Entries' title containing դ : 5016 Results

Մարդ, ոց

s.

man;
mortal;
the human race;
կին —, woman;
որդի —ոյ, the Son of Man;
— եւ աստուած, Man-God;
բարի —, worthy or honest man, man of worth;
գեղեցիկ —, handsome man;
բարեսիրտ —, man of feeling, generous-hearted man;
—ն անօրէնութեան, antichrist;
յարգէ —, man of straw;
a scare-crow;
— ի —ոյ, from one man to another;
ամենայն —, every man;
արժանի —ոյ, manly;
անարժան —ոյ, unmanly;
ի բաց մերկանալ զ—ն հին, to put off the old man;
— առ — կուտակիլ, to crowd or rush together, to press, to throng;
արար աստուած զ—ն ի պատկեր իւր, God made man after his image;
ի բարեբաստութիւն —ոյս, for the happiness of mankind;
cf. Այր, cf. Մարդիկ.

Etymologies (5)

• , ո հլ. «մարդ էակը» ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. որից բազմաթիւ ածանցներ, որոնց հնագոյններից յիշենք մի քանիսը. արդախանձ Եզեկ. ժթ. 3, 6. Բուզ. մարշա-թափ Եփր. թգ. մարդակեր Կոչ. մարդաշատ. Ոսկ. ա. տիմ. մարդակերպ Ագաթ. Կոչ. Բուզ. մարդատեաց Վեցօր. աշխարհամարդ Եփր. ա. կոր. 60. մարդամուխ Ոսկ. Փիլիպ. 424 (չունի ՆՀԲ). տմարդի Ոսկ. յհ. բ. 31. մարդիկ (իբր յոգնակի) ՍԳր. Ոսկ., որից էլ բարեմարդիկ (հմմտ. գւռ. լաւամարդի) Գաղ. զ. 12. Ոսկ. մտթ. մարդկախառն Եւագր. մարդկակերպարան Եզն. մարդկութիւն ՍԳր. Սեբեր. չմարդկապէս Ագաթ.-յետին են կը-նամարդի «թոյլ ու մեղկ մարդ» (կազմու-թեամբ ճիշտ այնպէս է, ինչպէս պրս. [arabic word] ︎ zan-mard, որից փոխառեալ է ա-րաբ. ❇ zamarrad «կնամարդի», ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 615) Խոր. Փիլ. կի-սամարդի Վրդն. ծն. մարդագայլ Մխ. առ. Յիշատ. ժէ դարից (Դիւան ժ. 62), մախա-մարդակ Գր. տղ. Թղթ. անմարդի «վայրենի» Սոկր. 280 (տպ. յարանցան մարդիք, ուղղել յարանց անմարդիք՝ ըստ յն. ἀνδρῶν ἀπάν-ϑρωποւ)-նոր բառեր են՝ մարդավայել, մար-դաբանութիւն, մարդաբանական, մարդա-կազմական, մարդակազմութիւն, մարդահա-մար ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mrtó-ձևից, որ յառաջանում է հնխ. mer-«մեռնիլ» արմա-տի ստորին mr-ձայնդարձից՝ -tó-մասնի-կով. պարզ արմատի ժառանգները տե՛ս մեռ-անիլ արմատի տակ. իսկ հնխ. mrtó-mórto-և սրանց մերձաւոր ձևերի ժառանգ-ներն են՝ սանս. [other alphabet] marta-«մահկանա-ցու, մարդ», [other alphabet] mártya-«մահկանա-ցու, մարդ», [other alphabet] mrtá-«մեռեալ», [other alphabet] mrti-«մահ», զանդ. [arabic word] mərəta-«մեռեալ», [arabic word] marəta «մահկա-նացու, մարդ», ❇ mašya-«մարդ», հպրս. martiya-«մարդ», պհլ. [other alphabet] mart «մարդ», սոգդ. mart, պրս. ❇ mard «մարդ», [arabic word] murd «մեռեալ», յն. μορτός (Հեսիւք.), βροτός «մահկանա-ցու, մարդ», լատ. mors, mortis «մահ», mortuus «մեռեալ», լիթ. mirtis «մահ» (Walae 4os, Boisaca la4 pakorny z əzé). Ըստ այսմ մարդ նշանակում է ռուն «մահ-կանացու». Հնդևրոպացիները մարդ էակը աւնուանում էին երկու ձևով. մարդ (մահ-կանացու)՝ իբր անմահների հակառակը, և երկրածին (հնխ. g'hmon-. հմմտ. լտ. homo «մարդ» և humus «հող»), իբրև երկնային-ների հակառակը։ Հայերէնի մէջ երկրորդը ջնջուած է, բայց առաջինը կայ և բնիկ է, որովհետև իրանեանից փոխառեալ լինելու դէպքում՝ պհլ. [other alphabet] ︎ mart ձևի դէմ պե-տի ունենայինք հլ. *մարտ։-Հիւբշ. 472։

• Հներից Ն. Շնորհալի (Թուղթ ընդհան-րական, տպ. Երուսաղէմ 1871, էջ 287, Վաղարշապատ 1865, էջ 398) մեկնում է «մարդն անուն, որ է մարթուն, այսին-քըն իմաստուն»։-Յայտնի է նաև հնե-րի մարդ և շրջմամբ՝ դրամ բառախաղը. «Դրամն օրինակ բնութեանս մեր. զի մարդ տառիւքն է անդրադարձութեամբ։ Անդրագարձելով մարդ՝ դրամ վերըն-դարձակի վերծանութեամբ». Մխ. դտ. Կամրջ. «Նարդն դրամ և դրամն մարդ». Տօնակ։--Նորերից առաջին անգամ Klaproth, Asia polygl. 103 համեմա-տեց պրս. mard. զնդ. mereti, սիրյ. պերմ. վօտյ. mort, murt, քրդ. mer. բենգալ. múrd, սանս. murti «անձ» բա-ռերի հետ։ ԳԴ պրս. mard ձևի հետ։ ՆՀԲ լիշում է պրս. mard, marduīt, սանս. martva. լտ. maritus «ամուսին»։ λանօթ ձևերի հետ են համեմատում Pe-term. 30, Windisch. I1, 23, Böttich ZDMG 1850, 359, Muller SWAW 38, 577, Եւրոպա 1849, 200, Bopp. Gram. comn. I. 400 ևն։ Lag. Urgesch. 21։ հյ. մարդիկ ձևը համեմատում է պրս. mardak «մարդուկ» բառի հետ։ Իբրև բնիկ հայ են մեկնում Հիւբշ. Arm. Stud էջ 41, Meillet MSL 9, 151։

• ԳՒՌ.-Մղր. մարդ, Ալշ. Մշ. Սչ. մարդ՝, Ագլ. մօռդ, Ախց. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կռ. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Պլ. Ռ. Սեբ. Ջղ. Վն. Տփ. մարթ, Ասլ. մարթ, մար*, Ղրբ. մարթ, մmրթ, Ննխ. մարթ, մաշթ, Տիգ. մmրթ, Սլմ. մառթ, Սվեդ. մուրթ, Հճ. մօյդ՝, Զթ. մօյդ՝, մորդ՝, Հմշ. մաշտ։-Նոր բառեր են անմարդ, մար-դագլուխ, մարդաթող, մարդաշող, մարդա-խաբ, մարդախօս, մարդակորոյս, մարդա-հան. մարդահաշիւ, մարդահաջ, մարդահոտ, մարդամեռ, մարդամէջ, մարդամօտիկ, մար-դանք, մարդաշարք, մարդաչնման, մարդա-տեղ, մարդնակ, մարդուկ ևն։

• ՓՈԽ.-Սրմագաշեան, Արմէնիա՝ ռումա-նահայ մարդապօյ «մի մարդու հասակի մե-ծութեամբ» (հյ. մարդ + թրք. boy «հասակ» բառերից կազմուած) ձևից փոխառեալ է դը-նում ռում. գւռ. martapoi (կարդա՛ մարզա-պօի). այսպէս են կոչւում այն պատանինե-րը, որոնք ծերերի առաջ իրենք իրենց իբր մեծ բան են ուզում ցոյց տալ, բայց իրապէս ոչինչ են։

NBHL (18)

մանաւանդ յոքն. ՄԱՐԴԻԿ, դկան, կամբ կամ կաւ կամ կամբք - ἅνθρωπος homo. Բանական կենդանի. ադամ նախահայր, եւ ամենայն ծնունդք նորա. ատամ, ատէմ. (իսկ պ. մէրտ, մէրտիւմ, այր մարդ, կամ այր քաջ. մարդիկ. եւ սանս. մառթէա մահկանացու, եւ մարդ. եւ լտ. մա՛ռիդուս է այր կնոջ. քանզի եւ մարդ՝ առաւել զարանց ասի)

Արասցուք մարդ ըստ պատկերի մերում եւ ըստ նմանութեան։ Արար աստուած զմարդն ի պատկեր իւր. արու եւ էգ արար զնոսա։ Առաջին մարդն յերկրէ հողեղէն. իսկ երկրորդ մարդն՝ տէր յերկնից։ Ի բաց մերկանալ ի ձէնջ զմարդն հին, եւ զգենուլ զնոր մարդն։ Մարդն անօրէնութեան՝ որդին կորստեան (նեռն)։ Մարդք չարք։ Ապրեսցուք յանօրինաց եւ յանզգամաց մարդոց։ Զահի հարան ամենայն մարդիկն։ Ո՞ ոք ի մարդկանէ։ Ի մարդկանդ յայդմիկ. եւ այլն։

Յաստուծոյ երկի՛ր, եւ մի՛ ի մարդկանէ. եթէ ի մարդկանէ երկնչիցիս, ե՛ւ ի նմանէ իսկ ծաղր կայցես. եւ եթէ յաստուծոյ, ե՛ւ ի մարդկանէ մեծարոյ լինիցիս. (Ոսկ. մ. ՟Գ. 29։)

Մարդ ոք մարդ առ ամենայն ընտանութիւն մարմնոյ իւրոյ մի՛ մերձեսցի. (Կանոն.։)

Դրամն օրինակ բնութեանս մեր, զի մա՛րդ տառիւքն է անդրադարձութեամբ։ Անդրադարձելով մարդ՝ դրամ վերընդարձակի վերծանութեամբ. (Մխ. դտ.։ Կամրջ.։)

Մարդն դրամ, եւ դրամն մարդ. (Տօնակ.։)

ՄԱՐԴ. որպէս Մարդկութիւն կամ մարմին քրիստոսի.

