to serve, to be useful.
ՊԻՏԱՐԿԻԼ. ի պէտս արկանիլ. պիտոյ լինել.
Ինքնաշարժն մշտաշարժ. մշտաշարժն անմահ ... աւելորդ է մի առաջարկութիւն, որպէս մշտաշարժն. քանզի ոչինչ պիտարկի ի բաղեզերումն. (Անյաղթ վերլծ. արիստ.։)
tight;
— ձգել, to stretch tightly.
• «արկուած, ձիգ, ամուր» Տօնակ. որից պիրկ ձգել «ուժով քաշել» Նիւս. կազմ. պրկել «ամուր քաշելով կապել» Ա. մկ. ե. 47, Գծ. իբ. 25. Ագաթ. Բուզ. Ոսկ. Եւս. պտմ. «քաշելով երկարացնել, ձգտել» Կիւրղ, ծն. Նիւս. կազմ. Փիլ. պրկումն Եւս. պտմ. պրկոց Եղիշ. ը. էջ 131. պրկանք Ճառընտ ուժգնապիրկ Նար. խչ.։
• Bugge IF 1, 453 *փիրկ ձևի միջնոր-դութեամբ հանում է հնխ. sphigró-s բառից. հմմտ. յն. σφἰγγω «կապել, սեղ-մել, ճնշել»։ Հիւնք. պրս. բէրչիյտէն «ոլորել զծայր»։ Karst, Յուշարձան 415 փակ բառի հետ մոնգոլ. buke, կալմուք. buku «ամուր, հաստատուն»։ Թիրեաք-
• եան, Արիահայ բռ. 63 պուրծ արմատի հետ նոյն է դնում։ Պատահական նմա-նութիւն ունի ասուր. pirik «փականքով կողպել»։ Նոյնպէս նաև արևել. թրք. [arabic word] . birk «հաստատուն, ուժեղ, ամուր», birkitmak «հաստատել, ամրացնել», birkilmak «ամրանալ», ատր. թրք. berk «հաստատուն, ուժեղ, ամուր», տճկ. perkitmaq «դուռը ամուր փակել», որոնց համար Vámbery, Etymol. Wort, էջ 201, ❇ 213 դնում է berk, bert ար-մատը, սրան կցելով նաև ույղուր. berk, չուվաշ. parga, եակուդ. bārkta «շատ, ւաւ». bärd «գլխաւոր» ևն։
• ԳՒՌ.-Ջր. պիրկ, Յղ. պէրկ՝ «ամուր», Ագլ. պարկ' «ժլատ» (բուն նշանակութիւնն է «ամուր»). որից պրկել Ջղ. «ամրացնել (օր. բերդը)»։
Արմատ Պրկելոյ. որպէս Պրկեալ. ձիդ. ձգտեալ.
Գնդակ որթոյ ... ուղէշ պիրկ եւ անխզելի. (Տօնակ.։)
Յարաժամ ամենայնիւ պիրկ ձգեալ գործաւորութեամբ կենդանին՝ պախումն իմն եւ խզումն պրկեցելոցն առնէ մասանց. (Նիւս. կազմ. ՟Ծ՟Դ։)
to strip, to despoil;
to skin.
cf. Պղակունտ.
• «կարկանդակ» Ոսկ. մ. բ. 23. կող. էջ 569. հռովմ. 41. գրուած նաև պղա-կունտ, պղակունդա, պղակունտր, պղակուն (Ոսկ. մ. բ. 692-3 լուսանցքի վրայ), պա-ղակուտր, պլակինդի, պլակունտա Վրք. հց. Բ 358-9. Հին բռ. որից պղակունտրագորձ «կարկանդակ շինող» Ոսկ. մ. գ. 17։
• = Յն. πλαϰοῦς, սեռ. πλαϰοῦντος «կարկան-դակ», πλαϰούντιον «փոքրիկ կարկանդակ», որից նաև ասոր. [syriac word] plaqūntas «Semidalis», լտ. placenta, placentula վրաց. მლაკუნტი պլակունտի, ბალეკუნჯი պալեկունտի, ბალეკუნთი պալեկունթի «գա-թայ, նազուկ»։ Մագում է πλαϰῦεις «տա-փակ, տափարակ, հարթ» բառից. նախապէս ասուել է πλαϰίεις αρτος կամ πλαϰοῦς αρτος «տափակ հաց», յետոյ ածականը իբր գո-յական է առնուել (Boisacq 790)։-Հիւբշ. 322։
• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։
ՊՂԱԿՈՒՆԴ կամ ՊՂԱԿՈՒՆՏ, ՊՂԱԿՈՒՆԴԱ կամ ՊՂԱԿՈՒՆՏՐ. Բառ յն. πλακοῦς. սեռ. -κοῦντος, placenta, πλακούντιον, placentula. յորմէ ռմկ. բոկեղ. թ. պօղալա. իտ. ֆօգա՛լլիա. Կարկանդակ. քաքար. նաստիկ, հայս զանգեալ. եւ եփեալ իւղով եւ մեղու.
Մի ընդ կուտեալ առաջի միսն եւեթ հայիցիս եւ ընդ պղակունդսն։ Ազգի ազգի պղակունտս ուտես. (Ոսկ. մ. Բ. 23։)
Գնեա՛ ինձ պղակունդս. (Վրք հց. ձ։)
Պղակունդ. բոկեղ. (Հին բռ։)
pastry;
cake, pie.
pastry-cook.
Տեսցուք որչափ կոտորածք ի բարեկեցութեանն տենչանացն գործին. որչափ յամճաբերացն եւ խոհակերացն եւ ի սեղանայօրինացն, ի պղակունտրագործացն եւ ի ծաղարարաց. (Ոսկ. մ. Գ. 17։)
Platonic;
— սէր, platonic love;
Platonist.
Հետեւող կամ աշակերտ Պղատոնի իմաստասիրի.
Ատտիկոս պղատոնիկեան ճանաչէր. (Եւս. քր. Բ։)
Եւ որ ինչ ակն է պղատոնի.
Զպղատոնականն համարձակագոյն այժմ բարբառիմ։ Եւ այսոքիկ պերճ եւ պայծառ՝ պղատոնականքն իբր եղանիլ բանք. (Խոր. Ա. 35։)
Արիստոտէլէս ըստ պղատոնականին հետեւ իւր բանից. (Ճ. Ա։)
platonism.
copper oxide.
made of copper.
Կատարէ զհրաշալին ամրագունիւք պարսպօք՝ հանդերձ դրամբք պղնձակերտիւք. (Խոր. ՟Ա. 15։)
Հանդերձ դրօքն պղնձակերտիւք . յն. պղնձագուռն գոլով. (Եւս. քր. ՟Ա։)
cast in copper or in bronze.
ՊՂՆՁԱԿՈՒՌ ՊՂՆՁԱԿՌԱԾՈՅ. Կուռ պղնձով. կռեալ կամ կռածոյ ի պղնձոյ.
Յետուստ կողմանէ աճապարեալ քսերքսէս, բուռն հարեալ զդիակաց պղնձակուռ վարապանին աշդահակայ՝ ի վերայ թիկանցն զգաւակաւ երիւարին արկեալ. (Արծր. ՟Ա. 5։)
Անդ ծնծղայք պղնձակռածոյք, աստ մարգարէական երգք. (Ոսկ. ղկ.։)
air-bubble or water-bubble, globule, froath, foam.
• , ի-ա հլ. «ջրի երեսին ձևացած բշտիկ» Վեցօր. գ. էջ 47. Պիտ. Շիր. որից պղպջակաձև Յայսմ. պղպջակել «ջերմուկի ջրի դուրս բխիլը» Պիոն. 383 (ոսկեդարեան բառ), «ջրի երեսին պղպջակ կազմել» Յհ. կթ. Ճառընտ. պղպջակիչ Պիտառ. գրուած է նաև բղբջակ Զքր. կթ. պաղպաջակ Եփր. խչ. 77. պարզ արմատն է *պղպուջ, ինչպէս ցոյց են տալիս պղպջանալ «խմորի ուռչիլը» Փիլ. ել. (որ և փղփջանալ Կիւրղ. թգ.), պղպջաձև Յայսմ. պղպջումն Փիլ. բագն. միջին հյ. բխբուճ «գիրգ» Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 28. գւռ. բխբճալ, բղբնջիլ, պխպճալ, փխպճիլ և մանաւանդ բխբուճ, բղբունջ, փխպուճ «փափուկ ուռած հաց», պղպու «պղպջակ»։ Նոյն բառի այլայլուած ձևը (գուցէ և տպագրական սխալ) եմ համարում աղպկալիլ «խմորի թթուելով պղպջալը», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ջա-րօն. Ա. § 97, էջ 202. «Պղպկալելն և ուռչիլն խմորոյն և թթուութեամբ քացախիլն»։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bul-«ուռչիլ» ար-մատից. որ երևան է գալիս նաև bol-, bhel-phel-ևն հոմանիշ ձևերով. առաջին ձևև ժա-ռանգներն են՝ յն. βομβυλίς «պղպջակ» (Հե-սիւք.), βολβός «սոխ» (իբրև կոճղէզ), լտ. bulla «պղպջակ, կոճակ», bulbus «սոխ», ւթ. burbulas «պղպջակ», bulbé, bulwis «գետնախնձոր», bumbulys «շողգամ», bulis «յետոյք»=սանս. bulih «բունոց. 2. յե-տոյք», լեթթ. burbulis «պղպջակ», bulbes, bulwas «գետնախնձոր», bumbuls «ու-«ուռչիլ», peul «ընդեղէնների պատիճ», ան-գըլ. pulse «պատճաւոր ընդեղէն», մռեռմ poll «գլուխ», իսկ bhel-ձևից յիշենք յատ-կապէս յն. πομ-φόλυς «պղպջակ», φλυϰτίς «բշտիկ» և ռուս. булкa «փափուկ ուռած հաց, բուլկի» ևն։ Հյ. պղպջակ կրկնական է՝ ինչպէս դող-դոջ, բող-բոջ և կազմւած է պուլ-պարզ արմատից, իբր պուլ-պուջ-ակ > պլպջակ>պղպջակ (լ դարձած ղ յաջորդ բաղաձայնի պատճառաւ)։ Նոյն արմատի ժառանռներից են հայերէնի մէջ և պալար (հնխ. bl-ստորին ձայնդարձից), բողբոջ, բողկ, բող (հնխ. bhel-, bhol-արմատից), նաև գւռ. պլուզ «ուռած՝ դուրս ցցուած (աչ-քեր)» (որից պլզել, պլոզել, պլզացնել «աչ-քերը չռել», պլզան «չռած աչքերով»), պլուզ «այծի կղկղանք» (Սեբ.), (որից պլզել «այ-ծի կղկղել». նմանութեամբ այծու պլուզ «մի տեսակ պտուղ. թրապուզան խուրմասի= Ննխ. թստան խուրմա»). առաջինի հետ նոյն են սերբ. bulǰiti, iz-buljiti «աչքերը չռել, պլզել», buljo-ok «ուռած աչքերով», չեխ. vy-bouliti «աչքերը պլզել» (Berneker 100), երկրորդի հետ յն. βόλβιτος, βόλιτος «այծի թրիք»։ Առանձին տե՛ս պուց (Pokorny 2, 111 և 176-9, Walde 101, Boisacq 126, 803, 1030, Berneker 100)։-Աճ.
