Entries' title containing մ : 10000 Results

Լպրծիմ, եցայ

vn.

cf. Լպրծեմ.


Լպրշեմ, եցի

va.

cf. Լկտանամ.

NBHL (4)

ԼՊՐՇԵՄ ԼՊՐՇԻՄ. ἁπαναισχύνομαι, ἁναιδεύομαι impudenter ago. Լպիրշ լինել. լրբիլ. լրբաբար գործել. անամօթիլ. յանդգնիլ. ժպրհիլ. երեսը պատռիլ, երեսի ջուրը կորսընըցնել.

Եթէ ոք կոչեսցէ զվիճակեալն ի զուգաւորութիւն ամուսնութեան, եւ ինքն լպրշիցէ զամուսնութիւն անօրէնութեան. (Կանոն.։)

Մեք եւ բազում անգամտաջանաց արժանի լպրշութիւն լպրշիմք. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Ե.) (գրեալ էր՝ լպրծեցար, ցայք)։

Դեմք անամօթ, երես լպրշեալ.. (Նար. ՟Ծ՟Զ։)


Լպրշիմ, եցայ

vn.

cf. Լկտանամ.

NBHL (4)

ԼՊՐՇԵՄ ԼՊՐՇԻՄ. ἁπαναισχύνομαι, ἁναιδεύομαι impudenter ago. Լպիրշ լինել. լրբիլ. լրբաբար գործել. անամօթիլ. յանդգնիլ. ժպրհիլ. երեսը պատռիլ, երեսի ջուրը կորսընըցնել.

Եթէ ոք կոչեսցէ զվիճակեալն ի զուգաւորութիւն ամուսնութեան, եւ ինքն լպրշիցէ զամուսնութիւն անօրէնութեան. (Կանոն.։)

Մեք եւ բազում անգամտաջանաց արժանի լպրշութիւն լպրշիմք. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Ե.) (գրեալ էր՝ լպրծեցար, ցայք)։

Դեմք անամօթ, երես լպրշեալ. (Նար. ՟Ծ՟Զ։)


Լռեմ, եցի

vn. va.

to hold one's tongue, to remain silent, to be silent;
to keep silence, to cease to speak, to hold one's peace;
to cease, to be at rest, to repose, to rest;
to be out of work;
net to mention, to say nothing of, to suppress, to pass over in silence.

NBHL (12)

σιωπάω, παρασιωπάω sileo, taceo. Լուռ լինել. լուռ կալ. չխօսել. չհանել ձայն. ձեւանալ որպէս չլսօղ. համբերել. ներել.

Ոչ լռեցից վասն նորա։ որ իմաստունն է ի ժամանակին յայնմիկ լռեսցէ։ Սաստեա՛, զի լռեսցեն։ Եթէ դոքա լռեսցեն, քարինքդ աղաղակեսցեն։ Խոսեա՛ց, եւ մի՛ լռեր։ Լռեցի ես, եւ մաշեցան ամենայն ոսկերք իմ։ Մի՛ լռե՛ր, մի՛ դադարեր աստուած։ Լռեցին, եւ ոչ ետուր պատասխանի։ Մի՛ լռեր յիննէն։ Մի երբէք լռիցես յինէն։ Լռեցին ի նմանէ, զի ոչ ել բանն ի վեր։ Լսիցէ հայր նորա, եւ լռեսցէ նմա։ Եթէ լռելով լռեսցէ նմա։ Վասն զի լռեաց նմա յաւուրն՝ յորում լուաւ.եւ այլն։

ԼՌԵԼ. ἠσυχάζω quiesco. Հանդարտել. առանձնանալ. դադարել. կասիլ. սըստըւիլ (յն. իսիխա՛ղօ, եւ այլն, լծ. թ. սիւքիւթ սիւրմագ, իսքէաթ օլմագ ).

Եւ քաղաքն լռեաց։ Եւ լռեաց երկիրն յուդայ աւուրս քանի մի։ Մտին ի տուն սիմայ, եւ նա լռեալ էր ի տան իւրում։ Լուեալ զայս՝ լռեցին, եւ փառաւոր առնէին զաստուած։ Ի չանսալն նորա՝ լռեցաք.եւ այլն։

Կամիմ որ ի խցին լռես։ Եկն ի վասն, եւ լռեաց ի խցի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Լռեսցեն (կամ լռեսցին) պատերազմունք. մ.) (կայ եւ ի հին օրինակս՝ լռեսցին)։

Մեռեալն լռե յամենայն արուեստից. (Յճխ. ՟Բ։)

Լռեսցէ մերձ ընդ մերձ թագաւորութիւն յազգէգ արշակունեաց. (Փարպ.։)

Լռեաց դադարեաց մոլորութիւնն այն. (Եւս. պտմ. ՟Է. 16։)

Լռեա՛ մտօք ի նանիր խորհրդոց. մբ. սղ.։ երեսունամ կացեալ ի կարգին)

(քահանայութեան) ապա լռեսցէ։ Քահանայ վաթսնամեայ ի պատարագէ լռեսցէ. (Կանոն.։)

Եթէ տղայք լռեն զօրհնաբանումն, քարինքդ աղաղակեսցեն։ Ի լռել մարդոյն զպատուիրանապահութիւնն, լռէր եւ աստուած զբարեգործութիւն։ Յաղագս նախահօրն պատուիրանազանցութիւնն, լռէր եւ աստուած զյանցանացն թողութիւն. (Մամբր.։)


Լռեցուցանեմ, ուցի

va.

to silence, to put to silence, to impose silence;
to interrupt, to cause to cease;
— զխիղճ մտաց, to stifle one's remorse or compunction.

NBHL (5)

Լռեցոյց քաղէբ զժողովուրդն ի մովսիսէ։ Լռեցուցանէին զժողովուրդն, եւ ասէին, լո՛ւռ լերուք։ ոչ կշտամբանք բանից ձերոց լռեցուցանեն զիս։ Լռեցոյց դպրապետն զամբոխն. եւ այլն։ Լռեցո՛ զլեզու քո ի չարութենէ։ Հազիւ լռեցուցին զժողովուրդսն ի չզոհելոյ նոցա։ Լռեցոյց աստուած ի մանէ զիմաստութիւն. եւ այլն։

Լռեցոյց զմոլեգնաբար գոչումն. (Եղիշ. ՟Գ։)

Բամբասե՞ն. դու լռեցո՛. (Սարգ. յկ. ՟Թ։ Զալիս լռեցաւցանել. Երզն. մտթ.։)

Զճշմարտութեանն լռեցուցանել կրօնս. (Խոր. հռիփս.։)

Զհրէական մկրտութիւնն լռեցոյց, եւ մերոյս սկիզբն արար. (Շ. մտթ.։)


Լռումն, ման

s.

silence;
interruption, cessation.

NBHL (2)

յաւիտենականս եւ անմարմինս դադարումն, եւ ներգործութեանցն լռումն, ըստ բնութեան գործելնառնէ. (Մաքս. ի դիոն.։)

Աստ արտասուքն մխիթարութիւն ունի եւ լռումն. (Տօնակ.։)


Լսեմ, լուայ, լուր, լուեալ

va.

to hear;
to give audience to, to listen to;
to grant, to hearken to the prayer of;
to understand;
— զչար հոտ, to perceive the odour;
չլսելոյն, չլուելոյն առնել, to turn a deaf ear to;
լուայ զի, I have heard it said that;
լուարուք ինձ, listen to me, hear me;
լուր մեզ, hearken to us, grant our prayer;
ոչ լսեն ինձ, they do not listen to me.

NBHL (19)

ἁκούω audio. Զգալ ականջօք. ըմբռնել զձայն կամ զբան. եւ Լուր առնուլ.

Լուայ զձայն քո ի դրախտի աստ։ Ականջ խլից լուիցեն։ Որ ունիցի ականջս լսելոյ, լուիցէ։ Որ զբանն աստուծոյ լսեն եւ առնեն։ Լուարուք զբան տեառն։ Լուարուք (այսինքն լուայք), զի ասացաւ։ Լսելով լուիջիք, եւ մի՛ իմասջիք։ Զձայն նորա (հողմոյն) լսես։ Լուան ի նմանէ։ Ի տեառնէ լսեմ զայսպիսի բանս։ Որք զսիցեն զանուանէ քումմէ, խռովեսցին։ Լուան զմանէ ազգք։ Զորմէ այսպիսի իրս լսեմ։ Լուաւ զլուր.եւ այլն։

Զոր աչօք իւրովք ետես՝ գրեաց, եւ ոչ ի լսելոյ. (Եւս. պտմ. ՟Գ. 4։)

Եւ Ըմբռնել զիմաստ, կամ լսել ներքին ունկամբ. ի միտ առնուլ. իմանալ. հասու լինել. հասկընալ.

Ազգ՝ որոյ ոչ լսիցես զձայն նորա. ազգ՝ որոյ ոչ լսիցես զլեզու նորա։ Խօսեաց ընդ ծառայս քո ասորերէն, զի լսեմք։ մի՛ լսիցեն իւրաքանչիւր բարբառոյընկերի իւրոյ։ Ոչ գիտէին, թէ լսէր յովսէփ. զի թարգման կայր ի միջի։ Տացես ծառայի քում սիրտ լսելոյ, եւ դատելոյ զժողովուրդ քո. եւ այլն։

Ասէ ցնա հռոմայեցի լեզուաւ. քանզի ոչ լսէր զօրաւարն յունարէն. (Ճ. ՟Գ.։)

Յայս միտս կարես դու լսել զբանն, զոր ասաց կենարարն մեր. (Մծբ. ՟Դ։)

Յաւելլով ի մեզ լեզու ասելոյ, եւ լսողացդ միտս լսելոյ։ Բարձրացուսցէ ի շտեմարանս մեր, թէ զդրախտն, եւ թէ՛ զերկինս իմասցիս, երկոքին լսին. (Նար. երգ.։)

Դարձեալ լսի՝ թէ արդարեւսպան. (Բրսղ. մրկ.։)մկ. կըհասկցւի։)

ԼՍԵԼ. տր. խնդրով. Ունկնդիր լինել յոժարութեամբ. եւ Անսալ. հնազանդիլ. ընդունել զասացեալն, կամ զխնդիրն. անկարճ՝ ուշ դնել, մռել.

Բանից առասցելաց, եւ Խառնիճաղանճ տգիգաց յամենայն ժամ լսէք. իսկ աստուածային բանից միանգամ կամ երկիցս ի շաբաթու հազիւ թէ լսէք. (Ոսկ. յհ. ՟Ա. 17։)

Արիք եւ լուարուք բարբառոյ իմոյ։ Քաղցրութեամբ լսէր նմա։ Որ ձեզ լսէ, ինձ լսէ։ Ահա որդիքն իսրայէլի ոչ լուան ինձ, եւ զի՞արդ լսիցէ ինձ փարաւոն։ Լսել ձայնի տեառն, կամ պատուիրանաց, հրամանաց. եւ այլն։ Լո՛ւր ո՛րդեակ խրատու հօր քո։ Ամենեքեան հնազանդութեամբ լսէին միում։ Ի կարդալ իմում լուաւ ինձ։ Տէր լո՛ւր աղօթից իմոց. եւ այլն։

Լսելն՝ զընդունելն զաղաչանս եւ տալն զխնդրելին ասէ։ Խնդրեմք ինչ, եւ ի չկամելն տալ՝ չլուաւ ասեմք. եւ ի տալն զխնդիրնասեմք, լուաւ. ո՛չ զայն ցուցանեմք, թէ յականջս ազդեցաւ ձայնն, այլ թէ կամացն ընդունակ եղեւ. (Խոսր.։)

Անսովոր խոնարհմունք բայիս.

Չգթամք, չլուելոյն առնեմք զպաղատանս նոցա. (Ոսկ. ՟ա. թես. ՟Թ.) (այսինքն չլսելոյ, կամ իբր ոչ լուալ. յն. ոչ խոնարհիմք ի պաղատանս նոցա)։

Կամք եւ մնամք աստեն, զի զայդ լուիցեմք ի քեն. (ՃՃ. իբր լուիցուք կամ լսիցեմք։)

Լսեսցո՛ւք արդ. բայց մի՛ սքանչանաք ինչ. (Պղատ. օրին. ՟Զ։)

Ոչ կաշառոց լսեաց։ Աշխարհ ամենայն լսեաց զհաւատն հռոմայեցւոց։ Ոչ եղեւ քեզ պատերազմակից աստուած, եւ ոչ լսեաց. (Զքր. կթ.։ Ոսկ. հռ.։ Մաշկ.։)

Լսեա՛ եւ այլ բօթ մահու։ Համառօտ լսեա՛ յինէն։ Լսեցին զայս ձայն առաքեալքն։ Իբր թէ բնաւ չեն լսեալ, կամ լսեալ։ Ոչ բաւական համարի զբանիւ լսեցեալ հաւատսն. (ՃՃ.։ Ի գիրս խոսր.։ Երզն. մտթ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)


Լսեցուցանեմ, ուցի

va.

to cause to hear.

NBHL (6)

Առ յականէ տեսողացն եւ առ յունկանէ լսողացն զտեսիլ իւր եւ զբանն իւր լսուցանէր. (Եփր. համաբ.։)

Լսոյց նոցա զպատգամն. (Մծբ. ՟Ը։)

Լսեցոյց լիձ մի ըստ միոջէ. (Խոսրովիկ.։)

Ինձ լսեցո՛ զլուր քո ձայնին։ Ննջեցայս մեր լսեցո՛ զաստուածային բարբառըդ քո. (Յիսուս որդի.։ Շար.։)

Եւ այլ երբէք գոչիւն միայն լսեցուցանէ. (Սարկ. շարժ.։)

Զխուլս լսեցուցանէր, եւ զհամրս ի խօսս ածէր. (Հ=Յ. մայ. ՟Ի՟Զ.։)


Լսնանամ, ացայ

vn.

to become white, to whiten, to bleach.

NBHL (3)

ԼՍՆԱՆԱՄ որ եւ ԼՍՆԻԼ. λευκαίνομαι, λευκαντίζω albesco, albus evado. Սպիտականալ ըստ իմիք. սպիտակ եւ փայլուն երեւիլ որպէս զլուսն. ճերմկնալ, ճերմկիլ.

Որ երկնչի, լսնանան երեսոք. եւ որ ամաչէ, դեղնի. (Վրդն. ծն.։)

Եղիցի ի տեղի կեղոյն սպիտակ փայլուն լսնացեալ։ Լինիցի տեղի այրեցածին փայլուն, կամ լսնացեալ. (Ղեւտ. ՟Ծ՟Գ. 19. 24. 38. 39։)


Լսնացուցանեմ, ուցի

va.

to whiten, to render white, to bleach.

NBHL (2)

Զբողբոջ աստուածային ցանկութեանցն թարշամեցուցանէ, եւ զպտուղս առաքինութեանցն լսնացուցանէ. մբ. սղ.։)

Արար զորթ իմ յապականութիւն ... եւ լսնեցոյց զուռս նորա. (Յովէլ. ՟Ա. 7։)


Լսնեցուցանեմ, ուցի

va.

cf. Լսնացուցանեմ.

NBHL (2)

Զբողբոջ աստուածային ցանկութեանցն թարշամեցուցանէ, եւ զպտուղս առաքինութեանցն լսնացուցանէ. մբ. սղ.։)

Արար զորթ իմ յապականութիւն ... եւ լսնեցոյց զուռս նորա. (Յովէլ. ՟Ա. 7։)


Լսու լինիմ

sv.

to hear and understand.

NBHL (1)

Աման խեցեղէնեն ականջքդ, եւ ոչ բաւանդակին անճառելեացն լսու (կամ հասու) լինել. (Նար. երգ.։)


Լրանամ, ացայ

vn.

to be accomplished, finished;
to overflow with.

NBHL (3)

πληρόομαι, συμπληρόομαι compleor, expleor. Գալ ի լրումն. առնուլ զլրումն։ Որպէս Լիանալ լուսնի.

Որ է հասակն քրիստոսի ըստ լուսնին լրացեալ անարատ կատարեալ. (Բրսղ. մրկ.։)

Հոգի ոչ երբէք լրանայ յանտի փառացն տեսութենէ. (Երզն. մտթ.։)


Լրացուցանեմ, ուցի

adj.

to complete, to accomplish, to finish, to crown, to complete the measure of, to carry to its highest pitch.

NBHL (2)

Ծովածին կենասէրք լրացուցանեն զհովիտս. (Սհկ. կթ. արմաւ.։)

Արեգակն իւրով լուսովնլրացուցանէ զամենայն։ Քաղցր անձրեւօք լրացուցանէ. (Պետ.։)


Լրբանամ, ացայ

vn.

cf. Լրբիմ.


Լրբացուցանեմ, ուցի

va.

to render impudent, to divest of shame.


Լրբիմ, եցայ

vn.

to be shameless, impudent, bold, brazen-faced;
to behave with insolence, to say silly, or impertinent things.

NBHL (6)

ἁναισχυντέω impudens sum, impudenter ago. լրբութեամբ վարիլ. լիրբ գտանիլ. անամօթիլ. ժպրհիլ. յանդգնիլ. լրբանալ, երեսի ջուրը կորսընցընել.

Լրբի անամօթութեամբ սրտիւ գալ առ մեզ յողջոյն. (Փարպ.։)

ոչ յայտնեաց, զի մի՛ լրբեսցի, եւ յամառ լինիցի. (Ոսկ. յհ. ՟Բ. 1։)

Եւ զայսոսիկ կազմ կայր նահատակն (յոբ) եւ նա (դեւն) տակաւին եւս լրբեր. (Սարգ. յկ. ՟Բ։)

Թէպէտ եւ յոյժ ամաչէին, բայց ի կարեացըն լըրբէին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Որդեակք իմ, մի՛ լրբիք. (Վրդն. առակ.։)


Լրթանամ, ացայ

vn.

to become bluish grey.

NBHL (1)

կապուտակիլ կամ աղօտանալ որպէս զլուրթ գոյն.


Լրումն, ման

s.

cf. Լրութիւն

NBHL (23)

πλήρωμα . Լրանալն, եւ Լրութիւն. լիութիւն, բովանդակութիւն. եւ Կատարումն.

Լրումն, որ զամենայն յամենայնի լնու։ Ի նմա հաճաւ ամենայն լրումն աստուածութեանն մարմնապէս։ Լրումն օրինացն սէր է։ Լրումն հեթանոսաց մտցէ։ Եկն լրումն ժմանակին։ Ի լրման ժամանակաց. եւ այլն։

Զլրումն որովայնի քան զհոգեւոր վայելսն պատուականագոյն համարեցաւ. (Բրս. չար.։)

Տո՛ւք որովայնին կերակուրս. որով դադարէ. զի ի ձեռն լրմանն լանլրումն գիտութիւնն ի մեզ կացուսցէ. (Կլիմաք.։)

ԼՐՈՒՄՆ. որպէս Լիութիւն, լցումն. լի գոլն. առատութիւն.

ոչ ի թերութենէ տարածեալ, եւ ոչ ի լրմանէ ամփոփեալ։ ամենառատ լրմամբ աննուազելեաւ. (Նար. ԼԴ. ՀԵ։)

թափուրն լրման կարօտանայ. (Շ. թղթ.։)

Լրմամբ ուռկանի (ձկամբք)։ Լրմամբ ձկանցն ի յուռկանին. Զուռկան աւետարանին արկեալ յաշխարհիս ի բազմապատիկ լրումն առաւելուլ զբեղմնաւորութիւն։ Առ ի լրումն կարօտութեան. (Պիտ.։)

Յաւելեալ ի լրումն սակին. (Յհ. կթ.։)

ԼՐՈՒՄՆ. կատարումն. գլխաւորումն.

Լրումն հարցուածոց, կամ ուխտի կամ պատուիրանաց, կամ կամացն աստուծոյ. (Խոսր.։ Նար.։ Շ. մտթ.։ Լմբ. ժղ.։ Սարգ. յկ. Թ։)

Որ ի լրումն անճառ ծննդեան քո, կամ Ի լրումն անճառից, կամ ի լրումն բոլորից տնօրինական մեծ խորհրդոյն. (Շար.։)

Հնոյն կամ մտուերին լրումն, եւ նորոյս սկիզբն։ Դու սկիզբն եւ լրումն ամենայնի։ մինչեւ ի լրումն աւարտման բանիս։ Ի յաւելումն լրման. (Նար.։)

Լրումն հոգւոյ սրբոյ (ի ժամ ճաշակման սուրբխորհրդոյն). (Պտրգ.։)

Դէմք առակիս ոչ տան ամենայն իրօք զտեսութեանն լրումն. (Երզն. մտթ.։)

Ուստի Ի ԼՐՈՒՄՆ ԱԾԵԼ. Կատարել։ (Նար. ՂԳ։ Լմբ. սղ.։)

Ի ԼՐՈՒՄՆ ԳԱԼ կամ ԵԼԱՆԵԼ կամ ՀԱՍԱՆԵԼ է կոտրիլ։ (Շ. ա. պետ. Ծ. եւ ԻԱ։ Լմբ. ստիպ. եւ Լմբ. սղ.։)

Աճեալ գայր հասանէր ի հասակ լրմանն. (Ճ. Գ.։)

ԼՐՈՒՄՆ. Բովանդակութիւն. միաբան բազմութիւն. հաւաքումն. Ճէմ.

Լրումն եկեղեցւոյ, կամ ազգի. (Պտրգ.։ Լմբ.։ Սարգ.։ Գր. տղ. եւ այլն։)

Ըստ լրման լուսնոյ զատկին։ Լուսինն ի լրման։ Լրումն լուսնի։ Ժամանակ լուսնի՝ ի լրմունս կամ ի միջոցի. (Արշ.։ Արծր.։ Զքր. կթ.։ Շիր.։ Տօմար.։)

որպէս զի եւ բանտապետին ընդ հրաշափառ տեսլեանն եւ լրմանն խռովութիւն լինել. (Նիւս. թէոդոր.։)

Առե՞ր ինչ լրումն հաստատութեան, եթէ անյայտ ունիս զունկն քո. (Վրք. հց. Դ։)


Լրջադէմ

adj.

joyful, gay, of a cheerful countenance.


Լրջամիտ

adj. adv.

lively, sprightly;
gay, joyful, merry;
gaily, joyfully, merrily.

NBHL (2)

որ գրի եւ ԼՐՋՄԻՏ. Լուրջ եւ զգաստ կամ արթուն մտօք.

Լրջամիտ եւ զգաստ չգայարանօք։ Արթուն կալ լրջմիտ յօժարութեամբ. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։ ՟Բ. 1։)


Լրջամտանք

s.

cf. Լրջմտութիւն.

NBHL (1)

Տեսցես զլրջամտանս արդարոց ի փայլիւնս բաշխելոյ պարգեւացն. (Սեբեր. ՟Ժ։)


Լրջանամ, ացայ

vn.

to awaken, to wake up;
to become sprightly, to indulge in mirth, to make merry.

NBHL (3)

Ոչ լրջմտամք յարբեցութենէ կենցաղոյս. (Ոսկ. յհ. ՟Բ. 1։)

Յայտնեցաւ տէր անանիայ, եւ շաւուղի, զի առանց երկմտութեան լրջասցի ընդ առաջ բժշկին իւրոյ. (Ոսկ. գծ.։)

Զարթուցեալք առ զուարթացեալք՝ յերկոսեանն առ հասարակ եմք լրջացեալ. (Եղիշ. ՟Ե։)


Լրջացուցանեմ, ուցի

va.

to awaken;
to rouse to gaiety, to render merry, to put into good humour;
to lighten;
to brighten.

NBHL (2)

Դստե՞րք իցեն քո ... մի՛ լրջացուցաներ առ նոսա զդեմս քո. (Սիր. ՟Է. 26։)

Եւ ոչ խարուկածին բորբոքեալ բոցք հանդարտէին լրջացուցանել զտխուր գիշերն. մ. ՟Ժ՟Է. 5։)


Լրջմիտ

cf. Լրջամիտ.

NBHL (1)

Վասն է՞ր այնպէս լրջմիտ ընկալաւ զնա (զանառակ որդին). (Ոսկ. ես.։)


Լրջմտութիւն, ութեան

s.

good humour, merriment, jollity, gaiety, joy;
vivacity;
vigilance, alertness, watchfulness.

NBHL (10)

ἰλαρότης hilaritas μεγαλοψυχία magnanimitas, munificentia. Զուարթութիւն սրտի եւ երեսաց եւ բանից. մտադիր յոժարութիւն. առատաձեռնութիւն. մեծանձնութիւն. Խնդամիտ բերումն.

Որ ողորմին, լրջմտութեամբ. (Հռ. ՟Ժ՟Բ. 8։)

Աղաղակելն նոցա ձայնիւ լինէր ի հշտութենէ եւ ի բազում լրջմտութենէ. (Ոսկ. գծ.։)

Այս այն այրն է, որ կերակրէր զմեզ՝ի սովին մերում լրջմտութեամբ. (Եփր. պհ.։)

Որչափ ինչ յիւղն ծախեաց, եւ ո՞րպիսի լրջմտութիւն յանձին կալաւ. (Ոսկ. մտթ.։)

Լրջմտութեամբ ընկալեալ կատարէ. մտադիր. (Դիոն. եկեղ.։)

Մեծաւ լրջմտութեամբ հրամայէ առաջի առնել. (Խոր. ՟Ա. 8։)

Լրջմտութեամբ խօսէր երկարս ընդ վասակայ. (Փարպ.։)

Գնացին լրջմտութեամբ եւ տիրասէր խորհրդով. (Եղիշ. ՟Ա.)

Զամենայն պատահմունս ի վերայ եկեալ փորձութեանց ուրախութեամբ եւ լրջմտութեամբասացի ծերոյն. եւ զքոյն դարձուցի՞ն աւազակքն. (Վրք. հց. ՟Ա։)


Լրտեսեմ, եցի

va.

to spy, to play the spy, to watch, to search narrowly, to observe in secret;
to waylay, to lie in wait for.

NBHL (1)

Իբրեւ զդէտ մտեալ՝ զայլայ զթագաւորութիւն դաղտ լրտեսիցէ. (Եզնիկ.։)


Լցուցանեմ, ուցի

va.

to fill, to fill up;
to satiate;
to accomplish, to complete, to effect.

NBHL (11)

Զգանձս նոցա լցուցից բարութեամբ. (Առակ. ՟Ը. 21։)

Բաժանեցից զանարն, եւ լցուցից ի նոցանէ զանձն իմ. (Ել. ՟Ժ՟Ե. 9։)

Լցուցանէ զամենեսեան պարգեւօք. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)

Լցո՛ եւ զմեզ հոգւովդ քով սրբով. մ.։)

Զբանս հաւանականս ի սակս իմ ասելով լցին զականջս ձեր (չարախօսութեամբ). (Պղատ. սոկր.։)

Բանաս զձեռն քո, եւ լցուցանես զամենեսեան։ Պարարտութեամբ ցորենոյ լցոյց զքեզ։ Զաղքատս սորա լցուցից հազիւ։ Զամենայն անձն քաղցեալ լցոյց բարութեամբ.եւ այլն։

Եղիշայ լցոյց ի փոքր մի հացէ զհարիւր այր միայն, եւ փրկիչն մեր լցոյց ի սակաւ հացէ զհինգ հազար այր. (Մծբ. ՟Զ։)

Կերակրովք եւ ըմպելեօք զկարօտն լցուցանես. (Խոսր.։)

Լցուսցենզպասքումն ծարաւոյ իւրեանց. մբ. սղ.։)

Լըցուցէ տէր զամենայն խնդրուածս քո. (Սղ. ՟Ժ՟Թ. 7։)

որ լցուցանել (կամ լցեր) զամենայն հաղրական տնօրէնութիւնս. (Պտրգ.։)


Լքանեմ, լքի

va.

to leave, to abandon, to desert, to forsake, to quit, to give up;
to disable;
to dismantle;
to discourage, to dishearten.

NBHL (4)

(լծ. լտ. լինքուօ, լիքուի). λείπω, παραλύω linquo, derelinquo, dejicio, rejicio, negligo. Ի բաց կամ ի վայր թողուլ. ընկնուլ յերեսաց. ի բաց արձակել՝ լուծանելքակել՝ մերժել յիւրմէ. տարագրել. անտես կամ ապախտ առնել. Երեսի վրայ թողուլ.

Կորիւնք առիւծու լքին զմիմեանս։ Լքի զտուն իմ, թողի զժառանգութիւն իմ։ Լքանել զձեզ անապատ։ Ձայն դստեր սիոնի մեղկասցի, եւ լքէ զձեռս իւր.եւ այլն։

Զերախտիսն աստուծոյ լքի։ Պահպանակն վստահութեան զանձն ուրուքք լքցէ։ Զձեռնարկութիւնս իմ հնդդիմութեան կամաց քոց լքցես (այսինքն լքուսցես, կամ ի բաց բարձցես). (Նար. ՟Կ՟Ե. եւ ՟Գ. եւ ՟Լ՟Զ։)

Լիք եթող զմեզ ի խնամելոյ. մբ. ատ.) (այսինքն թո՛ղ) անարգէ զիս. (Եփր. թագ.։)


Լքանիմ

vn.

to grow weak, to be disabled, to languish, to want force;
to despair, to be dispirited.

NBHL (5)

եւ ձ. ԼՔԱՆԻՄ παραλύομαι dissolvor ὁλιγωρέομαι parvipendor, negligor ἠττάομαι vincor (լծ. եւ langueo, liquesco ) որ եւ ԼՔՆՈՒԼ. Թողեալ լինել. թողանալ. թուլանալ. պարտիլ՝ պարտասիլ. կթոտիլ, լուծանիլ, իբր հալիլ մաշիլ. Երեսի վրայ մնալ.