Յառաջագոյն ո՛չ մարդ, այլ՝ աստուած (էր բանն). իսկ ի վախճանի եւ զմարդն էառ վասն մերոյ փրկութեանն. (Առ որս. ՟Թ։)

Զգենուլ զմարդ. (Եւս. պտմ. ՟Ա. 2. ՟Ը. 16։)

Մովսէսի ակն, եւ յիսուսի բովանդակ մարդն փառաւորեցաւ. (Վրդն. ել.։)

ԿԻՆ ՄԱՐԴ, կամ ՄԱՐԴ, որպէս Կին. որ եւ ասի ԿԻՆ ԱՐՄԱՏ. կնիկ մարդ. (որպէս եւ վր. կա՛ցի, է մարդ. եւ տէտա կացի, կին).

Կին մարդ ցածութեամբ ուսցի։ Ուսուցանել կնոջ մարդոյ (յն. կնոջ) ոչ հրամայեմ. եւ ոչ ճոխաբան լինել քան զայր մարդ. (յն. քան զայր) (՟Ա. Տիմ. ՟Բ. 1։)

Թողուլ մեզ զայդպիսի կին ... եթէ ոչ առցուք զմարդդ ... գուցէ ծաղր ինչ առնիցէ զմեզ. (Յուդթ. ՟Ժ՟Բ. 11։)

Զթէանովն կին մարդ զաշակերտ պիւթագորայի հարցեալ, թէ յետ քանի՞ աւուր մերձաւորութեան ի կին մյ՝ արժան իցէ յարքունիս (կամ ի տաճարն) մտանել, եւ նա ասէ. յիւրմէն՝ նոյն օրին. յօտարին՝ ո՛չ բնաւ. (Պիտառ.։)

Կին մարդ ոչ մտանէ ի սկիտէ. (Վրք. հց. ՟Ը։)

ՄԱՐԴ. ըստ հյ. եւ եբր. ուր ըստ յն. մահկանացու (կամ փուտ մարդ). βροτός mortalis homo. տե՛ս (Յոբ. ՟Թ. 2։ ՟Ժ. 4։ ՟Ժ՟Դ. 10։ ՟Ժ՟Ե. 14։ ՟Լ՟Բ. 8. 21. եւ այլն։)

Դուն ուրեք դնի ի մեզ Մարդ, ուր յն. իցէ Այր, ἁνήρ , այլ ստէպ այր դնի ի մեզ, ուր յն. է մարդ, ἅνθρωπος.

ՄԱՐԴՈՅՐ այսինքն Մարդոյ. Անսովոր հոլով. գտանի ի Պորփ. եւ ի Լծ. նորին։


Մարդաբանութիւն, ութեան

s.

anthropology.


Մարդաբար

adv.

cf. Մարդկաբար.

NBHL (3)

Մարդաբար խօսի՝ ասելով, արդ իջեալ տեսից. (Փիլ. լին. ՟Դ. 24։)

Զարդարութիւն գոլոյ ունի սոկրատէս մարդաբար. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

Ձայնիւ եկեալ այն ինչ առ նա մարդաբար. (Ճ. ՟Գ.։)


Մարդաբնակ, աց

adj.

inhabited by man.

NBHL (6)

Ուր իցէ բնակութիւն մարդկան.

Մարդաբնակ աշխարհն՝ թափուր ի բնակչաց։ Մարդաբնակ տեղիքն փախուցեալ՝ ի քաղաքն անի ժողովեցան. (Լաստ. ՟Ժ. ՟Ժ՟Է։)

Յայնկոյս մարդաբնակ՝ զկինոբայ աշխարհն. (Մխ. այրիվ.։)

Արտաքոյ վայրաց մարդաբնակ աշխարհիս. (Պիտառ.։)

ՄԱՐԴԱԲՆԱԿ. որպէս Նա՝ յորում մարդաբնակ ոք բնակեալ իցէ. որում անմարթ է լինել.

Ապա մարդաբնակք եղաք, եւ ոչ աստուածաբնակք ... մարդն ի մեզ ոչ կարէ բնակել. (Սանահն.։)


Մարդագայլ

s.

chimera, bug hear, hobgoblin, ghost.

NBHL (2)

Մարդագայլ է ո՛րդեակ արտաքոյ. եւ ելեալ մանկանն՝ ետես զծեր ոմն կորացեալ՝ շրջեալ աչօք, եւ կարծեցեալ մարդագայլ. (Մխ. առակ. ՟Ճ՟Հ՟Թ։)

Անուն յօդեալ իբր եղջերուաքաղ. մարդ իբրեւ զգայլ, կամ գայլ իբրեւ զմարդ.


Մարդագերի

s.

captive, prisoner, slave.

NBHL (3)

Մարդ՝ որ լինի գերի. ըստ յն. մարմին ասի.

Զամենայն մարդագերի նոցա, եւ զամենայն զկահ եւ զկարասի նոցա եւ զկանայս ոցա գերեցին. (Ծն. ՟Լ՟Դ. 29։)

Զօրքն զմարդագերին վաճառակուր արարին. (Լաստ. ՟Բ։)


Մարդագին

s.

slave-merchant, slave-buyer or dealer;
purchase of slaves.

NBHL (5)

Որ գնէ զմարդ կամ զգերի.

Մարդագին վաճառականք. ((յն. այլազգ) ՟Բ. Մակ. 11. 25։)

Իբրեւ զոչխարավաճառս եւ զմարդագինս. (Ոսկ. եբր.։)

Եւ գ. Գնումն մարդոյ կամ գերեաց.

Որ զհազար վաճառականսն ի մարդագին ածէր որդւոց հրէիցն. (՟Բ. Մակ. ՟Ը. 34. (յն. այլազգ։))


Մարդագլուխ

adj.

man-headed.

NBHL (4)

Ունօղ զգլուխ մարդոյ. որպէս մեկնաբար գրի ի յն.

Ծնանել եւ ցուլս մարդագլուխս. (Եւս. քր. ՟Ա։)

ՄԱՐԴԱԳԼՈՒԽ. մ. ռամկական ոճով, իբր Ըստ մարդաթուի. մարդ գլուխ.

Ամենայն մարդագլուխ՝ ՟Խ թանկայ առնուն. (Մեծոբ.։)


Մարդագող, ոց

s.

man-stealer.

NBHL (4)

κλέπτων ψυχήν furans animam. Որ գողանայ զմարդ ոք.

Եթէ ըմբռնեսցի այր ոք մարդագող (այսինքն գողացող զմարդ ոք) յեղբարց իւրոց յորդւոցն իսրայէլի. (Օր. ՟Ի՟Դ. 7։)

Մարդագողն մահու սպանցի. (Նախ. ել.։)

Յաղագս մարդագողող եւ աւազակաց։ Յաղագս դատաստանի մարդագողաց։ Մարդագողաց հրամայեցաւ մեռանել. (Մխ. դտ.։)


Մարդագողութիւն, ութեան

s.

man-stealing.


Մարդադարման

adj.

nourished or cultivated by man.

NBHL (2)

Դարմանիչ մարդոյ. եւ Դարմանեալ ի մարդոյ.

Ծառս մարդադարմանս, բազկաստածուս, համեղահամ. (Նար. խչ.։)


Մարդադաւ, աց

s.

assassin, murderer, man-slayer.

NBHL (2)

ἁνθρωπόλεθρος homicida. Որ դաւէ զմարդիկ. մարդագող. աւազակ. սպանօղ.

Ճանապարհ գիշերոյ եւ մարդադաւաց. (Խոր. ՟Բ. 36։)


Մարդադաւան

adj.

believing in Christ as man only, denying the divinity of Christ, Nestorian.

NBHL (3)

Որ զքրիստոս դաւանի լոկ մարդ, եւ ո՛չ աստուած. որպէս հրէամիտն նեստոր, եւ աղանդ նորա.

Ոչ եմք մարդադաւան համանման պղծին նեստորա, եւ ոչ աստուածաչարչար՝ որպէս ամբարիշտն եւտիքէս. (Զքր. կթ.։)

Մարդադաւան աւանդիցն նեստորի. (Ասող. ՟Գ. 21։)


Մարդադաւանդք

s.

cf. Մարդադաւանութիւն.


Մարդադաւանութիւն, ութեան

s.

nestorianism.

NBHL (3)

Աղանդ նեստորական, մարդ լոկ դաւանելն զքրիստոս.

Զնոցա անհանճար բանիցն զթերակատար խոստովանութիւնն, մանաւանդ եթէ զմարդադաւանութիւն. (Կիւրղ. ղկ.։)

Աշակերտեալ աղանդոյն մարդադաւանութեան զքրիստոսէ. (Սարկ. հանգ.։)


Մարդադաւութիւն, ութեան

s.

murder, assassination.

NBHL (3)

Դաւելն զմարդիկ. մարդագողութիւն. աւազակութիւն. յելուզակութիւն.

Զաւազակութիւն եւ զմարդադաւութիւն. (Խոր. ՟Բ. 6։ Ասող. ՟Գ. 7։)

Զաւազակութիւնն մարդադաւութեան. (Յհ. կթ.։)


Մարդադէմ

adj.

of a human figure or countenance.

NBHL (4)

ἁνθρωποειδής humanam formam habens. Որ ունի զդէմս եւ զկերպարանս մարդոյ.

Սիրեցին մարդիկ պաշտել զպատկերս մարդադէմս։ Երկիր պագանել պատկերի խաչին, եւ որ ի վերայ նորա մարդադէմն իցէ պատկեր. (Ագաթ.։)

Մարդադէմք էին կերպարանօքն. (Եղիշ. յես.։)

Բրտացեալ էին ձեռք եւ ոտք մարդադէմ գազանացն. (իմա՛ զգազանաբարոյ մարդիկ. Լաստ. ՟Ժ՟Զ։)


Մարդազգեստ

adj.

clothed in human nature, incarnate, become man, made flesh.