• ՆՀԲ լծ. յն. πομφὸλυς և լտ. bula «պղպջակ» (որոնք ճիշտ համեմատու-թիւններ են)։ Հիւնք. փայլ բառից։ Պա-տահական նմանութիւն ունի ասոր. ❇ bagbugītā «պղպջակ»։
• ԳՒՌ.-Ջղ. պրպճել «մածնի թթուելով պճպճալը», փխպուճ «փափուկ՝ ուռած (հաց)», Երև. փխպուճ, փխպուջ՝ նոյն նշ. Դվ. պխպճալ «հացի լաւ եփուելով ուռչի-լը».-անփոփոխ կրկնութեամբ Եւդ. բղբղիլ «օճառի լաւ փրփրիլը» (<պուլպուլիլ).-պողոճ, պղոճ «միջատ» բառի նմանութեա՞մբ ևն Մկ. պօղօճակ «ջրի պղպջակ», Ալշ. պօ-ղօջգել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ», որի հետ նոյն են Թեհ. Վն. պօղօճկել, Աա. պղոճկիլ, Ապ. Վն. օղօճկել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ, այրուելով կամ հա-րուելով կոշտ կապել» ևն, արմատը պղոնակ Բլ. «աշխատելուց յառաջացած կոշտեռ»։-Այս բոլորի մէջ կարելի էր պ, բ, փ ձայների փոխանակութիւնը վերագրել հնխ. b, bh, ph ձայներին, բայց աւելի բանաւոր է վերագրել բաղաձայնների յարմարեցման, ինչպէս են նաև խ, ղ և ճ, ջ ձայներու
Զսակաւիկ ինչ նշանակ պղպջակաց՝ որ լինին յանձրեւաց։ Չիցէ՞ տեսեալ քո զպղպջակասն՝ որ փչին բոլորին օդով ի խոնաւութենէ անձրեւաց. (Վեցօր. ՟Գ. յորմէ եւ Շիր.։)
Պղպջակ պայթեալ եղծանի. (Վրք. հց. ՟Ժ։)
իբրեւ պղպջակի ի նոսա պայթեցելոյ շնչեցաւ այտումնն. (Բրս. վաշխ.։)
Զանչափ մեծութիւսն երկնից՝ եւ զսակաւիկ ինչ նշանակ պղպջակաց՝ որ լինի յանձրեւաց, ընդ մի համար է առնել աստուծոյ՝ թեթեւութեամբն երագընթաց ակնարկելոյն իւրոյ. (Վեցօր. ՟Գ։)
Զօրէն պղպջակի լուծանելով. (Պիտ.։)
Վաղամահ իմն թողանի՝ զօրէն պղպջակի, միանգամայն լինելով եւ անդէն վաղվաղակի կորընչելով. (Նիւս. կազմ.։)
Իբր զպղպջակի անձրեւոյ չքացեալ պայթեալ անդստին. (Նար. ՟Հ՟Դ։)
Իբրեւ երազ խոր գիշերի, կամ պղպըջակ ինչ կաթուածի. (Շ. յիշ. սողոմ.։)
Եւ պղպջակսն ամբարտաւանութեան դարձաւ ի հողոյն հաւասարութիւն. (Լմբ. ժող.։)
Մեկնեաց զջուրսն ի ջուրց, եւ ձգեաց զպղպջակ հաստատութեան. (Ճ. ՟Գ.։)
bubble-shaped.
Եղեալ ի ձեւ պղպջակի.
Պղպջակաձեւ ջուրն ի փայլիւն հրոյ կերպարանէր. (Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ժ՟Թ.։)
Պղպջակաձեւ զջուրն ի վեր մղելով՝ յեռանդն հրոյ բարկութեան հողմոյ սաստիկ հնչմամբ. (Ճ. ՟Բ. որ ի Հ. դեկտ. ՟Ը.)
to bubble up, to boil fast, to froth;
to simmer, to be in ebullition.
πομφολυγέω, ζέω, βράζω bullio, bullas emitto. որ եւ ՊՂՊՋԱՆԱԼ. Եռացմամբ պղպջակաձեւ ի վեր բղխել. պըճպըճալ.
Հայեցարուք ի պետս ջերմկաց ջուրց, զայնմանէ ասեմ, որ յերկրէ պղպջակէ. (ՃՃ.։)
Յորում բղխէ ականակիտ աղբիւր պղպջակեալ ընդ քարածերպս վիմարդ քարանցն. (Յհ. կթ.։)
not clear or pure;
(ջուր) turbid, troubled, muddy;
(գինի) thick;
(օդ) obscure, misty, foggy, gloomy;
erroneous, perverse;
— հայելի, dim looking-glass.
Ծանրաբուղխ աղբիւրք, եւ կամ պղտորական վտակք. (Ոսկ. ապաշխ. ՟Է։)
to pull out or to pieces hairs, feathers, flowers and similar;
cf. Փեճեկեմ.
ornamental.
Զամենայն պճնողական հանդերձ մի զգեցցիս. (Վրք. հց. ՟Բ։)
dish;
bowl, porringer, wooden bowl;
մխել զձեռն ի — ընդ ումեք, to eat together, at the same table, to be a table-companion.
Նոյն եւ յն. բինաքս. πίναξ, πανάκιον catinus, catilus. իտ. piatto, catino, scudella. Սկուտեղ, սկաւառակ. ամենայն անօթ կերակրոյ ի սեղանի՝ տափարակ, եւ փոքր մի խոր, թեփսի, սահան. ...
Զարտաքին զբաժակին եւ զպնակին սրբէք. (Ղկ. ՟Ժ՟Ա. 39։)
Եթէ ոք զպնակ լուտնայցէ, եւ շարաւով զոհիցն լնուցու. (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Ղ։)
Յանապատի բնակելով յովհաննէս՝ ոչ հաց ունէր եւ ոզ գինի ... ոչ ճրագ, ոչ աշտանակ, ոչ աթոռ, ոչ բաժակ, ոչ պնակ. (Բաբիղ. յհ. մկ.։)
Մինչեւ ցպնակ եւ ցդրդալ. (Կանոն.։)
Լցեալ զպնակ իւր ջրով՝ եդ մերձ իւր, եւ հեղաւ առժամայն։ Առեալ զպնակն՝ եհար զքարի եւ խորտակեաց։ Մի երբէք մխեսցես զձեռն քո ի պնակ ընդ կնոջ. (Վրք. հց. ՟Ը. ՟Զ։)
dish-shaped.
Ի ձեւ պնակի.
Քարինս կոփել չորեքկուսի, եւ պնակաձեւ փոսել զմէջսն, ծածկելով յերկրի. (Խոր. ՟Բ. 53։)
plates and dishes.
writing-tablet, table-book;
— ծոցոյ, tables, memorandum-book;
— նկարչի, painter's pallet;
— գրաշարի, galley, composing galley, pan.
