Entries' title containing հ : 6108 Results

Հրասախաչափ

s.

distance of a league.

NBHL (1)

Տարաւ հեռի որպէս պարսկաւ միով հրասախաչափու. (Փարպ.։)


Հրասուզեմ

va.

to engulf in a vortex of flame;
to set fire to.

NBHL (1)

ՀՐԱՍՈՒԶԵԼ. Սուզանելն կամ ընկղմել ի մէջ հրոյ. թաղել ի հուր.


Հրավառ, ից

s. mech. adj.

fire-lighter;
stoker, fireman;
bellows blower;
ardent, inflamed, burning.

NBHL (5)

Ծախիչ որպէս զհուր. վառօղ զհուր.

Զի մի՛ անձամբ ջրբեր լինիցի, եւ փայտակոտոր, եւ հրավառ. (Սարգ. յուդ. ՟Բ։)

Հրավառ բնութիւնն պատեալ զդալար սաղարթիւք մորենւոյն։ Հրավառ բնութիւն (հուրն աստուած) զկոյսն չ բոցակիզեաց. (Լծ. կոչ.։ եւ Տօնակ.։)

Եւ Վառեալ կամ վառելի հրով.

Պահէր զկրօնաւորն յամենայն հրավառ նետից. (Վրք. հց. ՟Գ։)


Հրավառելիք

s.

steel, tinder, match, etc.

NBHL (2)

Գործիք վառելոյ զհուր. հրահանք.

Առեալ խաչ մի փոքրիկ, եւ հրավառելիք մի, եւ հնոտի մազեղէն. (Վրք. հց. ձ։)


Հրավառեմ, եցի

va.

to light, to inflame.

NBHL (2)

Հրով կամ իբրեւ զհուր վառել.

Լուսաբորբոք հոգեռանդն բոցով հրավառէ զտարփողս. (Խոր. վրդվռ.։)


Հրավառութիւն, ութեան

s.

bonfire.

NBHL (2)

Վառելն զհուր. կրակ վառելը.

Զի՞նչ պատճառաւ սկսանիմք հրավառութեամբ զնախատօնակ գալստեանս. (Տօնակ.։)


Հրատ, ից

s. fig. ast.

fire;
pyre;
funeral pile;
fire, ardour;
Mars;
—ս արկանել, հարկանել, to kindle, to light, to set on fire.

Etymologies (1)

• տե՛ս Հուր։

NBHL (10)

πυρά, πῦρ rogus, ignis. (իբր հրահատ) Խարոյկ՝ հուր հատանօղ յիւրմէ. հուր վառեալ եւ բորբոքեալ. կրակ՝ բոցով կամ անբոց. վառած կամ եղած կրակ.

Որդիք նոցա փայտ քաղեն, եւ հարքն նոցա հրատս արկանեն (կամ հարկանեն). (Երեմ. ՟Է. 18։)

Հրատն, առ որումհասեա կայր պետրոս, եւ ջեռնոյր. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Առնել հրատ մեծ։ Տուն հրատի։ Բոց հրատի. (Վրք. հց. ՟Ի։ Սոկր.։ Լաստ. ՟Ժ՟Զ։)

Մնացորդք մարմնոյ նորա յայնմ հրատի մաշեալ լինէին. (Եւս. պտմ. ՟Ը. 6։)

Զսրտին հրատս։ Հրատ տենդին։ Եւ ի հրատից բնութեանց ախտին. (Նիւս. կազմ.։ Վրք. հց. ՟Ը։ Յիսուս որդի.։)

Բորբոքէին իբրեւ զհրատ բոցոյ ի վերայ սրբոյն. (Ճ. ՟Ա.։)

ՀՐԱՏ. գ. որ եւ ՀՐԱՒՈՐ. գ. πυρόεις pyrois Ἅρης Mars Մի ի մոլորակաց հրագոյն. եւ ի կարգի դից Արէս, ըստ յն. եւ հյ. եւ Մարս, այսինքն մարտ. ըստ լտ. մառէխ

Մոլորականացն՝ հրատն, հերակլեայ իսկ եւ արեսի ասացեալն։ Արեգակն ի տարին, իսկ հրատն ի կրկնապատիկ ժամանակին. (Արիստ. աշխ.։)

Սկիզբն ի հրատէն, եւ ի մարտի ամսոյն արա՛։ Առ հրատն աստղն. (մինչեւ ի հրատին կայան. Շիր.։)


Հրատանջ

adj.

tormenting, punishing with fire.


Հրատապ

adj.

ardent, burning;
— ջերմն, cf. Հրաջերմն.

NBHL (2)

Իբր հրով տապացեալ կամ տապիչ.

Բժշկեա՛ զհրատապ ջերմնական տոչորումն սրտիս։ Հրատապ ջերմութեան սրտին. Նար. ՟Ե։ Լմբ. պտրգ.։


Հրատարակ, աց

s.

publisher, announcer, crier;
bill, poster, advertisement;
— մարտի, declaration of war.

Etymologies (3)

• (սեռ. -ի) «մունետիկ, հրա-պարակող» Յս. որդի. որից հրատարակ ար-նել «լուրը տարածել, ամէնքին քարոզել» Շնորհ. ոտ. բարձր հրատարակաւոր Կղնկտ. հրատարակել Պիտ. Անյ. բարձր. հրատարա-կիչ Լմբ. հրատարակումն Լմբ. հրատարա-կօրէն Անան. եկեղ. հրատարակութիւն, հրա-տարակչական (նոր բառեր) ևն։

• = Պհլ. *fratarah ձևն է ենթադրում, որ կազմուած պիտի լինի fra-մասնիկով՝ tar «այն կողմ անցնիլ» արմատից. հմմտ. վտա-րել, վտարակ, որոնք ծագում են նոյն ար-մատից՝ vi-մասնիկով։-Աճ

• ՆՀԲ ի հեռաւորս տարածել կամ հրա-պարակել։ Lag. Urgesch. 265 լիթ. tarti «քարոզել» բայի հետ։

NBHL (3)

Քարոզ (որ ի հեռաւորս տարածէ զբանն). հռչակօղ. մունետիկ. հրապարակիչ.

Սոփոնիայ հրատարակին, եւ անգէայ քարոզ բանին. (Յիսուս որդի.։)

Պարտիմ առնել զայս հրատարակ՝ որոց աստ կան. (Շ. ոտ. բարձր.։)


Հրատարակ առնեմ

sv.

cf. Հրատարակեմ.


Հրատարակեմ, եցի

va.

to publish, to make public, to divulge, to promulgate;
to denounce, to declare;
to inform the public, to cry, to proclaim;
to pronounce, to intimate;
to spread a report;
to post up, to set up a bill or paper, to publish;
to edit.

NBHL (4)

Հռչակել. քարոզել. հրապարակել. հանդիսացուցանել.

Եւ ես զնոյն ... առբերելով զբանս հրատարակեմ. (Անյաղթ բարձր.։)

Ձայն աւետաւոր հրատարակէր առ մետասան երամս օդապարիցն. (Պիտ.։)

Հրատարակէր ի լուր նոցին։ Ի հրատարակիլն յայտնութեամբ. (Շ. եդես.։ Նար. խչ.։)


Հրատարակիչ

cf. Հրատարակող.

NBHL (2)

Որ հրատարակէ. հրատարակ. քարոզ, հռչակիչ.

Հրատարակիչ լինել յաղթութեանց նորա։ Բնութիւն էիցս՝ հրատարակիչ աստուծոյ. (Լմբ. սղ. եւ Լմբ. էր ընդ եղբ.։)


Հրատարակող

s.

bill-sticker;
publisher;
editor.


Հրատարակութիւն, ութեան

s.

cf. Հրատարակումն.


Հրատարակումն, ման

s.

publication, publicity, promulgation, proclamation.

NBHL (1)

Եւ այս դարձեալ՝ հրատարակումն յաղթութեանն քրիստոսի. (Լմբ. սղ.։)


Հրատարափ

adj.

raining fire.

NBHL (2)

Որ է իբրեւ զտեղատարափ հրեղէն.

Անփարատելի մէջն հրատարափ. (Բենիկ.։)


Հրատարր

adj.

igneous, fiery.


Հրատեմ

va.

to change into fire.


Հրատես

cf. Հրատեսիլ.

NBHL (2)

Ոսկի՝ հրատես գունովն. (Խոսր.։)

Երեւեցան հրեշտակք հրատես երիվարօք. (Հ. կիլիկ.։)


Հրատեսակ

cf. Հրատեսիլ.

NBHL (7)

πυροειδής, πυρώδης igneae formae, igneus, ignitus. որ եւ ՀՐԱՏԵՍԻԼ. Ունօղ զտեսիլ եւ զհանգամանս հրոյ. հարգոյն. հրախառն. կրակի նման.

Որպէս երկաթ ոմն հոգիքն քաղցելոց (ուսման) հրատեսակ լինելով՝ կակղագոյն լինել. (Պղատ. օրին. ՟Բ։)

Տեսանեմք զայս ինչ լինել առ երկրայնումն, կամ ի ջրայնում, կամ ի հրատեսակում. (անդ. ՟Ժ։)

Զեթերն ոմանք վասն հրատեսակ լինելոյն՝ կիզական գոլ զնա ասացին. (Արիստ. աշխ.։)

Հրատեսակ նիւթ, կամ ոսկի, պղինձ, անիւք, հանդերձ, սատանայ կամ բանսարկու. (Նոննոս.։ Մագ. քեր.։ Նչ. եզեկ.։ Դիոն.։ Աթ.։ Նիւս.։)

Ունչք երկայն եւ սուր, ձայն խոշոր եւ թիւր, աչք հրատեսակ. (Սարգ. յկ. ՟Դ։)

Սէրն հրատեսակ է, միշտ ի շարժման գոլով, եւ ի վեր կոյս ընթանալով. (Լմբ. սղ.։)


Հրատեսիլ

adj.

like fire, flame-shaped;
fire-coloured.