NBHL (2)

ἁνθρωποφόρος hominiferus, homo factus. Որ զգեցեալ է զմարդկութիւն. մարդացեալ. տե՛ս ՄԱՐԴ, ըստ որում մարդկութիւն.

Մարմնոյ աստուածազգեստի, եւ աստուծոյ մարդազգեստի. (Առ որս. ՟Ժ։)


Մարդազեն

adj.

man sacrificing;
— լինել, to immolate or sacrifice human victims.

NBHL (3)

Որ զենու զմարդ ի զոհ. եւ Զենումն մարդոյ ի զոհ.

Ոչ գոյր սովորութիւն ի գաւառին մարդազեն լինել. (Փիլ. իմաստն.։)

Տեսե՞ր զզոհս մարմնոյ եւ մարդազենս. յն. անմարդիս. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Ը։)


Մարդազենք

s.

human sacrifice or victim.


Մարդազոհ

cf. Մարդազեն.

NBHL (2)

ՄԱՐԴԱԶՈՀ ԼԻՆԵԼ. որ եւ ՄԱՐԴԱԶԵՆ ԼԻՆԵԼ. ἁνθρωεποθυσέω, -θύω hominem immolo, sacrifico. Զոհել զմարդ.

Ամբաստանութիւն մարդազոհն լինելոյ դիւաց. (Նախ. երեմ.։)


Մարդազոհութիւն, ութեան

s.

cf. Մարդազենք.

NBHL (5)

ἁνθρωποθυσία victimae humanae. Մարդազենք. զոհելն զմարդ. զոհ մարդկային.

Այնպիսի պղծութեանց եւ մարդազոհութեանց. (Ճ. ՟Գ.։)

Կռապաշտութեամբքն եւ մարդազոհութեամբքն. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Արգել զմարդազոհութիւնն ի վրաց. (Պտմ. վր.։)

Հանգեաւ ճշմարտապէս ի մարդազոհութենէ երկրի. (Տօնակ.։)


Մարդազոհք

cf. Մարդազենք.


Մարդաթափ

adj.

unpeopled, uninhabited, desert, wild.

NBHL (3)

Թափեալ՝ թափուր՝ դատարկացեալ ի մարդոյ. անմարդ. անբնակ.

Երկիրս թափուր՝ մարդաթափ՝ նուազեալ ի բնակչաց. (Եփր. թագ.։)

Քանի՞ մեծանիստ աւանք մարդաթափ ի բնակչաց եղեն։ Մարդաթափ արարին զերկիրն ամենայն սրով եւ հրով եւ գերութեամբ. (Լաստ. ՟Ժ։)


Մարդաթիւ

s.

enumeration or numbering of men;
ըստ —թուի, to each person, a-man, a-head.

NBHL (4)

Թիւ եւ համար մարդոյ ըստ իւրաքանչիւր գլխոյ. որ եւ ՄԱՐԴԱԳԼՈՒԽ. մարդ գլուխ .... յն. ըստ թուոյ անձանց կամ ոգւոց. κατὰ ἁριθμόν ψυχῶν secundum numerum animarum.

Ըստ մարդաթուի իւրաքանչիւր ըստ բաւականի իւրում. (Ել. ՟Ժ՟Բ. 4։)

Յանցս եւ յիջեվանս քար ըստ մարդաթուի՝ կարկառ նշան բազմութեանն թողուլ։ Զոր բաժանեալ ըստ մարդաթուի՝ գտաւ պակաս ժառանգութիւն բնակողացն հաշտենից. (Խոր. ՟Ա. 11. 59։)

Առնուլ հարկս ի կենդանեաց եւ ի մեռելոց ըստ մարդաթուի. (Ասող. ՟Բ. 4։)


Մարդալից

adj.

full of man, peopled, very populous.

NBHL (3)

Լցեալ կամ լի մարդկամբ.

Ետես նա զերկիրն, զի էր մարդալից բնակչօք իւրովք. (Եփր. ծն.։)

Պտղալից մարդալից շինեսցի երուսաղէմ. (Լմբ. ովս.։)


Մարդախանձ

adj.

man-devouring, eager for human flesh.

NBHL (4)

Խանձեալ՝ խազեալ՝ մոլեալ ուտել զմարմինս մարդկան. մարդածախ. մարդակեր.

Եղեւ մարդախանձ. յն. ուտէր զմարդիկ. (Եզեկ. ՟Ժ՟Թ. 3. 6։)

Զգազանաց առեալ զբարս՝ սկսար լինել մարդախանձ. (Բուզ. ՟Դ. 15։)

Մարդախանձ գազանաց. (Յհ. կթ.։)


Մարդախանձութիւն, ութեան

s.

greed of human flesh.

NBHL (3)

Մարդախանձն լինել. ուտելն գազանաց զմարդիկ, կամ գազանաբար դաւելն մարդոյ զմարդ.

Սովն եւ մարդախանձութիւնն յոլովեցաւ. (Սամ. երէց.։ (ըստ հին ձ. իսկ ըստ նոր ձ. մարդածախութիւն)։)

Սպանութիւն, մարդախանձութիւն ի ներքս եմոյծ. (Սարկ. պատկ.։)


Մարդախառն

adj.

hypostatically united with the human nature.

NBHL (2)

Խառնեալ՝ այսինքն միացեալ ընդ մարկութեան. զգեցեալ զբնութիւն մարդկային.

Մարդ սոսկ համարէին զնա, եւ ոչ աստուած մարդախառն (կամ մարդկախառն). (Եփր. համաբ.։)


Մարդախիտ

adj.

densely inhabited, crowded with inhabitants;
cf. Մարդալից.

NBHL (4)

Ուր իցէ խտութիւն՝ այսինքն բազմութիւն մարդկան. մարդաշատ. բազմամարդ.

Շինել քաղաքս բազմաբնակս, եւ շէնս գլխաւորս եւ մարդախիտս. (Խոր. ՟Բ. 7։)

Շահաստանն դուին մարդախիտ. (Արծր. ՟Դ. 4։)

Իբրեւ զքաղաք մարդախիտ. (Լաստ. ՟Ժ՟Զ։)


Մարդախնդիր

adj.

searching, or in search of men.

NBHL (2)

Խնդրօղ զմարդիկ. կարգեալ ի գիւտ հոգւոց մարդկան.

Յառաջագոյն կատարէր զկերպարանս մարդախնդիր տեսչութեան. (Սեբեր. ՟Ժ՟Ա։)


Մարդախողխող

cf. Մարդախոշոշ.

NBHL (8)

ՄԱՐԴԱԽՈՂԽՈՂ ՄԱՐԴԱԽՈՇՈՇ. ἁνθρωποκτόνος homicida, sicarius. Որ խողխողէ կամ խոշոշէ զմարդիկ. մարդասպան. արիւնահեղ. արեանարբու.

Փախուցեալ ի հայրասպան մարդախողխող հօրեղբարց իւրոց։ Մարդախողխող տեսանելով զհայր առ որդի. (Եղիշ. ՟Գ. եւ Եղիշ. դտ.։)

Զարէս մարդախողխող, եւ զաքելաս հոմերսսին. (Մագ. ոտ. մանուչ.։)

Ապստամբն բաբան՝ մարդախողխող աշխարհաւեր արիւնարբու գազանն. (Կաղանկտ.։)

Օր տեառն հասեալ է ի վերայ քո մարդախողխողդ։ Տեսանէր զմարդախողխողացն օճիրս. (անդ։)

Մարդախոշոշն անօրէն հայհոյիչն սատակամահ լինէր. (՟Բ. Մակ. ՟Թ. 28։)

Մարդախոշոշ բռնաւոր, կամ վիրագ, կամ բանսարկուն. (Եղիշ. ՟Բ։ Ոսկ. մտթ.։ Փիլ. լին.։)

Մարդախոշոշ գազանք, կամ բարք. (Պիտ.։)


Մարդախոշոշ

adj. s.

slaughtering or massacring man, murderous, killing, bloody, sanguinary, cruel;
cut-throat, homicide.

NBHL (8)

ՄԱՐԴԱԽՈՂԽՈՂ ՄԱՐԴԱԽՈՇՈՇ. ἁνθρωποκτόνος homicida, sicarius. Որ խողխողէ կամ խոշոշէ զմարդիկ. մարդասպան. արիւնահեղ. արեանարբու.

Փախուցեալ ի հայրասպան մարդախողխող հօրեղբարց իւրոց։ Մարդախողխող տեսանելով զհայր առ որդի. (Եղիշ. ՟Գ. եւ Եղիշ. դտ.։)

Զարէս մարդախողխող, եւ զաքելաս հոմերսսին. (Մագ. ոտ. մանուչ.։)

Ապստամբն բաբան՝ մարդախողխող աշխարհաւեր արիւնարբու գազանն. (Կաղանկտ.։)

Օր տեառն հասեալ է ի վերայ քո մարդախողխողդ։ Տեսանէր զմարդախողխողացն օճիրս. (անդ։)

Մարդախոշոշն անօրէն հայհոյիչն սատակամահ լինէր. (՟Բ. Մակ. ՟Թ. 28։)

Մարդախոշոշ բռնաւոր, կամ վիրագ, կամ բանսարկուն. (Եղիշ. ՟Բ։ Ոսկ. մտթ.։ Փիլ. լին.։)

Մարդախոշոշ գազանք, կամ բարք. (Պիտ.։)


Մարդածախ

adj.

man consuming, causing the destruction of men.

NBHL (2)

καθέσθων, -ουσα comedens. Որ ծախէ սպառէ զմարդիկ. յն. չարաչար ուտօղ.

Երկիր մարդածախ է բնակչաց իւրոց. (Թուոց. ՟Ժ՟Գ. 33։)


Մարդածին

adj. s.

begetting a man;
fabulous tree feigned to produce men.

NBHL (5)

ἁνθρωποτόκος hominis genitrix. Ձայն պղծոյն նեստորի, որ ծնօղ լոկոյ մարդոյ գոլ հայհոյէր զտիրամայր աստուածածինն.

Այժմու երեւեալ չարս, աստուածածին ոչ գոլ ասելով զսուրբ կոյսն, այլ քրիստոսածին, յաւէտ զի մարդածին. (Պրպմ.։)

Նեստոր հայհոյեաց զամենսուրբ կոյսն՝ մարդածին լինել (կամ ասել), եւ ոչ աստուածածին. (Խոր. ՟Բ. 61։ Ասող. ՟Բ. 6։)

ՄԱՐԴԱԾԻՆ. Ըստ առասպելաց՝ Ծառ, որ պտղաբերէ զմարդ.