• (ի, ի-ա հլ. յետնաբար) «այ-բուբեն սովորելու տախտակ» Ոսկ. մ. ա. 21. Կող. էջ 570. Եւագր. 174. Փիլ. «Մովսէսի տասնաբանեայ պատուիրանքի տախտակնե-րը» Բրս. մրկ. 109. գրուած է նաև բնակիտ Լաստ. ժէ. էջ 76, Յայսմ. ապր. 4։
• = Յն. πιναxίς (սեռ. πιναϰίδος), πιναϰίδιον «այբուբենի տախտակ», որից փոխառեալ է նաև ասոր. [syriac word] penaqīdtā «տախ-տակ»։ Յոյն բառի ծագումը տե՛ս պնակ։-Հիւբշ. 373։
• ԳՒՌ.-Գրականից են փոխառեալ պնակիթ Ննխ, իսկ Սեբ. բնարքիթ։
• ՓՈԽ.-Kraelitz-Greifenhorst WZKM 27 (1913), 131 հայերէնից փոխառեալ է դնում թրք. [arabic word] binegid «խմորի տաշտ» (ըստ Zenker), որ և գիտէ Будaговъ, Cpaв cлов. 1, 320 նոյն նշանակութեամբ, բայց [arabic word] penegid ձևով։-Այբուբենի տախ-տակից ի՞նչպէս կարող է «խմորի տաշտ» դուրս գալ։
πίναξ, πινακίς, πινάκιον , πυνακίδιον tabula, tabella, codicellus, libellus եւ δέλτος , ի ձեւ Δ տառիս յն. Pugillares. տախտակ գրելոյ՝ պնակաձեւ՝ տափարակ՝ յոր եւ է նիւթոյ՝ ի պէտս տղայոց. կամ ի պէտս նկարուց, եւ խրատուց.
Հինգ զառաջին գրեալսն յառաջնում պնակտին (տասնաբանելայ պատուիրանաց) ... եւ զայս եւ որ ըստ միւսում պնակտին է։ Դէպ լինի իմն ջնջեցելոցն՝ գրոյն ջնջել, իսկ պնակտին եւ գրոյն յաւէտ կալ մնալ։ Պնակտք եւ գիրք՝ ձեռաց կազմած են. եւ որք ի սոսայն են՝ դիւրաւ իմն ապականելիք են. քանզի մոմ է ի պնակտսն՝ որ դիւրաւ փխրի. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին. եւ Փիլ. ել.։)
Իբր ի քարեղէն պնակիտսն մովսէսի. (Երզն. լուս.։)
Յանշունչ քարաց կոփեալ պնակիտք. (Յհ. իմ. պաւլ.։)
Միշտ ունայն բերեմք ի տուն զպնակիտս. (Ոսկ. մ. 21։)
Ամենայն ուսումնականք շուրջ նստէին. եւ կաղամար եւ պնակիտ ի ձեռին, եւ գրէին. (Վանակ. հց.։)
Գրէր ինձ ի պնակիտի։ Ոչ խօսեցաւ ընդ իս բերանով, այլ պնակիտիւ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Ուսումնտղայոց ի պնակիտս նշանակի. (Եւագր. լ։)
Նախ պարտ է մարմնաւոր կենօքս վաստակել ի դպրոցի պնակըտօք՝ արարածովքս։ (Ենովս) գրեաց զայս, զի պահեսցին ի պնակիտսն. ի ջրոյն՝ պղինձն մնայ ասէ, եւ ի հրոյն՝ թրծեալ աղիւսն խեցեայ. (Վրդն. ծն. եւ Վրդն. պտմ.։)
strong, robust;
brave, daring, gallant, courageous, manful;
hard, firm, solid, steady.
ἱσχυρός fortis εὕζωνος succinctus συνέχων continens. Որոյ պինդ է կազմուածն. քաջ. քաջագոտի. տոկուն. հզօր. կտրիճ.
Զիա՞րդ կարասցուք մեք սակաւաձեռն՝ մարտնչել ընդ այնչափ պնդակազմ գնդի. (՟Ա. Մակ. ՟Գ. 17։)
Զպնդակազմսն եւ զպատերազմողսն չարչարեցին (հալացիչք). (Եփր. վկ. արեւ.։)
Ամենայն ուստեք զմեզ պնդակազմ կամի առնել։ Պարտ եւ պատշաճ է պնդակազմն լինել, զի կարող լինիցին ընթանալ անցանել. (Ոսկ. մ. ա. 19։ եւ Ոսկ. թես. ՟Թ։)
Իբրեւ զայր պնդակազմ զուղղորդ ճանապարհն եւեթ գնայր. (Ճ. ՟Գ.։)
Պնդակազմ լեր զինու քաջ, զի մի վիրավորեսցիս ի պատերազմի։ Ամենայն որ պնդակազմ իցէ, ջուրբ քննեն զնա. (որպէս արար գեդէոն). (Մծբ. ՟Է։)
Միշտ պնդակազմ եղիցուք ընդդէմ իմանալի նենգութեանցն. (Իսիւք.։)
Էր այր պնդակազմ ուժով զօրութեան, եւ վարէր ըմբշական ամենամարտութեամբ. (Ղեւոնդ.։)
Պնդակազմ առնէ զառաքեալսն աստուածային զօրութեամբ. (Իգն.։)
Ոչ ամենայն ոք պնդակազմ է լսովք (լսելօք). (Լաստ. ՟Ի՟Գ ։)
ՆԴԱԿԱԶՄ. որպէս Սերտ. կուռ.
Կարծրն՝ քեզ հոսանուտ է եւ լոյծն՝ քեզ պնդակազմ. (Նար. ՟Ծ՟Գ։)
Զմուռն պնդակազմ առնէ. (Եպիփ. թղմ.։)
Գնացին ամենայն պնդակազմ սպառազինութեամբ. (Արծր. ա. 14։)
Որ ժամանեալ պնդակազմ մարտիւն առին զառաւել յաղթութիւնն յաւիտենական. (Եփր. վկ. արեւ.։)
ՊՆԴԱԿԱԶՄ. մ. Պնդագոյնս. զօրեղապէս. քաջութեամբ. ուժով. կտրճի պէս.
Ըստ սովորութեանն, զոր խաչեն՝ պնդակազմ զմէջսն գօտեւորեն. (Նանայ.։)
կացցէ պնդակազմ՝ եւ առաքինասցի. (Ոսկ. մ. ՟Ա։)
Յորդորէր զնոսա կալ պնդակազմ ի գործն առաջարկեալ. (Ղեւոնդ.։)
Բայց թէ յայլմէ վարեսցուք (իՓորձութիւն), կալ պնդակազմ եւ առաքինի. (Շ. մտթ.։)
to give heart, to encourage, to fortify;
to consolidate, to strengthen.
Պնդակազմ առնել. որպէս Սրտապնդել. քաջալերեր. զօրացուցանել. սիրտ տալ.
Պնդակազմեալ զեղբարսն որ ի հռովմ էին՝ ի ձեռն թղթոյ. (Ճ. ՟Գ.։)
Պնդակազմել զյողդողդսն արւութեամբ. (Մաշկ.։)
Հոգին սուրբ առաքի առ ձեզ, եւ պնդակազմէ ի ճշմարտութիւն. (Տօնակ.։)
Եո որպէս Պնդապէս յարել՝ միացուցանել, կապել.
առաւել պնդակազմեաց զձեզ ի գութ սիրոյ նորա. (Ոսկ. ի մելիտ.։)
Պնդակազմեալ զմեզ ընդ չարիսն՝ հեշտանամք ընդ ախտս. (Պիտառ.։)
robustness, stoutness, vigour;
consistence, density, solidity, hardness.
Պնդակազմն գոլ. զօրեղութիւն. կտրճութիւն.
Զպնդակազմութիւն մարմնոյն իւրոյ ամբողջ եւ անարատ պահելով (Վրք.ոսկ.։)
Եւ Պինդ կալն. պնդութիւն. հաստատութիւն.
Փայլէր պահոց պնդակազմութեամբ. (Յհ. կթ.։)
strongly tied or bound, firm, steady.
Պնդագոյնս կապօղ, եւ կապեալ. կաշկանդեալ.
Զեզեկիէլ եդին ի շղթայս պնդակապս. (Մծբ. ՟Ծ՟Թ։)
Զայնպիսի սուրբն իւր կինն իբր իբրեւ զթշնամի՝ պնդակապ այլազգեացն ի ձեռս մատներ. (Ոսկ. հերոդ.։)
very rigorous, austere.
cf. Ամրափակ.
Ամրափակ. ամուր գոցած.
Հիմնաշարժ տապալմամբ ներքսագոյն երկրի՝ թուլացեալ պնդափակ աղխեալ սանդարամետական սահմանին. (Արծր. ՟Դ. 4։)
cf. Պրշակ.
string of pearls.
• տե՛ս Տակ։
of the same kind or sort, equal, conformable.
ὀμοειδής ejusdem speciei, generis;
uniformis, conformis. Որ է ի նմին տեսակէ կամ տեսակի. համաձեւ. նոյնակերպ. համանման. համաբուն.
Որոշելով զիւրաքանչիւր անձնաւորութիւն ի համատեսակ անձնաւորութեանց. (Դամասկ.։)
Համատեսակք ելով՝ են համագոյականք (այսինքն բնութենակիցք). (Աթ. ՟Ը։)
Համատեսակօքն ընդ համատեսակացն կամեցաւ մարտնչել։ Նոխազս հաւասարս հասակաւ, եւ համատեսակս. (Պրպմ. ձ։)
Առաջնոցն էութեանց ընտանի եւ համատեսակ։ Համատեսակս ունել կամելով յանձինս ըստ առաքինութեան զանապական պատկերս. (Դիոն.։)
Յայնժամ պատուեալ երեւի իրն, յորժամ առ համատեսակն իւր ասասցի. (Յհ. իմ. երեւ.։)
Մերս եկեղեցի՝ երկնայնւոյն եկեղեցւոյ համատեսակ. (Լմբ. պտրգ. յորմէ եւ Նչ. եզեկ.։)
of the same family, related.
