Entries' title containing տ : 10000 Results

Նշտիր, տրոյ, ով

cf. Նշտրակ.

Etymologies (4)

• , ո հլ. «վիրաբոյժի դանակ» Եփր. Խրատ. (աւանդում է միայն գրծ. նշտրով ձևով). որից նշտրակ Անյ. պորփ. Վստկ. էջ 209։

• = Պհլ. *ništir ձևից. հմմտ. պրս. [arabic word] naš-tar ևամ [arabic word] neštar, աֆղան. nastar, nēš-tar որռ. ništer, nešter, փոխառութեամը նան վրաց. ნეხტარი նեստարի, ասոր. [syriac word] neštarkā, թրք. nešter, բոլորն էլ մեր բա-ռին հոմանիշ։ Արմատն է պրս. [arabic word] neš «խթան, սուր ծայր», աֆղան. nēš «թունա-ւոր անասունների կիճը», սանս. nikš «ծա-կել», որից՝ գործիք ցոյց տուող -tra-մաս-նիկով կազմուած է բառս (Horn § 1067)։-Հիւբշ. 206։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը նաև ՆՀԲ. որիզ յետոյ Lag. Urgesch. 266 և Հիւբշ. KZ 36, 163-4։-Bottich, Arica z5. 218 nas արմատից, իբր պրս. naš-tar։

• ԳՒՌ.-Երև. Տփ. նշտար, Մշ. նշտրագ, Ալշ. նշտրա, Ախց. նmշտmր.-նոր բառեր են նշտարել Ղրբ. նշտրել Խն. «նշտարով կտրել, արիւն առնել»։

NBHL (3)

ՆՇՏԻՐ ՆՇՏՐԱԿ. ռմկ. նէշթէր, նիշթէր, նիշ. Գործի վիրահատաց, եւ զմելին երակահատաց.

Վասն առողջութեան մարմնոյ թոյլ տան նշտրով փորձել զվէրս. (Եփր. խրատ.։)

Նըշտարակն վասն իւր ինքեան փախչելի է, վասն զի ցաւեցուցանէ. իսկ վասն առողջութեան ընտրելի. (Անյաղթ պորփ.։)


Նշտրակ, աց

s.

lancet;
incision-knife or surgical-knife, bistoury;
— պայտարաց, fleam.

NBHL (3)

Վասն առողջութեան մարմնոյ թոյլ տան նշտրով փորձել զվէրս. (Եփր. խրատ.։)

Նըշտարակն վասն իւր ինքեան փախչելի է, վասն զի ցաւեցուցանէ. իսկ վասն առողջութեան ընտրելի. (Անյաղթ պորփ.։)

ՆՇՏԻՐ ՆՇՏՐԱԿ. ռմկ. նէշթէր, նիշթէր, նիշ. Գործի վիրահատաց, եւ զմելին երակահատաց.


Նոխազիտ

s. chem.

hircine.


Նոխազոտն

adj.

goat-footed.

NBHL (3)

τραγόπους hircinos pedes habens. Ունօղ զոտս նման ոտից նոխազաց. այծոտն.

Պան (այսինքն ամենայն) կոչեցեալ լինի, զի ի բազմաց եղեւ սերմանեալ. արդ զսա աստուած անուանեցին՝ կոչելով նոխազոտն պան. (Նոննոս.։)

Պերիտոս, այս պան է նոխազոտն. (Վանակ. տարեմտ.։)


Նողկտալի

adj.

nauseous, loathsome, fulsome;
disgusting, detestable;
tiresome.


Նողկտամ, ացայ, ացի

vn.

to be disgusted, to loathe, to feel sick or inclined to vomit;
to abhor, to detest, to turn from with disgust.

NBHL (11)

Նողկասցի մտացս կայից՝ համբոյր շողոքորթին. (Նար. ղ։)

ՆՈՂԿԱՄ ՆՈՂԿՆՈՒՄ ՆՈՂԿՏԱՄ. (լծ. յն. նաւսիա՛օ, լտ. նաւսէ՛օ ). ναυτιάω nauseo. Խառնիլ սրտի որպէս ի նաւու. շարժիլ ի փոխումն յերեսաց զինչ եւ է իրաց. յետս կալ, խորշիլ, գարշիլ. պժդալ. տաղտկալ. զզուիլ. քստմնել. յափրանալ. ձանձրանալ. պղերգանալ.

Գինւոյն նեխութիք զսիրտն տաղտկացուցանեն, եւ նեղեն նողկալովն. (Մանդ. ՟Ժ՟Զ։)

Զի մի՛ ծանրացուցեալ զստամոքսն՝ նողկտայցէ։ Զի մի՛ ձանձարացեալ նողկտայցեն լսողքն. (Շ. թղթ. եւ Շ. ընդհ.։)

Նողկնու յայսպիսեացս եւ գարշի վասն դառն եւ խիստ մեղացն. (Կանոն.։)

Տեսանիցէ զայնպիսիաց զանձինս ի նեղութիւնս նողկացեալս (կամ նողկատացեալս). (Եւագր. ՟Ժ։)

Ոչ անարժանութեամբ մատչել (ի սուրբ խորհուրդն), ոչ նողկալով, ոչ մեղկութեամբ։ Եւ մեք նողկամք եւ հեղգամք, եւ առ ոտն հարկանեմք զայնպիսի երախտագործութիւնն. (Նանայ.։)

Մեղայ նողկտալով՝ սաստիկ կսկծմամբ ընդ արհամարհանս. (Մաշկ.։)

Կր. Սաղտկալի լինել.

Զազիրք են ամենեքին, գարշելիք եւ նողկտալիք։ Զորս եւ տեսանել՝ սրբոց նողկտալի է. (Սարգ. յկ. ՟Գ։ Գէ. ես.։)

Ոչ եւս նողկտալի (այս ինքն քստմնելի) դողմամբ կասկածես յապագայիցն ինչ թողանել. (Անան. եկեղ։)


Նողկտութիւն, ութեան

s.

cf. Նողկանք.

NBHL (2)

ՆՈՂԿՈՒԹԻՒՆ եւ ՆՈՂԿՏՈՒԹԻՒՆ. Նողկ գոլն. նողկտալին լինել. եւ Գարշումն. տաղտկութիւն. զզուանք. յափրութիւն.

Ըստ որձկացելոցն նողկտութեան ժայթքեալ արտաքս հոսի. (Ասող. ՟Գ. 21։)


Նոյնատիպ

adj. adv.

conform;
likewise.

NBHL (3)

Ընդ լուսերամիցն յափշտակեսցուք նոյնատիպ աստուածացեալ կերպիւ. (Խոր. վրդվռ.։)

Հոգի հօր՝ ելումն նոյնատիպ դիմաց. (Նար. տաղ.։)

(Ներքին բանին)՝ ազդմամբ յանձն բանական՝ նոյնատիպ ի նախատպէն տպաւորիլ անանջատապէս ըստ ներքին մարդոյն. (Տօնակ.։)


Նոտար

cf. Նօտար.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «գրագիր» Մարթին. Տօնաց. Յայսմ. որից նոտարացի Կիր. պտմ. նօտարել կամ նօտրել «արագ գրել» Յիշատ. Մեծոփ. բառիս հարազատ ձևն է նոտար, որ յետոյ սխալ գրչութեամբ դար-ձաւ նօտար. ինչպէս ընդունուած է այժմ մեր գրականում. և սրանից էլ կրճատմամբ նօտր «մի տեսակ ընթացիկ գիր» Յիշատ. պտմ. Վրդն. նօտրագիր (նոր բառ)։

• = Ան. νοτάοιος, որ փոխառեալ է լտ. no tarius «քարտուղար, նօտար, գրագիր» բա-ռից. սրանից են նաև վրաց. ნოტარი նոտարի, ֆրանս. notaire ևն։ Լատին բառի հին ի-մաստն է «սղագրող» և ծագում է noto «նշա-նակել», nota «նշան» բառից, որ կապ չունի լտ. nōsco «ճանաչել» բառի հետ (վերջինս տես ծան, ճան-աչել), այլ ծագում է հնխ. ono-«նշանակել» արմատից (Walde 524)։-Հիւբշ. 368։

• ՀՀԲ և ՆՀԲ դնում են լատինից։ (ՆՀԲ նօտր հանում է նօսր կամ նօտար բա-ռից)։ Հիւնք. արաբ. Ութարիտ «Հերմէս» բառից։


Նոտարացի

s. adj.

short-hand writer, secretary;
notarial.

NBHL (2)

Իբր Նօտար, կամ նօտրագիր՝ երագագիր գրիչ. նշանագիր.

Եւ գրէին զայս սեմիարք նոտարացի արքային. (Բուզ. ՟Դ. 5։)


Նոտրգիր

cf. Նօտր.


Նորագիւտ

adj.

new-fangled, newly invented or discovered, new, recent, modern.

NBHL (9)

Նորոգ գտեալ. այն ինչ ի ձեռս բերեալ. նորահնար. ցանկալի իբր անգիւտ. նոր անլուր.

Զաշակերտութիւն նորագիւտ վարդապետութեան խմբէին ուսուցանել. (Ագաթ.։ Կորիւն.։)

Նորագիւտ սեղան, կամ օր. (Ճշ.։)

Զնորագիւտ դաստակերտս քո (զհաւատացեալ մոգպետն) բարեխօս առնեմք վասն անձանց մերոց. (Եղիշ. ՟Ը։)

Նորագիւտ եւ դեռահասակ ժամանակն ստիպէր առնել այնպէս։ Զստեղծեալ առ ի քէն նորագիւտ բանս եւ իրս. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. երեւ.։)

Նորագիւտ ինչ առասպելս հիւսէք. (Դամասկ.։)

Նորագիւտ ինչ տանջանօք չափել հատուցումն. (Պիտ.։)

Ստորասուզեալ նորագիւտ մեղօքն անջրելեօք. (Նար. ՟Ժ՟Ա։)

Շնորհեցէք ինձ զնորագիւտ կեանս. (Ոսկ. ի բէթհեզդա.։)


Նորազգեստ

adj.

dressed in new clothes.

NBHL (1)

Նորազգեստք արժանիք բազմականի. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Նորակատար

adj.

lately finished or ended;
young, raw, inexpert.

NBHL (2)

νεοτελής adhuc perfectus, rudior. Դեռ այն ինչ կատարեալ. թերակատար համբակ. նորընծայ.

Մեզ եւ որք ըստ մեզ վարդապետքն են նորակատարից անձանց. (Դիոն. ածայ.։)


Նորակերտ, աց

adj.

newly built or constructed;
strange, stupendous;
newly ordained.

NBHL (12)

Նորոգ կերտեալ՝ կազմեալ. նորաշէն. նորագործ. նոր. նորահրաշ. հրաշափառ. (յն. պէսպէս).