Լքան խնդրել զդուրսն։ Ետես զնոսա լուծեալս եւ լքեալս։ Պատերազմեցան, եւ լքաւ դաւիթ։ Լքան ձեռք մեր։ Ամենայն ձեռք լքցին։ Սիրտք նոցա լքցին ի նոսա։ Մի՛ լքանիր ի խրատու տեառն.եւ այլն։

Լքանիլ ի յուսոյ, կամ ի զուարթութենէ, կամ յողորմութենէ, կամ ի սովոյ։ (Նար.։)

Թէ գուցէ լքեալ լինիցին ականջք լսօղացն կարծեօք՝ թէ ոչ կարէր նա դիմանալ լինել մարտին. (Եփր. համաբ.։)

Ճոխանալ երեւելեօքս եւ լքանելեօքս. այսինքն հանցաւոր եւ արհամարհ, կամ աստ թողլի իրօք. (Արծր. ՟Ա. 14։)


Լքեմ, եցի

va.

cf. Լքանեմ.

NBHL (1)

Լքեն եւ լուծանեն զձեռս, եւ զասենայն անդամս նորա. (Վրք. հց. ՟Բ։)


Լքեցուցանեմ, ուցի

va.

cf. Լքուցանեմ

NBHL (3)

ԼՔԵՑՈՒՑԱՆԵԼ. Իբր Լքուցանել. կամ յետս քեցել. անյոյս առնել.

Զպնդակազմ նահատակս կարող է գինի լուծանել եւ լքեցուցանել. (Եփր. ծն.։)

Զի ամենայն հնարիւք լքեցուսցանեն զնոսագոնեայ ի գալստեանէ անտի տեառն մերոյ։ Զայսոսիկ՝ որ ի տեառնէ անտի մերմէ լքեցուցանե զնոսա ոչ կարէին. (Եփր. ՟բ. թես.։)


Լքումն, ման

s.

abandonment;
desertion, defection;
weakness, debility;
lowness of spirits, loss of courage.

NBHL (4)

Լքումն գործոյն։ Լքումն շնորհի, կամ լաւացն. (Ագաթ.։ Նար. ՟Խ՟Ե։)

Ոչ դարձցին հարք առ որդիս իւրեանց՝ ի լքումէ լինէր ամենայն պատերազմող ձեռին. (Յհ. կթ.։)

Ի թմրութեանց լքմանէ մտացս։ Բեկութեամբ հոգւոյս մտացս լքմամբ. (Նար. ՟Ե. ՟Ձ՟Ը։)

ոտն հարկանեն լքման հոգւոյն. մբ. սղ.։)


Լքուցանեմ, ուցի

va.

to weaken, to enfeeble;
to dispirit, to discourage, to dismay, to drive to despair.

NBHL (4)

παραλύω, καταπαύω dissolvo. որ եւ ասի ԼՈՒԾԱՆԵԼ. Տալ. լքանիլ թուլացուցանլ. ԴՎհատեցուցանել. Կթուցանել. մեղկացուցանել. կասեցուցանել. թուլցընել, լղքեցնել.

Ի փախուստ դարձաւ ... Զի տէր լքոյց զնա։ Լքոյց զնոսա զարհուրեցուցեալ։ Լքոյց զիս, եւ արար յապականութիւն։ Լքուցանէին զձեռս ժողովրդեանն։ Ոտք քո ընթանան, եւ լքուսցեն զքեզ. եւ այլն։ Զհետ մտեալ կամի զքեզ լքեցուցանել. (Եղիշ. ՟Գ։)

Լքուցանէր զձեռս մարտիկ նահատակացն. (Պիտ.։)

Խորհուրդքն զմեզ մեղկեն եւ լքուցանեն. (Խոսր.։)


Լքուցումն, ման

s.

discouragement.

NBHL (2)

Լքումն. լքանիլն.

Սառնամանիք ձմերանոյն առաւել բերէր զլքուցումն հեծութեան։ Գուցէ լքուցումն ինչ նոցա ի թշնամեացն լինիցի. (Յհ. կթ.։)


Լօռամարգք, գաց

s. pl.

place covered with moss.

NBHL (4)

ԼՕՐԱՅ կամ ԼՕՌԱ. cf. ԼԱԻՐԱ։

մարգագետին, ուր յաճախեալ իցէ լօռ վասն խոնաւութեան տեղւոյն. յն. ըստ եբր. ա՛խի. ἅχι.

յամենայն ամուրս եղեգան, եւ պրտուոյ, եւ ի լօռամարգս, ամենայն կանչ՝ որ շուրջ զգետովն. (Ես. ՟Ժ՟Թ. 6.)

ուր գրէ (Գէորգ մեկնիչ.)


Լօռասերմ

s. bot.

betony.


Ինքնուսումն, ման

s.

cf. Ինքնուս.

NBHL (2)

ոչ առ վարդապետս ... ուսեալք, բայց ինքնլուրք եւ ինքնուսմունք։ Ինքնուսումն օրինօք առաքինութեամբս այսորիկ խրատեալ է։ առ ի միաբանութիւն ... ինքնուսման ազդին. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)

Որ ինչ ըստ բնութեանն է՝ ինքնուսումն իմն է. (Ոսկ. ես.։)


Իշամեղու, ղուի

s.

hornet, wasp.

NBHL (3)

Ազգ վայրի եւ անգործ մեղուի. իշմեղու.

Դատարկակեացս անուանեմք զնոսա, եւ իշամեղուս՝ յայլոց աշխատութեանց կերակրեալ. (Սարգ. յկ. ՟Ե։)

զիշամեղուսն վնասակարս սատակեն. (Փիլ. լիւս.։)


Իշամտրուկ, րկի

s.

ass's foal or colt.

NBHL (1)

Եթէ ոք առ աղքատութեան հեծանիցի յիշամտրուկ յովանակ, չէ ինչ ի լաւութիւն եւ ի խոնարհութիւն համարեալ. (Սեբեր. ՟Ժ՟Գ։)


Իշանամ, ացայ

vn.

cf. Գիջանամ.


Իշանդամ

adj.

lascivious;
whose flesh is as the flesh of asses.

NBHL (3)

Ոյր անդամ, կամ ըստ յն. մարմին՝ իցէ իբրեւ զիշոյ, որպէս անարգել ի ցանկութիւն.

Անձակեցէր զաչս քո առ քաղդեացիսն յիշանդամս եւ ի ձիանդամս. (Եզեկ. ՟Ի՟Գ. 20։)

իշանդամիցն պատկառանք, անվերարկու ծանակութիւնք. (Նար. կ.։)


Իշխանանամ, ացայ

vn.

to become a prince er sovereign;
to rule, to have dominion, to sway, to command.

NBHL (2)

Իշխան լինել. իռխել. տիրել. Իշխանացաւ յեգիպտոս ապիս, եւ աստուած կարծեցաւ. (Վրդն. պտմ.։)

Բան միաբանութեան էր իշխանացելոյն գագկայ. (Յհ. կթ.։)


Իշխանափոխ լինիմ

sv.

to change one's prince or king.

NBHL (1)

միշտ իշխանափողք լեալ են, եւ տիրատեացք. (Փարպ.։)


Իշխեմ, եցի

vn.

to reign, to rule, to govern, to be master;
to be in power, to have power or authority;
to presume, to take the liberty, to dare;
— կրից՝ ախտից, to master, to dominate, or command one's passions;
մտաց ուրուք, to hook, to lay one's hand on some one, to influence the thoughts and actions of some one.

NBHL (15)

ԻՇԽԵՑԵԱԼ, ցելոյ. որ է ընդ իշխանութեամբ. հպատակ.

եւ ն. ἅρχω impero, principatum ero ἑξουσιάζω potestatem habeo. Իշխան լինել, եւ ունել եւ վարել զիշխանութիւն. տիրել՝ իրօք կամ նմանութեամբ.

Իշխեցէ՛ք ձկանց ծովու, եւ թռչնոց երկրից, եւ ամենայն անասնոց, եւ ամենայն երկրի։ Իշխել տուրընջեան եւ գիշերոյ։ Ահաւադիկ է այրն՝ զորմէ ասացի քեզ, եթէ նա իշխեսցէ ժողովրդեան իմում։ Ոչ իշխեցից ես ձեզ, եւ ոչ իշխեսցէ ձեզ որդի իմ, այլ տէր իշխեն նոցա.եւ այլն։

Իշխելոց իցէ ամենայն վաստակոցն իմոց զոր վաստակեցի։ Եւ որ իշխենն նոցա բարերարք կոչին։ Կին՝ մարմնոյ իւրում ոչ իշխէ, այլ այրն. նոյնպէս եւ այրն իւրում մարմնոյ ոչ իշխէ, այլ կինն. եւ այլն։

Յաղջկանէ միոջէ իշխելոյ կողմանցն այնոցիկ. (Խոր. ՟Բ. 16։)

իշխեցին ամբոխից եւ տիրեցին ժողովրդոց։ Չիք իմ թագաւոր առ իշխել շնչոյս բաց ի քէն քրիստոս. (Նար.։)

ոմանք իշխեն եւ իշխին, որպէս բարկութիւն. քանզի բարկութիւն իշխի ի բնէ, եւ իշխէ ցանկութեան. (Սահմ. ՟Ժ.)

Քանզի կոչիմ իշխան հայոց, բայց ես իշխիմ յախտից իմոց. (Հեթում ոտ.։)

ԻՇԽԵԼ. գ. τολμάω audeo, praesumo δύναμαι possum, valeo Համարձակիլ. վստահիլ. ձեռներեց լինել. յանդգնիլ. ժպրհիլ. եւ Կարել. զօրել. բաւել. նետւիլ, կրնալ.

Իշխեցին ծառայքն ի վերայ մեր ի պատերազմ. (Յուդթ. ՟Ժ՟Դ. 8։)

Ոչ իշխէր ոչ հարցնել, կամ ոչ ոք իշխէր հարցնել։ Ոչ ոք իշխէր հայել։ Ոչ իշխեմ խօսել ինչ։ Իշխէ. ոք ի ձէնջ. եւ այլն։ Կամ իշխեն ըստ կամս իւրեանց երթալ ուրեք, եւ կամ գործել, եւ ոչ իշխեն անցնել զհրամանաւ թագաւորի. (՟Ա. Եզր. ՟Դ. 11։) (յն. ո՛չ կարեն, եւ կամ այլազգ։)

Տէրն մահու եւ կենաց եւ՛ կարճել իշխէ զհրամանն իւր, եւ երկայնել. (Եզնիկ.։)

Կինն իշխէ մեկնել. աստուծոյ կարօղ է. (Կանոն.։)

Հրաման տայ ... գործաւորաց յասորեստանեաց. եւ յայլոց իշխեցելոց. (Խոր. ՟Ա. 15։)

Ամենայն իշխանօք եւ իշխեցելովք. (Պիտ.։)


Իշխեցուցանեմ, ուցի

va.

to give power, authority, to cause to dominate;
իշխեցուցեր ի վերայ իմ զմահ, you placed me in the power of death, you put death in authority over me.

NBHL (3)

Իշխեցելոյց զնա ի վերայ ամենայնի, զոր արար։ Իշխեցելոյց զնոսա կապել եւ արձակել. (Մծբ. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Թ։)

Սիրով իշխեցուցանէ ամենայն գանձուց. (Եփր. համաբ.։)

Իշխեցուցեր ի վերայ իմ զմահ. (Եփր. թագ.։)


Իջանեմ, իջի, էջ

vn.

to descend;
to fall;
to decline;
to sink;
to settle, to subside;
to light, to sit down;
to empty itself;
to lodge, to stop at, to sojourn;
cf. Սերիմ;
ի ծառայութիւն —, to lower one's self to servitude, to become a servant;
յաղքատութիւն —, to impoverish one's self, to become poor;
— ի նաւէ, ի կառաց, յերիվարէ, to disembark, to go ashore, to land;
to alight, to get out of a carriage;
to dismount or alight, to get off, to get down from a horse;
— ի գերեզման՝ իհող մահու, to descend into the grave, to be buried;
— յօթեւան ուրեք, to put up at an hotel;
— ի հպարտութենէն, to humiliate one's self;
to relent, to soften, to become calmed, appeased;
ի թիկունս —, to go to the rescue, to succour;
— ի հանդէս մարտի, to come to blows, to fight;
— գետոց ի ծով, to discharge, to fall into, to disembogue, to disgorge, to empty itself, to overflow;
արտասուք զծնօտիւք իջանեն, the tears fell down his (or her) rosy cheeks;
էջ մրրիկ հողմոյ ի ծովակն, a storm broke over the lake.

NBHL (15)

καταβαίνω, κατέρχομαι, κατάγομαι descendo, devenio, deducor եւ այլն. Էջս առնել. վայրաբերիլ. ի բարձր տեղւոջէ ի վայր կամ ի ստոր գալ՝ երթալ, հոսիլ. իջնալ, ինջնալ.

Էջ ի լեռնէ անտի։ Էջ ի խաչէդ։ Իջին երկոքին (ի կառաց) ի ջուրն։ Իջանելյերուսաղէմէ յերիքով, կամ ի տրովադա, յանտիոք, ի տիւրոս, ի սիդոն, յեգիպտոս. կամ յանդունդս, ի դժոխս, ի գերեզման, ի հող. եւ այլն։

Իջին անձրեւք։ Վտակք ջուրց իջին յաչաց իմոց։ Իջանել հրոյն զհինգ քաղաքաւ։ Ետես զհոգին աստուծոյ իբրեւ զաղաւնի՝ զի իջանէր ի վերայ նորա։ Իջանէր իբրեւ զաղաւնի յերկնից, եւ հանգչէր ի վերայ նորա։ Ընդ ճանապարհ՝ որ իջանէ յերուսաղէմէ ի գազայ։ Իջանել անօթ ինչ իբրեւ կտաւոյ մեծի։ Աստուածք նմանեալ մարդկան իջին առ մեզ։ Արիք իջէք առ այրն։ Ի՛ջէք անդր։ Ամենայն տուրք բարիք ... ի վերուստ են իջեալ առ ի հօրէն լուսոյ. եւ այլն։

Իջանել ընդ առաջ տեառն իմոյ արքայի։ Ի թիկունս իջցէ, օգնեսցէ. եւ այլն։

մինչդեռ իջեալ գայ նա ի բանի անդ իւրում (այսինքն ի վայր կոյս՝) կարգէ զայսոսիկ. (Եւս. պտմ. ՟Ի 17։)

Բանին իեցելոյ ի մարդկանին. (Կիւրղ. պրպմ. եւ Կիւրղ. գանձ.։)

ԻՋԱՆԵԼ. որպէս Զիջանիլ. մեղմիլ. դադարել. խոնհարիլ.

Ի միտս իւր իջանէր առ տանջանացն աստուծոյ. (՟Բ. Մակ. ՟Թ. 11։)

Իջանելով յանասնականն անարգելութիւնս։ Իջանէ ի ծառայական ամբարիշտութեան զառածումն. (Պիտ.։)

Եթէ միտք ոչ ճգնեսցին եւ իջցեն ընդ փափուկս, այլ եւս առաւել դժուարեսցի. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

ԻՋԱՆԵԼ. Սերնդեամբ յաջողել.

Ի նաթանայ իջանէր ազգն ի յովսէփ, եւ ի սաղմոնէ իջանէր ի մարիամ. (Խոր. առ արծր.։)

Յղեաց կոչեաց զտուբիա, առ որում իջալ էր նա. (Եւս. պտմ. ՟Ա. 12։)

Երթեալ իջանէաք ի քաղաքագեղն մեղտի։ Ի նոյն վայրի իջեալ բանակեցան. (Զենոբ.։)

Յանհոգս էին իջեալ պարսիկքն. (Մամիկ.։)


Իջավանիմ, եցայ

vn.

to lodge, to take up ones abode, to stop, to reside, to dwell, to nestle.

NBHL (3)

Իջավանեալառ տրիպտղոսոսի ումեմն ի գեղն՝ որ կոչի ելեւսինէ. (Նոննոս.։)

Զիջավանիլն առ կինն այրին, եւ զլիութիւն շնորհօղ նըմին. (Յիսուս որդի.։)

Յայրին իջավանիլ, եւ ի մսուր դնիլ. (Տօնակ.։)


Իջումն, ման

s.

descent;
fall;
declivity;
act of sinking;
subsidence.

NBHL (3)

Ելմունս անկատարս, իջմունս անհաստատս. (Նար. ՟Ի՟Է։)

Իջոյց նման իջման քոյին. (Յիսուս որդի.։)

Զի՞նչ հարկ աստուծոյ ջմանն ի յերկիր. մբ. Շար.։)


Իջուցանեմ, ուցի

va.

to make to descend, to cause to fall;
to let down, to lower;
to pull down, to take down;
to unfasten, to untie;
to turn out, to discard, to dismiss, to remove;
— զառագաստ նաւու, to lower sail, to strike sail;
արտասուս —, to shed tears, to weep.

NBHL (8)

κατάγω, καταβιβάζω, καταφέρω , καθίημι, χαλάω deduco, defero, dimitto եւ այլն. Տալ իջանել. ի վայր բերել, ածել, առաջնորդել. խաղացուցանել ի բարձր դրից ի ստորին կողմանս. իջեցնել, ինջեցնել.

Ի ցոյց կամ իջուցին զնա անդր։ Իջուցից զքեզ ի գեդդուրն։ Իջոյց զնա ի վերուստ ի սեղանոյ անտի։ Իջուցին զբեռն իւրաքանչիւր ի գետին։ Իջուցից ի վերայ քո զամենայն թռչունս երկնից։ Իջուցին վանդակաւ ընդ պարիսպն։ Իջուցին մահճօքն հանդերձի մէջ առաջի յիսուսի։ Զմեծ մասն ժողովրդեանդ, զոր իջուցեր յուրախութիւն քո.եւ այլն։

Իբրեւ զուռնածս որք պատեն զչանթս հրայրեաց. մին առնոյր, եւ միւսն իջուցանէր. (Զենոբ.։)

Իջուցանէր յամրոցաց անտի. (Եղիշ. ՟Ե։)

Այն որ անձրեւ յետ երաշտին՝ իջոյց նըման իջման քոյին. (Յիսուս որդի.։)

Իջուցանել յանասնական անկարգ խառնակութիւն։ Ի բանական աշտիճանէն յանասնոցն իջուցանէ նմանութւին. (Պիտ.։)

ԻՋՈՒՑԱՆԵԼ. Շարունակել զպատմութիւն կամ յազգաբանութիւն ի նախնեաց եւ այսր.

նմանագոյնք արդեօք եբրայեցւոցն պատմադրաց ի վերուստ ի քեզ իջուցանեմ անսխալ (Խոր.՟Ա. 2։)


Definitions containing the research մ : 10000 Results

Բորբ, ի, ոյ

s. adj.

brightness;
heat;
dark, mist;
abundant.

Etymologies (6)

• «վառիլը, այրիլր. 2. եռալը, ե-ռանդ. 3. յորդ». հին մատենագրութեան մէջ առանձին գրեթէ անգործածական է. եռած միակ օրինակն է Շիր. հրտր. Պատկ. էջ 50՝ բորբ շող լուսոյ «լոյսի յորդառատ ցոլք». ո-րից կազմուած են խաւարաբորբ «յորդ խա-ւարով, մութը շատ» (որ և խաւարաբորբոք1) Սարկ. տոմար. Տաթև. ձմ. ղզ. յորդաբորբ «շատ տաք» (յորդաբորբ ջերմութիւն) Յհ, կթ. լուսաբորբ ԱԲ. օձաբորբ «օձաշատ» ԱԲ. բոցաբորբ Մխ. այրիվ. էջ 58. հրաբորբ Յհ, եմ. Խռստ. 3 (երկուսն էլ նորագիւտ բառ). աւելի գործածական է արմատը պարզ ձևով գաւառականների մէջ, իսկ -ոք մասնիկով՝ գրաբարի մէջ (հմմտ. բարիոք). ինչ. բորբո-քել «հրահրել» ՍԳր. բորբոքիլ «վառիլ, բռըն-կիլ, հրահրիլ. 2. այրիլ. 3. սաստկանալ. 4. եռքը դուրս տալ (բորոտութեան)» ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. բորբոքեցուցանել Ողբ. դ. 11. բորբոքախառն Մծբ. լուսաբորբոք Խոր. վրդվ. Անան. եկեղ. Տօնակ. հրաբորբոք Խոր. հռիփս. և վրդ. Յհ. կթ. Արծր. կայծակնաբոր-բոք Թէոդոր. խչ. ջահաբորբոք Ասոր. Ճա-ռընտ. Երզն. մտթ. բորբոք Լաստ Խոր. ևն ևն։

• = Հնխ. bho-bhr-o ձևից, որ կրկնականն է bher, bhere, bheru, uhreu, bhereu «ե-ռալ, եփել, ծփալ» պարզական արմատի, որի միւս ժառանգներն են՝ լտ. ferveo, fer-bui, fervo, կիմր. berwi, բրըտ. bervein, berucin «եռալ, եփիլ», միռլ. berbaim «ե-փել», գոթ. հբգ. brinnan և գերմ. brennen «այրել, վառել» (ուրիշներ տե՛ս աղբիւր բառի տակ և [hebrew word] alde 225, 286, Ernout-Meillet 338, Kluze 72, Boisacq 1037, Po-korny 2, 167)։ Հայերէնի վերի ձևերը ցոյց ևն տաւես -O-ձայնդարձր, բայց գաւառա-կանների մէջ ունինք նաև -e-ձայնդարձը բերբել ձևով։

• Հները բորբ բառի նշանակութիւնը մո-ռացել էին. յետնաբար հնարուեցան «խաւար, աղօտ, ծածկուած» նշանակու-թիւնները.-Հին. բռ. մեկնում է «բորբ. խաւար. Քողաբորբեալ. առագաստեալ». Քողաբորբ «քօղով ծածկուած» իմաս-տով ունի Ճառընտ. իսկ Թր. քեր. «-︎︎ չափով բառ» նշանակութեամբ. հմմտ. քողաղօտ ()։ Սրանցից է առնում Առաք. պտմ. 41 քողաբորբեալ «ծած-ևած, թագնուած»։ Բառ. երեմ. էջ 57 սխալմամբ գրում է բորգ (բառաշարքը պահանջում է բորբ) և մեկնում է «խա-ւար կամ հնոց կամ տխուր»։ ՀՀԲ մեկ-նում է բորբ «խաւար կամ մութն, կամ աղջամուղջ կամ մռայլ»։ ՆՀԲ բորբ «թուի արմատ բորբոք բառին, և անխը-տիր երևի նշանակել զյորդութիւն հրոյ և ծխոյ», բորբոք. լծ. հյ. բորբ և յն. πῦρ «հուր»։ ՋԲ մեկնում է «պայծառ, բազ-մալոյս. 2. տօթ, տապ. 3. խաւար, թան-ձըր խաւար». ԱԲ «ցաթած լոյս. 2. տա-ռութիւն, ջերմութիւն. Յ. մէգ, մութ, մշուշ. 4. առատ, յորդ». սրանցից դուրս ՓԲ դնում է նաև տարբեր մի բորբ. ի հլ.

• «ծածկոյթ, սաւան» նշանակութեամբ. որից քողաբորբ, քողաբորբեալ բառերը։ Ուղիղ մեկնեց Windisch. 15 բոր-բոք համեմատելով լտ. ferveo բառի հետ։ Տէրվ. Altarm. 60 և Նախալ. 96 համարում է թէ կրկնուած է բըոք ար-մատից, որին կցում է սնս. bhrāǰ̌, յն. ϰλεγω, լտ. fulgeo, flagro, անգլսք. bli-can, գոթ. bairhts, հսլ. blisku ձևերը։ Հիւնք. մորմոք բառից։ Վերի ձևով Meillet BSl հտ. 13, թ. 52, էջ 29։-Scheftelowitz BВ 29, 37 սանս. babhru «մութ կարմիր», յն. φαρῦνει «փայլեց-նել». հսլ. bronū «սպիտակ», լիթ. bá-ras «գորշ» բառերին ցեղակից։ Հա-փանցեան ЗВO 23, էջ 357 բորբոք կրկնուած է *բոք արմատից, որ է=բոց։

• ԳՒՌ.-Երև. բ'օրփ տալ «կրակ տալ, բոր-բոքել, սիրտը կամ եռանդը արծարծել», բ'օր-փէլ, Ղրբ. պէ՛րփէլ «կրակը արծարծել» (յատկապէս «քղանցքով փչել»), նաև «դըր-դել, գրգռել», Ջղ. բ'որբո՛քել, Խրբ. Կր. բ'օր-բ'օքիլ, Ալշ. բ'օրբ'ընգել, Մշ. բ'օրբ'ըգել, Ոզմ. բ'էօրբըքիլ, Նբ. բ'օրբ'ընքել, Սլմ. պէօրպը-քել «կրակը հրահրել»։ Նոյն բառերն են բոր-բոնք Վն. «բորբոքում», բորբոնք զարնել Վն. «հրահրել», բորբոք ըլլալ Մն. «զայրանալ, սաստիկ բարկանալ»։

• ՓՈԽ.-Վրաց. ბორბოკი բորբոքի «զայ-րանալ, բարկանալ, յանդիմանել, քրթմըն-ջել»։

NBHL (2)

եւ գ. Թուի արմատ Բորբոք բառին, եւ անխտիր երեւի նշանակել զյորդութիւն հրոյ եւ ծխոյ. ուստի ծագեն Յորդաբորբ, եւ Խաւարաբորբ.

Գունդ բիւրեղ, որ գէղն կամ սպի ունի, ոչ կարէ հեղուլ բորբ շող լուսոյ. (Շիր.։)


Բորբոս, ի

s.

mould, mouldiness, mustiness;
ունել զհոտ —ի, to smell musty.

Etymologies (2)

• «մգլածութիւն, քիւֆ» Գէ. ես. Ոս-կիփ. Մաշկ. Վրդ. պտմ. էջ 3 և ծն. որից բոր-բոսահամ Վստկ. բորբոսահոտութիւն Վստկ. էջ 3. բորբոսային Մխ. բժշ. բորբոսիլ Ճա-ռընտ. Ոսկիփ. Մաշկ. Երզն. մտթ. Վրդն. ել. անբորբոս, անբորբոսային Մխ. բժշ.։

• Գ7Ռ -Ալշ. Մշ. բ'օրբ'ոս, Երև. բ'օրբ'օս, Պլ. փօրվ.օս, Պրտ. բ'սբ'օրօդ «բորբոսնած», Սեռ. բ'օրբ'էս, Տիգ. փօրփուս, Ոզմ. բ'էօրբէօս, Շմ. պիւրպէօսն. Մկ. պիւրպիւս, Ղրբ. փըր-փէշն. -բայական ձևով՝ Խրբ. բ'օրբ'սօդիլ, Ալշ. Մչ. բ'օրբ'rսնել, Ախց. Կր. բ'օրբսնիլ, Տփ. բօրփսնիլ, Ննխ. փօրփսնէլ (հինը բօր-բըսնէլ), Պլ. փօրփսնիլ, Տիգ. փօրփսիլ, Սլմ. Վն. պէօրպսնել, Ասլ. բ'սբ'րէօդիլ, Շմ. պիւր-պէօսնիլ, Ագլ. բըրբէ՛շնիլ, Ղրբ. փըրփէ՛շնիլ, Հճ. բ'mյբ'mսել։

NBHL (4)

(լծ. ընդ բոր, բոյս, եւ բորբոք). εὕρως mucor, situs, caries Գունագոյն աղուամազ եռացեալ ի հին հացս, եւ ի փտեալ պտուղս, ի խիւս ալերոյ, եւ յայլ փուտ իրս խոնաւուտս, ի քարինս, եւ այլն. որք եւ խոշորացուցիւ նկատեալք՝ են տիրապէս բոյսք մանրիկ. բորբոս.

Տեսանեմք զամենեսեան մի մոխիր, մի գարշահոտութիւն, մի բործբոս, մի որդն. (Մաշկ.։ եւ Ոսկիփոր.։)

Շարժեաց զբոյսս եւ զբանջարս, որոյ սկիզբն է բորբոս հողոյն։ Սկսանի նախ բորբոս ի հողն, եւ ապա արմատանայ, եւ այլն։ (Վրդն. պտմ. եւ Վրդն. ծն.։)

Գիջութեամբ եւ ջերմութեամբ բորբոս առնէ ի հողմն. (Ոսկիփոր.։)


Բութ, բթի

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

Etymologies (7)

• «հաստ, գուլ, անհասկացող. 2. գուլ, ո՛չ-սուր. 3. ծանր, թաւ» Փիլ. Նիւս. ծն. Շնորհ. այբուբ. Երզն. քեր. «կէտառրու-թեան մէջ՝ նշանը» Թր. քեր. «90 աստիճա-նից մեծ անկիւն» Եւկղիդ. որից բթել Սիր. լ. 10. Վրք. և վկ. Ա. 370. բթիլ Ագաթ. Եղիշ. բթագոյն Փիլ. Պղատ. տիմ. բթահայեաց «ո՛չ-սրատես» Առաք. մոլ. բթացուցանել Շնորհ. ընդհ. Ոսկ. աւագ բշ. բթութիւն Նիւս. բն. Մագ. քեր. առանց սղումի՝ բութանկիւն Եւ-կըղիդ. նոր բառեր են՝ բթանալ, բթամիտ ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bhut-ձևից։ Հայերէնի հետ նշանակութեամբ նոյն են հոլլ. bot, դան. but, հիւս. գերմ. butt «բութ (նիւթապէս և կամ փոխաբերաբար, այն է «հաստագլուխ, ըթամիտ») կարճ ու հաստ», գերմ. verbuttet «մարմնով կամ հոգեպէս չզարգացած» գւռ. buttet «կարճ ու հաստ», Butz «կարճ ու հաստ մարդ, անասուն կամ բոյս», փոխառութեամբ՝ հունգ, buta «բութ, ապուշ», սպան. պորտ. boto, botoso «բութ», ֆրանս. (pied) bot «կուչ եկած (ոտք)», վալ-լոն. bott, իտալ. boto, ռում. but. butacīū «բութ», ռուս. botètь, butetь «հաստանալ, գիրանալ», սլ. buta «խոշոր գլխով մարդ, բթամիտ մարդ»։ Այս բառերից սլաւական խումբը ըստ Berneker 77 փոխառեալ է գերմանականից միւսների ծագումը պարզու-ած չէ։ Ըստ Pokorny 2, 127 գերմանական խումբն էլ ծագում է հնխ. bhaud-, bhūd-«զարնել, հրել» արմատից, որի համազօրն է հնխ. bhaut-, bhūt-«զարնել, հրել» (Po-korny 2, 125)։ Հյ. բութ ձևով համապա-տասխան երկրորդին, իսկ նշանակութեամբ առաջինին, դառնում է երկուսի միջին օղա-կը, աւելացնենք հատկապէս գւռ. բթել, բո-թել «հրել, մշտել», որ նոյն արմատների բայական իմաստն էլ պահում է։-Աճ.