Համատոհմիկս ոմանս, եւ ազգակիցս։ Մտերիմ բարեկամացն, եւ համատոհմիկ ազգայնոցն։ Առ ծառայակիցս եւ համատոհմիկս. (Նիւս. կազմ.։ Պիտ.։ Սարկ. քհ.։)
cf. Համարակար.
reckoner, calculator, book-keeper, accountant, auditor of accounts;
տուն, տեղի —ի, counting-house;
accountant's office, ciphering.
• (սեռ. ի) «հաշուակալ, հաշ-ուապահ» Ա. մն. իէ. 1. Ագաթ. Սեբ. (Վատ պուրականի հարկահաւաքի համար ասուած) -սխալ գրչութիւն է համակար Գնձ. 1865, էջ 24, Սիմ. ապար. 87-89,
• = Պհլ. *hamārkār «հաշուակալ» ձևից. կազմուած է պհլ. *hamār «համար, հաշիւ» և kār «-արար» ձևերից. (վերջինից են նաև հյ. օգտակար, վնասակար, զենակար). պհլ. բառը չէ՛ աւանդուած, բայց նրա գոյութիւնը հաստատում է հայերէնի հետ նաև միշնայե-րէն [hebrew word] amarkal։-Հիւբշ. 178.
• ԳԴ համեմատեց պրս. ասարէկիյո բառի հետ, որի նշանակութիւնը և ա-ռաջին մասը նոյն են մերի հետ, բայց երկրորդ մասը (կիյր «բռնել») գործ չու-նի մեր կար-ի հետ։ Աւելի վատ է ՆՀԲ, որ դնում է պրս. շիւմարկիր։ Առաջին անգամ M. A. Levy (Geigers zweit Zeitsch. 5, 215) հայ բառը կցեց միշն ձևին։ Պատկ. Maтep. II 22 պհլ. ha mār ձևից։
(որպէս ռմկ. հիսապքեար. հիսապ. պ. չիւմարկիր, հիսապ բռնօղ. Որ առնէ զհաշիւ, եւ ունի զհամար ընչից, վաճառականութեան, նաւարկութեան եւ այլն. յն. պաշտօնեայ.
Համարակար դպիրք՝ ոչ պաշտէին ժողովրդեանն զամենայն համարս արքունի. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Է. 1։)
Նոքա եւ համարակարք երկայն ճանապարհաց, նոքա եւ ուղեգնացք աշխարհի. (Ագաթ.։)
accounts, book-keeping.
frank, free, bold;
plain, sincere, without ceremony;
determined, resolute;
wide, extended;
cf. Համարձակաբար.
εὑρύχωρος latus, liber τολμηρός audax. Համայն արձակ. բացարձակ. ընդարձակ. անարգել. անվեհեր. աներկիւղ. ազատ. յանդուգն. եւ Համարձակութիւն. թոյլտուութիւն. թոյլ տուեալ ինչ. եւ Համարձակելի.
Համարձակ ճանապարհն, որ տանի ի կորուստ. (Մտթ. ՟Է. 13։)
Խնդրէ ինքն համարձակ լինել. (Յհ. ՟Է. 4։)
Ճանապարհ ընդ համարձակ մարդոյ մի՛ երթար. (Սիրաք նոր. ՟Ը. 18։)
Ցանկալի են՝ քո (մեղաւորիդ) աղօթք աստուծոյ՝ քան զսրբոյն եւ զհամարձակին. (Ոսկ. ես.։)
Համարձակ քաջութեամբ։ Համարձակ հակառակութեամբ. (Պիտ.։)
Համարձակ լիցի գնալ ընդ նա եւ ագելոյն. յն. մինչեւ անցանել ընդ նա ագանելեօք. (Ես. ՟Ժ՟Ա. 15։)
Ոչ ումեք համարձակ արար (յն. (թոյլ ետ) մեղանչել. Սիրաք հին. ՟Ժ՟Ե. 21։)
Զամենայն իշխանութիւն համարձակ արար նմա. յն. յանձն արար բոլորովին. (Եւս. քր. ՟Ա։)
Չէ՛ նմա համարձակ ի քուն մտանել. յն. չէ՛ որ թողու. (Ժղ. ՟Ե. 11։)
Եթէ բարեգործաց չէ՛ համարձակ զայլս դատել, ո՛րչափ եւս առաւել յանցաւորաց. (Ոսկ. մտթ. 11։)
ՀԱՄԱՐՁԱԿ. մ. παρρησίᾳ cum fiducia, fidenter, libere, palam Արձակաբար. ազատաբար. աներկեղաբար. անխափան. վստահութեամբ. յայտնապէս. բաց.
Համարձակ խօսել, կամ ասել, շրջիլ, մտանել, տեսանել, մարտնչել, մեռանել, եւ այլն. (ստէպ ի սուրբ գիրս։)
Անտի համարձակ եկաք, եւ աստի գաղտ արձակէ զմեզ. (Շ. մտթ.։)
frankly, freely, boldly, plainly;
resolutely, firmly;
clearly, openly, ingenuously;
կարի իմն —, too free, bold, rash, audacious, too daring.
Համարձակաբար արշաւել, փայլել կամ պայծառանալ, վայելել, ծիծաղիլ. (եւ այլն. Խոր. ՟Բ. 73։ Յհ. իմ. երեւ.։ Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)
Ոչ իշխէր յայտնապէս համարձակաբար մատչել առ քրիստոս. (Կիւրղ. ղկ.։)
Ոչ համարձակաբար (այսինքն տիրապէս) տեղեակ իցեմք, թէ նոքա են. (Եւս. պտմ.։)
plain-spoken, frank, open-hearted, ingenuous;
frankly, openly, freely, ingenuously, without reserve.
Համարձակ բարբառով կամ բարբառելով.
Ո՛վ տէր, մի՛ կշիամբեցայց վասն համարձակաբարբառ քեզ խօսելոյս. (Լմբ. պտրգ.։)
more openly;
—, —ս, cf. Համարձակ.
Զհամարձակագոյնն ի վերայ բերէ. (Կորիւն.։)
ՀԱՄԱՐՁԱԿԱԳՈՅՆ ՀԱՄԱՐՁԱԿԱԳՈՅՆՍ. παρρησιέτερος, -ον confidentior, -tius. Առաւել համարձակ. եւ Կարի համարձակաբար.
Համարձակագոյն բանիւ զմեղուցեալսն յանդիմանէր. (Նախ. ես.։)
Որ կարի համարձակագոյնն է. (Փիլ. ՟ժ. բան.։)
Սա եւ զիս առնէ համարձակագոյն քարոզ. (Ածաբ. պենտեկ.։)
Անզանգիտելի սրտիւ համարձակագոյնք. (Պիտ.։)
Համարձակագոյնս առնէ զմե պօղոս։ Փափագն համարձակագոյնս գործէ. (Մագ. ՟Ի՟Թ։ Երզն. լս.։)
Համարձակագոյն բարբառիմ, կամ քարոզեցին. (Խոր. ՟Ա. 31։ Նանայ.։)
Համարձակագոյնս աղաղակէին, կամ խօսի. (Եւս. պտմ. ՟Բ. 6։ Իգն.։)
Ե՛ւս համարձակագոյնս վասն նորա զայս առեալ ասաց. (Աթ. ՟Ը։)
Նա՛ եւս քան զեւս համարձակագոյնս խօսին զվարդապետութիւնն. (Սարգ. յկ. ՟Է։)
cf. Համարձակաբարբառ;
— լինել, to speak freely, frankly, openly, to be plain with, to be accustomed to speak one's mind.
ՀԱՄԱՐՁԱԿԱԽՕՍ որ եւ ՀԱՄԱՐՁԱԿԱԲԵՐԱՆ. Համարձակ խօսօղ. անվեհեր ի բանս եւ ի պատասխանիս.
Համարձակախօսն եսայիաս. (Կորիւն.։ Յհ. կթ.։)
Համարձակախօս վարդապետք. (Լմբ. առակ.։)
Զհամարձակախօս գլուխ նորա հատանել. (Ճ. ՟Ա.։)
frankness of speech, openness, unreservedness, free-heartedness.
seeing clearly, penetrating, perspicacious.
Համարձակ հայեցօղ. յստակ աչօք.
Կաշառ կուրացուցանէ զաչս համարձակահայեցաց. յն. լոկ, հայեցողաց, կամ տեսողաց. (Ել. ՟Ի՟Գ. 8։)
Համարձակահայեաց լինելով մեք ի նոսա. (Յհ. իմ. եկեղ.։)
speaking frankly, freely;
— բարբառով, aloud, openly, publicly.
Համարձակ՝ այսինքն պայծառ եւ յստակ, եւ անվեհեր ձայնիւ, կամ ձայն արձակելով.
Համարձակաձայն բարբառով կարդալ, կամ աղաղակել, կամ քարոզել. (Պտրգ.։ Ոսկ. մ. ՟Բ. 18։ Յհ. կթ.։)
Համարձակաձայն եւ բարձրաբարբառ մարգարէ. (Տօնակ.։)
Համարձակաձայն պարծանօք. (Փարպ.։)
Համարձակաձայն բարբառեալ՝ ասէր, կամ բարբառէր եւ ասէր. (ՃՃ.։)
cf. Համարձակ.
Համարձակապէս մտանել, կամ գրել, խրատել, յիշել, առաջի կալ, գլուխ ամբառնալ, հայել, խոստովանել զքրիստոս. (Ոսկ. յհ. Պիտ.։ Յհ. իմ. երեւ.։ Խոսր. Նար. ՟Հ՟Ե։ Շ. բարձր.։ Հ=Յ. հոկտ. ՟Լ՟Ա.։)
cf. Համարձակահայեաց.