Բան նորա արարիչ է բնութեանց, եւ ճարտարապետ իրաց նորակերտաց։ Լինիցի քաղաքդ ձեր՝ նորաշէն նորակերտ իբրեւ զանօթ ինչ նոր։ Եւ զայն զի՞ զարմանս, ուր այնպիսի սքանչելի եւ նորակերտ իրք գործէին. (Ոսկ. ես.։)

Որ երեւեցան նորակերտ դաստակերտին քո (մոգպետի). (Եղիշ. ՟Ը։)

Նորակերտ քաղաքն սուրբ։ Նորակերտ սիովն, կամ վերնատուն. (Շ. տաղ.։ Անան. եկեղ։)

Օրհնութիւն նորակերտ գրոց. (Մաշտ.։)

Թագաւորական նորակերտ զարդարեալ ձորձ. (Ոսկիփոր.։)

Եկեղեցիս անկողոպտելի խաղաղութեան նորակերտ (այսինքն տաճար). (Մաքս. եկեղ.։)

Զիւր նորակերտ հօտն. (Շ. վիպ.։)

Կարի նորակերտ նորանշան մեծապայծառ եւ չնաշխարհիկ գործ էր։ Զի նորակերտ սքանչելիքն երեւեսցին։ Ոչ ըստ բնութեան մարմնաւորաց եղեն իրիքն նորակերտք, այլ ի վեր քան զբնութիւն զարմանական սքանչելիք։ Խաչն կանգնեցաւ ի վերայ նորակերտ Գողգոթայի. (Եւս. քր. ՟Ա։ Ոսկ. մ. ՟Ա. 7։ Ճ. ՟Գ.։ Կիւրղ. խչ.։)

Իբրեւ զձիթենի կանաչագեղ նորակերտ դալարացեալ զկնի հատանելոյն. (Ճ. ՟Բ.։)

Եւ այլ կենդանիք զանզանք, եւ գունակ գունակ, եւ նորակերտք։ Պտմ. (աղեքս.)

Առ ի խրատ նորակերտ հայրապետին։ Նորակերտքն զձեռսն ի միմեանս յար դնելով, եւ եպիսկոպոսն սուրբ մեռոնաւն օծանէ խաաչնման. (Մաշտ.։)


Նորակերտեմ, եցի

va.

cf. Նորագործեմ.

NBHL (5)

Նորագործել. (նորաստեղծել. նորոգ շինել. նորոգել.)

Զերկինս ինձ լուսաւորօքդ հրաշագործ խորան նորակերտեր։ Երկնից երկինք յերկիր նորակերտեալ (զեկեղեցի). (Պիտ.։ Անան. ի պետր.։)

Ճարտարապետեալ նորակերտէ. (Ժող. շիրակ.։)

Ի յարութեան ամենեքեան նման հրեշտակաց եւ որդիք աստուծոյ նորակերտին։ Երեւեալ ճարտարապետ համօրէն եղականացս ի սակս նորակերտել զարարածս. (Զքր. կթ.։)

Առ ի նմանէ վերստին ծնիցելոց եւ նորակերտելոց հոգւով. (Մաքս. եկեղ.։)


Նորակտուտ

adj.

ferociously tormented.

NBHL (2)

Նոր կտտանս կրեալ, կրելով, նորանոր կտտանօք.

Նորակտուտ ծանակեցաք յաշխարհիս յայսմ. (Խոր. ՟Բ. 23։)


Նորահաւատ, ից

adj. s.

newly converted;
neophyte, proselyte.

NBHL (5)

νεόπιστος, νεοπειθής, νεοκατήχητος nuper ad fidem veniens, recens institutus. Նորոգ եկեալ ի սուրբ հաւատս. նորադարձ. նորատունկ. մատաղատունկ.

Մատաղատունկ աստ ո՛չ զմանկութենէ ասէ, այլ զնորահաւատէն. մի՛ ասէ զնորահաւատսն յաւագ ինչ իշխանութիւն ածիցէք. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Զարհուրեցուցին զնորահաւատս մարդկանն։ Զնորահաւատիցն ասէ։ Դուք նորահաւատք էք։ Զնորահաւատն Դաւիթ ըմբռնեալ խոշտանկէր. (Ագաթ.։ Սահակ. արմաւ։ Ճ. ՟Գ.։ Յհ. կթ.։)

Դառնել առ տիկինն զնորահաւատսն ասէ. (Մեկն. ծն.։)

Զի մի՛ զայնոսիկ՝ որ նորահաւատքն են, զանգիտեցուցից. (Եւագր. ՟Ի՟Ա։)


Նորամուտ

adj. s.

newly entered, young;
novice;
—ք, innovation;
—ս նորոգել, to introduce innovations or novelties.

NBHL (5)

Նոր մտեալն ի վիճակ ինչ. նորընծայ.

Որ արդ եւս նորամուտ հարսունք. (՟Գ. Մակ. ՟Ա. 11։)

Յուսայ յաղթել նորամտիցն։ Նորամուտ միանձունք բուռն հարցեն զհնազանդութենէ։ Նորամուտք ի կրօնաւորաց. (Յճխ. ՟Ի՟Գ։ Նեղոս.։ Մխ. առակ.։)

Բազում ինչ նորամուտս նորոգէին, ոչ սակաւ ինչ նորս մուծանէին, նորամուտ իսկ մուծանէին. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)

Բազում ինչ նորամուտս արարին քահանայքն. (Երզն. մտթ.։)


Նորաստեղծ, ից

adj.

newly created, produced or invented.

NBHL (4)

Նոր ստեղծեալ. նորակերտ. նորագործ. եւ Նորահնար, յօգեալ.

Նորագո՛րծք (դուք արարածք) ընդ նորաստեղծիւս (Ադամաւ). (Պիտ.։)

Լրմամբ ձըկանցն ի յուռկանին, եւ նորաստեղծ ձուկն ի կրակին։ Ոչ ի յերկրէ յօգնեալ մարդկան, այլ նորաստեղծ, այլ նորաստեղծ աստուածական։ Եւ նորաստեղծ հաց առնելով, ձուկն ի կրակին խորովելով. (Յիսուս որդի.։)

Նորաստեղծ տարակուսանս առաջի մեր արկեալ. (Մագ. յիշ. մանուչ.։)


Նորաստեղծեմ, եցի

va.

cf. Նորաստեղծում.

NBHL (4)

ՆՈՐԱՍՏԵՂԾԵՄ ՆՈՐԱՍՏԵՂԾՈՒՄ. Նոր ստեղծանել. վերստին ստեղծանել. նորակերտել.

Որ զբնութիւնս մարդկային՝ նորաստեղծեաց վերստին. (Գանձ.։)

Ի բերանոյ ձկան նորաստեղծ սատերս. (Շ. թղթ.։)

Նորաստեղծեալ բանն յանէից՝ ի սկզբանէ զերկինս երկնից. (Ժմ.։)


Նորաստեղծում, ծի

va.

to create, to recreate, to make anew.

NBHL (4)

ՆՈՐԱՍՏԵՂԾԵՄ ՆՈՐԱՍՏԵՂԾՈՒՄ. Նոր ստեղծանել. վերստին ստեղծանել. նորակերտել.

Որ զբնութիւնս մարդկային՝ նորաստեղծեաց վերստին. (Գանձ.։)

Ի բերանոյ ձկան նորաստեղծ սատերս. (Շ. թղթ.։)

Նորաստեղծեալ բանն յանէից՝ ի սկզբանէ զերկինս երկնից. (Ժմ.։)


Նորատեսակ

adj.

of a new kind or sort.


Նորատեսիլ

adj.

extraordinary, strange, paradoxical, prodigious, portentous.

NBHL (2)

ξενίζω novus, et peregrinus. Նորակերպ ինչ՝ չեւ եւս տեսեալ.

Կոտորել ի նորատեսիլ (կամ ի նորանշան տեսիլ) տանջանաց. (՟Գ. Մակ. ՟Է. 3։)


Նորատիք

adj.

of tender age, young.

NBHL (2)

Դաւիթ գեղեցկածաղիկ մանուկն, եւ նորատիք արքայն. (Ասող. ՟Գ. 30։)

Որ ի տէգ նիզակի կամակարօղք՝ նորատիք. (Խոր. ՟Ա. 12։)


Նորատունկ, տնկոց

adj. s. fig.

newly planted;
young, small plant;
neophyte.

NBHL (12)

νεόφυτος, -ον recens plantatus, neophytus, nova planta. Նոր տնկեալ. նորաբոյս. մատաղատունկ. եւ Նոր տունկ.

Ի հոտոյ ջրոյ ծաղկեսցի, եւ արասցէ հունձս իբրեւ զնորատունկ։ Որդիք քո որպէս նորատունկ ձիթենւոյ։ Որոց ուստերք իւրեանց որպէս նորատունկ հաստատուն են ի մանկութենէ իւրեանց։ Մարդն Յուդայ նորատունկ սիրելի։ Պահել զնորատունկ գործոց ձեռաց իւրեանց ի փառս. (Յոբ.։ Սղ.։ Ես.։)

Նորատունկ բուրաստան. (Շար.։ Տաղ.։)

Նորատունկ դարաստանք. (Վեցօր. ՟Ե։)

Ողկոյզն ճմլեալ ի խաչանիշ փայտին՝ գինի նորատունկ (այգւոյ) այսօր ի սուրբ Սիոն. (Տաղ.։)

ՆՈՐԱՏՈՒՆԿ. որպէս Ծաղկահասակ երիտասարդ կամ օրիորդ. առոյգ հասակաւ.

Պատանեակն, եւ նորատունկն՝ որ ակն ունէր առագաստին. (Մաշկ.։)

ՆՈՐԱՏՈՒՆԿ. որպէս Նորահաւատ. նորադարձ. որ եւ ՄԱՏԱՂԱՏՈՒՆԿ ասի.

Մի՛ նորատունկ, զի մի՛ հպարտացեալ՝ ի դատաստան սատանայի անկցի. (Ոսկ. յհ. ՟Ա. 8։)

Իրաւապէս նորատունկ կարծեսցի. (Կանոն.։)

Զի այնպէս համարեսցին նորատունկքն ի հաւատս. (Ոսկ. հռ.։)

ԶՍտեփանոս, եւ զայլս նորատունկս ընդ նմա. (Յռջբ. թղթ. պաւղ.։)


Նորատուր

adj.

lately given, novel, recent.

NBHL (3)

Նորոգ տուեալ. նորապարգեւ.

Հրամանս նորատուրս, եւ թուղթս պատիրս. (Մանդ. ՟Ի՟Զ։)

Որպիսի՛ արամբ այնպիսի նորատուր շնորհս երեւեցաւ. (Կորիւն.։)


Նորափետուր

adj. fig.

moulted, new-feathered;
made young again, renewed, revived;
— զարդարիլ, to moult, to get new-feathers, to put on new plumage;
to grow young again, to be revived.

NBHL (7)

πτεροφυής alatus ἀπαλός tener. կամ բայիւ πτεροφυέω alas produco, plumesco. Որոյ փետուրքն են նորաբոյս, կամ նորոգեալ. այն ինչ թեւաբուսեալ. նոր փետրւորած, թեւաւորած.