NBHL (1)

Հրատեսիլ գոյն, կամ երեւմունք, երեսք, կամ երեւեցուցանել եւ այլն. (Փիլ. ել. ՟Բ. 85։ Յհ. իմ. եկեղ.։ Ճ. ՟Ա.։ Եզնիկ.։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Հրատիկք

s.

sparks;
embers;
squib;
— օդաձիգ, sky-rocket.

NBHL (1)

Հրահոսանք գետոցն հրեղնաց, եւ հրատիկք վառեալք. (Մանդ. ՟Ը. ա՛յլ ձ. ՟Ե. հրատիք։)


Հրարուեստական, ի, աց

adj.

pyrotechnical.


Հրարուեստութիւն, ութեան

s.

cf. Հրարուեստք.


Հրարուեստք

s.

pyrotechnics.


Հրացայտ

adj. s.

emitting flames;
shining, sparkling, glittering;
— աչք, fire-flashing eyes;
—ք, fire-works.

NBHL (8)

(գրի եւ Հրացայթ) Որ ցայտէ յիւրմէ զհուր, կամ կայծակունս արձակէ. կրակ ցաթկեցնօղ.

Որ ի հրացայտ սաւառնաթեւիցդ վերայ նստիս։ Հրացայտ թեւօքն սլացեալ. (Շար.։ Գանձ.։)

Առեալ հրեշտակին ի հրացայտ ձեռն. (Ճ. ՟Ա.։)

Ոչ իշխեմ հայել ի հրացայտ աթոռդ քո. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ե։)

Ի հրացայտ կողի քո. (Շար.։)

Հրացայտ ցոլմունք ի վայր հոսեալ։ Ի հրացայտ չարութենէ հրաբորբոքն յուսփայ. հ. կթ.։)

Ժառանգեսցէ զհրացայտ տարտարոսն, եւ զանշէջ գեհեանն. (Մանդ. ՟Ժ՟Դ։)

Եկն կայծակն հրացայտ. (Ճ. ՟Ա.։)


Հրացան, ից, աց

adj. s.

throwing, casting or shooting fire;
gun, musket, fusil, piece, arquebuse, rifle, blunderbuss;
— բաղխիչ, գայլախազեայ, կախաղանաւոր, ասղնաւոր, կրկնահար, հողմահար, յետախցիկ, որսոյ, թռչնորսական —, percussion-gun, flint-gun, pendulum-gun, needle-gun, double-barrelled gun, air-gun, breech-loading, sporting-gun or shooting-gun, fowling or birding-gun, musket or rifle;
բաղխիւն —ի, musket-shot;
շռինդ —ի, report of a gun;
հարուած —ի, gun-shot wound;
— բարկութիւն, շանթք, thunder, thunder-bolt;
լնուլ զ—, to load a gun;
արձակել զ—, to shoot, to let off, to discharge, to fire;
չառնուլ հուր —ի, to miss fire, to flash in the pan;
—ք, hail of fire;
musketry.

NBHL (9)

πυροβόλος ignes jaculans κεραυνόων fulminans Որ ցանէ յիւրմէ զհուր, կամ արձակէ շանթս. շանթառաք.

Արկանեն ի հրացան հնոց տանջանաց. (Մանդ. ՟Զ. կամ ՟Ժ՟Զ։)

Զհրացանն բերելով յերկնուստ զանզրաւ կիզումն. (Արծր. ՟Գ. 17։)

Որք զհրացան անձրեւսն ընկալան։ Հրացան անձրեւք կայծականց տեղացին ի նոսա. (Սարգ. ՟բ. պ. ՟Գ։ Եփր. պհ.։)

Բռնութեամբ հրացան բարկութեանցն։ Սաստիկ բարկութեամբ հրացանից. (Իմ. ժթ՝. 12։ Ես. ՟Լ. 30։)

Սատակեցան ի հրացան բարկութենէ։ Եւ ի սոդոմ զհրացան բարկութիւնն. (Սեբեր. ՟Բ։ Ոսկ. մտթ.։)

Փայլատակունս եւ շանթս հրացանս արամազդայ. (Եւս. քր. ՟Ա։)

Առ փայեթոնիւ հրացան բարկութիւնն եթւովպացւոց աշխարհին. յն. ἑκπύρωσις incendium. հրդեհ։

Մանգղիոնս եւ մենքենայս՝ հրացանս. լինի ածակ. կամ ըստ ոմանց է գոյակ. որպէս գործի հրացայտ։


Հրացանաբուն

s.

butt-end, stock.


Հրացանակիր, կրաց

s.

fusilier, musketeer, arquebuseer, rifleman.


Հրացանահար առնեմ

sv.

cf. Հրացանահարեմ.


Հրացանահարեմ

va.

to shoot;
cf. Արձակեմ զհրացան.


Հրացանութիւն, ութեան

s.

shower of fire;
volley of musketry, discharge of fire arms;
report, detonation;
thunder-bolt.

NBHL (9)

Ցանումն հրոյ. հուր ցանեալ. կրակ թափելը.

Գոլորշաձեւ հրացանութիւնք. (Անան. եկեղ։)

Ի հրացանութենէ փայլական հրոյ հոսեալ յօդս. (Իգն.։)

Աւարառութիւնս, եւ տնկակոտորութիւնս, եւ զհրացանութիւնս զնոքօք զեղեալ. հ. կթ.։)

Կարկուտք եւ հրացանութիւնք գուշակեն մեզ զահեղ բարկութիւնն. (Յճխ. ՟Ի։)

Սարսափելի իմն փայլատակմունք հրացանութեամբ. (Ճ. ՟Բ.։)

Որոտմունք եւ հրացանութիւնք. (Բրս. սահմ. կրօն.։)

Փայլատակմունս, եւ հրացանութիւնս. (Սկեւռ. յար.։ եւ Երզն. մտթ.։)

Զգեցաւ տէր զօրութիւն. զո՞ր զօրութիւն. թերեւս հրացանութի՞ն, կամ սաստ, կամ պատուհաս. ո՛չ բնաւ. այլ զի՞նչ, զտկարութիւն. (Լմբ. պտրգ.։)


Հրացուցանեմ, ուցի

va.

to inflame, to set on fire, to burn;
to make red hot, to ignite.

NBHL (4)

Ի հուր փոխարկել. շանթացուցանել. կրակ դարձընել.

Կայծակունս արծարծանէ, այսինքն հրացուցանէ. (Գէ. ես.։)

Վտակք երկոտասան աղբերս քարոզութեան զջուրսն մկրտութեան աւազանին հրացուցին. (Փարպ.։)

Հրացուցեալ, եւ չայլայլեալ զհրեշտակն ի մորենւոջն. (Եզնիկ.։)


Հրաւէր, ւիրաց

s.

invitation;
սիրալիր —, courteous -;
հարսանեաց, յուղարկաւորութեան, եւ այլն —, to a wedding, to a funeral;
— տալ, to invite, to bid;
մերժել զ—ն, to decline an invitation.

Etymologies (4)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կոչ, կոչումն, կոչունք» Նխ. ել. Սարկ. Նար. (Ոսկեդարից չէ աւանդուած. հմմտ. ՀԱ 1914, 329. բայց կայ Ոսե. ես 351 «Ոչ երկիւղ գեհենին, ոչ հրոյն սպառնալիք, ոչ տանջանացն հրաւէրք», ուր իմաստը մի քիչ տարբեր է. միջ. հյ. հաւէր Անսիզք 9). որից հրաւիրել ՍԳր. Եփր. համաբ. հրաւի-րատու Շար. անհրաւէր Ոսկ. պօղ. Ա. էջ 233 243. Եփր. Գ. 254. փեսահրաւէր Զգօն 373. հրաւիրումն Յհ. կթ. Խոսր. երկնահրաւէր Գնձ. կենսահրաւէր Տօնակ. կոչնահրաւէր Գնձ. համահրաւէր Պետր. սիւն. հրաւիրա-թուղթ, հրաւիրատոմս (նոր բառեր) ևն։ Նոր մասնիկներով աճած ձևեր են՝ հրաւիրակ Երեմ. լա. 6. Վեցօր. 177. Փարպ. հրաւիրան Հռ. ը. 28. Կոչ.։

• -Պհլ. *fraveδ>հրաւէր, *frayeδak>հրա-ւիրակ, *fravēδan>հրաւիրան ենթադրեալ ձևերից. հմմտ. սոգդ. prw'yδ=frawē̄δ-«խուզարկել», farwēδ «խուզարկել, հրաւի-րել, rechercher, inviter» (ըստ Gauthiot, Gram. sogd. էջ 98), զնդ. fravaed-«նկա-տել», fravaēδəmna-«նկատելի». բոլորի աոմատն է զնդ. vaēd-, vaēδayeiti «ռիտե-նալ, գիտցնել», որի վրայ աւելացել է fra-նախամասնիկը։ Նոյն արմատից ուրիշ մաս-նիկներով ունինք՝ զնդ. uz-vaēδayeiti «գիտ-ցընել, ծանուցանել», ni-vaēδayemi «ծանու-ցանեմ», paiti-vaēδayemi «ծանուռանեմ» որոնք տալիս են հյ. նուիրակ, պատուիրակ, պատուիրան բառերը։ Ըստ այսմ հրաւիրել նշանակում է ո՛չ թէ «կանչել», այլ «կոչուն-քի մասին յայտարարել, ծանուցանել», ճիշտ ինչպէս նուիրակ՝ որ նշանակում է «հրա-ւիրակ», բուն նշանակում է «ծանուցանող, յայտարարող»։ Սրանցից տարբեր են զնդ. vaēd-«գտնել» և նրանից ածանցուած ձևե-րը։-Հիւբշ. 183։

• ՆՀԲ լծ. հիւրաւր, Windisch. 43 սանս. pravr։ Lag. Urgesch. 233 սանս. pravr և զնդ. f'ravere «պահպանել, հա-ւատալ, ճանաչել»։ Müller SWAW 42, 256 և Justi, Zendsp. 268 վերջին զնդ. ձևից։-Lag. Arm. Stud. § 1335 յար-մարագոյն է համարում զնդ. frayaēra ձևը։ Ուղիղ մեկնութիւնը տուել է նախ Մառ. ЗВО 5, 320, որ համեմատում է զնդ. fra-vid-«գիտցնել»։ Նրանից յե-տոյ Müller WZKM 7, 371 զնդ. tra-waēδa։ Ալիշան, Հին հաւ. 346 իրան. ֆէրուհէր կոչուած ոգիների հետ։ Հիւնք. հրապոյր բառից։ Թիրեաքեան, Կարնա-մակ էջ 134 պրս. [arabic word] farūhar (?), որ Սիւանդի բարբառում «հրեշտակ» նշանակութիւնն ունի։ Հիւբշ. 183 դնում է ըստ ձևի զնդ. fravaeδa-, առանց անդ-րագոյն հետազօտութեան։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. հրավէրք, Երև. հրավի, րէլ, թուի գրական փոխառութիւն։

NBHL (5)

(լծ. հիւրաւոր) գ. Արմատ Հրաւիրելոյ. կոչ. կոչումն. կանչելը.