Համարձակատես լինել փառաց մեծին աստուծոյ. (Ոսկ. յհ. յիշատ.։)
cf. Համարձակեցուցանեմ.
θαρσύνω, ἑάω, ἑπιτρέπω , προτρέπω fiduciam adfero, do;
permitto, propello. Համարձակ առնել զոք, կամ ումեք զիրս ինչ. հրաման տալ, թոյլ տալ. թողացուցանել. եւ Վստահացուցանել. քաջալերել. համարձակեցնել, ազատութիւն տալ, թող տալ, երես տալ.
Զանգէտսն՝ ճարտարին համարձակեաց առատութիւն արուեստագիտութեան։ Առն միում համարձակեցէք խօսել բանս այսպիսիս։ Ոչ համարձակեաց նոցա հոգին քրիստոսի. (Իմ. ՟Ժ՟Դ. 18։ Յոբ. ՟Լ՟Բ. 14։ Գծ. ՟Ժ՟Զ. 7։)
Զնախապտուղս արմտեացն համարձակէ ուտել ուստերաց եւ դստերաց տանն ահարոնի. (Նախ. թուոց.։)
Յանօգուտ հոգս համարձակէ զմեզ. (Ոսկ. յհ. ՟Ա. 7։)
Խնդրեաց ի նոցանէ ժամ մի յաղօթս. եւ համարձակեցին նմա։ Զայլս դարձեալ համարձակեաց՝ առնել զայս ինչ. (Եւս. պտմ.։)
Երիցանցն համարձակէր, որպէս զիա՛րդ գիտիցեն՝ ըստ կարգին իւրեանց արասցեն. (Եղիշ. ՟Գ։)
Զաչս երկրեղէն ի քեզ համարձակեցեր։ Աղօթել համարձակեցեր. (Նար. ՟Ե. եւ ՟Խ՟Թ։)
to embolden, to make bold or courageous, to reassure;
to permit, to allow;
to render impertinent.
Եւ զի՛ս համարձակեցո՛, եւ այլն. (Եսթ. ՟Ժ՟Դ. 12։)
Առանց աստուծոյ համարձակեցուցանելոյ ոչ իշխեսցէ ժտել ինչ սատանայ. (Ոսկ. ես.։)
Ի վերայ պարսկաց գումարտակին համարձակեցուցեր երթալ. (Փարպ.։)
with an open countenance, frank, free, bold.
to grow bold, to have the boldness to, to take the liberty of, to allow oneself, to have the courage, to be daring, to dare, to venture;
կարի իմն —, to presume, to take liberties.
παρρησιάζομαι confio, audeo (որպէս թէ Արձակել զանձն, կամ յարձակիլ) Համարձակ լինել, կամ վարիլ. վստահիլ. քաջալերիլ. զօրանալ. իշխել առնել ինչ կամ ասել ազատաբար. յանդգնիլ.
Ո՞վ համարձակիցի, եթէ սուրբ իցէ ի մեղաց։ Համարձակեսցիս առաջի տեառն։ Յարեայց համարձակեցայց ի նոսա։ Համարձակեցաւ յանուն յիսուսի։ Համարձակեցաք աստուծով մերով։ Համարձակեա՛ց, ոչ մեռանիս։ Համարձակեալ խօսի։ Ի հեռուստ համարձակիմ առ ձեզ։ Համարձակեցաւ եմուտ առ պիղատոս։ Յոր ինչ ոք համարձակիցի, անզգամութեամբ ասեմ, համարձակիմ եւ ես։ Համարձակեցան սիրտք որդւոց մարդկան յանձինս իւրեանց՝ գործել զչար.եւ այլն։
Այս կին համարձակեցաւ ի վերայ բնութեանն, սպան զորդին, եւ խորովեաց. յն. յարձակեցաւ. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)
Արտաքուստ ոչ ի վերայ համարձակին խռովութիւնք։ Ի քրիստոս համարձակեցաւ (հերովդէս)։ Համարձակիմ ասել. (Խոր.։)
Համարձակել ի թարգմանութիւն. (Շ. բարձր.։)
Համարձակեցաւ առ նա՝ փորձել զնա. (Բրսղ. մրկ.։)
emboldening.
Որ տայ համարձակութիւն. թողացուցիչ. երես տուօղ.
Կամակից եղեւ հօրն, եւ համարձակիչ չարին. (Եզնիկ.։)
frankness, hardihood, licence, courage, liberty;
boldness, forwardness;
կարի իմն —, audacity, temerity, venturesomeness;
— առնուլ, to take the liberty to, to permit or allow oneself to;
կարի իմն — տալ, to render impertinent, impudent;
պարտ է համարձակութեամբ ասել, it must be acknowledged;
համարձակութեամբ, cf. Համարձակ.
παρρησία confidentia, fiducia, libertas, audacia. Համարձակն գոլ, եւ համարձակիլն. վստահութիւն. աներկեւանութիւն. ազատութիւն. քաջալերութիւն. արիութիւն. եւ Թոյլտուութիւն. եւ Յանձնապաստանութիւն. յանդգնութիւն. լրբութիւն.
Ոչ ունի համարձակութիւն առաջի նորա։ Իմաստութիւն ի հրապարակս համարձակութիւն բերէ։ Յանդիմանել, կամ համարձակութեամբ հանդէպ նեղչաց։ Համարձակութեամբ ասել, խօսել, գալ։ Բազում համարձակութիւն է ինձ առ ձեզ։ Համարձակութիւն լինի երթալ.եւ այլն։
Համարձակութիւն շնորհին։ Համարձակութեանն վստահութիւն այսքանեաց փառաց. (եւ այլն. Նար.։)
Ոչ ի գլխոյ նորա առ զնա (զեւայ), զի գուցէ համարձակութիւն ինչ լինիցի նմա։ Ո՛րչափ ծառոյ համարձակութիւն տուեալ էր նոցա՝ բանսարկուն էր գիտակ. (Եփր. ծն.։)
Ո՛վ համարձակութիւն չար. (Վրք. հց.։)
fraud, knavery;
deceit, cheat, fallacy, trick, artifice, rogu-ishness, imposture, deception;
chicanery, dissimulation;
villainy, dishonesty;
— ի խաղու, cheat, a cheating trick.
ἁπάτη, πτερνισμός deceptio, fraus, supplantatio ἕμπαιγμα , χλευή illusio, ludificatio ψεύδος mendacium. Խաբ. խաբանք. պատրանք. դաւ. նենգութիւն. դաւաճանութիւն. ստութիւն. կեղծաւորութիւն. մոլորութիւն. ծաղր. խաղ. տես (Սղ. ՟Խ. 10։ Յուդթ. ՟Ժ՟Զ. 10։ Իմ. ՟Ժ՟Է. 7։ Ես. ՟Խ՟Դ. 20։ ՟Կ՟Զ. 4։ Յհ. ՟Ժ՟Գ. 18։ ՟Ա. Յհ. ՟Դ. 6։)
Խորամանկ խաբէութեամբ. (Եղիշ. ՟Դ։)
Ի խաբեութիւն մտաց զինքն զինեալ. (Յհ. կթ.։)
Որպէս աշակերտեացն ի մոլար խաբէութիւնն. (Եղիշ. ՟Դ։)
deceitful, fallacious;
seducing, insinuating.
ἑξαπατῶν decipiens, deceptor. Խաբօղ, որ խաբէ, կամ խաբեաց. պատրիչ. մոլորեցուցիչ.
Աստուած արար զերկինս եւ զերկիր, եւ ոչ եթե հրեշտակք, որպէս խաբիչք ձեր քարոզեն. (Եփր. ՟գ. կոր.։)
Խաբիչք զնոսա ի պատիւն ապաստան արարին. (Ոսկ. գաղ.։)
deceitful;
deceiver.
Կին խաբող, կամ խաբեբայ.
Զի երեւեսցիս մարդկան առաքինի եւ պահող, խաբուհի, եւ խորամանկ կեղծաւոր. (Ճ. ՟Ա.։)
to draw lines, to roll;
to mark out, to delineate, to outline;
to mark, to brand.
Հարօրով ակօս խազեցին շուրջ զքաղաքաւն ի նշան պարսպի, եւ հրաման հանին ոչ ումեք իշխել քայլել ի վերայ խազածին. (Մարթին.։)
Ջղօք դզել զմարմինն, հարկանել, եւ խազել զջիլսն. (Հ=Յ. հոկտ. ՟Ժ՟Բ.։)
cf. Խազմագործ.
στασιαστής seditiosus. Կռուարար. խռովարար. խռովայոյզ. ապստամբ, եւ ապստամբողական.
Այնպէս կռուասէր եւ խազմարար էին ի մանկութենէ. (Ոսկ. ես.։)
Զի այս իսկ եւ զնոսա որ խազմարարք էին՝ ի խոստովանութիւն ածէր. (Ոսկ. գծ.։)
Տմարդիս, կեղծաւորս, եւ խազմարարս. (Սարգ. յկ. ՟Ը։)
Այն ոչ զօրականաց գործ է, այլ՝ խազմարար մարդկան. (Ոսկ. եբր. ՟Ե։)
to damage, to spoil;
to corrupt;
to ruin, to shatter;
to rumple, to crumple.
(լծ. թ. փետէր, վնաս. եւ յն. քաթերէ՛օ). καθερέω destruo, diruo συγκόπτω concido. Աւերել, եղծանել, քակել, կործանել, խանգարել. վեր ի վայր առնել.