Նորոգեսցին զօրութեամբ, նորափետուր զարդարեսցին իբրեւ զարծիւս. (Ես. ՟Խ. 31։)

Իբրեւ զձագս ինչ նորափետուրս հասուցեալ ի թռիչս արձակիցէ։ Ձագ նորափետուր. (Ոսկ. մ. ՟Բ. 7. 25։)

Ձագք նորափետուրք կարօ՛տ են մօրն, մինչեւ թեւք հաստատեսցին։ Զօրէն աղաւնեաց զնորափետուր ձագօքն միշտթռթռելով. (Ոսկ. փիլիպ.։ Լաստ. ՟Ժ։)

Նորափետուր զարդարեալ վառեալ թռուցեալ ունէր զոգին. (Կոչ. ՟Գ։)

Հոգեւորական սուրբ մկրտութեամբ զարդարեցեր նոքօք զտիեզերս ի զգեստս լուսափայլ եւ նորափետուրս։ Որ նորափետուր բանիւ զարդարեալ պայծառազգեցան եկեղեցիք հայաստանեայց. (Շար.։)

Նորափետուր հրաշիւք գեղեցկազարդեալք. (Թէոդոր. կուս.։)


Նորընտիր

adj.

newly elected or chosen;
— աբբայ, a — Abbot-General;
— լինել, to enroll fresh troops, to recruit anew.

NBHL (2)

ՆՈՐԸՆՏԻՐ ԼԻՆԵԼ. Նոր զօրս ժողովեալ ընտրանաւ.

Տեսեալ՝ թէ ոչ են զօրք ժողովեալ, հրամայեաց նորընտիր լինել. (Ճ. ՟Բ.։)


Նորոգատուր

cf. Նորատուր.

NBHL (3)

Նորոգ տուեալն ի նոր օրէնս. նորատուր. նորապարգեւ.

Նորոգատուր շնորհք, կամ ուսմունք, կամ հոգի. (Ագաթ.։ Լծ. ածաբ.։ Յիշատ. ոսկ. յհ.։)

Եւ յայսպիսի նորոգատուր թագաւորութեանն բարձրացուցանէր զազգս Թորգոմեան։ Որ վերստին զձեզ ծնաւ նորոգատուր բանիւն կենդանականաւ ի կեանսն կենդանի. (Յհ. կթ.։)


Նուազագիւտ

adj.

rare.

NBHL (2)

Սակաւագիւտ. սուզ. նատիր.

Այր ոմն էր. նուազագիւտ է ասէ. քանզի բազումք ասին արք, բայց ոչ են ճշմարտիւ. (Իսիւք.։)


Նուազամիտ

adj.

short-witted.

NBHL (2)

Նուազ մտօք. տկարամիտ. չափաւոր մտօք. խելքը քիչ՝ կարճ, քիչ մը խելք ունեցօղ.

Յորժամ զիշխանս բարեսէրս տայ, անդէն եւ անդ արժա՛ն է նուազամտին գիտել զբարերարութեան աստուծոյ այցելութիւն. (Փարպ.։)


Նուաստ, ից

adj.

humble, low, inferior, poor, mean, sorry, ignore, vile, contemptible, cringing, servile.

Etymologies (2)

• (յետնաբար ի հլ.) «խոնարհ ռած. ստոր, յետնեալ» Լմբ. պտրգ. Նար. Աթ. գրուած է նաւաստ Տիմոթ. կուզ. էջ 330. որից նուաստական Եւագր. նուաստամտել Ոսկ. անոմ. է. նուաստանալ Շար. Փիլ. քաջա-նուաստ Ոսկ. յհ. ա. 30. նուաստագոյն Փիլ. Պիտ. նուաստացում (նոր բառ) ևն։

• ՆՀԲ «իբր նուազեալ, նուաճեաւ ևամ նստեալ ի վայր, զնստեալ»։ Windisch. 42 թերևս սանս. anustha բառին ազգա-կից։ Bottich. Arica 84, 405 և Lag. Ur-gesch. 419 նուաճել բայի դերբայն է համարում։ Հիւնք. պրս. նիւվիսէնտէ «ռաիր» բառից։ Patrubány SA 2 35 n։ բայական մասնիկով սանս. vāstu «բնա-ևավայր»։

NBHL (4)

ταπεινός, εὑτελής humilis, tenuis, vilis, frivolus, infimus. (իբր Նուազեալ, նուաճեալ, կամ նստեալ ի վայր, զնստեալ). Խոնարհ. խոնարհական. ցած. ցածուն. չափաւոր. ստորին. յետին. յետնեալ. տրուպ. տառապեալ. չնչին.

Որ իմս նուաստ անձին անմարթ էր. (Լմբ. պտրգ.։)

Գե՛ր ելոց, եւ նուաստից. (վեհից, եւ փոքունց. Նար. ՟Գ։)

Որքան նուաստ բանք ասին ի Քրիստոսէ, աղքատութեան նորա են, զի մեք նոքօք հարստասցուք. (Աթ. ՟Ա։)


Նուաստաբանեմ, եցի

vn.

to speak submissively.

NBHL (2)

ՆՈՒԱՍՏԱԲԱՆԵԼ. Նուաստս եւ ցածունս բարբառել՝ ի չափու ունելով զանձն.

Դարձեալ թաքուցանէ զինքն Յովհաննէս նուաստաբանելով (կամ նուաստանալով). (Ոսկ. յհ. ՟Բ. 39. յն.)


Նուաստաբար

adv.

humbly, basely, vilely, ignobly.

NBHL (2)

ὐφειμένως inferiori gradu, remisse. Նուաստ օրինակաւ, ցածագոյն աստիճանաւ. խոնարհագոյնս.

Նոյնպէս ունին եւ յետինքն զառաջնոցն, բայց ո՛չ նմանապէս, այլ նուաստաբար։ Ոմանց գերակայաբար եւ բոլորապէս, իսկ ոմանց մասնաւորապէս եւ նուաստաբար։ Նուաստագոյնքն (ունին) նուաստաբար, եւ յետինքն յետնաբար. (Դիոն. երկն. եւ Դիոն. ածայ.։)


Նուաստախոհ

adj.

low-spirited, poor-witted, weak-minded, abject, vile;
meek, gentle, lowly in heart;
— միտք, little minds.

NBHL (2)

Որ նուաստս խորհի. անգէտ բարձր խորհրդոց. եւ Խոնարհամիտ.

Զորս աղաչէ նուաստախոհ յայսոսիկ նուիրելոյ անձին, եւ այլն. (Շ. ատեն.։)


Նուաստախոհութիւն, ութեան

s.

weakness of intellect;
meekness, lowliness, humility.

NBHL (3)

Վիճակ նուաստախոհից. յետնութիւն. եւ Նուաստամտութիւն. խոնարհամտութիւն. Նուաստախոհութիւն եւ ժուժկալութիւն. (Վրք. հց. ձ։)

Որ ի մերս նուաստախոհութեանց յառձեռն պատրաստ բանից. (Շ. թղթ.։)

Առ ամենեսեան յետնութեամբ գնալ, ցածութեամբ եւ նուաստախոհութեամբ. (Սկեւռ. աղ.։)


Նուաստական, ի, աց

cf. Նուաստ.

NBHL (4)

Նուաստ (ինչ). խոնարհական. յետին. ցածուն. ստորին. անարգ.

Խոստովանել զաստուածականսն բնութեամբ, իսկ զնուաստականսն կամաւոր յանձնառութեամբ։ Վասն է՞ր զայս կրեաց զնուաստականս, զքաղցն եւ զծարաւն ... Նուաստականքն, եւ բարձրականքն. (Նանայ.։ Լծ. ածաբ.։)

Ազատ վայելչութեամբ յամենայն նուաստական ծառայագործութենէ. (Շ. հրեշտ.։)

Հալածեն եւ զայլ նուաստական խորհուրդս՝ հոգեւոր խորհրդովք. (Եւագր. ՟Լ՟Դ։)


Նուաստանամ, ացայ

vn.

to humble, debase, undervalue or degrade oneself.

NBHL (4)

ταπεινόομαι humilis reddor, submittor. Յանձն առնուլ կամ կրել զնուաստ վիճակ. խոնարհիլ. հնազանդիլ. զիջանիլ. նուաճիլ. ճնշիլ. ցածանալ. յետնիլ.

Տեսին, զի նուաստացեալ էր անտեսն սերովբէից. (Շար.։)

Դարձի՛ր առ տիկին քո, եւ նուաստացի՛ր ընդ ձեռօք նորա։ Նուաստանալ ընդ ձեռօք, այսինքն ասեմ՝ ընդ զօրութեամբ նորա։ Խմորեալն պղպջացեալ համբառնայ, իսկ անխմորն նուաստանայ. (Փիլ. լին. Փիլ. ել.։)

Որ արժանի արարեր զմեզ զնուաստացեալ եւ զանարժան ծառայքս քո. տրգ.։)


Նուաստացուցանեմ, ուցի

va.

to humble, to abase, to lower, to degrade, to disparage;
— զանձն, to humble or degrade oneself.

NBHL (4)

Նուաստացոյց զինքն մինչեւ ի ծառայի կերպարանս։ Ըստ մեզ զինքն նուաստացուցեալ. (Ածաբ. աղք.։ Դիոն. եկեղ.։)

Որք յոլով գիտեն զիւրեանց ուղղութիւնս, եւ նուաստացուցանեն զիւրեանց անձինս, որքան պսակաց ոչ հանդիպեսցին. (Ոսկ. ղկ.։)

Հրամայէ նուաստացուցանել զամբարտաւանութեան բագին (դիւին). (Լծ. կոչ.։)

Թէպէտ որպէս մարդ եղեւ՝ ասէ զմարդոյ վայելուչս, ոչ վասն այսորիկ զաստուածավայելուչ պատիւն նուաստացուսցէ (կամ նուաստեսցէ). (Պիտառ.։)


Նուաստացուցիչ, չի, չաց

adj.

degrading, debasing, vilifying.


Նուաստութիւն, ութեան

s.

abasement, undervaluing, humiliation, abjection, baseness, degradation, meanness, vileness;
առանց նուաստութեան, without meanness.

NBHL (5)

ταπείνωσις humilitas ταπεινότης animi dejectio, demissio, tenuitas. Նուաստ եւ ստորին վիճակ. նուաստանալն. զիջումն. խոնարհութիւն. ցածութիւն. յետնութիւն.

Մարմնոյն նուաստութիւն։ Նուաստութեամբն (Յիսուսի) բարձրացեալք, եւ աղքատութեամբն ճոխացեալք. (Առ որս.։)

Բարձրութիւն աստուածութեան, նուաստութիւն մարդկութեան. (Յհ. իմ. երեւ.։)

Եթէովպիա, որ թարգմանեալ է անունն նուաստութիւն. եւ նուաստ է երկչոտութիւն. իսկ արութիւն նուաստութեան եւ երկչոտութեան թշնամի եւ հակառակ է. (Փիլ. այլաբ.։)

Ի ձեռն իմոյ նուաստութեան զայնպիսին քակտեաց արձան. (Մագ. ՟Խ՟Է։)


Նուարտակ, աց

s. bot. zool.

dittander, lepidium, cock's-foot;
fumaria, fumiter, fumitory;
gold-finch.