Զափրիգոնն առ եթովպացիսն ծառ մարդածին, զորմէ ասեն պտուղ լինել մարդ զհերացն ստորակախեալ. (Մագ. ՟Ժ՟Ա։)


Մարդակ, աց

s.

joists and beams of a house;
ceiling, roof.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «գերան, հեծան» Փիլ. լին. 274 և լիւս. 133. Վարք և վկ. Ա. էօ 48 Ճառընտ. Տաղ. նոյնը սխալ գրուած ման-դակ, որ գտնում եմ Նորագիւտ երգ երգո-ցի մէջ՝ Բ. 16 (հրտր. ՀԱ 1924, էջ 304). «Գերանք տանց մերոց մայրք, դարաւանդք մեր նոճք». այստեղ դարաւանդք բառի տեղ՝ որ նշանակում է «առաստաղի գերաններ», մի ձեռ. ունի մանդակք։

• ՆՀԲ և Հիւնք. թրք. մէրթէք բառի հետ. որ տե՛ս տակը.-Կայ ֆինն. malta «տա-նիքը պահող գերանը», որ համարւում է հնդևրոպականներից փոխառեալ բառ՝ ըստ Les langues du monde, էջ 177։ Յայտնի չէ ինձ սոյն հնդևրոպական ձևը, որի հետ թերևս կապ ունենալ հա-յերէնը։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. մարդ'ագ, Մկ. մարտmկ, Վն. մmրտmկ, Ախց. Կր. մmրթmկ, Սեր. մmրթmք, Սվեդ. մարդ'օգ, մարդ'ուգ, Զթ. մայդ'օգ, մարդ'օգ, Հճ, մայդ'օգ։-Կենդանի է նաև Ակն. Բլ. Խն. Կյ. Սս. Հմշ. Տիգ.-ձևե-րից ոմանք թուրքերէնից յետ փոխառու-թեամբ։

• ՓՈԽ.-Օսմ. [arabic word] ︎ mertek «քառանկիւն գերան», թրք. գւռ. Կս. Տ. mertek «գերան» (Բիւր. 1898, 713 և 1899, 799), Եւդ. mär-tag «գերան» (Յուշարձան 330), քրդ. [arabic word] ︎ ❇ merdiiah «գերան» (Justi. Dict. Kurde 394), լազ. mert'ek'i կամ mertak (Erckert, Die Spr. d. Kauk. Stamm. էջ 87), mertek «տա. նիք, երդիկ» (Kosen, Uber d. Spr. d. La-zen)։

NBHL (5)

որ եւ յայլազգ՛՛. մէրդէգ, մէրտէկ. այն է տէրէկ. հաթըլ. Գերան յարկաց. հեծան. եւ ըստ ոմանց՝ Գերան փոքր կամ ձող շարեալ ի վերայ հեծանաձգութեանց լայնութիւն։ Մենինսքի դնէ ի լտ. trabs, columna. գերան. սիւն.

Մտին ընդ ձեղուամբ մարդակաց իմոց։ Ծիծառն ի մարդակս արկանէ պարիսպ, ի ներքսն զբոյնսն շինէ. (Փիլ. լին. ՟Դ. 37։ եւ Փիլ. լիւս.։)

Առ նմին տեղւոջ եւ մարդակք եկեղեցւոյն կամ կիսայրեացք. (Ճ. ՟Գ.։)

Մարդակքն այն ո՞ւմ նման է, գերանքն այն ո՞ւմ նման է. մարդակքն՝ մարգարէիցն, գերանքն՝ քերովբէիցն. (Տաղ.։)

Նիգ, մարդակ։ Պարզունակ, մարդակ. որպէս կոտորակ գերանի կամ փայտի։


Մարդակազմութիւն, ութեան

s.

structure of the human body, physiology, anatomy;
cf. Մարդաբանութիւն.


Մարդակեր, աց

s.

cannibal, anthropophagus, man-eater;
— լինել, to eat human flesh.

NBHL (6)

ἁνθρωποφάος, ἁνθρωποβόρος hamana carne vescens, hominum vorator. Կերօղ եւ կլանօղ զմարդիկ. մարդախանձ. մարդածախ.

Կոկորդիլոսն մարդակեր կենդանին։ Զառիւծն, զկոկորդիլոսն եւ այլն ... թունաբերս եւ մարդակերս. (Փիլ. լիւս. եւ Փիլ. տեսական.։)

Առիւծուց եւ գայլոց մարդակերաց. (Կոչ. ՟Զ։)

Մարդակեր գազանօք, որ կոչէին խիթք. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։)

Եւ ի ներքոյ մարդակեր եթոպացիք. (Խոր. աշխարհ.։)

Քարոզեաց շանագլխաց ազգին, եւ մարդակերացն։ Մարդակեր բարբարոսք։ Աշխարհ մարդակերաց. (Երզն. մտթ.։ ՃՃ.։ Յայսմաւ.։)


Մարդակերութիւն, ութեան

s.

anthropophagy, cannibalism.


Մարդակերպ, ից

adj. s. zool.

human, having a human form or figure;
after the men's manner;
anthropomorphite.

NBHL (17)

ἁνθρωπόμορφος, ἁνθρωποειδής humanae formae. Որ ունի զկերպարանս եւ զնմանութիւն մարդոյ. մարդադէմ. որպէս մարդ գազանաբարոյ, եւ գազան ըստ իմիք նման կերպարանաց մարդոյ.

Զվատթարսն ոչ մարդ, այլ՝ մարդակերպ համարի գազան։ Ոմանք ոչինչ ի մարդակերպ գազանաց որոշեալ են. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)

Կանխաւ զգուշացուցանեմ զձեզ ի մարդակերպ գազանաց անտի. (Ածազգ. ՟Ա։)

Յանողորմից անտի եւ ի գազանաց մարդակերպից կրեցին. (Սարկ. հանգ.։)

Եւ այլ մարդակերպ ինչ մերկ գազան։ Գազանք անծանօթք մարդակերպք. (Խոր. աշխարհ.։)

Յանմարդի անասնաբարոյ գազանութենէն մարդակերպք եղեն. (Նար. յովէդ.։)

Զհրեշտակաց փոխեցելոց ի մարդակերպ տեսակ (այսինքն տեսիլ). (Փիլ. իմաստն.։)

Զհոգեւորական ազգին զամենայն մարդակերպ նմանութիւնս առ մարդիկ եղեալ. (Ագաթ.։)

Արարին իւրեանց ձեռագործս մարդակերպս՝ կուռս կարկատունս. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Կամի՞ս գիտել, թէ ո՛յք են մարդակերպ սեաւքն. (Վրք. հց. ՟Դ։)

ՄԱՐԴԱԿԵՐՊ. իբր Նման մարմնաւորաց կամ մարմնոյ մարդկան.

Ոմանք զաստուած մարդաձեւ եւ մարդակերպ (տպ. մարմնակերպ) ասէին։ Մարդակերպ զաստուած ասէր լինել. (Վրք. ոսկ. (ուստի աղանդ մարդակերպեայց։))

Հրեշտակացն ձեւն պայծառ էր, եւ մարդակերպ երեւեցան, եւ յանկարծակի. (Մեկն. ղկ.։)

ՄԱՐԴԱԿԵՐՊ. ա.մ. Առօղ կամ ունօղ զճշմարիտ բնութիւն մարդկային. մարդկեղէն կերպարանօք եւ բնութեամբ.

Ածցէ զիւր հայրն ծնօղ ի հաշտութիւն թնդ արարածս իւր՝ մարդակերպ պատկերաւն. (Բուզ. ՟Դ. 5։)

Զկենդանացուցիչն քրիստոս՝ մարդակերպ նմանութեամբ նկարագրեմք. (Յհ. իմ. պաւլ.։)

Որ վասն մերոց կենաց մարդացաւ, եւ մարդակերպ շրջեցաւ. (Ագաթ.։)


Մարդակերպեայք

cf. Մարդակերպեանք.


Մարդակերպեանք

s.

the anthropomorphites;
աղանդ —կերպեայց, anthropomorphism.


Մարդակոյտ բաղմութիւն

sn.

train or suite of domestics, numerous equipage;
assembly of men, multitude of people, crowd, a crew of men.


Մարդակոտոր

adj.

murderous, exterminating;
— առնել, to kill, to put to the sword.

NBHL (5)

ՄԱՐԴԱԿՈՏՈՐ ԱՌՆԵԼ. Կոտորել զմարդիկ. մարդ ջարդել, մարդիկը հատցընել.

ἁνθρωποφόνος homicida. Կոտորիչ մարդկան. մարդասպան, եւ մարդածախ. մարդ ջարդօղ.

Անկոխ դրախտին ճանապարհ՝ մարդակոտոր աւազակաւն նախ բացաւ։ Ճանապարհ դրախտին բացաւ մարդակոտոր աւազակին. (Ոսկ. ես.։)

Վասն մարդակոտոր սովոյն արձակեաց զընտանեակսն իւր. (Եփր. թագ.։)

Հասանէին առնուին զկողմ ի պարսից աշխարհէն, առ հասարակ մարդակոտոր առնէին. (Բուզ. ՟Գ. 20։)


Մարդահաճ

cf. Մարդահաճոյ.

NBHL (1)

Մարդահաճն սնափառ կոչի. (Կիր. ՟ը. խհ.։)


Մարդահաճոյ, ից

adj.

insinuating, fawning, flattering, striving for favour, servile.

NBHL (9)

ἁνθρωπάρεσκος qui placere hominibus studet, hominibus placens. Որ ջանայ կեղծաւորութեամբ հաճոյ լինել մարդկան, կամ հաճել զմարդիկ՝ զհետ երթալով եւ անարժան հաճոյից նոցա. մարդելոյզ. շողոքորթօղ. եւ Շողոքորթական.