Սփոփանաց հրաւէր։ Յայլ հրաւէր. (Նար. ՟Ի՟Ը. եւ գնձ հոգ։)

Կանխագոյն է հրաւէր քան զվայելումն. (Սարկ. քհ.։)

Հրաւէր կատարման, կամ մահու, կամ խաւարի. (Մաշտ.։ Սարգ. ՟բ. պ. ՟Բ։ Նախ. ել.։)

Շտապ հրաւէր տալ ռամկին. (Տաղ.։)


Հրաւիրակ, աց

s.

inviter, host, hostess.

NBHL (7)

ἁπαγγελτήρ, παραγγελλεύς nuncius, denunciator, invitator. որ եւ ՀՐԱՒԻՐԱՏՈՒ. Պաշտօնեայ հրաւիրօղ ի կողմանէ տանուտեառն կամ հանդիսադրի.

Օր կոչման հրաւիրակի. (յն. պատասխանատուութեան). (Երեմ. ՟Լ՟Ա. 6։)

Եւ նոքա անարգեցին զհրաւիրակսն. (Եփր. համաբ.։)

Երկնային հրաւիրակօք կոչեցեալք ի սկզբանէ։ Շնորհելով մեզ հրաւիրակ զերանելին զսուրբ գրիգոր. (Շար.։)

Հրաւիրակ առաքէ, կամ առաքին։ Հրաւիրակք առաքեցան. հ. կթ.։ Շ։ բարձր։ Սարկ. քհ.։)

Զմեզ՝ հրաւիրակս կարգեաց տէր։ Հրաւիրակ լինիս մեզ յաւիտենական հրոյն. (Ճ. ՟Ա.։)

Սուրբ եւ երկնաւոր հրաւիրակիդ աւետարանի ոչ կացեալ է ոք ընդդէմ. (Փարպ.։)


Հրաւիրական, ի, աց

adj. s.

inviting, alluring;
person invited, guest.

NBHL (4)

Նշանակ հրաւիրման. հրաւիրողական, եւ որ ինչ լինի հրաւիրմամբ.

Երեխայութեանն օծումն զհրաւիրականն ունի դրոշմ. հ. իմ. ատ.։)

Յառաջագոյն եւ կանխագոյն է հրաւէր քան զվայելումն հրաւիրականացն բարութեանց. (Սարկ. քհ.։)

Նա պատուեաց զհրաւիրականսն. (Եփր. համաբ.։)


Հրաւիրան, ի

s.

cf. Հրաւէր ;
predestination.

NBHL (6)

Նոյն ընդ Հրաւէր. հրաւիրումն. այլ յաստուածայինս վարի որպէս Նախասահմանութիւն, կամ յառաջադրութիւն աստուծոյ վասն ընտրելոց. πρόθεσις propositum, -tio.

Որք հրաւիրանաւն կոչեցան. (Հռ. ՟Ը. 28։)

Այսու շնորհիւ հրաւիրանօք կոչեաց։ Ի կոչումն հրաւիրանաց ուրախութեան հարսանեացն։ Որք հրաւիրանաւն կոչեցան ի հոգեւոր հարսանիսն. (Յճխ. ՟Դ. ՟Զ. ՟Ժ։)

Նախանկար հրաւիրանօք. (Նար. խչ.։)

Վասն ձերոյ հրաւիրանաւ հաւատոցդ. յն. ներածութիւն. (Կոչ. ՟Դ։)

Մահու հրաւիրանք. հ. կթ.։)


Հրաւիրեմ, եցի

va.

to invite, to desire, to invite to a feast or assembly;
to convoke, to convene;
յառաջագոյն —, to predestine;
— ի ճաշ, to ask or invite to dinner.

NBHL (10)

Կոչեաց ի կոչունս իւր. եւ դարձեալ առ վաղիւ եւս հրաւիրեաց զիս։ Պատրաստեաց տէր զզոհս իւր, եւ հրաւիրեաց զկոչնականս իւր։ Հրաւիրեաց զբազումս։ Կոչել զհրաւիրեալսն։ Ասացէ՛ք հրաւիրելոցն։ Հրաւիրեցէ՛ք ի վերայ դորա գունդս, կամ զազգս։ Ի սատակումն հրաւիրէր. եւ այլն։

Նոքա հրաւիրեցին զնա, եւ եկն առ նոսա. եւ նա հրաւիրեաց զնոսա, եւ ոչ եկին ի հարսանիսն նորա։ Հրաւիրեաց փեսայն երկրաւոր զփեսայն երկնաւոր։ Հրաւիրեցաւ ի բազմականացն, որ բազմեցուցանելոց էր զաշխարհս յարքայութեան իւրում. (Եփր. համաբ.։)

Եթէ ի խրախճանս ըմպելեաց հրաւիրիմ, դողամ. (Նար. ՟Ի՟Գ։)

Հասանէին ինքնակամ՝ իբրեւ յաստուածառաք ձայնէ հրաւիրեալք. (Խոր. ՟Գ. 58։)

Հրաւիրեցան յանշէջ հուրն գեհենին. (Յճխ. ՟Ժ՟Բ։)

Ազայէլ հրաւիրեալ է ի կոտորել զիսրայէլ. հ. կթ.։)

Հրաւիրես առ հպարտութիւն. (Ճ. ՟Ա. իբր հրապուրել։)

ՅԱՌԱՋԱԳՈՅՆ ՀՐԱՒԻՐԵԼ. Յառաջագոյն սահմանել աստուծոյ զընտրեալս իւր. ըստ յն. նախասահմանել, կամ կանխաւ որոշել. προορίζω praedestino, prius constituo.

Յառաջագոյն հրաւիրեաց. (Հռ. ՟Ը. 29. 30։)

Հրաւիրեալք ի սկզբանէ։ Որ ընտրեցեր յորովայնէ զհրաւիրեալսն ի սկզբանէ։ Որ հրաւիրեցեր զյառաջագոյն ընտրեալսն, կամ զորդիս մարդկան յորդեգրութիւն։ Ի մայրութիւն քո հրաւիրեալ. (եւ այլն. Շար. եւ յայլ գիրս։)


Հրաւիրումն, ման

s.

invitation.

NBHL (4)

Հրաւիրմամբ հոգւոյն սրբոյ։ Փրկեա՛ զմեզ ի մահառիթ հրաւիրմանէս. (Շար.։)

Հնչման փայտիդ հրաւիրման. (Նար. ՟Ղ՟Բ։)

Զհրաւիրումն երթալոյ յանձն առեալ. հ. կթ.։)

Ընտրութիւն առաքելոցն, հրաւիրումն հայրապետացն. (Խոսր.։)


Հրաւոր, աց

adj. s. ast.

fiery;
Mars.

NBHL (3)

Հրային. հրանուտ. հրախառն, հրով.

Հրաւորս ի ձեռն իւրոյ զօրուն զոհս աստուածոցն կատարէր. (Պտմ. աղեքս.։)

Լուսնթագի, հրաւորի, արուսեկի եւ այլն։ Արեգական, հրաւորին եւ այլն. (Փիլ. ել. ՟Բ. 75. եւ Փիլ. նխ. ՟բ.։)


Հրափայլ

adj.

sparkling, shining as fire, luminous, brilliant.

NBHL (3)

Ունօղ զփայլիւն հրոյ. բոցափայլ. հրանիւթ.

Առագաստ հրափայլ ծագմամբ. (Շար.։)

Տպազիոն հրափայլ լուսով. (Երզն. լուս.։)


Հրափորձ

adj.

tried by fire.

NBHL (2)

Անօթից հրափորձից, եւ անփորձից ի հրոյ՝ ոչ ունէին նուազութիւնս. (Պղատ. օրին. ՟Գ։)

Անգ հրափորձ քննութիւն. (Նչ. եզեկ.։)


Հրափորձութիւն, ութեան

s.

proof by fire.

NBHL (4)

Փորձ հրով.

Առնես հրափորձութեամբ զքննութիւն. (որդւոց մարդկան. Շար.։)

Եւ Փորձեալն գոլ հրով.

Ի ջեռեալ հրափորձութիւն սերոբէիցն. (Նչ. եզեկ.։)


Հրափուշ

s. bot.

pyracantha.


Հրաքար, ի

s.

fire-stone, pyrite.


Հրդեհ, ից

s.

fire, conflagration;
— ի ծովւ, ի նաւի, ship on fire out at sea;
fire on board ship;
— արկանել, հանել զ—, to fire, to set on fire, to give to the flames;
— վառեցաւ, it was burnt;
cf. Հուր;
cf. Ջրհան.

Etymologies (1)

• տե՛ս Դեհ։

NBHL (6)

πῦρ, ἑμπρησμός ignis, incendium. Հուր. հրատ. հրձգութիւն, կրակ լուցեալ, եւ յայլեւայլ դեհս ճարակեալ.