NBHL (5)

Բառ անյայտ, իբրու Փոքրիկ կամ բարակ նուարտան։ ի բառս Գաղիանոսի դնի որպէս յն. στρίξ strix. որ է ազգ ագռաւու, եւ գոգաւոր գիծ կամ խողովակ սեանց։

Իսկ ի Բժշկարանս մեկնի որպէս անուն խոտոյ.

Շահթառաճ, նուարտակն. որ է արթուխտն, որ է անձխոտն։ Նուարտակ՝ յեղնկան արթուղտ ասեն. շետարաճ. աշապ. սարքուշա. լէպիտիոն։

Իսկ յն. լէբի՛տիօն. լտ. լէբի՛տիում. ըստ Մենինսքեայ մեկնի յիտալ. է՛ռպա տի կա՛լլօ. խոտ աքաղաղի։

Նուարտակ, հնդի կաստաճն կամ հնդի շահթէռէճ։


Նուարտան, աց

s.

cover, covering;
window-blind.

Etymologies (2)

• , ի-ա հլ «ծածկոց» ՍԳր. Ոսկ-եբր. իը. 552. բառս մեկնուած է հներից՝ «նուարտան, որ է ծածկոյթ մազեղէն» Նխ. ել. կամ «սեկէ ծածկոց» Մխ. դտ. էջ 245։ Այս բառն է անշուշտ՝ որ Բառ. երեմ. 233 գրում է նուարտակ «որ ծածկել ինչ»։

• ՆՀԲ աոս. nuvār «ծոպք վրանի», na-vard «շուրջ պատիչ», nuvardīdan, na-vardidan «պատել»։ Böttich. Arica 84, 405 սանս. nivr «ծածկել, շրջապատել». պրս. naward «շրջագնաց»։ Հիւնք. պրտ nuvar «չուան, վրանի ապաւանդակ»։

NBHL (4)

κάλυμμα, καλύπτηρ, κατακάλυμμα , περίθεμα, σκέπη operimentum, tegumentum, tegmen, sepimentum, obductio. Ծածկոյթ. օթոց. շուք. հովանի վրանաձեւ. գօտի. կամար. փեղկ. պատիչ. ծածկոց .... պ. նիւվար, ծոփք վրանի. նէվէրտ, շուրջ պատիչ. նիւվէրտիտէն, նէվէրտիտէն, պատել.

Նուարտան, որ է ծածկոյթ, մազեղէն. (Նախ. ել.։)

Արասցես վերնափեղկս մազեղէնս նուարտան խորանին։ Արտախուրակք, եւ նուարտանք խորանին։ Ծածկեցեն զնա մաշկեղէն նուարտանաւ կապուտակաւ։ Զխորանն, եւ զնուարտանս իւր։ Արասցես պսակ սեղանոյն, եւ զնուարտան նորա պղնձի։ Արասցես զայդ դրուագս կռածօյս՝ նուարտանս սեղանոյն. (Ել. ՟Ի՟Զ. ՟Ի՟Է. ՟Լ՟Է։ Թուոց. ՟Գ. ՟Դ. ՟Ծ՟Զ։)

Զոսկեհուռն նուարտանսն զբազմատառամբն տարածէ. (Ոսկ. եբր. ՟Ի՟Զ։) Ուր յն. παραπέτασμα . այսինքն առագաստ, կամ վարագոյր, ի դէպ գայ ձայնիս Նուարտանք. այլ յաջորդ բառն Բազմատառն մնայ որպէս թարմատար եւ անյայտ. վասն որոյ չեդաք ի կարգի բառարանիս։


Նուիրակապետ, աց

s.

police captain, sheriff.

NBHL (4)

(որ գրի եւ ՆՈՒԻՐԱՊԵՏ). Պետ նուիրակաց. գլխաւորն հրամանակատար պաշտօնէից.

Եմուտ նուիրակապետն, եւ ասէ. ահա եկին. ասէ թագաւորն, ածէ՛ք ի ներքս։ Նուիրակապետն պատուականագոյն է։ Նուիրակն ... եւ նուիրակապետն. (ՃՃ.։)

Զիկ նուիրակապետն զիւր արձակեաց Շապուհ արքայ։ Վասակ Զիկ նուիրակապետն սպանանէր. (Բուզ. ՟Դ. 35։)

Մարտիանոս ոմն տրիբուն եւ դպիր՝ նուիրակապետ էր բարեպաշտ թագաւորին Յուստիանոս. (Տէր Իսրայէլ. մարտ. ՟Ժ՟Ե.։)


Նուիրակատար

adj. s.

consecrating, sacrificing;
priest.

NBHL (4)

ἰεροτελεστής sacerdos, sacrorum collator, qui sacris initiat. Կատարիչ նուիրաց եւ նուիրական իրաց, կամ անձանց. սրբազնակատար. նուիրագործօղ. քահանայ.

Աստուածայնոցն կամ սրբազանիցն նուիրակատարից։ Զհամակարգսն քո աստուածատեակ նուիրակատարս։ Աստուածասէր նուիրակատարն յայտնաբանօղ է աստուածապետականին ընտրութեան։ Աստուածապետականն մեր եւ առաջին նուիրակատարն՝ մարդասէրն Յիսուս. (Դիոն.։)

Տամք ի ձեռս նուիրակատար քահանային. (Լմբ. պտրգ.։)

Ահարոն եւ ոյք ի նմանէ սպասաւորք աստուածայնոյ սրբութեան, եւ նուիրակատարօք օրինասահման պատարագաց. (Ճ. ՟Ժ.։)


Նուիրատու, աց

cf. Նուիրատուր.

NBHL (2)

Տուօղ զնուէրս կամ զերախտայրիս. նուիրաբեր, պտղաբեր յեկեղեցի.

Օրհնեա տէր եւ զնուիրատուս նորոգ պտղոյ ընծայից. (Մաշտ.։)


Նուիրատուր, տրից

adj.

offering, that offers the first-fruits to the Church.


Նպաստ, ից

s. adv.

aid, assistance, succour, help, favour, subsidy, support, relief, resource, means;
ի —, in support of, on behalf or in favour of;
— մատուցանել, to aid, to succour, to help;
to care, to take care;
— լինել, cf. Նպաստեմ.

Etymologies (4)

• (յետնաբար ի հլ.) «օգնութիւն. օժանդակութիւն» Ես. խա. 70. Գծ. ժը. 27 Կոչ. Եւս. քր. Մծբ. Ոսկ. որից նպաստամա-տոյց Կորիւն. Կոչ. նպաստութիւն Կորիւն. նպաստաւոր Իմ. ե. 8. Եւագր. նպաստաո-րութիւն ՍԳր. նպաստել Փարպ. աննպաստ, ռարենաաստ (նոր բառեր) ևն։

• = Հպրս. *ni-upastā «նպաստ» բառից, որ ևազմուած է ni-և upa-մասնիկներով՝ sta-«կենալ, կալ» արմատից. իրանական գրա-կանության մէջ աւանդուած չէ *ni-upasta ձևը, բայց ունինք զնդ. [other alphabet] ︎ upastā «օգնու-թիւն, նպաստ, օգուտ» [arabic word] upastābara «նպաստամատոյց, օգտակար. նպաստաբեր» (Bartholomae, Altir. Wört. 398 կարդում է upaštābara և թողնում առանց բացատրութեան. իմաստը ան-յայտ). հպրս. upastā «օգնութիւն, նպաստ». հին պարսկական բևեռագրութեանց մէջ յաճախակի գործածուած մի բանաձև է [other alphabet] Auramazdā-maiy upastām abara «Արամազդ ինձ նպաստ եռեռ». հմմտ. նաև ապաստան, որ պատկանում է նոյն ար-մատին։-Հիւբշ.

• ՆՀԲ լծ. ապաստան և հուպ աստ. իսկ պրս. նէվաստէն, նէվաշտէն «ջանալ ճգնիլ»։ Եւրոպա 1849, 200 հպրս. upas-tā «նպաստ» բառի հետ։ Müller ՏWAW 66, 275 հպրս. upastā, զնդ. upasta՝ ա-հած ni-մասնիկով։ Lag. Ges. Abhd. 228 յն. ὄταστόν «ընկերանալ»։ Նոյն Arm. Stud. § 1657 չի ընդունում Mül-ler-ի մեկնութիւնը՝ առարկելով թէ ni-և upa-միասին չէին կարող կցուիլ և թէ niu չի՛ կարող տալ ն։ Հիւնք. ապաստան բառից։ Müller-ից անկախաբար վերի մեկնութիւնը տուաւ Աճառ. Բազմ. 1897,

• 170. նոյնը խօսեց նաև Արևելագիտաց ԺԱ համաժողովին՝ Պարիզ (ՀԱ 1897, 310 և 316), ուր և նախագահ Հիւբշ. տուաւ իր հաւանութիւնը (անձնական)։

NBHL (23)

Հրաժարեսցէ ի գոռոզութենէ նպաստիցն յամենայնէ. (Բրս. հց.։)

Պատրաստեսցեն զօժիտս եւ զնպաստս (հրաւիրեալք ի հարսանիս). (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Յորժամ զայս եւս նպաստ ինքեան առնուցու, հաստատուն է սահման վիճակի. (Իսիւք.։)

(լծ. ապաստան, եւ հուպ աստ). σύμβλημα (հանգանակ). commissio χρεία (պէտք). opus ἑπιτήδευμα studium, diligentia. եւ բայիւ παρέχω (լծ. պարգեւել). adhibeo, praesto συμβάλλω confero եւ այլն. Օգնութիւն՝ մասամբ իւիք յանձնէ իւրմէ ինչ մի հանգանակելով, կամ ճգնելով. ձեռնտուութիւն. գործակցութիւն. սատար. օգուտ. շահ. պէտք, եւ ջան. փոյթ. հայթայթանք. պիտանութիւն. կամ սատար՝ որպէս օգնական, ձեռնտու, գործակից. քովէն՝ քսակէն՝ իր կողմանէն օգնութիւն մը ընելը .... (իսկ պ. նէվաստեն, նէվաշէն, ջանալ ճգնիլ).