Տեսին զվարագուրաձիգսն խաթարեալս. (՟Ա. Մակ. ՟Դ. 38։)
Ի բռնամարտիկ ի կռուին ի շրջանակին առանց խաթարելոյ. (Եւս. քր. ՟Ա։)
Կագին, զմիմեանս ուտեն, զերեսս խաթարեն. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)
Խաթարել, եղծանել զհաւատն. (Նիւս. կազմ.։)
Նայել զյաւէտ խաթարեալ կերպարան բնութեանս. (Նար. ՟Ի՟Ե։)
immoderate, derisive laughter.
καγχασμός cachinnus. Մրքիջ, քրքջանք. ծաղր բարձրաձայն եւ անպատկառ. քահ քահ ծիծաղ. քահ քահա.
Ի բերանոյ կրօնաւորին մի երբէք անամօթ խախանք ելցեն. (Եփր. խրատ.) (յորմէ Ստեփ. լեհ. կազմէ զբայդ Խախալ, որպէս քահ քահ ծիծաղիլ։)
Որ պայծառացեալ էր, եւ զարգարէր զմեզ բանիւ վարդապետութեամբ՝ զգեստն, խախանքն կողոպտեցին, զի բարիօք առ ձեզ հանդիպեցաք մերկք. (Ոսկ. ի մելիտ.։)
chyle;
rennet;
curdled milk, curds.
πυτία coagulum. Խպիտակ հիւթ՝ մակարդ պանրոյ, ելեալ ի խախացոցէ կաթնկեր գառին.
Խախացն ոչ այլ ինչ է, այլ ի նոյն կաթանէ յորովայնէ գառինն պանրացեալ եւ արտաքս եկեալ. (Սանահն.։)
Լինին իբրեւ խախաց կաթին. (Ի գիրս խոսր.։)
Ի պանրէ հայոց զգուշանալ, զի մի գուցէ՝ ասէ, ի մատաղէ գառինն զատկի խախաց մերձեցեալ է ի նոսա. (Շ. թղթ.։)
Խախաց՝ ժողովէ (զկաթն), եւ պնդէ, եւ մակարդ կտրէ. (Բրսղ. մրկ.։ եւս եւ Վստկ.։)
Ձայնն նորա աղաղակեաց զակքէի, եւ եղեւ բարբառն նորա խախաց ի ներքս ի սիրտն նորա. (Եփր. համաբ.։)
Ընկենո՜ւմք մեք զբանն իբրեւ զխախաց (կամ խաղաց) ի լսողսն. (անդ։)
to coagulate, to curdle.
πύτω, πύσσω coagulo Մակարդել որպէս զխախաց. մածուցանել. պնդել. խախցել.
Էարկ սատանայ զայսպիսի բանս մակարդ ի կաթն մեր, եւ ապականեաց զմեզ. իսկ այժմ խախացեալ եղաք ի ձեռն քրիստոսի։ Սատանայ մակարդեաց, եւ քրիստոս խախացեաց։ Անդ խախացեալ արիւնանայ. (Բրսղ. մրկ.։)
Խախացել կամ խախցել. (Վստկ.։)
first stomach, ventricle.
ἕνυστρον ventriculus. Պարկ որովայնի կամ ստամոքս գառանց եւ այլոց որոճօղ կենդանեաց, ուր մակարդի կացն կամ խախացն. խախցոց. խաղցոց.
Խախացոց, կամ խաղցոց. (Գաղիան. ըստ այլ եւ այլ գրչաց. որպէս եւ ի սուրբ գիրս։)
rough, harsh, unpleasant;
barbarous.
ԽԱԽՏԱԼՈՒՐ կամ ԽԱՂՏԱԼՈՒՐ. Որ եւ ԽԱՂՏԱԼԵԶՈՒ. Ծանրալուր որպէս զլեզու քաղդէացւոց, կամ խաղտեաց. կոկորդաձայն, խոշոր.
spoiled, ruined;
ruin, waste.
Խախտեալ կամ խանգարեալ ինչ.
Հանէր զվնասակար խոզսն յայգւոյ անտի, եւ կազմէր զխախտածն. (Ճ. ՟Ա.։)
to bite;
to chew, to gnaw, to tear in pieces;
to nettle, to sting, to snarl at, to revile;
— զմիմեանս, to bite one another.
δάκνω mordeo, pungo. Ատամամբք կամ ժանեօք ըմբռնել, ծասկել, կորզել, կամ խայթել, կծանել, խածնել, խօթել, կճել. եբր. նաշաք. տե՛ս եւ ՀԱՐԿԱՆԵԼ. եւ ԽԱՅԹԵԼ.
Խածանեն ատամամբք իւրեանց։ Ուր օձն խածանէր, եւ կարիճ. (Միք. ՟Գ. 5։ Օր. ՟Ը. 15։)
Խածանօղն, եւ ծակոտուածք իւր։ Ժանիք խածողք։ Ատամունք խածանողին։ Ի խածանօղ եւ յանմարմին գազանէն. (Նար. ՟Զ. ՟Կ՟Զ. ղ։ Շար.։)
Նմանութեամբ՝ Վնասել, զկծեցուցանել. սիրտը տաղել, խշխշցնել.
Համակէր միշտ ի չար խորհուրդս՝ խածանել չար թունովք իւրովք զթագաւորն գագիկ։ Իբրեւ զգազան չար ի խածանել զնա զարթուցեալ. (Յհ. կթ.։)
Չի՛ք այլ ինչ զօրաւոր՝ որ այնպէս խածանէ զսիրտ մարդոյ՝ իբրեւ զնախատինսն. (Սարգ. յկ. ՟Բ։)
Այն զայրացուցանէր զնոսա, եւ բաւական էր խածանել զյանդուգն բարս նոցա. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)
bite.
Համբերէին նոքա կեղոյ վիրացն, զոր ունէին, եւ զխածատածսն զգազանացսն. (Եւս. պտմ. ՟Ե. 1։)
to bite, to nibble.
δάκνω mordeo Ստէպ եւ չարաչար խածանել. (իրօք կամ նմանութեամբ). խածխծել.
Զբազուկդ խածատես. (Մաշկ.։)
Ի մէջ շանց, որ կամին խածատել. (Լմբ. սղ.։)
Եթէ գազանացեալ խածատէ եւ ուտէ, դառնացեալ անարգէ, եւ հեգնէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 2։)
Բալում վիրաւորս ի նոցանէ խածատեալս, եւ ճարակ սրոյ տուեալ. (Յհ. կթ.։)
bite, biting;
sting.
Խայթուած. հարուած օձի. խածումն. եւ խածեալ կամ խայթեալ տեղին.
Խայթմանց խածուածոց մահաբերին բերանոյ ժանեաց։ Զպալարս հոգւոյս խածուածոց բացի։ Զկտեալ խածուածս բազմագունիս. (Վեցօր. ՟Թ։)
act of biting.
Որպէս ի խածմանէ արիոսականն օձէ վնասեալք. (Աթ. ՟Ժ՟Բ։)
Որ քակիցեն զայլոց զամրութիւն, անկցի ընդ օձի խածմամբ. (Ածաբ. ՟Ժ՟Զ։)
Խածմունս աղուականս. (Նար. ՟Կ՟Զ։)
dish, viand, mess;
meat, cooked meat.
ἑδώδιμος esculentus, edulio, cibus (լծ. եւ լտ. գօ՛քուօ. գերմ. գօ՛խէն. այսինքն եփել). Կերակուր եփեալ. խորտիկ. համադամք հանդերձեալ ըստ արուեստի խոհակերաց. կեր կերակուր. թաամ. խօրտ. խօր.
Պատրաստել զխահսն։ լի են խահիւք սեղանք. (Նիւս. կազմ. ՟Գ. ՟Ի՟Դ։)
Զմին ի դուռն արքունի կարգեալ, զմիւսն ի վերայ խահիցն։ Զխահիցն զանազանութիւն. (ի գիրս Խոսր.։)
to cook.
ԽԱՀԱԳՈՐԾԵՄ ἕψω, μαγερεύω coquo, coquito, coquinor. որ եւ ԽՈՀԱԿԵՐԵԼ. Եփել զկերակուր. խորտիկս յօրինել. (իրօք կամ նմանութեամբ)
Զայսպիսի խոհագործել կերակուր՝ արանց է բարեաց. (Սարկ. քհ.։)
Ըստ իմում զօրութեան խահագործեցից (կամ խոհագործեյիյ) զբանն. (Առ որս. ՟Դ։)
cookery;
the dishes served up;
seasoning of dishes;
dainty meats.
μαγειρική τέχνη coquinaris ars. Արհեստ. եւ գործ խահարարաց. հանդերձանք կերակրոց. խահք. համադամք.
Առ որս չիք տեսանել խահարարութիւն, կամ մարմնական ճաշակումն. (Լմբ. պտրգ.։)
Ի բազմապատիկ խահարարութիւնս անյագ մնայ տակաւին. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Զ։)
Համեղասցի ի ճաշակելիս մտաց մերոց խահարարութիւնք խորտըացն այնոցիկ. (Խոսր.։)
to overdo, to cook too much, to burn, to spoil;
to corrupt, to ruin.
Որպէս թէ զխահս աւերել կամ այրել. յանչափս եփել եւ խանգարել.