Որոյ զհրդեհն հանեալ իցէ. (Ել. ՟Ի՟Բ. 26։)

Զամենեցունց հուր հարաւ, հրդեհ վառեցաւ. (Ոսկ. եփես.։)

Հրդեհ դժնեայ, կամ հրացայտ. (Ոսկ. ես.։ Յհ. կթ.։)

Ճարակեալ էր հրդեհ մոլորութեանն. (Ոսկ. գղ.։)

Դարձեալ այլ մոլեկան հուր հրդեհի բորբոքէր ի կողմանց արեւելից. (Ղեւոնդ.։)


Հրդեհական, ի, աց

adj.

combustible, incentive.

NBHL (2)

Հրդեհիչ. վառիչ.

Ղամբարեցին հրդեհական հոգւոյն զօրութեամբ. (Ագաթ.։)


Հրդեհակէզ լինիմ

vn.

to be burnt.


Հրդեհարկու

adj. s.

incendiary;
fire-brand.


Definitions containing the research հ : 10000 Results

Բացասաբար

adv.

negatively.

NBHL (1)

Բացասաբար հակակայիլ. (Անյաղթ վերլծ. Արիստ.։)


Բացասական, ի, աց

adj.

negative.

NBHL (3)

ἁποφαντικός enunciativus Որպէս Բացախօսական. այսինքն յայտնաբանական, մեկնողական, եւ հաստատողական.

Մեք որքան կարօտանամք բացասական բանից զօրութեան՝ համբաւել զճշմարտութեանս պայծառութիւն. (Նար. խչ.։)

Խրատուս ոմն է բացասական. ո՛րպէս, պէ՛տք են ընչից. եւ ոմն հրաժարական. ո՛րպէս, ո՛չ է պարտ զամենայն գիշերն քունել. (Պիտ.։)


Բացասեմ, սացի

va.

to deny, to disavow.

NBHL (1)

ἁπόφημι, ἁπόφαινω enuncio, effero, manifesto, declaro, pronuncio, assero, statuo, decerno Բացարձակ ասել, յայտնի ասել, յայտնել, բացատրել. վճռել. վճիռ հատանել. որ եւ ԲԱՑԵՐԵՒՈՑԵԼ.


Բացասութիւն, ութեան

s.

denial, disavowal.

NBHL (5)

Խրատն է բան բացասութիւն գլխաւորեալ, յորդորելով յինչ, եւ կամ հրաժարեցուցանելով. (Պիտ.։)

Դու եղեր այսպիսի բացասութեան պատճառ ո՛վ հրէայ. (Պրոկղ. ի ստեփ.։)

Տգեղութիւն ընդ վայելչութեան, բացասութիւն ընդ ճշմարտութեան. (Նար. ՟Ձ՟Բ.) իմա՛ պիտակ ասութիւն՝ անհիմն եւ սուտ. կամ հայի ի յաջորդ նշ։

Առաջին բան բացերեւական՝ ստորասութիւն, ապա բացասութիւն։ Ամենում ստորասութեան է բացասութիւն հակակայ, եւ ամենում բացասութեան՝ ստորասութիւն. (Պերիարմ.։)

Աստուածութիւնն ըստ բոլորէ ներբնութեանն ոչ ստորասութեամբ դատի վասն գերունակ եւ անհամեմատ էութեանն։ Ի բացասութենէ բացերեւեցուցին ճեմականացն մանկունք (ասելով՝ անեղ, անմահ, եւ այլն) Քեր. (քերթ.։)


Բացավայր, ի

s.

camp, campaign, plain.

NBHL (1)

Տեսեալ զդաշտ ընդարձակ յորում վարիցեն հարկիք եզանց ի բացավայրի ուրեք. (Վեցօր. ՟Զ։)


Բացատ, աց

adj.

distant, far off;
camp;
suburb;
interval.

NBHL (7)

διάστημα, διάστασις distantia, intervallum, spatium Բացեալ կամ հատեալ միջոց. հեռաւորութիւն. անջրպետութիւն. անջրպետ. խտրոց. դատարկ վայր. միջավայր. արա.

Պատշգամքդ՝ որ են ընդհարաւ՝ հանդէպ բացատացն. (Եզեկ. ՟Խ՟Բ. 13։)

Յոյժ մեծ էր բացատն քան զձկտումն աչաց նոցա։ Այնչափ ճանապարհ էին գնացեալ. եւ բացատն յայտ առնէ զսահմանն ի լեռնէն ձիթենեաց յԵրուսաղէմ։ Աստեղք յերկինս դրութեամբ, եւ բացատուք կառուցեալք։ Կաճառք (աստեղաց) խիտ բացատօք. (Ոսկ. գծ.։ Ոսկ. հռ. եւ Ոսկ. ի կոյսն.։)

Որ ոչ ունի բացատ, կամ զհասումն, որպէս զի ոչ է ումեք զրաւել. (Մաքս. եկեղ.։)

Յիսուն կանգուն բացատացն շուրջանակի։ Եւ եղիցի բացատ քաղաքին ընդ հիւսիսի՝ երկերիւր եւ յիսուն. (Եզեկ. ՟Խ՟Ե. 2։ ՟Խ՟Ը. 17.)

ԲԱՑԱՏ. ա. Հեռաւոր. հեռի. ընդարձակ. եւ Բացօթեայ. եւ Դատարկ.

Զթիւ աւուրց քոց լցից..., վասն ունայնութեան խորհրդականութեանն եւ առաքինութեան ոգւոցն բացատից. (Փիլ. ել. ՟Բ. 20։)


Բացատրեմ, եցի

va.

to explain, to set forth, to declare, to specify, to express;
to comment;
to remove, to scatter.

NBHL (6)

Թէ եւ այնր սահմանի բացատրեցէք սահման ... եւ դարձեալ միւս սահմանին բացատրեցէք սահման։ Նորին առն սահման բացատրեցաւ. այսինքն առաջի եդաւ. (Սահմ. ՟Գ. եւ ՟Ժ՟Գ։)

(Ի յարութեան հասարակաց) իւրաքանչիւր տարր՝ զոր էառն, բացատրեն հրամանաւն Աստուծոյ (այսինքն աւանդեն տերանցն). (Տօնակ.։)

Բացատրեալ արտայայտեսցուք զսքանչելի խորհուրդն. (Զքր. կթ.։)

Եկեսցուք ի բացատրել եւ զօրինակ մեծի խորհրդոյ փրկչին մերոյ. (Անան. ի յովնան.։)

Բացատրեալ ի նմանէ զարտաքուստ մտեալ զվատթարութիւնն։ Չէ՛ բաւական ցուցանել զճշմարտութիւնն, այլ կարեւոր է եւ զստութիւնն ի նմանէ բացատրել։ Իմաստունն հանապազ յընտրութիւն է՝ զբարին եւ զչարն բացատրել ի միմեանց. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. առակ. եւ Լմբ. սղ.։)

Ո՛չ է զտեսակ հրոյ ի միմեանց բացատրել, եւ ոչ զխոնարհութեանն տեսակ ի նիւթ իմանալ. (Կլիմաք.։)


Բացատրութիւն, ութեան

s.

explanation, exposition, enunciation, elucidation;
commentary, gloss;
առանձին —, specification;
— նշանագրաց, the act of deciphering.

NBHL (7)

Ստուգութիւն սահմանական բանի բացատրութեան. հ. կթ.։)

Ոմանք պախարակեն զբացատրութիւն սահմանիս. (Սահմ. ՟Ժ՟Գ։)

Արդ յայտնի, եւ որ առ բազումս՝ բացատրութիւն հատուցման (բանիս՝) այս է։ Իսկ առ ի բարս՝ բացատրութիւնն է այսպիսի. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. այլաբ.։)

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ. ἁπόθεσις expositio, abjectio, ἁποτομή abscissio որպէս Բացադրութիւն. ի բաց դնումն, ի բաց որոշումն, հատումն. եւ Զատումն. զանազանութիւն.

Զբացատրութիւն հին զատկին, եւ զներածութիւն նորոյ զատկիս. (Կամրջ.։)

Մարդասէրն Աստուած արժանի արասցէ զսա՝յետ բացատրութեան հերացն՝ ե՛ւ թողութեան յանցանաց։ Վերստին կնիք է այս բացատրութեան մեղաց, եւ բոլոր իսկ մեռելութեան գործոց ջնջումն. (Մաշտ.։)

Բացատրութեամբ ի նմանէն խորշեալ։ Բացատրութիւն պիղծ համարելոյն՝ եւ ողորմելոյս, է զղջումն եւ անզղջականութիւն։ Պատշաճաբար եդ առաջի բանս զբացատրութիւն քահանայութեան եւ կրօնաւորութեան։ Թերեւս բացատրութեամբ հեռի եմ ի նմանէ։ Կարօտիմք ուսանել զբացատրութիւն սոցա ի միմեանց. (Լմբ. սղ.։ Լմբ. պտրգ. եւ այլն։)


Բացարձակ, աց

adj.

much extended, vast, ample, full;
absolute, independent, despotic;
free;
distant, far.

NBHL (14)

Աչացն բացարձակ եւ տարա՛ծ են ներգործութիւնք։ Անզգամացն զգայութիւնքն առանց պահպանութեան բարձեալ թողեալ է եւ բացարձակ ընդվայր։ Մինչեւ ցձեղուն՝ վերնատուն բացարձակ թողեալ. (Փիլ.։)

Բա՛ց ինձ բարեգութ զանսահման ողորմութեան բացարձակ դրունսդ. (Բենիկ.։)

Պատկեր (բարառնութեան՝ լիցի) համառօտ եւ բացարձակ եւ վճարեալ յամենայն մանուածոյ եւ ձեւոյ. (Պիտ.։)

Բացարձակ փայլմամբ՝ հոգւովն երգեն. (Շար.։)

Բացարձակ անուն է (ըստ քերականաց), որ առանձինն իմանի։ Բացարձակ ասին, որպէս՝ Աստուած, հրեշտակք, հոգիք, միտք, բան. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)

Յայտնէ զբացարձակ խօսս Կարապետին. այսինքն զհամարձակախօսութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 16։)

Կայր աշտարակ բացարձակ. (Պտմ. աղեքս.) այսինքն բարձր կամ մեծ, հայի եւ ի յաջորդ նշ։

ԲԱՑԱՐՁԱԿ. ἁπέχων distans, μηκίστος longisimus, longinquus Բացակայ, ի բացեայ, հեռաւոր. եւ բացաձիգ. երկայնաձիգ.