Նպաստ բարի եղեւ ինձ. (Ես. ՟Խ՟Ա. 70։)

Որ իբրեւ եհաս անդր, բազում նպաստ լինէր հաւատացելոցն ի ձեռն շնորհացն. այսինքն օգուտ լինէր, կամ օգտէր. (Գծ. ՟Ժ՟Ը. 27։)

Զանկշիռն խոնարհութիւն երջանկին Դաւթի ինձ նպաստ առեալ. (Նար. ՟Ծ։)

Բազում լռութիւն զմտաց ի նպաստ մատուսցուք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Զձերոյ բարուցդ նպաստ ընկալեալ. յն. յօժարութիւն. (Կոչ. ՟Ա։)

Զորօրինակ գրիչ գրչի (այսինքն գրողի) ... սոյնպէս եւ շնորհքն խնդրեն ի հաւատացելոցն զնպաստ. (Պիտառ.։)

Աղօթից նպաստիւ սուրբ հայրապետին Յովհաննու. (Յհ. կթ.։)

ՆՊԱՍՏ ԼԻՆԵԼ. որ եւ ՆՊԱՍՏԱՒՈՐ ԼԻՆԵԼ. ՆՊԱՍՏԱՒՈՐԻԼ. συμβάλλω confero ἐκουσιάζομαι sponte offero συναντιλαμβάνομαι opitulor, adjuvo. Սատարել. օգնել. օգտել. գործակից գտանիլ. դնել ինչ մի յիւրմէ. յօժարամիտ լինել. արկանել իբրեւ ի հանգանակ.

Նպաստ եղեն իշխանքն ի նիւթ տաճարին. (Նախ. ՟ա. մնաց.։)

Ոչ միայն՝ յորոց առն յաստուծոյ, այլեւ յորոց ինքն նպաստ եղեւ, պարտ է պայծառանալ։ Որ զերկուս խերեւէշս արկ ի բարիոք կամացն, ոչինչ սակաւ քան զայլոցն եղեւ նպաստ. (Ոսկ. մ. ՟Ա. 4։ եւ Ոսկ. ՟բ. տիմ. ՟Գ։)

Ոչ կամեցաւ, եթէ մարդկային ինչ իրք նպաստ աստուածայնոցն լինիցին։ Չէր ինչ նպաստ Յովսէփ ի տէրունական ծնունդն. (Իգն.։)

Ածէ ի մէջ զՅովսէփ, որ որով կրեաց զվիշտսն, նպաստ եղեւ ի հաւատս բանիցն ասացելոց։ Թէպէտեւ յղութեանն ոչինչ եղեր նպաստ, սակայն զտեղի հօր լնուս մանկանն. (Ոսկ. մտթ.։)

Սուրբ հոգեւոր բանըս պէսպէս, որոց նըպաստ եղեւ ներսէս. իմա՛ սատար, իբր հայթայթող. (Շ. այբուբ.։)

Չէ բաւական արդարացուցանել զձեզ, եթէ դուք նպաստ նմին ոչ լինիցիք. այսինքն գործակից. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)

Ասի եւ հյց. խնդրելով, որպէս Մատուցանել կամ հայթայթել իբր նպաստ. ի ներքս բերել. յաւելուլ. առնել կամ կրել. ըստ յն. ներածել, առբերել. εἱσάγω infero, induco, adhibeo, refero παρέχω, παρασχεῖν praebeo.

Կիկղոպայքն փայլատակունս եւ շանթս հրացանս արամազդայ մարտուցելոյ ընդ տիտանացիսն՝ նպաստ ի կռիւ լինէին. (Եւս. քր. ՟Ա։)

Ինչս եւ փոյթ եւ վերակացութիւն՝ զամենայն ինչ նպաստ լիցուք յընկերացն օգուտ։ Պատճառ եւեթ խնդրէ այն հուր, զի սակաւիկ մի անդր կայծակունս նպաստ լինիցիս, եւ զողջոյն իսկ զբոց բարերարութեան բորբոքես. Եւ եթէ հաւատոցն պէտք իցեն՝ ասեն, զի՞նչ պիտոյ իցեն պահք. զի ընդ հաւատոցն եւ այն եւս ոչ սակաւ նպաստ լինի զօրութիւն (այսինքն զզօրութիւն)։ Տե՛ս զՊօղոսի այնչափ ուղղութիւնս։ յանձնէ նպաստ լինէր, եւ զամենայն շնորհացն համարէր։ Զշնորհսն ունէր յօգնականութիւն, եւ չհամարէր բաւական, այլ՝ ազգի ազդի նեղութիւնս նպաստ լինէր. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եփես.։)

Զի մի՛ երբէք ի հայրութեան անունն նպաստ եղեալ՝ յորսայս կայցեն. իմա՛, ապաստան, որպէս դնի ի տպ։

Ոչ ոք զոր սիրէ՝ նպաստ վաշխի տայցէ. ընթերցի՛ր կամ իմա՛, պարտ բաշխի. յն. ընկենուցու, կամ մերժեսցէ։


Նպաստամատոյց

cf. Նպաստաւոր.

NBHL (6)

Որ մատուցանէ զնպաստ. ձեռնտու. օգնական. սատար. առիթ. եւ Պիտանի. օգտակար.

Ձեռնտու եւս եղեալ նպաստամատոյց վարդապետութեան մուշեղ. (Կորիւն.։)

(Յաղօթս եկեղեցւոյ) միմեամբք միմեանց օգնական լինել. (եւ նպաստամատոյց՝ առ աստուած. Խոսր.)

Նպաստամատոյց հանճարոյ եւ քաղցրութիւն արմաւենոյս գոլ պտղոյ. (Պիտ.։)

Անօրէնութիւնս՝ հրոյն յաւիտենից նպաստամատոյց լինի. (Կոչ. ՟Բ։)

Նպաստամատոյց մեծարանս գտեալ ի քաղաքացւոցն. (Կաղանկտ.։)


Definitions containing the research տ : 10000 Results

Խաւարիմ, եցայ

vn.

to be darkened, obscured, eclipsed;
to be blinded;
խաւարեցաւ արեգակն ընդ ժամս երիս, the sun remained eclipsed three hours.

NBHL (7)

ԽԱՒԱՐԻՄ որ եւ ԽԱՒԱՐԱՆԱԼ. σκοτάζομαι, σκοτίζομαι , σκοτόομαι, ἑπισκοτόομαι, συσκοτάζομαι tenebris offundor, obscuror γνοφόομαι caligine obtegor. Խաւարաւ պատիլ. մթագնիլ. նսեմանալ. ստուերանալ. զլկիլ ի լուսոյ իւրմէ կամ այլոց. եւ Ի Խաւար փոխիլ. եւ Անչքանալ.

Խաւարեսցին աստեղք, կամ երկինք, կամ աչք։ Խաւարեսցի արեգակն, կամ լուսին, կամ լոյս, կամ տիւ։ Եղեւ թագաւորութիւն նորա խաւեարեալ։ Դրունք նորաթափուր եղեն, խաւարեցան ի վերայ երկրի։ Մինչչեւ խաւարեալ եւ գայթագղեալ ոտից ձերոց։ Խաւարեցայ տարակուսանօք։ Խաւարեցաւ դուստր սիոնի։ Խաւարեցան անմտութեամբ սիրք նոցա.եւ այլն։

Օդդ ի մտանել արեգական խաւարի. (Սահմ. ՟Ժ։)

Լուսաւորեա վերստին գլխաւարեսցեալ հոգւոյս աչս. (Նար. ՟Հ՟Ե։)

Խաւարեցաւ մտօք, եւ տարակուսեցաւ. (Ոսկ. յհ. ՟Ա. 23։)

Խաւարեալքն մտօք. (Յհ. իմ. պաւլ.։)

Խաւարեալ իմաստունքն յունաց. (Վրդն. ծն.։)


Խաւարին

adj.

obscure, gloomy, dark.

NBHL (4)

Խաւարին խնախտմամբ մարմնոյ եւ մեղաց. (Խոր. հռիփս.։)

σκοτινός, σκοταῖος tenebrosus, tenebricosus, obscurus ζόφος իբր ζόφεος caliginosus. Խաւարային. խաւարտն. աղջամղջին. խաւարեալ. մութ. մթին. նսեմ. անլոյս. միգամած.

Երկիր խաւարին եւ մթին։ Էր օրն խաւարին եւ մթին։ Եւ ո՛չ ի տեղւոջ խաւարին երկրի։ Խաւարին լերինք, կամ ճաանապարհք, կամ գանձք։ Ապա ակն քո չար է, ամենայն մարմինդ խաւարին եղիցի։ Չգուցէ մասն ինչ խաւարին։ Ահ խաւարին հասանէր ի վերայ նորա։ Խաւարին կապանօքն արկեալ ի տարտարոսն.եւ այլն։

Իմ որդին անուշահոտ եւ լուսաւոր է, եւ դու խաւարին եւ ժանդահոտ ես։ արար զխաւարինն թագաւոր. (Եզնիկ.։)


Խ (khé)

s.

the thirteenth letter of the alphahet, and the eighth of the consonants;
forty, fortieth.

NBHL (5)

տառ բաղաձայն՝ թաւ, եւ կրկնակ, անուանեալ խէ, ունակ զօրութեան կրկին տառիցս՝ գղ. կամ փղ. որպէս առ յոյնս χ խհի, կամ քհի, ասի բաղկացեալ յերկուց քմակից տառիցս, κκ գգ։

Առ եբրայեցիս եւ արաբացիս խէ կամ խը թանձր հնչի ի խորութենէ կոկորդին. այլ առ պարսիկս եւ թուրքս եւ ի հյ. փափկիկ, մինչեւ մերձենալ ի հ. վասն որոյ եւ ի լծորդ է նմին ի մեզ. զի գրի՝ հաղբք եւ խաղբք. հոյակապ եւ խոյակապ. խրասախ, եւ հրասախ, եւ այլն. որպէս եւ նահապետ՝ է նախապէտ, կամ նահանգապէտ։ Իսկ անունս Ռախաբ գրի եւ ռահաբ, եւ ռաքաբ կամ հռեքաբ։

Խ. Լինի լծորդ եւ ընդ ղ. զոր օրինակ սանդուխք, սանդուղք. բախտ, բաղդ. վախճան, վաղճան. եւ աղքատ՝ հնչի որպէս ախքատ (որպէս թէ աղխքատ

Խ. Ի խրատ մանկանց բարւոք ասի,

Խէն՝ խրատէ խաղալ ընդ սուրբ գրոց, ընդ անմիտն տղայոց։ Խէն խորհրդակից բարի եղեալ, մերժէ զխորհուրդ խորամանգեալ. (Շ. այբուբ.։)


Խաբանք, նաց

s.

fraud, deceit, cheat, roguery, imposture.

NBHL (5)

πτερνισμός supplantatio ἁπάτη deceptio, fraus. խաբք. խաբէութիւն. պատրանք. թաթելն. կարթելն.

