heart;
խօսել ընդ սրտի, to speak to the heart;
ասել ի սրտի իւրում, to say within oneself, to say in one's heart;
սրտի մտօք վաստակել, to labour heartily, to take to heart, to occupy oneself seriously with;
— ի բերան շրջել, to seek painfully for;
սրտի դիւր լինել, to be in a state of contentment or tranquillity, to feel pleased, comfortable, contented;
զեղուլ զ— իւր առաջի աստուծոյ, to open one's heart before God;
հայրական, մայրական, գողտր, զգայուն, խաղաղ or անդորր, խաղաղաւէտ, երախտագէտ, ազնուական, բարի, ազնիւ, վսեմախոհ, վեհ, անվեհեր —, paternal, maternal, tender, feeling or sensible, calm, pacific, thankful, noble, good, excellent, elevated (high-minded), great, intrepid or dauntless heart;
անզգայ, ապերախտ, խիստ, ապականեալ, վատ, անգութ, անողորմ, չար, լքեալ —, unfeeling or insensible, ungrateful, flinty or obdurate, spoilt or corrupt, craven or dastard, hard(hearted), unmerciful or pitiless, cutting, drooping, dejected or despondent heart;
խորհուրդք մեծամեծք ի սրտէ գան յառաջ, great thoughts take their rise in the heart;
—ն բաբախէ, թնդայ, the heart palpitates;
արկ ի — իմ, he placed in my heart, he inspired me;
անկցի գութ ի — քո, let your heart be touched;
նուաղեալ էր — նորա, his heart was weak;
հրճուէր ի սրտի, he rejoiced from the bottom of his heart;
եթէ ուրուք — առնուցու կերիցէ, let him eat it if he has the heart to, if he has courage enough;
— իմ գելանի, my heart is moved;
— ի բերանն էր, he struggled with death;
որ յաչաց հեռացաւ՝ ի սրտէ հեռացաւ, out of sight, out of mind.

• , ի հլ. «սիրտ» ՍԳր. Ոսկ. Եզն. ևն. որից սրտացուցանել Երգ. դ. 9. սրտաբախ Ոսկ. Կող. և Եփես. Վեցօր. սրտաբեկ Բ. մկ. է. 39. Սեբեր. Ագաթ. Ոսկ. ես. սրտագէտ Գծ. ա. 24, ժե. 8. Ագաթ. սրտալիր Կորիւն. Ա-գաթ. սրտառուչ Ոսկ. Բուզ. Եզն. Կորիւն. Սե-բեր. սրտկեղ Բուզ. սրտմտիլ ՍԳր. սրտնուլ Ոսկ. մ. բ. 7. սրտնութիւն Եւագր. 28 (և յա-ճախ). սրտաց (իբր սրտանց) Աթան. 463. այրասիրտ Խոր. Արծր. քաջասիրտ Բ. մկ, ե. 10. հայկասիրտ Արծր. թանձրասիրտ Ոսկ։ ես. անսրտնութիւն Լմբ. սղ. գազանասիրտ Եփր. թգ. 430. խստասիրտ ՍԳր. խօթասիրտ ՍԳր. նեղասրտիլ Ոսկ. մ. բ. 28. միասիրտ Ագաթ. սրտակրանք «սիրտը պատող մաշկը՝ ներսի կողմից» Տաթև. հարց. 619. սրտա-պանակ (չունի ԱԲ) «ձիու կրծքի ծածկոցը» Զքր. սարկ. Ա. 22, 86. նոր բառեր են սըր-տագրաւ, սրտակէզ, սրտամորմոք, սրտոտ ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ērdi-ձևից. ցեղակիցներն են յն. ϰαρδία, յոն. ϰραῦιη, ϰ7թ, կիպր. ϰορζία, լեսբ. ϰάρζα, լտ. *cord> *rors>*corr>cor, սեռ. cordis, գոթ. ha-irto անոսք. heorte անգլ. heart, հհիւս. hiarta հսարս. hêrta հոլլ. hart. հբգ. herza, գերմ. Herz, լիթ. širdis, լեթթ. sirds, հպր-րուս. seyr (հյց. sīran), հսլ. srudice ռուս. оврицe, չեխ. srdce, սերբ. sfce, հիռլ. cride. ն. իռլ. croidhe, բրըտ. kreiz («միջավայր» իմաստով), կիմր. craidd, կամիս. kardis բոլորն էլ «սիրտ» նշանակութեամբ, որոնք ռալիս են հնխ. k'red, k'erd, k'rd-ձևերից (Pokorny 1, 423, Walde 191, Trautmann 302 Boisarn 412 Ernout-Meillet, Kluge 216)։ Հայերէնի հետ յատկապէս համաձայն է յն. ϰῆρ որ ծագում է հնխ. k'erd->յն. ϰϰηρδ ձևից։-Այս բոլորից շեղւում է նա-խաձայնի կողմից արիական խումբը, որ ներկայացնում է հնխ. g'hrd-, հմմտ. սանս. hfd-, hՐdaya, hárdi. զնդ. zərəd-, zarəδaya-, zərəδaya-, հիւս. արևմ. պհլ. zird, պհլ. dil, պազ. պրս. [arabic word] dil, քրդ. zar, աֆղան, zra, օսս. zärdā, բելուճ. zirdē «սիրտ» (Po-korny 1, 641, Horn § 571)։-Հիւբշ. 490.