Ի բացարձակ օտարաշխարհեայ քաղաքաց. (Պիտ.։)

Ի բացարձակ տեղեացն բերէին զհիւանդս։ Ի բացարձակ վայրաց եկեալ էին առ նա. յն. մի բառ, ի հեռուստ. πόρρωθεν a longe (Ոսկ. մտթ.։)

Այդչափ ի բացարձակ ճանապարհաց առ մեզ եկեալ էք. (Վրք. հց. ՟Ի։)

(Երկչոտք վարին) հեռաձգութեամբքն եւ բացարձակօքն միշտ. քանզի աղեղնաւորութիւնք՝ վատասրտացն եւ անարեացն առանձին նահատակութիւն է։ Ձայնք մարդկան ի բացարձակ առաքեալք՝ բնաւորեալ են տկարանալ. (Փիլ. լին. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Եւ է բացարձակն՝ մի ըստ այնմ, զի ոչ տեսանի, բայց ի հեռուատ հաւատով իմանի. իսկ միւսն՝ բացարձակ ձայնիւ լսի. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)

Բացարձակ եթող զերանութիւնն ի վերայ հաւատացելոց։ Յովանակն զհետ մօրն երթայր բացարձակ. (Տօնակ.։)


Բացարձակութիւն, ութեան

s.

distance, interval, great extent, breadth.

NBHL (3)

Եւ διάστημα intervallum, spatium Անջրպետութիւն. հեռաւորութիւն.

Ջանայաք հատանել անցանել զերկայնութիւնն, եւ (կամ, եթէ) զբացարձակութիւնն դիտէաք։ Բորբոքեալ հուր սիրոյն՝ չանսայ բացարձակութեան. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ՟ա. թես.։)

Հազար եւ վեցհարիւր ասպարէզն զանչափ բացարձակութիւնն ցուցանէ ընդ դժոխս եւ ընդ հանգիստ արդարոցն. (Լմբ. յայտն.։)


Բացեայ, ի —

adj. adj.

remote, distant, far;
ի — լինել, to absent one's self, to quit.

NBHL (2)

Բացական, բացակայ, հեռաւոր.

Ահարկու մօտաւորաց եւ բացէից լինի. (Շիր.։)


Բացերես

adj.

barefaced, open;
frank, candid.

NBHL (3)

Որոյ երեսն է բա՛ց. եւ Բացաւ երեսօք. պարզերես, աներկեւան բացադէմ. համարձակ, ազատադէմ. ճակատը բաց.

Բացերես է, ոչ ամաչէ։ Բացերեսս եւ պայծառս արտսցես։ Արասցէ առաջի Աստուծոյ եւ հրեշտակաց բացերես. (Վրդն. ել.։ Վրդն. սղ.։ Վրդն. քրզ.։)

Բացերես եւ համարձակ վայելել ի տեսութեան աստուածութեան. (Բրսղ. մրկ.։)


Բացերեսութիւն, ութեան

s.

barefacedness, evidence;
frankness, candour.

NBHL (2)

Զամենայն գործեն համարձակ բացերեսութեամբ. (Ոսկ. յհ. ՟Բ. 42։)

Յայտնի բացերեսութեամբ ցուցանի տիրել սմա հեթանոսաց. (Ոսկ. ես.։)


Բացերեւ

adj. adv.

evident, clear, open;
evidently, plainly, openly, clearly.

NBHL (1)

Առհասարակ ամենայն աշխարհի բացերեւ էր. (Ոսկ. մտթ.։)


Բացէ, ի բացէ

adv.

very far;
from afar;
out;
cf. Բաց.

NBHL (10)

ԲԱՑԷ. Ի ԲԱՑԷ. Ի բաց, ի բացեայ, մեկուսի, հեռի. πόρρω, μακρός longe, remotus եւ բայիւ ἁφίστημι, ἁφίσταμαι amoveo, absto հէռու.

Բացէ ի նմանէն տրոհեալ. հ. կթ.։)

Զի թէ հրէայքն հանդերձեալ էին ի բացէ կալ, եւ լսել զաստուածային բարբառն. (Շ. մտթ.։)

ԲԱՑԷ Ի ԲԱՑ, կամ Ի ԲԱՑԷ Ի ԲԱՑ. մ. πόρρωθεν, μακρόθεν, πόρρω longe, procul, eminus որ եւ ԲԱՑՈՒՍՏ Ի ԲԱՑ. Ի հեռուստ, եւ Կարի հեռի. հեռագոյն. հէռւանց, հէռու.

Բացէ ի բաց ճանաչի՝ որ հզօր է լեզուաւ. (Սիր. ՟Ի՟Ա. 8։)

Բացէ ի բաց հեռանան յերեսաց նոցա. (Եփր. յես.։)

Բացէ ի բաց հալածի։ Բացէ ի բաց գնացեալ (այսինքն խորշեալ), ասէին. (մեր կեանք Քրիստոս է. Յհ. կթ.։)

Շինել աղքատանոցս ի խորշս եւ ի զերծ տեղիս ... զի պաշտեսցեն զնոսա հարկաւ բացէ ի բաց. այսինքն ի մեկուսի վայրս. (Խոր. ՟Գ. 20։)

Մերթ՝ իբր Քաջ ի բաց. իսպառ. յոյժ յոյժ. ամենայնիւ. առ հասարակ. (յն. պէսպէս ոճով)

Փտեա՛ վաղվաղակի զամբարիշտս, եւ ծածկեա՛ յերկրի բացէ ի բաց առ հասարակ. (Յոբ. խ. 8։)


Բացընկեցիկ

adj.

abject, despicable, low, vile.

NBHL (1)

Խոտանիցն բացընկեցիկ լինել. Զի մի՛ յորժամ բացընկեցիկ լինիցին, անպարտական զկորուստն համարեսցին. (Երզն. մտթ.։)


Բացումն, ման

s.

act of opening, opening, discovery, expansion, extent.

NBHL (1)

Մեծ խորհրդոյ բացումն։ Ժամանակն այն բացումն է դպրութեան. (Վրդն. ծն. եւ Վրդն. օրին.։)


Բացուստ, ի Բացուստ

adv.

far, very far;
— ի բաց cf. Բաց.

NBHL (8)

ԲԱՑՈՒՍՏ կամ Ի ԲԱՑՈՒՍՏ. Ի հեռուստ, ի հեռաստանէ. հեռւանց.

Նշանակիչ ժամանակին ի բացուստ անդր ծանուցմամբն։ Ի բացուստ ի հեռուստ իբր ըստ հուպ նայեցեալ տեսանօղս։ Ի բացուստ նկատել, ակնարկել, հերքել. (Նար.։)

Բժշկէ բանիւ եւ հրամանաւ ի բացուստ. (Իգն.։)

Ի տղմատիպ կենցաղական շաղախմանցս, որք ի կենցաղումս, ի բացուստ (այսինքն հեռի) ելով. (Մագ.։)

Հայել ոչ իշխեսցէ, այլ բացուստ ի բաց զթիկունս դարձուցեալ՝ ի բացուստ մորմոքիցի. (Ոսկ. յհ. ՟Բ. 51։)

Մինչ չեւ տարածեալ իցեն ճառագայթք արեգականն, բացուստ ի բաց յառաջարձակ լուսովն լուսաւորէ զաշխարհս ամենայն. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)

Բացուստ ի բաց ի հաւատացեալ գործոյն հրաժարեն. (Լմբ. պտրգ.։)

Բացուստ ի բաց հալածել, կամ հեռանալ. տրոհեալ տարագրել. հերքումն. (Կոչ. ՟Ժ՟Գ։ Եփր. յես.։ Նար. ՟Հ՟Ե։ Նար. խչ. երգ։)


Բացօթեագ, եգաց

adj. adv.

who lives, sleeps in the open air;
shelterless;
uncovered, in the open air, under the open sky;
— լինել, to sleep, to lodge in the open air or under the stars;
to pass the night in the fields.

NBHL (7)

Եւ հովիւքն էին ի տեղւոջն յայնմիկ բացօթեագք. (ա՛յլ ձ. բացօթեայգք, կամ բացօթեայք) (Ղկ. ՟Բ. 8։)

Փառաբանի յերջանիկ ի բացօթեայ հովուաց. (Շար.։)

Բացօթէից հովուաց յայտնեալ, Աստուած փրկիչ՝ տէր եւ օծեալ. (Յիսուս որդի.։)

Յոբել արար վրանս հովուաց, եւ ամենայն բացօթէից. (Վրդն. ծն.։)

Ընդէ՞ր այդպէս բացօթեայք լեալ՝ բոլոր դառնաշունչ օդոցդ հանդերձ ստնդեայ մանկամբդ տարեալ, եւ ոչ մտանես ընդ յարկաւ ումեք. հ. կթ.։)

Հանապազ բացօդեայ կայք ի հօտի. (Շիր.։)

Ո՞ւր ա՛րդեօք օթեւանեալ իցես, որդեակ. ի փողոցի՞ թէ ի բացօթեայ (կամ ի բացօդեայ). (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Բացօթեայ, էի, ից

cf. Բացօթեագ.

