as, like;
— գունակ, as;
— զայս օրինակ, thus, in this manner or way;
almost, nearly.
(Նախընթաց խնդրով, հանգոյն ռմկ). Որպէս, ըստ. իբրեւ, հանգոյն. պէս.
Մի քո ընկերին պէս կալ ի հակառակուի. (Ճ. ՟Ա.։)
Իսրայէլցւոցն պէս. (Պիտ.։)
Գետոյ պէս սահի անցանէ։ Աղօթս առնէ ի վերայ նոցա՝ աղքատաց պէս։ Ոչ վասն այսորիկ ետ մեզ ոտս՝ զի անճահս աքստոտեմսք եւ ուղտուց պէս անհեթեթս վազիցեմք. (Ոսկ. փիլիպ. ՟Ծ. ՟Ծ՟Է։ եւ Ոսկ. մ. ՟Բ. 23։)
Ի չար հոգւոյն յօրանչեցի, եւ աղեղան պէս ձգեցի (այսինքն ձգտեցի զբերան). (Ոսկիփոր.։)
Մարդք բարեգործք (առ ծնօղս)՝ կոչին ճայից պէս պատուադիրք. (Վեցօր. ՟Ը։)
Ձկանց պէս կեան. (Փիլ. նխ. ՟բ.։)
Եւ զայլսն սոցա պէս կարգաւ խնդրել պարտ է. (Անյաղթ ստորոգ.։)
Եկն այր մի աստուածապաշտ՝ քո պէսդ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
ՊԷՍ ԳՈՒՆԱԿ. Նոյն ընդ վ. Տե՛ս ի բառն գունակ.
Սա՝ պէս գունակ բաբելոնի. զի եւ ընդ սորա մէջն անցանէ գետն կինդոս. (Ասող. ՟Գ. 42։)
ՊԷՍ ԶԱՅՍ ՕՐԻՆԱԿ. մ. Այսպէս. ըստ այսմ օրինակի. կամ գրեթէ այսպէս.
Սոյն այր եւ եւ զսենեքերիբայ յիշատակէ՝ պէս զայս օրինակ։ Յօրինեալ կարգէ պէս զայս օրինակ։ Որ եւ գրէ իսկ պէս զայս օրինակ բանից։ կարգեցից՝ պէս զայս օրինակ. (Եւս. քր. ՟Ա. 53=64։)
ՊԷՍ. չ. Գոգցես. գրեթէ.
Քանզի լսելիք՝ հեղգագոյն իմն պէս, եւ իգագոյն քան զտեսանելիս. (Փիլ. իմաստն.։)
Ունին զորութիւն այլեւ այլ պէս. (Պիտառ.։) (զոր եւ մարթ է առնուլ որպէս մասնիկ մակբայից կազմելոց յածական եւ ի գոյական բառից)։ 2