Աստուած ցրուեսցէ զոսկերս մարդահաճոյից։ Մի՛ առ ականէ ծառայել իբրեւ մարդահաճոյք. (Սղ. ՟Ծ՟Բ. 6։ Եփես. ՟Զ. 6։ Կող. ՟Գ. 22։)

Ոչ կամիմ զձեզ մարդահաճոյս լինել, այլ մանաւանդ աստուածահաճոյս, որպէս եւ էքդ իսկ. (Ճ. ՟Գ.։)

Զի՞նչ է մարդահաճոյն. մարդահաճոյ՝ որ առ կամս ուրուք մարդոյ զհաճոյս նորա արասցէ, թէպէտեւ անարգանաց արժանի լեալն։ Որ ի՛ւր հաճոյ է, մարդահաճոյ է. քանզի եւ ինքն մարդ՝ իւրաքանչիւր ոք. (Բրս. հց.։)

Որ մարդահաճոյքն էին եւ սուտակասպասք. յն. մի բառ. (Եւս. պտմ. ՟Բ. 10։)

Չառնել մարդահաճոյ իրս։ Մարդահաճոյ (կամ մարդահաճո) ողորմութիւն առնել. (Ոսկիփոր.։)

Կամ մ. Առ մարդկան հաճոյից. առ մարդահաճութեան.

Ըստ սովորութեան եւ մարդահաճո՛յ աղօթեմք. (Մանդ. ՟Ի՟Ա։)

Մի՛ զնոյն ինքն զպատուիրանս տեառն առ մարդահաճոյսն լինել. (Բրս. հց.։)


Մարդահաճեմ, եցի

vn.

to seek men's favour, to fawn, to flatter, to seek to please by servility.

NBHL (2)

ՄԱՐԴԱՀԱՃԵԼ. Մարդահաճութիւն առնել.

Ոչ շոգմոգել, եւ ոչ մարդահաճել. (ՃՃ.։)


Մարդահաճութիւն, ութեան

s.

fawning, adulation, flattery;
respect for persons.

NBHL (6)

ՄԱՐԴԱՀԱՃՈՅՈՒԹԻՒՆ ՄԱՐԴԱՀԱՃՈՒԹԻՒՆ. ἁνθρωπαρέσκεια studium placendi hominibus, hominum benevolentia. Փոյթ հաճոյ լինելոյ մարդկան. մարդահաճոյ լինել. ակնառութիւն. մարդելուզութիւն. կեղծաւորութիւն.

Փառասիրութիւն եւ մարդահաճոյութիւն եւ առ ի ցոյց ինչ առնել։ Վասն մարդահաճոյութեան. (Բրս. հց.։ Վրք. հց. ձ։)

Ամբարտաւանութիւն եւ մարդահաճութիւն. (Խոր. ՟Գ. 67։)

Չառնել մարդահաճութեան բանից յաւելուածս. (Փարպ.։)

Ախտ մարդահաճութեան. (Շ. մտթ.։)

Որ այլում հաճոյ եւ կամ ըստ իւր հաճոյիցն ինչ առնիցէ, յաստուածպաշտութենէն կործանի, եւ ի մարդահաճութիւն անկանի. (Բրս. հց.։)


Մարդահասակ, աց

adj. s.

of the human height or form;
of perfect form, well shaped (man);
the human stature, size or height.

NBHL (2)

Հասեալ ի չափ բանական կենդանւոյ. մարդ կատարեալ կերպացեալ.

Սերմանի նախ սերմն յարգանդ, եւ ապա պայծառացեալ ծաղկի մարդահասակ պատկեր աստուածութեանն։ Որով ամենայն աստուածատես կատարելոցն միապէս մարդահասակ նմանութեամբ երեւեալ. (Ագաթ.։)


Մարդահարկ, աց

s.

capitation, poll-tax, poll-money.

NBHL (3)

Հարկ արքունի ի վերայ բուն մարդոյն՝ առ ի ծառայել տէրութեան. յն. լոկ, հարկ. φόρος tributum.

Արկ արքայ սողոմոն մարդահարկ յամենայն իսրայէլ. եւ էր հարկն ՟Լ՟Ռ արանց. (՟Գ. Թագ. ՟Ե. 13։)

Եկեալ մարդահարկ առնէ յերկիրս. (Լաստ. ՟Բ։)


Definitions containing the research դ : 10000 Results

Արջառաջիլ, ջլաց

s.

pizzle;
whip.

NBHL (1)

νεῦρον nervus ջիլ արջառոյ. անդամ ցլու՝ չորացեալ խստապինդ, որ է գործի սաստիկ գանից.


Արջնագռաւ, ուց

s.

raven, crow.


Արջնազգեստ

adj.

dressed in a black or dark coat.

NBHL (2)

Յորոց պարտ էր նոցա ի վերայ սատակմանն (ազգայնոց) արջնազգեստ լինել, ի սոցայցն զնոսա ստացուածոց զարդարեալ պայծառացոյց. (Փիլ. սամփս.։)

Ուրախութեան պատմուճանն այն յարջնազգեստ խորդ փոխեցաւ. (Լաստ. ՟Ժ։)


Արջնաթոյր

adj.

black, dark;
dull, sad, melancholy.

NBHL (1)

Ագուցին նմա արջնաթոյր ստորս չորիւք դրօշակօք. (գրեալ էր՝ արջմաթոր). (Կաղանկտ.։)


Արջնատես

adj.

dull, dark, black, gloomy, sad, melancholy.


Արջտակ, ի

s. bot.

truffle.

NBHL (1)

(իբրու Սեաւ արմատ, կամ սիրելի արջոյ) κυκλάμηνος cyclamen, arthannita, tuber terrae իտ. pan porcino Անուն խոտոյ եւ ծաղկի, եւ պտղոյ նորա՝ որ է որպէս գետնախնձոր. որ յայլ լեզուս կոչի խոզի հաց, նկան գետնոյ, եւ այլն. ... Բժշկարան. ուր կոչի նաեւ որպէս ռմկ. տռնղուզ աղիրշաղի, եւ մեկնի, թանձր փուշ, որով լուանան զբուրդ։


Արտաբերեմ, եցի

va.

to utter, to pronounce.

NBHL (6)

ἑκφέρω effero, educo, praebeo, produco Արտաքս բերել. վերածել. ի դուրս հանել. յառաջ բերել. ընծայել. արտադրել. տալ.

Զնախաստեղծն արտաբերեաց ի դժխոց. (Զքր. կթ.։)

Արտաբերեցեր զյաւիտենական արդարութիւն. (Թէոդոր. խչ.։)

Միայն ի շառաչմանէ քարի զի վայրս իւրս արտաբերէ վախճան (գողիադ). (Պիտ.։)

ԱՐՏԱԲԵՐԵԼ. Ընդարձակել. տարածել.

Ոմն ամենիմաստուն արտաբերեաց բանիւ, զհաւատարիմ բարեկամս դեղ ասելով կենաց։ Արտաբերելով զօրաւորագոյն խրատ։ Արտաբերեալ յայտնեաց։ Վասն զպատշաճն արտաբերելոյ զամբաստանութեանցն բամբասանս. (Պիտ.։)


Արտաբերութիւն, ութեան

s.

pronunciation.

NBHL (2)

Ըստ յն. ոճոյ, որպէս Յուղարկաւորութիւն, եւ դամբանական հռչակ. ἑκφορά funus, divulgatus

Վախճանելոց սոցա՝ նախագրութիւնք, եւ արտաբերութիւնք, եւ դիրք իսկ զանազան գոլ՝ քան եթէ այլոց քաղաքացեացն. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)


Արտալածեմ, եցի

va.

to drive out, to banish, to exile.

NBHL (4)

ἑξείργω excludo, extermino Արտաքսել հալածելով. արտահալածել. ի դուրս հանել. ի բաց վարել. տարագրել.

Զառաջնորդս սոցա արտալածել ի գաւառէն։ Արտալածեն եւ զսա ի քաղաքէն։ Ամս երիս արտալածիլ. (Պղատ. օրին. ՟Թ. ՟Ժ։)

Արտալածէ զամենայն ընդդիմամարտս. (Նչ. եզեկ.։)

Արտաքոյ ի քաղաքէն արտալածիւր։ Արտալածէր զբնակութիւն սանդարամետական դասուն. եւ այլն. (Մագ. ՟Ա. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Ե. ՟Ի՟Զ։)


Արտախուրակ, աց

s.

cover, veil;
cf. Արտախոյր.

NBHL (2)

τιάρα tiara Արտաքին զարդ խուրի. ապարօշ. վիժակ որ պատի զթագիւ որպէս պսակ. եւ խոյր.

Առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել եւ դնել նոցա արտախուրակս. (Ագաթ.։)


Արտախուրեմ, եցի

va.

to crown.

NBHL (1)

ԱՐՏԱԽՈՒՐԵԼ. Պսակել. թագազարդել.


Արտահալածեմ, եցի

va.

cf. Արտալածեմ.

NBHL (5)

Զթիւրութեանն արտահալած առնելով զաւանդիչս. (Յհ. իմ. երեւ.։)

Արտահալած առնէր զնոսա ի վայելչական տնկոց դրախտին. (Զքր. կթ.։)

Զդիւացն բազմութիւն արտահալածս արարեալ. (Անան. եկեղ։)

Նոյն ընդ վ.

Անհնազանդութեամբն արտահալածեաց յինքենէ զհոգին սուրբ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)


Արտայայտեմ, եցի

va.

to declare, to express, to utter.

NBHL (4)

Որ յայտնի աղաղակէր եւ արտայայտէր զճշմարիտ թագաւորութիւնն։ Արտայայտեցաք զշրջանաց դիրս։ Զջուրս աւազանին արտայայտեաց, զորս տարածելոց էր ի վերայ հեթանոսաց. (Զքր. կթ.։)

Ընդ աղօտ արտայայտեցին զթայոմն եւ զյարութիւն փրկչին. (Անան. նին.։)

Կշռակի չափովք արտայայտեալ բոլորեցուն ընձեռեաց վայելչական վարդապետութիւնս. (Պիտ.։)

Առաջնոց ստեղծուածոյն երկրպագելով՝ սատանայի երկրպագես, որպէս բանդ արտայայտեաց. (Աթ. ՟Ը։)


Արտաշիկագոյն

adj.

very or more ardent, much inflamed.