NBHL (7)

Եւ հովիւքն էին ի տեղւոջն յայնմիկ բացօթեագք. (ա՛յլ ձ. բացօթեայգք, կամ բացօթեայք) (Ղկ. ՟Բ. 8։)

Փառաբանի յերջանիկ ի բացօթեայ հովուաց. (Շար.։)

Բացօթէից հովուաց յայտնեալ, Աստուած փրկիչ՝ տէր եւ օծեալ. (Յիսուս որդի.։)

Յոբել արար վրանս հովուաց, եւ ամենայն բացօթէից. (Վրդն. ծն.։)

Ընդէ՞ր այդպէս բացօթեայք լեալ՝ բոլոր դառնաշունչ օդոցդ հանդերձ ստնդեայ մանկամբդ տարեալ, եւ ոչ մտանես ընդ յարկաւ ումեք. հ. կթ.։)

Հանապազ բացօդեայ կայք ի հօտի. (Շիր.։)

Ո՞ւր ա՛րդեօք օթեւանեալ իցես, որդեակ. ի փողոցի՞ թէ ի բացօթեայ (կամ ի բացօդեայ). (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Բաւական, ի, աց

adj. s. adv.

sufficient, fit, capable, competent, qualified;
worthy, capacity, ability;
—ն or Աստուած —, God, omnipotent, Almighty;
— լինել, to suffice, to be capable;
— լինել անձին, to content one's self;
— առնել, to enable, to capacitate;
to content, to satisfy;
"sufficiently, enough;
ըստ —ի, passably, tolerably, so-so;
— է, it is enough, it suffices, cf. Շատ է;
չէ —, it is not enough or sufficient."

NBHL (15)

ἁρκετός (լծ. ընդ հրիք). sufficiens, ἰκανός satis (որ եւ Շատ). Այնչափ՝ որչափ պիտոյ իցէ. որ ինչ հասանէ ի խնդրելին չափ. չափաւոր. հերիք. շատ. առատ. լի. երկար.

Գողանային բաւական իւրեանց։ Առիւծ որսացաւ բաւական կորեանցն իւրոց։ Գտանիցի նմա (ինչք) բաւական փրկանացն իւրոց։ Կարի յաճախէ բերել ժողովուրդդ քան զբաւական տարազու պիտոյից գործոյդ։ Քահանայքն ոչ սրբեցան բաւականք.եւ այլն։

ԲԱՒԱԿԱՆ. Բաւականացեալ. ունօղ զանձին բաւականն. շատացեալ. գոհ.

ԲԱՒԱԿԱՆ. Ձեռնհաս. հասու. ատակ. կարօղ.

Միթէ ձեռն տեառն չիցէ՞ բաւական։ Եթէ ի փոքուն չէք բաւական, վանս այլոցն զի՞ հոգայցէք։ Եւ առ այս ո՞ բաւական իցէ։ Ո՛չ եթէ անձամբ բաւական եմք խորհիլ ինչ։ Որ եւ բաւականս արար զմեզ պաշտօնեայս։ Որք բաւական իցեն եւ զայլս ուսուցանել։ Մինչեւ բաւական լինել (յն. կարել) ընդ հովանեաւ նորա թռչնոց երկնից բնակել։ Բաւական լինել ոչխարին, կամ ոչխարու, կամ գառամբ. եւ այլն։

Զմտա՛ւ ած, ո՛րչափ բաւական են քուք այրւոյ՝ յորժամ զհարստէ քուքայցէ. (Սեբեր. ՟Թ։)

Ուրախ լինի ծարաւի, յորժամ ըմպէ. այլ զի ոչ լինի բաւական սպառել զաղբիւրն, ոչ տրտմի. (Եփր. համաբ.։)

Նաեւ արդ իսկ ոչ էք բաւական հաստատուն կերակրոյն. (Եփր. ՟ա. կոր.։)

τὸ ἁρκοῦν sufficientia, ut sufficiat Բաւելն, բաւականութիւն. կարողութիւն. չափ. հասողութիւն.

Իւրաքանչիւր ըստ բաւականի իւրում համարեսցի յոչխարն. (Ել. ՟Ժ՟Բ. 4։)

Հատուցանէր նմա ըստ ձեռին բաւականի զմնասս հարկին. հ. կթ.։)

դիմազ. ԲԱՒԱԿԱՆ Է. դիմազ. ἅρκεται, ἰκανόν ἑστι sufficit, satis est Հերիք է. շատ է. բաւէ. տե՛ս (Թուոց. ՟Ժ՟Ա. 22։ ՟Գ. Թագ. ՟Ը. 27։ Եզեկ. ՟Լ՟Դ. 18։ Ի. ՟Ժ՟Դ. 22։ Մտթ. ՟Ի՟Դ. 9։ Ղկ. ՟Ի՟Բ. 38։ Յհ. ՟Զ. 7։)

ԲԱՒԱԿԱՆ. մ. որ եւ ԲԱՒԱԿԱՆԱԲԱՐ. ἰκανῶς, ἁποχρώντως satis, sufficienter, contente, satis abunde Ըստ բաւականին. բաւականապէս. հերիք. շատ իկս. լիով եւ Ըստ կարի.

Բաւական ցուցանի քեզ յայնցանէ, որք նախ քան զմեզն պատմեցին։ Բաւական քեզ ուսուցանեն. հ. կթ.։)

Եւ ոչ մի ոք առ սա բաւականաբար ըստ առաւելութեան եւ կամ նուազ զօրութեան կալաւ հաւասարութիւն։ Որով եւ յամենայնի առնուլ զխնդրելին՝ բաւականաբար զօրանայր. (Պիտ.։)


Բաւականանամ, ացայ

vn.

cf. Բաւական լինել.

NBHL (12)

Բաւական կամ հերիք համարել. շատանալ. հերիք սեպել, գոհ ըլլալ.

Ոչ բաւականանայր շտեմարանել. հ. իմ. ատ.։)

Յորոց ի յերկրէս միայն հրամայեաց նմա բաւականանալ. (Նիւս. բն.։)

Բաւականացայց հանապազորդեանն յանդիմանութիւն։ Նա՛ զի ո՛չ երկնիւք բաւականանայ, եթէ ոչ զայս ձեղուն օրհնութեան ծածկոյթ ունիցի. (Նար. կ. ՟Հ՟Ե։)

Զերկերիւրն բաւականացաւ. այսինքն շատ համարեցաւ, բաւական դատեցաւ. (Երզն. մտթ.։)

Եւ Արժան համարել.

Եւ Ձեռնհաս լինել. կարել. ատակել. զօրել. բաւել. բովանդակել. հասնիլ, կարենալ.

Ոչ բաւականացայ երբէք ի դատել ճշգրտապէս։ Կաթի միոյ ջրոյ ոչ բաւականանայ (Աբրահամ). (Նար. ՟Լ՟Ա. 4։)

Ո՞վ ոք բաւականանայ առ ծայրագոյն բանիցն հանդէս. (Ճ. ՟Գ.։)

ԲԱՒԱԿԱՆԱՆԱՅ, ասցի. եւ այլն. դիմազ. Բաւական է. հերիքանայ. բաւէ.

Տունս այս (աշխարհ) առ ի բնակութիւն արարչին ոչ բաւականացաւ. (Համամ առակ.։)

Այսոքիկ քեզ բաւականացեալ յառաջաբանութիւն։ Արդ այսքան բան ձեզ խրատու բաւականասցի. հ. կթ.։)


Բաւականացուցանեմ, ուցի

va.

cf. Բաւական առնել.

NBHL (2)

Զառժամանակեայ մարմինս օր ըստ օրէ հարկաւորօքն բաւականացուցանէ. (Լմբ. սղ.։)

Բաւականացո՛ զիս զօրութեամբ սուրբ հոգւոյդ՝ կալ առաջի սրբոյ սեղանոյս. (Պտրգ.։)


Բաւականութիւն, ութեան

s.

capacity, ability, competence, aptness.

NBHL (8)

cf. ԲԱՒԱԿԱՆ. իբր Ձեռնհաս.

Զիա՞րդ կարիցէ ի նմին աստուածութենէն համարել որ չէն բաւակ ճանաչել զհայր. (Սեբեր.)

Յաղագս բաւականութենէ կերակրոց. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)

Լիապէս բաւականութեամբ բաշխեալ ամենայնի։ Մի՛ զկամուրջ կենցաղոյս գրեսցես ինձ հանգստեան բաւականութիւն. (Նար. ՟Կ՟Ը. ՟Հ՟Ը։)

Ըստ բաւականութեան պահանջելոյ ժամուն պիտոյից. հ. իմ. ատ.։)

Ուստի՝ ԲԱՒԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ, իբր մ. Բաւականաբար. հերիք. լիով.

ἰκανότης facultas Ձեռնհասն գոլ. կարողութիւն.

Զտաճարս աղօթիցն ըստ արժանի բաւականութեանն զարդարուն պահեսցին. (Կանոն.։)


Բաւեմ, եցի

vn.

to suffice, to be capable, to be able;
to furnish;
to suffer.

NBHL (9)

χωρέω capio, contineo, ἰκανός εἱμι idoneus sum, δύναμαι possum, valeo Բաւական լինել. իբր կարօղ լինել տանել. Եւ Կարել առնել. կարել. զօրել. տոկալ. ձեռնհաս լինել. տանիլ, հասնիլ.

Ոչ բաւեմք արարածքս զարարչէն պատմել։ Ի վեր ունել ոչ բաւեն։ Ժուժալ բաւել տեսլեան։ Ոչ ոք կարէ թուել բաւել հասու լինել։ Հանդարտել բաւել։ Որչափ բաւեաց. (Ագաթ.։)

Որչափ միտք եւ հասողութիւն բաւեցին. (Խոր. ՟Ա. 8։)

Եւ Բաւական լինել, իբր հերիք լինել. (լծ. յն. արքէ՛օ) ἁρκέω, αὑταρκέω sufficio հերիք ըլլալ.

Դադարեա՛ բաւեա՛, եւ ես մեծաւ առաւելութեամբ եւ զայն եւս շնորհեցից քեզ. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)

διαμένω permaneo, perduro Յերկարել. տեւել. հասանել ցայն ինչ ժամանակ. կալ եւ մնալ. դիմանալ, հասնիլ.

Տեւէր բաւէր (պարիսպն) մինչեւ ի ժամանակս մակեդոնացւոցն իշխանութեան։ Տեւեալ բաւեալ ամս աւելի քան զհազար եւ զերեքարիւր։ Սոքա եպիսկոպոսք բաւեցին մինչ ի յադրիանոսի պաշարումնն. (Եւս. քր. ՟Ա։)

Առ սովաւ Աբրահամու աւուրք բաւեալք։ Տիգրանայ ոչ աւելի բաւեալ, վախճանի։ Ոչ աւելի բաւեալ քան զեօթն օր յետ մկրտութեանն՝ վախճանի. (Խոր. ՟Ա. 18։ ՟Բ. 18. 87։)

Բաւեալ մինչեւ յաւուրս մեր։ Բաւեալ մինչեւ ցսնեքերիմ եւ ի Գրիգոր սպառեցան մահուամբ. (Ասող. ՟Գ. 7. 48։)


Բաւեցուցանեմ, ուցի

va.

to render sufficient, to give sufficiently;
to satisfy, to content;
to suffice.