• Meillet MSL 9, 150 համեմատում է լիթ. bukùs «բութ, զուլ», bukti «բթա-նալ, գուլ դառնալ», որոնց վրայ MSL 10, 282 աւելացնում է նաև գոթ. bauθs «խուլ, համր, անհամ»։ Հիւբշ. 430 չի ընդունում առաջին մեկնութիւնը, որով-հետև կարելի չէ հյ. թ և լիթ. k իբրև մասնիկ բաժանելով բառից՝ ենթադրել համեմատւում են սանս. badhirá-, միոլ. bodar «խուլ» (տե՛ս Walde 275)։ Bug-ge BВ 18, էջ 163 ալբան. bute «կա-կուղ» բառի հետ, որ հիշել է Moratti՝ but ձևով։ Pedersen KZ 36, 341= Նպաստ մը, էջ 12 կցում է ալբան. bute «կակուղ», իռլ. bocc, նիռլ. bog «կակուղ» բառերի հետ, որոնց նշանա-կութիւնը անյարմար է։-Հիւնք. բոյս բառից։ Charpentier IF 25, 242 հնխ. bhau-«զարնել» արմատից. հմմտ. ւտ fatuus «անհամ». confuto «խառնել,

• օրոփել»։ Karst, Յուշարձան 415 մոն-ղոլ. moxo, բուրիաթ. moko, թունգուզ. moko, մանչուր. mokto, motso, moǰo «բութ» և հյ. մունջ բառերի հետ. իսկ էջ 418 ալթայ. թաթար. but, bot, but (կլոր, թաւ մարմինների համար ասու-ած), չաղաթ. put «խրճիթ, սրունք», buta «կլորիկ թուփ, կոճղ», օսմ. buda-la «ապուշ», bodur «կարճահասակ» ևն։ Mladenov IF 38, 169 ալբան, butə «կակուղ, փափուկ, քնքոյշ», գոթ. ba-uθs, լիթ. bukús, նորվ. butt «բութ» բառերի հետ՝ հնխ. bhut ձևից։

• ՓՈԽ.-Kraelitz-Greifenhorst WZKM 27 (1913), էջ 131 դնում է թրք. [arabic word] pat «հարթ», [arabic word] pat «տափակ, լայն», որից [arabic word] pat-buriin «տափաքիթ»։

• «անստոյգ մի բոյս». մէկ անգամ յի-շել է Բժշ. առանց բացատրութեան, ըստ Հայ-բուսակ § 379։

• ութակ «նուագարանի բանալի» տե՛ս բոյթ։ Թերևս նոյն է բութակ «մոյթ. նեռուև». որ յիշում է Բառ. երեմ. էջ 215։

NBHL (8)

ἁμβλύς obtusus, hebes Գուլ. պակասեալ ի սրութենէ կամ ի սայրից. նմանութեամբ՝ Թանձրամիտ. դանդաղ. ծանր, եւ մեղկ. վատ. գուլ. գիւնտ.

Եւ թէ մըտօքդ ես բութ եւ գուլ, ջանիւ զուսումն կե՛ր եւ կո՛ւլ. (Շ. այբուբ.։)

Հոտոտելիքն՝ լուսաւորագոյն եւ մաքրագոյն (այսինքն նո՛ւրբ) քան զճաշակելիս եւ զշօշափելիս, եւ բւոթ է եւ դժուարատեսիլ քան զտեսանելիս եւ զլսելիս. (Փիլ. լին.։)

Մեղկ ճառաբանութիւնն (այսինքն արտասանութիւնն) ասի բութ։ (Երզն. քեր.) որ հայի եւ ի յաջորդ նշ։ (Իսկ հոլովքդ՝ բութի, կամ բութին, ի բութանէ, բութամբ, են ի բառէս Բոյթ, կամ Բոյթն. Տե՛ս ի վեր անդր)։

βαρύς (որ եւ Վառ ձայն, այսինքն ծանր). βαρεία ravis Ըստ քերականաց է մասն առոգանութեան, այսինքն ոլորակ հակադրեալ շեշտի՝ վայրաբերիչ ձայնի ծանրութեամբ. եւ նշան նորա՝ որ նոյնպէս կոչի բութ, է այս (՝).

Եւ զբարբառոցն սաստկութիւնս ոլորմանցն՝ եօթն դէպ եղեւ գոլ. շեշտ, բութ, պարոյկ, թաւ, սոսկ, երկար, սուղ. (Փիլ. այլաբ.։)

ἁμβλύς obtusus Ըստ երկրաչափից՝ ասի անկիւնն այն՝ որ մեծ է կամ լայն եւ բա՛ց քան զուղիղ անկիւնն. կամ որոյ չափ առաւելու քան զ90 աստիճանս.

(Անկիւնն) թէ մեծ լինի քան զուղիղն՝ կոչի բութ. եւ փոքր քան զուղիղն՝ կոչի սո՛ւր. (Եւկղիդ.։)


Բութակ, աց

s.

thumb;
prop, support;
pin, peg;
coppel, crucible;
cork;
ring put on the thumb.

Etymologies (3)

• «մետաղ հալեցնելու յատուկ հողէ աման, քուրայ» Ոսկիփ.։

• -Արաբ. [arabic word] butaq «քուրայ», որ փո-խառեալ է պրս. [arabic word] bōta հոմանիշից. սրա-նեզ է նոյնպէս թրք. [arabic word] pota «քուրայ»։

• Այս ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ էջ 456 ա (պութէ բառի տակ)։ ՆՀԲ և ՋՐ դնում են ռմկ. բօթա։ Pictet 2, 263 պրս. բառի հետ։

NBHL (4)

(որպէս թէ բոյթ փոքրիկ). Սամիքն, կամ ծակ գործին, զոր ագուցեալ ի սեպս նուագարանաց, եւ պտոյաքեալ պնդեն կամ թուլացուցանեն զաղիս, կամ զթելս.

(Քնարահարն) առեալ զպղնձի բութակն ի ձեռն, եւ ձգէ ի ձեռին ի բոյթսն, եւ զթելսն պնդէ, եւ զյաւէտ ձիգսն թուլացուցանէ. (Յակ. ղրիմ.։)

որպէս ռմկ. բօթա. Քուրայ, այսինքն խեցեղէն անօթ՝ յորում հալեն զհրահալելիս.

Ժողովեա՛ զարծաթն եւ զժանգառն ի բութակ, եւ ա՛րկ ի ներքոյ խարոյկ մեղմագին։ Ա՛ռ զերկուս բութակս կաւակերտս, եւ դի՛ր ի վերայ հրոյ. (Ոսկիփոր.։)


Բուիճենիկ

s.

aromatics, perfume, fragrance;
drugs, groceries.

Etymologies (3)

• «Չինաստանի մի տեսակ հա-մեմեղէն կամ խնկեղէն» Խոր. աշխ. 61ճ. ուրիշ տեղ չէ գործածուած։

• -Պհլ. *boy-i čenik=պրս. [arabic word] bōy-i-čini «ճենական խունկ», որ ծագում է [arabic word] bōy «խունկ» և [arabic word] č̌in «Չին» ռառե-րից. ճի՛շտ ինչպես ունինք դարինենիկ < պհլ. *dar-i čenik=պրս. [arabic word] darčir «չինական փայտ»։-Հիւբշ. 123։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ S՝ Martin, Mémoires, Paris 1819, II, էջ 394։ Նոյնը կրկնում են Lag. Arm. Stud. § 417, Պատկանեան, Խոր. աշխ. 1877 էջ 83 ևն։

NBHL (2)

Ազգ համեմից կամ խնկենեաց. պահար, կամ պուհուր.

Լինի ի ճենաց աշխարհին՝ գարիճենիկ ... բուիճենիկ, եւ կասիմոն. (Խոր. աշխարհ. (տպ. բունիճենիկ)։)


Բուծ, բծաց, բծոց

s.

sucking lamb.

Etymologies (4)

• , ի-ա, ո հլ. «կաթնկեր գառնուկ կամ ուլիկ, Ծն. լա. 7, 41. Եզեկ. խղ. 13. Եփր. Ել. Երզն. քեր.։

• = Հնխ. bhug'o-ձևից, որի միւս ժա-ռանգներն են սանս. bukka «բուծ», bukkā «այծ», զնդ. būza «ուլ», buzya-«այծեայ, այծի», պհլ. būǰ, պրս. ❇ buz «այծ, ուլ», ❇ buzīča «ուլ, այծիկ», ❇ buza «այծ-եղջիւր», աֆղան. wuz, buz «ուլ», vuza «այծ», հինդուստ. ❇ buz «այծ», քրդ. ❇ bizin «ալծ», լօրիստ. biz, զազա bəzeia, bəzyá «այծ», bəzyék «ուլիկ», գուժիկ. bise, սեմնանի boča «այծիկ», վախի buč, buc, եազգուլ. boe «հորթ», գնչ. buznó «բուծ», buzni «այծ», buznoró «ուլ», buzin «այծ», buzos «բուծ, ուլիկ», բելուճ. būz «այծ» (Horn § 213), գերմ. Bock, հրգ. boc, հոլլ. bok, անգլսք. bucca, հհիւս. bukkr, անգլ. buck, հիռլ. boc, bocc (փոխառութեամբ ֆրանս bouc) «նոխազ, արու այծ» (տե՛ս Kluge 64, Iokorny 2, 189)։-Հիւբշ. 430։

• ՆՀԲ բուծանել բայից (որից նաև Հիւնք.)։ Ուղիղ մեկնեց նախ Lag. Urgesch. 733, որ համեմատում է պրս. և զնդ. ձևերի հետ։ Նոյնը կրկնում են Müller, Justi, Տէրվ. Նախալ. 97, 172 ևն։

• ՓՈԽ.-Վրազ. ბუწი բուծի «մատղաշ, փոքրիկ գառնուկ». բառս հայերէնից մի-այն կարող է փոխառեալ լինել՝ վերջի ծ-ի պատճառով. թերևս նաև չեչէն. բուօժ, բօժ «ուլիկ»։

NBHL (3)

ἁμνός (լծ. ամիկ. ռմկ. ամնիկ) agnus Գառն կամ ուլ դիեցիկ, ցորչափ բուծանի ի մօրէն կաթամբ.

Եւ բուծ մի տարեւոր անարատ արասցէ յողջակէզ տեառն. (Եզեկ. ՟Խ՟Զ. 13։)

Եւ փոխեաց զվարձս իմ զտասն բծացդ. (Ծն. ՟Լ՟Ա. 7. եւ 41։)


Բուծին, ծնոյ

s.

wick, match.

Etymologies (3)

• , ո հլ. «ճրագի մի տեսակ պատ-րոյգ». մէկ անգամ միայն գործածուած է սեռ. բուծնոյ ձևով՝ Վեցօր. գ. էջ 57 «Ըստ օրինակի պատրուկ ճրագի կամ բուծնոյ, որ ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ»։ Այս ռեռականից կարելի էր ենթադրել ուղ. բուծն, *բուծուն և կամ *բուծին. բայց մի-այն վերջինն է ուղիղ, ինչպես ցոյց է տալիս բառիս ծագումը։

• = Ասոր. [syriac word] būsī̄nā «փղոմոս, φλόμος, verbascum, խռնդատ, եզան ագի կամ ձկան մահարար կոչուած խոտը» (Brockelm. 34ա). այս խոտը իբրև պատրոյգ էին գործածում. հմմտ. արաբ. [arabic word] būsīr կամ [arabic word] bu-sira «խռնդատ», այս բառերը իրանեանից փոխառեալ պէտք է կարծել. հմմտ. պհլ. būčin(ā) կամ boč̌in(ā) «վարունգ»-Հիւբշ. 301։

• ՆՀԲ բուծանել բառից («պատրոյգ բու-ծիչ ճրագի»)։ Ուղիղ մեկնութիւնը տու-աւ նախ Lagarde, Propet. Chald. 243, Hagiogr. Chald. 99։

NBHL (2)

ԲՈՒԾՆ կամ ԲՈՒԾԻՆ կամ ԲՈՒԾՈՒՆ. θρυάλλις ellychnium Պատրոյգ բուծիչ ճրագի, կամ լապտերի.

Ըստ օրինակի պատրուկ ճրագի, կամ բուծնոյ, որ ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ. (Վեցօր. ՟Գ։)


Բուշտ, բշտի, տոյ

s.

chyst;
bladder;
bubo;
carbuncle.

Etymologies (5)

• , ո հլ. «մէզի պարկը, միզային փամփուշտ» Պղատ. տիմ. 172. «պալար, ու-ռուցք» Կիր. պտմ. էջ 23. Միխ. ասոր. էջ 263, «պղպջակ» Առաք. մոլ. փոշտ «ձուանքի ներ-քին պարկը» Լծ. նիւս. (որից փոշտանկ «ա-ղեթափութիւն» Ոսկիփ. Լծ. նիւս. Յայսմ. հոկտ. 19. փոշտանկաւոր Բժշ.) փամփուշտ կամ փանփուշտ «միզային փամփուշտ, մէ-զի պարկը» Եզն. Շիր. Մագ. բաղաբուշտ կամ բաղափուշտ «մէզի փամփուշտ» Ոս-կիփ. Մարթին. (որ և գրուած փալաբուշտ Ջաթև. հարց. 242. փաղաբուշտ, փաղա-փուշտ, փալափուշտ). բշտիլ «ուռիլ» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 60. նոր գրականում փամփուշտ «հրացանի գնդակն ու վառօդը պարունակող ամանը. cartouche», որից փամփշտաւոր, փամփշտակալ, նաև միզա-փամփուշտ ևն։

• Քննիչները առհասարակ միացրած չեն այս բոլորը։ ՆՀԲ՝ որ բոլորն իրար է միացնում, լծորդ է դնում նաև լտ. pustula «պղպջակ, բշտիկ», Bötticher, Arica 71, 167, Lagarde. Urgesch. 713, Beitr. bktr. Lex. 57 փամփուշտ և փի ոշտ բառերը համեմատում է սանս. pršta, զնդ. paršti, *paitiparšti, պրս. աֆղան. pušt «կռնակ» բառերի հետ։ Տէրվ. Altarm. 5 փոշտ կապում է փուք, փչել ևն բառերին, իսկ փամփուշտ դնում է փոշտ բառի սաստկականը՝ մ յաւելուածով։ Justi, Dict. Kurde, էջ 74 փոշտ բառի հետ համեմատում է քրդ. papeft «քարճիկ, միզային փամփուշտ». յն. πομφός «պալար, այտոյց», լտ. pa-pula «բշտիկ, ուռեցք», papilla «ըս-տինքի պտուկ», լիթ. pampalas «ուռած, գեր», pámti «ուռիլ, գիրանալ»։ Տէրվ, Նախալ. 92 վերջին երկու լիթ. ձևերը, հալ. փամփ-ուշտ, փապարել, թերևս

• նաև փափուկ՝ դնում է հնխ. pap, pamp արմատից։ Bugge, Btrg. 20 փամփուշտ կցում է յն. πεμφός ձևին՝ իբր բնիկ հաւ։ Müller WZKM 6, 185 միացնում է փոշտ(անկ) և փամփուշտ։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մշ. Ջղ. բ'ուշտ, Խրբ. Սչ. բուշտ, Հմշ. պուշտ, Ննխ. փուշտ, Ագլ. բիւշտ, Շմ. պիւշտ, Ասլ. փիւշդ, բոլորն էլ նշանակում են «բշտիկ, ուռեցք», իսկ Տփ. բուշտ «փուչիկ, միզափամփուշտ»։-Բայաձև Ագլ. Տփ. բշտիլ, Ալշ. Ջղ. բ'շտել, Ննխ. բըշ-տէլ, փշտէլ, Երև. պշտէլ, փշտէլ, Պլ. բշդել, Սեբ. բ'շդել, Ռ. փշդիլ։-Նոր բառեր են բշտիկ, բշտռկիլ, բշտռտել, բշտեցնել, բշտբշտիլ, բշտբշտոտիլ, ալաբուշտ.-հե-տաքրքրական է յատկապէս՝ Մշ. փալամ-փուշտ «բաղափուշտ»։

• ՓՈԽ.-Վրաց. ბუმტი բուշտի «միզային փամփուշտ, ջրի պղպջակ», ბუმტუკი բուշ-տուկի «միզափամփուշտ», դաբուշտեբա «ու-ռեցք յառաջացնել». լազ. busti «միզափամ-փուշտ»։

NBHL (5)

κύστης vesica որպէս Փամբուշտ. խաչաբուշտ

Ի ձեռն թոքոյն զըմպելին առ երիկամունսն ի բուշտն մղեալ. (Պղատ. տիմ.։)

ռմկ. բշտիկ. լտ. բուսդուլա, pustula φλύκταινα Խաղաւորտ, պալար. ուռոյցք. պղպջակ.

Եղեւ մահտարաժամ. նախ ի մէջ ձեռացն (գուցէ՝ ցայլիցն) բուշտ երեւէր. եւ այն էր նշանն. (Միխ. ասոր.։)

Հպարտութիւնն նմանի բշտոյ լցեալ հողմով, որ դառնայ յոչինչ ընդ պայթնուլն. (Առաք. մոլ.։)


Բուռ, բռոյ, ով

s.

lime;
plaster;
varnish.

Etymologies (2)

• , ո հլ. «ծեփելու կիր կամ գաճ» Օր. իէ. 2. 4. Ոսկ. ես. 422. «նօթ, սլիկոն կոչուած կարմիր ներկը» Իմ. ժգ. 14. «ապիկի, ջնա-րակ, սըռ» Վրք. հց. որից բռել «կրով կամ գաճով ծեփել» ՍԳր. բռեայ «բուռով ծեփած» Երզն. մտթ. 456. բոքար «փոքր քար՝ ձեռքը առնելու չափ» Վրդն. առ. 89. բռածեփ «բու-ռով ծեփած» Ոսկ. ղկ. գրուած է փոր, ի հլ. Սարգ. ա. պետր. դ (էջ 246բ)։

• Հիւնք. սփռել բայից։ Վերի մեկնու-թիւնը տուաւ Jensen, Hitt. u. Arm. էջ 183, 212 և ՀԱ 1904, 273։

NBHL (5)

κονία calx Նիւթ բռելոյ, այսինքն ծեփելոյ. մանաւանդ սպիտակ ծեփոյ. զոր օրինակ կիր, գաճ.

Կամ γύψος gypsum. ճիսս, ճիփս։ (Գաղիան.։ Վստկ. ՟Խ՟Բ. ՟Ճ՟Ի՟Ա.)

Ի սպիտակին՝ ոմանք ձիւն են, եւ ոմանք բուռ։ Սպիտակին ոմն ձիւն է, եւ ոմն բուռ. (Սահմ. ՟Ժ՟Ը։)

Ծեփեաց բռով, եւ կարմրացոյց զգոյն նորա. մ. ՟Ժ՟Գ. 14։)

Ամանօք, որ եւ ծեփեալ էր բռով. (սըրլը) (Վրք. հց. ՟Բ։)


Բազպան, աց

s.

sacerdotal maniple;
bracelet.

Etymologies (3)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, առանց վկա-յութեան) «եկեղեցական զգեստաւորութեան մէջ՝ պատարագչի թևնոցը» Լմբ. պտրգ. Մաշտ. «ձեռնօց» Արծր. հրտր. Պատկ. էջ 192։

• -Պհլ. *bāzupān, պրս. *bazūbān, զնդ. *bāzupāna-«բազպան», որոնցից ո՛չ մեկը գրականութեամբ աւանդուած չէ. կազմուած են bāzu «բազուկ» բառից՝ pāna-pān-bān «-պան» մասնիկով։-Հիւբշ. 114։

• ՀՀԲ բացատրում է «որ պատէ զբազու-կըն»։ ՆՀԲ պրս. պազուպէնտ՝ որ ուրիշ բառ է։ Lagarde ևն չեն յիշում։

NBHL (3)

ἑπιμανίκιονμανιάκις մանեակ) manipulus Պահպանակ բազկաց՝ ամփոփիչ թեզանեաց. որպէս պ. պազուպէնտ, գօլլագ. Սպաս եկեղեցական ագուցեալ ի բազուկս, որ երբեմն եպիսկոպոսաց էր սեպհական, այլ զկնի հասարակ եղեւ եւ քահանայից, եւս եւ սարկաւագաց. բազկուրար, ձեռնուրար.

Իսկ եպիմիստիկոսն (կամ եպիմանիկոսն) զոր կոչեմք բազպանս՝ սահմանեցաւ, զի զսպեսցէ զձեռսն, եւ պատրաստ սպասաւորութեան արասցէ. մբ. պտրգ.։)

Զայս ձեռնուրարս եւ բազպանս քահանայական՝ համարել ի սպասաւորութիւն սպասաւորաց քոց. (Մաշտ.։)


Բաժ, ից

s.

impost, duty, tax, contribution, levy, custom;
— անցից, toll.

Etymologies (4)

• , ի հլ. «արքունի տուրք, հարկ, մաքս» Ա. մակ. ժ. 29. Եղիշ. «փոխարեն վճարք, իբր գին տրուած գումարը» Եզն. (գուցէ ընդ որդ-ւոյն տալոյ զնա բաժ առնուցու). որից բա-ժապան ՋԲ, ԱԲ կամ բաժապետ «մաքսա-պետ, մաքսերի վերակացու» Յս. որդի. բա-ժել «մաքսը վճարել կամ մաքս առնել» Յս. որդի. բաժտուն «մաքսատուն» ԱԲ. բաժրար Արձ. 1320 թուից (Վիմ. տար. 160)։

• -Պհ. bāž «մարս», պրս. [arabic word] bāz, [arabic word] bāǰ, [arabic word] bāz, [arabic word] pāž «մաքս, տուրք, հարկ», հպրս. bāǰi-«հարկ, արքունի տուրք», որոն-ցից պրս. [arabic word] bāǰbān, [arabic word] bāžbān. [arabic word] bāžvān, [arabic word] bāǰdār, [arabic word] bāǰdār «մաքսապետ, հարկահան», հպրս. βaζι γραβαν «մաքս առնելը» (իբր *bāǰigraba-)։ Իրան-եան բառերը ծագում են հնխ. bhag>սանս. bhaǰ «բաժանել» արմատից։ Իրանեանից փոխառեալ բառեր են նաև վրաց. ბაჟი բա-ժի «մաքս», საბაჟო սաբաժո «մաքսատուն», թուշ. սաբաժո «մաքսատուն», քրդ. [arabic word] bāǰ և թրք. [arabic word] bāǰ «մաքս, տուրք, հարկ», Խիվայի թթր. [arabic word] baǰman «անասունների հարկը հաւաքող պաշտօնեայ», թալմուդ. [hebrew word] baz-bān «մաքսապետ»։ Տե՛ս նաև բաժանել բա-ռի տակ։-Հիւբշ. 115։

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ։ ՆՀԲ այս մեկնութեան հետ յիշում է նաև հյ. անբաժ, բաժին, բաժանել, բագ, թրք.

• փայ, լտ. pars, portio «մաս»։ -Böt-ticher ZDMG 1850, 351 համեմատեց սանս. bhāǰya բառի հետ։ Նոյն Arica 79, 317 սանս. bhāga «մաս, բաժին, երջանիկ, բախտ, յաջողութիւն, գեղեց-կութիւն», զնդ. baγa-և պրս. bāǰ բա-ռերի հետ։ Lag. Urgesch. 359 սանա-bhaǰ «բաժանել» արմատից ևն։

NBHL (9)

(յորմէ Անբաժ, Բաժին, եւ Բաժանել եւ այլն. լծ. եւ Բագ. ռմկ. փա՛յ. եւ լտ. փա՛րս, փօ՛րցիօ) Մասն, բաժին.

Բա, մասն. Հին բռ.։ Առաւել վարի որպէս Բաժին արքունի, այսինքն մաքս վաճառելի իրաց. պ. պաժ, կամ պայ. թ. պաճ.

Թողցուք զամենայն հրէայ ի հարկաց, եւ զբաժ զաղիցն (կամ զաղտիցն) եւ զպսակաց. (՟Ա. Մակ. ՟Ժ. 29. յն. զգին աղիցն.)

Վասն մտից եւ սակից, եւ բաժից եւ հարկաց. (Եղիշ. ՟Բ։)

ԲԱԺ. ἑπιμερής, ἑπιμέριος superparticularis, superpartiens Ըստ թուաբանից եւ երկրաչափից՝ է մասն քանակի, որ ունի եւ զորոշեալ մասն աւելի.

Տասնեկաւ, որ զամենայն բանից թուականաց (զզանազանութիւնս) բազմապատիկ եղելոց, եւ մասանց եւ բաժից՝ յինքեան ունի. (Փիլ. ՟ժ. բան.։)

ԲԱԺ. μοῖρος sors, fatum Ըստ ախտարաց կամ քաղդեայց՝ բաժին եւ վիճակ ճակատագրական.

Ոչ ումեք մահկանացուացս յաղթել ճակատագրի ... որպէս բաժանեցին ... եւ ոչ կարացի զերծանել ի բաժէն. (Ոսկիփոր.։)

Եւ թէ՝ մեղաց մի՛ լինիր բաժ, ախտից տոռամբ ձգելով ի քարշ. (Շ. այբուբ.։)


Բաժակ, աց

s.

cup, glass, mug, goblet;
chalice;
bumper.

Etymologies (5)

• , ի-ա հլ. (կայնաև ռ հլ. որ յետ-նաբար աւելի է տարածուած. հմմտ. բաժա-կոյ Եփր. համաբ. 210) «գաւաթ, ըմպա-նակ», փոխաբերաբար «2. գինի կամ ըմպե-լիք, որ բաժակի մէջ է լցուած. Յ. չարչարան-քի, վշտի, ուրախութեան, սիրոյ և փրկու-թեան նշան. 4. ծաղկի պարունակը» ՍԳր. Վեցօր. 94։ Որից բաժակիկ Մանդ. բաժա-կեան «մէկ բաժակ պարունակութեամբ» Պտմ. աղեքս. բաժակել «բոյսի շուրջը փոս բանալ՝ ջրելու համար» Փիլ. լին. էջ 12 և յովն. 610. Պիտ. Սարկ. քհ. բաժակակալ (որից հա-մառօտուած բաժակալ) Եղիշ. հրաբաժակ Ագաթ. բաժակագող ԱԲ. բաժակաման ԱԲ. գրուած է նաև բարժակ Վրք. հց. Նանայ 377. (հմմտ. բաժանել և բարժանել) և սխալ ստուգաբանութեամբ՝ բաժանակ Մխ. երեմ. (իբր թէ բաժանել բառից հանելով)։ Նոր գրականում ունինք բաժակաճառ, բաժակա-ձև, բաժակահարութիւն ևն։

• -Պհլ. *bāžak հոմանիշից, որ թէև աւան-դուած չէ գրականութեան մէջ, բայց հաս-տատւում է՝ հայերէնի հետ, նաև ուրիշ փո-խառութիւններով. այսպէս՝ հրէարէն [hebrew word] bazak կամ [hebrew word] bazīk, կովկասեան լե-զուներից՝ ցախ. bazak «սափոր, կուժ»։ Ի-րանեան բառի արմատն է bhaǰ «բաժանել», որից ունինք նաև զնդ. baǰina-և սանս. bhāǰana-«աման»։-Հիւբշ. 115։

• Հներից Վարդան վրդ.՝ Սաղմոսաց մեկ-նութեան մէջ, գլ. ճժե., էջ 385 համա-րում է բառս յառաջացած բաժանել բա-ւից. «Բաժակ՝ աման գինւոյ, բաժանիչ ասի»։ (Այսպէս մտածելով է, որ Մխ. ե-րեմ. գրում է բաժանակ և ո՛չ իբր սխալ

• գրչի)։ ՆՀԲ բաժին բառից։ Böttich Rudimenta 49, 184 բաժակ բառի հետ է համեմատում ասոր. [syriac word] fuzg և [syriac word] bzguda բառերը։ Նոյն, ZDMG 1850, 351 սանս. bhāǰana և կա-պադովկ. ենթադրեալ βησιαϰή (Pollux 6 96) բառերի հետ։ Նոյն, Arica 14 պարսիկ βατιάϰη (Athen 11, 271 և սն. bhāǰana ձևերի հետ։ Lagarde, Urgesch. 361 զնդ. baǰina-։ Նոյն, Hagiogr. chald. 315. քաղդ. [hebrew word] ձևի հետ։ Նոյն, Arm. Stud. § 326 մերժելով իր այս մեկնու-թիւնները (ասոր. [syriac word] fuzg չկայ բնա-գիրներում. [syriac word] բառը պէտք է կարդալ [syriac word] bngudā, որ է արաբ. [arabic word] naǰūd. βησιαϰή պարսիկ է ըստ Pol-lux և ո՛չ թէ կապադովկեան, և ըստ Falkenberg պէտք է ուղղել βατιάϰη, որով բառս նոյնանում է պրս. [arabic word] bādya ձևի հետ, առանց գործ ունենա-լու հյ. բաժակ բառի հետ), պահում է միայն հրէարէն [hebrew word] bazīk, որ փոխ-առեալ է դնում պրս. bāǰa, bāža ձևից։ Այսպէսով ուղիղ մեկնոթիւնը տուած է յինում Lagarde։ Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhag «բաժանել» արմատի տակ է գնում։ Καρολίδης, Γλωσσ. συγϰρ. 79 մեր-ժում է եղել կապադովկ. յն. vutókko «դոյլ» բառին։-Հիւնք. բաժին բառից։

• ԳՒՌ.-Գործածւում է միայն «Հաղորդու-թեան բաժակ, սկիհ. 2. Հաղորդութիւն. 3, Հաղորդութեան գինի» իմաստով. աւաես ևն Ջղ. Սեբ. բ'աժակ, Ալշ. բ'աժագ, Մրղ. Սլմ. պmժmկ', Շմ. պաժակ, Ղրբ. պէ՛ժակ, Պլ. Տփ. բաժանք։ Նոր բառեր են բաժկի «Հաղոր-դութեան զինին» (Երև. բ'աշկի), բաժկարե-րան «մաօրախօս» (որի բերանը Հաղորդու-թեան բաժակի պէս սուրբ է), բաժակացու «Հաղորդութիւն պատրաստելու գինի»։

NBHL (15)

ποτήριον poculum, calix Ըմպանակ. սկահ. սկիհ. ճաշակ. աման ըմպելոյ՝ փոքրիկ, որով առնու ոք զբաժին գինւոյ, եւս եւ ջրոյ. գաւաթ.