Սկալինեան

adj.

scalene, having the sides and angles all unequal.

• «անհաւասարակողմեան (ե-ռանկիւն)» Նեմես. 65։

• = Յն. σϰαλήνός «խոտորնակ, շեղ, անհա-ւասար», σϰαληνες τρίγωνον «անհաւասա-րակողմեան եռանկիւն»։


Սղար

cf. Պաշարումն.

• = Շրջուած է խսար բառից, որ փոխառեալ է արաբերէնից. հմմտ. Վրդ. պտմ. տպ. Վե-նետ. էջ 150 սղար, իսկ հրտր. Էմինի, էջ 197 խսար։ Բուն մեկնութիւնը տե՛ս խսար։

• ՆՀԲ բառ ռմկ. սէհր. մուհասէրէ։ Ալ-տրնեան, Քնն. քեր. 335 արաբ. ս'ար, սը'ար «պաշար» բառից, որ հայոց անց-նելով՝ պաշարել բառի ազդեցութեամբ այս իմաստն է ստացել։ Ալիշան, հրտր. Վրդ. պտմ. էջ 150 ծան. արաբ. հիսար «ապշարումն»։


Սմբակ, աց

s.

hoof;
առ — պզտորել զջուրս, to foul or muddy water by walking through it.

• , ի-ա հլ. «կճղակ, ձիու և ուրիշ սանաոտունների ոտքի եղունգը» Ես. ե. 28. Եզեկ. իզ. 11, լբ. 2. Եզն. որից սմբակահամ Մծբ. կամ սկբակահա՞ր Եփր. վկ. արև. սալասմբակ Մագ. սմբակակոխ Խոր. Յհ. կթ. սմբակաւոր Վրդն. ղևտ. միասմբակ Նիւս. բն. սմբակած «սմբակակոխ եղած» Վստկ. 178. լայնասմբակ (չունի ԱԲ) Զքր. սարկ Բ. 24. գրուած է սնպակ Վրդն. առակ. 25, սմբատակ «սմբակ» Դամասկ.։


Սնար, ի, ից

cf. Սնարք.

• , ի հլ. (Ոսկեդարում անեզական) «գլխի ետևը, ծոծրակ, գլխի վերևը» ՍԳր. «անկողնի բարձ» Եղիշ. Ճառընտ. «սարի գը-լուխ» Ագաթ. որից սնարնոց «գլխի բարձ» Տիմոթ. կուզ. էջ 95. անսնար «առանց բար-ձի» ԱԲ։


Սոխ, ոց, ից

s.

onion;
bulb, bulbous root;
դալար —, scallion, green onion;
— մանր, shallot.

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սռի, Ախց. Երև. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. սօխ, Մկ. Տիգ. Տփ. սուխ, Ակն. Հմշ. Սեբ. սէօխ. Մրղ. սուէխ, սէօխ, Զթ. Սվեդ. սիւխ, Ասլ. նէօ՛խ, Ագլ. սուհ։ Նոր բառեր են սոխռած, սոխաջուր, սոխեպլուզ, սոխնոց, սոխուկ, սոխցեցկոց։ (Նկատելի է որ այս շատ հա-սարակ բառը, որ մինչև անգամ Պլ. և Ննխ. պահուած է, անհետ կորած է Ղրբ. և Շմ., փոխանակուելով Ղրբ. թրք. սօ՛ղան և Շմ. կուծու՛ (<կծու) բառերով։ Սրա պատճառը ըստ իս պէտք է վերագրել euphémisme-ի, -արևելեան թրք. sóx (=օսմ. sóq «կոխիր») առիթ է տուել անպարկեշտ համարելու բա-ռիս գործածութիւնը. հմմտ. տաճկական հանրածանօթ առածը՝ բառիս վերաբերմամբ, Ermeninin dilini seyeyim. ki soγana sox derler, sarməsaγa soxdur-հայի լեզուն սիրեմ, որ soγan-ին սոխ (=թրք. «կոխիր») է ասում, sarməsaγ-ին («սխտոր») soxdur (=թրք. «կոխել տուր»)։