NBHL (3)

Զարհուրեցաւ, թէ գուցէ ոչ բաւեցուսցէ զպարգեւսն. յն. ոչ ունիցի. (՟Ա. Մակ. ՟Գ. 30։)

Երկայն ճանապարհացն զթոշակն բաւեցուցին. (Ագաթ.։)

Որ զբազում ժամանակս բաւեցուցեալ են երգք, (այսինքն հին երգք պահեալք) (Պղատ. օրին. ՟Բ։)


Բբիւն

s.

noise, confused sound.

NBHL (2)

ԲԲԻՒՆ կամ ԲԸԲԻՒՆ. Ձայն ամբոխի. հնչիւն, գոչիւն, մանաւանդ յաղթականաց.

Իսկ բըբիւն աղաղակի եւ մարտամբոխի ... եւս քան զեւս սաստկանայր, եւ հնչմունք եւ կայթմունք եւ կաքաւք զինուց. հ. կթ.։)


Բդեշխութիւն, ութեան

s.

consulate.

NBHL (1)

ὐπατεία consulatus Կուսակալութիւն, կողմնակալութիւն, հիւպատոսութիւն. Տե՛ս եւ ՀԻՒՊԱՏՈՒԹԻՒՒՆ.


Բեդեկ

s.

repair.


Բեկ

adj.

broken;
deject.

NBHL (5)

Նմանութեամբ, Զղջացեալ, կամ խոնարհեալ.

Աղաչել բեկ սրտիւ, եւ խոնարհ ոգւով. (Նար. երգ.։)

Նա՛ է Քրիստոսի աշակերտ, որ զգօն եւ հանդարտ է, եւ բեկ եւ խոնարհ սրտիւ. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։) յն. հեզ. ἑπιεικής mitis

Եւ կամ Լքեալ, վհատեալ. սիրտը կոտրած.

Որք ընդունայն աշխատին, եւ բե՛կ ենսրտիւ. (Ոսկ. յհ. ՟Ա. ըստ ձ. ուր տպ. բեկին։)


Բեկանեմ, բեկի

va.

to break;
to break to pieces;
to crack, to split;
to dishearten.

NBHL (12)

Առեալ զհինգ նկանակն եւ զերկուս ձկունս, օրհնեաց եւ եբեկ։ Առ Յիսուս հաց, օրհնեաց եւ եբեկ, եւ ետ աշակերտացն։ Առանին բեկանէին զհաց։ Եւ մի՛ բեկցի հաց սգոյ նոցա՝ ի մխիթարութիւն ի վերայ մեռելոց.եւ այլն։

Ոմն պահէ խոնարհեցուցեալ զպարանոցն իբրեւ անուր, եւ բեկանել զհաց աղքատին ոչ կամի. (Ոսկիփոր.։)

Զեղէգն ջախջախեալ մի՛ բեկցէ։ Բեկեալ զշիշն եհեղ ի վերայ գլխոյ նորա։ Ոսկր մի՛ բեկանիցէք ի նմանէ։ Եւ ամենայն անօթ խեցեղէն, զայն բեկանջի՛ք։ Անկաւ հեղի, եւ բեկաւ ողն նորա, եւ մեռաւ.եւ այլն։

Ի բեկանօղ գազանէ. հ. կթ.։)

Կամ Հարկանել չարաչար հարուածովք, մաշել, միջաբեկ սրտաբեկ առնել.

Նախ զգունդն նահատակաց ի ներքս բեկանէր. (՟Ա. Մակ. ՟Ե. 43։)

ԲԵԿԱՆԵԼ ԶՍԻՐՏ. ԲԵԿԱՆԻԼ ՍՐՏԻ. θραύω confringo, dolore afficio Սրտակտուր առնել, լինել. մաշել ցաւով, ճմլել. վշտագնել, իլ. տրտմել եւ վհատիլ. լքանիլ. սիրտը տրորիլ, սիրտը կտրիլ, չդիմանալ, աւրըւիլ.

Ոչ եկեր հաց. զի բեկաւ վասն Դաւթի. ( ՟Ա. Թագ. ՟Ի. 34։)

Կամ Խոնարհիլ. եւ Զղջալ.

ԲԵԿԱՆԵԼ. καταπλήττω, -σσω perterrefacio Սրրաբեկ՝ ահաբեկ առնել. պակուցանել, զարհուրեցուցանել. լեղին պատռել.

Ձայն որոտման ահաղ սաստիկ բեկանէ զսիրտս մարդկան. իսկ սորտ բարբառս բեկանէ զդեւս յիշխանութեան նոցա։ Մեզ յայտ լիցի՝ որպէս բեկանին նոքա. (Ոսկ. յհ. ՟Ա. 6. եւ այլն։)

Ահագինս բարբառի՝ բեկանել զսիրտս ամենեցուն. (Սարգ. յկ. ՟Զ։)


Բեկբեկեմ, եցի

va. mus.

to break, to break to pieces;
to reflect;
to prim;
to stammer, to stutter;
to quaver.

NBHL (2)

Բեկանելով բեկանել. որպէս κάμπτω flecto Թեքել. թեքթեքել. ծեքել. ընդհատել. ծեքծեքել, իլ. կոտրտել, կոտրտուիլ.

Բեկբեկելով մանաւանդ զբանսն. (Ճ. ՟Ա.։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Բեկբեկումն, ման

s.

fracture;
refraction;
inflection;
quaver;
affected ways, lolling, grimace.

NBHL (1)

Ոչ խափանեցաւ ի նմանէ բեկբեկումն. իմա՛ բեկումն, պատառումն, կոտորումն. որ հայի ի բանն Նաւումայ. (Մծբ. ՟Ժ՟Ը.) ՟Գ. 1. ուր ի մեզ դնի որս։


Բեկոր, ի

s.

fragment, piece, morsel;
—ք քարանց, շինուածոյ, rubbish.

NBHL (3)

κλάσμα fragmentum Կոտոր իրին բեկելոյ. բեկեալ մասն. հատոր. կոտրածի կտոր.

Զտախտակսն Մովսէս խորտակեաց, եւ բեկորք նոցա ոչ կցեցան. (Եփր. համաբ.։)

Յապակւոյն բեկոր ինչ հարեալ, կարեվէր խոցեաց զձեռն նորա. (Լաստ. ՟Ժ։)


Բեկումն, ման

s.

breaking;
rupture, fracture;
fraction;
refraction;
rebuff;
— ոգւոյ, discouragement, despondency.

NBHL (2)

Եբեկ զնոսա բեկումն մեծ ի գաբաւոն։ Ձայն պատերազմի, եւ բեկումն մեծ։ Բեկումն ի վերայ բեկման։ Ածից ես չարիս ի հիւսիսոյ, եւ բեկումն մեծ.եւ այլն։

Բերան յանդգնելոյ մերձ է ի բեկումն։ Բեկումն ամբարշտաց աղքատութիւն։ Բեկումն այնոցիկ ոյք գործեն զչարիս։ Բերան անզգամի՝ բեկումն է նմա։ Բժշկեսցէ տէր զբեկումն ժողովրդեան իւրոյ։ Կործանումն եւ բեկումն։ Մխիթարել զիս ի վերայ բեկման դստեր ազդի իմոյ։ Բեկումն եւ թշուառութիւն ի ճանապարհս նոցա։ Վա՜յ ի վերայ բեկման քո. զի ցաւագին են հարուածք քո։ Բեկմամբ մեծաւ բեկաւ։ Տեսանել ինձ զբեկումն ժողովրդեան իմոյ, եւ կամ զբեկումն սրբոյ քաղաքին Երուսաղեմի։ Չի՛ք բժշկութիւն բեկման քում. եւ այլն։


Բեկտեմ, եցի

va.

to break to pieces, to break.

NBHL (1)

Տօթաւերաշտացեալ բեկտիս, հիւսիսով ցրտանաս եւ կասիս. (Պիտառ.։)


Բեղնաւոր

cf. Բեղմնաւոր.


Բեղնաւորեմ, եցի

va.

to make fruitful, to fecundity, to produce.

NBHL (2)

Ի հովիտս առաքինութեան պտուղս հոգեւորս բեղնաւորէ. (Կլիմաք.։)

Փեսայն բեղնաւորէ որդիս ի հարսնէն զանազանս։ Աստուած զկինն՝ առնն օգնական ստեղծ, բեղնաւորել զափումն մանկանցն։ Զսէրն առ նա բեղնաւորէ։ Ի քնոյ մահիճսն բեղնաւորեցայ. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. առակ. եւ Լմբ. սղ. եւ Լմբ. իմ.։)


Բեմական, ի, աց

adj. s.

that beholds the altar or sanctuary;
clerk, clergyman.

NBHL (5)

βηματίζων qui rem divinam in suggestu vel sacrario agit Եկեղեցական կամ աշտիճանաւոր՝ որ կարէ մտանել ի դաս կամ մանաւանդ ի խորանն. կղերկոս, պաշտօնեայ. սարկաւագ. քահանայ.

Աղօթական անխրախոյս, բեմական (սարկաւագ) ստորնաքարշ, քահանայ անկնդրուկ. (Նար. ՟Ծ՟Զ։)

Մինչդեռ կայր ընդ բեմականսն. հ. կթ.։)

Երէկ բեմական, եւ այսօր սանդարամետական. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ե։)

Քեւ քահանայք զուարճանան՝ բեմականացն զքեզ հաղորդ գիտելով ճեմարանացն. (Բրս. ի ստեփ.։)


Բեմասացութիւն, ութեան

s.

oration or discourse delivered from the chancel, the pulpit or the tribunal.