Բաժակ՝ աման գինւոյ բաժնիչ ասի. (Վրդն. սղ.։)

Բաժակ մի ջուր ցուրտ. (Մտթ. ՟Ժ. 42։)

Ի հացէ նորա ուտէր, եւ ի բաժակէ նորա ըմպէր. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Բ. 3։)

Բաժակն փարաւոնի ի ձեռին իմում։ Առնուի զխաղողն, եւ ճմլէի ի բաժակն փարաւոնի. (Ծն. ՟Խ. 41։)

ԲԱԺԱԿ. Ըմպանակն հանդերձ ըմպելեաւն, կամ պարզապէս գինին որ ի նմա.

Յանուն անօթոյն՝ եւ զգինին սովոր եմք կոչել բաժակ՝ գոհացաւ. (Մտթ. ՟Ի՟Զ. 27։)

Այս բաժակ է նոր ուխտ՝ իմով արեամբ վասն ձեր հեղլոյ. (Ղկ. ՟Ի՟Բ. 20։)

Նմանութեամբ է նշանակ չարչարանաց, վշտաց, բարկութեան, որպէս եւ փրկութեան, ուրախութեան, սիրոյ, եւ այլն.

Կարէ՞ք ըմպել զբաժակն՝ զոր ես ըմպելոցն եմ։ Հա՛յր իմ, եթէ հնար է, անցցէ բաժակս այս յինէն։ Բաժակ փրկութեան ընկալայց։ Բաժակ ցասմանն Աստուծոյ.եւ այլն։

Որք զբաժակ մահու ընդ քեզ արբին։ Զփրկականն ըմպեալ զբաժակ։ Բաժակ հոգեւորական՝ լցեալ աստուածային ուրախութեամբ։ Անմահարար բաժակ հեղեալ յերկնից սուրբ հոգի. (եւ այլն. Շար.։)

Խնդրէր անցանել զնովաւ բաժակոյն. (Եփր. համաբ.։)

Մատռուակք բաժակոյն կենաց։ Զգինին մատուցանէր բաժակով. (ՃՃ.։)

ԲԱԺԱԿ՝ որպէս յն. νάμα latex որ է Խոնաւուտ հոսանք. ըմպելի. եւ իբրու Բաժանողական.

Բերանոյս մերոյ՝ բանիցն բաժակն արտաքս հոսելով, վեհագոյն քան զամենայն տեսակ բաժակաց. (Պղատ. տիմ.։)


Բալ, ից

s.

cherry;
large black cherry;
morello cherry;
fog, mist;
pale colour, paleness.

Etymologies (5)

• «կեռաս, տճկ. քիրազ, գիլաս» Բժշ. նոր գրականում «ֆիշնէ, вишня», որից կազ-մուած նոր բառեր են բալենի «բալի ծառ». բալագոյն «բալի գոյնով, մութ կարմիր»։

• = Պրս. [arabic word] balū կամ նաև [arabic word] alubā-lū «կեռաս». սրանցից փոխառեալ են վրաց. ბალი բալի, ალუბალი ալուբալի, մինգր. buli, թուշ. bal, alubal, չեչէն. bol, օսս. bal, լեզգ. bali, beyli, իմերել. bali, լազ. buli ևն, բոլորն էլ «կեռաս» կամ «բալ» նշանակութեամբ։ Բառիս ծագումը չգիտէ Horn։ -Հիւբշ. 263։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ La-garde, Arm. Stud. § 329։ Patrubány

• ՀԱ 19οs, 2ր6 հնխ. bhelo «այտնուլ» արմատից. հմմտ. յն. φλέω, ւաա. fluo «հոսիլ»։

• ԳՒՌ.-Երև. բ'ալ, Հմշ. պալ «կեռաս», պա-լընի «կեռասենի». նոր փոխառութիւն է Տփ. բալի «կեռաս» (վրացերէնից). միւսները գոր-ծածում են սովորաբար թրք. = պրս. ձևը (ֆիշնէ ևն)։ Նոր բառեր են բալնոց «բալենի-ների պարտէզ», բալնուտ «բալենիների ան-տալռ»ք

NBHL (9)

Ըստ Բժշկականի, եւ ըստ հայոց վրացւոց՝ է Կեռաս՝ անոյշ եւ թթուաշ պտուղ. κεράσιον cerasum իտ. ciriega պ. պալու, ալու պալու. թ. քիրազ։ Իսկ ըստ այլոց գաւառաց հայոց է այլ տեսակ այն պտղոյն, որ ռմկ. վիշնէ, կամ ֆիշնէ ասի. ըստ լտ. թթու կամ կծու կեռաս. cerasum acidum vel austerum, amarylla. իտ. visciola, marasche

ԲԱԼ 2 (ի, ից.) գ. ὀμίχλη nebula, caligo Մէգ. մառախուղ. մռայլ.

Ի բալէն ոչ կարէաք տեսանել զմօտակացն. (Պտմ. աղեքս.։)

Թանձրացեալ մթասցի բալ եւ մառախուղ՝ խաւար ի վերայ լերանց եւ դաշտաց քոց։ Եւ եղեւ բալ եւ մութ թանձրամած խաւարին ի վերայ երեսաց ամենայն երկրին. (Արծր. Բ. 3։)

Գարնանաբեր ժամանակին բալիցն ցուցանեն զօրինակ, որ ի ծայր լերանցն նստեալ՝ արգելուն զճառագայթս արեգական. (Լաստ. Ժ։)

Այն գետափն՝ որ յիւրմէ բալ եւ ծուխ վերնայ. (Վստկ.։ ա.մ.)

ԲԱԼ ա.մ. Մթին, մթագոյն. տումանլը, գարանլը.

Զաչաց լոյսն պակասեցնէ, եւ բալ տայ տեսնուլ աչաց ... Խոտ մի կայ, որ այծն ուտէ, բալ գոյն. եւ կուրացնէ զաչքն. (Վստկ.։) Ուր կայ եւ իբր ռմկ.

Բալեցնօղ է աչացն. այսինքն մթացուցիչ, բլչացուցիչ։


Բալասան, աց

s.

balm;
balsam;
balsam-tree.

Etymologies (2)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան, սեռ. պալասանայ Միխ. աս. 378) «արաբական մի տեսակ թուփ, նրա ծաղիկը, անուշահոտ իւղը. balsamina hor-tensis De.» Խոր. աշխ. 612. Մաշտ. յետին գրչութեամբ պալասան Բժշ. Միխ. աս. պա-լասամ Բառ. երեմ. յաւել. 571 (երկիցս). հր-նագոյն ձևերն են բաղսամոն (յունարէնից փոխառեալ) և ապրսամ (ասորերէնից կամ պարսկերէնից փոխառեալ). ասւում է և մե-ռոնի ծառ Բժշ.։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։


Բալղինջ

s.

gad-fly.

Etymologies (4)

• «մլուկ, փայտոջիլ, թախտաբի-թի, խանտալայ, punaise», որի նուազականն է բալղինջիկ. այս բառերի համար ունինք եր-կու վկայութիւն. «Դևք լցին բովանդակ զայրն զայն բալղինջիւ և մժեխիւ. Եհաս անդ բազ-մութիւն մրջմանց... կորուսանել զբալ-ղինջսն». Վրք. հց. Բ. 16, 17 (ըստ այլ ձ. բալղինջիկ)։

• = Վրաց. ბაღლინჯა բաղլինջա, թուշ. բաղլինջօ, ինգիլ. բալղունժ «մլուկ, փայտռ. ջիլ». հայերէնը փոխառեալ է վերջին ժամա-նակներում, ինչպէս ցոյց է տալիս ղ ձայնը = վրաց. ღ ձայնի դէմ։-Աճ.

• ՆՀԲ, ՋԲ և ԱԲ դնում են բառս «վայրի մեռու». որովհետև Վարք Հարանցի միւս խմբագրութեան մէջ վերոյիշեալ տեղը գրուած է «մժղով և պիծակով»։ Բայց այս նշանակութիւնը բնաւ յարմար չէ. մրջիւնները ի՞նչպէս պիտի կարենային օդի մէջ թռչող այդ պիծակներին որ-սալ։ Ըստ իս պէտք է հասկանալ «մլուկ, փայտոջիլ», ինչպէս ցոյց է տալիս վրա-ցին և՝

• ԳՒՌ.-Տփ. բաղլինջ «մլուկ»։

NBHL (2)

ԲԱԼՂԻՆՋ ԲԱԼՂԻՆՋԻԿ. Ազգ վայրի մեղուաց, որպէս պիծակ կամ իշամեղու.

Դեւք լցին բովանդակ զայրն զայն բալղինջիկս (տպ. բալղինջիւ) եւ մժեխիւ։ Եհաս անդ բազմութիւն մրջմանց՝ կորուսանել զբալղինջիկսն. (տպ. զբալղինջսն) ըստ օրինի պատերազմողաց. (Վրք. հց. ՟Ը։)


Բալուտ

s. adj.

acorn, tassel;
cloudy, gloomy

Etymologies (2)

• = Արաբ. [arabic word] ballūt, ասոր. և արամ. ❇ balūjā, պրս. [arabic word] balūd, թրք. [arabic word] ︎ palamut, բոլորն էլ նոյն նշ.։ Այս սառից է նտև պրս. [arabic word] šāhbalūt «շա-գանակ» (բառացի «արքայական բալուտ»), որ աղաւաղուելով դարձել է Ղրբ. շմբա՛-լուտ «շագանակ»։-Հիւբշ. 263։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (3)

Ուր իցէ բալ սաստիկ կամ յաճախ. միգամած. տումանլը.

Ծմակ տեղի եւ բալուտ. (Վստկ. ՟Մ՟Կ՟Բ։)

Որպէս ռմկ. բալումուտ, բէլիտ, պէլուդ. այսինքն Կաղին վայրենի. βάλανος, φηγό, ὁξύα glans, fagus (Բժշկարան.։)


Բախտ, ից

s.

fortune, prosperity, luck;
destiny, fate, fatality;
chance, hazard;
Fortune, Good Genius;
չեղեւ ինձ —, I have not had the happiness;
ըստ չար բախտին, by ill luck, unfortunately;
ըստ յաջաղելոյ —ի եղեւ ինձ հյրաժարել, by chance, fortunately his enemy dies.

Etymologies (5)

• . ի հլ. «բարի կամ չար պատահ-մունք. 2. յաջողութիւն. 3. ճակատագիր» Ծն. լ. 10. Ես. կե. 11. Եզն. յետինները սխալ գրչութեամբ գրում են բաղդ, որ ընդունուած է նաև արդի գրականում, բայց հիմայ հե-տըզհետէ ջնջուելու վրայ է։ Այս արմատից են բախտաբաշխ «բախտ բաժանողը» Ոսկ. ես. բախտանոց «մեհեան» Պիոն. 384. բախ-տաւոր Եզն. բարեբախտ Խոր. Պիտ. Փիլ. նխ. չարաբախտ Ճառընտ. վատաբախտ Փիլ. Նոն-նոս. լիաբախտիկ Պիտ. ծննդաբախտ Վեցօր. երկնաբախտիկ Պիտ. վատաբախտիկ Պիտ. անբախտ Ոսկիփ. նոր բառեր են՝ դժբախտ, դժբախտաբար, դժբախտութիւն, բախտա-խընդիր, բախտախնդրութիւն, բախտագու-չակ, բախտակից, ապաբախա, տարաբախա, տարաբախտաբար ևն։-Այստեղ է պատկա-նում նաև բաստ «բախտ, յաջողութիւն, եր-ջանկութիւն» Պիտ. Շիր. Սարկ. քհ. որ ուրիշ բան չէ, եթէ ոչ բախտ բառի յետին գաւառա-կան մէկ ձևը. խ>ս ձայնափոխութիւնը ցոյց են տալիս նաև դրախտ >դրաստ, տախտակ >տաստակ բառերը. անշուշտ եղել են նաև ուրիշ գաւառական բառեր խտ>ստ ձայնա-փոխութեամբ, բայց գրականութեան մէջ չեն մտել։ Արդի բարբառների մէջ այսպիսի ձայ-նափոխութիւն չի նկատուած։ -Բաստ ձևից ծագած բառեր են՝ բաստայեղց Պիտ. բարե-բաստ Պիտ. Պղատ. օրին. և տիմ. Սկևռ. լմբ. բարեբաստիկ Կաղանկտ. Փիլ. Պիտ. չարա-բաստ, քաջաբաստիկ Պիտ. Փիլ. վատաբաստ, փառաբաստութիւն Փիլ. ևն։ Սրանցից մի քա-նիսը գործածական են նաև արդի գրակա-նը,

• = Պհլ. պազենդ. baxt «բախտ, բարեբախ-տութիւն, ճակատագիր», պրս. [arabic word] baxt «բախտ, ճակատագիր», զնդ. baxta «իբր ռա-ժին նշանակեալ մաս, բախտ, ճակատա-գիր, դժբախտութիւն»=սանս. [other alphabet] bhaktá «տրուած բաժինը», [other alphabet] bhaktl «մաս-նակցութիւն, մաս, բաժին»։ Իրանեանից փոխառեալ են նաև աֆղան. բելուճ. գնձ. baxt, քրդ. baxt, bext, հինդուստ. buxt, թրք. baxt, baht, և թուրքերէնի միջոցով էլ նյն. μπάχτι, բուլգար. bahtisam, սերբ. baht։-Բոլորի արմատն է զնդ. bag, baž= սանս. bhaj «բաժանել, բաշխել», որի ան-ցեալ դերբայն է զնդ. baxta=սանս. bhak. tá, բախտն ըմբռնելով իբրև ի վերուստ բաշխուած բաժանուած վիճակ. հմմտ. նոյն արմատից սանս. bhaga-«բախտ», bhaga-vant «երջանիկ, բախտաւոր» և հյ. բաշխ քճակատագիր, բախտ» (բաշխել «բաժանել» բայից)։-Այս ծագումը և նիւթական իմաս-տո ցոյց են տալիս զնդ. baγōbaxta-«աս-տուածապարգև (ճանապարհ), šōlϑrōbaxta «գիւղերի մէջ բաշխեալ (ջուր)», սանս. [other alphabet] bhagabhakta-«աստուածաբաշխ» ևն (Horn § 185, Bartholomae 923)։ -Հիւբշ. 115։

• Ուղիղ մեկնութիւնը տռւաւ նախ և ա-

• ԳՒՌ.-Ագլ. Գոր. Ղրբ. Ննխ. Շմ. Տփ. բախտ, Ախց. Երև. Ջղ. Սեբ. բ'ախտ, Մկ Մրղ. Ոզմ. Սլմ. Վն. բmխտ, Պլ. Ռ. փախդ, Տիգ. փmխդ (բայց փmխթըվուր «բախտա-ւոր»), Զթ. բ'օխդ.-իսկ Սչ. բ'ախտ «ամու-սին», Ալշ. բmխտ «բախտ. 2. ապաստան, ապաւէն»։ Նոր բառեր են բախտաւոր «երա-նի» (Շմ. տարբերում է իրարից «բmխտm-վmր «երանի» և բախտօօր «բախտաւոր»), բախտակոծուիլ, բախտովի, բախտփորձուկ, բախտաւորուիլ, բախտաւորացնել ևն։

• «թակարդի կապը, որ որսի վիզն ընկնելով խեղդում է». յգ. բախտերք. նորա-գիւտ բառ, որ այս երկու ձևով մի քանի ան-գամ գործածուած եմ գտնում Վրդն. առկ. 34. պարզապէս «որոգայթ» իմաստով ունի Վրդն. առ. 88 (սեռ. բախտերաց). գրուած բաղտերք Վրդ. բար. 102։

NBHL (10)

գրի յոմանց եւ ԲԱՂԴ. պ. պախդ, պէխդ. τύχη fortuna, casus, felicitas Դիպուած բարի կամ չար. մանաւանդ բարին՝ որ եւ Յաջողութիւն ասի, իմա՛ առ յԱստուծոյ.

Եւ ասէ լիա, առ իս բախտ իմ. (Ծն. ՟Լ. 10։)

Սահմանեն զբախտ, դիպումն եւ ընթացակցութիւն յերկուց պատճառաց՝ ի յօժարութենէ զսկիզբն ունողաց՝ այլ ինչ քան զոր բնաւորեցաւն կատարողաց. որպէս գերեզման փորելով՝ գանձ գտանել. (Նիւս. բն.։)

Բայց ըստ բախտի եղեալ Արտաշէսի՝ մեռանի ի նմին ժամանակի դոմետիանոս. (Խոր. ՟Բ. 51։)

ԲԱԽՏ՝ ըստ հեթանոսաց. τύχη, δαίμων fortuna, genius (յորմէ թ. ճին ). Իբրու ոգի իմն դիւական. վիճակ եւ ճակատագիր բարեբախտութեան.

Կազմէիք դիւաց սեղան, եւ խառնէիք խառնելիս բախտից. (Ես. ՟Կ՟Ե. 11։)

Հատեալ զցանկ հզօրին՝ բախտից հմայից զսեղանն մեծախորհուրդ արեանն սրսկման երեւեցուցեալ (մանասէ). (Նար. ՟Ծ՟Ա։)

Ոչ բախտից, ոչ տարերաց, ոչ դիպուածոց, եւ ոչ պատահմանց համարիցիմք զբարիսն՝ զոր ունիցիմք ի ձեռս, այլ՝ նախախնամութեանն Աստուծոյ եւ ողորմութեան. (Խոսր.։)

Աստուծով բախտ եւ ժամանակ զմարդիկ նաւավարեն. (Ոսկիփոր.։)

Յայպանումն առասպելեալ բախտին ասի յԱղուէսագիրս.


Բակլայ, ից

s.

bean;
lupine.

Etymologies (3)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «բակլայ կոչուած ընդեղէնը. fève» Մխ. առակ. Տօնակ. Յայսմ. Վստև. 21. մանր բակլայ «lupinus» Գաղիան.։

• = Արաբ. [arabic word] baqla, որ և [arabic word] baqila, [arabic word] bāqilla «բակլայ», որից փոխառեալ են պրս. bāgālā, արևել. թրք. [arabic word] baqla, թրք. քրդ. [arabic word] bakla և թուրքերէնի միջո-ցով էլ ալբան. baklla, բուլգար. bakla, սերբ. bakla։ Արաբերէնի պարզ արմատն է bql «բոյս, արօտ, խոտ, բուսնիլ», որից և [arabic word] baqqal «ընդեղէն ծախող, նպարավա-ճառ» (=ռմկ. բախկալ, և ռուս. бакалeй. ныи)։-Հիւբշ. 263։

• ԳՒՌ.-Առւ. Տփ. բա՛կլա, Ջղ. բ'ակլա, Ալշ. Ննխ. բագլա (Չալթր գիւղի մէջ բ'ագլա «լո-ռի»), Ախց. Կր. Սչ. բ'ագլա, Մկ. բmկլա, Մշ. բագլագ, բանգլա, Զթ. բ'ագլօ, Տիգ. բmգլm. Գոր. պmկլm, Ղրբ. պէ՛կլա, Ակն. Սեբ. բ'այ-լա, Վն. բmյլ, Ոզմ. բmհլm, Ասլ. փայլա, Սլմ. բmղլm, Ռ. փաղլա, Պլ. փախլա, Շմ փmխլm։-Նոր բառեր են՝ բակլաճճի, բակլա-տախտակ, բակլաքչև։

NBHL (2)

κύαμος faba Է ընդեղէն յայտնի. որ եւ ռմկ. բախլա, պագլա.

Մարմնոյ մեծութեամբ՝ բակլայ եւ սիսեռն պարծէին առ հատ կտաւատի եւ կնճթան. (Մխ. առակ.։)


Բահուանդ, ից

s.

necklace, diamond to hang on the neck;
iron collar.

Etymologies (3)

• «ակունքներով զարդարուած մի տեսակ կանացի զարդ». մէկ անգամ ունի Թղթ. դաշ. 17. նոյն բառը բահուբանդ ձևով գիտէ Հին բռ. «Մեհևանդ. անթանոց կամ բա-հուբանդ»։

• = Պհլ. գւռ. *bāhuvand «ապարանջան կամ թևի մի ուրիշ տեսակ զարդ» ենթա-դրեալ ձևից. սրա բուն պհլ. ձևը պիտի լի-նէր bāzūband, որի նոր պրս. ձևն է [arabic word] bazuband «ւուռութ. և թարգմանի բազկա-կապ, ուր գրեալ մաղթանս ինչ՝ կապեն ի բազուկ», կազմուած է [arabic word] bāzu «բազուկ» և [arabic word] band «կապ» բառերից. -bāzū բառի գւռ. bāhū ձևի ժառանգները գտնում ենք գեռ նորապարսիկ bohu, bohf, bahōi, boī, bāi (<*bahi) գաւառականների մէջ (տե՛-Horn, էջ 38, § 167). իսկ vand-band «կապ» բառի համար հմմտ. նոր. պրս. գւռ. wán-dam. windam (Horn, էջ 50, § 219), հյ. մեհևանդ, պախճաւանդ, պարաւանդ, դան-դանաւանդ, և սրանց համեմատ նաև մռառ ბაზვანდი բազվանդի=ბაზმანდი բազմանդի «բազուկին կապելու յուռութ», որ ներկա-յացնում է պհլ. *bāzuvand ձևը։-Հիւբշ. 116։

• Առաջին անգամ ՆՀԲ համեմատեց պրս. [arabic word] payvand «կապ» և [arabic word] pāy-band «ոտնակապ», որոնք թէ՛ ձևով և թէ՛ իմաստով յարմար չեն։ Bötticher, Arica 75, 228 պրս. [arabic word] bāx «դէմքի Llroesch. 606 սանս. bhasvant «մար-գարտայեռ վզնոց» և մեհևանդ բառերի հետ։ Սրանց բոլորին հակառակ է Lag. Arm. Stud. § 337 և պահում է միայն բառի վերջամասը՝ -ուանդ = bandh «կապ», Հիւբշ. Pers. Stud. 23 պրս. bāzū̄ բառի հետ։

NBHL (2)

Զարդ ինչ կանացի մեծագին կամ ականակապ, որպէս մեհեւանդ, կամ քայռամանեակ, եւ այլ ինչ նման.

Մեհեւանդ. անթանոց, կամ բահուբանդ. (Հին բռ.) որպէս պ. բէյվէնտ, կամ բայպէնտ. որ է ոտնակապ, ձեռակապ. զօդ, կապ, եւ այլն։


Բաղարջ, ից

adj. s.

unleavened, azymous;
unleavened bread, azyme.

Etymologies (4)

• , ի-ա, ո հլ. «անխմոր հաց (իբր գոյական) կամ անխմոր, չխմորուած (իբր ածական)» ՍԳր. (գրուած բաղարճ Եփր. ա-ւետ. 279, 280). որից բաղարջակերք ՍԳր. բաղարջընծայ Նար. էջ 252. բաղարջեայ Ե-պիփ. ծն. բաղարջիկ «փոքրիկ բաղարջ հագ» Վստկ. 102. նաև բաղրջուկ «մոլոշ բոյսը, փիփերթ, malva» Բժշ. (վերջինիս նշանա-ևութեան զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] xubbāz «մոլոշ»՝ xubz «հաց» բառից, ռուս. գւռ. калачики «մոլոշ»՝ калачь «ճեր-մակ հաց» բառից. հմմտ. նաև հյ. ճնճղկա-բլիթ, հացուպանիր, ճնճղկի հաց)։

• Kаρολίδγς, Γλωσσ. συγϰρ. փոխառեալ է դնում կապադովկիական παγάρτζι հոմա-նիշից, որովհետև այս բառի արմատը կարծում է παγ, որ կցում է լն, πάγος «սառած», πήγνυμι «սառչիլ», լտ. piger «ծոււ». սանս. pajras «հաստատուն» բառերին։ Հիւնք. թրք. boγača «կարկան-դակ» բառից։ Յակոբեան, Բիւզանդիոն թ. 742 արաբ. [arabic word] fitr «ծոմը բանալ» + պրս. [arabic word] ča նուազական մասնիկով։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. բ'աղարջ, Խրբ. բ'աղարչ, Գոր. Շմ. պաղարճ, Մկ. Վն. պmղառճ, Ղրբ. պէ՛ղարճ, Տփ. բա՛ղաճ, Ախց. Երև. Կր. բ'ա-ղաճ, Ջղ. բ'աղաջ՝, Սեբ. բ'աղաչ, Մրղ. պm-ղmճ, իսկ Ակն. Մշկ. բառս երևան է գալիս բաջուկ ձևով և «կարկանդակ» նշանակու-թեամբ. Պրտ. բ'աջ'ուգ «մի տեսակ աղցան» (<բաղրջուկ ձևից).-այս բաղարջ բառի և թրք. boγača «կարկանդակ» բառի խառնուր-դըն է ներկայացնում Հմշ. պուղարջա «կար-կանդակ»։-Նոր բառեր են բաղարջնախշի, բաղարջուկ։ բապահջ-չաղարջ։

• ՓՈԽ.-Վրաց. ბლარჯი բլարջի «բաղարջ», ბლარჯობა բլարջոբա «բաղարջակերաց տօն». կապադովկ. յն. παγάρτζι «բաղարջ», παγάρ-ἄιϰο φωμὶ «բաղարջ հաց» (Kаρολίδης, Γλωσσ. συγϰρ. 94 և Bugge KZ 32, 11) որ, ինչպէս γ=ղ ձայնից երևում է, ուշ ժամանակի փո-խառութիւն է հայերէնից. այսպէս նաև վրաց. ბაღაჭი բաղաճի «բաղարջ» (Չուբի-նով 99). որի մեջ ღ=ղ յետնութեան նշան է, մինչդեռ բլարջի հին է։ Ուա. պաղան «բաղարջ»։

NBHL (6)

ἅζυμος azymus, non fermentatus Անխմոր հաց.

Զոհս եւ պանս բաղաջաց. մբ. սղ.։)

Բաղարջի՝ առանց հպարտութեան խորհուրդք հոգւոյ քո՝ յարմարի. (Կլիմաք.։)

Բաղարջն (է) շօթ, լօշ (կամ լաւաշ) անխմոր. (Վրդն. ել.։)

ԲԱՂԱՐՋ. ա. Անխմոր. մայասըզ.

Նկանս բաղարջս. քանզի ոչ խմորեցաւ։ Պանս բաղարջս, եւ շօթս բաղարջս։ Քաքարս բաղարջս։ Պան մն բաղարջ, եւ քաքար մի բաղարջ։ Արդու մի ալիւր (կամ ալեր) բաղարջ։ Քաքարացն բաղարջաց։ Պանից բաղարջոց։ Բաղարջ հացիւ. եւ այլն։


Բաղիստր, ի, տրաւ

s.

stone-bow;
crossbow;
catapult;
dart, arrow;
small dagger.

Etymologies (3)

• «նետաձիգ աշ-տառակ, նետ նետելու պատերազմական մե-քենայ» Ա. մակ. զ. 51. «նետ» Երեմ. թ. § (որ սխալմամբ Մխ. երեմ. մեկնում է «սուր եռասայր, զոր ունին զինւորք ի մտրակս երիվարաց» (նոյնը բառացի կրկնում է Բառ. երեմ. էջ 45)։-Առաջին նշանակու-թեամբ և բաղիստ ձևով ունի Նորագիւտ բ. մնաց. իզ. 15 «Եւ արար Ոզիա յԵրուսաղէմ մեքենայս խորհրդովք իմաստութեան, զի ւիցին ի վերայ աշտարակացն և ի վերայ ան-կեանցն բաղիստս և վէմս մեծամեծս»։ (Ո--վորական թարգմանութիւնն ունի «ձգել նետս և քարինս մեծամեծս», համաձայն յունա-րէնի՝ որ է βάλλειν βέλεσι ϰαὶ λίϑοις μεγά-λοις)։ ձռանս. baliste, ռուս. баллиста, ասոս ❇ b lstrs կամ [syriac word] blsts (Brockelmann, էջ 39ա, երկուսն էլ առանց ձայնանիշի) ևն։ Յունարէն բառը չգիտէ Baillv. չէ՛ գործածուած Ա. մակ. զ. 51 և Բ. մնաց. իզ. 15, իսկ Երեմ. թ. 8 ունի βολις, որ է «նետ». յիշում է միայն Sophocles, Greek lexicon, էջ 296ա՝ վկայութեան կո-չելով Պրոկոպիոս (543 թ.), Մաւրիկիոս (607 թ.) և Լևոն Փիլիսոփայ (911 թ.)։ -Հիւբշ. а42։

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ ևն։

• = Յն. βαλίστρα «քարաձիգ մեքենայ», որ ծագում է βάλλω «նետել, արձակել» բայից. սրանից են փոխառեալ նաև լտ. balllsta,

NBHL (4)

ԲԱՂԻՍՏՐ կամ ԲԱԼԻՍՏՐ. (ի յն. վալլիստրա, վէլօսդասիս. լտ. պալլիսդա) βαλλίστρα, βελόστασις ballista Բաբան. մեքենայ պատերազմական ի ձգել նետս եւ նիզակս եւ քարինս. նետաձիգ աշտարակ. մանդղիոն.