Զմի կէսն (ձկանն եփելոյ) խարհեալ աւերեաց։ Այո՝ խարհեալ էր սակաւ մի. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)
Լայնաբար՝ Այրել. կիզուլ. եղծանել. չորացուցանել. տոչորել. հիւծել.
Եգիտ զպարտէզն՝ զի խահրեալ եւ կիզեալ էր յերամակէ խոզիցն։ Ոչ եթող զիս աստուած՝ խահրել եւ գթել զքեզ։ Առաւել թարշամեալ եւ խահրեալ մարմնով քան զայն՝ որ ի շաբաթուն միանգամ ճաշակէր զոսպն. (Վրք. հց. ՟Դ. ՟Զ. ՟Ժ՟Ա։)
Եթէ խահրեալ եւ աւերեալ է (կերակուրն), բարւօք է հեղուլ արտաքս, զի մի՛ ճաշակեալ հիւանդասցին. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)
Նման է համարձակութիւնն կիզողական խորշակի .. . որ եւ զպտուղս խարհէ զծառոց եւ զամենայն երկրի. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)
Եւ կամ նմանութեամբ որպէս Խանգարել.
Եթէ ոք կամիցի գործել զառաքինութիւն, թէպէտ եւ խահրիցէ ինչ ի նմանէ, մի՛ մեկնեսցի. (Վրք. հց. ՟Բ. ձձ։)
plaything, toy, knick-knack, trinket;
trifle, trash, thing of nought;
game, play;
touch, feeling;
վաճառող —լեաց, toy-man;
մի ժամավաճառ լինիր ի —լիս, do not waste your time with trifles.
joint, articulation, socket.
cf. խաաղալիկք ըստ բ. նշ. παίγνιον, grev, παιγνία, grev, lusus, ludicrum, crepundia. խաղկըլիք. օյունճագ.
Ոչ խնծորք դելփիականք խաղալիք. (Ածաբ. ի կիպր։)
Որպէս խաղալեօք զմանուկ՝ այսուիկ զմեզ խաբեալ. (Խոսր։)
Խաբմունք յիմարութեան, եւ խաղալիք տղայականք. (Նար. ԾԵ։)
Կատականք եղեաք հեթանոսաց, խաղալիք դիւաց. (Ոսկ. եբր. ԻԳ։)
Այսմիկ խաղալեաց սկիզբն, զի բնութեամբ վազել սովորեալ է ամենայն կենդանի. իսկ մարդկայինս ծնաւ զկաքաւսն. եւ ի միմեանց իսկ հաղորդեալ՝ յորժամ ի միասին եկեսցեն, ինքեանք գրեթէ (մանկունք) վերստին գտանեն։ Սակաւ ինչ առնել օրինադրեն զխաղալիսն ինչ, զ՝ի հուր գզելն, եւ բազումս այլս այսպիսիս անկատար գործեալս. (Պղատ. օրին. Բ. Է. Զ։ Իսկ անդ. Ը.)
Զերիվարական խաղալիսն բացատրեսցուք. այժմու յն. παιδεία, կրթութիւն։ Կայ եւ ի Գաղիանոսի.
Աթիրմա. խաղալիկ. ἅθυρμα ludus puerilis, oblectamentum
Ոչ խաղալեաց շարժականութիւն. (Նար. ՀԵ։)
leather-dresser, currier;
tanner.
βυρσεύς, σκιτεύς coriarius, cerdo, sutor. որ եւ ՃՈՆ, ԿՈՆ. Մորթէգործ. կաշեգործ. փոկագործ. որ հարթէ զմորթս ի մազից, եւ յօրինէ ազնիւ կաշի. եւս եւ կարուակ փոկեղինաց.
ի բաց քերիցեն ի մորթոյն զգեղեցկութիւն, որպէս խաղախորդք զթանձրագոյն մորթոցն. (Առ որս. ՟Թ։) (Իսկ գործարանն խաղախորդաց կոչի ի գիրս Վաստակոց՝ կաշեգործնոց։)
calm, placid, tranquil.
Խաղաղ ծաւալեալ, հեզիկ ծածանեալ.
Ըստ նմանութեան խաղաղածաւալ ծովային ալեաց. (Ոսկ. համբ.։)
peace-breaker, turbulent, unquiet, restless, seditious, rebellious.
to be appeased, tranquillized, to grow calm.
εἱρηνεύω in pace vivo, pacem ago, habeo ἠσυχίαν ἕχω, ἡρεμέω quiesco. Խաղաղիլ. հանդարտիլ. անդորրանալ. հանգչիլ. խաղաղութիւն գտանել կամ ունել. հաշտ եւ ընտել լինել.
Անդ խաղաղանայր գրաւորական ժողովուրդն ի պատուիրանազանցութենէ՝ քաւեալք ի ձեռն քահանայութեանն. (Մամբր. յորմէ եւ Երզն. մտթ.։)
յապահովութեամբ խաղաղանալ՝ օրինակ իմն յանքոյթ նաւահանգստի. (Պիտ.։)
fond of peace, that loves tranquillity, peaceable, peaceful.
Այր հեզահամբոյր եւ խաղաղասէր. (Յհ. կթ։)
Առաքինեացն իցէք պսակող մարդկան եւ խաղաղասիրաց. (Պիտ։)
Եւ իբր խաղաղասիրական.
Խաղաղասէր շինութիւն, կամ մարդասիրութիւն, միտք, կեղծաւորութիւն. (Ագաթ։ Եղիշ։)
Խաղաղասէր կեանք, կամ հանգիստ, կամ մատուցումն. (Պիտ։)
mild, soft, gentle.
Ուր իցէ սիւք խաղաղ, կամ շնչումն օդոյ մեղմ եւ հանդարտ.
Եղեւ շնչումն խաղաղասիգ օդոյ, կամ շնչիւն խաղաղասիք օդոց. (Փարպ. Ճ. Բ։)
love of peace, moderation.
Նոցին խաղաղասիրութեանն եզեր նախանձոտ. (Խոսրովիկ։)
peace-making, pacifying, conciliating;
peace-maker, pacifier, reconciler.
Գոն մնացուածք առն խաղաղարարի։ Երանի խաղաղարարաց. (Սղ. ԼԶ. 37։ Մաթ. Ե. 9։ Տես եւ Սղ. ՃԺԹ. 6։ Երեմ. ԼԸ. 2։ Յկ. Գ. 17։)
Խաղաղարարն երկրի, եւ առ երկնայինսն նմանութիւն. (Աթ. բ։)
Խաղաղարարին աստուածոյ աշակերտք. (Ոսկ. յհ. Բ. 36։)
Խաղաղարարն քրիստոս։ Երկնաւոր խաղաղարարին. (Խոսր։ Լմբ. ատ։)
Զառ յինքենէ՝ երկնաւորաց եւ երկրաւորաց խաղաղարարէն աւանդեալ նոցա զօրէն խաղաղութեան՝ տալ ամենեցուն. (Սկեւռ. յար։)
pacification, reconciliation.
Խաղաղարարութեամբնն որդի աստուծոյ կոչի. (Լմբ. առակ։)
Զաստուած իսկ տէր խաղաղարարութեան՝ ունիցիս. յն. զխաղաղութեանն աստուած. (Ոսկ. մ. Ա. 15։)
to pa cify, to calm;
to conciliate, to reconcile.
Խաղաղացուցանել զպատերազմական վրդովումն, կամ զբազմաստուածութեան վրդովմունս, կամ զամենայն արեւմուտս. (Պիտ։ Մամբր։ Խոր. Բ. 52։)
Խաղաղացուցեալ էր զասքանազեան ազգս յամենայն վրդովմանց չարի. (Յհ. կթ։)
Խաղաղացս զանձինս մեր յամենայն սասանայական խռովութեանց։ Սովաւ զկեանս մեր խաղաղացո. (Ժմ։ Շար։)
Եբարձ զմերն պատուհաս, եւ խաղաղացոյց զմեզ ընդ հօր. (Սկեւռ. ես։)
very calm, peaceful, tranquil, serene.
Խաղաղական յաւէտ. անդորրական. հաշտ եւ համբոյր.
Խաղաղաւէտ կենդանութեամբ։ Ի պայման միաբանական եւ խաղաղաւէտ սիրոյ հաստատեցի նոցա. (Յհ. կթ։)
Զամն ողջոյն յըղձալի եւ ի խաղաղաւէտն անցուցանէր հանգիստ. (Կաղկանտ։)
to pacify, to appease, to calm, to allay, to assuage;
to conciliate, to reconcile, to accommodate, to adjust;
to hide, to conceal, to keep secret.
Խաղաղել զկռուեալսն։ Զախտս խաղաղել. (Խոսր։ Լմբ. ող։)
Ոչ խաղաղեցայ, ոչ հանդարտեցի։ Խաղաղեցաւ երկիրն, եւ ոչ գոյն ուստեք նմա պատերազմ։ Խաղաղեցաւ թագաւորութիւնն յովսափատու. (Յոբ. Գ. 26։ Բ. մն. ԺԴ. 6։ Ի. 30։)
Եւ այնպէս խաղաղեալ կային ի քուն ամենեքեան. (Եղիշ. Ը։)
Որպէս Գաղելով գաղել. հետախաղաղ ծածկել. քօղարկել. անհետ առնել լռութեամբ եւ խաղաղութեամբ. մեղմել. ցածուցանել.