NBHL (3)

Կարի արտաշէկ. ամենայնիւ հրագոյն, կամ շանթացեալ. կաս կարմիր՝ կրակ դարձած.

Արտաշիկագոյն, այսինքն յոյժ հրացեալ. (Շ. անդ։)

Արտաշիկագոյն արիւն. (Նար. յովէդ.։) (Լմբ. պտրգ.։)


Արտաշիկանամ, ացայ

vn.

to become ardent or red, to catch fire, to inflame.

NBHL (2)

Ոսկի եւ արծաթ ընդ միմեանս խառնեալ, եւ ի հրոյն արտաշիկանան. (Տօնակ.։)

Ջերմեռանդն եւ արտաշիկացեալ կամօք օրինացն։ Արիւն ոգւոյ կոչէ զջերմն սորա եւ զարտաշիկացեալն առաքինութիւն՝ կանգնութիւն։ Ջեռեալք եւ արտաշիկացեալք ոմանք աստուածային բանք։ ջերմ բանիւք եւ արտաշիկացելովք պատրաստեալք. (Փիլ.։)


Արտաշնչանամ

vn.

to expire, to die.

NBHL (1)

Ի վերայ փայտին արտաշնչացեալ. (Թէոդոր. խչ.։)


Արտաշնչեմ, եցի

va.

to expire, to die;
to exhale;
to exude, to perspire, to transpire.

NBHL (2)

Զտնօրինեալն արտաշնչեաց հոգի. (Թէոդոր. խչ.։)

Ղօղակք արտաշնչեն ի ջուրսն, որպէս ցամաքայինքն յօդսն. (Զքր. կթ.։)


Արտաշնչութիւն, ութեան

s.

perspiration, exudation, exhalation;
vapour.

NBHL (5)

ἑκπνοή exspiratio, exhalatio Արտաքս կամ ի դուրս տալն զշունչ կամ զոգի. որպէս Սփռումն շոգեաց կամ գոլորշեաց ի ձեռն բնութեան.

Զայն՝ որ ընդ եթերն շնչեն շունչքն ի չորոյն հողմն կոչեմք, իսկ օդ (կամ սիւք) զառ ի գիջոյն բերեալ արտաշնչութիւքն. (Արիստ. աշխ.։)

Զընդունական դրունսն թիւրելով ... եւ փակելով, տրտմութիւն առտուիցէ, եւ արտաշնչութիւնս. (Պղատ. տիմ.) յն. ἅση fastidium

Որպէս Աւանդումն ոգւոյ. անշնչութիւն.

Ի վերայ քո մեռան արտաշնչութեամբն կենդանին. (Թէոդոր. խչ.։)


Արտասահմանեմ, եցի

va.

cf. Աքսորեմ.

NBHL (1)

Արտասահմանիցիք ոչ ի տնկախիտ դրախտէն, այլ ի նոյն ինքն յէական բարւոյն. (Մանդ. ՟Ժ՟Ա։)


Արտասահմանութիւն, ութեան

s.

cf. Աքսոր.

NBHL (4)

արտասահման առնեմ. Հալածեալ արտաքոյ սահմանաց. Վտարանդի.

Այսօր ծովաքատակ մեղք աշխարի արտասահմանահալած փախչի. (Թէոդոր. ի կոյսն.։)

ἑξορισμός exterminatio Աքսոր. վտարանդութիւն.

Յերկնային մտանել յառագաստ փոխանակ արտասահմանութեանն մերոյ ի դրախտէն կենաց. (Յհ. իմ. եկեղ.։)


Արտասանեմ, եցի

va.

to pronounce, to utter, to articulate, to sound, to recite.

NBHL (2)

Արտասանելի է զդէմո, եւ զիրս։ Յորում մի ինչ արտասանի. (Պիտ.։)

Զդաւանութեանն ունակութիւն ոգեալ արտասանեցից. (Թէոդոր. խչ.։)


Արտասանութիւն, ութեան

s.

pronunciation, articulation, recitation.

NBHL (1)

Արտասանութիւն է բան պատմական՝ ի դէմս ածելով երեւելապէս զյայտնեալն։ Արտասանութեանցս ոմանք են պարզք, եւ ոմանք շարալծեալք։ Արտասանութիւն աբրահամու, յորժամ զչորսն վանեաց զթագաւորս, եւ այլն. (Պիտ.։)


Արտասուագին

adj. adv.

me ting in tears, all in tears, weeping;
lamentably.

NBHL (1)

Ողբ արտասուագին. (Յիսուս որդի.։)


Արտասուագոչ

adj.

that cries while weeping.

NBHL (1)

Ուրիցէ գոչումն հանդերձ արտասուօք.


Արտասուալից

cf. Արտասուալիր.

NBHL (2)

Աղբիւր արտասուալի. (Յիսուս որդի.։)

Աղբիւր արտասուալի. (Յիսուս որդի.։)


Արտասուախառն

adj.

mixed with tears;
weeping, tearful.

NBHL (1)

Խառն ընդ արտասուս.


Արտասուակից

adj.

that weeps with, that partecipates in the sorrow of another;
— լինիմ, to weep together;
to console.

NBHL (3)

ԱՐՏԱՍՈՒԱԿԻՑ կամ ԱՐՏԱՍՈՒԱԿՑՈՐԴ ԼԻՆԵԼ. συγκλαίω collacrimo, cum alio ploro, fleo Կցորդիլ արտասուաց այլոց.

Յորժամ տեսցես յաղագս ապաշաւանաց զեղբայրն սգացեալ արտասուակից լեր նմա. (Բրս. յուդիտ.։)

ազգակիցքն ելանէին գաղտուկ արտասուակցորդ (կամ արտասուաց կցորդ) լինել. (՟Գ. Մակ. ՟Դ. 10։)


Արտասուեմ, եցի

vn.

to weep, to shed tears;
to lament, to groan, to complain;
to deplore.

NBHL (2)

Արտասուեաց յոյժ ի վերայ սրբութեան եւ բազում իմաստութեան առն։ Մի՛ արտասուեսցեն ի վերայ այդորիկ։ եւ արտասուեաց Յիսուս. (՟Բ. Մակ. ՟Դ. 37։ Միք. ՟Բ. ՟Բ. 6։ Յհ. ՟Ժ՟Ա. 35։)

Բնական է մեզ ի խնդութենէ անտի արտասուել. (Լմբ. սղ.։)


Արտասուելի, լւոյ, լեաց

adj.

lamentable, deplorable.

NBHL (1)

Ո՛վ յուդաս արտասուելի. (Շար.։)


Արտասուք, սուաց

s. pl.

tears, lamentation;
յարտասուս, հարկանել, լուծանել, to melt in tears;
արտասուօք, with tears;
ջերմ արտասուս իջուցանել, լալ ջերմ արտասուօք, to cry bitterly;
աչք յարտասուս, with tears in the eyes;
արտասուօքս թանալ ոռոգել, to water with tears;
— հոսէին յաչաց նորա, the tears ran from his eyes;
սրբել զարտասուս յաչաց, to dry one's tears.

NBHL (3)

Տեսի զարտասուս քո։ Արտասուօք իմովք զանկողինս իմ թացի։ Եղեն արտասուք իմ ինձ կերակուր։ Հաց արտասուաց։ Զաչս իմ յարտասուաց։ Արտասուք զրպարտելոցն։ Աղբիւրս արտասուաց։ Իջուսցեն աչք ձեր արտասուս։ Իջուցէ՛ք ընդ աչս ձեր արտասուս։ Արտասուք իւր ի վերայ ծնօտից իւրոց. եւ այլն։

Թէպէտեւ զյորդանանն գետ բոլորովին յարտասուս աչաց իւրոց եհեղ, ոչ բաւական համարի. (Կլիմաք.։)

Զդիւահարն յորժամ տեսանեմք, արտասուս արկանեմք. (Ոսկ. ՟Ա. 18։)


Արտավար, աց

s.

husbandman;
ground for tillage, arable land.

NBHL (7)

Կերակուր խնդրելով յարտավարէ ումեմնէ։ Տեսին ոմանք արտավարք ի դաշտին. (Նոննոս.։ Ճ. ՟Ա.։)

ԱՐՏԱՎԱՐ. ἅρουρα. arvum եւ այլն. Արտ վարելի կամ վարեալ. արտավայրք. անդաստան. ագարակ, եւ ածու, իբր արտաչափ մի՝ արօրագրեալ վայր. չիֆթ, չիֆթլիք, թարլա, տէօնիւմ.

Զարտավար ձեր մի՛ սերմանիցէք խառնակ սերմանօք. զի զդստերս իւրեանց հեթանոսաց մի՛ տայցեն. (Եփր. օրին.։)

Ամենայն արտավարք՝ որ ընդ գետոյն ջրովլ վարեալ իցեն. (Ես. ՟Ժ՟Թ. 7. յն. ամենայն սերմանեալն (վարուցանն)։)

Յատակ ջրոյն փոխատրեցաւ ի բնակութիւն, յանտառս, եւ յարտավարս դաշտաց։ Արտավարս եւ ագարակս եւ մարդս (յն. մի բառ, ագարակք). (Նիւս. սքանչ.։)

Սահմանք արտավարաց. (յն. սահմանադրութիւն) (Սահմ. ՟Ժ՟Է։)

Զանդաստանս արտավարացն. (որ հայի եւ ի ՟Ա նշ) (Մագ ՟Ժ։)


Արտափայլեմ, եցի

va.

to shine, to sparkle, to be resplendent;
to glitter.

NBHL (3)

ԱՐՏԱՓԱՅԼԵՄ ԱՐՏԱՓԱՅԼԵՑՈՒՑԱՆԵՄ. φαιδρύνω, φαιδρόω splendidum vel nitidum reddo, exhilaro Ի դուրս փայլեցուցանել. պայծառ եւ երեւելի առնել.

Փայլատակունք է սաստ երկիւղին Աստուծոյ. ղայս յորժամ արտափայլէ ընդդէմ դիւացն, ցրուին. (Լմբ. սղ.։)

Զմարգարէութեանց նախագուշակումն արտափայլեալ լուսազարդեցեր. (Շար.։)


Արտաքին, աքնոց

adj.

exterior, external, extrinsic;
superficial;
profane.