Կանգնեցին մանգղիոնս եւ մենքենայս, եւ բալիստր՝ նետաձիգ աշտարակս. (՟Ա. Մակ. ՟Զ. 51։) cf. ՆԵՏԱԿԱՄ։

Բալիստր խոցոտիչ՝ լեզուք նոցա. (Երեմ. ՟Թ. 8։)

Բաղիստր՝ սուր է եռասայր, զոր ունին զինուորք ի մտրակս երիվարաց։ (Մեկնիչն երեմ. Մխ. գոշ.)


Բաճկոն, աց

s.

vest;
waistcoat;
flannel waistcoat;
night waistcoat;
bodice;
cloak, mantle;
tunic.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «պատմուճան, վերար-կու» ՍԳր. Եփր. ծն. էջ 51. Լաստ. որից բան-կոնակ «խեղճուկ հագուստ» Եւագր. 126. Վրդն. ծն. Տօնակ. նոր գրականում ընդու-նուած է բաճկոնակ «շապիկի վրայից հագ-նելու կարճ ու անթև հագուստը, ֆր. gilet, ռուս. жилeтъ, թրք. yelek», իսկ բաճկոն «բաճկոնակի վրայից հագնելու թևաւոր հա-գուստը. ռուս. пиджакь»։ Հնապէս էլ բաճ-կոնը շապիկի վրայից հագնելու զգեստն էր. հմմտ. Մտթ. ե. 40 «Եւ որ կամիցի ոք դա-տել և առնուլ զշապիկն քո, թո՛ղ ի նա և զբաճկոն քո»։ Սրա բացատրութիւնը տալով Երզն. մտթ. 125 գրում է. «Տեսակ բանիս թուի ինձ սխալ գոլ ի թարգմանչաց կամ ի գրչաց. քանզի բաճկոն վերինն է և շապիք ներքինն, որպէս ասէ Ղուկաս թէ՝ Եւ որ հա-նէ ի քէն զբաճկոն քո, մի՛ արգելուր ի նմա-նե և զշապիկս»։ Նկատողութիւնը ճիշտ է, բայց իրողութիւն այն է, որ մեր Հայրերը թարգմանել են ճիշտ այն՝ ինչ որ գտել են յունարէնում. ϰαὶ τῶ ϑέλοντί σοι ϰριϑῇναι ϰαὶ τὸν γιτῶνά (տակի հագուստ) σου λαβεῖν, ἂφες αύτώ ϰαὶ τὸ ἰμάτιον (վրայի հագուստ)։

• ՆՀԲ լծ. պրսկ. [arabic word] bazуūn «մեծա-գին և պատուական կերպասք», [arabic word] baz-ǰama «փառաւոր և շքեղ հանդերձ»։ Գ. վրդ. Սրուանձտեանց, Մանանայ, էջ 411, բեճ «ուս» բառից, իբր թէ «ու-սերի վրայ ձգուած զգեստ»։ Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] pāizākōn «մի տեսակ կերպաս» և թրք. [arabic word] čerken, čekmen «թիկնոց» (by-даговь, 1, էջ 469)։

NBHL (3)

ἰμάτιον, χιτών vestis, tunica Սովորաբար ի մեզ կարծի լինել ագանելի ներքին ի վերայ շապկի. բայց ի գիրս վարի որպէս Պատմուճան, պարեգօտ. հանդերձ որ ի ներքոյ վերարկուի. եւ Վերարկու. եւ որ եւ է ձորձ՝ մանաւանդ կտաւի եւ ազնիւ. հագուստ, լաթ, կապայ. (լծ. ընդ պրս. պէզէուն, պէզճամէ. հանդերձ ի բեհեզոյ այսինքն ի կտաւոյ)

Եթէ գրաւեսցես զբաճկոն ընկերիքոյ։ Առին իւրաքանչիւր զբաճկոն իւր, եւ եդին ի ներքոյ նորա։ Որ հանէ զբաճկոն յաւուր ցրտոյ։ Որ հանէ ի քէն զբաճկոն քո, մի՛ արգելուր ի նմանէ զշապիկս.եւ այլն։

Որք միով այծէիւ, կամ բաճկոնաւ շատանան. (Լաստ. ՟Զ։)


Բայ, ից

s. gr.

verb;
word, speech, discours;
cf. Բայոց.

Etymologies (3)

• (ի հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն ի բայի ներգոյականը) «գազանների որջը կամ ձմեռուայ քառասունքը» Շնորհ. եդես. որից բայանալ «որջը մտնել» Փիլ. լին. Արծր. հրտր. Պատկ. էջ 119. բայոց «արջի ձմեռա-յին քառասունքը» Եզն. բայեցեալ «քառա-սունք մտնելով թմրած կամ քնած» Կոչ. գրուած է բահ Վրդն. այգեկ. 85։

• ՆՀԲ «որպէս պահ, այսինքն՝ դիպահ և պահք»։ Հիւնք. յն. παγίς «դարան ամ-բըյթէայն»։

• ԳՒՌ.-ՆՀԲ և ՋԲ իբր ռմկ. յիշում են բայ կամ բահ, որ ինձ այլուստ ծանօթ չէ։

NBHL (25)

Բայ է բառ անհոլով՝ ընդունական ամանակաց, դիմաց, եւ թուոց, որ ներգործութիւն կամ կիր յարկացոցէ. (Թր. քեր.։ )

Բայ է, որ առնշանակէ ամանակ. (Պերիարմ.։ )

Եւ է բայ՝ ըստ բանիս մեկնութեան, որ է ասութիւն մեր զգործոց մերոց, զոր ասեմք, թէ զայս ինչ գործեցի, կամ գործեաց, կամ գործեցին. (Մագ. քեր.) (որ է ասել, թէ ձայնս բայ կամ բա՝ է արմատ բառիցս Բառ, բան, այսինքն ասութիւն. լծ. եւ վէպ. որպէս եւ յն. ասեմ. լտ. ասել. իտ. խօսք։)

Ստոյգ բայ է ներկայն. իսկ անցեալն եւ ապառնին՝ հոլովմունք ազդման. (Երզն. քեր.։ )

Զներկայն անուանէ բայ, իսկ զանցեալն եւ զապառնին ոչ բայ, այլ՝ հոլով բայի։ Իւրաքանչիւր ոք ի բայիցն նշանակէ իմն։ (Անյաղթ պերիարմ.։)

ԲԱՅ. Լայնաբար՝ ո՛ր եւ է մասն բանի. բառ. ձայն ինչ նշանական. λέξις vocabulum

Այս բայ՝ Ո՛վ, ըստ երկուց տարազաց լսի. Քաղցր եւ բարին հանգոյն բայք են միմեանց։ Քննութիւնս բայից ուսոյց։ Սակս բայից եւ բառից քննութեան. մբ. սղ. եւ Լմբ. ատ.։ )

Սուրբ բայ՝ կարճ է ի մերս բարբառ։ Գիտեմք, զի յայսր բայէ հրաժարէք. (Ժող. հռոմկլ.։)

ԲԱՅ. Ըստ հոմաձայնութեան յունին ῤῆμα , որ է ասութիւն. որպէս Բան, խօսք, բարբառ մարդկեղէն՝ ի նիւթական բառից յօդեալ.

Փանաքիմաց բայիւք՝ մերոյ փրկութեանս գովասանութիւն հատուսցուք. (Անյաղթ բարձր.։ )

Մի՛, որպէս մեքս իմանամք եւ ասեմք փանաքիմաց բայիւք մերովք. (Սարգ. բ. պ. Զ։)

Որ ինչ միանգամ ասէ Աստուած, ո՛չ բայք են, այլ՝ գործք, զորս աչք յառաջ քան զականջս դատին. (Փիլ. ժ. բան.։)

ԲԱՅ. ա. Լոկ ասութեամբ յօդեալ, կցկցեալ, թարմատար, ընդվայր բարբառեալ, զրախօսական.

Ի բայ բանից եւ անոճ իմն յաղագս հայկայ եւ նմանեացն կակազէ. (Խոր. Ա. 21։)

ԲԱՅ 2 չ. Երբեմն թարմատար, որպէս Բա. բամ. թէ. զի. որ. քի.

Պատմեցին, եւ ասեն, բայ հուր ինչ մեք անդր ոչ գտաք։ Զի ասէր, բայ բազմաց ի ձէնջ են ընտանիք առ մեզ։ Ասաց անձն իմ, բայ բաժին իմ է նա։ Եւ ասացէք, բայ ընդէր. (Բ. Մակ. Ա. 20։ ԺԲ. 24։ Ողբ. Գ. 24։ Մաղ. Բ. 14։) (ուր չիք շաղկապ ըստ յն. այլ միայն բայդ՝ ասել)։

Ի յայնմիկ, զի ասաց բայ՝ նոր, զառաջինն հնացոյց։ Ահաւասիկ դարձաւ ասաց նա, բայ գուցէ մեռանիցի. (Եփր. օրին.։)

Երբեմն ի նշանակ հաստատութեան. որպէս Ապաքէն, արդարեւ. իսկ. գոգցես. արդեօք. թերեւս. անշուշտ. ռմկ. պա, պէ. եւ այլն.

Բերոսոս բայ ասէ յառաջնում մատենին։ Եւ գրով բայ ասէ զքաջութիւնսն դրոշմէր։ (Եւս. քր. Ա։ )

Գրեաց ... զի բայ թերեւս յանդիմանեսցին, եւ եկեսցեն ի խոնարհութիւն հեզութեան. (Եփր. ա. կոր.։ )

Զի մի՛ յոլովագոյն բայ կշռովք բարձցէ զնա։ Ապարասանեալ բայ յաղագս բազմորդութեանն։ Հրաման տայր բայ նմին։ Արդ եթէ կամիք, բայ կարօղ եմ ես զնա ձեզ ցուցանել. (Պիտ.։) Եւ իբր զձայն յունական, ի՛բա, ի՛բէ. այսինքն ասաց, ասէ.

Ու՞ր իցեն (սահմանք սպարտիոյ). եւ նորա զնիզակն ցցեալ, բայ, յայսմ վայրի. (Պիտ.։)

ԲԱՅ 2 որպէս Բան, կամ բառ.

րախական բայիւք երգաբանեալ գոչեմք, հարսն երկնից դշխոյ ուրախացի՛ր բերկրեալ. (Շ. տաղ.։)

ԲԱՅ 3 (ի, ից.) գ. ԲԱՅ φωλεός, φωλία lustrum, latibulum, cubile որ եւ ԲԱՅՈՑ. ռմկ. եւս բայ, կամ բահ. Որջ կենդանեաց՝ մանաւանդ արջոց յաւուրս ձմերայնոյ. որպէս պահ, այսինքն դիպահ, եւ պահք, յորժամ առանձնացեալ մնան իբր թմրեալ եւ անսուաղ զաւուրս բազումս. (այսինքն քառասունք պահելի.)


Բան, ներ, նեար

s.

thing;
cf. Բան.

Etymologies (4)

• «մե տեսակ արաբական բոյս, նրա ծաղիկը և իւղը, myrobalanum, moringa aptera» Խոր. աշխ. 612. «վայրի կաղին կամ ամէն. իւղային և դառն պտուղ» Վրդն. ծն. յետին տառադարձութեամբ գրուած պան Վստկ. 89. Ամիրտ.։

• = Պրս. [arabic word] bān, որից նաև արաբ. [arabic word] bān ,mуrobalanum' (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 602 և Շթայնշնայդէր WZKM 11, 314)։ Պէտք է նկատել, որ յունարէնի մէջ էլ ունինք βάλανος «վայրի կաղին կամ կաղնի», βάλανος μυρεώιϰή կամ մի բառով μυροβάλανον «բան, mуrobalanum»։-Հիւբշ. 117։

• ՆՀԲ «որպէս յն. βάλανον»։ Ուղիղ մեկ-նութիւնը տուին միևնոյն տարում (1877) Lavarde, Arm. Stud. § 348 և Պատկ. Խոր. աշխ. էջ 57-ՆՀԲ և ՀԲուս. § 244 եբր. տարբեր բոյսեր են յիշում բան և պան։

• «մեղրահաց» տե՛ս Պան։

NBHL (82)

Աստուած ամենայնիւ բան է. (Ագաթ.։)

λόγος, ῤῆμα verbo, oratio, sermo Խօսք. ասացուած. զրոյց կարգաւոր. շարք բառից բերանով բարբառեալ յայտնիչ իմաստից մտաց, կամ ի գիր անցուցեալ. սեպհական է մարդոյ, այլ նմանութեամբ կամ տեսլեամբ ի դէպ գայ եւ հրեշտակաց, եւ Աստուծոյ գլխովին. խօսք.

Ո՛ւնկն դիք բանից իմոց։ Խօսեցաւ զամենայն բանս զայսոսիկ։ Խիստ թուեցաւ բանն։ Տէր տացէ զբան։ Բանիւք եւ արդեամբք։ Բանիւ եւ գործով։ Բանք բերանոյ։ Բանք մարդկան։ Բան տեառն։ Բան հրեշտակի.եւ այլն։

Տացին մեզ բանք ի բերան՝ ցուցանել ձեզ զօգուտն. ինձ ասել, եւ ձեզ լսել. (Ագաթ.։)

Բան ընդ բան յեռլով յաղագս նոցունց երկայնաբանել թուիցիմք. (Փիլ. նխ. բ.։)

Արտաբերական բանիցն զկնի եւ գործն յաջորդի։ Ըմբերանեսցես հանճարեղ բանիւ զբանիւն պանծացեալսն. (Պիտ.։)

Բանի անճառ, անտես մըտաց. (Շ. խոստ.։)

ԲԱն է հետեւակ (եւ տաղաչափական) բառի շարադրութիւն, զտրամախոհութիւն ինքնակատար յայտնելով. (Թր. քեր.։)

Բան է ձայն նշանական ըստ կարգաւորութեան, որոյ մասն իմն նշանական է զատ իբր ասութիւն (այսինքն բառ), այլ ոչ իբր ստորասութիւն կամ բացասութիւն. (Պերիարմ.)

ԲԱՆ ՏԵԱՌՆ. իբր Պատգամ, հրաման, պատուէր. λόγιον oraculum

Բանք տեառն բանք սուրբ են։ Հաստատեա՛ ծառայի քում՝ զբան քո յերկիւղ քո։ Բան քո կեցոյց զիս։ Ողորմեա՛ ինձ ըստ բանի քում.եւ այլն։

ԲԱՆ՝ ներքին կամ ներտրամադրեալ, արմատ արտաքին բանի. վարկ. կարծիք. բանականութիւն. ծնունդ մտաց. խորհուրդ. իմաստութիւն. λόγις ratio, sententia

Երկու են բանք. այն՝ որ ի ներքս ի խորհուրդսն բնակեալ է, եւ զոր արտաքս բերեմք. (Փիլ. լին. Դ. 96։)

Առ որս բանիւ են պաճուճեալ՝ բանքս. այսինքն առ բանականս են խօսք իմ. (Առ որս. Ա։)

ԲԱն ո՛չ է բարբառ լեղուոյս, այլ՝ խոկումն մտացն. մբ. սղ.։)

Որ առ ի մէնջ բանիւս։ Ըստ վայելչական բանին։ Ըստ իմումս բանի։ (Պղատ.։ Ածաբ.։ Խոր.։ )

ԲԱՆՆ, կամ ԲԱՆ ՀՕՐ, կամ ԲԱՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԷԱԿԱՆ, ԲԱՆՆ ԱՍՏՈՒԱԾ. Միածին որդին Աստուծոյ՝ որպէս հարազատ ծնունդ մտաց հօր. λόγος verbum aeternum

Ի սկզբանէ էր բանն, եւ բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր բանն։ Եւ բանն մարմին եղեւ։ Ձեռք մեր շօշափեցին ի վերայ բանին կենաց։ Եւ կոչէր անուն նորա բան Աստուծոյ. եւ այլն։ Բանն Աստուած ոչ միայն բան ինչ անանձն, այլ եւ բան անձնական, եւ մարդ կատարեալ. (Ոսկ. ես.։)

Բան է կերպարան Աստուծոյ, ի ձեռն որոյ ամենայն աշխարհ արարաւ. (Փիլ. քհ. Ա։)

Դառնալ առ Աստուած կենդանի, եւ ի բան նորա յորդին միածին. (Ագաթ.։)

Բան կոչէ զորդի, զի անախտ ծննդեամբ (է) ի հօրէ, որպէս բան ի մտաց. եւ ծանուցիչ է կամացն հօր, որպէս բան ծանուցիչ կամց խօսողին ... եւ անմեկնելի է ի ծնողէն, որպէս բանն յայլսն հնչէ, ի միտսն մնայ. (Խոսր. պտրգ.։)

Զի որպէս ծնունդ է բան՝ սրտի, նոյնպէս եւ հօր ծընունդ որդի։ Բան ասացաւ անուն նորին, զի անմարմին է ծնունդ բանին. (Յիսուս որդի.։)

Բանն բազմեալ յանբանից մսուր։ Բանիւ բան Աստուած կենագործեաց զՂազարոս։ Բանդ Աստուած՝ որ ի ծոց հօր։ (Շար.։)

ԲԱՆ. Ըստ հոմաձայնութեան յունին. ῤῆμα որպէս Բառ.

Մինչս բան՝ ոչ եթէ ժամանակ ինչ է սահմանարկու. (Կոչ. ԺԷ։ ԲԱՆ.) λόγος ratio ըստ յն. ոճոյ, որպէս Համեմատութիւն. կարգ, յարաբերութիւն, հայեցուած, պատճառ, փաստ, եւ հանգամանք իրաց.

Զնոյն բան ունին արհեստք եւ մակացութիւնք, զոր բան եւ նոցա ենթակայն առ նոսա. (Սահմ. ԺԱ։)

Զամենայն բանից թուականաց։ Եւ զերկրաչափականն, ըստ որում որպէս բանն առ առաջինն՝ երկրորդին, այսպէս եւ առ երկրորդն՝ երրորդին. (Փիլ. ժ. բան.։)

Եթէ ոչ փութամք զերիցս այսոցիկ քննել զբանն, ընդունայն ընթանամք. (Վրք. հց. Դ։)

Այնպիսի կարգաւորութեամբ վարել, որպէս աստուածապաշտութեանն բան պահանջէ ի նոցանէ. (Սարգ. բ. պ. Զ։)

Արդարութեանն բան զիա՞րդ պահիցի. (Բրսղ. մրկ.։)

ԲԱՆ, բաներ. կամ բանեար, երոյ. որպէս ռմկ. բան, բաներ. πράγμα, ῤῆμα res, negotium, verbum Իր, իրք.

Որ արտրին զբանն չար։ Յետ բանիցս այսոցիկ։ Միթէ տկարանայցէ՞ առ ի յԱստուծոյ բան, կամ ամենայն բան։ Քա՛ւ լիցի քեզ առնել զայն բան։ Արարեր դու զբանդ զայդ։ Զայս եւեթ բան արասցես ինձ. (եւ այլն։ Իսկ)

Առանց բանի պոռնկութեան. (Մտթ. Է. 32. իմա՛ իբր պատճառ։)

Նա որ ինչ ցնա բանքն էին, զամենայն արար կատարեաց. յն. զիւրն զամենայն. (Ոսկ. յհ. Ա. 9։)

Ոչ գոյր նմա մեզ դնել բանբերին, եւ ոչ պատիժ, եւ ոչ բանք. (Բուզ. Դ. 5։)

Հնա՛ր է եւ առանց ջանի բան վճարել. մբ. ժող.։)

ԲԱՆ ԱՌ ԲԱՆ. մ. Ըստ միոյ միոյ ի խօսիցն. մի ըստ միոջէ ըստ բառիցն.

Արարէ՛ք բան առ բան նամակիդ պատասխանի։ Բան առ բան ելոյծ, եւ իմացոյց ձեզ զօրէնս ձեր. (Եղիշ. Բ։)

Եթէ բան առ բան զսա մեկնեմ, լսօղքդ ձանձրանայք. (Նար. երգ.։)

Տեսցուք բան առ բան . (Բրսղ. մրկ.։)

ՆՈՅՆ ԲԱՆ Է. ՆՈՅՆ ԲԱՆՔ ԵՆ. Զնոյն իմանալի է կամ ասելի է. եւ զզնոյն համեմատութիւն իմա՛։

Նոյն բան կալցի եւ ի վերայ բարերարի եւ մարդասիրի եւ աներեւութի։ Որոց բան նոյն է, այսոցիկ ամենայն իրօք եւ հոմասեռս եւ միմեանց նման գոլ բնութեամբ հարկաւոր է. (Կիւրղ. գանձ.։)

ԲԱՆ Ի ԳՈՐԾ ԱՌՆԵԼ. Բուռն հարկանել, ձեռնարկել. սկսանել արդեամբք զբանն խորհեալ.

Բանս ի գործ արարին ունել զիս. (Երեմ. ԺԸ. 22։)

ԲԱՆ ԻՆՉ. ԲԱՆՔ ԻՆՉ. Պէսպէս առմամբ, որպէս ռմկ. խօսք մը. եւ բան մը, իլիշիկ մը. եւ վախ մը, կասկած մը.

Բան ինչ է ինձ ընդ քեզ իշխանդ. առ ո՞ յամենեցունց ի մէնջ. առ քեզ իշխանդ. (Դ. Թագ. Թ. 5։)

Եւ մի ի բանս ինչ գայցես ընդ նոսա. (Կոչ. Զ։)

Բանք ինչ որ գոյին նոցա ընդ ասորիս։ Հեռի էին ի սիդոնացւոց, եւ բանք ինչ ոչ էին նոցա ումեք ի մարդկանէ. (Դտ. ԺԸ. 7. 28։)

Իմ բանք ինչ են ընդ հրեայսն, գուցէ տացեն զիս ի ձեռս. (Երեմ. ԼԸ. 19։)

ԲԱՆ ԻՆՉ ԱՍԵԼ. Դիմախօսլ. տրտնջել. անիծանել, որ եւ հեգնելով՝ ասի օրհնել.

ԲԱՆ ՈՒՆԵԼ կամ ԱՌՆԵԼ, կամ ԿԱՊԵԼ. ռմկ. խօսք կապել, կամ դնել. Ուխտ դնել.

Բան ունիմ ընդ երանելի ծերոյն, եւ նա ընդ իս, թէ որ յառաջեսցէ ի մէնջ, աղաչեսցէ զտէր Աստուած, զի ժողովեսցէ եւ զընկերն. (Վրք. հց. ԺԵ։)

Առ վաղիւն բանս արարեալ քաղաքին ի ներքս առնուլ զզօրսն. (Մամիկ.։)

Բան կապեալ առ գիսն՝ ոչ երբէք ծովագնացութեամբ մակաշրջել փայտիւք. (Մագ. ԼԴ։)

Տո՛ւր ինձ բան, զի այդր բնակեսցիս. եւ ետ նմա բան ի յայրին մնալ։ Տո՛ւր ինձ բան, որ արձակեցից զքեզ. (Վրք. հց. ԺԹ. եւ Դ։) Կամ Միջնորդ լինել. բարեխօսել.

Դատել զիւրոյ հովուութեանն ոչխարս, կամ թէ բան տալ ընդ նոցա՝ մաղթանաց. (Սարկ. լս.։)

Եւ Համար տալ. λόγος ratio

Պարտ է ամենեցուն պատրաստ լինել, որպէս թէ բան տալոց են դատաւորին. (Նախ. ա. պետ.։)

Ստուգապէս բան տացուք Աստուծոյ, թէ ոչ հանապազ սգամք. (Կլիմաք.։)

Զսա ի բան ձգել, եւ պատմել՝ անարդարութիւն է շնորհին. մբ. պտրգ.։)

Ի ԲԱՆ ՈՒՆԵԼ. Ի համարի ունել. ի համար արկանել.

Աղերսէր մի՛ ունել նմա ի բանի զյանցուածս իւր։ Ոչ ի բանի ունէր զնորայն կառավարութիւն կամաց՝ որ ի չարն. (Յհ. կթ.։)

Ի ԲԱՆԻ ԱՌՆԵԼ. Հաւանեցուցանել. համոզել. յանկուցանել. πείθω persuadeo

Զպոմպէոս ի բանի առնէր, զի նովաւ դառնայցէ յասորիս. (Եւս. քր. Ա։)

Մի՛ զբոլոր տունն ընդ բանիւ արասցեն։ Ո՛չ օրէն է վասն միոյ զամենեսեան ընդ բանիւ առնել։ Զի մի՛ այլքն ընդ բանիւ կացցեն վասն միոյ մեղուցելոյ. (Մխ. դտ.։)

Զբանիւք առնէր զաշակերտսն, մինչեւ մեռեալն թաղմամբ գերեզմանին վճարեցաւ. (Մամբր.։)

Մի՛ զբազում բանիւք անկանիր։ Յերկարագոյն նուագօք զբանիւք անկանէին. (Յոբ. ԺԱ. 3։ Գ. Մակ. Ե. 9։)

Զի մի՛ երեւեսցի ի մէջ անմտացն իբրեւ զբանիւք իմն եկեալ։ Զբանիւք եկեալ երեւէր. (Ոսկ. յհ. Ա. 7։)

ԲԱՆ ԵԼ, կամ ԿԱԼԱՒ. իբր Համբաւեցաւ. խօսք ելաւ, ձան ելաւ.

Բան կալաւ՝ ընդ Ենովքայ եւ ընդ Եղիայի տակաւին ի մարմնի զնա ել. (Ճ. Զ.։)

(Նեստոր) չար մոլորութիւն գտեալ՝ ի բանս ելու առնել ջանացաւ զբարեպաշտագոյն թագաւորն մեր. (Կիւրղ. ի կոյսն.։)

ՈՐՊԷՍ ԻՄ ԲԱՆՍ Է. ԸՍՏ ԻՄՈՒՄՍ ԲԱՆԻ. Ըստ կարծեացս իմոց. որպէս ինձ թուի. իմ կարծիքս.

Ամենայն մարդ սուտ է. եւ այս է, որպէս իմ բանս է, թէ ամենայն մարդ տկարանայ յանդիման կացուցանել՝ զոր իմացաւն զԱստուծոյ. (Նիւս. կուս.։)

Ոչ այլ ինչ է՝ ըստ իմում բանիս, բայց ընդ Աստուծոյ միայն լինել. (անդ։)

Ի ԲԱՆ ՏԱՆԵԼ. Ի ԲԱՆ, կամ Ի ԲԱՆԻ ՊԱՀԵԼ. ռմկ. ոճով. Ի կիր արկանել, վարել. գործածել, բանեցնել։ (Վստկ. ՂԴ։ Մխ. բժիշկ. ստէպ։)

Սուր ի բան արկեալ՝ խողխողեն եւս զանմեղ գառինսն. (Պիտառ.։)

ԲԱՆ (բաներ կամ բանք.) Որպէս յն. վա՛լանօն. βάλανον glans Կաղին վայրի. եւ ամենայն պտուղ իւղային եւ դառն.

Ոչ ամենայն բաներ ուտելի է՝ որպէս ցմախ, որպէս բանք, շաղինար, եւ այլք ոմանք գառինք, եւ կէսք մահաբերք իսկ. (Վրդն. ծն.։)

Եւ կամ μυροβάλανον myrobalanum, glans unguentaria Տունկ եւ ծաղիկ եւ պտուղ, եւ իւղ, որով օծանէին ստէպ զվարսս ի ջերմին գաւառս.

Երջանիկն արաբիա, եւ իւղք անոյշք ի նմա, եւ ծաղիկք՝ բալասան, բան, յասմիկ. (Խոր. աշխարհ.։)

ԲԱՆ 3 (բաներ.) ԲԱՆ. Որպէս Պան, կամ բաղարջ փեթակի.

Զամէն բանն, երբ կատարած լինի ի կոճակի, կթէ՛։ Բաներոյն բաղարջն. (Վստկ. ՅԱ։)


Բանակ, աց

s.

camp;
army;
encampment;
castramentation;
— առնուլ, հարկանել, to encamp, to pitch a camp;
բառնալ զ—ն, to remove the camp.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «զօրքի խումբ. 2. ուղե-ւորների կարաւան, 3. բանակի իջած՝ դառա-րած տեղը» ՍԳր. Բուզ. որից բանակիլ ՍԳր. բանակեցուցանել Ա. մակ. զ. 33. բանակա-կից Ոսկ. մ. ա. 1. բանակամէջ Բուզ. բա-նակետղ ՍԳր. Վեցօր. Եփր. ա. կոր. բանա-կատեղ Ստեփ. սևան. շրջաբանակ Գնձ. զօ-րաբանակ (նոր բառ)։

• Հիւնք. բնակիլ բայից է հանում։ Schef-telowitz BВ 29, 37 մեկնում է բանալ բայից, իբրև «բաց տեղ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 97 պրս. [arabic word] buna «տուն-տեղ, կարասիո»։

• ՓՈԽ -Վոաղ. ბანაკი բանակի «բա-նակ», ბანაკება բանակեբա «բանակիլ», ❇ა-ბანაკება դաբանակեբա «ճակատ յարդարել, բանակիլ և կռուի պատրաստուիլ», საბანაკე սաբանակե «բանակ, վաշտ», ნაბანაკევი նաբանակեվի «բանակատեղի»։ Կասկածելի է սակայն որ այս բոլորը՝ հայերէնի հետ միասին փոխառեալ լինին պահլաւերէնից, ինչպէս ցոյց է տալիս բառի -ակ վերջաւո-րութիւնը։

NBHL (7)

παρεμβολή castra Միաբան բազմութիւն զօրու՝ ի չու, ի ճակատու, եւ ի կայանս. որպէս եւ Կարաւան ուղեւորաց. եւ Տեղի իջեւանելոյ. դադարք.

