faith, belief, creed;
trust, confidence;
fidelity, faithfulness, good faith, sincerity;
proof, testimony, evidence;
Creed;
—ք, յոյս եւ սէր, faith, hope and charity;
քրիստոնէական —ք, the Christian religion;
դաւանութիւն —ոյ, profession of faith;
լոյս, ջահն —ոյ, the light of faith;
մասունք, սահմանք —ոց, articles of faith;
կենդանի, անյողդողդ or հաստատուն, գայթ ի գայթի, մեռեալ —ք, lively, resolute, constant or unshaken, tottering or wavering, dead faith;
անխտիր ի —ս, indifferent as to religious matters;
դաւանել զ—ս, to confess the faith;
ունել —ս, to have faith;
չունել ոչ —ս ոչ օրէնս, to regard neither law nor gospel;
գալ, դառնալ ի —ս, to become converted;
ածել, ձգել ի —ս, to convert;
հաստատուն լինել ի —ս, to be true to the faith;
—ս ի ներքս բերել, —ս բերել, to believe, to give credit to;
—ս ընծայել, to believe in, to give faith to;
—ս ունել յոք, to trust, to place faith in, to put trust in;
— տալ միմեանց, to make a contract, to contract an alliance, to enter into an engagement, to bind oneself;
ուրանել զ—ս, to deny or abjure the faith;
յորում ոչ գոյ —, unbelief;
անցանէ ըստ —ս, it is incredible;
—ոյ, worthy of credit;
cf. Թերանամ.
ՀԱՒԱՏ մանաւանդ ՀԱՒԱՏՔ. որ եւ ԱՒԱՏ. πίστις fides. (լծ. հյ. Հաւանութիւն կամ դաւանումն հաստատ. հա, այո՛ յաւէտ. եւ թ. էվլէթ կամ եբր. եհուտ. որ է յուդա, խոստովանութիւն. որպէս լտ. իտ. ֆիտէս, ֆի՛տէ ) Որպէս ներգ. է Ընդունելութիւն ճշմարտութեան հանդերձ աներկբայ վստահութեամբ. յանձնառութիւն ստուգութեան բանից այլոց, առաւլ պատգամացն աստուծոյ. հաւատք տին, իման, իթիգաք եւ որպէս կր. Հաստատութիւն բանին. հաւաստութիւն. հաւատարմութիւն. եւ Վստահութիւն.(լծ. ընդ յն. բի՛սդիս). էմինլիգ, վէֆա.
Ազգ թիւր են, որդիք՝ յորս ոչ գոն հաւատք։ Արդարն իմ ի հաւատոց կեցցէ։ Խօսեցայց զձեզ ինձ հաւատովք։ Իբրեւ զջուր ցուրտ, յորում ոչ գոյ հաւատ։ Պահեցէ՛ք առ մեզ զնոյն հաւատ։ Եւ ոչ յիսրայէլի այսպիսի հաւատս գտի երբէք։ Հաւատք քո կեցուցին զքեզ։ Այր լի հաւատով (կամ հաւատովք)։ Զի՞նչ են հաւատք, եթէ ոչ յուսացելոց իրաց հաստատութիւն։ Ոչ ուրացար զհաւատս իմ.եւ այլն։
Այս է հաւատոյ, զոչ տեսեալն ընդունել. (Ոսկ. յհ. ՟Բ. 41։)
Հաստատուն առ ի յաստուած հաւատ. (Փիլ. իմաստն.։)
ՀԱՒԱՏ. որպէս Հաւաստիք. ապացոյց.
Հաւաստագոյն հաւատ գործեցեալքն մատուցանեն։ Միայն միոյ յիշատակ գործեցեալ ասացից, որ եղիցի եւ այլոցն հաստատուն հաւատ։ Հաստատուն նշանակ առցէ ոք զհաւատ բանիս եւ ի ժամանակէն. (Փիլ.։)
ՀԱՒԱՏ. Ուխտ, դաշն. եւ հանգանակ՝ որ կոչի Դաշն հաւատոյ.