NBHL (11)

ἕξω, ἑξώτερος, ἑξώτατος. externus, exterior, extimus. Որ է ի դուրս կամ արտաքոյ կամ արտաքս՝ ըստ տեղւոյ կամ ըստ դրից, եւ ըստ երեւութի, հակակայ ներքնոյ. դրսի. տըշարքի, խարիճ.

Մինչեւ ի սրահն արտաքին։ Կամարք ի յարտաքնում սրահին։ Առ դրամբք արտաքնով։ Եւ յարտաքին գաւիթն։ Մուտ թագաւորին (այսինքն ճանապարհ մտից նորա ի տաճարն) արտաքին։ Զյատակ տանն զներքնոյն եւ զարտաքնոյն։ Հայելիս ի ներքսագոյնն եւ յարտաքինն։ Առ եզերբ արտաքնոյ փեղկին։ Ոչ գտցի անուն նորա առ երեսօք արտաքնովք։ Ի ներքոյ կողմանն մինչեւ յարտաքին։ Ի խաւարն արտաքին։ Սրբէք զարտաքին զբաժակին։ Եղիցի եւ արտաքինն նորա սուրբ. եւ այլն։

Արտաքին դիմօք. (Նար. ՟Թ։)

Եւ Բացական, եւ օտար (տեղի, իրք, անձն) իբր ռմկ. դրսի, հեռու. եապանճը.

Զի եւ արտաքին եւս հեթանոսք դիւրաւ հաւանեսցին. (Ոսկ. գծ.։)

ԱՐՏԱՔԻՆՔ. Մարդիկ՝ որ չեն մեզ ընտանի կամ մերձաւոր. օտարք. որպէս լտ. alieni, peregrini. դրսի մարդիկ, դրսեցիք, որոնք որ մեզնէ չեն. էլ, եապանճըլար.

Նոցա՝ որ արտաքինքն են, ամենայն ինչ առակօք լինի։ Իմաստութեամբ գնասջիք առ արտաքինսն։ Զի՞ կայ իմ եւ զարտաքինսն դատելոյ. եւ այլն։

մանաւանդ՝ Օտարազգի կամ այլազգի հեթանոս մատենագիրք, քերթողք, եւ փիլիսոփայք որպէս լտ. profani auctores եւ այլն.

Ասէին արտաքինքն զաթենայէ, եթէ ի գլխոյն արամազդայ ծնաւ. (Սահմ. ՟Ժ՟Դ։)

Աւելորդ համարելով զարտաքնոցն երկրորդել յաղագս սկզբանն առասպելս. (Խոր. ՟Ա. 2։)

Հետեւելով իմ ընդ արտաքնոց եւս ժամանակագրութիւնս։ Զանուանս հարցն արտաքինքն տարորոչս ի մէնջ տան։ Որ եւ արտաքնոցն իմաստնագունից յոյժ հաճոյ թուեցաւ. (Յհ. կթ.։)


Արտաքնոց

s.

privy, necessary.

NBHL (3)

Տեղի արտաքս ելանելոյ եւ նստելոյ ուրոյն ի պէտս հարկի բնութեան. դուրս ելլալու տեղ, ոտից ճամբայ. ... (ի յն. կի՛նօն այսինքն հասարակ)

Ի դուռն արտաքնոցին անկեալ կայ թմրեալն. (Վրք. հց. ՟Թ։)

Թագաւորն յարտաքնոցն գոյր առ ի վճարել զմարդկային կարիս. (Մարթին.։)


Արտաքոյ

prep. adv.

out, abroad;
outwardly, outward, externally;
— քաղաքին, out of town;
— ժամու, beyond the hour.

NBHL (11)

ἕξω, ἕξωθεν extra, foras, foris Ի դուրս, եւ դէպ ի դուրս. եւ Յարտաքին կողմանէ. եւ Ի վեր քան. դուրսը, դուրս, դրսէն.

Ետու քեզ զսիկիմ սեպհական արտաքոյ եղբարց քոց։ Արտաքոյ օրինաց։ Արտաքոյ վարդապետութեանն՝ զոր դուքն ուսայք. եւ այլն։

Զոր օրինակ եւ ոչ զերկայնակեաց կենդանիսն ասէ ոք անմահս, եւ սակայն նոքա բազում ժամանակս կան արտաքոյ մահուան. (Ոսկ. յհ. Բ. 53։)

ԱՐՏԱՔՈՅ ՔԱՆ. նխ. Նոյն ընդ վ. ըստ ամենայն առման.

Ոչ ինչ արտաքոյ ասել քան զոր մարդարէքն եւ Մովսէս խօսեցան. (Գծ. ԻԶ. 22։)

ԱՐՏԱՔՈՅ 2 մ. Արտաքս. ի դուրս. եւ Արտաքուստ.

Զցանկ պարտիզին արտաքոյ դնել. (Վրք. հց. Է։)

Իսկ բացառական խնդրով, իբր Հեռի, անխտիր է մ. եւ նխ.

Արտաքոյ լեր յանագորոյն ռամկէդ. (Ճ. Բ.։)

Գանձն արտաքոյ կուսէ փուշ ունէր, եւ ի ներքոյ մարդարտով լի. (Ոսկ. ղկ.։)

Զարտաքոյս եկեղեցւոյն, կամ արքունեացն ամրացուցանել, կամ հոգածել։ Զարտաքոյսն (մարմնոյն) զգեստաւորեալ։ Արտաքոյքդ միայն են ի տեսիլ արտաքնոց. (Յհ. կթ.։)


Արտաքուստ

adv.

out, outwardly, externally;
սուգն — միայն է, mourning is merely outward shown.

NBHL (8)

ἕξωθεν extrinsecus, extra, exterius, foris Ի դրուստ. յարտաքին կողմանէ՝ վայրէ. որ ասի եւ ԱՐՏԱՔՈՅ. դրսէն, դրսըւանց.

Արտաքուստ ժառանգեաց զիս սուր, որպէս եւ մահ ի ներքուստ։ Պատերազմ սորոյ արտաքուստ, եւ սով եւ մահ ի ներքուստ։ Ոչինչ արտաքուստ ի մարդ մտեալ.եւ այլն։

Մերթ՝ որպէս Արտաքոյ. ի դուրս. դուրսը.

անդ բացօթեայ ադանէր արտաքուստ զտիւ եւ զգիշեր. (ՃՃ.։)

Արտաքուստ կողմանէ տանն։ Դէմ յանդիման կամարին արտաքուստ կողմանէ. (՟Գ. Թագ. ՟Զ. 6։ Եզեկ ՟Խ՟Ա. 25։)

Ելցուք յարտաքուստ գաւառսդ. (Ճ. ՟Ա.։)

ԱՐՏԱՔՈՒՍՏ ԱՐՏԱՔՍ. Ի բացի կամ հեռի յոյժ. դրսէ ի դուրս.

Մի՛ խնդրեր դու զզօրութիւն բանից՝ որ կաղադոյն իցեն ճառք արտաքուստ արտաքս. (Եփր. համաբ.։)


Արտաքս

adv.

out, outwardly.

NBHL (11)

ἕξω foras, foris, extra Արմատ նախընթաց եւ հետեւորդ բառից. որպէս ծագեալ ի ձայնիցս Արտ, եւ աք. (անդք, եւ ոտք). եւ ըստ այսմ նշանակէ Յարտս, յանդս, ի դաշտ. զոր օրինակ,

Դիմեաց Յովնաթան ի սեղանց անտի արտաքս. (՟Ա. Թագ. ՟Ի. 34. յն. յագարակն. որպէս եւ ի մեզ՝ 11. դնի, յանդն։)

Այլուր՝ ըստ յն. յագարակի, ի մեզ՝ ի բացի, ի վայրի։ Կամ Արտաքս՝ ծագէ ի հյ. մասնկանէս արտ, որ ի բաղադրութիւնս ըստ յն. է էք, էքս. եւ յանգն հյ. աքս, (յորմէ եւ աքսոր) նոյնանայ ընդ յն. էքսօ, այսինքն արտաքս. ի դուրս. արտաքոյ. տրական եւ ներգոյական նշանակութեամբ. թո՛ղ զի գրիչք՝ ուր տեսանեն առ հինս դրոշմեալ ԱՐՏԱՔՈ, այսինքն արտաքոյ, ստէպ երեւին ընթերցեալ եւ գրեալ՝ ԱՐՏԱՔՍ. դո՛ւրս, դո՛ւրսը.

Այս անիրաւ գատաստան եւ ո՛չ ի կարի չար դատաւորացն արտաքս ելեալ հաստատի։ Գնալով ես արտաքս ընդ դուռն բնակութեանս (այսինքն ըստ դուռն, կամ քան զդուռն (161). (Պիտ.։)

Ելք փափաքանացն ըստ մարդկային հնարս արտաքս ելանէր. (Լմբ. համբ.։)

Արտաքս ըստ բնակութիւնա իւրեանց ելանել։ Արտաքս զիս առ ի նմանէն կորզեաց։ Արտաքս զինքն ի հնազանդութենէն բելայ բերեալ. (Յհ. կթ.։)

Եւ ես անպարտ եւ արտաքս մեղադրութեան գնացից. (Յհ. կթ.։)

Ելանել տայք արտաքս քան զերուսաղէս։ Թողուլ արտաքս քան զդուռն. (Փարպ.։)

Ի տանն րախաբու կեանք ժամանակեան, եւ արտաքս քան զնա մահ ժամանակեան. Իսկ յեկեղեցւոջ գոն կեանք յաւիտենից, եւ արտաքս քան զնա դարձեալ մահն յաւիտենից. (Եփր. յես.։)

ՅԱՐՏԱՔՍ. իբր Արտաքս. ի դուրս. ի բաց.

ԱՐՏԱՔՍ ԵԼԱՆԵԼՆ. ἕκκρισις depulsio excrementorum, excretio Երթալն յարտաքնոցն ի թափել զաւելորդս. եղկղումն. դուրս ելլալն.


Արտաքսեմ, եցի

va.

to put out, to drive out, to exclude.

NBHL (5)

ἑκβάλλω, ἑξωθέω ejicio, expello Արտաքս հանել. ի դուրս ձգել. ի բաց վարել. հալածել. դուրս ընել, վռընտել.