Ետես զբանակ Աստուծոյ։ Բանակք հրեշտակաց։ Զատոյց զժողովուրդն (անասնովք հանդերձ) յերկուս բանակս։ Ննջեաց զայն գիշէր անդէն ի բանակին։ Եմուտ ի մէջ բանակի եգիպտացւոցն, եւ ի մէջ բանակի իսրայէլացւոցն։ Դարձաւ յեսու եւ ամենայն իսրայէլ ընդ նմա ի բանակն ի Գաղգաղա։ Իբրեւ զգունդս բանակաց։ Ծախեցի զբանակս ձեր։ Առին զբանակս օտարաց.եւ այլն։

Երթեալ տեսանէին՝ զի թափուր կայր բանակն առանց մարդոյ. (Բուզ. ՟Դ. 20։)

λογεῖον, λόγιον rationale, oraculum Որպէս թէ բանիկ, պատգամիկ, կամ բանաւոր, բանարան. նիւթական թարգմանութիւն յն. ձայնիս լօ՛ղիօն, այն է Տախտակ դատաստանաց եդեալ ի վերայ կրծոց Ահարոնի. եբր. խօղէն այսինքն լանջանոց.

Յաղագս որ ի վերայ լանջացն երկոտասան ակունքն, որ բանակ կոչի։ Բանակին երկդիմի անկուածս յարդարէ։ Զի՞նչ է բանակն. որպէս եւ ինքն անունդ զեկուցանէ, բանի նշանակ. եւ բան երկդիմի է. եւ այլն. (Փիլ.։)

Երրորդն պղնձագոյն. այս քարս ի քահանայական բանակն ոչ էր. մբ. յայտն.։)

Բանակ դատաստանին զպարանոցօք ահարոնի հանդերձ երկոտասան ակամբքն. (Տօնակ.։)


Բանգ

s. bot.

hen-hane.

Etymologies (4)

• «մի տեսակ թունաւոր և թմրեցնող բոյս է. լտ.hyoscyamus, ֆրանս. ǰusquiame, անգլ. henbane, ռուս. беленa գերմ. Bilsenkraut (սրա գործածութիւնը զառանցել է տալիս)» Գաղիան. որից ունինք բանկեխոտ Բժշ. (գիտէ միայն ՀԲուս. § 305). աղուաշբանկ (իբր «խենթ բանկ»), գրուած նաև աղուէշբանկ, աղշբանկ, աղշպէնկ Վստկ. 32, 224։

• = Պրս. [arabic word] bang «բանգ», որի հին ձևն է զնդ. banha-«մի տեսակ բոյս, որ սառմո վիժելու համար են գործածում և ո-րից պատրաստում են թմրեցնող մի ըմպե-յիք»=սանս. bhangā«կանեփ և նրա սերմից պատրաստուած գինովցնող ըմպելիք» (տե՛ս Bartholomae 925, Hehn Kulturpflanzen 484, Horn § 232)։-Ըստ Marcel Devie, Dict étvmol des mots fr. d'origine orien-tale, Paris 1876 Հնդիկները այս անունով (bang) են կոչում թէ՛ «հնդիկ կանեփ» կո-չուած բոյսը և թէ՛ նրանից պատրաստուած թմրեցուցիչ հեղուկը։ Հնդիկ կանեփը կազ-մում է հաշիշի գլխաւոր տարրը։ Հնդիեները երբ որ ուզեն ուղեղը անզգայացնել, ցաւերը խաղաղել և անհոգ ննջել, փոշիացնում ևն bang-ը, խառնում ափիոնի, aree-ի և շա-քարի հետ ու կուլ տալիս։ Իսկ երբ ուզեն սւրախանալ, խառնում են մուշկի, յամբարի և շաքարի հետ ու խմում։-Իրանական բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մեջ, ինչ. աֆղան. bang «կանեփ», արաբ. [arabic word] banj, վրաց. ბანგი բանգի, ռուս. пенька «կանեփ», լեհ. pienka, չեխ. pének, pénka, գերմ. Bangenkraut, պորտ. bango, ֆրանս. bangue ևն։-Հիւբշ. 263։

• ՆՀԲ յիշում է պարսիկ բառը՝ առանց նմանութիւնը շեշտելու։ Lagarde, Urg. 834, Gesam. Abhd. 83 ուղիղ համև մատում է զնդ. և պրս. ձևերի հետ։

• ԳՒՌ.-Տփ. բանգ, որի համար Ախվեր-դեան (Սայեաթ-Նովայի հրատարակութեան մէջ, Թիֆլիս 1852, էջ 46) ասում է թէ «էս տեղի բնակիչներն էլ ամէն տեսակ քնեցնօղ դեղին ասում են բանգ».-Ղրբ. բm՛նգի «մի տեսակ թունաւոր խոտ, որ նման է շուշան խոտին. ուտողը խենթանում է». սրա համար էլ ասում են բm՞նգի ես կերել «խե՞նթ ես գժուե՞լ ես, ի՞նչ է». հմմտ. պրս. [arabic word] bangi «անմիտ» (Horn § 232)։-Ունինք նաև աղշբանգ (որ է աղուաշբանգ) Ախք. Մշ. Նբ. Շիր. (բոյսի նկարագրութիւնը տե՛ս Ամա-տունի, Հայոց բառ ու բան, էջ 22).-Նոյն բառը գտնում եմ աշըղպանգ ձևով՝ Ազգ, հանդ. Ա. 137, իբր Ախալքալաքի գաւառա-կանով։

NBHL (1)

ԲԱՆԳ կամ ԲԱՆԿ. ὐωσκύαμος (այսինքն խոզի բակլայ) hyoscyamus Անուն խոտոյ, եւ սերման նորա. (Գաղիան.։) Իսկ ի Բժշկարանի, Աղուէշ բանկ։


Բանդ

cf. Բանտ.

Etymologies (6)

• «թառի կամ նման երաժշտական գործիքների թևի վրայ՝ լարերի տակ՝ իրա-րից մի մի մատ հեռաւորութեամբ՝ գօտու նման փաթաթուած թելերը, որոնց վրայ դնէ-լով մատները՝ ստացւում են do, re. mi, ևն ձայները. ռուս. ладь, ֆրանս. touche, գերմ. Tast»։ Այս բառի առանձին գործածութեան չեմ հանդիպած. մեր բառարաններն էլ չգի-տեն. բայց նրա ապացոյցն է Լծ. սահմ. 274 դրուած վկայութիւնը, որ հետևեալ ձևն ունի «Բաղազանութիւն հնչմանց... որ այլևայլ ձայնքն բաղկանան և մի լինին ժիրն և բանդն. զի երաժշտական արուեստն չափով և քանակիւ է»։ Այստեղ ժիր և բանդ աղաւաղ գրչութիւններ են, փոխանակ զիր և բամբ (պրս. արաբ. ❇ ︎ zīru bam «բարձր և ցած ձայները»), բայց յայտնի կերպով ցոյց են տալիս, որ բանդ երաժշտական մի բառ գոյութիւն ունեցած է։ Այս բառից է կազ-մուած բանդախառն «բանդերը խառնուած» (կարող է երբեմն պատահիլ, որ նուագարանի բանդերը իրենց տեղից շարժին և այն ժա-մանակ ձայները սխալ դուրս կգան և ան-ներդաշնակ մի բան կլսուի). այս բառը մէկ անգամ գործածուած է Թէոփ. ի խ. մկ. «խօ-սիմք նուագարանքս քո. և արդ մի աղի պա-կասեաց. ժրացո՛ զբանդախառն երգարանս, զի մի՛ և այլ թերասցի»։

• -Պոս. [arabic word] band բառից, որ բացի սո-վորական «կապ, յօդուած, գօտի» նշանա-կութիւններից, ունի նաև վերոյիշեալ «tou-che, ладь» նշանակութիւնը, որ թէև չկաւ պարսկերէնում, բայց կենդանի է մինչև այժմ էլ Ղարաբաղի թուրքերի և հայերի մօտ՝ bänd ձևով. Գէորգ Դպրի բառարանն էլ գիտէ [arabic word] bandi-šahriyar «է ա-նուն երաժշտական եղանակի միոջ»։-Աճ-

• ՆՀԲ՝ որ գիտէ միայն բանդախառն բա-ռը վերոյիշեալ վկայութեամբ, մեկնում է «կապակցեալ, բարեյարմար, դաշնա-կաւոր (նուագարան)»։ Նոյնը նաև ՋԲ «պնդեալ և խառնեալ, այսինքն կա-պակցեալ, բարեյարմար, ներդաշնակա-ւոր»։ Երկուսն էլ ճիշտ հակառակն են հասկացել։ Երբ հեղինակը (Թէոփիլոս) ասում է, թէ նուագարանի թելը կտրուել է և սրա համար օգնութիւն է խնդրում, այլ ևս յարմար չէ ասել «բարեյարմառ կամ դաշնակաւոր», այլ «աւրուած, խանգարուած»։ Վերի հատուածը թարգ-մանւում է ըստ այսմ՝ «Մենք քո նուա-գարաններն ենք՝ որ խօսում ենք. ահա մի լար պակասեց. դու՛ ուղղիր այս աւ-րուած նուագարանը, այնպէս որ մէ՛կ էլ չաւրուի»։-ՆՀԲ հանում է բառը պրս. պէնտ «կապ» բառից, ՋԲ՝ պնդել բառից։

• , ի հլ. «յանցաւորին արգիլելու տեղ» ՍԳր. Եփր. ծն. որից բան-տակալ Ագաթ. բանտական Ոսկ. ես. Ագաթ. Կորիւն. բանտամուտ Ագաթ. բանտապահ Կոչ. բանտապան Կոչ. բանտապետ ՍԳր. բան-տարգել Գծ. իզ. 10. Ոսկ. մ. ա. 7. խաւարա-բանդարգել Սեբեր. ևն։ Այս բոլորը գրւում են թէ՛ տ-ով և թէ դ-ով. նոր գրականում թէև ընդունուած է գրել տ-ով, բայց հնագոյն և հարազատ ուղղագրութիւնը դ-ով է, ինչպէս ցոյց է տալիս բառի ծագումը։ Նոր բառեր են ռանտարկել. բանտարկութիւն։

• = Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ, որ համեմատում է պրս. band «կապ» բառի հետ, թէև սրա հետ միասին յիշում է նաև հյ. պահանդ։ Peterm. 17, 21 սանս. bandh, պրս. band։ Windisch 14 սանս. bandha։ Սանտալճեան, Բազմ. 1904, 500 լծ. հլ. բաստարան։

NBHL (1)

cf. ԲԱՆՏ, եւ զածանցս նորին. (զի զկնի ն տառի դ մեղմ հնչի որպէս տ. մինչ զի եւ երբեմն փոխանակ գրելոյ՝ բանըտ քո, կամ բանդ Աստուած, ոմանք գրեն բանըդ, բանտ։)


Բանդակ, ի

s.

jelly.

Etymologies (4)

• «պտուղի քամած և եփած հիւթ, օշարակ» Մխ. Բժշ. էջ 82 (և յաճախ), էջ 96 չորս անգամ ունի բանդակ։

• = Վրաց. ბადაგი բադագի «ռուպ, մաթ, naтокa, rлнвейнъ», ուտ. բադակ «խազմուզ, քաղցու, խաղողի շիրա»։-Աճ.

• Ճշտիւ կարելի է համեմատել պրս. ❇ bāda «գինի» բառի հետ. այս պարսիկ բառի ստուգաբանութիւնը ծանօթ չէ. բայց կայ [arabic word] bādya «գինու աման», որի հին ձևը դնում է Horn § 155 պհլ. bātak. հմմտ. Յունաց աւանդած βατιάϰη «մի տեսակ աման» պարսկական բա-ռը։ Սրանք ցոյց են տալիս, որ պրս. bāda բառի հին ձևը պիտի ունենար t ձայնը, որով երևան եկած նմանութիւնը ւռոս է ցնդում։ Պատահական նման--թիւն ունին նոյնպէս սանս. phāhta «նոր կարագ, առաջին խաշու», phāni «շա-քարի խմոր, կաթնախառն ալիւր», phā-nayāmi «կաթից կարագ հանել», ռուս. naтокa «ռուպ, մաքրած մեղր ևն»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 98 պհլ, bandak «կապ» բառից, ճիշտ ինչպէս այժմ կայ պրս. bastanī «պաղպաղակ, բանդակ» bastan «կապել» բայից։

• ԳՒՌ.-Երև. բադագ «թութի կամ խաղողի մաթ, բաքմազ» (տե՛ս Աբովեան, Երկերը, էջ 355 աւժմ Քանաքեռում այս բառը անգոր-ծածական է. նոյն իսկ ծերունիները չիմա-ցան), Հմշ. բետ «խազմուզ, շիրա»։

NBHL (1)

Բառ ռմկ. որպէս Հիւթ մզեալ ի պտղոց, եւ եփմամբ թանձրացուցեալ. մուրապպա.


Անտիքրիստոս

s.

antichrist.

Etymologies (3)

• (սեռ. -ի) «սուտ Քրիս-տոսը, նեռ» Ոսկ. մ. բ. 21, Ածազգ. ժբ. Դամասկ. Լմբ. յայտ. ժթ. ևն։

• = Յն. αντὶνοιστος. լտ. Antichristus, գերմ. Antichrist ևն. ռուն նշանակում է «հակա-ռակ Քրիստոսի»։-Հիւբշ. 340.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (2)

Յետ քրիստոսի անտիքրիստոսն, այսինքն է նեռնն, հակառակ քրիստոսի. (յն. մի բառ). (Ոսկ. մ. ՟Բ. 21։)

Վասն անտիքրիստոսի, որ է նեռն. եւ այլն. (Դամասկ.։)


Անց, ի, իւ, անցք, ից

s.

abortive;
Easter;
cf. Անցք.

Etymologies (3)

• , ի հլ. «անցնելը, ճամբայ, նեղու-թիւն, դիպուած, պատահած բան» ՍԳր. Եւս. պտմ. «վիժուած» Փիլ. Պիտ. այս արմա-տից են անցանել (կտր. անցեաւ ձևն ունի Կնիք հաւ. էջ 12) «անցնիլ, երթալ. 2. առաօ անցնիլ, գերազանցել, չափից ու սահմանից անցնիլ. 3. զանց առնել, ձգել անցնիլ, թող-նել. 4. անցնիլ, փճանալ, ոչնչանալ. 5. մա-րիլ, շիջանիլ, հանգիլ. 6. պարապիլ մի գոր-ծով կամ խօսքով (խօսիլ, ճառել, պատմել). 7. գլուխը գալ, պատահիլ» ՍԳր. Բուզ. Եզն. Վեցօր. Ագաթ. Եւս. պտմ. Սեբեր. Ոսկ. ան-ցանել զգինեաւ «սթափիլ», անցանել ընդ քուն «երազափորձիլ», անցանել ընդ կին «մերձաւորիլ», ի բաց անցանել «բնական պէտքը հոգալ», անցանել յաշխարհէ «մեռ-նիլ», անցանել զաւուրբք «ծերանալ», ան-ցուցանել ՍԳր. Ոսկ. Սեբեր. Ագաթ. անցա-կան Ագաթ. անցանակ «զատիկ» (իբր թրգմ. պասեք բառի, ինչպէս են նաև անցարան, անցիկ) Նիւս. կազմ. անցաւոր ՍԳր. Ագաթ Կորիւն. անցութիւն Ագաթ. անցուցանք «օ-րօրոցի կապ» Հին բռ. անցնող «մի տեսակ ջերմ» Մխ. բժշ. անցուորիկ «շաքարախտ» Բժշ. անցւորական (նոր բառ). հարևանցի, ի հարևանցի «վեր ի վերոյ, վարկպարազի իմն» Ա. կոր. ժզ. 7, Ոսկ. մ. ա. 16, յհ. ա. 32. հարևանցիկ առնել Ոսկ. յհ. բ. 4. երա-գանցուկ Ոսկ. ես. թափանցանց ՍԳր. լու-սանցոյց Եզեկ. խա. 16. խբ. 11. պարանցիկ Դատ. թ. 27. վաղանցուկ Գե. ես. անանց Ոսկ. ես. Ագաթ. զանց առնել ՍԳր. Ագաթ. զանց լինել «վրիպիլ» Եսթ. ժ. 5. զանցանել ՍԳր. Եւս. քր. և պտմ. Եփր. ել. Վոչ. Ագաթ. զանցուցանել ՍԳր. Սեբեր. Եւս։ քր. ուխտազանցութիւն Երեմ. գ. 11. գե-րազանց Պիտ. անցուրդ «շատ ճամբա-ների անցման կէտը» Առաք. պտմ. 271 (չունի ԱԲ). առանց ՍԳր. Եզն. առան-ցանել «բանդագուշել, զառանցել» Բ. կոր. թ. 11. Ոսկ. ես. և Եփես. առանցիկ «ա-ռասպելական» Եւս. քր. առանցք ՍԳր. զա-ռանցել «սաստիկ ծերանալ» Ոսկ. մտթ. ա, 2. «ցնդաբանել» Բուզ. Եւս. քր. (հմմտ. Ոսկ. Եփես. 805՝ Մինչև ցե՞րբ ոչ դադարէք յառանցեալ ի զառանցեալ բանից). զառան-ցուցանել «խաբել» Կող. բ. 4. զառանց «ա-պահով» Օրբել. պատուիրանազանցութիւն Ոսկ. յհ. ա. 4. յանց «յանցանք» Ոսկ. Եբր. Եփր. թգ. յանցանել ՍԳր. յանցաւոր ՍԳր. յանցանք Կիւրղ. ղևտ. ևն։ Այս արմատից պէտք է լինի նաև թանց «առանց, բացի» Յհ. իմ. ատ. և երև. որից տարբեր է թարց։

• Lagarde, Urgesch. Arm. 2/329 սանս. anc, զնդ. ac։ Տէրվիշ. Altarm. 106 հնխ. ag-s արմատից՝ որից նաև սանս. akš1, լտ. axis, լիթ. aszls, հսլ. ocь, յն. ἄζον, հբգ. ahsa, գերմ. Achse «առանցք»։ Հիւնք. անսալ բառից։ Մորթման ZDMG 30, 425 խալդ. andani և ելամ. antuga «անցք» բառերի հետ։ Bugge KZ 32, 33 սանս. gacchámi. յն. βάσϰω «երթալ» բառերի հետ՝ իբր հնխ. gmsk'ó-ար-մատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 146 լտ. ante «առաջ», յն. ἀντομαι «առաջն երթալ, հանդիպիլ, դիմել» բառերի հետ։ Karst, Յուշարձ. 417 թթր. aš, eš (թրք. աշմաք) «անցնիլ, գերազանցել» բառի հետ։ Շէֆթելովից BВ 28, 287 սանս. naçati «փճանալ», զնդ. nasyēiti, պհլ. nasinīdan «նիհարիլ», յն. νεϰνσ «մահ», լտ. necare «սպանել»։

• ԳՒՌ.-Հհ. Սչ. անցնել, Ննխ. անցնէլ, Գոր. Ղրբ. ընցընէլ, հընցընէլ, Հւր. հընցա-նէլ, Ախց. Կր. Տիգ. անցնիլ, Զթ. անցնըլ, Մշ. Վն. ընցնել, Մկ. ընցնիլ, Ալշ. գընձնել, Երև. Տփ. անց կէնալ, Շմ. անց կանալ, Ջղ. յանց կենալ, անց կալ, Հմշ. օնցնիլ, օսնիլ, Ասլ. Խրբ. Պլ. Ռ. Սեբ. ասնիլ, Ագլ. յընց կօլ, Յղ. յունց կօլ, Սլմ. ըսնել, Մրղ. ըսնէլ, Ակն. ոսնիլ։ Նոր բառեր են անցանակ, անցա-նանք, անցաւոր «քիչ», անզաւորի, անցոօ-մոռոոց, անցւոր, անցուկ, անցուցք, անցել «բացի» (սրա հին վկայութիւններից հմմտ. Դրնղ. էջ 120 և 328 Ի մեր Սարգսէն ի զատ, (բայց մի քիչ յետոյ)՝ Բայց ի Սարգսէն ան-ցել. Եկեղեցի անուն չկայր ի մէջ վանացն ի ծննդենէն անցել։ Սրա աւելի հին ձևն է անցեալ. հմմտ. Եւ միրգ չունի, քան զծա-ղիկն անցեալ. Ամիրտ. (ըստ ՀԲուս. § 2227). ձևի համար հմմտ. թողել «բացի», որ ծագում է թողեալ ձևից)։

NBHL (26)

Դադարումն վշտաց. նեղութեան անցնիլը՝ դադարիլը.

ԱՆՑ ԱնՑՔ. διάβασις, διέξοδος , δίοδος, πάροδος. transitio, transitus, via, per quam transitur. Անցանելն, անցումն. ճանապարհորդութիւն, գնացք. եւ Ճանապարհ անցանելոյ. անցնիլը, անցնելու ճամբայ. կեչմէսի, կէչիտ.

Ճճեաց անցիւ եւ սողնոց շչմամբ խուճապեալք. մ. ՟Ժ՟Է. 9։)

Անցք ստուերի են կեանք մեր. մ. ՟Բ. 5։)

Ոչ կամեցաւ եդոմ տալ անց (յն. անցանել) իսրայէլի ընդ սահմանս իւր. (Թուոց. ՟Ի. 21։ Մինչեւ անց. (յն. անցանօղ) ոչ լինիցի ընդ նա յերեսաց գազանացն. Եզեկ. ՟Ժ՟Դ. 15։)

Կալան զանցս յորդանանու։ Կոտորեցին զնոսա յանցսն յորդանանու։ Ճանապարհ անցից։ Յանցս ճանապարհաց. (Դտ. ՟Դ. 28։ ՟Ժ՟Բ. 6։ Ես. ՟Ծ՟Ա. 10։ Մտթ. ՟Ի՟Բ. 9։ Իսկ իբրեւ ճանապարհ, տե՛ս Ծն. ՟Լ՟Ը. 14։ Ես. ՟Ժ՟Ա. 16։ Երեմ. ՟Է. 34։ ՟Ժ՟Դ. 16։ Կամ որպէս հետք, Իմ. ՟Ե. 13։)

Առաջին անցն (իսրայէլի) օրինակէ զչափ մարմնաւորութեան. (Վրք. հց. ՟Բ։)

Եղեւ նա անց եւ կոխան ամենայն չարեաց. (Եփր. համաբ.։)

Ոչ տուեալ նմա անց։ Յանցէն երկուցեալ կարծեմ յորձանացն։ Քամահաբար արար զանցն. (Փիլ.։)

Ոչ լինէր անց կերակրոյ ընդ պորտ նորա. (Եւս. պտմ.։)

Ունկն մուտ է եւ անց բանի. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Ի յանցին հրձիգ արար զմեծ եկեղեցին. (Արծր. ՟Գ. 2։)

իբր Շիջումն ճրագի. ճրագին՝ մոմին անցնիլը.

Պատրոյգն օրէնքն էր ի յանց եկեալ. զոր ոչ շիջոյց, այլ ելից. (Երզն. մտթ.։)

Բազում ժամանակ եւ շատ թիւք ամսոց մաշեալ են, եւ ես ակն ունիմ, զի ոչ եղեւ անց վշտացս. (Վանակ. յոբ.։)

ԱՆՑ. ՅԱՆՑԻ. ԱՆՑ ԵՒ ԱՆՑ. Հարեւանցի զանցումն. անցողաբար. իւստիւնքէոյիւ.

Մի՛ վայրապար անց եւ անց արասցուք զաւազակաւն, եւ մի՛ ամօթ վարկցուք վարդապետ առնուլ մեզ. (Ոսկ. ի խաչն.։)

Մի՛ վեր ի վերոյ անց եւ անցս առնիցէք. (Ոսկ. ղկ.։) իբր յն. παραδρομέω. praetercurro. եան չոզըպ կեչմեք.

Փեսեկդ թարգմանի անց. արդ զենուն զանցարանս՝ զբնակութիւն փոփոխեալ ըստ հրամանաց բանին. (Փիլ. ել.։)

ԱՆՑ, կամ ԱՆՑՔ. Վիժած. անցուցեալ. ἕκτρωμα. abortus. անցուցած. տիւշիւք.

Էանց եւ ընդ նա ինչ մի յանցից մարդկութեան. յն. կրեաց ինչ մարդկային. (Կոչ. ՟Բ։)

Զամենայն անցս մարմնոյն յանձն առեալ. (Ագաթ.։)

ԱՆՑՔ. ἁπόβασις, συμβαίνον, συμβεβικός. eventus, accidens, casus. Դիպուած պատահարաց. հանդիպումն պէսպէս իրաց կամ գործոց, վաստակոց կամ տառապանաց եւ այլն. գլխէն անցած՝ եղած կամ ըլլալիք բաները։ կեչիտ, գազա.

Պատմէին նոցա զամենայն անցսն՝ որ անցին ընդ եղբարսն. (՟Ա. Մակ. ՟Ե. 25։)

Խօսէին ընդ միմեանս վասն ամենայն անցիցն անցելոց. (ղկ. ՟Խ՟Դ. 14։)

Զբոլոր կիրս անցից կենցաղոյս պատմեցին։ Ի վնասակարն վհատել անցից. (Պիտ.։)


Անքատ

adj.

indigent, necessitous, poor, forlorn.

Etymologies (2)

• (սեռ. -ի) «կարօտ, աղքատ, նուաստ» Ոսկ. ես. յհ. ա. 9, 10. Փիլ. նար. էջ 178. «աչք տնկող, ագահ» Ոսկ. ես. որից անքատանալ «կարօտ մնալ, պէտք ունենալ» Փիլ. լիւս. 146. Պիտ. անքատիլ Փիլ. անքա-տութիւն, «չքաւորութիւն» Թէոդոր. խչ. ա-նանքատ «անկարօտ» Ոսկ. յհ. ա. 9։

• ՆՀԲ դնում է «լծ. հյ. աղքատ, որպէս թէ գրեալ էր յն. տառիւքս ἀγϰάδ (որ տա-ռացի agkad է, բայց կարդացւում է ankad). նոյն ընդ պրս. և արաբ. էն-քեատ, մէնաքէտ, թրք. գըտէսիզ»։ Սը-րանից առնելով Հիւնք. էջ 93 շինում է պրս. էնքեատ «կարօտ, աղքատ, չքա-ւոր» բառը։ Ստոյգն այն է՝ որ էնքեատ պարսկերէն չէ, այլ արաբ. [arabic word] an-kad բառն է, որ մեկնւում է «ոտքը չար. անբարեյաջող, ուղուրսուզ», [arabic word] nakd արմատից (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 700)։ Նշանակութեամբ և ձևով տարբեր բառիս նմանութիւնը պատա-հական է։ Տէրվ. Altarm. 19. հյ. քանցել բառի հետ = սանս. skhad, յն. σχάζω, լտ. scandula, հսլ. ckada, ckadъ, ըստ այսմ ան մասնիկ է, Թիրեաքեան, Արիահայ բառ. 40 ան բացանականով զնդ. kata, պհլ. katak, պրս. [arabic word] kad «տուն» բառից, իբր «անտուն». (զնդ. kata նշանակում է «սենեակ, նկուղ, գե-րեզման» և չունի «տուն» նշանակու-թիւնը)։

NBHL (5)

(լծ. հյ. աղքատ, որպէս թէ գրեալ էր յն. տառիւքս ἁγκάδ. նոյն ընդ պ. եւ ար. էնքէստ, մինաքէտ. թ. գըտէսիզ). ἅπορος. pauper, inops, egenus. Կարօտ։ ցականեալ. չքաւոր. պակասեալ ի կարեւորաց. էհթաճ, միւհթաճ.

Մարմինն բազում պիտոյից է անքատ. (Փիլ. լին.։)

Իբրեւ անքատի եւ յափշտակողի անուն բամբասիցի. (Ոսկ. ես.։)

Ինքեանք կարօտ են պաշտամամբն ծառայից. իսկ աստուած առանց կարօտութեան, եւ ոչ իւիք անքատ մերով պաշտամամբ։ Ոչ ինչ կարօտի նա մեօք, եւ ոչ անքատ ինչ (կամ անքատին, կամ անքատի ինչ) մերոց անդր հասեալ է. (Ոսկ. յհ. ՟Ա. 9՟10։)

Չքոտի եւ անքատ անձամբքն։ (Նար. ՟Կ՟Թ։)


Անքիլոս

cf. Կողամայր.