Սոխակ, աց

s.

nightingale, philomela, luscinia;
porphyrio (a waterfowl);
— երգէ, գեղգեղէ, the nightingale sings.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի) «ծիրանեակ թռչունը, լտ. purpurio» Օր. ժդ. 17. Ղևտ. ժա. 18. «բրլ-բուլ» Վեցօր. 172. Ոսկ. փիլիպ. (նոր գրա-կանում վերջին նշանակութեամբ միայն).-գրուած է սողակ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788, էջ 111)։


Ռահ

s.

way, road;
— գործել, հորդել, to travel, to go on a journey.

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը ԳԴ, ՆՀԲ (աւելացնում է եբր. [hebrew word] orax հո-մանիշը, որի նմանութիւնը աատահա-կան է), Müller SWAW 38, 588 ևն։ ՌԱՀ «պիտոյք, գոյք, իրեր» Անսիզք 45 (Չարթէլ է պառիկելեցն և ի բաղնեց ըռահէն և յայտ ցեղ սարութենէդ.-բացի անկողնի և բաղնիքի պարագաներից և նման կազ-մածներից), Սմբ. դատ. 60, 62 (Հալաւն, սօլերն և գօտին և այլ այսպիսի ըռահ). որից ըռահեղէն «տան իրեր» Սմբ. ղատ. էջ 151 (մի ձեռագրի ընթերցուած է)։


Ռամ, ից

s.

cf. Ռամիկ, cf. Րամ.

• , ի հլ. «հասարակ ժողովուրդ. 2. ստորին, ռամկական, գռեհիկ» Գնձ. ժմ. 44. Տաղ. Յայսմ.։


Ռամիկ, մկաց

adj. s.

vulgar, low, plebeian, popular, common, vile, trivial;
the vulgar, the common people, lower orders;
տգէտ —ն, the ignorant mob.

• , ի-ա հլ. «հասարակ ժողովուրդ. գիւղացի կամ քաղաքացի հասարակ մար-դիկ» ՍԳր. Եւս. քր. «ռամկական, գռեհիկ» Ոսկ. մ. ա. 22 և ես. Վեցօր. 114. Փարպ։ Եղիշ. որից ռամիկսպաս Բուզ. ռամկավար Ոսկ. մտթ. անռամիկ Յհ. կթ. ռամկապետ Եւս. օր. նոր բառեր են ռամկանալ, ռամկա-պետական, ռամկավարական, ռամկացում. ռամկօրէն ևն։


Ռիշտ, ռշտաց

adj.

niggardly, penurious, sordid, parsimonious, mean.

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան. յետնաբար կայ սեռ. ռշտի Սարգ. ա. պետր. ա. էջ 185 ա (բ տպ.) «ժլատ, կծծի» (գրուած նաև ռիշդ, ըռիշտ, ռիժտ, ռիժդ, ըռըշտ) Ոսկ. մ. գ. 3, 8. Պիտ. Նիւս. կուս. Ասող. որից ռշտութիւն (գրուած նաև ռշդութիւն, ռժդութիւն, ըռժդութիւն) «ժլատութիւն» Բ. մկ. դ. 50. Բուզ. զ. 10. ռշտանալ Երզն. մտթ. 502. բազմռիշտ Խոսր. էջ 252։


Սագ, աց

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

• «շենքի կտուրի թեք լանջերը», նո-րագիւտ բառ, որ 3 անգամ գտնում եմ գոր-ձածուած հետևեալ տեղերը. «Եւ ի ձեռն մե-ծահնար ճարտարաց քերածոյ քարամբք և կրաշաղախ ձուլմամբ յօրինէ զսալայարկս ծածևութի գմբեթին և ստորակայ սագիցն և գաւթին, որ ի դրանն (Օրբել. հրտր. Էմինի. էջ 317).-Ձևացաւ կամարանման գմբեթն'և սագերն ամպեղէն» (Յայսմ. հոկ. 6).-գրուածձ սակք՝ Չօր. սարկ. Գ. 42. «Շինեաց... զան-գակատուն և չև ևս էր կատարեալ զսակք տանեացն»։ Սրանից է կազմուած սագաշէն «թեք կտուրներով (ճարտարապետական ձև)» Վրդն. ել. Գնձ. Օրբել. Պտմ. կիլիկ. գրուած սաքաշէն Տաթև. ձմ. Ճժա. որ և սագաձև Յիշատ. ԺԸ դարից (Դիւան, ժ. էջ 191)։