Արար խաբանօք, զի կոտորեսցե զծառայս բահաղու։ Կործանեա խաբանօք շրթանց իմոց. տ. թգ. ՟Ժ. 19։ Յուդթ. ՟Թ. 15։)

Առ ի խաբանս եւ ի կորուստ պարզամտացն լինել. (Պիտ.։)

Խաբանօք փայտին ճաշակեցաք զմահ. (Շար.։)

Մի մօռանար զխաբանս կորստեան օձին. (Լծ. կոչ.) (տպ. զխաբունս)։


Խաբեայ, բէից

adj. s.

deceitful, fraudulent, fallacious;
false, treacherous, knavish, crafty, full of imposture, roguish, cunning, villainous, rascally;
fleeting, transitory;
sharper, swindler;
hypocrite, dissembler;
bait, lure, decoy;
— ի խաղու, cheat, sharper, trickster;
խաբեայ կերպարանք, mask.

NBHL (3)

խաբօղ. դաւաճան. եւ Հալածիչ՝ ըստ յն. διόκτης persecutor.

Լուսոյ խաբեայ, եւ փորձիչն. (Ածաբ. մկրտ.) (ի Ճ. ՟Գ. խաբեբայ)։

Բազում չարչարանօք ի հալածչաց եւ ի խաբէից անտի, զոր համբերէր պօղոս. (Եփր. ՟գ. կոր.։)


Խաբեբայ, ից

cf. Խաբեայ.

NBHL (10)

ԽԱԲԵԲԱՅ. որ եւ ԽԱԲԵԱՅ. ἑμπαίκτης illusor σοφιστής , σοφιστικός, ἑπιθέτης sophista, deceptor, impostor, versipellis. խաբօղ. պատրօղ. դաւադիր. կարթօղ. եւ Կեղծավոր. խաղ առնօղ, այպանօղ. եւ Իմաստակ.

Խաբեբայք տիրեսցեն նոցա. (Ես. ՟Գ. 4։)

Խաբեբայ է ասեն. զի՞նչ խօսիս այր դու. վասն պատառի միոջ հացի, եւ կապերտի միոջ ձորձոյ խաբեբա՞յ կոչես. (Ոսկ. եբր. ՟Ծ՟Ա։)

Իբրեւ զպատրող ոք խաբեբայ մոլորեցուցանէ. (Եղիշ. ՟Ը։)

Խաբեբայք եւ պատրիչք. (Յհ. կթ.։)

Եւ ἁπατηλός deceptorius, fallax, fraudulentus. խաբէական. պատիր. կեղծ.

Գուցէ խաբեբայ բան. (Պղատ. օրին. ՟Ժ։)

Ով խաբեբայ չարութեան. (Ածաբ. մկրտ.։)

Ընկալան զգիրն խաբեբայ ողոքանաց թագաւորին։ Զվասակայ խաբեբայ հայթայթանս պատրանացն։ Զխաբեբայ երդմունս։ Խաբեբայ հրամանացդ. (Եղիշ. ՟Գ. ՟Դ. ՟Ղ։)

Հեշտութիւն՝ մեծ խաբեբայ չարին (կամ չարաց). (Պղատ. տիմ.։)


Խաբեբայութիւն, ութեան

s.

deceit, imposition, cheat, imposture.

NBHL (1)

Ի միտ առ, թէ որպէս խաբեբայութեամբ խօսէին. (Ոսկ. յհ. ՟Ա. 56։)


Խաբեղայ, ից

s.

wicked monk.

NBHL (1)

Խաբեղայն, եւ ոչ աբեղայն։ Ուր է խաբեղայն մարինոս. (Հ=Յ. հոկտ. ՟Ի՟Ը.։ Հ=Յ. փետր. ՟Ժ՟Բ.։)


Խաբեմ, եցի

va.

to cheat, to deceive;
to defraud, to dupe, to trick, to gull, to inveigle, to insnare;
to plot, to hatch, to contrive;
to pervert, to seduce, to mislead;
to mock, to laugh, not to care, to trifle;
— ի խաղի, to cheat at play.

NBHL (4)

ἁπατάω, παραλογίζομαι, πτερνίζω decipio ἑμπαίζω, καταβραβεύω illudo. Խաբ գործել. պատրել, նենգել, դավաճանել. կարթել. ըստ յն. նաեւ խաղ առնել. ձաղել.

Այս երկիցս խաբեաց զիս։ Եթէ ոք զկոյս զոչ խօսեալ. Զաստուած խնդրեցի, եւ ոչ խաբեցայ։ Մի խաբիր լրութեամբ որովայնի։ Մի խաբեսցէ զձեզ եզեկիա։ Ետես հերովդես՝ թէ խաբեցավ (այսինքն ծաղր եղեւ) ի մոդուց անտի։ Մի ոք զձեզ խաբեսցէ (այսինքն ձազեսցէ իբրեւ յաղթօղ). եւ այլն։

Ոչ խաբիմք իբրեւ զտգէտս. (Եղիշ. ՟Գ։)

Գիտութեամբ էիցն ի չէիցն միշտ խաբեցեալ. (Նար. ՟Ի՟Գ։)


Խաբաբէական

cf. Խաբեպատիր.


Խաբէութիւն, ութեան

s.

fraud, knavery;
deceit, cheat, fallacy, trick, artifice, rogu-ishness, imposture, deception;
chicanery, dissimulation;
villainy, dishonesty;
— ի խաղու, cheat, a cheating trick.

NBHL (5)

ἁπάτη, πτερνισμός deceptio, fraus, supplantatio ἕμπαιγμα , χλευή illusio, ludificatio ψεύδος mendacium. Խաբ. խաբանք. պատրանք. դաւ. նենգութիւն. դաւաճանութիւն. ստութիւն. կեղծաւորութիւն. մոլորութիւն. ծաղր. խաղ. տես (Սղ. ՟Խ. 10։ Յուդթ. ՟Ժ՟Զ. 10։ Իմ. ՟Ժ՟Է. 7։ Ես. ՟Խ՟Դ. 20։ ՟Կ՟Զ. 4։ Յհ. ՟Ժ՟Գ. 18։ ՟Ա. Յհ. ՟Դ. 6։)

Նենգապատիրն խաբէութեամբ. (Պիտ.։)

Ի խաբեութիւն մտաց զինքն զինեալ. (Յհ. կթ.։)

Այն խաբէութիւն՝ որ մտացն է, չարագոյն է քան զայն, որ ի պատրանացն է. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Որպէս աշակերտեացն ի մոլար խաբէութիւնն. (Եղիշ. ՟Դ։)


Խաբիչ, չի, չաց

adj.

deceitful, fallacious;
seducing, insinuating.

NBHL (3)

ἑξαπατῶν decipiens, deceptor. Խաբօղ, որ խաբէ, կամ խաբեաց. պատրիչ. մոլորեցուցիչ.

Աստուած արար զերկինս եւ զերկիր, եւ ոչ եթե հրեշտակք, որպէս խաբիչք ձեր քարոզեն. (Եփր. ՟գ. կոր.։)

Խաբիչք զնոսա ի պատիւն ապաստան արարին. (Ոսկ. գաղ.։)


Խաբկանք

s.

cf. Խաբանք.

NBHL (6)

նոյն ընդ խաբք. խաբանք. խաբէութիւն. պատրանք.

Խաբկանք լինէին հպարտացելոյն լիդեացւոց կրիւսեայ։ Խաբկանօք կոչեալ զտիրան։ Իբր թէ խաբկանօք իցէ գործն. (Խոր. ՟Բ. 12։ ՟Գ. 17. 63։)

Խառնեալ է ընդ մարդկային իմաստութեանն՝ խաբկանաց ազգն. (Փիլ. լին. ՟Ա. 11։)

Զի՞նչ օգուտ զմեզ ի մարդկային ստակարծ խաբկանացն գործիցի։ Խաբկանաց բանիւք ունկն դնել. (Սարկ. քհ. եւ Սարկ. հանգ.։)

(Բժժանք) պատիրք եւ խաբկանք են. (Ոսկ. կող. ՟Ը։)

Ոչ միանգամայն ինչ խաբկանօք, որպէս յեգիպտոսէն ելին, ելանէին (ի բաբելոնէ). (Ոսկ. ես.։)


Խաբուսիկ

cf. Խաբու.

NBHL (1)

խաբու. խաբիչ. խաբող. (գտանի գրեալ եւ խաբուսակ). Իբրեւ զխաբուսիկն (կամ խաբողիկն) յակոբ. Կոչ. ՟Է։ Խաբուսիկ եւ զամենայն մարդ խաբէ։ Հակառակաբան, ոխակալ, եւ խաբուսիկ. (Ախտարք.։)


Խազեմ, եցի

va.

to draw lines, to roll;
to mark out, to delineate, to outline;
to mark, to brand.

NBHL (2)

Գծել, գծագրել, եւ գիծ գիծ առնել. գզել. խզրատել. գծգծել. բզըքտել.

Ջղօք դզել զմարմինն, հարկանել, եւ խազել զջիլսն. (Հ=Յ. հոկտ. ՟Ժ՟Բ.։)


Խազմագործ

adj.

warlike, martial, brave, valiant;
troubling, perturbing, seditious, factious.

NBHL (1)

Որ էր անդոտին ի նոյն խազմագործ նենգութենէ. (Եւս. քր. ՟Ա։)


Խազմարար, աց

cf. Խազմագործ.

NBHL (3)

στασιαστής seditiosus. Կռուարար. խռովարար. խռովայոյզ. ապստամբ, եւ ապստամբողական.

Զի այս իսկ եւ զնոսա որ խազմարարք էին՝ ի խոստովանութիւն ածէր. (Ոսկ. գծ.։)

Զորս սա (որթ խաղողոյ) բերէ ի յաշխարհի իբր զխազմարար. (Պետ.։)


Խաթարեմ, եցի

va.

to damage, to spoil;
to corrupt;
to ruin, to shatter;
to rumple, to crumple.

NBHL (7)

(լծ. թ. փետէր, վնաս. եւ յն. քաթերէ՛օ). καθερέω destruo, diruo συγκόπτω concido. Աւերել, եղծանել, քակել, կործանել, խանգարել. վեր ի վայր առնել.

Ի բռնամարտիկ ի կռուին ի շրջանակին առանց խաթարելոյ. (Եւս. քր. ՟Ա։)

Կագին, զմիմեանս ուտեն, զերեսս խաթարեն. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Խաթարել, եղծանել զհաւատն. (Նիւս. կազմ.։)

Խաթարել զմիտս մեր. (Յհ. իմ. պաւլ.։)

Նայել զյաւէտ խաթարեալ կերպարան բնութեանս. (Նար. ՟Ի՟Ե։)

Զուղիղ բանն խաթարեալ եղծին. (Երզն. մտթ.։)


Խաժակն

adj.

blue-eyed.

NBHL (3)

γλαυκός glaucus, caesius, caeruleus. Ոյր են կապուտակ ականողիք. խաժաչք. կապուտաչութիւն.

Զխաժակնն մարդ գոյ մտածութեամբ սեաւակն իմանալ. իսկ զմարդ առանց բանականին անհնար է մարդ իմանալ. (Անյաղթ պորփ.։)

Զվարսն առիւծու ունէր, եւ աչքն՝ մինն խաժակն. աջն վայրաբեր եւ սեաւ, եւ ահեակն՝ խաժակն. տմ. աղեքս.։)


Խաժամուժ

adj.

low, vulgar, plebeian;
— or — ամբոխ՝ մարդիկ, the mob, the rabble, the populace.