Հաւատ միմեանց տային. այսինքն դաշինս կռէին. (Եւս. քր. ՟Ա։)
Միաբանզհաւատսն երգեն. այսինքն զհաւատամքն. (Լմբ. պտրգ.։)
• , ո հլ. (գործածւում է մանաւանդ անեզաբար) «հաւատք, կրօնք, հաւատարմու-թիւն, վստահութիւն, ստուգութիւն» ՍԳր. «ապացոյց, փաստ, հաւաստիք» Փիլ. «ռա-շինք» Եւս. քր. որից հաւատալ ՍԳր. Ոսկ. յհ, ա. 15. 16. մ. ա. 10. Եւս. պտմ. հաւատա-ցուցանել Բ. մակ. դ. 34. Ոսկ. ես. Եփր. ծն, հաւատացեալ ՍԳր. հաւատոյ «հաւատալու արժանի» Կոչ. հաւատաւոր Եղիշ. Կանոն, հաւատուհի Իգն. ատ. թղ. 113 (ոսկեդա-րեան!) հաւատարիմ (մասնիկի համար հմմտ. մտերիմ, ոխերիմ) ՍԳր. Ոսկ. հաւա-տարմութիւն ՍԳր. Ագաթ. Եւս. օր. առհա-ւատչեայ ՍԳր. Ոսկ. Սեբեր. Եփր. ծն. Ագաթ. անհաւատ ՍԳր. Եզն. անհաւատոյ «անհաւա-տալի» Կոչ. 289. թերահաւատ ՍԳր. Կոչ. հըշ-մարտահաւատ Կորիւն. միահաւատ Ագաթ. նորահաւատ Ոսկ. ա. տիմ. Ագաթ. Եւառռ. ուղղահաւատ Բուզ. չհաւատալի Վեցօր. Բուզ. դեռահաւատ Խոր. դիւրահաւատ Բրս. հց. ա-պահաւատ Նար. կիսահաւատ Ոսկ. լհ. հաւա-տարմատար, հաւատաքննութիւն, հաւատա-քըննական, հաւատուրաց (նոր բառեր) ևն։ Նախաձայնի անկումով ունինք աւատ, որից մակբայաբար յաւատ «հաւատարմութեամբ». Ոչ առնէին համար արանցն՝ յորոց ձեռս տա-յին զարծաթն՝ տալ գործաւորաց գործոյն, կի յաւատ (կամ ի յաւատ, յն. ἔν πίστει) գործէին (Դ. թագ. ժբ. 15, իբ. 7). նաև աւա-տալ Մագ. Վրք. հց. ա. 522, Լմռ. մատ зn1 (միջին հյ. աւտալ, ավտալ Անսիզք 25, 63). աւատացուցանել Ճառընտ. չաւատալ Ոսկ. մ. ա. 4. չաւատալի Եւս. քր.։ Իսկ աւատ «fief» բառը, որից աւատառու, աւատապետ, աւա-տական իշխանութիւն «féodalité» ևն յար-մարեցրած է նոր գրականում, կարծելով թէ այս եւրոպական բառը ծագում է լտ. fides «հաւատք» բառից։
• Հներից Վանակ. հաւատ. = Տաթև հարց. 769 հետևեալ մեկնութիւններն է յարմարացնում. «Հաւատն լոյս. հաւն սկիզբն և ատն՝ զօրութիւն գործոյ. զհոյն գիր ի բաց առ, աւատ ասի. ամենայն ի դէպ բանի ասեն՝ թէ աւօտ կայ. և առա-ւոտ ասեն ոսկիզբն աւուրն, որպէս աւօտ արեգական գալոյ»։ ՆՀԲ լծ. հյ. հաւա-նութիւն, դաւանումն հաստատ, հա՛. այո՛ յաւէտ, թրք. էվվէթ, եբր. եհուտ «խոստովանութիւն, Յուդա», լտ. fides, իտալ. fede։ Մորթման ZDMG 26, 543 բևեռ. havadubi։ Տէրվ. տե՛ս հաւան։ Հիւնք. Աւետարան բառից։ Ալիշան, Հին հաւատք, էջ 7, 9 լտ. fides, իտալ. fede, ֆրանս. foi կամ հաւ «սկիզբ» և կամ հաւանուռիւն։ Meillet տե՛ս հաւան։ Pat-rubány SA 1, 210 զնդ. hu «լաւ»+ā+ պրս. vāt «բան, խօսք», իբր յն. εύαγ-Հέλιον «Աւետարան», իսկ ՀԱ 1908, 187 սանս. sabhā «ազգ», գոթ. sibja, հբգ. sippe+տալ՝ այն է «իր անձը ազ-գին նուիրել»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 100 հաւաստ բառից։ Karst, Յու-շարձան 421 տե՛ս հաւան։-Մառ, ИАН 1916, 237 հաւատ, հաւան, հաւաստի, համոզել և ամուր դնում է յաբեթական sam արմատից, որից և վրաց. մծամս «հաւատամ»։-Առհաւատչեայ բառը Lag. Armen. Stud. § 2411 համարում է ձևա-ցած ժողովրդական ստուգաբանութեամբ եբր. [hebrew word] 'erābōn «գրաւական» բառից։
• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. հավատալ, Ննխ. Ջղ. Սեբ. Սչ. հավադալ, Շմ. հավատիլ, Գոր. Ղրբ. հվատալ, վհատալ, Ագլ. հվա՛տիլ, Մրղ. Սլմ. Վն. Տփ. ավատալ, Ախց. հավտալ, Ասլ. Պլ. հավդալ, Սեբ. հավդընալ, Հմշ. հավդը-նուլ, Մկ. խmվmտալ, Կր. Ոզմ. Տփ. ավտալ, Խրբ. Պլ. Ռ. ավդալ, Ալշ. Մշ. Ռ. ավդըեալ, Սվեդ. mվդիլ, Տիգ. mվդընmլ, Հճ. ավդօլ, Զթ. ավդօլ, ավդոլ.-սրանք անշուշտ բնիկ ժողովրդական ձևեր են.-սակայն գրականից են փոխառեալ Ագլ. Տփ. հավատ, Ակն. Պլ. հավաթգ, Սչ. հավադգ՝, Խրբ. հավադգ, Ռ. հավաթք, Տիգ. հmվmթք, Ասլ. հավա՞գ, հա-վա*, Զթ. հավօթք, հավոթք, Մրղ. Ոզմ. Սլմ. Վն. խավատ.-Նոր բառեր են հաւտեհան, հաւտեհանել «համոզելով իր ուզածը անել տալ».-Բլ. անավօտ «անհաւատ» (հաղոր-դեց Ս. Մովսիսյան, նամակ 1933)։
• ՓՈԽ.-Patrubány SA 1, 222 հայերէնից փոխառեալ է դնում հունգ. hit «հաւատք» և այս փոխառութիւնից եզրակացնում է որ Հունգարացոց նախկին հայրենիքում մազդե-զական կրօնը տարածողները հայերն էին։