Թէ եւ բիւր չարիք ստացեալ ունի, ծածկեալ խաղաղէ. (Մանդ. Թ։)
Որչափ կամիցիս զմեզս խաղաղել կամ ծածկել, եւս քան զեւս յայտնես։ Մի սանհար լիցուք մեղաց ընկերաց, այլ որչափ ի դէպ է խաղաղեսցուք. (Ոսկ. մ. Բ. 23։)
Որչափ կարէր, խաղաղէր զբամբասանսն. (Ոսկ. յհ. Ա. 28։)
to become calm, to be pacified, tranquillized;
to be reconciled;
խաղաղեաց, be quiet, be tranquil, compose yourself.
Խաղաղել զկռուեալսն։ Զախտս խաղաղել. (Խոսր։ Լմբ. ող։)
Ոչ խաղաղեցայ, ոչ հանդարտեցի։ Խաղաղեցաւ երկիրն, եւ ոչ գոյն ուստեք նմա պատերազմ։ Խաղաղեցաւ թագաւորութիւնն յովսափատու. (Յոբ. Գ. 26։ Բ. մն. ԺԴ. 6։ Ի. 30։)
Եւ այնպէս խաղաղեալ կային ի քուն ամենեքեան. (Եղիշ. Ը։)
Որպէս Գաղելով գաղել. հետախաղաղ ծածկել. քօղարկել. անհետ առնել լռութեամբ եւ խաղաղութեամբ. մեղմել. ցածուցանել.
Թէ եւ բիւր չարիք ստացեալ ունի, ծածկեալ խաղաղէ. (Մանդ. Թ։)
Որչափ կամիցիս զմեզս խաղաղել կամ ծածկել, եւս քան զեւս յայտնես։ Մի սանհար լիցուք մեղաց ընկերաց, այլ որչափ ի դէպ է խաղաղեսցուք. (Ոսկ. մ. Բ. 23։)
Որչափ կարէր, խաղաղէր զբամբասանսն. (Ոսկ. յհ. Ա. 28։)
to embrace affectionately, to caress, to fondle;
to embrace the knees, to supplicate with weeping;
օձատիպ խաղապատեալ, interwoven, interlaced, entwined like serpents.
ὁλοφύρομαι lamentor եւ այլն. Խաղալով իմն պատիլ եւ ցնդիլ յարտասուր. Փարիլ արտասուօք. պլլըւիլ, կոտըրտւիլ՝ ողիկողիկ գալով. պլլըւիլ, կոտըրտւիլ՝ ողիկ ողիկ գալով.
Աղաչէր խաղապատելով, զի մի մերժեալ ընկեսցի առ ի նոցանէ։ Խաղապատելով աղերսէր. (Եղիշ. ՟Գ։ Յհ. կթ.։)
Գիրկս արկանէր խաղապատելով խնդութեամբ. իբր լալով առ խնդութեան. (Մեսր. երէց.։)
ամենայնիւհնարին զխանդաղատութիւն մանկանն. զի զլալն եւ զհեկեկալն խափանեսցեն. թեպետեւ նոքազխաղապատեալ զերեսն այսր անդր դարձուցանեն. (Եփր. զղջ.։)
gargle, gargling;
— առնել, to gargle.
ԽԱՂԱՋ ԱՌՆԵԼ. cf. ՍՈՍՈՐԴԵՄ. կարկարայ ընել.
Ընկուզի շաբաթ օգտէ փողացաւի, երբ խաղաջ առնեն. (Բժշկարան.։)
playful, fond of amusements.
Հրէայք խաղաղասէրք եւ լկտիք էին՝ ի մեհեանս եգիպտացւոցն սովորեալ.
Իբրեւ զբանս մանկանց խաղասիրաց համարէին յականջս նոցա. (Թէոփիլ. պհ.։)
flowing, running, fluid;
cf. Խաղացք.
Խաղաց գնացիւք վարդապետութեանն լնու բանն զծագս երկրի. (Սեբեր. ՟Ը։)
Անշարժ կամ, ասեն, գնացք խաղացիցն (ջուրց ծովու). (Վեցօր. ՟Է. յորմէ եւ Շիր.։)
Սերմանց ոչ նոյնպիսի, այլ ի բնական եւ յանշնչական խաղացիցն. (Եզնիկ.։)
cf. Խաղացք;
խաղացմունք շնորհաց, inspiration of the Divine Spirit.
Լքին զճանապարհս հետոց խաղացմանց։ Զխաղացումն ժամանակացս յայտնեն. (Նար. խչ. եւ Նար. մծբ.։)
to cause to move, to march, to transfer, to transport, to carry away;
to advance, to drive forward, to push on;
to pour out, to spirt;
cf. Թաւալգլոր.
Խաղացուցանել զամենայն ինչս, կամ զամենայն աւար քաղաքին. զորդիսն իսրայէլի. Զամենայնազգս հրէիցն. զայլ քորսն ժաղավրդեանն. եւ այլն։ Կապեաց եւ խաղացոյց զերանելին։ Զհրէայսն խաղացուցանեն ի գերութիւն։ Զդաւիթ առ ամիրապետն խաղացուցեալ. (Եղիշ. ՟Է։ Խոր. ՟Գ. 35։ Յհ. կթ.։)
Խաղացո՛ (զնաւն) ի խորն. (Ղկ. ՟Ե. 4։)
Ել հողմ ի տեառնէ, եւ խաղացոյց յայսկոյս զլորամարգին ի ծովէն. (Թուոց. ՟Ժ՟Ա. 31։)
Յանդնդոց երկրի ջուրս խաղացոյց. (Նար. մծբ.։)
Ըմպել զջուրն կենաց խաղացուցանօղն ի կեանս յաւիտենից. (Պրոկղ. ոսկ.։)
snare, trap, ambush;
ընդ աղբ եւ ընդ խաղբ գալ, to be ill clothed, to be poorly or shabbily dressed.
Զանազան խաղբ չարեացն. (Մաշկ.։)
Ընդ աղբ եւ ընդ խաղբ գալ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)
Յայսմ խաղբից զերծանիցս. (Ոսկ. մ. ՟Բ. 21։)
Արձակեա՛ զմեզ ի խաղբից թշնամոյն. (Ճշ.։)
grated, cross-barred;
open, openwork;
— դուռն, iron-gate.
καγκαίλις կամ κιγκλίς cancelli, cancellatus. Խաղխաղ. աղխաղխեալ. վանդակաձեւ.
Հարեալ զպահապանսն՝ եբաց զխաղխամեայ դուռն վանդակին. յն. զերկաթի վանդակս. (Պտմ. աղեքս.։)
gristle, cartilage.
χόνδρος cartilago. Աճառ. կրճուկ, կրճիկ. (ըստ յն. խօ՛նտռօս, որ է որպէս խճային. ուստի եւ խաղճախուղճ, իբր խիճախուճ. խիճ եւ խոչ)
Որ մերձ ի պարանոց է խաղճախուղճն, զձայնն առարգեալ՝ գոչաւորագոյն զհնչումն գործէ։ Ոսկերք, եւ խաղճախուղճ, երակք, խռչափողք. (Նիւս. կազմ.։)
together, at once;
conjointly;
altogether, wholly, totally, completely, entirely;
գալ —, to assemble;
— էական, consubstantial.
in some manner.
ԻՄՆԱՊԷՍ, ԻՄՆԷ. πῶς aliquo modo. Օրինակաւ իւիք. ըստ իմիք. իւիք իրօք.
Առ ինչ իմնապէս ունել թերեւս ճառեսցի ինչ առ այսոսիկ. (Արիստ. առինչ.։)
my goods and chattels.
Ի բնախօսից ոմանք բաժանելով զմարդն՝ ասացին, ես, իմն, եւ իմոքն, նշանակելով զհոգի, եւ ըզմարմին, եւ զստացուածս. (Սարկ. հանգ.։)
as far as I possibly can, as much as is in my power, as much as I can, the best I can;
as for me.
κατ’ ἑμέ (ըոտ իմումս, կամ ըստ իս). quod in me (որ ինչ յիս է). Ըստ կարի իմում. կամ Որպէս անձին իմում. կրցածիս չափ.
որպէս իմովսանն, աստուծոյ որպէս ին անձին, քրիստոսի շնորհ. (Ոսկ. հռ.։)
Սակաւ ինչ իմովսանն՝ տկարութեամբ ջանացեալ. (Նախ. գծ.։)
cf. Ինծ.
ԻՆԾ ԻՆՁ. πάρδαλος pardus, pardalis. եւս եւ λεόπαρδος leopardus Գազան գիշակեր խայտախարիւ. որպէս կատու մեծ, կամ որպէս առիւծ. cf. ՎԱԳՐ, cf. ՅՈՎԱԶ. ունծ, գափլան, քալան.
ինծ առ ուլու մակաղեսցի. (Ես. ՟Ժ՟Ա. 6։)
Զարթեաւ ինծ ի վերա քաղաքաց նոցա։ Եթէ փոխիցէ հնդիկ զմորթ իւր, եւ ինձ զխայտուցս իւր, եւ դուք կարօղ լինիցիք գործել զբարիս. (Երեմ. ՟Ե. 6։ ՟Ժ՟Գ. 23։)
Այլ գազան իբրեւ զինծ (կամ զինձ). (Դան. ՟Է. 6։)
երկրորդն ի վերայ ընծու. (Խոր. ՟Ա. 25։)
by myself, personally.
Իսկ (Մխ. երեմ.)
Ողջ լիջիք, եւ ես ինձէն իսկ ողջ եմ անենայն իրօք. (՟Գ. Մակ. ՟Գ. 8։)
Զիա՞րդ անձամբ ինձէն զստութիւն իմ ծանակեցից. (Նար. կ.։)