NBHL (1)

Այլ այն խաժամուժ ամբոխն, որ ոդ գիտեն զօրէնս. (Յհ. ՟Ե. 48։)


Խախանք

s.

immoderate, derisive laughter.

NBHL (3)

καγχασμός cachinnus. Մրքիջ, քրքջանք. ծաղր բարձրաձայն եւ անպատկառ. քահ քահ ծիծաղ. քահ քահա.

Ի բերանոյ կրօնաւորին մի երբէք անամօթ խախանք ելցեն. (Եփր. խրատ.) (յորմէ Ստեփ. լեհ. կազմէ զբայդ Խախալ, որպէս քահ քահ ծիծաղիլ։)

Որ պայծառացեալ էր, եւ զարգարէր զմեզ բանիւ վարդապետութեամբ՝ զգեստն, խախանքն կողոպտեցին, զի բարիօք առ ձեզ հանդիպեցաք մերկք. (Ոսկ. ի մելիտ.։)


Խախաց, ից

s.

chyle;
rennet;
curdled milk, curds.

NBHL (5)

πυτία coagulum. Խպիտակ հիւթ՝ մակարդ պանրոյ, ելեալ ի խախացոցէ կաթնկեր գառին.

Խախացն ոչ այլ ինչ է, այլ ի նոյն կաթանէ յորովայնէ գառինն պանրացեալ եւ արտաքս եկեալ. (Սանահն.։)

Ի պանրէ հայոց զգուշանալ, զի մի գուցէ՝ ասէ, ի մատաղէ գառինն զատկի խախաց մերձեցեալ է ի նոսա. (Շ. թղթ.։)

Խախաց՝ ժողովէ (զկաթն), եւ պնդէ, եւ մակարդ կտրէ. (Բրսղ. մրկ.։ եւս եւ Վստկ.։)

Ձայնն նորա աղաղակեաց զակքէի, եւ եղեւ բարբառն նորա խախաց ի ներքս ի սիրտն նորա. (Եփր. համաբ.։)


Խախացեմ, եցի

va.

to coagulate, to curdle.

NBHL (2)

Էարկ սատանայ զայսպիսի բանս մակարդ ի կաթն մեր, եւ ապականեաց զմեզ. իսկ այժմ խախացեալ եղաք ի ձեռն քրիստոսի։ Սատանայ մակարդեաց, եւ քրիստոս խախացեաց։ Անդ խախացեալ արիւնանայ. (Բրսղ. մրկ.։)

Խախացել կամ խախցել. (Վստկ.։)


Խախացոց, ի

s.

first stomach, ventricle.

NBHL (4)

ἕνυστρον ventriculus. Պարկ որովայնի կամ ստամոքս գառանց եւ այլոց որոճօղ կենդանեաց, ուր մակարդի կացն կամ խախացն. խախցոց. խաղցոց.

Տացէ քահանային զերին, եւ զծնօտսն, եւ զխախացոցն. (Օրին. ՟Ի՟Ը. 13։ յորմէ եւ Կանոն.։)

Խախացոցն ելուստ բուսոյ որովայնին է. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)

Խախացոց, կամ խաղցոց. (Գաղիան. ըստ այլ եւ այլ գրչաց. որպէս եւ ի սուրբ գիրս։)


Խածանեմ, ծի

va. fig.

to bite;
to chew, to gnaw, to tear in pieces;
to nettle, to sting, to snarl at, to revile;
— զմիմեանս, to bite one another.

NBHL (7)

δάκνω mordeo, pungo. Ատամամբք կամ ժանեօք ըմբռնել, ծասկել, կորզել, կամ խայթել, կծանել, խածնել, խօթել, կճել. եբր. նաշաք. տե՛ս եւ ՀԱՐԿԱՆԵԼ. եւ ԽԱՅԹԵԼ.

Խածանեն ատամամբք իւրեանց։ Ուր օձն խածանէր, եւ կարիճ. (Միք. ՟Գ. 5։ Օր. ՟Ը. 15։)

Ժանեօքն եխած զաղախինն քրիստոսի. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Գ.։)

Խածանօղն, եւ ծակոտուածք իւր։ Ժանիք խածողք։ Ատամունք խածանողին։ Ի խածանօղ եւ յանմարմին գազանէն. (Նար. ՟Զ. ՟Կ՟Զ. ղ։ Շար.։)

Նմանութեամբ՝ Վնասել, զկծեցուցանել. սիրտը տաղել, խշխշցնել.

Համակէր միշտ ի չար խորհուրդս՝ խածանել չար թունովք իւրովք զթագաւորն գագիկ։ Իբրեւ զգազան չար ի խածանել զնա զարթուցեալ. (Յհ. կթ.։)

Չի՛ք այլ ինչ զօրաւոր՝ որ այնպէս խածանէ զսիրտ մարդոյ՝ իբրեւ զնախատինսն. (Սարգ. յկ. ՟Բ։)


Խածուած, ոյ

s.

bite, biting;
sting.

NBHL (2)

Խայթուած. հարուած օձի. խածումն. եւ խածեալ կամ խայթեալ տեղին.

Խայթմանց խածուածոց մահաբերին բերանոյ ժանեաց։ Զպալարս հոգւոյս խածուածոց բացի։ Զկտեալ խածուածս բազմագունիս. (Վեցօր. ՟Թ։)


Խածումն, ման

s.

act of biting.

NBHL (1)

Անգործ եղիցի յիս խածումն թիւնաւոր օձին։ Ապրեցուցանէ զհաւատացեալս յաներեւոյթ օձին խածմանէ. (Լծ. ածաբ.։)


Խակաբարոյ

adj.

hard-hearted, rude, harsh.

NBHL (1)

Խակ կամ հում բարուք. տմարդի. եւ անագորոյն.


Խակագործութիւն, ութեան

s.

sedition, revolt, rebellion.

NBHL (3)

στάσις seditio. Ապստամբութիւն. խռովութիւն. եւ Գործ անվայելւոչ. կղայամտութիւն.

Պիղատոս յետ խակագործութեան (հրէից)... կրկին կռուոյ նոցա եղեւ պատճառք. (Եւս. քր. ՟Բ։)

Տեառն եղիայի (կաթողիկոսի) խակագործութիւնն յերիցու վանս. (Կաղանկտ.։)


Խակախորհութիւն, ութեան

s.

immature judgment, puerility.

NBHL (1)

Կղայական կամ տհաս մտածութիւն.


Խակակիթ առնեմ

sv.

to gather unripe fruit.

NBHL (1)

Որ խակակիրթ (տպ. խակակութ) առնէ զայգի իւր, խաբի նա ի խաղող ուտելոյ. (Մծբ. ՟Ե։)


Խակութիւն, ութեան

s. fig.

unripeness, crudity;
sourness, harshness, cruelty;
sedition, rebellion.

NBHL (12)

ὡμότης cruditas ἁπειρία imperitia Խակն գոլ. հասութիւն պտղոյ. կամ հասակի, կամ մտաց. անկատարութիւն. անհմտութիւն.

Առ թերի խակութիւն հողոյս, եւ կատարելութիւն հաստողիդ։ Համբակսգ խակակութ պորտոյն խակութեան. (Նար. ՟Լ՟Է. ՟Ծ՟Դ։)

Տղայութիւն աստ ոչ զհասակին տղայութիւնն ասէ, այլ զմտացն խակութիւն։ Ո՛չ եթէ առ տգիտութեան ինչ, եւ ոչ առ խակութեան, եւ ոչ վնաս տխեղծ հասակի. (Ոսկ. գաղ. եւ Ոսկ. եբր.։)

Ետես զհանճարոյ կամացն իւրոց ի նոսա զխակութեանն զանհասութիւն. (Ագաթ.։)

Մնաանկականի քոց տիոց , եւ անհասութեան խակութեանդ լեալ տարփանք. (Խոր. ՟Ա. 32։)

Ի տարացոյց խակութեան մտաց յանցաւորին։ Մտօք խակութեան թերի խորհրդոց. (Նար. խչ. եւ ՟Հ՟Թ։)

ԽԱԿՈՒԹԻՒՆ. ὡμότης crudfelitas στάσις seditio. Տմարդութիւն, անգթութիւն, հմութիւն խստասրտութիւն եւ ապստամբութիւն, խռովութիւն, խեռութիւն.

Իբրեւ զգաստ եղեւ յուդա վասն անօրէն խակութեան վնասին, որ եղեւ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 5։)

Մի՜ սնոտի բանից տեղի տացուք, որք օրինադրենն ընդդէմ անձանց մերոց զխակութիւն. (Ածաբ. աղք.։)

Եթէ բնութեամբ այդպիսի գազանային ստեղծ զքեզ արարիչնխ է՞ր վասն դատաստանս պահանջէ ի քէն վասն խակութեանդ. (Սարգ. յկ. ՟Դ։)

Իբր զաղմկիչ զոք բամբասէին զնա, եւ եթէ խակութիւնս ինչ ստահակիցէ. (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Ա։)

Քո ուղղակի վարուքն պատկառեցո՝ զնոցա խակութիւն. (իբր ռմկ. ճահիլլիք) (Վրք. հց. ձ։)


Խահագործեմ, եցի

va.

to cook.

NBHL (2)

ԽԱՀԱԳՈՐԾԵՄ ἕψω, μαγερεύω coquo, coquito, coquinor. որ եւ ԽՈՀԱԿԵՐԵԼ. Եփել զկերակուր. խորտիկս յօրինել. (իրօք կամ նմանութեամբ)

Ըստ իմում զօրութեան խահագործեցից (կամ խոհագործեյիյ) զբանն. (Առ որս. ՟Դ։)


Խահամոք

cf. Խահակեր.

NBHL (2)

μάγειρος coquus. որ գրի եւ ԽԱԽԱՄՈՔ. Ամոքիչխահից. խահարար. խոհակեր՝ հանդերձ խորակաց. կերակուր եփօղ. (լտ. գօ՛քուուս. գերմ. գօխ)

Աղ՝ խորտիկ. զորս խահամոքքն համեմեն զոպայիւ։ Կամակ եւ ախորժելի արարեալ զօրէն խահամոքի։ Խահամոքաց եւ կամ հացագործաց աւելագործութիւնք. (Փիլ. տեսական. եւ Փիլ. լիւս.։)


Խահարար, աց

cf. Խահակեր.

NBHL (3)

Ո՞ւր խահարարքն՝ որք հոգային. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Սուսեր յաղագս խահարարաաց, կամ փայտահարաց. (Մագ. ՟Ե։)

Տակառապետն եւ խահարարն փարաւոնի. (Լմբ. ժղ.։)


Խահարարութիւն, ութեան

s.

cookery;
the dishes served up;
seasoning of dishes;
dainty meats.

