greater, eldest, oldest, senior;
chief, first, noble, nobleman;
prior, superior;
— շաբաթ, holy-week;
— ուրբաթ, good-friday;
— սեղան, խորան, high altar.
μέγας, μείζων magnus, major, μεγιστᾶνες magnates, προέχων primas obtinens ի բարդութիւնս ἁρχί (լծ. հաւակ. եւ աճ, բարգաւաճ). Մեծ. մեծագոյն. երէց, երիցագոյն. մեծապատիւ. երեւելի. իշխան. պետ։ Յոքն. Մեծամեծք. որ եւ ԱՒԱԳԱՆԻ. մենծ, մենծը, մենծերը.
Առն աւագի։ Աւագաց իւրոց։ Ի կողմն մի աւագի հազարապետութեան միոջ. (՟Բ. Մակ. ՟Գ. 11։ ՟Ը. 8։ եւ ՟Ա. Մակ. ՟Ե. 13։)
Ամենայն նախարարացն աւագ դու էիր։ Առն միում յաւագացն. (Եղիշ. ՟Գ. ՟Դ։)
Բազում արք աւագք վասն նորին խնդիրս մեծամեծս արարին. (Եզնիկ.։)
աւագ քահանայք։ Բազումք են աւագ քան զիս եւ գահու եւ աւուրբք։ Կողմանն աջոյ կարգէր աւագ զերանելին մախազ խորէն։ Աւագ որդին սրբոյն հմայեկայ։ Ոչինչ աւագ եմ ժամանակաւ. (Փարպ.։)
Ո՛չ յաւագաց ծնեալն է ազնուական, այլ որ ինքն զինքն աւագ առնիցէ. (Ոսկ. ես.։)
Որ ինչ աւագացն անկ է պատուոյ, զայն տարա՛յք յաւագացն տունս. (Խոսր.։)
Կրտսերն այն աւագ է ի ձեւ կրօնաւորական. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)
Բարսեղ աւագ վարդապետն այսպէս հրամայեաց. (Տօնակ.։)
Իսկ ԱՒԱԳ ՈՐԵԱՐ, ԱՒԱԳ ՍԱՐԿԱՒԱԳ. cf. ՈՐԵԱՐ, ՍԱՐԿԱՒԱԳ։
ԱՒԱԳ, ասի երբեմն եւ զկենանեաց կամ զձկանց.
Փոքրն՝ որ ի նոսա, կերակուր է աւագին, եւ դարձեալ եթէ աւագն այլում աւագի դիպեսցի, նա նորա լինիցի կերակուր. (Վեցօր. ՟Է։)
Ասի եւ զիրաց.
Եօթներեկաւն զաւագսն եւ զբազմօրեայ տօնս բաշխեալ ետ. (Փիլ. ՟ժ. բան.։) Ըստ այսմ ասին Աւագ տօնք, աւագ երկուշաբթի, երեքշաբթի եւ այլն. (Տօնաց.։)
Աւագ եւ տէրունի աւուրք (չարչարանաց). (Տօնակ.։)
Աւագ բարեկենդան. (Ոսկ. պտրգ.։)
իշխանութիւնս ինչ յաւագս ելանիցեն. (Ոսկ. մտթ.։)
Եւ ոչ տղայոյոք աւագ բանս խօսի. (Եզնիկ.։)
Տնկի աւագ բազուկն (բարունակն) ցած. (Վստկ. ՟Մ՟Ժ՟Գ։)
ԱՒԱԳ ԱՉՔ. որպէս Տեսութիւն մտաց. աչք հոգւոյ.
Զո՞ր աչս. զմարմնո՞ր. ո՛ր երբէք. այլ զաւագ աչս՝ զմտաց. (Լմբ. սղ.։)
Կարօղ եմք տեսանել աւագ աչօք։ Զամենայն ինչ աւագ աչօք տեսանէ. (Մագ. ՟Ա. ՟Է. եւ այլն։)
Զոր բոլոր բոլորեքումբք պարտ է աւագ աչօք շուրջ հայել դիաել. (Փիլ. լին. ՟Գ. 3։)