Զքաղդէացին ամբարձեալ գոռոզ ի ճարակաւորացն արտաքսեաց. (խումբս։ Զնա դատապարտեալ արտաքսէր ի տարտարոսացէնն խաւար. Խոր. հռիփս.։)

Եւ որպէս ἁφαιρέω adimo Ի դուրս կորզել. յանդորր հանել. խալըսել

Իջուցեր զծառայ քո յունան յանդունդս, եւ արտաքսեցեր զնա ի դուրս. (Ագաթ.։)

Միայն ի չարեացդ արտաքսեա՛ց (կամ արտաքսեա՛). այսինքն ե՛լ ի դուրս. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Արտեւան, ի

s.

top, summit, the highest part of a mountain, of an edifice.

NBHL (4)

(իբր Արտերեւան, արտաքս երեւեալն). ὁφρός, βλέφαρον, -ρα supercilium, -ia;
palpebrae, cilium Եզակի է Դարաւանդ լերին, նմանութեամբ յօնից. լեռան գլուխ.

Հանին զնա յարտեւան լերինն, այսինքն ի գլուխ լերինն, յաւարան. (վրդն. յաւետրն։)

Յոքնակի՝ են Թարթափք կամ կոպք աչաց մազիւքն հանդերձ. թարթիչ. Տե՛ս (Յոբ. ՟Ժ՟Զ. 17։ Սղ. ՟Ժ. 5։ ՟Ճ՟Լ՟Ա. 4։ Առակ. ՟Դ. 25։ ՟Զ. 4. 25։ լ. 13։ Երեմ. ՟Թ. 18։)

Արտեւանունք նորա քննեն (ասէ դաւիթ). զի՞նչ է առ մեզ իմաստութիւն արտեւանաց, զի քննել կարիցէ զմարդիկ. ո՞չ ապաքէն մազ է սա անկենդան՝ պահապան բբաց։ Ըստ նուազագունից մազոյ արտեւանացն առնելոց է քննութի աստուած մանունց կրից. (Շ. թղթ.։)


Արտորայ, ից

s.

field, country.

NBHL (4)

ԱՐՏՈՐԱՅ ԱՐՏՈՐԵԱՅ. գրի եւ ԱՐՏՕՐԱՅ, օրեայ, այք. առաւել յոգնակի վարի, մանաւանդ ի սուրբ գիրս. τὰ σπόριμα sata, segetes Արտ, արտք. անդ. անդք. անդասան (թերեւս օրայից), կամ անդաստանք. ցանք. արտորէք, վարուցան, արտեր. Տե՛ս (Մտթ. ՟Ժ՟Բ. 1։ Մրկ. ՟Բ. 23։ Ղկ. ՟Զ. 1։)

Այրեաց զայլոց արտօրեայս։ Զամենայն հօտ նորա եւ զարտօրեայս սպառեաց. (Մխ. դտ.։ Ճ. ՟Ա.։)

Զգնայր Յիսուս ընդ արտօրայն։ Տեսէ՛ք զարտորեայն։ Արտորայ, եւ հունձքն։ Արտորեայ սպիտակացեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 14. 22։ Ոսկ. յհ. ՟Ա. 33։)

Երաշտ եղեւ, եւ արտօրեայք իմ չորացն։ Բրէին արտօրեայս։ Արտօրայքդ քո արասցեն ցորեան. (Հ=Յ. փետր. ՟Ե.։ Հ=Յ. մարտ. ՟Ե.։)


Արտուղի

adj.

stray, misled;
— շաւիղ, by-way;
ըստ — անկանել՝ մոլորել, to go wrong way, to err.

NBHL (1)

Մինչդեռ երթայր ի ճանապարհի, մոլորեցաւ նա ըստ արտուղի, զի բազմացն հոգք խորհըրդոց նորա. (Եփր. ծն.։)


Արտունութիւն, ութեան

s.

privilege, prerogative, right, favour, exemption, immunity.

NBHL (2)

Ունի զսահմանն զայն, որ յառաւելութենէ եւ որ յարտունութենէ (յն. մի բառ), արհեստ արհեստից, եւ մակացութիւն մակացութեանց։ (Այսպիսի) արտունութիւն ոչ ումեք պատշաճի, բայց միայն իմաստասիրութեան. քանզի իմաստասիրութիւն միայն է գերազանցեալ. եւ վասն այսորիկ որ յարտունութենէ (կամ յարտօնութենէ) սահման է, ի վերջոյ դասեալ է. (Սահմ. ՟Զ։)

Պարտ է համարել զմեծ թագաւորիս այսորիկ (քսերքսեայ) զարտօնութիւն առ աշխարհակալն Աստուած նուազագոյն, որչափ քան զնա մի ինչ չնչին եւ թարմատար ի կենդանեաց. (Արիստ. աշխ.։)


Արտօսր

s.

tear;
cf. Արտասուք.

NBHL (3)

Յարտօսր կականման։ Ի դառն արտօսր զարթուցանէր. (Յհ. կթ.։)

Զելսն աչացն բռնութեամբ մերժողն եւ հալողն հուր յանկածակի եւ ջուր, զոր արտօսր կոչեմք, անդուստ հեղլով. (Պղատ. տիմ.։)

Գոլոշիք ջերմութեան ի գլուխն ամբարձեալ՝ ընդ աչսն ցնդին, որոյ անուն արտօսր մակագրեմք. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Դ։)


Արտօսրահառաչ

adj.

that sighs and weeps.

NBHL (2)

Ուր իցէ հառաչանք հանդերձ արտասուօք.

Կանայք տղայովք հանդերձ արտօսրահառաչ ձայնիւ գերեալ լինէին. (Կականտ։)


Արփագեղք

s. pl.

sun and moon.

NBHL (3)

ԱՐՓ կամ ԱՐՓԱ. cf. ԱՐՓԻ, եւ ի բարդութիւնս։

Ունօղ զգեղ արփւոյ, կամ զերկնային գեղեցկութիւն. լուսաւորք երկնից, մանաւանդ արեգակն, եւ լուսին.

Զի՞նչ է շրջան մի. ամք ՟Շ՟Լ՟Բ. զի արփադեղքն շարադրեալ միական ընթացիւք երթալ ընդ չափողին գիշերոյն պարառութիւն, եւ այլն. (Տօմար.։)


Արփաթեւեմ

vn.

to fly in the air.

NBHL (2)

ԱՐՓԱԹԵՒԵԼ. Թեւապարել ընդ արփի. խաղալ ընդ եթերս թեւարկել զերկնաւ.

Մինչդեռ արեգակն յերրորդ ժամուն արփաթեւէր զկամարն երկնի. (Արծր. ՟Ե. 8։)


Արփամերձ

adj.

near the sun.

NBHL (1)

Նորոգէ զօդայինն արփամերձ ըղձալի տեղիս. (Պիտ.։)


Արփեան, փենից

adj.

solar;
luminous, bright, celestial.

NBHL (2)

Նոցա ի տուէ ամպ Հովանին, եւ գիշերի՝ սիւն արփենին. (Յիսուսի որդի։)

Ի քեզ ընդունիս զլոյս վերնոյն արփենի. (Ոսկիփոր.։)


Արփի, փւոյ, փեաց

s.

sun, luminary;
heaven, ether;
light, brightness, splendour.

NBHL (9)

որ եւ ԱՐՓ, փի, փից. αἱθήρ aether գրի եւ ԱՐՓԱՅ (ի բարդութիւնս), եւ ԱՐՓԻՆ. ըստ յն. եթեր. որպէս թէ կիզող. որ է լծ. ընդ պ. ատր, ազէր, այսինքն հուր. ըստ հյ. որպէս թէ Արեւի, կամ արեւային, արեւամերձ վայր. այն է Եթեր լուսաւոր ի վեր քան զօդս մինչեւ ի հրեղէն երկինս. պարունակ արեգական. վայրք լուսաւորաց կամ մոլորակաց. լոյս. եւ Հրեղէն կամար, հուր տարրական. օդ վերին. երկինք ստորին կամ միջին կամ վերին.

Զպատարագացն ծախիլն՝ ո՛չ յայնմանէ որ ի պէտսն տուեալ է մեզ հուր, այլ յայնմանէն՝ որ յարփոյն էջ ի վերուստ։ Որ յօդսդ ինչ է, եւ որ յարփին։ Բղխեաց արփի եւ երկին (զմանանայն), իբրեւ զաստեղս երկնից, բոլոր բոլորեքումբք արփեաւն փայլմունս ճառագայթից։ Օդ ընդ երկնաւ եւ ընդ արփեաւն կարգեալ. (Փիլ.։)

Արփի, աստեղք, որ ի մէջ է օդդ, ծով, երկիր. (Նիւս. կազմ. ՟Դ։)

Ոչ արեգակն քան զպարս աստեղաց, եւ ոչ արփի (հուր) քան զերիսդ ի տարերաց։ Արփիդ զվերագոյն անցեալ կալաւ վայր հուպ ի մաքրագոյնս էիցն. (Պիտ.։)

Անմոլար աստեղքն բերին ի վերնում գօտւոջն, եւ ամենեւին ցրտութիւն, եւ միջնորդ են արեգական եւ արփւոյ, եւ զանշէջ տոչորումն արփւոյն՝ իւրեանց բնական սաստիկ ցրտովն բարեխառնութիւնս առնելով. (Շիր.։)

Զարագընթաց շարժումն արփին (այսինքն երկնի), զարեգական՝ լուսաբերին, կացոյց հանդէպ գաբաւոնին։ Փեսայն իջմամբ ցօղատարափ՝ համբուրէ զտիպըն լուսոյ արփ. (Յիսուս որդի. եւ Լմբ. յիշ. առակ.։)

Ճառագայթ արփիցն յաչս տեսողացն՝ ի դժոխքն զխաւարեալսն լուսաւորէր, եւ ի գերեզմանին զաչս պահապանացն խաւարեցուցանէր. (ՃՃ.։)

Վասն արփից խորհրդոյն երջանիկ էից։ գաւազանն՝ որ տուաւ ի ձեռին սեթայ. (Տօմար.։)

Շուրջ զերկրաւս օդ յարփին տեղիս առաւելազեղու. (Բրս. ծն.։)


Արփիագեղ

adj.

beautiful, luminous like the sun, bright, brilliant.