NBHL (5)

μαγειρική τέχνη coquinaris ars. Արհեստ. եւ գործ խահարարաց. հանդերձանք կերակրոց. խահք. համադամք.

Առ որս չիք տեսանել խահարարութիւն, կամ մարմնական ճաշակումն. (Լմբ. պտրգ.։)

Լնուլ ի նա զամենայն պէտս հացի եւ գինւոյ եւ ձիթոյ՝ մեծի խահարարութեան. (Վրք. հց. ՟Բ։)

Ի բազմապատիկ խահարարութիւնս անյագ մնայ տակաւին. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Զ։)

Համեղասցի ի ճաշակելիս մտաց մերոց խահարարութիւնք խորտըացն այնոցիկ. (Խոսր.։)


Խահրեմ, եցի

va.

to overdo, to cook too much, to burn, to spoil;
to corrupt, to ruin.

NBHL (7)

Լայնաբար՝ Այրել. կիզուլ. եղծանել. չորացուցանել. տոչորել. հիւծել.

Եգիտ զպարտէզն՝ զի խահրեալ եւ կիզեալ էր յերամակէ խոզիցն։ Ոչ եթող զիս աստուած՝ խահրել եւ գթել զքեզ։ Առաւել թարշամեալ եւ խահրեալ մարմնով քան զայն՝ որ ի շաբաթուն միանգամ ճաշակէր զոսպն. (Վրք. հց. ՟Դ. ՟Զ. ՟Ժ՟Ա։)

ԽԱՀՐԵԼ. ըստ ՟Ա նշ.

Եթէ խահրեալ եւ աւերեալ է (կերակուրն), բարւօք է հեղուլ արտաքս, զի մի՛ ճաշակեալ հիւանդասցին. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Կամ ըստ ՟Բ նշ.

Նման է համարձակութիւնն կիզողական խորշակի .. . որ եւ զպտուղս խարհէ զծառոց եւ զամենայն երկրի. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Եթէ ոք կամիցի գործել զառաքինութիւն, թէպէտ եւ խահրիցէ ինչ ի նմանէ, մի՛ մեկնեսցի. (Վրք. հց. ՟Բ. ձձ։)


Խաղալիք, լեաց

s. anat.

plaything, toy, knick-knack, trinket;
trifle, trash, thing of nought;
game, play;
touch, feeling;
վաճառող —լեաց, toy-man;
մի ժամավաճառ լինիր ի —լիս, do not waste your time with trifles. joint, articulation, socket.

NBHL (7)

cf. խաաղալիկք ըստ բ. նշ. παίγνιον, grev, παιγνία, grev, lusus, ludicrum, crepundia. խաղկըլիք. օյունճագ.

Խաբմունք յիմարութեան, եւ խաղալիք տղայականք. (Նար. ԾԵ։)

Կատականք եղեաք հեթանոսաց, խաղալիք դիւաց. (Ոսկ. եբր. ԻԳ։)

Այսմիկ խաղալեաց սկիզբն, զի բնութեամբ վազել սովորեալ է ամենայն կենդանի. իսկ մարդկայինս ծնաւ զկաքաւսն. եւ ի միմեանց իսկ հաղորդեալ՝ յորժամ ի միասին եկեսցեն, ինքեանք գրեթէ (մանկունք) վերստին գտանեն։ Սակաւ ինչ առնել օրինադրեն զխաղալիսն ինչ, զ՝ի հուր գզելն, եւ բազումս այլս այսպիսիս անկատար գործեալս. (Պղատ. օրին. Բ. Է. Զ։ Իսկ անդ. Ը.)

Զերիվարական խաղալիսն բացատրեսցուք. այժմու յն. παιδεία, կրթութիւն։ Կայ եւ ի Գաղիանոսի.

ἅρθρον, articulus. Յօդուածք անդամոց առ ի շարժիլ եւ խաղալ ըստ պիտելոյն. խաղերը. օյնագ.

Ամենայն մարմինն յօդեալ եւ պատշաճեալ ամենայն խաղալեօք տարբերութեան։ Ամենայն մարմինն յօդիւք եւ խաղալեօք տարբերեալ. (Եփես. Դ. 16։ Կողոս. Բ. 19։)


Խաղախորդ, աց

s.

leather-dresser, currier;
tanner.

NBHL (1)

ի բաց քերիցեն ի մորթոյն զգեղեցկութիւն, որպէս խաղախորդք զթանձրագոյն մորթոցն. (Առ որս. ՟Թ։) (Իսկ գործարանն խաղախորդաց կոչի ի գիրս Վաստակոց՝ կաշեգործնոց։)


Խաղակ, աց

adj.

childish, playful.

NBHL (1)

Մանուկ որ խաղայ. (զի՞ ըստ յն. արմատն բէս, ակնարկէ ի տղայ, եւ ի խաղ. )


Խաղակից, կցի, կցաց

adj. s.

playfellow, playmate.

NBHL (1)

Ովարիստէսն ըմպակից եւ խաղակից նշանակէ գոլ արամազդայ. (Պղատ. մինովս.։)


Խաղաղական, ի, աց

adj. s.

cf. Խաղաղ;
supplimentary vesper service;
certificate of poverty;
— Ովկիանոս, the Pacific Ocean;
— զոհ, peace-offering.

NBHL (11)

εἱρηνικός, εἱρηναῖος pacificus, pacatus. cf. ԽԱՂԱՂ. Անդորրական. հանդարտական. հանգստեան. հանդարտութեան. անխռովական. հանդարտ. հաշտ.

Տու՛ր նմա պատասխանի խաղաղական հեզութեամբ. (Սիր. ՟Դ. 8։)

Ի ձեռն առնուլ զպատերազմական եւ զխաղաղական վարս։ Խաղաղականաւն զամենայն երկիր գրաւեալ միահեծան կալիցէ։ Յարաժամ խաղաղականին պարապի կենաց։ Զխաղաղական բնակութիւն. (Պիտ.։)

Նստել ի խաղաղական խուցս. (Վրք. հց. ՟Բ։)

կէին հեշտալիր խաղաղականօք. այսինքն խաղաղ կենօք. (Արծր. ՟Ա. 12։)

Անթիւ պետութիւնս օրհնաբանողաց՝ համբոյրս, հեզս, երջանիկս, խաղաղականս. (Նար. ՟Լ՟Է։)

Այնպիսիքն յայնպիսեաց ախտից ազատ են, եւ ի մարմնի են խաղաղական. (Իգն.։)

ԽԱՂԱՂԱԿԱՆ ա.գ. Ժամերգութիւն հանգստեան՝ որ յետ երեկոյան ժամուն յառաջ քան զԵկեսցէն.

Հանգստեան կոչի աղօթք, եւ խաղաղական ասի։ Զխաղաղականին աղօթքն յերեկոյին ժամն յարեն. (Ի գիրս խոսր.։)

ԽԱՂԱՂԱԿԱՆ կամ ԽԱՂԱՂԱԿԱՆՔ. ա.գ. Հաշտարար զոհ փրկութեան՝ վասն խաղաղութեան եւ առողջութեան.

յաղագս զոհի խաղաղականի, եւ կամ ի սակս պատերազմին շահուց (ըստ հեթանոսաց). (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)


Խաղաղածաւալ

adj.

calm, placid, tranquil.

NBHL (1)

Ըստ նմանութեան խաղաղածաւալ ծովային ալեաց. (Ոսկ. համբ.։)


Խաղաղանամ, ացայ

vn.

to be appeased, tranquillized, to grow calm.

NBHL (4)

εἱρηνεύω in pace vivo, pacem ago, habeo ἠσυχίαν ἕχω, ἡρεμέω quiesco. Խաղաղիլ. հանդարտիլ. անդորրանալ. հանգչիլ. խաղաղութիւն գտանել կամ ունել. հաշտ եւ ընտել լինել.

Անդ խաղաղանայր գրաւորական ժողովուրդն ի պատուիրանազանցութենէ՝ քաւեալք ի ձեռն քահանայութեանն. (Մամբր. յորմէ եւ Երզն. մտթ.։)

յապահովութեամբ խաղաղանալ՝ օրինակ իմն յանքոյթ նաւահանգստի. (Պիտ.։)

Խաղաղասցին ոգիք մեր յայնպիսեաց դառն վտանգից. (Խոսր.։)


Խաղաղապահ, ից

adj.

pacific, quiet.

NBHL (1)

Զխաղաղութիւն սիրելով, եւ իբրու արդարեւ ճշմարիտ խաղաղապահ է նա. (Փիլ. լին. ՟Գ. 8։)


Խաղաղասէր

adj.

fond of peace, that loves tranquillity, peaceable, peaceful.

NBHL (4)

Ասեն խաղաղասէր գոլ զազգն ճենաց։ Են խաղաղասէր։ Խաղաղասիրի տեառն իմում թէոդոսի. (Խոր. Բ. 78։ Գ. 57։)

Առաքինեացն իցէք պսակող մարդկան եւ խաղաղասիրաց. (Պիտ։)

Խաղաղասէր շինութիւն, կամ մարդասիրութիւն, միտք, կեղծաւորութիւն. (Ագաթ։ Եղիշ։)

Խաղաղասէր կեանք, կամ հանգիստ, կամ մատուցումն. (Պիտ։)


Խաղաղասիգ

adj.

mild, soft, gentle.

NBHL (2)

Ուր իցէ սիւք խաղաղ, կամ շնչումն օդոյ մեղմ եւ հանդարտ.

Շնորհեա՛ տէր գնացողաց ի ծովու խաղաղասիգ ալիսն վետս վետս քստմնել ծածանմամբ. (Վրդն. ծն։)


Խաղաղասիրութիւն, ութեան

s.

love of peace, moderation.

NBHL (1)

Նոցին խաղաղասիրութեանն եզեր նախանձոտ. (Խոսրովիկ։)


Խաղաղարար, աց

adj. s.

peace-making, pacifying, conciliating;
peace-maker, pacifier, reconciler.

NBHL (4)

Έιρηνοποιὸς, ἐιρηνιϰὸς. Pacificus. Որ առնէ զխաղաղութիւն. խաղաղացուցիչ. հաշտարար. եւ Տուօղ խաղաղութեան.

Խաղաղարարին աստուածոյ աշակերտք. (Ոսկ. յհ. Բ. 36։)

Խաղաղարարն քրիստոս։ Երկնաւոր խաղաղարարին. (Խոսր։ Լմբ. ատ։)

Զառ յինքենէ՝ երկնաւորաց եւ երկրաւորաց խաղաղարարէն աւանդեալ նոցա զօրէն խաղաղութեան՝ տալ ամենեցուն. (Սկեւռ. յար։)


Խաղաղարարութիւն, ութեան

s.

pacification, reconciliation.

NBHL (2)

Խաղաղարարութեամբնն որդի աստուծոյ կոչի. (Լմբ. առակ։)

Զաստուած իսկ տէր խաղաղարարութեան՝ ունիցիս. յն. զխաղաղութեանն աստուած. (Ոսկ. մ. Ա. 15։)