Etymologies (2)

• «կողամայր ձուկը». ունի միայն ԱԲ, իսկ ՆՀԲ թէև ա-ռանձին մոռանում է յիշել, բայց կողամայր բառի տակ դնում է հետևեալ վկայութեամբ, «Ձուկն անքիլոս, որ կոչի կողամայր, որո-վայնս ոչ ունելով, բայց միայն գլուխս և մերկ կողերս. ուստի կոտորատեալ տնկէ և առնէ զաւակս» Վրդն. ծն։ Այս տեղից առ-նելով Յայսմ. մըտ. 21՝ սխալմամբ գրում է. «Չուկն անթիլոս, որ կոչի կողամայր, ո-րովայն ոչ ունի...»։

• = Յն. ἔγγελος, ἐγγέλυος «օձաձուկ կամ կողամայր» բառն է, որի ուղիղ տառադար-ձութիւնն է ենքեղէս (տե՛ս այս բառը). ռե-տունները կարծում են, որ այս յն. բառի նա-խաձևն է *αγχάλυος (տե՛ս Walde 43, Boi-sacg 213). հայերէնն էլ ենթադրում է ճշտիւ յն. ἀγϰυλος ձևը, որից փոխառեալ է նաև ֆրանս. ancyle «կողամայր»։-Աճ


Անքոյթ

adj.

safe, secure.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «հանդարտ, խաղաղ, հանգիստ, ապահով» Ոսկ. ես. Վեցօր. 144. Փիլ. Պիտ. «ծածուև. պահուած» Նար. Շ. վիպ. որից անքութացեալ Փիլ. իմաստ. Տիմոթ. կուզ, էջ 315, անքոյթութիւն (այսպէս առանց ամ-փոփման) ՋԲ և ԱԲ։

• ՆՀԲ դնում է լծ. հյ. հանգիստ, անգայթ, անսայթաք, անխութ, յն. ἀϰὶμαντος «անալեկոծ», պրս. āsūda «հանդարտ» լտ. sudum «պարզ (եղանակ)»։ Տէրվ. Altarm. 74 կա՛մ ան-խութք և կամ համ-քոյթ, ընդունելով քոյթ=յն. ϰεδϑω «պահել, ազատել»։ Հիւնք. անխութ կամ անգայթ։ Տէրվ. Լեզու էջ 91 մեկ-նում է համ-քոյթ, ուր *քոյթ «պատոս-պարան»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 26 քոյթ=հսլ. kypètl.. ռուս. кипить «ե-ռալ», լտ. cupiō «ցանկանալ»։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 95 ան բացասականով խոյթ «ժայռ» բառից։

NBHL (8)

εὕδιος, ἁκύμαντος, γαλήνιος. tranquillus, fluctibus non agitatus, sedatus (լծ. հյ. հանգիստ. անգայթ. անսայթաք. անխութ յն. ագի՛մադօս. եւ պրս. ասուտէ. լտ. սո՛ւտում). Հանդարտ. խաղաղ. անխռով. անվտանգ. անալէկոծ. որ է եւ առնէ յապահովս. տալ խասըզ, եմին, սաքին.

Անքոյթ նաւահանգիստ. մ.։ Պիտ.։ Ոսկ. եւ այլն։)

Կամ յարկ կամ քարայր ի սաստիկ անձրեւի լինիցի անքոյթ այնմ, որ անդր մտանիցէ. (Ոսկ. ես.։)

Անքոյթ կայանք, կամ ծոց, կամ խաղաղութիւն. (Փիլ.։ Պիտ.։) (Նար.։)

Յիշեսցուք յանքոյթ ժամու (յն. մի բառ, իբր յանքութութեան) զալէկոծութիւն. (Առ որս. ՟Ժ՟Ա։)

Ապահովեալ թաքնութեամբ. թաքուն. ծածկեալ. անգիւտ. անգիտելի.

Զվարագուրացն անջրպետարան իբր զպատրուակ անքոյթ տեսութեան։ Թնդեալ շտեմարան անքոյթն ստուերի ստորին անդնդոց. (Նար. խչ.։)

Որպէս զմովսէսն անքոյթ եղեալ, զի մի՛ պաշտօն ըզնա առեալ. (Շ. վիպ.։)


Անօթ, ոց, ից

s.

vase, vessel, pot;
box;
piece of furniture;
tool, instrument;
—ք խոհակերոցի, kitchen-range, set of pots and kettles, յ— առնուլ, խնդրել, to borrow;
յ— տալ, to lend.

Etymologies (2)

• . ո հլ. (յետնաբար նաև ի հլ). «ա-ման, կահ, կարասիք, գործիք՝ մանաւանդ պատերազմական գործիքներ» ՍԳր. Եզն. Եփր. ծն. որից յանօթ առնուլ «գործածու-թեան համար փոխ առնել» Դ. թագ. զ. 5. Սե-բեր. յանօթ տալ «փոխ տալ» Ոսկ. մ. գ. 24 (հմմտ. գւռ. խաբ տալ «կաթ փոխ տալ» Ալքս. Ախց. Ակն. Կիւր. Կլ. Հմշ. Չն. որ կազմուած է տճկ. [arabic word] qab, ռմկ. խաբ «աման» բառից), անօթաբեր «կարասիները տանող (կառք)» Բրս. ընչեղ. անօթագործու-թիւն Փիլ. ել. անօթապահ «եկեռեռու աւան. դատուն» Պտրգ. 429 (նորագիւտ բառ). նոր գրականի մէջ ունինք հրանօթ, թնդանօթ, թնդանօթապետ, թնդանօթաձիգ, թնդանօ-թարան, որոնք կազմոսած են անօթ՝ բառի «պատերազմական գործիք» նշանակութեան համաձայն։

• Բագրատունի, Քերակ. զարգ. 1498 համարում է կազմուած օթ մասնիկով, ուստի արմատը ան։ Այսպէս նաև Bug-ge KZ 32,2 ևն։ Հիւնք. դնում է աւանդ բառից և սրանից է համարում լանօթ առնուլ ոճը։ Յակոբեան, Բիւզանդիոն N 743 պրս. [arabic word] āvand «աման» բառից, իբր տեղափոխութեամբ անաւդ, անօդ, անօթ։ Բ. Խալաթեանց, ՀԱ 1902, 399 ասուր. unutu, երր. [hebrew word] ānā, արամ. uiana, արաբ. ❇i ina «աման». Յիշեցնում է եգիպտ. hnw.t «եղջիւր, 2. գինու աման»։-Աճ.

NBHL (21)

ἁγγεῖον, σκεῦος, vas. Աման. ընդունարան. գապ. ալէթ.

Բրուտն յորժամ անօթ գործիցէ, ոչ ինքն անօթ լինի. (Եզնիկ.։)

Որպէս յանօթ արկեալ իրս ինչ, օտար է, եւ ոչ յանօթոյն բնութենէ։ Իբր դոյզն անօթիւ յագենականն աղբերէ առեալ. (Շ. ամենայն չար. եւ Շ. հրեշտ.։)

Սկսաւ տեանել ձեռամբն զկտաւն, իբր թէ մեծ իցէ անօթն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Նմանութեամբ ասի.

Անօթ լուսնի (սկաւառակն նորա)։ Յերկուց ի մեծ անօթոցն՝ յերկնից եւ յերկրէ. (Եզնիկ.։)

Անօթ ընտրութեան (այսինքն ընտիր) է ինձ նա՝ կրել զանուն իմ. (Գծ. ՟Թ. 15։)

τὰ σκεῦη. supellex. Կահ. կարասի. կազմած. սպաս. հանդերձ. հանդերձանք. զարդ. ինչք. իրք. գապգաճագ. թէքէմիլլէթ. եշեա. րուպա. մալ.

Ամենայն հանդերձ, եւ ամենայն անօթ մաշկեղէն, եւ զամենայն կահ փայտակերտ։ Յամենայն անօթ, յորոյ վերայ նստիցի։ Անօթս ոսկւոյ, եւ անօթս արծաթոյ, եւ այլն։

σκεῦος. instrumentum. Գործի, մանաւանդ պատերազմական. գործիք զէնք. ալաթ. սիլահ. փուսատ.

Հարկանել երկաթեղէն, կամ փայտեղէն անօթով։ Ձգել զամենայն անօթ խարդախութեամբ։ Առնել զէնս եւ անօթս կառաց։ Անօթք պատերազմի եւ պատերազմականք։ Պատրաստեալ զանօթս մահու. եւ այլն։

Զի եղեւ նա անօթ սպասու պաշտամանն թշնամւոյն. (Եփր. ծն.։)

Անօթ փրկութեան (սուրբ խաչն). (Անյաղթ բարձր.։ եւ Շ. մտթ.։)

Ի ձեռս մահացուն առնուլ անօթս (զսուր). (Պիտ.։)

Որ մրցի ընդդէմ օրինացն, եւ ստութեան հօր գտանի անօթ. մբ. առակ.) (որ հայի եւ ի ՟Ա նշ. տե՛ս եւ ԱՄԱՆ)։

Գործեաւ վայելչականաւ փայտի անօթոյ (այսինքն ժամահարաւ) սաստիկս որոտացեր. (Նար. ՟Ղ՟Բ։)

Ոչ հաւանիմ ասէր կարկատուն անօթիւք (նաւուք) առ հզօրագոյն թագաւորս մտանել. (Մագ. ՟Լ՟Դ։)

ՅԱՆՕԹ ԱՌՆՈՒԼ. κέχρημαι. mutuor. Զանօթ ինչ եւ զգործի ի փոխ եւ ի պէտս առ ժամանակ մի առնուլ. եօտիւնճ ալմագ.

Շնորհքն ոչ մարդկեղէն ինչ զօրութիւն առնուն յանօթ, այլ զիւրն ունի բնակաւոր. (Սեբեր. ՟Դ։)

ՅԱՆՕԹ ՏԱԼ. Տալ պէտսառ ժամանակ մի. էյրէթի՝ գործածելու համար տալ.

Յանօթ եւ քեզ զայն (ինչս՝ Ած), զի այնու առաքինանայցես. արդ տո՛ւր զնորայն նորա՛ (նմա). (Ոսկ. մ. ՟Գ. 24.)


Անօսր, ից

adj.

slender;
rare;
fine, subtile, thin, delicate;
feeble, meager, lean;
light.

Etymologies (3)

• (ի հլ. յգ. անօսրունք կամ անօ-սունք) «բարակ, թեթև, անգայտ, ցանցառ, հազուագիւտ» Ոսկ. ես. մ. և ա. տիմ. Կիւրղ. ես. Եփր. երաշտ. որից անօսրագոյն Ոսկ. մ. և ես. անօսրամարմին Եզն. անօսրանալ «անգայտանալ, բարակիլ» Փիլ. Նիւս. կազմ. Ոսկ. յհ. ա. «տկարանալ, նուազիլ, հիւծիլ» Դ. թագ. ժդ. 26. անօսրացուցանել Եզեկ. խդ. 10. Ոսկ. ա. տիմ. անօսրել Յոբ ժդ. 11, Վե-ցօր. ը. 166. Տիմոթ. կուզ 247, անօսրութիւն Ոսկ. մ. բ. 18. Կանոն. Փիլ. անօսրաբար «անզգալի կերպով» Երզն. մտթ. 290 բ. գրուած է նաև անուսր (ՋԲ), նօսր Խոր. Շիր. Վստկ. որից նօսրագոյն, նօսրահեր, նօսրա-հող, նօսրանալ, նօսրութիւն, բոլորն էլ յե-տին. ըստ այսմ հնագոյն և ուղղագոյն ձևն է անօսր=անաւսր. ուստի և կասկածելի է նօսրաբոյս Վեցօր. 96՝ ըստ սրբագրութեան Վենետիկի հրատարակիչների, մինչ ձեռա-գիրն ունի նորաբոյս։

• Հիւնք. արաբ. [arabic word] 'anāsir «տարերք», որի եզակին է [arabic word] *unsur «տարը»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 124 համեմա-տում է դոթ. ganōhs, հբգ. ginuog հհեւս. gnögr «բաւական», լտ. nancis-cor «պատահիլ», սանս. açnōti «հաս-նում է»։

• ԳՒՌ.-Ալշ. Մկ. Ննխ. Սլմ. Վն. Տիգ. նօ'-սըր, Ախց. Կր. նօսր, նօրս, Շմ. նօսր, նօս-տըր, Խրբ. Ռ. Սեբ. նօրս, Տփ. նօստր, Ասլ. նէօ՝րսը, Զթ. նէօյսը, նէօրսը, Հճ. նէյս։ Գա-ւառականների մէջ բացի «ցանցառ, ոչ-խիտ» իմաստից՝ նկատելի են նաև Հմշ. «քիչ», Տր. «քիչ անգամ», Վն. «անխելք, խենթուկ». Ննխ. «չքաւոր, անկուտի, անփող» նշանա-կութիւնները։

NBHL (14)

Ոչ միայն զանօսրն եւ զկակուղն, այլ եւ զխտացեալ թանձրահողն դիւրեսցէ. (Պիտ.։)

Անօսունք եւ բարակք եւ անյայտք գնացիցն ելք շնչոյն։ Գոլոշիքն ըստ բնութեանն անօսունք եւ նուրբք. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Ե։)

Արտաքս բերել թելս անօսրունս. մբ. սղ.։)

Տան զանձինս սակաւ մի անօսր քնոյ. (Եղիշ. միանձն.։)

Մի՛ զգուն ինչ եւ զանօսր ի մէջ բերեր, այլ զայն՝ որ միշտ ինչ գործիցի՝ ա՛ծ զմտաւ. (Ոսկ. ես.։)

Մի՛ ինձ զանօսրիցն ասիցես (այսինքն զսակաւագիւտ օրինակաց). (Ոսկ. մ. ՟Ա. 4։ ՟Գ. 4։)

Աննիւթ. հոգեղէն. հոգեւորական. իմանալի. գաղտնի. ներքին. վսեմ.

Ի հոգի անօսր զսպեալ փոխադրէ։ Ընկղմեցաւ յանապական անօսր էութիւնն. (Նար. խչ. եւ Նար. կուս.։)

Անօսր է խորհուրդս եւ անմարմին։ Որք յեւս բարձր եւ անօսր գործ վերացաք։ Թէ կամիս, եւ յայլ եւս անօսր օրինակ հայեսցուք. մբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Անօսր բանիս ետ մեզ զգիտութիւն. (Գր. տղ.։)

ἁραιῶς, σπανιάκις, σπανίως. rare, σποράδως, sparsim. Սակաւ ուրեք. ո՛ւր ուրեմն. դժուարաւ.

Այն դուն ուրեք եւ անօսր լինի. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Բազմաց անօսր գտանէր գործի թլփատութեան. իսկ յորժամ քարիւն լինէր՝ ամենեքեան դիւրաւ գտանէին։ (Կիւրղ. յես.։)

Եղեն սակաւ ինչ եւ անօսր նշանք յետ այնր առ նոսա. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Աշակերտ, աց

s.

disciple, student, pupil, scholar;
foster-child;
seetator, follower;
— արուեստի, apprentice.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «վարպետի մօտ սոր-վող» ՍԳր. Կորիւն. որից աշակերտիլ ՍԳր. Կորիւն. աշակերտական Ագաթ. աշակերտա-կից Յհ. ժա. 16. աշակերտասէր Կորիւն Ոսկ. յհ. ա. 3. աշակերտութիւն Եզն. Կորիւն. Եփր. Կողոս. աշակերտուհի Ոսկ. յհ. բ. 26. աշակերտավայել (նոր բառ) ևն։

• = Հին պհլ. *aš̌ākert, որի նոր ձևն է a-šagart=պազենդ. ašagard, պրս. [arabic word] ša-gird, որից փոխառութեամբ քրդ. šagird, թրք. šayirt, šayərt «աշակերտ»։-Հիւբշ, 100։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Bötticher, Arica 76, 254 ևն։ Թօփու-զեան, Արծիւ Վասպ. էջ 44 իբր արշ կերտել «գեր ի վեր լինել»։

• ԳՒՌ.-Սչ. աշագերդ, Երև. աշագէրդ, աշ-կէրտ, Ախց. Կր. Մկ. աշկէրտ, Շմ. աշագէրդ, շագիրդ, Մշ. Ջղ. աշկերտ, Ննխ. աշկերդ, Ակն. Խրբ. Պլ. Ռ. աշգէրդ, Սլմ. Վն. աշկեռտ, Ալշ. աշկերդ, Ոզմ. Տփ. աշկիրա, Մրղ. աշկէրթ, Ագլ. ա՛շկառտ, Տիգ. mշգիրդ, Զթ. էշգիրդ, էշգիյդ, Սեբ. աշգէդ, Հճ. էշգէյդ։ Արևմտեան՝ գրականում զանազանւում է աշակերտ (դպրոցի համար) և աշկերտ (խանութի հա-մար)։

NBHL (7)

պ. թ. շակիրտ, շայըրտ. պր. շաքէրի. μαθητής. discipulus, auditor, alumnus, sequax. Համբակ. սան յուսման. նորուս. դեռակիրթ. եւ Հետեւօղ վարդապետութեան ուրուք. աշկերտ.

Ոչ է աշակերտ առաւել քան զվարդապետ։ Դո՛ւ լիջիր նորա աշակերտ. մեք մովսեսի աշակերտք եմք. եւ այլն։

Աշակերտ ես, մի՛ դատեր զվարդապետս. (Մանդ. ՟Ժ։)

Ըստ աշակերտաց հաւատոցն քրիստոսի։ Շրջեալ զամենայն աշակերտոօքն. (Կորիւն.։)

Ել ոմն ի հարցն հանդերձ աշակերտիւ իւրով. (Վրք. հց. ՟Զ։)

Եթէ աշակերտ ես, վարդապետիս նման լեր. (Սարգ.։)

Վարդապետք էիք առաքելական քարոզութեանն, արդ աշակե՞րտք լինիցիք մոլար խաբէութեանն. (Եղիշ. ՟Գ։)


Աշարայ, ից

s. bot.

rye.

Etymologies (4)

• (ի հլ. ըստ ՆՀԲ) «հաճար» Մխ. դտ. «ըստ ոմանց լուբիա կամ անոր մէկ տե-սակն» ՀԲուս. § 132. նոյնը ռմկ. աշորաւ (ըստ ՆՀԲ, ԱԲ, ՀՀԲ և ՓԲ). որից կազմուած են աշարային, աշարեղէն «հաճարեղէն» ՀՀԲ. աշորեայ հաց «հաճարահաց» ՀԲուս աշորախոտ «լտ. consiligo2» ՀԲուս. աշո-բուկ «հաճարանման մի խոտ» ՀԲուս. և ՆՀԲ, հտ. Բ. էջ 1060 գ, իբր գաւառական բառ։-Մեր համալսարանի գիւղատնտեսական բաժնի դասախօսները գտնում են, որ աշա-րայ և հաճար բոլորովին տարբեր բոյսեր են. ալսօր էլ մեր ժողովուրդը զանազանում է այդ երկուսը, առաջինը կոչելով «աշորա կամ տարեկան» (ռուս. pожь, գերմ. Rog-gen), իսկ երկրորդը՝ աճառ (ռուս. nолба)

• Lagarde, Urgesch. 486 հաճար բառի հետ սանս. čar արմատիու

• ԳՒՌ.-Լ. աշօրա, Ղրբ. շա՛րա՝ նոյն բոյ-սը, իսկ Վն. աշարա (գիւղերում) «ցորենի նոր ծլած բոյսը» (քաղաքում) «նոր ցորեն» (ըստ ՀԲուս. § 126 աշարայ «նորաբոյս խոտ»)։ Բոլորովին տարբեր է Ննխ. արիշ «рожь», որ փոխառեալ է Կազանի թաթա-րերէն և կիրգիզերէն ❇ ariš հոմանիշից (տե՛ս Будaговъ 1, 27)։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ եմ կարծում ասօր. [arabic word] dešrā կամ ❇ daušrā «ave-na», որ ասորերէնի մէջ մենակ մնացած մի բառ է և մեկնութիւն չունի. Brockelmann, Lex. syr. 79բ բառիս համար իբր վկայու-թիւն գրած է միայն Hoffmann, Syrisch-arabische glossen, իսկ բառիս վրայ խոսել է Lów, Aramá̄ische Pflanzennamen N 81. ասորին կարող է հայերէն որևէ գրաւոր աղբիւրից տառադարձուած լինել՝ ա տառը սխալմամբ կարդալով տ։

NBHL (1)

ռմկ. աշորայ. թ. ... Արմտիք թխագոյն եւ երկայն քան զցորեան։ (Մխ. դտ.։)


Աշխարհաւանդ, ից

s.

public-house;
pot-house;
wine-shop.

Etymologies (3)

• , ի հլ. «պանդոկ, գինետուն» Ոսկ. (քանիցս), որից աշխարհաւանդիկ կամ աշխարաւանդիկ «գի-նեպան, պանդոկապետ» Ոսկ. մ. բ. 13, գ. 5. Սարգ. յկ. ը. 119բ։

• = Անշուշտ իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս ւանդ և իկ մասնի-կը.բայց իրանեանների մէջ պահուած չէ։-Հիւբշ. 101։

• ՆՀԲ և ՋԲ աշխարհ բառից։ ՀԱ 1892 նոյ. (կողի վրայ, վերջին էջ, սիւնակբ) աշ-խարհ-ա-ւանդիկ, որի վերջին մասը նոյն է դրւում հանգր-ուան, օթե-ւան, իջա-վան և վան, վանք=հպրս. wahana բառերի հետ։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, Ν 121 աշխարհ և աւան բառե-րից, իբր թրգմ. յն. πανδσxεῖον «հիւ-րանոց», բառացի «ամէն բանի ընդու-նարան»։

NBHL (2)

գրի եւ ԱՇԽԱՐԱՒԱՆԴ. καπηλεῖον. caupona, popina, σκηνή, tabernaculum, taberna, contubernium. Կապելայ. կապելանոց. պանդոկի. տուն եւ կրպակ գինեվաճառաց եւ գուսանաց. իբր աշխարհի հասարակաց կամ աշխարհականաց իջաւան. մէյխանէ, խումխանէ, խումար խանէ.

Յաշխարհաւանդ կապեղանոցսն եւ ի կրպակս անխտիր մտանիցեն։ Զի՞նչ օգուտ իցէ բազում ոսկի յանձին կրել յաշխարհաւանդսն ... ի գուսանաց վանս։ Որ բազում տժգին վաճառականութեանն կրպակաց նման է, եւ շահքն անիրաւութեանն հանգոյն աշխարհաւանդից. (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Ա։ եւ Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։ եւ Ոսկ. մ. ՟Գ. 8։)


Աշխէտ

adj.

reddish;
of a fiery colour;
— ձի, chesnut horse.

Etymologies (3)

• «կարմիր-դեղնագոյն, հրագոյն» Չաք. ա. 8, զ. 2, 6. Լմբ. զքր. ուրիշ տեղ չկայ. որից աշխետաձի Գնձ. (ունի միայն ԱԲ, իսկ ՆՀԲ յիշում է ճարտուկ բառի տակ), աշխետութիւն, աշխետանալ ՀՀԲ (առանց վը-կայութեան)։

• -Չնռ.xšaēta-«փայլուն, պայծառ, լու-սափայլ», (իգականը xšōiϑnī), որից hva-təxšaêta «արևի լուսափայլ գունդը, արե-գակն», հմմտ. նաև a-xšaēna «անփայլ, մը-թագոյն». սրանցից են յառաջանում պհլ. *xšēt ձևը, որից փոխառեալ է նաև վրաց. ხեედი խսեդի «աշխէտ ձի». պահլաւերէնի նոր ձևն է šēt=պրս. sē̄d։ Պհլ. šēt, պրս. [arabic word] šē̄d «արև, փայլ». [arabic word] xor-šēd (xuršid) «արեգակ» ևն։ Բայց իրանեան բառը ունէր նաև «աշխէտ (յատկապէս ձիու համար) նշանակութիւնը, որից յառաջացել են պհլ. šet-vars «կարմրահեր», պրս. ❇ šād-asp «աշխէտ ձիերով» (ըստ Շահնամէի ՁԷմշիդի թոռան՝ Տուժի որդու անունն է), [arabic word] šē̄dāna «յունապ» (գոյնի պատճա-ռով այսպէս կոչուած), [arabic word] šēda «է ա-նուն մի ի բովանդակ անուանցն երիվարի», [arabic word] š̌ēdax «մատակախազ ձի», քրդ. [arabic word] ši «աշխէտ», hesp-i-ši «աշխետաձի»։ = Հիւբշ. 101։

• ՆՀԲ յիշում է վրաց. սխէտի։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Müller, Orient und Occident 3, 348, որ Lagarde. Arm. Stud. § 144 մերժում է։ Հիւնք. պրս. šēdax բառից։

NBHL (2)

πυρρός rufus, ruber վրացերէն՝ սխէտի Կարմիր դեղնագոյն, հրագոյն, բոցագոյն՝ որպէս ծիրան, նարինջ. աթէշի. թուռունճի. փօրփուգալի.

Աշխէտ գոյն կարմրակերպ. մբ. զքր.։)


Աշխոյժ, խուժից

adj.

ardent, spirited, lively, sprightly, mettlesome, fiery;
adroit, skilful;
alert, vigilant;
— ձի, a spirited horse.

Etymologies (3)

• (ի հլ. ըստ ՆՀԲ) «ուժեղ, զօրեղ, արի, կտրիճ» Յհ. իմ. պաւլ. Պիտ. Մագ. (արդի գրականում և գաւառականներում «աչքաբաց, եռանդուն»). որից աշխոյժք «ե-ռանդ, արութիւն» Խոր. գ. 8. աշխոյժութիւն (առանց սղումի) Պտմ. աղէքս. աշխոյժուհի թագուհի» Հին բռ. գրուած է նաև աժխոյժ։

• ՆՀԲ մեկնում է «հրային և ուժեղ», որով ուզում է հանել աշխէտ և ոյժ բառերից։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, л 122 հպրս. *xšaudya ձևից՝ որ ծագած է դը-նում զնդ. xšud =սանս։ kšūd «յու-զուիլ, ցնդուիլ» արմատից։

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Պլ. աշխուժ, Սեբ. աշ-կուշ։ ՈԲ. չունի ՆՀԲ։ Այժմ էլ գործածական է մի-այն արևելեան գրականում, իսկ արևմտեա-նից դուրս է վտարուած՝ իբրև թուրքերէն! գռեհիկ բառ։

NBHL (3)

Տեսեալ զտիտանեանն զայն վիթխարի եւ աշխոյժ. (Յհ. իմ. պաւլ.։)

Աշխոյժ պնդութիւն, կամ ժրութիւն, կամ գուպար. (Պիտ.։)

Աշխոյժ ժամանակի բռնութեան։ Տրամախոհեալ յոյժ աշխոյժ խուզմամբ. (Մագ. ՟Ծ՟Զ. ՟Կ՟Ը։)


Աշուն, շնան

s.

autumn.

Etymologies (4)

• (ն հլ. սեռ. աշնան) «աշուն» Ագաթ. Եզն. ածանցման սկիզբը գտնում ենք երկու ձևով. 1. աշնան. օր. աշնանաբեկ լինել Ոսկ. լուս. աշնանային Փիլ. Պիտ. աշնանայք Եփր. փես. 383. աշնանատունկ Վստկ. աշնանի Կոչ. Յհ. կթ.-2. աշն-. ինչ. աշնանային Փիլ. աշնայնի Փիլ. լիւս.։

• Հներից Վանակ. վրդ. մեկնում է «ա-շունն՝ որ անշնչին» (Ալիշան, Հին հաւ-136)։ Նոյնը Տաթև. հարց. 197։ Ոմն Գ Կ. (Արշալ. արրտ. 1843, л 130) ա-շուն=խաշուն (խաշա՞ծ)։ Klaproth, Asia *pol. 101. հսլ. osenь «աշուն» սառի հետ։ Lagarde, Urgesch. Arm. 880 ռուս. oceнь «աշուն» ? Պատկ. Изслд. 5 սանս. ušman «ամառ»։ Muller WZKM 5, 266 գոթ. asans «հունձք»։ Տէրվ. Altarm. 50 աշուն կա-պում է արշալոյս բառի հետ, իբր յե-տին, մութ, տխուր եղանակ. տե՛ս

• Արշալոյս։ Հիւնք. շուն բառից։ Հալա-հեան, Արևելք 1893 նոյ՛՛ 10 հաջիլ բառից։ Հիւբշ. 433 մերժում է միաց-նեւ ռոթ. asans, հսլ. jaseni = ռուս. oceнь, պրուս. assanis հոմանիշների հետ։ Patrubány IF 14, 54 և ՀԱ 1907, 305 *ku 6 «ուռչիլ, աճիլ» արմատից, եբր *akikuuont «պտղաբեր» նախաձե-վից, հմմտ. սանս. štšuš «տղայ», յն. αἰϰος «ուժ» ևն։ Pedersen, Հայ. դրիլեզ. 158 հյ. աճիլ բայից՝ ուն մասնիկով, հմմտ. լտ. auctumnus, Lidén, Յուշարձ. 387-8 հւ. հասանիլ բայի հետ՝ իբրև «հասուն»։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] əšun, «ժամանակ»։

• ԳՒՌ.-Ալշ. Խրբ. Կր. Հմշ. Մկ. Մշ. Մրղ. Սեբ. Սլմ. Վն. աշուն, Ախց. Ագլ. Գոր. Երև. Ղրբ. Սլմ. Սչ. Ջղ. Տփ. աշունք, Տիգ. mշուն, Ոզմ. ա՛շօն, Ակն. աշիւն, Հճ. էշունք, Զթ. էշօնք, էշոնք։ Նոր բառեր են աշնանահաս, աշնցան, աշունքենի, աշնավար, աշնահաւք աշնուկ, աշունքանալ ևն։

NBHL (5)

ὁπώρα. autumnus. Եղանակ տարւոյ ընդ մէջ ամարան եւ ձմերան, ի 21 օրէ սեպտ. ց21 դեկտ. աշունք. կիւզ. խիզան. պերք րիզան.