NBHL (1)

Ասի, օրհնեա՛ տէր, զի բեմասացութեան տեղի է. եւ աւարտեն զաղօթսն օրհնութեամբք. (Խոսր. պտրգ.։)


Բենկորճ

s.

a note in music.

NBHL (1)

Անուն խազի ի հայկական երաժշութեան, որ ունի զձեւ կորճ կամ կոր բենի։ (Յիշատ. երգարանաց։)


Բեռն, ռին, ռանց

s.

burden, load, weight;
cargo;
duty;
bale.

NBHL (2)

Նաւ ի բեռանէն ծանրացեալ խորտակի. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)

Կամ Պատուիրանք. օրէնք, հարկք. պարտիք.


Բեռնաբարձ, ից

s.

porter, bearer, labourer;
waggoner.

NBHL (1)

Ամպոց ետ բեռնաբարձ լինել յորդահոս անձրեւացն սաստկութեան. (Կոչ. ՟Թ։)


Բեռնակիր, կրաց

cf. Բեռնաբարձ.

NBHL (3)

Որք տեսուչք են եզանց հողագործաց, եւ գրաստուց բեռնակրաց. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Եկա՛յք առ իս աշխատեալք ի մեղս, եւ բեռնակիրք յանօրէնութեան. այսինքն ծանրաբեռնեալք. (Լմբ. հանգ.։)

Եւ էին Սողոմոնի եօթանասուն հազար բեռնակրաց։ Կացոյց զնա ի վերայ հարկաց բեռնակրաց տանն Յովսեփայ. (՟Գ. Թագ. ՟Բ. 35։ ՟Ժ՟Ա. 28։)


Բեռնակրութիւն, ութեան

s.

carriage, conveyance;
cargo.

NBHL (4)

Եզինք եւ ամենայն բեռնակիրք՝ առ ի յերկրագործութիւն եւ ի բեռնակրութիւն (կամ ի բեռնկրութիւն)։ Բառնալ զ՝ի հեռուստ շահաւէտս բերս բեռնակրութեան. (Պիտ.։)

Անսուրբ կենդանին պահեսցի վասն բեռնակրութեան. (Նոննոս.։)

Եթէ էշ ստանայ, եւ նա հանդարտիկ ի հնազանդութիւն բեռնակրութեան կայ. (Ոսկ. ես.։)

Մեծ քան զայս օրինակ սիրոյ կամ կցորդութեան, կամ բեռնակրութեան ոչ մարթի լինել. այսինքն բառնալոյ զծանրութիւն եղբօրն. (Ոսկ. յհ. ՟Ա. 14։)


Բեռնաւորեմ, եցի

va.

to load, to burden.

NBHL (1)

Առաւել խճողել զորովայնն, եւ բեռնաւորել կերակրովք՝ անիծից արժանի է. (Բրս. հց.։)


Բեր, ից

int.

come now ! come on!

NBHL (13)

Եւ գետոյն բերիւք հանգիտակ կղզւոյ առատագիւտս առնէ շուրջ պարունակելով. (Խոր. Գ. 62։ )

Ուխից ի վերայ միմեանց բերք՝ հարկանէին ընդ միմեանս։ Պատառեցան աղբիւրք. քազի պատառմանն եղելոյ՝ անարգել լինի բերն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։ )

Ոչ եւս արբից յայսմ հետէ ի բերոյ որթոյ. այսինքն ի գինւոյ. (Մտթ.։ Մրկ.։ Ղկ.։ )

(Ձիթենին) իւրովք շահաւորագոյն բերովք. այսինքն պտղով եւ իւղով. (Պիտ.։ )

Դրախտս եւ տնկիցես, որ յետ բազմաց ամաց ի բեր հասանիցեն. (Ոսկ. մ. Ա. 21։ )

Բերս եւ անբերութիւնս պտղոց։ Բերոց եւ անբերութեանց։ Անիրաւութեանց բերս եբեր ժամանակն այն։ Ի հասակի ափման յղփութեան ամենեցուն որայիցս, եւ ի բերի անկցի ի վերայ չարն (ջրհեղեղի). (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։ )

Բարեացն բերք հալեալ։ Զբերս գործոց նանրութեանց ... անախորժելիս հաստողին զքեզ Աստուծոյ։ Իւրականօք կորստեան բերիւք՝ դժնդակարմատն շառաւեղօք. (Նար. Դ. Թ. ԺԸ։)

ԲԵՐ 3 ԲԵ՛Ր. φέρε, ἅγε age, agedum, agesis, eja Ի հրամայականէ բայիս Բերել, ըստ ոճոյ յունաց. զոր թրակացին կոչէ մակբայ յորդորման. Աղէ. օ՛ն. հա՛պա. ե՛կ.

Բե՛ր, զաստուածային հանդէս իմաստասիրութեան զգեցցո՛ւք. (Սահմ. Ա։)

Բե՛ր յաւէտ ընդ գնասցուք, զոր եւ օգտակար գոլ ասեմք։ Բե՛ր այժմ ի խորս նոցա իմացուածոց իջուցեալ զմիտս՝ զճշմարտութեան գիւտ անտի հանցո՛ւք. (Պրպմ.։)

Ի վերայ ազգաբանութեանցն՝ ի մի տարեալ հանեն՝ ե՛կ բե՛ր ասել, յարամազդ սկիզբն. (Պորփ.։)

Դարձեալ՝ անեղութիւն ասի, որ ոչ եղեալ երբէք, եւ ոչ ինել կարօղ է. բե՛ր ասել, զեռանդիւնիցն զձեւ, որ ոչ երբէք եղեւ քառանկիւնի, եւ ոչ եղիցի երբէք։ Բե՛ր ասել, սահմանի կենդանին այսու բանիւ, էութիւն անձնաւոր զգայական։ Զէութեանց սահմանս, կամ բե՛ր ասել, զպատահմանցն։ Որպէս բե՛ր ասացից, այգի ոմն տնկէ. (Կիւրղ. գանձ.։ )

Առ ի գիտութիւն բացահոսութեան եւ չարամերձութեան բանի բերջ ի՛ր ասել. (Շիր.։) IV.


Բեր, ոյ, ոց

s.

product, fruit;
a not in music.

NBHL (13)

Եւ գետոյն բերիւք հանգիտակ կղզւոյ առատագիւտս առնէ շուրջ պարունակելով. (Խոր. Գ. 62։ )

Ուխից ի վերայ միմեանց բերք՝ հարկանէին ընդ միմեանս։ Պատառեցան աղբիւրք. քազի պատառմանն եղելոյ՝ անարգել լինի բերն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։ )

Ոչ եւս արբից յայսմ հետէ ի բերոյ որթոյ. այսինքն ի գինւոյ. (Մտթ.։ Մրկ.։ Ղկ.։ )

(Ձիթենին) իւրովք շահաւորագոյն բերովք. այսինքն պտղով եւ իւղով. (Պիտ.։ )

Դրախտս եւ տնկիցես, որ յետ բազմաց ամաց ի բեր հասանիցեն. (Ոսկ. մ. Ա. 21։ )

Բերս եւ անբերութիւնս պտղոց։ Բերոց եւ անբերութեանց։ Անիրաւութեանց բերս եբեր ժամանակն այն։ Ի հասակի ափման յղփութեան ամենեցուն որայիցս, եւ ի բերի անկցի ի վերայ չարն (ջրհեղեղի). (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։ )

Բարեացն բերք հալեալ։ Զբերս գործոց նանրութեանց ... անախորժելիս հաստողին զքեզ Աստուծոյ։ Իւրականօք կորստեան բերիւք՝ դժնդակարմատն շառաւեղօք. (Նար. Դ. Թ. ԺԸ։)

ԲԵՐ 3 ԲԵ՛Ր. φέρε, ἅγε age, agedum, agesis, eja Ի հրամայականէ բայիս Բերել, ըստ ոճոյ յունաց. զոր թրակացին կոչէ մակբայ յորդորման. Աղէ. օ՛ն. հա՛պա. ե՛կ.

Բե՛ր, զաստուածային հանդէս իմաստասիրութեան զգեցցո՛ւք. (Սահմ. Ա։)

Բե՛ր յաւէտ ընդ գնասցուք, զոր եւ օգտակար գոլ ասեմք։ Բե՛ր այժմ ի խորս նոցա իմացուածոց իջուցեալ զմիտս՝ զճշմարտութեան գիւտ անտի հանցո՛ւք. (Պրպմ.։)

Ի վերայ ազգաբանութեանցն՝ ի մի տարեալ հանեն՝ ե՛կ բե՛ր ասել, յարամազդ սկիզբն. (Պորփ.։)

Դարձեալ՝ անեղութիւն ասի, որ ոչ եղեալ երբէք, եւ ոչ ինել կարօղ է. բե՛ր ասել, զեռանդիւնիցն զձեւ, որ ոչ երբէք եղեւ քառանկիւնի, եւ ոչ եղիցի երբէք։ Բե՛ր ասել, սահմանի կենդանին այսու բանիւ, էութիւն անձնաւոր զգայական։ Զէութեանց սահմանս, կամ բե՛ր ասել, զպատահմանցն։ Որպէս բե՛ր ասացից, այգի ոմն տնկէ. (Կիւրղ. գանձ.։ )

Առ ի գիտութիւն բացահոսութեան եւ չարամերձութեան բանի բերջ ի՛ր ասել. (Շիր.։) IV.


Բերանալիր

adv.

with the mouth full.

NBHL (1)

Լիաբերան. անյագութեամբ. համարձակ. լեցուն բերնով. յն. բոլորով բերանով. բանալով զբերանն.


Բերանալուծութիւն, ութեան

s.

too great a freedom of speech;
gluttony;
state of a person who is not fasting.

NBHL (2)

Լուծումն բերանոյ ի պահոց. լուծանելն զպահս. ծոմը կամ պաքը աւրելը.

Որպէս թէ ընդ անգործութիւն եւ ընդ բերանալուծութիւն՝ խառնել եւ զքնոյն խորութիւն (ի կիւրակէն). հ. իմ. ատ.։)