Ամառն յաշուն (փոխի), եւ աշուն ի ձմեռն. (Յճխ. ՟Ի՟Բ։)

Յաշունն կամ ի գարունն. (Ագաթ.։)

Յառաջ քան զաշունն ի ջերին տեղիս ի ձմերոց երթալոյ. (Եզնիկ.։)

Աշուն ձմեռնացեալ. (Խոր. ՟Գ. 68։)


Աշտանակ, աց

s.

candle-stick.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «շամդան, մոմակայ» ՍԳր. Ագաթ. որից աշտանակազարդ Անան. եկեղ. աշտանակակիր Նար. մծբ. աշտանա-կամազ «մազերը վեր տնկւած» Ոսկ. ես. աշտանակել «արիութեամբ ձիու վրայ զատ-կել նստիլ» Խոր. Պտմ. աղէքս. Յհ. կթ. վեր-ջին երկու բառերը ցոյց են տալիս «ցցուելու, կանգնելու» գաղափարը, որ յառաջացած է փոխաբերաբար։

• ՆՀԲ լծ. հյ. ոստնուլ, ոստ, թրք. իւսթ «վերքն», յն. լտ. իսդա՛մէ, սդօ՜, արս. իսդատէն «կանգնիլ» ևն. որից նաև աշ-տարակ (տե՛ս ոստ բառի. տակ)։ Հիւնք. պրս. իւշթիւր «ուղտ» բառից դնում է աշտանակ և աշտարակ։

NBHL (3)

λυχνία. candelabrum. Ճրագակալ. ճրագարան. բազմակալ., յորոյ վերայ հաստեալ եւ նստեալ կայ ճրագն կամ մոմեղէնն կամ ղամբար յիւղոյ. շամտան, շէմէտան. ջիրազփէրէ.

Ի մէջ եօթն աշտանակի ոսկւոյ. (Յայտ. ՟Բ. 1։)

Իբր զճրագ բազմաբերան ի յաշտանակի մարմնիդ հաստեցաւ. (Նար. ՟Խ՟Զ։)


Աշտարակ, աց

s.

tower;
donjon;
watch-tower.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Չթ. աշդարօգ «բերդ». իսկ Պլ. կայ միայն «Գիտես թէ աշդարագն ենք» դար-ձուածի մէջ, որ գործածւում է խառնակ հա-ւաքոյթների համար, ուր մեծ անկարգութիւն է տիրում (ակնարկութիւն Բաբելոնի աշտա-րակաշինութեան)։

NBHL (10)

πύργος. turris. Ամբարտակ. բուրգն. դիտանոց. մարտկոց. մահարձան. ամրութիւն պարսպաց, եւ տեղի պահապանաց ի բարձր վայրի. գուլշէ, պուրճ.

Շինեսցուք մեզ քաղաք եւ աշտարակ։ Աշտարակ մի էր հզօր ի մէջ քաղաքին, եւ փախեան անդր ամենայն արք եւ կանայք։ Ի վերայ ամենայն աշտարակաց բարձրացելոց։ Կանգնեցից զաշտարակս քո յասպիս։ Զաշտարակս բերդին հրձիգ առնէին։ Աշտարակ հզօր յերեսաց թշնամւոյն. եւ այլն։

Կանգնէին մանգղիոնս ... նետաձիգ աշտարակս, եւ աշտարակս պարսաւորաց. (՟Ա. Մակ. ՟Զ. 51) յն. մեքենայս՝ ի ձգել նետս եւ պարսս։

Գեղեցիկ վիմօք, եւ աշտարակօք զարդարեալ է. (Ղկ. ՟Ի՟Ա. 5) յն. վերադիր, որ թարգմանի նաեւ նուէր, իբր յիշատակ ձօնեալ։

Աշտարակն՝ քաղաքին է ամրութիւն, եւ թշնամեացն ախոյեան. մբ. սղ.։)

Որ զմիաբանեալսն աշտարակին (բաբելոնի). (Շար. եւ այլն։)

Նմանութեամբ ասի.

Աշտարակ խաչի, կամ կենսատու փայտի. (Նար. ՟Ի՟Ը. եւ Նար. խչ.։)

Մի յայնցանէ աշակերտացն հասեալ յաշտիճան՝ ել եկաց ի վերայ աշտարակին, այսինքն ի բարձր տեղի իբր յամպիոն. (Շ. բարձր.։)

Յոր աշտարակք կենդանակերպք՝ երկոտասան. (Շ. իմ. եղակ.։)


Աշտեայ, էի, էից

s.

pike;
javelin, dart, lance.

Etymologies (4)

• (ի հլ. սեռ. աշտէի ևն) «հեռուից նետելու կարճ նիզակ» Երգ. դ. 4. Ա. մնառ. ժբ. 8. Նիւս. երգ. Արծր. յետնաբար ունինք նաև աշտէ Խոր. աշտէն Լծ. նար. ձևերը. հո-լովեալ ձևերից ոմանք էլ, ինչպէս սեռ. աշ-տէի, գրծ. աշտէիւք ևն, յետին վկայութեանց մէջ կարող են ուղ. աշտէ ձևից յառաջացած լինել։ Աշտէն ձևի հետ միանում է աշտեան։ Ածանցման մէջ ունինք աշտենաւոր Եփր. վկ արև. 71, Մամիկ. 23, Ճառընտ. աշտէաւռ Մխ. այրիվ. էջ 11. ուրիշ ձև չկայ։

• = Հպրս. և զնդ. aršti-, սանս. ršti «նի-ղակ». կայնաև պհլ. aršt (Horn, Grdr. էջ 266), բայց սա պարզապէս զնդ. բառի տա-ռադարձութիւնն է. հպրս. aršti-ձևը պիտի տար պհլ. *ašt, որից հյ. *աշտ և -եայ վեր-ջաւորութեամբ աշտեայ (հմմտ. բազէ)։ Հպրս. aršti-ձևի մօտ կար նաև *ršti-ձե-վը, որից ծագում է պրս. [arabic word] xišt «նի-ղակ, տէգ» և սրանից էլ հյ. խիշտ, խըշ-տաւոր։ Այս իրանեան ձևերից են նաև քրդ. [arabic word] heš «տէգ, մական» և ավար. աշթի քկացին, տապար»։-Հիւբշ. 102, 510։

• ՆՀԲ և Հիւնք. դնում են լծ. լտ. hasta, թրք. (իմա՛ պրս.) xišt։ Peterm. 21 լտ. hasta։ Justi, Zendsp. 43 զնդ. ašta և սանս. ašta։ Տե՛ս և Pictet 1, 199 և 2, 209 ըստ Lag. Arm. Stud. § 147, Muller WZKM 9. 38Ո և 10, 353 ուղիղ է մեկնում, բայց մեր բա-ռի -եայ վերջաւորութիւնը բացատրելու համար՝ ենթադրում է թէ պհլ. բառը նախ անցած լինի ասորերէնի *aštā, *aštāyā ձևով և այստեղից էլ անցած հայերէնի։ Բայց այսպիսի ասորի բառ չկայ։ Jensen ՀԱ 1904, 184 զտնելով հառ..tai կամ ...tia «տէգ» ձևով մի բառ՝ ենթադրում է, որ հայ բառը բնիկ է և ո՛չ փոխառութիւն։ Պատահական

• նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ šədāita «նիզակ», որ ծագում է [arabic word] šədā «նե-տեւ» արմատից։

NBHL (6)

ԱՇՏԵԱՅ որ եւ ԱՇՏԷ, ի, ից. ասի եւ ԱՇՏԷՆ, իբր ռմկ.(լծ. լտ. հա՛սդա, թ. խըշտ) βολίς, δοράτιον. hasta, hastile, jaculum. Նիզակ. արդն. տէգ. գեղարդն փոքր ձգելի ի բացեայ. գասդանիչա. սիւնկիւ. հարպա.

Ամենայն աշտեայք զօրաւորաց (կամ նետք սպառազինաց). (Երգ. ՟Դ. 4։ Նիւս. երգ.։)

Բարձեալ աշտեայս հանապազակիր ի պատրաստութիւն գազանացն՝ որ ի մայրիսն։ Եհար միով աշտէիւն ընդ միջոց թիկանցն։ Եւ են ստացեալ զէնս աշտեայ հանապազ կրելով ընդ ինքեանս. (Արծր. ՟Բ. 7։)

Աշտէին նիզակաւ ի մահ սատակէ. (Նար. ՟Հ՟Ա։)

Ի գիրկբ մարցն աշտէիւք խոցեալ. (Լաստ. ՟Բ։)

Լայն աշտէնն, որ մխեցաւ ի կողն. (Լծ. նար.։)


Աշտուճ

adj.

dry;
— հաց, dry bread.

Etymologies (2)

• . ը հլ. ասւում է միայն աշտուճ հաց պարզ՝ «ցամաք հաց» Ոսկ. մ. բ. 23 և ես. Եւագր. Կանոն. գրուած է նաև աշոտուչ Տաթև. ձմ. իբ. աստուճ Սասն. 34, Վրք. հռ. Բ. 386. Ուռպ. (այս ձևը թէև յետնաբար ա-ւանռուած, բայց նախնականն է. տե՛ս աս-տիճան բառի տակ). ածանցմամբ ունինք աշտիճագոյն (առանց սղման) Եւագր. աշտ-ճակեր Եփր. վկ. արև. (=Սոփերք Ի, 147) կամ աստճակեր Եփր. վկ. արև. 86 (սրղ-մամբ)։

• ՆՀԲ լծ. յն. ἀσιτος «անկերակուր», ի-տալ. asciutto «չոր, ցամաք»։ Հիւնք. աստիճան բառից։

NBHL (7)

ԱՇՏՈՒՃ որ եւ ԱՍՏՈՒՃ. ξηρός. siccus. Չոր կամ չորաբեկ (հաց լոկ). (լծ. յն. ա՛սիդօս, անցորեան, անկերակուր. եւ իտ. աշիուդդօ չոր ցամաք). գուրու.

Դու ազգի ազգի պղակունտս ուտես, եւ նա եւ ո՛չ հաց աշտուճ. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)

Լոկ աշտուճ հացիւ մխիթարել զանձինս. (Կանոն.։)

Թէ եւ աշտըճով, զանձն երանելի համարի. (Եւագր. ՟Ե։)

Թէպէտեւ կերակրեաց, այլ աշտուճ հացիւ եւ ձկամբք. (Ոսկ. ես.։)

Որք ջուր անգամ, եւ աշտուճ հաց ոչ գտանէին յագ. (Ուռպ.։ եւ Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Իսկ ի բառս գաղիանոսի Ստեփ. լեհ. ընթերցեալ ԱՇՏԻՊ՝ մեկնէ Ձաւար. պուլղուր։


Ապա, Եւ ապա

adv. conj. s.

afterwards, then, immediately afterwards;
consequently, in consequence;
finally, at last;
secondly;
then, therefore;
առ յապա, one day, some day;
for the future;
յ—յս, առի յ—յս, henceforth, for the future;
առ ի յ—յսն յիշատակ, a monument for posterity, for the remembrance or memory;
առ յապայք, the future;
future things;
յիշեա, որդեակ, զառ յապայսն, remember, son, the future.

Etymologies (2)

• «յետոյ, վերջը» ՍԳր. Ագաթ. Սեբեր. որից յապա առ յապա «վերջ ի վերջոյ» Բուզ. դ. 5. զառ յապայսն «յետինները» Սիր. խը. 6. Ոսկ. ես. մինչև յապայ Բուզ. դ. 23. յետ-նաբար ի հոլովմամբ ունինք զապային «լե-տինը, վերջինը» Կլիմաք. կարգ կամ տօնք ապայից «Տօնացոյցում շաբթէ շաբաթ չգը-րած, այլ իրար ետևից յիշատակած տօներ. ինչ. Տօն Յովհ. Կարապետի, Ապա Պետրոսի հայրապետի, Ապա Անտոնի անապատակա-նի ևն»։ Աւելի սովորական է իբրև շաղկապ՝ «ուրեմն, հետևաբար» նշանակութեամբ և աաա, ապա և, ապա ուրեմն, ապա թէ, ապա եթէ, ապա թէ ոչ ևն ձևերով։ Առաջին նշա-նակութիւնից ձևացած են ապագայ «յետոյ, գալիք» Խոր. պիտ. Յհ. կթ. ապաժաման «յետնեալ, անպիտան» Սիր. ժա. 12, ժգ. 5. Ոսկ. ապաժամանութիւն Ոսկ. մ. ա. 23. ա-պառնի Ոսկ. մ. ա. 11(1) Պիտ. Սահմ. Պղատ Լմբ. յապաղել «ուշացնել, երկարաձգել» ՍԳր. յապաղիլ «ուշանալ» ՍԳր. յապաղեցուցանել Եփր. Եւս. պտմ. յապաղութիւն Սեբեր. Բուզ. անյապաղ Փարպ. Պիտ. Փիլ. ևն (աղ մասնիկի համար հմմտ. կախաղան, յաչաղանք, կեն-ցաղ)։

• Տէրվիշ. Նախալ. 118 սանս. զնդ. apa, լտ. ab, ā գոթ. af, հյ. ապ-(մասնիկ), նաև հպրս. apara, գոթ. ata. ձևերի հետ։ Մորթման ZDMG 26, 541 խալդ. khaubi «յետոյ»։ Հիւնք. յապաղել բա-յից։ Bugge KZ 32, 62 սանս. apara «յետևը, յետինը», áparam «յետոյ, ա-պագային» ևն. նախաձևն էր հնխ. *áрo։ Մառ, Гpaм. др. aрм. яз. 288 բուն ձևը համարում է ապար, որից ը ընկ-նելով՝ ապա. բուն ձևը անաղարտ գըտ-նում ենք ապառնի (1) բառի մէջ։ Meillet MSL 8, 292 և 10, 270 լատ. ab բառի հետ, ինչպէս հուպ=լտ. sub։ Հիւբշման չէ ընդունած։ PatrubánySA 1, 218 նոյն ընդ ապ-=զնդ. apa։ Սա-գըզեան ՀԱ 1909, 335 և Րarst Յու-շարձ. 402 սումեր. aba «յետոյ»։ Աճառ. Նորք 1925 ж 5, էջ 393 յիշոմ է նս-րագիւտ կամիս. (հաթեան արձանա-գրութեանց լեզւով) appa «յետոյ»»

NBHL (29)

ԱՊԱ կամ ԱՊԱՅ, ապայի, յապա, յապայս, զապայս, առ ի յապայս. μέλλων, -ον. futurus, -um. յետոյ լինել. հանդերձեալ. ապառնի. եւ Յետոյ. ետքի, ետքը, ետեւեէն գալիքը, ետեւ.

Որ զառաջին գործեալ մեղսն միայն բառնայ, եւ ոչ ինչ զապային. (Կլիմաք.։)

Յիշեա՛ զառ յապայսն, եւ դադարեա՛ ի թշնամութենէ. (Սիր. ՟Խ՟Ը. 6։)

Զի՛նչ լինելոց էր յապա ժամանակի. (Յհ. կթ.։)

Մինչեւ յապայ. մբ. սղ.։)

Զյոյսն յապա առնէ ի մէնջ. այսինքն յապաղէ. (Սեբեր. ՟Ժ։)

Եղեւ խոչընդակն մինչեւ յապայ. (Բուզ. ՟Դ. 23։)

Ըստ Տօնացուցի՝ ԿԱՐԳ կամ ՏՕՆՔ ԱՊԱՅԻՑ կոչին Աւուրք տօնից սրբոց յետ յայտնութեան մինչեւ ցառաջաւորս. զի յետ ութօրէից յայտնութեան գրի Տօն յհ. կրպտի. Ապա պետրոսի հայրապետի. Ապա անտոնի անապատականի եւ այլն, առանց յիշելոյ զաւուրս եօթնեկաց։

Նախ զխոտն, եւ ապա զհասկն, ապա զցորեանն ատոք։ Նախ տեառն, եւ ապա մեզ։ Այժմ ոչ գիտես, բայց ապա գիտեսջիր։ Իբրեւ ոչ արեւ, եւ ոչ աստեղք երեւէին, ապա բառնայր ամենայն յոյս. եւ այլն։

Դարձաւ սրտմտութիւնն յողորմածութիւն ապա. մբ. սղ.։)

Ապա առնու այնուհետեւ։ Յետոյ ապա զարկուցեալ։ Զկնի որոյ ապա. կամ Յետ այնորիկ ապա. կամ Եւ ապա զկնի այսորիկ. կամ Զկնի որոց ապա. (Ագաթ.։ Փարպ.։ Յհ. իմ. ստէպ։)

Այժմ ընդ հայելի օրինակաւ տեսանեմք. իսկ յապա առ յապա յորժամ գայցէ, եւ այլն։ Գոնեա յապա առ յապա դարձ լիցի առնն. (Բուզ. ՟Դ. 5։)

ԱՊԱ ԵՒ. ἅρα, οὗν, καί. ergo, et. Ուրեմն. ապա ուրեմն. իսկ. արդեօք. հապա, անանկ է նէ, ալ.

Եթէ զիս հալածեցին, ապա եւ զձեզ հալածեսցեն. եթէ զբանն իմ պահեցին, ապա եւ զձերն պահեսցեն։ Եթէ որդիք, ապա եւ ժառանգք. յորս ի յն. չիք շաղկապ, բայց միայն՝ եւ այլն. որպէս եւ ի մեզ ստէպ այնպէս վարի՝ ի բաց թողլով զապայն։

Այս ցուցանէ ապա, թէ, եւ այլն. մբ. սղ.։)

Ապա եթե անտես առնիցես, կործանիմ. Ապա եթե ահարկու դէմս ցուցանիցես, սատակիմ. (Նար. ՟Ի՟Է։)

Ապա եթե ոչ կամիցիք լսել, եւ այլն. (Ագաթ.։)

Ոչ կարէ այլ կերպարան ընդունել. ապա եթե ոչ՝ շփոթումն լինի. (Սահմ. ՟Ի՟Է։)

Ապա թէ ամենեցունն տիրես, ոչ է զարմանալի. մբ. պտրգ.։)

ԱՊԱ ԹԷ ՈՉ. εἱ δὲ μὴ, ἅλλως. alioqui, alias, aliter. որ եւ՝ ԱՊԱ ԵԹԷ ՈՉ. ԱՊ՛ԵԹԷ ՈՉ. Իսկ եթէ չիցէ կամ չլինիցի այդպէս.

Եթէ առնէք ... պատմեցէ՛ք ինձ. ապա թէ ոչ՝ (այսինքն՝ իսկ եթէ չկամիք առնել), ցուցէ՛ք ինձ եւ այլն։ Ապա թէ ոչ՝ ելցէ հուր եւ այլն։ Եթէ տեսցես զիս յամբառնալ իմում ի քէն, եղիցի այնպէս. ապա թէ ոչ՝ մի՛ եղիցի. եւ այլն։

ԱՊԱ ՈՒՐԵՄՆ. ἅρα, ἅραγε. igitur, ergo. Նոյն ընդ Ուրեմն. ապա, այսինքն հետեւաբար. յա՛յտ է այնուհետեւ. անանկ է նէ.

Յօտարաց ... ապա ուրեմն ազատ են որդիքն. (Մտթ. ՟Ժ՟Է. 25։)

Ապա ուրեմն եւ աստուածայինքն անգիտելիք են։ Ապա ուրեմն սոյն հաստատուն գոլ եւ այլն. (Սահմ. ՟Ա։) (Պիտ.։)

ԱՊԱ ՈՒՐԵՄՆ. Յետոյ ուրեմն. ո՛ւր ուրեմն. հուսկ յետոյ. յետ ամենայնի. ետքը ետքը.

Նախ յաղագս ծննդեանն շամիրամայ ... եւ ապա ուրեմն եւ այլն. (Պիտ.։)

Եւ ապա ուրեմն (կամ ապա ո՛ւր ուրեմն) յոբ եբաց զբերան իւր. (Յով. ՟Գ. 1։ (յն. յետ այսորիկ)։)

Ապ՛եթէ փոխանակ այսորիկ։ Ապ՛եթէ մանրեալ եւ բեկեալ։ Ապ՛եթէ ոչ՝ եւ այլն. (Պիտ.։ Մագ. ստէպ։ Առ որս.։ Ոսկ.։ Պղատ. եւ այլն։)

(Ոսկ. մ. ՟Ա. 17։)


Ապալեր

adj.

desert, uncultivated.

Etymologies (2)

• «ամաւի. անշէն թափուր». առաջին ձևը՝ որ լաւագոյնն է ե-րևում, ունին Պիտ. Կղկնտ. իսկ երկրորդը, որ լերկ բառից ազդուած է թւում, ունին Փիլ. տես. 23. Անան. եկեղ. Շ. ա. յհ. իը. Օրբ.։

• ՆՀԲ լերկ բառի՛ց։ Peterm. 82 ուղղա-գոյնը համարում է ապալիր, իբր «ոչ լցեալ, թափուր»։ Հիւնք. լինել բայի լե՛ր հրամայականից։ Թիրեաքեան. Ա. րիահայ բռ. 45 ապ--պրս. ❇ lar «յոր-դառատ ջուր», որով ապալեր «անջուր»։

NBHL (5)

Անբեր եւ լերկ. աւերակ. ամայի. անապատ. ապառաժուտ, եւ անկոխ. անբաժ. անմասն.

Երկրի բնութիւն, հիւթեղ բերրին, եւ ապալեր անհիւթն։ Ապալեր եւ ամայի վայր։ Ապալեր եւ թափուր յամենայնէ։ Յամենայն կենցաղօգուտ զարդուց ապալեր եւ ամայի է. (Պիտ.։)

Փոխանակ թանձրահող դաշտացն զաղտաղտուկ անդաստանս, եւ զքարուտ եւ զապալերկ վայրն սերմանեն. (Փիլ. տեսական.։) ուր յն. է ἁπόκροτος, durus, asper, rigidus, praeruptus.

Անապատ եւ ապալերկ մնալով անսուրբն այն վայր. (Անան. եկեղ։)

Ապալերկ եւ աւերակ եկաց աշխարհն։ Տեսանէր զաշխարհս ապալերկ ի մարդոյ եւ յանասնոյ. (Ուռպ.։)


Ապալերկ

cf. Ապալեր.

Etymologies (2)

• «ամաւի. անշէն թափուր». առաջին ձևը՝ որ լաւագոյնն է ե-րևում, ունին Պիտ. Կղկնտ. իսկ երկրորդը, որ լերկ բառից ազդուած է թւում, ունին Փիլ. տես. 23. Անան. եկեղ. Շ. ա. յհ. իը. Օրբ.։

• ՆՀԲ լերկ բառի՛ց։ Peterm. 82 ուղղա-գոյնը համարում է ապալիր, իբր «ոչ լցեալ, թափուր»։ Հիւնք. լինել բայի լե՛ր հրամայականից։ Թիրեաքեան. Ա. րիահայ բռ. 45 ապ--պրս. ❇ lar «յոր-դառատ ջուր», որով ապալեր «անջուր»։

NBHL (5)

Անբեր եւ լերկ. աւերակ. ամայի. անապատ. ապառաժուտ, եւ անկոխ. անբաժ. անմասն.

Երկրի բնութիւն, հիւթեղ բերրին, եւ ապալեր անհիւթն։ Ապալեր եւ ամայի վայր։ Ապալեր եւ թափուր յամենայնէ։ Յամենայն կենցաղօգուտ զարդուց ապալեր եւ ամայի է. (Պիտ.։)

Փոխանակ թանձրահող դաշտացն զաղտաղտուկ անդաստանս, եւ զքարուտ եւ զապալերկ վայրն սերմանեն. (Փիլ. տեսական.։) ուր յն. է ἁπόκροτος, durus, asper, rigidus, praeruptus.

Անապատ եւ ապալերկ մնալով անսուրբն այն վայր. (Անան. եկեղ։)

Ապալերկ եւ աւերակ եկաց աշխարհն։ Տեսանէր զաշխարհս ապալերկ ի մարդոյ եւ յանասնոյ. (Ուռպ.։)


Ապական, ի, աց

adj.

corrupted, corruptive.

Etymologies (3)

• «ապականուած» Արծր. (այդ աոմատական ձևով ուրիշ տեղ ռործածուած չէ). որից ապականել «անհետացնել, ջնջել, մէջտեղից վերացնել. 2. խանգարեւ. մնա-սել, աւրել, փհացնել. 3. կեղտոտել. 4. պըղ-ծել զկոյս. 5. (կրաւ) հրակէզ լինել, կրակով այրիլ» ՍԳր. Եզն. Ագաթ. ապականացու Ա. պետ. ա. 18. ապականիչ ՍԳր. Ագաթ. ա-պականութիւն ՍԳր. Ագաթ. անապական Ա-գաթ. ևն։ Նոր գրականում գործածւում է Արմատական բառարան-15 միայն «կեղտոտել» իմաստով և նիւթական կամ բարոյական առումով։

• ՆՀԲ և ՋԲ? ապ և ակն բառերից, իբր «բառնալ և աներևոյթ առնել յաչաց»։ Lagarde, Gesam. Abhd. 298 khan «փորել» արմատից, որից նաև վևան-դել։ Պատկանեան, Փորձ 1880 մարտ, էջ 84 և Maтepiaль I. 6 ա բացասակա-նով պրս. [arabic word] pāk «մաքուր» բառից, իբր «անմաքուր»։ Տէրվ. Նախալ. 24 ապա+ակն։ Հիւնք. ապ+ակն, ինչ. յն. ἀφανιζω «աներևոյթ դարձնել, ջըն-ջել, կորցնել, հեռացնել, մթագնել». կազմուած a բացասականով φαίνω «ե-րևիլ» բայից։ Հիւբշ. 413 խորհրդածե-լով Lagarde-ի համեմատութեան վրայ՝ կասկած է յայտնում, որ գուցէ բառս ի-րանեանից փոխառեալ լինի, իբրև պհլ, *apakanēm? Թիրեաքեան, Արիահայ բռ. 49 պրս. ab «ջուր»+կան մասնիկով. իբր թէ «մէջը ջուր խառնել»։

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. ապականել, Երև. ապա-կանէլ, Շմ. Ոզմ. Տփ. ապականիլ, Խրբ. ա-բազանիլ. բոլորն էլ նշանակում են «կեղտո-տել» և յատկապէս քաղաքավարական լեզ-ւով «կղկղել, բնական պէտքը հոգաւ»։

NBHL (1)

Սարդանապաղոս անառակութեամբ զեղծ եւ ապական յիրս թագաւորութեանն եղեալ. (Արծր. ՟Ա. 4։)


Ապակի, կւոյ, կեաց

s.

glass;
drinking-glass;
bottle;
— պատուհանաց, window-glass.

Etymologies (3)

• (-ւոյ, եաց) «ապակի, շուշա» Յոբ. իը. 17. Յայտ. իա. 18. Պղատ. տիմ. Յհ. կթ. «շիշ, սրուակ» Եզն. «գինու բաժակ» Վրք. հց. ա. 580. նոյն բառն է նաև ապիկի «ապակի, շուշա կամ ուլունք» Խոսր. պտրգ. Վստկ. 92. 116. Եփր. արմաւ. 56. «արիւն առնելու սրուակ» Մխ. բժշ. 29. «օնարակ» Բժշ. Վստկ. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. I. ապակա-, ինչ. ապակագործ Վրք. հց. ապակագործութիւն Ագաթ. Սահմ. ապա-կատարազ Մագ. 2. ապակե-, ինչ. ապակե-ղէն Ոսկ. ա. տիմ. Ագաթ. Յալտ. ռ. 6 ա-պակեակ Վրք. հց. բ. 66. 3. ապակէ-, ինչ. ապակէգործ Յայսմ. ապակէգործութիւն Սահմ., Իսկ ապիկի ձևից ունինք ապիկած «ջնարակած» Վստկ. ապիկէգործութիւն Մխ. բժշ. ապիկեղէն Յայսմ. սեպ. 20. նաև ապի-կոյ փրփուր, ապիկու խոտ բոյսերը. Բժշ. Նոր գրականում ընդունուած է միայն ապա-կի «շուշա» (բարդութեան մէջ ապակե-) և ապիկի «ջնարակ»։ Նոր բառեր են ապակեայ, ապակեփեղկ, ապակեդուռ, ապակեխոտ, կրկնապակի, ճենապակի ևն։

• -Իռանեան փոխառութիւն է. հմմտ. առս. [arabic word] ābgīna «ապակի, շիշ», նոր պհլ. ay-ginak «սնդիկ կամ հայելի», āwginakino «բիւրեղեայ». իրանեաններից փոխառութիւն են նաև չերքէզ. abkos «սրուակ, բաժակ», Apku «սրուակ», կաբ. abgi «շիշ»։ Այս բո-լորը ծագում են զնդ. āp-, հպրս. api-, պրս. [arabic word] ab «ջուր» բառից, ինչպէս որ ունինք ա-րաբ. [arabic word] māvlyya «հայելի»՝ ծագած [arabic word] má «ջուր» բառից։-Հիւբշ. 1Ս3։

• Առաջին անգամ ուղիո մեկնեց ԳԴ. Նոյնը յետոյ ՆՀԲ։ Lagarde, Urgesch. 28 սկիհ բառի հետ։ Patrubány SA 1, 222 համեմատում է հունգ. üveg «բաժակ, գաւաթ», օսս. aWg։

NBHL (6)

պ. ապկիւն, ապկիւնէ, ապկինէ, այսինքն ջրագոյն. ὐάλος. vitrum. Նիւթ թափանցիկ եւ փայլուն՝ դիւրաբեկ եւ հալելի. եւ ամենայն անօթ կամ հայելի կազմեալ ի նիւթոյ անտի. որոյ ազնիւն է սառնատեսակ. ապիկի.

Ոչ զուգեսցի ընդ նմա ոսկի եւ ապակի։ Նման սուրբ եւ սպիտակ ապակւոյ։ Որպէս զապակի պայծառ. (Յոբ. ՟Ի՟Ը. 17։ Յայտ. ՟Ի՟Ա. 18. 21։)

Ապակոյն է սեռն ամենայն, եւ որչափ ի քարանցն հալական տեսակք կոչին. (Պղատ. տիմ.։)

Թէ յապակի սպիտակ ջուր արկեալ յարեւու ունիցիս, լուսաւորութեան արեւուն մտեալ ընդ սպիտակութիւն ապակւոյն՝ հուր ծնուցանէ. (Եզնիկ.։)

Առեալ մի ի ծերոցն զբաժակն, եւ ապակի ի ձեռին, եւ արկեալ գինի, եւ այլն. (Վրք. հց. ՟Ե։)

Փոխանակ ընդ միոյ ապակոյ (գինւոյ)՝ զօր մի ջուր ոչ ըմպէր. (Վրք. հց. ձ։)